Your research : 14 Results for կարծ

Entries' title containing կարծ : 75 Results

Definitions containing the research կարծ : 343 Results

Վէմ, վիմաց

s.

stone;
rock;
— անկեան, corner stone, head-stone;
— շափիղայ, sapphire;
ի վիմէ ասր ստանալ, to squeeze oil from marble, to desire impossibilities.

• , ի-ա հլ. «կարծր քար» ՍԳը. որից վիմանալ «քար դառնալ» Ագաթ. Սեբեր. վի-մացուցանել Ագաթ. վիմահատ Սեբեր. վի-մագրել Ես. լա. 9. վիմասոյզ Փարպ. վիմա-շէն Պտմ. աղէքս. վիմածակ Կոչ. 265. լեռ-նավէմ (չունի ԱԲ) Առաք. պտմ. 199. նոր բառեր են վիմագրութիւն, վիմագիր, վիմա-տիպ ևն։


Վիկն

s. bot.

s. bot. vetch.

• «չոր». ունի միայն Բառ. երեմ. էջ 300։ Կարծում եմ թէ պէտք է կարդալ «վի-գըն. ոլոռ», մանաւանդ որ դրուած է վիթ-խարի բառից առաջ, իսկ վիգն բառը չէ յիշ-ուած։


Վիշապ, աց

s. ast.

dragon;
leviathan;
typhon, vortex, whirlpool, exhydria;
dragon, draco;
— ծովային, araneus piscis, quaviver, weever;
— ձուկն, cachalot.

• ՓՈԽ.-Վրաց. ვემაჭი վեշապի «կէտ ա-նասունը, թունաւոր օձ, հրէշ» Դան. ժդ. 28. ვველამაჭი գվելաշապի, ვველემაბი գվե-լեշապի «վիշապ, առասպելեալ հրէշ», թուշ, ვემა3 վեշապ «կէտ, հրէշ»։ Թուշերէն բառը, ինչպէս նաև վրացի առաջին ձևը ներկայաց-նում են հնագոյն հյ. *վէշապ ձևը, իսկ վրա-ցերէնի միւս ձևերը կազմուած են վրաց. ἀველი գվելի «օձ»+հյ. վիշապ բառերի խառնուրդով, իբր «վիշապ-օձ»։ (Վերջինիս մասին տե՛ս նաև Riabinin MSL 10 21 որ սխալւում է կարծելով թէ վրաց. բառը գվելի «օձ» բառից է ածանցուած և հետևաբար ռնիկ համարելով՝ հյ. վիշապ ձևը վրացերէ-նից փոխառեալ է դնում)։ Ըստ Մառ ЗВО 13, 33 հայերէնից է փոխառեալ նաև ասոր. [arabic word] yušpā «վիշապ», որ շատ հա-զուագիւտ գործածութիւն ունի ասորական գրականութեան մէջ։


Փեղկ, ից

s.

tent-curtain, curtain;
linen;
breadth;
— լերանց, side or spur of mountains;
— պատուհանաց, shutter.

• Հիւնք. 327 յն. φὸλλον «տերև» բա-ռից։ Karst, Յուշարձան 403 սումեր. bulug «ճեղքել»։ Գաբրիէլեան տե՛ս փրկել։ Ղափանցեան ЗВО 23, 351 ա-րաբ. [arabic word] flq «ճեղքել» արմատի հետ։ Վերի մեկնութիւնը տուաւ Petersson KZ 47, 264, որ և իմ էլ կարծիքն է եղած։ Պատահական նմանութիւն ունի ասոր. ❇ pəlag «բաժանել, երկպա-ռակել», [syriac word] ︎ pelgūϑā «բաժա-նում, հերձուած, երկպառակութիւն»։


Տապակ, աց

s.

frying-pan;
cf. Վահանակ.

• ՆՀԲ հանում է նախորդ տապակ բա-ռից, իբր սրա ձևով մի զարդ։ Lag. Ges Abhd. էջ 49, ծան. 1 կարծում է որ Ա-Գրքի տապակ բառը յառաջացած է ա-սոր. [syriac word] բառը կարդալով [other alphabet] tagnā (τήγανον) «խորովելու աման, տա-պակ, թավա» և ըստ այսմ թարգմանե-լով տապակ։ Յիշում է Հիւբշ. 252, բայց նկատում է որ այս պարագային դուրս պիտի մնայ Բուզանդի տապակեալ ձևը։


Տապակ

cf. Վահանակ.

• ՆՀԲ հանում է նախորդ տապակ բա-ռից, իբր սրա ձևով մի զարդ։ Lag. Ges Abhd. էջ 49, ծան. 1 կարծում է որ Ա-Գրքի տապակ բառը յառաջացած է ա-սոր. [syriac word] բառը կարդալով [other alphabet] tagnā (τήγανον) «խորովելու աման, տա-պակ, թավա» և ըստ այսմ թարգմանե-լով տապակ։ Յիշում է Հիւբշ. 252, բայց նկատում է որ այս պարագային դուրս պիտի մնայ Բուզանդի տապակեալ ձևը։


Տառեխ, աց

s.

herring.

• Lag. Ges. Abhd. 48 կարծում է թէ ւոյնը փոխառեալ է հայերէնից, որին համաձայն է գալիս տառեխի ընդար-ձակ մշակութիւնը Վանայ լճի շուրջը և նրա արտահանութիւնը Վասպուրաևա-նից դէպի շրջակայ երկիրները։ Ընդհա-կառակը, Հիւբշ. էջ 383 և 511 հայր փոխառեալ է յոյնից, որին ապացոյց են 1) յոյն բառի հնութիւնը և զանազան ածանցները՝ բազմադիմի իմաստներով. 2) հայերէնը շատ յետնաբար և խիստ քիչ է գործածուած. 3) Եւս. քր. հոտ. Աւգերեան, Ա. էջ 130, 5 յն. τεταοιγευμένοა ձևի դէմ դրուած է հյ. «աղծեալ ապրխ-տեալ և պահեալ», ուր պիտի գտնուէր


Տարի, րւոյ, րեաց

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

• (տարւոյ, տարեաց) «ամ, տարի» ՍԳր. Եւս. քր. Եփր. որից տարեկան ՍԳր. Կոչ. Ոսկ. տարեմուտ «ամանոր» Կղնկտ. Վրք. հց. «տարելից» Մաշտ. 584. տարեգը-ւուխ Տոմար. տարևոր ՍԳր. Մծբ. Եւս. քր. նոր բառեր են տարեգիրք, տարեգրութիւն, տարևորութիւն, տարեցոյց ևն։-Meillet MSL 23, 146-7 ցոյց է տալիս՝ որ հին հնդևրոպացիք տարբեր բառեր ունէին մի տարւայ և մէկից աւելի տարիների համար. այսպէս զնդ. yarə «մի տարի», sard-«շատ տարիներ»=սանս. çarád-«տարիներ», լտ. bornus «աւս (մի) տարւայ» և bīmus, tri-mus «երկամեայ, եռամեայ», գոթ. ier «մի տարի», wintrus «տարիներ» ևն։ Այսաեւ և մի տարբերութիւն, որ շատ հասկանալի է խաշնարած ժողովրդի համար, կարծում եմ որ կար նաև մեր ամ և տարի բառերի միջև. տարի նշանակում էր «մի տարի», ամ «տա-ոիներ»։ Այս տարբերութիւնը Ե դարուց ա-ռաջ արդէն ջնջուած էր. Ոսկեդարում ամ և տարի կատարեալ հոմանիշներ? էին, մինչև որ ամ բառն էլ ջնջուեց և մնաց միայն տա-րի (աւելի լի ձև քան ամ միավանկը)։ Ասա-ծիս ապացոյց եմ համարում 1) երկեամ, երեամ, երկեմեան, երեմի շատ հնաձև բա-ռերը. 2) միամեայ բառը չկայ Ոսկեդարում 3) տարեկան նշ. «մի տարւայ». 4) վրաց. տարիօի «միամեայ գառնուկ՝» փոխ առնու-ած հայերէնից, շատ հին ժամանակ, յետոյ կորած հայերէնի մէջ, փոխանակուելով ամիկ բառով. 5) ի տարւոջ «մի տարում» Եզն. 199։ Ե դարում տարի բառը երբեմն կարող էր նաև յոգնակի գործածուիլ. օր. Եղիցին ի նշանս և ի ժամանակս և զտարիս. Գաղ. դ. 10. Զթիւ աւուրց և ամսոց և տարեաց կար-գէին. Եզն. 119։-Ամբողջ Ս. Գրքում տարի բառը գործածուած է 66 անգամ, որից միայն երեքը յոգնակի, մնացեալ 63-ը եզակի, իսկ ամ բառը գործածուած է ընդ ամէնը 581 անգամ, որից 278 յոգնակի, 65 յոգնակի ի-մաստով եզակի (վեց ամ, զհազար ամ) և 198 եզակի։


Սերտ, ից

adj. fig. adv.

solid, firm, hard, compact, constant, fix, stable, strong;
true, sincere, close, intimate, cordial;
—, —իւ, firmly, constantly;
voluntarily, willingly;
sincerely, intimately, closely;
— առաքինութիւն, solid virtue;
— սիրով, tenderly, affectionately, cordially;
— սիրել, to love sincerely, with all one's heart, passionately;
— աղօթել, to pray intensely, warmly, earnestly, eagerly.

• , ի հլ. «պինդ, կարծր, հոծ, խիտ, հարազատ, ստոյգ» Ա. պետ. դ. 8. Ոսկ. ես. եբր. տիմ. գաղ. Եփես. 841. Սեբեր. որից սերտիւ Ա. պետ. ա. 22. Ոսկ. սերտել «պրն-դացնել, հաստատել» Դիոն. Պիտառ. Խոր. ներտանաւ Գնձ. սերտաշէն Վրդն. ծն. գե-րասերտիլ Շիր. Դիոն. նախասերտեալ Դիոն թղթ.-նոր իմաստ էսերտել «դասը (լաւ) սո-վորիլ», որից սերտողութիւն, սերտարան։


Սիտղ

s.

water-pot, bucket.

• = Լտ. situla «դոյլ» բառն է, որ կարող է ուղղակի անցած լինել հայերէնի, ինչպէս կարծում է Meillet MSL 18, էջ 349 և կամ ն, σιτλα «դոյլ» ձևի միջոցով, ինչպէս ունի Հիւբշ. բառի յետին գործածութիւնը վերջինի կողմն է, բայց չի թոյլ տալիս վճռապէս ճըշ-տել հարցը։ Յոյնից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] sītiā, պրս. արաբ. [arabic word] sitil «կէս ֆնտանոց մի աման», արաբ. ❇sa︎ ❇saytal «ունկերով մի աման» (Կամուս թրք. թրգմ. Գ. 246). թրք. [arabic word] sitil, թուշ. სტილ ստիլ, ուտ. istil «մի ֆունտ» ևն։-Հիւբշ. 379։


Սնդուկ

cf. Արկղ.

• = Արաբ. [arabic word] sanduq կամ sūnduq «առևղ, սնդուկ», որ իբրև քառատառ օտար ծագում պէտք է ունենայ։ Կարծում եմ որ փոխառեալ է յն. συνϑήϰη բառից, որ բուն նը-շանակում է «համադրութիւն (συν-τίϑημι «համադրել, միացնել, կազմաւորել» բայից), կարգաւորութիւն, պայման», բայց նաև «դագաղ». հմմտ. Պլ. սնդուկ, որ թէ հայոց թէ թուրքաց մէջ ունի նաև «դագաղ» նշա-նակութիւնը։ Արաբերէնից են փոխառեալ նաև պրս. sá̄ndūq, թրք. sandəq, գնչ. sen-duki, նյն. σανδύϰιον, εενδοῦϰι, σάνδυς, ռում. sinduk լեհ. sundak, ֆինն. sunduka, ռուս. сcундукъ, վրաց. ზანდუკი զանդուկի ևն։-Հիւբշ. էջ 277։


Սնոպար, ի

bot.

cf. Գինձ.

• ՀԲուս. § 2786 նոյն է կարծում սր-նոպրի «փիճի» բառի հետ։ Նորայր ՀԱ 1923, 160 մեկնում է վերի ձևով, բայց դժբախտաբար արաբ. բառը բնիկ այ» բուբենով կամ գիտական տառադարձու-թեամբ չէ նշանակած, որպէս զի կարե-լի լինէր ստուգել։


Սոթ

adj.

firm, solid.

• «պինդ, կարծր, հաստատուն» Անյ. հց. իմ. Յայսմ. որից սոթեալ «հաստատու-ա՞ծ» Վեցօր. 195 (Ոչ եթէ միայն ի լերինս մեծամեծս պարտիմք զարմանալ, որք բո-լորեալն և սութեալն ի բարձրաբերձ բարձ-րութիւն ամպոցն հասանեն). սոթահեր «խիտ կամ կարծր մազերով» Մագ. թղ. 127.-գրուած է նաև սութ, սոթ և սաթ։ Երկուսը միասին! գործածուած է Յայսմ. սեպ. 23. «Այնքան սաթ և սոթ է կճղակն՝ որ աննման է» (ընձուղտի համար է ասում)։

• ՆՀԲ առանց մտադիր լինելու ակնար-կին՝ սոթ կցում է նախորդ «պինդ, կարծր» բառին, որ սրա հետ կապ չունի։ Հմմտ՝.


Սոխ, ոց, ից

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.

• ՆՀԲ լիշում է պրս. սուխ, թրք. սօղան և վրաց. խախու հոմանիշները։ Պրս. ձևն ունի նաև Lag. Beitr. bktr. Lex. 21։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. soγan «սոխ» բառի հետ, ինչպէս ունի նաև Գազանճեան, Արև. մամ. 1907, 934-5. իսկ Յուշարձան 325 հայերէնից՝ հին ժամանակ կատարուած փոխառութիւն է համարում։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. ak'ēo «սուր լինել» կամ k'euo «ուռչիլ» արմատից։ Kипաидзе, Гpaм. տингp. 1914, էջ xx սոխ=սոխի յաբե-թականից համարում է անցած պարս-կերէնին (Մառի կարծիքն է)։


Ռունգն, ռնգան

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

• , ն հլ. (ռնգան, ռնգամբ) «քիթ» Շար. աւելի գործածական է յգ. ոնգունք (սեռ. ռնգանց կամ յետնաբար ռնգաց) «քիթ. կամ մանաւանդ՝ քթի ծակերը» ՍԳր. Փիլ. Եղիշ. Յհ. իմ. նմանութեամբ՝ «դռան փեղկ» Նար. խչ. 380. «ծխնի» ՀԲ. (գրուած է նաև ռընգունք, ըռնգունք, ըռընգունք, ռունգք)։ Որից արծռունգն Պորփ. Արծր. արծռնգնու-թիւն Պորփ. Մխ. ապար. ռնգավար լինել «այս ու այն կողմ հոտոտել» Փիլ. լիւս-ռնգեղջիւր «մեծ մի անասուն» Խոր. աշխ. Վանակ. հց. (թրգմ. յն. ῥινόxερος հոմանիշից, որ է ֆր. rhinocéros), շնռունգն «շան քթով» (իբր անարգական ածական) Ոսկ. մտթ. ղ. որից և Բրս. մրկ. 87. երկուսն էլ գրուած (դ յաւելուածով) շնդռունգն կամ շնդռունդն, որ Վարդանեան ՀԱ 1921, 360 ուղղում է այս-պէս. կարծում եմ սակայն որ դ յաւելուածը ո՛չ թէ սխալ գրչութեան արդիւնքն է, այլ nր> ndr ձայնաբանական օրէնքի։ Նոր բառեր են ռնգաձայն, ոնգախօս, ռնգական, ռնգային։


Սագ, աց

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

• WZкM 14, 161 կցում են սանս. ham-sá-, յն. [other alphabet] ︎ լտ. (hjanser, լիթ. uasis, հբգ. gans, հսլ. gensi, ռուս. rycь «սագ» ևն ընտանիքին. սրա նա-խաձևն էր հնխ. g'hans-, որ տուել է հյ. *գաս և շրջմամբ սագ։ Եազրճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. çaka, ca-kavi։ Հիւնք. պրս. qāz։ Osthoff. Parer-ga 1, 247, յետոյ Patrubány SA 2, 170 Scheftelovitz BВ 28, 284 սանս. ca-kuná-«թռչուն, մեծ թռչուն», յն. ϰυϰνος «կարապ», լտ. cicōnia «արա-գիլ», գոթ. hāhan, հբգ. hêhara, գերմ. bäher ևն բառերին ցեղակից։ Pedersen ZDMG 57(1903), 561=Հայ. դր. լեղ. 187 կարծում է թէ սագ<*գաս շրջումը կատարուած է ձագ բառի ազդեզութե-ամբ (կցում է դարձեալ հսլ. gasi ևն ձևերին)։ Այս բոլորը մերժելով վերի ուղիղ մեկնութիւնը տուաւ Liden, Arm. Stud. էջ 80, որին համամիտ են Walde 150 Boisaca 422 532, 1058, Berneker 342, Pokorny 1, 332, 456 և 536։ Karst, Յուշարձան 425 թրք. qaz «սագ»։


Սալ, ից

s.

anvil;
slab, paving or flag stone;
sheet of metal, plate.

• (սեռ. սալի Սիր. լը. 29, յետնա-բար ի հլ.) «տափակ քարի մեծ հատոր» Փարպ. Նիւս. Յայսմ. Տօնակ. «մետաղի մեծ կտոր» Վրդն. ծն. Պիտառ. «երկաթէ կոճղ որի վրայ դարբինը երկաթ է ծեծում» Յոբ. խա. 15. Սիր. լը. 29. Կոչ. 45. Փարպ. Խոր. որից սալաքար «կոկած կարծր քար» Եզեկ. իդ. 7, 8 (նոր ձևով՝ սալքար Օրբել. հրտր. Էմինի, էջ 169, սալքարուկ Սմբ. դատ. 124). սալակապ «գետինը սալայատակած» Կանոն, Վրդն. պտմ. սալայարկ «սալած, քար քա-շած» Նորագիւտ բ. մնաց. է. 3. սալարկ, սալարկել Յայսմ. սալայատակ Եղիշ. Շիր. Սարգ. ա. պետր.բ (ա տպ. էջ 249). սալա-նալ «քար կտրիլ» Յոբ. խա. 15. Բուզ. դ. 15. Ոսկ. յհ. ա. 1. սալասմբակ Մագ. սալուտ «քարքարոտ» Վստկ. 62. կնասալ յատակ Խոր. բ. 24. սալել «սալայատակ շինել, քար քաշել» (չունի ԱԲ) Հաւաք. 38, 60. Առաք. պտմ. էջ 499. սալայատակել (նոր բառ). յետնաբար կայ նաև սալարակապ «սալար-ևած» Յաւսմ. մըտ. 13. Մին. համդ. 63, որ կարծեմ թէ սալարկ բառի վրայից սխար կազմուած մի ձև է. (հմմտ. նաև Վն. սա-լարսել, սալարսուն).-Բարսեղ Վարագեցու յիշատ. 1591 թուից (Դիւան, Ժ. էջ 34) ունի ռՉևոևու եկեղեցւոյ սալարս», ուր սալարո կարող ենք թէ իբր եզ. առնել և թէ իբր յոգ. բայց այդ հատուածը ամբողջ Վանայ բար-բառով է։


Վտառ, աց

s. anat.

multitude, band, flock, herd;
—ք ձկանց, shoal of fish;
— —, in herds, in troops or flocks;
pore.

• ՀՀԲ մեկնում է վտառ «սրահ, գաւիթ, հոտ»։ ՆՀԲ «լծ. վտակ. հոյլք կենդանե-աց՝ որպէս ուղխիւ հորդան տուեալ»։ Lag. Btrg. bktr. Lex. 74 վտառապահ բառը յաջորդ վտառ բառից կարծելով՝ կցում է պրս. guδarbān «ճանապարհի պահապան» բառին։


Տալիթայ

s.

talitha;
— կումի, cumi ! damsel, arise !
— սարկաւագ, deaconess.

• ՆՀԲ դնում է «բառ եբր.»։ Bugge, Btrg. 33 հայերէն կարծելով՝ իբր բնիկ կցում է յն. τάλις, τάλιδος «հարսնացու աղջիկ» բառի հետ։ Մառ, Արաքս 1890 Ա. 109 մերժելով այս, դնում է ասո-րուց։ Bugge, Etr. u. Arm. 128 ճանա-չում է սխալը և ենթադրում է որ հյ. տալիթայ, ետրուսկ. taliϑa և յն. ταλιϑά միասին փոխառեալ են սեմականից։ (Յոյն բառը ոմանք կցում են յն. ταλις «կոյս աղջիկ» բառին և միասին դնում են սեմականից փոխառեալ. ըստ Möl-ler Ido-Sem. Wörterb. 52 յոյնն ու սե-մականը հին ցեղակից են. Boisacq էջ 939).


Տաղ, ից

s. med.

verse, poem, ode;
canticle, hymn;
cautery;
stamp, mark, print.

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Scheftelowitz BВ 29 (1905), 27 սխալմամբ հայերէն բառ կարծելով և կարդալով tat փոխանակ daγ, իբր բնիկ հայ կցում է լտ. dolare, յն. δαιδάλλω «ճարտարօրէն շինել», δέλτος


Տաճկինակ, աց

s.

whip, rod;
whipping, thrashing.

• ԳՒՌ-Առանից ձևափոխեալ եմ կարծում տաճար Ղրբ. Շմ. «կարճ ու հաստ ձեռնա-փայտ» (Ամատունի, Հայոց բառ ու բան 616), տաճակ Ղրբ. «ոստայնի մի փայտը կամ գա-ւազանը» (ըստ Բարխուդարեան, Չորանն ա նշ. 81-82 տաճարկ)։


Տէր, տեառն, տերանց, տեարց

s. gr.

God, the Lord;
Sir, lord, master, Mister, Mr.;
possessor, owner, master;
Reverend, Rev.;
ով —, Lord! o Lord! good God! Heavens! goodness! good gracious!
— արքայ, Sire!
— իմ արքայ, o King! o Majesty!
— իմ, My Lord;
— թովմաս, Mr. Thomas;
Rev. Thomas;
— լինել, կալ, to be or become master of, to be lord over, to rule, to overcome, to master;
յամի տեառն, in the year of our Lord, Anno Domini;
յիս տէր, oh my lord! I pray you my lord! tell me my lord!
յի՛ս դարձ տէր, oh king hear us! — բայի, objective or accusative case;

• (հոլովւում է տեառն, տերամբ, տեարք, տերանց կամ տեարց) «տէր, մեծ, իշխան, գլխաւոր, յատկապէս նաև՝ Աստուած» ՍԳր. Ասկ. Եփր. ծն. ածանցման մէջ մտնում է չորս ձևով. ՏէՐ. ինչ. տէրութիւն ՍԳր. Եղիշ. տէրունի Ոսկ. մ. գ. 24. տէրունուստ Ոսկ. բ. կոր. տէրունատուր Բուզ. տէրունական Եզն. Ագաթ. Սեբեր. ևն. այս ձևերը՝ ըստ հնագոյն հայ գրչութեան՝ գրւում էին ե-ով. (յատկապէս տերութիւն ձևի վրայ տե՛ս Meillet Բանաս. 1900, 113 և MSI 11, 400, որոնց մէջ հեղինակը այն կարծիքն է յայտ-նում թէ նախաւոր ձևն է տիրութիւն. աւելի յետոյ ու ձայնի ազդեցութեամբ՝ ի դարձաւ ե, ճիշտ ինչպէս *լիզու>լեզու, *երիսուն (=լտ. triginta) >երեսուն, *սկիսուր> սկեսուր).-ՏԵՐ-, ինչ. տերունի, տերութիւն ևն ըստ հին գրչութեան. (կրկնագիր Ագա-թանգեղոսի մէջ գտնում ենք միշտ տերու-թիւն. հմմտ. Աճառ. ՀԱ 1913, 11 և 313). յատկապէս անտերունչ Երեմ. ռ. 31. եւս քր. անտերնչութիւն Եւս. քր.-ՏԻՐ-, ինչ. տիրել ՍԳր. Եփր. թգ. Ոսկ. (փխբ. նշանա-կում է «լուծանել զկուսութիւն» Մխ. դտ. էջ Չ7. նշանակութեան զարգացման համար հմմտ. եբր. [hebrew word] bā̄'al և արաբ. [arabic word] ma-laka «տիրել. 2. կին առնել, ամուսնանալ»), տիրասէր Ոսկ. ես. տիրաբար Բ. մկ. ժգ. 23. Եւս. քր. տիրագէտ Ագաթ. տիրադրուժ Եզն. Կորիւն. Բուզ. երկտիրեան Սեբեր. տիրացու-թիւն, տիրացուական (նոր բառեր).-ՏԵԱՌՆ, ինչ. տեառնորդի Սեբեր. Եփր. ծն, տետոնա. բարբառ Կորիւն. տեառնագալուստ Ագաթ.։ Բառերի վերջում գտնում ենք միայն տէր ձևով. ինչ. տանուտէր ՍԳր. ամենատէր 26-2045 Ագաթ. Սեբեր. անտէր Փիլ. Նիւս. կազմ. պարտատէր Ես. իդ. 2. գաւառատէր Կանոն. ամենատէր Սեբեր. Ագաթ. բնատէր Բուզ. կոչնատէր Ղկ. ժդ. 12. Ոսկ. յհ. ա. 9. հրա-մանատէր Լաստ. ևն։


Վարազ, աց

s.

wild-boar;
boar;
— խանչէ, the grunts;
ժանիք —ի, razors.

• 41, Bopp, Gram. comp. 1, 13 ևն։ Մորթ. ման ZDMG 31, 417 կարծում է գտնել բևեռ. artuharçav կամ artuharaçav ձևի մէջ, որ մեկնում է artu «մեծ»+ harçav «վարազ»։ Հիւնք. նոյն է ընդ ՆՀԲ։


Վարկ, ից, աց

s.

opinion, advice;
esteem, consideration, reputation, high value;
account, sum;
judgment, sentence;
tribute, tax;
տեարք —ի, arbiters of strife, judges;
զարդարակ հատուցէք —, pronounce a sentence worthy of.

• (յետնաբար ի, ի-ա հլ.) «համա-րում, կարծիք, որոշում, վճիռ» Փիլ. Պիտ. Խոր. Արծր. որից վարկանիլ «համարել, սե-պել, կարծել» Խոր. Պիտ. վարկադրել Յհ կթ. վարկած Նար. վարկանումն Մաքս. ի դիոն. վարկատրել Անթիպատր. նախավար-կել Մաքս. եկեղ. նոր բառեր են՝ վարկաբեկ, վարկաբեկել, վարկաբեկիչ, վարկաբեկու-թիւն, վարկաւորել ևն։


Փանդուրակ, այ

s.

son of a carpenter.

• , գրուած է նաև փակդո-րակ, բանթորակ. Յիսուսի հայր համարուաձ մի անձի անունն է և սխալմամբ կարծուաձ է թէ նշանակում է «հիւսն». երկու անռամ գործածում է Եղիշ. բ. «Ի կնոջէ ումեմնէ ծնաւ, որում անուն էր Մարիամ և առն նռ-րա Յովսէփ, այլ ճշմարտութեամբ բանթո-րակայ ուրումն եղեալ նա որդի յանկարգ խառնակութենէ». (Եղիշ. տպ. Թէոդոսիոյ, էջ 36. պարբերութեանս վերջի մասը սա-կայն չի գտնւում ուրիշ օրինակների մէջ և անշուշտ կրճատուած է պարկեշտ գրչագը-րողների ձեռքով). «Թողեալ զՅիսուս Քրիս-տոս զփրկական անունն, փանդուրակայ որ-դի անուանես» Եղիշ. մատ. էջ 29։

• կեղծեալ տղայ», [arabic word] pindā̄rā «կարծիք, ցնորք, երևակայութիւն»։]


Փառ

s. anat.

cf. Մեղեդի;
thin skin, pellicle, cuticle, film, husk;
secundine.

• = Խալդեան փոխառութիւն է. հմմտ. վրաց. თარაა փարվա «ծածկել, պահել, պահպանել, պաշտպանել», უარული փարուլի «ծածկել», საუარებელი սափարեբելի «ծածկոց», აუარე-ბა ափարեբա «ծածկել, ցանկ քաշել, քօղար-կել, գաղmնի պահել», აუარვა ափարվա «ծածևեւ. պահել, ապաստան տալ», დათარ-ნა դափարնա «ծածկոց»։ Թէ հայերէնի և թէ վրացերէնի այսքան զանազանեալ նշա-նակութիւնները չեն թոյլ տալիս կարծել որ մին միւսից փոխառեալ լինի, այլ միասին ենթադրում են մի երրորդ աղբիւր, որ խալ-դերէնը պէտք է լինի։-Աճ.

• -Ք, ի-ա հլ. (միայն անեզաբար գործածուած) «վեհութիւն, մեծութիւն, շուք. 2. գոհաբանութիւն, փառք տալը» ՍԳր. «3. կարծիք, կրօն, դաւանութիւն» (ըստ յն. ὄοςα, որ նշանակում է «փառք, կրօն, ռաւանաւ-թիւն») Գերմ. թղթ.։ Առաջին նշանակութիւ-նից են փառաւոր ՍԳր. Ոսկ. մ. բ. 1. փա-ռախնդիր Եւագր. փառասէր Եւս. պտմ. փա-ռաւորութիւն Եզն. (տպագիրը սխալմամբ և հակառակ ձեռագրի ունի փառատրութիւն), մեծափառ Բուզ. սպիտակափառ Ագաթ. սը-նոտեփառել «սուտ պարծենալ» Պիոն. 390. ծիրանափառ Ագաթ. Կորիւն. շիջելափառ Յոբ. լ. 8. զրափառ Ոսկ. յհ. ա. 2, 6. փա-ռազնեայ «ազնուական» Հայել. 333, փառա-շուք «փառաւոր և շքեղ» Փոնց. 165 (երկուսն էլ նորագիւտ բառ)։ Երկրորդ նշանակութիւ-նից են բխում փառաբանիչ Ագաթ. փառա-բանել Շար. ժմ. Կիւրղ. ծն. փառամատոյց Գիւտ. թղթ. առ վչ. փառատրել Շար. Նար. յատկապէս եզակի գործածութեամբ փառ «փառատրական մեղեդի», որից էլ հարց-նափառ Տօնաց.։ Երրորդ նշանակութիւնից ևն ծագում փառաբանել «կարծել, դատել, այնպէս համարել» Կիւրղ. գնձ. ուղղափառ = յն. ὄοϑόδοςος Յճխ. Խոսր. Շար. ուղղա-փառհաւատ Բուգ.1 չարափառ=յն. ϰαϰώδοςος Խոր. Վրք. հց. այլափառ=յն. ετερόύοςος Փիլ. ևն։ Հոլովեալ ձևից է՝ փառացասէր Ոսկ. մտթ. Ա. 61։ Գրուած է ի փարաց կրկնագիր Ագաթ. Յուշարձան 117բ։ Նոր բառեր են փառակազմ, փառապանծ, փա-ռատենչ ևն։


Փասքուս, քսի

adj.

chattering, prattling, tale-bearing, whispering, slanderous, back-biting.

• իմանի կին շատախօս». (բայց յն. φάσ-ϰω նշանակում է «ասել, յայտարարել, հաստատել, կարծել, հաւատալ»)։ ՆՀԲ «Ի ձայնիցս քուս, յորմէ քսու, և փաս-յորմէ բամբաս. լծ. և յն. փսի՛թիրօս, որպէս և ֆա՛սքօ «ասել», թրք. ֆասլ էթմէք «բամբասել»։ Տէրվ. Altarm. 71 փաս+քուս (քսու). առաջինը համարում է կա՛մ բաս (որից բամբաս) և կամ նոյն ընդ սպասել =սանս. spaç, որով փասքուս լինում է բուն «բառի լըտես»։ lusti, Dict. Kurde 78 քրդ. pəsapəs և պրս. fasāfas «փսփսուք» ձևերի հետ։ Հիւնք. յն. βασϰοσυνη «փասքսութիւն»?


Օտար, աց

s. adj. adv.

s. adj. stranger;
foreign;
remote, distant;
other;
extraordinary, strange;
vainly, in vain, unjustly, wrongfully.

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. օտար, Տփ. օ՜տար, Ալշ. Մշ. Ննխ. Սեբ. Սչ. օդար, Տիգ. օդmր, Մկ. Շտ. ուտար, Զթ. ուդօյ, ուդոր, Սվեդ. ուդը՛ր (օտար հավերը քշելու համար բացականչություն, ք՛շքշ). նոր բառ է օտարացնել (Ննխ. օդօրցունէլ, օդուրցունէլ) «օտար կարծելով վախենալ» (մանուկների համար է ասւում)։


Աղաւնի, նւոյ, նոյ, նեաց

• ԳՒՌ.-Պլ. աղավնի-խուշ (միայն կրօնա-կան պատմութեանց մէջ. վերջին մասն է թրք. quš «թռչուն»). Հճ. աղվmնի, Ակն. Ռ. աղվընի, Զթ. աղվընը, աղվընը, Սեբ. աղվը-նիգ, Խրբ. աղվընիգ, Ննխ. աղվէնիք, աղու-նիք, Տիգ. mղվընիք, Ալշ. յէղվընեգ, Մկ. Մշ. էղվընիկ, Ագլ. ըղօ՛նի, Երև. Ջղ. աղունիկ, Տփ. աղունակ, Գոր. Վն. յեղունիկ, Սլմ. յէ-ղունիկ., Ոզմ. յէղունէկ, Ղրբ. յեղօ՛նէ՛գ։, ղօ՛-նէգ, Պրտ. եղվընագ։ -Աղաւնի բառը միակ բացառութիւնն է, որ արդի լեզուի մէջ չէ վե-րածուած *աղօնի ձևին, մինչդեռ ուրիշ ա-մէն տեղ աւ երկբարբառը բաղաձայնից առաջ դառնում է օ։ Այս պատճառաւ Հիւբշման (անձնական) կարծում է թե հին հայոց աղաւ-նի բառը հնչւում էր *աղաւընի։ Այս ենթա-դրութիւնը հաստատւում է գւռ. աղվընի, աղվընիկ, աղվընը ևն ձևերով, որոնք ենթադրում են հնագոյն *աղուանի կամ *ա-ղաւրնի. բայց սրանց հետ միաժամանակ անհրաժեշտ է ընդունել նաև ճիշտ աղաւնի հնչուած մի ձև, որից կանոնաւորապէս յա-ռաջ է եկել *աղօնի և սրանից էլ Տփ. Վն. Ոզմ. Ղրբ. գաւառականների օ, ու պարունա-կող ձևերը։


Քար, ի, ամբ, ինք, անց

s. chem.

stone;
պատուական —, precious stone, jewel, gem;
— դժոխայինշ, infernal stone, caustic;
— կրային, limestone;
— ծանրակշիռ, ponderous, heavy spar, cawk;
— մանրիկ, small stone, pebble, gravel;
հարկանել —իւ, քար կոծել ամբք, to stone, to lapidate, to stone to death;
հալածել —ամբք, to pelt with stones;
չթողուլ, չմնալ, — ի —ի վերայ, not to leave, not to remain one stone standing;
հարկանել զոտն զ—ի, to strike the foot against a stone;
միով —ամբ զերկուս պարսաքարել (ընդ աջ եւ ընդ ահեակ յջողել), to kill two birds with one stone;

• = Բնիկ հայ բառ հնխ. kar-«քար. 2. կարծր» արմատից, որ ցեղակիցների մէջ ե-րևում է կրկնութեամբ կամ ածանցական իմաստներով. այսպէս՝) սանս. karkārā-«կարծր, կոշտ», յն. ϰάρϰαρος «կարծր, ան-հարթ, խռպոտ (քար, ճամբայ, ձայն)» (Հե-սիք.), ϰραναός «կարծր, ժայռոտ», 2) սանս. karkata-, յն. ϰαρϰίνος, լտ. cancer (տարա-նմանութեամբ *carcro-ձևից) «խեցգետին», 3) սանս. karaka-«կոկոսի ընկոյզ», յն. ϰάρυον «ընկոյզ», լտ. carina «ընկոյզի կճե-պը, նաւի գոգը, նաւ», *) t մասնիկով՝ գոթ. harduó, հհիւս. hardr, անգսք. heard, հբգ. գերմ. hart «կարծր», նաև յն. ϰρατυς «ու-ժեղ», ϰάρτα «ուժեղ», ϰαρτερός «ուժեղ, ա-մուր, պինդ».-գիտունները սրանց են ու-զում կցել նաև շվեդ. har «քարքարոտ գե-տին», հիռլ. կիմր. carn «քարի դէզ», վե-նետ. scaranto, caranto «լերկ ժայռ,. կորդ հող», և զանազան տեղանուններ, ինչ. լն. Kοαγος, զանաղան յեռների անուններ, Ἀϰραγας «*ժայռ», Ἀϰαρνανες «*ժայռաբնակք», վե-նետ.-իլլիւր. *karuant «ժայռոտ, քարոտ», որից Kαρουάγϰας (Պտղոմէոս)> Carvanca, այմ Karawanken, որոնց համար կասկած կայ թէ պէտք է հանել հնխ. ak'-«սուր» արմատի՞ց, թէ միացնել kar-«ժայռ» են-թադրեալ արմատի տակ (Pokorny 1, 30-31 և 354)։ Հայերէնը գալիս է ո՛չ միայն երևան հանելու պարզ kar-արմատը՝ իր նախնա-կան իմաստով, այլ և այս վերջինները պատ-շաճօրէն դնելու նոյն kar-«քար, ժայռ» ար-մատի տակ։-Աճ.

• Klaproth, Asia pot. 37, 80, 100, 105, 120, 137, 384 վրաց. kwa, ինգուշ. ke-ra, լապ. kalle, կամչատ. kual, մալայ. karan, պրս. xāra, պհլ. ferera, ասոր. kefo, վալ. karreg, չեչէն. kera, վօգուլ, kow և ֆինն. kiwi, քրդ. kawir «քար»։ Ազգասէր 1847, 415 հյ. քարակտուր ձևից է դնում անգլ. characterl Böttich. Arica 74. 206 պրս. xāra. «ժայռ»։ Spiegel, Huzw. Gr. 187. պրս. xārā, պհլ. xar։ Պատկ. Изслед. 9 զնդ. khar. տոս. xāra։ Ascoli KZ 16, 207 պրս. xār։ Տէրվ. Altarm. 18 պրս. xār «փուշ, կարծր քար», տանտ. khara «կարծր, բիրտ»։ Canini, Et. étym. 9 բրրտ. գաէլ. karr, իռլ. rok և ֆրանս. roc «ժայռ»։ Հիւնք. քառ «չորս» բառից։ Bugge, Lуk. Stud. 1, 13 Լիւդիոյ Kαλανδα քաղաքի անուան մէջ է տեսնում։ Pedersen, Նը-պաստ 14 իռլ. carric «քար, ժաւռ»? Patrubány ՀԱ 1906, 57 հնխ. tuer-ձևեո. հմմտ. լիթ. tvirtas «հաստ», հիտլ. ϑrudr «ուժ», լտ. paries «պատ», յիթ. tveriu «փակել», tvorá «տախտա-ևով փակած տեղ»։ Karst, Յուշարձ, 404 սումեր. g'ar «ադամանդ», 423 թրք. qaya «քար»։ Kорաъ, թրգմ. Հո-միտ 1914, 455 ֆինն. kari «ժայռ» բառի հետ։ Մառ 1) O полож. aбхaз. (1912), էջ 28 քրդ. k'ewir, սվան. մու-քոխ, ափխազ. aqáh հոմանիշների հետ. 2) ИАН 1917, 329 ավար. qiru «փրխ-րաքար», 2) անդ. 1918, էջ 2092 մին-գր. վրաց. կաշի «կայծքար», *) անդ 1920, 134 նաև բասկ. arri «քար», *) Cpeд. neрeд. 46 կապում է բասկ. ays և arkayc հոմանիշների հետ. *) Яз. и. Лит. I 228 հյ. կարկառ, բասկ. ari «քար», սվան. kaǰ «կայծքար», *) ЗВO 25 (1921), էջ 18 հմմտ. խալդ. qarbi «քարեր» (ըստ Sayce)։ Meillet, տե՛ս Ernout-Meillet 137 լտ. cancer բառի տակ, որ իմ էլ կարծիքս է եղած։ ԻՌ.-Ալշ. Ախց. Ակն. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Հմշ. Մշ. Ննխ. Մրղ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Ալմ. Սեբ. Սչ. Տփ. քար, Տիգ. քmր, Մկ. Վն. քար, Ագլ. քօր, Զթ. քօյ, քոր, Հճ քօլ, Սվեդ. քուր.-թրքախօս հայոց մէջ ու-նինք Ատն. քարկոծել էթմէք «քարկոծել».-նոր բառեր են քարալեխ, քարատակ, քա-րեփ, քարլաթ, քարկոխ, քարկտիկ, քար-փակ, քարքամ, քարուածք ևն։ Նորակերտ իմաստների մէջ հետաքրքրական է քարել, որ սովորաբար նշանակում է «քարէ տալա-յատակ շինել, քար շարել, քար քցել», բայց Զթ. Հճ. Մրղ. պարզապէս «քցել», մինչև անգամ «ձգել, սեղան դնել ևն». ի-մաստի նման զարգացում ցոյց է տալիս նաև թրք. hasbmak «քարեր նետել», որ քու-մուքերէնի մէջ դարձել է պարզապէս tašla mak «նետել, քցել» (տե՛ս Moxирa, Kумык-cко-pуccк. cлов. Cбор. матер. Kавк. հտ. 17)։


Քմին

s. adj.

watch, ambush;
in watch.

• = Պրս. արաբ. [arabic word] kamūn, քրդ. kemin «դարան, ծուղակ». կարծեմ բնիկ տեմական բառ է. հմմտ. առսոր. [syriac word] kəmmānā «թա-կարթ», [syriac word] kəmen «թակարթ լարած», [hebrew word] kamānā «թակարթ լարող», [syriac word] kaminā «դարանակալ» ևն։-Հիւբշ. 278։


Քսակ, աց

s.

purse, little bag, satchel;
pack, packet;
— արծաթոյ, purse, flat-purse, money-bag, billcase, portfolio;
— հասարակաց ունել, to have the same, or a common purse.

• Նախ Schröder, Thesaur. 46 արաբ. kis բառից փոխառեալ։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 191 և ԳԴ պրս. քիյսէ։ ՆՀԲ թրք. քիսէ, եբր. սաք, յն. σάϰϰος, լտ. saccus, sacculus։ Böttich, Horae aram. 37, 76 և Rudim. 43, 136 արաբ. և ասոր. ձևերը։ Lag. Anmer. kungen 7III կարծում է թէ տեմական-ները փոխառեալ են։ Տէրվ. Altarm. 70. պարսկերէնից է դնում։ Յ. Արշէզ ՀԱ 1896, 267 և Բգմ. 1897, 52 լտ. yesica «գեղձ, պարկ, միզափամփուշտ»։


Քրտիկար

adj.

worship among the ancient Persians;
good and faithful minister.

• = Պհլ. *kirpikār «բարի և առաքինի գործ» ձևից, որի դէմ ունինք աւանդուած պհլ. գ9 kirpak «բարի գործ, առաքինութիւն» (հա-կառակը vinās, որ է վնաս, յանցանք), օր. vinās hač kirpak vičitan «յանցանքը առա-քինութիւնից զանազանել», hač kirpak sut u hač vinās ziyān «առաքինութիւնից օ-գուտ և յանցանքից վնաս», kirpak karian «բարի գործել», kār u kirpak «կրօնական պարտականութիւն և առաքինութիւն» (Ny-berg, Hilfsbuch d. Pehlevi 2, էջ 120 և 129), պհլ. [arabic word] krpkar=մանիք. պհլ. [hebrew word] ︎ kirbkr=պրս. [arabic word] karfagar «բարի և արդար գործեր կատարող (մարդ)» (Salemann, ЗAH 8 (1908), էջ 89), պա-զենդ. kerba, kereba, թուրֆանի պհլ. kir-baγ, նաև յգ. kerbikān (տե՛ս Մայնոխրատ, հրտր. West, էջ 121), որ նշանակում է Մազ-դեզական կրօնի պատուիրած բարի գործե-որ. սրանք 33 տեսակ են և մի առ մի նշա-նակուած են Մայնոխրատի Լէ գլխում. գըլ-խաւորները առանձին դրուած են Դ գըլ-ևում, ինչ. առատաձեռնութիւն, ճշմարտա-ևօսութիւն ևն։ Իրանեան այս բառերը մահ-մետականութեան ժամանակ ջնջուելով՝ փո-ևանակուեցան արաբ. [arabic word] savāb «բա-րի գործ, վարձք» բառով։ Ըստ այսմ մեր բառը նախապէս պիտի ունենար քրպիկար ձևը, որ պ և տ տառերի շփոթութեամբ դարձաւ քրտիկար։ (Փարպ. հրտ. Վենետ. 1873, էջ 294 որպէս բարեգործ ձևը, որ ուղ-ղուած է Վասակին, կարծետ հայերէն հա-մապատասխանն է իբրև զքրպիկար-ի և հաստատում է բառի ծագումը)։


Օդ, ոյ, ի

s.

air;
weather;
wind, light wind, breeze;
shoe, boot, half-boot;
կանացի օդք, lady's boot;
պարղ, անոյշ or քաղցրասիւք, բարեխառն, հանդարտ, գեղեցիկ, լապ, զով, ծծելի օդ, serene, mild, temperate, calm, fine, good, cool, breathable air or weather;
ցուրտ, չոր, փոփոխական, անհաստատ, վատ, վնասակար, վատառողջ, ժանտ, ապականեալ, խոնաւ, ամպամած, մրըրկայոյզ օդ, cold, dry, changeable, inconstant, bad weather;
deadly or deleterious, unwholesome, infectious, corrupt or foul air or atmosphere;
damp, overcast or cloudy, tempestuous or stormy weather;
կածք օդոյ, the injuries of the weather;
յօդս, ընդ օդս, in vain, vainly, sillily;
at venture or random;
բանք, խորհուրքդ ընդ օդս, idle talk, silly words, empty discourse, vain, extravagant designs, castles in the air;
ընդ օդս խօսել, հարկանել, to talk idly, to beat the wind, to talk to the winds;
— առնուլ, to air oneself, to take an airing or walk;
— փոխել, to have a change of air, to go abroad, to go into the country;
թօնուտ են օդք, we shall have rain;
խաղաղին, պարղին օդք, it is getting fair again, it is clearing up;
cf. Հողմ.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «օդ, հավա» ՍԳր. որից օդաբան «ունայնախօտ» Ագաթ. օդագնաց Կոչ. օդախաղաց Վեցօր. օդամուտ «դուռ կամ պատուհան, օդանցք» Վեցօր. Եւագր. օդընկալ Սեբեր. օդոյի «Օդի աստուածուհին, Հերա» Փիլ. էջ 237, օոա-պարիկ Պիտ. նոր բառեր են օդերևոյթ, օդ-անցք, օդերեւութաբանական, օդաւէտ, օդա-փոխութիւն, օդանաւ, օդանաւորդ, օդահան ևն։ Այստեղ է պատկանու նաև օդալ «վէր-քը կոտտալ, խոցտել, pulsation» Բժշ. (սաս-տիկ կու օդայ)։ Նորագիւտ բառ, որ մեկ-նում է Գաբիկեան, Ամէն. տարեց. 1922, էջ 326 (նաև անձնական նամակ 1923 սեպտ. 21) և հանում է օդ բառից. ըստ հին բժշկու-թեան՝ այդ ցաւած տեղը օդն է որ առնում տալիտ է։ Նոյնը հաստատում է նաև բժշկա-պետ Քեչեկ (անձնական), որ յայտնում է թէ հները կարծում էին որ երակների մէջ օդ է լցուած. դրա համար էլ կոչում էին շնչե-րակ։ Ըստ Գաբիկեանի օդալ բառի հետ նոյն է գւռ. կոտտալ հոմանիշը, որի մէջ կը սահ-մանականի մասնիկն է միացած բային. հմմտ. եռալ >կեռալ։ Այս բառն է դարձեալ որ Նորայր, Բռ. ֆրանս. 445 ա գրում է օթալ, իսկ Մխ. բժշ. 142 ոթալ (սխալւում է Seidel, Մխ. հեր. § 376 որ սրբագրում է այս բառը ոստնուլ և որին համաձայն է եղել նաև Karst)։

• SWAW aв, 577 և 594, Justi, Zendsp. 273, Հիւբշ. KZ 23, 19, Տէրվ. Նախալ. 104։ Հիւբշ. Arm. Stud. էջ 15 մերժում է։ Հիւնք. յն. ευδία «հանդարտութիան օդոյ»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Datrubány ՀԱ 1908, 214, որից անտեղ-եակ նոյնը կրկնում է Pedersson, Ar. u. Arm. Stud. 66, որ իմ էլ կարծիքն է եղած։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 373 զնդ. aōta «ցուրտ քամի»։


Քանդակ, աց

s.

carving, sculpture, chiselling, chasing;
notch;
cameo;
բարձր —ակ, relief, relievo, embossment.

• ՓՈԽ.-Վրաց. ჭანდაკი քանդակի, კანდაკება քանդակեբա, ჭანდაკებული քանդակեբուլի «քանդակագործութիմն», გამოკანდაკება գա-մոքանոակեբա «փորագրութիւն, արձանա-գրութիւն», მკანდაკებელი մքանդակեբելի «քանդակագործ» (սրանք կարող են նաև պահլաւերէնից ուղղակի փոխառութիսն լի-նել). թրք. գւռ. Եւդ. kurukend «քարուքանդ» (Բիւր. 1899, 314)։-Այստեղ գործ չունի գնչ. handako «խրամ», որ փոխառեալ է թրք. hendek ձևից, հակառակ Ն. Ադոնց, որ ՀԱ 1912, 270 կարծում է թէ հյ. քան-դակ բառն է։


Փուտկայ

s.

caravanserai.

• Ալիշան, Հին հաւ. 303 պրս. butkada «կռատուն, պանդոկ» բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Մառ ՀԱ 1898, էջ 270 բ. և յետոյ Goussen, որ հրա-տարակեց Վարդանեան ՀԱ 1913, 136։ Ի նկատի ունենալով բառի նոր գործա-ծութիւնները, ուզեցի կարծել որ փութ-կայ բառը թերևս արաբերէնի մէջ էլ գոյութիւն ունի, որից անցել է ստորին


Քած, ից

s. adj.

bitch;
Scylla;
female.

• -Կովկասեաններից փոխառեալ բառ, որի հետ հմմտ. արչ. k'ačč «էգ շուն», վար. k'aša. ւակ. k'učča, կիւր. k'aé, kkxac, թուշ. kaz կումուկ. kueči, ավար. k'uca, guaži, օսս. քաչա «էգ» ևն (տե՛ս Erckert, Die Spr. d. kauk. Stammes, лл 190, 191 և 346)։ Որովհետև հայ բառը շատ սակաւ գործածութիւն ունի, մինչդեռ ընդհակառակը Կովկապեանների մէջ շատ է տարածուած, ուստի պէտք է կարծել թէ փոխառուն հայն է։-Հիւբշ. 397։


Գումէզ

• տե՛ս Գոմէզ։-Սրա հետ կապ չու-նի Հմշ. գումէզ «ախոռի մէջտեղը փօրուած աւռուն. ուր հաւաքւում է անասունների մէ-զը», ինչպէս սխալմամբ կարծել եմ Գաւա-բառ. էջ 254. Համշէնցոց այս բառը կազ-մուած է անշուշտ կու և մէզ բառերից. հմմտ. կունարկ, կուագցի։


Դուրճ

• «նորածին մանկան խանձարուր». իբր միջին հյ. բառ ունի միայն Նորայր, Բառ. ֆրանս. 737 ա՝ layette բառի տակ, իբրև 3-րղ նշանակութիւն. բայց որովհետև նոյն բառի 2-րդ նշանակութիւնն է «արկղիկ փայտեղէն», ուստի կարծում եմ, որ սխալմամբ նշանա-կուած լինի, որով այս դուրճը ջնջուելով՝ կը միանայ նախորդի հետ։


Խորհ

• (յետնաբար ռ, ի հլ.) «խորհուրդ, մտածութիւն, միտք» Յճխ. Ոսկիփ. Վրդն. առ. 127. Տօնակ. որից խորհիլ «մտածել» ՍԳր. «հոգ տանիլ» ՍԳր. «մտադրուիլ» ՍԳր. Մծբ. «մէկի հետ խորհուրդ անել» ՍԳր. «կարծել» Աթ. խորհուրդ ՍԳր. Վեցօր. Ա-գաթ. Եզն. Բուզ. (յգ. խորհրդանի Մագ. մեծ են. էջ 28, 43). խորհրդաբար Ոսկ. յհ. ա. 31, բ. 1. խորհրդածութիւն Ոսկ. յհ. ա. 27. խորհրդակալ Ագաթ. խորհրդական ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. խորհրդակիր Եւադր. մտախորճ ՍԳր. Ոսկ. Բուզ. Ագաթ. համախորհ Ոսկ. փիլ. իրաւախորհ Եզն. բարեխորհել Կորիւն. բա. րեխորհուրդ Բուզ. երկխորհուրդ Եւագր. զրա-խորհուրդ Գ. մակ. զ. 9. լայնախորհուրդ Մծբ. նոր բառեր են՝ խորհրդաժողով, խորհրդակ-ցական, խորհրդանշան, խորհրդարանական ևն։ Առմատիս երկրորդ ձևն է խոՒ, որ կազ-մուած է ր-ի անկումով. առանձին գործա-ծուած կայ միայն խոհ «գիտուն» Հին բռ. ո-րից խոհիլ «մտածել» Տիմոթ. կուզ, էջ 9, 35, 116. իրաւախոհ ՍԳր. Ոսկ. Ա. կոր. ան-խոհ «անմիտ» Տիմոթ. կուզ, էջ 314. մտա-Խոհ Ծն. զ. 6. Բ. մակ. ժդ. 8. Ոսկ. մ. ա. 15. ողջախոհ Փարպ. ողջախոհութիւն Ոսկ. յհ. ա. 35. բղջախոհ Պիտ. Կղնկտ. գրուած նաև խոխ՝ ինչ. համախոխ Անան. ժմնկ. 51. հ5. բառասկիզբը գտնուած օրինակները բո-լոր յետոսկեդարեան շրջանին են պատկա-նում. այսպէս՝ խոհական, խոհականութիւն խոհեմ, խոհուն ևն՝ Փարպ. Խոր. Պիտ. ևն. (մէկ անգամ միայն կայ խոհեմ «խորա-մանկ» Կիւրղ. ծն.)։ Սրանից հետևում է՝ որ խոհ բառի մէջ ր-ի անկումը սկսած է հա-զիւ ոսկեդարի վերջը և այն էլ նախապէս ռառավերջում, որից անցել է և բառասկիզբը։


Կսկուծ

• «չոր, կարծր (հաց)» Կիւրղ. թգ, ուրիշ վկայութիւն չկայ։


Հոյ

• ՆՀԲ հոյ, հոյն (ն յօդր արմատական կարծելով) «թերևս որպէս ախոյենի կամ խոյի». իսկ հոյակապ «ի բառէն


*Մատ

• ՆՀԲ բոլորը հանում է մատն կամ մօտ ձևից, իսկ մատք թերևս որպէս լտ. mador «խոնաւութիւն, գիշութիւն, թացութիւն»։ Windisch. 23 մատուցա-նել ձևը՝ մատնել, մուծանել, մուտ բա-ռերի հետ՝ ազգակից է դնում լտ. me-dius ձևին։ Մորթման ZDMG 31, 437 մատուցանել=բևեռ. madutini։ Խորե-նացու մար ամատ ձևը ուզելով մեկնել հայերէնով (որովհետև մար հայերէն է), Vetter ենթադրում է որ Խորենացու ժա-մանաև ոռյութիւն ունէր ամատ «եկաւ» բառը (հմմտ. Ամատունիք՝ ըստ Խորե-նացւոյ «եկք»). և այս բառը մեկնում է ամ=սանս. am «երթալ» արմատից՝ ատ կտր. եզ. գ. դէմքի վերջաւորու-թեամբ։ Այս կարծիքը քննելով Հ. Ն. Ա. ևնթառոում է որ ամատ կազմուած է ա կատարեալի յաւելուածով (հմմտ. ե-