Entries' title containing կ : 10000 Results

Ապիկած

adj.

varnished.

NBHL (2)

ռմկ. ապկած.

Ապիկեաւ օծեալ. (Վստկ. ՟Ճ՟Ղ՟Ե. ՟Ճ՟Ղ՟Զ. ՟Մ՟Ղ՟Ե։)


Ապիկար

adj.

impotent, weak, feeble.

Etymologies (1)

• տե՛ս Կար.

NBHL (5)

ἁσθενής. imbecillis, infirmus. Անկար. տկար. անկարօղ, անզօր. արհամարհ. յետնեալ.

Վասն առողջութեան զապիկարն կարդայ։ Վիրաւոր եւ ապիկար փախստեայք ապրեցան. (Իմ. ՟Ժ՟Գ. 18։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 12։)

Զհզօրին ձեռն՝ իբր ապիկար։ Իբր զապիկար հաշմեալ հերքեցայ։ Ոչ ի պատկեր ընտանի զապիկարս երբէք յարգեցից։ Դու իսկութեամբ բարի գովելի, եւ ես համայնիւն չար ապիկար. (Նար.։)

Ապիկար ձեռն. (Լմբ. սղ.։)

Իբրեւ ի նաւի գոլով՝ յապիկար եւ յանզօր մարմին. (Տօնակ.։)


Ապիկարութիւն, ութեան

s.

impotence, feebleness.

NBHL (2)

Տկարութիւն. անկարութիւն. կարեվէր խոց կամ վէրք.

Անդ էառ վէրս մահ՝ ի մեռեալ մարմնոյն (քրիստոսի) զազդոյ զապիկարութիւն. (Ոսկս. կողոս։)


Ապիկի

s.

varnish;
cf. Ապակի.

Etymologies (2)

• տե՛ս Ապակի։

• Lagarde, Gesam. Abhd. 6. 21 ասոր. [arabic word] abgar, որ է «կաղ»։

NBHL (8)

Նոյն ընդ Ապակի. շիշ. ուլունք.

Պղինձ, կապար, ապիկի, եւ սոցին նման. (Խոսր. պտրգ.։)

Ապիկի, կամ շուշայ՝ որ բեկի. (Վստկ. ՟Ճ՟Ի՟Ե։)

Զմարգարիտս, զապիկիս. (Եփր. գալստ.։)

Սրուակ հանելոյ զարիւն. շիշէ.

Երակ առնու, կամ ապիկիս արկանէ։ Ապիկի՛ս առ ի թիկնամէջքն ի վերի դեհն, եւ հա՛ն արիւն ըստ ուժոյն, եթէ՛ երակ առնուս, եւ եթէ՛ ապիկիք. (Մխ. բժիշկ. ստէպ։)

Ապականման նիւթ արծնելոյ զխեցեղէնս. (Բժշկարան.։ Վստկ.։)

ԱՊԻԿՈՅ ՓՐՓՈՒՐ. Խոտ փայլուն եւ մածուցիկ, որ կռուի յորմս եւ ի տունկս. ազգ բաղեղան.


Ապիմակ

adj.

cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.

Etymologies (3)

• . մէկ անգամ գործածուած է Եզնիկի մէջ. «Ջորդիս կամ զծառայս յապի-մակս և ստահակս յօժարեցուցանիցէ հանեւ» (էշ 269)։ ՆՀԲ և ՋԲ մեկնում են բառս «ան-վերակացու, անգլուխ, ինքնագլուխ, անըզ-գամ, խեռ», ԱԲ «անխելք, անզգամ». Վար-դանեան ՀԱ 1913, 560=Բառաքնն. դիտ. Բ. 20 ուղղում է ապիկամ. «անկամ, ծոյլ, թոյլ», որով բառս կդառնայ

• =փոխառեալ պհլ. apē-kām, պրս. [arabic word] bēkām «անկամ» ձևից (կազմուած kām «եամք» բառից՝ apē=bē բացասականով)։-Ոջ

• ՆՀԲ «ի ձայնէս մակ, այսինքն ի վերայ, կամ որպէս անիմայ»։ Հիւնք. ապ բա-ցասականով իմանալ բայից. (այս մեկ-նութիւնը սխալ է, որովհետև իմանալ բայը ածանցների վերջում դառնում է եմայ, իմաց, իմաստ, բայց ո՛չ բնաւ իմակ

NBHL (2)

(ի ձայնէ մակ, այսինքն ի վերայ. կամ որպէս Անիմայ) Անվերակացու. անգլուխ. ինքնագլուխ. անզգամ.

Զորդիս կամ զծառայս յապիմակս եւ ստահակս յօժարեցուցանիցէ հանել. (Եզնիկ.։)


Բանիկ, բանկունք

adj.

tale, story, trifle, bawble.

NBHL (2)

Մեկնիչ քաջ չեղէ, գէթ բանիկ ասէի. (Երզն. քեր.։)

(Հերեսիովտք) բանկունս իմն շարադրեալ՝ ասել յանդգնեցան զայս ինչ. (Պրպմ. ՟Լ՟Է։)


Բանկայ, բանքկան

adj.

confidential, authorized, accredited, estimable, influential.

NBHL (2)

Ոյր բանք ընդունելի են առաջի այլոց. խօսքը անցուկ.

Սիսիանոս՝ տիբերի հազարապետ, որ յոյժ բանկայ էր արքայի, միանգամայն զազգն հրէից կորուսանել խնդրէր. (Եւս. քր. ՟Բ։)


Բանկն, կունք

s.

coarse language;
tale, story, fable.

Etymologies (2)

• «առասպել, հէքեաթ, մուսալ» Ոսկ. Կող. էջ 582. Բրս. մրկ. գրուած է նաև բանգն Ոսկ. եբր. թ. 500. բայց լաւագոյն ձևը թւում է բանկն, որից նաև բանկնարկել «առասպե-լաբանել» Եւս. քր. ա. 256. կայ դարձեալ յդ. հյց. բանկունս «առասպելներ» Պարապմ. 226 (որ ՆՀԲ համարում է բանիկ բառից, բայց ըստ իս այստեղ պիտի դնել). ԱԲ էլ յի-շում է բունկն ձևը (չգիտէ ՆՀԲ), որից յա-ռաջացած է ունկն և բունկն «ցնդական խօս-քեր» Մխ. ապար.։

• ԳՒՌ.-Վն. պայնս «վէպ, պատմութիւն», որ ծագում է հնագոյն *բանկնս կամ *բան-գընս ձևից. Ջղ. բ'ունգն «հէքեաթ», Ղրբ. պը՛նգըլ, Շշ. պունգլը, Լ. բունգլ «հանելուկ». Աժտ. բաններս պնգլ է եղել «մեր գործը վատ է». նոր բառ է բանկլիկ Խն. «մանրա-վէպ, առակ»։

NBHL (3)

ԲԱՆԿՆ կամ ԲԱՆԳՆ, բանկունք. (որ եւ է յոքն. բառիս Բանիկ) διήγημα narratio Անպիտան բան. զրոյց անբարի. առասպել. ստայօդ պատմութիւն.

Ծաղիկ, եւ երազ, եւ բանգն, եւ առասպելք. (Ոսկ. եբր. ՟Թ։)

Պարտ է ի սկիզբն ընդ խօսել տղային՝ ոչ թողուլ ուսանել նմա բանկն, եւ պիղծ զրոյց, եւ հանելուկ. (Բրսղ. մրկ.։)


Բանորսակ, աց

cf. Բանաքաղ;
cf. Բանակրկիտ.

NBHL (4)

ԲԱՆՈՐՍԱԿ ԲԱՆՈՐՍՈՂ. Որսօղ բանից այլոց առ ստգտանելոյ, բանաքաղ. բանակրկիտ. բանագտակ. պարսաւասէր.

Բանորսակքն եւ բանավաճառքն։ Իմաստակքն եւ բանորսակքն. (Փիլ. լին.։)

Մի՛ ի վերայ վազեսցեն պարզաբար ասացելոցս՝ բանորսակացն դրժողութիւնք. (Յհ. իմ. պաւլ.։)

Հացկատակք, բանորսողք, խաբեբայք, շաղակրատք. (Փարպ.։)


Բանսարկեմ, եցի

va.

to slander, to calumniate, to report.

NBHL (8)

διαβάλλω traduco, defero, calumnior, criminor Բանս ի մէջ արկանել քսութեան. չարախօսել. պարսաւել. մատնել. ընդ վայր հարկանել. զրպարտել. բամբասել. բան խառնել, քաշքշել, անցընել.

Զամենայն ոք բանսարկեցեր, եւ գէթ ի մի այրդ ոչ խնայեցեր. (Ոսկ. ապաշխ.։)

Մինչ ոչ էր բանսարկեալ սատանայի. (Յճխ. ՟Զ։)

Զոր (զՅոբ) բանսարկէր չար թշնամին. (Յիսուս որդի.։)

Զճշմարտութիւնն բանսարկեն բամբասանօք. (Շ. յուդ.։)

Պատճառ է զտնօրէնութիւն իրիք՝ որ զսուտն (այսինքն ստութեամբ) բանսարկէ. (Կլիմաք.։)

Ոչ բանսարկիս ի բարո՛ւթեանց. (Նար. ՟Ձ՟Բ։)

Բանսարկեցար, զի զերծուսցեսզմեզ ի մեղաց բանսարկութենէ. (Սարկ. աղ.։)


Բանսարկու, աց

s.

tell-tale, talebearer, sycophant, opponent, adversary;
satan, devil, tempter.

NBHL (7)

διάβολος diabolus, delator, calumniator Բանս ի մէջ արկօղ քսութեան. չարախօս. քսու. որոմնացան. հակառակ. որ եւ սեպհականեալ անուն սատանայի. բան խառնօղ.

Եւ եկաց բանսարկու ի մէջ Իսրայէլի։ Զոր բանսարկունքն բամբասէին։ Այր բանսարկու առ ի յուզել զկռիւ։ Եւ եկաց հրեշտակ Աստուծոյ՝ լինել նմա բանսարկու։ Ոչ է արժան առն բանսարկուի ի տան թագաւորի լինել.եւ այլն։

Կարծէին բանսարկուքն կորուսանել զնա. (Փարպ.։)

Նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհ։ Ահա հանդերձէ բանսարկուն արկանել ի ձէնջ ի բանտ։ Որ է բանսարկուն, եւ սատանայ։ Յորժամ բանսարկուն սատանայի վիճեալ տայր պատասխանի.եւ այլն։

Սարսեալ բանսարկուն փախիցէ ի մէնջ. (Փարպ.։)

Զպատրանս բանսարկուն սատանայի. (Յհ. իմ. ատ.։)

Բանսարկու եւ սատանայ անուանեմք զնա ի գործոյն, զի միշտ զբանս չար խորհրդոյն արկանէ ի սիրտ եւ ի միտս մեր. (Լմբ. էր ընդ եղբ.) (մանաւանդ վասն չարախօս լինելոյ զմէնջ առաջի Աստուծոյ) cf. ՉԱՐԱԽՕՍ։


Բանսարկութիւն, ութեան

s.

tale, slander, false accusation, calumny;
contrariety, opposition;
witchcraft.

NBHL (9)

διαλβολή calumnia, obtrectatio Քսութիւն. չարախօսութիւն. հակառակութիւն, մանաւանդ՝ սատանայի.

Եւ ահա ելի ես ի բանսարկութիւն քեզ (այսինքն ի հակառակիլ). (Թուոց. ՟Ի՟Բ. 32։)

Բազում են բանսարկութիւնք, եւ դու ամենայն բանից մի՛ հաւատար. (Սիր. ՟Ժ՟Թ. 15։)

Սատանայի պատիւն բանսարկութիւն. (Ոսկ. ապաշխ.։)

Ի չարին բանսարկութենէ. (Արշ.։)

Բանսարկութեամբ զնախարարսն էարկ ընդ միմեանս. (Եղիշ. ՟Բ։)

Առնէին բանսարկութիւն առ Շապուհ (զԽոսրովայ)։ Եւ նորա զգացեալ զբանսարկութիւնն իշխանացն հայոց։ Բանսարկութեամբ ետուն մերժել զնա. (Փարպ.։)

Պարսեսցին պատրողին բանսարկութիւնք. (Նար. ՟Զ։)

Ծանիցուք զթշնամւոյն զբանսարկութիւն ի մէջ եղբարցս արկեալ. (Լմբ. ատ.։)


Բանտակալ, ի, աց

adj.

cf. Բանտարգել.

NBHL (3)

ԲԱՆՏԱԿԱԼ կամ ԲԱՆԴԱԿԱԼ. Կալեալ եւ եդեալ ի բանտի. բանտաւոր. կալանաւոր.

Սոյնպէս բանդք բանդակալաց. (Յճխ. ՟Ի։)

Միթէ բանտակալ կապանաց նա ոք իցէ արձակիչ. (Ագաթ.։)


Բանտական, ի, աց

adj.

cf. Բանտարգել.

NBHL (7)

ԲԱՆՏԱԿԱՆ կամ ԲԱՆԴԱԿԱՆ cf. ԲԱՆՏԱԿԱՄ.

Որ ոք՝ զի կապեալ եւ ի բանտի կայցէ, եւ առեալ զշղթայսն՝ զայլ զիւր ընկարսն զբանտականսն կոշկոճիցէ. (Ոսկ. ես.։)

Բազում բանտականաց փրկութիւն արարեալ. (Ագաթ.։)

Բազում բանդականաց թողութիւն արարեալ. (Կորիւն.։)

Բանդականաց եւ կալանաւորաց արձակումն. (Վրք. սեղբ.։)

Հիւրոց եւ հիւանդաց եւ բանտականաց. (Խոսր.։)

զԿապանս իւր, եւ զամենայն բանտականաց. (Լմբ. սղ.։)


Բանտարկեալ

adj.

cf. Բանտարգել.

NBHL (3)

ԲԱՆՏԱՐԿԵԱԼ որ եւ գրի ԲԱՆՏԱՐԳԵԱԼ. Արկեալն ի բանտ. կալանաւոր.

Բանտարկելոցն է նստիլ ի սենեկի. (Վրք. հց. ՟Գ։)

Իսկ սուրբն ի բանտին անդադար ուսուցանէ զբանտարգեալս. (Հ=Յ. սեպտ. ՟Գ.։)


Բաջաղկոտ

adj.

prattler, great talker.


Բասիլիսկոս

cf. Արքայիկ՞՞՞օձ.

Etymologies (3)

• «մե տեսակ օձ, որի համար հներն ասում էին թէ մահացու հայեացք ունի» Ոսկ. ես. 153. Եզն. յետնաբար ունինք վասիլիսկոյ (փխ. 'վասի-լիսկոս) Վրք. հց. վասիլիսքոս Հայել. 178.

• = Յն. βασιλίσϰος «նոյն օձն է». ծագում է βασιλεύς «արքայ, թագաւոր» բառից, որի նւազականն է և նշանակում է բուն «արքա-յիկ». սրա համար է, որ նոյն օձր թարգմա-նաբար կոչւում է նաև հյ. արքայիկ օձ։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sahmār «արքայ-օձ», որ է «մեծ օձ»։ Յոյն բառի յետին տառադարձու-թիւնն է վասիլիսկոս ձևը։ Յունարէնից փո-խառեալ են նոյնպէս լտ. basiliscus, ֆր. ba-silic, ռուս. ваcилискъ ևն հոմանիշները։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (3)

ԲԱՍԻԼԻՍԿՈՍ ԲԱՍԻՂԻՍԿՈՍ. Բառ յն. βασιλίσκος basiliscus ըստ հյ. Արքայիկ օձ. Քարբ.

Իսկ այլքն բասիղիսկոս ասեն, որ նայելովն միայն սատակէ. (Ոսկ. ես.։)

Որպէս որ բասիլիսկոսն կոչի՝ ազգ ինչ օձից, հայելով միայն սատակէ զմարդ կամ զանասուն. (Եզնիկ.։)


Բարակ, աց

adj.

subtile;
— ցաւ, ջերմ, phthisis;
cf. Նուրբ;
brach (sporting dog);
nitre;
cf. Բորակ.

Etymologies (9)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «նուրբ» Մծբ. Եփր. համաբ. Փիլ. Փարպ. որից բարակաման «բարակ կը-տաւ մանող կամ բարակ մանած (կտաւ)» ես ժթ. 9. Վեցօր. 121. բարակագոյն Փիլ. բարա-կագործութիւն Փիլ. բարակուռ «ճիւղերը բա-րակ և տկար (որթ)» Վստկ. բարակ ցաւ «հիւ-ծախտ» Մխ. բժշ. (կազմութեան համար հմմտ. թրք. [arabic word] inǰe «բարակ» և [arabic word] inǰe aγrə «բարակ ցաւ, թոքախտ»)։

• = Պհլ. *bārak, որ անչուշտ զոյոթիւն ա-նէր *bārīk ձևի հետ միասին. երկուսն էլ թէև աւանդուած չեն, բայց հաստատւում են հայե-րէնի հետ՝ պրս. [arabic word] tārīk և բելուճ. baraγ հոմանիշներով։ Հիւբշ. 118։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ կրկնում են ՆՀԲ, Lag. Urgesch. 927 և այլն։

• ԳՒՌ.-Տփ. բա՛րակ. Ախց. Երև. Կր. Ջղ. բ'արակ. Ննխ. Պլ. բարագ. Խրբ. Մշ. Սեբ. Սչ, բ'արագ. Ագլ. Հւր. բmրmկ. Ալշ. Ոզմ. բ'm-րmգ. Հմշ. պարակ. Մկ. պmրակ, Գոր. Վն. պmրmկ. Մրղ. Սլմ. պmրmկ. Շմ. պmրmգյ. Ղրբ. պէ՛րակ. Ասլ. բ'արայ. Ռ. փարագ. Տիգ. փmրmգ. Զթ. բ'արոգ, բ'այօգ. Հճ. բ'այօգ, Ակն. բ'արգնալ «բարակիլ»։ Նոր բառեր են բարակահող, բարակասիրտ, բարակա-ցաւ, բարակսրտանի, բարակուկ, բարակիլ ևն։

• «որսի շուն» Եղիշ. ը. էջ 158. ըստ ՆՀԲ գրուած է նաև փարագ, փարաք. փոխա-բերական իմաստով են փարաք «լկտի, խե-նէշ, պոռնիկ» Հին բռ. «շուն, աղտեղի» Բառ երեմ. 322, պառաք «պոռնիկ» Բառ. երեմ. 272. փարաքեան «աղտեղի» Մագ. գամագտ. (տե՛ս Մէնէվիշեան, ՀԱ 1911, 722), փարա-քումն «խենեշութիւն» Նար. խե, էջ 112. սը-րանց համար հմմտ. շուն, շնութիւն, շնա-ցեալ ևն. տե՛ս նաև պառական։

• Հներից Լծ. նար. փարաքմունք «խենե-շութիւն» մեկնում է «պարսկերէն փերթ փերթ ասէ, որ է այլևայլ մեղքն» (սրա-նով պէտք է հասկանալ անբնական իւաոնո ոնը եանայս. հմմտ. Ղևտ. ժթ. 19=Օր. իբ. 9 «Զայգի քո մի՛ վարեսցես այլևայլ», որ շատեր այս առումով են հասկանում)։ ՆՀԲ և ՋԲ (նոյնպէս և Աւե-տիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 228) դնում են պրս. պարագ «շուն»։ Հիւնք. փարախ բառից։ Փորթուգալ փա-շա, Եղիշէ 467 բարակ «նուրբ» բառն է, իբր թէ «բարակ գլխով կամ բարակ մարմնով շուն»։ Bugge IF 455 իտալ. bracco, baiacco «որսի շուն» բառի հետ. որ մերժում է Հիւբշ. 343։-Բառիս հետ նոյն են ըստ Նորայր, Կոր. վրդ. 222 ֆրանս. braque, անգլ. brach «որսի շուն, մի տեսակ քերծէ»։ Բայց անգլ. brach, ինչպէս և հֆրանս. brac, իտալ. bracko հոմանիշից, որի հետ նոյն է մլտ.=հին ֆրիզ. barm-braccus (ըստ Kluge 70)։ Բայց յայտնի չէ թէ այս վերջինի՝ ծագումն ինչ է։ Սրա հետ նո՞յն են արդեօք թրք. [arabic word] baraq տեսակ որսի շուն, рoдъ nуделя», որ Будаговь 1, 251 կցում է ֆրանս. braque բառի հետ, առանց նկատի առ-նելու չաղաթայ. [arabic word] badaq հոմանիշր, որ փոխառութեան գործը խանգարում է։

• «փայլակ». մէկ անգամ ունի

• =Կրկնուած է բար անծանօթ արմատից քում մեկնուած է փայլակն)։

• = Եբր. [hebrew word] bāraq «փայլակ». հմմտ. և արաբ. [arabic word] barq «փայլակ»։-Աճ.

NBHL (14)

Բարակ կտաւ, կամ հանդերձ, գաւազան, լար. (Փարպ.։ Մծբ. Զ։ Վրդն. լս.։ Վրդն. ել.։ Վրդն. օրին.։)

Իբրեւ սարդից բարակ անկեալ է քարագիր խշտիքն. (Փիլ. նխ. բ.։)

Ոչ գունով զպայծառագոյնն խնդրեալ (հանդերձ) եւ ոչ կազմածով զբարակն եւ զկակուղն. (Բրս. առ աստուածաբ.։)

Եւ ոչ ընդ ասր եւ ընդ կերպաս՝ զի ազնիւ եւ բարակ է. (Եփր. համաբ.։)

Բարակ սովորութիւն. (Լմբ. առ լեւոն.։)

Ըստ քերականաց՝ Նուրբ եւ լերկ տառ բաղաձայն։ (Երզն. քեր.։)

ԲԱՐԱԿ՝ ՑԱՒ, կամ ՋԵՐՄ. Ախտ մաշարայական՝ հիւծիչ.

Այն ազդ ջերմն՝ հալ եւ մաշ ... ոմանք սեղմ ասեն, եւ հայք բարակ ասեն։ Մարմինն նօսրանայ եւ բարկնայ, եւ օր ըստ օրէ վատուժի եւ նիհարանայ, վասն այդր պատճառանացդ անուանեցին բարակ զայս ջերմս. (Մխ. բժիշկ.) որպէս եւ Ի գիրս մոլ.։

ԲԱՐԱԿ. Փոխանակ գրելոյ ԲԱՒՐԱԿ. որպէս Բորակ. պ. պուռէ, պոռա, νίτρον nitrum

Եթէ լուասցիս բարակաւ. (Երեմ. Բ. 22։)

Աղ եւ բարակ խառնեալ ընդ քացախոյ. (Ճ. Ա.) այլ լաւ եւս գրի դարձեալ անդ.

Աղ եւ բաւրակ. որպէս եւ (Մխ. երեմ.)

Եթէ լուասցիս բարակաւ ... Զի՞նչ բաւրակն եւ աճառն իցէ, թէ ինքն (տէրն) է՝ որ մաքրիցէ։

Սպառեցան բարակք որսականք. (Եղիշ. Ը։)


Բարակաման, աց

adj.

that spins or weaves finely;
finely spun or woven.

NBHL (5)

Որ բարակ կտաւս մանէ.

Ամաչեսցեն կտաւագործքն բարակամանք. (Ես. ՟Ժ՟Թ. 9։)

Եւ Բարակ մանեալ.

Յորժամ զօրագոյն ինչ յարեսցի ի տորգս սարդի ոստայնի բարակաման, պատառէ. (Վեցօր. ՟Զ։)

Բարակաման կերպասուք զզգեստսն պաճուճեսցեն. (Երզն. մտթ.։)


Բարակավիղ

adj.

a skinny neck;
a long or thin neck.


Բարառնական, ի, աց

adj.

personified;
— բան, prosopopoeia.

NBHL (2)

ἡθοποιητικός, ἡθοποιός morum fictione Որ ինչ ասի բարառնաբար, կամ բարառնութեամբ։

Բարառնական է, որ ըստ ժամանակի շարադրի, ի բուսոց կամ ի տնկոց առադրեալ օրինակի. (Տօնակ.։)


Բարբարիկ

cf. Բարբարոս.

Etymologies (3)

• «բարբարոսական, վայրենի» Ոսկ. ես. 221 կամ բարբարիկոն «վայրենա-կան, բարբարոսական» Անյ. քեր. 93. Արծր. հրտր. Պտկ. էջ 68. Մագ. և Երզն. քեր.։

• = Յն. βαρβαριϰὸς «բարբարոսական», որի չեզոքն է βαρβαριϰὸν. երկուսն էլ ծազում են βάρβαρος բառից, որ տե՛ս տակը։--Հիւբշ. 343։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲՀ

NBHL (3)

Հեգնելով ըստ բարբարիկ վայրենական մտաց. (Ոսկ. ես.։)

Հնազանդել ընդ ձեռամբ հեթանոսական եւ բարբարիկոն ազգին սասանականին. (Արծր. ՟Ա. 15։)

Անարուեստ խօսք, եւ արձակ, եւ բարբարիկոն լեզու. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Բարբարիկոն

cf. Բարբարոս.

NBHL (3)

Հեգնելով ըստ բարբարիկ վայրենական մտաց. (Ոսկ. ես.։)

Հնազանդել ընդ ձեռամբ հեթանոսական եւ բարբարիկոն ազգին սասանականին. (Արծր. ՟Ա. 15։)

Անարուեստ խօսք, եւ արձակ, եւ բարբարիկոն լեզու. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Բարեացակամ

adj.

benevolent.


Բարեբախտիկ

cf. Բարեբախտ;
բարեբախտիկ լինել, cf. Բարեբախտիմ.

NBHL (9)

Բարեբախտ. եւ իբր Բարեբախտական.

Ո՛չ բարեբախտիկ է մարմին՝ յերկնայնոյն եղեալ գոյացութենէ։ Բարեբախտիկ եւ երջանիկ։ Երջանիկք եւ բարեբախտիկք։ Բարեբախտիկ հանդիպութիւն (յն. բարեբախտութիւն). (Փիլ.։)

Ըստ ժամանակին չարաբախտ զոք լինել, եւ բարեբախտիկ. (Իգն.։)

Բարեբախտիկ կեանք. (Շ. յկ. ՟Ժ։)

Արտաքոյ բարեբախտիկ ասպարիզին խայտալով՝ ըստ օրինի խստերախաց կենդանեաց. (Սարկ. աղ.։)

ԲԱՐԵԲԱԽՏԻԿ ԼԻՆԵԼ. Բարեբախտանալ. երջանկանալ. յաջողութիւն գտանել.

Բարեբախտիկ եղեալ քաջափառութեամբ՝ հանդիպի ամենայն խնդրոցն. (Խոր. ՟Գ. 48։)

Եւ բարեբախտիկ եղեալ՝ մեռանի. (Վրդն. ծն.։)

Յորս եւ բարեբախտիկ եղեալ՝ թագաւորաց. (Վրք. սեղբ.։)


Բարեբանակից

adj.

that praises with another or together.

NBHL (2)

Ձայնակից ի բարեբանել եւ օրհնել.

Սերովբէիցն բարեբանակից. (Սհկ. կթ. արմաւ.։)


Բարեբաստիկ

cf. Բարեբախտ.

NBHL (6)

Մասնիկ մակբայացուցիչ ի վերջէ, իբրու Պէս, (որ եւ պրս. վար) կա՛մ է եզականն բառիս Բարք, որպէս եղանակ, կերպ, եւ կամ է նոյն ընդ ձայնիս Իբր, իբրեւ, իբրու։

Մինչդեռ բարեբաստիկն ջուանշիր զաշխարհակալ տէրութիւնն վարէր. (Կաղանկտ.։)

Քանզի յայսոսիկ քաջահաճոյ՝ բարեբաստիկք, եւ ոչ նոյնպիսիքն՝ եղկելիք անուանին. կեւռ.։)

Որ պարտեցաւն՝ թշուառական է, իսկ որ վարեցաւն՝ բարեբաստիկ։ Սոդովմայեցւոց գաւառն յառաջ քան զբոցակէզ լինել կարի յոյջ բարեբաստիկ էր։ Կատարած է բարեբաստիկ կենաց՝ առ ի յԱստուածն նմանութիւն. (Փիլ. ստէպ։)

Ընդ հրեշտակացն բարեբաստիկ կենացն հանդիսանալ. (Շ. բարձր.։)

Բարեբաստիկ վայելչանաց ամբարումն. (Պիտ.։)


Անսպառական

cf. Անսպառ.

NBHL (3)

Հատուցումն անսպառական. (Ոսկ. մ. ՟Գ. 14։)

Թագաւորութիւն անսպառական. (Եզնիկ.։)

Զսպառնացեալսն տրտմութիւնս անսպառելիս. (Դիոն. եկեղ.։)


Անստահակ

adj.

docile, submissive.

NBHL (2)

Ուր չկայցէ ստահակութիւն. հլու.

Անստահակ ծառայութիւն. (Սարկ. լուս.։)


Անստեղծական, ի, աց

cf. Անստեղծ.


Անվայրափակ

adj.

unlimited, unbounded;
incomprehensible.

NBHL (10)

Իբր Անվայրափակ.

Անվայր քո խորան. (Նար. գանձ եկեղ.։)

ἁπερίγραφος. incircumscriptus, qui nullo spatio continetur. Որ ոչ փակի ի վայրի ուրեք. անբովանդակելի. անպարոյր. անպարագիր. անսահման. անչափ.

Անվայրափակ զօրութեամբ. (Ագաթ.։)

Որ անվայրափակդ ես յամենայն արարածոց. (Զքր. կթ.։)

Երեւեալ զաստղն զաներեւոյթն գուշակէր, եւ զանվայրափակն՝ ի տեղւոջ ցուցանէր. (Պրոկղ. զքր.։)

Անարատ տաճար անվայրափակ բանին աստուծոյ. (Շար.։)

Տէրութիւն անվայրափակ։ Անվայրափակ տեղի. (Նար. առաք. եւ ՟Ի՟Գ։)

Անվայրափակ զաստուածութիւնն խոստովանիմ. (Աթ. ՟Ը։)

Մշտածաւալն եւ անվայրափակն բնութիւն. (Յհ. իմ. եկեղ.։)


Անվաստակ

adj. adv.

indefatigable;
idle, lazy;
without fatigue.

NBHL (20)

ἁκάματος. indefessus. Որ ոչն վաստակի, այսինքն ոչ յոգնի. անաշխատ, իբր անխոնջ. անձանձրոյթ. չյոգնօղ. եօրուլմազ. իւշէնմէզ.

Աստուած որ անվաստակն է, հանգեաւ. (Մծբ. ՟Ժ՟Բ։) Անվաստակ եւ գորովագութ տէրն. (Խոսր.։)

Յանվաստակ ձռեանէ (աստուծոյ) շարժեալ՝ զմեր կեանս դարմանեն։ Զանվաստակ ձեռինն ի միտ առնուցուս զզօրութիւնն. (Ոսկ. մ. ՟Ա. 13։ եւ Ոսկ. ես.։)

Որդի ակնունելով ժառանգել զհայրենիսն՝ ի բանից ծնողին, անվաստակ է յաշխատելն եւ ի շինելն զնոյն. (Լմբ. սղ.։)

Աշխատասէր անվաստակ անձն. (Սարկ. խրատ.։)

Որ ոչ կամի վաստակիլ, այսինքն աշխատիլ. պղերգ. անգործ. չաշխատօղ, ծոյլ. չալըշմազ.

Ժողովրդականք անվաստակք. (Խոր. ՟Գ. 68։)

Անվաստակքն զիա՞րդ արդիւնարարք լինիցին. (Խոսր.։)

Վա՛յ քեզ անձն իմ անվաստակ, զի մեռեալ ոչ պսակի. (Մաշկ.։)

Սիրել զվաստակաւորսն, եւ ատել զանվաստակն։ Չընտրել զվաստակաւորն յանվաստակէն. (Փարպ.։) Տե՛ս եւ զյաջորդ նշ։

Անարդիւն. յետնեալ ի պիտանի գործոց, կամ ի վարձուց ըստ վաստակոց. անշահ. անօգուտ. եմէկսիզ. ֆաիտէսիզ.

Խառնափնդորելով զեղբարսն անվաստակ հանէ. (Նեղոս.։)

Եթէ օրէնք մեր իցեն պատճառք անվաստակ լինելոյ առաջի քո. (Եղիշ. ՟Բ։)

Ջանան առնել զքեզ զրաջանս եւ անվաստակս ի վաստակոց արդարութեան. (Մանդ. ՟Զ։)

Ամենայն բժիշկք խափանեցան յարուեստից իւրեանց, եւ անվաստակք եւ անշահք մնացին. (Հ=Յ. սեպտ. ՟Ի՟Դ.։)

Որ չէ գործակից. անբաժ. անպարտ.

Մանուկն այն անվաստակ էր (ի յղութիւն կնոջն). (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Առանց վաստակելոյ, այսինքն յոգնելոյ, կամ աշխատելոյ.

Յերկար աղօթիւք եւ անվաստակ յոտն կալով. (Փարպ.։)

Կամիցի անջան եւ անվաստակ կերակրել. (Եւագր. ՟Ի՟Ե։)


Անվարկ

adj.

unforeseen, unexpected;
vile, without esteem.

NBHL (2)

իբր ա. Անսակ, անպայման, անչափ. կամ Անկարծելի.

Զանվարկ դառն պատուհասի չափել հատուցումն. (Պիտ.։)


Անվաւերական, ի, աց

cf. Անվաւեր.

NBHL (2)

Վասն քաղդէական անվաւերական պատմութեանն։ Ամենեւին իսկ անվաւերական է։ Չեն անվաւերական։ Զանվաւերական բանիցն ճարտարանս. (Եւս. քր. ՟Ա։)

Անվաւերական մատենագրութիւն։ Մատեանք աստուածեղէնք, կամ անվաւերականք (արտաքինք)։ Ամենայն գործառնութիւնք նոցա անվաւերականք. (Մագ. ՟Ե. ՟Ժ. լ։)


Անվերակացու

adj.

without inspector, without superintendent.

NBHL (7)

Զիա՞րդ իբրեւ զանվերակացու, որոյ ոչ ուրեք ոչ (ոք) գտանիցի, առնէր յանձն աշակերտին. (Ոսկ. մ. ՟Ա. 5։)

Զոր եւ յանձն իսկ առնէ աշակերտին իբրեւ զանվերակացու ոք. (Իգն.։)

Ոչ միայն սովն դառնագոյն է, այլեւ անվերակացու յառաջնորդաց կալ. (Ոսկ. ես.։)

Անտէրունչ եւ անվերակացու. (Լաստ. յիշ.։)

Անվերակացուս եւ անառաջնորդս. (Սարգ. ՟ա. պ. ՟Զ։)

Ամ մի անվերակացու լեալ. (Սամ.։)

Զայլն ամենայն (մասունս զոհին) թողուլ աննուէր եւ անվերակացու. (Սարկ. լուս.։)


Անվերարկելի, լւոյ, լեաց

adj.

inconcealable, with out pretext.

NBHL (2)

Զոր չէ մարթ վերարկել. անծածկելի. որ չի պարտըկուիր, չի գոցուիր. էօրթիւլմէզ.

Խայտառականս անվերարկելիս. (Նար. ՟Ի՟Դ։)


Անվերարկու

adj.

without cloak or mantle.

NBHL (7)

Որ չունի զվերարկու, կամ զծածկարան անկողնոյ. անհանդերձ. մերկ. վրան լաթ չունեցօղ.

Անվերարկուք, գետնիխշտիք լինէին. (Եղիշ. ՟Ը։)

Անվերարկու ի տարտարոսի։ Անվերարկու ծանակութիւնք։ Մի՛ անվերարկու առներ զսառուցեալն. (Նար. ՟Ի՟Զ.։ Նար. կ.։ Նար. ՟Ձ՟Է։)

Նմանութեամբ, Ակներեւ. յայտնի. պայծառ.

Լուսաւորութիւն անքօղ եւ անվերարկու. (Նար. ՟Ժ՟Ա։)

Առանց վերարկուի կամ ծածկութի.

Անվերարկու շրջել. (Մաշկ.։)


Անվկայ

adj.

unwitnessed.

NBHL (8)

ἁμάρτυρος, ἁμαρτυρήτος. carens testibus, vel testimonio. Ուր չիք վկայ կամ վկայութիւն առ ի հաստատութիւն. անվաւեր. շահիտսիզ.

Եւ ո՛չ անվկայ (է) բանս, որպէս վերագոյնն գրեալ է մեր. (արծր. ՟Գ. 7։)

Բանքն քո աներեւոյթք են, եւ անվկայք. (Սարգ. յկ. ՟Է։)

Գաղտնին անվկայ է, եւ անհաստատ. (Շ. ընդհանր.։)

Կտրեաց զվկայութիւնսն, որ ի հին կտակարանս դրեալ, զի անվկայ լիցի գրեալն. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Ասելն՝ յաստուծոյ առաքեալ, անվկայ էր. (Ոսկ. յհ. ՟Բ. 8։)

Անկարօտ վկայից.

Դատաւորն անխաբ, եւ դատաստանն՝ անկաշառ, եւ անվկայ. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)


Անվկանդ

adj.

firm, determined, steady, resolute, invincible, inexpugnable.

NBHL (3)

ἁκαταμάχητος. inexpugnabilis. Զոր անմարթ է վկանդել եւ վանել կամ վտանգել. անվանելի. անմարտնչելի. գարշը գօնմազ.

Առցէ վահան զսրբութիւնն անվկանդ (կամ անվանդ, կամ անվտանգ). (Իմ. ՟Ե. 20։)

Անվկանդ, անբիծ կամ անվնաս։ (Ըստ Հին բռ.)


Անտաղտկալի

adj.

unwearied;
not tedious, not wearisome.

NBHL (1)

Տեսանե՞ս, զիա՞րդ անտաղտկալի արար. (Ոսկ. հռ.։)


Անտաղտուկ

cf. Անտաղտկալի.

NBHL (6)

ἁνεπαχθής, ἁνεπαχθέστερος. non molestsus. Ոչ տաղտկալի. դիւրիչ. դիւրին. հեշտալի. հեշտալուր.

Անտաղտուկ արար, կամ առնիցէ, կամ կահիցէ զբանն։ Որ անտաղտուկ էր եւ թեթեւ։ Անտաղտուկ լսելեաց. (Ոսկ. մ. ՟Ա. 15. 23։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 33։ Մագ. լ։)

ἁνεπαχθῶς. non moleste, non gravate. Առանց կրելոյ կամ տալոյ զտաղտկութիւն. անձանձիր. հեշտեաւ. մեղմով.

Զամենայն թեթեւ եւ անտաղտուկ կրել. (Շ. ՟ա. պետ. ՟Ձ՟Ա։)

Արիաբար եւ անտաղտուկ եւ աներկեղ միշտ (կալ). (Դիոն. եկեղ.։)

Խնայելով, եւ անտաղտուկ խօսի ընդ նոսա։ Հեզ կոչի նա, զի զօրէնս հեզութեան անտաղտուկ եդ, եւ ասաց, ուսարո՛ւք յինէն. (Տօնակ.։)


Անտամուկ

adj.

without moisture, dry.

NBHL (2)

ἅνικμος. humoris expers. Անմասն ի տամկութենէ կամ ի հիւթոյ խոնաւութեան. թացութիւն չունեցօղ, չոր. գուրու.

Բերանք (ըմպողաց զգինի) զի իմն է եւ խոնաւագոյն. փոքր ինչ անցեալ՝ ցամաք եւ անտամուկ յանդիմանին. (Բրս. արբեց.։)


Անտառակ, ի

s.

grove, thicket.

NBHL (2)

Անտառ փոքրիկ. անտառիկ. օրմանճըգ.

Ի սակաւ անտառակին. (Բուզ. ՟Գ. 14։)


Անտարակոյս

adj. adv.

indubitable, certain;
without doubt, without difficulty.

NBHL (6)

Ուր չկայցէ տարակոյս. անյերկուանալի. աներկբայ. հաւաստի. շիւպհէսիզ.

Անտարակոյս վստահութիւն, կամ գիւտ. (Նար. ՟Գ. ՟Լ՟Գ։)

Անտարակոյս մտածութիւն. (Պիտ.։)

Եւ Անվտանգ. անքոյթ. ապահով. անկասկած. էմին, թէսքին.

Յանտարակոյսն յարկ հրաւիրեաց։ Անտարակոյս ճանապարհորդութեամբ անարատ առ քեզ հետեւել. (Նար. մծբ.։)

cf. անտարակուսաբար.


Անտարրական, ի, աց

cf. Անտարր.

NBHL (3)

Անտարր. աննիւթական. պարզ. հոգեղէն. հոգեւորական.

Անստեղծական անտարրական աստուածութիւն։ Անտարրական խորան։ Զորոց անտարրական անձինս մարգարէն իսկ գուշակէ, թէ ո՛ արար զհրեշտակս եւ այլն։ Ի նմանութիւն անտարրական երեւեալ աստուծոյ. (Ագաթ.։)

Անտարրական սրով կրտէին զնա ընդ մէջ. այսինքն նզովիւք. (Կանոն.։)


Անտեղեակ, ղեկաց

adj.

ignorant, unlearned, unskilful.

NBHL (11)

ἁγνοῶν, ignorans, ἅπειρος, imperitus. Որ չէ տեղեակ. անհմուտ. անգէտ. անփորձ. անմտադիր. պիվուգուֆ, նատան, պէխապէր.

Չեմք ինչ անտեղեակ խորհրդոցն նորա. (՟Բ. Կոր. ՟Բ. 11։)

Համբաւոյն անգամ անտեղեակ էր. (Ագաթ.։)

Ոչ մոլորիմք իբրեւ զանտեղեակս. (Եղիշ. ՟Գ։)

Առ անտեղեակս ոմանս. (Պիտ.։)

Յորում լինին անտեղեկացն պատրանք. (Նիւս. երգ.։)

Որ յետոյ բանքն ասի, թուի անտեղեկաց՝ եթէ բարեաց ինչ աւետիք իցեն. (Ոսկ. ես.։)

Իբր Տգիտական, կամ անտեղի.

Զգազանս զայս ոմանք զսուտ քրիստոսն ասացին, եւ ոմանք զսուտ մարգարէն. զոր ոչ անտեղեակ համարեցաք. (Լմբ. յայտն.։)

Անփորձ եւ անտեղեակ գոլով. անգիտութեամբ.

Անտեղեակ զանբան ժուժկալութիւնն ստացան. (Կլիմաք.։)


Անտեղեկութիւն, ութեան

s.

unskilfubiess, ignorance.

NBHL (4)

ἅγνοια. ignorantia, ἁπειρία, imperitia. Անտեղեակն գոլ. անգիտութիւն. անհմտութիւն. նատանլըգ, աճէմիլիք.

Վասն անտեղեկութեան արտաքին իրաց. (Փիլ. լին.։)

Մանկական անտեղեկութիւն. (Մագ. ՟Ծ՟Է։)

Անտեղեկութիւն գրչութեան. (Մխ. դտ.։)


Անտենչիկ

adj.

who does not aspire, unaspiring, unambitious;
— աւագութեան, not desiring honour.

NBHL (2)

μὴ ἑπίθυμων. non cupiens. Որ ոչ տենչայ. ոչ խնդրօղ. ոչ տիրօղ. ոչ ցանկացօղ.

Զանտենչիկն փառաց գովեմք ամենեքեան. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Անտեսակ

adj.

formless, shapeless.

NBHL (8)

ἁνείδεος. forma carens, inforemis եւս եւ deformis Ոյր չիք տեսակ, տեսիլ կամ կերպ զգալի. աննիւթական. անկերպարան.

Մի՛ մարդիկ կարծիցես մահկանացուս, այլ անտեսակս յեղանակս ոգւոյ։ Նիւթ՝ անտեսակ սա ճեպի լինել։ Խնդրել (յերկինս) զանտեսակն եւ զանորակն. (Փիլ. լին.։ եւ նխ. ՟Ա. ՟Բ։)

Անտեսակ նիւթ՝ անմարմին է. Անյաղթ պորփ.։

Անկերպարան, իբր անձեւ, տգեղ, անշուք. պիչիմսիզ.

Անզարդն զարդարի, եւ անտեսակն տեսականայ։ Զարդարեաց զանտեսակն. (Դիոն. եկեղ.։)

Ահընկէցք, անտեսակք։ Յամարեցաւ յօդուածս յանտեսակ տարերց. (ՃՃ.։)

Ի վերայ գեղման տեղալով յոյժ քաղցրութեամբ եւ անտեսակ ձայնից. (Եղիշ. խաչել.։)

Որպէս ի ծնէ կոյրն՝ այսմ լուսոյ անտեսակք են. (Խոսր.։)


Անտեսական, ի, աց

adj.

invisible;
incomprehensible.

NBHL (6)

Անտեսական էն ի կարողաց. (Ագաթ.։)

Աստուծոյ անտեսականի. (Եղիշ. դտ.։)

Յանտեսականէն անտեսականք. (Շ. հրեշտ.։)

Անտեսական իմն քրայս։ Ծածկեցեալ կամ անտեսական. (Նար. ՟Ի՟Զ. ՟Ղ՟Գ։)

Հիանալով ընդ անտեսական (կամ անտեսակն) խորս իմաստութեան. (Լծ. կոչ.։)

Անտեսականն յանցանաց առնու իւր ձեռնադրութիւն (մկրտութեամբ). (Ճշ.։)


Definitions containing the research կ : 10000 Results

Բանալի, լւոյ, լեաց

s.

key;
lock;
explainer, expounder;
— նուագարանաց a, tuning key;
— հասարակաց, master-key;
— ժամացուցի, watch key;
գաղտ —, false key.

NBHL (3)

κλείς սեռ. κλείδος clavis Փականք ըստ որում բացօղ. գործի բանալւոյ եւ փակելոյ զդուռն. բալլիք.

Բերկրական խրատ, եւ բանալի ականջաց սրտի. (Յիշատ. ոսկ. յհ.։)

Թուքն նորա եղեւ բանալի աչաց փակելոյ. (Եփր. համաբ.։)


Բանամ, բացի

va.

to open, to discover, to disclose, to develop, to explain;
to loosen;
to perforate, to pierce, to bore;
to spread, to enlarge, to extend;
to unfold, to untwist, to unlink;
to rub;
— զգլուխ, to take off one's hat;
— ումեք զսիրտ իւր, to unbosom, to open one's heart;
— զախորժակ, to excite appetite;
— զշիշ, to uncork a bottle;
ծակ —, to perforate, to pierce, to bore;
— զկնիք, to unseal;
— զմիտս, to illuminate, to enlighten the mind;
— զխցանս, to unstop;
— զծրարն, to unpack;
— ճանապարհ, to trace, to mark out a path;
to open a way, to make a road.

NBHL (9)

ἁνοίγω, διανοίγω, ἁνακαλύπτω aperio, revelo, relego Պարզել եւ արձակել զփակեալն, զծածկեալն, զմածեալն եւ այլն. բառնալ զարգելս. անցս տալ. ակներեւ եւ յայտնի առնել. հերձուլ. մեկնել. եւ այլն. եբր. ֆաթախ, ֆաձախ (ուստի եփփաթա՝ եւ բացիր, ըստ արմատոյն են մի եւ նոյն)

Եբաց նոյ զպատուհան տապանին։ զդրունս երկնից եբաց։ Բա՛ց մեզ (զդուռն)։ Եբաց Յովսէփ զամենայն շտեմարանս ցորենոյ։ Բացաք զամանս մեր։ Բանալ զաչս, զշրթունս, զհանդերձ։ Եբաց զգիրսն։ Որպէս բանայր մեզ զգիրս։ Եբաց զմիտս նոցա՝ իմանալ զգիրս։ Նախծին, որ բանայ զամենայն արգանդ։ Բա՛ց դու զփոր ձկանդ։ Եփաց զարգանդ նորա, եւ այլն։ Զկոյրս բանալ. (Ագաթ.։)

Փակեալն բանալ բնաւորեցաւ յարժանաւոր ժամանակի. (Փիլ. լին.։)

Բանջարքն այլ եւ այլ զօրութիւն ունին. զի մին կակղացուցանէ՝ եւ միւսն խստացուցանէ, մին բանայ եւ միւսն կնքէ. մին միս ածէ եւ միւսն հալէ. (Կիւրղ. ղեւտ.։)

Գիտեմք ես, զի բանան աչք հօրն քո։ Բանայցեն աչք ձեր։ Բանայցե՞ն քեզ դրունք մահու։ Սահանք երկնից բացան։ Բանալ երկնից։ Բացաւ երկիր, եւ եկուլ զդադտն։ Գերեզմանք բացան։ Եփփաթա, որ է բացի՛ր։ Ռա՛բունի, զի բացայց. բացաւ, եւ երթայր զհետ նորա. եւ այլն։

Բանին դրունք երկնից։ Բանին գերեզմանք։ Դպրութիւնք հրաշիցն բանին. (Շար.։)

Բանի աստուածընկալ աւետարանն. (Մաշկ.։)

Որովք փակեալն բանանի. (Նիւս. երգ. (կամ է սխալ գրչի, փոխանակ գրելոյ՝ բանի. կամ որպէս լինի եւ դնիլ, դնանիլ։))

Բացաւ սիրտ նորա, եւ սփոփեցաւ. (Մեկն. ղեւտ.։)


Բանամարտ

cf. Բանակռիւ.

NBHL (2)

Բանակռիւ, վիճօղ, եւ վիճողական.

Զանօգուտ քննութիւն, եւ զբանամարտ հակառակութիւնս. յն. մի բառ, բանամարտութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 5։)


Անցանեմ, անցի, անց

vn.

to pass;
to flow, to run;
to pass away, to end, to cease;
to passover, to omit;
— զանցանել, to exceed;
to surpass, to excel, cf. Գերազանցեմ, cf. Յառաջատեմ;
զբանիւ՝ ըստ հրամանն, to infringe, to transgress, to violate, to break;
— ընդ մէջ, to cross;
to pierce, to penetrate;
— վերստին, to repass;
—ի տեղի այլոյ, to succeed;
— ընդոստ, to leap;
— արագ, to hasten;
— զաւուրբք, to grow old, cf. Ծերանամ, cf. Պառաւեմ, cf. Զառամանամ;
— ճրագի, to be extinguished;
— ժամանակի, to elapse;
— անցից, to happen;
— յաշխարհէ, to die, to expire;
հասանել —, to cross, to traverse;
— ըստ չափ՝ ըստ սահման, to surpass, to exceed, to go beyond the limit;
հապճեպ զբազում իւիք, to pass rapidly over many things;
սակաւ ինչ — բանիւ, to speak briefly.

NBHL (52)

διαβαίνω, διαπορεύομαι, διέρχομαι , παράγω, παροδεύω, διαπεράω եւ այլն. transeo, pertranseo, trajicio, transmeo. Խաղալ՝ գնալ՝ փոխիլ՝ տեղւոջէ ի տեղի. ճանապարհ առնել ընդ մէջն. հատանել զմիջոց. յառաջ երթալ. հասանել. քերել առ տեղեաւն. միջամուխ լինել. (պէսպէս խնդրով, եւ ոճով). անցնիլ. կէչմէք. կիւզար էթմէք, միւրուր էթմէք.

Անցանել աստի առ ձեզ, այտի առ մեզ. ի հարաւ. ի մակեդոնիա. մինչեւ ի. առ նոսա. առ դովաւ, առ նովաւ, առ նոքօք, առ մեօք. յայնկոյս յայն կողմն. ընդ ծով, ընդ ջուրս, ընդ գետ, ընդ հեղեղատ, ընդ պարիսպս, ընդ քաղաքս. ընդ արտորայս, ընդ որ, ընդ բաբելոն, ընդ մէջ, եւ այլն։ Անցցէ խաղաղութեամբ զճանապարհս ոտից իւրոց։ Անցցէ ընդ մարմինս նորա նետ։ Եւ ընդ քո իսկ անձն անցցէ սուր։ Անցանէ մինչեւ ցորոշումն շնչոյ. եւ այլն։

Ի նաւ ելեալ անցեալ ընդ կղզին. (Բուզ. ՟Գ. 8։)

Ոչ անցանէ փութով. (Ոսկ. գծ.։)

Յառաջ անցանել. յառաջել անդր քան. զանցանել, գերազանցել. կամ Ելանել ըստ չափ, ըստ սահման. թէճավիւզ էթմէք. պասմագ, աշմագ.

Անցցէ՛ յառաջ քան զմեզ, եւ անց։ Ընթացաւ, եւ անց զքուսեաւ։ Ջուրք մի՛ անցցեն ընդ ափն նորա։ Ոչ ես անցից ըստ կարկառս, եւ մի՛ դու անցանիցես ըստ բլուրս. եւ այլն։

Անցեալ զբազում, կամ ընդ բազում օթեւանօք. (Յհ. կթ.։ Լաստ. ՟Գ։)

Լուսինն յորժամ անցանէ զարեգակամբ, սկսանի տակաւ նուաղել. (Եզնիկ.։)

Ի բարձրաթռիչս եղեալ՝ զամենայն վնասակար մրրկածին օդովք անցանիցեմք. (Եղիշ. ՟Ա։)

Մեծութիւն չափոյն երկնից.. անցանեն ըստ միտս մարդկան. (Վեցօր. ՟Զ։)

Ըստ նոցա կարծիսն անցեալ. (Ագաթ.։)

Անցեալ է ըստ քանակութիւն. (Նար. ՟Ե։)

Զարքունեօքն անցանէ պատուականութեամբ. (Եղիշ. ՟Ը։)

Քան զմարդկան միտս անցեալ անհասութեամբ։ Անցեալ զչափ, եւ այլն. (Իգն.։)

Անցանել զբանիւ իմով, զպատուիրանաւ, զհրամանաւ, կամ զուխտիւ։ Ըստ հաստատութիւն եւ ըստ երդումն։ Ըստ օրէնս հայրենիս։ Եթէ ոք մի ինչ յայսցանէ անցցէ կամ անարգեսցէ։ Որո՞վ ճանապարհաւ անց հոգի տեառն զինեւ, եւ խօսեցաւ ընդ քեզ. եւ այլն։

Դիւրաւ եղծանիլ. կորնչիլ. չքոտիլ. չտեւել. պակասիլ. սպառիլ իրաց եւ ժամուց եւ ժամանակաց. կէչմէք, սավմագ.

Զանցեալն ինչ ի նմանէ անըմբերելի ընդ ինքն կիրս. (Պիտ.։)

Զի մի՛ առաւելն քան զայն՝ պատերազմող լսելեաց անցցէ. (Յհ. կթ.։)

Անցցէ իբրեւ սարդիոստայն։ Անցցեն կեանք մեր իբրեւ զհետս ամպոյ։ Անց այն ամենայն իբրեւ զստուեր։ Թագաւորութիւն քո անցեալ է ի քէն։ Անցեալ է վայելչութիւն աշխարհիս այսորիկ։ Նոքա անցանեն, եւ դու կաս եւ մնաս յաւիտեան։ Անցին հունձք, անց ամառն։ Առանց անցանելոյ ունի զքահանայութիւնն։ Ամք քո ոչ անցանեն։ Բանք իմ մի՛ անցցեն, եւ այլն։

Ժամ մի անց ի վերայ. կ. ՟Ի՟Բ. 59։)

Զկնի անցանելոյ բազում աւուրց. (Խոսր.։)

Անցեալ ժամանակ։ Անցեալն բայ. (Երզն. քեր.։)

Եթէ բնաւ չտամք (ճարակ հրոյ), բնաւ անցանէ եւ սպառի. (Եղիշ. ՟Ը։)

Եղեալն ի քարէ (հուր), եթէ ծածկեսցես զնա քարամբք, անցանէ. (Փարպ.։)

Թաքչել. ի մոռացօնս լինել. զանխլանալ. ի բաց կամ զանց լինել.

Եւ ոչ իրաւունք առ նովաւ առանց կշտամբութեան անցցեն. (Իմ. ՟Ա. 8։)

Անցցէ յինէն բաժակս, կամ ժամս. եւ այլն։

Ամենայն գիտութիւն որ ինչ յերկինս եւ յերկրի, ոչ անցանէ ի հրեշտակաց. (Ոսկիփոր.։)

Մի՛ անցցէ զմեօք եւ մեծապատիւ զօրութիւնն որ կայ ի ճառիս. (Վեցօր. ՟Գ։)

Ոչ անցանէ փութով, այլ եւ յամէ եւս ի բանն. (Ոսկ. գծ.։)

ԱՆՑԱՆԵԼ ԲԱՆԻՒ կամ ԳՐՈՎ, է Խօսել, ճառել. տե՛ս (Եւս. քր. ՟Ա։ Խոր. ՟Ա. 5։ ՟Բ. 60։ ՟Գ. 67։ Պիտ. ստէպ։ Պորփ.։ Մագ. ՟Ի՟Ը։)

Ընդ ամենայն իսկ ճառս անցցուք կարգաւ. (Ոսկ. ես.։) յն. διέρχομαι.

Զամենայն մեկնութիւնս ժողովեաց ի միասին եւ էանց ընդ նոսա. (Եւս. պտմ.։) Իսկ գործով՝ է Վարիլ, քաղաքավարիլ. պարապել. կրել զանցս իրաց. առնուլ զճաշակ.

Կրթի ընդ կենցաղօգուտն անցանելով վարժումն։ Ճանաչել զիւր ինքեան անկ, եւ ի նմին մանաւանդ բազում անցանել երկասիրութեամբ։ Բոլորք միումն անցեալ լինէաք ախորժակի. (Պիտ.։)

Ընդ փորձ անցանել այնմ տանջանաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 24։)

ԱՆՑԱՆԵԼ ԱՆՑԻՑ. Պատահել. դիպիլ. գործիլ. լինել. վիճակիլ. գլուխը գալ, գլխէն անցնիլ, ըլլալ. տե՛ս (Ծն. ՟Խ՟Բ. 29։ Ղեւտ. ՟Ժ. 19։ Եսթ ՟Զ. 13։ Ես. ՟Խ՟Ա. 22։ ՟Գ. 11։ Մրկ. ՟Ժ. 32։ ՟Ա. Կոր. ՟Ժ. 11. եւ այլն։)

Բազում եւ անչափ է այն՝ որ ի նմանէ անցանէր ընդ եկեղեցիս. (Ագաթ.։)

Յիշելով զահ եւ զպաշարումն, զոր անձին ընդ տէրն արեաց եւ ընդ պարսիկս. (Փարպ.։)

ԱՆՑԱՆԵԼ ԶԱՆՑԱՆԵԼ. կամ ԳԵՐ 'Ի ՎԵՐՈՅ ԱՆՑԱՆԵԼ. cf. ԶԱՆՑԱՆԵՄ. ԳԵՐ 'Ի ՎԵՐՈՅ. եւ այլն։

Ամենայն որ անցանէ ընդ հուր, հրով եւ սրբեսցի. այլ ջրովն սրսկման սրբեսցի ամենայն, որ ոչ անցանիցէ ընդ հուր. (Թուոց. ՟Լ՟Ա. 23։) Նմանութեամբ կամ ըստ ՟Ա նշ. ասի.

ԱՆՑԱՆԵԼ ԸՆԴ ՔՈՒՆ կամ Ի ՔՈՒՆ. Գիջանալ ի ննջելն.

Թէ մաքառին ընդ իւրեանց մարմինս, եւ ապա ընդ քունն անցանէ, համարեալ է նմա ընդ պոռնկին. ապա թէ անհոգս առնի եւ անցանէ (յանգէտս), առանց պատժոց է. (Կանոն.։)

Թէ ի տեսլեանց անցանիցէ։ (Եւ զկնի.)

Ամենեքին անցին ընդ կինն. (Երզն. մտթ.) այսինքն մերձեցան եօթն արք, եւ անզաւակ մնացին։

Ի ԲԱՑ ԱՆՑԱՆԵԼ. Նստել ի կարիս որովայնի. դուրս ելլալ գործքի. դաշրայա չըգմագ՝ կիթմէք.

Սերանեալն վիժեալ եւ անցեալ ոչ եղեւ, այլ՝ կատարեալ ծնեալ. (Փիլ. լին.։)

ԱՆՑԱՆԵԼ ՅԱՇԽԱՐՀԷ. Վախճանիլ ի կենաց.

ԱՆՑԵԱԼ. իբր Վախճանեալ. կէչմիշ ճանչար, կեչինմշ.

Յառաջ անցելոցն՝ ի հողոյ ի կեանս (յառնել) խոստացեալ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Ես ծեր եմ, եւ կին իմ անցեալ զաւուրբք իւրովք։ Սա ինքն անցեալ էր զաւուրբք բազմօք. կ. ՟Ա. 18։ ՟Բ. 36։)

Իբրու շիջեալ երեւիլ, կամ անգործ մնալ. մարածի պէս երեւնալ.

Պարտ իսկ է՝ յերեւլ լուսոյ արեգականն՝ անցանել լուսոյ ճրագին. (Եփր. համաբ.։)


Անցուցանեմ, ուցի

va.

"to pass, to cause to pass;
to transmit;
to dissipate, to drive away;
to consume, to employ;
to transport;
to carry back;
to pierce;
to twine;
to enchase;
to omit, to pass over;
to surpass, to excel;
— զմեղս, to pardon sins;
— զաւուրս՝ զժամանակ կենաց, to pass away the time, to live;
— զճրագ՝ զհուր, to extinguish or put out the candle or fire;
— ընդ սուր՝ ի սայր սուսերի, to put to the sword;
— դրամ փոխանակալ or ի ձեռն դրամափոխութեան, to remit money, to send letters of change;
— զզաւակն, to miscarry in child-birth;
— զանցուցանել, to excel, to surpass, cf. Անցանեմ զանցանել;
— ընդ թիւ, to count, to enumerate;
— զցասումն, to appease anger;
— զքննութիւն իւր, to pass one's examination;
չարիս — ընդ, to hurt some one."

NBHL (29)

διαβιβάζω, διάγω, παράγω. traduco, transire facio. եւ այլն. Տալ անցանել. փոխել, փոխադրել, տանել այլուր կամ յայնկոյս, առաջի կամ յառաջոյ եւ այլն. անցընել. կեչիրմէք. կէչիրթմէք.

Անցուցանել ընդ ձորն, ընդ յորդանան, ընդ ծովն կարմիր, ընդ մէջ ծովոյն. եւ այլն։

Անցուցանել առ քեւ, կամ առ նոքօք. յանկոյս կուր գետոյն. ի մահուանէ ի կեանս. (Ագաթ.։ Փարպ.։ Անյաղթ բարձր.։)

Ընդ բազում ասպարէզս անցուցանել զամբարտակն. (Խոր. ՟Ա. 16։)

Անցուսցեն ընդ նա զլծակսն. (Թուոց. ՟Դ. 14։)

Ոչ թողոյր, եթէ ոք անօթ ինչ անցուցանիցէ ընդ տաճարն. (Մրկ. ՟Ժ՟Ա. 16։)

Ի բաց տանել կամ բառնալ. հեռացուցանել. փարատել. լուծանել. παραβιβάζω, ἁφαιρέω, παράγω. aufero, removeo, λύω. solvo.

Ոչ անցուցանէ զվիշտսն, այլ զօրավիգն լինի ի ճգունսն. (Ոսկ. մ. ՟Բ։ 9։)

Զխորանն անցոյց տաճարն, եւ զտաճարն քակեաց ձեռն թշնամւոյ. (Եփր. ել.։)

Ի մարմնաւոր խրախուսութեանս զմի բաժակ որ անցուցանիցէ վասն համեստութեան, զարմանալի է. (Սեբեր. ՟Թ։)

Անցո՛ ի մէնջ զցասումն քո, կամ զցասումն պատուհասի. եւ այլն. (Շար.։ Ժմ.։)

Զօրինակս անցուցեալ, եւ զճշմարտութիւնն հաստատեալ. (Ագաթ.։)

Շիջուցանել, իրօք կամ նմանութեամբ. մարել. սէօնտիւրմէք.

Անցուցանել զճրագունս, կամ զկրակն. (Եղիշ. ՟Գ. եւ ՟Ը։) (Փարպ.։)

Զտուն հայրենի անցուցեալ անառակ սեղանօք. (Ոսկիփոր.։)

Զամենայն չարեացն՝ զոր անցուցաք ընդ նմա։ Չարաչար տանջանօք, զոր ընդ այլս անցոյց. (Ծն. ՟Ծ. 15։ ՟Բ. Մակ. ՟Թ. 28։)

Յաղագս առ նա անցուցանելոյ զբազում երախտեացն տեսակս. (Յհ. կթ.։)

Վարել. կատարել. դեգերիլ. ծախել (զկեանս, զժամանակ, եւ այլն). διατελέω, διατρίβω. perago, peficio, consumo եւ այլն.

Գազանակեաց կեանս ի լերինս անցուցանէր. (՟Բ. Մակ. ՟Ե. 27։)

Բարեբախտութեամբ զկենցաղոյս անցուցանեն յաւիտեան։ Զիւրեանցն անցուցանել ժամանակ. (Պիտ.։)

ԱՆՑՈՒՑԱՆԵԼ ԶԱՆՑՈՒՑԱՆԵԼ. իսր Անցանել զանցանել, (ըստ յն. որ եւ Առաւելուլ, ն. կ. ). ὐπεραίρω. extollo եւ excello, supero.

Առաւել եղեր եւ անցուցաներ (կամ զանցուցաներ) զամենեքումբք. (Առակ. ՟Լ՟Ա. 29։)

Անցոյց զանցոյց զամենեքումբք՝ որ յառաջ քան զնա էին՝ բարեկեցութեամբ եւ յուղութեամբ. (Եւս. քր. ՟Ա։)

Անցուցեր զմեզ քո միակնութեամբ. (Նար. երգ.։)

Տարաժամ անցուցանեն զմանկունս. (Յճխ. ՟Ը։)

ԱՆՑՈՒՑԱՆԵԼ ԸՆԴ ՀՈՒՐ. Յածելով ի մէջ կամ ի վերայ հրոյ՝ խորովել, խարշատել, զոհել, կամ փորձել. διάγω. traduco.

Զորդիս իւր, կամ զուստերս եւ զդստերս անցոյց ընդ հուր ըստ գարշութեան ազգացն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Զ. 3։ ՟Ժ՟Է. 17։ ՟Ժ՟Ա. 6.) եւ այլն. որ եւ ասի ԱԾԵԼ ԶԲՈՑՈՎ։

ԱՆՑՈՒՑԱՆԵԼ ԸՆԴ ԹԻՒ. Թուել. ի համար արկանել. հանդէս առնել.

Որպէս եւ (Եզեկ. ՟Ի. 37.) διάγω


Անքուն

adj.

awake, wakeful, sleepless, watchful, — լինել, կալ to be awake;
to be wakeful, sleepless.

NBHL (10)

ἁκοίμητος (յորմէ Ակումիտ) ἅγρυπνος, ἅνυπνος. insomnis, non accumbens, non dormiens. Որ ոչ լինի երբէք ի քուն. աննինջ. աննիրհելի. եւ տքուն. տքնօղ. արթուն. մշտազուարթ. զգաստ. անհանգիստ. անխոնջ. քուն չունեցօղ, չքնացօղ. ույումազ. ույգուսուզ.

Անքուն է լոյսն՝ որ ի նմանէ է. (Իմ. ՟Ե. 10.) այսինքն որ տայ միշտ արթուն կալ իբրեւ ի լոյս տունջեան։

Տեսանէր զնա ամենատես եւ անքուն ակամբ։ Որ անքուն ակամբ պահես զիսրայէլ. (Ոսկ. յհ. ՟Ա. 20։) (Շար.։)

Զի անքուն ակամբ պատրաստագոյնս կայցեն. (Ագաթ.։)

Անքուն բնութիւն սորվբէից. (Ոսկ. ես.։)

Գիշերք անքունք, որք կանխենն յաղօթս ի գիշերին. (Բրս. մկրտ.։)

Եթէ անքուն կարեմք լինել. (Եղիշ. հայր մեր.։)

Ուր հանգեաւ ոտք նորա յետ անքուն աշխատութեանն՝ որ յերկրի. (Լմբ. պտրգ.։)

Անքուն կատարեալ զկեանս իւր յաշխարհի արթնութեամբ. (Փիլ. լին.։)

Զգիշերն ամենայն անքուն անցուցանել. (Աթ. անտ.։) (Տօնակ.։)


Աշխարհագրութիւն, ութեան

s.

geography;
— բնական, physical -;
— քաղաքական, political -.

NBHL (4)

Ի լինել աշխարհագրութեան առ օգոստոսիւ։ Յառաջ քան զտէրունական ծնունդն տնօրէնութեամբ իմն եղեւ ազգին աշխարհագրութիւն. (ՃՃ.։)

Վասն նորա աշխարհագրութեանն դու յերկինս գրեացր։ Աշխարհագրութեան աւետարանն, յորում ծնաւ քրիստոս, խորհուրդ է յերկինս գրելոյ զմարդիկ. (Լծ. ածաբ.։ Կամրջ.։)

κοσμογραφία, γεωγραφία. cosmographia եւ geographia. Իբրու Տիեզերագրութիւն, կամ Երկրագրութիւն, որ ճառէ զգրից աշխարհի, մանաւանդ երկրի, եւ զբաժանմանէ եւ զհանգամանաց նորա. հեյեէթի տիւնեա, թախդիդի պիլատ, րէսմի էրզ.

Վասն աշխարհագրութեանց, եւ բաժանմանց ազգաց բան ճառիւր։ Զաշխարհագրութիւն յարմարեցին ի ճանապարհորդութենէ, եւ ի նաւարկութենէ, եւ ստուգեցին յերկրաչափութենէ. (Խոր. ՟Ա. 5. եւ ՞՞։)


Աչոց, ցաց

s.

cf. Ակնոց.

NBHL (2)

որ եւ ԱԿՆՈՑ ասի առ մեօք. Ապակեայ գործի՝ սատար աչաց առ լաւ եւս տեսանել.

Աչոցք կազմին, զի սաստկագոյնս տեսցէ՝ որ զտկար տեսութիւն ունի. (Աշխ. առ ստեփ. Լեհ.։)


Աչք, աչաց

s. pl.

eyes, sight, look;
աչս արկանել՝ արձակել, to cast eyes upon, to desire;
ըստ աչս դատել, to judge by first sight;
յաչս դնել, to despise;
առ աչս հայել, to pay respect to persons;
յաչաց հանել, to render odious;
յաչաց ելանել, to be in disgrace, to lose the good graces of any one;
առ աչօք, fantastical, fanciful, chimerical;
visibly;
առ աչօք ինչ՝ տեսիլ՝ երեւոյթ, spectre, phantom, ghost, vision, illusion;
կալ աչաց, to become blind, cf. Կուրանամ;
աչս առնուլ, cf. Աչառեմ;
թերաբաց —, half-closed eyes;
յաչս դնել, to be bold, to brave, to defy;
— յարտասուս, tears in the eyes, weeping;
զաչս ի վայր արկանել, to lower the eyes;
ցաւ աչաց, cf. Աչացաւ, cf. Աչացաւութիւն.

NBHL (41)

Աչք էին կուրաց. (Յոբ. ՟Ի՟Թ. 15։)

Եւ իբր Առ երեսս, ըստ երեւութին. ուրուական.

ὁφθαλμός. oculus, ὅμμα, ὅψις, aspectus, facies որ եւ ԱԿՆ. (լծ. ար. ա՛յն, լտ. օ՛գուլուս թ. կէոզ. սանս. աքշի իսկ ի լեզու սլաւեանց օգօ է ակն, եւ օ՛չի աչք) Գործարան տեսութեան. տեսանելիք։ cf. ԵՐԵՍՔ։

Հաճոյ աչաց հայելոյ։ Աչք գեղեցիկ։ Որոց եւ ոչ աչաց պիտանութիւն էր առ ի տեսանել։ Աչօք բացօք. եւ այլն։

Տեսութիւն աչացն հաւատարմագոյն է քան զլուր ականջաց։ (Սարգ. ՟ա. յհ. ՟Է։)

Լա՛ւ է կոյր աչօք քան կոյր մտօք. (Եղիշ. ՟Բ։)

Աչից. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։ Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։ Երզն. քեր.։)

ԱՉՔ ասի նմանութեամբ եւ Տեսութիւն հոգւոյ, ճանաչումն, կամ միտք առաջնորդական. առաջնորդութիւն, այցելու, եւ այցելութիւն. աչալուրջ. աչալրջութիւն. կամք, հաճոյք. եւ այլն.

Բաց են աչք մտաց մերոց։ Հոգւոյն բնաւ չիք իսկ աչք. (Եղիշ. ՟Ը։)

Իմացականիս աչաց է տեսանելի. (Լմբ. էր ընդ եղբ.։)

Յաչս բերել, կամ կերպացուցանել. այսինքն ի միտս. (Նար. ՟Հ՟Գ. եւ ՟Ի՟Թ։)

Զի՞ բնաւ պիտոյ են աչք օտարոտիք ի մեր վկայութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

ՅԱՉՍ. (յորմէ կազմի բառդ ԱՌԱՋԻ) իբր Յանդիման աչաց, մարմնոյ, կամ հոգւոյ, եւ կամաց, հաճոյից եւ այլն. ռմկ. առջեւը. որ եւ իբր Առ համեմատութեամբ, առ նովաւ,

Կարող է զայնոսիկ՝ որ զմեզ յաչսն դնեն, սատակել. (Բ. Մակ. ՟Ը. 18.) իմա՛, որպէս ռմկ. աչք տնկօղ, կամ կամեցող վնասել. իսկ յն. զեկեալսն ի վերայ մեր։

Որ զաշխարհս յաչս դնէին. (Բ. 22.) յն. վեր ի վայր առնէին, կամ աղարտէին։

ԶԱՉՍ ԱՄԲԱՌՆԱԼ կամ ՀԱՄԲԱՌՆԱԼ եւ այլն, ստէպ ի սուրբ գիրս. այսինքն ի վեր հայել. աչքը վեր վերցնել, նայիլ։ cf. ԱՄԲԱՌՆԱԼ, cf. ՀԱՄԲԱՌՆԱՄ։

ԱՉՍ ԱՌՆՈՒԼ. Աչառել, ակն առնուլ.

ԱՉՍ ԱՐՁԱԿԵԼ, կամ ԱՐԿԱՆԵԼ. իբր Յառիլ աչօք եւ ցանկալ. աչք տնկել կամ զարնել. կէօզ տիքմէք.

Մի՛ ինչ աչս արձակէք դուք յաւար։ Արձակեաց զաչս իւր զհետ հոմանեաց. եւ այլն. (՟Ա. Մակ. ՟Դ. 17։ Եզեկ. ՟Ի՟Գ. 5. 20։ Առակ. ՟Ժ՟Է. 20։)

Արկ կին տեառն իւրոյ զաչս իւր ի վերայ յովսեփայ. (Ծն. ՟Լ՟Բ. 7։)

Յաչաց հանէին զնա։ Շատից յաչաց ելանէին. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 5. 11։ ՟Գ. Մակ. ՟Գ. 3։ ՟Ա. Թես. ՟Բ. 15։)

Նոյն իսկ հանէ առնն յաչաց. (Ոսկ. մտթ.։)

Հանցուք զնա յաչաց իւրոցն խաբեցելոց. (Եզնիկ.։)

Հաճոյանամ յետին ռամկին, եւ թագաւորիդ մեծի յաչաց ելանեմ. (Նար. ՟Հ՟Ա։)

ԸՍՏ ԱՉՍ ԴԱՏԵԼ. այսինքն Ըստ երեւութին. վեր ի վերոյ. կամ աչառութեամբ։ (Յհ. ՟Է. 20։)

ԿԱԼԵԱԼ ԼԻՆԵԼ ԱՉԱՑ. իբր Չճանաչել զտեսեալն։ կ. ՟Ի՟Դ. 16։)

ԿԱԼ ԱՉԱՑ. իբր Դադարել ի տեսութենէ. կուրանալ։ (Տոբ. ՟Է. 7։)

ԱՌ ԱՉՍ. իբր Աչառանօք, ակնառութեամբ.

Եթէ աղքատ ոք է, եթէ մեծատուն, մի՛ առ աչս նոցա հայել. (Ոսկ. յհ. ՟Բ. 3։)

Մի՛ սուտակասպասք, եւ առ աչս աչառելով. (Եղիշ. ՟Ա։)

Առ աչս հնարադրութիւն, կամ հարեւանցի երեւականութիւն, կամ երեւումն. (Նար. ՟Ղ՟Ա. ՟Ղ՟Գ.։ Նար. խչ.։)

Զի մի՛ առ աչս երեւեսցին՝ տնօրէնութիւնքըն մարդկային. (Շ. խոստ.։)

Երկնչին յառ աչս երեւութիցն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։)

Ուսան առնել առ աչս արհաւիրս. (Լմբ. յանառակ.։)

ԱՌ ԱՉՕՔ. κατὰ φαντασίαν կամ δόκησιν կամ ὅναρ, secundum imaginationem, fict specie, opinione կամ specie tantum. Լոկ երեւութիւ յաչս. երեւութացեալ. կարծեօք, եւ յերազի. ուրուական. աչքին երեւնալով, երեւակայութեամբ միայն.

Առ աչօք ինչ իցէ. (Մտթ. ՟Ժ՟Դ. 26։ Մրկ. ՟Զ. 49։ Ոսկ. յհ. ՟Բ. 41։)

Իբր զստուեր եւ զերազ եւ զառ աչօք տեսանեն զբաղձալիսն. (Ոսկ. յհ.։)

Ոչ տեսցես առ աչօք ի գիշերի։ Ի գիշերի առ աչօք տեսանէ. իբր երեւութանալ, երեւակայել. (Նեղոս.։)

Առ աչօք համարել, կամ ասել. (Ոսկ.։ Աթ.։ եւ այլն։)

Ասեն՝ թէ առ աչօք է ի խաչն ելանել ... եթէ առ աչօք է խաչն, առ աչօք է եւ փրկութիւնն. եւ այլն. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Առ աչօք բաշխեաց զիւրաքանչիւր պատիւ (Մխ. առակ. ՟Ի.) , իմա՛ աչառանօք։


Ապառնի, նեաց

s. adj. gr.

futurity;
future;
— ժամանակ բայից, future tense.

NBHL (11)

μέλλων, -ον. futurus, -um, ἕπειτα, posterum. Որ ինչ ապա առնի, կամ առնելի է. որ յետոյ ունի լինել. լինելոց. գալոց. հանդերձեալն. ըլլալու, ըլլալիք, մեկալ.

Յանցեալ ժամանակի, կամ յապառնոջն։ Վասն ապառնոյ (կամ ապառնւոյ) ժամանակին։ Ապառնւովն (կամ ապառնովն)։ Յամենայն ժամ, յանցեալն, ի ներկայս, եւ յապառնիսն. (Սահմ. ՟Ժ՟Թ։ Պիտ.։ Շ. բարձր.։)

Օրէնք բարօք (այսինքն բարւոք) եդեալ իցեն. եւ կամ առ ապառնի ժամանակն լինելոց իցեն։ Այսպէս եղեւ առ այնոսիկ՝ որք յայնժամ էին, եւ յայնժամ (կամ այժմ) թերեւս լինի, եւ ի յապառնի ժամանակն ոչ այլաբար պատահիցի. (Պղատ. օրին. ՟Բ. ՟Գ։)

Ապառնին կարծողական։ Ընտրութիւն ապառնի։ Անցից ապառնեաց։ Փառացն ապառնեաց. (Նար.։)

Զապառնեացն եւ զհանդերձելոցն օրհնութեանցն. (Յհ. իմ. եկեղ.։)

Զչեղեալսն եւ զապառնիս մարգարէանայր. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)

Ոչ միայն ի ներկայումս, այլ եւ յապառնիսն։ Յապառնիսն՝ յաշխարհի թողուլ յիշատակ։ Զապառնեացն օգուտս ցուցանէ. (Պիտ.։)

Այժմ՝ զներկայ

Ըստ քերականաց՝ մի յերից բաժանմանց ժամանակի բային.

Ամանակք երեք. ներկայ, անցեալ, ապառնի. (Թր. քեր.։)

Ապառնի զառաջիկայն ասէ, որ յուսով զգործս ըղձիցն ունի յինքն. (Երզն. քեր.։)


Բանջարավաճառ, աց

s.

green-grooer;
կին, herb-woman.

NBHL (1)

Ես աշխարհական եմ բանջարավաճառ. (Վրք. հց. ձ։)


Բանտարգել

adj.

prisoned;
— առնել, to imprison, cf. Զնդանեմ, cf. Բանդեմ, cf. Կալանեմ.

NBHL (9)

ԲԱՆՏԱՐԳԵԼ կամ ԲԱՆԴԱՐԳԵԼ (իսկ Բանտարգելոց, ընթերցի՛ր Բանտարկելոց) Արգելեալն ի բանտի. բանտարկեալ. բանտակալ. բանտական.

Երթալ զհիւանդն եւ զբանդարգելն տեսանել. (Ոսկ. մ. ՟Ա. 7. (յն. զկապեալն. որ եւ ասի կա՝անւոր)։)

Հիւանդին եւ բանդարգելին ի տես գնաց. (Լմբ. առակ.։)

Նա եւ ի բանտարգելսն եւ ի հիւանդսն, թէ կամիս, բարեգործես. (Խոսր.)

Եւ իբր Բանտարգելական.

Մնացեալքն անկցին ի բերդս ամուրս, եւ ի բանդարգելս անելս. (Եղիշ. ՟Բ։)

Զբազումս ի սրբոցն ես բանտարգել առնէի. յն. ի բանտս փակէի. (Գծ. ՟Ի՟Զ. 10։)

Ընդ բռամբ ածեալ զհակառակամարտն՝ բանդարգելս առնիցէ. (Տօնակ.։)

Իբրեւ բանդարգել արարեալ պահեցան ի յարութիւն փրկչին։ Իբրեւ ի բանդարգել եղեալ անյիշութեամբ. (Արշ.։)


Բառնամ, բարձի, բարձ

va. vp.

to take away, to remove, to carry off, to displace;
to retrench;
to derogate, to suppress, to withdraw;
to cause to cease, to destroy, to dispel, to efface, to extinguish, to stifle;
to take away, to ravish, to take, to steal, to rob;
to lift up, to raise;
to bear, to support, to sustain;
— ի վերայ, to put, to put on, to load;
— ի հաշուէ, to discount, to deduct, to abate;
— զօրէնս, to repeal a law, to cancel, to annul;
— զխոչս, to clear, to extricate;
— զցանկն, to unbar;
— զմանուկն յարգանդէ, to deliver a woman;
— թողուլ, բարձի թողի առնել, to abandon, to forsake entirely, cf. Մերժեմ, cf. Լքանեմ;
—ի լուծ կշռոց, to weigh;
— զգլուխ, to behead, cf. Գլխատեմ;
աղաղակ կական՝ կառաչ՝ ձայն՝ ճիչ —, to scream, to cry out;
to weep;
— ի միջոյ, to carry away, to stroy, to annul;
— զամենայն դժուարութիւն, to take away all difficulty;
— զկեանս ուրուք, to take away the life of some one, to kill, to murder;
բաղոք —, to appeal, to invoke, to lament;
— զցաւս, to support pain;
— ուստեք, to go away, to depart;
— զթիւ, to subtract;
— արձակել, to dismiss;
բարձեալ բերել, to carry;
to be carried or brought;
to liken, to compare;
to be taken away;
to be destroyed;
to be estinguished;
բարձիր եւ անկիր ի ծով, be thou removed and cast into the sea;
— մտաց հպարտութեամբ, to be proud of;
արք արգարք բառնիմ, the just perish;
Դամասկոս բարձցի ի քաղաքաց, Damascus will soon be no longer a city;
բարձաւ ուխան, the pact is broken;
— ի կենաց, to die;
նմա բարձին զխանչն, they put on him the cross.

NBHL (30)

Դամասկոս բարձցի ի ձէնջ արքայութիւնն Աստուծոյ։ Բարձի՛ր, եւ անկի՛ր ի ծով.եւ այլն։

αἵρω tollo, porto կր. Բառնիլ, եւ բառնալ, եւ բարձեալ լինել. Տանիլ. ի վեր առնուլ, եւ ի վերայ առնուլ. վերացուցանել, եւ կրել որպէս զբեռն. առնուլ տանել. վերցընել, տանիլ.

Բառնալ լծակօք զտապանակն, կամ զսեղանն, եւ զվերնափեղկս խորանին։ Յուսս իւրեանց բառնային, եւ թաղեցին։ Բարձին զնա ձիովք։ Բարձին զնշխարս կոտորոցն։ Բարձցէ զխաչն։ Գառն Աստուծոյ՝ որ բառնայ զմեղս աշխարհի։ Ոչ գնասցեն, այլ բառնալով բարձցին (յայլոց)։ Հուր բառնայցէ (բեկորով խեցւոյ)։ Բարձին զպղինձ նոցա ի Բաբելոն։ Բարձցեն զիս (զոսկերս իմ) յԵգիպտոսէ. եւ այլն։ Որ եւ ասի ստէպ, Բարձեալ բերել. Բարձեալ տանել. եւ այլն։

Կամ βαστάζω bajulo, porto Ըստանձնել. յանձին կրել, յանձն առնուլ. շալկել, վերցնել, քաշել։

Զոր ինչ դիցես ի վերայ իմ, բարձից։ Բարձեալ էր ինքնին զխաչափայտն։ Զցաւս մեր եբարձ։ Բառնալ զկօշիկս նորա։ Մի՛ բառնայք քսակ։ Զծանրութիւն աւուրն բարձաք եւ զտօթ.եւ այլն։

Ի գիրկս քո բարձեր։ Բառնալ ի գիրկս յորդւոց Ադամայ։ Բարձեալ եղեւ ի գիրկս ծերունւոյն, որ բանիւ զարարածս բարձեալ ունի. (Շար.։)

Յարգանդի կուսին բառնիլ կրիւր. (Անյաղթ բարձր.։)

Զոր բարձեալ մակաւասար որթոյն. (Մագ. ՟Կ՟Ը։)

Եթէ բառնայցի ի վեր այնպիսի վիշապն. (Եզնիկ.։)

Բառնալ զակն ի վեր կարիցէ ընդդէմ քո. (Իմ. ՟Ժ՟Բ. 14։)

Բարձ Յիսուս աչս իւր առ նոսա, եւ սկսաւ ասել. (Եփր. համաբ.։)

ԲԱՌՆԱԼ. ἑπαίρω, αἵρω aufero, extollo Ի բաց առնուլ. ի բաց տանել. ջնջել ի միջոյ. կր. պակասիլ.

Բարձէք զչարն ի միջոյ ձերմէ։ Բարձցես զչարն յիսրայէլէ։ Բարձեր զանտառսն յերկրէս Յուդայ։ Բարձցուք զյիշատակս նորա յերկրէ։ Եկն ջրհեղեղն, եւ եբարձ զամենեսեան։ Բարձցեն զլուծն ի պարանոցէ նոցա։ Բարձաւ լուծն հեթանոսաց յԻսրայէլեան տոհմէ անտի։ Արդարութիւն բարձաւ ի նմանէ։ Դատաստան նորա բարձաւ։ Բառնան յերկրէ կեանք նորա։ Բառնան արք արդարք. եւ այլն։

Ի բառնալ ազգին Արշակունեաց. (Եղիշ. ՟Ա։)

Բառնին ապականութիւնք. (Նար. ՟Խ՟Ա։)

Այսոքիկ բառնին ի միջոյ, յորժամ մահուն բռնութիւն բառնայ։ Բառնին գայթագղութիւնքն։ Բառնիւր ի կենաց. (Շ. բարձր.։ Ճ. ՟Ա.։)

ԲԱՌՆԱԼ, ԲԱՌՆԻԼ. հ. Բեռն ի վերայ դնել. բարձուցանել. տալ բառնալ. եւ Բառնալ. կրել.

Բարձին նմա զխաչն. (Ոսկ. յհ. ՟Ձ՟Դ։)

Զյաւանակն մաղիւք իւրովք (զխաչն), զի ցուցցեն՝ թէ չարագործ է։ Բարձին Քրիստոսի. (Բրսղ. մրկ.։)

Եթէ Սիմոն իցես կիւրենացի, զխաչն բարձի՛ր, եւ երթիցես զհետ նորա. (Ածաբ. պասեք. ՟Բ։)

Զոր որպէս տղայ ի գիրկս բարձաւ. (Հ. կիլիկ.։)

ԲԱՌՆԱԼ. որպէս Համբերել. կարօղ լինել տանել. դիմանալ.

Զամենայն կարիս բարձեալ քոյին մարմնովդ. (Փարպ.։)

Ոչ կարէ բառնալ մարմին. (Մխ. երեմ.։)

Որքան կարէր բառնալ հաւատ։ Ըստ չափոյ բառնալոյ զգայութեան եւ մտաց. (Վրդն. ել.։)

Բարձի թողի զնոսա երթալ զհետ կամաց սրտից իւրեանց. (Սղ. ձ. 13։)

Պարտ է եւ զառ ի միտսն (մեկնութիւն) ոչ բառնալ թողուլ։ Ոչ իրաւացոյց զառնն տուն անորդութեամբ բառնալ թողուլ։ Բառնան թողուն զժառանգութիւնսն՝ ազգին։ Զայս ասացեալք՝ զժողովուրդն բարձին արձակեցին. (Փիլ.։)

Բարձին զգլուխս նոցա, կամ զգլուխ նորա սրով. (Ագաթ.։ ՃՃ. ստէպ։)

ՁԱՅՆ կամ ԿԱԿԱՆ կամ ԲՈՂՈՔ կամ ՃԻՉ ԲԱՌՆԱԼ. Տե՛ս ի յարակից բառս. Ձայն բարձեալ մանկանն՝ լայր։ Ձայն եբարձ եւ ելաց։ Ձայն եբարձ կին մի։ Բարձին զձայնս, եւ ասեն. եւ այլն։

Զլալ հարկանեն, զկական բառնան. (Ոսկ. ես.։)


Բարեաւ

adv.

well, right;
safely;
— եկիք, be welcome;
— նմա՜, adieu ! — մնալ ասել, to bid farewell, to take leave;
to renounce, to forsake.

NBHL (8)

(ի գործիականէ բառիս Բարի) καλῶς bene Բարւոք, բարիոք (որ է իբրու բարեօք) լաւ. եւ Ողջամբ. բարով, աղէկ.

Յարուցեալ գնացից առ հայր իմ բարեաւ, ուստի ելին չարապէս. (Ոսկ. ղկ.։)

Երկրաքարշ մտօք ի ստացուածսն ունի զյոյսն, թէ զսոսա ունելով՝ բարեաւ եմ, եւ ի զրկելն՝ չարեաւ. (Լմբ. առակ.։)

Բարեաւ եկիր. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Արձակիցէ զնա բարեաւ ընդ ճանապարհ. յն. ի ճանապարհ բարի. (՟Ա. Թագ. ՟Ի՟Դ. 20։)

ԲԱՐԵԱՒ կամ ԲԱՐԵՕՔ ՄՆԱԼ ԱՍԵԼ. χαίρειν εἱπεῖν valedicere, negligere Հրաժարիլ, հրաժեշտ տալ սիրով. մնաս բարով՝ կեցի՛ք բարով ըսել, ընել.

Ամենայն կենցաղական հոգոց բարեաւ մնալ ասացեալք. (Սահմ. յռջբ։)

Որոց բնութիւնն ոչ փութացաւ (յուսումն) առ կարգեալ ամօքդ, բարեաւ մնալ ասելով՝ թողուլ։ Այնոցիկ բարեաւ մնալ ասել. (Պղատ. օրին. ՟Է. ՟Ը։)


Անտեսանելի, լւոյ, լեաց

cf. Անտեսական.

NBHL (4)

Որ է պատկեր աներեւոյթին աստուծոյ. եթէ կերպարան է անտեսանելւոյ, ապա եւ ինքն անտեսանելի է։ Աներեւոյթ է թշնամին, եւ անտեսանելի է հոգին՝ որ առնու զվէրսն. (Ոսկ. յհ. ՟Ա. 14. 22։)

Եկիր ի տեսութիւն անտեսանելիդ աստուած. (Շար.։)

Անտեսանելին եւ անմարմինն ցոյց օրինակի է։ Զանտեսանելւոյն եւ զիմանալւոյն ոչ ընկալեալ մտածութիւն։ Միտք անտեսանելիք։ Եթէ անտեսանելի է թագաւորն (աստուած), մի՛ զարմանար. քանզի եւ ոչ որ ի մեզ միտքդ են՝ տեսանելի է. (Փիլ.։)

Զքեզ ո՞ ի մէնջ թշնամանեաց եւ ամաչեցոյց, մինչեւ անտեսանելեացն (կամ յանտեսանելիս) եւ ամբարշտաց դիմաց առաջի եդ տեսութիւն ողորմելի. (Առ որս. ՟Ը։)


Բազմագունի

adj.

of several colours or shapes, diverse, multifarious;
— ակն, succinum (yellow amber), cf. Սաթ.

NBHL (6)

Որպէս Բազմագունեան, կամ բազմաբիծ եւ բազմագունակ. ազգի ազգի. զանազան.

Զտիպքն եւ զբիծքն եւ զխարանս ... զկտեալ խածուածս բազմագունիս. (Նար. ՟Ձ՟Է։)

ԲԱԶՄԱԳՈՒՆԻ ԱԿՆ, ական, ականց, Ի սուրբ գիրս վարի որպէս ἥλεκτρον electrum ելեկտռոտ. որ եւ Սաթ անուանեալ քարն պատուական, դեղին գունով եւ դիւրաբեկ, որ ի շփիլն յինքն ձգէ զյարդ եւ զշիւղ.

Իբրեւ զտեսիլ բազմագունի ականց։ Իբրեւ զտեսիլ ական բազմագունի։ Իբրեւ զգոյն բազմագունի ականն. (Եզեկ. ՟Ա. 4. 27։ ՟Ը 2։)

Լայնաբար երեւի նշանակել զԲազմագունեան գոհարս. գունզգուն գոհարներ.

Սեղան չորեքկուսի ականակապ՝ ի բազմագունի ականց ընդելուզեալ։ Ի սուրբ սեղանն՝ որ էր ընդելուզեալ ի բազմագունի ականց. (Փարպ.։)


Խոշտամ, ացայ

vn.

cf. Կաղամ.

NBHL (2)

ԽՈՇՏԱՄ կամ ԽՈՇՏԱՆԱՄ. Կթոտիլ խոստաց ոտից. ծնգիլ. կաղալ.

Խոշտացաքկաղացաք. (Կոչ. ՟Բ. յն. լոկ, կնղ եղաք։)


Խոշտանամ, ացայ

vn.

cf. Կաղամ.

NBHL (2)

ԽՈՇՏԱՄ կամ ԽՈՇՏԱՆԱՄ. Կթոտիլ խոստաց ոտից. ծնգիլ. կաղալ.

Խոշտացաքկաղացաք. (Կոչ. ՟Բ. յն. լոկ, կնղ եղաք։)


Խոչ, ից

s.

obstacle, opposition;
embarrassment, inconvenience, difficulty, hitch, hinderance, clog;
the spines of the hedgehog;
— խափանարար, great obstacle, impossibility;
ահա — անկոխելի, there is an insurmountable difficulty;
— եւ խութ լինել, to hinder, to clog, to embarrass, to prevent, to be a bar to;
տապալել զամենայն զխոչ եւ զխութ, to surmount the greatest obstacles;
cf. Խութ.

NBHL (5)

ԽՈՉ σκῶλον offendiculum, impedimentum in via occurrens, lignum praeacutum σκόλοψ, σκόλωψ palus aculeatus, sudes. որ եւ ԽՈՒԹ. ԽԱՅԹ՝ խոցոտիչ. Քար կամ փայտ սրածայր՝ արգել եւ վնասիչ ոտից, որպէս եւ խթիչ աչաց. քար գայթագղութեան. ցից. խափան. որագայթ. կոճ. փայտ կամ քար սուր. Արգելք. փուչ.

Մինչեւ յե՞րբ իցէ մեզ խոչդ այդ. արձակեա՛ զմարդիկն։ Խոչ ի գարշապարսձեր։ Խոչ յական ձերում։ Ոչ պնշտեսցես զդիս նոցա, զի՛ խոչ է այն քեզ։ Նոքա եղեն նմա խոչ եւ այլն իսրայէլ։ Ոչ եւս եղիցիս տանն իսրայէլի խոչ գառնութեան։ Ի բա՛ց արարէք զխոչ եւ զխութ ի ճանապարհէ ժողովրդեան իմոյ. (Ել. ՟Ժ. 7։ Յես. ՟Ի՟Գ. 13։ Թուոց. ՟Լ՟Գ. 55։ Օր. ՟Է. 16։ ՟Բ. Մնաց. ՟Ի՟Ը. 23։ Ես. ՟Ծ՟Է. 14։)

Զի ոչ այնչափ փչոց եւ խոչոց հարուածք կարիցեն զձեռս ապականել, որպէս մեղացն խայթոցք. (Ոսկ. ես.։)

Խոչ հարեալ ի նա կուրացոյց զաչս նորա. (Մխ. առակ.։)

Ոզնին՝ յորժամ ողկոյզն ելանէ այգւոյն. արկանէզպտուղն ի խոնարհ, եւ ինքն թաւալի ի վերոյ, եւ կառչին պտուղքն ի խոչսն, եւ առեալ տանի ի խոչս՝ ձագուցն. (Եպիփ. բարոյ.։)


Խոստումն, ման

s.

promise, engagement, obligation;
word, word of honour, good faith;
offer, tender;
protestation, declaration;
profession;
— տալ, to give one's word, to promise;
պահել զ—, կալ ի խոստման, to keep one's word or promise;
չպատել զ—, չկալ ի խոստմանն, to break one's promise, to fail to keep one's word;
մեծամեծ խոստմունս առնել, to promise mountains of gold, wonders;
սնոտի խոստմունք, vain or empty promises, fair words only;
սնոտի խոստմամբք պարարել, to nourish with vain promises

NBHL (4)

ԽՈՍՏՈՒՄՆ. որպէս Խոստովանութիւն. որ եւ Ի ԽՈՍՏ ԱԾԵԼ կամ ԳԱԼ.

Անկարելի էր ումեք զչար աղանդոյն գործօնեալսն ի խոստումն ածեալ։ Խորհեցաւ ածել իխոստումն բազում գանիւք. (Կաղանկտ.։)

ԽՈՍՏՈՒՄՆ. Ուխտ. կարգ միայնակեցութեան.

Կուսանք որ ի խոստման կան քրիստոսի (տպ. խօսման)։ Առն թագաւորի (ի) խոստման կամ ես։ Որում ես ի խոստման կամ. (Մծբ. ՟Զ։)


Խորանարդ, աց

adj. s.

vaulted;
cubical, cubic, hexahedral;
cube;
— երկնից, vault of heaven.

NBHL (6)

κύβος cubus, tessera. Մարմին կամ ձեւ խառակուսի վեցդիմի՝ զուգաչափըստ ամենայն կողմանց. որ եւ ՔՈՒԵԱՅ, ԿԻՎՈՍ.

Երեւէր տետրասկեղ յոսկւոյ սրբոյ խորանարդ. (Փարպ.։)

(Տաճարն կամ եկեղեցին) գմբեթաձեւ խորանաարդ բարձրացեալ. (Յհ. իմ. եկեղ.։) առ կրկին նշանակութիւնս բերին եւ հետագայ վկայութիւնք. (զի ահագին մեծութիւն երկնից անխտիր է բոլորակ վրանաձեւ, եւ քառակուսի միաչափ կիվոս ըստ գրոց)

Արարեալ զերկինս խորանարդ հաստայարկ. (Ագաթ.։)

Պրկեաց զերկինս իբրեւ զխորանարդ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա. ՟Բ։)

Խորանարդ հաստաձեղուն հաստատութեամբ. (Անան. եկեղ։)


Խորանաւոր, աց

cf. Խորանաբնակ.

NBHL (1)

Խորանաբնակ. վրանաւոր.


Խորարմատ

adj.

deeply rooted;
— հաստատիլ՝ կանդաղիլ, to strike deep into the soil, to take deep root, to be deeply rooted.

NBHL (2)

որոյ արմատն է խոր կամ ի խորս.

Կէսք ի ծառոց խորարմատք են, եւ տարածատակք. (Վեցօր. ՟Է։)


Խորին

adj.

deep, high;
impenetrable, ahstruse, obscure, hidden, difficult to understand;
— ականողիք, sunken eyes.

NBHL (5)

βαθύς profundus. Նոյն ընդ խոր. խորունկ. տէրին.

Ի վիհ մեծ յանտառի խորին յոյժ։ Ե՛կ է՛ջ ի խորս խորինս։ Երկինք բարձր, եւ երկիր խորին (կամ խոր). (՟Բ. Թագ. ՟Թը. 17։ Եզեկ. լբ. 21։ Առակ. ՟Ի՟Ե. 3։)

Խորին վայրք երկրի. (Պիտ.։)

Բանք խորինք։ Խորին խորհուրդք. (Առակ. ՟ա. 6։ ՟բ. մկ. ՟բ. 31։ Ես. ՟լա. 6։ ՟իթ. 15։)

Խորին խաղաղութիւն, կամ ծերութիւն, խաւար, առաւօտ, անապատ, չարութիւն, կռապաշտութիւն. (Արծր.։ Նար.։ Մագ. Շ. մտթ.։ Խոր.։ Յհ. կթ.։ Յարեաւ ի խորին ժամ առաւօտին՝ ի մէջ գիշերին. Գանձ.։)


Խորհիմ, եցայ

vn.

to think, to meditate, to consider, to cogitate, to study;
to reason, to reflect;
to suppose, to judge, to imagine, to fancy;
to bring to memory, to call to mind, to recollect;
— ընդ միմեանս, to consult, to advise together, to deliberate, to concert;
— ի սնոտիս, to meditate on trifles;
ի խորհելն անգամ սոսկամ, the mere thought of it makes me shudder;
յայն խորհէր հանապազ, he thought of nothing else.

NBHL (17)

μελετάω, λογίζομαι, διαλογίζομαι , βουλεύω, -ομαι, φρονέω եւ այլն. meditor, cogito, ratiocinor, consulo, consulto, volo եւ այլն. Մտախոհ կամ մտախոհ լինել. խոկալ. զմտաւ ածել. տրամաբանել. երկնել ի սրտի, որոճել ընդ միտս. մտմտալ. մտածել,

Արգելիցին ի խորհուրդս իւրեանց՝ զոր եւ խորհեցան։ Խորհեցան խորհուրդ զոր ոչ կարասցեն հաստատել։ Բարկութեամբ զնենգութիւն խորհէին։ Զանօրէնութիւն խորհեցաւ յանկողնի իւրում։ Դուք խորհեցարուք զինէն ի չարութիւն, եւ աստուած խորհեցաւ վասն իմ ի բարութիւն։ Խորհէին ի սիրտս իւրեանց։ Զի՞ խորհիք զայդ ի սիրտս ձեր։ Խորհեցան ի միտս իւրեանց։ Խոհէր ի միտս իւր։ Ամենայն ոք խորհէր ի սրտի իւրում խնամով ի չարիս։ Իւրաքանչիւր չար ընկերի իւրում մի խորհիք ի սիրտս ձեր։ Խորհեցարու՛ք զտեառնէ բարութեամբ։ Խորհեցան կամ խորհեցարու՛ք զբարիս առաջի տեառն եւ մարդկան.եւ այլն։

ԽՈՐՀԵԼ. Հոգ տանել. ուշ ունել. խնամ տանել կամ ունել. խելք տալ, ուշ դնել.

Յարդ խորհեա՛ց, եւ ի դոյն կանխեսջի՛ր. (՟Ա. Տիմ. ՟Դ. 15։)

Տէ՛ր նայեա՛ց, եւ խորհեա՛ց զմեզ։ Ես աղքատ եւ տնանկ եմ, աստուած խորհեա՛ զիս։ Երանի՛ որ խորհի զիս։ երանի՛ որ խորհի զաղքատն եւ զտնանկն.եւ այլն։

Ո՞ր իցէ խորհել յաղքատն եւ ի տնանկն. խորհեալն այն է, յորժամ զմտաւ ածիցէ զտառապանսն նորա (ի լինել ձեռնտու). (Մանդ. ՟Ը։)

ԽՈՐՀԵԼ. Դնել ի մտի յօժարիլ. կամիլ. ջանալ.

Խորհեցաւ լռելայն արձակել զնա։ Իսկ եթէ զայս խորհեցայ, միթէ թեթեւութեա՞մբ ինչ գնացի։ Գիտեմ զի խորհի տէր ի վերայ քո կործանել քեզ.եւ այլն։

Խորհէր կործանել զդիս. (Խոր.։)

Ճանապարհ նմա հորդէ ամենայն ուրե՛ք, ուր եւ նա խորհեսցի երթալ. (Յհ. կթ.։)

Ոչ խորհին ուղիղ կենցաղ ցուցանել. (Ոսկ. յհ.։)

ԽՈՐՀԵԼ ընդ այլում. Խորհդակից լինել. խորհուրդ առնել կամ տալ.

Խորհեցաւ ընդ նա։ Խորհեցաւ ընդ միմեանս. Եթող զխորհուրդ ծերոցն զոր խորհեցաւ ընդ նոսա, եւ խորհեցաւ ընդ մանկտին։ Խորհեցաւ արքայ եւ իշխանքն եւ ամենայն եկեղեցին։ Զայս ինչ եւ զայս ես խորհեցայ։ Զայս ինչ եւ զայս խորհեցաւ վասն ձեր աքիտոբէլ. եւ այլն։

ԽՈՐՀԵԼ. որպէս Կարծել կամ գուշակել ընդ միտս. համարել. ճանաչել.

ԽՈՐՀԵՄ. ն. ԽՈՐՀԻՄ. կ. դուն ուրեք վարին.

եւ կ. ԽՈՐՀԵԱԼ, կամ ԽՈՐՀԵՑԵԱԼ. ն. եւ կ.

Մեղաւորաց խորհելոց վասն իմ տարապարտ հարկանել զիս. (Մագ. ՟Լ՟Ա։)


Խորհուրդ, հրդեան, հրդոց

s.

thought;
design, intention, resolution;
imagination, fancy, inspiration;
sentiment, disposition;
idea, fantasy, revery;
advice, counsel;
deliberation, consultation;
secret;
mystery;
symbol;
sacrament;
designedly, intentionally, on purpose, purposely;
փրկական —, the Holy Sacrament;
տուն, տաճար խորհդոյ, council-hall;
խորհրդեան դպիր, secretary;
— չար, pernicious advice;
— առնել՝ ի մէջ առնուլ՝ ունել, to consult, to determine, to decide on, to resolve on;
to deliberate, to confer together, to take counsel, to advise with;
— տալ, to counsel, to give advice, to advise;
— հարցանել, to ask advice, to consult, to take counsel;
ի մի — միաբանել, to think together, to deliberate unanimously;
շրջել ի խոհրդոց, to change or alter one's mind;
շրջել զոք ի խորհրդոց, to dissuade from, to advise against;
— ի մտի եդի գիտել, I had conceived the idea of knowing;
— արարի ընդ միտս իմ, I deliberated with myself;
կալաւ, he conceived the idea to;
զյանդուգն զայն խորհեցաւ —, he formed the hardy design to;
մինչդեռ յայսմ խորհրդի էր, in the midst of these thoughts, while thus deliberating.

NBHL (22)

μελέτη, λογισμός , διαλογισμός, νόημα, ἕννοια, βουλή, συμβούλιον , φρόνημα, ἑνθύμημα եւ այլն. meditatio, cogitatio, ratio, consultus, consilium եւ այլն. Խորհելն, մտածութիւն. խոկումն. տրտմախոհութիւն. տրամաբանութիւն մտաց. որոճումն ի սրտի.

Խորհրդոց ոչ ոք է որ մանի քեզ ոչ ոք է որ նմանի քեզ։ Յոյժ խոր են խորհուրդք քո։ Տէր ճանաչէ զխորհուրդս մարդկան, զի են ընդունայն։ Խորհուրդք նոցա՝ խորհուրդք անզգամաց։ Եմուտ խորհուրդ ի նոսա։ Ծանեցաւ զխորհուրդս նոցա.եւ այլն։

Ի վերոյ քան զերկինս արասցուք զխորհուրդս մեր. (Վեցօր. ՟Թ։)

ԽՈՐՀՈՒՐԴ Խորհրդակցութիւն ընդ այլս եւ խրատ.

Խորհուրդ յամենայն մարդոյ խնդրեսցես։ Խօսեցաւ ընդ նոսա ըստ խորհրդեան մանկաւոյն։ Հաստատեցաւ բանս այս ի խորհրդի անդ։ Ապախտ առնէիք զխորհուրդս իմ։ Ոչ կամէին անսալ խորհրդոց իմոց, եւ այլն։ Ոմն ի միջոյ խորհրդեանն յոտն կացեալ. (Ագաթ.։)

Խորհուրդ վատ ի մէջ առին սպանանել զնա։ Խորհուրդ կալաւ քահանայապետն։ Խորհուրդ արարին վասն յիսուսիսպանանել զնա։ Արարին խորհուրդ, զի նանգութեամբ կալցինզյիսուսեւ սպանցեն.եւ այլն։

Պատմէր զբանս խորհրդոյն հողոփեռնեայ։ Զբանսն զոր խօսեցաւ աքիովր ի խորհրդեան սենեկի քում. եւ այլն։ տուն կամ տաճար խորհրդոց. (՟Ա. Մակ. ՟Ը. 15. 19։)

Տան զերկուց բնութեանց կոչումն քրիստոսի՝ ո այլ ինչ խորհրդով, բայց զի աստուած զնոյն ւ մարդ խոստովանեսցին. (Լմբ. ատ.։)

ԽՈՐՀՈՒՐԴ. Խոհականութիւն. հանճար. իմաստութիւն.

Ոչ ծանեան խորհրդովք, թէ զկէս փայտին այրեցին եւ այլն։ Միթէ իմստութեամբ քով կամ խորհրդո՞վ արարեր քեզ զօրութիւն։ Խորհրդով մղի պատերազմ.եւ այլն։

ԽՈՐՀՈՒՐԴ. μυστήριον mysterium, arcanum, sacramentum. Գաղտնի կամ սրբազան եւ աստուածային ինչ. գաղտնիք.

Դանիէլ ի տեսլեանգիշերոյ յայտնեցան խորհուրդն։ Գոյ աստուած յերկինս որ յայտնէ զխորհուրդս. (եւ այլն. Դան. ՟Բ. ստէպ։ Տես եւ Տոբ. ՟Ժ՟Բ. 6։ Իմ. ՟Բ. 22։ ՟Ժ՟Դ. 15։)

Խորհուրդ արքայութեան աստուծոյ։ Հազարապետքխորհրդոցն աստուծոյ։ Խորհուրդ մի ասեմ ձեզ։ Ի խորհրդեանն քրիստոսի։ Խորհուրդս այս մեծ է։ Խորհուրդ հաւատոց, կամ աստուածպաշտութեան.եւ այլն։

Ուստի եւ եօթն խորհուրդք եկեղեցւոյ.

Խորհուրդ աստուծոյ է, զոր յայտնէ սրբոց իւրոց, եւ ծածուկ է ի պղծոց։ Խորհուրդ աստուծոյ է, զոր յայտնէ սրբոց իւրոց, եւ ծածուկ է ի պղծոց։ Խորհուրդ է մրմնոյեւ արեան որդւոյն աստուծոյ։ Նյս է խորհուրդն, զի ոչ ըստ տեսանելոյն, այլ՝իմանալոյնէ՝ հաւատալն. (Խոսր. պտրգ.։)

Ի կիւրակէէ ցկիւրակէ, եւ խորհրդոյ ի խորհուրդ. (Կանոն.։)

ԽՈՐՀՈՒՐԴ. τύπος typus σύμβολον symbolum. Տիպ. օրինակ. նշանակ. նշակութիւն.

Ի խորհուրդ եւ յօրինակ մեծի խորհրդոյն՝ որ յայտնելոց էր, ոչխար եւ արջառ տպաւորէին. (Եզնիկ.։)

Առակ խորհրդոյ աբրահամեան պատարագին. (Նար. ՟Խ՟Դ։)

Երեքին օծումն խորհուրդ ունին կարեւոր. (Ոսկ. յհ.։)

Գաւազանն յօձ խորհրդիւ դառնայր ... օրինակ մեծի փրկութեան խաչափայտին. (Կիւրղ. ել.։)

յղէր հրեշտակս խորհրդով առ արքայն. (Բուզ. ՟Ե. 6։)


Խորհրդաւոր, աց

adj.

mysterious, mystical, arcane;
figurative, emblematic, symbolical;
hieroglyphical;
— նշան՝ պատկեր, emblem.

NBHL (4)

μυστικός mysticus. Պարունակօղ յինքեան զխորհուրդ ինչ, կամ զգաղտնի եւ զսրբազան դիտումն. որ ասի եւ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ.

Սափոր ոսկի, խորհրդաւոր խորան. (Շար.։)

ԽՈՐՀՐԴԱՒՈՐ. Արթուն խորհրդով. զգաստ, կամ զգաստութեամբ.

Ըզգլուխըդ կա՛լ խորհրդաւոր, դիտեա՛ ակամբըդ նուրբ եւ խոր. (Կրպտ. ոտ.։)


Խորովումն, ման

s.

roasting;
ի —վս արկանել, to roast, to fry.

NBHL (3)

Մեծամեծացն ճաշք եւ ընթրիքն դժուարաւ յօրինին, եփոցք եւ խորովոյք, եւ ծախք ի վաճառաց. (Մանդ. դ։ Իսկ Խոսրովու, իբր ռմկ. Մխ. ապար.։)

Անողորմ խորովումն տապակաց։ Զոր անողորմ մեծատունն ընկալաւ զհրոյն խորովումն. (Մանդ. ՟Ը։)

Արկին ի խորովս (ձկունս), բազմեցան եւ մատեան յուտել. (Բուզ. ՟Դ. 6։)


Խուժային, յնոյ, ոց

cf. Խուժական.

NBHL (1)

Ի հեռաւորաց խուժային պարսկական ազգակաց. (Նար. մծբ.։)


Խուռն, խռան

s. adj. adv.

crowd, concourse, multitude, throng of people;
affluence, great quantity;
noise, tumult, confusion;
thick, close, dense, crowded;
many, numerous;
in crowds, in throngs;
— առ —, — ի —, in a huddle, pell-mell, disorderly, hurriedly;
ի խռան, among the crowd;
ի խռան մարտին, in the thickest of the fight;
— բազմութիւն, a numerous crowd, a throng;
— բազմութեամբ մտանել, ելանել, to crowd in;
to crowd out;
— բազմութիւն ժողովրդեան, immense concourse of people;
— հասանեն աստ օտարականք, strangers flock here.

NBHL (15)

τύρβη, ὅχλος turba. Արմատ Խռնելոյ. Խառնուրդ բազմութեան. ամբոխ խիտ առ խիտ. խուժան. շփոթ. աղմուկ.

Ի մէջ անցեալ արունահեղ խռանն՝ այնչափ բանիւ համարձակի. (Ոսկ. գծ.։)

Կոխեաց զնա՝ի խռանն ժողովուրդն առ դրանն. (՟Դ. Թագ. ՟Է. 17.) յն. համակոխեաց συμπάτεω , conculco.

Անցեալ կայ ի մէջ խռան քաջացն բէլ. (Խոր. ՟Ա. 11։)

Անկեալ մեռանէր ի խռանն։ Սպանաւ ի խռան անդ. (Եւս. քր. ՟Ա։ Արծր. ՟Բ. 5.) (ուր գրի, ի հռան։)

Յայսպիսում խռան (մարտի) յափշտակեաց տիտանն զմասն ինչ. (Խոր. ՟Ա. 6։)

Հայեցաք մեք ի խուռն մեծաթիւ համարոյ բանիցդ. (՟Բ. Մակ. ՟Բ. 25։)

ԽՈՒՌՆ. ա. գրի եւ ՀՈՒՌՆ. (ունի Ոսկեհուռն՝ իբր խուռն ոսկւով) Խառնեալ. խռկեալ. խիտ. հոծ. բազում. յաճախ. յոքնաթիւ.

Ի տեսիլ գեղոյ նորա զեղեալ խուռն կաճառացն՝ կուտակէր. (Ագաթ.։)

Ի սաստիկ բախմանէ խուռն նիզակաց. (Արծր. ՟Գ. 4։)

ԽՈՒՌՆ. մ. Խռնեալ գոլով. ամբոխիւ. համագունդ. միանգամայն, կամ ի միասին. սիւրիւ սիւրիւ, հուռ հուռ.

Խուռն ի վերայ դիմեալ ի մեծ հրապարակին։ Ահեղ թնդիւք եւ բախմունք խուռն յարձակելոյ. (Արծր. ՟Գ. 4. 15։)

Մարկոս ասէ, թէ երիս աշակերտս. Իսկ սա, թէ զաշակերտսն՝ ի խուռն ի խուռն. (Ոսկ. մ. ՟Բ. 6։)

ԱՌ ԽՈՒՌՆ. մ. Շփոթ օրինակաւ.

Առ խուռն պեղելով՝ այսր եւ անդր կացուցեալ լինէր հողակոյտ բլուրս. (Պիտ.։)


Խստամբեր

cf. Խստակրօն.

NBHL (3)

Համբերօղ խստութեան. ճգնազգեաց. եւ Ճգնաւորական.

Զի կրօնաւոր երեւեսցի եւ խստաբեր. (Սարգ. յկ. ՟Ը։)

Զխստաբեր առ մեզ խստամբեր վարուք. (Յհ. կթ.։)


Խստամբերութիւն, ութեան

s.

cf. Խստակրօնութիւն.

NBHL (2)

Համբերելն խիստ վարուց. խստութիւն վարուց. Ճգնութիւն. խստակրօնութիւն.

Որ ճնշէր զմարմինն խոնարհութեամբն. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)


Խստութիւն, ութեան

s.

hardness;
stiffness;
roughness, harshness, asperity, austerity, rigidness;
rigour, severity, cruelty, inclemency, inflexibility;
— սրտի, obduracy, hardness of heart;
— բարուց՝ օրինաց, severity of customs, of laws;
կարծեաց, too great austerity of morals, puritanism;
— որովայնի, tightness of the bowels, costiveness, constipation.

NBHL (17)

σκληρότης, τὸ σκληρόν durities. Խիստ գոլն. պնդութիւն. կրծրութիւն. սերտութիւն.

Խիստ եւ անուտելի է կեղեւ արմատոյն ... որ յարմատոյն կարիցէ որոշիլ ի խոտութենէ. (Սարգ. յկ. ՟Դ.)

Որպէս ոսկրն՝ որ խստութեամբն պնդէ զթուլութիւն մսոյն. (Բրսղ. մրկ.։)

ԽՍՏՈՒԹԻՒՆ. Պակասութիւն մեղմութիւն. բարկ եւ սաստիկ գոլն յո՛ր եւ է կարգի. սաստկութիւն կրից կամ բարուց. Բռնութիւն դժնդակութիւն կրից կամ բարուց. բռնութիւն. դժնդակութիւն. դառնութիւն. բարկութիւն.

Խստութիւն խստութեամբ ոչ մղի, այլ՝ զգօնութեամբ. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)

Ի խստութենէ դեղոյն (այսինքն ի ժանտութենէ մահադեղոյն) քակտեալ ցրուեցաւ մարմինն յօդ յօդ. (Ոսկիփոր.։)

Քաղցրացուցանել զխստութիւն իշխանին. (Եզնիկ.։)

Հեզութիւն ի խստութեան։ Ցոյցք խստութեանն (եղիայի). (Յհ. կթ.։)

Աստուած քաղցրութեամբ հարցանէր, իսկ նա խստութեամբ եւ լրբութեամբ առնէր զդատաստանի. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Մի՛ հայիր ի խստութիւն ժողովրդեանդ այդորիկ. (Օր. ՟Թ. 27։)

Կակղասցին ի խստութենէ անտի իւրեանց. (Մծբ. ՟Ժ՟Ե։)

ԽՍՏՈՒԹԻՒՆ. Սաստկութիւն իրաց. առաւելութիւն, ուժգնութիւն, դժուարութիւն. դժնդակութիւն. ծանրութիւն.

Խստութիւն անձրեւոյ։ Խաւար խստութեան։ Եկեսցէ ի վերայ ձեր սով խստութեամբ։ Գործ խստութեան։ Զայս խստութեան տանջանս մարմնոյ. (Ես. ՟Դ. 6. ՟Ե. 30. ՟Ը. 21։ Օր. ՟Ի՟Զ. 6։ ՟Բ. Մակ. 34։)

Հողմոց խստութիւնք. (Սարգ. յկ. ՟Ե։)

Սաստկագոյնս նեղեալ հարկաց խստութեամբ. (Խոր. ՟Ա. 13։)

Եւ էր մարտ ի սաստիկ խստութեան. (Ագաթ.։)

Սաստիկ լալովն ... խստութեամբ ողբալոյն. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։)


Խտրեմ, եցի

va.

to distinguish, to discern, to make a difference;
to observe rigorously or scrupulously;
— զբարեկամն ի մարդելուզէ, to distinguish a friend from a fawner.

NBHL (9)

διακρίνω dijudico, discerno παρατηρέω observo. Խտիր դնելով որոշել, զանազանել. ճշդիւ կշռադատել. խղճել. քննել. ընտրել. զգուշանալ. պահել. Պահպանել.

Որ խտրէ զհողմս, ոչ սերմանէ։ Զաւուրս խարէք եւ զամիսս եւ զժամանակս. (Ժղ. ՟Ժ՟Ա. 4։ Գաղ. ՟Դ. 10։)

Ամենայն ինչ՝ որ ի սպանդանոցի վաճառի, կերայք, եւ մի՛ խտրէք վասն խղճի մտաց։ Որ ուտէ եւ ըմպէ անարժանութեամբ, դատաստանս անձին իւրում ուտէ եւ ըմպէ, զի ոչ խտրէ զմարմինն տեառն. (՟Ա. Կոր. ՟Ժ. 25։ ՟Ժ՟Ա. 29։)

Ոչ խտրէ զմարմինն տեառն, այս է՝ ոչ հարցափորձէ եւ իմանայ զմեծութեանն պարգեւս. (Տօնակ.։)

Զորս ըստ պատկերի աստուծոյ եղեն, կանոնաւ խտրէ։ Ոչ խտրեցի զմանունս փոքունցն յանցանաց՝ իբր անվնասակարք վարկանելով. (Նար. ՟Հ՟Ե. եւ ՟Ժ՟Թ։)

Եթէ զանօրէնութիւնս խտրիցես, ո՞ կարէ ժուժկալ լինել առաջի քո. (Սեբեր. ՟Թ։)

Եւ առ պարսիկսն խտրելի է (եփել զգառն ի կաթն մօր իւրոյ). (Կիւրղ. ել.։)

Իսկ (Բուզ. ՟Ե. 43.)

Մեծապէս խտրեաց ընդ միտս իւր. իբր խտրանս կամ չար գուշակութիւն համարեցաւ։


Խտրոց, աց

s.

interval, space;
division, separation;
distinction, difference;
— ընդ մէջ անկանիլ, to interpose;
to interfere, to intermeddle.

NBHL (8)

Անլուայ ձեռօք ուտել ոչինչ ունի խտրոց. (Ոսկ. յհ. ՟Բ. 27։)

Ոչ ասաց բացաձայնութեամբ, թէ երանի՛ է (ամենայն) աղքատաց, այլ զխտրոցն ի միջի արկ, թէ հոգւով. (Լմբ. սղ.։)

ԽՏՐՈՑ. μέσον medium διάστημα intervallum. Անջրպետ. Ընդ մէջ անկեալ ինչ՝ որոշիչ, զատուցիչ. միջոց, եւ հեռաւորութիւն միջոցաւ. խափան, արգել.

Ցուցանէ զինքն զուգեալ ընդ ծնողին, եւ ոչ իսկ բնաւ լինել խտրոց ի միջի։ Պատկեր եւ փառք աստուծոյ ասի որդի եւ մեք, այլ բազում է խտրոց միջին. (Ոսկ. յհ. ՟Բ. 29.) (որ հայի եւ ի ՟Ա նշ։)

Հերքեալ տարագրեալ խտրոցաւ մեծաւ։ Ի յերկուցն միջի բաժանեալ խտրոց։ Առ խտրոց փոքր միջոցին։ Եթէ զբաժանմանն իմ խտրոց քակտեսցես։ Յայտ արարեալ խտրոցաւ սահմանի. (Նար.։)

Զեւն խտրոց հարցն, որ ի մէջ մեր եւ քաղկեդոնականացն. Մաշտոց վարդապետ առ (Յհ. կթ.։)

Զեւն անկեան որմոցն միութեան՝ բաժանման խտրոց արկին ի մէջ մեր։ Մինչ չեւ եմք ձգեալ. (Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։)

Ես աժդահակ խտրոց ընդ մէջ անկեալ. (Խոր. ՟Ա. 25։)


Խրատտու, աց

cf. Խրատուկ.

NBHL (8)

ԽՐԱՏՏՈՒ παιδεύων, συμβουλεύων, σύμβουλος, συμβιβάζων instructor, consiliarius եւ այլն. որ եւ ԽՐԱՏԱՏՈՒ. Տուօղ զխրատ եւ զխորհուրդ բարի կամ չար. Խրատ տուօղ.

Ոչ լսէի ձայնի խրատտուի իմոյ. (Առակ. ՟Ե. 13։)

Ոչ յումեքէ խրատտուէ դրդեալ. (Աբր. մամիկ.։)

Է ինչ փրկութիւն եւ ըարեօք գտանել՝ կամ ի բժշկաց, կամ ի գանէ խրատտուաց. այսինքն դաստիարակաց եւ այլն. (Ոսկ. ես.։)

Ընդ իշխանին վատ խրատտուին անկանել. (Եզնիկ.։)

Բանք անօրինացն զօրացան՝ խրատտուացն զանօրէնութիւնս. (Տօնակ.։)

Ըստ առաջին խրոհրդական խրատտուացն։ Պատգամ ի ներքս յղէին զնոյն խրատուն իւրեանց. (Եղիշ. ՟Բ։)

Զխրատտուի կարգ, եւ ոչ զօրէնդրի ցուցանէ այսոքիւք։ Այնպիսի իսկ միտք վայելէին խրատտուաց, ոչ միայն ողոքել, այլ եւ կասկծեցուցանել. յն. խոհրդատուաց. (Ոսկ. մ. ՟Ա. 20. 22։)


Խրթնի

cf. Խրթին;
երեկորնեայն —, Venus, Vesper (the evening star).

NBHL (6)

Զի թէ յաջ կողմն գնասցեն, ի տիւ եւ յարեգակնդ. իսկ եթէ յահեակ, երեկս կոյս ի խրթնին. (Փիլ. լին. ՟Ա. 7։)

Զայն արարուած որբաց արուսեակն, եւ սգաց երեկորեայն խրթնի. (Լաստ. ՟Ի՟Գ։)

Զմեզ կափուցեալս ի ճառագայթից, եւ խրթնիս եւ խաւարչտին եղեալ. (Մագ. ՟Ի՟Ե։)

Ծածկէ յայլագունակ խրթնի եկամտից. (Նար. ՟Ղ՟Գ։)

Կամի՞ս զխրթնի խորութիւն նոցա, եւ զխարդաւանութեան խոկումն նոցա չարի. (Մագ. ՟Ա։)

Այնքան խրթնի անծանօթք պատահեն առ միմեանս (բանքն), մինչեւ թարգմանաց անգամ կարօտանան. (Արծր. ՟Բ. 7։)


Խաւարումն, ման

s. ast.

darkening, offusca-tion;
tenebrse;
eclipse;
— արեգական՝ լուսնի, solar, lunar -;
— բոլորական, մասնական, մանեկաձեւ, total, partial, annular -.

NBHL (3)

σκότωσις obscuratio ἕκλειψις eclypsis. Խաւարիլն. պակասումն լուսոյ կամ ի լուսոյ. նսեմութիւն. մթութիւն.

Լուսին է պայծառ խաւարման արեգական. (Շիր.։)

Խաւարումն աչաց, խլութիւն ականջաց։ Փորեցին զաչս հասանայ ... թափել զհասան ի պատուհանից խաւարմանն. (Արծր. ՟Ե. 2։)


Խափան, աց

s. adj.

hinderance, impediment, obstacle;
encumbering;
inactivity, idleness, sloth;
idle, unoccupied;
hindered, prevented;
stopped, discontinued;
— առնել՝ լինել, to hinder, to impede, to prevent;
կալ, to be disoccupied;
to be in idleness.

NBHL (16)

ἑγκοπή impedimentum ἑμπόδιον obex. Արգել. խոչընդակն. խոչընդոտն. խոչ եւ խութ. որպէսխափանիչ, կամ խափանարար. ընդհատիչ. եւ Խափանումն. ընդհատումն. անգործութիւն.

Դժնդակ ժողովուրդ ոմն խափան օրինաց. յն. դիմակաց. (Եւս. ՟Ժ՟Գ. 4։)

Զի մի՛ խափան ինչ լինիցիմք աւետարանին. յն. ընդ հատումն, կամ արգել ՟Ա. (Կոր. ՟Թ. 12։)

Եղեն յորոգայթ մեծ, եւ ի խափան (յն. դարան) սրբութեան. (՟Ա. Մակ. ՟Ա. 38։)

Խափան առնելողջակիզացն պատարագած. յն. արգելուլ. (՟Ա. Մակ. ՟Ա. 47։)

Խափան առնել. յն. խոչնդոտն լինել. (Ոսկ. յհ. ՟Ա. 10։)

Ամենայն բարեաց խափան է տրտմութիւնն։ Որպէս զգալի աչաց խաւար է խափան՝ ներգործել, նոյնպէս եւ անգիտութիւն՝ մտաց. (Վրք. հց. ՟Ժ՟Գ։ Տօնակ.։)

Ոչ եթէ խափան ինչ ոչ կամիմ զիրաց արքունի. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Զխափան գիշերոյն մտաւ ածեալ՝ աղօթէ եկեղեցի. (Յհ. իմ. կարգ.։)

Մեր փրկութեան ոչ կարաց ի խափան լինել. (Ոսկիփոր.։)

ԽԱՓԱՆ. ἁργία otium, desidia. Անգործութիւն. դատարկութիւն.

Ի խափանի, եւ իւրոց շարժութեանցն հանդարտութիւն բերելով տկարագոյն լինել հարկ է. (Պղատ. տիմ.։)

ԽԱՓԱՆ. ἁργός, ἁεργός otiosus. Խափանեալ ի գործոյ. անգործ. դատարկ. ավարա, պօշ.

Մի՛ ոք ի ձէնջ խափան կայցէ. զի խափանումն մայր է կարօտութեան. (Ածազգ. ՟Ժ՟Ա։)

Դատարկ եւ խափան կալ։ Անաշխատ եւ խափան կալն ուսուցանէ զամենայն չարիս. (Ոսկ. յհ. ՟Ա. 43։)

Զհաւորսութիւն առ խափան լերինս (կամ լերունս) ոչ ոք արգելուցու. (Պղատ. օրին. ՟Է։)


Խափանեմ, եցի

va.

to hinder, to stop, to impede, to obstruct, to embarrass, to cross, to delay, to interrupt;
to intercept;
to interdict, to prohibit;
to abolish, to abrogate, to annul, to revoke;
to take away;
to sippress;
— զճանապարհն, զանցս ուրուք, to stop the way or passage, to stop up, to obstruct, to encumber;
— զերկիր, to encumber the earth.

NBHL (5)

καταργέω, ἁργέω, εἵργω, ἑμποδίζω arceo, impedio, prohibeo. Խափան առնել. խափան լինել. արգելուլ. խոչընդոտն լինել. Չթողուլ. կասեցուցանել. անգործ առնել. դադարեցուցանել. կր. դադարիլ. եբր. պաթէլ, թ.

Խափանելզգործս, զերկիր. կամ զմարդիկ ի գործոյ, զհրէայսն ի շինելոյ. կամ զհաւատս. Զօրէնս, զաւետիս, զամենայն իշխանութիւնս. զայն՝ որ զիշխանութիւն մահուն ունէր։ Խափանեսցի մարմին մեղաց, կամ մարգարէութիւն, գիտութիւն, մահ։ Քրիստոսիւ խափանելոց է։ Որ խափանելոցն էր։ Ի վախճան խափանելոցն։ Խափանեալ էք ի քրիստոսէ։ Զիշխանաց աշխարհիս այսորիկզխափանելեացս։ Յորժամ եղէ այր, զտղայութեանն ի բաց խափանեցի։ Խափանեցաւ շինուած տաճարին։ Մի՛ խափանեցէք զիս, զի տէր յաջողեաց զճանապարհս իմ։ Ընդէ՞ր խափանէք զժողովուրդն ի գործոյ իւեանց։ Խափանեցան գործք նորա։ Խափանեսցուք զգործս նոցա։ Խափանեցից ի տերւոջէդ յայդմանէ զձայն զնծութեան։ Ոչ խափանեսցինգնացք քո։ Խափանեցին զօրէնս քո. եւ այլն։

զամենայն հոգս իւրեանց ծախել ի խափանելի երկրաւորս. (Վրք. հց. ՟Բ։)

ԽԱՓԱՆԵԼ. συγκλείω concludo ὐποσκελίζω supplanto եւ այլն. որպէս թէ Խափուցանել ի հաղբս. (թ. գափաթմագ ) կամԽաբանօք կարթել. խոչընդոտն եւ խափան լինել.

Ժամանեա՛ նոցա, եւ խափանեա՛ զնոսա։ Խափանեցան եւ անկան։ Խորհեցան խափանել զգնացս իմ։ Ի գնացս իսկ իւր խափանեսցի այր։ Ես խափանեցի զեփրեմ։ Խափանեսցենզնա հայր եւ մայր նորա.եւ այլն։


Խելամուտ

adj.

intelligent, well-informed, skilful, learned;
— առնել՝ կացուցանել, to initiate, to instruct, to inform;
— լինել, to be well-informed, to have profound knowledge, to be well versed in, to understand thoroughly, to know perfectly;
— լինել ապագայից, to penetrate the future;
— լինել ի մէջ բարւոյ եւ չարի, to distinguish, to know good from evil;
— լինել յամենայն ճանապարհս իւր, to be have prudently or wisely;
— լինել ի սրտի իւրում, to revolve, to turn over in one's mind, to reflect, to consider, to mediate, to ruminate, to ponder;
— լինել ոգւոյ նորա, to seize the meaning, to enter into the spirit of;
— ամենայն իմաստութեան, learned in all knowledge.

NBHL (6)

Եւ իբր Խելամտական, հասուն.

συνετός intelligens ἕμπειρος expertus եւ այլն. Խելօք մտեալ ի խորս բանին. հմուտ. ներհուն. իրագէտ. հասու. տեղեկ. փորձ. Հանճարեղ. իմաստուն

Խելամուտ էի դաւիթ քան զամենայն ծառայսն սաւուղայ։ Էր դաւիթ խելամուտ յամենայն ճանապարհս իւր։ Մանկունս խելամուտս ամենայն իմաստութեան։ Եւ դու տեղեակ խելամուտ տաղեացն։ Խելամուտ առնեմ զքեզ ուղիղ շաւղաց.եւ այլն։

ԽԵԼԱՄՈՒՏ ԱՌՆԵԼ. cf. ԽԵԼԱՄՏԵՑՈՒՑԱՆԵՄ. συνετίζω, συμβιβάζω, φράζω instruo, intelligentem facio եւ այլն. (Առակ. ՟դ. 11։ Ել. ՟դ. 12։ 7ոբ. ՟զ. 24. եւ այլն։)

ԽԵԼԱՄՈՒՏ ԼԻՆԵԼ. cf. ԽԵԼԱՄՏԵՄ. (Ել. ՟Լ՟Ա. 4։ ՟Լ՟Զ. 1։ ՟Գ. Թագ. ՟Գ. 9։ Յոբ. ՟Լ՟Ը. 18. 20։ Առակ. լ. 3։ Ղկ. ՟Բ. 19։)

Բարերարութեանն նորա խելամուտ լինել. (Եզնիկ.։)


Խելք, լաց

s. adv. mar.

brains;
mind, sense, wit, understanding, intelligence, wisdom;
խելօք, skilfully, ingeniously, cleverly, dexterously;
bench for rowers;
կամրջաց, bridge-head;
— գետոց, source of ariver;
—լս ունել, to be wise, judicious, prudent;
ի խելաց ելանել, to lose one's reason, to become mad;
գնալ խելօք, յայլ խելս շրջել, յայլոյ խելս լինել, to be out of one's mind, to turn mad;
ցնորիլ ի խելաց, to faint, to swoon;
ի խելս գալ, to come to one's self, to recover one's self;
to amend;
խելս խառնել, to tax one's ingenuity, to contrive, to set one's wits to work, to try, to attempt;
to dupe, to outwit, to use artifice, craft, guile;
ի խերս կերպարանեալս, feignedly, with simulation, in appearance;
astutely, cunningly;
բանք բազում — սակաւ, much tongue and little judgment;
ի խելաց եւ ի մտաց թափեալ, hair-brained, cracked, foolish, insane, mad;
գինին կալաւ զխելս նորա, he became intoxicated, tipsy. — նաւի, poop, stern of a ship;
ի խելս նաւին, on the poop.

NBHL (21)

Հարկանելով (մոխրոյն) ընդ խելսն՝ վտանգեսցէ զնա. (Ագաթ.։)

Խելացն լուսերակքն։ Զոր նչ բան ունի խելքն առ երակն։ Երկուս միայն գործուածս խելացն զառաջեցաւ արար։ Զառաջով կուսէ փորուածս խելացն. (Նիւս. բն.։)

Լսելոյ զօրութիւն ի խելսն եւ յականջսնդնէր խլին. (Սարկ. հանգ.։)

ԽԵԼՔ. Միտք (որպէս տիրապէս բնակեալ ի խելս, այսինքն յուղեղն). բանականութիւն. արուեստ, ւ խորագիտութիւն կամ խորամանկութիւն. Խելք.

Իմաստք խելացն, որ բնակեալ է յուղեղն՝ որ ի գլուխն։ Մոլորութիւն ի խելս մտացն անկանի, եւ ցնորեցուցանէ. (Յճխ. ՟Ի. եւ ՟Դ։)

Սկսանիջի՛րպարսաւել զմեծութիւն հնարիւք ինչ խելօք. (Ոսկ. եփես. ՟Ի։)

Զխնդրեալսն յաստուծոյ խելս բարիս, եւ զինքեանս անխրատս գոլ, անիմայ ասեմ։ Ճանապարհորդք ի տունս եւ ի հայրենիս փութան, իսկ իմաստունք ի խելս եւ իմաստութիւն։ Պիտէր ինձ կաթ մի բախտի, եւ ոչ խելք կարասով. (Ոսկիփոր.։)

Խելք բնաւ ոչ ունիս դու։ Ագռաւն խելօքն գնաց (ռմկ. խելքը թռուց ), եւ հպարտացաւ ի սուտ գովութենէն. (Վրդն. առակ.։)

ԽԵԼՍ ԽԱՌՆԵԼ. μεθοδεύω, μηχάνομαι architector, machinor. Ճարտարել. հնարիլ. Մեքենայել. Խելք բանեցնել՝ կամ վարպետութիւն ընել.

Իբրեւ զայն ինչ խելս մանքենայից խառնել. (՟Գ. Մակ. ՟Դ. 15։)

Այլ իմն խելս խառնէբանին։ Յօգուտ համարէր խելս խառնել բանին։ Տե՛ս որպիսի խելս խառնէ առ ի զխրատ ընդունելոյ. (Ոսկ. գաղ. եւ Ոսկ. եփես. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Իսկ դու այլ առաւել խելս քան զքրիստոսին ի քեզ խառնես. (Լմբ. ատեն.։)

Խելս խառնել առակս ի մեզ կազմի. (Մխ. առակ.։)

Քանզի խորագէտ էի, խելօք կալայ զձեզ. (՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 18։)

Ոչ եթէ զի մեռցի յովսէփ ի ներքս ի գուբն, կամէր (ռուբէն), այլ զի խելօք թափիցէ ի նոցանէն. (Եփր. ծն.։)

ԽԵԼՔ ԿԱՄՐՋԱՑ կամ ԳԵՏՈՑ. Գլուխ, սկիզբն, մուտ.

ԽԵԼՔ ՆԱՒԻՆ. πρύμνη puppis. Գլուխ նաւու՝ ըստ որում սկիզբն նորա, ուր է ղեկն. (ուր յայլ լեզուս Գլուխ նաւու կոչի առաջակողմն, որ յառաջ երթայ։)

Ննջէր ի խելս նաւին ի վերայ բարձի. (Մրկ. ՟Դ. 38։)

Եւ ζυγόν transtrum, -ra. Նստարանք՝ որ ի նաւս կամ ի նաւակս. որ ըստ յն. Լուծ ասի. պանքա, մանղա.

Ընդ խելս նաւացն զպարանոցն կապէին. (՟Գ. Մակ. ՟Դ. 8։)

Մանուկ մի ննջէր ի յեզրն ի խելս տանն. (Ոսկիփոր.) (նոր ձ. յեզեր տանն։)


Խեցի, եցւոյ, եցեաց

s. adj.

brick, tile;
pottery, earthen-ware, crockery;
porcelain, China-ware, Wedgewood-ware;
potsherd, fragment of earthen-ware;
fish-shell;
shell, conch;
—ք, pottery;
Wedgewood-ware, Wedgewood-manufactory;
earthen, delft;
զ— կարկատել, to beat the air, to pound the water.

NBHL (14)

ὅστρακον, κέραμος, κεραμίς testa, vas fictile. նիւթ կարծրացեալ իբր ոսկր. Կաւ թրծեալ հրով եւ պէտս ամանոց, եւ շինուածոց. անօթ բրտի. աղիւս թրծեալ. կղմինտր. եւ Խեշերանք կամ բեկոր նոցին.

Չորացաւ որպէս խեցի. զօրութիւն իմ։ Որ տայ արծաթ նենգութեամբ, իբրեւ ընդ խեցի համարեալ է։ Ոտքն կէս երկաթոյ, եւ կէսն ի խեցւոյ։ Ոչ Խառնի երկաթ ընդ խեցի։ Առեալ խեցի՝ քերէր զթարախն. եւ այլն։

Զխեցի կարկատէ, որ ուսուցանէ զյիմարն. (Սիր. ՟Ի՟Բ. 7։)

Իկաւոյ՝ խեցի եւ աղիւս կազմին. (Պրպմ. ձ։)

Զտախտակսն մովսէս խորտակեաց, եւ բեկորք նոցա ոչ կցեցան. եւ խեցիք նոցա իբրեւ զխեցիսն մարմնոյ ոչ յօդեցան. (Եփր. համաբ.։)

Ո՛վ մարդ ուսիր, որ ի խեցոջն անչ կայ գանձեալ. (Եփր. աւետար.։)

Զխեցեմորթս զեռունս որպէս զգայուն ծառս կազմաց. եւ իբրեւ զփայտ եդ զխեցին շուրջ զնոքոք։ Ոչ էած շուրջ զմեօք թեփ, որպէս օձից եւ ձկանց. եւ ոչ խեցի, որպէս կայից եւ գաղտակրայց. (Նիւս. բն.։)

Զմիւռնիայն ոմն ի խեցեմորթիցն ի տուն իւր կոչէր, սակաւ ինչ յիւրմէ զխեցին թողացուցեալ՝ ձգէ գազանն քար ի պատեանն, եւ ըմբռնեալ ուտէ. (Մխ. առակ.։)

Ի կրկին նշանակութիւնս մարթի ձգիլ ասելն.

Սուր խեցեաւ քերեցին։ Խեցեաւ փոխանակ եղջեր ամենայն մարմին նոցա քերեալ լինէր. (Հ=Յ. յնվր. ՟Ը.։)

ԽԵՑԻ. Գազան որոյ մորթն կամ պատեանն է խեցի, ոսկրուտ.

Խոյթ մի, որ էխեցի ծովու։ Խեցի գազանն եկն դարձեալ (Վրք.հց. ՟Ժ՟Ե։)

Գրեաց յերկուս տախտակս պղնձիս եւ խեցիս. (Վրդն. պտմ.։)

Երկու սիւնս արարեալ պղնձի եւ խեցի. (Երզն. քեր.։)


Խէթ, խեթի, խիթի

s.

knock, blow;
obstacle, hinderance, impediment;
fraud, cheat;
hate, ill will, aversion;
jealousy;
remorse, scruple;
pain, affliction, grief;
doubt, distrust, apprehension;
gripes, colic;
— եւ խութ ընդ ոտն անկանել, to trip up, to oppose, to obstruct, to embarrass;
խեթիւ հայել՝ տեսանել, to look daggers, to look grim, to scowl;
խեթիւ հայել արեգական, to sunburn, to tan, to freckle, to brown.

NBHL (21)

Զգուշութիւն՝ վասն խիթի խղճի նոցա, զի երկիցեն յաստուծոյ. (Եփր. ղեւտ.։)

ԽԷԹ κόλυμα impedimentum σκάνδαλον offendiculum. գրի եւ ԽԵԹ. Խոչ եւ խութ. խոչընդոտն. որ նչ խթի յոտս ի գնացս, կամ տայ գայթել. արգել. որոգայթ. առիթ գլորման կամ գայթագղութեան. վտանգ. կասկածանք.

Բազում խէթք եւ խութք են ճանապարհին։ Յառաջ զխեթն ՛ն բաց խլել. (Ոսկ. փիլիպ. եւ Ոսկ. բ. կոր.։)

Բառնալ զգայթագղութիւն ի միջոյ, մի՛ ումեք խէթ եւ խութ այնուհետեւ ընդ ոտս անկանել. (Ագաթ.։)

Զխէթս ի բաց ընկենլի մի՛ նիւթ դժնդակ խորամանկութեան բանսարկուին. (Նար. ԿՂ. ՀԳ. ՂԲ։)

Դաւաճանեալ զնա ի սպանումն, զի էր նմա խէթ կամաց իւրոց. այսինքն արել. (Խոր. Ա. 23։)

Ընդէ՞ր արար ընդ մեզ յաշխարհի զգազանս վնասակարս, եւ կացոյց ի խեթի զկեանս մեր. այսինքն ի վտանգի, կամ ի կակածանս. (Վեցօր.։)

Յորժամ խէթ ատելութեան լցի ի մէջ ծառայից եւ տեառնն, ոչ վաղվաղակի ժպրհին ընդ նա խօսակցիլ. (Լմբ. պտրգ.։)

Եթէ վասն աստուծոյ հալածիս, մի՛ խէթ (կամ խեթ) պահեր։ Որ Խեթիւ ննջէ, բարկացուցանէ զաստուած. (Նեղոս.։)

Ընդ որում խեթիւ հայէր արշակ հանապազ. (Խոր. Գ. 43։)

Մի՛ հայիք յիս, զի ես եմ սեւացեալ. վասն զի խեթիւ հայեցաւ յիս արեգակն. Յն. օտարաբար կամ թիւր հայել. (Երգ. Ա. 5։)

Ի սեւաթոյր տխրութենէ գործոց մերոց խեթիւ հայեցաւ ի մեզ արեգակն ճշմարիտ. (Յհ. կթ.։)

Խեթիւ. (ռմկ.) խոլոր. (Լծ. նար.։)

ԽԷԹ. Կասկած. վախ.

Ի մէջ խիթի ահիւեւ երկիւղիւ կայր. գուցէ՝ ասէ, ածից ես ի վերայ իմ զանէծս, եւ ոչ հեշտալի լինէր նմա քունն. (Խոր. Բ. 35.) (՛ այլ ձ. խէթ սրտիւ. իբր կասկածոտ։

Չիք նոցա խիղճ կամ խէթ յետ մկրտութեանն յօրինաց անտի։ Նա արդարացուցանէ զիս ի մէջ խղճի եւ խեթի. (Եփր. հռ. եւ Եփր. ա. կոր.։)

Զամենայն խիղճ եւ զխէթ յիւրաքանչիւրմտաց ի բաց մերժեալ իցէ. (Ոսկ. յհ. Ա։)

Խէթք մտաց Խէթք մտաց։ Խէթ մտացս։ Զգայութիւն սրտին իմաստալից՝ խէթիւ խոցոտեալ։ Խէթս, տխրութիւնս. (Նար. կ.։ Նար. ԽԷ. ԻԳ. ԻԴ։)

Հոլանեալ գործէին զմեղս համարձակութեամբ առանց խիթի յամենայն չարիս դարձեալք. (Բուզ. Դ. 17։)

ԽԷԹ. Խիթք որովայնի, կամ ցաւ ինչ խայթիչ եւ տանջիչ. որպէս մարմաջ, կամ կրծումն, եւ այլն. զի պէսպէս մեկնի ասելն

Հայցէ զքեզ տէր ջերմամբ եւ սարսռով, եւ խեթիւք. (Օր. ԻԸ. 22.) յն. ἑρεθισμός irritatio, rosio. ԽԷԹ 2 ա. cf. ԽԵԹ, կամ ԽԵԴ։


Խթեմ, եցի

va.

to goad, to spur, to incite, to drive, to spur on, to urge on;
կաշառս —, to bribe, to corrupt;
to buy over.

NBHL (11)

πατάσσω, νύσσω, -ττω percutio, pungo, pulso κατάπτομαι attingo, manus injicio, impeto, lacesso, mordeo. Մխել որպէս խթանաւ, կամ խայթոցաւ. առխեթել. ընխոթել. դրդել. հարկանել. խայթել. կծանել. խօթել, դպլիլ, մշտել, կճել.

Յանկարծակի խթեաց ազդ արար։ Խթեաց զկողսն պետրոսի. (՟Գ. Մակ. ՟Ե. 8։ Գծ. ՟Ժ՟Բ. 7։)

Խթեաց նմա ոսկի ձոյլ գաւազաւն. (Ճ. ՟Գ.)

Արմկամբքն խթէին զթովմաս, եւ արկանէին աչօք. (Ոսկ. նոր կիր.։)

Ի խեծանողականացն զազիրն զեռնոց խթեալխոցոտիմ. (Նար. ՟Ժ՟Թ։)

Զմեղսն հալածէ խիղճ մտացն ազդմամբն աստուծոյ, զոր խթէ եւ ցաւեցուցանէ աստուած. (Բրսղ. մրկ.։)

Խթեալ ի խղճէ մտացն։ Իխթելոյ մարմնականսնեղութեանցնզարթուցեալ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. ատ.։)

Աստ եւ իւրոց աշակերտացն խեթէր, որ ո առժամայն հանդերձեալ էին հաւատալ ի նա։ Զայս ասելով՝ եւ զհրէական անմտութիւնն խթէր. (Ոսկ. յհ. ՟Ա. 29։)

ԿԱՇԱՌ ԽԹԵԼ. Կաշառ տալ՝ յարամրի ի ներքս մուծանելով. Ձեռքը ստակ սխմել՝ կաշառելու համար.

Միում միում կաշառ դաղտ խթէր. (Եղիշ. ՟Գ։)

յորմէ (Յհ. կթ.)


Խլինք

cf. Խլիկք.

NBHL (2)

որ եւ ռմկ. խլնիք, խլլիք. Խիղ հիւթ քթի. աղտ ռնգաց.

Արտաթորութիւնքն եօթն. արտասուք, խլինք, տողուկք, եւ այլն. (Փիլ. այլաբ.։)


Խղճալի, լւոյ, լեաց

cf. Եղկելի.

NBHL (1)

Արժանի խղճալոյ. աւաղելի. Ցաւալի. եղկելի. Խղճալոյ. նւնղելի. ցաւալի. եղկելի. խղճալու, խղճուկ, խեղճ.


Խմբարան, աց

s.

assembly;
— եկեղեցւոյ, nave.

NBHL (4)

Ժողովարան. եկեղեցի. տաճար.

կատարելոց անձանց խմբարան. (Նար. գանձ եկեղ.։)

Նոցա է եկեղեցի խմբարան. (Լմբ. պտրգ.։)

Շինէ եւ զերկնաճեմ խմբարանն, զգմբեթայարդ եկեղեցին. (Ուռպել.։)


Խնամած

adj.

careful;
cf. Խնամակալ.

NBHL (2)

ԽՆԱՄԱԾ ԽՆԱՄԱԾԱԿԱՆ. Խնամածու. խնամածօղ. փոյթ ի խնամել. գթած. հոգ տանօղ, հատկսկիծ.

Եւ այս խնամածի եւ գորովագոյն հօր է։ Զի բարս որդւոց ունին ծնօղք խնամածականս. (Ոսկ. ես.։)


Խնամատար

cf. Խնամակալ.

NBHL (3)

Գիտելով աշակերտին զխնամատարս ժողովրդեանն. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Խնամատար աջովդ քով. (Մամիկ.։)

Խնամատարք քաղաքական հանճարագիտութեանց. (Արծր. յռջբ։)