Definitions containing the research եւ : 10000 Results

Իշամեղու, ղուի

s.

hornet, wasp.

NBHL (2)

Ազգ վայրի եւ անգործ մեղուի. իշմեղու.

Դատարկակեացս անուանեմք զնոսա, եւ իշամեղուս՝ յայլոց աշխատութեանց կերակրեալ. (Սարգ. յկ. ՟Ե։)


Իշամտրուկ, րկի

s.

ass's foal or colt.

NBHL (1)

Եթէ ոք առ աղքատութեան հեծանիցի յիշամտրուկ յովանակ, չէ ինչ ի լաւութիւն եւ ի խոնարհութիւն համարեալ. (Սեբեր. ՟Ժ՟Գ։)


Իշան

cf. Իշեան.

NBHL (3)

Վայրի իշան բազմանան. (Շիր.։ Ձիան, եւ ջորիք, եւ իշան. Ոսկիփոր.։)

Բազում իշանս (կամ իշեան) յայնկոյս որմոյն ընկենոյր. լաւ եւս է ըստ յն. ընթեռնուլ, զբազումս ի շանց։ Այլ ըստ հասարակ հյ. ասի եւ ի Շ. վիպ.

Դէզ դէզ զխոտն ի վայր հոսեալ, զիշանն զկնի ի զօրս արկեալ. (այլ ձ. զիշեանն. թող եւ զգրեալն զիշխանն, որ է սխալ)։


Իշանդամ

adj.

lascivious;
whose flesh is as the flesh of asses.

NBHL (2)

Ոյր անդամ, կամ ըստ յն. մարմին՝ իցէ իբրեւ զիշոյ, որպէս անարգել ի ցանկութիւն.

Անձակեցէր զաչս քո առ քաղդեացիսն յիշանդամս եւ ի ձիանդամս. (Եզեկ. ՟Ի՟Գ. 20։)


Իշավայր, ից

s.

wild ass, onager.

NBHL (5)

ԻՇԱՎԱՅՐ ԻՇԱՎԱՅՐԻ. ὅναγρος, ὅνος ἅγριος onager;
asinus agrestis, sylvestris. Էշ վայրենի. որ եւ Ցիռ ասի. Վայրի էշ.

Խոզ վայրենի եղեր, եւ իշավայր անապատի. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

զիշավայրիս եւ զխոզս արածելով։ որսալ կինճս եւ իշավայրիս. (Խոր. ՟Բ. 21. 58։)

Թափառեալ զհետ որսոյ եւ իշավայրեաց. (Նեղոս.։)

Վայրենի իշավայրոյ հրաման ետ՝ գալ եւ բառնալ զինքն. (Վրք. հց. ձ։)


Իշավայրի, րւոյ, րեաց

cf. Իշավայր.

NBHL (5)

ԻՇԱՎԱՅՐ ԻՇԱՎԱՅՐԻ. ὅναγρος, ὅνος ἅγριος onager;
asinus agrestis, sylvestris. Էշ վայրենի. որ եւ Ցիռ ասի. Վայրի էշ.

Խոզ վայրենի եղեր, եւ իշավայր անապատի. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

զիշավայրիս եւ զխոզս արածելով։ որսալ կինճս եւ իշավայրիս. (Խոր. ՟Բ. 21. 58։)

Թափառեալ զհետ որսոյ եւ իշավայրեաց. (Նեղոս.։)

Վայրենի իշավայրոյ հրաման ետ՝ գալ եւ բառնալ զինքն. (Վրք. հց. ձ։)


Իշավար, աց

s.

donkey-driver;
goad, spur, stimulus for asses.

NBHL (2)

Զբազումս ի նոցանէ գտանիցես խոհակերս եւ իշավարս։ Զիշավարն պիտանացու խնդրեմ գտանել. (Ոսկ. մ. ՟Գ. 5. եւ 6։)

Էշ զճանապարհ՝ ընդ որ միանգամ անցանէ, այլ ոչ մոռանայ. եւ դէպ լինի զի իշաւարն մոռանայ, նա իբրեւ տեղեակ զուղղորդն տանի. (Վեցօր. ՟Ը։)


Իշացուլ, ցլուց

s.

onooentaur, jumart;
cf. Յուշկապարիկ.

NBHL (4)

ὁνοκένταυρος onocentaurus. Եղջերուաքաղ իմն մտացածին կենդանի խառն յիշոյ եւ ի ցլոյ. cf. ՁԻԱՑՈՒԼ, եւ cf. ՅՈՒՇԿԱՊՄԱՐԻԿ.

Յուշկապարկաց ասեն բնակեալ յաւերակսն, զոր յոյն լեզու իշացուլս ասէ։ Անուանք առանց անձանց են յուշկապարկաց եւ իշացլուց. (Եզնիկ.։)

Յուշկապարիկք բնակեսցեն. զոր յոյնն իշացուլ ասիցէ ... եւ արդարեւ (կռուասէրք), որք իբրեւ յանապատի կեան ... վազեն եւ կցացեն. (Ոսկ. մ. ՟Գ. 6։)

Իշացլուց եւ ղապիթաց կռիւ։ Իշացուլքն թետաղացւոց հեծեալք էին. (Եւս. քր. ՟Բ։)


Իշխանաբար

adv.

as a sovereign, as a commander, authoritatively;
magisterially, imperiously;
willingly;
— կեալ, to live like a prince, to lead a princely life.

NBHL (3)

κυρίως, αὑθεντίᾳ cum auctoritate et potestate. իբրեւ իշխան, եւ ինքնիշխան. որպէս զտէր. տիրաբար, ազատորէն, արիաբար. եւ Ձեռներիցութեամբ.

Թագաւորեցին ի վերայ ախտից, եւ իշխանաբար սպանին յոգիս իւրեանց զիգական եւ զհեշտասէր բարս. (Խոսր.։)

Մի՛ եւ զպահս հաւատոյ լուծանէք ի ձուկն եւ ի գինի իշխանաբար (իշխանքդ աշխարհի). (Շ. ընդհ.։)


Իշխանազն, զին, զունք

s.

prince, prince royal, prince of the blood;
petty sovereign.

NBHL (1)

Դիւցազն կոչեն հինքն զիշխանազունսն եւ զքաջս. (Երզն. քեր.։)


Իշխանական, ի, աց

adj.

sovoreign, imperial;
seigneurial, of or belonging to a baron;
magisterial;
absolute;
lordly;
noble;
ruling, in power, in authority;
—ն տունջեան, — գիշերոյ, the sun;
the moon, the stars.

NBHL (11)

ἁρχοντικός, ἁρχικός ad principatum pertinens, principalis. princeps Սեպհական եւ վայելչական իշխանի կամ իշխանութեան. պետական.

Կամ Տիրական, եւ բացարձակ, ինքնազօր.

Հոգի աստուծոյ՝ բարի, ուղիղ, իշխանական բնութեամբ, եւ ո՛չ դրութեամբ. (Առ որս. ՟Զ։)

Իշխանականաւն հակամիտեցին յո՛ր եւ կամեցան. (Լմբ. ժղ.։)

Նորա իշխանական եւ կամաւոր մահուանն. (Նանայ.։)

Լուսաւորն մեծ իշխանական տուընջեան, եւ լուսաւորն փոքր՝ իշխանական գիշերոյ. (Եփր. ծն.։)

Զարեգակն արար իշխանական տուընջեան։ Զլուսին եւ զաստեղս արար իշխանական գիշերոյ. յն. յիշխանութիւն. (Սղ. ՟Ճ՟Լ՟Բ. 8. 9։)

Որ արարեր զերկուս լուսաւորս. զմին իշխանական տուընջեան ... իսկ գնացք իշխանականին գիշերոյ եւ այլն. (Ագաթ.։)

Իշխանականք, եւ ոչ իշխեցեալք։ Պսակեալն, եւ իշխանականք իւր. (Նար. ՟Լ՟Գ. ՟Լ՟Ը։)

Միտքս իշխանական հոգւոյ եւ մարմնոյ. (Առ որս. ՟Թ. եւ Մաշկ.) (որ հայի եւ ի յաջորդ նշ)։

Եւ ոչ իշխանականս ի մեզ ամբոխիցի չար եւ մոլար օրինակօք։ Պայծառացուցանէ զմեր իշխանականս. եւ այն՝ զմաքրեալն։ Զիշխանականիս պայծառութիւն, որ ուղղէ մեզ ըստ աստուծոյ զգնացսն. (Ածաբ. առ որս. ՟Ա. եւ Ածաբ. ծն. եւ Ածաբ. մկրտ.։)


Իշխանականութիւն, ութեան

s.

cf. Իշխանութիւն.

NBHL (1)

Հոգաբարձականութիւնն, եւ իշխանականութիւնն։ Իսկ չգաւազանսն (հրեշտակաց՝ իմա՛) զթագաւորութիւնն եւ զիշխանականութիւնն, եւ ուղղութեամբ զամենայն անցուցանելն։ Զառիւծոյն (կերպարան) ցուցանել վարկանելի է զիշխանութիւնն եւ զուժգնութիւն. (Դիոն. երկն.։)


Իշխանակին, կնոջ

s.

sovereign's wife, princess.

NBHL (1)

Քաղդէարէն՝ սառա, եւ հայերէն իշխանակին. (Փիլ. իմաստն.։)


Իշխանակից, կցի, կցաց

s.

joint ruler, joint sovereign;
partner in dignity, colleague.

NBHL (3)

Միտքսիշխանական հոգւոյ եւ մարմնոյ, այլ ոչ իշխանակից եւ համապատիւ. (Առ որս. ՟Թ։)

աղաղակեն առ քեզ իշխանակից որդի եւ բանդ աստուած. (Շար.)

Փոխանակ աստուծոյ է եպիսկոպոսն. իշխանակից եւ աթոռակից ան նմա քահանայքն. (Լմբ. պտրգ.։)


Իշխանանամ, ացայ

vn.

to become a prince er sovereign;
to rule, to have dominion, to sway, to command.

NBHL (1)

Իշխան լինել. իռխել. տիրել. Իշխանացաւ յեգիպտոս ապիս, եւ աստուած կարծեցաւ. (Վրդն. պտմ.։)


Իշխանապետ, աց

s.

chief ruler, first prince;
prime minister;
dictator.

NBHL (2)

պետ եւ գլուխ իշխանաց. մեծ իշխան.

Ել նստաւ իշխանապետ ի վերայմահու եւ դժոխոց. (Անան. ի յովնան.։)


Իշխանասաստ

adj.

imperious, lordly, dictatorial.

NBHL (1)

ՈՉ մեծազօրն եւեթ ւրով զօրութեամբն, եւ կամ իշխանասաստ հրամանաւ զմերն տանջեաց տանջիչս բանն աստուած. (Յհ. իմ. երեւ.։)


Իշխանասէր

adj.

ambitious.

NBHL (1)

Տեսցէ զիշխանասէրն, եւ զընդ ախտիւք ծառայութեան անկեալն. (Ոսկ. յհ. ՟Բ. 26։)


Իշխանասիրութիւն, ութեան

s.

ambition, immoderate thirst of dignity or power.

NBHL (3)

φιλαρχία imperandi cupiditas, amor principatus. որ եւ ԻՇԽԱՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ. Սէր իշխանութեան. փառասիրութիւն.

Ի ձեռն ընչասիրութեան եւ իշխանասիրութեան. (Ածազգ. ՟Ժ՟Գ։)

Վասն սնափառութեան եւ իշխանասիրութեան չարաբանիցեմ զընկերէ. (Խոր. ՟Գ. 64։)


Իշխանատուն

s.

principality, dominion, lordship, power, rule, state;
family or household of a prince, court.

NBHL (2)

Տուն եւ տեղի եւ ազգատոհմ իշխանի, իշխանաց, կամ իշխանութեան.

Խորհուրդ արարեալ իշխանացն եւ իշխանատանացն հայոց մեծաց. (Ուռպել.։)


Իշխանաւոր, աց

s.

subject, vassal;
dignitary.

NBHL (1)

Ոմն զաշակերտի, եւ ոմնզվարդապետի կարգ ունին. ոմն զիշխանի, եւ ոմն զիշխանաւորի. (Ոսկ. կողոս. ՟Ժ՟Բ։)


Իշխանափոխ լինիմ

sv.

to change one's prince or king.

NBHL (2)

Որ փոխէ եւ փոփոխէ զիշխանս նւր.

միշտ իշխանափողք լեալ են, եւ տիրատեացք. (Փարպ.։)


Իշխանուհի

s.

princess

NBHL (2)

յիշեցաք զիշխանսն եւ զիշխանուհիսն ... Իրիցագոյն զհոգին քան զմարմին իբրու զտիրուհի եւ զիշխանուհի։ Հանդերձ իշխանուհի եւ ընտանի կանամբքն. (Պղատ. տիմ. եւ Պղատ. օրին. ՟Զ։)

Որպէս թագուհի թագաւորութեան, եւ իշխանուհի իշխանութեան. (Վրդն. յանթառամն.։)


Իշխանօրէն

adv.

cf. Իշխանաբար.

NBHL (1)

Առանց քննոյ եւ ընտրելոյ կացուցանեմք մերով ընտրութեամբ մեզ իշխանօրէն. (Վեցօր. ՟Ը։)


Իշխեմ, եցի

vn.

to reign, to rule, to govern, to be master;
to be in power, to have power or authority;
to presume, to take the liberty, to dare;
— կրից՝ ախտից, to master, to dominate, or command one's passions;
— մտաց ուրուք, to hook, to lay one's hand on some one, to influence the thoughts and actions of some one.

NBHL (12)

Ազատք ի լծոյ, իշխանականք, եւ ոչ իշխեցեալք. (Նար. ՟Լ՟Գ։)

եւ ն. ἅρχω impero, principatum ero ἑξουσιάζω potestatem habeo. Իշխան լինել, եւ ունել եւ վարել զիշխանութիւն. տիրել՝ իրօք կամ նմանութեամբ.

Իշխեցէ՛ք ձկանց ծովու, եւ թռչնոց երկրից, եւ ամենայն անասնոց, եւ ամենայն երկրի։ Իշխել տուրընջեան եւ գիշերոյ։ Ահաւադիկ է այրն՝ զորմէ ասացի քեզ, եթէ նա իշխեսցէ ժողովրդեան իմում։ Ոչ իշխեցից ես ձեզ, եւ ոչ իշխեսցէ ձեզ որդի իմ, այլ տէր իշխեն նոցա.եւ այլն։

Իշխելոց իցէ ամենայն վաստակոցն իմոց զոր վաստակեցի։ Եւ որ իշխենն նոցա բարերարք կոչին։ Կին՝ մարմնոյ իւրում ոչ իշխէ, այլ այրն. նոյնպէս եւ այրն իւրում մարմնոյ ոչ իշխէ, այլ կինն. եւ այլն։

իշխեցին ամբոխից եւ տիրեցին ժողովրդոց։ Չիք իմ թագաւոր առ իշխել շնչոյս բաց ի քէն քրիստոս. (Նար.։)

ոմանք իշխեն եւ իշխին, որպէս բարկութիւն. քանզի բարկութիւն իշխի ի բնէ, եւ իշխէ ցանկութեան. (Սահմ. ՟Ժ.)

ԻՇԽԵԼ. գ. τολμάω audeo, praesumo δύναμαι possum, valeo Համարձակիլ. վստահիլ. ձեռներեց լինել. յանդգնիլ. ժպրհիլ. եւ Կարել. զօրել. բաւել. նետւիլ, կրնալ.

Ոչ իշխէր ոչ հարցնել, կամ ոչ ոք իշխէր հարցնել։ Ոչ ոք իշխէր հայել։ Ոչ իշխեմ խօսել ինչ։ Իշխէ. ոք ի ձէնջ. եւ այլն։ Կամ իշխեն ըստ կամս իւրեանց երթալ ուրեք, եւ կամ գործել, եւ ոչ իշխեն անցնել զհրամանաւ թագաւորի. (՟Ա. Եզր. ՟Դ. 11։) (յն. ո՛չ կարեն, եւ կամ այլազգ։)

Տէրն մահու եւ կենաց եւ՛ կարճել իշխէ զհրամանն իւր, եւ երկայնել. (Եզնիկ.։)

Հրաման տայ ... գործաւորաց յասորեստանեաց. եւ յայլոց իշխեցելոց. (Խոր. ՟Ա. 15։)

Ամենայն իշխանօք եւ իշխեցելովք. (Պիտ.։)

Այսոքիկ զիշխանաց եւ զիշխելոց նշանակեն. (Վահր. յայտն.։)


Իշխեցուցանեմ, ուցի

va.

to give power, authority, to cause to dominate;
իշխեցուցեր ի վերայ իմ զմահ, you placed me in the power of death, you put death in authority over me.

NBHL (2)

Իշխան եւ տէր կացուցանել. տալ իշխանութիւն եւ կարողութիւն.

Իշխեցելոյց զնա ի վերայ ամենայնի, զոր արար։ Իշխեցելոյց զնոսա կապել եւ արձակել. (Մծբ. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Թ։)


Իշխող

cf. Իշխեցող.

NBHL (3)

ἅρχων princeps Որ իշխէ. իշխան. եւ տէր. աղա.

Որ մեծին անոտիոքոյ էր իշխող. (Սկեւռ.։ Լմբ.։)

Որ ոք զձի կնմ զայլ անասուն մեծ կամ զփոքր գտանէ՝ եւ ոչ ասէ, որպէս ըզգող ըմբռնի. վասն. զի ոչ երեւեցոյց եւ ետ յիւր իշխողն. (Մխ. դտ.։)


Իշկորնկան

cf. Զուիրակ.

NBHL (1)

ԻՇԿՈՐՆԿԱՆ որ եւ ԿՈՐԸՆԳԱՆ. cf. ԶՈՒԻՐԱԿ։ (Բժշկարան.։)


Իշորդի, որդւոյ

s.

ass's foal;
mule.

NBHL (4)

Հեծեալ յէշ եւ ի մտրկի իշորդւոյ. (Ճ. ՟Գ.։)

կամ ծնունդ իշոյ. որպէս էշ. եւս եւ ջորի.

Ուստի. էր ի վիմէն ջուր, եւ ի կզակէ իշորդւոյն աղբիւր. (Եփր. աւետար.։)

Նախատէին զջորի իշորդի լինել, եւ նա պարծէր մարբն. (Մխ. առակ.։)


Իշոցք

"cf. Յիշոցք."

NBHL (2)

ԻՇՈՑՔ եւ ՅԻՇՈՑՔ. Ռամկական առմամբ՝ է Թշնամանք հանդերձ զազրաբանութեամբ. հայհոյութիւն. քիւֆիւր.

Անարգելով զընկերս զանազան եւ պէսպէս հայհոյութեամբ, որ ըստ գեղջկայն բարբառոյ իշոցի անուանի, եւ ըստ գրոց սովորութեան անեծք եւ թշնամանք։ Մի՛ զլեզուս ձեր առնէք գործի սատանայի ի ձեռն չար եւ դառն իշոցաց. (Շ. ընդհ.։)


Իշուկ, իշկան, իշկոյ

s.

young ass, foal;
great ass, blockhead.

NBHL (2)

Յիշկան եւեթնստել, եթէ պէտք ինչ ինիցին. (Տօնակ.։)

ԻՇԿՈՅ ՎԱՐՈՒՆԳ. σίκυος ἅγριος cucumis agrestis. իտ. cocomero selvatico. Վարունգ վայրենի. իշուկի խիար. (Բժշկարան. եւ Հին բռ.)


Իջավան, աց

s.

inn, hotel, lodging;
—ս առնել, to take lodgings, to lodge;
—ս տալ, to lodge, to receive into one's hotel, to accomodate with lodgings, to harbour;
to entertain.

NBHL (2)

κατάλυμα diversorium, hospitium. Գրի եւ ԻՋԵՎԱՆ, ԻՋԱՒԱՆ, ԻՋԵՒԱՆ. Վանք կամ օթեվան, ուր լինի ադանիլ. գօնագ, խան. տե՛ս (Ծն. ՟Ի՟Դ. 23։ Ել. ՟Դ. 24։ Մրկ. ՟Ժ՟Դ. Ղկ. ՟Բ. 7։)

Յաղագս իջավանին եղեւ խռովութիւն։ Ճանապարհի իջավանս՝ եղեւ նորայն վախճան. (Խոր. ՟Գ. 39։ Յհ. կթ.։)


Իջավանիմ, եցայ

vn.

to lodge, to take up ones abode, to stop, to reside, to dwell, to nestle.

NBHL (4)

καταμένω, καταλύω diversor. Գրի եւ ԻՋԱՒԱՆԻՄ. ԻՋԵՎԱՆԻՄ, ԻՋԵՒԱՆԻՄ. Իջավանս առնել. ավանիլ ուրեք. ... cf. ԼՈՒԾԱՆԻՄ.

Իջավանեալառ տրիպտղոսոսի ումեմն ի գեղն՝ որ կոչի ելեւսինէ. (Նոննոս.։)

Զիջավանիլն առ կինն այրին, եւ զլիութիւն շնորհօղ նըմին. (Յիսուս որդի.։)

Յայրին իջավանիլ, եւ ի մսուր դնիլ. (Տօնակ.։)


Իջեվան

cf. Իջավան.

NBHL (1)

Յանցս եւ յիջէվանս իւր ըստ մարդաթուի կարկառ թողուլ. (Խոր. ՟Բ. 11։)


Իջաւոր, աց

s. adj.

traveller, passenger;
guest, lodger.

NBHL (2)

κατάλυτος hospes. Որ իջավանս առնէ ուրեք. ուղեւոր՝ անցաւոր, հիւր, որ ագանի կամ երկօթս առնէ.

Իբրեւ զյիշատակ իջաւորի միոյ աւուր գնացելոյ. (Իմ. ՟Ե. 15։)


Իջուցանեմ, ուցի

va.

to make to descend, to cause to fall;
to let down, to lower;
to pull down, to take down;
to unfasten, to untie;
to turn out, to discard, to dismiss, to remove;
— զառագաստ նաւու, to lower sail, to strike sail;
արտասուս —, to shed tears, to weep.

NBHL (5)

κατάγω, καταβιβάζω, καταφέρω , καθίημι, χαλάω deduco, defero, dimitto եւ այլն. Տալ իջանել. ի վայր բերել, ածել, առաջնորդել. խաղացուցանել ի բարձր դրից ի ստորին կողմանս. իջեցնել, ինջեցնել.

Ի ցոյց կամ իջուցին զնա անդր։ Իջուցից զքեզ ի գեդդուրն։ Իջոյց զնա ի վերուստ ի սեղանոյ անտի։ Իջուցին զբեռն իւրաքանչիւր ի գետին։ Իջուցից ի վերայ քո զամենայն թռչունս երկնից։ Իջուցին վանդակաւ ընդ պարիսպն։ Իջուցին մահճօքն հանդերձի մէջ առաջի յիսուսի։ Զմեծ մասն ժողովրդեանդ, զոր իջուցեր յուրախութիւն քո.եւ այլն։

Իբրեւ զուռնածս որք պատեն զչանթս հրայրեաց. մին առնոյր, եւ միւսն իջուցանէր. (Զենոբ.։)

Այն որ անձրեւ յետ երաշտին՝ իջոյց նըման իջման քոյին. (Յիսուս որդի.։)

ԻՋՈՒՑԱՆԵԼ. Շարունակել զպատմութիւն կամ յազգաբանութիւն ի նախնեաց եւ այսր.


Իռիս

s.

Iris, rainbow;
cf. Ծիածան.

NBHL (3)

որ եւ ՀԻՐ, ՀԻՐԻԿ. Բառ յն. ἵρις (ἱρίδοσ) iris (iridis), arcus coelestis. որ նշանակէ Ծիածան, որպէս անուն չաստուածուհոյ, որ ասի նաժիշտ հրեայի, այսինքն օդոյ.

Տաճարնքառովնի եւ իռեայ՝ ծաղկերանկքն աստեղանկարք. (Անան. եկեղ։)

Բագինք իռիասայ եւ աթինայ. (Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Ա.։)


Իսկական, ի, աց

adj. s.

real, effective, true, essential, natural, proper;
the Eternal, the Everlasting One.

NBHL (3)

եւ քեզ ընդ հօր քում անծընին անեղ աներբ իսկականին. (Յիսուս որդի.։)

οὑσιώδης substantialis Էական. բուն. յատուկ. սեպհական. եւ Անեղ. րենական. եւ Որ էն. իսկապէս էական.

Իսկական որդին աստուծոյ եղեալ ըստ ժամանակին եւ որդի մարդոյ. (Ագաթ.։)


Իսկակից, կցի, կցաց

adj.

of the same nature, or essence, consubstantial.

NBHL (2)

իսկակից հօր եւ սուրբ հոգւոյն բանն առաքեալ ի հօրէ։ Որ ի խանձարուրս պատեցար ... իսկակից սուրբ հագւոյն. (Շար.։)

Ստեղծիչ եւ տուիչ շնչոց ամենից բաց ի հոգւոյն իսկակցէ։ Եւ քեզ միայնոյ փրկողի, եւ հոգւոյդ քում՝ հօր ցկցի. (Նար. ՟Լ՟Դ. ՟Ձ՟Ը։)


Իսկակցութիւն, ութեան

s.

cf. Էակցութիւն.

NBHL (1)

Զի զիսկութիւն զօրութեան՝ իսկակցութեամբն յայտնի արասցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 6. յն. զի. զսեպհական ենթակայութիւն, եւ զնորին էութեան գոլն յայտնի ասասցէ։)


Իսկաճեմ

adj.

walking, or flying with a graceful motion;
seeking after the truth.

NBHL (1)

(ի ճեմելոյ, կամի ճամուկ). Ճեմօղ տիրապէս օրինակօք եւ ճշմարտութեամբ. կամ աստուածազգեաց. աստուածարեալ.


Իսկապէս

adv.

really, in effect, in fact, truly;
— բարի, essentially good;
— բերկրանք, true or durable pleasures.

NBHL (5)

κυρίως proprie ταὑτῶς eodem modo յատկապէս, տիրապէս. ստուգապէս. էապէս. եւ Նոյն մնալովմիշտ.

Որ ոչ բնաւին մեռեալ աշխարհի, եւ ոչ իսկապէս կենդանի աստուծոյ։ Իսկապէս մեղայ. (Նար. ՟Ի՟Զ. ՟Ի՟Է։)

Ինքն յինքեան իսկապէս եւ մշտնջենաբար գոլով, կալով, եւ մնալով. (Դիոն. թղթ.։)

Որպէս ասաց ժանտն եւտիքէս, թէ ոչ մարմին առ իսկապէս. (Յիսուս որդի.։)

Իսկապէս եղանակ բաժանման։ Իսկապէս տեսական եւ գործնական՝ իմաստասիրութիւնն է միայն. (Սահմ. ՟Ժ՟Ը. ՟Ժ՟Թ. ՟Ի՟Ա։)


Իսկուհի, հւոյ

s.

Queen;
— Կոյս, the Holy Virgin;
— երկնից, queen of heaven.

NBHL (3)

իսկապէս եւ տիրապէս թագուհի. ճշմարիտ արքայուհի. օգոստատիրուհի. սեպհականեալ մակդիր տիրամօր կուսի.

Լայնաբար եւ զայլոց դշխոյից.

Զճշմարիտ իսկուհւոյ թագուհւոյ եւ մօր իմոյ հեղինէի ընկալայ զթուղթ։ Ո՛ղջ լերիսկուհի մա՛յր իմ. (Վրք. սեղբ. եւ կոստ.) (որպէս լտ. աւկու՛սդա)։


Իսպառազէն

cf. Սպառազէն.

NBHL (1)

Իբրեւ իսպառազէն քաջ յիսուսի քրիստոսի. (Եփր. ՟բ. տիմ.։)


Իրագէտ, գիտի, տաց

adj.

well versed, well informed, acquainted, intelligent;
— լինել, to be in confidence, to be made acquainted with an affair, to know the case.

NBHL (5)

συνειδώς conscius. կամ բայիւ՝ συνεπίσταμαι conscius sum Գիտակ եւ տեղեակ իրաց. իրազգաց. իրազեկ. տեղեակ, խելատաս.

Կամ թէ իրագէտ իցէ, եւ ոչ հանցէ ի վեր։ Ես ինձէն իրագետ եւ վկա եմ ասէ տէր։ Զոր ես անձին իմում իրագետ եմ. եւտ. ՟Ե. 1։ Երեմ. ՟Ի՟Թ. 23։ Յոբ. ՟Ժ՟Թ. 27։)

Ղուկաս՝ որ իագէտ եւ միջամուղ էր քրիստոսագործ իրացն կատարելոց. (Ագաթ.։)

Որպէս վկայեն իրագէտք այսոցիկ, եւ տեսողք. (Շ. ատեն.։)

Զարանց եւ զկանանց եւ զիրագէտ մանկանց զջիլսն կտրեսցեն. (Ոսկիփոր.։)


Իրագործեմ, եցի

va.

to effect, to do, to execute.

NBHL (1)

արիացեալ յերիս եւ զբարեբանութիւն տուողին հաարակ իրագործեն. (Պիտ.։)


Իրագործութիւն, ութեան

s.

action, performance, deed.

NBHL (2)

ԻՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ πραγματεία negotium. որ եւ ԻՐԱԿՈՒԹԻՒՆ ասի եւ ԻՐԱԿԵՐՏՈՒԹԻՒՆ. Գործողութիւն. գործ. իրք. արարուած. պետք. անցք իրաց. մասլահաթ.

Ի խորհուրդ յեօթներորդ աւուրն հայել, որ գլուխ է ամենայն աւուրցն, եւ իրագործութեանցնաստուծոյ։ տեսանես յերկրորդում աւուրն եւ յերկրորդում հազարին զնոյն իրագործութիւն աստուծոյ եղեալ. (Լաստ. ընթերց.։)


Իրազեկութիւն, ութեան

s.

information, knowledge, investigation.

NBHL (2)

տեղեկութիւն եւ հետազօտութիւն.

Աշխարհի ամենայնի անխոյզ իրազեկութիւն եւ անհոգութիւն պատմեցին. (Փիլ. նխ. ՟ա.։)


Իրական, ի, աց

adj.

real, effective, actual, substantial, positive;
—աց պատմութիւն, the history of events.

NBHL (2)

πραγματικός realis. որ ինչ կայ իրօք. եւ Որ ինչ անկ է իրաց կամ անցից. եւ ըստ յն. ոճոյ Զգուշաւոր, գործունեայ.

Որպէս յիրականացն պատմութեանց հերոդոտայ է ուսանել ի չորրորդէ. (Խոր. ՟Բ. 2։) (կայ եւ օրինակ, յիւրականացն, որպէս թէ յազգայնոց՝ ի յունականաց։)


Իրակութիւն, ութեան

s.

action, act, deed.

NBHL (4)

πραγματεία negotium, actio իրագործութիւն. եւ Իրողութիւն. բան գործք.

Ասի իրակութիւն երկար վասն զամանակն բազում գոլ։ Եթէ բացատրեսցէ ոք, քանի. ինչ իրակութիւն է, ամանակաւ սահմանեսցէ, տարեւո՛ր. (Արիստ. քանակ.։)

Կարգեցից որ ինչ վասն սոցա զրոյցք, եւ իրակութիւնք իւրաքանչիւր. (Խոր. ՟Ա. 18։)

Զմի եւ զնոյն յայտնէ զճշմարտութեանն իրականութիւն։ Առ մի եւ նոյն առեալ իրակութիւն զնոյն երկոքին ակնարկեսցեն. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. երեւ.։)