Entries' title containing ե : 10000 results

Մաքրեմ, եցի

va.

to clean, to cleanse;
to purify;
to refine;
to purge;
to expiate, to sanctify;
— զոճ, to refine the style;
— զարիւն, to depurate or cleanse the blood;
— զխաւարտս, զընդեղէնս, to pick or cleanse vegetables, pulse;
— զանօթս խոհակերոցի, to scour, brighten or polish kitchen utensils.

· Calfa

NBHL (6)

Մաքրեսցես զսեղանն, ի սրբել քեզ ի վերայ նորա։ Հերով իւրով մաքրէր զոտս նորա։ Եկեալ գտանէ պարապորդ՝ մաքրեալ եւ յարդարեալ, եւ այլն։ Կարգ քահանայապետութեան է, ոմանց մաքրել, եւ ոմանց մաքրիլ. (Դիոն. երկն.։)

Մաքրել զմեզ ի մեղաց։ Մաքրեա՛ զսա ի յանցանաց։ Մաքրեա՛ ի մէնջ զմէգ խաւարին խորհրդոյ։ Մաքրեա՛ զմիտս եւ զխորհուրդս, զի եւ մեք հաղորդեսցուք սրբութեամբ. (Շար.։)

Տեսանի սուրբ երրորդութիւն մաքրեցելոցն մտօք։ Քահանայն մաքրօղ կոչի, (այսինքն քաւիչ). (Խոսր.։)

Է եւ այլ ամբարձմամբ մաքրել զիմանալեացն անուոց պատկերագրութիւն։ Խորհրդականօք վերաբացութեամբք պարտ է մաքրել. (եւ այլն. Դիոն. ստէպ։)

Մերթ ըստ յն. ոճոյ. ἁνακαθαίρω explico, explano allegorias. Մեկնել. բացատրել. պարզել. ի բաց փարատել եւ յստակել զմթութիւն բանից.

καθαρίζω, ἁνακαθάρω, καθαρεύω , καθαίρω purgo, purifico, mundo ἑκμάσσω expurgo, abstergo σαρόω verro, scopis purgo. Մաքուր եւ սուրբ առնել. սրբել. յստակել. անաղտ եւ պայծառ կամ ջինջ կացուցանել. (ըստ մարմնոյ կամ ըստ հոգւոյ)


Մեդր, ից

s.

meter.

· Calfa


Մեդրական, ի, աց

adj.

metrical.

· Calfa


Մեդրդրութիւն, ութեան

s.

metrical system.

· Calfa


Մեզէն

cf. Մեզոյն.

· Calfa

NBHL (7)

ՄԵԶԷՆ ՄԵԶՈՅՆ. Մեզ մնալով. առ ի մէնջ. յանձանց մերոց. մեօք. (ի յն. լտ. ասի, մեք ինքեանք, ի մէնջ յինքեանց). մեզնէ, մեզմէ, մեզմով.

Մեք մեզէն իսկ շինեսցուք զտուն տեառ։ Մեզէն իսկ լուաք ի դմանէ. (՟Բ. Եզր. ՟Դ. 3։ Յհ. ՟Դ. 42։)

Մեզէն իսկ ընթեռնուլ արժանաւորեցաք։ Մեզէն իսկ ականատես եղաք այն դիւանին. (Խոր. ՟Ա. 20։ ՟Բ. 9։)

Լսել նախ՝ զոր ասիցեմքն՝ մեզէն, եւ ապա յամենալուր ականջսն աստուծոյ արկանել. (Խոսր.։)

Յորժամ զգաստանամք, մեզէն տեսանեմք զպիտանացուն. (Մաշկ.։)

Ոչ լսել, այլ ասել մեզոյն իսկ ձայնիւ. (Փիլ. ել. ՟Բ. 5։)

Մեք մեզոյն (կամ մեզէն) լինիմք քակիչ օրինացս մերոց. (Եղիշ. ՟Ը։)


Մեզոյն

adv.

by ourselves.

· Calfa

NBHL (7)

ՄԵԶԷՆ ՄԵԶՈՅՆ. Մեզ մնալով. առ ի մէնջ. յանձանց մերոց. մեօք. (ի յն. լտ. ասի, մեք ինքեանք, ի մէնջ յինքեանց). մեզնէ, մեզմէ, մեզմով.

Մեք մեզէն իսկ շինեսցուք զտուն տեառ։ Մեզէն իսկ լուաք ի դմանէ. (՟Բ. Եզր. ՟Դ. 3։ Յհ. ՟Դ. 42։)

Մեզէն իսկ ընթեռնուլ արժանաւորեցաք։ Մեզէն իսկ ականատես եղաք այն դիւանին. (Խոր. ՟Ա. 20։ ՟Բ. 9։)

Լսել նախ՝ զոր ասիցեմքն՝ մեզէն, եւ ապա յամենալուր ականջսն աստուծոյ արկանել. (Խոսր.։)

Յորժամ զգաստանամք, մեզէն տեսանեմք զպիտանացուն. (Մաշկ.։)

Ոչ լսել, այլ ասել մեզոյն իսկ ձայնիւ. (Փիլ. ել. ՟Բ. 5։)

Մեք մեզոյն (կամ մեզէն) լինիմք քակիչ օրինացս մերոց. (Եղիշ. ՟Ը։)


Մելամաղձ

cf. Սեւամաղձ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«սևամաղձ», որից մելամաղ-ձիկ, մելամաղձոտ, մելամաղձութիւն, մելա-մաղձոտութիւն. հների մէջ չէ՛ գործածուած. կայ միայն նոր գրականում, իբր «տրտում, տխուր ևն»։

= Յն. μελαγχολία «սև մաղձ» բառից կիսովին թարգմանուած. (μέλαν «սև» պահ-ուած է, իսկ χίλοςς. «մաղձ» թարգմանուած է)։ Նոյն բառն է՝ որ թրք. եղել է malixulia, որից էլ հյ. մախուլիայ. հմմտ. «Յաւ ինչ տնկի ի նա, զոր մախուլիայ կոչեն կամ սավտայի՝ այլազգիքն». Մտթ. և ագր. 80։-Հին բժշկութեան կարծիքով մաղձը սևանա-լուց յառաջանում էր ընդհանուր տխրութիւն։

Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը նաև Müller SWAW 41, 10։


Մելան, ի, աւ

s.

ink.

· Calfa

NBHL (8)

Տո՛ւք բերել քարտէս եւ մելան, եւ գրեցէք ի բերանոյ դորա. (Պտմ. վր.։)

Եփեալ մելանաւ գրեալ էր։ Բե՛ր ինձ քարտէս եւ մելան։ Միտք մարդոյ քարտէս է. եթէ գայ չարն, մեղան եւ բան բերէ, չէ՛ արժան տալ ի նա զխորհուրդն, այլ ի ձեռս հոգւոյն ճարտարի. եւ զլեզուն նոյնպէս. (Վրք. հց. ՟Դ. ՟Ժ՟Դ. եւ ձեռ։)

Մեղանս պակասեալ սպառի, եւ զանկարգութիւն ազգիս մերոյ ոչ է հնար ընդ գրով արկանել. (Խոսր. պտրգ.։)

Նմանութեամբ ասի.

Երանի՛ է քեզ ո՛ աստուածածին, տախտակ եւ մելան եղելութեան անեղն բանի. (Լմբ. վերափոխ.։)

Անջինջ գրեցաւ կտակ՝ ոչ գրագիծ մելանաւ. (Անյաղթ բարձր.։)

Թագաւորք կարմիր մելանաւ գրեն զգիրս. եւ տէր մեր արեամբն իւրով գրեաց. (յօրինակին էր, մելանագրեն։)

գրի եւ ՄԵՂԱՆ. Բառ յն. մէ՛լան. τὸ μέλαν atramentum. այսինքն Սեաւ (չէզոքաբար) որպէս Սեւակ, սեւադեղ. թանաք.


Մելանագիծ

adj.

written, delineated with ink.

· Calfa


Մելանառ

s.

ink-stand.

· Calfa


Մեխակ, աց

s. bot. clove;
clove-tree;
pink, carnation.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Պոս. [arabic word] mεxak «մեխակ». բուն իմաստն է «փոքր գամ» և գալիս է [arabic word] mēx «գամ, բևեռ, մեխ» բառից. այսպէս է ստուգաբանւում մեխակը նաև ուրիշ լեզունե-րում. հմմտ. գերմ. Nägelein, ֆրանս. clou de girofle, ռուս. гвоздика «մեխակ» (< гвоадикъ «գամ» բառից)։ Պարսիկ բառը փոխառութեամբ տարածուած է նաև ուրիշ շատ կովկասեան լեզուներում. ինչ. վրաց. մինգ. խին. բուդ. mixaki, ուտ. mixak, ջէք. mixagi, թուշ. mixak, ավար. mexak, բոլորն էլ նոյն նշ։-Հիւբշ. 270։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը նաև Lag. Arm. Stud. § 1465 ևն։

ԳՒՌ (dialectal) Ջղ. մեխակ, Ագլ. մէ՛խակ, Երև. Տփ. միխակ, Շմ. Սլմ. մխmք՝, Ղրբ. մու-խmգ՝, Մրղ. միխmյ։

NBHL (1)

որ եւ ՁԱԳԱԽՈՏ. Անուն ծաղկի, եւ համեմիչ ծաղկի աշխարհին հնդկաց. գրի եւ որպէս ռմկ. մանճակ։ (Բժշկարան.։)


Մեխակահոտ

adj.

smelling of cloves, clove-scented.

· Calfa


Մեծ, աց

adj. adv.

great;
large, big;
strong, powerful, mighty;
rich, opulent;
important, serious, considerable, momentous;
—, — իմն, —ս, —աւ, —ու, greatly, highly, much, very much, too much, excessively;
— օր, feast day, high-day;
— դաշտ, vast, spacious field or plain;
— ժամս, ժամանակս, during many hours;
for a long time;
զ— ժամս գիշերոյ, a great part of the night;
ո՞չ է քեզ —, is it not important?.

· Calfa

NBHL (25)

Քաղաք մեծ։ Գետ մեծ՝ եփրատ։ Վէմ մի մեծ։ Ազգ կամ բանակ մեծ։ Ուրախութիւն կամ կոծ կամ սուգ մեծ։ Զարմացաւ զարմացումն մեծ յոյժ։ Աղաղակեաց ի ձայն մեծ.եւ այլն։

Իբրեւ եղեւ մեծ մովսէս։ Ի փոքուէ մինչեւ ցմեծն։ Եղբայրս դորա կրտսեր՝ եղիցի մեծ քան զդա։ Մեծ է պատիժ իմ քան զթողուլդ զիս։ Մեծ է ինձ, եթէ արդարեւ տակաւին կենդանի իցէ որդի իմ յովէսփ։ Մեծ ե՛ւս ինչ ուրախութիւն քան զայս ոչ ունիմ։ Մեծ է տէր, եւ օրհնեալ է յոյժ։ Մեծ ես դու տէր. եւ այլն։

Մեծ ոմն զինքն կարծէր քան զբնութիւն հայրենի կարգին։ Մեծ է սէրն աստուծոյ քան զամենայն մեծութիւնս երկրաւորս։ Մեծաւ անարգանօք տանջէր։ Դուք ե՛ւս մեծի մասին վիճակի հասեալ էք։ Կայր ցմեծ ժամս յանհնարին պրկոցսն. (Եղիշ.։)

Աղաղակէին ցմեծ ժամս։ Զարմանայ մեծ ժամս։ Մեծ ժամանակ պահեցին զհօտ քո ի լերին աստ. այսինքն երկար. (. Ա։ րդն. ծն։ Եփր. թագ.։)

Մե՛ծ են ցաւքդ, այլ առաւել մեծ է բժիշկն. (Գէ. ես.։)

Մեծամեծ մարտն՝ մեծացն վայել էին։ Եհար զյովբ մեծօք հարուածովք։ Ամենայն մարդիկ ընդ մեղօք են, ոմանք ընդ մեծիւ՝ ոման ըննդ փոքու. (Իսիւք.։)

Մեծիւ յաղթութեամբ. (Արծր. ՟Բ.)

Մեծաւ յաղթութեամբ։ Ուրախութեամբ մեծաւ։ Մեծաւ փառօք, եւ այլն։

Վասն մեծ հացին (այսինքն կոչնոց), զոր արար յովաբու. (Եփր. թագ.։)

Մեծ է (այսինքն ի վեր է) քան զմեզ՝ պատմել զնմանէ, որպէս արժանի է նա. (Եւս. պտմ. ՟Ը. 1։)

ՄԵ՛Ծ ՄԵԾ ԻՄՆ, ՄԵԾՍ, ՄԵԾԱՒ ՄԵԾԱՒ. մ. Մեծապէս. յոյժ. կարի. շատ.

Բեկանէր անկանէր ի մեծ խրոխտալոյն. (Եղիշ. ՟Է։)

Եբաց զբերանն, եւ գոդեաց յոյժ մեծմեծ. (Ոսկիփոր.։)

Մեծ իմն յուսացեալ էին ի տաճարն. (Գէ. ես.։)

Մի՛ համբարձցիս մեծս, զի մի՛ մեծագոյնս ի վայր անկցիս. (Ածաբ. նոր կիր.։)

Մի՛ համբարձցիս մեծս, զի մի՛ եւ դու անկցիս յերկնից որպէս փայլակն. (Աթ. համբ.։)

Չիք յարդարոց կա՛մ մեծաւ, կամ փոքու, որ ոչ էանց զօրինօքն. (Եփր. գղ. (այսինքն ի մեծ կարգի, կամ մեծաւ մեղօք։))

Փոքու իմն հաւանեցուցանես ... խնդրէի յաստուծոյ՝ ե՛ւ փոքու ե՛ւ մեծաւ. (Գծ. ՟Ի՟Զ. 28.) այսինքն ըստ յն. սակաւուք, կամ բազմօք (բանիւք եւ իրօք)։

Մեռեալն՝ կենդանւոյն ոչ մեծաւ եւ ո՛չ փոքու վնաս կարէ առնել. (Ոսկ. մ. ՟Բ. 2։)

Որ վաճառէն, մեծու ասէ, եւ փոքու վաճառէ. եւ որ գնեն, փոքու ասէ, եւ մեծու գնէ. (Ոսկ. ապաշխ.։)

ՄԵԾ ՍԿԱՅԱԶՕՐ կամ ՄԵԾՍԿԱՅԱԶՕՐ ա. Սեպհական զօրութեան սկայի մեծի.

Մեծսկայազօր սրիութեամբ յաղթող գտանէի անմահն տեսակի. (Պիտ.։)

ՄԵԾՕՐ կամ ՄԵԾ ՕՐ. ա.գ. Օր մեծ. այսինքն երկայն տիւ.

Բացագոյն էր իբր մեծօր հասարակօրոյ միոյ հետեւակագնացի առնն ճանապարհի. (Խոր. ՟Ա. 11։)

(յորմէ յն. մէ՛ղաս, մի՛զօն. լտ. մա՛կնուս, մա՛յօռ ). μέγας, -άλη, -γα magnus, -a, -um. սանս. մահաթ. Առաւելեալն ըստ քանակի. որպէս եւ ըստ որակի, ըստ բնութեան, ըստ ժամանակի, եւ ըստ ո՛ր եւ է հանգամանաց. մենծ ... եբր. կապօլ, րապա եւ այլն. cf. ՄԵԾԱՄԵԾ. որ փոխանակ յոգնականիս Մեծք՝ ստէպ թարգմանի ի մեզ.


Մեծաբան, ից

adj.

magniloquent, boastful, braggart, swaggering, blustering, gasconading, vainglorious, vauntful, pompous.

· Calfa

NBHL (7)

Սատակէ էր զլեզուս մեծաբանս. (Սղ. ՟Ժ՟Ա. 4։)

Ապրեցուսցես ի մեծաբանս լեզուաց. (Լմբ. սղ.։)

Ի քարոզութիւն՝ մեծաբան եւ պայծառագոյն. (Եփր. ի ստեփ.։)

ՄԵԾԱԲԱՆՍ ԽՕՍԵԼ կամ ԲԱՐԲԱՌԵԼ. եւ ՄԵԾԱԲԱՆ ՊԱՐԾԵԼ. cf. ՄԵԾԱԲԱՆԵՄ։

Եւ առաւել մեծաբանս խօսեցար։ Մեծաբանս սնոտեաց բարբառեալ. (Յոբ. ՟Ժ՟Ե. 11։ ՟Բ. Պետ. ՟Բ. 18։)

Զի մի՛ մեծաբան պարծեսցի հակառակորդն, թէ մերկ աստուծով յաղթեցայ. (Ոսկիփոր.։)

μεγαλορρήμων, κομπήγορος magniloquus λόγιος eloquens. Որ մեծամեծս խօսի. պոռոտախօս. եւ Յորդորաբան.


Մեծաբանս բարբառել

sv.

cf. Մեծաբանիմ.

· Calfa


Մեծաբանս խօսել

sv.

cf. Մեծաբանիմ.

· Calfa


Մեծաբանեմ, եցի

vn.

cf. Մեծաբանիմ.

· Calfa

NBHL (6)

Սաղմանէս պարծէր եւ մեծաբանէր՝ որոտալ իբրեւ զեւս, եւ փայլատակունս առնել. (Նոննոս.։)

Ոչ առ աստուած մեծաբանեալ էր յովբայ։ Մեծաբան ել ասէր զնմանէն ընդդէմ աստուծոյ. (Իսիւք.։)

Զիջանէ զկնի քում մոլորութեանդ, եւ դու մեծաբանես, ունչ առնես. (Լմբ. պտրգ.։)

Դարեհ մեծաբանելով զայս գրէ. (Պտմ. աղեքս.։)

Ի վերայ ծնողաց մեծաբանել. (Ոսկիփոր.։)

μεγαλορρημονέω magna loquor, jacto. Մեծաբան լինել, մեծամեծս խօսլե, կամ կոտորել. յնդուգն բարբառել. Տե՛ս (Սղ. ՟Լ՟Դ. 26։ ՟Ծ՟Դ. 13։ Եզեկ. ՟Լ՟Ե. 13։ Աբդ. 12։ Յուդթ. ՟Զ. 13։)


Մեծաբանիմ, եցայ

vn.

to brag, to gasconade, to boast of imaginary adventures, to pretend falsely to bravery, to be vainglorious, to swagger, to vaunt, to exaggerate, to talk big, to draw the long bow, to sound one's own trumpet, to assume a consequential look, to set up for a man of consequence.

· Calfa

NBHL (2)

Մեծաբանեցան նոքա ի վերայ նոցա (եգիպտացիք ի վերայ եբրայեցւոց). (Եփր. ել.։)

Ի շաբաթու անդ մեծաբանեցան հրէայք. (Եփր. համաբ.։)


Մեծաբանութիւն, ութեան

s.

big words, exaggeration, bombast, boasting, bragging, rodomontade, fustian, gasconade.

· Calfa

NBHL (4)

Մի՛ ելցէ մեծաբանութիւն ի բերանոյ ձերմէ։ Ոգի մեծաբանութեան ի բերան քո. (՟Ա. Թագ. ՟Բ. 3։ Յոբ. ՟Ը. 2։ Իսիւք. անդ ստէպ։)

Զդժուարընկալ մեծաբանութիւնս նոցա յայտ առնէ. (Ոսկ. հռ.։)

Զայնքան լսելով ի մեզ մեծաբանութիւնս եւ բասրանս՝ ոչ զհաւասարն ախորժեմք դարձուցանել փոխարէնս. (Սարկ. հանգ.։)

μεγαλορρημοσύνη magniloquentia μεγαληγορία magnificentia orationis sive verborum, jactantia. Մեծաբանելն. մեծախօսութիւն. յոյխորտ՝ խրոխտ եւ սնապարծ բան.


Մեծաբարբառ

adj. adv.

speaking loudly, stentorian, crying out, loud, noisy, clamorous, obstreperous, blustering, riotous;
aloud, loud, loudly.

· Calfa

NBHL (7)

cf. ՄԵԾԱՊԷՍ. (անհարթ թարգմանութեամբ)

Տունկք ի յերկիր ստորագնելոյն՝ եւ առ ի բարձունս վերընթանան մեծաբար. (Ոսկ. ի ծն. քրիստոսի.։)

Մեծաբարբառ գոչումն։ Մեծաբարբառ ձայնիւ որոտալ կամ ասել։ Մեծաբարբառ ողբով հառաչել. (Կոչ. ՟Գ։ Եղիշ. ՟Գ։ Ճ. ՟Բ.։)

Մեծաբարբառ աղաղակել, կամ գուշակել. հնչեցուցանել, լալ. (Ծն. ՟Լ՟Թ. 15։ Նար. ՟Ծ՟Բ։ Ոսկ. մ. ՟Բ. 5։ Կոչ. ՟Դ։ Նանայ.։ Իսիւք.։)

Որդին որոտման համարձակապէս մեծաբարբառ մտանէ աւասիկ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

μεγαλόφωνος magnisonus, altisonus. Ի ձայն մեծ բարբառեալ. մեծաձայն. բարձրաբարբառ.

Կամ իբր մ. μεγαλοφόνως magna voce, alta vel excelsa voce. Մեծաւ բարբառով. գոչմամբ. մեծաձայն. ի ձայն բարձր.


Մեծաբաց

adj.

opened widely (wound).

· Calfa

NBHL (2)

Մեծապէս եւ ընդարձակ բացեալ.

Բժշկէ ողորմութեամբ ածելով զմեծաբաց կողն. (Վրդն. պտմ.։)


Մեծաբեռն

cf. Ծանրաբեռն.

· Calfa

NBHL (3)

Ունօղ զմեծ բեռն. ծանրաբեռն. ծանրակշիռ.

Գտեալ լցեալ մեծաբեռն խստաբերունս. (Ագաթ.։)

(Ոտք փղի յարմարեալ են) բառնալ զեծաբեռն ծանրութիւնն բազմադէզն մարմնոյն. (Վեցօր. ՟Թ։)


Մեծաբերձ

adj.

very high, very elevated.

· Calfa

NBHL (2)

Մեծապէս բարձր. բարձրաբերձ.

Արմատքն ի խորս ներքինս ձգին հասանին, զի մի՛ գուցէ մեծաբերձ բարձրութիւնն յարմատոցն խլեսցէ զտակսն յողդողդունս. (Վեցօր. ՟Ե։)


Մեծագանձ

adj.

very rich, wealthy, — opulent.

· Calfa

NBHL (2)

Մեհեանն որ ի նմա՝ մեծագանձ յոյժ։ Մեհեանն մեծագանձ՝ լի ոսկւով եւ արծաթով. (՟Ա. Մակ. ՟Զ. 2։ Ագաթ.։)

Մեծ իմն՝ մեծ իրք են գտանել մարդ հաւատացեալ. քան զամենայն գանձս մարդկան մեծագանձ երեւեցուցանեմ. (Կոչ. ՟Գ։)


Մեծագեղ

adj.

very beautiful, lovely, graceful, charming.

· Calfa

NBHL (2)

Երեւելի գեղով. գեղեցիկ յոյժ. չքնաղ. խիստ՝ շատ աղուոր.

Գարունն իւրով մեծագեղ վայելչութեամբ։ Արեգական եւ լուսնի, որ զուգակիցք միմեանց մեծագեղն զարդուք. (Վեցօր. ՟Զ. ՟Ե. յորմէ եւ Շիր.։)


Մեծագին, գնոյ

cf. Մեծագնի.

· Calfa

NBHL (4)

Նարդեան ազնուի մեծագնոյ (կամ մեծագնւոյ). (Մրկ. ՟Ժ՟Դ. 3։ Յհ. ՟Ժ՟Բ. 3։)

Նմանութիւն բիւրեղի մեծագնի. (Ճ. ՟Գ.։)

Մեծագին փոքրագինն լինի. (Սեբեր. ՟Գ։)

Յոսկւոյ ազնուէ, եւ յարծաթոյ մաքրագունէ, եւ ի մարգարտոյ մեծագնէ. (Մագ. ՟Ժ՟Ե։)


Մեծագնի, գնւոյ

adj. adv.

costly, very dear, most expensive, high-priced, too dear, precious, rich, magnificent, sumptuous;
dearly, at avery high price;
— մեծագնել, — վաճառել, to buy or sell dearly, at a high price.

· Calfa

NBHL (9)

Մարգարիտ մի պատուական մեծագնի. (Ոսկ. մ. ՟Բ. 22։)

Իւղ անոյշ եւ մեծագնի՝ ամանիւ ամփոփի։ Եթէ ոք զմեծագնինի խոտէ։ Եւ մեծագնի հանդերձից։ Մեծագնի ակամբք։ Որպէս ակունս մեծագնիս. (Նար. երգ.։ Բրս. հց.։ Արծր. ՟Գ. 9։ ՟Ե. 13։ Յճխ. ՟Ժ։)

Ունէր գիրք մի մագաղաթեայ մեծագնի. (Վրք. հց. ձ։)

Ետես հեղումն մեծագնին իւղոյն. (Զքր. կթ.։)

Մա՛րթ է վաճառել զդա մեծագնի. (Մտթ. ՟Ի՟Զ. 9։)

Վաճառեցաւ, եւ յոյժ դիւրագին, երեսուն արծաթոյ. այլ գնեաց զաշխարհ մեծագնի՛, իւրով արեամբն. (Առ որս. ՟Գ. յորմէ եւ Շ. թղթ.։)

Անսովոր երեւի ասելն.

Մեծագնից գնելով (ձեր զհարճս՝) մեծագնոց ստացուածոց. (Ղեւոնդ.։)

ՄԵԾԱԳՆԻ. իբր մ. ի սեռականէ բառիս Մեծագին. μεγάλης τιμῆς pretio magno πολλοῦ multo. Մեծաւ գնով. մեծ գնոց. շատի՛, շատ գնով, սո՛ւղ.


Մեծագլուխ

adj.

large-headed.

· Calfa


Մեծագնութիւն, ութեան

s.

preciousness, great worth.

· Calfa

NBHL (2)

Աման ինչ կնքեալ՝ նշանակիչ իմն է ներքնայնոցն մեծագնութեան. (Նար. ՟Ղ՟Գ։)

իբրու πολυτιμία pretiositas. Մեծագինն գոլ. արժելն բազում ինչ. պատուականութիւն. թանկութիւն. սղութիւն.


Մեծագոյն

adj. s.

greater, bigger;
major, elder;
maximum.

· Calfa

NBHL (10)

Երեք որդիքն յեսսեայ մեծագոյնք։ Երեքին մեծագոյնքն. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 13. 14։)

Ի մեծէ, եւ յաւագէ, եւ ի մեծագունէ. (Առ որս. ՟Թ։)

Ի մեծագունէ (այսնիքն ի հոգեւոր) ախտէն են ապականեալ. (Ածաբ. աղք.։)

Մեծագունին մի՛ խանդալ ընդ փոքրագունին պատիւ. (Նանայ.։)

Գործովք մեծագունովք. փոխանակ գրելոյ՝ մեծագունիւք. (Թէոփիլ. պհ.։)

Տեսանե՞ս զարտաքին բազում մեծութիւնս, այլ ներքինն ե՛ւս մեծագոյն էր. (Իսիւք.։)

Յե՛ւս մեծագոյն լոյսն զմեզ եհան. (Խոսր.։)

Իբր մ. Կարի մեծապէս. յոյժ. (անսովոր ոճով)

Որպէս մեծատունն, զի մեծագոյն աղաչէր, թէ թերեւս հնար լիցի երթալ. (Երզն. մտթ.։)

μείζων, -ον major, -jus μέγιστος maximus. Առաւել կամ յոյժ մեծ յո՛ր եւ է կարգի. երիցագոյն. գերագոյն, եւ այլն. աւելի մենծ, մենծը.


Մեծագոչ

adj.

loud or highsounding, noisy, blustering, roaring, clamorous, vociferous, obstreperous.

· Calfa

NBHL (3)

Մեծագոչ ձայնիւ խոստովանէր զտէր մեր յիսուս քրիստոս. (Ոսկ. լս.։)

Մեծագոչ հնչմամբ աղաղակեմք. (Յհ. իմ. ատ.։)

Հրատարակեմք մեծագոչ բարբառով. (Ժող. շիրակ.։)


Մեծագործ

adj.

noble, generous, magnificent;
ostentatious;
grand, imposing, stately, superb, magnificent.

· Calfa

NBHL (5)

μεγαλουργός magnificus. Որպէս մեծ ինչ գործեցեալ կամ գործելի. երեւելի. հոյակապ.

Զմեծագործ եւ զբազմերախտ ի քրիստոսէ պարգեւեալ մեծ աւանդ. (Յհ. իմ. ատ.։)

Մի՛ ընդ վատ ծառայի՝ վասն մեծագործ հրամանի. (Սիր. ՟Լ՟Ե. 14. յն. վասն բազում գործոյ։)

ՄԵԾԱԳՈՐԾ. Որ գործէ զմեծամեծս. գործօղ կամ ստեղծօղ հրաշափառապէս.

Չփառաւորեցին զմեծագործն արարածոց. (Կիւրղ. ծն.։)


Մեծագործութիւն, ութեան

s.

magnificence, nobility, generosity;
sumptuousness;
munificent act.

· Calfa

NBHL (4)

Փառաւորեալ աստուած սքանչելի մեծագործութեամբ եկիր ի փրկել զարարածս քո. (Շար.։)

Զնշանացն ըստ կարգի ասէ մեծագործութիւն. (Կիւրղ. գանձ.։)

Տաճարին (երուսաղէմի) մեծագործութիւն. (Նիւս. կազմ.։)

μεγαλοργία magnificentia. Մեծ ինչ գործելն, եւ մեծ ինչ գործեալ. հրաշակերտութիւն.


Մեծագութ

cf. Բազմագութ.

· Calfa

NBHL (2)

Ոյր գութն է մեծ. բազմագութ.

Մեծագութ ողորմութեան նորա լինիմք փառաւորիչք. (Վեցօր. ՟Զ։)


Մեծագրեմ, եցի

va.

to esteem, to value, to prize or rate highly.

· Calfa

NBHL (2)

Մեծ ինչ գրել կամ համարել. յարգել.

Մեծագրեալ քո զմերն՝ վեհս գոհաբանիս. (Նար. ՟Ժ՟Է։)


Մեծագրոհ

adv.

crowding in, rushing on in crowds.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ գրոհ մեծ. խուռնընթաց, գունդագունդ.

Հոսէին մեծագրոհ դիմեցմամբ ի տես նոր արքային. (Բառ. ստեփ. լեհ.։)


Մեծադէզ

adj.

heaped up, great, huge.

· Calfa

NBHL (2)

Մեծապէս դիզացեալ. կուտակեալ.

Ալիքն մեծադէզք ոչ անցանեն ընդ սահման. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Մեծազանգուած

adj.

very voluminous, bulky, large, enormous.

· Calfa


Մեծազարդ

adj.

very splendid, glorious, majestical.

· Calfa

NBHL (4)

Որ ունի զզարդ մեծ. մեծաշուք. մեծավայելուչ. փառաւոր.

Ի վայելուչ փառաւոր արարածոց անյագ փառաւորութիւն մեծազարդ աստուածութեան նորա տաջիք. (Վեցօր. ՟Գ։)

Զմարտիրոսն մեծազարդ, զառաքեալն շնորհալի, զկարապետն եւ զմկրտիչն. (Ճ. ՟Ժ.։)

Մեծազարդ սպասուք զարդարեցին զեկեղեցին. (Ճ. ՟Ա.։)


Մեծազարմ

adj.

noble, great, of high rank.

· Calfa

NBHL (2)

Որ է ի մեծ զարմէ. մեծազգի. ազնուատոհմ. արքայազարմ.

Որ պատճառն է բանիս մեծազարմ իշխօղս մեր (լեւոն արքայ) հանդերձ բարեզարմ ժառանգօք. (Սկեւռ. յար.։)


Մեծազբօս

adj.

very busy, full of business.

· Calfa

NBHL (2)

Քան զամենայն տունս շինականաց մեծազբօս գտանիցես զտունս թագաւորաց. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ՟Բ։)

πολυπραγμονέστερος occupatior. Ուր են մեծամեծ եւ բազմապատիկ զբօսանք աշխարհականք, այսինքն զբաղանք, հոգք, ծուփք.


Մեծազգի, զգւոյ, զգեաց

adj.

of illustrious family or descent.

· Calfa

NBHL (5)

Որ է ի մեծ ազգէ. մեծատոհմ. մեծազարմ. ազնուական.

Մեծազգի եւ իմաստուն. (Ճ. ՟Բ.։)

Յայտնի եղեւ, թէ ազնուական է ի մեծազգեաց տոհմէ. (Եփր. ծն.։)

Եւ մեծազգի կանանց գուշակ՝ պճնողական (արուսեակն, որ է որպէս թէ հարսն). (Երզն. ոտ. երկն.։)

Գաւառատեարք, նահանգապետք, մեծազգեացք, եւ ամենայն ուխտք քահանայութեան. իմա՛, անձինք մեծազգի արանց, կամ ընթերցի՛ր, նահապետք մեծազգեացն։


Մեծազգութիւն, ութեան

s.

nobility, gentility, high lineage.

· Calfa

NBHL (2)

Մեծազգի գոլն. մեծատոհմութիւն. ազնուականութիւն.

Կամեցաւ կին առնուլ զսա վասն մեծազգութեան. (Վրք. հց. ՟Ը։ Տէր Իսրայէլ. փետր. ՟Ի՟Ը.։)


Մեծազօր

adj.

all powerful, omnipotent;
very strong, of a great force;
powerful, potent, mighty.

· Calfa

NBHL (13)

Ի մեծազօր բազկէ անտի (աստուծոյ). (՟Գ. Մակ. ՟Ե. 7։)

Տեսչութեամբ մեծազօրին աստուծոյ։ Զօրութիւն մեծազօր։ Մեծազօրն հրամանատարութեամբն. (Վեցօր. ՟Ա. ՟Ը։)

Մեծազօրն աստուած։ Աստուծոյ մեծազօր զօրութեանն։ Առաջի մեծազօր տէրութեանդ քո. (Ղեւոնդ.։ Ոսկ. ես. եւ Ոսկ. մ. ՟Ա. 6։ Խոսր.։)

Յարձակեցան ի վերայ մեծազօր վկայիցն։ Զի՞նչ մահ անհնարին՝ զոր ոչ ածին անօրէն դատաւորքնն ի վերայ մեծազօր վկայիցն. (Եփր. վկ. արեւ.։)

Մեծ իմն, եւ մեծազօր են շնորհք. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Ի մի՛տ առ զմեծազօր օգնականս, մի՛ ի մօտաւոր վիշտսդ հայեսցիս. (Գէ. ես.։)

Զօրացուցանէ զանզօրս մեծազօր զօրութեամբ. (Եզնիկ.։)

Մեծազօր արքայն տրդատ. (Սամ. երէց.։)

Շնորհալից մեծազօր նահատակին (գրիգորի). (Ագաթ.։)

Մեծազօրն (մեգասթենէս) ասէ. նաբուկոդրոսորոս՝ որ ուժգնագոյն էր քան զհերակղէս. (Եւս. քր. ՟Ա։)

յորմէ եւ (Խոր. ՟Բ. 7.)

Այսպէս ասելով՝ մեծազօրն՝ նաբուգոդոնոսոր բռնագոյն էր քան զերակլէս։

μεγαλοσθενής, μεγασθενής (որ եւ յատուկ անուն՝ մեգասթենէս պատմիչ) praevalens, magnae virtutis, fortissimus. Ոյր զօրութիւնն է մեծ. որ մեծապէս զօրէ. կարօղ յոյժ. հզօր. հզօրեղ. ամենազօր. քաջայաղթ.


Մեծաթեւ

adj.

wide-winged;
s. zool. megaloptera.

· Calfa

NBHL (3)

Արծուին մեծ՝ մեծաթեւ երկայնատարած. (Եզեկ. ՟Ժ՟Ե. 3։)

Զնաբուգոդոնոսոր մեկնէ արծուի մեծաթեւ. (Գէ. ես.։)

μεγαλοπτέρυγος magnas alas habens, magnarum alarum. Որոյ թեւքն են մեծ. մեծամեծ թեւօք ամրացեալ.


Մեծաթիւ

adj.

very numerous, in great number.

· Calfa

NBHL (2)

Բազմաթիւ. յոքնահամար. եւ Մեծ թիւ. յն. զեղումն թուոց.

Հայեցաք մեք ի խուռն մեծաթիւ համարոյ բանիցդ. (՟Բ. Մակ. ՟Բ. 25։)


Մեծաթոռ

adj.

having an extensive diocese.

· Calfa


Մեծախոհ

cf. Մեծախորհուրդ.

· Calfa

NBHL (4)

Մեծախոհն եսայի. (Կիւրղ. ի կոյսն.։)

Մեծախոհից օրէն վարկայ, որք իմաստիւք են գերակայ. (Լմբ. ի շնորհ.։)

Մեծութիւն առ իմաստնոց՝ ոչ զփարթամութիւն ընչից ասէ, այլ զմեծախոհ լինելն ի բանս եւ ի գործս. (Լմբ. առակ.։)

μεγαλόφρων sapientissimus, prudentissimus. որ եւ ՄԵԾԱԽՈՐՀՈՒՐԴ. Մեծն խորհրդով. խոհական եւ գիտնաւորյոյժ. իմաստուն ամենայնիւ.


Մեծախորհուրդ

adj.

of exalted sentiments, noble-minded, magnanimous, generous, noble;
mysterious, involving a great mystery.

· Calfa

NBHL (14)

Համարձակի մեծախորհուրդ կոյսս այս. (Նիւս. երգ.։)

Յամենայնի մեծախորհուրդ էր այրն աստուծոյ. (Սոկր.։)

Յամենայնի մեծախորհուրդ է այրն, եւ իմաստասէր։ Մանկունք քաջք եւ մեծախորհուրդք. (Ածաբ. ի կիպր. եւ Ածաբ. ի մակաբ.։)

Մեծախորհուրդն եսայիաս. (Կիւրղ. ի կոյսն.։)

Ընդ յոյժ մեծախորհուրդ իմաստասէրն պիթագորաս իրաւացի է միշտ զարմանալ։ Զսոյն եւ մեծախորհուրդն խրատաբանէ սողոմոն. (Պիտ.։)

μεγαλόφρων sapientissimus եւ μεγαλόψυχος magnaimus. Զանձնէ ասի՝ որպէս մեծախոհ. մեծիմաստ. հանճարեղ. եւս եւ յն. ոճոյ՝ որպէս Ընդարձակ ոգւով, մեծահոգի, մեծանձն.

Ո՛վ անձն մեծախորհուրդ, եւ զարմանալիդ հանճարով. (Արշ. վերջաբ։)

Մեծախորհրդից իրաւունս թուեցող. (Լմբ. սղ.։)

Ըստ իւրում մեծահաւատ եւ մեծախորհուրդ բարեպաշտութեան. (Ուռպ.։)

Սեղան մեծախորհուրդ արեանն սրսկման։ Մեծախորհուրդն շնորհի։ Մեծախորհուրդ հրաշազարդութեան. (Նար. ՟Ծ՟Ա. ՟Ղ՟Գ։)

Զմեծախորհուրդ զօրս զայս։ Նաւակատիս մեծախորհուրդ տօնիցն. (Տօնակ.։ Ուռպ.։)

Որ մեծախորհուրդ քննութեամբ զհամեմատութիւն հնոյն ընդ նորոյս շարամանութեամբ ունի. (Լծ. կոչ.։ եւ Տօնակ.։)

Ո՛վ սքանչելւոյ աճման եւ մեծախորհրդի. (Ածաբ. մակաբ. (որ հայի եւ ի ՟Ա նշ։))

Մանաւանդ՝ որպէս Ինչ մի պարունակօղ յինքեան զմեծ խորհուրդ, եւ զդիատաւորութիւն. μυστηρικός, μυστικός mysteriosus, mysticus.


Մեծախոհութիւն, ութեան

s.

greatness of mind, high-mindedness, nobility or thought or sentiment, magnanimity, generosity.

· Calfa

NBHL (4)

Զմեծախոհեմութեան զբազում մասունսն կորուսանէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)

Մեծախոհութեամբ տանին զրկանաց. (Նախ. յոբ.։)

Առաւել եւս ճանաչի հանդէս մեծախոհութեան սորա. (Ոսկ. լուս.։)

ՄԵԾԱԽՈՀԵՄՈՒԹԻՒՆ ՄԵԾԱԽՈՀՈՒԹԻՒՆ. μεγαλόνοια . Մեծահոգիութիւն. մեծանձնութիւն. եւ Մեծախորհրդութիւն.


Definitions containing the research ե : 10000 results

Բրտանամ, ացայ

vn.

to become rude, rough, gross or uncivil;
to thicken.

· Calfa

NBHL (8)

σκληρύνομαι duresco, ξηραίνομαι areo, aresco, τυλοῦμαι calleo, πήγνωμαι pangor, algeo Բիրտ լինել իրաց, այսինքն խիստ եւ պինդ կամ կարծր՝ որպէս բիր կամ փայտ. խստանալ. կոշտանալ. պնդանալ. պաղիլ. չորանալ. քոս կապել. պնտանալ, պինտնալ, կարծրնալ, սառիլ, փատ կտրիլ.

Բրտացան նոքա, եւ եղեն իբրեւ զփայտ չորացեալ. (Ողբ. ՟Դ. 8։)

Գաւազանն Մովսեսի բրտացեալ. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Ի ցնցոտիս զոք տեսանէիր, եւ ի ցրտոյ բրտացեալ։ Աչքն ի տքնութենէն բրտանան. (Ոսկ. մ. ՟Բ. 25։ ՟Գ. 8։)

Ի տօթոյն տապանայ, եւ ի ցրտոյն բրտանայ. (Մանդ. ՟Ը։)

Յորժամ մորթն բրտասցի (օձին), մերկանայ զմորթն (զխորխն). (Եփր. քրզ.։)

Ձեռք իւրեանց բրտացեալ են ի հանապազորդ գործոյ անտի. (Եւս. պտմ. ՟Գ. 20։)

Բրտացեալ էին ձեռք եւ ոտք մարդադէմ գազանացն. (Լաստ. ՟Ժ՟Ը։)


Բրտութիւն, ութեան

s.

harshness, asperity, roughness, crudity, aridity;
rusticity, incivility, rudeness, impoliteness, brutality, caprice;
— մարմնոյ, callosity, callus.

· Calfa

NBHL (2)

Կակղէ զապառումն բրտութիւն օդոյն՝ հրոյն եռանդեամբ. (Եղիշ. ՟Բ։)

Ի գործել զերկիրն, եւ ի կակղել զբրտութիւն նորա. (Սարգ. յկ. ՟Ժ։)


Բքալից

cf. Բքաբեր.

· Calfa


Բօթալի

adj.

full of sad news, sorrowful, vexatious.

· Calfa

NBHL (3)

Բօթալի աւետիք. (Ճ. ՟Ա.։)

Բօթալից աւետիք. (Հ=Յ. յուլ. ՟Ժ՟Դ.։)

Ծաղր եղէ հրէից՝ յօրս այս բօթալից. (Գանձ.։)


Գ (kim)

s.

the third letter of the alphabet and the second of the consonants. It is sometimes confounded with or used for the letters կ and ք;
three;
third.

· Calfa

NBHL (7)

Տառ բաղաձայն՝ ի կարգէ իսպառ անձայնից, անուանեալ գիմ, որ ի յարիլն ընդ ձայնաւոր՝ տայ հնչիւն փափկիկ, նուրբ քան զք, եւ թաւ քան զկ, այլ առաւել մերձաւոր սմին եւ լծորդ.

կ. մանաւանդ թէ զկնի ն տառի՝ գ հնչի կակուղ որպէս կ. վասն որոյ եւ անխտիր գրի, անգիւն, անկիւն. վտանգ, վտանկ. ժանգ, ժանկ. տունգ, տունկ. եւ այլն. որպէս եւ գայթակղիմ, գայթագղիմ. կղերք, գղերք։

Գ. Ուրեք ուրեք լինի լծորդ եւ ընդ ք. զոր օրինակ թագչել, թաքչել. չոքայ, չոգայ. փափագ, փափաք։

Գ. Ի տառադարձութեան դնի փոխանակ յն. ղամմա. արաբ. ճիմ. եբր. կիմէլ. ասոր. կօմալ. լա. ճէ, կամ կա. զոր օրինակ, գաբրիէլ, գեհովն, գողգոթա, եւն։

Առ փափկութեան տառիս գ, երբեմն յայլ լեզուս նոյն բառ գտանի առանց այսր տառի. զոր օրինակ, գառն, գարուն, գիտեմ, գինի. ըստ յն. ասի, առին կամ առնիօն, էար կամ ար, իտէօ, իտա, ինօս, եւն։

Որպէս նշանակ թուոյ, ՟Գ., ՟գ. է Երեք, կամ Երրորդ։

Գիմն գրովք աստուածային՝ ուսուցանէ խրատել լեզուին։ Գիմըն գանձէ քեզ բիւր բարի, գրելով զիմաստս ի տախտակի. (Շ. այբուբ.։)


Գաբծիլ

s. bot. rhubarb (the plant).

· Calfa

NBHL (1)

Ծիղ կամ ճիղ, այսինքն բոյս գաբի. որ եւ Խաւարծիլ, թթու ախորժ. որոյ արմատն է ռէվէնտ, խործուիլ, խործովիլ, գաբն. ըռիվաճ, թուրշա։ (Բժշկարան.։)


Գագաշիմ, եցայ

vn.

cf. Բանդագուշիմ.

· Calfa

NBHL (5)

ԳԱԳԱՇԻՄ ληρέω deliro, nugor գրի եւ ԳԱՐԳԱՇԻԼ. Ցնորիլ. բանդագուշել. աղճատիլ. կակազել իբր զառամեալ. խանգարիլ ուշոյ. պիհուտէ սէօյլէմէք, հէրզէ եէմէք.

Եթէ էիր զառանցեալ (կամ զառամացեալ), ասէի, եթէ գագաշիս. (ՃՃ. ի փոկաս.։)

Զանարգեալն եւ զգագաշեալն. (Փիլ. լին. ՟Դ. 45։)

Գիւտ գագաշեալ, եւ գերեզմանի գարշապար, եւ մահու մերձաւոր. (Գիւտ թղթ. առ անյաղթ.։)

Գարգաշել (կամ գարգաչել). (Հին բռ.) խելագարել։


Գագաշոտ

adj.

lecherous, lewd, immodeste.

· Calfa

NBHL (2)

Գագաշեալ, եւ պագշոտ. յն. μοιχός շուն.

Ատեաց անձն իմ ... զծեր գագաշոտ, եւ պակասեալ ի մտաց. (Սիր. ՟Ի՟Ե. 4։)


Գազաղանամ, ացայ

vn.

to be reduced to ashes, to burn to ashes.

· Calfa

NBHL (3)

Մոխրիլ. յաճիւն դառնալ, իրօք կամ նմանութեամբ.

Երկնատեղացն գազախացան հրով. (Սկեւռ. աղ.։)

Կատարեաց ի հրաշալի աստուածաբանութիւն ... այնչափ կայծակնաճաճանչեցուցեալ, որով գազաղացան մոգուցն լեզուք (այսինքն պապանձեցան). (Խոր. ՟Գ. 65։)


Գազանաբար

adv.

brutally, fiercely, cruelly.

· Calfa

NBHL (4)

θηριωδῶς ferociter, ferino modo Իբրեւ զգազան. սաստկութեամբ. անխնայ. ահագինս. Գազանաբար կոտորել, կամ յարձակիլ.( ՟Բ. Մակ. ՟Ժ. 35։ ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Է։ Եղիշ. ՟Ը։)

Գազանաբար գոչելով՝ առհասարակ դողացուցաներ. (Եղիշ. ՟Բ։)

Խօսէր մարդկօրէն, այլ կեղեքէր գազանաբար. (Մանդ. ՟Ժ՟Ա։)

Հեղի հայրն նոցա ոչ սաստեաց ի նոսա գազանաբար, այլ թոյլ եւ լոյծ բանիւք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Գազանաբարոյ, ից

adj.

brutal, beastly, fierce, inhuman, savage, wild, rude.

· Calfa

NBHL (4)

Գազանաբարոյ մարդիկ, ազգք, գրոհք. (Եղիշ.։ Եզնիկ.։ Մխ. երեմ.։ Յհ. կթ.։)

Չարութիւն իբր զի գազանաբարոյ է, դկլաթայ (որ է տիգրիս, եւ վագր) հաւասարեալ է. (Փիլ. լին.։)

Ուր գործք են գազանաբարոյք. (Զքր. կթ.։)

Ահաւոր ցուցանէ զսպառազինութիւնի նոցա, եւ գազանաբարոյս. (Մխ. երեմ.։)


Գազանաբարոյութիւն, ութեան

s.

bestiality;
cruelty.

· Calfa

NBHL (5)

Ի բաց արարէք ի ձէնջ զամենայն զգազանաբարոյութիւն եւ զսրտմտութիւն. (Ածազգ. ՟Ժ՟Ա։)

Ի գազանաբարոյութիւն նախանձեալք, եւ ի համազգիսն հումք եւ մարդատեացք. (Մեկն. ղեւտ.։)

Ազատելռվ ի հեթանոսական գազանաբարութենէն. (Ճ. ՟Ա.։)

Աստի իմանամք զընդ դիմամարտին գազանաբարութիւն եւ զանյագութիւն. (Շ. ՟ա. պետ. ՟Հ՟Թ։)

Խօսեցաւ զբանս, որ կարօղ էր զամենայն գազանաբարութիւն լուծանել. (Բրսղ. մրկ.։)


Գազանաբնակ

adj.

desert, where the beasts five.

· Calfa

NBHL (3)

Ուր իցէ բնակութիւն գազանաց. ճանավար եաթաղը.

Գազանաբնակ անապատ, կամ կողմն ծովու. (Վրք. հց. ՟Ժ՟Բ. եւ ՟Ի՟Զ։ Եւ Բնակեալն ընդ գազանս.)

Նա՝ որ գազանաբնակն էր ընդ առիւծս եւ ընդ ինձս. (Նար. երգ.։)


Գազանաբոյծ

adj.

keeper of a menagery.

· Calfa

NBHL (1)

Ելին երկու գազանաբոյծք, եւ շողոքորթէին նմա, զի մտցէ ի դառագդղն իւր. (Ճ. ՟Ա.։)


Գազանագոյն

adj.

ferocious, savage.

· Calfa

NBHL (3)

θηριωδέστερος, ἁγριώτερος effraenatior, agrestior Առաւելեալ ի գազանութեան. առաւել ամեհի. կատաղի. վայրենագոյն. դժնդակագոյն. եւ Սաստկագոյն. եավուզ, հիտտէթլի, վահշի.

Գազանագոյն քան զամենայն կենդանիս վարազ, կամ առիւծ։ Յաղագս գազանագունին կենդանւոյ փղի. (Եզնիկ.։ Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լիւս.։)

Եւս գազանագոյն այն դեւ է։ (Ոսկ.մ. ՟Բ. 3. եւ 12։)


Գազանակ

s.

small wild beast.

· Calfa

NBHL (1)

Զգազանակս ծովայինս ծառայեցուցին. (Լմբ. սղ.։)


Գազանական, ի, աց

adj.

brutal, beastly, fierce, wild.

· Calfa

NBHL (2)

θηριώδης ferus, belluinus, saevus Գազանային. սեպհական գազանաց. վայրենի. մոլեգին. եւ Նման գազանի. վահշի, տէշթի, եավուզ.

Գազանական հաւք, շունք, դեւք. (Մագ.։ Նար.։)


Գազանակուր

adj.

devoured or torn by a wild beast.

· Calfa

NBHL (5)

θηριόβρωτος, θηριόβορος a feris comestus, devoratus, direptus Կուր՝ այսինքն կերակուր եղեալ գազանի. յափշտակեալ եւ կլեալ կամ գիշատեալ ի գազանաց. գազանակեր. գազանաբեկ.

Գազանակուր եղեւ, կամ լինել, կամ եղելոց. (Ծն. ՟Խ՟Դ. 28։ Ածազգ. ՟Գ. եւ ՟Ե։ Խոր. ՟Գ. 32. եւն։)

Յամայի վայրի գազանակուր արար զբազումս. (Պտմ. աղեքս.։)

Զիս ըստ յովսեփայ գազանակուր պատճառեալ. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Ի յարութեան խնդրէ զգազանակուրս. (Վրդն. ծն.։)


Գազանամարտիկ

adj.

cf. Գազանամարտ.

· Calfa

NBHL (5)

cf. ԳԱԶԱՆԱՄԱՐՏ. ըստ ամենայն առման.

Շինեաց եւ զտեսարանն՝ եւ զգազանամարտկացն եւ զխաղալկացն. (Խոր. ՟Բ. 85։)

Բազումք ի մարդկանէ ի պահս իբրեւ ի գազանամարտիկ ինչ կազմեալ են. (Ոսկ. ապաշխ.։)

Նա գազանամարտիկ եղեւ։ Ընթանալ յասորեաց ի հռովմ, եւ գազանամարտիկ լինել. (Լմբ. եկեղ. եւ Լմբ. սղ.։)

Ոչ ձիընթացիւքն մեծամեծս պարծիմք, եւ ոչ ասպարիսօք, եւ գազանամարտկօք. (Առ որս. ՟Ը։)


Գազանամարտութիւն, ութեան

s.

combat with wild beasts.

· Calfa

NBHL (1)

Թագաւորն թրակացւոց առ գազանամարտութեան նահատակութիւն կոչեաց զնա. (Ոսկիփոր.։)


Գազանամիտ, մտաց

adj.

brutal, beastly, fierce, savage, inhuman, cruel.

· Calfa

NBHL (4)

Վայրենամիտ. գազանաբարոյ. գազանական. մոլեգին.

Ի գազանամիտ բարուցն բնութենէ։ Զգազանամիտ եւ զվայրենագոյն զաշխարհաբնակն. (Ագաթ.։)

Եթե չարաբարոյ իցէ, առիւծ գազանամիտ է. եթէ յափշտակօղ իցէ, գայլ է։ Զգազանամիտ բարս մարդկան կոչէ գայլս, եւ զգօնամիտս կոչէ գառինս. (Ոսկ. ղկ. եւ Ոսկ. ես.։)

Զանասնացեալ եւ զգազանամիտ ազգ մարդկան շնորհօք արար որդիս այ. (Տօնակ.։)


Գազանամտութիւն, ութեան

s.

cf. Գազանաբարոյութիւն.

· Calfa

NBHL (4)

θηριωδία feritas Գազանամիտն գոլ. գազանութիւն. վայրագութիւն. կատաղութիւն. վահշէթ, եավուզլուգ.

Յորպիսի գազանամտութիւն գրգռեցաւ ազգ մարդկան։ Առիւծ աստ զներոն կոչէ վասն գազանամտութեան. (Ոսկ. մ. ՟Գ. 8։ եւ Ոսկ. ՟բ. տիմ.։)

Եւ արդ այս սակա՞ւ ինչ գազանամտութեան նշանակ իցէ. (Ոսկ. ես.։)

Ուտեն ընդ առաւօտս գազանամտութեամբ զանձինս անմեղաց. (Լմբ. ժղ.։)


Գազանային

cf. Գազանական.

· Calfa

NBHL (2)

Սրտմտութիւն եւ ցանկութիւն՝ գազանայինք են. (Փիլ. լին.։)

Եթէ բնութեամբ այդպիսի գազանային ստեղծ զքեզ. (Սարգ. յկ. ՟Դ։)


Գազանանամ, ացայ

vn.

become cruel, savage, to be fierce.

· Calfa

NBHL (9)

θηριόομαι, ἁγριαίνομαι ferocior, efferor, agrestis fio, saevio Իբրեւ զգազան լինել. եւ Ցուցանել զգազանութիւն բնական. եւ Վայրենանալ. կատաղիլ. մոլեգնիլ. սրտմտիլ. գուտուրմագ, ազմագ.

Գազանասցի թագաւորն հարաւոյ։ Գազանացեալ սրտիւ. (Դան. ՟Ժ՟Ա. 11։ ՟Բ. Մակ. ՟Ե. 11։)

Առ անընդելսն գազանանան, եւ մահ գործեն. (Յճխ. ՟Դ։)

Որոց (նոյի եւ դանիէլի) ոչ գազանացան. (Վրդն. սղ.։)

Գազանացեալ զօրութեամբ յիրեարս յարձակէին. (Եղիշ. ՟Զ։)

Առ գրեցելոյն միտս գազանանան. (Առ որս. ՟Ժ։)

Առաւել եւս գազանանամք ընդդէմ նորա. (Սարգ. ՟բ. յհ. ՟Բ։)

Կարի գազանանային, եւ սպանանել խորհէին. (Ոսկ. մ. ՟Բ. 14։)

Գազանացաւ դաւիթ մեծաւ ցասմամբ. (Եփր. թագ.։)


Գազանասիրտ

adj.

ferocious heart.

· Calfa

NBHL (2)

Այնժամ գազանասիրտք եղեն, զի ոչ մնացին ժամանակին. (Վանակ. յոբ.։)

Գազանասիրտք քան զառիւծս ի կոտորելն իւրեանց. (Եփր. թագ.։)


Գազանասնոյց

adj.

that produces or nourishes wild beasts.

· Calfa

NBHL (2)

Որ սնուցանէ, կամ ունի յինքեան զգազանս.

Յեգիպտացւոցն ընկղմին գազանասնոյց գետ. (Յհ. իմ. պաւլ.։)


Գազանընկէց

adj.

thrown before wild boasts.

· Calfa

NBHL (2)

ԳԱԶԱՆԸՆԿԷՑ ԱՌՆԵԼ. Ընկենուլ առաջի գազանաց.

Գազանընկէց արա, ի խորս ծովու ձգեա։ Զոմանս ի նոցանէ գազանընկէց արար. (ՃՃ.։)


Գազանութիւն, ութեան

s.

brutality, bestiality;
fierceness, ferocity, inhumanity, barbarity, cruelty, rage, madness.

· Calfa

NBHL (5)

θηριότης feritas, ὡμότης crudelitas, θυμός furor Բնութիւն կամ բնաւորութիւն գազանի. եւ Գազանաբարոյութիւն. անգթութիւն. կատաղութիւն. սրտմտութիւն. հայվանլըգ, վահշէթ, եավուզլուգ.

Բարք գազանութեան. (Եզնիկ.։)

Պատրաստեսջիր ի նմին գազանութեան զփիղսն. (՟Գ. Մակ. ՟Ե. 10։ Գազանութիւն թագաւորին. անդ. եւ ՟Է. 3։)

Զգազանութիւն կամաց մերոց զգաստացուցեալ. (Լմբ. սղ.։)

Մռնչեալ առիւծաբար գազանութեամբ անտոնինոս. (Խոր. ՟Բ. 22։ (Իսկ Սարգ. յկ. ՟Դ. ըստ ձ. երկիցս գրի Գազութիւն. որպէս թէ գազանն իցէ իբր փուշ գազ՝ գզօղ եւ պատառօղ)։)


Գազանուտ

adj.

abounding in wild beasts.

· Calfa

NBHL (2)

Ուր է բազմութիւն գազանաց. որ եւ ԳԱԶԱՆԱՒԷՏ, ԳԱԶԱՆԱԿՈՒՏ.

Ունի եւ տեղիս ինչ նորակերպ գազանուտս. (Խոր. աշխարհ.։)


Դժուարաբաց

adj.

obscure, that is not clear or open.

· Calfa

NBHL (3)

Իբր Անբաց. փակ. դժուարաւ բանալի, կամ բացատրելի. խրթին. դժուարիմաց.

Են դեւք, որ ի բերանն նստին, եւ զփակեալն դժուարաբաց առնեն. (Կլիմաք.։)

Իմաստասիրել դժուարաբաց բառիւք. (Պրոկղ. յոսկ.։)


Դժուարաբոյժ

adj.

difficult to cure.

· Calfa

NBHL (3)

Դժուարաբոյժ ցաւս։ Չարեօք դժուարաբուժիւք. (Փիլ. բագն. եւ Փիլ. իմաստն.։)

Դժուարաբոյժ իսկ են, եւ անբոյժք։ Պարտ է գոլ ... իբրու յաւետագոյն՝ կա՛մ դժուարաբոյժ, եւ կամ մանաւանդ ամենեւին անբոյժ՝ առաքինութիւնքն. (Պղատ. օրին. ՟Ե. եւ ՟Ը։)

δυσίατος cf. ԴԺՈՒԱՐԱԲԺՇԿԵԼԻ. Դժուարաւ բուժելի կամ բժշկելի. դժոխաբոյժ.


Դժուարագիւտ, ից

adj.

rare, curious, difficult to find.

· Calfa

NBHL (7)

Թէպէտեւ դժուարագիւտ է, այլ ոչ ամենեւին անգտանելի։ Լաւագունին դժուարագիւտ գոլ բնութեամբ. (Փիլ.։)

δυσεύρετος inventu difficilis, difficile inveniendus Դժուարաւ գտանելի. գտնելը կամ գտնըւիլը դժար.

Դժուարագիւտ է ճշմարտութեանն գեղեցկութիւն. (Կիւրղ. գանձ.։)

Վերջացեալ են, եւ դժուարագիւտ՝ փրկեալքն. (Կլիմաք.։)

Դժուարագի՛ւտ ոգի կարացեալ ակն լինել բազմաց. (Բրս. հց.։)

Դժուարագիւտ դատաստան, ժամանակ, եւ այլն. (ՃՃ.։ Սարգ. յկ. ՟Ա։ Եւս. քր.։ Պիսիդ.։ Լմբ. եկեղ.։ Երզն. քեր.։ Բրսղ. մրկ.։)

Վասն դժուարագիւտ անբարկութեան. (Կլիմաք.։)


Դժուարագնալի

adj.

difficult to walk, rough, rugged

· Calfa

NBHL (2)

Կամիս մտանել ի քաղաքն դժուարագնալի. (Վրք. հց. ՟Թ։)

Դժուարագնաց ճանապարհ, վայրք. (Պտմ. աղեքս.։ Փիլ.։ Ասող.։)


Դժուարագնաց

cf. Դժուարագնալի.

· Calfa

NBHL (2)

Կամիս մտանել ի քաղաքն դժուարագնալի. (Վրք. հց. ՟Թ։)

Դժուարագնաց ճանապարհ, վայրք. (Պտմ. աղեքս.։ Փիլ.։ Ասող.։)


Դժուարագործ

adj.

difficult, painful.

· Calfa

NBHL (5)

δύσεργος operosus, arduus Դժուարաւ գործելի. դժուարին ի գործել. տարժանելի. ընելը դժար.

Խնդրէ ի քէն աստուած՝ ոչինչ ծանր կամ դժուարագործ, այլ կարի յոյժ պարզ եւ դիւրին. (Փիլ. բագն.։)

Դժուարագործ առաքինութիւն. (Նիւս. երգ.։)

Զամենայն անհնարս եւ զդժուարագործս՝ աստուծոյ միայն աւանդեմք. (Վեցօր. ՟Գ։)

Դժնեայ եւ յոյժ դժուարագործ է անզգամացն անիշխանութիւն. (Փիլ. լին. ՟Ա. 73.) իմա՛, անբերելի է անտէրունչ մնալն յաստուծոյ։


Դժուարադէպ

adj.

rare, extraordinary, that happens with difficulty.

· Calfa

NBHL (1)

Զյոյժ զսոսկալի եւ զդժուարադէպն. (Պիտ.։)


Դժուարաթափ

adj.

that can be freed or set at liberty with difficulty.

· Calfa

NBHL (2)

Դժուարաւ թափելի եւ թօթափելի յանձնէ, կամ ճողոպրելի.

Դժուարաթափք, եւ կամ բոլորովին անշարժք. (Արիստ. որակ. ՟Է։)


Դժուարաժայռ

adj.

steep;
rough, rugged.

· Calfa

NBHL (1)

Խորափիտ, եւ դժուարաժայռ, եւ ամուր աշխարհաւ. (Յհ. կթ.։)


Դժուարալոյծ

adj.

difficult to be untied or explained.

· Calfa

NBHL (4)

Դժուարալուծելի. դժուարաքակ. դժուար ի լուծանել, քակել, եւ մեկնել. քակելը կամ մեկնելը դժար.

Դժուարալոյծ կապանք, կնճիռն, խարդախութիւնք, հնարաւորութիւնք. (Նոննոս.։ Գէ. ես.։ Վանակ. յոբ.։ Մաքս. եկեղ.։)

Արդարեւ կնճիռն իմն դժուարալոյծ է. (Ոսկ. ես.։)

Ի հանգոյց բանից դժուարալուծաց ազատեալք. (Վրդն. ել.։)


Դժուարալուր

adj.

hard of hearing, rather deaf;
inexorable, hard, inflexible

· Calfa

NBHL (4)

Եւ (իբր ներգ). Դժուարաւ լսօղ.

(իբր կր). Դժուարաւ լսելի. զոր ծանր է լսել. կամ Դժուարին առ իմանալ, հաւատալ.

Դժուարալուր լուտանք, երգ, պատմութիւն, դարձուած բանից, հնարք, սքանչելիք. (Պիտ.։ Լմբ. պտրգ.։ Լաստ. ՟Ժ՟Ը։ Զքր. կթ.։ Վեցօր. ՟Է։ Սկեւռ. ես.։)

(Ծերոց) ականջք դժուարալուրք. (Փիլ. իմաստն.։)


Դժուարախիլ

adj.

difficult to root out or detach.

· Calfa

NBHL (2)

Որ դժուարաւ խլի. խլելը դժար.

Լցեալ բազում դժուարախիլ փշօք. (Ոսկ. յհ. ՟Ա. 29։)


Դժուարածին

adj.

that brings forth with difficulty.

· Calfa

NBHL (3)

(իբր ներգ). Որ դժուարաւ եւ բազում երկամբք ծնանի զզաւակ.

(Ռաքէլ) դժուարածին եղեւ ի ծննդեանն. (Ծն. ՟Լ՟Ե. 17։)

Եւ (իբր կր) Դժուարաւ ծնեալն.


Դժուարակատար

adj.

impracticable, difficult to execute.

· Calfa

NBHL (2)

Դժուարաւ կատարելի.

Եթէ թողոյր ամենեցուն, դժուարակատար զառաքինութիւնսն գործէր. (Ոսկ. ես.։)


Դժուարակէզ

adj.

difficult to bum.

· Calfa

NBHL (1)

Հանեալն դժուարակէզ, եւ արկեալն յոյժ դիւրակէզ. (Շ. թղթ.։)


Դժուարակիր, կրաց

adj.

burdensome, onerous, heavy;
difficult, painful, vexatious.

· Calfa

NBHL (10)

Եւ δυσπαθής, δυσπαθέστερος laborum patiens (իբր ներգ) Կարօղ կրել զդժուարինս. տոկուն. զօրաւոր. եւ Վշտակիր. եւ Կարեկիր.

δυσβάστακτος importabilis, δύσφορος molestus, gravis, δυσβίοτος vix tolerabilis (իբր կր). Դժուարաւ կրելի. անտանելի. որ դժար կըվերցըւի կամ կըքաշուի.

Կապեն բեռինս ծանունս եւ դժուարակիրս. (Մտթ. ՟Ի՟Գ. 4։)

Ծանունս եւ դժուարակիրս բերել երկս. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Մեղաց բեռինք դժուարակիրք են քան զամենայն բեռինս. (Եղիշ. երէց.։)

Բեռանց սաղմոսաց դժուարակրաց. (Լմբ. պտրգ.։)

Որոց վէրք ժանեաց դժուարակիր է ի բժշկութիւն. այսինքն դժուարաբուժելի. (Ածազգ. ՟Գ։)

Զմարմինն դժուարակիր եւ հզօրագոյն ընկալեալ։ Կողիցն դիրք ընդգրկէ զմէջն, եւ դժուարակիր գործէ. այսինքն անվնասելի. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Ողորմութիւն դժուարակրացն եւ վտանգելոցն եւ այլն. (Լմբ. պտրգ.։)

Դժուարակիր լինել ընդ նոսա սիրով. (Սարկ. քհ.։)


Դժուարակոխ

adj.

rough, trugged, impracticable

· Calfa

NBHL (2)

Դժուարակոխ զամենայն առնելով թշնամեացն, իսկ ի բարեկամացն մանաւանդ դիւրակոխ. (Պղատ. օրին. ՟Զ։)

Արագ ընթանայ ի դժուարակոխ մթին շտեմարան խորին դժոխոց. (Նար. խչ.։)


Դժուարակութ

adj.

difficult to gather.

· Calfa

NBHL (2)

Դժուարաւ կթելի, դժուար ի քաղել.

Դժուարակութ պտուղս ծառոց անհասանելեաց. (Նար. ՟Է։)


Դժուարակռիւ

adj.

warlike, invincible.

· Calfa

NBHL (6)

Դժուարակռիւ ճարտասանքն. (Բրս. հայեաց.։)

Բռնամարտիկ տեղի.. եւ դժուարակռիւ. (Ոսկ. գծ.։)

Դժուարակռիւն փութալի՛ է. (Ածաբ. յայտն.) այսինքն առաւել փութոյ պէտս ունի։

դժուարակռիւ լինել. իբր Բուռն մարտնչել.

Ոչ թողու ի դրունս զթշնամին դժուարակռիւ լինել. (Շ. մտթ. ՟Ե. 17։)

δυσμάχητος vix expugnabilis Ընդ որում կռուիլն է դժուար. անպարտելի. անառիկ.


Դժուարահալ

adj.

indissoluble;
indigestible, difficult to digest.

· Calfa

NBHL (2)

Դժուարաւ հալօղ եւ մարսօղ զկերակուր.

Տկար է ստամոքսիւ, եւ դժուարահալ. (Սոկր.։)


Դժուարահաճ

adj.

discontented, disgusted, weary;
disgusting, unpleasant, disagreeable, tiresome.

· Calfa

NBHL (6)

ԴԺՈՒԱՐԱՀԱՃ ԴԺՈՒԱՐԱՀԱՃԵԼԻ. ԴԺՈՒԱՐԱՀԱՃՈՅ. δυσάρεστος, δύσερις vix placens եւ cui placere difficulter queas Դժուարաւ հաճելի. անհաճոյ. դժկամակելի. եւ Դժկամակ.

Քաղցր է ամենայն մարդկան արեւելք. իսկ տրտմօղ անձին եւ այն դժուարահաճ է. (Նեղոս. տրտ.։)

Եթէ թշնամի դէպ լիցի գոլ, զդժուարահաճելի զոգւոցն զախտ յառաջագոյն զեկուցանէ (աչք)։ Դժուարահաճոյ այնոցիկ՝ որ զյապահով հանդարտութիւնն սիրեցին, դրակցութիւնքն։ Վասն որոյ եւ ծառայքն նմա դժուարահաճոյք եւ խռովարարք էին. (Փիլ.։)

դժուարահաճ կամ դժուարահաճոյ լինել. Դժկամակիլ.

Եւ ոչ ընդ ինչ դժուարահաճ եղեալ ամենեւին. (Փիլ. լին.։)

Դադարեա՛ այսուհետեւ դժուարահաճոյ լինել ընդ աստուածային տնօրէնութիւնսն. (Բրս. չար.։)