Entries' title containing ե : 10000 results

Հարստայեղց

adj.

very mighty;
very rich, opulent.

· Calfa

NBHL (2)

Հարուստ իրօք զեղեալ. երեւելի մարմնով, ուժով, ընչիւք. եւ կամ անցեալ ըստ չափ զեղխութեան.

Կին մի հարստայեղց՝ վաւաշոտ (շամիրամ). (Արծր. ՟Ա. 1։)


Հարստացուցանեմ, ուցի

va.

to make potent or glorious;
to strengthen, to brace, to fortify;
to make rich, to enrich.

· Calfa

NBHL (3)

Ջանայ հարստացուցանել զսա առաքինութեամբ։ Զաղքատացեալս հարստացո՛ աստուածեղէն առատ կամօքդ. (Լմբ. սղ. ՟Կ՟Է. եւ Լմբ. պտրգ.։)

Իբրեւ աղքատք, եւ զբազումս հարստացուցանեմք. (Վրք. հց. ՟Ա։)

πλουτίζω dito, locupleto. Մեծացուցանել կամ ճոխացուցանել զօրութեամբ, փառօք, ընչիւք.


Հարստեմ, եցի

va.

to drive in, to thrust down, to push, to fix, to establish, to consolidate;
to tie tight.

· Calfa

NBHL (7)

Հարմամբ զնստուցանել, կամ ի հարուստ մի խորութիւն մխել. վարսել. եւ Պնդել. զօդել.

Հարստեսցուք զկայմն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)

Յերկիր զնա հարստէր։ Թափանցանց ընդ թիկունսն յայնկոյս յերկիր հարստէր. (Յհ. կթ.։)

Զանազան զբաղմամբք իբ անլոյ կապանօք հարստեալք. (Պիտ.։)

Բազում կապանօք հարստէ (մամոնայն). (Ոսկ. մ. ՟Ա. 9։ յն. շրջապատել։)

Միաւորեցի զքեզ ընդ իս, եւ ընդ իս հարստեցի. (Ոսկ. ՟ա. տիմ. յն. զօդել։)

Ո՞վ ետես կապեալ եւ հարստեալ զյովանակ զգնդակէ, եւ զնա ոչ խլեալ. (Ոսկ. ես.։)


Հարցաբանեմ, եցի

va.

cf. Հարցանեմ.

· Calfa

NBHL (2)

Հարցաբանեալք զեսայեայն, ո՞վ է սա դիմեալ յերկրէ. (Շար.։)

Նոր անդրէն ի նոյն հարցաբանեալ վեհիցն. (զի՞ այդ վէրք ի ձեռս քո. Նար. տաղ.։)


Հարցանեմ, հարցի

va.

to ask, to inquire, to interrogate, to question;
— ի տեառնէ, to consult the Lord;
— զողջունէ ուրուք, to ask news of, or about some one;
— զումեքէ ի խաղաղութիւն, to salute with gentle words;
— զոք բանիւք բազմօք, to overload with questions.

· Calfa

NBHL (6)

ἑρωτάω, πυνθάνομαι, ἑξετάζω interrogo, sciscitor. Հայցել զտեղեկութիւն. խնդրել զլուծումն բանի կամ զհրաման կամ զպատգամ. յուզել խուզել. փորձել զբերան այլոյ. որոնել. հետաքննել. հետազօտել. քննել յատենի. հարցընել.

Հարցի ցնա։ Հարցին ցնա։ Զի՞ հարցանես զիս. հա՛րց զայնոսիկ՝ որ լուանն։ Զտէր ամենակալ ոչ հարցիք։ Հարցանել զաստուած։ Հարցանել ի տեառնէ։ Հարցանէր նա նմա ի տեառնէ։ Հարցանել նովաւ յանէն։ Հարցցեն զճանապահէ։ Զի՞ հարցանես զանուանէ իմմէ։ Հարցին զողջունէ նորա։ Հարցանելով եհարց զմէնջ այրն։ Հարցցեն զքէն ի խաղաղութիւն։ Ոչ իմաստութեամբ հարցեր վասն այդոցիկ։ Հարցանելով հարցաւ յաբէլ եւ ի դան։ Իբրեւ հարցաւ ի փարիսեցւոց. եւ այլն։

Ընդունելութիւնն ոչ այնչափ լինի Հարցանող, որչափ Հարցող, ի, աց.

Հրամայեաց հարցօղ օրինականին։ Վասն զհարցողսն գայթագղեցուցանելոյ. (Սարգ.։)

Տեսանէր զմիտս հարցողացն։ Ոչ բարկացաւ առ հարցողսն. (Ոսկ. յհ.։)

Կայ եւ սրբոյն բարսղի՝ Գիրք հարցողաց. ուր են առ նա պէսպէս հարցմունք կրօնաւորաց իւրոց, եւ պատասխանիք նորա։


Հարցափորձեմ, եցի

va.

to interrogate, to question, to examine, to inquire.

· Calfa

NBHL (10)

Հարցափորձ առնել. հարցմամբ փորձել. հարցաքննել. հարցաբանել. եւ Բաղդատել քննութեամբ. զննել. հետաքննել.

Զամենայն իսկ զերեւոյթսն շուրջ հարցափորձեա՛. (Ոսկ. մրգր. ՟Բ։)

Քաջ հարցափորձեաց. (Ճ. ՟Գ.։)

Ոչինչ օգտեցաւ՝ յորոց հարցափորձեաց. (Կիւրղ. ղկ.։)

Զկուսական յղացումն ոչ հարցափորձել. (Աթ.։)

Նուաստանամ, հարցափորձեալ ի տեառնէ. (Յհ. իմ. ատ.։)

Զիս որ թէ բիւր հարցափորձիմ, բարեաց մասունք ոչ երեւին. (Յիսուս որդի.։)

Ո՞վ է դա. (հեգնէ հարցափորձելով. Լծ. կոչ.։)

Ի մերձ առ իրեարս հարցափորձելոց. (Պիտ.։)

Որք համագոյք են, ոչ ընդ միմեանս հարցափորձին գոյացութեամբ. վասն զի ո ոք ընդ միմեանս հարցափորձէ գոյացութեամբ զպետրոս եւ զպօղոս. (Դամասկ.։)


Հարցաքննեմ, եցի

va.

to question, to examine.

· Calfa

NBHL (8)

Զարուեստ բժշկութեան հարցաքննէին. (Ոսկ. յհ. ՟Բ. 11։)

Զայնպիսի ինչ կամէր հարցաքննել. (Նանայ.։)

περιεργάζομαι exploro, exquiro. Հարցանելով քննել. հարցափորձել. հարցանել.

Հարցաքննեա՛ եւ տե՛ս, թէ գտանիցի՞ ի գիրս մարգարէիցն. (Պիտառ.։)

Հարցաքննեաց արսենիոս զծեր ոմն վասն մտածութեան։ Հարցաքննեցաւ աբբայ նեսթորիոս յաբբայ պիմենէ, կամ աբբայն մովսէս յումեմնէ զինուորէ. (Վրք. հց. ձ։)

Անկից վիրացն խոցով հարցաքննեցաւ. (Նար. կուս.։)

Յամենայն զօրութենէ հարցաքննող, ողորմած, ոգեշահ գոլ. (Վրք. հց. ՟Բ։)

Հարցաքննելի է այս, թէ է՞ր աղագաւ. (Խոսրովիկ.։)


Հացադեղ

s. bot. ammi, bishop's-weed.

· Calfa

NBHL (1)

ՀԱՑԱԴԵՂ կամ ՀԱՑԻ ԴԵՂ. (որ վրիպակաւ գրի եւ Հասիդեղ. եւ շփոթի ընդ այլ խոտ՝ որ կոչի Հազի դեղ)։ ի բառս Գաղիանոսի, եւ ի Բժշկարան. եւ ի Հին բռ. վարի որպէս Համեմ, կամ հացհամեմ. որ եւ կոչի Ունդ նանխմի, այսինքն սերմն անանխոյ։ որպէս յն. ամոմի, կամ ամմի. ἅμμι, ἁμομίς եւ այլն.


Հացերէց, րիցու

s.

president of the wedding banquet;
bridesman, paranymph.

· Calfa

NBHL (2)

Ամուսնացաւ կինն սամփսոնի ընդ հացերիցուն նորա, որ էր նորա ընկեր. (Դտ. ՟Ժ՟Դ. 20։)

νυμφαγωγός sponsae dux, pronubus. Փեսաւէր կամ հարսնաւէր. հարսնածու. եւ Որ լինի առաջնորդ ի ճաշ հարսանեաց.


Հացեփ, եփեաց

s.

baker, oven-keeper.

· Calfa


Հացկերոյթ, ութի

s.

cf. Հացկերութիւն.

· Calfa

NBHL (11)

ՀԱՑԿԵՐՈՅԹ ՀԱՑԿԵՐՈՒԹԻՒՆ. ἐστίασις epulatio, convivium. Հաց ուտելն, հացուտունք. կոչունք սեղանոյ. ճաշ. ընթրիք. խրախունք կոչնոց.

Սովորութիւն էր, յորժամ մեռանէր ոք՝ հացկերոյթ առնել. (Կիւրղ. օրին.։)

Զոմն իմաստասէր ի հացկերոյթ կոչեցին. (Խոսր.։)

Խրախութեամբ հացկերութից. (Պտմ. աղեքս.։)

Ի գիներբուսն հացկերութաց։ Առ հացտուն հացկերութացն. (Փիլ. տեսական. եւ Փիլ. իմաստն.։)

Զո՞ կոչէ ի պատրաստեալ հացկերութիւնն. (Նիւս. երգ.։)

Գիներբու հացկերութեամբ կախարդեալ. (Պիտ.։)

Սեղան հացկերութեան. (Պտմ. աղեքս.։)

Խրախճանութիւն հացկերութեան (կամ հացկերութաց). (Տօնակ.։)

Ի տուն ածէ զհացկերոյթսն. (Նիւս. կազմ. ՟Գ։)

ՀԱՑԿԵՐՈՅԹ ա. δαιτυμών epulo, conviva. Հաց կերօղ. կոչնական.


Հացկերութիւն, ութեան

s.

good cheer;
banquet, feast;
կոչել ի —, to invite to dinner.

· Calfa

NBHL (9)

Սովորութիւն էր, յորժամ մեռանէր ոք՝ հացկերոյթ առնել. (Կիւրղ. օրին.։)

Զոմն իմաստասէր ի հացկերոյթ կոչեցին. (Խոսր.։)

Խրախութեամբ հացկերութից. (Պտմ. աղեքս.։)

Ի գիներբուսն հացկերութաց։ Առ հացտուն հացկերութացն. (Փիլ. տեսական. եւ Փիլ. իմաստն.։)

Զո՞ կոչէ ի պատրաստեալ հացկերութիւնն. (Նիւս. երգ.։)

Գիներբու հացկերութեամբ կախարդեալ. (Պիտ.։)

Սեղան հացկերութեան. (Պտմ. աղեքս.։)

Խրախճանութիւն հացկերութեան (կամ հացկերութաց). (Տօնակ.։)

ՀԱՑԿԵՐՈՅԹ ՀԱՑԿԵՐՈՒԹԻՒՆ. ἐστίασις epulatio, convivium. Հաց ուտելն, հացուտունք. կոչունք սեղանոյ. ճաշ. ընթրիք. խրախունք կոչնոց.


Հացհամեմ, ի

s.

anise, dill;
fenugreek.

· Calfa

NBHL (5)

ἅνηθον anethum. Արջնդեղ. սեւ գնտիկ, սեւ սոնիճ։ (Բժշկարան.։)

Ի շողն լեսած հացհամեմ ի վերայ ձիւթին ցանեն՝ որ փակչի։ Հացհամեմ աղընցած եւ ծեծած. (Վստկ.։)

Հացհամեմ, հուպան.

Հացհամեմն, շալմիզ, եարիխա. պոյ. հուլպէ։

այն է ըստ Մենինսքեայ, հուլպէթ, պօյ թօխմի, ... որպէս յն. լտ. τῆλις, βούκερος foenum graecum.


Հացքուլեփ, ի

adj.

gluttonous, insatiable, insatiate.

· Calfa

NBHL (2)

ἅπληστος insatiabilis. Կլանօղ եւ լափօղ զհաց եւ զկերակուր (կամ զկուլիփա). անյագ. (իսկ գաղմ. քլեպ կամ խլեպ, է հաց)

Առն անմտի եւ հացքուլեփի միտս մի՛ դներ. (Սիր. ՟Լ՟Ա. 18։)


Հաւակեր, ի

s.

food for birds;
ի —երի դնել, ի սատակումն գազանագէշ —երի նուիրել, to give a prey to the fowls of heaven.

· Calfa

NBHL (2)

Ի հաւակերի դնել՝ գազանաբեկս արարեալ։ Ի սատակումն գազանագէշ հաւակերի նուիրէին. (՟Բ. Մակ. ՟Թ. 15։ ՟Գ. Մակ. ՟Զ. 14։)

οἱωνόβροτος ab avibus comestus, depastus. Կեր կամ կերակուր հաւուց եղեալ՝ կամ լինելի. կուր լինելն թռչնոց.


Հաւանելի

cf. Հաւանական.

· Calfa


Հաւանեմ, եցի

va. vn.

cf. Հաւանեցուցանեմ;
cf. Հաւանիմ.

· Calfa

NBHL (5)

Իբր Հաւանեցուցանել.

Ոչ այնպէս զօրութիւն եւ քաջութիւն անձինն կարեն հաւանել զլսողն. (Ոսկ. ես.։)

Հաւանեսցո՛ւք զանձինս, եթէ մեղաք. (Ոսկ. եբր.։)

Հաւանեա՛ (կամ հաւանեցո՛) զնա ի ձեռն թղթոց. (Վրք. ոսկ.։)

Ոչ հաւանեաց անժուժկալութեամբ սպասաւորիլ յայլոց. (Վրք. հց. ՟Ը։)


Հաւանեցուցանեմ, ուցի

va.

to persuade, to induce to believe, to convince;
to advise, to induce to do.

· Calfa

NBHL (7)

πείθω persuadeo. Հաւան առնել. ի հաւան ածել. հաճել. յօժարեցուցանել. խելամուտ առնել. ամոքել. համոզել. հաւատացուցանել. եւ Հրապուրել. հաւնեցընել, հաւտացընել, խօսք հասկըցընել, որսալ.

Հաւանեցուցանել զոմանս ապստամբել. (Նոննոս.։)

Այնու հաւանեցուցեր զթշնամիսն մեր, եթէ դու ես՝ որ փրկես զմեզ։ Հաւանեցո՛ զկինն հեբրայեցի ուտել եւ ըմպել ընդ մեզ։ Հաւանեցուցին զժողովուրդն, զի խնդրեսցեն զբարաբբայ։ Հաւանեցուցանէին զնոսա կալ մնալ ի շնորհսն աստուծոյ.եւ այլն։

Քան զերծուցանել ի մահուանէ՝ հաւանեցուցանելն արհամարհել զմահ կարի մեծ է. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Ի ձեռն այսորիկ հաւանեցուցանեմ զձեզ խոնարհ լինել. (Ոսկ. յհ. ՟Բ. 24։)

Բարի է իսկ ճշմարտութիւնն եւ տեւական. եւ թուի իսկ ոչ դիւրին գոլ հաւանեցուցանել։ Առասպելաբանութիւնն դիւրին եղեւ հաւանեցուցանել. (Պղատ. օրին. ՟Բ։)

Զառաքինի անձն ոչ ոք կարէ հաւանեցուցանել գործել ազնպատշաճս։ Եւ զի՞նչ հաւանեցոյց զնոսա յայս։ Հաւանեցոյց ընդ ինքեամբ. (Շ. մտթ.։)


Հաւանեցուցիչ, չի, չաց

adj.

persuasive, convincing.

· Calfa


Հաւանընկերք

s.

pair, couple.

· Calfa

NBHL (2)

Իբր Ամոլք՝ ընկերակիցք. կամակից ընկերք. յն. լծակցութիւն.

Տեսանե՞ս զգեղեցիկ հաւանընկերսն՝ զաղօթս եւ զողորմութիւնս. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Ա։)


Հաւասարակողմեան

adj.

equilateral.

· Calfa


Հաւասարաձմեռ

s.

isochimene.

· Calfa


Հաւասարաջերմ

s.

isotherme.

· Calfa


Լօռի սերմ

cf. Լօռասերմ.

· Calfa


Խաբեայ, բէից

adj. s.

deceitful, fraudulent, fallacious;
false, treacherous, knavish, crafty, full of imposture, roguish, cunning, villainous, rascally;
fleeting, transitory;
sharper, swindler;
hypocrite, dissembler;
bait, lure, decoy;
— ի խաղու, cheat, sharper, trickster;
խաբեայ կերպարանք, mask.

· Calfa

NBHL (4)

խաբօղ. դաւաճան. եւ Հալածիչ՝ ըստ յն. διόκτης persecutor.

Լուսոյ խաբեայ, եւ փորձիչն. (Ածաբ. մկրտ.) (ի Ճ. ՟Գ. խաբեբայ)։

Բազում չարչարանօք ի հալածչաց եւ ի խաբէից անտի, զոր համբերէր պօղոս. (Եփր. ՟գ. կոր.։)

Զխորամանկութիւն եւ զողոքանս խաբէիցն. (Յճխ. ՟Ժ՟Ա։)


Խաբեբայ, ից

cf. Խաբեայ.

· Calfa

NBHL (13)

ԽԱԲԵԲԱՅ. որ եւ ԽԱԲԵԱՅ. ἑμπαίκτης illusor σοφιστής , σοφιστικός, ἑπιθέτης sophista, deceptor, impostor, versipellis. խաբօղ. պատրօղ. դաւադիր. կարթօղ. եւ Կեղծավոր. խաղ առնօղ, այպանօղ. եւ Իմաստակ.

Խաբեբայք տիրեսցեն նոցա. (Ես. ՟Գ. 4։)

Խաբեբայ է ասեն. զի՞նչ խօսիս այր դու. վասն պատառի միոջ հացի, եւ կապերտի միոջ ձորձոյ խաբեբա՞յ կոչես. (Ոսկ. եբր. ՟Ծ՟Ա։)

Իբրեւ զպատրող ոք խաբեբայ մոլորեցուցանէ. (Եղիշ. ՟Ը։)

Խաբեբայք եւ պատրիչք. (Յհ. կթ.։)

Յոյժ խաբեբայ եւ կամ բազմազան ի ձեռնարկութիւնսն. (Ածաբ. ի կիպր.։)

Գուցէ խաբեբայ բան. (Պղատ. օրին. ՟Ժ։)

Ով խաբեբայ չարութեան. (Ածաբ. մկրտ.։)

Ընկալան զգիրն խաբեբայ ողոքանաց թագաւորին։ Զվասակայ խաբեբայ հայթայթանս պատրանացն։ Զխաբեբայ երդմունս։ Խաբեբայ հրամանացդ. (Եղիշ. ՟Գ. ՟Դ. ՟Ղ։)

Ի խաբեբայ չար ձանձրութեանց. (Նար. ՟Ղ՟Ա։)

Հեշտութիւն՝ մեծ խաբեբայ չարին (կամ չարաց). (Պղատ. տիմ.։)

Եւ ἁπατηλός deceptorius, fallax, fraudulentus. խաբէական. պատիր. կեղծ.

ԽԱԲԵԲԱՅ. գ. δέλεαρ esca. Կեր խաբող, եւ որսող.


Խաբեբայութիւն, ութեան

s.

deceit, imposition, cheat, imposture.

· Calfa

NBHL (2)

Գործ խաբեբայից. նենգութիւն. կեղծաւորութիւն.

Ի միտ առ, թէ որպէս խաբեբայութեամբ խօսէին. (Ոսկ. յհ. ՟Ա. 56։)


Խաբեղայ, ից

s.

wicked monk.

· Calfa

NBHL (2)

Որպէս Եպերելի աբեղայ. որպէս թէ չիցէ աբեղայ, այլ խաբեբայ. (զորմէ եւ ի վերջն բառիդ ԽԱԲ).

Խաբեղայն, եւ ոչ աբեղայն։ Ուր է խաբեղայն մարինոս. (Հ=Յ. հոկտ. ՟Ի՟Ը.։ Հ=Յ. փետր. ՟Ժ՟Բ.։)


Խաբեմ, եցի

va.

to cheat, to deceive;
to defraud, to dupe, to trick, to gull, to inveigle, to insnare;
to plot, to hatch, to contrive;
to pervert, to seduce, to mislead;
to mock, to laugh, not to care, to trifle;
— ի խաղի, to cheat at play.

· Calfa

NBHL (6)

Այս երկիցս խաբեաց զիս։ Եթէ ոք զկոյս զոչ խօսեալ. Զաստուած խնդրեցի, եւ ոչ խաբեցայ։ Մի խաբիր լրութեամբ որովայնի։ Մի խաբեսցէ զձեզ եզեկիա։ Ետես հերովդես՝ թէ խաբեցավ (այսինքն ծաղր եղեւ) ի մոդուց անտի։ Մի ոք զձեզ խաբեսցէ (այսինքն ձազեսցէ իբրեւ յաղթօղ). եւ այլն։

Ոչ խաբիմք իբրեւ զտգէտս. (Եղիշ. ՟Գ։)

Որ մերոյին բնութեանս կրիւք խաբեացն զմեզ, եւ խաբէ. (Յհ. կթ.։)

Զաղեքսանդրէ խաբէին դեւք (զմարդիկ), թէ կենդանի կայցէ. (Եզնիկ.։)

Գիտութեամբ էիցն ի չէիցն միշտ խաբեցեալ. (Նար. ՟Ի՟Գ։)

ἁπατάω, παραλογίζομαι, πτερνίζω decipio ἑμπαίζω, καταβραβεύω illudo. Խաբ գործել. պատրել, նենգել, դավաճանել. կարթել. ըստ յն. նաեւ խաղ առնել. ձաղել.


Խաբեպատիր

adj.

fraudulent;
deceitful, false, illusory, insidious, sophistical.

· Calfa

NBHL (4)

ԽԱԲԵՊԱՏԻՐ կամ ԽԱԲԷՊԱՏԻՐ. խաբէական եւ պատիր.

Կուռք խաբեպատիրք ստութեան. (Մծբ. ՟Ժ՟Է։)

խորամանկեցան պաշարաւն, եւ խաբէպատիր զգեստիւն, եւ սուտ բանիւք. (Եփր. յես.։)

Դիտէր զարքայն դավիթ՝ թէ յորում վայրի անկցի՝ ի վերա նորա խաբեպատիր գեղովն իւրով. (Եփր. թագ.։)


Խազեմ, եցի

va.

to draw lines, to roll;
to mark out, to delineate, to outline;
to mark, to brand.

· Calfa

NBHL (3)

Գծել, գծագրել, եւ գիծ գիծ առնել. գզել. խզրատել. գծգծել. բզըքտել.

Հարօրով ակօս խազեցին շուրջ զքաղաքաւն ի նշան պարսպի, եւ հրաման հանին ոչ ումեք իշխել քայլել ի վերայ խազածին. (Մարթին.։)

Ջղօք դզել զմարմինն, հարկանել, եւ խազել զջիլսն. (Հ=Յ. հոկտ. ՟Ժ՟Բ.։)


Խաթարեմ, եցի

va.

to damage, to spoil;
to corrupt;
to ruin, to shatter;
to rumple, to crumple.

· Calfa

NBHL (8)

(լծ. թ. փետէր, վնաս. եւ յն. քաթերէ՛օ). καθερέω destruo, diruo συγκόπτω concido. Աւերել, եղծանել, քակել, կործանել, խանգարել. վեր ի վայր առնել.

Տեսին զվարագուրաձիգսն խաթարեալս. (՟Ա. Մակ. ՟Դ. 38։)

Ի բռնամարտիկ ի կռուին ի շրջանակին առանց խաթարելոյ. (Եւս. քր. ՟Ա։)

Կագին, զմիմեանս ուտեն, զերեսս խաթարեն. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Խաթարել, եղծանել զհաւատն. (Նիւս. կազմ.։)

Խաթարել զմիտս մեր. (Յհ. իմ. պաւլ.։)

Նայել զյաւէտ խաթարեալ կերպարան բնութեանս. (Նար. ՟Ի՟Ե։)

Զուղիղ բանն խաթարեալ եղծին. (Երզն. մտթ.։)


Խաժերկաթ

s. chem. cyanide of iron.

· Calfa


Խախանջեմ

va.

to howl, to yeli, to shout.

· Calfa


Խախացեմ, եցի

va.

to coagulate, to curdle.

· Calfa

NBHL (3)

πύτω, πύσσω coagulo Մակարդել որպէս զխախաց. մածուցանել. պնդել. խախցել.

Էարկ սատանայ զայսպիսի բանս մակարդ ի կաթն մեր, եւ ապականեաց զմեզ. իսկ այժմ խախացեալ եղաք ի ձեռն քրիստոսի։ Սատանայ մակարդեաց, եւ քրիստոս խախացեաց։ Անդ խախացեալ արիւնանայ. (Բրսղ. մրկ.։)

Խախացել կամ խախցել. (Վստկ.։)


Խախտեմ, եցի

va.

to remove, to displace, to dislodge;
to move, to change;
to shake, to cause to totter;
to ruin;
to refute, to confute;
to emigrate;
— զոսկերս, to dislocate, to disjoint, to put out of joint;
— բանիւք, to tease, to annoy, to torment with idle gossip.

· Calfa

NBHL (7)

σαθρόω putrefacio, corrumpo ἁνασκευάζω labefacto ἁνατρέπω , ἑντρέπω subverto, everto ἁκυρόω irritum reddo եւ այլն. Խախուտ կացուցանել. շարժլել. դրդուեցուցանել. խարխալել. խաթարել. լուծանել. քակտել. շարժել կամ հանել ի տեղւոջէն. վեր ի վայր առնել. ի դերեւ հանել.

Խախտեցին խորտակեցին զորդիսն իսրայէլի։ Խախտէք զիս բանիւք։ Խռովեցուցին զձեզ բանիւք՝ խախտել զանձինս ձեր։ Խախտեցաւ երկիր յերեսաց նորա։ Խախտեցան եւ գնացին։ Տառապեալդ եւ խախտեալդ։ Ժամանակ խախտողաց քոց։ Խախտեցար ի տեղւոջէ քումմէ։ Խախտիցեմ զքեզ գնալ ընդ մեզ։ Ոչ եւս խախտացից զժողովուրդ իմ լիսրայէլ յերկրէ՝ զոր ետու նոցա։ Զկտակն յառաջագոյն հաստատեալ ոչ կարեն խախտել.եւ այլն։

Բազում ինչ է՝ որ խախտէ զմիտս. (Ոսկ. ես.։)

Բայց ի շինուածոց մծբին քաղաքին, զի ի շարժմանէ խախտեալ քակեաց. (Խոր. ՟Բ. 33։ Խելք շրթանցն եզերաց) (նաւուն) խախտեալ ոստեաւ։ Կամուրջ խախտեցեալ. (Նար. ՟Ի՟Ե. 48։)

Զկուսութիւն մօրն ոչ խախտեաց. (Սարգ. յկ. ՟Դ։)

Ելոյծ զօրէնսն, եւ խախտեաց զկրօնսն։ Դարձեալ զմիւս բան առաքելոյ, զոր ուղիղ ասացեալ է, խախտեն. (Եզնիկ.։)

Խախտել զիմացուածս նոցա, կամ զնոսա, կամ զամենեսեան, կամ զամենայն. (Ոսկ. յհ. ՟Բ. 27. 29. 32։ ուր եւ 31. խախտելիք, իբր խախտօղք։)


Խածանեմ, ծի

va. fig.

to bite;
to chew, to gnaw, to tear in pieces;
to nettle, to sting, to snarl at, to revile;
— զմիմեանս, to bite one another.

· Calfa

NBHL (10)

Խածանեն ատամամբք իւրեանց։ Ուր օձն խածանէր, եւ կարիճ. (Միք. ՟Գ. 5։ Օր. ՟Ը. 15։)

Ժանեօքն եխած զաղախինն քրիստոսի. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Գ.։)

Ի սուր եւ ի հուր դիմէին, եւ ի գազանաց խածանէին. (Եփր. պհ.։)

Խածեալ զգարշապարս. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Խածանօղն, եւ ծակոտուածք իւր։ Ժանիք խածողք։ Ատամունք խածանողին։ Ի խածանօղ եւ յանմարմին գազանէն. (Նար. ՟Զ. ՟Կ՟Զ. ղ։ Շար.։)

Նմանութեամբ՝ Վնասել, զկծեցուցանել. սիրտը տաղել, խշխշցնել.

Համակէր միշտ ի չար խորհուրդս՝ խածանել չար թունովք իւրովք զթագաւորն գագիկ։ Իբրեւ զգազան չար ի խածանել զնա զարթուցեալ. (Յհ. կթ.։)

Չի՛ք այլ ինչ զօրաւոր՝ որ այնպէս խածանէ զսիրտ մարդոյ՝ իբրեւ զնախատինսն. (Սարգ. յկ. ՟Բ։)

Այն զայրացուցանէր զնոսա, եւ բաւական էր խածանել զյանդուգն բարս նոցա. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)

δάκνω mordeo, pungo. Ատամամբք կամ ժանեօք ըմբռնել, ծասկել, կորզել, կամ խայթել, կծանել, խածնել, խօթել, կճել. եբր. նաշաք. տե՛ս եւ ՀԱՐԿԱՆԵԼ. եւ ԽԱՅԹԵԼ.


Խածատեմ, եցի

va.

to bite, to nibble.

· Calfa

NBHL (8)

δάκνω mordeo Ստէպ եւ չարաչար խածանել. (իրօք կամ նմանութեամբ). խածխծել.

Ապա եթէ զմիմեանս խածատիցէք եւ ուտիցէք. (Գաղ. ՟Է. 15։)

Զբազուկդ խածատես. (Մաշկ.։)

Զլեարդսըն հանեալ խածատէին. (Շ. եդես.։)

Ի մէջ շանց, որ կամին խածատել. (Լմբ. սղ.։)

Եթէ գազանացեալ խածատէ եւ ուտէ, դառնացեալ անարգէ, եւ հեգնէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 2։)

Եւ իբր՝ խոցոտել.

Բալում վիրաւորս ի նոցանէ խածատեալս, եւ ճարակ սրոյ տուեալ. (Յհ. կթ.։)


Խածեակ, եկի

s.

bird's crop, craw.

· Calfa

NBHL (2)

Ճոքրիկ խածի, կամ մաշկեղէն պարկն ի փորի ճպռան.

Ի միջօրեայ ժամանակի զխածեակնխ զոր ունի ի լանջսն, ձգեալ պրկէք առ ի հանգչել եւ թեթեւանալ առ ի յօդոյն ծանրութենէ. (Վեցօր. ՟Ը։)


Խակակիթ առնեմ

sv.

to gather unripe fruit.

· Calfa

NBHL (2)

ԽԱԿԱԿԻԹ ԱՌՆԵԼ. Խակ խակ կթել.

Որ խակակիրթ (տպ. խակակութ) առնէ զայգի իւր, խաբի նա ի խաղող ուտելոյ. (Մծբ. ՟Ե։)


Խահագործեմ, եցի

va.

to cook.

· Calfa

NBHL (4)

ԽԱՀԱԳՈՐԾԵՄ ἕψω, μαγερεύω coquo, coquito, coquinor. որ եւ ԽՈՀԱԿԵՐԵԼ. Եփել զկերակուր. խորտիկս յօրինել. (իրօք կամ նմանութեամբ)

Առեալ զորդին՝ խոհագործեաց, եւ եփեալ եդ առաջի առնն. (Նոննոս.։)

Զայսպիսի խոհագործել կերակուր՝ արանց է բարեաց. (Սարկ. քհ.։)

Ըստ իմում զօրութեան խահագործեցից (կամ խոհագործեյիյ) զբանն. (Առ որս. ՟Դ։)


Խահակեր

s.

head-cook;
օգնական —ի, undercook.

· Calfa

NBHL (1)

ԽԱՀԱԿԵՐ եւ ԽԱՀԱԿԵՐՈՑ. cf. ԽՈՀԱԿԵՐ, եւ այլն։


Խահրեմ, եցի

va.

to overdo, to cook too much, to burn, to spoil;
to corrupt, to ruin.

· Calfa

NBHL (9)

Որպէս թէ զխահս աւերել կամ այրել. յանչափս եփել եւ խանգարել.

Զմի կէսն (ձկանն եփելոյ) խարհեալ աւերեաց։ Այո՝ խարհեալ էր սակաւ մի. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Լայնաբար՝ Այրել. կիզուլ. եղծանել. չորացուցանել. տոչորել. հիւծել.

Եգիտ զպարտէզն՝ զի խահրեալ եւ կիզեալ էր յերամակէ խոզիցն։ Ոչ եթող զիս աստուած՝ խահրել եւ գթել զքեզ։ Առաւել թարշամեալ եւ խահրեալ մարմնով քան զայն՝ որ ի շաբաթուն միանգամ ճաշակէր զոսպն. (Վրք. հց. ՟Դ. ՟Զ. ՟Ժ՟Ա։)

Եթէ խահրեալ եւ աւերեալ է (կերակուրն), բարւօք է հեղուլ արտաքս, զի մի՛ ճաշակեալ հիւանդասցին. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Նման է համարձակութիւնն կիզողական խորշակի .. . որ եւ զպտուղս խարհէ զծառոց եւ զամենայն երկրի. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Եւ կամ նմանութեամբ որպէս Խանգարել.

Եթէ ոք կամիցի գործել զառաքինութիւն, թէպէտ եւ խահրիցէ ինչ ի նմանէ, մի՛ մեկնեսցի. (Վրք. հց. ՟Բ. ձձ։)

Նաեւ ինքն զեղջն ուսուսցէ մեզ զգործն, որք զօրացուցանեն զնա, եւ որք խահրեն եւ մերժեն. (Անդ. ՟Դ։)


Խաղախորդեմ, եցի

va.

to curry, to tan.

· Calfa


Խաղաղակեաց

adj.

living in peace.

· Calfa

NBHL (2)

εἱρηνεύων in pace vivens. Որ կեայ ի խաղաղութեան. Խաղաղասէր.

Զքսուն եւ զերկխօսն առ հասարակ անիծանիջիք, զի խաղաղակեացս կորոյս. (Սիր. ՟Ի՟Ը. 15։)


Խաղաղացուցանեմ, ուցի

va.

to pa cify, to calm;
to conciliate, to reconcile.

· Calfa

NBHL (7)

παύω. sedo, եւ այլն. խաղաղել. հանդարտել. զիջուցանել. հուզուր վէրմէք.

Վատթարն ոչինչ խաղաղացու խորհի, այլ ընդ պատերազմ հրճուեալ. (Փիլ. լին. Դ. 197։)

Խաղաղացուցանել զպատերազմական վրդովումն, կամ զբազմաստուածութեան վրդովմունս, կամ զամենայն արեւմուտս. (Պիտ։ Մամբր։ Խոր. Բ. 52։)

Խաղաղացուցեալ էր զասքանազեան ազգս յամենայն վրդովմանց չարի. (Յհ. կթ։)

Խաղաղացս զանձինս մեր յամենայն սասանայական խռովութեանց։ Սովաւ զկեանս մեր խաղաղացո. (Ժմ։ Շար։)

Եւ հաշտիցուցանել.

Եբարձ զմերն պատուհաս, եւ խաղաղացոյց զմեզ ընդ հօր. (Սկեւռ. ես։)


Խաղաղեմ, եցի

va.

to pacify, to appease, to calm, to allay, to assuage;
to conciliate, to reconcile, to accommodate, to adjust;
to hide, to conceal, to keep secret.

· Calfa

NBHL (11)

cf. ԽԱՂԱՂԱՑՈՒՑԱՆԵՄ. Πάυω. Sedo եւ խաղաղանալ. ἐιρηνἐυω եւ այլն.

Խաղաղել զկռուեալսն։ Զախտս խաղաղել. (Խոսր։ Լմբ. ող։)

Ոչ խաղաղեցայ, ոչ հանդարտեցի։ Խաղաղեցաւ երկիրն, եւ ոչ գոյն ուստեք նմա պատերազմ։ Խաղաղեցաւ թագաւորութիւնն յովսափատու. (Յոբ. Գ. 26։ Բ. մն. ԺԴ. 6։ Ի. 30։)

Խաղացք ջուրցն ցածնուցուն, եւ խաղաղեալ խորն հանդարտիցէ. (Եւս. քր. Ա։)

Եւ այնպէս խաղաղեալ կային ի քուն ամենեքեան. (Եղիշ. Ը։)

Որպէս Գաղելով գաղել. հետախաղաղ ծածկել. քօղարկել. անհետ առնել լռութեամբ եւ խաղաղութեամբ. մեղմել. ցածուցանել.

Առիւծ տգւովն զհետն խաղաղէ. (Եպիփ. բարոյ։)

Թէ եւ բիւր չարիք ստացեալ ունի, ծածկեալ խաղաղէ. (Մանդ. Թ։)

Որչափ կամիցիս զմեզս խաղաղել կամ ծածկել, եւս քան զեւս յայտնես։ Մի սանհար լիցուք մեղաց ընկերաց, այլ որչափ ի դէպ է խաղաղեսցուք. (Ոսկ. մ. Բ. 23։)

Ոչ յայտնապէս ասէ եթէ չարք են, այլ խաղաղէ զիրսն. (Իգն։)

Խաղաղէ զբանն, զի մի վնասեսցին. (Երզն. մտթ։)


Խաղացուցանեմ, ուցի

va.

to cause to move, to march, to transfer, to transport, to carry away;
to advance, to drive forward, to push on;
to pour out, to spirt;
cf. Թաւալգլոր.

· Calfa

NBHL (6)

μεταίρω, ἑξαίρω, ἁπάγω, ἑπανάγω, ἑκπεράω transfero, aufero, abdfuco, proveho, traduco. տալ խաղալ տեղւոջէ ի տեղի. փոխադրել. փոխել. վարել. անցուցանել.

Խաղացուցանել զամենայն ինչս, կամ զամենայն աւար քաղաքին. զորդիսն իսրայէլի. Զամենայնազգս հրէիցն. զայլ քորսն ժաղավրդեանն. եւ այլն։ Կապեաց եւ խաղացոյց զերանելին։ Զհրէայսն խաղացուցանեն ի գերութիւն։ Զդաւիթ առ ամիրապետն խաղացուցեալ. (Եղիշ. ՟Է։ Խոր. ՟Գ. 35։ Յհ. կթ.։)

Ել հողմ ի տեառնէ, եւ խաղացոյց յայսկոյս զլորամարգին ի ծովէն. (Թուոց. ՟Ժ՟Ա. 31։)

Եւ Հասեցուցանել. բղխել.

Յանդնդոց երկրի ջուրս խաղացոյց. (Նար. մծբ.։)

Ըմպել զջուրն կենաց խաղացուցանօղն ի կեանս յաւիտենից. (Պրոկղ. ոսկ.։)


Խաղբակեմ, եցի

va.

to deceive, to entrap, to draw into a snare, to inveigle;
to vex, to trouble.

· Calfa

NBHL (3)

ԽԱՂԲԱԿԵԼ. Ըմբռնել կամ պաշարել իբրեւ ի հաղբս. արկանել ի փորձանս եւ ի նեղութիւնս. վտանգել.

(Նեստոր) զչորեք եզերեան տիեզերս խաղբակեալ։ (Նեռն) խաղբակեալ զտիեզերս, եւ պատրեալ զազգս հրէից. (Կիւրղ. ի կոյսն.։ Զքր. կթ.։)

Յովհաննէս յորովայնին խայտալովն ոչ տրտմեցուցաներ, եւ լուրջ ընթանալովն ոչ խաբկանէր. (Ճ. ՟Գ.։)


Խաղխամեայ

adj.

grated, cross-barred;
open, openwork;
— դուռն, iron-gate.

· Calfa

NBHL (2)

Հարեալ զպահապանսն՝ եբաց զխաղխամեայ դուռն վանդակին. յն. զերկաթի վանդակս. (Պտմ. աղեքս.։)

καγκαίλις կամ κιγκλίς cancelli, cancellatus. Խաղխաղ. աղխաղխեալ. վանդակաձեւ.


Definitions containing the research ե : 10000 results

Արդարասէր

adj.

that loves justice, just, upright.

· Calfa

NBHL (3)

Սիրօղ արդարութեան. առաքինասէր. իրաւասէր. ճշմարտասէր.

Զարդարասէրսն առաւելուն ի բարի գործս։ Կամի՝ զի կացցուք արդարասէրք. (Յճխ. ՟Ժ՟Ը. ՟Ի։)

Որպիսի ճշմարտութեամբ պատմեն, ուստի եւ արդարասէր բարք նոցա յայտնի լինէին. (Ոսկ. մտթ.։)


Արդարացի, ցւոյ, ցեաց

adj. adv. just, equitable, legitimate;
justly, legitimately.

· Calfa

NBHL (4)

δικαίος, -ον justus, -um Որ ինչ իցէ ըստ կարգի արդարութիւն եւ իրաւանց. արդար. իրաւացի.

Զգաստացեալ՝ ողորմութեան արդարացւոյ հանդիպի, եւ թողութեամբ մեղաց։ Որ արդար ունակութիւն ունի, արդարացիս գործէ. (Նիւս. բն. ՟Ա. ՟Լ՟Ա։)

Ոչինչ վայրապար թուեցելոց լաւից եւ արդարացեաց, այլ արդարեւ էիցն փափագեն. (Դիոն. եկեղ.։)

Ընդ մեզ եւ դուք օրհնեցէ՛ք զտէր յոյժ արդարացի. (Վահր. յար.։)


Արդարացուցիչ, չի, չաց

adj.

justifying, justificative.

· Calfa

NBHL (4)

Որ արդարացուցանէ (ըստ ամենայն առման).

Մկրտութիւնն արդարացուցիչ տուաւ. (Եփր. եբր.։)

Արդարացուցիչ զօրութիւն տեառն. (Տօնակ.։)

Աստուածութեան արդարացուցիչ. (Նար ՟Խ՟Ը։)


Արդարութիւն, ութեան

s.

justice, equity, right, uprightness, loyalty, fidelity;
rectitude, reason.

· Calfa

NBHL (21)

δικαιοσύνη, δικαίωμα justitia, aequitas Արդարն գոլ եւ Գործ արդարոյ. որպէս երբ. խագ, այսինքն իրաւունք. եւ որպէս ձատէգ, ձատագա, այսինքն արդարգործութիւն. բարեգործութիւն.

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ. δικαίωσις justificatio Արդարացուցանելն, կամ արդարացուցիչ. եւ Արդարանալն. մաքրութիւն. սրբութիւն.

Արդարութիւն տեառն ուղիղ է։ Ուսո՛ ինձ զարդարութիւնս քո։ Միոյն արդարութեամբն յամենայն մարդիկ արդարութիւն կենաց։ Դատեցարո՛ւք արդարութեամբ ի մէջ առն եւ եղբօր իւրոյ։ Որ դնայ արդարութեամբ, գտցէ օգնականութիւն։ Արդարութեամբ եւ ամբծութեամբ։ Համարեցաւ նմա յարդարութիւն։ Յորժամ դարձցի արդարն յարդարութեանց իւրոց, եւ արասցէ յանցանս, եւ այլն։ Ապա ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ, որպէս առանձին առաքինութիւն՝ է Հաւասարութիւն իրաւանց.

Ճշմարիտ արդարութիւն յամենայնի կազմ կայ, հարթ հաւասար. վասն այնորիկ արդարութիւն անուանի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)

Արտաքինքն սահման եդին արդարութեան. եթէ ոք զինչս բաժանէ հաւասարութեամբ ըստ չափոյ պիտոյից ընդունողացն, արդար ասի. (Շ. մտթ.։)

Արդարութիւն է հասարակութեան բաշխօղ ըստ արժանաւորութեան՝ ոչ միայն յարտաքին իրաւունս եւ ի դատաստանս, այլեւ յանձինս մեր. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Է։)

Ես եւ արդարութիւն ուխտապահութեան ի միասին կռուեմք. (Փարպ.։)

Այլ որպէս հանրական առաքինութիւն՝ է Ուղղուի, եւ ամենայն գործ բարի.

Արդարութեան անուն մի է, բայց զամենայն պարունակէ յինքեան զմասունս բարեաց։ Ամենայն բարեաց անուն արդարութիւնս. (Շ. ընդհանր. եւ Շ. մտթ.։)

Արդարութիւն առաւելագոյն է քան զայլ առաքինութիւնս. որպէս թափանցեալ ընդ այլսն, եւ զբարեկարգութիւն նոցա պահեալ. (Սահմ. ՟Ժ։)

Բերեալ զգործս վաստակից արդարութեանցն. (Ագաթ.։)

Արդարութիւն իմ նուազեալ, մեզանքն յայտնեցեալ։ Ի չարագործութենէ յարդարութիւն. (Նար. ՟Դ. ՟Ժ՟Ա։ Տե՛ս եւ Եզեկ. ՟Գ 20։)

Միոյն արդարութեամբն յամենայն մարդիկ արդարութիւն կենաց. (Հռ. ՟Ե 18։) որ ի ՟Դ 25. թարգմանի,

Վասն զմեզ արդարացուցանելոյ։

Ի քէն է քաւութիւն, եւ ի հրամանաց քոց արդարութիւն։ Զարդարութիւնն քո մեզ շնորհեցեր։ Արդարութիւն թլփաթութեանն. (Նար. ՟Թ. ՟Կ՟Գ. եւ Նար. խչ.։)

Յորմէ եւ զպարգեւ արդարութեանն ի մեղաց ընկալաւ. (Լմբ. սղ.։)

Եւ ոչ մի շաւիղ կամ ցուցումն գոյ յասացեալսդ, որ զարդարութիւն ակնարկէ. (Խոր. ՟Ա 21։)

Արդարութեամբ զիրսն եւ ցուցանել՝ ի մեծ թագաւորէն երկնչէր. (Եղիշ. ՟Զ։)

Զուգահաւասարութիւն ո՛ր եւ է իրաց.

Ի յարդարութենէ հաւաստի համեմատութեանցս առ միմեանս. (Պիտ.։)

Զլեառն արարատեան ի կէտ ամբարձման նժարի միոյ արդարութեան միջնորդ կացուցից. (Նար. ՟Թ։)


Արդէն

adv.

already, even now;
before.

· Calfa

NBHL (14)

ԱՐԴԷՆ կամ ԱՐԴԷՆ ԻՍԿ. ἥδη, ταχύ jam, cito իտ. gia (առընթեր անցեալ բայից). Նախ քան զարդեան ժամս. Կանխաւ. յառաջագոյն. յառաջնմէ իսկ քան զասելն իմ. մինչեւ ցարդ. նոյն հետայն, եւ այլն. պահ մը առաջ, առաջուց, ինչուան հիմա.

Հուր եկի արկանելյերկիր, եւ զի՞նչ կամիմ, թէ արդէն իսկ բորբոքէր։ Արդէն իսկ յագեալ իցէք, եւ արդէն մեծացարուք։ Իբր ոչ եթէ արդէն առեալ իցէ, կամ արդէն կատարեալ իցեմ, եւ այլն։

Անցին արդէն զճանապարհաւն, զոր պատուիրեցեր նոցա. (Օր. ՟Թ 12։)

Հրամայեալ է ա՛րդէն ի ձեռս երկաթոյ. (Յոբ. ՟Ժ՟Ե 22։)

Կարծէին զարդէն հասումն առնել առ նոսա. (Պիտ. (որ հայի եւ ի յաջորդ նշ։))

Եւ ἥδη, νῦν mox, abhiuc (առնթեր ներկայ բայից). Ահա այժմէն իսկ. այժմ. ի մօտոյ. արդի՛. հիմակուընէ հիմակուց, առջեւնիս.

Խաւարն անցանէ, եւ լոյս ճշմարիտ արդէն իսկ երեւի. (՟Ա. Յհ. ՟Բ 8։)

Գայ ժամանակ, եւ արդէն իսկ է. (Յհ. ՟Ե 25։)

Զառաջիկայս արդէն զմի ի նորա կենցաղօգուտն խրատուց անցեալ տեսցուք. (Պիտ.։)

Զներկայի՞ցս զոր արդէն ունիմ, թէ զանցելոցն. (Նար. ՟Ի՟Ը։)

Համար տալոյն ժամանակն ո՛չ է արդէն, այլ առ յապայ. (Լմբ. տնտես.։)

Ապա թէ արդէն ոչ պատժիմք, մի՛ յայն ապաստան լիցուք. (Գէ. ես.։)

Առատաձեռնեա՛, եւ արդէն ի քեզ պատուաստեցայց. (Նար. ՟Խ՟Բ։)

Գոնէ արդէն պատուաստեսցին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Արդիւնանամ, ացայ

vn.

to be carried into effect, to produce some effect or fruit.

· Calfa

NBHL (3)

Յարդիւնս գալ. արդիւնս առնուլ. անթերի ի գլուխ ելանել արդեամբք եւ պտղովք. պտղաբեր գտանիլ.

Այս խորհուրդ թշնամեացն մի՛ արդիւնասցի գործով. (Լմբ. սղ.։)

Սերմանահանին ի չորից մի մասն արդիւնացաւ. (Խոսր.։)


Արդիւնատրութիւն, ութեան

s.

production, fruit, utility.

· Calfa

NBHL (2)

Արդիւնս տալն. պտղաբերութիւն.

Հերկեցի զանդաստան սրտիս յորոմանն արդիւնատրութիւն։ Մշակես զսահմանս կենաց առ բանիդ կենաց արդիւնատրութիւն. (Նար. ՟Ե. եւ ՟Ծ՟Ը. եւս եւ ՟Ղ՟Բ. եւ Նար. առաք.։)


Արդիւնարար, աց

adj. s. fruitful;
husbandman

· Calfa

NBHL (12)

γεωργός (յորմէ անունս Գէորգ). agricola Որ առնէ արդիւնս՝ գործելով յանդաստանս. արդիւնագործ. երկրագործ. մշակ. վաստակաւոր ժիր եւ փոյթ ի գործ հասարակաց.

Արդնւնարարաց գործք. յն. մի բառ γεωργία agricultura երկրագործութիւն. (Կոչ. ՟Ե։)

Եղեւ այր արդիւնարար. (Ծն. ՟Խ՟Թ 15։)

Եթող այգէգործս եւ արդիւնարարս, (կամ յայգեգործս եւ յարդիւնարարս). (՟Դ. Թագ. ՟Ի՟Ե 12։ Երեմ. ՟Ծ՟Բ 16։)

Յարդիւնարար գործնականին, եւ ի յիմաստ տեսականին. (Յիսուս որդի.։)

Մի՛ համարիր, թէ զհողակալսն առնուցուն, եւ զքեզ արդիւնարարդ թողուցուն. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Երկիր որ գործեալն է՝ բերէ արդիւն շահեկան արդիւնարարաց. (Եփր. եբր.։)

Զեղբայրասէրն եւ զհեզն եւ զարդիւնարարն. (Խոսր. պտրգ.։)

Զարդիւնարարս գովէ վասն համացեղիցն կարեկցութեան. (Տօնակ.։)

Որ բերէ արդիւնս յիւրմէ. պտղատու. պտղաբեր. եւ տուօղ պտղաբերութեան.

Երկիր յորժամ միանգամ ընդունի զսերմն, արդիւնարար լինի. յն. զպտուղն. (Ոսկ. յհ. ՟Ա 17։)

Սերմանեաց ի նմա զբուսական զօրութիւն ... եւ բազում արդիւնարար ներգործական զօրութեամբ վերաբերեաց ըստ ինքեան. (Եղիշ. դտ.։)


Արդիւնարարութիւն, ութեան

s.

production;
tillage, agriculture.

· Calfa

NBHL (4)

Մշակութիւն. եւ Պտղաբերութիւն. արդիւնարարութիւն. հասունութիւն.

Ազին զօրութիւն եւ արդիւնարարութիւն. (Դիոն. երկն.։)

Սերմանել ... եւ ապա յարդիւնարարութիւնս մատչել. (Կոչ. ՟Դ։)

Ծանիցուք զարդիւնարարութիւն անսպառ բարութեանցն. (Խոսր.։)


Արդիւնաւոր, աց

adj.

meritorious, useful, fruitful.

· Calfa

NBHL (6)

ἑνεργός efficax, χρήσιμος utilis cf. ԱՐԴԻՒՆԱԿԱՆ՝ ըստ որում ասի զիրաց. (եւ ո՛չ զանձանց, որպէս վարեն յետինք իբր ռմկ). Ըստ յն. ներգործական, եւ պիտանի. շահեկան. արգասաւոր.

Ըստ ներգործութեան եւ արդիւնաւոր գալստեան. (Մաքս. եկեղ.։)

Զի՞նչ օգուտ է համբերութիւնս, եւ կամ զի՞նչ արդիւնաւոր են մեզ հաւատքս. (Ածազգ. ՟Ժ՟Ա։)

Թէպէտ եւ ոչ արդիւնաւորք իմս, սակայն մնացական, եւ քոյումն յիշելի. (Արշ. վերջաբ։)

Արդիւնաւոր պտղովն զամենեսեան կերակրէր. (ՃՃ.։)

Ըզհուր սիրոյ քո արդիւնաւոր՝ բորբոքեցին ի մեզ հոգեւոր. (Գանձ.։)


Արդիւնաւորութիւն, ութեան

s.

fecundity;
fruit, utility.

· Calfa

NBHL (3)

Եզինն զզօրութիւն եւ զարդիւնաւորութիւն. (Շ. հրեշտ.։)

Զի՞նչ եւս ներբողեցից զարդիւնաւորութիւն աղօթից. (Խոսր.։)

Զարդիւնաւորութինս ասեն, այս ինքն զառաքինութիւնս. (Վրդն. սղ.։)


Արդիւնք, դեանց

adv.

s. pl. production, fruit, utility;
work;
merit;
deed, effect, operation;
price;
reality;
արդեամբք, in effect, really, actually, positively;
յարդիւնս ածել, to effect, to execute, to fulfil;
բանքն — լինէին, the words were fulfilled, realized;
իրացն իսկ — աղաղակեն եւ վկայեն, the actions speak for themselves;
— իրաց, experience;
յարդեանց իրացն, by experience.

· Calfa


Արդհարսունք

s. pl. new-brides.

· Calfa

NBHL (2)

Ա՛ՐԴ ՀԱՐՍՈՒՆՔ. Երկու բառք միացեալք՝ քան բարդեալք. այսինքն արդի հարսունք. նոր հարսն եղեալք.

Եւ ա՛րդհարսունք՝ որ նստէին յարածածուկ առագաստի, ի սուգ մտեալ էին. (Ճ. ՟Ա.։)


Արդնակիր

adj.

javelin-bearer, pikeman.

· Calfa

NBHL (1)

(Պտմ. աղեքս.։)


Արդնաւոր, աց

cf. Արդնակիր.

· Calfa

NBHL (2)

Ըստ քերթողին, երկոցունց իրաց թագաւոր՝ քաջ բարի, եւ արդնաւոր կռուօղ. (Փիլ. լին. ՟Դ 183։)

Ոչ տիգաւորք եւ արդնաւորք շուրջ. (Ճ. ՟Թ.։)


Անդնընկէց

adj.

tilter;
— լինել, to tilt;
— խաղարկութիւն, joust, tournament.

· Calfa


Առարկութիւն, ութեան

s.

objection;
proposition;
purpose.

· Calfa

NBHL (12)

Առարկ. առեղծուած առարկեալ ի գիտել։

Ծածկել կամեցաւ զառարկութեան զգիւտն։ Առարկութեանն իմաստութեան միտ դնելով։ Ի միում առարկութեանս այսմիկ՝ ե՛ւ փորձութիւն աշխատութեան երկոց, եւ պարտութեան վնասն կայ. (Փիլ. սամփս.։)

Ձեռնարկութիւն եւ խնդիր առարկեալ ի լուծանել։ (Պերիարմ. բան. ՟Ժ։)

Առաջարկութիւն, առաջարկեալ ինչ. եւ Նախադասութիւն. բան. պատճառ առաջիկայ. ճառ.

Ծանի՛ր զխորհուրդ առարկութեան այսորիկ, զոր խնդրեցեր առ յինէն. (Վրք. հց. ՟Բ։)

Առանց նախադասութեանց կամ առարկութեանց թէ ասասցես. (Անյաղթ պերիարմ.։)

Բազումս ասել առարկութիւնս ճառից։ Ոչ համեմատեն յոյն թուոց առարկութեանցս. (Խոր. ՟Ա. 20. եւ 3։)

փոխանակ գրելոյ ըստ յն. Փոխառութիւն. իսկ ըստ հյ. ձայնին լինի որպէս Ի մէջ արկումն. կամ որպէս Պատահումն ի վերայ եկեալ.

Չար՝ առարկութիւն է. ոչ ոք առարկութիւն գոյացութիւն է. (Նիւս. ամենայն չար.։)

Առարկութիւն, այսինքն արկումն ի բնութիւնս. որպէս յանօթ արկեալ իրս ինչ՝ օտար է, եւ ո՛չ յանօթոյն բնութենէ, այսպէս չարութիւն եւ այլն. (Շ. ամենայն չար.։)

Եւ այս առարկութիւն չարչարանաց եւ կապանաց ընդերկարէր։ Տարերք եւս յեղափոխեցին ի մեզ զդառն առարկութիւն չարի. (Յհ. կթ.։ (որ բերի եւ ի յաջորդ նշ)։)

Եւ դարձեալ պատմի առարկութիւն կրիդմեայ եւ նեքտանեբայ. (Խոր. ՟Բ. 12։)


Առաւուր

adj.

diurnal, daily.

· Calfa

NBHL (2)

ԱՌ ԱՒՈՒՐ. Իբր Առօրեայ. օրուան.

Այսպէս հանապազ զառաւուրն ի ցանկութիւն վարէ, եւ զյոյսն յապա առնէ ի մէնջ. (Սեբեր. ՟Ժ։)


Առաւօտանամ, ացայ

vn.

to dawn, to get light.

· Calfa

NBHL (1)

ԱՌԱՒՕՏԱՆԱԼ. Առաւօտ լինել. լուսանալ աւուրն. առաւօտ ըլլալ, լուսնալ.


Առաւօտին

adj. adv.

morning, early;
յառաւօտինսն, every morning.

· Calfa

NBHL (6)

πρωινός, ἐωθινός, ὁρθρινός. matutinus. Առաւօտեան. որ ինչ հայի յառաւօտու ժամն. առաւօտվան.

Յառաւօտին պահուն։ Ըստ առաւօտին զոհին։ Վասն առաւօտին օգնականութեանց։ Զողջակէզս առաւօտինս։ Առիցն առաւօտնոցն։ Աստղ պայծառ առաւօտին. (Ել. ՟Ժ՟Դ. 24։ ՟Ի՟Թ. 41։ Սղ. ՟Ի՟Ա. 1։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Զ. 35։ Անգ. ՟Բ. 15։ Յայտ. ՟Ի՟Բ. 16։)

Աղօթից պէտք են, մանաւանդ առաւօտին աղօթից, եւ ցայգութեանց. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Դ։)

Կիրակէի աւուր առաւօտինքն։ Յերեկորինս եւ յառաւօտինս (պաշտամունս). (Յհ. իմ. ատ.։)

ՅԱՌԱՒՕՏԻՆՍՆ. Ընդ առաւօտս. առաւօտները.

Յառաւօտինսն յորժամ ի քաղաքէն ելանէր։ Յառաւօտինս ճռուական երգովք զերկրագործսն զարթուցեալ. (Լաստ. ՟Ժ. ՟Ժ՟Ը։)


Առաւօտու, տուց

adv.

very early in the morning.

· Calfa

NBHL (7)

ԱՌԱՒՕՏՈՒ ԱՌԱՒՕՏՈՒՆ ԱՌԱՒՕՏՈՒՑ. գրի եւ ԱՌԱՒՕՏՈՅ. Ընդ առաւօտն. ընդ առաւօտս. առւըտուն, առտու.

Առաւօտու եղիցի ուրախութիւն։ Լցաք առաւօտու ողորմութեամբ քո։ Պատմել առաւօտու զողորմութիւնս քո։ Հրաման ետ աստուած որդանն՝ առաւօտուն։ Եւ առաւօտու՝ այսօր մրրիկ. եւ այլն։

Ամենայն առաւօտոյ՝ նորագոյն սկիզբն չարեաց առնէին. (Լաստ. յիշ.։)

Ամենեւին ցամաքեցոյց, զի էր առաւօտուն ծով չոր եւ անթաց. (Նիւս. սքանչ.։)

Վաղիւ առաւօտուն ցուցանեմ ձեզ փիղս վառեալս. (Արծր. ՟Բ. 3։)

Զարթեայց առաւօտուց։ Առաւօտուց տեսջիք զփառսն տեառն։ Մատուցանել ողջակէզս առաւօտուց եւ երեկորին. եւ այլն։

Պահս քարոզէ, եւ առաւօտուց ուտէ. (Եփր. յաւետար.։)


Առաքինաբար

adv.

virtuously;
bravely, courageously.

· Calfa

NBHL (8)

εὑγενῶς, γενναίως, ἁνδρικῶς. generose, viriliter, fortiter. Առաքինի կարգօք. արիաբար. անմեղկելի սրտիւ. քաջութեամբ. անվեհեր. առաքինի կամ կտրիճ կերպով.

Ոչ աղքատն գոլ է թշնամանելի, այլ ոչ բերել առաքինաբար աղքատութեան. (Բրս. բարկ.։)

Առաքինաբար անցանեն ընդ վիշտս. (Յճխ. ՟Ժ՟Բ։)

Ծանր վիշտ ունի զրպարտութիւն, եթէ ոչ առաքինաբար տանիցիմք. (Խոսր.։)

Յաղթեցին առաքինաբար. (Շար.։)

Առաքինաբար ի վերայ եկեալսն ընդունել. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Կարի քաջ առաքինաբար կանոնս դնելով. (Պիտ.։)

Շահատակել առաքինաբար. (Մագ. ՟Ծ՟Ա։)


Առաքինագոյն

adj.

more or very virtuous;
very courageous.

· Calfa

NBHL (2)

γενναιότερος, ἁστειότερος. generosior, fortior, solidior. Առաւել առաքինի. արիագոյն. սետագոյն.

Աւանդութիւնս իմն առաքինագոյնս այսու ձայնիւ վարդապետիմք. (Նիւս. երգ.։)


Առաքինագործ

adj.

who acts virtuously or bravely;
virtuous;
courageous.

· Calfa

NBHL (3)

Ուր իցէ գործ առաքինի. եւ Առաքինական.

Առաքինագործ աշխատութեամբ երթալ անդր. (Ոսկ. յհ. ՟Ա. 39։)

Որովայնամոլութիւն խափանեալ՝ տեսութիւն ծնաւ առաքինագործ. (Նեղոս. յն. գործնական։)


Առաքինազարդ

adj.

adorned with virtues, virtuous.

· Calfa

NBHL (2)

Առաքինութեամբ զարդարեալ.

Առաքինազարդ վարք, կամ վայելչութիւն. (Յհ. կթ.։ Ասող. ՟Ա. 1։)


Առաքինակից

adj.

companion of virtue or bravery.

· Calfa

NBHL (4)

ԱՌԱՔԻՆԱԿԻՑ ԼԻՆԵԼ. συμπολιτεύω. conversor Կենաց կցորդ լինել. քաղաքավարիլ.

Նմանօղ առաքինութեամբ. վաստակակից ի բարիս.

Ասպուրակէս է եղբայր նոցունց եւ առաքինակից. (Վրդն. պտմ.։)

Ընդ մարդկան խօսեցաւ, եւ առաքինակից եղեւ ասեն. (Առ որս. ՟Ժ։)


Առաքինանամ, ացայ

vn.

to labour, to strive, to take pains, to have or show bravery;
tu be virtuous.

· Calfa

NBHL (9)

Առաքինի լինել. առաքինութեամբ պայծառանալ. արիանալ. զօրանալ. հանդիսանալ ի գովելի եւ ի դժուարին իրս. փայլալ. ծաղկիլ.

Զգործսն զոր գործեաց յովսիա, եւ զառաքինութիւնս՝ զոր առաքինացաւ. (՟Ա. Եզր. ՟Ա. 33։)

Առաւել առաքինանայցեն չարչարանօքն։ Կամիմ, թէ որ ի քաղաքական, առաքինանայցեն քան զայնոսիկ՝ որ ի լերինսն երթեալ դադարեալ իցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 18։ ՟Բ. 18։)

Նորեկ եղբայր առաքինանայ, եթէ համբերեսցէ թշնամանաց եւ նախատանաց. (Վրք. հց. ՟Ը։)

Լաւութեան հանդիսիւքն առաքինասցին. (Յճխ. ՟Է։)

Վասն հայոց պատերազմին, յորում բազումք առաքինացան՝ քան թէ սակաւք։ Յորում ասպարիսի նախ ինքն առաքինացաւ. (Եղիշ. ՟Ա. ՟Ը։)

Ձրի են պարգեւք նորա, թէեւ բազումս առաքինանամք. (Խոսր.։)

Տեսանե՞ս զիա՞րդ յերկոսին կողմանս առաքինանայ աստուծոյ զօրութիւնն, ե՛ւ ի չարչարելն եւ ի կեցուցանել. Ոսկ. ես.։ Փիլիսոփայութիւնն մեր նախ զառաջինն ի մէջ բարբարոսաց առաքինացաւ. (Եւս. պտմ. ՟Դ. 24։)

Եղիշայի մարմինն առաւել քան ի կեանս իւր առաքինացաւ։ Սամփսոն իշու ոսկերովքն առաքինացաւ. (Եփր. ղեւտ.։)


Առաքինաջան

adj.

virtuous, brave.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ լինի առաքինի ջանիւք, կամ անմեղկելի ոգւով.

Առաքինաջան գործովք, կամ երկօք, վարուք, վաստակօք. (Ճշ.։ Յհ. կթ.։) (Տօնակ.։)


Առաքինասէր

adj.

who loves virtue or bravery, virtuous.

· Calfa

NBHL (4)

φιλάρετος. virtutis amans, studiosus. Սիրօղ առաքինութեան. փոյթ եւ եռանդուն յառաքինութիւնս (անձն, կամ ընթացք եւ գործք).

Չարատեաց եւ առաքինասէր միշտ վարելով բնութեամբ։ Յայս (յոյս) իբրեւ ի կուռ ճանապարհ առաքինասէրն հասանէ հոգի. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. իմաստն.։)

Յաղագս քո առաքինասէր եւ պարկեշտ հոգւոյդ. (Փարպ.։)

Ամենայն ուրեք մտերմութիւն ընտրի առ առաքինասիրէն աստուծոյ. (Մեկն. ղեւտ.։)


Առաքինարան, աց

s.

place for the practise of virtue or bravery.

· Calfa

NBHL (2)

Հանդիսարան կամ բնակարան, եւ վկայարան առաքինի նահատակաց.

Շինել զառաքինարանս վկայից. (Ագաթ.։)


Առաքինիմ, եցայ

vn.

cf. Առաքինանամ.

· Calfa

NBHL (7)

Առաքինեալ քաջասցին։ Առաքինեցաւ յոյժ. եւ այլն. (Վրք. հց. ձ։)

Որ առաքինեցաւն ի մէջ ամենայն հեթանոսաց։ Հաւատովք իւրով առաքինեցաւ նա ի մէջ փղշտացւոց. (Եփր. ՟ա. կոր. եւ Եփր. եբր.։)

Որք յառաջին ժամանակս առաքինեցան. (Ոսկ. եբր. եւ Ոսկ. ՟բ. կոր.։)

Անձամբ իւրով առաքինեսցի. (Եփր. համաբ.։)

Առաքինեալք յարդարութիւն եւ ի սրբութիւն։ Որ զկնի նորա առաքինեցան անարատ մտօք. (Յճխ. ՟Թ. ՟Ժ՟Գ։)

Ըստ օրինացն առաքինեալք. (Սեբեր. ՟Գ։)

Վասն սիրելոյ զառաքինելն. (Խոսր.։)


Առաքինութիւն, ութեան

s.

valour, bravery;
virtue, probity;
goodness;
politics, government;
conduct, behaviour.

· Calfa

NBHL (17)

ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆ. ἁρετή. virtus. որ եւ ՔԱՋՈՒԹԻՒՆ ասի. որպէս Արիութիւն. արութիւն. ժրութիւն. աջողակութիւն յառաքինի գործս ըստ մարմնոյ եւ ըստ հոգւոյ. գործ արդիւնական. բարեգործութիւն. մեծագործութիւն. բարեպաշտութիւն. լաւութիւն. արարք գովելի առաջի աստուծոյ եւ մարդկան.

Առաքինութեան նշանակ ոչ կարացաք ցուցանել։ Եթէ զարդարութիւն ոք սիրէ, վաստակք նորա առաքինութիւնք են. (Իմ. ՟Ե. 13։ ՟Ը. 7։)

Յետ այսր ամենայնի առաքինութեանց յովսիայ. (՟Ա. Եզր. ՟Ա. 25. 33։)

Համբերել ճգնութեանցն առաքինութեամբ։ Ըստ մարտի նոցա առաքինութեամբ. (Ագաթ.։)

Զանձանց առաքինութիւնս՝ կանոն աշակերտելոցն դնել. (Կորիւն.։)

Մայր իմաստասիրութեան՝ առաքինութիւն է. վասն զի ի ձեռն առաքինութեան ստանամք զիմաստասիրութիւն. Որ ըստ առաքինութեան կեայ, ոչ տրտմի. (Սահմ. ՟Ը։)

Երկոքումբք կազմի առաքինութիւն՝ եւ աստուծոյ տալովն, եւ մեր ջանալովն։ Սիրելն զառաքինութիւն՝ զանձն է սիրիել. (Խոսր.։)

Արդարն եւ սուրբն առաքինութիւնք բարու են։ Պա՛րտ է զիւրաքանչիւր մասն հոգւոյ իւրականն զարդարիլ առաքինութեամբ. (Սահմ. ՟Ժ։)

Զառաքինութեանն զոստս քրտամբք եւ աշխատութեամբք պղատոն ասաց բուսանիլ. (Պիտ.։)

Ըստ միոյ միոյ առաքինութեան եւ պսակքն փառաց եւ գովութեան յօրինին. (Յճխ. ՟Ժ՟Ը։)

Տե՛ս ճոխագոյն՝ (Արիստ. առաք.։ Գր. հր.։ Առաք. Մոլ.։) ըստ իմաստասիրաց եւ աստուածաբանից։

Այլ մեր առաքինութիւն յերկինս է. (Փիլիպ. ՟Գ. 20։)

Ամենեցուն մի է բարձրագունիցն՝ գաւառ, վերին երուսաղէմ, յոր ամբարեմք զառաքինութիւնսն. (Առ որս. ՟Ը։)

ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆ. Լաւութիւն ո՛ր եւ է իրաց. կատարելութիւն. աղէկութիւն.

Առաքինութիւն ձիթենւոյս. (Պիտ.։)

Առաքինութիւն սահմանի ասացաք գոլ զանդրադարձիլն ի սահմանելին. (Անյաղթ պորփ.։)

πολίτευμα. conversatio որպէս Քաղաքավարութիւն, իմա՛ ընտիր քաղաքականութիւն, կամ կենակցութիւն.


Առաքիչ, չի, չաց

adj.

sender.

· Calfa

NBHL (2)

Տե՛ս զի՛նչ պատասխանի տաց առաքչին իմոյ. (՟Բ. Թագ. ՟Ի՟Թ. 13։)

ἁποστείλας, πέμψας. mittens, qui misit Առաքօղ. որ առաքեացն.


Առաքող

cf. Առաքիչ.

· Calfa

NBHL (2)

Հայր առաքօղ միածնիդ։ Օրհնութիւն առաքողին՝ ի բարձունս. (Շար. եւ այլն։)

Հայր առաքող, եւ ոչ առաքեալ. Որդին՝ առաքեալ, եւ առաքող. Հոգին՝ առաքեալ, եւ ոչ առաքօղ. (Ի գիրս հց. տաթեւ.։)


Առաքումն, ման

s.

mission, emission.

· Calfa

NBHL (6)

Առաքելն, իլն.

Առաքմամբ սրբոյ հոգւոյն յանապատէ կոչեցար։ Որ զառաքումն առ ի հօրէ եւ ի հոգւոյդ բանին յաշխարհ. (Շար.։)

Հոգեղինին առաքմամբ. (Նար. ՟Ձ՟Ե։)

Առաքմունք քարոզութեանն. (Ոսկ. յհ. ՟Բ. 34։)

Կամ Ի դուրս արձակումն. ելք. բղխումն.

Առաքումն քո դրախտ նռնենեաց. (Երգ. ՟Դ. 13։) cf. ԱՐՏԱՔՍ, cf. ԱՌԱՔՈՒՄՆ։


Առգին

s.

pattern, sample, specimen.

· Calfa

NBHL (2)

Նպաստ եւ սատար գնելոյ. միջնորդ եւ առիթ կամ օրինակ գնելոյ զվաճառս.

Որպէս որք վաճառ առնիցեն, զառգինն ի միջի դնեն, նոյնպէս եւ աստուած առաջի քո եդ զաշխարհս, զի յերեւելեացս գնեսցես զհաւատսն ի նա. (Ոսկ. ես.։)


Առգնող

adj.

broker, agent.

· Calfa

NBHL (3)

ἕμπορος mercator Առօղ եւ գնօղ զվաճառս. վաճառական. ասի եւ ԱՌԻԹ, իբր առիչ. (գուցէ նաեւ որպէս Միջնորդ՝ ըստ հյ. առման)

Առգնօղք նորա իշխանք երկրի. (Ես. ՟Ի՟Գ. 8։)

Քանան թարգմանի առգնօղք կամ առիթք. (Փիլ. լին. ՟Բ. 65. եւ 77։ Մխ. բարուք.։)


Առէչ, էջ, իչոյ, չից

s.

chain (threads stretched lengthwise on a weaver's loom).

· Calfa

NBHL (7)

ԱՌԷՉ ԱՌԷՋ թ. էրիզ στήμων stamen Երկայնութիւն կտաւոյ ոստյնանկա, որոյ լայնութիւնն կոչի Թեզան. առէչք, հինք. եբր.

Յառէչ կամ ի թեզան։ Յառիչէ կամ ի թեզանոյ։ Առիջոյ կամ ի թեզանոյ. (Ղեւտ. ՟Ժ՟Գ։ 47=59։)

Ի միասին արծարծումն եւ կամ մանուած ... ոչ ի նոցունց ինքեանց իցէ՝ զթելն իսկ եւ զառէչն գործել, այլ հարկ է տարբերիլ առիչիցն. (Պղատ. օրին. ՟Ե։)

Կարճեցաւ նիւթն, սպառեցաւ առէչն. (Գէ. ես.։)

Նմանութեամբ՝ եւ Գործած սարդի. եւս եւ Երկայնութիւն բանակի զօրաց.

Յարեսցի ի տորգս ոստայնի բարեկաման առիջոյն. (Վեցօր. ՟Զ։)

Հարին զառէջս բանական ... ի լայնութիւն ... եւ յերկայնութիւն. (Յուդթ. ՟Է. 3.) (գտանի եւ օրինակ, զառաջս) յն. ձգտեցին զբանակս։


Առժամագիւտ

adj.

new found, recent, new fashion.

· Calfa

NBHL (4)

πρόσφατος. recens, novus. Առժամն կամ առժամայն գտեալ. նորագիւտ. նոր.

Ոչ գոյ ի քեզ աստուած առժամագիւտ ... Եղիցի առժամագիւտ աստուած խոստովանեալ. (Աթ. ՟Ը։)

Ոչ եթէ արդէն իսկ նորոգ ծանուցաւ խորհուրդ եկեղեցւոյ, եւ կարգ որ ի սմա՝ ոչ առժամագիւտք են, այլ յաւիտենականք. (Յհ. իմ. եկեղ.։)

Մարդ հողաբեր առժամագիւտ եւ այլն. (Ագաթ.։)


Առժամայն

adj. adv.

recent, new;
presently, immediately;
soon, forthwith, directly, suddenly;
առժամայս, at present, now;
for the present.

· Calfa

NBHL (31)

Անդէն ի նմին ժամու. նոյնժամայն. նոյնհետայն. վաղվաղակի.

հեման շիմտի, հէման օլտեմ, ֆիլհալ

Հատուսցես առժամայն։ (Յոբ. Դ. 15)

Դարձցին առժամայն ամաչեցեալ։ (Սղ. կթ. 4)

Իբրեւ զպարիսպ կործանեալ առժամայն։ (Ես. լ. 13)

Եւ առժամայն չորացաւ թզենին։ Այլ ոչ առժամայն տարած։ (Մտթ. ԻԱ։ Ղկ. ԻԱ. 9)

Առժամայն վաղվաղակի ամենայն իրացն եղելոց խելամուտ լինէր։ (Կորիւն.)

Եւ հրամայեալն գոյանայր առժամայն։ (Խոր. հռիփս.)

Փութանակի եւ առժամայն կամէին յառնել։ (Փարպ.)

Առժամն. նորոգ. եւ Առժամանակ մի. եւ Ի դէպ ժամու.

Չէր ինչ հեռի ժամանակաւ ծնեալ, այլ առժամայն։ (Իգն.)

Նայեա՛ց յաղքատս, որք եւ հաց անգամ ոչ ունին առժամայն։ (Վրք. հց. ԺԱ)

Առ ժամն այն. առ ժամս. ի պահու անդ. յայնմ ժամանակին. ան ատենը.

Թէպէտեւ առժամայն ի հաղբիցն զերծաւ, սակայն եւ զնետս տարեալ՝ մեռանի։ (Մանդ. Բ)

Ոչ կարացեալ յայտնել առժամայն զչարութիւնն։ Զամպրոպ չարութեանն առժամայն յարտաքս տրոհեալ, զապագայսն ապա այցելութիւնն աստուծոյ հոգասցէ։ (Յհ. կթ.)

Առժամայն պատրուակեմ, եւ յետ այսր ի ճգնութիւն փոփոխիմ։ (Կլիմաք.)

Թէպէտեւ առժամայն տրտմեցուցանէ, սակայն յետոյ ուրախ առնէ։ (Սարգ. Ա. յհ. Զ)

Նոքա առժամայն ոչ մեծ ինչ կարծէին լինել զանհնազանդութիւնն։ Առժամայն վասն բանին աստուծոյ ոչինչ խօսէր։ Իսկ նա առժամայն ըստ կարծեաց նոցա անկատարելագոյն խօսէր։ (Ոսկ. յհ. Ա. 29)

թազէ, եէնի, եէնի չըգմա

Նորք եւ առժամայն։ Միւ եւս եղիցին քեզ աստուածք առժամայնք։ Ոչ է ամենայն առժամայն ընդ արեգակամբ։ (Օր. ԼԲ. 17։ Սղ. ձ. 10։ Ժղ. Ա. 10)

Զայսօրդ՝ որ ասէ, ոչ եթէ առժամայն ինչ է, այլ մշտնջենաւոր։ (Կոչ. ԺԱ)

Ոչ միայն յառաջագոյն գուշակելոցն, այլեւ առժամայն նշանակաւ մոգուցն եկելոց թագաւոր ճանաչիւր։ (Ագաթ.)

Առժամեան. իբր վայրկենական, ներկայական. առժամանակեայ. անցաւոր. ժամանակաւոր. հարեւանցի. որ ինչ առ ետեզ.

Առժամայն յաճախութիւն թեթեւ նեղութեանս։ (Բ. կոր. Դ. 17)

Մշտնջենաւոր, եւ ոչ առժամայն զենումն։ (Անյազթ. բարձր.)

Չհայելով ի փառս առժամայնս։ (Փարպ.)

Այնքան առժամայնք կամ հարեւանցիկք։ (Նար. ՀԴ)

Անհաստատ գոլով եւ առժամայն պատահումն։ (Շ. ընդհանր.)

Զառժամայն զջերմութիւնս նոցա գիտէր ստուգապէս։ Հրէայքն ազատեցան ի մահուանէ, այլ յառժամայն մահուանէն։ (Ոսկ. յհ. Ա. 23. 26)

ներկայ. այժմու.

Յորժամ վասն մարդոյ ուրուք ասասցէ, զառժամայն ժամանակն նեղութիւնս հայեցան, եւ ի հանդերձեալ հանգստենէն վրիպեցին։ (Եղիշ. խաչել.)


Առժամայք

s. pl. the present world, things temporal;
the moderns.

· Calfa

NBHL (2)

παρόντα. praesentia. Այժմուքս. առժամանակեայք. անցաւոցք. որ եւ ԱՌԺԱՄԱՅՆՔ.

Յերկուս յաւիտեանս զկեանս մեր բաժանեաց աստուած. յառժամայս, եւ ի հանդերձեալ կեանսն։ Յամենայն ուրուք զառժամայս, եւ զկենցաղական հոգս զայս տեսանես. (Ոսկ. յհ. ՟Ա. 27. 37։)


Առ ի

prep.

to;
from;
for;
by;
towards, with respect to;
in order to;
— նոսա, to them;
— մէնջ, from us;
— սրբել, in order to purify;
— յիշատակ, for the memory, for the remembrance;
— չգոյէ, not having, because he had not;
— մահ վիրաւորեալ, wounded to death or mortally wounded;
— մահ մեղանչել, to commit a deadly sin;
— հօրէ, from the father;
paternal;
— չգիտելոյ, ignorantly;
— զարգ, ornamental, by way of ornament.

· Calfa


Առ ի՞նչ

adv.

how ? why ? for what cause ? — իցէ ինձ, no matter to me! what does it matter to me ? — իցեն այն ամենայն, of what use is all that ?

· Calfa


Առինչ, առընչից

s.

cf. Առնչութիւն.

· Calfa

NBHL (6)

πρός τι. id quod ad aliquid est, relatio. Կարգեալն առ իմն, վերաբերեալն կամ վերաբերութիւն առ այլ. այն ինչ՝ որոյ իսկութիւնն է հայեցուած առ այլ. զոր օրինակ են անուանքս՝ հայր, որդի. հէր, ծառայ. եւ այլն.

Յաղագս առընչի. առինչ այսպիսիքս ասին, որ միանգամ ինքեանք որ ինչ ենն, այլոց գոլ ասին, եւ կամ որպէս զիա՛րդ եւ իցէ այլպէս առ այլ։ Դրութիւնքն առընչիցն են. է եւ ներհակութիւն յառընչոջս (յն. յառինչսն). (Արիստ. առինչ.։)

Լինիմ եւ առինչ, յորժամ իմ յաջմէ կողմանէ ոք է, կամ յահեկէ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Առինչ ասի այն, յորժամ ոք յասելն զնա եւ յանուանելն՝ հարկաւորաբար յանուան տայ իմանալ եւ այլ ինչ. (Երզն. քեր.։)

Լնուլ բառդ յառընչիցն երեւի. զի յորժամ լի ասես, թերին ցուցանի. (Տօնակ.։)

Է եւ սա յառինչւոջն, թէպէտեւ ոչ յամենայնի յառինչունիցն գոյ ներհական ... առինչիցն. եւ այլն. (Սարկ. մարդեղ.։)


Առինչունակ

cf. Առնչական.

· Calfa

NBHL (4)

Առինչունակ (անուն) է, իբրու թէ՝ հայր, ուստր (որդի), սիրելի, աջող (իմա՛, աջեայ)։ Իբր առնչունակ է, իբր թէ գիշեր, օր (այսինքն տիւ). (Թր. քեր.։)

Այսոքիկ առինչունակին են, եւ առինչունակն՝ որքանաբար մինն ասի՝ նոյնքանաբար եւ միւսն եւս։ Առինչունակն համանգամայն պարտի գոլ. (Անյաղթ պորփ.։)

Սուրբ հոգին առինչունակ է, զի որումն (այսինքն ուրումն) հոգի. վասն զի ի դէմս հօր եւ որդւոյ ասի հոգի. (Քեր. քերթ.։)

πρός τι ἕχον. relativus. Առինչ. ըստ յն. առ ինչ ունօղ, այսինքն յարաբերեալ առ այլ ինչ.


Առիւծաբար

adv.

lionlike.

· Calfa

NBHL (3)

Առիւծաբար յարձակիլ, մռնչել, գոչել. ( ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 11։ Խոր. ՟Բ. 22։ Եղիշ.։) (Փարպ.։)

Առիւծաբար տապալէին զտիեզերս. (Համամ առակ. եւ այլն։)

λεοντηδόν. leonino more, in modo leonum. Իբրեւ զառիւծ.


Առիւծախոտ

s.

hot. an evergreen shrub.

· Calfa

NBHL (1)

Վասն խոտին, որ անուանեալ կոչի խատխալ, եւ ոմանք առիւծախոտ ասեն. ինքն հետ հնդանացն լինի, եւ խածփրէ զբոյսն, եւս առաւել զբակլայն. (Վստկ. ՟Ի՟Ը։)


Առիւծակապիկ

s.

lion that resembles an ape.

· Calfa

NBHL (1)

Գազան նման առիւծոյ եւ կապկի։ (Խոր.)


Առիւծակորիւն

s.

lion's cup, lion's whelp.

· Calfa

NBHL (2)

Ժամանակ ծննդեան առիւծակորեանն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Եբեր երկուս առիւծակորիւնս. (Վեցօր. ՟Թ։)


Առիւծանամ, ացայ

vn.

to become like a lion.

· Calfa

NBHL (3)

Առիւծ լինել, որպէս դնի ի յն. կամ նմանել առիւծու. եւ մեծանալ կորեանն առիւծու. գազանանալ. առիւծ դառնալ.

Առիւծացաւ, եւ ուսաւ յափշտակել։ Առիւծացար ի մէջ ազգաց. (Եզեկ. ՟Ծ՟Թ. 3. 6։ ՟Լ՟Բ. 2.)

Ոչ կարծեցոյց զանձն առիւծացեալ. (Ոսկ.։ ես։)