Your research : 152 Results for կ

Entries' title containing կ : 10000 Results

Կրծանոց, աց

s.

pectoral, breast-plate;
— քահանայապետին, —, — of the high-priest;
կանանց, stays.


Կրծացաւութիւն, ութեան

s.

pain in the breast.


Կարգակէս

s.

half a line.


Կարգակից, կցի, կցաց

adj. s.

of the same religion or order;
comrade, colleague, companion, fellow.


Կարգապետ, աց

s.

chief, founder or general of an order;
Grand-Master.


Կարգապետութիւն, ութեան

s.

hierarchy;
supreme or highest order;
generalship.


Կարգառութիւն, ութեան

s.

succession.


Կարգավար, ի

s.

inspector.


Կարգաւոր

adj. s.

well ordered, regular, methodical;
ecclesiastic, clergyman.


Կարգաւորաբար

adv.

orderly, regularly, suitably, methodically.


Կարգաւորապէս

adv.

cf. Կարգաւորաբար.


Կարգաւորեմ, եցի

va.

to order, to set in order or to rights, to regulate, to arrange, to array, to dispose.


Կարգաւորութիւն, ութեան

s.

regularity, order, method;
arrangement regulation;
— հասարակաց աղօթից, office, divine service.


Կարգեմ, եցի

va.

to put in order, to arrange, to dispose, to distribute, to put, to place, to plant;
to destine, to prescribe, to fix, to assign, to enjoin;
to establish, to institute, to found;
to constitute, to charge with;
to number or place among;
to range in battle, to put in order of battle or in battle-array;
*to marry, to give in marriage;
կարգեալ ընդ իշխանութեամբ, subaltern, inferior;
խաղային յառաջ՝ կարգեալք եւ կազմեալք, they cautiously advanced in good order.


Կարգընկեցութիւն, ութեան

s.

degradation, dismissal.


Կարգընկէց

cf. Կարգաթող;
— առնել, to dismiss, to degrade from one's rank, degree or dignity;
to expel from a convent.


Կարդամ, ացի

va.

to call, to call aloud, to send forth or utter cries;
to cry to, to call upon, to invoke, to implore;
to call, to name;
to call, to invite;
to raise up, to evoke;
to read;
— զանուն ուրուք, to call on the name of;
— յօգնութիւն, to cry out for help;
— զօգնականութիւն, to implore, to crave the aid of;
երջանիկ — ումեք, to call any one happy;
վաշ վաշ —, to insult, to revile;
աւաղ or ողբս —, to deplore, to lament for.


Կարդացումն, ման

s.

lecture.


Կարդինալ, աց

s.

cardinal.

• . ի-ա հլ. «պապական ծիրա-նաւոր եկեղեցական». ունին միայն ՀՀԲ և ՋԲ, իբրև նոր բառ. հնից ունինք կարտինալ Օրբ. հկճռ. ժա, էջ 159 (սեռ. կարտինալա-ցըն), կարտինար Նղշ. լտ. 421 (սեռ. կար-տինարաց). Յայսմ. մայ. 4 (Եկն ֆռանգ կարտինար մի, որ է վանաց հայր). Օգոստ. բաջ. 19։

• = Լտ. cardinalis «ծիրանաւոր», ֆրանս. cardinal, բիւզ. յն. ϰαρδινσλιος, ϰαρδινάλις, ծագում է լտ. cardo «ծխնի» բառից, բուն նշանակում է «ծխնու վերաբերեալ», երկրորդաբար՝ «գլխաւոր», որից էլ անցել է «ծիրանաւոր» նշանակութեան։


Կարդինալական, ի, աց

adj.

of a cardinal.


Կարդինալութիւն, ութեան

s.

cardinalship.


Կարելի, լւոյ, լեաց

adj.

possible;
— է, it is -;
չէ —, it is impossible, it cannot be.


Կարեկիր

adj.

compassionate, feeling, sensible, merciful.


Կարեկից

cf. Կարեկիր;
— լինել cf. Կարեկցիմ.


Կարեկցաբար

adv.

compassionately, with compassion, mercifully, piteously;
tenderly, affectionately;
— հայել, to regarde with a compassionate eye.


Կարեկցիմ, եցայ

vn.

to compassionate, to pity, to have compassion on, to take pity, to be pitiful, to feel pity or compassion for, to interest oneself for.


Կարեկցութիւն, ութեան

s.

compassion, pity;
շարժել ի —, to move one's compassion, to excite pity.


Կարեմ, եցի

va.

to sew, to join or unite with thread;
— հարեւանցի, to tack, to baste.


Կարեմ, ացի

vn.

to be able, to have the power of faculty to, to be in a condition to;
ոչ եւս —, to be quite exhauster or spent;
չ-, to be unable;
չկարեմ առնել զայդ, I cannot do it;
արարից՝ եթէ կարացից, I will do it if I can.


Կարեպէտ է

sv.

it is very necessary, it is urgent.


Կարեսէր

adj.

fond of trifles;
passionate, vicious.


Կարեվէր

adj. adv.

severely, seriously or mortally wounded;
cruelly, grievously, to death;
— խոցել, առնել, to wound mortally or to death, to give a death blow or mortal wound.


Կարեցական, ի, աց

adj.

self-interested, selfish.


Կարեւոր, աց

adj. adv.

necessary;
urgent, pressing, important, serious;
grave, considerable;
essential, expedient;
devoted, attached;
intimate;
much;
—ք, the needful or essential, necessaries, what is necessary;
—ք or — անգամք, the private parts;
— հարկ, great, absolute necessity, urgency;
— սիրելի, a very amiable person;
— բարեկամ, intimate friend;
— եւ —, of great importance, very necessary;
— պէտք, the real wants;
—ք բնութեան, կենաց, the wants of nature;
the necessities of life;
զրկիլ ի —աց, to want the needful;
— համարել, դատել, to deem necessary;
— զանձն ընծայեցուցանեմ, to make oneself necessary;
— լինել, to be necessary, wanting, needfuul;
— է զի, it is important that;
— է մեզ յոյժ զի, it is of the highest importance to us all that;
առցուք սուղ ինչ —, let us take a little food, let us eat a little.


Կարեւորագոյն

adj.

very necessary, important.


Կարեւորութիւն, ութեան

s.

necessity;
importance, urgency.


Կարթ, ից

s.

fish-hook, fishing-line;
line, rod;
spur;
hook, crook;
nosering;
shin-bone, tibia;
— ընկենուլ, to throw a hook, to cast a line.

• , ի հլ. «ձուկ որսալու ճանկ» ՍԳր. «թռչունների ոտքի վրայի ճանկը, բիտ» Ղևտ. ժա. 21. «ոտքի ջղերը, ոտք, սրունք» Նիւս. երգ. Ճառընտ. Եփր. աւետ. 318. «ոտք» Ոսկ. ա. կոր. «մեծ գամ» Մագ. թղ. 59. «փխբ. որոգայթ, մարդ խաբող հրապու-րանք» Եփր. հռ. 30 (չունի ՆՀԲ). ոճով աս-ւում է կարթ արկանել Ոսկ. փիլ. 483. որից կարթակոտոր «ջղակոտոր, ջարդուփշուր» ՍԳր. կարթաբար «կարթի պէս» Փիլ. լիւս-կարթահարեալ «ոտքերը կոտրտած» ՍԳր. կարթաձուկն Շիր. կարթապան «սռնապան, պաճիճ» Մխ. դտ. էջ 264. կարթել «կարթով բռնել, թակարդը ձգել» Ոսկ. ղկ. Փիլ. Լաստ. «ճամբան շեղել, մէկ կողմ ծռիլ երթալ» Բ. մակ. ժբ. 10. Փարպ. (ըստ Նորայր, Հայկ, բառաք. էջ 60 այսպէս է ուղղել նաև Բուզ. դ. 24 կաթել բառը, որ ուրիշները «կողմ» էին թարգմանում). կարթընկէց «ձկնորս» Իս. ժթ. 8։ Արմատի առաջին և հիմնական իմաստն է «կեռ»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'jpti ձևից՝ p-ի անկումով և t-ի սովորական թաւացումով յառաջացած. հնխ. g2jpti-կով. պարզ արմատը երևան է գալիս սլաւ և գերմանական լեզուների մէջ՝ g'erb-(g2reb-) ձևով. հմմտ. հսլ. grubu «կռնակ». grubo-nosu «կորաքիթ», ռուս. горбить «ծր-ռել», гoрбъ «կուզ, սապատ, ուռուցք, կըռ-նակ», նսլ. gr'ba «խորշոմ, ծալք, կնճիռ, կուզ», լիթ. gárbana, gárbina «գռուզ մա-զեր», իռլ. gerbach «խորշոմեալ», նիսլ. korpa «ծալք, կնճիռ», հբգ. chrāpfo «կարթ, կեռ, մագիլ, ճանկ» և թերևս նաև հիռլ. gairr «սրունքի ոսկորը»։ Նոյն արմատի ռնգային ձևից են հբգ. krampf «կորացած, կեռ, ջղա-ձգութիւն», նբգ. krampe «դռան կեռը», լեհ. raba «բարձրութիւն, բլուր» ևն (Berneker 369, 355, Walde 332, Pokorny 1, 596)։

• lusti, Zendsp. 80 զնդ. karota «դա-նակ» բառի հետ կասկածով։ Տէրվ. Նա-խալ. 70 որթ, խրճիթ, լտ. crates «հիւ-սուածք», յն. ϰάρταλος «որթ, կողով», սանս. kart-«հիւսել» ձևերի հետ՝ հնխ. kart «հեւսել» արմատից։ Հիւնք. թա-կարդ բառից։ Scheftelovitz BВ 28, 303 և 29, 29 լտ. cardo «ծխնի» բառի հետ։ Սրա արմատն է հնխ. sqerād «դառնալով շարժիլ, ճօճիլ», որ չի կա-րող տալ հայ. կարթ. ուստի մերժելով՝ ուղիղ մեկնութիւնն է տալիս Liden, Arm. Stud. էջ 36-37 (նոյնը կրկնում է Walde 131 և 332)։

• ԳՒՌ.-Ոզմ. կարթ «ձկան կարթ»։

• ՓՈԽ.-Վրաղ. ❇რთი կարթի, კარსი կարսի «ջիղ, երակ, սրունքի գէր մասը, ո-լոք», საკართული սակարթուլի «ծնկակապ»։


Կարթակոտոր՞՞՞առնեմ

sv.

to hamstring, to hough, to cut the houghs of.


Կարթահարեմ, եցի

va.

cf. Կարթակոտոր՞՞՞առնեմ.


Կարթաձուկն

s. astr.

s. astr. cancer.


Կարթեմ, եցի

va. fig. vn.

to fish with a hook or line, to angle;
to allure, to entice;
to decoy, to inveigle;
to change one's direction, to turn out of one's way, to deviate, to swerve.


Կարթընկէց

s.

fisher with a hook or line, angler.


Կարթուսավանք, նաց

s.

Carthusian convent.


Կարթուսեան

adj. s.

adj. s. Carthusian monk.


Կարժ, ի

s.

skein;
— գործել, to reel a skein.

• «թելի փաթոյթ». յիշում են միայն ՀՀԲ, ԱԲ և ՋԲ. որից կարժառ «dévidoir». երկուսն էլ միջին հյ. բառ (տե՛ս Նորայր, Բռ. ֆր. 395ա և 433բ)։

• Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 205 պրս. [arabic word] gaz, որից արաբացեալ ❇ qaz «վատ տեսակի մետաքս» (որ սա-կայն թէ՛ ձևով և թէ նշանակութեամբ տարբեր է մեր բառից)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Վն. Տփ. Կր. Սլմ. կաժ, Ակն. Խրբ. Հմշ. Ննխ. Սեբ. Սվեդ. գաժ, Զթ. գmժ, Տիգ. գmջ, որից կարժառ, կարժել, կաժպանիր «թելպանիր» (Ննխ. գաժ-բէնիր, գիւղերը՝ գար-բ'անիր. անկախ կաժ, կարժ բառի չգոյութեան պատ-ճառաւ՝ շփոթուած կարճ ձևի հետ), կաժման Ղրբ. «վտիտ, նիհար»։ Նոյն է նաև կաճ Խն. «մանածի թելերը», որից կաճրար «մա-նածի թելերը պատրաստելու գործիք»։

• ՓՈԽ.-Կապադովկ. յն. kaši maza «մի տեսակ պանիր» Karolides, Iλ. συγϰρ. 172, -հեղինակը ի զուր է ճգնում մեկնել այս բառը լտ. caseus «պանիր» և հյ. կաշի, թրք. qayəš «փոկ» ևն բառերով, պատճառաբանե-լով թէ հին ժամանակ այս պանիրը կաշիէ ամանների մէջ էին պահում. ուստի և անու-նը անցել է նիւթին։


Կարժառ, ի

s.

reel;
winder.


Կարի

adv.

—իմն, յոյժ, քաջ, enough, sufficient;
a great deal, too much, to excess, to distraction, to the utmost, beyond all measure, excessively, unboundedly, supremely;
եւ — քաջ, եւ — իսկ քաջ, certainly, surely, to be sure, assuredly, undoubtedly;
— յոյժ ձանձբացուցիչ, excessively annoying, tiresome beyond description;
— քաջ սիրել, to love to distraction.

• տե՛ս Կար։


Կարիճ, րճաց

s. astr. fig.

scorpion;
scorpion;
thorny cudgel or stick;
իւղ կարճի, scorpion oil.

• , ի-ա հլ. «կարիճ միջատը, scor-pion» ՍԳր. Վեցօր. 120, 196. Կոչ. «փխբ. կարիճի նման չար» Եզեկ. բ. 6. Եզն. «մի աստեղատուն» Վեցօր. 120, Եզն. «փշոտ կամ խայթոցաւոր գաւազան» (որ և քուք) Բ. մնաց. ժ. 11, 14, Կիւրղ. թգ. որից կարճախայ-բոց Վրդն. ել. կարճահար Բժշ. ջրակարիճ Վանակ. հց. թերևս նաև կարճընդեաց (մի-չին ը-ով գրուած) կամ կճընդեաց «մի հա-մաստեղութեան անուն» ԱԲ (տես կճնդիաց)

• = Փոխառեալ է Փոքր-Ասիական մի լե-զուից, որից է նաև յն. ϰαρις, ϰαρῖδος, դոր. ϰωρίς, ϰουρίς «խեցգետին»։ Երկու իմաստ-ների նոյնութեան համար հմմտ. հյ. կարիճ <Ղրբ. «խեցգետին», արաբ. [arabic word] 'aqrab «կարիճ» և [arabic word] aqrab-al-ma «խեցգետին (=ջրի կարիճ)», լտ. nepa «կարիճ. 2. խեցգետին»։-Աճ.

• Peterm. 25, 26 պրս. [arabic word] ︎ xarčang «խեցգետին» բառի հետ, որ տակայն բարդուած է xar «էշ» և čang «ճանև» բառերից։ Lag. Arm. Stud § 1127 արմատը դնում է կար, իսկ իճ մասնիկ։ (Իրօք որ բառիս հոմանիշն է կոր (տե՛ս այս բառը), ուստի թերևս արմատն է կար. մասնիկի համար հմմտ. ուտիճ, լուիճ, աղաւնիճ)։ Եազը-ճեան, Արևելք 1884 նոլ. 16 սանս vrccika բառից։ Հիւնք. կարճ բառից։ Սագրգեան ՀԱ 1909, 335 և Karst. Յռւ-շարձ. 404 սումեր. gir «կարիճ»։ Յն. ϰαρῖς բառը Ehrlich KZ 39, 556 հա-նում է հնխ. ker-«գլուխ» արմատից

• (ըստ որում այս խեցեմորթի գլուխը շատ ուժեղ է և մարմնի մեծագոյն մա-սըն է կազմում)։ Boisacq 413 յիշում է այս մեկնութիւնը առանց դիտողութեան. Pokorny 1, 404 ձևական դժուարու-թիւններն ի նկատի ունենալով՝ շատ հաւանախան, բայց ո՛չ վերջնական է համարում։ Իմ տուած մեկնութեամբ բառիս այսպիսի ծագումը եթէ չի ջընջ-ւում, առնուազն Փոքր-Ասիա է փոխա-դըրւում։ Ըստ այսմ հյ. կարիճ բառի հետ կապ չունի կոր հոմանիշը, որ տե՛ս առանձին։ Իմ մեկնութիւնս ընռունում է նաև Meillet (նամակ 1930 դեկտ. 8)։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Մկ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կարիճ, Ղրբ. կա՛րիճ, կա՛-րէճ, Ալշ. Մշ. կարիջ, Սեբ. գարիջ Ոզմ. կա-րէ'ճ։-Ղրբ. նշանակում է նաև «խեցգետին», ինչպէս արաբ. էլ ունինք ❇ ︎ 'aq rab-al-ma «խեցգետին» (բուն «ջրի կարիճ»)։

• ՓՈԽ.-Վրաց. კარიჭი կարիճի «կարիճ». ունի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա, էջ 242 (հաղորդեց Գ. Ասատուր)։


Կարիտոս

cf. Պինասպաս.

• «մի տեսակ փոքր խեցեմորթ. պզինասպաս». մէկ անգամ ունի Վեցօր. է (էջ 152) «Ոչ զի քան զկարիտոս և զմենդոս մեծամեծք են»։ Ուրիշ վկայութիւն չկայ։

• = Յն. ϰαρίς, սեռ. ϰαριδος «մի տեսակ ծովային խեցեմորթ», որից նաև թրք. ka-tides. ըստ այսմ մեր բառը ուղղելի է կա-րիդոս, ինչպէս դնում է նաև Վեցօրէից Վե-նետիկեան հրատարակիչը։-Հիւբշ. 355։

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Կարիք, րեաց

s.

passion, mental or bodily affection;
grief, sorrow, affliction, torment, trouble;
pain, illness;
necessity, want, indigence, constraint, extremity;
propinquity, nearness;
— որովայնի, մարմնոյ, excrement;
անհրաժեշտ —, pressing need, urgent necessity, utmost distress;
ելանել արտաքս վասն կարեաց, to go to the privy or to stool;
կարեօք հասանել ի վերայ, to assail, to assault or attack in force, to fall upon in crowds;
կարիս առնել, to pity, to commiserate, to compassionate, to regret, to be sorry for;
ի կարիս իմ, in my troubles, during my adversity.

• տե՛ս Կար։


Definitions containing the research կ : 4607 Results