Entries' title containing ե : 10000 results

Կեդրոնականութիւն, ութեան

s.

cf. Կենդրոնականութիւն.

· Calfa


Կեդրոնակից

cf. Կենդրոնակից.

· Calfa


Կեդրոնաձիգ

cf. Կենդրոնաձիգ.

· Calfa


Կեդրոնացումն, ման

s.

cf. Կենդրոնացումն.

· Calfa


Կեդրոնացուցանեմ, ուցի

va.

cf. Կենդրոնացուցանեմ.

· Calfa


Կեդրոնաւորեմ, եցի

va.

cf. Կենդրոնաւորեմ.

· Calfa


Կեդրոնաւորութիւն, ութեան

s.

cf. Կենդրոնաւորութիւն.

· Calfa


Կել

s.

fraud, deceit, trick, cunning.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նենգութիւն, դաւ, խարդա-խութիւն» Առակք ողոմպ. ի. Ոսկիփ. որից կելուրք «գիւտ, հնարք, ճարտարութիւն» ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարկ, աղ. 142 «Հնարից կելուրք վախճանեցաւ»։ (Իսկ ԱԲ կելութիւն «գոյութիւն, ըլլալը» բառը շինուած է կեամ, կեալ բայից)։

NBHL (2)

ԿԵԼ կամ ԿԷԼ. Բառ ռմկ. որպէս թ. հըլէ, հիլլէ, ալ. այսինքն Նենգ, դաւ.

Հարցին ընդ աղուէսն, թէ քանի՞ կել եւ արուեստ գիտես. նա կըկզեցաւ, եւ ասէ. հազար կել եւ արուեստ գիտեմ. (Ոսկիփոր.։)


Կեղ, ոց

s.

ulcer;
sore, wound.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ծուռ» տե՛ս կաղ, որ նոյն է այս բա-ոի հետւ

Կեղակարծ բառը հետևեալ ձևով են մեկնում.-ՀՀԲ կաղ բառից։-ՆՀԲ խեղ կամ կաղ բառից։ Ս. Վ. Պարոնեան Արև. մամուլ 1880, 552 յեղակարծ բա-ռից։ Meillet MSL 10, 278 արմատը դնում է կեղ, որի ծ-ով աճած ձևը հա-մարում է կեղծ։ Վերի ձևով մեկնեց Ա-ճառ. ՀԱ 1909, 160։ Գաբրիէլեան Բազմ. 1909, 109 կեղ-համարում է նոյն ընդ գելուլ, գլորել, գալարել, գայ-թա՛կղ'իլ։

NBHL (7)

ἔλκος որ եւ κήλη, κηλίς ulcus, ulcera (լծ. թ. քէլ ). Խաղաւարտ կեղեւաւոր. պալար եռացեալ. խոց եւ խոյլ կամ սպի ի վեր երեւեալ ի մարմնի. cf. ԿԵՂԱՆԿ, cf. ԿԵՂԱՑԱՒ, եւ cf. ՔԱՂՑԿԵՂ. խոց. չիպան. էարա, տիւմպէլ, քեր։ (Ել. ՟Թ. 9=11։ Օր. ՟Ի՟Ը. 27. 35։ Ղեւտ. ՟Ժ՟Գ. 18=23։ Յոբ. ՟Բ. 7։)

Ի չարութեանն կեղս խառնեալք. (Ոսկ. փիլիպ. յն. կեղեալք. ἠλκωμένοι.)

Մի՛ լիցուք այլոց բժիշկք՝ չարաչար կեղօք լցեալ քս. (Սարգ. յկ. ՟Բ։)

Գտանել տանջանաց աստ չարաչար կեղօք՝ ընդ հուր եւ ընդ ջուր անցին. (Տաղ.։)

Բանք նոցա նմանեալ են կեղոյ (քաղցկեղի)։ Չիք բժշկութիւն այսմ կեղոյ. (Եփր. ՟բ. տիմ.։)

Եղիցին կեղ մահու։ Եղեւ ճարակ կեղոյ առանց բժշկութեան։ Ախտ հիւանդութեան, որ էր նա կեղ. (Եւս. ՟Է. ՟Ը. ՟Թ։) Տե՛ս եւ ՍՐԱԾՈՒԹԻՒՆ։

Մատոյց զայն աբրահամ, եւ յօշեաց դէմ դէմ, եւ կեղ ի կեղ. (Մծբ. ՟Դ. ըստ. Ձ. իսկ տպ. այլազգ։)


Կեղալից

adj.

ulcerous.

· Calfa


Կեղակարծ

adj. adv.

doubtful, uncertain, ambiguous;
undecided, wavering, pusillanimous, irresolute;
suspicious, distrustful;
— լինել, to be suspected, doubted;
— թուիլ, to seem doubtful;
cf. Կեղածաբար.

· Calfa

NBHL (9)

որ եւ Կաղակարծ. իբր Խեղ կամ կեղ կարծեօք. ուր գոյ կարծիք կաղացող յերկուս հետս. այսինքն Կասկածաւոր. կասկածելի. խիթալի. երկբայական. եւ Կասկածոտ. երկմիտ. թերահաւատ. ...

Կեղակարծ եւ գայթ ի գայթ խոստովանութիւն։ Կեղակարծ եւ յուսոյ։ Կարծեօք եւ կեղակարծ իմացութեամբ. (Յհ. իմ. երեւ.։ Նար. լ։ Նանայ.։)

Ի կեղակարծ իրս ասէ վկայութիւն պիտոյ է. (Երզն. մտթ.։)

Ի հաստատութիւն յուսոյ կեղակարծ մարդկան մտաց. (Շ. ՟ա. յհ. ՟Ա։)

Մեղայ կեղակարծ կրիւք. (Մաշկ.։)

Որ անյոյս լինի գտանել զողորմութիւն ի թագաւորէ, եւ կեղակարծ մտօք խնդրէ։ կեղակարծ ես ի յուսոյ հատուցմանն։ Ի հատուցումն փոխարինի գտանել կեղակարծ լիցի. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

ԿԵՂԱԿԱՐԾ. մ. եւ ԿԵՂԱԿԱՐԾԱԲԱՐ. Կասկածանօք. խիթալով. երկեղապէս. եւ Երկբայաբար.

Երկիւղն ի քղանցից նորա կեղակարծ զպարգեւսն ամփոփեաց. (Լմբ. պտրգ.։)

Քանզի զեղիային, գիտեմ զի որպէս զհին ժամանակի բան՝ կեղակարծաբար ընդունիս. (անդ։)


Կեղածաբար

adv.

doubtfully, uncertainly.

· Calfa


Կեղակարծելի

cf. Կեղակարծ.

· Calfa

NBHL (3)

Կեղակարծելի եւ երկմտելի եւ անյայտ է ծնունդն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Զի ընդունիցի զկեղակարծելի խորհուրդս. (Վրք. հց. ՟Ժ՟Ը։)

Որպէս ճշմարտիւ, եւ ո՛չ կեղակարծելի. (Անյաղթ բարձր.։)


Կեղակարծեմ, եցի

vn.

to doubt, to have doubts about;
to suspect, to surmise, to distrust.

· Calfa

NBHL (3)

ἁμφιβάλλω ambigo, dubito. Կեղակարծ լինել. կասկածել. խիթալ. երկուանալ. տարակուսիլ. երկբայել.

Եւ զի այլ է (միտքն) քան զզգայութիւնս, ոչ զոք կարծեմ յիմաստնոցն կեղակարծել. (Նիւս. կազմ.։)

Ապա թէ կեղակարծես, զօրինակէ բուռն հար։ Իսկ եթէ կեղակարծես առ ի սոյն հաւատ, ե՛կ եւ այլն։ Մինչեւ ի գալուստն քրիստոսի մարդիկ կեղակարծէին ի փրկութենէ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ. (ուր լինի ընթեռնուլ, կեղակարծ ես, էին։))


Կեղակարծիք, ծեաց

s.

doubt, misgiving, uncertainty, suspicion, mistrust.

· Calfa

NBHL (7)

ԿԵՂԱԿԱՐԾԻՔ ԿԵՂԱԿԱՐԾՈՒԹԻՒՆ. Խեղ կամ կաղ կարծիք. կասկած. երկիւղ. երկբայութիւն. տարակոյս. վէճ.

Ո՛չ ջրով միայն. այսինքն՝ զի թէ ի մկրտութիւնն միայն էր վկայութիւնն, գոյր ինչ կեղակարծիք. (Շ. ՟ա. յհ. ՟Ձ՟Է։)

Պետրոս երթայր զհետ կեղակարծեօք. (Սեբեր. ՟Ժ՟Դ։)

Զանուանս նահապետացն կեղակարծութեամբք. (այլաբանել. Արծր. ՟Ա. 2։)

Կեղակարծութեան տայ կարծիս. (Սկեւռ. յար.։)

Վկայութեանցն կեղակարծութիւն. (Լմբ. սղ. (այսինքն երկբայիլն ընդ վկայութիւնս)։)

Յորժամ նուազութիւն իցէ յայտնի ցուցից կամ բանիւք կամ գրովք, ի վկայս ապաստանին՝ որք զկեղակարծութիւնս ունին. (Փիլ. ՟ժ. բան.։)


Կեղակարծութիւն, ութեան

s.

cf. Կեղակարծիք.

· Calfa

NBHL (7)

ԿԵՂԱԿԱՐԾԻՔ ԿԵՂԱԿԱՐԾՈՒԹԻՒՆ. Խեղ կամ կաղ կարծիք. կասկած. երկիւղ. երկբայութիւն. տարակոյս. վէճ.

Ո՛չ ջրով միայն. այսինքն՝ զի թէ ի մկրտութիւնն միայն էր վկայութիւնն, գոյր ինչ կեղակարծիք. (Շ. ՟ա. յհ. ՟Ձ՟Է։)

Պետրոս երթայր զհետ կեղակարծեօք. (Սեբեր. ՟Ժ՟Դ։)

Զանուանս նահապետացն կեղակարծութեամբք. (այլաբանել. Արծր. ՟Ա. 2։)

Կեղակարծութեան տայ կարծիս. (Սկեւռ. յար.։)

Վկայութեանցն կեղակարծութիւն. (Լմբ. սղ. (այսինքն երկբայիլն ընդ վկայութիւնս)։)

Յորժամ նուազութիւն իցէ յայտնի ցուցից կամ բանիւք կամ գրովք, ի վկայս ապաստանին՝ որք զկեղակարծութիւնս ունին. (Փիլ. ՟ժ. բան.։)


Կեղանկ

s.

gangrene or fistula (of ureter).

· Calfa

NBHL (2)

ἔλκος եւ այլն. ulcera որպէս gangrena, fistula. ազգ կեղոյ յերաստանս կամ յառականս՝ փտեցուցիչ անդամոց. (իբր մաթիա)

Յանդամս ծածուկս որովայնի նորա եղեւ նմա արգել, եւ յետ այսր ցաւ խորութեամբ. Զի էր նա կեղանկ. եւ եղեւ ճարակ կեղոյ առանց բժշկութեան յաղիս նորա. (Եւս. պտմ. ՟Ը. 17։)


*Կեղար

s.

cellar.

· Calfa


Կեղաւարտակ

s.

cupping-glass.

· Calfa


Կեղաւարտակեմ

va.

to cup;
cf. Շառտեմ.

· Calfa


Կեղեմ, եցի

va. fig.

to wound, to hurt;
to embitter, to gall, to ulcerate, to vex, to torment.

· Calfa

NBHL (7)

Որպէս թէ Կեղով տանջել, կամ կեղեքել, եւ նեղել յոյժ. լլկել. եւ իբրու խեղդել եւ քաղել զոգին. չարչրկել. ... որպէս ἐλκόω ulcero, exulcero.

Նոքա ի մնոյն կեղեալք, եւ սոքա անհոգ. (Լմբ. իմ.։)

զաղքատութիւնն (այսինքն զաղքատսն) կեղել. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

կեղէին զնոսա ի գործ խիստ կաւոյ եւ աղիւսակի. (Ել. ՟Ա. 14։)

Միշտ կեղէր զանազան հնարիւք եւ փորձանօք. (Սոկր.։)

Որ պարտոյ տէրն էր, նեղէր կեղէր դարձուցանել անդրէն զպարտսն. (Ճ. ՟Թ.։)

Եւ այնպէս չարալլուկ կտտանօք կեղէին զկեանս նոցա. (տպ. կեղեքէին. Սարգ. յկ. ՟Ժ։)


Կեղեստինեան

s.

celestin;
— կուսան, nun.

· Calfa


Կեղերջ

s.

complaint.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գանգատ, տրտունջ». արմատ առանձին անգործածական, որից ունինք կեղերջական «գանգատալի, տրտնջական, ցաւագին» Մագ. թղ. 8, 91 (ստէպ)։


Կեղերջական, ի, աց

adj.

plaintive.

· Calfa

NBHL (2)

իբր յն. γογγυστικός եւ γογγυσμός . Գանգանական. տրտնջական. կամ Ցաւագին. աւաղական. եւ Տրտունջ. քրթմնջիւն.

Կեղերջական տրտունջ տոչորեալ սրտի։ Զհօրէն իւր գրէր բանս կեղերջականս։ Բազում տարակուսանս եւ կեղերջականս։ Ոչ անտեղի գտանէ զկեղեջականս՝ որք ի նմանէ ասացեալք յաղագս հալածչաց իւրոց. (Մագ. ՟Հ՟Ը. եւ ՟Դ. ՟Ի՟Ե։)


Կեղեւ, ոց

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո հլ. «կճեպ» Ծն. լ. 37. երգ. ո 3. Իմ. ժգ. 11. Վեցօր. 97. որից կեղևել «կե-ղևը հանել» ՍԳր. կեղևանք Գծ. թ. 18. ան-կեղև Կոչ. կարծրակեղև Բժշ. միակեղև Վե-ցօր. 97. ողորկակեղև Վեցօր. 97։

= Ասոր. [syriac word] ︎ qəlāfā «գրքի թերթ» [arabic word] gəlaf «մորթը՝ կեղևը հանել», [syriac word] qəlā̄fəϑa «կեղևանք, կեղև, կճեպ, թեփ», ն. ասոր. kälp'ä «կեղև, կճեպ», käläpt'։ «ստկել, կեղևել»։ Ասորի բառը բնիկ սեմա-կան է. հմմտ. արաբ. [arabic word] qilf կամ [arabic word] qalā̄fat «կեղև» (Կամուսի թրք. թրգմ. Բ. 829), եբր. [hebrew word] qəluf, qelek «կեղև, կճեպ, թեփ», ասուր. qalapu «կլպել (օր. սոխը). 2. աւերել, կողոպտել» (Muss-Arnolt, Ass. Handwb. 913բ) ևն։ (Սրանց հետ կապ չունի յն. ϰελυτος «պտուղի կեղև, ձկան թեփ, ձուի կճեպ, միջատի պատեան», որ հնդևրոպական է. տե՛ս Boisacq 432 բայց նաև BSL ❇ 81, էջ 104)։-Հիւբշ. 307։

Klaproth, Asia polygl. 104 Սիբիրի թուրքական մի ցեղի լեզւով kagaš, մի ուրիշի՝ kagač։ ՆՀԲ կեղ բառի՞ց։ Ու-ղիղ մեկնութիւնը տւաւ նախ Lag. Arm. Stud. § 1139։ Canini, Et. étym. 19 լիթ. skurá «կեղև», սանս. čarma «մորթ» բառերի հետ։ Հիւնք. յն. ϰέλυφος և թրք. qələf «պատեան»։ Patru-bany ՀԱ 1906, 367 հնխ. glebh «շըր-ջապատել, խորացնել» արմատից. հմմտ. յն. βλέφαρον «արտևանունո» γλασω «խորացնել», լեթթ. glabat «պահպանել» ևն։ Նևտոն-խան, Բազ-մավէպ 1908, 163 արաբ. γllāf «պա-տեան»։ Գաբրիէլեան, Բազմ. 1908, 50։ կեղ «վէրք» արմատից։ Karst, Յուշար-ձան 415 մոնգոլ. xalisun, բուրեաթ xalyaso, xalyahan, թունգուզ. kalya-sun «մորթ», ճապոն kara «կճեպ»։

ԳՒՌ (dialectal) Ներկայանում է 12 ձևով, որոնք կարելի է դասաւորել հետևեալ ձևով. 1. Զթ. և Սվեդ. գիղիվ (<կեղև). 2. Սեբ. գէղէբ (<*կեղեբ). 3. Ակն. գէղօփ (<*կեղոփ). 4. Մկ. քէղվունք՝, Տիգ. քէվիխ՝ որ շրջուած է *քէխիվ ձևից (<քեղև). 5. Ալշ. քէղեբ (<*քեղեբ) 6. Բլ. Մշ. քէղեփ, Ոզմ. քեղէփ (<*քեղեփ). 7. Երև. կլէպ (<*կլեպ). 8. Շլ. քլէպ (<*քլեպ). 9. Ղրբ. քլէվ (<*քլև). io. Արբ. Եւդ. Երզ. քլէֆ (<*քլեֆ). 11. Սեբ. քէ-լէֆ (<*քելեֆ). 12. Տր. ղալաբ։-Այս բո-լորը կարելի է վերածել 4 խումբի.-1. կեղև, կեղեբ, կեղոփ. 2. քեղև, քեղեբ, քեղեփ. 3. կլեպ. 4. քլեպ, քլև, քլեֆ, քելեֆ, ղալաբ։ Երբեմն երկու ձևերն էլ գործածական են միևնոյն բարբառում, տարբեր առումներով. օր. Սեբ. գէղէբ «ընկուզի կամ ծառի կեղև», քէլէֆ «ձուի կեղև»։ Բայական ձևով ունինք ի մէջ այլոց՝ Ակն. գէղվիլ, Պրտ. գէղբէլ, Ասպլ. գէ՛ղբէլ, Սվ. գէբէղէլ (շրջուած *գեղե-բել ձևից), Ալշ. քէղբել, Մշ. քէղփել «կեղե-ւել, ստկել, կեղևը հանել»։ Նոր բառեր են կեղուել, կեղևուիլ, կեղեւահան, կեղվտուք, կլպել, անկլպել, կլպահան, կլպոտել։ Նկա-տելի է որ բառիս հոմանիշ խեճեպ ձևն էլ ներկայ բարբառների մէջ այսքան զանառան կերպարանքներ ստացել է և տարակոյս չը-կայ՝ որ խեճեպ և կեղև իրար վրայ փոխա-դարձաբար ազդած և իրար կերպարանա-փոխած են։ Այնուամենայնիւ կեղև և կլեպ այնպէս հեռու են իրարից և այնպէս ան-վերածելի, որ անհրաժեշտ է ընդունիլ թէ սրանք ասորի բառի զանազան տառադար-ձութիւններն են՝ տարբեր շրջաններում փո-խառեալ։-Կլեպ ձևի վկայութիւնն ունինք 1788 թուից, Կ. Սարաֆեան, Բանալի գի-տութ. Ս. Պետերբ. էջ 68։

ՓՈԽ (borrowing) Ըստ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից է փոխառեալ ալբան. kê-lénh. որ նշանակում է «պատեան»։ (Սա-կայն ըստ իս պարզապէս թրք. qələf, ռմկ. խըլըֆ «պատեան» բառն է. հայերէնի մէջ կեղև կամ կլեպ՝ «պատեան» նշանակու-թեամբ գոյութիւն չունի)։-Հայերէն բառի հետ համեմատելի են սակայն լազ. ղլեպա «ընկոյզի կանաչ կեղև», վրաց. ղ'վլեփա «կեղևը հանել, ստկել, կլպել. 2. կողոպտել» (խիլիփա «футляръ для лука, աղեղի պատեան» թրք. qələf բառից է), որոնք հա-ւանաբար հայերէնի միջոցով անցած են Կրվկասեաններին։

NBHL (5)

λέπυρον, λέπισμα, φλοιός cortex, potamen, testa, squama. (թերեւս իբրու կեղ) պատեանք պտղոց, եւ ծառոց. արտաքին ծածկոյթ բնական, կամ թեփ.

Իբրեւ զկեղեւ նռան այտք քո. (Երգ. ՟Դ. 3։)

Զփայտ. ինչ գեղեցիկ սղոցեալ՝ քերեաց ճարտարութեամբ զամենայն կեղեւ նորա. (Իմ. ՟Ժ՟Գ. 11։)

Կեղեւեաց զնոսա յակոբ կեղեւ սպիտակ. (Ծն. լ. 37.) (այսպէս է ի յն. եւ ի հյ. յօրինակս ինչ. իսկ յայլս, եւ եղեւ սպիտակ)։

Խիստ եւ անուտելի է կեղեւ արմատոյն։ Վասն նոցա խնամարկէ արմատոյն, եւ համբերէ դառնութեան կեղեւոյն. (Սարգ. յկ. ՟Դ։)


Կեղեւանք, նաց

s.

scale;
shell;
cf. Կեղեւ.

· Calfa

NBHL (3)

λεπίς, λέπος squama, lamina. Կեղեւք, թեփք, կամ թիթղունք իրաց. քոս. (ռրպէս չորացեալ կեղեւք բորոյ)

Անկան յաչաց նորա իբրեւ կեղեւանք. (Գծ. ՟Թ. 18։)

Ընկեա՛ ի բաց զկեղեւանս ախտալից աշխարհիս. (Եղիշ. միանձն.։)


Կեղեւեմ, եցի

va.

to bark;
to peel, to pare;
to shell;
to scale.

· Calfa

NBHL (4)

λεπίζω decortico, desquamo. Մերկել ի կեղեւոյ. հանել զկեղեւ, զկեղեւանս, զթեփս. քերծուլ. կորզել.

Առ յակոբ գաւազան, եւ կեղեւեաց զնոսա. (Ծն. ՟Լ. 37։)

Տուբիթայ կեղեւել զլուսն յաչաց նորա։ Կեղեւեցան եւ անկան լուսունքն յաչաց նորա. (Տոբ. ՟Գ. 25։ ՟Ժ՟Ա. 14։)

Կեղեւեաց ձուլեաց զամենայն, եւ առ նա զարծաթն եւ զոսկին (որ էր պատեալ զամենայն վայրօք տաճարին). (՟Ա. Մակ. ՟Ա. 24։)


Հակաճառեմ, եցի

vn.

to contradict, to dispute, to debate.

· Calfa

NBHL (4)

ἁντιρρέω contradico, altercor Հակառակ այլում ճառել, վիճել. դիմախօսել, հակառակիլ բանիւ. հակաճառիլ, դէմ խօսիլ.

Տրամաբանականք ոչ ինքեանք առնուն, այլ զոր տայցէ այն՝ որ հակաճառէն սմա։ Որպէս զի շառագունեալ զհակաճառօղն առ ինքեանս ցուցանիցեն. (Անյաղթ պերիարմ.։)

Հակաճառեցից ընդդէմ քեզ. (Մագ. ՟Ժ։)

Հակաճառեն եւ նոքա ընդդէմ մեր. (Լմբ. ատ.։)


Հակամտեմ

vn.

to emulate;
to rival, to vie with, to antagonize.

· Calfa

NBHL (3)

ՀԱԿԱՄՏԵԼ ՀԱԿԱՄՏՈՒԹԻՒՆ Կա՛մ գրելի Հակամիտել, Հակամիտութիւն. եւ կամ իմանալի, Հակիլ մտօք. եւ Ի վէգ կամ զհետ մատնել գովէի հակառակութեամբ. գուն գործել. ճիգն. փոյթ.

Հակամտեալ ընդ մոգուցն, եւ ձայնակցեալ սուրբ զուարթնոց. (Զքր. կթ.։)

Զկամացն ի վեհագոյնսն հակամտութիւն. (Նչ. եզեկ.։)


Հակառակաբանեմ, եցի

vn.

to contradict.

· Calfa

NBHL (4)

ἁντιλέγω contradico, altercor. Դիմախօսել այլում. դէմ խօսիլ.

Վրիպեալ գտանին հերետիկոսք, որ հակառակաբանեն (ընդդէմ պատկերաց). (Վրթ. քերթ.։)

Կամ դիմախօսել անձամբ անձին. հակառակաբանել. իր ասածին դէմ խօսիլ.

Ոչ հակառակաբանելով ինչ ասէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 26։)


Հակառակադեղ

s.

counter-poison, antidote.

· Calfa

NBHL (2)

ἁντιφάρμακον antidotum. Հակառակ մահադեղոյ. անդեղեայ.

Իբրեւ մահկանացու դեղոց (այսինքն մահաբեր թունից) բժշկութիւն՝ հակառակադեղ զբանս զայս գտցեն. (Փիլ. սամփս.։)


Հակառակեմ

vn.

to oppose, to resist, to thwart, to object, to be repugnant to, to revolt, to cross, to withstand, to impugn;
to clash, to rencounter;
to contest, to dispute, to debate;
to cavil;
to quarrel;
to disagree;
— ընդ ումեք, to rival, to vie with;
առանց —կելոյ, without resistance.

· Calfa


Հակառակեցուցանեմ, ուցի

va.

to stir up, to excite.

· Calfa

NBHL (2)

ἑρθίζω excito. Հակառակ յարուցանել. գրգռել. զարթուցանել.

Զմիտս մեր հակառակեցուցեալ՝ ի բաց մերժել (իրաւամբք ի հրեշտակաց) զնիւթեղէն ախտաւորութիւնսն. (Դիոն. երկն.։)


Հակաստուերք

s.

antiscii.

· Calfa


Հակեմ, եցի

va.

to incline, to lean, to bend, to bow.

· Calfa

NBHL (9)

եւ չ. ՀԱԿԵՄ ՀԱԿԻՄ. βρίθω degravo, -or ἑκλίνω inclino, -or;
vergo Ծանրութեամբ ի մի կողմն կամ ի վայր բերել, միտել. (լծ. թ. էկմէք, էկիլմէք)

Հակէ հողեղէն յարկ զմիտս բազմահոգս. (Իմ. ՟Թ. 15։)

Գլուխդ հակեաց, եւ ընկէց զքեզ. (Մամիկ.։)

Բառնալ զինքեամբ զծանրութիւն հակօղ. (Պիտ.։)

Բնութիւն վայրաքարշ եւ հակեցօղ է ի մեղս. (Սկեւռ. աղ.։)

Զի մի՛ ընդ մարմնոյ վայրաբեր եղեալ հակիցէ. (Սարգ. ՟ա. պետր. ՟Գ։)

Երկիր իւրով ծանրութեամբ հակէ՝ ի վայր իջանել. (Շիր.։)

Հակել յայս կշէռս յայս կոյս կամ յայն։ Երիտասարդին բարք երբեմն ի չարն հակէ, եւ երբեմն ի բարին։ Ունիմք զկամս՝ ընդ որ ախորժեմքն, հակել. (Լմբ. առակ. եւ Լմբ. ատ.։)

Հանապազ ի վայր հակիմք ի բարձութենէ առաքինութեան. (Գր. հր.։)


Հակերգ

s.

contro-choir.

· Calfa

NBHL (2)

Որ զհակառակորդս երգէ կամ բարբառի.

Սոքա են խրատատեացք եւ տողաբանք, հակերգ, եւ քսուք խօսիւք. (Մծբ. ՟Ժ՟Թ. տպ. հակերք։)


Հակոտնեայք, նէից

s.

antipodes.

· Calfa

NBHL (2)

ՀԱԿՈՏՆԱՅՔ ՀԱԿՈՏՆԵԱՅՔ cf. ԸՆԴԴԻՄՈՏՈՒՆՔ. Ոմանք երկբայաբար ունին զգոյացութիւն. որպէս անաստղ երկինն, եւ հակոտնայքն. հին տպ. հակոտնեայքն. (Սահմ. ՟Ա. 1։)

Հակոտնեայք. գլուխ նոցա ի վայր հանապազ ի ներքին կիսագունդն, եւ ոտքն վեր ի մեզ. (Լծ. սահմ.։)


Հաղարջենի, նւոյ

s.

currant-bush.

· Calfa


Հաղորդելի, լւոյ, լեաց

adj.

communicable.

· Calfa


Հաղորդեմ, եցի

va.

to communicate, to transmit, to hand down, to impart, to acquaint with, to inform;
to communicate, to administer the Sacrament of the Lord's Supper;
cf. Հաղորդիմ;
— զախտ, to infect with disease.

· Calfa

NBHL (3)

Զբեզ իմ փառացըն կցորդեմ, եւ հանգստեանըն հաղորդեմ. (Գանձ.։)

ՀԱՂՈՐԴԵՄ, եցի. չ. cf. ՀԱՂՈՐԴԻՄ. այսինքն հաղորդ լինել.

Մի՛ ոք օտար հաղորդեսցօ քեզ։ Եւ ոչ մի եկեղեցի հաղորդեաց ինձ յաղագս տալոյ եւ առնլոյ։ Մանկունք հաղորդեցին արեան եւ մարմնոյ. (Առակ. ՟Ե. 17։ Փիլիպ. ՟Դ. 15։ Եբր. ՟Բ. 14։)


Հաղորդեցուցանեմ, ուցի

va.

cf. Հաղորդեմ.

· Calfa

NBHL (7)

μεταδίδωμι participo, participem reddo, facio Հաղորդ եւ մասնակից առնել.

ՀԱՂՈՐԴԵՑՈՒՑԱՆԵԼ κοινωνέω communico, christi corpus impertio Մատակարարել զսուրբ հաղորդութիւնն.

Իւրոյն լուսոյ հաղորդեցուցանէ զնա։ Զայլս հաղորդեցուցանել իւրեանց մաքրութեանն։ Հաղորդեցուցանէ պարգեւին։ Զայսոսիկ նա ուսոյց ինձ, իսկ ես զքեզ հաղորդեցուցից այսոցիկ. (Դիոն.։)

Հաղորդեցուցանել որդիութեան, կամ բարութեան իւրոյ, կամ շնորհաց, կամ առատութեան սեղանոյ. (Կիւրղ. թղթ.։ Լմբ. էր ընդ եղբ. եւ պտրգ։ Երզն. մտթ.։)

Ի քրիստոս հաղորդեցուցանէ զնոսա փորձութեամբն. (Լմբ. սղ.։)

Հաղորդեցոյց զնոսա կենդանարար մարմնոյ եւ արեան. (Ճ. ՟Բ.։)

Մատուսցէ զպատարագն սուրբ. յորմէ եւ զմկրտեալն հաղորդեցուսցէ. (Շ. ընդհ.։)


Հաճելի, լւոյ

adj.

pleasant, agreeable.

· Calfa

NBHL (3)

εὑδόκητος, εὑδόκιμος gratus, jucundus, probus πειθανός suadibilis Հաճոյական. հաւանելի. ընդունելի.

Հաճելի իրիք շահից։ Մի նչ ի հաճելեացն։ Հաճելիս ասացեր. (Պիտ.։ Վրք. հց. ՟Ժ։ Պրպմ. ձ։)

Առաքեցի զորդիդ իմ զսիրելի՝ զհաճելիս անձին իմոյ։ Որդի դաւանել, եւ հաճելի որդի. (Սարգ.։)


Հաճեմ, եցի

va.

cf. Հաճեցուցանեմ.

· Calfa

NBHL (6)

πείθω suadeo, persuadeo ἰκανόω satisfacio δυσωπέω flecto, exoro Համոզել. ամոքել. հաւանեցուցանել. հաշտ առնել. զիջուցանել. կամակատար լինել՝ առ ի հաճոյ լինել. շատացուցանել. լնուլ վճարել.

Հաճել զմիտս թագաւորին, իշխանին, ամբոխին, զդատաւորն, զարս եւ այլն։ Մովսէս հաճէր զմիտս աստուծոյ. (Կոչ. ՟Բ։)

Հաճեա՛ զիս։ Զի՞նչ հաճեաց զձեզ՝ զայդ ասել ինձ. (Աթ. ՟Ը։ Ճ. ՟Ա.։)

Հաճել եւ հաւանեցուցանել զմարդիկ, զժողովս։ զամենեսեան. (Եւս. պտմ. ՟Բ. 10. 11։ Ճ. ՟Բ.։)

Հաճլե զպարտս վտանգի լծոյ ծառայութեանն թագաւորաց. (Ագաթ.։)

Իմաստութեամբ զամենայն իրս քաղաքաց հաճիցեն. (Ոսկ. ես.։)


Հաճեցուցանեմ, ուցի

va.

to content, to please, to satisfy, to humour, to gratify;
— զմիտս ուրուք, to condescend, to please, to humour;
— զախտս, to gratify the passions;
— զպարտս, to pay a debt;
ի — զնա, to oblige him, to satisfy him.

· Calfa

NBHL (7)

cf. ՀԱՃԵՄ. Հաճել, կամ առնել զի հաճեսցի. շարժել ի հաճութիւն հաւանութեան.

Զողորմածիդ կամս հաճեցոյց (ողորմիլ ինքեան). (Նար. ՟Ժ՟Դ։)

Հաճեցոյց իրաւացի բանիւ. (Մխ. երեմ.։)

Որդի իմ սիրելի, որ հաճեցոյց զիս. (Լմբ. սղ.։)

Զձիս ոչ ոք գիտէ հաճեցուցանել, բայց յայնմանէ՝ որ մակացողն է ձիոյ. եւ ոչ զշունս ոք գիտէ հաճեցուցանել, այլ որսորդն. (Պղատ. եւթիփռոն.։)

Մերթ՝ որպէս Հաճոյացուցանել.

Այս է, որ հաճեցուցանէ զմել աստուծոյ, հնազանդութիւնն. (Լմբ. էր ընդ եղբ.։)


Հաճեցուցիչ, չի, չաց

adj.

satisfactory.

· Calfa

NBHL (3)

Հաւանեցուցիչ. հաշտեցուցիչ. կամակատար.

Զի լիցի հաճեցուցիչ եւ բարեխօս ընդ արարիչ եւ ընդ արարածս։ Դա է որդին իմ միածին՝ հաճեցուցիչ անձին իմոյ. (Ագաթ.։)

Աստուածոցն գոլով հաճեցուցիչք. (Նոննոս.։)


Հաճոյատեսիլ

adj.

graceful, charming, genteel, nice, pretty.

· Calfa

NBHL (2)

Հաճոյ կամ բարի տեսլեամբ. բարետեսիլ, սիրուն. գեղեցիկ.

Հաճոյ ինձ թուեցեալ հաճոյատեսիլն աղաւնի. (Մագ. ՟Խ՟Ա։)


Հաճոյացուցանեմ, ուցի

va.

to make pleasant.

· Calfa

NBHL (3)

Հաճոյ կամ հաճելի առնել.

Զի ոչ ճենճերացն հոտն անուշահոտութիւն էր աստուծոյ, այլ մատուցողացն մաքրութիւնն հաճոյացուցանէր. (Նար. երգ.։)

Ես զիս նմին մեռելութեամբ աշխարհի՝ հաճոյացուցանեմ։ Սիրեմք զօրէնս՝ որ զմեզ ապականելի կենացս կամաց հաճոյացուցանէ. (Լմբ. սղ.։)


Համաբանեմ, եցի

vn.

to agree, to be of one mind.

· Calfa


Համաբնեայ, նէից

adj.

connatural, homogeneous;
consubstantial.

· Calfa

NBHL (2)

Համաբուն. ի բնէ կամ բնութեամբ նմանաւոր.

Որպէս հրեշտակաց, եւ դիւաց, եւ հոգւոց մարդկան, քանզի համաբնեայք են, նմանագոյնս եւ նովին իսկ անուամբ անուանին (ոգի). (Եզնիկ.։)


Համագրեմ, եցի

vn.

to compose.

· Calfa

NBHL (1)

Գիրս հանգամանաց հերձելոյ զմարմինս համագրէր. (Եւս. քր. ՟Ա։)


Definitions containing the research ե : 10000 results

Զրուցաբան, ից

s. adj.

talker;
narrative, historical.

· Calfa

NBHL (2)

Իբր Պատմաբան, եւ Պատմաբանական.

Վասն յունացն զրուցաբանս զակնարկութիւն մերոց պիտոյիցս առնելոյ՝ բաւական է այսչափ. (Խոր. ՟Ա. 1.) այսինքն զզրուցաբանական ակնարկութիւն։


Զրուցաբանութիւն, ութեան

s.

cf. Զրոյց.

· Calfa

NBHL (3)

Պատմութիւն. ճառք անցից անցելոց. զրոյցք.

Այս կարգ զրուցաբանութեան դադարումն առցէ. (Խոր. ՟Ա. 8։)

Ի հարուստ զրուցաբանութենէ արանց ծերունեաց. (Նար. խ.։)


Զրուցատար

adj.

who brings news;
— լինիմ, to bring news.

· Calfa

NBHL (1)

ԶՐՈՒՑԱՏԱՐ ԼԻՆԵԼ. Զրոյց տանել. բերել. խապար տանիլ.


Զրուցատրութիւն, ութեան

s.

recital, discourse, narration, dialogue.

· Calfa

NBHL (13)

Յորժամ այսպիսիս ընթերցասիրեմք իմաստութեան ճառս եւ զրուցատրութիւնս. (Խոր. ՟Ա. 2։)

Ի զրուցատրութենէն լրոյ. (Պիտ.։)

Ըստ վեցհազարեակ ամացն զրուցատրութիւն արարեալ. (Արշ.։)

Հարցն եւ ծերոցն պարտ էր հաւանել զրուցատրութեան. (Մագ. ՟Ծ՟Է։)

Ծանուցաւ ձեզ երբեմն յաղօթական եղբօրն զրուցատրութենէ. այսինքն ի պատմելոյ ուխտաւորին. (Շ. թղթ.։)

Զրուցատրութիւն ըստ ներգոյս քերթողական յեղանակս. (Թր. քեր. ուր Անյաղթ եւ Մագիստր.) առաւել մօտին ի դիտաւորութիւն Թրակացւոյն քան զայլ մեկնիչս։

Անյարմար եւ անհաւան զրուցատրութեամբքն խաբեն, եւ խաբին։ Ի ժամու աղօթից մի՛ զրուցատրութեամբ եւ յօրանչմամբ. (Ոսկ. գծ.։)

Ասէ (Մարգարիոս) ցկին իւր զրուցատրութեամբ՛ի բարբառ հայերէն. (Ճ. ՟Ա. եւստրատ.։)

Ոչ ի հասարակաց զրուցատրութիւնս զմիմեանս ձաղել. (Երզն. մտթ.։)

Կամ ἑξήγησις enarratio, explicatio Մեկնաբանութիւն. բացատրութիւն.

Զի՞նչ արգելու զրուցատրութիւն առնել ընդ միմեանս, որչափ պատշաճ է։ Յաղագս որոց առնեմք զզրուցատրութիւնս. (Պղատ. սոկր. եւ Պղատ. օրին. ՟Գ։)

διήγησις narratio Տըւչութիւն, այսինքն աւանդութիւն պատմական. վէպ. պատմութիւն. ճառ. նագլ, հիքեայէթ.

ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ ԱՌՆԵԼ. μυθολογέω, διαμυθολογέω fabulor, confabilor Խօսակից լինել. խօսակցիլ.


Զրպարտանք, նաց

s.

calumny, slander.

· Calfa

NBHL (1)

Գայթակղեցաւ ի վերայ սարկաւագին զրպարտանաց. (Վրք. հց. ՟Բ։)


Զրպարտիչ, չի, չաց

s. adj.

calumniator, imposter;
slandering, defaming.

· Calfa

NBHL (5)

Որ են դաս անօրէն զրպարտչացն. (Համամ առակ.։)

Ի ձեռս զրպարտչաց նոցա բռնութիւնք. (Ժող. ՟Դ. 1։)

συκοφαντής, -τῶν calumniator, sycophanta որ եւ ԶՐՊԱՐՏ. Որ զրպարտէ. հարստահարօղ. կեղեքիչ. եւ Չարախօս.

Դատապարտեսցի այնուհետեւ զրպարտիչն մեր (բանսարկուն). (Լմբ. ատ.։)

Զի մի՛ պատճառս ինչ տացէ զրպարտչաց. (Վրդն. ել.։)


Զփախչիմ

vn.

to flee hurriedly, to run away.

· Calfa

NBHL (2)

ԶՓԱԽՉԻՄ կամ ԶՓԱՂՉԻՄ. Իբր Փախչելով փախչել. խուսափել. փախչըտիլ.

Ոչ տայ զանձամբ առածանել եւ զփախչել ուրեք. (Վեցօր. ՟Է։)


Զօդուած

s. chem. seam, joint, suture;
cf. Յօդ;
cf. Յօդուած.

· Calfa

NBHL (3)

Փոխանակ գրելոյ զՅօդուած. (զորմէ տե՛ս ի տառն Յ) իբրու նովին նշանակութեամբ՝ Յօդ. զօդ. կապակցութիւն.

Ո՛չ ... զօդուած ծնոտիցն բաժանեցեր՝ քակտեալ ի միմեանց. (Նար. ՟Լ՟Զ։)

Հաստատեցան ջիլք եւ զօդուածք ոսկերացն. (Ոսկիփոր.։)


Զօշաքաղ, ից

adj.

avaricious, sordid, stingy, niggardly, miserly.

· Calfa

NBHL (5)

Մի՛ զօշաքաղ, այլ հիւրասէր, բարեսէր։ Մի՛ գինեսէրս, մի՛ զօշաքաղս. (Տիտ. ՟Ա. 8։ Տիմ. ՟Գ. 8։)

Իբր Զօշաքաղութեամբ. ամօթալի ագահութեամբ եւ անյագութեամբ.

Անառակ որկրըստութեամբն զօշաքաղ շրջի. (Մանդ. ՟Ժ՟Է։)

Տէ՛ր յորոց պարգեւես մեզ, տամք ումեք. եւ որք առնուն, զօշաքաղս (կամ զուշաքաղս) առնուն. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

αἱσχροκερδής turpilucris, deditus turpi lucro Որ քաղէ ագահութեամբ զյոռի շահս. արծաթասէր լիրբ՝ ցած եւ անարգ. ըստ յն. ամօթաշահ.


Զօշոտ

cf. Զօշ.

· Calfa

NBHL (2)

Ըստ Հին բռ. մեկնի.

Յիմար, կամ անյագ, կամ անառակ, կամ հեշտասէր։ Արմատն է Զօշ կամ զոշ, զուշ. պ. զիշտ. այսինքն Յոռի, զազիր. եւ յածանցս իւր վարի որպէս Յայրատ, պակշոտ, եւ ցանկասէր անյագ, որ աչս արձակէ յամենայն իրս։


Զօշոտութիւն, ութեան

s.

covetousness, lust;
ogling, wooing;
filthiness, lewdness.

· Calfa

NBHL (6)

Արծաթ եւ ոսկի շարժեն զաչացն զօշոտութիւնս. (Նիւս. երգ.։)

Զոշոտութիւն (այսինքն զզօշոտութիւն) զլսելեացն գեղեցիկ լեզուաւ կախարդեաց։ Ո՞ զօշոտութիւն (յն. զզօշոտն) մեզ եւ զապերախտ ողոքեսցէ զորովայն։ Նենգաւոր օձին բռնաւորութիւն միշտ զօշոտութեամբ հեշտութեան քարշեալ։ Ոչ բարւոք՝ պարզամտացն տակաւին եւ ցանկացելոցն զօշոտութեան (կամ զօշոտութիւն). (Ածաբ. կարկտ. եւ Ածաբ. աղքատ. եւ Ածաբ. ծն.։)

λιχνεία, τὸ λίχνον liguritio, catillatio, aviditas ἕφεσις appetitus, impetus Անյագ բերումն. ցանկասիրութիւն. աչարձակութիւն. պակշոտութիւն. յայրատութիւն. ըստ յն. անյագութիւն. տենչ.

Լեզու չարախօսութեամբ, աչք զօշոտութեամբ։ ԶԴաւիթ աչաց զօշոտութիւն նախ կապեաց ի սէրն Բերսաբէի։ Անմտացն երգքն զօշոտութիւն ցանկութեանն զայրացուցանէ յախտս եւ ի մեղս։ (Սատանայ) որպէս զզուարակ գէր՝ զօշոտութիւնն աճեցուցանէ. որպէս զշուն՝ զքծնութիւն շողոքորթութեանն ուսուցանէ. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժող. եւ Լմբ. առակ.։)

Աչացն ցանկութեամբ, եւ ճաշակելեացն զօշոտութեամբ (ի դրախտին). (Սանահն.։)

Որոց ոչ յարմարի ասելն Հին բռ.


Զօրաբար

adv.

bravely, valorously.

· Calfa

NBHL (2)

Իբր Հզօրեղապէս. ուժգին. ուժով.

Սոքա երկոքին զօրաբար մարտնչին ընդ հոգի։ Կռուիմ զօրաբար ընդ նոսա։ Ոչ թոյլ տայ Տէր զօրաբար պատերազմիլ ընդ նոսա. (Վրք. հց. ՟Զ. ՟Ժ՟Թ. ՟Ի՟Զ։)


Զօրագլխական, ի, աց

adj.

belonging to a general, or to his command.

· Calfa

NBHL (2)

Սեպհական անձին կամ իշխանութեան զօրագլխի.

Որպէս նաւի զօրագլխականի (խաբուտան փաշայի). (Փիլ. ել. ՟Բ. 44։)


Զօրագլուխ, գլխաց

s.

general, commander, leader;
— հաւատոց, author of the faith.

· Calfa

NBHL (5)

Զօրագլխացն այլազգեաց. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Բ. 19։)

Զզօրավարս, եւ զզօրագլուխս իւր. (Երեմ. ՟Ժ՟Ա. 23։ Դան. ՟Գ. 2։)

Ի ձեռն պատուաւոր զօրագլխի ուրուք։ Զօրօք եւ զօրագլխօք. (Եղիշ. ՟Բ. ՟Գ։)

Նորահրաշ պսակաւոր, եւ զօրագլուխն առաքինեաց. իմա՛ զօրավար, ըստ որում սպարապետ հանրական։

στρατηγός, ἠγούμενος, ἑπιστάτηις dux exercitus, praefectus militum, magister militiae Գլուխ զօրու, կամ գնդի զօրաց. առաջնորդ մասին ինչ բանակի՝ ի վայր քան զմեծ զօրավարն կամ զսպարապետն.


Զօրագոյն

adj.

stronger.

· Calfa

NBHL (5)

Զօրագոյն է քան զիս, քան զմեզ, քան զքեզ.եւ այլն։

Տէր ընկրկեաց ինձ զզօրագոյնսն քան զիս. (Դտ. ՟Ե. 13։)

Առ երկիւղի յաղթեցաւ յայլմէ զօրագունէ քան զնա. (Եզնիկ.։)

ἱσχυρότερος, δυνατώτερος fortior, potentior Առաւել զօրաւոր. հզօրագոյն. աւելի ուժով.

Զօրագոյն համբերէր տանջանացն. (Ճ. ՟Բ. (որ ի Ճ. ՟Ա. զարիականն)։)


Զօրազուարճ

adj.

amusing the army.

· Calfa

NBHL (1)

Ջէքն րախճանագոյն լսի, կամ զօրազուարճ. (զի ասի,) ջէքն այնքան գեղեցիկ էր պսակն. (Երզն. քեր.։)


Զօրական, ի, աց

s. adj.

army, guards, soldiery, militia;
soldier, militiaman;
soldierlike, military;
strong, robust, valorous.

· Calfa

NBHL (10)

Տացուք հաց զօրականիդ քում։ Հասեալ ի վերայ զօրականաւ՝ ապրեցուցի։ Ամենայն զօրականի հետեւակաց իմոց։ Ունիք զզօրականն։ Կնքեցին զվէմն հանդերձ զօրականօքն.եւ այլն։

Սեպուհ մի ընտրեցին յամենայն զօրականէն։ Մի ոմն ի քաջ զօրականէն հայոց. (Եղիշ. ՟Ե. ՟Է։)

Զօրական երկչոտ սարսէ ի փողոյ։ Զօրական երկչոտ լքանէ զձեռս ի պատերազմի. (Նեղոս.։)

Զօրական եւ վկայ ճշմարիտ. (Ժմ.։)

Հանդիպեցաւ նմա դեւ մի ի նմանութիւն զօրականի. (Հ=Յ. յունիս. 17.։)

ԶՕՐԱԿԱՆ. ա. Որ ինչ է սեպհական զօրու. զինուորական.

Աւարումն քաղաքաց, եւ ապականութիւն զօրական զօրութեանցն։ Թագաւորի ասի փառք զօրական զօրութիւն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. ել. ՟Բ. 45։)

Զի զնախահայրն յաղթօղ ցուցցէ եւ զօրական. (Երզն. ոտ. երկն.։)

στράτευμα, στράτος, στρατιά exercitus, militia եւ custodia (յորմէ եւ յն. κουστωδία ) անուն հաւաքական. Զօրաւոր որեար, կամ դաս զինուորական. զօր. սպայ. եւ Պահապան զինուորք. սիփահ, ասքէր.

ԶՕՐԱԿԱՆ. Դուն ուրեք յեզականն՝ իբրեւ հասարակ անուն, այսինքն Զինուոր. στρατιώτης miles


Զօրահանդէս, դիսի

s.

review;
— առնել, to pass in review, to review troops, to review.

· Calfa


Զօրահատոյց՞՞՞լինիմ

sv.

cf. Զօրահատոյց՞՞՞առնեմ.

· Calfa


Զօրամարտութիւն, ութեան

s.

cf. Զօրամարտ.

· Calfa

NBHL (2)

Զօրօք մարտնչելն. ճակատամարտ.

Յիշեմ զառ դարեհիւ զօրամարտութիւնն. (Պտմ. աղեքս.։)


Զօրանիստ, նստի

adj. s.

garrisoned;
quarters, barracks;
head-quarters.

· Calfa

NBHL (2)

Ուր է նիստ եւ կայան զօրաց. դադարք զօրուն.

Քաղաքս զօրանիստս հաստատել ընդ ամենայն երկիրն։ Զօրանիստ առնէ աստ բնակութեան զօրացն յունաց. (Բուզ. ՟Ե. 34. 35։)


Զօրապէս

adv.

valorously, courageously;
energetically, efficaciously.

· Calfa

NBHL (4)

Հզօրեղապէս. արիաբար.

Եւ Տիրապէս. զօրութեամբ եւ ներգործութեամբ.

Որ միացեալ է զօրապէս ընդ հացին. (Լմբ. պտրգ.։)

Ընդ սա վանեալ թշնամին զօրապէս դեւն պոռնկութեան. (Վրք. հց. ՟Զ։)


Զօրավար, աց

s.

general, commandant.

· Calfa

NBHL (4)

Անուն զօրավարին նորա Աբեններ։ Զօրավար զօրացն արքայի Յովաբ։ Ի ձեռս Սիսարայ զօրավարին յաբինայ։ Ես եմ զօրավար զօրու տեառն ... եւ ասէ զօրավարն տեառն ցՅեսու։ Դա լիցի ձազ սպարապետ զօրավար զօրացդ։ Զօրավարք զօրացն։ Արասցո՛ւք մեզ զօրավար, եւ դարձցո՛ւք յԵգիպտոս։ Ի սկսանել զօրավարացն իսրայէլի.եւ այլն։

Առաջնորդ եւ զօրավար (զիս) ձեզ կացուցէք։ Չէ՛ մեզ մարդ զօրավար, այլ՝ զօրագլուխն ամենայն մարտիրոսաց. (Եղիշ. ՟Ե։)

Որպէս եւ Հոմերոս ասէ՝ հովիւ ժողովրդոց գոլ զբարի զօրավարն. (Պղատ. մինովս.։) (Գտանի գրեալ եւ ԶՕՐԱՒԱՐ)։

ἁρχιστρατηγός, ἁρχιγός, ἅρχων στρατίας , ἠγεμών, ἠγούμενος, στρατηγός imperator exercitus, princeps vel dux militiae Վարիչ զօրու՝ որպէս իշխան եւ առաջնորդ. իբրեւ սպարապետ ընդհանուր, եւ որպէս ստորին զօրագլուխ.


Զօրավարութիւն, ութեան

s.

command of an army, generalship.

· Calfa

NBHL (7)

Եւ եդ արքայ զբանեայ որդի Յովիդեայ փոխանակ նորա ի զօրավարութիւն. (՟Գ. Թագ. ՟Բ. 35։)

Քաջ զօրավարութեանն կարծէր լինել գործ. (Ածաբ. կիպր.։)

Հալածական առնէին զնա զօրավարութեամբ Տիւռոսի. (Եւս. քր. ՟Ա։)

Քաջն Յեսու հասանէր ի գահ զօրավարութեան. (Պիտ.)

Յեսու յաջորդեալ ի Մովսիսէ զզօրավարութիւնն. այսինքն զառաջնորդութիւնն. (Սարգ. յկ. ՟Է։)

Զօրավարութեամբ Կիւրղի. (իբր զօրավար առաջնորդելով. Կամրջ.։)

στρατηγία praefectura exercitus, imperatorium munus Զօրավարն լինել, եւ իշխանութիւն եւ առաջնորդութիւն նորա. սպարապետութիւն։


Զօրացուցիչ, չի, չաց

adj.

strengthening, comforting;
corroborative, cordial;
fortifier.

· Calfa

NBHL (3)

Զամենայն զօրութեանց զօրացուցիչ՝ զողորմածն Աստուած. (՟Գ. Մակ. ՟Ե. 4։)

Զօրացուցիչդ երկնաւորաց եւ երկրաւորաց. (Շար.։)

Պահք զօրացուցիչք են հոգեւոր վարուց. (Յճխ. ՟Թ։)


Զօրաւոր, աց

adj.

strong, vigorousi;
powerful;
energetic, pathetic;
possible, efficacious;
valorous.

· Calfa

NBHL (8)

ի վերայ զօրաւորաց զօրաւոր քննութիւն հասանէ։ Արք զօրաւորք։ Զօրաւորք զօրութեամբ կամ ուժով։ Զօրաւորք ժողովրդեան։ Զօրաւոր քաղաք, կամ պատերազմ։ Այր հզօր, եւ կին զօրաւոր։ Զօրաւոր էր գրովք։ Քան զամենայն ինչ զօրաւոր է Աստուածապաշտութիւն.եւ այլն։

Առ յԱստուծոյ ամենայն ինչ զօրաւոր. (Մտթ. ՟Ժ՟Թ. 26.) իմա՛ որպէս յն. չէզ. հնարաւոր, զօրելի, կարելի։

Առ ամենայն հնարս զօրաւոր։ Զօրաւոր առ կենդանութիւն. (Նար. ՟Ժ՟Թ. ՟Հ՟Դ։)

Զօրաւո՛ր է զամենայն ինչ առնել. այսինքն զօրէ. (Մխ. երեմ.։)

Որք ի տիրապէս ճաշակումն ոչ եղեն զօրաւորք վայելել. այսինքն ոչ զօրեցին. (Լմբ. պտրգ.։)

Իբր Հզօրեղապէս. արիաբար.

Անխափան եւ զօրաւոր գնան զառաքինութեանն ճանապարհ. (Խոսր.։)

ἱσχυρός, ἱσχύων, δυνατός, δυνάστης, κραταιός եւ այլն. fortis, potens, valens, robustus եւ այլն. Որ ունի զոյժ եւ զզօրութիւն, կամ զօրէ. զօրեղ. հզօր. ատակ. կարօղ. արի. կորովի. քաջ. ժիր. բո՛ւռն. սաստիկ. պինդ. ուժեղ, ուժով, ատիկօղ, սրտոտ, կտրիճ, կտրուկ, ամուր.


Զօրաւորութիւն, ութեան

s.

strength, power, might.

· Calfa

NBHL (2)

cf. ԶՕՐԵՂՈՒԹԻՒՆ, եւ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆ.

Զզօրաւորութիւնն ուժգնութեան շարժմանն. (Եփր. թագ.։)


Զօրէն

prep. adv. as, like, so that;
as if;
almost;
for instance;
— անասնոց, like beasts;
adv. conj. for instance.

· Calfa

NBHL (9)

սեռ. խնդ. որպէս յատկակացուցիչ. ի հայցականէ բառիս ՕՐԷՆ. նոյն ոճ է եւ ի յն. Ըստ օրինի եւ կարգի, այսինքն Ըստ օրինակի. ըստ կերպի. ըստ նմանութեան. հանգոյն. ըստ. որպէս. իբրե.

պէս, նման, կերպ, կերպով, կիպի, միսալը

Ամենայն ոք յանձնիւր տուն զօրէն բարուց հայաստան մարդկան անձկացեալ էին։ (Բուզ. Դ. 20)

Զօրէն կոկեցելոյ իմն մոմոյ։ Զօրէն խոզի ի տղմի կելով։ Զօրէն ուխից, կամ քաջ բժշկի, կամ բոցոյ, կամ աղբեր։ (Փիլ.)

Զօրէն գովելոյ (այսինքն գովելւոյ) գլուխ ամբառնայ։ (Նար. ՀԵ.)

Զօրէն տարաշխարհիկ եւ անյարկ։ Զօրէն անճառապինդ շղթայիւք կապումն։ Կաշկանդեալ զօրէն երկաթապինդ լինէր կապանօք։ (Պիտ.)

Ակամբ՝ զօրէն հայելեաւ (յն. հայելւոյ) զերեւեցելոյն զտեսակ յինքն ընդունի։ (Նիւս. երգ.)

Զօրէն՝ որք սպառազինելն կամին ընդդէմ թշնամեաց։ (Մագ. ԿԸ. իսկ անդ. Կ.)

Որ ոչ զօրէն իմն սովորական նախապատուեալ, իմա՛, ըստ սովորական օրինի։ (Այլ Նար. ԿԹ.)


Զօրընտիր լինիմ

sv.

to assemble the staff;
cf. Զօրաժողով;
to pick out or unite the flower of the army.

· Calfa

NBHL (2)

ԶՕՐԸՆՏԻՐ ԼԻՆԵԼ. Հաւաքել զօրս ընտրանաւ, կամ առ ինքն կոչել զզօրս ընտիրս.

Դարձաւ Յովնաթան, զօրընտիր լինէր, զծերակոյտն ի խորհուրդ կոչէր. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 35.) յն. լոկ, եկեղեցացոյց զծերս։


Զօրհանապազ

adv.

daily, every day, always.

· Calfa

NBHL (3)

Իսկ զօրհանապազ, (այսինքն) թէ՝ յամենայն օր. (Խոսր.։)

Վասն քո մեռանիմք զօրհանապազ. (Սղ. ՟Խ՟Գ. 22։)

διαπαντός, καθ’ ἐκάστην ἠμέραν per omne tempus, quotidie, semper Յամենայն օր. զամենայն աւուրս. միշտ. հանապազ. ամմէն օր.


Է (é)

s.

the seventh letter of the alphabet and the third of the vowels;
seven, seventh;
It is sometimes changed for, or confounded with the letters ե and ա, for example : երէ, էրէ — երէկ, երեկ — բազէ, բազայ — Եւրոպէ, Եւրոպա;
It often enters into the composition of words, for example : ոսկէօզ;
prefixed to a missive letter signifies the Supreme Being.

· Calfa


Էակ, աց

s.

being, existence, that exists;
creator, that causes to exist, that extracts from nothing.

· Calfa

NBHL (10)

Զաստուծոյ ասի՝ երբեմն որպէս Է կամ Էն, Որ էն. ὀ ὥν ens supremus

Զանպարագիրն էակ մարդացեալ ... ողջագուրեցեր. (Նար. կուս.։)

Որ համագոյդ ես Հօր եւ Սուրբ Հոգւոյն, անբաժանելի էակ միութիւն (կամ միութեան), խոնարհեցար ի ի բարձանց. (Շար.) այսինքն որ եսդ՝ մի ի Սրբոյ Երրորդութենէ։

Որ էակդ ես ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյն (բանդ Աստուած)։ Աստուածածին, որ զէակ բանն Հօր ի քեզ կրեցեր. (Շար.։)

Որ յանէից անմարմնական զօրաց էակ՝ հայր անսկիզբն։ Էիցս էակ ի յանգոյից։ Այսօր զէակն համայնից՝ իմանալեաց եւ զգալեաց։ Անեղանելիդ Աստուած, եւ եղելոցս էակ. (Շար.։)

ԷԱԿ, ի, էակք, կաց. գ. τὰ ὅντα, ὅντα ens, entia Հասարակ անուն եղելոցս առ հասարակ. է, էք, առէք. եղական գոյակ. արարած. գոյք. իր. իմն. ինչ. ստեղծուած, ինչ որ կայ, բան մը, բաներ.

Էակն որպէս տեսակ բաժանիլ ոչ կարէ. (զի իբրեւ գերազանցական եզր ստորոգի զամենայն իրաց)։ Ո՛չ է էակն սեռ, այլ հոմանուն ձայն. (Անյաղթ պորփ.։)

Պետն մաքրութեան համայն էակաց՝ Յիսուս։ Չորեքծագեան մասանց էակաց՝ անպատկառ խօսնակք. (Նար. խչ. եւ Նար. առաք.։)

Ոմն յիմաստնոցն ասաց, եթէ էակքս ի հոսման եւ ի ծորման են. (Շ. բարձր.։)

Մերթ՝ գ.ա. որպէս Էակից, արարչակից. համագոյակից. ὀμοούσιος consubstantialis եւ այլն.


Էական, ի, աց

adj. gr.

that exists, that is of itself, increate;
essential, substantial;
— բայ, substantive, auxiliary.

· Calfa

NBHL (11)

Էական Աստուած, եւ արարիչ ամենեցուն։ Էական զօրութիւն, կամ անուն. (Ագաթ.։)

Էական լոյս, տեսութիւն, յարակայութիւն։ Ըստ էականին (Աստուծոյ) կշիռ բաշխութեանց. (Նար.։)

Որ շարժին եւ փոփոխի, չէ էական ... Եւ որ էն՝ եւ շարժէ զամենայն, ինքն ո՛չ շարժի եւ ոչ փոփոխի, քանզի էական է եւ անշարժական է ... Եթէ՝ որպէս վկայենն, մի է պատճառ ամենեցուն, եւ նոյն էական եւ մշտնջենաւոր, յայտ է թէ այլքն ո՛չ էականք են, եւ ոչ մշտնջենաւոր. (Եզնիկ.։)

Դրոշմ էական մատանեաւ դըրին, զգերեզման քո սուրբ կնքեցին. (Գանձ.։)

ԷԱԿԱՆ. Ասի եւ զարարածոց՝ իբր Էակ եղական. գոյաւոր ինչ.

Բայց կատարիչդ ամենայնին, կերտող բոլոր էականին. այսինքն էից, գոյիցս եղելոցս. (Յս. որդի.։)

Ինքն է ամենայն բնութեանց արարիչ (յոչնչէ) ... եւ ո՛չ էութեան էականաց իրիք խառնիչ (բաղադրութեամբ). այսինքն արդէն գոյաւորաց. (Եզնիկ.։)

Մեկնին եւ բանիւ իւիք ըստ էականին տարբերութեան. (Կիւրղ. գանձ.։)

Զէական ծնունդն բանին ի հօրէ յառաջ քան զյաւիտեանս քարոզեաց. (Տօնակ.։)

Ինքնագոյակ, անեղ. անեղական. իբր Աստուած. եւ Աստուածեղէն. Որ էն, եւ Րենական. θεῖος, θεῖον, ὀ θεός divinus, deus

ԷԱԿԱՆ. ա. οὑσιώδης essentialis Գոյացական. իսկական. ներքին եւ բուն.


Էականամ, ացայ

vn.

cf. Էանամ.

· Calfa

NBHL (2)

Էական եւ բնաւորական լինել. ի բնէ գոլ.

Բարին էակացեալ է Աստուծոյ. այսինքն բնութիւն է նմա. (Սահմ. ՟Ժ։)


Էականութիւն, ութեան

s.

cf. Էութիւն.

· Calfa

NBHL (8)

Ճշմարիտ էութիւն անեղ, իսկութիւն Աստուածեղէն. Աստուածութիւն. Աստուած. որ էն։

Կենարար մարմնոյ անպարագիր էականութեան. (Շար.։)

Ճշմարիտ էականութիւն, օրհնաբանեալ գոյութիւն։ Քումդ էականութեան զօրութեան ընդ ոչ գոյսն համարեալ է. (Նար. ՟Գ. եւ ՟Ծ՟Է։)

Ինքն է իմաստութիւն եւ զօրութիւն, անորակ անքանակ հանճար էիցս, էականութեամբ Հօր եկեալ յառաջ Երրեակն յանհասութենէ իսկական զօրութեամբն. (Համամ առակ.։)

Մերթ՝ Էակցութիւն, համագոյութիւն.

Զէականութիւնն՝ զոր ունի առ հայր՝ յայտնագոյնս ճառեաց. (Նանայ.։)

Մերթ եւս՝ Որ ինչ է գոյաւոր. էակ եղական. էք. առէք.

Ամենակալ ինքնիշխանութիւն բոլոր էականութեան. (Նար. ՟Ծ՟Է։)


Էակից, կցի, կցաց

adj.

that partakes of the same existence, consubstantial, coexistent.

· Calfa

NBHL (7)

Ցուցաւ էակից միշտ եւ գոյակից հօր. (Կիւրղ. գանձ.։)

Էակիցն հօր անդրանիկն որդի։ Ի փառս էակցի որդւոյդ։ Ի ձեռն բանին իւրոյ էակցի։ (Հոգին) փառակից որդւոյ, էակից ընդ հօր. (Նար. ՟Լ՟Դ. ՟Խ՟Ը. ՟Հ՟Ե. եւ Նար. գանձ հոգ.։)

Էակից Հօր եւ հոգւոյն՝ անսկիզբն որդի։ Անեղանելի հոգիդ սուրբ, որ ես ընդ Հօր փառակից, եւ էակից գոլով ծոցածին բանին։ Ի պաշտօն փառաց քոց, եւ էակից փառակցացդ. (Շար.։)

Սաղմոսացն սրբազնաբանութիւն էակից եղեալ գրեթէ ամենայն քահանայապետականացն խորհրդոց. (Դիոն. եկեղ.։)

Առ մի դիտումն կատարելն զամենայն, այսինքն ի մարդկան փրկութիւն, ասաց զէակիցն եղեալ. ուստի եւ անդէն ի վերայ եբեր զգրէ՛ն թէ, դատելով զոր ի բառէն ընդդիմանալն. (Մաքս. ի դիոն.։)

ԷԱԿԻՑ ԵՂԵԱԼ. συνουσιώμενος իբր Ի միասին եւ կից գտեալ.

συνών ὀμοούσιος ejusdem essentiae, consubstantialis Բնութենակից. իսկակից. համագոյ.


Էակցութիւն, ութեան

s.

consubstantiality, identity of substance.

· Calfa

NBHL (4)

Բնութենակցութիւն. համագոյութիւն.

Ոմն ձայնիւ, եւ ոմն երեւմամբ զէակցութիւն յայտ առնելով. (Յհ. իմ. ատ.։)

Զաստուածութիւն եւ զէակցութիւն յայտնաբանեաց. (Վահր. երրորդ.։)

Ոչ Զէակցութիւնն, այլ զմիաւորել մարմնոյն առ բանն Աստուած նշանակեն. (Խոսրովիկ.։)


Էանամ, ացայ

vn.

to be, to exist, to subsist.

· Calfa

NBHL (15)

Զաստուծոյ ասի, որպէս Ել. գոլ. կալ. լինել իրօք ի բնէ.

Ոչ յափշտակութիւն համարեցաւ զէանալն հաւասար Հօր. (Ագաթ.։ եւ Լմբ. հանգ.։)

Թէ մշտնջենաւոր էր օրինացն Աստուած, ապաքէն պարտ էր կանխագէտ եւ ամէնագէտ էանալ. (Եզնիկ.։)

ԷԱՆԱԼ. Զարարածոց ասի՝ որպէս Գոյանալ, գոյաւորիլ. առնուլ զգոյութիւն կամ զգոյացութիւն. եղանիլ. գտանիլ իրօք.

Ի նմանէ իցէ առեալ սկիզբն էանալոյ. (Եզնիկ.։)

Միով աստուածութեամբն բոլոր էութիւնք յանէից էացան։ Ո՛չ է անեղ բարին (այսինքն բարեգործութիւն մեր). (զի ի մէնջ էանայ. Շ. մտթ. եւ Շ. ամ. չար.։)

Որպէս ի բնաւորականին ծննդեան պա՛րտ է նախ էանալ ի գոյութիւն, եւ ապա ներգործել զնմանսն, եւ կրել. այսպէս եւ ի սուրբ մկրտւութեանն վերստին ծննդեանն՝ պա՛րտ է նախ յԱստուծոյ էանալ, եւ յայնժամ ներգործել զսէրն նորա. (Մաքս. ի դիոն.։)

Զդրամն եգիտ, որ զէութիւնն ունէր, բայց թաղեալ էր, եւ զբարիոք էանալն շնորհեաց մաքրելովն. (Լծ. ածաբ.։)

ԷԱՆԱԼ. որպէս Բնաւորիլ. տարրանալ. տեւել. կալ մնալ.

Է աստ, եւ էասցի աստ մինչեւ յաւիտեան. (Անյաղթ բարձր.։)

Աղբերաբար ի ձեզ էացաւ հոգի շնորհաց՝ բղխումն անսպառ. (Շար.։)

Եւ ո՛չ զէացեալն ի մեզ օծութիւն անմաքրապէս ի բաց մերկանալ։ Գոն, եւ ոչ էանան. են, եւ ոչ ճանաչին. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. մծբ.։)

Իմանալի Աստուծոյ պատկերն ի նա էացաւ։ Ի պէտս այսորիկ էացաւ ի մեզ ցասումն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

ԷԱՆԱԼ. որպէս Մարդ եղանիլ միածնին. մարդանալ.

Ճշմարտապէս էացաւ, եւ այր եղեւ գերագոյնն Աստուած. (Դիոն. ածայ.։)


Էապէս

adv.

essentially, really, in reality, in fact.

· Calfa

NBHL (4)

ὅντως reipsa, erto, sane, plane, vere եւ verus Իսկապէս. գոյացապէս. տիրապէս. ճշմարտապէս. արդարեւ. իրօք. արդեամբք. եւ Էական. իսկական. ճշմարիտ.

Էապէս է բանական (մարդ բարի)։ Արդարեւ էապէս գործք առաքինւոյն խրատք (են)։ Զէն էապէս ոչ գիտացեալք։ Զիւրաքանչիւր ոք ի զգայութեանցն աստուածացուցին, զմին զէն էապէս լռեալք. (Փիլ.։)

Է՛ն (տառս Է՛) էապէս մեզ քարոզէ զորէնն ուսեալ ի Մովսիսէ. (Շ. այբուբ.։)

Ունի զէապէսն աւետիս, որ է հոգին ճշմարտութեան. (Սարկ. քհ.։)


Էմք

s.

key-hole.

· Calfa

NBHL (1)

Զբանալիսն կորոյս զեկեղեցւոյն, եւ կնքեաց զէմս փակացն յանուն Քրիստոսի. եւ ձեռն արկեալ՝ ինքնին բացան նմա. (Վրք. եւագր. ի հին լծ։)


Էն

s.

God;
cf. Է.

· Calfa

NBHL (1)

cf. Է, եւ ՈՐ ԷՆ։


Է՞ր

pron. adv. why ? for what reason or cause ? յէ՞ր վերայ, on what ? on which?

· Calfa


Ը (yét)

s.

the eighth letter of the alphabet and the fourth of the vowels;
eight, eighth.

· Calfa

NBHL (11)

Ձայնաւոր տառ՝ միջասահման ընդ է եւ ի. եւ լծորդ ընդ նոսա, որպէս եւ ընդ ո, ւ, եւ ու։ Նմանաւոր հնչումն չի՛ք յայլ լեզուս, եթէ ոչ զօրութեամբ՝ իբր կլանելով եւ սղելով. միայն առ թուրքս (որպէս եւ առ անգղիացիս) կայ այս ձայն որոշակի. զոր օրինակ, սաթը՛ն ալտը՛մ, ըլըճագ։ Առ յոյնս կայ η , իթա անուանեալ, այլ այժմ հնչի որպէս ի՛, եւ յոմանց՝ է՛. գուցէ հնչելի ը. քանզի եւ սա նովին անուամբ կոչի ի մեզ ըեթ, ըթ, եթ։

Բազում անգամ զօրութեամբ դնի. զոր օրինակ, ստոյգ, շտապ. այսինքն ըստոյգ, ըշտապ. զ՝նտանութիւն, յ՝նդելից, յ՝ղձալի, զ՝ղձալի. այսինքն զընտանութիւն, յընդելից, յըղձալի, զըղձալի։ Վասն որոյ եւ անխտիր գրի, ննջել կամ նընջել. ծնունդ կամ ծընունդ. բանս, բանդ, բանն, կամ բա՛նըս, բա՛նըդ (զի այլ է բանդ, այսինքն բանտ), բա՛նըն. զնա, ըզնա, ըզընա. այսպէս իմա՛ եւ զգրեալն, զընա։

Զօրութեամբ իմանալի՛ է՝ նաեւ ո՛ւր ուրեք կարծին կորուսմամբ ձայնաւորի հոլովեալ անուանք. զոր օրինակ, բիծ, բծի. գիր, գրոյ. մարմին, մարմնոյ. լիր, լրի. լուր, լրոյ. տուրք, տրոց. ջուր, ջրոյ. կառափումն, կառափման, եւ այլն. որք չունին ինչ կորուստ, այլ ձայնաւորքն այն փոխեալ են ի ը ՝ սղելի, կամ զօրութեամբ հնչելի. իբր բըծի, գըրոյ, մարմընոյ, լըրի, լըրոյ, տըրոց, ջըրոյ, կառափըման, եւ այլն։ Ըստ նմին իմա՛ զնուագելն ի Շարականի՝ մանըկանց, այսինքն մանկանց. զի սեռականն բառիս մանուկ, լինի մանըկան. այլ սղելով ասի՝ մանկան։

՟ը. Որպէս նշանագիր թուոյ է Ութ, կամ ութերորդ, յարմար դիպեալ ձայնի իւրում։

Որպէս եւ ի Քեր. թրակ. ասի.

Բաց ի յայբէ, եւ յեչէ, եւ յըթէ։ Իսկ այլք լրագոյն ձայնիւ Ըեթ կոչեն.

Որ է վանգ, այբ, եչ, ին, ըեթ ... այբի ինի, եւ ըեթի. (Քեր. մովս. եւ Քեր. ստեփ.։)

Ըեթ յայսպիսի իմաստս սուղ հանդիպի, կամ բնաւ իսկ ոչ. (Գրչ. գէ.։)

Ըեթն՝ ընթացօղ սուրհանդակաց, դու նըմանեա՛ արշաւանաց. (Երզն. այբուբ.։)

Որ եւ ի քեր. գրի երբեմն Եըթ, Եթ, սեռ". եթի. զոր յաճախեցին եւ յետինք։ Քանզի եւ ե, ը, են լծորդ. որպէս՝ ընդ, ենթ. ընթադրել, ենթադրել։

Գտանի ի մեզ սովորաբար ի մէջ բառից առ որոշումն հնչմանց եւեթ. այլ ի յանգս ո՛չ երբէք, եթէ ոչ քերթողաբար. որպէս ռմկ. ը, վարի իբրեւ զյօդ, եւ իբրեւ նշանակ հայցական հոլովոյ։ Իսկ բառք սկսեալք տառիւս ը, կա՛մ են ի փոխ առեալ յայլոց ձայնաւոր տառից, եւ կամ ածանցք ձայնիցս Ընդ, Ըստ. զորս տեսցես։


Ըէ՜հ

int.

alas! alack! oh! ah!

· Calfa

NBHL (2)

Ըէ՛հն աշխարհական է։ Ըհ՝ ջալական իմն է. ը՛հ զիա՞րդ կամ։ Ըհըն ցաւողական է եւ դառն. (Երզն. քեր.։)

Մոլութեան (մակբայք. ըստ յն. մոլեգնութեան կամ յափշտակութեան մտաց) ե՛հ, էը՛, է՛հ, ը՛հը. յն. εὑοῖ, εὑάν (Թր. քեր.։)


Ըղձալի, լւոյ, լեաց

adj.

desirable, to be wished for, amiable;
desirous, anxious;
— է ինձ, I wish.

· Calfa

NBHL (7)

Զամն ողջոյն յ՝ղձալի եւ ի խաղաղաւէտն անցուցանէր հանգիստ. (Կաղանկտ.։)

Խնդրել ի մէջ դիականցն անկելոց զըղձալին իւր եւ զտարփածուն. (Խոր. ՟Ա. 14։)

Ըղձալի՛ է ինձ։ Ըղձալի համարիմ։ Ըղձալին քեզ։ Ըղձալիք ի վատթարաց։ Ըղձալին դաշտի։ Ըղձալի վայրիցն. (Նար.։)

Զի մի՛ գուցէ վրիպեսցէ ի տենչալի եւ յ՝ղձալի կատարածէն. (Փիլ. այլաբ.։)

Սովաւ շնորհեա՛... զ՝ղձալի զխաղաղութիւն ամենայն աշխարհի. (Պտրգ.։)

εὑκτός, εὑκταῖος, εὑχός optabilis եւ այլն. Իղձ լինելի. բաղձալի. փափաքելի. ցանկալի. սիրելի. ուխտիւք խնդրելի.

Զի որ բարւոյն է ըղձալի, առ ի բարեաց նախանձ շարժի. (Շ. վիպ.։)


Ըղձական, ի, աց

gr.

cf. Ըղձալի;
optative (mood);
— դիւթութիւն, witchcraft, sorcery, spell, charm.

· Calfa

NBHL (13)

Յայտարար ըղձից, եւ խանդակաթ. եւ Ըղձալի.

Ըղձական է աղօթքն. (Եղիշ. հայր մեր.։)

Ի վերայ քարկոծողացն առնէր եւ զըղձական աղօթսն. (Ճ. ՟Ա. ի ստեփ.։)

Փեսայօրէն՝ ջերմամբ սիրոյ յոյժ ըղձական. (Շ. իմ. եղակ.։)

Ըղձական դիւրութիւն, կամ ճառ, նուագերգութիւն, երգ, նուէր ձայնի, խորհուրդք։ Ըղձականք եւ ախորժելիք. (Նար.։)

Բարեխօսութեամբ սրբոցս ըղձական. (Գանձ.։)

Ըզփրկչական լուրըն լըւեալ, եւ ըղձական նամակ գըրեալ. (Շ. վիպ.։)

Որ ինչ է ըստ ըղձութեանց կախարդաց, կամ ըստ ըղձից եղեալ.

Յառաջագոյն գուշակեցի ձեզ, զի մի՛ կարօտանայցէք ինչ այլոց ըղձական կարեաց (կամ կարծեաց). (Ոսկ. ես.։)

Ըղձական դիւթութիւն. (Գէ. ես.։)

Խոնարհութիւնք են հինգ. աներեւոյթ, հրամայական, ըղձական, ստորադասական. (Թրակ. քեր.։)

Ոչ լուաւ, թէ կեցցե՛ս. եւ էր ասացեալս ըղձական, եւ ոչ հրամայական. (Կլիմաք.։)

ԸՂՁԱԿԱՆ. εὑκτικός optativus Ըստ քերականաց, մի յեղանակաց խոնարհման բայից. որ ի մեզ նոյն է ընդ ստորադասականի.


Ըղձականութիւն, ութեան

s.

desire, wish.

· Calfa

NBHL (3)

Ըղձալի գոլն, կամ փակելն յինքեան զիղձ տենչանաց. եւ Վառումն ըղձից. իղձ, տենչումն. եւ Իրն տենչալի. (ըստ յարմարութեան յարակից բառից)

Այսքան է զօրութիւն խորհըրդական աղօթիցս, բայց եւ ո՛չ ըղձականութիւնն։ Այնքան՝ ըղձականութիւն նորին (փառացն Աստուծոյ) առաւել է քան զնիւթոյ. (Լմբ. պտրգ.։)

Մարգարէին սրբոյ ըղձականութիւն (ո՞ տայր զգլուխ իմ եւ այլն)։ Մարգարէին հոգեւոր ըղձականութիւն ամենատենչ բաղձանացն։ Արժանաբար ըղձականութեամբ հնչել զձայն բերկրանաց։ Զերեւոյթ ապագայից ըղձականութեանցն (իրաց ըղձալեաց). (Նար. ՟Կ՟Զ. ՟Ղ՟Գ. եւ Նար. կուս. եւ Նար. խչ.։)


Ըղձաձայնութիւն, ութեան

s.

agreeable song or voice.

· Calfa

NBHL (1)

Ի կիցս բանից ըղձաձայնութեանց. (Նար. կուս.։)


Ըղձանամ, ացայ

vn.

cf. Ըղձամ.

· Calfa

NBHL (14)

Եւ ապա արքային Սմպատայ զմահ անհնարին ըղձացեալ ոստիկանին ... մատնէր զնա անօրէն դահճաց. (Յհ. կթ.։)

ԸՂՁԱՄ կամ ԸՂՁԱՆԱՄ. Իղձ ունել, իղձ լինել, ըղձիւ բերիլ. բաղձալ. ցանկալ. փափաքել. եւ Ըղձիւք՝ ուխտիւք խնդրել, աղերսել. մաղթել. աղօթել.

Ըղձանամք, զի եւ այլն։ Ըղձայ լինել եւ այլն։ Ըղձացարուք նմանել եւ այլն. (Եբր. ՟Զ. 11։ Փիլ.։)

Ըղձանային այգուն լինելոյ. (Գծ. ՟Ի՟Է. 29։)

Կայունութեան ըղձասցի եւ հաստատութեան. (Փիլ. իմաստն.։)

Այսպիսի դառն մեծութեան ըղձացաւ յաշակերտսն թշուառականն Յուդա. (Համամ առակ.։)

Ընդ հրեշտակս պարակցութեանն ըղձայ. (Լմբ. սղ.։)

Սկսաւ եւ այլ իմն պատիւ ըղձանալ։ ըղձանայր աւելի եւս պատիւ քան զոր ունէրն՝ առնուլ։ Զի՞նչ օգուտ իցէ քեզ ո՛վ մարդ՝ զայլս ի տանջանս ըղձանալ. (Ոսկ. ես.։)

Այլք ըղձային զպատառումն երկրի. (Եղիշ. ՟Գ.)

Ըղձանայ զանըղձանալիսն. (Փիլ. տեսական.։)

Ոչ կեանս միայն ըղձանայ որդւոյն, այլ եւ զառաջին՝ Աստուծոյ կեանս. (Փիլ. լին. ՟Գ. 57։)

Ըղձաց զթեւս աղաւնոյ։ Ըղձանայր զելս ի մարմնոյս։ Զսոյն եւ աշակերտացն ըղձանայ. (Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)

ԸՂՁԱԼ կամ ԸՂՁԱՆԱԼ. Ըղձութիւնս պատմել. հմայս հմայել. գուշակել.

Զսըտութիւնսն մի՛ եւս տեսանիցէք, եւ ըղձութիւնս այլ եւս ոչ ըղձանայցէք։ Մարգարէք նորա ըղձային (կամ ըղձանային) նոցա ստութիւն. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 23։ ՟Ի՟Բ. 28։)


Ըղձապատում

adj.

conjuror, diviner.

· Calfa

NBHL (4)

Ըղձապատումք տեսիլս սուտս եւ երազս սուտս խօսէին. (Զաք. ՟Ժ. 2։)

Մի՛ հրապուրեսցեն զձեզ ըղձապատումք ձեր. (Երեմ. ՟Կ՟Թ. 8։)

Ըղձապատումքն, որ զհայցուածս աղօթիցն յայտնէին. (Մխ. երեմ.։)

μάντις vates, hariolus Որ պատմէ ըղձութիւնս ըստ սրտի իւրում կամ հարցողին. հմայօղ. սուտ գուշակ. հարցուկ. երազատես.