Definitions containing the research եւ : 10000 results

Անմարմնական, ի, աց

cf. Անմարմին.

· Calfa

NBHL (2)

ἁσώματος. incorporeus, incorporalis. Անմարմին, եւ անմարմնոց պատշաճեալ. աննիւթական. հոգեղէն.

Անմարմնական զօրք, դասք, պարք. եւ այլն. (Շար.։ Լմբ.։)


Անմարմնութիւն, ութեան

s.

incorporality.

· Calfa

NBHL (4)

Անբաժանութիւնն ի վեր է քան զամենայն անմարմնութիւն։ Միութիւն կոչէ զէութեանցն նոցա պարզութիւնս եւ անմարմնութիւնս եւ աննիւթութիւնս. (Մաքս. ի դիոն.։)

Երկակն եւ եռակ աճեցեալ (են քան) զըստ միոյն անմարմնութիւն. (Փիլ. այլաբ.։)

Ոչ Փոխելով զմարմինն յանմարմնութիւն։ Անդ յանմարմնութեան, աստ ի մարմնաւորութեան. (Յհ. իմ. երեւ.։ եւ Սարկ. հանգ.։ եւս եւ Շ. թղթ.։) (Լմբ. սղ.։)

Զանմարմնութիւն ձայնին ի ձեռն նիւթական գործեաց երեւեցուցանել. (Երզն. փեր։)


Անմարտ

adj.

impregnable, invincible

· Calfa

NBHL (4)

ԱՆՄԱՐՏ ԱՆՄԱՐՏԱԿԱՆ. ἅμαχος. inexpugnabilis. Ուր չկայցէ մարտ. ճէնկսիզ. եւ որում չկարէ մարտն ստնանել. անմարտնչելի. անյաղթելի. անպարտելի. գարշը գօնմազ, ալթ օլմազ.

Անհակառակ եւ անմարտ բերելով ըստ բնութեան. (Եղիշ. դտ.։)

Անմարտ եւ անարգել է։ Տեսանե՞ս զանմարտ զօրութիւնն. (Ոսկ. մ. ՟Ա. 20։ ՟Բ. 8։)

Այս է զօրութիւն մեծ, եւ կարողութիւն անմարտական. (Ոսկ. ես.։)


Անմարտնչելի, լւոյ, լեաց

cf. Անմարտ.

· Calfa

NBHL (3)

Տեսե՞ր զսիրոյն գերազանցութիւն, զիարդ անմարտնչելի առնէ զմինն եւ բազմապատիկ։ Տեսե՞ր զանմարտնչելի զօրութիւնն. (Ոսկ. յհ. ՟Բ. 32. 37։)

Զամենայն պահպանել անմատնչելիս եւ անպատերազմելիս. (Դիոն. ածայ. ՟Ը։)

ԱՆՄԱՐՏՆՉԵԼԻ որ եւ ԱՆՄԱՐՏ. ἅμαχος, ἁκαταγώνιστος. inexpugnabilis, insuperabilis. Անյաղթելի. անկռուելի. անվանելի. անառիկ.


Անմաքուր

adj.

impure, filthy, indecent, obscene, vile.

· Calfa

NBHL (5)

Լի է գարշելի եւ անմաքուր պոռնկութեամբ. (Յայտ. ՟Ժ՟Է. 4։)

Գիտասցէ զինքն, զի փիծ է, եւ անմաքուր։ Յանմաքուր վայրս. (Փիլ. ՟ժ. բան.։)

Անմաքուրդ յընտրելով։ Բաժակ անմաքուր։ Ի կուսութեան անմաքուր։ Իբր զանմաքուրս ի սրբութենէ։ Ի զարմէ անմաքրի։ Անմաքրից եւ պարտաւորաց։ Ձիոյ կամ քառոտնեաց անմաքրից. (Նար.։)

Չեւ սրբեալ ի նշանաց դիւահարութեան. չեւ զերծեալ իսպառ ի լլկանաց այսոյն պղծոյ. այսահար.

Մի ոք յապաշխարողաց եւ յանմաքրից. (Պտրգ.։)


Անմաքրական, ի, աց

cf. Անմաքուր.

· Calfa

NBHL (1)

Անմաքրական ստեւովն ծածկեալ ըստ տխրագոյն զգեստու նախահօրն. (Շար.։)


Անմաքրապէս

adv.

impurely, indecently.

· Calfa

NBHL (1)

Անմաքրապէս պատուել, կամ մերձենալ ի սրբութիւն, կամ համբառնալ զձեռս, կամ ի բաց մերկանալ զօծութիւն. (ՃՃ.։ Շար.։ Նար. ՟Է. եւ ՟Ղ՟Գ։)


Անմաքրութիւն, ութեան

s.

impurity, uncleanness, filthiness, indecency.

· Calfa

NBHL (1)

Են եւ այլ անմաքրութիւնք սրտի. (Խոսր.։)


Անմեծար

adj.

vile, abject, degraded.

· Calfa

NBHL (2)

Որ անմեծարն է ի մեծութեանն, յաղքատութեանն ո՞րչափ եւս. (Սիր. ՟Ժ. 34։)

Արդարեւ անմեծար մեծարեալ պատիւ հպարտութեան նոցա. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)


Անմեծարգութիւն, ութեան

s.

want of ambition, indifference to honour.

· Calfa

NBHL (2)

ἁφιλοτιμία (անպատուասիրութիւն), τὸ ἁκόμπαστον, a fastu et ostentatione alienum esse. Չկամելն զմեծարանս եւ զյարգ. խորշումն ի փառաց եւ ի պատուոյ. նուաստութիւն. անփառութիւն.

Տե՛ս զանմեծարութիւնն, եւ զանպարծութիւն։ Զի անպարծութիւն եւ անմեծարգութիւն ուսուցանիցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 15. 25։ ՟Բ. 2։ եւ Շ։ եւ Երզն. մտթ.։)


Անմեծարութիւն, ութեան

s.

want of respect;
— հիւրոց, inhospitality.

· Calfa

NBHL (2)

Չմեծարելն, չպատուելն զհիւրս. ըստ յն. օտարատեցութիւն. եւ ըստ լտ. անհիւրընկալութիւն. μισοξενία. inhospitalitas.

Օտարացն ատելութիւն, եւ հիւրոցն անմեծարութիւն. (Ոսկ. մ. ՟Բ. 18։)


Անմեկին

adj.

not clear, indistinct, not evident, not explicit, not plain;
indivisible.

· Calfa

NBHL (2)

Ո՛չ մեկին. Չմեկնեալ. իբր Անբաժան. անանջատ. եւ Անբացայայտ.

Սա ոչ նուազ աստուածութեամբն, եւ անմեկին տնօրինեալ բնութեամբ. (Թէոդոր. մայրագ.։)


Անմեկնելի, լւոյ, լեաց

adj.

inseparable, indivisible;
inexplicable, inexpressible.

· Calfa

NBHL (6)

ἁχώριστος, ἁδιάστατος, ἁπαράλλακτος. non disjunctus, inseparabilis, immutabilis. Անբաժանելի. անանջատ. ոչ հեռի. եւ Անփոփոխ.

Ի հօրէ անպակաս եւ անմեկնելի է զօրութիւն նորա. (Ոսկ. յհ. ՟Բ. 15։)

Անմեկնելւոյ եւ անբաւ կենաց. (Մաքս. ի դիոն.։)

Եւ Անթարգմանելի՛ անպատմելի. ըստ յն. նաեւ Անբերելի.

Անմեկնելի տանջանացն համբերել։ Այս քան զայն ծածուկ էր, եւ անմեկնելի. (Ոսկ. յհ. ՟Ա. 39. 45։)

Մարտքն եւ թշնամանքն անմեկնելի այն էին, որ ասաց, եդից թշնամութիւն ի մէջ քո եւ այլն. (Համամ առակ.։)


Անմեղ, աց

adj.

impeccable;
innocent;
harmless, silly;
— կացուցանել, to acquit.

· Calfa

NBHL (6)

ἁναμάρτητος. peccati expers. Անբաժ եւ ազատ ի մեղաց, արդար. մեղք չունեցող. կիւնահսըզ. տե՛ս (Օր. ՟Ի՟Դ. 19։ ՟Բ. Մակ. ՟Ը. 4։ Յոբ. ՟Լ՟Զ. 6։)

Անմեղօք եւ մեղաւորօք. (Եզնիկ.։)

Յղեր առ անմեղ մարդիկ, խաբէր եւ պատրէր. (Եղիշ. ՟Դ։)

ԱՆՄԵՂ, ԱՆՄԵՂՍ. անմեղութեամբ, առանց յանցանաց. յանպարտս. եւ պարզմտութեամբ.

Եւայ անմեղ ետ զպատասխանին (ցօձն). ասէ. վասն միոյ առաք մեք պատուէր հրամանի. զի մի՛ կերիցուք, եւ մի՛ մեռցուք. (Եփր. ծն.։)

Ասի եւ ՅԱՆՄԵՂՈՒՑ ռմկ. այսինքն Անմեղ գոլով։ (Ոսկիփոր.։)


Անմեղադրելի, լւոյ, լեաց

adj.

excusable, pardonable

· Calfa

NBHL (3)

Թէ ոչ գիտէր, անմեղադրելի էր։ Անմեղադրելի է ի պատուհասէն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)

Որ բնութեան հետեւի եւ գործէ, անմեղադրելի է. (Շ. ամենայն չար.։)

Առ մարդկայինսս եւ անմեղադրելի կիրս. (Պրպմ. ՟Լ՟Է։)


Անմեղանամ, ացայ

vn.

to be innocent.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զձագս աղաւնեաց անմեղացեալք. (Նար. յովէդ.։)


Անմեղացուցանեմ, ուցի

va.

to acquit, to declare innocent, to clear.

· Calfa

NBHL (1)

Ջրով մկրտութեան զօրացոյց զմեզ եւ անմեղացոյց. (Կանոն.։)


Անմեղկելի, լւոյ, լեաց

adj.

not to be softened, hardhearted, inflexible, inexorable.

· Calfa

NBHL (1)

Յարաձիգ աղօթիւք, եւ անմեղկելի պահօք. (Բրս. հց. ՟Ժ՟Բ։)


Անմեղութիւն, ութեան

s.

innocence;
impeccability.

· Calfa

NBHL (1)

Զբոլոր յանցանս շնորհեսցէ քել յանմեղութիւն. այսինքն մինչեւ իսպառ անմեղ գտանիլ կամ արդարանալ. (Եղիշ. հայր մեր.։)


Անմեռուկ

s. bot. purslain.

· Calfa

NBHL (1)

ἁνδράχνη. portulaca. Բանջար պարարտ եւ զով, դժուարին ի մեռուցանել՝ այսինքն ի մարսել. որ եւ ՓՐՓՐԵՄ, ՓԵՐՓԵՐԱՆ. կոճկորակ. սէմիզ օթու. ֆէրֆէհէն. պագլէթ իւլ համգա.


Անմերձենալի, լւոյ, լեաց

adj.

not to be accosted, inaccessible;
untouched.

· Calfa

NBHL (4)

Եւ Անշօշափ. անշաղախ. չիդըպլելու, եւ չիդպած. տօգանըլմազ. ել տօգանմամըշ.

Անմերձենալի եւ մաքուր պահել. (Նիւս. կուս.։)

Բիւր պղծութեամբ լի են, եւ կարի անմերձենալիք. (Խոսր.։)

ἁπρόσιτος, ἅδυτος. inaccessabilis, inaccessus. եւ այլն. Յոր ոչ լինի մերձենալ. անմատչելի. անմատոյց. եւ Անհասանելի. որուն մօտենալ չըլլար. եանաշըլմազ.


Անմիաբանիմ, եցայ

vn.

"cf. Անմիաբան լինիմ."

· Calfa

NBHL (1)

ԱՆՄԻ ԱՌՆԵԼ. Չթողուլ եւ զմի ոք. բնաջինջ առնել. կամ չթողուլ ի միասին, ցիր եւ ցան առնել.


Անմիաբանութիւն, ութեան

s.

discord, dissension, disagreement, difference, misunderstanding;
— ձայնի, discordance, dissonance.

· Calfa

NBHL (2)

Անմիաբանութիւնք զօրացն, եւ այլ ազգականացն լինէին. (Խոր. ՟Բ. 27։)

Ժամանակի անմիաբանութիւն, եւ պահոց. (Կամրջ.։)


Անմիջաբար

adv.

immediately, directly.

· Calfa

NBHL (1)

Րաբունական սիրոյն տիպար կացուցանէ անմիջաբար։ Խորհրդոցն աստուածայնոց անմիջաբար խորհրդածուք. (Շ. յիշ. առակ. եւ Շ. տաղ.։)


Անմիջնորդ

adj. adv. without mediator.

· Calfa


Անմիս

adj.

fleshless;
without meat.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ զանմիս եւ զանմարմին. (Լմբ. սղ.։)

Մի անգամ ճաշակեն, զուտիքն՝ անմիս, եւ զպահքն՝ առանց կթեղինի. (Զքր. ծործոր.։)


Անմիտ, մտի, աց, ից

adj.

mad, silly, brainless, senseless, stupid, foolish, irrational, crazy.

· Calfa

NBHL (11)

առաւել՝ որպէս Թափեալ ի մտաց. խելագար. յիմար. մորոս. անիմաստ. տգէտ. անհանճար. եւ Յիմարական. անխելք, խենդ, խեւ. ագըլսըզ, տէլի, շաշգըն. ἅφρων, ἁσύνετος, ἅνους, ἁνόητος, μωρός. amens, demens, insipiens եւ այլն.

Անմիտ եւ անհանճար բանից. (Խոր. ՟Ա. 31։)

(Ապողինար) մարդ անմիտ ընդունելով զտէրունականն։ Եթէ յանմիտ մարդ յուսացաւ, առանց մտաց արդարեւ է. զի եւ ո՛չ անմիտ կենդանի մարդն է. (Առ որս. ՟Թ։)

Անմիտ գոլով (ասէր ապողինար) զմիաւորեալն ընդ բանին մարմին։ Մարմին անանձն (անհոգի) եւ անմիտ ոչ ընդունի յինքն տրտմութիւն։ Ոչ զանանձն եւ անմիտ մարմին առեալ. (Պրպմ. ՟Լ՟Ե։)

Մտաց մասն թուելով ոչ ունել ամենեւին՝ անմիտ թուիս ինձ. (Փիլ. լին. ՟Գ. 28։)

Ազգաւ անմտաւ։ Իմաստնոց եւ անմտից։ Իբրեւ զաղաւնի անմիտ։ Ցանկութիւնս անմիտս. եւ այլն։

Իբրեւ ոչ եթէ անմիտ ինչ լինէր (այսինքն գտանիւր) յանձն իւր. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 13։)

Զանմտացն վկայութիւն։ Անմիտ են մտօք։ (Ոսկ. յհ. ՟Ա. 2. եւ 3։)

Անմիտ խորհուրդ, կամ հետեւումն. (Փարպ.։ Նար. ՟Խ՟Ը։)

Թէ էութիւն նորա այլ է, եւ զոր իմանայն՝ ա՛յլ է ի նմանէ, անմիտ եղիցի էութիւն նորա. (Մաքս. ի դիոն.։)

Հետեւեցելոց տառից, եւ գծագրաց անմտից, եւ սիղոբէից, եւ բառից անծանօթից. (Դիոն. ածայ.։)


Անմխիթար

adj. adv.

disconsolate, inconsolable;
disconsolately.

· Calfa

NBHL (3)

ἁπαράκλητος, ἁπαρηγόρατος. inconsolabilis, insolabiis. Անմասն ի մխիթարութենէ. չունօղ զմխիթարութիւն եւ զմխիթարիչ. տխուր.

Մնալոյ ի նոցանէ որբք եւ անմխիթարք. (Փարպ.։)

Անմխիթար տրտմութիւն, կամ սուգ, խորհուրդ, ապաշաւ, սպառնալիք. (Եղիշ. ՟Բ։ Փարպ. ՟Գ։ Սկեւռ. յար.։ Սարգ. յկ. ՟Բ։) Թէպէտեւ սուղ ինչ իցեն տրտմութիւնքն, սակայն նա անմխիթարս կարծեցուցանէ. (Մանդ. ՟Է։)


Անմոլար, ի, ից, աց

adj.

infallible, unerring;
— աստեղք, fixed stars.

· Calfa

NBHL (6)

Զմոլորակսն, եւ զանմոլար աստեղս. (Փիլ. ՟ժ. բան.։)

Յաստեղացն մոլար եւ անմոլար գոլոյ. (Լմբ. սղ.։)

Երեւելիս այս երկին՝ ունի աստեղս մոլորականս եւ անմոլարս. իսկ երկրորդն այն երկին՝ ունի աստեղս բնաւին անմոլարս, ամենեւիմբ լուսաւորս, միշտ կենդանիս եւ անփոփոխելիս. (Վրք. հց. ՟Ա։)

որ եւ ԱՆՄՈԼՈՐ. ἁπλανής. non erraticus, inerrans. Որ չէ մոլար. ոչ մոլորեալ. անսխալ. անխոտոր. ուղիղ. ողջամիտ. սափմազ. եանըլմազ. խադասըզ.

ԱՆՄՈԼԱՐ ԳՈՒՆԴ, կամ ՇՐՋԱԲԵՐՈՒԹԻՒՆ. Անշարժ պարունակն վերնագոյն երկնի. եւ միօրինակ անվրէպ շրջան հաստատութեան.

Անմոլար՝ աստուածաւանդիւք առաջնորդութեամբք հետեւեցելոց ձեռն տուեալ. (Դիոն. եկեղ. ՟Բ։)


Անմոլոր, ի, ից, աց

cf. Անմոլար.

· Calfa

NBHL (1)

Արեգական լոյս, եւ լուսնի, եւ այլոց մոլորակացն, եւ անմոլորից։ Որոշեալ ի մոլորակացն եւ յանմոլորացն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին. ստէպ.) ուր անխտիր գրի՝ Անմոլոր, կամ Անմոլար։


Անմոլորութիւն, ութեան

s.

infallibility.

· Calfa

NBHL (1)

Որպէս ի բոլորակի իմիք անմոլորութիւն պարգեւեալ նմա. (Դիոն. ածայ.։)


Անմոլորապէս

adv.

infallibly.

· Calfa

NBHL (1)

Որովք զիմաստիցն տեսութիւն անմոլորապէս ապագայիցն թողցեն յիշատակ։ Զորս պարտ է մեզ ի կարգիս անմոլորապէս դնել. (Սարգ. յռջբ. եւ Սարգ. յկ. ՟Դ։)


Անմոռանալի

adj. adv.

that does not forget;
unforgotten;
that cannot be forgotten;
without fail, infallibly.

· Calfa

NBHL (2)

ἅπλαστος, ἅληστος. non oblivisendus. Զոր չէ՛ օրէն մոռանալ. յաւէժաբար յիշելի. եւ Աանմոռաց. ոչ մոռացեալ. չմոռնալու, չմոռցուելու. ունուտուլմազ.

Որում ամենայնքն յայտնիք են եւ անմոռանալիք. (Յհ. իմ. ատ.։)


Անմոռաց

cf. Անմոռանալի.

· Calfa


Անմոռացութիւն, ութեան

s.

eternal remembrance.

· Calfa

NBHL (1)

Միթէ զմտացդ անմոռացութիւն ո՞չ յիշիցէք. (Եղիշ. ՟Գ։ եւս եւ Վրդն. սղ.։) (Տօնակ.։)


Անմուղ, մղից

adj.

indomitable, unbroken.

· Calfa

NBHL (5)

ἁδάμαστος. indomitus. Չեւ եւս մղեալ ի գործ. տրմուղ. անվարժ. անկիրթ. անսանձ. կինճ. եավաշլանմամըշ (հայվան).

Յաւանակ՝ անմուղ եւ անվարժ է. (Զքր. կթ.։)

Յաւանակն՝ որ էր անմուղ, եւ անկիրթ ի ծանրութենէ բեռին. (Մարաթ.։)

Չտան թոյլ բազում ժամանակս յաւանակին՝ անմուղ անվարժ շրջել։ Ածէ՛ք զպարարեալ զուարակն՝ զանմուղն, որ զմեղաց լուծն ոչ ընկալաւ։ Անմուղ երիվարաց նմանեցաք. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ղկ. եւ Ոսկ. յհ.։)

Գիտէ եւ ուսուցանել անբան եւ անմուղ կենդանեացն. (Մագ. ՟Խ՟Դ։)


Անմուտ

adj.

the entrance to which is shut;
without entrance;
impenetrable, inaccessible.

· Calfa

NBHL (3)

Որ ոչ առնէ մուտս կամ չունի արեւմուտս. չմտնօղ.

Որում եւ մեք նոյն նըմանագոյն՝ երկրպագեմք անմուտ արեւուն. (Գանձ.։)

Անհաս եւ անմուտ մնաց (դրախտն). (Համամ առակ.։)


Անմտաբար

adv.

foolishly, stupidly, inconsiderately, ignorantly, rashly, madly.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ անմիտ. անմտութեամբ. անխելքի պէս, անխելքութեամբ, չմտմտալով.


Անմտութիւն, ութեան

s.

madness, craziness, fatuity;
phrensy;
folly, silliness, imprudence, extravagancy, absurdity.

· Calfa

NBHL (7)

ἅνοια. amentia, stultitia. Պակասութիւն մտաց. անհանճարութիւն. անմտածութիւն. եւ Անխորհուրդ ինչ. անխելքութիւն, անխելք բան. ագըլսըզլըգ, ահմագլըգ.

Անմտութիւն բորբոքեալ ի սիրտ երիտասարդի։ Սկիզբն բերանոյ նորա անմտութիւն. Եւ այն է անհնարին անմտութիւն։ Միւս եւս անմտութեան խորհուրդ. եւ այլն։

Է առաւելութիւն իմաստութեան քան անմտութեան։ Զոր ինչ խորհի, ամենայն անմտութիւն է։ Զանմտութեան յիշատակ թողին յաշխարհի. եւ այլն. որք հային եւ ի յաջորդ նշանակութիւն։

Ընկենու յանմտութիւն, եւ յայլ երիս մասունս վատթարութեան. (Պիտ.։)

Հակառակացն բերմամբ, անմտութեան, եւ հեղգութեան, բղջախոհութեան. (Շ. ատեն.։)

Այնուհետեւ ո՛չ խոհականութիւն, այլ՝ անմտութիւն. (Գր. հր.։)

Կամ որպէս ἁφροσύνη, որ ստէպ դնի ի մեզ Անզգամութիւն. իբր անզգայութիւն եւ անխորհրդութիւն.


Անյագ, աց

adj. adv.

insatiable, greedy, gluttonous;
— ուտել, to devour;
cf. Անյագաբար.

· Calfa

NBHL (11)

ἁκόρεστος, ἅπληστος. insatiabilis, inexplebilis, avidus. Որ ոչ յագի, կամ ոչ գիտէ յագուրդ առնուլ ի կերակրոց, ի հեշտալեաց, եւյինչ եւ է իրաց. անլիր. դժոխորովայն. քաղցեալ. սովեալ. մոլեալ. անգահ, անկուշտ, ծակաչք. անգահ. անկուշտ. ծակաչք. տօյմազ. աջ կէօզլիւ.

ԱՆՅԱԳԱԲԱՐ. ἁκορέστως. avide, κατακόρως, ad satietatem, immodice. Առանց յագելոյ. անյագութեամբ, անչափ բաղձանօք. ցյագ. ցյափրութիւն. յանչափս. անդադար. անխոնջ. սերտիւ. եւ Անխնայ. առանց կշտանալու, անհագաբար.

Զլերինս եւս կլանել ախորժէր առ անյագ որկորստութեանն. (Մանդ. ՟Ժ՟Է։)

Որ զանյագ բերանս առիւծուցն սանձեաց, շանց անյագաց. (Ոսկ. ես. եւ Ոսկ. եփես.։)

Ո՞ւր անյագից նմանեցի։ Յոյժ անյագիցն եւ պատուասիրացն. (Առ որս. ՟Ը. ՟Ժ՟Բ։)

Մանունքն ի կենդանեաց կերակուր են մեծացն եւ անյագիցն. (Տօնակ.։)

Դժոխք եւ կորուստ անյագ են։ Անյագ եղեւ իբրեւ զմահ. (Առակ. ՟Ի՟Է. 20։ Ամբ. ՟Բ. 5։)

Անյագ ցասումն կամ թշնամութիւն, կամ պատերազմ։ Անյագ բերկրումն, խնդութիւն, կամ վայելչութիւն. (Եզնիկ.։ Լմբ. անառակ. եւ սղ։ Փարպ.։ Վեցօր. ՟Ա։)

Ստէպ ստէպ եւ անյագ առնել զընթերցումն. (Խոր. ՟Գ։)

Զմիս անասնոյ ոչ ուտեն, եւ զեղբայրն անյագաբար ուտեն. (Եզնիկ.։)

Անյագաբար կոտորեցին զորս եւ գտին. (Լաստ. ՟Ժ՟Զ։)


Անյագութիւն, ութեան

s.

insatiableness, greediness, gluttony.

· Calfa

NBHL (3)

Անյագութիւն ոչ էր (ի սկզբանէ), եւ այժմ ոչ է պարկեշտից. (Յճխ. ՟Զ։)

Զի՞նչ է նոր ախտն, եւ անյագութիւնն. (Առ որս. ՟Ա։)

ἁπληστία, τὸ ἁκόρεστον. insatiabilitas, aviditas inexplebilis. Չյագելն. որկորստութիւն. եւ անյագ լինելն. անգահութիւն. եւ Սաստիկ տենչ. անչափ կարօտ. գաթը հավէս.


Անյաղթ, ից

adj.

invincible, unconquered, insurmountable, ungovernable.

· Calfa

NBHL (4)

ԱՆՅԱՂԹ որ եւ ԱՆՅԱՂԹԱԿԱՆ ԱՆՅԱՂԹԵԼԻ. ἁνήττιτος. invictus, invincibilis. Որ ոչն յաղթի յո՛ր եւ է կարգի. անպարտելի. վերագոյն հանդիսացեալ. հզօր. աննուաճելի. անվանելի. որ չյաղթիւր, տակ չի մնար. եէնիլմէզ, տայմա մուզաֆֆէր օլան.

Անյաղթ փիլիսոփայ. Ի խորագիրս գործոց դաւթ. անյ. եւ ի մեկնիչս նորա։ եւ Տօնաց.։ Յայսմաւ.։

Զօրաւորօքն անյաղթականաց։ Անյաղթական զճշմարտութեանն բան ամենայն ազգաց ծանուցին. (Նար. ՟Ղ՟Ա. եւ Նար. խչ.։)

Անյաղթելի մարտիրոս, կամ ճգնաւոր, նշան, եւ այլն. (Շար.։)


Անյայտ, ից

adj.

not evident, not manifest, obscure, hidden, secret;
apocryphal.

· Calfa

NBHL (7)

Մուտ անյայտ։ Իբրեւ զգերեզմանս անյայտս։ Զանյայտս եւ զծածկեալս. (Դան. ՟Ժ՟Դ. 12։ Ղկ. ՟Ժ՟Ա. 44։ Սղ. ՟Ժ. 8։)

Յայտնիչ անյայտից խորհրդոց։ Ախտից անյայտից եւ յայտնի եղելոց. (Շ. թղթ. եւ Շ. ատ.։)

Մարդիկ յայտնեացն են գիտակ, իսկ աստուած եւ անյայտիցն յայտնապէս տեսանօղ։ Անյայտիցն հաւաստի հաւատ յայտնիքս։ Փոխանակ անյայտ բարեաց զյայտնիս յանձն առնուլ չարիս. (Փիլ.։)

Անյայտ է օր վախճանին, աներեւոյթ են ելք յաշխարհէս. (Եփր. խոստով.։)

Իբրեւ զմառախուղ ցօղոյ եղեւ անյայտ. (Յոբ. ՟Ժ՟Դ. 19։)

Անջրպետելով ի միմեանց զբանակեալսն, եւ անյայտ յիրերաց առնելով. (Պիտ.։)

Մերթ՝ իբր Աներեւոյթ. ἁφανής. non apparens, e medio sublatus


Անյայտագոյն

adj.

more or very obscure.

· Calfa

NBHL (1)

Զբնութիւն՝ բազմաց զանյայտաբոյնն երեւեցուցանել. (Փիլ. իմաստն.։)


Անյայտեմ, եցի

vn.

to annihilate;
to hide.

· Calfa

NBHL (2)

Մինչդեռ յերկրի է ոսկին, յուզեն զհողն. յորժամ յայտ եղեւն, դարձեալ յերկիր անյայտացուցանեն. (Բրս. ընչեղ.։)

ԱՆՅԱՅՏԱՑՈՒՑԱՆԵՄ ԱՆՅԱՅՏԵՄ ԱՆՅԱՅՏԵՑՈՒՑԱՆԵՄ. ἁφανίζω. ab adspectu removeo. Անյայտ առնել. անհետ առնել. չերեւցնել. պէլիրսիզ էթմէք, եօզ էթմէք.


Անյայտիմ, եցայ

vn.

to be annihilated, to vanish, to disappear.

· Calfa

NBHL (1)

Քան զպղպջակս անձրեւի արագագոյնս պատառին եւ անյայտին։ Դնի ի գերեզմանի, եւ անյայտի. (Սարգ. յկ. ՟Բ. եւ ՟Գ։)


Անյայտնութիւն, ութեան

s.

obscureness, occultness, secretness.

· Calfa

NBHL (5)

Մի՛ ծածկեսցի անյայտութեամբ անուանն։ Զանյայտութիւն իրաց անգիտութիւնն առնէ.. Անյայտութիւն բանից։ Գաղտնիք անյայտութեան. (Ոսկ. ՟ա. կոր.։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 1։ ՃՃ.։)

Բազում ինչ անյայտութիւն եւ տարակուսանք յաւետարանականսն գտանի ձայնս եւ յառաքելականս. (Յհ.։ իմ. երեւ։)

Եւ Անհաւատութիւն. անստուգութիւն. խիթալի գոլն. τὸ ἅδηλον. incertitudo եւ այլն.

Զամենեւին անյայտնութեանն յօդէ առասպելաբանութիւն։ Սխալանաց եւ անյայտնութեան բերէ նշանակ։ Զանյայտնութեանն ցուցանէ բան. կամ զանյայտութիւն պարծանացն. (Պիտ.։)

Մարդկան տկար են բարքն եւ անհաստատք, որպէս իրքն բազում անյայտութեամբք լի են։ Եւ ոչ հաւատ ի վերայ անյայտութեան բերեալ՝ հաւատ ասասցի. (Աթ. ՟Դ։)


Անյայտութիւն, ութեան

s.

cf. Անյայտնութիւն.

· Calfa

NBHL (5)

Մի՛ ծածկեսցի անյայտութեամբ անուանն։ Զանյայտութիւն իրաց անգիտութիւնն առնէ.. Անյայտութիւն բանից։ Գաղտնիք անյայտութեան. (Ոսկ. ՟ա. կոր.։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 1։ ՃՃ.։)

Բազում ինչ անյայտութիւն եւ տարակուսանք յաւետարանականսն գտանի ձայնս եւ յառաքելականս. (Յհ.։ իմ. երեւ։)

Եւ Անհաւատութիւն. անստուգութիւն. խիթալի գոլն. τὸ ἅδηλον. incertitudo. եւ այլն.

Զամենեւին անյայտնութեանն յօդէ առասպելաբանութիւն։ Սխալանաց եւ անյայտնութեան բերէ նշանակ։ Զանյայտնութեանն ցուցանէ բան. կամ զանյայտութիւն պարծանացն. (Պիտ.։)

Մարդկան տկար են բարքն եւ անհաստատք, որպէս իրքն բազում անյայտութեամբք լի են։ Եւ ոչ հաւատ ի վերայ անյայտութեան բերեալ՝ հաւատ ասասցի. (Աթ. ՟Դ։)


Անյանգ

adj.

rhymeless.

· Calfa

NBHL (2)

ԱՆՅԱՆԳ որ եւ ԱՆՅԱՆԿ. ἅσχετος. exors. Ուր ոչ յանգի ինչ մի. անկցորդ. ազատ. անբաժ.

Սէր՝ խոտորեալ եւ անյանգ է ի ձաղանաց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Անիշխան

adj.

without a prince, — chief, — governor, in anarchy;
vulgar, plebeian.

· Calfa

NBHL (7)

Անթագաւոր եւ անիշխան. (Լաստ. յիշ.։)

Ոյր չիք իշխան եւ տէր. անիշխան, ինքնատէր. որ է սեպհական Աստուծոյ.

Իշխէ ամենայնին, եւ ոչ իշխի յումեքէ. զի բայց յԱստուծոյ ոչ ոք է անիշխան. (ՃՃ.։)

Այն՝ որ անիշխան եղեւ ընչիցն, լաւ էր նմա՝ թէ չէր զարգացեալ. (Լմբ. ժղ.։)

Դու Տէր ստորիցս եւ երկնից, եւ ես անիշխան շնչոյս եւ ոգւոյս. (Նար. ՟Ձ՟Գ։)

Անիշխան կենաց էի. (Սկեւռ. աղ.։)

Անիշխան արարեր զիս, եւ նախ քան զիմ դատելն դատեցար. (Լմբ. սղ.։)