Entries' title containing կ : 10000 results

Կինք

s.

sole of the foot;
trace, track, foot-print.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«ոյժ, զօրութիւն» Հին բռ. Բռ. ե-րեմ. 162. անստոյգ բառ, առանց վկայու-թեան։

ՀՀԲ և Աւետիքեան, Քերաև. 1815 էջ 235 սրանից են դնում կնատ «ուժը կտրած, անուժ», որ կին բառից է հա-մարւում։

«ոտքի ներբանը, հետք» Յոբ. ժը. 12, որից առնում են նաև Իսիւք.. լոբ. 249 և Վանակ. յոբ։ (Վանակ. սխալմամբ մեկ-նում է բառս «շառաւիղ, ծունկ, արմուկ»)։ Սրանից է կնի, որ առանձին գործածուած չէ, այլ զ նախդիրով՝ զկնի «յետևը, յետևից» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ել. թգ. զկնիք «յաջորդ-ները, հետագայք» Փիլ. Խոր. Բրս. զկնիա-գոյն Բուզ. դ. 8. զկնիընթացաբար Յհ. կթ. սակայն նախդիրը տեղափոխուելով՝ մի զմիոյ կնի, զմեր կնի ՍԳր. որոնց մէջ կնի պարզ ձևը յայտնի կերպով երևան է գա-լիս։ Այս բոլորի հետ՝ ձևի, կազմութեան և նշանակութեան կողմից հմմտ. հետք. հե-տի, զհետ, մանաւանդ կրուկ «գարշապար». ընդ կրուկն «անմիջապէս յետոյ» Եփր. թգ. 396 և արաբ. [arabic word] aϑar «հետք և զկնի»։

= Հայերէնի հետ շատ համապատասխան են գալիս վրաց. უკან ուկան «յետոյ, ետևը, անմիջապէս յետոյ, զկնի» (շատ գործածա-կան բառ), უკანა ուկանա «վերջինը, յետինը», უკან ուկան, յენოხ կենօխ, უკანით ուկանիթ, უკნიდაϑ ուկնիդամ «յետև, դէպի յետ», մինգր. კენი կենի, ինգիլ. ჩკან չկան «յետ, յետև» բառերը. բայց չգիտեմ թէ ի՛նչպէս պէտք է կապել սրանք հայերէ-նի հետ։-Աճ.

ՆՀԲ կցում է կնիք բառին։ Karolides, Γλ. σνγϰρ. էջ 119 կապադովկ. ἀγνες որ թուական մակբայներ է շինում։ Mei-let MSL 9, 54 «զկնի թւում է կաս-մուած զ մասնիկով, ինչպէս նկուն՝ նի մասնիկով»։ Հիւնք. կին «կնիկ» բառից։ Karst, Յուշարձան 404 սումեր. gi «հետք»։ Պատահական նմանութիւն ու-նի արևել. թրք. [arabic word] gīn, [arabic word] gīn «յետևը, յետոյ»։

NBHL (12)

κλών plantae pedum. Ներբան ոտից, որ թողու զհետս ի կոխելն, որպէս թէ զկնիք իւր ի վերայ հողոյ. կամ որ նոյն է, յետին եւ ստորին կողմն ոտից. (ուստի եզականն ունի լինել, Կին, կնի, յորմէ Զկնի, այսինքն զհետ. եւ յոք. կինք, կնեաց.) դապան, այա.

Կերիցին կինք ոտից նորա. (Յոբ. ԺԸ. 12.) (ա՛յլ ձ. կնիք)։

Բազումք յամպարշտաց՝ որք ի լիութեան են, ոչ ուտին կինք ոտից նորա։ Ոչ եղիցին կերեալ կինք քաղաքավարութեան նորա. (Իսիւք. յոբ.։)

ԿԻՆՔ 2. Հին բռ. ըստ իմաստալից մեկնէ,

Կինք, ոյժ կամ զօրութիւն։ Այլ քանզի յն. բառն՝ գլօն, նշանակէ շառաւիղ, ճիւղ, ձող, ոստ յապաւելի. (Վանակ.) ի յոբ. այսպէս գրէ.

Կերիցին կինք ոտից նորա. ոտն զմարմին կոչէ. եւ կինք զծունկք եւ զարմունկն ասէ։ Ելանելոց են ի խաւարն արտաքին, ուր կինք ոտից նորա, այսինքն շառաւիղ ծնկաց նորա կերիցէ հուրն։

ԿԻՆՔ 2 գ. Ներբան ոտից, որ թողու զհետս ի կոխելն, որպէս թէ զկնիք իւր ի վերայ հողոյ. կամ որ նոյն է, յետին եւ ստորին կողմն ոտից. (ուստի եզականն ունի լինել, Կին, կնի, յորմէ Զկնի, այսինքն զհետ. եւ յոք. կինք, կնեաց.) դապան, այա.

Կերիցին կինք ոտից նորա. (Յոբ. ԺԸ. 12.) (ա՛յլ ձ. կնիք)։

Բազումք յամպարշտաց՝ որք ի լիութեան են, ոչ ուտին կինք ոտից նորա։ Ոչ եղիցին կերեալ կինք քաղաքավարութեան նորա. (Իսիւք. յոբ.։)

ԿԻՆՔ 2. Հին բռ. ըստ իմաստալից մեկնէ,

Կինք, ոյժ կամ զօրութիւն։ Այլ քանզի յն. բառն՝ գլօն, նշանակէ շառաւիղ, ճիւղ, ձող, ոստ յապաւելի. (Վանակ.) ի յոբ. այսպէս գրէ.

Կերիցին կինք ոտից նորա. ոտն զմարմին կոչէ. եւ կինք զծունկք եւ զարմունկն ասէ։ Ելանելոց են ի խաւարն արտաքին, ուր կինք ոտից նորա, այսինքն շառաւիղ ծնկաց նորա կերիցէ հուրն։


Կիպարիս

s. bot. cypress.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(որ և կիւպարիս, կիպարի) «նոճի ծառը» Խոր. առ արծր. Սարգ. բ. պետր. ա, էջ 415. Կլիմաք, Եփր. երաշտ. 209. Շնորհ. Վստկ. 19, 114, 142, որիզ կի-պարեայ «նոճեայ» Եպիփ. ծն. սխալ գըր-ււթիւն է պէկիւռիս (գըծ. պէկիւռիսաւ) -ւոնդ՝ էջ 90։

= Յն. κυπάοισσος, որի հետ նոյն է նաև լտ. cupressus, cypressus «նոճի», երկուսն էլ անկախաբար փոխառեալ են միջերկրեան կամ եգէական լեզուից (Meillet MSL 15, 162, Esq. de la lang. lat. 86, Boisacq 535).-այս երկուսի միջոցով այնուհետև բառս տարածուել է շատ լեզուների մէջ. ինչ-պէս՝ վրաց. კვიმაროზი կվիպարոզի, ֆրանս. cypres, ռում. kiparos, սերբ. čempres, լեհ, čyprys, բուլգար. kiparis, ռուս. кипарисъ ևն. բոլորն էլ «նոճի»։-Հիւբշ. 357։

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (6)

ԿԻՊԱՐԻՍ կամ ԿԻՒՊԱՐԻՍ, կամ ԿԻՊԱՐԻ. Բառ յն. գիբա՛րիսսօս. κυπάρισσος, -ττος cupressus այն է ըստ հյ. Նոճ. նոճի. եբր. էրզ, պէրուզ, պէրութ.

cf. ԿԻՊԱՐԻՍ կամ ԿԻՒՊԱՐԻՍ, կամ ԿԻՊԱՐԻ.

Զփայտն կիպարիս, յորմէ կենսաբեր խաչն. (Խոր. առ արծր.։ Անյաղթ բարձր.։ Միսայէլ խչ.։)

Ոչ խոնարհն կիպարի յերկիր. (Կլիմաք.։)

Մայրն, եւ կիպարին, եւ ձիթենին. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)

Ի խընկաբեր բլրին վերայ՝ չոր կիպարի ծառ մի տեսայ. (Շ. առակք.։)


Կիսաբաժին

adj.

divided in halves;

· Calfa

NBHL (8)

ԿԻՍԱԲԱԺ ԿԻՍԱԲԱԺԻՆ. Կիսամասնեայ. կիսակատար. թերակատար. Կիսաբաժ, եւ ո՛չ կատարեալ զմերս ասացինբնութիւն առեալ բանին ի կուսէն. (Յհ. իմ. երեւ.։)

Չորրորդն յոստոց որպէս կիսաբաժին եւ նուազապտուղ. (Փարպ. կամ ըստ ՃՃ. կիսաբաժ։)

ԿԻՍԱԲԱԺ. որպէս Բաժանեալ ի կէս, եւ կամ բաժանօղ ի կէս.

Արեգակն՝ ի ստուերս միջօրէի կիսաբաժին աւուրն ողջունի. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

ԿԻՍԱԲԱԺ ԿԻՍԱԲԱԺԻՆ. Կիսամասնեայ. կիսակատար. թերակատար. Կիսաբաժ, եւ ո՛չ կատարեալ զմերս ասացինբնութիւն առեալ բանին ի կուսէն. (Յհ. իմ. երեւ.։)

Չորրորդն յոստոց որպէս կիսաբաժին եւ նուազապտուղ. (Փարպ. կամ ըստ ՃՃ. կիսաբաժ։)

ԿԻՍԱԲԱԺ. որպէս Բաժանեալ ի կէս, եւ կամ բաժանօղ ի կէս.

Արեգակն՝ ի ստուերս միջօրէի կիսաբաժին աւուրն ողջունի. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Կիսաբազանիք

s.

hip-bath.

· Calfa


Կիսաբաց

adj.

half open.

· Calfa

NBHL (3)

կիսով չափ բացեալ. անկատար բացմամբ.

Թերաքամ եւ կիսաբաց եւեթ արար զլուսաւորութիւնն. (Ոսկ. մտթ.։)

Թերաքամ կիսաբաց զլոյսն փայլեաց. (Վանակ. յուրախացիրն.։)


Կիսաբերան

adv.

between the teeth, muttered.

· Calfa

NBHL (2)

Կէս բերանով. կէսբերան.

Կաղ ի կաղս ընդ քիմսն կիսաբերան ծանօթական խղճիւն ասէր. (Ճ. ՟Գ.։)


Կիսաբոլոր

s.

hemicycle, semicircle, half-circle.

· Calfa

NBHL (9)

ἠμίκυκλος, ἠμικύκλιος semicirculus, -laris. կէս բոլորի կամ բոլորակի. կէս կլոր.

ԿԻՍԱԲՈԼՈՐ. ἠμιόλιος, -ον sescuplus, sesquialterum. Քանակ կամ թիւ, որ ունի ի վերայ երկմասնեայ բոլորին իւրոյ եւ զկէսն բոլորին. որպէս ի ՟ժե կայ ՟ժ, եւ կէս նորա է.

Նստաւ յայտնապէս նոցին ժողովն ի թատերս եւ ի թէատրոնս ի կիսաբոլոր աստիճանս աթոռաց (ի դատել զվկայս). (Լմբ. առակ.։)

Իբր կարակնակերտ կիսաբոլոր. (Ուռպ.։)

Բոլորն քսան, կիսաբոլորն՝ տասն. (Ոսկիփոր.։)

Զերրորդն՝ կիսաբոլոր երկրորդին, եւ եռապատիկ առաջնոյն. (Պղատ. տիմ.։)

Եթէ դարձեալ պարտեսցի, զկիսաբոլորն գնոյն բացատրիցէ (այսինքն ի բաց տացէ)։ Պարտեալ՝ որպէս ասացաք, զկիսաբոլորն. եւ որ հալածէն, զկէսն գնոյն հատուսցէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Ի կիսաբոլորին՝ երեք առ երկուս. (Փիլ. ՟ժ. բան.։)

Երաժշտականն խնդրէ, եթէ ո՞ր է՝ որ զերկպատիկ բան ունի, եւ ո՞ր է՝ որ զկիսաբոլոր. եւ ո՞ր զմակեռակն, եւ ո՞ր զմակաքառակն. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ Երզն. քեր.։)


Կիսաբոլորակ

cf. Կիսաբոլոր.

· Calfa


Կիսագիր

s.

half a line.

· Calfa

NBHL (1)

Կիսագիր կարգին մինչեւ ցմիջոց գրոյն՝ եւս առաւելագոյն՝ էր ոսկւով. (Փարպ.։)


Կիսագործ

adj.

half done, imperfect.

· Calfa

NBHL (3)

Ըստ մասին եւ թերապէս գործեալ, կամ մշակեալ. անկատար. պակասաւոր.

Կիսագործ՝ ապականացու։ Դու զմեզ երկիրս կիսագործ թողեր. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Ը։)

Զամենայն կամելով նորոգել՝ զամենայն էառ, զի մի՛ կիսագործ իցէ տնօրէնութիւնն. (Ոսկիփոր.։)


Կիսագունդ, գնդի

s.

half-sphere, hemisphere.

· Calfa

NBHL (13)

ἠμισφαίριον dimidiata sphaera, dimidium globi. որ եւ ԿԻՍԱԳՈՒՆՏ. Կէսն գնտոյ կամ շրջանակի երկնի, երկրի, աշխարհի.

Զերկին ի կիսագունդսերկուս բաժանեալ։ Հա՛րկ է կիսագնդիցն. Ցոյց են կիսագնդացն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. քհ.։)

Բարձրագոյն քան զերկնից երկինս, եւ խոշորագոյն քան զներքին կիսագունդն. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Ի հարաւային կիսագնդէն. (Խոր. աշխարհ.։)

Ձեւ բոլոր շրջանային բաժակի յերկուս կիսագունդս։ հայեցուածք երկուց կիսագնդիցն. (Շիր.։)

Արեգական (լուսոյն) գիշերաւ ծածկիլ, ի ներքնումն գոլով կիսագնդին. (Սարկ. հանգ.։)

Որչափ արեգակն ի վերին կիսագունդս կայցէ. (Խոսր.։)

Ի վերին կիսագնդին լինին. (Շ. բարձր.։)

Երկնակամար գօտեաւն վերնայարկ կիսագնդիւն շարապնդեալ. (Անան. եկեղ։)

Պաշտեցին՝ կէսք զերկու կիսագունդս երկնից, եւ մանկունս զրուանայ կարդացին. (Տօնակ.։)

Մեղաւորք այլ ոչ եւս ելցեն ի վեր ի կիսագունդս երկրի. (Մխ. ապար.։)

ԿԻՍԱԳՈՒՆԴ. ա. որպէս Կիսաբոլոր. կէս կլոր.

Լուսին՝ մանգաղաձեւ, կիսագունդ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Կիսագօս

adj.

half-withered;
half-paralytic.

· Calfa

NBHL (3)

Գօսացեալ ըստ կիսոյն. խեղանդամ.

ոմն շնական փիլիսոփայ կիսագօս գոլով. (Սահմ. ՟Թ։)

Կիսագօս ես առ այժմ, մի՛ բնաւ ապականիր. (Երզն. լս.։)


Կիսադաւան

adj.

heretical.

· Calfa

NBHL (1)

Ապա ոչ ունէր բանական ոգի, որպէս կիսադաւանն ասաց ապողինար. (Թէոդոր. մայրագ.։)


Կիսադիք, դից

s.

demi-god;
a hero.

· Calfa

NBHL (2)

ἠμίθεος, ἠμιδαίμων semideus, indiges, heros. Ուրուական աստուածք. կիսաստուածք կամ կիսադեւք.

Որոյ կերպարանք կիսադից դիւցազանցն էին. (Եւս. քր. ՟Ա։)


Կիսաթափանց

adj.

translucid.

· Calfa


Կիսաթափանցիկ

adj.

semi-transparent, diaphanous.

· Calfa


Կիսաթեւ

s.

hemipteron.

· Calfa


Կիսաթոշակ

adj.

paying half for pension or board;
on half-pay

· Calfa


Կիսաժամ, ու

s.

half an hour.

· Calfa

NBHL (3)

ἠμιώριον semihora կէս ժամ.

Տասներորդ մասն կիսաժամու միոյ. (Նիւս. բն.։)

Որով ցուցեալ լինին ժամք, եւ կիսաժամք, եւ մասունք նոցա. (Սարկ. տոմար.։)


Կիսալիր

adj.

half-full.

· Calfa


Կիսալոյս

adj.

half-luminous

· Calfa

NBHL (2)

Ըստ կիսոյն լուսաւոր կամ լուսատու.

Լուսին՝ մանգաղաձեւ, կիսագունդ, կիսալոյս. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Կիսախողխող

adj.

having the throat half cut;
half killed.

· Calfa

NBHL (4)

ἠμισφαγής semimactatus. Կէս մի խողխողեալ. կիսամեռ. կիսամահ.

Սուսեր հանեալ՝ կիսախողխող զքարշօղսն առնէին. (Խոր. ՟Գ. 32։)

Հարկանէր, կիսախողխող յերիվարացն յերկիր կործանէր. (Ասող. ՟Գ. 7։)

Զամենեսեան անդ բազմեալսն կիսախողխող առնէր։ Այլք կիսախողխող մարմինքն անկեալ դնէին յերկրի՝ ներկեալք յարիւն. (Պտմ. աղեքս.։)


Կիսակ

s.

sharp, diesis;
cf. Կիսակատար.

· Calfa

NBHL (6)

Կէս. կիսատ. թերի. եւ Կէսն ի թիւս.

Մի՛ ճանաչեսցուք զաստուած իբրեւ զկիսակս, եղբարք, իբր թէ այլ ոք իցէ արարիչ, եւ այլ ոք դատաւոր, այլ կատարելապէս ծանիցուք. (Վրք. հց. ՟Ժ։)

Հնգեակն ունի եւ զարականն եւ զիգականն եւ չէզոք. եւ լուծ կիսակիւ միակին չէզոք. (Մագ. ՟Ձ՟Դ։)

ԿԻՍԱԿ. Ըստ տոմարագիտաց, Կէս օրն ակելի յամիսս արեգական քան զլուսնի. մինչեւ ի ՟ժբ ամիսս կազմել աւուրս վեց. որ ընդ հինգ աւուրս Աւելեաց լինին մետասան՝ ամի ամի. քանզի ամիսն արեգական հաշուի միշտ որպէս զամիսս հայոց լ աւուրբք. Իսկ ամիսն լուսնի ՟իթ օր, եւ կէս.

Երեսուն զաւուրս մի լուսին ասէ, որ ի պակասեցուցանել զվերադիրսն եւ զկիսակսն՝ զծնունդ լուսնին յայտ ածէ։ Կիսակ ամսոց այսպէս արա՛. կա՛լ զնաւասարդի ամիսն, եւ ե՛րթ ՟Ի՟Թ, եւ կէս, մնայ կէս. եւ կէս օրն՝ կիսակ է հռւոյ։ Նորէ, եւ լնի լուսինն ի նորէ նոր՝ ՟Ի՟Թ աւուր եւ կիսոյ. եւ կէս օրն՝ կիսակ կոչի. (Տօմար.։)

Զի՞նչ են կիսակք. Յաւելուածք ի լուսանէ. (անդ։)


Կիսակառք, ռաց

s.

chariot (coupé).

· Calfa


Կիսակատար

adj.

half done, unfinished, imperfect, incomplete.

· Calfa

NBHL (9)

ἑξ ἠμισείας, ἠμιτελής, ἠμιτέλεστος semiabsolutus, imperfectus. Անկատար. թերակատար. թերի. կիսատ.

Անմարթ էր թերի եւ կիսակատար լինել լուսնի յաւուր լինելութեան իւրոյ։ Եթէ ամենայն արարածք լիուլի ստեղծման, ապա եւ ոչ լուսին. թերի եւ կիսակատար. (Շիր. զատիկ.։)

Իբրեւ զնիկոդեմոս զկիսակատար զքրիստոսասէր. (Ածաբ. աղք.։)

Կիսակատար ցուցանելով զառաքինութիւնն. (Փիլ. լին.։)

կիսակատար ուսմամբ. (Յհ. կթ.։)

Զայսպիսի կիսակատարսն ի պատուիրանսն աստուծոյ՝ յանցաւոր օրինացն ցուցանեն. (Սարգ. յկ. ՟Զ։)

Ալոջով սրբի կիսակատար կենդանեաւ. (Վրդն. ղեւտ.։)

Այնու զկիսակատար սիրտ առն ի կատարելութիւն ածցէ։ Շինեալ ի վերայ կիսակատար հաւատոյն. (Երզն. մտթ.։)

Զի բարձի գայթագղութիւն կիսակատար դաւանողացն զքրիստոս մարդ. (Խոսրովիկ.։)


Կիսակենդան

adj.

half alive;
half dead.

· Calfa

NBHL (4)

ἠμίζωος semivivus. Անկատար ի կենդանութեան, եւ կիսամահ. կիսամեռ.

Թերի նկարի սաղմն կիսակենդան. (Վրդն. թուոց.։)

Կիսակենդան համարեա՛ զմազ. (Մագ. ՟Ի՟Զ։)

Կիսակենդան անկեալ դնէր. (Սկեւռ. աղ.։)


Կիսակեր

adj.

half eaten.

· Calfa

NBHL (2)

ἠμιβρώς semesus. ըստ կիսոյն կերեալ. կէս կերած.

Զայլսն լափատեն, եւ ձրձելով կիսակեր թողուն. (Փիլ. տեսական.։)


Կիսակուժ

s.

half a jug or jarful.

· Calfa

NBHL (2)

Չափ կէս կժոյ.

Գոզն լաւ այգեացն քան զաղբն, որ յամէն տունկքն կիսակուժ մի լնես ի տակքն. (Վստկ.։)


Կիսակտուր

adj.

cut in two, in half;
cut off at the middle, divided in halves or in two, bipartite.

· Calfa

NBHL (7)

ἠμίτομος, ἠμιτμήτος dimidiatus. Կարեալ կիսով չափ. ընդ մէջ հատեալ. եւ Անկատար. թերատ. խեղ.

Կիսագօս գոլով. ասէ. գթա՛ ո՛վ թագաւոր ի կիսակտուր շնականս. (Սահմ. ՟Թ։)

Գունդ կիսակտուր՝ հեցի օրինակաւ բարձրացեալ ի վեր, եւ կորացեալ. (Պիսիդ.։ եւ Վրդն. ծն.։)

Իւրովի արարեալ սուսերաւ կիսակտուր զգլուխ նորա. (Խոր. ՟Գ. 39։)

Կիսակտուր կենօք։ Կիսակտուր ոչ թողլով. (Յհ. կթ.։)

Ի հարկանել զհեծեալն կամ զերիվարն կիսակտուր կործանէին. (Ասող. ՟Գ. 41։)

Կիսակտուր պրծեալ. (Նար. ՟Խ՟Ը։)


Կիսակօշիկ, շկի, շկաց

s.

half-boot.

· Calfa


Կիսահագագ

adj.

half uttered;
— բերան, half-open mouth.

· Calfa

NBHL (1)

Իջեալ ի կողմն աղուանից՝ եւ նոցա եւս ստեղծանէ նշանագիր՝ ըստ կիսահագագ եւ խեցբեկոր լեզուի նոցա. (Յհ. կթ.։)


Կիսահասակ

adj.

young.

· Calfa

NBHL (2)

Անկատար տիօք. Ծաղկահասակ, մանուկ հասակաւ.

Տղայոյն կիսահասակ մահն, խեցիցն առողջութիւն. (Անյաղթ հց. իմ.։)


Կիսահատ

adj.

half cut off.

· Calfa

NBHL (3)

Կիսատ. կիսակտուր. կիսակ։ Տօմար.։

ԿԻՍԱՀԱՏ ա. Կէս մի հատեալ. ոչ բոլորովին կարեալ.

թողեալ զդանակն ի մէջ ձկանն, եւ ոչ եհատ զնա բնաւ (ըստ բոլորին), այլ կիսահատ եւս թողեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Զ. (տպ. կիսամահ։))


Կիսահաւ

s.

harpy, monster half bird half human.

· Calfa

NBHL (3)

Ըստ կիսոյն նման հաւու.

Գազանք անծանօթք, վիշապատունք, կիսահաւք. (Խոր. աշխարհ.։)

Կիսահաւք, կիսագազանք. (Եպիփ. բարոյ.։)


Կիսահաւատ

adj.

half believing, believing in part.

· Calfa

NBHL (2)

Բամբասէին զնոսա իբրեւ զկիսահաւատս եւ զխտրողս եւ զհեղգս. (Ոսկ. յհ.։)

Գայթակղին կիսահաւատք ... զի մի՛ թուեսցի կիսահաւատիցն. (եւ այլն. Խոսրովիկ.։)


Կիսաձայն, ից

s. mus.

half-tone;
semi-vowel;
diesis, semi-tone;
flat.

· Calfa

NBHL (5)

ἠμίφωνος dimidiatam vocem edens, semivocalis. Բաղաձայն տառ՝ որ ըստ իմիք կարծի տալ յիւրմէ զձայն, իբրու կէս ձայնաւոր։ Այսպիսի են կրկնակ կոչեցեալքն, եւ ոյք շչիւն իմն կամ սուլումն կամ մրմռումն ցուցանեն ինքնին. զոր օրինակ ըստ յն. կրկնակք են. ζ, ξ, ψ եւ կիսաձայնք ζ, ξ, ψ, λ, μ, ν, ρ, ς . այլ ի հյ. թարգ. Քեր. թրակ. կրկնակ կոչին սոքա, գ, լ, խ, չ, ջ, ռ, ղ, չ, ց, եւ վասն կիսաձայնից գրի այսպէս.

Կիսաձայնք են ութ, զ, ց, ն, ժ, շ, մ, ս, թ. կիսաձայնք ասին, զի փոքր ինչ նուազ քաջաձայնք են քան զձայնաւորսն ի մրմունջս եւ ի սռինչս (կամ շռինչս)։

Գրաւորական ձայնի տառիցն երեք են զանազանութիւնք. են որ ձեյնաւորք են, եւ են որ կիսաձայնք, եւ են որ անձինք։ Կիսաձայնքն բարբառս գործեն կաղս եւ անկատարս. (Փիլ. լին. ՟Դ. 117։)

Իսկ յասելն,

Ապա հրամայեաց կիսաձայն, եւ արտասուալի աչօք. (Մաղաք. աբեղ.) իմա՛, թերի եւ կցկտուր կամ նուազ ձայնիւ։


Կիսաձայնեմ

va.

to mark with a flat.

· Calfa


Կիսաձեռնոց, աց

s.

mitten.

· Calfa


Կիսաձի

s.

mule.

· Calfa

NBHL (2)

Իբրու կէս ձի. այն է ջորի, որ առաւել կիսէշ ասի, ի հօրէն առեալ անուն, եւ ոչ ի մօրէն.

Կիսէշ ասեմք զջորի՝ զյոռեգոյնն անուանելով. (եւ ո՛չ, կիսաձի. Սահմ. ՟Գ։)


Կիսամահ

adj.

half dead, faint;
swooned, fainted.

· Calfa

NBHL (3)

ἠμιθνής, ἠμίθνητος, ἠμιθανής semimortuus. որ եւ ԿԻՍԱՄԵՌ. Կիսակենդան. մերձ ի մահ. կէս մեռած.

Կիսամահ անկանիլ, դնիլ, թողուլ. (Իմ. ՟Ժ՟Ը. 18։ ՟Բ. Մակ. ՟Գ. 29։ Ղկ. ՟Ժ. 30։ Փարպ.։ Մանդ. ՟Ժ՟Է։ Խոսր.։)

Անկեալ դնի կիսամահ։ Յերկիր խոնարհեալ կիսամահ ի վերայ դիմաց։ Գտանին ի մէջ կիսամահ տագնապի։ Զոմանս կիսամահս կացուցանէր վայրավատինս. (Պիտ.։)


Կիսամասն

adj. s. adv. half.

· Calfa

NBHL (6)

Կէս մասն. կէսն. եւ Կիսով մասամբ.

Բացափայլեմ զիմ տէրութիւնս ի վերայ բոլորից կիսամասինն. այսինքն ընտրելոց. (Զքր. կթ.։)

Թէ յաչաց կամ ի ձեռաց ունիցի ոք կիսամասն, զիարդ եւ իցէ զհարկաւոր կեանս հայթհայթէ. (Երզն. քեր.։)

Ուսուսցէ պահել զամենայն, ոչ կիսամասն. (Տօնակ.։)

Իսկ ի դիրս Դամասկ. վրիպակաւ Կիսամասն, կիսամասունք, դնի, իբր Նմանամասն, նմանամասունք. ընթերցեալ ի յն. իմիմէրի՛ս, փոխանակ ընթեռնելոյ միօմէրի՛ս։

Զկիսամասն տպտղոյն ճաշակելով (եւայ) .. . եւ ադամայ առեալ ի ձեռանէ նորա զկէս պտղոյն՝ եկեր. (Եպիփ. ծն.։)


Կիսամասնեայ

adj.

half, in part, imperfect.

· Calfa

NBHL (6)

ἠμερινής dimidiae partis Կիսաբաժ. թերի. անկատար. դոյզն. մասն մասն.

ԿԻՍԱՄԱՍՆԵԱՅ մ. ἑξ ἠμισείας dimidia ex parte. Կիսով մասամբ. ըստ կիսոյն. յն. ի կիսոյ կամ ի կիսութենէ.

Աստուած ոչ է կիսամասնեայ, այլ կատարեալ յամենայնի. (Սարգ. յկ. ՟Թ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)

Ոչ սակաւ մի նայեցուած փայլական, ո՛չ կիսամասնեայ փոխատրութիւնն կարծիցի. (Նար. ՟Հ՟Դ. ՟Հ՟Է։)

Մի կիսամասնեայ զաստուած ծանիցուք. այսինքն լոկ ողորմած, կամ սոսկ արդար. (Բրս. սահմ. կրօն.։)

Եւ ոչ այնպէս բովանդակ ի բաց կացինյամբարշտութենէ, բայց ի սակաւուց կիսամասնեայ ինչ. (տպ. կիսամասնէ. Ոսկ. յհ. ՟Ա. 30։)


Կիսամարդ, ոյ

s.

monster, half-human;
eunuch.

· Calfa

NBHL (3)

Կէս մարդ. անկատար ի մարդկութեան.

Զկիսամարդն դաւանողաց (ապողինարիտաց) կարկեաց զբերանն. (Թէոդոր. մայրագ.։)

կիսամարդ, կիսաստուած համարիս. (Սանահն.։)


Կիսամեայ

adj.

half-yearly.

· Calfa


Կիսամեռ

adj.

half dead.

· Calfa

NBHL (4)

Թմբրեալ կիսամեռ լինէր ի վերայ տանեացն. (Եղիշ. ՟Ը։)

Ի սեռն լուսոյնյերկիր անկեալ թմբրէաք՝ կիսամեռք եղեալ. (Սարգ. ՟բ. պ. ՟Բ։)

Դանդաչեն իբրեւ զկիսամեռն ասել կենդանւոյն՝ սակաւ ինչ նուազ է ի մեռելութենէ. (Նար. ՟Ժ՟Դ։)

Խոցոտեալ յաւազակաց կիսամեռ. (Լմբ. ժղ.։)


Կիսամսեայ

adj.

half-monthly.

· Calfa


Կիսայար

adj.

partly raised, half afoot, halt up.

· Calfa

NBHL (2)

Ընդ կործանեալս եւ յարուցեալս ... կանգնեցայց անդրէն կիսայր. (Նար. ՟Լ՟Բ։)

Իբր Կիսայարոյց. ըստ իմիք յարուցեալ. կէս մը ոտք ելած.


Կիսայր

cf. Կիսամարդ.

· Calfa

NBHL (3)

ἠμιάνηρ, ἠμιάνθρωπος semivir, semihomo. Կէս այր. անկատար մարդ. (որպէս ներքինի, եւ ճիվաղ՝ գազան մարդակերպ)

Զչարչար ախտացեալսն եւ զկիսայրսն. (Սանահն.։)

Ապտակեալ կամելով կուրացոյց. Քար արձաւեաց՝ կարծեցեալ կիսայր գոլ. (Նիւս. բն.։) cf. ԿԻՍԱՄԱՐԴ։


Կիսայրեաց

adj.

half burnt.

· Calfa

NBHL (4)

Կէս մի այրեցեալ. Կսակեզ. կէս մի այրեցեալ. կիսակեզ. կեսը էրած մրկած.

Քաղաք ձեր հրձիգք, զի կիսայրեաց թողան յայլազգեաց. (Ոսկ. ես.։)

Կոճղ կիսայրեաց. (Նար. ՟Հ՟Գ։)

Դատաւորն կիսայրեաց եղեւ, եւ աղաղակէր դառնապէս. (Հ=Յ. մարտ. ՟Ա.։)


Կիսանդրի, դրոյ, դրեաց

s.

bust, head & shoulders, half-length.

· Calfa


Definitions containing the research կ : 10000 results

Առիւծաբար

adv.

lionlike.

· Calfa

NBHL (2)

Առիւծաբար յարձակիլ, մռնչել, գոչել. ( ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 11։ Խոր. ՟Բ. 22։ Եղիշ.։) (Փարպ.։)

Առիւծաբար տապալէին զտիեզերս. (Համամ առակ. եւ այլն։)


Առիւծախոտ

s.

hot. an evergreen shrub.

· Calfa

NBHL (1)

Վասն խոտին, որ անուանեալ կոչի խատխալ, եւ ոմանք առիւծախոտ ասեն. ինքն հետ հնդանացն լինի, եւ խածփրէ զբոյսն, եւս առաւել զբակլայն. (Վստկ. ՟Ի՟Ը։)


Առիւծանամ, ացայ

vn.

to become like a lion.

· Calfa

NBHL (3)

Առիւծ լինել, որպէս դնի ի յն. կամ նմանել առիւծու. եւ մեծանալ կորեանն առիւծու. գազանանալ. առիւծ դառնալ.

Առիւծացաւ, եւ ուսաւ յափշտակել։ Առիւծացար ի մէջ ազգաց. (Եզեկ. ՟Ծ՟Թ. 3. 6։ ՟Լ՟Բ. 2.)

Ոչ կարծեցոյց զանձն առիւծացեալ. (Ոսկ.։ ես։)


Առիւծանման

adv.

cf. Առիւծաբար.

· Calfa

NBHL (2)

Մարդապատկեր. առիւծանման. (Մագ. ՟Ե։)

Առիւծանման գոչէին ի զրկել զաղքատս. (Լծ. կոչ.։)


Առիւծացուցանեմ, ուցի

va.

to make to become like a lion.

· Calfa

NBHL (1)

Միւս եւս այլ կորիւն ի կորեանցն իւրոց առիւծացոյց. (Եզեկ. ՟Ժ՟Թ. 5. յն. առիւծ կարգեաց զնա։)


Առիւծենի, նւոյ, նեաց

s.

skin of a lion.

· Calfa

NBHL (4)

Իսկ որ զգեցեալն է զառիւծենի, ասի ըստ յն. λεοντόχλαινος. pelle leonina indutus.

Էշ արկեալ էր զիւրեաւ առիւծենի. հողմ սաստիկ հնչեաց, եւ մերկացաւ զնա յառիւծենւոյն. (Ոսկիփոր.։)

Էշ առիւծենեաւ կեղծաւորեալ. (Արշ.։)

Կեղծաւորեալ ընդ առիւծենեաւն զիս թագուցանէի. (Սարգ. յկ. ՟Է։)


Առլի

adj.

full, replete, brimful.

· Calfa

NBHL (1)

Կարի լի. առլցեալ. եւ Առատ. անպակաս. լեփլեցուն.


Առլնում, ցի, ցայ

va.

to fill, to fill to the brim, to brim.

· Calfa

NBHL (11)

ὐποπλήρω, ὐποπλήθω, ἑπιπίμπλημι. impleo, suppleo, expleo. Տիրապէս լնուլ. լցուցանել ամենայնիւ. զեղուլ. պատարուն գործել. պարարել. յագեցուցանել. եւ Լրացուցանել. կատարել. լեփլեցուն ընել, լեցընել.

Զոր միոյն թողեալ է, միւսն առլնու. (Եզնիկ.։)

Կերակրովք եւ ըմպելեօք առլնու զպակասն. (Նիւս. կազմ.։)

Լսելիքն ընդունելով հանապազորդ՝ ոչ առլնուն. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ա։). չեն ցրուիր, չեն կշտանար։

Յագեցան առլցան ի բարեացն։ Առլցեալ խորհրդովք, կամ յիմարութեամբ։ Ասեն, թէ՝ եւ կրայք յանյագութենէ որկորստութեանն առլցեալք յիժից, ուտել զուիրակ ի վերայ՝ երկիւղիւ մահու. (Փիլ.։)

Արձակեալ ստեղն առլցեալ. (Ագաթ.։)

Տեառն իմոյ սիրիովն առլցաւ, կամ Ատելութեամբ առլցան. (Լմբ. սղ.։)

Սրբութեամբ առլցցին երկին եւ երկիր։ Փրկութիւնքս այսոքիկ յանկեալ առլցան. (Նար. խչ.։)

Առլցեալ իսկ էր ամենայն հոգեւոր հանճարով։ Առլցան խնդութեամբ բազմաւ. (Յհ. կթ.։)

Րենական արփիւ առլցեալ՝ զմինն մարմնապէս ծնար վերստին. (Շ. տաղ ծն.։)

Այսօր աներբին իննամսեան աճմամբ առլցեալ յարգանդի կուսին. (Իսկ յասել անդ.) իմա, մեծացեալ։


Առխեթեմ, եցի

va.

cf. Խթեմ.

· Calfa

NBHL (2)

Զզօրսն առխեթեալ ի ձորն առուանից ի սահմանս մոկաց. (Արծր. ՟Գ. 2։)

Եւ մեր զնաւն առխթեալ. Զի՞նչէ է առխթելն. այսինքն զնաւարկութիւնն ճեպովք վճարելով. ... զի առդ (է) նախդիր. իսկ խթեալ զնաւն, որպէս խթանաւ ինչ զգրաստս ընդոստուցանելով առ ճեպ փութոյն. (Ոսկ. գծ.։)


Առհաւատչեայ, չէից

s.

earnest, earnest money;
pledge, essay, token, sign, testimony.

· Calfa

NBHL (11)

ԱՌՀԱՒԱՏՉԵԱՅ գրի եւ ԱՌՀԱՒԱՏՉԷ. Առ հաւատ տուեալ ինչ. նշանակ հաւատարմութեան. որ եւ ասի ԳՐԱՒԱԿԱՆ. եւս եւ Գրաւ։ Նմանութեամբ՝ Ճաշակ, ցուցակութիւն. ἁρραβών. arrhabo, pignus. ար. պ. առիպուն, կիրէվ որ եւ ռէհին, գէյման, դութու, որք է զի զանազանին, եւ է զի նոյնանան

Առհաւատչեայ հոգւոյն, կամ ժառանգութեան մերոյ. (՟Բ. Կոր. ՟Ա. 22։ Եփես. ՟Ա. 14։)

Առհաւատչեայն՝ գրաւական ասի. (Ոսկ. եփես.։)

Առհաւատչեայ սիրոյ, կամ տանջանաց, կամ յիշատակի, վստահութեան, կենդանութեան. (Ագաթ.։ Եղիշ.։) (Նար.։)

Խոստացաւ զծածկեալս առանց առհաւատչէիւ յայտնեաց. (Եփր. ծն.։)

Զի առհաւատչէիւ փոքու հասցէն երկնաւոր մեծութեանն. (Եղիշ. ՟Ը։)

Յուսոյն կերպարան ճշմարիտ առհաւատչէիւ աղաչողաց մատանց յայտնի երեւեալ. (Նար. ղ։)

ԱՌՀԱՒԱՏՉԵԱՅ. ա. Տուեալ կամ առեալ իբրեւ առհաւատչեայ. խոստացեալ, եւ ըստմասնեայ ընկալեալ. յայտարար հաւատարիմ հաստատութեան. յուսադրական. բարենշան. հաւաստի.

Յուսով հաստատեալ կան յառհաւատչեայ կեանսն։ Յուսով արքայութեանն առնուլ աստ զառհաւատչեայ արդարութիւնն։ Տայ աստ զառհաւատչեայ երանութիւնն։ Զի զառհաւատչեայն բերցեն զպտուղ։ Առհաւատչեայ զառհաւատչեայ աւետիսն. (Յճխ.։)

Զյաւիտենական թագաւորութեանցն ժառանգեսցէ զառհաւատչեայ բարութիւնսն. (Ճ. ՟Ա.։)

Առհաւատչեայ երդմամբ զնոյն հաստատեալ. (Յհ. կթ.։)


Առձայնեմ, եցի

va.

to call.

· Calfa

NBHL (7)

Ընդ հրեշտակապետին զուրախ լե՛րն առձայնեսցուք. (ՃՃ.։)

Առձայնեալ զսրբասացութեանցն զձայն. (Անան. եկեղ։)

ԱՌՁԱՅՆԵՄ. իբր Անուանակոչել. յորջորջել.

Աբբահայր զաստուած առձայնել. (Նար. կուս.։)

Որոց առընթեր կացեալ՝ մանկունս տէրն առձայնէր. (Լմբ. համբ.։)

Մռայլ առձայնի։ Պսակ առձայնի. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. խչ.։)

Որում զառաջիկայ շարագրութիւնս առձայնեաց. (Անյաղթ պորփ.։)


Առձայնութիւն, ութեան

s.

appeal, call, voice

· Calfa

NBHL (3)

Նախաձայնութիւն կամ բարբառ մարգարէից. առասացութիւն.

Կատարի բարբառ առձայնութեան նախատեսացն. (Զքր. կթ.։)

Վերակատարել զնախասաց առձայնութիւն մարգարէիցն. (Ոսկիփոր.։)


Առձեռն

adj. s.

ready to the hand, handy, manual, portatif;
in part payment, on account;
— տալ, to give in part payment;
— բառարան, pocket dictionary.

· Calfa

NBHL (16)

πρόχειρος. expeditus, facilis, promptus. Որպէս Առձեռն պատրաստ. պատրաստական. առընթերակայ. ներկայ. դիւրագիւտ. դիւրին. ընտանի. ընդել. յայտնի.

Իբրու զդիւր եւ զառձեռն։ Պատրաստագոյն եւ առձեռն յարձակմամբ. (Փիլ. լին.։)

Իբրեւ թէ առձեռն իմն լինիցի, եւ այնպէս առցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)

Զո՞ր հիւղ առձեռն դնիցեն աստուծոյ. (Եզնիկ.։)

Լե՛ր աբէլ, եւ մի՛ զպատասխանիսն առձեռն զկայենին ուսցիս. (Մագ. ՟Ծ՟Զ։)

Այսր խորհրդոյ առձեռն տեսակք։ Առձեռն երեւոյթ տուեալ զօրինակն։ Օրինակ առձեռն՝ յուսով ակնկալութեան. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. գանձ հոգ. եւ Նար. եկեղ.։)

ՁԵՌՆԱՓՈԽ. ՁԵՌՆՓՈԽ. Հարեւանցի տուեալ փոխ առժամանակ մի. փոխ ի ձեռանէ առանց շահու.

Որ փոխ տայ ըստ վաշխի, տայ եւ զկնի առձեռն փոխ, ի վճարելն առնու եւ զայս պարտքս բաւանդակ. (Մխ. դտ.։)

ԱՌՁԵՌՆ, կամ ԱՌ ՁԵՌՆ. մ. Իբրու Առ ձեռս կամ ի ձեռս ունելով. ի պատրաստի. մտադիւր. եւ Ի մօտոյ. այժմէն. անդէն առ նմին. անյապաղ. դիւրաւ. վայրապար. եւ Հարեւանցի. ըստ առաջին տեսութեան.

Զաշխարհի շահելն զգայարանքս առձե՛ռն վայելէ. իսկ անձինն տուժելն բացակայ է։ Որ յիմարն է, զառձեռն ընտրէ, զբացակայն ի բաց ձգեալ։ Նախ՝ եւ առձեռն, զմարդ երեւելի՝ զգեստուցն զարդարանքն առնէ. (Լմբ. առակ.։)

Զերեւելի կենցաղս, որ ամենայնն վիշտ է եւ նեղութիւն, աղքատացն առձեռն, եւ մեծատանցն՝ մահուանն երկիւղիւ. (Լմբ. սղ.։)

Զզէն զինուորութեան իւրեանց առ ձեռն ի թշնամիսն թափել. (Յհ. կթ.։ (որ լինի եւ ածակ. զինու։))

Վայրապար եւ առձեռն սքաքնչանայիք (ընդ մկրտիչն). (Կիւրղ. գանձ.։)

Առձեռն պատրաստ ունել, կամ տեսանել, կամ գտանել, կամ էր. (Յճխ.։ Յհ. կթ.։ Պիտ.։)

Զէն կամ գործի առձեռն պատրաստ. (Անյաղթ բարձր.։) (Խոսր.։)

Զառձեռն պատրաստ եկեալ հասեալ աջողութիւն. (Յհ. կթ.։)


Առձեռնպատրաստ

adj. adv. prompt, ready;
imminent, threatening;
evident, clear, manifest;
promptly, quickly;
— դրամ, ready money, cash.

· Calfa

NBHL (5)

Առձեռն պատրաստ ունել, կամ տեսանել, կամ գտանել, կամ էր։ (Յճխ. Յհ. կթ։ Պիտ.)

Զէն կամ գործի առձեռն պատրաստ։ (Անյ. բարձր։ Խոսր.)

Զառձեռն պատրաստ եկեալ հասեալ աջողութիւն։ (Յհ. կթ.)

Բարութեամբք յօրանան ռձեռն պատրաստ։ Անդէն առձեռնպատրաստ արտաբերական բանիցն զկնի եւ գործ յաջորդի։ Ընդ կամելն անդէն եւ հանդիպումն առձեռն պատրաստ յարանայ։ (Պիտ.)

Առձեռն պատրաստ զհայցուածսն կատարեալ։ Լքեալ թողու ի բաց՝ որ առձեռն կայր պատրաստ՝ զգործն գուրգենայ։ (Յհ. կթ.)


Առն, ռինք, ռանց

s.

he-lamb.

· Calfa

NBHL (3)

(լծ. գառն. որ է յն. առնի՛օս. կամ առս, առնօ՛ս) ἁρνοιός, ἅρς, ἁρνός. Ազգ արու ոչխարի. թերեւս ոչխար կամ գառն վայրի.

Առն, առին. վագր, վագեր։ Առն, խոյ, գոնչակ, վիդոն, դուար, մալ. այսոքիկ արականք ի վերայ հօտից ասացեալ են. (Երզն. քեր.։)

Զեղջերուս, եւ զառինս, եւ զվարազ. (Եզնիկ.։)


Առնաբար

adv.

manly, vigorously.

· Calfa

NBHL (5)

Իբրեւ զայր մարդ. որպէս արու. էրիկ մարդու պէս.

Առնաբար ընդ ընկերսն մերձաւորին. (Կանոն.։)

Մեծանուն տիկինն սոփի (այրիացեալ) առնաբար ունի զիշխանութիւնն (սիւնեաց). (Արծր. ՟Ե։ 1։)

Կամ Արիաբար՝ հանգոյն առն մարդոյ, քաջութեամբ. կտրճութենով.

Եւ այսպէս առնաբար զքաջութիւնս յանձինս տպաւորեալք։ Առնաբար շահատակեալք. (Յհ. կթ.։)


Առնազէն

s. adj.

armour;
armed.

· Calfa

NBHL (1)

Զէն ի վեր առեալ, առնազէն վառեալ։ Առնազէն ասպազէն ի վերայ շահատակեալք. (Յհ. կթ.։)


Առնամոլի, լւոյ, լեաց

cf. Արուագէտ.

· Calfa

NBHL (2)

ԱՌՆԱՄՈԼԻ որ եւ ԱՐՈՒԱՄՈԼ. արուագէտ. մանկատռիփ.

Մոլի, պղծագործ, վիրագ. այս արական նշանակութիւնք են առնամոլեացն եւ աստուածամարտից. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Առնանոց, աց

s.

men's room or dwelling.

· Calfa

NBHL (3)

ἁνδρών. pars domus in habitationem virorum. Բնակարան արանց. տան մէջ՝ էրիկ մարդոց կողմը.

Կրկին գաւիթ է, մին յառնանոցն, եւ մին ի կանանոցն զատուցեալ։ ՀՈգւոյ իբր տան՝ է որ առնանոց է, եւ է որ խորոպճին. արդ առնանոցն վայր է՝ որում դէպ եղեւ բնակել արու խորհուրդք՝ իմաստունք, ողջամիտք. (Փիլ. տեսական. եւ ՟Դ. 15։)

Ի կանանոցէն յառնանոցն գալ. (Ոսկիփոր.։)


Առնապէս

adv.

cf. Առնաբար.

· Calfa

NBHL (1)

Զմիտսն զիգութեան առնապէս վառեալ. (՟Բ. Մակ. ՟Է. 21. յն. առնական ոգւով։)


Առնացի

adj. s.

manly, masculine;
— անդամք, genitals.

· Calfa

NBHL (2)

Առնական. այրական. սեպհական առն մարդոյ.

Առնացի ձեւ, կամ կերպարանք, կամ բնութիւն, կամ զգեստ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Ճ. ՟Ա.։ Մանդ. ՟Ժ՟Թ։ Հ=Յ. սեպտ. ՟Ի՟Դ.։)


Առնելի, լւոյ, լեաց

adj.

feasible;
making, maker.

· Calfa

NBHL (8)

Իբր ներկայ, Արարօղ, կամ Առնօղ. գործօղ. կազմօղ. կերտօղ. որ առնէն. որ արարն. ποιητής, κατασκευάσας. factor, construens.

Խրատէ զմեզ յայնպիսի առնելեաց. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Զլինելոցն յառնելեացն գուշակէ. (Երզն. մտթ.։)

Իբր անցեալ, Արարեալ. գործեցեալ. եղական.

Իբր Ապառնի, գործելի, լինելի. ուստի գոյականն՝ որպէս Գործք. իրք.

Ասէ զմարմինն առնելի՝ առ անեղն աստուած՝ միաւորութեամբ աստուածային, եւ երկրպագեալ. (Յհ. իմ. երեւ.։)

Առնելիք օրինացն արդարասցին։ Ո՞րչափ առաւել պատիւ ունիցի քան զտունն՝ տանն առնելի։ Լինիջիք առնելիք բանին. (Հռ. ՟Բ. 13։ Եբր. ՟Գ. 3։ Յկ. ՟Ա. 22=25։)

Որ մոլորութեամբն կուրացան, այսպէս կարծէին՝ եթէ մեծ իցէ գործն քան զառնելի գործոյն։ Օրէնքն ի մահ մատնէին զառնելիս կռոցն. (Եփր. ել. եւ Եփր. հռ.։)


Առնի

adj.

virile;
— անդամք, genitals, cf. Արութիւն, cf. Պոչ.

· Calfa

NBHL (4)

ἁνδρεῖος. virilis. Առնացի. արական. այրական. արուի.

Ոչ տղայագոյնն խափանեալ եղեւ միտք, եւ առնին ստացեալ լինի. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Ի հայրենեան ազգին, եւ յառնի զաւակին։ Առնի բանի ոչ հասեալ. (Փիլ.։)

Մարմին մի, եւ գլուխ երկուս, կանացիս եւե առնիս։ Զարանց քաջաց զառնի կերպարանս. (Եւս. քր. ՟Ա։)


Առնխօսութիւն, ութեան

s.

espousals, nuptials.

· Calfa

NBHL (2)

μνηστεία. desponsatio. Խօսեալ լինելն կուսի՝ առն. հարսնախօսութիւն. խօսքկապ, նշան, եւ պսակ.

Ի ձեռն առնխօսութեան ընտրեցաւ երանելի կոյսն, ոչին կուսութեանն յառնխօսութենէն վնասեալ։ Առ ի յովսէփն հնարացաւ առնխօսութիւն։ Որպէս ի զբաղումն չարին ի ձեւ առնխօսութեան զկուսին հանճարեցաւ. եւ այլն. (Բրս. ծն. ստէպ։)


Առնութիւն, ութեան

s.

virile mind, bravery, strength of mind, courage;
virtue.

· Calfa

NBHL (2)

Յետ այսր յայլ առնութիւն, եւ յայնմանէ ի միւս զօրութիւն. (Ոսկ. եբր. ՟Ի՟Դ։)

Մենամարտիկ երկպատական առնութեան. (Ագաթ.։)


Առոգանեմ, ոգի

va.

to pronounce words regularly;
to sprinkle, to wet.

· Calfa

NBHL (5)

Արիւնն առոգանէր զերկիրն. (Ագաթ.։)

Առոգանէր զձորն վիճակաց. (Յհ. կթ.։)

Աղբերք զստորակացեալսն առոգանեն. (Մագ. ձ.)

Առոգանել զծառս կամ զբոյս։ Գետ է յորդառատ՝ առոգանող մտաց մարդկան. (Լմբ.։)

Յորմէ վտակք շնորհաց հոսեն, զոգիս մարդկան առոգանեն. (Շար.։)


Առոգանութիւն, ութեան

s.

prosody;
pronunciation;
watering.

· Calfa

NBHL (5)

(ի ձայնէս Ոգել, այսինքն ասել) իբր Առասացութիւն. կամ ըստ յն. առերգութիւն. προσῳδία. prosodia, accentus vocis. Բարեյարմարութիւն ձայնի ի վերծանութեան բառից եւ բանից, եւս եւ վանկից յայլ եւս այլ լեզուս՝ ըստ ելեւէջից շեշտելոյ եւ բթելոյ, եւ ըստ եղանակի առաջիկայ իմաստից.

Վերծանութիւն ներկուռ ըստ առոգանութեան։ Առոգանութիւնք են տասն. շեշտ, բութ, պարոյկ, երկար, սուղ, թաւ, սոսկ, ապաթարց, ենթամնայ, եւ ստորատ։ Առոգանութիւնք սեռականք են երեք. ոլորակ, ամանակ, հագագ. (Թր. քեր.։)

Ուժգնակի վերծանեալ ըստ իւրում առոգանութեանցն. (Մագ. ՟Զ։)

Առոգանութեամբ յորդորագոյն արձակեալ վտակս. (Մագ. ՟Ի՟Թ։)

Սրսկէ զանձրեւն, եւ զուարճացուցանէ զարարածս՝ նորին առոգանութեամբն. (Լմբ. սղ.։)


Առոգեմ, եցի

va.

cf. Առոգանեմ.

· Calfa

NBHL (3)

ԱՌՈԳԵՄ. ἁρδεύω. rigo, irrigo. որ եւ ԱՌՈԳԱՆԵԼ. Նոյն ընդ Ոռոգել. ոռոգանել. (լծ. լտ. ռի՛կօ, իռռիկօ յն. արտէ՛ւօ) Արբուցանել ջրով զտունկս իբր առուօք՝ առուակօք, կամ առոյգ առնել. թանալ, եւ գալարեցուցանել. զուարթացուցանել, ուռճացուցանել. ջրել.

Թողցե՛ս ո՛րդեակ զջուրդ, եւ առոգէ՛ (կամ առոգեսցե՛ս) զարմաւենիսդ. (Վրք. հց. ՟Գ։)

Առոգեաց առ վտանգին, եւ զլեզուն կամէր շրջել (պետրոս յուրանալն). (ՃՃ.։)


Առոգումն, ման

s.

watering, sprinkling.

· Calfa

NBHL (1)

Զոր օրինակ աղբիւրն՝ որ ոռոգանէ զդրախտ, այսպէս եւ հոգին սուրբ ներգործէ իմանալի առոգմամբն ի զանազան հասակս մարդկան։ Զառոգումն ջուրցն ունելով։ Որպէս եւ մարմինս յառոգմանէ ջրրոյս. (Լմբ.։)


Առողջագոյն

adj.

very or more wholesome.

· Calfa

NBHL (4)

ὐγιειότερος, ὐγιεινότατος. sanior, valentior, sanissimus. Առաւել կամ ամենեւին առողջ.

Առողջագոյն զաղքատս քան զմեծատունս գտանեմք. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)

Առողջագոյնք (քան զմարդիկ) բազումք յանասուն կենդանեաց են. (Փիլ. իմաստն.։)

Որոց խառնուածն առողջագոյն հաստատութիւն կենաց գործէ. (Փիլ. տեսական.։ Խոր. ՟Գ. 62։)


Առողջամիտ

adj.

who is in his senses, whose judgement is souud;
lively.

· Calfa

NBHL (4)

Ողջամիտ. եւ ողջմտական. որ եւ ՈՂՋԱԽՈՀ ասի.

Առողջամիտքն մերկասցին զախտս հիւանդութեանց. (Մծբ. ՟Ծ՟Թ։)

Զժուժկալականն եւ զառողջամիտն եւ զտեւող (կեանս). (Փիլ. լին. ՟Բ 56։)

Յառողջամիտ եւս հարցուածի լցծեալ լինէի կանխագոտութեամբ. (Պիտ.։)


Առողջամտութիւն, ութեան

s.

good sense, reason, sensibleness.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԱՌՈՂՋԱՄՏՈՒԹԻՒՆ. σωφροσύνη. modestia, temperantia. Ողջամտութիւն. առողջամտութիւն. ողջախոհութիւն. զգաստութիւն. պարկեշտութիւն. բարեխառնութիւն.

Նշանակ խոհականութեան փիսովն, եւ առողջամտութեան՝ գեհոն։ Խոհականութիւնն է առաքինութիւն բանականին, եւ առողջամտութիւն՝ ցանկացողին։ Յիմստութենէ՝ առողջամտութեամբ վարիլ. (Փիլ. լին.։)


Առողջանամ, ացայ

vn.

to be cured, to heal, to recover health.

· Calfa

NBHL (3)

ὐγιάζομαι. sanor, convalesco. Յառողջութիւն գալ կամ դառնալ. բժշկիլ յախտից մարմնոյ կամ հոգւոյ. ըռընտալ, աղէկնալ.

Թէպէտեւ առողջացար, չեղեր լաւագոյն. (Ոսկ. յհ. ՟Ա 37։)

Ի ձեռն սուրբ եւ ճարտար բժշկին առողջացան երկոքին կողմանք. (Վրք. հց. ՟Զ։)


Առողջարար, աց

adj.

healthy, salubrious, salutary.

· Calfa

NBHL (2)

ὐγιαίνων, ῤωστικός. salubris, salutaris, corroborans որ եւ ԱՌՈՂՋԱԳՈՐԾ. Առողջացուցիչ. օգտակար. փրկարար. cf. ԱՌՈՂՋԱԿԱՆ, եւ cf. ԱՌՈՂՋԱՅԻՆ. ըռընտցնօղ.

Առողջարար արուեստ հոգեւոր բժշկաց։ Առողջարա՛ր իցէ, թէ վնասակար. (Շ. ընդհ.։)


Առողջացուցանեմ, ուցի

va.

to cure, to heal, to restore to health or to life, to resuscitate;
— զմիտս, to undeceive.

· Calfa

NBHL (2)

ὐγιάζω. sano. Ողջացուցանել. բժշկել. ապաքինել. ըռընտեցնել.

Առողջացոյց աստուածապէս։ Առողջացո՛ դարձեալ կրկին. (Շար.։)


Առոյգաբարձ

adj.

whose haunches are young, that has firm hips.

· Calfa

NBHL (1)

Առոյգաբարձն (կամ առոգաբարձն), եւ գեղեցկոտն. (Խոր. ՟Ա 23։)


Առոյգանամ, ացայ

vn.

to grow young, to become young again.

· Calfa

NBHL (5)

ԱՌՈՅԳԱՆԱՄ կամ ԱՌՈԳԱՆԱՄ. θάλλω. vireo, floresco, virgeo. Առոյգ լինել. ուռճանալ. ծաղկիլ. փայլել.

Եթէ զտյսոսիկ խոկասցիս, մինչեւ տակաւին առոյգացեալ ես. (Մագ. ՟Է։)

Միշտ առոգացեալ, ցանկ փթթեալ։ Առոգացեալ հասակաւ եւ զօրութեամբ եւ իմաստութեամ. (Սարգ. ՟ա. պ. ՟Է. ՟Ժ՟Ա. եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Գ։)

Առոգանայր հանճարով աստուածային իմաստիցն. (Համամ առակ.։)

Երիտասարդք, որք ի նորոգումն կենաց շրջեցան մկրտութեամբ, եւ առոգացան առաքինութեամբն. (Լմբ. առակ.։)


Առոյգացուցանեմ, ուցի

va.

to make young, to make look younger.

· Calfa

NBHL (1)

Եթէ ոչ կարէ ոք ամենայն մարմնովն առոյգ լինել, գոնեա զայն՝ զոր կարէ, առոյգացուցանել կրթեսցի, (Փիլ. լին. ՟Բ 63։)


Առոյգութիւն, ութեան

s.

youth, bloom, growing young again;
prime of life, vigour.

· Calfa

NBHL (6)

ԱՌՈՅԳՈՒԹԻՒՆ որ եւ գրի ԱՌՈԳՈՒԹԻՒՆ, ԱՌՈՒԳՈՒԹԻՒՆ. εὑεξία , ἁκμή, πάχος vigor, flos aetatis, optima conditio Առոյգն գոլ. ծաղկեայ հասակ եւ զուարթութիւն. արբունք. ուռճացումն. դալարութիւն. եւ Զօրաւոր եւ լաւագոյն վիճակ ամենայն իրաց.

Առողջութիւն եւ առոգութիւն լաւ է, քան զամենայն ոսկի. (Սիր. լ. 15։)

Առոյգութիւն ծառոց, որթոց, կամ առաքինութեանց. (Պիտ.։ Փիլ.։ Նիւս.։ Լմբ.։ ՃՃ.։)

Առոյգութիւն մարմնոյ, կամ մարդոյ։ (Փիլ.։ Մագ.։ Լմբ.։)

Զերկրին զառոգութիւն ցուցցէ, եւ զմշակացն բազում դարմանս. (Ոսկ. ես.։)

Առոյգութիւն լուսոյ, կամ շարժման. (Ածաբ. մկրտ. եւ Ածաբ. կարկտ.։ Լաստ. ՟Ժ։)


Առոշոգի

adv.

privately, apart, separately.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ սեպհական ի բնէ առանձին առոշոգի նոցա էր կարգեալ. (Բոաղ. ՟Գ 14։)


Առուամէջք

s.

trench, channel, ditch.

· Calfa

NBHL (1)

cf. ԱՌՈՒ ըստ (՟Բ նշ.) αὕλαξ որ եւ (Ակօս. Թուոց. ՟Ի՟Բ 24։)


Առումն, ման

s.

taking, reception, capture, possession;
acceptation, sense, signification;
assumption (in logic);
lemma;
receipt.

· Calfa

NBHL (5)

Առումն ընչից, կամ քաղաքաց, կամ տապանակին. (Սարգ.։ Խոր.։) (Արշ.։)

Ընդ նմա էր աստուածութիւն, եւ ընդ ինքեան եհան զառումնն (այս ինքն զառեալ մարդկութիւն) յերկրէ յերկինս։ Հատն (մանանխոյ) է առումն, այս ինքն առեալ մարդկութիւն. հատոյն զօրութիւն ատուածութիւն. (Եփր. աւետար. ի մարգաիտն։)

Առումն, կամ ՎԵՐՍՏԻՆ ԱՌՈՒՄՆ, իբր Շարունակութիւն, եւ կրկնութիւն բանի.

Երկնէր երկին, եւ որ զկնի՝ առասպելին առումն. (Մագ. ՟Ի՟Ը։)

ըստ տրամաբանից՝ Առաջարկութիւն կամ նախադասութիւն՝ առեալ ի պէտս ցուցման եզրակացութեան։ (Նիւս. բն. ՟Բ։)


Առօրեայ, էի, ից

adj.

diurnal;
ephemeral;
daily;
inconstant, uncertain, temporal, perishable.

· Calfa

NBHL (13)

αὑθημερινός, ὀ αὐθημερόν. uniusdiei, diurnus Որ ինչ իցէ կամ լինիցի առօրին, յօրն յայն, ի միջոցի աւուր միոյ. աւուրն. օրական. նոր. օրուան, նոյն օրուան, մէկ օրուան.

Առօրեայ պարենիցն կարօտեալ. (Բրս. հայեաց.։)

Իբրեւ զառօրեայ վարձք վարձկանի. (Յոբ. ՟Է 1։)

Իբրեւ զառօրեայ մանկան ծնելոյ. (Ագաթ.։)

Առօրեայ բարութեանբ ափշեալ՝ մատնէր զվարդապեան՝ դոյզն գնոյ զանանց գանձն. (Համամ առակ.։)

Առօրեայս ստեղծանես սուրբս, եւ ձեռնադրես աստուածաբանս։ Տեսանեմ զառօրեայ իմաստունսդ. (Առ որս. ՟Ա. ՟Բ։ եւ Սարգ. յկ. ՟Ը։)

Զառօրեայ անձրեւածումն նշանակէ. (Շիր.։)

Եւ Կարճօրեայ. սակաւօրեայ. անցաւոր. մեկ քանի օրուան.

Միայն առօրէից ցանկացաք։ Թեթեւ համարելով զառօրեայ աշխատութիւնս. (Խոսր.։)

Այսոքիկ առօրեայ պատմութիւնք կեսարուն, որ թագաւորեաց ամիսս վեց. (Լաստ. ՟Թ։)

Յաղագս առօրեայ չարչարանաց յորպիսի փառս կոչեցան. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)

Առօրեայ եւ շաբաթօրեայ լուացմանցն։ Առօրեայլուացմամբք եւ պատարագօք. (Մամբը։ Մեկն. ընթերց.։)

Ընդ անաչխատ կենաց վայրին ... ուտեմ քրտամբք զառօրէին. (Յիսուսի Որդի։)


Առօրին

adv.

the same day, immediately.

· Calfa

NBHL (3)

αὑθήμερον eodem die Նոյն օրին. ի նմին աւուր. անդէն առ ետեղ. իսկոյն.

Անմիտն առ օրին յայտնէ զբարկութիւն իւր. (Առակ. ՟Ժ՟Բ 16։)

Առ օրին զգործն վճարէին. (՟Ա. Մակ. ՟Ժ 50։)


Ասացած, ի

s.

saying, word, term, expression;
proverb;
dictate;
recital.

· Calfa

NBHL (2)

Առ այսպիսի ճշմարիտ ասացածս՝ անպատշաճ հարցուածս մատուցանեն. (Եզնիկ.։)

Բաւական է քո տեառն բանն, եւ լիով ասացածն։ Ըստ ասացածի հռետորին. (Փարպ.։)


Ասացուած, ոց

cf. Ասացած.

· Calfa

NBHL (5)

φάσις, λέξις, ῤῆμα. dictio, dictum, λόγος sermo, verbum. որ եւ ԱՍԱՑԱԾ, ԱՍԱԾ, ԱՍՔ, ԱՍՈՒԹԻՒՆ, ԱՍԱՑՈՒՄՆ. Բան (ասացեալ կամ գրեալ). խօսք, եւ փառ.

Զանց ըզնորա յոլովագոյնն առնելով ասացուածովք։ Յարմարական ասացուածովք. (Պիտ.։)

Մարգարէական բանիցս ասացուած։ Միտք ասացուածիս լի է տարակուսանօք. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։ եւ Սարգ. յուդ. ՟Բ։)

Բժշկէ զայն ասացուածով. (Լմբ. սղ.։)

Բազում ասացուած արար ընդդէմ աղանդին մարկիոնացւոց։ Ճառելով ի սկզբանէն եւ ճշմարիտ ասացուածովք. (Խոր. ՟Բ 63. 64։)


Ասղնագործ, աց

s. adj.

embroiderer;
embroidered;
—ք, embroidery;
lace;
vellum lace.

· Calfa

NBHL (3)

ῤαφιδευτός. acu pictus, consutilis. Գրի եւ ԱՍԸՂՆԱԳՈՐԾ, ԱՍՂՆԵԳՈՐԾ, ԱՍԵՂՆԱԳՈՐԾ. Գործեալն կամ կիտեալն ասղամբ.

Վարագոյր նկարէն յասղնագործաց։ Պարգօտք ասղնագործ. (Եւ. ՟Ի՟Է 16։ թգ. ՟Ժ՟Գ 18։)

Խորան նկարակերտ ասեղնագործ. (Ճ. ՟Թ.։)


Ասղնագործութիւն, ութեան

s.

embroidery.

· Calfa

NBHL (1)

Որ ճարտարապետէր զոստայնանկութիւն եւ զասղնագործութիւն. (Եւ. ՟Լ՟Ը 23։)


Ասղնանի, նեաց

s.

amulet.

· Calfa

NBHL (2)

περίαμμα. amuletum. Բժժանք, յուռութք յասղանւոյ կամ ի թելոյ.

Ասղնանօք, եւ պառաւանց առասպելօք. (Ոսկ. կողոս. ՟Ը։)


Ասուեղ

adj.

woolly, fleecy.

· Calfa

NBHL (1)

Որպէս նայն թաւ եւ ասուեղ է. (Եզնիկ.։)