Your research : 12 Results for մարի

Entries' title containing մարի : 14 Results

Definitions containing the research մարի : 104 Results

Փրփուր, փրոյ, փրոց

s.

froth, foam, scum;
slaver, drivel;
— օճառի, soap-lather;
— ի վեր բերել, to froth, to foam;
ի բաց առնուլ or բառնալ զ—ն, to skim, to scum, to despumate.

• ՓՈԽ.-Լազ. փոփոժի, փոփոջի «փրփուր», որ թէև բաւական հեռու է երևում հայերէ-նից, բայց ենթադրում է հնագոյն *փոփորի. հմմտ. վրաց. քմարի=լազ. քոմոջի «ամու-սին» և վրաց. ծերի=լազ. մճաջի «ճանճ» (Աճառ. Արրտ. 1911, 419)։ Համեմատու-թիւնը շատ կարևոր է ջ-ի և ր-ի նախնու-թիմնը որոշելու համար։


Թոհ եւ Բոհ

• . գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Արդ, ուց

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

• -Հնխ. art-արմատից. հմմտ. յն, ἀρτύς «կարգաւորութիւն», ἀρτόω, ἀρτύνω «կարզա-ւորել, պատրաստել, յօրինել, շինել», αρτίζω «կարգի դնել», ἀρτος «յարդարուն», αρετή «արժանիք, մարմնական և հոգեկան ընտիր յատկութիւններ», ἀρτι-«արդար, ճշմարիտ». որ գտնւում է հետևեալ բարդութեանց մէջ. άρτι-επής «ճշմարտախօս», αρτι-νοος «արդա-րամիտ», αρτί-πους «ոտքերը ուղիղ», αρτί-φρων «արդարակորով» ևն. լատ. ars (սեռ. artis «ձեռքի կամ մտքի ճարտարութիւն, արհեստ, ճարտարարուեստ, ձեռագործ, գեղարուեստ», artifex «վարպետ, բանւորների պետը», artiticium «արհեստաւորի կամ արուեստա-զէտի արած գործը», artus «յօդ, մարմնի յօդուած, անդամ», սանս. rtá-«սուրբ հրա-ման, իրաւունք, ճշմարտութիւն», rtävan «սուրբ, արդար», rtú-«կարգ, կանոն», բti-«ձև, եղանակ», հպրս. arta-, զնդ. aša, aša-van-«սուրը», մրգ. art, գերմ. art «ձև, ե-ղանակ, տեսակ, կերպ»։ Արիական, հալ, յոյն, լատին և գերմանական ընտանիքնե-րից դուրս ուրիշ տեղ չէ՛ պահուած ալս արմատը։ Հնխ. art-աճած է հնխ. ar-«կցել, միացնել, արուեստով յօրինել» պարզական արմատից, որի վրայ տե՛ս առնել, յարել։-(Walde 63, Boisacq 84, Kluge 24, Po-korny 1, 70-72, Ernout-Meillet 72-73)։ -Հիւբշ. 423 և 424։


Հիր

• . անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։