Your research : 59 Results for ծ

Entries' title containing ծ : 3669 Results

Definitions containing the research ծ : 4354 Results

*Փուճ

• «րատարկ, սին, պարապ» Ադամ. 136, որ և փուչ Տաթև. հարց. 276. Ադամ. 137, 265, Առաք. պտմ. 438, որից փչացնել Ադամ. 265. փուչ փուչ «մէջը ծակոտկէն» Առաք. լծ. սահմ։ 639։ Նոր գրականում արև-մտեանը գործածում է փուճ ձևը, արևելեանը փուչ ձևը. այսպէս նաև նրանց ածանցները՝ փճանալ կամ փչանալ ևն։

• = Պրս. թթր. ❇ puč «պարապ, դատարկ, զուր. 2. անխելք, ապուշ», որից թթր. [arabic word] pučlək «դատարկութիւն», ❇ [arabic word] pué étmek «ոչնչացնել», փոխառութեամբ՝ քրդ. puc «դատարկ», փուն պու «փճացաւ, ոչըն-չացաւ» Յայտ. ժը. 16 (Չմաքօ աւ գաս զէն-կինիթի լը եէք սաաթտա փուճ պու.-զի ի միում ժամու պակասեցաւ այնչափ մեծու-թիւն քո). վրաց. უუჭა փուճա կամ უუჭი փունի «պարապ (մարդ), դատարկ (ըն-կոյզ)», φუჭება փուճեբա «վատնել, ծախսել, փճացնել, ոչնչացնել», დაუუჭვა դափունվա «փճացնել, ապականել»։-Աճ.

• ԳՒՌ.-Ախց. Երև. փուչ, Սչ. փուջ, Ագլ. փէչ. նոր բառ է Ջղ. փուճկար (<փուչքար) «չեչաքար». հմմտ. Առաք. լծ. սահմ. 639 Բբրև զչեչաքար փուչ փուչ է։


Փունջ

• (սեռ.-ի) «բոյսի ցօղուն» Ծն. խա. 5, 22. «տրցակ բոյսի կամ կապոց ծաղիկ-ների» Տաղ. Վրդն. սղ. Երզն. լս. Միսայէլ, որից ոսկեփունջ Յհ. կթ. Ասող. նոր բառեր ևն ծաղկեփունջ, վարդափունջ, փնջակ, փըն-չիկ։

• ՆՀԲ (ունջ բառի տակ) լծ. լտ. fun-dum։ Lag. Urgesch. 692 սանս. nīσი punga, punja «դէզ ևն»։ Riggs, Քե-ոակ. էջ 61 անգլ. bunch «խուրձ, փունջ»։ Տէրվ. Altarm. 58 յն. σφίγγω «կապել, իրար կապել» ևն։ Bugge IF 1, 455 դնում է *bunyo-ձևից՝ կազ-մուած բուն=պրս. bun «ծառի բուն» բառից։ Հիւնք. պրս. պինճ, պինչէ «հան-գոյց, կանանց ճակատանոց»։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 368 պրս. [arabic word] pun-ča «ճակատ. 2. ճակատի վրայ ձգուաձ մազերի փունջ»։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Մկ. Մշ. Ջղ. Տփ. փունջ, Գոր. Ղրբ. փօնջ, Ագլ. փէնջ (այս վերջինը թէ ծաղկի փունջ և թէ զգեստի ծոպ նշանա-կութեամբ)։ Նոր բառեր են փնջել «փունչ կապել», փնջուիլ «ծաղկիլ», փնջաւոր «ծո-պերով զարդարուած»։

• ՓՈԽ.-Ուտ. փունջ «ծոպ», վրաց. უηნჯი փունջի «ծոպ, houppe, touffe de fils en hounuet»։


*Քով

• «կողք, կուշտ» Վստկ. 119 (Սգտէ քո-վուցն ցաւուն և լերդի). Ուռհ. 292, 329 (Հարեալ նիզակովն ի վերալ քովիցն. Զ ձախոյ քովն նորա). Մխ. բժշ. 36 (Քովքն և այլ տեղեստան). «մօտը, կողքին, քովը» Վստկ. 190 (Ի կոճակին քովքն հինգ վեց ծակ այլ թող). որից քովացաււթիւն «կող-քի ցաւ» Վստկ. էջ 119։

• ԳՒՌ.-Պահուած է Ախց. Ակն. Ասլ. Արբ. Երղ. Եւդ. Զթ. Խր. Խրբ. Կս. Հզ. Մշ. Ննխ. Չրս. Պլ. Սչ. Տր. «մօտը, կողքին» իմաստով. բայց կայ նաև նիւթական իմաստով. ինչ-պէս քովս կցաւի Պլ. Տիգ. «կողքս ցաւում է»։


Օ՛ն, Օ՛ն առ, Օ՛ն առեալ

• «աղէ՛, շո՛ւտ, հա՛յդա» Մրկ. ժդ. 42. Յհ. ժա. 16. ժդ. 51. Ոսկ. յհ. ա. 1. որից օ՛ն առ, օ՛ն առեալ «դե՛հ, հա՛յդա» Ոսկ. մտթ. (ստէպ), Եւս. քր. օն անդր «չէ՛, ամենևին ոչ, քա՛ւ լիցի» Ոսկ. յհ. ա. 3, 37, բ. 13. Պիտ. փիլ. լին. օն անդր, օն իսկ «անմիջա-պէս, տեղն ի տեղը» Արծր. Եպիփ. ծն. և թաղմ. օն և օն «Աստուած ինձ ալսպէս այնպէս անէ» (երդման ձև) ՍԳր. (սրանից է ծագած օնսայ «երդումն» Բառ. երեմ. էջ 336). եթէ օն, թէ օն «թէ այսպէս և թէ այնպէս» Կոչ. քանիօն «որչափ» Սղ. լը. 5. Յոբ. ժգ. 23. Եւս. պտմ. Մծբ. Սեբեր.։

• Եազրճեան, որ համարում է թէ Բը-ռահմանականութիւնը երկար ժամանակ Հայոց մէջ հաստատուած էր, Արևելք 1884 յունիս 28-29 բառս դնում է սանս. ōm «յանուն Աստուծոյ». հյ. օն նախապէս տրբազան բացատրութիւն էր և յետոյ սովորական իմաստ ստացաւ. հմմտ. նաև սանս. հում միջ. «1. խոր-շում, արհամարհանք»= հյ. օն անդր, 2. հաւանութիւն, համակրութիւն»=հյ. ոն և օն, Հիմք. պրս. հիյն (ձայնար-կութիւն)։ Մառ, Гpaм. др.-арм. 132 օն և օն «այն և այն» հանում է աւ բա-ռից+ն (այն) յօդով։ Աճառ. ՀԱ 1906, 129 կցում է յն. άφνως «իսկոյն, յան-կարծ, անմիջապէս», ἀφενος «պաշար. հարստութիւն», տանտ. apnas «ինչք» բառերին՝ հիմնւելով Bréal MSL 13, 382-3 քննութեանց վրայ, որով այս յն. և սանս. ձևերը ցեղակից էին դըը-ւում։ Նոր քննիչները բոլորովին բաժա-նում են սրանք իբարից (համեմատել Meillet MSL 15, 257, Walde 282, 540, 544, Boisacq 105, 702), որով նաև օն բառի կապակցութիւնը ջնջւում է։ Թի-րեաքեան. Արիահայ բռ. 374 պրս. [arabic word] hān բացագանչութիւնից։

• «մի տետակ չափ է». նորագիստ բառ, որ մէկ անգամ գործածում է Վստկ. 179՝ ձիթենու հաստութիւնը ցոյց տալու համար. «Լաւ տունկն ի մեծութիւն և ի հարստու-թիւն առնէ, որ զերդ աւն մի չափ լինի»։

• = Ֆրանտ. aune «հին չափ երկայնութեան, որ է 1 մ. 188», ծագում է լտ. ulna «նախա-բազուկ» բառից։