va.

to strike, to beat;
to shock, to knock;
to touch;
to scourge;
—ի քարի զոտս, to strike one's foot in a stone;
— հողմոց զտուն, raging of the wind against the houses;
— զգուռն, ի գրան, to knock at the door;
— զկուրծս, to beat one's breast;
— զքնար, to touch a cithern, harp, lyre;
— ճառագայթից զաչս, to dazzle the eyes;
բախեալ արտասուօք, burst into toars.

ն.

եւ չ. ԲԱԽԵՄ որ եւ ԲԱՂԽԵԼ, եւ առաւել ըստ յետնոց. (ի ձայնէն առեալ՝ բա՛խ, բախ. ջա՛խ, ջախ) Հարկանել ուժգին՝ մինչեւ ցթնդիւն եւ ի հնչիւնձայնի իրիք. որպէս Բախել զդուրս. κρούω pulso զարնել. չալել

Կալ արտաքոյ, եւ բախել զդուռնն։ Պատեցին զտունն, եւ բախեցին զդուրսն։ Բախեաց զդուրս սենեկին։ Ձայն եղբօրորդւոյ իմոյ բախէ ի դրանն։ Բախեցէք եւ բացցի ձեզ։ Որ բախէ՝ բացցի նմա։ Եւ Պետրոս ստէպ բախէր.եւ այլն։

Եւ եւս՝ Բախել զկուրծս, եւ զայլն իրս. Կործել. հարկանել պէսպէս օրինակաւ. τύπτω percutio, πλήσσω ferio զարնել, ծեծել.

Բախէին զկուրծս, եւ դառնային. (Ղկ. ՟Ի՟Գ. 48։)

Բախեն զսալն (դարբինք). (Խոր.։)

Բախեցե՛ք զաման լալոյն արտասուաց. այսինքն հարէք զաչսն. (Ագաթ.։)

Բախեաց զթանձրութիւն ... գետնոյս (ոսկի ուռամբն). (Ագաթ.։)

Տաշելով եւ բախելով գործեաց. (Վրդն. ել.։)

Սուսերօք զասպարսն բախեն. (Եւս. քր. ՟Ա։)

ԲԱԽԵԼ. որպէս Ընդհարկանել. προσπίπτω

Շինեցին հողմք, եւ բախեցին զտունն. (Մտթ. ՟Է. 25։)

Մրրիկ հողմոյ բախեսցէ զհաստուածս մարմնոյ ... յերկրային ծովուս։ Տերեւք տնկոց շարժեալք ի հողմոց ուժգին բախելոց. (Նար. ՟Գ. ՟Կ՟Ա։)

Բախեաց ի քարի զոտս իւր. (Վրք. հց.։)

Իբրեւ զանշարժ վիմի բախեալ՝ անդրէն ընդ կրունկն դառնայր. (Պիտ.։)

Այնպէս ի դէպ կոչէր, զի բախէր կոչումն ի վերայ, եւ յետս ի կոչօղն դառնայր (արձագանգն). (Վրդն. ծն.։)

Բախեցին զնա ալիք, եւ ոչ լուծաւ քակտեցաւ նաւ նորա. (Եփր, ծն։)

Իմաստասիրութեան բաղձանօք բախեալք. (Փիլ. տեսական.։)

Ոչ կարաց ժուժկալել, եւ բախեալ արտասուօք, յոգւոց եհան. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Լաւագունիւք՝ քան կնդրկովք՝ անմարմին հոտովք բախեալ՝ յոյժ ուրախ լինին. (Փիլ. լին.։)

Նոքա՝ որ ինչ ընդդէմ աստուածութեանն բախէր՝ ասացին. (Եփր. համաբ.։)

ԲԱԽԵԼ. ψάλλω, πλήσσω tango, pulso, cano Հարկանել կամ հնչեցուցանել զնուագարանս. զարնել.

Երաժըշտակին զուրախականն բախեալ նւագս. (Սհմ. ՟Ժ՟Է։)

Բան մարգարէին իբրեւ կտնդոց բախէր զլեզու կիտոսին, եւ իբրեւ զքնար հնչեցուցանէր զաղի աղէտս ողբոց առ Աստուած. (Անան. Յովն.։)

Բախեսցէ հոգին զքնարն իւր. (Վրդն. ծն.։)

Յորժամ բախեսցին (ծնօտք), ամենայն ձայնի գործիքն ընդ նա հնչեն. (Փիլ. քհ.։)

Նովին նմանութեամբ, Ազդել ի լսելիս, կամ շարժել զսիրելիս.

Զյոլովից բախեալ՝ զեկուցանէ զլսելիս. (Յհ. իմ. պաւլ.։)

Բախեալ իմ զգործարանս իմաստից նոցա՝ խրատոյ բարւոյ զունկն մատուցանէին։ Որ զիմս բախեաց զիմաստիցս գործարան. (Յհ. կթ.։)

Որով բախեալ զձայնարձակութեանցն զազդողական՝ սթափեցաք կանգնեցաք. (Նար. ՟Ղ՟Բ։)

Զո՛ր օրինակ բախէ ձայն քարոզ լուսոյ ի դուռն լսելեաց, այսպէս ծագել ճրագի՝ ի դուռն բբաց. (Եփր. համաբ.։)

ԲԱԽԵԼ. որպէս Յետս ընկրկել, վանել, գտնել. ... κατακρούω reprimo

Ձիավարք զդժուարերասանն ձիոց ոչ փութով խեղդեն սանձօքն, եւ ոչ անդրէն բախեն. (Բրս. յուդիտ.։)

Ոչ միայն զի ոչ ցանկային փառաց, այլեւ զտուեալսն ի բաց բախէին։ (Ոսկ.գծ.։)

Զմեզ բախելով՝ հանցեն ի խաւարն արտաքին. (Վրք. հց. ՟Բ։)

Ոչ որպէս արեգական բակդ, որք ի նա հային նկատելով, բախէ ճառագայթիւնքն. (Փիլ.։)

ԲԱԽԵԼ, ԲԱԽԻԼ. συνάπτω, συνεφείδω congredior, conjunctis viribus ago, συγκρούω confligo եւ այլն. Հարկանել պատերազմաւ զմիմեանս ընդհարկանիլ. ի դիմի հարկանիլ. ի վերայ յարձակիլ. զարնել՝ զարնուիլ իրարու.

Սաստկապէս բախեալ զմիմեանս (հին տպ. ընդ միմեանս), յերկոցունց կողմանցն բազում վիրաւորս յերկիր անկեալ։ Անդ էր տեսանել շտապ մեծի տագնապին, առ ի յանդուգն յարձակմանէն՝ զմիմեանս բախելով. (Եղիշ. ՟Զ։)

Հասին ճակատքն երկոքեան ի միմեանս, եւ ընդ միմեանս բախեցան։ Հասանէին՝ բախէին՝ հարկանէին՝ սպանանէին. (՟Ա. Մակ. ՟Է. 42։ ՟Բ. Մակ. ՟Ը. 30։)

Թէպէտ եւ յանդուգն յարձակմամբ յառաջեալ բախէին, երագապէս եւ դառնային. (Խոր. ՟Բ. 43։)

Մարան ընդ միմեանս բախեալ. (Յհ. կթ.։)

Մարտ պատերազմի ընդ միմեանս բախէին. (Եւս. քր. ՟Ա։)

Պատկեր ծովու ծփեալ ի բազմաց ... եւ ընդդիմական ներհակօք զիրեանս բախեալ, ոմն յաղթէ, եւ ոմն պարտի. (Նար. մծբ.։)

Հարկ է զի ի դիմի բախցէ քեզ ի միասին էականն. (Սեբեր. ՟Ա։)

ԲԱԽԻԼ. որպէս Դիպիլ. ի դէպ գալ.

Զինչ եւ անուանեաց Ադամ, այն անուն է նորա. քանզի յարմար բախեցաւ (անունն ընդ բնութեան). (Երզն. մտթ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բաբախեմ, եցի

Voir tout