Your research : 59 Results for ծ

Entries' title containing ծ : 3669 Results

Definitions containing the research ծ : 4354 Results

Փաղ, ից

s. zool.

s. zool. phalarope, sea-duck.

• «կից, յար, միացած». արմատ ա-ռանձին անգործածական. սրանից են կազ-մըւած փաղել «միացնել, յարել, շարակցել» Մագ. և Երզն. քեր. փաղութիւն «պարբե-րութիւն, շաղկապումն» Մագ. ի փաղ գալ «ոչխարների զուգաւորիլը» Վստկ. 216 (Ա-լիշան՝ Վստկ. 262 հասկանում է «յղանալ». ըստ իս «զուգաւորիլ». հմմտ. շան կցուիլ), աւելի յաճախ գործածւում է իբր նախա-մասնիկ՝ համապատասխան բաղ, համ, նոյն մասնիկներին. օր. փաղանուն «հա-մանուն» Անյ. պորփ. Արիստ. ստոր. Թր. և Երզն. քեր. փաղակերպ «համատեսակ, նոյնակերպ» Դամասկ. փաղասեռ «նոյնա-ռեռ» Նիւս. բն. փաղառութիւն «վանկ» (ըստ յն. συλλαβή «միասին առնելը») Փիլ. ել. Պղատ. տիմ. ևն։ Ըստ իս այստեղ են պատ-կանում նաև 1) կաւափաղաղ «կաւով շա-դախուած» Յհ. կթ. 277. հմմտ. տակը գւռ. փաղաղել բառը. 2) փաղփիլ (ուղղել *փաղ-ղիլ=փաղաղիլ) «շաղախիլ, ապականիլ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լմբ. մատ. 184. «Նոյնպէս և փռանգք, զի տեսին զժառանգաւորս ի կանայս գիճութեամբ փաղփեալ, և զնուէրս եկեղեցւոյ ի պէտս որդւոցն ծախեալ, բար-ձին զունելն նոցա կանայս». (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 124). 3) փաղել «լարմարել, յօդել, տարքել»։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սոկր. էջ 451. Այլ զի և եկեղեցւոյն հայհո-յութիւն և թշնամանս փաղեաց։ Բնագիրն ունի ձλλ' ὅτι ϰαὶ τῆ ἐxϰλησια βλασφημίαν ή πραςίς ϰαὶ δβριν προύš ένησεν (Socr. Eccl. hist. Oxford 1893. էջ 234), ուր առո-րագծեալ բառը (προζενὲω) թէև հին լեզւով նշանակում է «հիւրընկալել, հիւրընկալուիլ, միջնորդել, առաջնորդել, հայթայթել, մե-քենայել», բայց բիւզ. յն. նշանակում է «պատճառել, առթել, անել, to cause, to ef, fect, to do» (Sophocles 933)։-4) փաղա-զան (նորագիւտ բառ. չունի ՆՀԲ) «համա-սեռ, համածնունդ» Պղատ. տիմ. 90 (բնա-գիրն ունի հυγγενες, որ է συγγενὴς, տե՛ս platonis onera paris 1883 հտ. 2, է, 206, տող 47), որի դէմ յետոյ գտնում ենք բա-ղազան Պղատ. տիմ. 115 (յոյնն ունի նոյն բառը՝ էջ 216, տող 31), որով իմացւում է փաղ-բաղ մասնիկների նույն լինելը։

• ԳՒՌ.-Կայ կրկնութեամբ փաղաղել Ալքս. Դվ. Ղրբ. «ալիւրը շաղուել», որի հին ձևերն են փաղաղ «շաղաղուած ալիւր» Մխ. բժշ։ 148 և կաւափաղաղ «կաւով շաղախուած» Յհ. կթ. 277. հմմտ. գւռ. փաղաղ «խմորի մեծ մեծ շաղախներ. հատածներ, որոնց հատ հատ թերակատար ունցելուց յետոյ, դնում են սաւանի վրայ. ապա բոլորը տաշ-տի մէջ դնելով ունցում են. 2. տաւարի հա-մար գարի ալիւրից պատրաստած կերակուր» (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 647)։


Փաղ

adj.

friable.

• «կից, յար, միացած». արմատ ա-ռանձին անգործածական. սրանից են կազ-մըւած փաղել «միացնել, յարել, շարակցել» Մագ. և Երզն. քեր. փաղութիւն «պարբե-րութիւն, շաղկապումն» Մագ. ի փաղ գալ «ոչխարների զուգաւորիլը» Վստկ. 216 (Ա-լիշան՝ Վստկ. 262 հասկանում է «յղանալ». ըստ իս «զուգաւորիլ». հմմտ. շան կցուիլ), աւելի յաճախ գործածւում է իբր նախա-մասնիկ՝ համապատասխան բաղ, համ, նոյն մասնիկներին. օր. փաղանուն «հա-մանուն» Անյ. պորփ. Արիստ. ստոր. Թր. և Երզն. քեր. փաղակերպ «համատեսակ, նոյնակերպ» Դամասկ. փաղասեռ «նոյնա-ռեռ» Նիւս. բն. փաղառութիւն «վանկ» (ըստ յն. συλλαβή «միասին առնելը») Փիլ. ել. Պղատ. տիմ. ևն։ Ըստ իս այստեղ են պատ-կանում նաև 1) կաւափաղաղ «կաւով շա-դախուած» Յհ. կթ. 277. հմմտ. տակը գւռ. փաղաղել բառը. 2) փաղփիլ (ուղղել *փաղ-ղիլ=փաղաղիլ) «շաղախիլ, ապականիլ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լմբ. մատ. 184. «Նոյնպէս և փռանգք, զի տեսին զժառանգաւորս ի կանայս գիճութեամբ փաղփեալ, և զնուէրս եկեղեցւոյ ի պէտս որդւոցն ծախեալ, բար-ձին զունելն նոցա կանայս». (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 124). 3) փաղել «լարմարել, յօդել, տարքել»։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սոկր. էջ 451. Այլ զի և եկեղեցւոյն հայհո-յութիւն և թշնամանս փաղեաց։ Բնագիրն ունի ձλλ' ὅτι ϰαὶ τῆ ἐxϰλησια βλασφημίαν ή πραςίς ϰαὶ δβριν προύš ένησεν (Socr. Eccl. hist. Oxford 1893. էջ 234), ուր առո-րագծեալ բառը (προζενὲω) թէև հին լեզւով նշանակում է «հիւրընկալել, հիւրընկալուիլ, միջնորդել, առաջնորդել, հայթայթել, մե-քենայել», բայց բիւզ. յն. նշանակում է «պատճառել, առթել, անել, to cause, to ef, fect, to do» (Sophocles 933)։-4) փաղա-զան (նորագիւտ բառ. չունի ՆՀԲ) «համա-սեռ, համածնունդ» Պղատ. տիմ. 90 (բնա-գիրն ունի հυγγενες, որ է συγγενὴς, տե՛ս platonis onera paris 1883 հտ. 2, է, 206, տող 47), որի դէմ յետոյ գտնում ենք բա-ղազան Պղատ. տիմ. 115 (յոյնն ունի նոյն բառը՝ էջ 216, տող 31), որով իմացւում է փաղ-բաղ մասնիկների նույն լինելը։

• ԳՒՌ.-Կայ կրկնութեամբ փաղաղել Ալքս. Դվ. Ղրբ. «ալիւրը շաղուել», որի հին ձևերն են փաղաղ «շաղաղուած ալիւր» Մխ. բժշ։ 148 և կաւափաղաղ «կաւով շաղախուած» Յհ. կթ. 277. հմմտ. գւռ. փաղաղ «խմորի մեծ մեծ շաղախներ. հատածներ, որոնց հատ հատ թերակատար ունցելուց յետոյ, դնում են սաւանի վրայ. ապա բոլորը տաշ-տի մէջ դնելով ունցում են. 2. տաւարի հա-մար գարի ալիւրից պատրաստած կերակուր» (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 647)։


Փաղանգ, աց

s.

phalanx, legion;
troop.

• (ի-ա հլ. յետնաբար) «գունդ, բանակ» Ոսկ. փիլիպ. հռովմ. 205, 422, 423. Փարպ. Սեբ. 39. «կարաւան» Գէ. ես. Կղնկտ. (ըստ Մառ, Teксть հտ. 1, էջ 77). որից փաղանգական Նար. խրատ. առ. լեհ. դիափաղանգ Անան. եկեղ. գրուած է փա-լանգ Լմբ. սղ. սխալմամբ յգ. հյց. փաղանո Պրպմ. էջ 452։

• = Յն. φάλαγς (սեռ. φάλαγγος), որից և լտ. phalanx «զօրաբանակ»։ Բառիս առաջին և հիմնական նշանակութիւնն է «փայտի կոճղ, գաւազան», յետոյ «կշիռքի ուղիղ գա-ւազանը» և փխբ. «բանակի ուղիղ շարուած ճակատը», լյնբ. «բանակ, գունդ»։-Հիւբշ, 386։

• Ուղիղ մեկնեց նախ Schröder, The-saur. 47, յետոյ ՀՀԲ և ՆՀԲ։ Վերջինս լծորդ է դնում նաև թրք. boluk «գունդ»։

• «կումաշ». ունի միայն Բռ. երեմ. էջ 320՝ իբր տարբեր նախորդից, աղ-բիւրն է՝ Գէ. ես. հետևեալ հատուածը. «Մի՛ անցցեն արաբացիք կամ վաճառականք փա-ղանգօք». այստեղ փաղանգ նշանակում է «խումբ կամ կարաւան». բայց լուսանցքում նշանակուած է «կումաշ կամ ղումաշ»։ Այս-տեղից էլ Բռ. երեմ.։

• ՆՀԲ մեկնել ուզելով այս բառը, գրում է. «Թերևս առեալ որպէս պրս. փէլէն-կինէ, որ է վագրային, և ազգ արքունի զգեստու. և կամ ակնարկեալ ի միւս ևս նշանակութիւն յն. ձայնիս ֆա՛-լանգս, որ է սարդ ոստայնանկ, իբրու գործ ոստայնանկաց»։

• «մորմ, թունաւոր սարդ». նո-րագիւտ բառ, որ գործածուած է Փիլ. լիւս. 144. լուսանցքի վրայ=ուտ. ֆmլmնգ' «կա-րիճ»։

• Ուղիղ մեկնեց Աւգերեան, անդ, ծա-նօթ.։


Փաղանգամուշկ, մշկոյ

s. bot.

s. bot. lavender, spica.

• ՆՀԲ մեկնում է «ձագախոտ», բայց նաև «որպէս թէ մուշկ կենդանւոյ... զի փէլէնկ կամ փալանկ է ինծ. իսկ փէ-լէսէնգ է պալսամ, բալասան»։ Garrez


Փաղարիկ

cf. Փաղ.

• -Յն. φαλαρίς «ծովային մի թռչուն, poule d'eau», որից նաև լտ. phalaris։-Հիւբշ. 386։


Փաղաքուշ, քշի, քշաց

adj. s.

caressing, coaxing, wheedling;
flatterer, fawner, toadeater, adulator, smooth-tongued fellow, sycophant.

• , ի-ա հլ. «կեղծաւոր, շողո-քորթ» Եւագր. 62. Ոսկ. լս. ղկ. մրգր. «շո-ղոքորթական» Լմբ. սղ. Վրդն. դան. ա, էջ 245. «կեղծաւորութիւն, շողոքորթութիւն» Մագ. քեր. որից փաղաքշել «գգուել, փայ-փայել, շողոքորթել» Եւագր. 62. Ոսկ. մ. բ. 18. փաղաքշանք Ոսկ. մտթ. փաղաքշաբար Յհ. կթ. փաղաքշոտ Վրդն. ծն.։

• ՆՀԲ «ի փաղ և ի քշել, քսել, քսուր-տիլ, քծնիլ»։ Տէրվ. Altarm. 38 փաղ «բաղ, յար»+քուշ. հմմտ. սանս. ǰus «ախորժիլ, հաճիլ, սիրել»։ Հիւնք. պրս. ֆալկիուշ «կախարդ» և լտ. fallacia «խաբէութիւն»։


Փաղղոս

s.

Phallus;
penis.

• (գրուած նաև փաղոս, փալ-լոս), ի-ա հլ. «առնի անդամ» Ածաբ. յյտ. Նոնն. 7, 71. որից ուղղափաղղոս Նոնն. 7, ուղղափաղոս կամ ուղղափալլոս Ածաբ. յայտ. կողմնափաղղոս Նոնն. 7, փաղղական (սխալ գրուած նաև փաղաղական) «տռփա-ևան, ցանկական» Անկ. գիրք նոր. կտ. էջ 458։

• = Յն. φαλλός «առնի, նշան սիռնռառու-ծութեան, որ Բաքոսի տօնին էին կրում»։ Հնխ. bhel-«ուռչիլ» արմատից է ծագում. հմմտ. իռլ. ball «անդամ», հեսս. bille «առ-նի», միջ. ստ. գերմ. bulle «ցուլ», անգսք. bulluc «ցլիկ», հհիւս. bole «ցուլ», հին շվեդ. bulin «ուռած» ևն (Boisacq 1013)։-Հիւբշ. 386։


Փամփուշտ, փշտի

s.

bladder, vesicle;
— ապակեղէն, balloon;
— հրետի, gun cartridge;
— հրաձիգ, fusee;
cf. Հրատիկք;
— լողական, air-bladder.

• -Կազմուած *փամփ+բուշտ բառերից. երկրորդի ծագումը անյայտ է (տե՛ս առան-ձին). բայց առաջինն է բնիկ հայ բառ՝ հնխ. phamph-«ուռչիլ» արմատից. սրա հետ նոյն են bha*mbh-, ba*mb, pamp-ձևերը. որոնք բոլոր բնաձայն են համարւում. բազ-մաթիւ ժառանգ ձևերից հմմտ. սանս. bim-ba-«գնդակ», bimbī «մի տեսակ դդում», յն. Աέμβις «ջրի պտոյտ, շռնչան», πεμφις «շունչ, փոթորիկ. պալար, ջրի կաթիլ», πομφός «գնդակ, կոճակ, բշտիկ, վահանի ուռած մասը, կումբ», լեթթ. bamba «գունդ», pampt «ուռչիլ», լիթ. bámba «պորտ», bumbulis «պղպջակ», ուկր. buba «բշտիկ», չեխ. boubel «ջրի պղպջակ», լեհ. babel «ջրի պղպջակ, պալար», ուկռ. biiba «բշտիկ», սերբ. bubulǰica «բշտիկ», bubla «գնդակ», սլով. boblǰati «պղպջակել», մբգ. bemstīn «հաստափոր», դան. bams «յոյր մարդ», fomp «հաստափոր մարդ», նորվ. nempa seg «տկռիլ» ևն (Pokorny 2, 107 109. Boisacq 765)։

• Յն. πομφός բառի հետ համեմատեց նախ Justi, Dict. Kurde էջ 74 հ։։ փոշտ, բայց ո՛չ փամփուշտ։ Ուղիղ մեկնեց նախ Տէրվիշ. Նախալ. 92, որ դնում է սակայն փամփ-ուշտ և կցում է լիթ. pámti «ուռիլ», pampalas «ու-ռած» ռառերին։ Bugge, Btrg. 20 ան-կախաբար յն. πομφός ձևի հետ։ Նոյնը կրկնում են ուրիշներ. վերջին անգամ


*Փայիկ

s.

footman.

• «սուրհանդակ, ձիաւոր պարոնի առաջից ոտքով վազող անձը» Լծ. նար. Վրդ առ. 287, 290. որ և փայեակ Կիր. պտմ. էջ 239, 241, 242, փայեկ Աբր. կրետ. 32. Զքր. սարկ. Ա. 15. Առաք. պտմ. 81։


Փայլ, ից

s. adj. adv. vn.

shine, brilliancy, lustre, glitter, splendour;
shining, brilliant, glittering;
— ի —, extremely bright, dazzling;
sparklingly;
— զ—ի տալ, cf. Փայլեմ.

• , ի հլ. «պայծառ վառիլը, շողալը, պայծառութիւն» Ոսկ. մտթ. գ. Յ0. որից փայլել «պայծառ վառիլ» Եզեկ. իա. 29. Ա-գաթ. փայլիւն ՍԳր. փայլուն ՍԳր. փայլա-ծուն «պայծառ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 22. փայ-լածու «մոլորակը» Շիր. Արիստ. աշխ. փայ-լական «բուրգ, պիւրամիդ» (իբր թրգմ. յն, πυράμις հոմանիշից, որ ծագում է πνρά «խարոյկ, փայտակոյտ» բառից1) Պղատ. տիմ. փայլակն ՍԳր. (կազմուած է փայլ+ ակն «աչք» բառից, ինչպէս յն. αστεροπη, ατέροπή, αστραπή «փայլակ» կազմուած են «աստղ»+ «աչք» բառերից՝ ըստ Meillet ՀԱ 1927, 760), փայլատակել ՍԳր. Ա-գաթ. ((կազմուած փայլ+հատանել՝ ըստ Meillet անդ), փայլատակն Դան. ժ. 6, Եւս. պտմ. զ. 9. Եփր. աւետ. փայլատա-կունք ՍԳր. Եզն. Եւս. քր. Ոսկ. բազմափայլ Փարպ. ջահափայլ Եփր. պհ. 169. լուսա-փայլ Ոսկ. յհ. ա. 14. Պիտ. գեղեցկափայլ Վրք. հց. կրկնութեամբ՝ փայլփայլումն Մեսր. եր. անփայլ (նոր բառ)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ ՓԱՂ «փայլ». առանձին անգործածական, որից ունինք կրկնու-թեամբ՝ փաղփաղիլ «փայլիլ, ցոլցլալ» Բուզ, դ. 59, Յհ. կթ. փաղփաղուն «փայլուն» Վրք. ոսկ. փաղփաղեալ «փայլելով» Նար. կուս. 414. Օրբել. հրտր. Էմ. էջ 362 (տպուած է փաղփաջեալ). փաղփաղող «փայլուն» Վրդն. դան. (այս բառի վկայութիւնն է «Արջ ան-հեռեդ և փաղփաղող ատամամբք և ռնգամ-բըք և ոտիւք». ՆՀԲ, որից և ԱԲ, մեկնում է «պապաչող, մռնչող», որ անյարմար է. կա՛մ պէտք է հասկանալ «փայլուն» (իբր ած. ատամներին) և կամ կարդալ փաղաղող «գիշատիչ»՝ իբր ած. արջին)։ Յետնաբար արմատը ենթադրուած է փաղփ, ի հլ. «փայլ. շողիւն» Թէոդ. կուս. որից փաղփիլ «փայլիլ» Պիտ. Նիւս. կուս. իգն. Պտմ. աղէքս. 6Ո. փաղփեցուցանել Պիտ. փաղփեալ Լաստ. ժզ. Իգնատ. ղկ. 404. փաղփիւն «փայլուն» Պտմ. աղէքս. 155 (իմա՛ փաղփուն). փաղ-փումն Առ որս. Մագ. 120. փաղփուն Փիլ. սամփս. 569. Նիւս. կուս. ևն (առնուած է «փափուկ, կակուղ» իմաստով՝ Նար. խր. 506, ըստ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա 154)։-ՓՈՂ «փայլ». առանձին անգռո-ծածական, որից փողել «փայլիլ» (նորա-գիւտ բառ) Օրբել. ողբ ժե. կրկնութեամբ՝ փողփողել «փայլփլիլ, շողշողալ» Բ. մկ. ժե. 21. Զենոբ. Ղևոնդ. Արծր. փողփողենէջ Նար. տաղ.։ Կայ նաև փող «լուսնի շուրջը փակ». անստոյգ և նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վստկ. 12 Եւ թէ տեսանես ի շուրջն լուսնի գերթ կալ փողեր, բազում անձրևաց նշան է (յն. եր-կուս կամ երիս կալս, այսինքն բակս)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sphel-, phel-«փայլիլ» արմատից. ժառանգներից յիշենք ռանս. sphul-iiiga «կայծ», višpulingaká. «կայծակնացայտ», -g-աճականով՝ սանս. phalgu-«փայլփլուն, կարմրափայլ», լեթթ. spulgut «փայլիլ, կայծկլտալ», spulgans, soilgans «փայլուն, պայծառ», գերմ. flin-kern կամ flunkern «փայլիլ», d-աճակա-նով՝ լտ. splendeo «փայլիլ», հլիթ. splen-džiu, splendèti «լուսաւորել», միռլ. lainn «փայլուն, պայծառ», lēss «լոյս», նիռլ. loin-hreadh «փայլ», կիմր. llathru «մաքրել» ևն (Pokorny 2, 679, Boisacq 898)։

• տուին նախ վերի մեկնութիւնը, բայց արմատը դնում են հնխ. sphelg-, ժում է, չընդունելով հնխ. -alg>հւ-այլ։ Մառ ЗВО 5, 320 զնդ. x'āϑra «փառք» բառի հետ։ Հիւնք. յն. ταλός «պայծառ» և տճկ. parl-aq «փայլուն» բառերից հանում է փայլ, իսկ պաղպաջ բառից փողփողել։ Scheftelowitz BВ 29 (1905), 35 հսլ. paliti «վառել» բա-յի հետ, որ կրկնում է Charpentier KZ 40 (1906), 477։ Գազանճեան, Արև. մամ. 1907, 934-5 փայլ և փողփողել կցում է թրք. partamaq «փայլիլ» բա-ռին, իսկ Յուշարձան 325 թրք. parla-maq հայերէնից է դնում։ Սագրզեան ՀԱ 1909, 335 սումեր. bil, pil «կրակ, ալ-րել», հյ. պլպլալ, թրք. yalən «բոց». yəldərəm «կայծակ», Karst, Յուշար-ձան 403 սումեր. bil, pil «կրակ, այ-ղել»։ Scheftelowitz KZ 53 (1925) 254 հսլ. paliti «վառել», սանս. sphuliiga «կայծ», sphulita «երևիլ»։-Պատա-հական նմանութիւն ունին պրս. pālā̄-yāl «յոյժ փայլուն», pālāyīdan «պար-զել», սանս. bhāla «փայլ» (=հյ. բալ), չաղաթ. [arabic word] balqəmaq «փայլ-կտալ» ևն։


Փայտ, ից

s. bot.

wood;
tree;
— կենաց, the Holy-Rood, the Cross;
tree of life, lignum-vitae, guaiacum, thula or thuya;
— խնկոց, odorous, scented wood;
— իւղոյ, olive-wood, olive;
չնչին —, fragile wood;
— այրելի, fire-wood;
— հարկանել, պատառել, to cut wood;
to cut down, to fell;
— ընկենուլ, to draw or cast lots;
կախել զ—է, to crucify.

• , ի հլ. «փայտ. 2. ծառ. 3. կախա-ղան» (հմմտ. կախել զփայտէ=պրս. badār kasidan) ՍԳր. որից փայտ ընկենուլ «վի-ճակ գցել» Եղիշ. Բ. էջ 39 (սրա համեմատ էլ Բառ. երեմ. էջ 333 ունի քուեայ «փայտ». հմմտ. Կովկասի արդի գւռ. չօփ քցել «վի-ճակ գցել, քուէարկել»<պրս. [arabic word] cōb «փայտ» բառից). փայտաբեր Յես։ թ. 21 փայտագործ Ագաթ. փայտակերտ ՍԳր. փայտակոյտ Ես. լ. 33. փայտակոտոր Օր. իթ. 11. Յես. թ. 21, 27. փայտակոփ Եփր. թգ. փայտատ ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. 455. էր ընդ եղբ. 44. փայտեղէն ՍԳր. անփայ-տակերտ Եւս. քր. փայտանալ «ցրտից փայտ կտրիլ» Մծբ. 192. փայտ համարոյ «հաշուեփայտ. տճկ. չէթէլէ» Լմբ. մատ. 107 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 124). խաչափայտ Ա. պետր. բ. 24. Ա-գաթ. մայրփայտեայ Ագաթ. լաստափայտ Իմ. ժդ. 6. Եփր. համաբ. 251. եղևնափայ-տեայ ՍԳր. նաւափայտ Իմ. ժդ. 1. նոր բառեր են փայտաշէն, ձեռնափայտ, վառե-լափայտ, լուցափայտ, հաշուեփայտ, փայտ-ածուխ, փայտային, փայտոջիլ, փայտփոր, փայտփորիկ ևն։

• Վրդ. ծն. ա. 12 և Տաթև. հարց. 214 հանում են փտիլ բայից։ Klaproth. As pol. 101, 142 զնդ. pjar և սամոյէդ pjā, pā։ Bugge IF 1, 455 (նոյնը նաև Scbeftelowitz BВ 29, 41) պայթել բա-ռի հետ՝ կցում է սանս. bhédati, լտ. findere «ճեղքել», յատկապէս «փայտ ճեղքել» ձևերին։ (Մերժում է Pokorny 2 139)։ Հիւնք. յն. παιδεία «խրատ, կրթութիւն, պատիժ ևն»։ Patrubány SA 1, 212 հբգ. spalten «ճեղքել», մբգ. spelte «ճեղքած փայտ» բառերի հետ։ Liden, Stud. z. altind. 34 հհիւս. biti «գերան», հնխ. bhid-«ճեղքել» արմատից։ Lewy KZ 40 (1906), 422 անգսք. spitu, լտ. spissus «պինդ, ա-մուր», լիթ. spēst «ճնշել»։ Kорщъ, թրգմ. Հովիտ 1914, 470 չերքէզ. pxa «փայտ» բառի հետ։ Նոյնը նաև Մառ, яфeт. cбор. 1, 55.

• ԳՒՌ.-Ագլ. փայտ, Ախց. Կր. փատ, Ակն. Հճ. Ննխ. Պլ. Ռ։ Պրտ. Սչ. Սեբ. Սվեդ. փադ, փmդ, Ղրբ. փmդ, փրէդ, Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. փէտ, Ալշ. Երև. Հմշ. Մշ. Տիգ. փէդ։ Նոր բառեր են փայտաման, փայտանոց, փայտաջուր, փայտատաւոր, փայտարար, փայտել, փայտեփուր, փայտումիս, փայտ-տր. փայտռկել։ Հետաքրքրական ձև է Ալշ. Մշ. փիցուկ «սատկած», որի բայն է փիտնալ «սատկիլ», որից երևում է թէ հինն է փի-տանալ<փայտանալ և փիտացուկ >փիտ-ցուկ >փիցուկ։


Փանաք, ի

cf. Փանաքի.

• «տկար, խեղճ» Պղատ. տիմ. Մագ. թղ. 237. «աղքատ» Յհ. կթ. որից փանաքի «չնչին, խեղճ, աննշան» Փիլ. Խոսր. Սարգ. փանաքապէս Լմբ. պտրգ. փանաքիմաց Անյ. բարձր. Մագ. փանաքու-թիւն Մագ. Լմբ. Մխ. առակ. նոյն բառն է և փանաքի Սոկր. 363՝ սեռ. փանաքւոյ ձևով (սխալ գրուած փանաքիոյ)։

• ՆՀԲ լծ. լտ. vanus, vanidus, թրք. ֆանի, ֆանըգ, ֆէնա։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Տէրվիշ. Altarm. 4։ (Յոյն բառերի մասին զանազան համեմատու-թիւններ կան առաջարկուած եւրոպացե լեզուաբանների կողմից, բայց վերջի-վերջոյ բոլորը մերժուած և յոյն բա-ռերը մնում են առանձին)։-Հիւնք.


Փանդիռն, դռանց

s. mus.

s. mus. pandura, threestringed guitar;
trumpet.

• = Փռրո-Ասիական ծագում ունի. հմմտ. լիւդ. πανδοῦρα, πανδούριον, πανδουρίς «երեք լարով քնար»։ Բառտ փոխառեալ և տա-րածուած է արևելք և արևմուտք։ Նախ անցել է յոյներին և տուել է πανϑοῦρα, πάν-δουρον «երեքաղեան քնար» (Յունաց մօտ ասանդութիմն կար միշտ թէ փանդիռը Փոքր-Ասիայից է եկած)։ Այստեղից ձևացել են լտ. pandura և թրք. pandura, որի միջոցով են բուլգար. pandura, սերբ. pandura, pandur, bandur, ուկր. bandura «լարաւոր նուագա-րան կամ կիթառ»։ Միևնոյն բառը հասել է նաև Կոմևաս. ուր ունինք վրաց. უანტური փանտուրի կամ უანდური փանդուրի, թուշ. უანდურ փանդուր, չեչէն. p'aγdur «լարա-ւոր մի նուագարան», օսս. fändur, fändir «երկու լարով կիթառ»։ Կովկասեան ձևերը հայերէնի միջոցով չեն ու ձայնաւորի պատ-ճառաւ։-Հիւբշ. 395։

• ՀՀԲ իրարից զանազանելով գրում է բամբիռն «մատի ծնծղայ, թրք. չալփա-րա, չէնկի», իսկ փանդիռն «գալարա-փող»։ ՆՀԲ անորոշ կերպով մեկնում է բամբիռն «թերևս որպէս թամպուռ կամ սանդուռ, կամ ծնծղայ մեծ և փոքր, որ-պէս զիլ, չալփառա ևն». իսկ փանդիռն «իբրու նուագարան բախողական պէս-պէս. որպէս երգեհոն, քնար, և սանդուռ, թամպուռ ... որպէս քնար երեքաղեան». և համեմատում է յն. փանտո՛ւռա ձևի հետ։ Գրեթէ նոյնն է նաև ՋԲ։ Եւրո-պա 1851, 19 հանում է բամր=առս. ձըրկեկ ձայն մ'ունեցող աղեբախ նուա-գարան մը պիտ'որ ըլլայ»։ Böttich. Arica 48 և Lag. Gesam. Abhd. 274 լիւդ. և օսս. ձևերի հետ, բայց նաև իտալ. mandora, mandoline։ Էմին, Հայ. հեթ. կր. (Յոյս 1875, 408) աղի-քով մի նուագարան է ընդունում։-Հիւբշ. 395 դնում է ծագումն անստոյգ փոխառութեանց շարքը։ Բամբիռ և փանդիռ երաժշտական գործիքների ձևի և կազմութեան վրայ, իբրև երկուսը իրարից տարբեր բաներ, բաւական ընդարձակ խօսում է Գ. Լևոնեան՝ Ազգ. հանդէս ԺԴ 91-95։


Փանդուրակ, այ

s.

son of a carpenter.

• , գրուած է նաև փակդո-րակ, բանթորակ. Յիսուսի հայր համարուաձ մի անձի անունն է և սխալմամբ կարծուաձ է թէ նշանակում է «հիւսն». երկու անռամ գործածում է Եղիշ. բ. «Ի կնոջէ ումեմնէ ծնաւ, որում անուն էր Մարիամ և առն նռ-րա Յովսէփ, այլ ճշմարտութեամբ բանթո-րակայ ուրումն եղեալ նա որդի յանկարգ խառնակութենէ». (Եղիշ. տպ. Թէոդոսիոյ, էջ 36. պարբերութեանս վերջի մասը սա-կայն չի գտնւում ուրիշ օրինակների մէջ և անշուշտ կրճատուած է պարկեշտ գրչագը-րողների ձեռքով). «Թողեալ զՅիսուս Քրիս-տոս զփրկական անունն, փանդուրակայ որ-դի անուանես» Եղիշ. մատ. էջ 29։

• = loseph Pandora անձի անունն է, որ հին հրէական մի առասպելի մէջ Քրիստո-սի հայրն էր համարւում։ Այս առասպելը առաջին անգամ գրի առաւ հռովմէական մատենագիր Celsus (3. Ք. 178)՝ իր հա-կաքրիստոնէական գրութեանց մէջ. «Joseph Pandora, հռովմայեցի զօրագլուխ կալաբրի-ական լեգէոնի յանկոյց զեբրայեցի աղջիկն Միրիամ ի Բեթղեհեմէ և եղև հայր Յիսուսի». (հմմտ. Որոգինէս, Ընդդէմ Կելսեայ Ա. 28, 32)։ Նոյնը կրկնում են նաև Թալմուդը և Սէֆէր Թոլէդոթ Եշու (Գիրք ծննդեան Յի-սուսի) հրէական առասպելական գրուածքը։

• Հին բռ. բառս մեկնած է «հիւսն», անշուշտ հետևցնելով այն բանից, որ հայր Յովսէփ հիւսն էր։ Եղիշէին հետե-ւելով Աւգերեան, Լիակ. վրք. սրբ. ե. 18 և միևնոյն ժամանակ առասպելը մևևնել ուզելով՝ Յիսուսի նախնեաց մէջ ընդունում է Պանթեռ անունով նշանա-ւոր մի հիւսն, իսկ փանդուրակ համա-րում է ibn-durgār «որդի հիւսան»։ ՆՀԲ, անտեղեակ վերոյիշեալ առասպե-լին և առանց ուշադրութիւն դարձնելու ևեռ.-այ վերջաւորութեան, որ յատուկ է միմիայն յատուկ անուններին, մեկ-նում է «բառ անյայտ, որպէս հիւսն»։ Նոյնը նաև ՋԲ։-ԱԲ դնում է «յատուկ անուն հին հերետիկոսի կամ գէշ մար-դու, ըստ այլոց հիւսն»։ Lag. Gesam. Abhd. 53 փանդուրակայ որդի մեկնում է «բոզորդի» և կցում է πανϑήρος յա-տուկ անունին։ Լաւագոյն և ուղիղ մեկ-նութիւնը ունի Մ. Փորթուգալ փաշա, Եղիշէ 1903, էջ 240, որ դժբախտաբար սխալմամբ սրան է կցում նաև պրս. ❇ [arabic word] pandūra «այր տխմար, սուտ

• կեղծեալ տղայ», [arabic word] pindā̄rā «կարծիք, ցնորք, երևակայութիւն»։]


Փաշաման

s.

anguish, affliction;
blame, reproach;
— կրել, to suffer invectives;
to receive reproaches.

• = Պհլ. [other alphabet] pasāmān, մանիք. պհլ. [hebrew word] pasimān, պազ. pašemān, պրս. [arabic word] pasīmān «զղջացած», պհլ. pasāmānih, պազ. pašémāni, պրս. [arabic word] pašīmānī «զեղջ, ապաշաւ» (Salemann, Man. Stud. ЗAH 8, 114, Nyberg, Hiltsbuch des pehl. II 173). ծագում է pas=հիւս. արևմ. pas-«յետոյ»+a յօդա-կապ + mān «մտածել» և նշանակում է բուն «յետոյ մտածել (յանցանքի վրայ)». այսպէսով կազմութեամբ նոյն է յն. μετα-ϰοια հոմանիշի հետ։ Իրանեան ձևի վրայ առանձին յօդուած ունի Benveniste BSL 34, N 101, էջ 28-31, որ նախաձևը դնում է *patiš-māna-, իբր «յետսմիտք». արևել-քում վերածուել է patizmāna-, pažmān (սո-գդ. ptzmn, պրս. pižmān), արևմուտքում pašmān-, որից օսս. fäsmon, քրդ. pošmān և յօդակապով՝ պհլ. pašāmān, pasemān, պրս. pašīman, պազ. pašamān. միևնոյն կազմութիւնն ունի քրիստ. սոգդ. nm'nծ»։-Հիւբշ. 254։


Փապ

cf. Փապար.

• «ծակ, խոռոչ, փոս. քարի մէջ այր» Առաթ. Ոսկ. ես. 365. կող. էջ 545. Երզն. լս. էջ 124, 132. որից անփապ Թէոդ. մայր. անփապելի Շիր. նսեմափա՞պ Ճառընտ. փապուղի (նոր բառ), և -ար մասնիկով (հմմտ. տիպար) փապար «ծակ, ծերպ, ճեղք, քարանձաւ» Եբր. ժա. 38. Ես. է. 19. Յովն. բ. 7. Եզն. «ճեղքուած, աւերակ». Յհ. կթ. փապարել «մարմինը՝ մորթը ուռիլ, ծակծկիլ» Օր. ը. 4. Եղիշ.։

• Տէրվ. Նախալ. 92 հնխ. pap, pamp արմատից է դնում հյ. փապարել, փամ-փուշտ, փափուկ, լիթ. pámpti «ուռիլ, գիրանալ», pampalas «գէր»։ Հիւնք. պարապ բառից փապար է դնում և փա-պար-ից համառօտուած փապ։


Փապար, աց

s. adj.

crevice, rift, cleft;
cave, cavity, hollow, hole;
hollow.

• «յետի կողմն գլխոյ. зaтылокъ (ծոծրակ)», այս իմաստով ունի Կ. Սա-րաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 119, 161։


Փառ

s. anat.

cf. Մեղեդի;
thin skin, pellicle, cuticle, film, husk;
secundine.

• «թև». արմատս առանձին գործա-ծական է միայն արդի գաւառականների մէջ. այսպէս Ախց. փէռ «անիւի շառաւիղները», Ջղ. Վն. փառ, Բբ. փէռ «ջաղացքի անիւի թեւերը, որոնց զարնուելով ջուրը՝ անիւը պտտւում է. ֆր. aube»։ Բայց սրա հին գոր-ծածութեան ապացոյց է խեչափառ «խեցգե-տին» Ոսկիփ. Վրդն. առ. 37. Մխ. բժ. 43, 55, Վստկ. 74, Սանահն. (բուն նշանակում t «խէչից՝ կողքից թևեր ունեցող»)։

• «զգեստ, շապիկ» Վրդն. դան. (Զբա-դէն զգեցեալ, որ է փառս, քահանայական զգեստու ձև), «տղընկեր, ընկերք, տղու շապիկ, նորածնի հետ արգանդից դուրս ե-կած աղտեղութիւնը» Ոսկիփ. «ձուի միջի մաշկը» Յայսմ. մրտ. 18. գտնւում է նաև գաւառականների մէջ՝ «թաղանթ, բարակ մաշկ, աչքի վրայ պատած լուսն, վէրքի ե-րեսի խաւը, քացախի մարը, հալած իւղի ե-րեսի փրփուրը, սարդի ոստայն» նշանակու-թեամբ։

• = Խալդեան փոխառութիւն է. հմմտ. վրաց. თარაა փարվա «ծածկել, պահել, պահպանել, պաշտպանել», უარული փարուլի «ծածկել», საუარებელი սափարեբելի «ծածկոց», აუარე-ბა ափարեբա «ծածկել, ցանկ քաշել, քօղար-կել, գաղmնի պահել», აუარვა ափարվա «ծածևեւ. պահել, ապաստան տալ», დათარ-ნა դափարնա «ծածկոց»։ Թէ հայերէնի և թէ վրացերէնի այսքան զանազանեալ նշա-նակութիւնները չեն թոյլ տալիս կարծել որ մին միւսից փոխառեալ լինի, այլ միասին ենթադրում են մի երրորդ աղբիւր, որ խալ-դերէնը պէտք է լինի։-Աճ.

• -Ք, ի-ա հլ. (միայն անեզաբար գործածուած) «վեհութիւն, մեծութիւն, շուք. 2. գոհաբանութիւն, փառք տալը» ՍԳր. «3. կարծիք, կրօն, դաւանութիւն» (ըստ յն. ὄοςα, որ նշանակում է «փառք, կրօն, ռաւանաւ-թիւն») Գերմ. թղթ.։ Առաջին նշանակութիւ-նից են փառաւոր ՍԳր. Ոսկ. մ. բ. 1. փա-ռախնդիր Եւագր. փառասէր Եւս. պտմ. փա-ռաւորութիւն Եզն. (տպագիրը սխալմամբ և հակառակ ձեռագրի ունի փառատրութիւն), մեծափառ Բուզ. սպիտակափառ Ագաթ. սը-նոտեփառել «սուտ պարծենալ» Պիոն. 390. ծիրանափառ Ագաթ. Կորիւն. շիջելափառ Յոբ. լ. 8. զրափառ Ոսկ. յհ. ա. 2, 6. փա-ռազնեայ «ազնուական» Հայել. 333, փառա-շուք «փառաւոր և շքեղ» Փոնց. 165 (երկուսն էլ նորագիւտ բառ)։ Երկրորդ նշանակութիւ-նից են բխում փառաբանիչ Ագաթ. փառա-բանել Շար. ժմ. Կիւրղ. ծն. փառամատոյց Գիւտ. թղթ. առ վչ. փառատրել Շար. Նար. յատկապէս եզակի գործածութեամբ փառ «փառատրական մեղեդի», որից էլ հարց-նափառ Տօնաց.։ Երրորդ նշանակութիւնից ևն ծագում փառաբանել «կարծել, դատել, այնպէս համարել» Կիւրղ. գնձ. ուղղափառ = յն. ὄοϑόδοςος Յճխ. Խոսր. Շար. ուղղա-փառհաւատ Բուգ.1 չարափառ=յն. ϰαϰώδοςος Խոր. Վրք. հց. այլափառ=յն. ετερόύοςος Փիլ. ևն։ Հոլովեալ ձևից է՝ փառացասէր Ոսկ. մտթ. Ա. 61։ Գրուած է ի փարաց կրկնագիր Ագաթ. Յուշարձան 117բ։ Նոր բառեր են փառակազմ, փառապանծ, փա-ռատենչ ևն։

• = Պհլ. farr «փառք, շուք» բառից. հմմտ. պրս. [other alphabet] ︎ farr «փառաւորութիւն և շքեղ պերճութիւն. 2. լոյս», օ [arabic word] farra «պեր-ճութիւն և զարդարանք», [arabic word] farrahī «շքեղութիւն և փառաւորութիւն», թուրֆանի մանիք. պհլ. frh (farrah) «փառք, պերճու-թիւն», աւելի պահուած է յատուկ անուն-ների մէջ. ինչ. պհլ. Farr-Ohrmazd, Far-hbag, Nāpi-farnāi, հպրս. Vindafarnā (յն. տառադարձուած lνταφερνης), *Farna-bāzu-(յն. Փαρνάβαζος), *Tisa-farnā (յն. Τισσαϰεე-νηა), որոնցից հետևում է հպրս. farnah--այս բառը բնիկ չէ, այլ զնդ. [syriac word] ︎ xvar-anah-բառն է, որ հպրս-ր ռիտաևան ճա-նապարհով փոխ է առել և իր ձայնաևան օ-իէնքներին ենթարկելով դարձրել է farnah-lMeillet MSL 17, 108. այս մասին աւելի երկար տե՛ս Benveniste BSL հտ. 31, N 93, էջ 72-76). հպրս-ից անցել է պահլաւին և այստեղից էլ մեզ։-Հիւբշ. էջ 254։

• Tromler, Disputatio (1759?), էջ xxI7 (ըստ Karst, Gesch. d. Arm. Phil. 2) փառք բառի հետ է կապում եգիպտ. Potiphar անունը և Փարաւոն։-ՀՀԲ փառ «մեղեդի» դնում է փառ «մաշկ» ձևի հե՞տ։-ՆՀԲ փառք՝ լծ. վարկ, յարգ։-Պրս. բառի հետ կցեց նախ Muller SWAW 42, 252 և յետոյ, Lag. Ges. Abhd. 149։-Lag. Beitr, baktr. Lex. 38, 71 հպրս. -φερν-, զնդ. parənaiīh, պրս. parr (farr)։ Այվառ-ևան, Սիօն 1872, 110 պրս. ֆէր։ Մորթ-ման ZDMG 26, 526 բևեռ. parni հո-մանիշի հետ։ Մառ ЗВО 5, 320 զնդ. x'āϑra հոմանիշի հետ։ Հիւնք. Պերոզ անունից։-Karst, Յուշարձան 403 սու-մեր. bar «փայլիլ, արև»։


Փաս

s.

pitcher, jug.

• «պատիւր պահել, նրա յարգը ճա-նաչել». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Քուչ. 91.-«Առիւծն առիւծին մսէն թէ հազար որ տան նա չուտէ. գէմ ինքն ալ առիւծ եղեր, զառիւծն փասն կու պահէ»։

• = Պրս. [arabic word] pās «պահպանութիւն» բառն է, որ վերի ձևով էլ գործածուած եմ գտնում Գուլիստան, յռջբ.-︎︎ [arabic word] pās-i xatir-i bi-čāragān Թշուառների խաթըր պահել, նրանց յարգը ճանաչել»։-Աճ.


Փասեան

s. ornith.

s. ornith. cf. Փասիան.

• «մի տեսակ թռչուն, որի միսը շատ համեղ է» Ոսկ. մ. գ. Խոր. բ. 81 (այս-տեղ գրուած նաև փասիան)։

• = Յն. φασιανός բառն է. բուն նշանա-կում է Փասիս գետի շուրջը և եզերքները. որից ό φαοιανბς ὄρνις կամ պարզապէս φασιανύς «Նոյն գաւառին յատուկ մի տե-սակ թռչուն, փասեան», բառս տարածուած է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. ինչ. ասոր. [arabic word] fasyānā, լտ. phasianus, իտալ. fagiano, ֆրանս. faisan, մբգ. fasān, ռուս. фaзанъ ևն։


Փաստ, ից

s.

reason, ground, argument, proof.

• ՆՀԲ յիշում է պրս. պայիս (իմա՛ արաբ. bā'iϑ «պատճառ»), լծ. և fas, ի յն. φάοις «ասութիւն»։ Այտընեան ՀԱ 1911. 672 լն. φάσις բառից հյ. -աստ մասնիկով։ Հիւնք. յն. φασϑαι «ա-սելն»։ Patrubány ՀԱ 1908, 152 սպաս-(ել)+աս(ել)։


Փասքուս, քսի

adj.

chattering, prattling, tale-bearing, whispering, slanderous, back-biting.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «քսու, բամբասող» Ա. տիմ. ե. 13. Սիր. իա. 31. որից փասքսել «շաղփաղփել, բամբասել»՝ Սեբեր. 178. Կնիք հաւ. 217. յետնաբար շրջուած ձև է քսփուս Մխ. դտ. Վրք. հց. հմմտ. նաև քոմոս (տե՛ս քուս արմատի տակ)։

• = Կազմուած է փաս և քուս բառերի բար-դութեամբ. առաջինը անծանօթ է, երկրորդը քսու, քսել բառերի արմատն էս

• իմանի կին շատախօս». (բայց յն. φάσ-ϰω նշանակում է «ասել, յայտարարել, հաստատել, կարծել, հաւատալ»)։ ՆՀԲ «Ի ձայնիցս քուս, յորմէ քսու, և փաս-յորմէ բամբաս. լծ. և յն. փսի՛թիրօս, որպէս և ֆա՛սքօ «ասել», թրք. ֆասլ էթմէք «բամբասել»։ Տէրվ. Altarm. 71 փաս+քուս (քսու). առաջինը համարում է կա՛մ բաս (որից բամբաս) և կամ նոյն ընդ սպասել =սանս. spaç, որով փասքուս լինում է բուն «բառի լըտես»։ lusti, Dict. Kurde 78 քրդ. pəsapəs և պրս. fasāfas «փսփսուք» ձևերի հետ։ Հիւնք. յն. βασϰοσυνη «փասքսութիւն»?


Փարազ

cf. Փարաձ.

• «խուզելու գործիք, մկրատ, կտրոց». ունի միայն ՀՀԲ. նոյնը ՋԲ «մկրատ» (իբր նոր բառ). իսկ Բռ. երեմ. էջ 322 փարազ (չկայ փարաձ) «խոզան, կտրոց»։


Փարաձ

s.

scissors.

• «խուզելու գործիք, մկրատ, կտրոց». ունի միայն ՀՀԲ. նոյնը ՋԲ «մկրատ» (իբր նոր բառ). իսկ Բռ. երեմ. էջ 322 փարազ (չկայ փարաձ) «խոզան, կտրոց»։


Փարայ

s.

erotic plant.

• «կանեփուկի նո-ման՝ գետնաճապաղ և գրգռիչ մի բոյս է» Վստկ. 52. (ՀԲուս. § 3040 ունի միայն փա-ռայ ձևով և անորոշ նշանակութեամբ)։ նոյն բառը ունի նաև Մագ. թղ. 48. «Տագ-նապ տոչորման Պռոմիդեայ հասեալ Հե-փեստիւ պաշարեաց... և ափրոդիտականն նուազեալ թառամի կարօտացեալ փարայի ի ծարակածպտել այս օգնականութեան». (միտքն այն է թէ տաքը կոխեց և կարօտ ենք անձրևի կամ զով օդի)։ Կոստանեան բնագրում փարայի դնում է գլխատառով (իբր յատուկ անուն), բայց ցանկում ուղ-ղում է մանրատառով։ ՆՀԲ համարում է վերի բոյսը. թւում է Ափրոդիտէի արբա-նեակներից մին (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 191)։


Փարատ

adj.

detached, disunited, dispersed, removed.

• «զատուած, հեռու, անջատ» Զքր. կթ. Լմբ. սղ. որից փարատել «հեռաց-նել, վերացնել, ցրուել» ՍԳր. Եզն. Եւս. քր. Վեցօր. փարատեցուցանել Ես. լը. 14. Ագաթ. փարատումն Ոսկ. փիլիպ. մշտափարատ Նար յիշ.։

• = Ասոր. [arabic word] pərat «dissipavit, divul gavit (famam), ցրուել, տարածել (անունը), 2. discidit (suturam), կտրելով բաժանել (կարը)», ❇ pərātā «ճեղք» (Brokkel-mann, Lex. syr. 286 ա)։-Աճ.

• ԳՒՌ.-Ջո. Սլմ. Վն. փարատել, Ախց. Երև. Կր. Տփ. փարատէլ, Մշ. փարադել, Սեբ. փարադէլ, Խրբ. Շմ. փարադիլ, Մկ. փmրm-տիլ, Մրղ. փառատէլ, որոնք ընդհանրապէս նշանակում են «ցաւը, հիւանդութիւնը վանել հեռացնել».-Տիգ. փmրmդիլ «կորչիլ հե-ռանալ երթալ».-Նոր առումներ են փա-րատել Երև. Սլմ. Վն. որ և փարտել Ակն. Բիւթ. Բլ. Մշ. «թոնիրի մէջը շորով սրբել մաքրել», փարատել Գնձ. Լ. Ղրբ. Ննխ. Սլմ. «ծնունռիզ յետոյ տղացկանի տունը օրհնե-լը». որից փարատ. փարտիչ, փարտոց, փա-քատիկ, փարատիչ, ականփարատիկ «փուռը կամ թոնիրը մաքրելու շոր», փարատկել «թոնիրը սրբել». հին գործածութիւնը ունի Մաշտ. 321 (Կանոն փարատելոյ զտուն նո-րածին մանկանց)։-Ուրիշ բառեր են Պլ. Ռ. փառադէլ «պատառոտել», Ատն. փա-ռադէլ օլմաք «պատառոտուիլ, կտոր կտոր լինել», որոնք կազմուած են թրք. para-la-maq «պատառոտել» ձևի վրայից՝ հյ. փա-րատել բառի հետ խաչաձևմամբ։ Հնագոյն ռործածութիւնն ունի Բռ. ստեփ. լեհ. «Ջար գազանի դիպեալ նմա՝ փորոտեաց զնա» (տե՛ս և փորոտել)։


Փարգաստ

int.

pooh ! pshaw ! nonsense !.

• «րա՛ւ լիզի, Աստուած չանէ՛» Սեբեր. 132, 173. Ոսկ. ես. 292 (յգ. փար-գաստք)։

• ՆՀԲ յիշում է թէ «կայ և պրս. փէր-քtսթ, լծ. ընդ պարկեշտ»։ Ուղիղ մեկ-նեց նախ Հիւբշ. ZDMG 35 (1881), 663 և յետոյ Պատկ. Maтep. I (1882), 16։


Փարելի, լւոյ, լեաց

adj. s.

affecting, moving, touching;
amiable, dear;
offscum, offscouring, cf. Ջնջան;
— առնել, ասել, to conjure, to beseech, to entreat, to beg, to supplicate.

• «ջնջան, ջնջոց, սրբիչ, քուրջի կտոր». մէկ անգամ ունի Ա. կոր. դ. 13։ «իբրև առակ նշաւակի եղեաք ամենայն աշ-խարհի, ամենեցուն փարելի լինել մինչև ցայժմ». յն. περίϑημϰ «աղտ, սրբուած կեղ-տը»։


Օդի, օդւոյ, օդիք, օդեաց

s.

sheep.

• «ոչխար» Կոչ. 327. Մանդ. Մեկն. ծն. յոգնակին՝ օդիք, սեռ. օդեաց ՍԳր. (բազմի-ցըս) կամ օդեայք Գնձ. որից օդենի «ոչխա-րի մորթից շինուած» ՍԳր. օդիկ «ոչխարի մորթից մուշտակ» Բուզ. զ. 8 (թերևս պէտք է կարդալ լօդիկ)։

• ՆՀԲ լծ. հօտ։ Վերի մեկնութիւնը տուաւ նախ Տէրվ. Երկրագունտ 1884, 54, Նախալ. 172, յետոյ Müller WZKM 10, 278. վերջինս -դի մասնիկը դնում է սանս. dhenu., զնդ. daēnu-«կաթնտու մայր անասունը», պրս. dāya «դալ-եակ»։ Հիւնք. հօտ բառից։ Lidén, Arm. Stud. 24 ծան. վերի ձևով, որին համա-ձայն է նաև Petersson KZ 47, 258։ Աառորեան ՀԱ 1909, 336 և Karst, Յու-շարձ. 408 սումեր. udu «ոչխար»։


Օթ, ից

s.

pernoctation, passing the night in a place;
sleeping place, lodging, inn;
evening;
առ —, towards dusk, in the evening;
— առնել, to stop or stay with, to logde at;
գնացեալ ընդ անապատ —ս երկուս, journeying two nights in the desert.

• «հագնիլ». արմատ առանձին ան-գործածական, որից ունինք միայն օթոց, ի-ա հլ. «անկողնի ծածկոց, կապերտ» Բ թգ. ժէ. 28, «վերարկու, զգեստ, կրկնոց» Սղ. ճգ. 2. Պղատ. օրին։

• , ի հլ? «գիշերը մի տեղ անց կացնե-լը» Եզեկ. իգ. 17. Խոր. «մի օրուայ ճանա-պարհը, մէկ իջևան» Փարպ. Եղիշ. ը. էջ 111. Ճառընտ. «երեկոյ, գիշեր» Սոփոն. բ. 7. ոճով ատւում է օթ առնել «օթևան տալ» Ոսկ. տտր. տող 185 և 202. որից օթել կամ օթիլ «գիշերել, գիշերը մնալ» Յհ. իմ. ստ. Կանոնր տահ. 112. Իգնատ. ղկ. 68. «պարտքի փոխարէն տրուած գրաւր երկար ժամանաև մօտը պահելը» Մխ. դտ. 358, օթագայանալ, օթագայիլ ևն Երեմ. իե. 24. Յոբ. բ. 9. Ոսկ. յհ. բ. 37, 39. օթագանիլ «աշխատանքի վրայ տքնիլ, անքուն գիշեր-ներ անց կացնել» Սոկր. 568. օթանոց «սե-նեակ, բնակարան» Խոր. Արծր. օթեկ, օթե-կան «նախորդ օրուանից մնացած, քարթու» Կանոն. օթեվան ՍԳր. Փարպ. օթոց «ննջա-րան, սենեակ» Արծր. ցայգոթ Եպիփ. ծն. բացօթեագ Ղկ. բ. 8. Փիլ. որ և բացօթեայ Ճառընտ. Շիր. Յհ. կթ. (կայ և ախալ գրչու-թեամբ բացօդեայ, իբր թէ օդ բառից լինէր. որ և այժմ բաւական ընդհանրացել է տր-գէտների մօտ). գիշերօթիլ Փիլ. բագն. երե-կօթք Ագաթ. Յհ. կթ. երեկօթոց «կէսօրից յետոյ հանգստանալու համար պառկիլը» Կոչ. 18 (ըստ Վարդանեան ՀԱ 1922, 578), օթեակ «թատրոնի առանձնասենեակ» (նոր բառ) ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. au-«գիշերել» արմատից աճած auti-ձևից. պարզականը տալիս է ագ-, որից ագանիլ «գիշերել» (տե՛ս այս բառը I հատորում). կազմու-թեան համար հմմտ. արև-արեգակ, կով-կոգի, հով-հոգի և յատկապէս նախորդ օթ «հագնիլ» արմատը (Pokorny 1, 20, Boi-sacq 364)։-Հիւբշ. 411։

• ՆՀԲ լծ. թրք. եաթմագ «պառկիլ», եաթագ «անկողին», օթագ «մեծ վը-րան», օդա «սենեակ»։ Տէրվ. Նախալ. 66 հնխ. av «հագնիլ, բնակիլ» արմա-տից. հմմտ. զնդ. av «մտնել», aoϑra «հողաթափ» ևն։ Müller, Armen. VI, թ. 68 և SWAW 136 (1897), էջ 6 ագա-նիմ «գիշերեմ» բայի հետ՝ զնդ. aw «երթալ», յն. ἰαύω «գիշերել»։ Bugge IF 1, 446 օթ դնում է հնխ. autis նա-խաձևից. նոյնը կրկնում է Lуk. Stud. 1, 33 և այս ագծ։ այժմ արդէն ընդունուած է գիտունների կողմից. հմմտ. Boisaca 364, Pokorny 1, 20, նաև Grammont MSL 20, 244։ Իմ մեկ-նութիւնը ընդունում է նաև Liden. Cöteborgs högskolas Arsskrift 1933, էջ 41,

• ԳՒՌ.-Ակն օթիլ «իջևանիլ», Ղզ. օթա՛-նալ «ժամանակ անցնելով գործը հնանալ», Ղրբ. օթէ «օթեկ, քարթու ուտելիք»։


Օժանդակ, աց

adj.

aiding, helping, assisting, auxiliary, subsidiary;
confer derate, allied;
— — բայ, auxiliary verb.

• , ի-ա հլ. «օգնական, նպաս-տող» Դ. թագ. ժա. 6, 11. Ոսկ. յհ. բ. 13. խԽոր. Յհ. կթ. Յճխ. որից օժանդակել «օգնել, նպաստել» Կոչ. Խոր. օժանդակութիւն Խոր. Յհ. իմ. ձեռնօժանդակել Բրս. պհլ. գրուած է նաև օժընդակ կամ օժնդակ «օգնական» Յհ. իմ. Եփր. Խոստ. Փարպ. «սուրհանդակ» Դ. թագ. ժա. 6, 11, ուժընդակ Ստ. ժմ. 487. ուժնդակել Վրք. ածաբ. օժանդակիչ (նոր բառ). կայ նաև օժանդ ձևը Կիւրղ. պրպմ. տպ. Պօլիս 1717, էջ 328 (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատեն. Բ. 82)։

• ՆՀԲ լծ. հյ. օգն, օճան։ Հիւբշ. KZ 23. 24 օգնել, օգուտ, օժիտ բառերի հետ։ Տէրվ. տե՛ս օգնել։ Հիւնք. օճան բառից։ Karst տե՛ս օգն։


Օժիտ, ժտից, ժտաց

s.

marriage-portion, dowry, endowment;
gift, present.

• (յետնաբար ի հլ.) «հարսի բաժինք» Ծն. լդ. 12. Ոսկ. Բ. կոր. Մծբ. «ընծայ, պարգև» Մծբ. Մխ. դտ. Կանոն. Երզն. քեր. գրուած է նաև ուժիտ, ոժիտ, որից օժտա-բեր Ագաթ. օժտել «նուիրել» Յայսմ. Ան-սիզք 63 (մհյ. օճտել «պարգևել» Կոստ. երզն. 177), օժտութիւն Յհ. կթ.-բոլորովին այլ բառ է ռյժտել Սիր. իթ. 2 (Որ ոյժտեաց ձեռամբ իւրով, պահեսցէ զպատուիրանս. յն. ό ἐπ ι σχύων τη χειρί αύτοῦ զօրանալ զօրացնել)։

• Müller, Kuhns u Schl. Btrg. 5, 381 սանս. ahiti, ahati, զնդ. aziti «օժիտ, ընծայ»։ Հիւբշ. KZ 23, 24 օգնել, օ-գուտ, օժանդակ բառերի հետ։ Տէրվ. ռե՛ս օգն։ Հիւնք. օձտել բայից։ Վեր-

• ջին անգամ Müller WZKM 10, 182 համեմատում է սանս. ahiti բառի հետ, որ գալիս է հնխ. anglhiti-նախաձևից. սա տալիս է հյ. ընծայ, ուստի օժիտ բառի համեմատութիւնը անստոյգ է ըստ Հիւբշ. 448։ Kluge MSL 16, էջ 335 վրաց. զիթեվի «օժիտ»։ Ադոնց, Арм. въ ən. Ncт. էջ 189 ասոր. zabh-da «նուէր», արաբ. [arabic word] ︎ zabd «բաշ-խել», վրաց. գուզիթի, մզիթեվի բառե-րի հետ՝ յաբեթական արմատից։

• ԳՒՌ.-Սվեդ. ուժէդք «խօսքկապի ժամա-նակ հարսնացուին տրուած նուէրը», ուժդիլ «փեսի ազգականների նուէր տալը հարս-նացուին». նոյն է և օժտել Արբ. Սթ. «նուի-րել, բաշխել»։


Օղ, ից, աց

s.

ring, slide;
curl, ringlet;
— շղթայի, link;
— ճարմանդի, button-hole.

• , ի և ո հլ. «օղակ. անուր, խալխա» ՍԳր. որից օղալամբ Ել. լ. 5. օղամանեակ ՍԳր. (գրուած ողոմանեակ Խոր. տպնկ. 74, 75). ոսկեէօղ Վիպաս. (Խոր. բ. 47). խոյօղ «ճարմանդ» Ել. իէ. 11. լը. 17, 19, 28. օղա-կաւոր, օղակաձև (նոր բառեր). գրուած նաև ողակ Լմբ. իմ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. aulo-ձևից. ժա-ռանգները տե՛ս ուղի բառի տակ, որ նոյն արմատի ul-ստորին ձայնդարձից է յառա-ջանում։ Արմատի ընդհանուր իմաստն է «կլոր խողովակաձև». մեր օղը ներկայաց-նում է «կլոր տափակ»։ Իմաստի կողմից մեզ հետ միանում է լեթթ. ula «անուի ա-կանոց, այսինքն այն ծակը՝ որից առանց-քըն է անցնում»։-Աճ.

• ՆՀԲ լծ. հյ. ոլոր, բոլոր, յն. օ'լօս։ Մառ ЗВО 5, 317 զնդ. añgh «ծալել»։ Bugge IF 1, 443 աւղ <*anl-ձևին վերածելով՝ կցում է լտ. anulus «ա-նուր, մանեակ, օղակ» բառին։ Հիւնք. ուղիղ բառից։ Müller WZKM 10, 278 սանս. āwali «շարք, կարգ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 111 հոլով բառի հետ, ինչպէս ունինք ծնօղ և ծնող ձևերը։ Patrudány ՀԱ 1908, 214 յն. αυλή «բակ» ռառի հետ։ Սագրզեան ՀԱ 1909, 335 սումեր. ag, ak «օղակ, կեռ»։ Karst, Յուշարձան 422 թթր. ol, ul «կապիլ» օսմ. ilmek «հանգոյց», ilik «լամբակ»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մշ. ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սլմ. Սչ. Սեբ. Վն. Տփ. օղ, Սվեդ. օղագ, ուղmգ (չկայ օղ ձևը), Ասլ. Մկ. էօղ, Զթ. էօ՞ղ, Հճ. էղ, բոլորն էլ «գինդ» նշանակութեամբ։ Տիգ. գործածւում է միշտ յգ. օղիր ձևով. երբ հարկ լինի եզա-ևի գործածել, ասւում է օղիրուս թայր «օղե-րիս մէկ հատը»։ Նոր բառեր են օղակկո-ճակ, օղթակ, օղմղուկ։


Օղի, ղւոյ

s.

strong drink, spirit, brandy.

• «ցքի, բարկ և ոգելից ըմպելի» Դտ. ժգ. 4, 7, 14. Ղկ. ա. 15. (արդի գրականում «արաղ» իմաստով). գրուած նաև ուղի Կր-նիք հաւ. էջ 177. եաւղի Գիրք թղ. 253. ո-րից մեղրօղի, ամբրաւօղի Կանոն. նոր բա-ռեր են օղեվաճառ, օղեվաճառութիմն, կո-բեկօղի, բարկօղի, խնձորօղի, օղեգործ, օղե-գործարան ևն։

• ՆՀԲ լծ. ոգի։ Հիւնք. ոգի բառից։ Ա-ճառ. ՀԱ 1908, 121 յիշում է թէ սլաւ-գերմանական լեզուները գարեջուրի հա-մատր ունին մեր բառին համահնչիւն մի ձև. այսպէս՝ լիթ. alus, լեթթ. alus, հպրուս. alu, հռուս. олъ, պլով. δi, հին սլ. 9l անգլսք. eala, alodh, անգլ. ale, հիւս. գերմ. Ale, որոնց կարելի է միաց-նել թերևս լտ. alicə «ցորենից շինուած մի տեսակ խմիչք» (Ernout-Meillet 32, Trautmann 7)։ Սրանց նախաձևը դըր-ւում է alu-. Ըստ A. Ahlquist, Die Kul-turwörter d. Westfinnischen spr. Hel-singfors 1875, էջ 50 գերմանականից են փոխառեալ գարեջուրի ֆիննական անունները. ինչ. ֆինն. olu, olut, olus, վեպս. olus, էստն. olut, ólut, վոտյ. бlut, լիվ. voll, լապ. vuol։ Սլաւ-գեր-մանական լեզուների հետ յիշած իմ համեմատութիւնս դրել է նախ Pictet, բ տպ. Բ. 410, որ նրանց բոլորի մայրն է համարում սանս. ali «ոգելից ըմպե-լիք»։


Օճան, ի

s.

assistance, favour, protection, goodness, grace;
առնուլ —, to gain one's cause.

• (ի, ի-ա հլ. յետնաբար) «օգնու-թիւն, օգնականութիւն, հնարք, միջոց, թոյլ-տւութիւն, բարիք» Ոսկ. ես. մտթ. և ա. տիմ. Եզն. Կորիւն. Ագաթ. գրուած է նաև ոճան։

• Տէրվ. Նախալ. 105 օգնել, օժիտ ևն ձևերի հետ հնխ. vag արմատեր. տե՛ս ნգն։ Հիւնք. յն. εῦ «բարի» +ճանաչել։ Karst, Յուշարձան 416 տե՛ս օգն։ Ny-berg, Hilfsbuch 2, էջ 3 հյ. օճառ բառի հետ փոխառեալ պհլ. afcār «գործիք, կարասիք, սարք» բառից։ (Ձևը և ի-մաստը յարմար չեն)։


Օ՜շ

int.

would to God ! Please God ! God grant it !

• «մտի պատառ, կտոր». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործածուած եմ գըտ-նում Գոռ. և Շմ. էջ 71. «Ճեդքեսցին և քակ-տեսցին օշք ձեր ի թիկանց ձերոց», նոյն են նաև օշ օշ կոտորիմ «կտոր կտոր լինել» Պիոն. 386. ոշ ոշ կոտորեալ Վրք. և վկ. Ա. 124. որից օշատել Նոնն. 12. Առ որս. Պիտ. օշատում, օշոտում Նոնն. 12. օշել Փարպ. օշոտել Պիտ. Սարգ. աւելի գործածական է բառս յ նախդիրով՝ յօշ, որից ունինք յօշ յօշ «պատառ պատառ, բզիկ բզիկ» ԱԲ. յօ-շել «կտոր կտոր անել» ՍԳր. Ագաթ. Կոչ. 341. Վեցօր. 162. յօշատել կամ յօշոտել Գնձ. Նառ. 58, 62. յօշուած ՍԳր. յօշումն Մագ.։


Օշարակ, աց

s.

syrup, sherbet.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ. կայ միայն բց. -է) «այլևայլ հիւթերից պատրաստուած ախորժահամ ըմպելիք» Երգ. ը. 2. Նար. երգ. Բժշ.։

• Պոտ. ձևից դրին նախ Lag. Ges. Ah-hd. 214 և յետոյ Beitr. bktr. Lex. 5, Հիւնք. ևն։ Պատահակա՞ն նմանութիւն ունին ասոր. [other alphabet] [syriac word] 'ūsārā «հոյց, ճզմած հիւթը»=արաբ. օ︎ 'usara նոյն նշ.։


Օշնայ, ից

s.

mistletoe, lichen.

• , որ և օշնա, ուշնա «կաղնի ծառի վրայ բուսնող մի տեսակ մամուռ. muscus arboreus» Բժշ.։


Օշնան, ի

s.

kali, glass-wort, soap-wort.

• «օճառախոտ, saponaria. օճառի պէս փրփրող և իբր օճառ գործածւող մի տեսակ բոյս է» Եղիշ. ը. էջ 156, Բժշ.։

• = Պհլ. *afšnān ձևի՞ց. հմմտ. պրս. [arabic word] iišnān (որ և vušnān, šjnān) «օճառախոտ». ենթադրում է հպրս. *awi-šnāna-(WZKM 10, 183), զնդ. *ava-snāna-, *us-snāna-ձևերը, որոնք կազմուած են snā-«լուալ» արմատից՝ avi, ava, us մասնիկներով։ Պրս. բառը ճիշտ նոյն ձևով փոխառեալ է նաև աթաբերէնի մէջ, ուր բայական ձևով էլ կայ [arabic word] taasšun «օշնանով լուացուիլ» (Կա-ռս, թրք. թրգմ. Գ. 592)։-Հիւբշ. 259, 515։


Օտար, աց

s. adj. adv.

s. adj. stranger;
foreign;
remote, distant;
other;
extraordinary, strange;
vainly, in vain, unjustly, wrongfully.

• , ի-ա հլ. «օտար, դրսից, ոչ-բնիկ. 2. պանդուխտ, հիւր» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. տ. թես. և բ. տիմ. «պարապ տեղ, ի զուր» Եսթ. դ. 1. որից օտարագոյն Ագաթ. օտար-ազգի Ել. իթ. 33. Ղևտ. իբ. 10. Ես. ծզ. 3. Եզն. օտարանալ ՍԳր. Ոսկ. օտարախաոն Ղևտ. ժթ. 19. օտարակերպ Վեցօր. օտարա-ձայն Բ. մկ, ժդ. 26. Եբր. ժգ. 9. Կոչ. օտա-րամիտ Ոսկ. ետ. օտարասէր Ա. պետ. դ. 9. Եա. քր. օտարոտի ՍԳր. Եզն. Եփր. ծն. Ոսկ. նոր բառեր են օտարահպատակ, օտարերկ-րացի, օտարախօս, օտարամոլութիւն ևն։

• = Պհյ. *awtar ձևից. հմմտ. զնդ. aiwi-tara-, որ մէկ անգամ գործածուած է Եաշտ. ժէ. 14 և նշանակում է ըստ նոր քննիչնե-ռի «օտար» (Bartholomae, Altir. Wört. 90)։ -Հիւբշ. 112?

• ՆՀԲ լծ. հյ. վտար, ի տար. յն. ἔ́τερος, ἀλλότριος։ Lag. Urgesch. 266 դնում է սանս. tar արմատից՝ յն. τῆλε «հեռու» բառի հետ։ Էմին, Ист. Aeo-xика 119 օ մասնիկով տար «հեռու» բառից։ Lag. Beitr. bktr. Lex. 5 զնդ. aiwitara-, Տէրվ. Altarm. 47 սանտ avatar «հեռացնել», vitar «մէկ կողմ տանիլ, բաժանել»։ Նոյն, Մասիս 1882 յունիս 24 տե՛ս վտար։. Մառ ЗВО 5,

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. օտար, Տփ. օ՜տար, Ալշ. Մշ. Ննխ. Սեբ. Սչ. օդար, Տիգ. օդmր, Մկ. Շտ. ուտար, Զթ. ուդօյ, ուդոր, Սվեդ. ուդը՛ր (օտար հավերը քշելու համար բացականչություն, ք՛շքշ). նոր բառ է օտարացնել (Ննխ. օդօրցունէլ, օդուրցունէլ) «օտար կարծելով վախենալ» (մանուկների համար է ասւում)։

• ՓՈԽ.-Ըստ Bugge IF 5, 168-80 (թրգմ. ՀԱ 1895, 230) մեզանից է փոխառեալ գոթ. gatarniϑ «օտարացեալ»՝ Տիմ. զ. 5 հատու-ածի մէջ. այս բառը ծագում է մեր օտարա-նալ բայից՝ միջին ա-ի տղմամբ և աւ նա-խավանկը ջնջելով։


Օրան, աց

s.

bundle of corn, sheaf, shock, stack.

• , ի-ա հլ. «որաների դէզ. կալսելու համար հաւաքուած ցորենը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 27. Եփր. մն. 476։

• ՆՀԲ որայ բառից։ Տէրվ. Altarm. 72 որայ բառի հետ=սանս. lāvya «կրտ-րել», lāvaka «կտրած, հնձուած», յն. ληίον «ցանուած արտ» ևն։ Սագրոեան ՀՈ 19Ո9 336 և Karst, Յուշարձան 408 սումեր. uru «ցորենի դէզ»։ Liden IF 44, 191 իսլ. Փmstr «խոտի դէզ»։


Օրաս

s.

halo.

• (գրուած նաև աւրաս) «աստղերի բոլորտիքը երևցած կալ, բակ» Արիստ. աշխ. ուրիշ վկայութիւն չկայ։


Օրեր

s.

cf. Որեար;
*days.

• , ի-ա հլ. «անէծք, թշնամանք, նա-խատինք». մէկ անգամ ունի Բուզ. ե. 3։

• ՆՀԲ յն. ἀρὰ «անէծք, նզովք» բա-ռից՝ իբր յգ. ար-եր «նզովքներ»։ Նոյնը նաև Անդրիկեան, Բազմ. 1906, 440։ Karst, Յուշարձան 408 սումեր. ur «ա-նիծել»։


Օրթի

s.

stand up !

ծնեռից Յովհ. Արճիշեցի, էջ 61 մեկ-նում է «Որթիւ, որ թարգմանի ունկն դիք կամ յոտն կացէք»։ Տաթև. ամ. 154 «որթիւ, իբր թէ օրհնեցէք զՏէր և յառաջ մատիք ի լուր աւետարանին»։ Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։


Օրհն

s.

cf. Օրհնութիւն.

• (ի հլ. յետնաբար) «օրհնութիւն, բարեմաղթութիւն» Վրդն. պտմ. Յիշատ. ո-րից օրհնել ՍԳր. Ոսկ. եփես. Եփր. ծն. Սեբեր. օրհնեալ ՍԳր. օրհնիչ ՍԳր. Եփր. ծն. և հռ. օրհնութիւն ՍԳր. Սեբեր. բազմօրհնեալ Մաքս. եկեղ. բազմօրհնեան Դիոն. երկն. եկեղեցօրհնէք Մաշտ.։

• = Պհլ. *āfrinam «օրհնեմ, գովեմ» ձևից, որ կազմուած է a նախամասնիկով fri-«սիրել, յարգել, գովաբանել» արմատից. հմմտ. զնդ. ❇ āfrīnāmi «օրհնեմ, աղօթեմ», ❇ fri «աղօթք», ❇lիfrima-«ռոհներգութիւն», սոգդ. āfirīwan «օրհնու-թիւն», պհլ. [other alphabet] » ā̄frin «գովեստ, գովա-բանութիւն», nafrmn «անէծք», պրս. [arabic word] āfrin, āfarin «գովեստ. կեցցե՛», [arabic word] nafrin «անէծք»։ Այս բոլորր պատկանում է հնխ. prēi-, pri-«դուր գալ, հաճիլ, բարե-կամանալ» արմատին, որի այլ ժառանգ-ներն են՝ սանս. priyatē «սիրել», priyá «սիրելի, կինը», priyátā-«սէր», գոթ, friǰon «սիրել», frijaϑwa «սէր», frjonds=հբգ. friunt=գերմ. Freunϑ «բարեկամ», անգսք. trēod «սէր», հիսլ. frī «սիրելի, կինը», frīa «սիրել», frōendi «բարեկամ», հպլ. prijateli = ռուս. прiятeль «բարեկամ» ևն ևն (Po-korny 2, 86-7)։ Հայերէնի, ինչպէս և յու-նարէնի մէջ, այս արմատը չէ պահուած։ Իրանեանից են փոխառեալ նաև ուտ. afre «աղօթք, օրհնութիւն», afrep'esun «աղօթել, օրհնել»։ Հայերէնի մէջ պհլ. *āfrinam տու-ած է նախ աւհրնեմ, որ թէև անսովոր, բայց պահուած է էջմիածնի հնագոյն Աւետարա-նում (տե՛ս Rey. des ét. arm. 1, 168), յե-տոյ շրջմամբ աւրհնեմ։

• ՆՀԲ մեկնում է «օ՜րդ հնասցի» ձևով։ Gosche 23 տանս. vr, զնդ. yərə «պա-տուել, ընտրել, որոշել»։ Müller, Kuhns ս Schl. Btrg, 5, 381 զնդ. aiwifri-na, որ նոյն է վերի մեկնութեան հետ, մի-այն ā նախդիրի տեղ դրուած aiwi-։ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 44 օր հիմնել։ Canii, Et. étym. 172 սանտ arh «լարգել»։ Bugge KZ 32, 29 օր և հին բառերից, իբր «հին օր (երկար ևեանք) բաղձալ»։ Մառ ЗВО 5, 320 և Meillet դնում են զնդ. āfrinami «օրհ-

• նել», որ կասկածելի է գտնում Հիւբշ. 511։ Հիւնք. օրէնք բառից կամ պրս. աֆէրիյն «կեցցես», զնդ. աֆրիդի «ըս-տեղծել»։ Ալիշան, Հին հաւ. 449 զնդ. ահուրա։ Հիւբշմանի մերժումը տե՛ս նաև IF Anz 8. 48։ Meillet, Esq. 13 նոր պատճառաբանութեամբ, վերի ձե-ւով ընդունելի է դարձնում մեկնութիւ-նը։

• ԳՒՌ.-Ջղ. օրհնել, Ակն. օռհնէլ, Տիգ. օր-հէլ, Ասլ. էօրհնէ՝լ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Պլ. Ռ. օրթնէլ, Հմշ. օրթնուշ, Ննխ. Սեբ. օռթնէլ, Ագլ. Շմ. օռթնիլ.-Ալշ. Մշ. օրշնել, Խրբ. օռշնիլ, Սվեդ. ուշնիլ.-Սչ. օրխնել, Ջղ. Սլմ. Վն. օխնել, Երև. Մրղ. օխնէլ, Մկ. Տփ. օխնիլ, Զթ. ուխնիլ, ույհնիլ, ուրհնիլ (այլ թաղերում ուշնօձ «օրհնած»)։ Այս-տեղ է պատկանում նաև գւռ. Լ. Ղրբ. խնօ. թուն, Նբ. ուխնէթեն «սրբի գերեզմանից իբր ռեղ վերցրած հող», որ է օրհնութիւն կամ օրհնութեան հող Երև. և որի հին մեաւա-թիւնը ունի Վրք. և վկ. Ա. 338 (օրհնութեան հող).-պատահական նմանութիւն ունի ա-սոր. [arabic word] xənāyā նոյն նշ. -նոր բառեր են անօրհնել, անօրհնէք, օրհնանք, օրհնիթք, օրհնիթքահող, օրհնիթքագիր, օրհնուկ, օրհ-նուման.-հետաքրքրական է կրակը օրհնի՝ Ղրբ. «կրակը հանգցրու» բացատրութիւնը, որ հրապաշտական դարերի մնացորդ է համարւում (Ազգ. հանդ. Բ. 194)։


Օփրանտ

s.

offering.

• (որ և օֆրանթ, օֆռանթ, ոֆ-րանթ, ոփռանտ) «ժամուց, եկեղեցուն տը-րուած նուէր» Մաշտ. կիլիկ. Լմբ. մատ. 320, 322. Թղթ. դաշ. 26։

• = Հֆրանս. ofrende (կարդացւում էր of-rand), ֆրանս. offrande «ընծայ, նոսէր առ Աստուած», որ գալիս է լտ. offero «ընծա-յաբերել» բայից։-Հիւբշ. 390։


Ֆրեր

s.

brother;
—ք, Crusaders;
Templars, Knights templars.

• «խաչակիր զինւոր» Ուռհ. «եղբայր» (կրօնաւորի կամ աշխար-հականի տրուած կոչում) Թղթ. դաշ. 20։


Ֆռեր

s.

cf. Ֆրեր.

• «խաչակիր զինւոր» Ուռհ. «եղբայր» (կրօնաւորի կամ աշխար-հականի տրուած կոչում) Թղթ. դաշ. 20։


Ախտար, ի

• , ի-ա հլ. «աստղ, բախտ. աստե ղահմայ ժամագէտ» (միայն յոգնակի գոր-ծածուած) Եփր. արմաւ. 52. Շիր. Տօմար. գրում է նաև աղթարք՝ որ սխալ ձև է, ինչ. բաղդ՝ փոխանակ գրելու բախտ։ Սրանից են ախտարակ «բնախօս, փիլիսոփայ» Եւս. քը. բ. 200. «բնութիւն» Փարպ. յախտարակաց «ի բնէ, բնականից» Ոսկ. Սեբեր. (գրուած ախտարակայ Երզն. մտթ. 209), վատախ-տարակ «թշուառ, որ է չար աստղի տակ ծնած» Եղիշ. հմմտ. նաև ախտարմոլ և ա-պախտար բառերը։


Աղաւնի, նւոյ, նոյ, նեաց

• (նոյ, նեաց) «աղաւնի թռչունը, ռոխ» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երկու ձևով. 1. աղաւնե. ինչ. աղաւնեակ «փոքրիկ սիրուն աղաւնի» Երգ. բ. 14. աղաւնեկ «երա-ժըշտական ԱԿ ձայնին պատկանող մի եղա-նակ» Մանրուսմն. (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 18բ). աղաւնեվաճառ ՍԳր. գրուած նաև աղաւնէվաճառ, ինչպես և աղաւ-նէտուն Վստկ. 2. աղաւնա-ինչ. առաւնա-կէրպ Ագաթ. աղաւնաձև Մ. մաշտ. 173 ա. ա-ղաւնաձագ Գնձ. աղաւնարօտ կամ աղաւնիճ «մի տեսակ խոտ» Գաղիան. բժշ. (այս բոյսի անունը ուրիշ լեզուներում էլ ծագում է «ա-ղաւնի» բառից. ինչ. յն. πιριστερεων, իտալ. erba colombina. գերմ. Taubenkraut, թրք. guger-jIn otə, որ է ֆրանս. verveina). առան-ձին մի ձև է աղուենարօտ փխ. աղաւնարօտ։

• Ինճիճեան, Հնախօս. Գ 21 աղու ունի։ Peterm. 29, 42 ասոր. ❇ уaunā, եբր. [hebrew word] yaune «աղաւնի» բառից փոխա-ռեալ։ Klaproth, Asia pol. 105 գոթ. ahaks։ Bötticher, Arica 67. 4Ո5 balon։ Lag. Urgesch. Arm. 768 հա-մարում է թէ բառը կազմուած է labi ար-մատից՝ a մասնիկով, ինչպես որ նոյն արմատից դնում է օսս. balōn, լատ. pal-čιmes. columba, հսլ. golabī հոմանիշ-ները՝ կազմուած ava, upa, cum մաս-նիկներով։ Lag. Arm. Stud. § 53 մեր-ժում է այս. և ասորի ու եբրայական ձե-վերին աւելացնում է պրս. [arabic word] vana «վայրի աղաւնի», ասելով թէ այս բա-ռերի մէջ անշուշտ մի կապ կայ. և թէ ա՛յն ժողովրդին է վերաբերում բառը՝ որ ընտելացրել է աղաւնին։ Bugge KZ 32, 1 աղաւնի բառի առաջին նշանակու-կութիւնը դնում է «սպիտակ» և ըստ այսմ մեկնում է լտ. albus, օսկ. alafo, յն. αλφός, ἀλωφους «սպիտակ» ձևերով, ինչպես որ սլաւ և գերման լեզուներումն էլ «կարապ» ծագում է նոյն albho-«սպիտակ» բառից. հմմտ. հսլ. lebedi, հբգ. albiz, հիսլ. alft ևն։ Müller SWAW 84 (1877), 226 օսս. balan, ինչ. լիթ. balaudis=հսլ. lebedi։ Pokorny 1, Չ3 մերժում է լտ. albus ևն ձևերի հետ դնել հնխ. albho-«սպիտակ» բառից։ Հիւնք. յն. ἐλένη (Հեղինէ) յատուկ ա-նունից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ" 10 աղու հաւ. Մառ ИАН 1915, 940 սվան. մուգւ «աղաւնի» ևն։ Պատահական նմա-նութիւն ունին լազ. ալիոնի «mouette» և կազանի թթր. [arabic word] āγuvun «կաքաւ»։

• ԳՒՌ.-Պլ. աղավնի-խուշ (միայն կրօնա-կան պատմութեանց մէջ. վերջին մասն է թրք. quš «թռչուն»). Հճ. աղվmնի, Ակն. Ռ. աղվընի, Զթ. աղվընը, աղվընը, Սեբ. աղվը-նիգ, Խրբ. աղվընիգ, Ննխ. աղվէնիք, աղու-նիք, Տիգ. mղվընիք, Ալշ. յէղվընեգ, Մկ. Մշ. էղվընիկ, Ագլ. ըղօ՛նի, Երև. Ջղ. աղունիկ, Տփ. աղունակ, Գոր. Վն. յեղունիկ, Սլմ. յէ-ղունիկ., Ոզմ. յէղունէկ, Ղրբ. յեղօ՛նէ՛գ։, ղօ՛-նէգ, Պրտ. եղվընագ։ -Աղաւնի բառը միակ բացառութիւնն է, որ արդի լեզուի մէջ չէ վե-րածուած *աղօնի ձևին, մինչդեռ ուրիշ ա-մէն տեղ աւ երկբարբառը բաղաձայնից առաջ դառնում է օ։ Այս պատճառաւ Հիւբշման (անձնական) կարծում է թե հին հայոց աղաւ-նի բառը հնչւում էր *աղաւընի։ Այս ենթա-դրութիւնը հաստատւում է գւռ. աղվընի, աղվընիկ, աղվընը ևն ձևերով, որոնք ենթադրում են հնագոյն *աղուանի կամ *ա-ղաւրնի. բայց սրանց հետ միաժամանակ անհրաժեշտ է ընդունել նաև ճիշտ աղաւնի հնչուած մի ձև, որից կանոնաւորապէս յա-ռաջ է եկել *աղօնի և սրանից էլ Տփ. Վն. Ոզմ. Ղրբ. գաւառականների օ, ու պարունա-կող ձևերը։