Entries' title containing մ : 10000 Results

Մասնաւոր, աց

adj.

particular, special;
private.

NBHL (8)

μερικός particularis, partialis, privatus. Մասնական, առանձնական. ըստմասնեայ. որ ինչ է ըստ ասին եւեթ. չափաւոր. սակաւ. եւ Եզական. անհատ. իւրաքանչիւր.

Ի մասնաւորէն ընդհանուր ծանիցի. (Ճ. ՟Ա.։)

Եղեւ այնպիսի ինչ մասնաւոր յայտնութիւն. (Սեբեր. ՟Է։)

Մասնաւոր կրիւք՝ որք փրկչին անկք։ Մասնաւորաւն՝ որ ինեաքն կրի՝ բոլորն մեր կարիս խոնարհի. (Արշ.։)

Զմասնաւորն աստ, եւ զբովանդակն առ հանդերձեալսն հատուցանել ամենեցուն. (Ասող. ՟Գ. 29։)

Մասնաւորօք բանիւք ի հանդէս նորին ջանացի։ Միոյ մասնաւոր բարւոյ։ Ի մասնաւորի ինչ ճառելով նշանակել. (Նար. ՟Ի՟Զ. ՟Կ՟Բ. ՟Ղ՟Գ։)

Մասնաւոր (այսինքն ինչ մի) հարկիլ։ Հարկելով յունաց, այլեւ մասնաւոր ինչ եւ պարսից. (Խոր. ՟Բ. 23։ ՟Գ. 10։)

Մասնաւոր քահանայիցն հրամայեալ է։ Օրինացն մասնաւորաց։ Զծնօղս՝ որք ծնանին զմասնաւորսն. իբր իւրաքանչիւր մի ըստ միոջէ. (Փիլ. քհ.։)


Մասնաւորաբար

adv.

cf. Մասնաւորապէս.

NBHL (4)

μερικῶς particulariter, et ex parte. Մասնաբար. եւ Մանրամասնաբար. ըստ մասին, եւ ըստ իւրաքանչիր մասին. ուրոյն. առանձնաբար.

Յայտնեալ մասնաւորաբար, այլ ոչ կատարելապէս։ Ընկալան, այլ մասնաւորաբար։ Մասնաւորաբար եւ համառօտապէս. (Եղիշ. մկրտ.։ Սարգ. յկ. ՟Թ։ Արծր. ՟Ա. 9։)

Զմնացեալ բանն տեսցուք մասնաւորաբար։ Որպէս խոնարհագոյն մասնաւորաբար գրեմ։ Ոչ երբէք յագի աշխատութեամբք, մինչեւ մասնաւորաբար ըստ օրինին զամենայն ի գլուխ ածիցէ. (Խոսր. պտրգ.։ Արծր. ՟Ա. 1։ Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Միջասահման իմն երեկորինս է ժամ՝ տուընջեան եւ գիշերոյ, սակս որոյ եւ երկոցունց մասնաւորաբար ե՛ւ հարազատասցի սա, ե՛ւ օտարացեալ գտցի. (Յհ. իմ. ատ. այսինքն մասամբ, եւ մասամբ իւիք։)


Մասնաւորապէս

adv.

particularly, specially, in particular.

NBHL (3)

Որոց՝ թէ կամեցեալ էին, կարօղ էին մասնաւորապէս վնասել. (Փարպ.։)

Մասնաւորապէ՞ս, եթէ կիսոյ գանիցն եմք պարտական. (Վրք. հց. ՟Դ։)

Մասնաւորապէս եղեւ գիտութիւնն, եւ ոյ ամենայնին. մբ. ժղ.։)


Մասնաւորեմ, եցի

va.

to communicate, to impart;
to distribute, to divide, to share;
to contribute, to give.

NBHL (6)

μερίζω partior, participem facio, communico. Մասն ինչ տալ. մասնակից առնել. հաղորդել (զիմն կամ զոք). բաշխել. բաժին հանել. ըստ մասին ցուցանել. հաւասարել.

Ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեղդ քո սեղանոյ մասնաւորեսցես։ Ըստ ճարակօղն քաղցկեղի առ բնաւ անդամս մասնաւորեալ զախտին տարածումն. (Նար. ՟Լ՟Է. եւ ՟Ժ՟Ը։)

Ի ժամանակի գինւոյն ի գինւոյ անտի մասնաւորեցէ՛ք զբաժինն աստուծոյ. (Շ. ընդհ.։)

Ըստ մարմնոյն աճմանն առ սակաւ սակաւ մասնաւորէր զաստուածային զօրութինն (առ արտաքս), որչափ բաւէին մարդիկ տանել. (Մեկն. ղկ.։)

Յաւելորդացն մասնաւորել զկարօտեալսն. (Իգն.։)

Զհաղորդութիւնս զայս մասնաւորեա՛ ճաշակման երեկոյին աշակերտացն. (Պտրգ.։)


Մասնաւորիմ, եցայ

vn.

to participate, to partake, to share in, to take part in, to be concerned, to interest oneself;
— ընդ հարկաւ, to contribute in some measure.

NBHL (9)

եւ հ. (յն. ոճով). μερίζομαι particeps fio, communicor, sortior. Մասնակից եւ հաղորդ լինել՝ գտանիլ. ստանալ ըստ մասին. վիճակիլ մասին.

Որոց մասնաւորիլ եւ զմեզ արժանի՛ արա. մ.։)

Մասնաւորիմք նահատակութեանցն (վկայից) ի ձեռն սիրոյն եւ աշխատութեան. (Սարկ. պատկ.։)

(Ժառանգութեան) նմանապէս մասնաւորեսցին զոյգ։ Ժառանգել ոչ կարեն, եւ ոչ մասնաւորիլ. (Մխ. դտ.։)

Երկինք եւ ծով մասնաւորեալք զուրախութիւն փրկչին. (Ճ. ՟Գ.։)

Զուգեալք ընդ արիանոս, եւ մասնաւորեալք ընդ նոսին զառ ի յաստուածութիւնն ամպարշտութիւն. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Խաչ արծաթեղէն, յորում ի տէրունական խաչէն էր մասնաւորեալ. այսինքն մասն մի եդեալ. (Կաղանկտ.։)

Խաչ մի արծաթեղէն՝ մասնաւորեալ ի տէրունական խաչէն. (անդ։)

Այս եղեւ սկիզբն հայոց մասնաւորիլ (կամ մասնաւոր մտանել) ընդ հարկաւ հռովմայեցւոց. իմա՛, մասնաւոր ինչ հարկս տալ, կամ ըստ մասին հարկատու լինել։


Մասնաւորութիւն, ութեան

s.

particularity, speciality;
singularity.


Մասնեմ, եցի

va.

cf. Մասնաւորեմ.

NBHL (5)

ՄԱՍՆԵՄ ՄԱՍՆԻՄ. cf. ՄԱՍՆԱՒՈՐԵՄ, cf. ՄԱՍՆԱՒՈՐԻՄ. ըստ յն. ոճոյ, Հաղորդել, իլ. վիճակել, իլ. մասն մասն բաժանել, իլ.

Եւորպիա մասնեալ ասի. քանզի մասնեաց նոյ զարեւմուտս. (Վրդն. պտմ.։)

Ոմն ի ծանր, եւ առ ի խոնարհ ձգողն, զոր մասնեցաւ երկիր եւ ջուր։ Զարժանաւոր զօրհնութիւնն մասնեցաւ. (Փիլ. ել. ՟Բ. 56. եւ 87։)

Ի յոլովս նախահոգակս մասնեալ բաժանի (հոգ տան). (Պիտ.։)

Ո՛վ անհուն ունակութեանս ծովական մասնեալ շաղկապիս ըստ մեզ, եւ ոչ անդնդական խորոցն գիտակ. (Քեր. քերթ.։)


Մասնիմ, եցայ

vn.

cf. Մասնաւորիմ.


Մասնիկ, նկան

s.

parcel;
particle, molecule.

NBHL (4)

Աստեղաբաշխութիւն ուսումնականին գոյ մասն, իսկ բոլոր իմաստասիրութեան մասնիկ։ Ոչ է այլոյ արհեստի մասն կամ մասնիկ՝ գործի նորին. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

Ինքեանք ի ձեռն ինքեանց, եւ գործարանականացն մասնկաց ներգործեն։ Որ կոչին առ ի ճարտասանից վտանգական մասնկունք, ո՛վ, զո՛վ, զի՛նդ. (Նիւս. բն.։)

Ոչ գիտեն զբանականութեան մասնկունս եւ զտրոհմունս եւ զբաղդատութիւնս. (Երզն. քեր.։)

Բաշխեն մասնկունքն շրջանակիւ յայլ եւս հեռագոյն մասնկունսն. իբրու մասնկացն այլոց՝ ոչ բաշխելով այլոց մասնկացն. (Պղատ. տիմ.։)


Մասնկական, ի, աց

adj.

molecular.


Մասնմուտ առնեմ

sv.

to admit, to admit to a share or part in.

NBHL (2)

ՄԱՍՆՄՈՒՏ ԱՌՆԵԼ. Թողուլ մտանել ի մասն ինչ կամ ի մասնակցութիւն.

Անձամբ անձին նենգալ, եւ մասնմուտ առնել օտարի յիւր աշխարհն. (Եզնիկ.։)


*Մասուր

s.

seed-pod of the rose.

Etymologies (3)

• «շնվարդ, վայրի վարդի պտու-ղը, լտ. cynorrhodon, կամ rosa canina L (ըստ Տիրացուեան, Contributo § 214)» Լծ. նար. կէ. որից մասրի կամ մասրենի «վայ-րի վարդենի» Բժշ. Կոստ. երզն. 113. Ամեռա ունի միայն ՀՀԲ և ՀԲուս. § 198z.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Բն. Երև. Զթ. Մկ. Մշ. Ննխ. Վն. Տփ. մասուր, Սլմ. մասուր, մանսուր, Խրբ. մասուլ, մասուրա, Ախց. մասուրա, Ոզմ. մասօր, Հճ. մանսույ, Ղրդ. մա՛սուռ, Ղրբ. մհա՛սուր, Սեբ. մասբուռ, Չմշ. մարսիգ։

• ՓՈԽ.-ինձ թւում է թէ մի կապ կայ քրդ. masur «ուռեցք», թրք. [arabic word] mayasəl «սրբանից արիւներթութիւն» (Հաճինի թրք. mayasər) և հյ. մասուր բառերի միջև։ Ի-մաստի զարգացման համար հմմտ. հյ. թութ «պտուղը» և թութք «արիւներթութիւն»։ Ժո-ղովրդական բժշկութեան մէջ մասուրը գոր-ծածւում է իբր դեղ արիւներթութեան. շատ տեղ էլ մասուրի համար կարծիք կայ թէ շատ ուտելով սրբանի քոր է յառաջ բերում. հմմտ. նաև ֆրանս. gratte-cul «մասուր», որ ստուգաբանօրէն նշանակում է «յետոյք քորող»։ -Թրք. բառի աղբիւրն է արաբ։ ❇ bavāsīr «թութք, արիւներթու-թիւն», որ դարձել է նախ թթր. [arabic word] babasir (Будaговъ 1, 272), վերջաձայնի փոփոխութեամբ թթր. և Ատրպտ. թրք. [arabic word] babasil, որ յետոյ հյ. մասուր բա-ռի ազդեցութեամբ դարձել է mayasər կամ maуnsəl։ Պէտք է նկատի ունենալ որ ժողո-վուրդը երբեմն կեղծ ստուգաբանութեամբ մի բանի անունից դեղ է հնարում. օր. լտ. as-trutium «օճառախոտ»ը փռշտալու դէմ դեղ դարձաւ. Իտալացիք սամիթի խաշուն աչքի հիւանդութեանց իբր դեղ են գործածում, ստուգաբանելով finocchio «սամիթ» բառը fino occhio «վասն աչաց» (Ernout-Meillet 77-8).


Մասուրայ

s.

stuffing pipe or reed.

Etymologies (1)

• «մագոգի մէջի եղեգնիկը» Վստկ. 206 (իբր դեղդիր գործածուած)։

NBHL (1)

Բառ ռմկ. Եղեգիկ՝ որ ի մէջ կկոցի, մագուգի, եւ այլն.


Մատակ, աց

adj.

dam, female.

Etymologies (7)

• «ջրի աւազան կամ առու». նո-րագիւտ բառ, որ երեք անգամ գտնում եմ գործածուած Օրբել. Եւ չկայ յայս ջրոյս հա-շիւ ո՛չ Նորեցեաց... ոչ այլ մարդոյ, ոչ յարտ կտրել և ոչ ի մարգ և ոչ պարտիզի ջուր տալ՝ զատ ի մատակէդ ըմպելոյ մարդոյ և անաս-նոյ (էջ 186). Մարդ և անասուն ջուր ըմ-պեն ի մատակէդ (էջ 187). Մեծամեծ նզո-վիւք փակէ վասն ջրոյն, զի մի՛ ոք իշխես-ցէ կտրել զնա և կամ հարակաշ գոլ և բա-ժինս առնուլ, բայց միայն թէ ըմպեն ի մա-տակէն մարդ և անասուն (էջ 192)։-Մղր. մատակ «առու»։

• Այտնեան, Քննակ. քեր. էջ 143, որ առաջին անգամ նկատել է այս բառը, համարում է արաբ. մէթհա «ջուր հա-նելու տեղ»։

• , ի-ա հլ. «անասունների էգը» ՍԳր. որից մատակախազ Երեմ. ե. 8. Եփր. պհ. Մանդ. մատակախազութիւն Փիլ. լին. մատակպան «ձիերի վերակացու» Պտմ. աղէքս. 16։

• = Պհլ. [other alphabet] matak «մատակ» Բառ. հց. հմմտ. պրս. [arabic word] māda «մատակ, էգ (անասունների)», քրդ. māde «էգ, մատակ», mādek «էգ գոմէշ», բելուճ. mādag, māδay «մատակ»։ Իրանեան māda gāv «կով» բա-ռից է փոխառեալ գնչ. mangav, manga «կով»։-Պհլ. ձևը կազմուած է -ak մասնի-կով՝ māt «մայր, մայրիկ» բառից, որ հյ։ մայր ձևն է. հմմտ. պրս. [arabic word] mādiyan «էգ ձի» (հյ. գւռ. մադեան), նոյն արմատից (Horn § 956)։-Հիւբշ. էջ 192։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։ Նոյնը նաև ՆՀԲ, Lag. Urgesch. 140, Spiegel, Нuzw. Gram. 164, Müller SWаW 38 572 ևն։ Patrubány SA 2, 237 և ՀԱ 1908, 314 մատաղ բառի հետ՝ ւտ. mamma լն. μαζος «ծիծ», μαδάω «հա-լել» ևն։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Մրղ. Կր. Ոզմ. Վն. մա-տակ, Խրբ. Մշ. մադագ, Ալշ. մmդագ, նշա-նակում են «էգ գոմէշ». Սլմ. մատակ, Սչ. մադագ «էգ ձի». և միայն Սվեդ. մmդիւգ ամէն անասունի էգը։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կր. և Եւդ. [arabic word] me-dek, mādāk «մատակ (գոմէ՞շ)» (Բիւր. 1898, 627, Յուշարձան 330). հմմտ. նաև էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով՝ medek «խըռ-ֆած կին» (Բիւր. 1898, 865)։

NBHL (4)

Էշք մատակք։ Մատակ ձիք։ Մատակ ձիոց։ Ի մէջ մատակաց։ Մատակ առիւծ, եւ այլն։ Կանացաբար նստուցին ի ձի մատակի. (Եղիշ. ՟Է։)

Էր մատակ՝ որ ունէր յաւանակ. (Արծր. ՟Ա. 3։)

Տո՛ւր ինձ ասէ զգլուխն յովհաննու մկրտչի. ո՛վ մատակ առիւծուն (հերովդիավայ) քարփածնունդ մանկանն. (Բաբիղ. ի յհ. մկ.։)

Յոմանց միջի յաղագս մատակաց ընդ միմեանց ոխակալութիւն եղեւ խռովութեամբ ... սատակել զնոյն ինքն իսկ զագարակին մատակսն, վասն որոյ եւ կռիւն իսկ էր. (Նիւս. ի սքանչ.։)


Մատակախազ

adj.

in rut, neighing after, ready to mount, covering, mounting;
— ձի, stallion, stud or entire horse, stone-horse.

NBHL (5)

ՄԱՏԱԿԱԽԱԶ. θηλυμανής, θηλειμανής insano feminarum amore captus. Գտանի գրեալ եւ ՄԱՏԱԿԱԽԱՆՁ. խազեալ եւ խանձեալ ի մատակս. իգամոլ.

Ձիք մատակախազք եղեն, եւ իւրաքանչիւր ի կին ընկերի իւրոյ վրնջէին. (Երեմ. ՟Ե. 8։ եւ Պիտ.։ Մխ. երեմ.։ Վրդն. ել.։)

Նման այծից քաղաց, եւ ձիոց մատակախազից. (Մանդ. կամ Եփր. պհ.։)

Ձիոց վրնջողաց եւ մատակախազից. (Սարկ. հանգ.։)

Ի վեր ամփոփել զվրնջողականն մատակախազ ձիոց բանական գօտեաւն. (Տօնակ.։)


Մատակախազութիւն, ութեան

s.

rut, heat, ardent desire, passion of horses.

NBHL (2)

θηλυμανία . Իգամոլութիւն. վաւաշոտութիւն.

Գինէզինութեամբք եւ խահակերութեամբք եւ մատակախազութեամբք. (Փիլ. լին. ՟Բ. 12։)


Մատակախումբ

s.

stud of mares.


Մատակարար, աց

s.

administrator, manager;
steward, provider, victualler;
dispenser, distributor;
— վանից, cellarer.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «վերակացու և պաշտօնեալ կերակրոց, խոհարարապետ». փխբ. «տնտես, հազարապետ տան եամ աւ-րիշ պաշտօնեայ» ՍԳր. Եւս. պտմ. որից մատակարարել ՍԳր. Ոսկ. մ. գ. 24. մատա-կարարութիւն Կոչ. մատակարարումն Փարպ. մատակարարաբար Փիլ. ևն.

• = Թուի թէ բարդուած է *մատակ անծա-նօթ բառից + հյ. արար «անող»։-Աճ.

• ՆՀԲ (տե՛ս մշակել բառի տակ) «մշա-կարար կամ արբանեկող և մատուցա-նող, մատռուակող»։

• ՓՈԽ.-Վրաց. მაააკარანი մատակարանի «սեղանը պատրաստող կամ կարգադրող»։

NBHL (6)

σιτοποιός, ἁρχισιτοποιός pistor, princeps pistorum. Վերակացու եւ պաշտօնեայ կերակրոց. պետ խոհակերոցին. եւ լայնաբար կամ նմանութեամբ՝ Տնտես. կոնոմոս. հազարապետ տան. եւ որպիսի՛ եւ է պաշտօնեայ. (որպէս թէ մատակարարն իցէ մշակօղ, մշակարար. տե՛ս Մշակել) διάκονος, ὐπηρέτης minister, administrator οἱκονόμος procurator domus, dispensator

Յանցեաւ տակառապետ, եւ մատակարար։ Բարկացաւ ի վերայ տակառապետին, եւ մատակարարին. (Ծն. ՟Խ. եւ ՟Խ՟Ա։)

Կոչեաց զմատակարար եւ զհոգաբարձու տան հօր իւրոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Զմատակարարդ եւ զսպասաւոր մեծս խորհրդոյ։ Արարողին բանին խօսակիցք, մատակարարք կամակատարք. (Նար. կուս. եւ Նար. առաք.։)

Զի ոչ եթէ անձանց, այլ մեզ մատակարարք լինէին նոցին. (՟Ա. Պետ. ՟Ա. 12։)

Որք ի սկզբանէ ականատեսք եւ մատակարարք լեալ էին բանին. (Եւս. պտմ. ՟Գ։ 4։)


Մատակարարական, ի, աց

adj.

administrative.

NBHL (4)

Սեպհական մատակարարութենան. տնտեսական. տնօրինական.

Որ զմատակարարականն յերուսաղէմ կատարեաց զփրկութիւն. (Կիւրղ. թղթ. առ կոստանդ.։ (յն. տիեզերական։))

Եւ Որ առնէ զգործ մատակարարութեան.

Մատակարարականքն մրջիւն եւ մեղու. (Փիլ. լիւս.։)


Մատակարարեմ, եցի

va.

to administer, to manage;
to distribute, to dispense;
to victual, to provide, to stock, to store, to furnish;
— զսուրբ խորհուրդս, to administer the sacraments.

NBHL (7)

χορηγέω, ἑπιχορηγέω sumtus praebo, largior, mnistro, subministro διακονέω, οἱκονομέω dispenso. Մատակարար լինել. տնտեսել. տնօրինել. բաշխել. մատուցանել. պաշտել. սպասահարկել.

Որ մատակարար ամենայնի զամենայն։ Ի միմեանս զնոյն մատակարարել։ Ձերովք հաւատովքն մատակարարեսջիք (կամ րիջիք) զառաքինութիւնն. (՟Բ. Մակ. ՟Ա. 25։ ՟Ա. Պետ. ՟Դ. 10։ ՟Բ. Պետ. ՟Ա. 5։)

Հաւատարիմ կոչէ, զի չխորեաց ինչ. եւ իմաստուն, զի գիտաց յօգուտ մատակարարել. (Ոսկ. մ. ՟Գ. 24։)

Իմաստութեամբն մատակարարէ զերկնաւորս եւ զերկրաւորս։ Այս ամենայն յանհաս իմաստութենէ արարչին մատակարարի ի յարարածս. (Յճխ. ՟Ա. 6։)

Մատակարարէ յառաջգիտութեամբ զհատուցմունս երկոցունց կարօտութեանն. (Եղիշ. ՟Ա. ՟Ը։)

Նոքօք մատակարարէր ի մարդիկ զպահպանութիւնս. (Յհ. իմ. ատ.։)

Հոգւոյն խնամակալութեամբ ամենայն ինչ մատակարարեալ լինէր. (Իգն.։)


Մատակարարութիւն, ութեան

s.

administration, management;
economy;
stewardship;
dispensation, distribution.

NBHL (7)

χορηγία largitio, subministratio οἱκονομία, διοίκησις dispensatio, oeconomia διακονία ministerium. Տնտեսութիւն. տնօրէնութիւն. բաշխումն. նախախնամութիւն. խնամակալութիւն. պաշտօն.

Ոչ քաղաքավարութիւն եւ ոչ մատակարարութիւն ի վերայ սոցա (մրջման եւ մեղուի) ասելի է։ Ոչ ստգտանել զմատակարարութիւնն (աստուծոյ). (Փիլ. լիւս. եւ Փիլ. նխ. ՟բ.։)

Մատակարարութեան եւ տնտեսութեան վարդապետութիւն է։ Մատակարարութեան դեռեւս էր ժամանակն, եւ ըստ տկար նոցա իմաստիցն զիջանէր. (Նանայ.։)

Զամենայն շնորհս եւ զամենայն գործոց մատակարարութիւն ընկալան ի քրիստոսէ. (Իգն.։)

Ուստի՞ ունիցի (յոբ) զմատակարարութիւն բանից. հոգին մատակարարութէ. (Իսիւք.։)

Բազում են դրունք բացեալ մատակարարութեանցն. մի՛ ոք բնաւ ամենեւին ի մէնջ ստգիւտ եղեալ կործանեսցի. (Կոչ. ՟Ջ՟Ե։)

Գտէք զխորհուրդ մատակարարութեանն, որ եղեւն ի մարդիկ, թէ ո՞յր աղագաւ արար տէր. մբ. էր ընդ եղբ.։)


Մատակպան, աց

s.

horse-breeder.

NBHL (2)

ἰπποφόρος, ἰπποφορβεύς, ἰπποφόρβος equorum pastor, curator. Վերակացու կամ կուտպան մատակ ձիոց, եւ ամենայն երիվարաց արօտականաց.

Եկեալ ածին փիլիպպոսի մատակպանքն ի կուտիցն ձի կարի մեծ յոյժ. (Պտմ. աղեքս.։)


Մատաղ, ոյ

adj. s.

young, tender, new, fresh;
child, little child;
mortuary festival for the poor;
— հասակաւ, յաւուրց, very young;
ի — տիս, in infancy, at so tender an age;
որթ —, milk-fed calf.

NBHL (8)

ἀπαλός mollis, tener, delicatus νήπιος, νέος, νεώτερος, νεώτατος novus, juvenis, infans եւ այլն. (լծ. տղայ. իսկ ըստ վարդանայ ի ծն. ստուգաբանի մատո՛ աղ) ռմկ. մատղաշ. Փափուկ. կակուղ. գիրգ. նորածին. նորաբողբոջ.

Մանուկ մատաղ։ Մանկունքս մատաղ են։ Իբրեւ զմարմին մանկան մատաղոյ։ Որդեա՛կ իմ մատաղ։ Որթ մի մատաղ եւ բարի։ Քան զորթ մատաղ, եւ այլն։ Եթող որդի մատաղ հասակաւ. (Եւս. քր. ՟Ա։)

Աղջիկ մի մատաղ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Կորիւն առիւծու մատաղ յաւուրց. (Եղիշ. դտ.։)

Մինչդեռ մատաղն իցեն սերմանիք՝ հատցուք. (Եփր. համաբ.։)

ՄԱՏԱՂ. գ. Ռամկօրէն՝ որպէս Որթ մատաղ զենլի, եւ բաշխելի աղքատաց որպէս ագապ. (թո՛ղ զաւելորդ արարս յետնոց ի տգիտաց)

Ի յիշատակ ննջեցելոցն հոգւոցն առնեմք, եւ մատաղս անուանեմք. (Շ. թղթ.։)

Ի տօնսն տէրունականս՝ նաեւ յամենայն տօնս երեւելիս ըստ սովորութեան ոմանց՝ ընդունելութիւն եւ ճաշ դնեն աղքատաց. որ ըստ հայոց մատաղն է. (Մաշտ. ջահկ.։)


Մատաղածին

adj. s.

new-born;
woman recently confined.

NBHL (3)

Զմատաղածին մանկունս ի գիրկս առեալ. (՟Գ. Մակ. ՟Է. 28։)

Առնոյր եւ ածէր զորթն ստնդիաց զմատաղածի՛ն. (Ոսկ. ի հերոդ.։)

Որդեա՛կք իմ, զորս դարձեալ վերստին երկնեմ. ո՞ր մայր մատաղածին այնպիսի ձայն արկանիցէ, որպէս եւ նայն. (Ոսկ. եբր.։)


Մատաղական, ի, աց

adj.

young.

NBHL (2)

Այսպիսի կերակրոց ի մատաղական տիս հասակին. (Ոսկ. ես.։)

Մոլեգնաբար մատաղական կատաղութեամբն. (Գեննադ. (գուցէ հանգոյն կորեան առիւծու։))


Մատաղակոտոր

adj.

slain in infancy.

NBHL (2)

Ի մատաղ հասակի տարաժամ կոտորեալ.

Տխեղծքն մատաղակոտորք զի՞նչ ինչ այնպիսի մեղս ունէին. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)


Մատաղահասակ

adj.

of tender age.

NBHL (2)

Մատաղ հասակաւ. նորահասակ. տղայ. մանուկ.

Առ իւր կոչեցեալ զմատաղահասակսն՝ կրթութեամբ խրատու տպաւորէ ի նոսա զքաղաքական բարեկարգութիւն. մբ. առակ.։)


Մատաղաձի, ոյ

s.

colt, foal, nag, pony, cob.

NBHL (2)

Ձի մատաղ, կամ փոքր որպէս քուռակ ձիոյ.

Ձիոյն չէզոքն (կամ հասարակն). որպիսի, քուռակ, բաշահատ, մատաղաձի, խէշակ. (Երզն. քեր.։)


Մատաղամայր, մօր

s.

cf. Մատաղածին.

NBHL (2)

Մատաղ մայր. (ըստ յն. մատաղոյ մայր) տե՛ս եւ ՄԱՏԱՂԱԾԻՆ ըստ ՟Բ նշ. նոր մար զաւկի, նոր զաւկի մար.

Մատաղամարքն մանկամբքն հանդերձ. (՟Գ. Մակ. ՟Ա. 11։)


Մատաղանամ, ացայ

vn.

to bloom again;
to renew one's youth, to grow young again.

NBHL (4)

Լինել իբրեւ զմանուկ մատաղ կամ նորածին.

Զի եւ որ ծերագոյնքն էին ի նոցանէ, փափկացան, եւ մատաղացան, մանկացան. (Եղիշ. ՟Ը։)

Հաւատով եւ մկրութեամբն մատաղացեալ. (Արշ.։)

Նորափետուր զարդարեսցին. այս եւ ի մկրտութեանն կատարի, զի մատաղանան եւ նորոգին վերստին. (Գէ. ես.։)


Մատաղատունկ, տնկոց

adj. s. fig.

young, new, tender;
young plant, sucker, layer, shoot, sapling, off-set, slip;
neophyte, proselyte;
թուփ —, young shrub;
— նահատակ, child-martyr.

NBHL (8)

Զարքունիսն մատաղատունկ տնկովք ծառոց զարդարեաց. (Եւս. քր. ՟Ա։)

Մատաղատունկ է իսրայէլ, եւ ես սիրեցի զնա. (Դամասկ.։)

Մանրեսցէ զնոսա որպէս մատաղատունկն լիբանանու, որ սիրելին է որպէս զորդիս միեղջերոյ։ Եհան զմատաղատունկն, եւ տարաւ տնկեաց. (Սղ. ՟Ի՟Զ. 6։ Եզեկ. ՟Ժ՟Է. 4։)

ՄԱՏԱՂԱՏՈՒՆԿ. նմանութեամբ, Նորադարձ ի հաւատս, նոր հաւատացեալն ի քրիստոս.

Մի՛ մատաղատունկ. զի մի՛ հպարտացեալ ի դատաստանս սատանայի անկցի. (՟Ա. Տիմ. ՟Գ. 6։)

Մատաղատունկ զնորահաւատն ասէ, եւ ոչ զմանկութիւն տիոցն։ Մատաղատունկ աստ ոչ զմանկութենէ ասէ, այլ զնորահաւատէն, ըստ այնմ, եթէ ես տնկեցի, ապողոս ջուր ետ, աստուած աճեցոյց. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

ՄԱՏԱՂԱՏՈՒՆԿ ԵՐԻՎԱՐ. Նժոյգ առոյգ. մտրուկ ձիոյ՝ չեւ ունակ ատամանց ի փորձ հասակի. ἅβολος pullinus.

Երիվարօք՝ կատարելոց եւ մատաղատունկ եղելոց միջասահմանօք. (Պղատ. օրին. ՟Ը։)


Մատաղեմ, եցի

va.

cf. Մատաղեցուցանեմ.

NBHL (2)

Առաջին հարուածովքն մատաղելով մատաղեցոյց նա փարաւոն. (Եփր. ել.։)

ՄԱՏԱՂԵՄ կամ ՄԱՏԱՂԵՑՈՒՑԱՆԵՄ. Փափկացուցանել, կակղել. կակղացուցանել.


Մատաղեցուցանեմ, ուցի

va.

to restore to youth, to make young again.

NBHL (2)

ՄԱՏԱՂԵՄ կամ ՄԱՏԱՂԵՑՈՒՑԱՆԵՄ. Փափկացուցանել, կակղել. կակղացուցանել.

Առաջին հարուածովքն մատաղելով մատաղեցոյց նա փարաւոն. (Եփր. ել.։)


Մատաղերամ

adj.

young;
մանկտի, little children;
— գառինք, lambkins.

NBHL (2)

Որոյ երամն բաղկանայ ի մատաղ տղայոց.

Երգակից լինէն մատաղերամ բազմութեան մանկտւոյն. (Եղիշ. ՟Ա։)


Մատաղորթ

adj.

having lately calved.

NBHL (3)

Որ ունի որթս մատաղս. մատաղամայր. նոր հորթ բերած՝ ծնած.

Ի ձեռն մատաղորթ եւ անդրանկածին երնջոցն. (Եփր. թագ.։)

Լծեցին ի նա զերկու կովս մատաղորթս. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Մատաղութիւն, ութեան

s.

youth;
growing young again.

NBHL (5)

ἀπαλότης teneritas. Մատաղ գոլն բուսոց եւ կենդանեաց. մատղաշութիւն, տղակութիւն.

Ի մատաղութեան բուսոյն գեղեցկանան. (Պիտ.։)

Իշավայրաց քինացելոց զարու յաւանակս ի մատաղութեան կտրելոյ. (Եզնիկ.։)

Վերամբարձ առեալ զոտիցն եւ զձեռացն՝ ընդ մէջ կտրէր զմատաղութիւն հասակի նորա. (Ղեւոնդ.։)

Մինչդեռ ժամանակն ի մատաղութեան է, արագ արագ ընդունի զուսումն վարդապետութեան. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)


Մատաղօրեայ

adj.

young, tender.

NBHL (4)

Աւուրբք մատաղ. մատաղահասակ. մանկահասակ. տղայ.

Երբեմն իբրեւ զհինօրեայ, երբեմն իբրեւ զմատաղօրեայ կերպարանեալ։ Կոտորին այլեւայլ տիովք, կէսք մատաղօրեայք, եւ կէսք երիտասարդք. (Եզնիկ.։)

Մանկտին մատաղօրեայք կոտորեցան։ Աստ աւասիկ գոյ հնար մանկանալ ծերոց, եւ լինել մատաղօրեայս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. փիլիպ.։)

Կարի մատաղօրեայք էին որդիք դերանկին. (Արծր. ՟Դ. 2։)


Մատնեակ

cf. Մատանակ.

NBHL (3)

ՄԱՏՆԵԱԿ որ եւ ՄԱՏԱՆԱԿ. Մատն, մատունք. ձեռն, բուռ։ Ուստի ասի

Ի ՄԱՏՆԵԱԿ կամ Ի ՄԱՏԱՆԱԿ ԱՐԿԱՆԵԼ. Զբռամբ արկանել. ի ձեռս բերել.

Զթագաւորս եւ զիշխանս ոչ եղեւ ձեռնհաս ի մատեակ արկանել. (Սեբեր. ՟Դ։)


Մատանակ

s.

finger, hand;
ի — արկանել, to seize, to take possession of, to subject, to subdue;
to win complete power over.

NBHL (1)

Երբ կամեցաւ զսաւուղ ի մատանակ որովայնակոչին արկանել. (Ոսկ. մ. ՟Գ. 33։)


Մատանեակ

s.

ringlet, small ring.


Մատանեհար

s.

seal-ring or signet-ring.

NBHL (7)

ՄԱՏԱՆԵՀԱՐ կամ ՄԱՏԱՆԱՀԱՐ. որ եւ ՄԱՏՆԵՀԱՐ, ՄԱՏՆԷՀԱՐ. գրի եւ ՄԱՏՆԱՀԱՐ.

Մատանի՝ որ հարկանէ այսինքն դրոշմէ զկնիք. (կնիք մատանւոյ.)

Տիպ եւ կնիք ի մատանահարէ ի մոմն ձեւանայ։ Տղայի միտքն որպէս կակուղ մոմ է, զբարի խրատն եւ զիմաստութեան ուսումն դի՛ր ի վերայ մատնէհար. (Երզն. խրատ.։)

Քահանայքն չար՝ եդին զմատնեհար. (Տաղ.։)

Եդին մատնահար եւ կնիք. (Մանդ. նոր ձ։)

Գիրս վկայականս մատնէհարօք եպիսկոպոսի. (Մարթին.։)

Մերով սովորական մատնէհարաւն դրոշմեալ ամրապէս. (Մաշտ. ջահկ.։)


Մատանեմ, եցի

va.

to seal with a signet-ring, to seal up.

NBHL (5)

Մատանեաւ կնքեալ. դրոշմել.

Ծրարեն (զինչս), եւ մատանեն, եւ բազում անգամ յերկիր թաղեն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Փակեցաք զդուռնն, եւ մատանեցաք. (Վրդն. պտմ.։)

Մատանեալն՝ որ կայր ի վերայ մագաղաթի, ունէր վեց կնիք. (Ուռպ.։)

Կնքեա՛ զտեսիլդ. է զիի մտի ունել պահել, եւ է՛ զի գրել եւ մատանել եւ առ հաւատարիմ տալ յաւանդ. (Վրդն. դան.։)


Մատանեմատն, տին

s.

ring-finger.


Մատանի, նւոյ, նեաց

s.

ring;
signet-ring, seal, stamp;
cf. Մատնոց;
ոսկի, ադամանդեայ —, gold-ring;
diamond-ring;
— պատկերեալ, cameo-ring;
հարսանեկան —, wedding-ring;
— կրել, to wear a ring;
կնքել —նեաւ, to seal with a ring.

NBHL (9)

δακτύλιος annulus σφραγίς sigillum, signaculum. Ի մատն դնելի օղ ոսկի կամ ոսկեզօծ, յոր ագուցեալ է եւ քար պատուական, կամ դրոշմ կնքոյ. վասն որոյ նշանակէ եւ Կնիք. մատնի

Զմատանիդ եւ զգինդդ եւ զգաւազանդ։ Ո՞յր իցէ մատանիդ։ Զգինդս եւ զմատանիս։ Հանեալ փարաւոնի զմատանին իւր ի ձեռանէ իւրմէ՝ եդ ի ձեռին յովսեփայ։ Տո՛ւք զմատանին ի ձեռն նորա։ Կնքեաց թագաւորն մատանեաւ իւրով, եւ մատանեօք մեծամեծացն։ Կնքեցաւ մատանեաւ նորա։ Դի՛ր զիս իբրեւ զկնիք ի սրտի քում, եւ իբրեւ զմատանի (յն. դարձեալ կնիք) յաջոյ ձեռին քո, կամ ի վերայ բազկի քոյ. եւ այլն։

Զի՞նչ օգուտ է յոսկի մատանեաց. (Իսիւք.։)

Ի բոլորեսին յայն թուղթսն վաւերական մատանին վասակայ եդեալ էր. (Եղիշ. ՟Է։)

Զայս ամենայն բարութիւնս նոցա վճիռ տալով դնէ իբրեւ մատանի ի վերայ զաղօթսն առ հայր. (Արշ.։)

Կնքեցին զինքեանս երրորդական զօրութեամբ հօր եւ որդւոյ եւ սուրբ հոգւոյն. եւ զսուրբ խաչն ի վերայ մատանի եդին (կամ ըստ նոր ձ. եդին մատնահար եւ կնիք). (Մանդ. երրորդ.։)

Զգաւազանն հովուական (սրբոյն գր. լուս) , եւ զմատանին պատկերեալ. (այսինքն յորում քանդակեալ էր պատկեր). (Արծր. ՟Ա. 15։)

ՄԱՏԱՆԻ. որպէս ռմկ. Մատնոց.

Զդերձակաց մատանիս հրացուցին, եւ արկին ի մատունս նորա. (Հ=Յ. ապր. ՟Գ.։)


Մատեան, ենից

s.

book;
parchment, scroll, roll, register;
code, manuscript;
աստուածային, աստուածաշունչ —ք, the Holy Scriptures, — Bible;
—ենից դարան, library;
ի —ենի հարկանել, տալ, to write, to set down or couch in writing, to register, to record;
մատեան — գունգ, the immortal band (Persian cavalry).

Etymologies (7)

• «Պարսից անմահների գունդը» Եղիշ. զ. էջ 90, 91. որից մատենիկ գունդ Բուզ. -Ըստ Բրս. մրկ. էջ 378՝ «էր ի պարս-կաց տունն գունդ մի՝ անուանեալ գունիդի և նմայրեան, այսինքն գունդ անմահական և ոչ ոք ունէր իշխանութիւն տանջել զնոսա, երբ մեղանչէին». (անշուշտ ուզում է ստու-գաբանել պրս. gund-i nā-mīr-ān գունդն ոչ-մեռանել+ յոգնակիի նշան)։

• -Իրանեան փոխառութիւն է, բայց մայր ձևը աւանդուած չէ։-Հիւբշ. 192։

• Փորթուգալ փաշա, Եղիշէ 360 հանում է մատեան «գիրք» բառից, իբր թէ «յա-տուկ մատենի մէջ յանուանէ արձա-նագրուած»։ Տաշեան, Ուսումն դաս. հայ. էջ 523 և 723 Մարաց ազգի անու-նից է դնում, իբր զօրք Մարաց. (այս պարագային սակայն բառը պիտի լի-նէր *մարեան)։

• , ի հլ. (կայ նաև -եանց) «մա-գաղաթ կամ թուղթ, գիրք, գրուածք, արձա-նագրութիւն, գրքի գլուխ» ՍԳր. (-րիրք բա-ռից տարբերութեան համար հմմտ. Բ. տիմ. դ. 13 Յորժամ գայցես, բերջիր և զգիրսն, մանաւանդ զմատեանսն. յն. մագաղաթ). որից մատեան կամ մատենից դարան «գրա-դարան» Բ. մակ. բ. 13. Եւս. քր. ի մատենի հարկանել կամ տալ «գրել» Եւս. քր. մատե-նագէտ. Եզեկ. իէ. 9. մատենագիր Եւս. քր Փարպ. Կոչ. մատենայած Առաթ. մատենա-պատում Կորիւն. մատենադարան Եւս. քր. հոգեմատեան Ագաթ. կրճատ ձևով ունինք մատնարկ «գրքերի դարան, մատենայարկ» (իբր ֆրանս. étagère, որից ռուս. əтажеp-кa) Արձ. 1201 և 1214 թթ. (Վիմ. տար. էջ 45 և 56)։ Նոր բառեր են մատենադարանա-պետ, մատենագիտութիւն, մատենազանկ, մատենագրական, մատենախօսական, մա-տենախօսութիւն ևն։

• = Պհլ. mātīkān «գիրք, մատեան» բառի աւելի նոր mātyān ձևից. յայտնի է պհլ. Mətīuῇ [hebrew word] i haγῆr [hebrew word] tistῆn «ատիայն հայ-զար Դատաստանաց» գիրքը. բառիս ձևա-փոխութիւնը ճիշտ այնպէս է, ինչպէս հպհլ, mātīkān>նպհլ. mātyān>հյ. մատեան «էգ ձի».

• Brosset JAs. 1834, 377 դնում է ատեան բառից՝ մ մասնիկով. համեմա-տում է վրաց. մատիանէ։-Հիւնք. ատ-եան բառից։ Patrubány SA 1, 210 մատն բառից։-Փորթուգալ փաշա, Եղի-շէ 360 պհլ. մատիկան, պազենռ. մատ-եանէ «գիրք, վէպ, պատմութիւն» բա-ռից, որ իմ էլ կարծիքս է եղած անկա-խաբար և վերի պատճառաբանութեամբ։

• ՓՈԽ.-Վրաց. მატიანე մատիանե «գլան, սրբերի պատմութիւն, վարքագրութիւն, տա-րեգիրք, ժամանակագրութիւն», ჭართლის მატიანე Քարթլիս մատիանե «Վրաց ժա-մանակագրութիւն», მემატიანე սեմատիա-նե «ժամանակագիր»։

NBHL (17)

ՄԱՏԵԱՆ. որպէս պ. մատիյան, է Մատակ

Ձիոյն իգականքն, մատեանշ զամբիկ, ճայիկ։ (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Թուղթ կամ գիրք մագաղաթեայ. քարտէս. մուրհակ. կոնդակ. յիշատակարան. հատոր գրոց։ Որպէս χαρτίον chartula, charta μεμβράνα membrana. Թուղթ կամ մագաղաթ, տե՛ս (Երեմ. ՟Լ՟Զ. 6. 14. 20. 21. 29։ ՟Բ. Տիմ. ՟Դ. 13։)

Որպէս συγγραγή, ἁπογραφή, ἁναγραφή syngrapha, conscriptio, scriptura. Գրուած. արձանագրութիւն. մատենագրութիւն։ (՟Բ. Մակ. ՟Բ. 1. 13։)

Որպէս ἰστορία historia. Պատմութիւն։ (՟Բ. Մակ. ՟Բ. 33.) եւ այլն։ Սոցին հանգոյն եւ յայլ գիրս.

Մատեան է՝ գալարելով գրել զքարտն. (Մխ. երեմ.։)

Բազում մատեանք ի մէջ եկեալ ընթերցան. (Եղիշ. ՟Գ։)

Պատմի ի մատենին։ Յառաջնում մերում մատենին գրեցաք. (Խոր. ՟Ա. 11։ ՟Բ. 3։)

Ի մատեանս գործոցն ասէ, յայնժամ դարձան յերուսաղէմ. (Մեկն. ղկ.։)

Ի գաղատացւոց մատենին նախ ի ձեռն յիսուսի քրիստոսի ասէ. (Լծ. ածաբ.։)

Շարակարգել ջանացի՝ զորս ի մատեանս աստուածուսոյց հարցն, եւ զորս ի լրոյ իմաստնոց. (Տօնակ.։)

ՄԱՏԵԱՆ, կամ ՄԱՏԵՆԻՑ ԴԱՐԱՆ. cf. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ. βιβλιοθήκη bibliotheca. (՟Բ. Մակ. ՟Բ. 13։)

Ի դիոդորի մատենիցն։ Մատենից դարան. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։)

Ի ՄԱՏԵՆԻ ՀԱՐԿԱՆԵԼ կամ ՏԱԼ. Որպէս Մատենագրել. ի գիր անցուցանել։

Զոր ի նմին իսկ մատենի եհար բազմավէպն։ Այլք զայլ թագաւորս մարաց հարկանեն ի մատենի։ Որպէս եւ մովսիսի ի մատենի տուեալ պատմէ. (Եւս. քր. ՟Ա։)

ՄԱՏԵԱՆ, կամ ՄԱՏԵՆԻԿ ԳՈՒՆԴ. Հեծելագունդ պարսից քաջ՝ անմահ կարդացեալ. ἁθάνατος immortalis. յորոյ թէ ոք անկանէր, այլ ոք լնոյր զտեղին՝ զի միշտ մնասցէ գունդ ողջ, որպէս անմահական.

Ամրացուցանէր զգունդն մատեան իբրեւ զաշտանակ մի հզօր։ Գունդն մատեան քակտեալ բաժանեցան ի մեծամուր պատրաստութենէն. (Եղիշ. ՟Զ։)


Մատենագէտ

adj. s.

book-learned, lettered, learned, erudite, skilled in literature;
man of letters;
bibliographer.

NBHL (3)

Գիտակ մետանից եւ դպրութեանց. գրագէտ. ատենադպիր. դպրապետ.

Ծերքն մատենագէտք (յն. մատենից). (Եզեկ. ՟Ի՟Է. 9։)

Եթէ զինուոր տեսանեմ, մահու ակնունիմ, եթէ մատենագէտ, մուրհակի կորստեան. (Նար. ՟Ի՟Գ։)


Մատենագիտութիւն, ութեան

s.

bibliography.


Մատենագիր, գրաց

s. adj.

writer, author, bibliographer;
book, writing;
cf. Մատենագրական;
ընտիր —, classic author;
յոռի —, sorry writer, scrawler, scribbler;
—ք, men of letters, the literati.

NBHL (9)

συγγραφεύς conscriptor, auctor, historicus. Գրօղ մատենի (ըստ ամենայն առման). շարագիր կամ շարագրօղ դրեանց. պատմագիր. եւ Դպիր. գրիչ.

Քաղդէացւոց մատենագիրն յիշատակէ։ Յետ որոյ զնոքումբք ածեալ մատենագիրն խօսի։ Յունաց մատենագիրք։ Յուստոս հրէից մատենագիր. (Եւս. քր.։)

Բազում ազգաց լեալ մատենագիրխ, մեք զյունացն միայն յիշեցաք զպատմագիրս. (Խոր. ՟Ա. 2։)

Կարգեալ յերամ մատենագիր արքունի դպրաց. (Փարպ.։)

Եւ իբր Մատենագրական. պատմական.

Եւ իբր Մատենագրութիւն. մատեան. դպրութիւն.

Դասակարգեա՛ ի դաս մատենագրի յանճառ երկնից արքայուդեանդ. (Շար.։)

Տուն մատենագրաց. յն. պահարան մատենից. (՟Ա. Եզր. ՟Զ. 21. 23։)

Ոչ ընդ ժամանակօք փակի, եւ ոչ ընդ մատենագիրս մտանէ. յն. ոչ ազգաբանի. (Կոչ. ՟Ժ՟Ա։)


Մատենագրական, ի, աց

adj.

bibliographical;
historic.


Մատենագրեմ, եցի

va.

to write or compose a book, to put down in writing;
to book, to register, to transcribe.

NBHL (6)

ՄԱՏԵՆԱԳՐԵՄ γράφω, ἁναγράφω, συγγράφω scribo, conscribo. որ եւ ՄԱՏԵԱՆԱԳՐԵԼ. Գրել ի մատենի կամ զմատեան. ի մատենի հարկանել. ընդ գրով արկանել. յիշատակագրել. արձանագրել. շարագրել. վիպագրել.

Զչքնաղ զարմանալիսն սուտ ի նմանէ գործեալ մատենագրեցին։ Մատենագրեցաւ առ ի նոցանէն ոչ խառնիխուռն ինչ տաճարին մերոյ շինուած. (Եւս. քր. ՟Ա։)

Զորոց եւ ոչ մի ոք ի նոցանէ պէտք յանձին կալաւ մատենագրել. (Խոր. ՟Ա. 2։)

Սոփերս օգտակարս եւ աշխարհակեցոյց մատենագրեաց. (Նար. մծբ.։)

Ի հարցն մատենագրեցան մանրամասն քննութեամբ. (Տօնակ.։)

Զանցեալ իրացն եղելոց՝ գիրս մատենագրալ յայտնական պատմութիւն, որ առ մեօք գործեցան. (Ագաթ.։)


Definitions containing the research մ : 10000 Results

Ահեկին, ինք

adj. s.

cf. Ահեկեայ.

NBHL (4)

ԱՀԵԿԵԱՅ ԱՀԵԿԻՆ ԱՀԵԿԻՔ. Ձախակողմեան. ահեկան. ձախինը. սօլտաքի. εὑώνυμος sinister, tra, laevus

Զոր միանգամ կարծես աջոյ կողման, զայսոսիկ նա կարծէ ահեկեայս։ Զո՞ր արդեօք կող. զահեկեա՞յն, թէ զաջոյն։ Զահեկեայ զարմունկնն ի դուրս կորզեալ. (Փիլ.։)

Տեսեալ արս ընտիրս ընդ նմա աջինս եւ ահեկինս։ Արս ընտիրս՝ աջինս եւ ահեկինս կազմէին. (Խոր. ՟Ա. 10։ Յհ. կթ.։)

Աջեացն եւ ահեկեացն հակառակօքն միաբանելովք. (Եղիշ. դտ.։)


Ահեղ, ի, ից

adj.

formidable, terrible.

NBHL (4)

Ահեղ իմն է տեղիս այս։ Գազանն չորրորդ՝ ահեղ եւ զարմանալի։ Զգազանսն վառեալ պատրաստէր յահեղ պատրաստութիւն. եւ այլն։

Զահեղ հրամանն։ Յահեղ մրրկէ։ Զանունն ահեղ ... Ճառագայթիւք ահեղ բարձրութեան. (Եղիշ.։ Յհ. կթ.։ Նար.։)

Յայնմ աւուր ահեղին։ Ահեղիցն նմանեալ հրեղինաց դասուցն. (Շար.։)

Այն՝ որ սողայ նման օձին, ահեղ գոչէ ըստ առիւծին. (Յիսուս որդի.։)


Ահեղագոչ

adj.

roaring terribly, making an awful noise, loud.

NBHL (1)

Ահեղագոչ սաստիկ հնչմամբ. (Շար.։)


Ահեղակերպ

adj.

wonderful, prodigious, formidable, awful.

NBHL (3)

Ահեղ կերպարանօք կամ տեսլեամբ. ահաւոր. մեծավայելուչ. հրաշափառ. ահռելի, եւ փառաւոր, սոսկալի.

Որ յահեղակերպ աթոռ նստիս։ Որ յահեղակերպ հայրենի կառս։ Ահեղակերպ փայլմամբ։ (Շար.։)

Զկնի երիցն գազանաց տեսեալ չորրորդ ահեղակերպ եւ զարմանալի. (Համամ առակ.։)


Աղախարշանք, նաց

s.

vexation, grief.

NBHL (1)

Աղեաց խարշումն. այրուցք սրտի. խշխշուք.


Աղախնածին

adj.

born of a female slave or maid-servant.

NBHL (2)

Զի մի՛ ժառանգեսցէ աղախնածինն ընդ ազատին. (ՃՃ.։)

Աղախնածինքն զազատածին մանկունս (հալածեցին)։ Աղախնածին սեռ (որ յԱգարայ). (Անան. եկեղ.։ Սկեւռ. լմբ.։)


Աղախնորդի

s.

son of a female slave or maid-servant.

NBHL (1)

Որ յառաջն ստրկութեամբն աղախնորդի էր։ Ոչ իսկ թերեւս ի տեառնէ տուաւ աղախնորդւոյ ընդ որդւոյ ազատին լինել ժառանգորդ. (Կոչ. ՟Գ։ Յհ. կթ.։)


Աղածրի

adj.

tender, delicate, young.

NBHL (2)

գտանի գրեալ եւ ԱՂԱՐԾԻ. Բառ անյայտ՝ իբր Երախայ, մատաղ. կամ Համախումբ որպէս խաշն դիմեալ յաղ.

Անկեալ աղաչեն աւասիկ ամենայն աղածրի երամ երամ բազմութիւն տղայոց. յն. ամենայն կամ համօրէն բազմութիւն տղայոց. (Գ. Մակ. ՟Զ. 12։)


Անձրեւաթաց

adj.

wet with rain.

NBHL (2)

Թացեալ յանձրեւոյ. անծրեւէ թրջած, խխում եղած.

Անձրեւաթացին, եղեմնապատին. (Գանձ.։)


Անձրեւաթիւք

s.

drop of rain.

NBHL (1)

Հանէ զամպս, եւ ժողովէ զանձրեւաթիւս. (Ագաթ. ա՛յլ ձ. զանձրեւաշիթս։)


Անձրեւածին

adj.

that engenders rain;
copious.

NBHL (2)

Անձրեւածին ամպք. (Կոչ. ՟Ժ։ Ոսկ. ծաղկզրդ.։ Սիսիան.։ Անան. ի յհ. մկ.։)

Նմանութեամբ, իբր յորդառատ. առատահոս.


Անձրեւակ

s.

fine rain.

NBHL (1)

Զծիածանն գիտեմք. յորժամ արեգակն զճառագայթս ընդդէմ անձրեւակի ամպոյն արկանիցէ. (Կիւրղ. ծն.։)


Անձրեւաձիր

adj.

that gives or engenders rain.

NBHL (3)

Որ ձրի պարգեւէ, կամ տայ յիւրմէ զանձրեւ.

Ամպ պարգեւաձիր. (Նար. կուս.։)

Ով ցօղոյն կենաց՝ հօրէն լուսոյ իջեալ, ամպ անձրեւաձիր՝ ծարաւելոցս յարբումն. (Տաղ.։)


Անձրեւայոյզ

adj.

rainy.

NBHL (3)

Ուր իցէ յոյզք անձրեւաց. ամպրոպային.

Ամառն անձրեւայոյզ. (Խոր. ՟Գ. 68։)

ԱՆՁՐԵՒԱՅՈՅԶՔ. Յոյզք անձրեւաց. ամպրոպ. գաթը եազմուր.


Անձրեւաշիթք

cf. Անձրեւաթիւք.

NBHL (2)

Շիթք անձրեւի. եազմուր տամլասը.

Որ հանէ զամպս, եւ արգելու զհողմս ... եւ գալարեցուցանէ զչոր գօսացեալս, եւ ժողովէ զանձրեւաշիթս. (Ագաթ. ա՛յլ ձ. զանձրեւաթիւս։)


Անձրեւաջուր

s.

rain-water.

NBHL (1)

Ջուր անձրեւի. անձրեւ. եազմուր սույու.


Անձրեւասնունդ

adj.

produced by rain.

NBHL (1)

Սահմանս անձրեւասնունդս. (Նար. խչ.։)


Անճահ

adj. adv.

inconvenient, unbecoming;
անճահս, unseemly.

NBHL (6)

Եւ է՛, որպէս վարկանիմ, ոչ անճահ իրն. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Անճահ եւ վնասակար միաբանութիւն. (ՃՃ.։)

Չէ՛ անճահ. մբ. պտրգ.։)

Անճահ իմն թուի. (Տօնակ.։)

Իբր արբեալ՝ անճահ բարբառի. (Մխ. երեմ.։)

Անճահս աքսոտեմ։ Անճահս (կամ անհաճս. յն. անհամս) իմն կաքաւեն. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Անճաճանչ

adj.

not brilliant, gloomy.

NBHL (6)

ἁφεγγής, ἁλαμπής. splendore vel lumine carens. Անմասն ի ճաճանչից. աննշոյլ. անլոյս. նսեմ. մթագին. ըշըգսըզ.

Ընդ անճաճանչ յիմարութեան առագաստաւ. մ. ՟Ժ՟Է. 3։)

Անճաճանչ անգիտութիւն, կամ չարութիւն։ Ուսուցանելով հրաժարել յանճաճանչիցն՝ ի լուսաւորականսն ածել. Դ(իոն. եկեղ.։)

Անճաճանչ ի ծագմանէ աւետարանական լուսոյն մնացաք. (Ասող. ՟Գ. 21։)

Երկար ժամանակաւ անճաճանչ լինիմ ի լուսոյ. (ՃՃ.։)

Եւ անճաճանչ խաւարային, իբրեւ ըզտուն գոլով մըթին. (Յիսուս որդի.։)


Անճանապարհ

cf. Անշաւիղ.

NBHL (8)

Ի դժուարագնաց յանճանապարհ վայրս։ Ընդ անկոխ հետեւել, եւ ընդ անճանապարհ. (Փիլ. իմաստն. եւ Բագն։)

Յահագին անապատիս յայսմիկ, զի անճանապարհ եւ անջուր է. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Նմանութեամբ՝ անտեղի տալի.

Անճանապարհ անձն. (Շ. մտթ.։)

Նոյն եւ անճանապարհ ի չար խորհրդոցն ընթացից. մբ. սղ.։)

ԱՆՃԱՆԱՊԱՐՀ. ἁνοδία, ἁνοδίαι. iter impervium, invia, devia. Անճանապարհ վայր. անկոխելի տեղի կամ շաւիղ. զարտուղի ճանապարհ. սարփ եէր.

Ամենայն ջրայնոց կառավարեալ՝ ընդ անճանապարհն հետաձգէր. այս ինքն ընդ ծով. (Ճ. ՟Ա.։)

Վրիպեալ՝ յանճանապարհ խոտորեսցիս։ Անուղղելի բարքն ընդ անճանապարհ վարին։ Ընդ անճանապարհս մոլորեալ։ Յանճանապարհս զարտուղեալք. (Փիլ.։)


Անճաշակ

adj. adv.

that fasts, fasting;
without eating.

NBHL (5)

ἅγευστος. impastus, jejunus, qui non gustavit. Որ ոչ ճաշակէ. անսուաղ. անմասն ի ճաշակաց մարմնոյ կամ հոգւոյ.

Անճաշակ լինելով՝ զճաշակաց պտղոյն քաւեալ զպարտիս։ Որ անճաշակ լինելով զբազմաժամակեայ աւուրբք. (Շար.։)

Ի փափուկ կերակրոց անճաշակ լինիմք յաւուրս պահոց. (Սիսիան.։)

Յերկնային բարեացն անճաշակք։ Անճաշակ հոգեւորական իմաստից. (Սարգ.։)

Անճաշակ ի բարեացն վայելմանէ։ Ի կէս աւուրցն ելանեն ի կենցաղոյս՝ անճաշակք ի ծերութենէ. (Պիտ.։)


Անճառ, ից

adj.

ineffable, unspeakable.

NBHL (12)

ἅρρητος, ἁμύθητος, ἁνέκφρατος , ἁνεκλάλητος. ineffabilis, infinitus. Զոր չէ մարթ բանիւ ճառել՝ վասն մեծութեան, անհասութեան, գաղտնութեան. անպատմելի. անպատում. անթարգմանելի. անբաւ. գաղտնի. խորին. վասֆ օլունմազ. տիլէ վասֆէ կելմէզ.

Լուաւ զբանս անճառս. անճառ եւ փառաւորեալ խնդութեամբն. (՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 4։ ՟Ա. Պետ. ՟Ա. 8։)

Շնորհաց անճառից։ Հնարիւք անճառիւք։ Գովեստս անճառս։ Անճա՛ռ է ասել։ Անճառ է քան զօրինակ։ Հոգւոյդ անճառի։ Անճառ ես բանից։ Անճառ ի սերովբէից։ Զանճառիցն իմոց իբր զճառելեաց գիտողին։ Որ ինձ անճառն է, քեզ համարեալ է։ Խորութիւնք անճառիցն կնքեցելոց։ Յանդիմանեսցին անճառք։ Սերք սերմանց անճառից. (Նար.։)

Մնան զանազան չարութիւնքն անճառ ի սահմանի. մբ. ատ.։)

Անճառ ժամուք, անհամար րոպէիւք. (Վեցօր. ՟Զ։)

Սրբոյն Սարգսի անճառ պատմութեանն քննութիւն. իմա՛, որ անյայտ էր մնացեալ. (Շ. թղթ.։)

որպէս անարժան ի ճառել. անասելի. զոր չէ՛ օրէն ի բերան առնուլ. անլուր. ամօթալի. գարշ. ἅρρητος. nondicendus, infandus, nefandus. անըլմասը նալայըգ.

Հարկաւորէր ասել զանճառս հայրենիս. իսկ նա զլեզուն ծամեալ ի բաց եթուք. (Նոննոս.։)

Եթէ յանճառս հպեսցի՝ ի մայր կամ ի մօրու. (Կանոն.։)

Միաշուրթն լեզուաւ գումարեալ հակառակ բարձրելոյն զանճառն խորհէին խորհուրդ. (Անան. եկեղ։)

Անճառ անմաքրութիւն. (Կլիմաք.։)

ԱՆԴ ԱՆՃԱՌՔ, ռից. Կրկին բառ է, թէեւ կից գրեսցի. cf. ԱՆԴ, ա. Որ ինչ անդ ի հին օրէնս անճառք կամ գաղտնիք խորհրդաւորք կային.


Անճառագայթ

adj.

without rays, without light.

NBHL (2)

Եթէ ոչ կազմես զպատրոյգն, խստացեալ՝ անճառագայթ լինի, եւ աղօտանայ. (Եփր. աւետար.։)

Անճառագայթ է տեղին այն, եւ ստռուցեալ միշտ կայ մնայ։ Զանճառագայթաձեւն եւ զերկրայինն (մասն զմրխտոյ) յեսանաւն մաշելով. (Նիւս. երգ.։)


Անճառահրաշ

adj.

very wonderful, prodigious

NBHL (2)

Անճառ եւ հրաշալի. սքանչելի անճառութեամբ.

Անճառահրաշ զօրութեամբ ստեղծեր զԱդամ. (Շար.։)


Անճառելի, լւոյ, լեաց

cf. Անճառ.

NBHL (10)

Անճառելեաւ իմն եւ անհասանելի օրինակաւ. (Կիւրղ. գանձ.։)

Անճառելեացն հասանել պարգեւաց։ Անճառելեաց հանդիպանայր կենաց. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. երեւ.։)

Անուամբդ անճառելեաւ։ Անճառելեաւ քո սիրովդ. (Նար. ՟Ի՟Ե. ՟Ծ։)

Լուաք զզազիր ամբարտաւանութիւնն, որ անճառելի հայհոյութեանն է ծնօղ. (Կլիմաք.։)

Ծամեաց զլեզուն ... վասն եւ ոչ բնաւին ասելոյ զանճառելիսն։ Զամուսնութեան զանճառելիսն. (Նիւս. բն. եւ Նիւս. կուս.։)

Հազիւ զյապաղանացդ յայտնեցեր զանճառելիսդ. (Ածաբ. մկրտ.։)

Կշտամբեցից զքեզ անճառելի մահուամբ. (Պտմ. աղեքս.։)

Անճառելի ցնորիւք ի տուէ եւ ի գիշերի. (Խոսր.) իբր դժուարապատում։

Կամ իբր թաքուն, անյայտ, խորք երկրի.

Ընչեղութիւն յերկիր մղի, եւ յանճառելիսն պահի. (Բրս. ընչեղ.։)


Անճառութիւն, ութեան

s.

ineffability;
unspeakableness.

NBHL (3)

ἁφραστότης. ineffabilitas. Անճառն գոլ վասն գերազանցութեան. առաւելութիւն անպատմելի.

Անճառութիւն խորհրդոյս։ Քումդ անճառութեան։ Անճառութեամբ անհասականաւ։ Յանճառութենէ առաւելութեան. (Նար.։)

Անճառութիւնքն ի վերայ աստուածայնոցն ճշմարիտ են։ Զաստուածայինսն պատուել ճշմարիտ անճառութեամբ. (Դիոն. երկն.։)


Անճար

adj.

unskilful, incapable;
irreparable, irremediable.

NBHL (3)

Անճա՛ր է ինձ՝ մարդասէր գոլով՝ անմարդի ինչ խորհել. (Ոսկ. ղկ.։)

Հանճար ստուգաբանի՝ անճարիցն ճար. եւ զի՞նչ անճար եւ անյոյս ընթացք քան զմարդկան։ Հանճար ստուգաբանի անճար. այս ինքն թէ առանց խափանածոյ իմիք կատարի։ Անճար պատահմանն զգաստացուցանօղ բանին ոչ հաւանին։ Լսես ի խրատողէն զանճարիցն բանս. մբ. սղ. եւ Լմբ. առակ.։)

Ի վերայ ցաւցած տեղացն անճար սպեղանի դի՛ր. (Մխ. բժիշկ.) իմա՛ հարկաւ, անվրէպ. եւ կամ յանհնարս մտեալ. ...


Անճարակութիւն, ութեան

s.

inability, incapacity.

NBHL (1)

Յանճարակութենէ (տպ. յանճարութենէ) կապանացն այլ ինչ ոչ կարաց, բայց զայս՝ զի զլեզուն ծամեաց եւ եթուք յերեսս պոռնկին. (Վրք. հց. ՟Ե։)


Անճարութիւն, ութեան

s.

cf. Անճարակութիւն.

NBHL (3)

Ամենաբուժ հնար անճարութեան. (Նար. ՟Ի՟Գ։)

Զամենայն անճարութիւն եւ զտարակոյս մտաց քոց լուծանէ. մբ. սղ.։)

Դատօղքն ի մեծ իմն անճարութեան վտանգէին. (Ոսկ. գծ.։)


Անճողոպրելի, լւոյ, լեաց

adj.

inextricable.

NBHL (6)

ἅφευκτος, ἅφυκτος, ἁναπόδραστος. inevitabilis. Ուստի չէ՛ մարթ ճողոպրիլ. անզերծանելի. անփախչելի. անհրաժեշտ. ուր որ խալըսում չիկայ, որու ձեռքէն փախչիլ չըլլար. գաչընմազ. գուրթուլուզ եօգ.

Որոգայթ կամ տագնապ անճողոպրելի։ Սաստկութեանց մասանց անճողոպրելեաց. (Նար. ՟Ա. ՟Խ. ՟Հ՟Թ։)

Որպէս ի մէջ պատերազմի ըմբռնեալ՝ անճողոպրելի ամենայն ուստեք է տեսանել. (Ածաբ. Ժող.։)

Պաշարէ զբերդն անճողոպրելի զգուշութեամբ. (Արծր. ՟Ե. 3։)

Առ ի յապացոյց անճողոպրելեաց բանիցն, յորոց ոչ զօրէր ոք զերծանել, այլ ըմբռնեալ լինէր. (Նոննոս.։) (գրեալ էր, անճողոպրեաց։)

Անճողոպրելի գանձ. (Մաշտ.) իմա՛, անկողոպտելի։


Անյագ, աց

adj. adv.

insatiable, greedy, gluttonous;
— ուտել, to devour;
cf. Անյագաբար.

NBHL (17)

ἁκόρεστος, ἅπληστος. insatiabilis, inexplebilis, avidus. Որ ոչ յագի, կամ ոչ գիտէ յագուրդ առնուլ ի կերակրոց, ի հեշտալեաց, եւյինչ եւ է իրաց. անլիր. դժոխորովայն. քաղցեալ. սովեալ. մոլեալ. անգահ, անկուշտ, ծակաչք. անգահ. անկուշտ. ծակաչք. տօյմազ. աջ կէօզլիւ.

Անյագ յորկորամոլութիւնս. (Պիտ.։)

Ո՞ւր անյագից նմանեցի։ Յոյժ անյագիցն եւ պատուասիրացն. (Առ որս. ՟Ը. ՟Ժ՟Բ։)

Մանունքն ի կենդանեաց կերակուր են մեծացն եւ անյագիցն. (Տօնակ.։)

Դժոխք եւ կորուստ անյագ են։ Անյագ եղեւ իբրեւ զմահ. (Առակ. ՟Ի՟Է. 20։ Ամբ. ՟Բ. 5։)

Անյագ է հուրն ի կիզանելն զնիւթս. մբ. սղ.։)

Ի պէտս կիզման յաստուծոյն անյագի. (Փարպ.։)

Անյագ են ի պատերազմելոյ. մբ. սղ.։)

Անյագ ցասումն կամ թշնամութիւն, կամ պատերազմ։ Անյագ բերկրումն, խնդութիւն, կամ վայելչութիւն. (Եզնիկ.։ Լմբ. անառակ. եւ սղ։ Փարպ.։ Վեցօր. ՟Ա։)

Եթէ ոչ կապեսցուք զբանս ընդ լռութիւն.. արտաքոյ անարգ սահմանին հանէ զմեզ. (Վեցօր. ՟Զ։)

ԱՆՅԱԳԱԲԱՐ. ἁκορέστως. avide, κατακόρως, ad satietatem, immodice. Առանց յագելոյ. անյագութեամբ, անչափ բաղձանօք. ցյագ. ցյափրութիւն. յանչափս. անդադար. անխոնջ. սերտիւ. եւ Անխնայ. առանց կշտանալու, անհագաբար.

Ըմպել անյագ. (յճխ. ՟Ժ՟Ա։)

Ստէպ ստէպ եւ անյագ առնել զընթերցումն. (Խոր. ՟Գ։)

Զմիս անասնոյ ոչ ուտեն, եւ զեղբայրն անյագաբար ուտեն. (Եզնիկ.։)

Անյագաբար հայել։ Անյագաբար ցնծութեամբ կայթել։ Անյագաբար տանջանօք. (Պիտ.։)

Անյագաբար ի գերագոյնս տռփել, կամ սիրել, կամ եղանակել զօրհնութիւնս. (Մագ. ՟Ձ՟Բ։ Լմբ. սղ.։)

Անյագաբար համբուրէր զփայտ խաչին. (Ոսկիփոր.։)


Անյագութիւն, ութեան

s.

insatiableness, greediness, gluttony.

NBHL (6)

Տանջանք անյագութեան՝ սակաւապիտութիւն. (Փիլ. իմաստն.։)

Անյագութիւն ոչ էր (ի սկզբանէ), եւ այժմ ոչ է պարկեշտից. (Յճխ. ՟Զ։)

Ըմպելի անյագութեան նորին՝ արիւն անմեղաց. (Եղիշ. ՟Գ։)

Որք անյագութեամբն համակեալք ոսկւով. (Փարպ.։)

Զմին ապրեցոյց սիրոյն աստուծոյ անյագութիւնն՝ (Բրս. չար.։)

Անյագութեամբ զներքին կողմն այրին խուզեալ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Անյաղթ, ից

adj.

invincible, unconquered, insurmountable, ungovernable.

NBHL (8)

ԱՆՅԱՂԹ որ եւ ԱՆՅԱՂԹԱԿԱՆ ԱՆՅԱՂԹԵԼԻ. ἁνήττιτος. invictus, invincibilis. Որ ոչն յաղթի յո՛ր եւ է կարգի. անպարտելի. վերագոյն հանդիսացեալ. հզօր. աննուաճելի. անվանելի. որ չյաղթիւր, տակ չի մնար. եէնիլմէզ, տայմա մուզաֆֆէր օլան.

Անյաղթ իմաստութիւն. (Շ. բարձր.։)

Անյաղթ նիգք, կամ քաղաք. (Եղիշ. դատ.։ Եփր. յես.։)

Անյաղթ փիլիսոփայ. Ի խորագիրս գործոց դաւթ. անյ. եւ ի մեկնիչս նորա։ եւ Տօնաց.։ Յայսմաւ.։

Յետ եօթնամեայ անյաղթ համերութեանն. (Կլիմաք.։)

Դատաւոր անյաղթ ունելով զիւրն խղճմտութիւն. (Նոյնն։)

Զօրաւորօքն անյաղթականաց։ Անյաղթական զճշմարտութեանն բան ամենայն ազգաց ծանուցին. (Նար. ՟Ղ՟Ա. եւ Նար. խչ.։)

Անյաղթելի մարտիրոս, կամ ճգնաւոր, նշան, եւ այլն. (Շար.։)


Անյայտ, ից

adj.

not evident, not manifest, obscure, hidden, secret;
apocryphal.

NBHL (8)

ἅδηλος. non manifestus, occultus, obscurus, nonnnotus. Որ չէ յայտ կամ յայտնի. անգիտելի. անծանօթ. ծածուկ. գաղտնի. մթին. անհաւաստի. անստոյգ. պէլիրսիզ, նամալիւմ, սըրր, կիզլի.

Մուտ անյայտ։ Իբրեւ զգերեզմանս անյայտս։ Զանյայտս եւ զծածկեալս. (Դան. ՟Ժ՟Դ. 12։ Ղկ. ՟Ժ՟Ա. 44։ Սղ. ՟Ժ. 8։)

Զանյայտն ի բազմաց. (Պիտ.։)

Իբրեւ զմառախուղ ցօղոյ եղեւ անյայտ. (Յոբ. ՟Ժ՟Դ. 19։)

Քան զփոշի զոր տարաւ մրրիկ, առաւել անյայտ եղեն. (Սարգ. յկ. ՟Բ։)

Անջրպետելով ի միմեանց զբանակեալսն, եւ անյայտ յիրերաց առնելով. (Պիտ.։)

ԱՆՅԱՅՏ, ԱՆՅԱՅՏՍ. մ. Անյայտ ելիւք.

Անյայտս լողամք ընդ ծով կենցաղոյս. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)


Անյայտագոյն

adj.

more or very obscure.

NBHL (4)

Առակաբանութեամբ անյայտագոյնս խօսեցաւ. (Նանայ.։)

ἁδηλότερος. minus notus. Առաւել անյայտ, մթին. խորիմաց.

Զբնութիւն՝ բազմաց զանյայտաբոյնն երեւեցուցանել. (Փիլ. իմաստն.։)

Անյայտագոյն թուի ասացեալս. (Մխ. երեմ.։)


Անյայտնութիւն, ութեան

s.

obscureness, occultness, secretness.

NBHL (6)

ԱՆՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ԱՆՅԱՅՏՈՒԹԻՒՆ. ἁδηλεία, ἁσάφεια. obscuritas. Անյայտն գոլ. գաղտնութիւն. մթութիւն. անծանօթութիւն. դժուարիմաց կամ անգիտելին գոլ.

Անյայտնութեամբ դնէ զբանս։ Մեծաւ անյայտնութեամբ է ճառդ։ (Ոսկ. ՟բ. կոր.։) (Իգն.։)

Մի՛ ծածկեսցի անյայտութեամբ անուանն։ Զանյայտութիւն իրաց անգիտութիւնն առնէ.. Անյայտութիւն բանից։ Գաղտնիք անյայտութեան. (Ոսկ. ՟ա. կոր.։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 1։ ՃՃ.։)

Բազում ինչ անյայտութիւն եւ տարակուսանք յաւետարանականսն գտանի ձայնս եւ յառաքելականս. (Յհ.։ իմ. երեւ։)

Զամենեւին անյայտնութեանն յօդէ առասպելաբանութիւն։ Սխալանաց եւ անյայտնութեան բերէ նշանակ։ Զանյայտնութեանն ցուցանէ բան. կամ զանյայտութիւն պարծանացն. (Պիտ.։)

Մարդկան տկար են բարքն եւ անհաստատք, որպէս իրքն բազում անյայտութեամբք լի են։ Եւ ոչ հաւատ ի վերայ անյայտութեան բերեալ՝ հաւատ ասասցի. (Աթ. ՟Դ։)


Անյայտութիւն, ութեան

s.

cf. Անյայտնութիւն.

NBHL (6)

ԱՆՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ԱՆՅԱՅՏՈՒԹԻՒՆ. ἁδηλεία, ἁσάφεια. obscuritas. Անյայտն գոլ. գաղտնութիւն. մթութիւն. անծանօթութիւն. դժուարիմաց կամ անգիտելին գոլ.

Անյայտնութեամբ դնէ զբանս։ Մեծաւ անյայտնութեամբ է ճառդ։ (Ոսկ. ՟բ. կոր.։) (Իգն.։)

Մի՛ ծածկեսցի անյայտութեամբ անուանն։ Զանյայտութիւն իրաց անգիտութիւնն առնէ.. Անյայտութիւն բանից։ Գաղտնիք անյայտութեան. (Ոսկ. ՟ա. կոր.։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 1։ ՃՃ.։)

Բազում ինչ անյայտութիւն եւ տարակուսանք յաւետարանականսն գտանի ձայնս եւ յառաքելականս. (Յհ.։ իմ. երեւ։)

Զամենեւին անյայտնութեանն յօդէ առասպելաբանութիւն։ Սխալանաց եւ անյայտնութեան բերէ նշանակ։ Զանյայտնութեանն ցուցանէ բան. կամ զանյայտութիւն պարծանացն. (Պիտ.։)

Մարդկան տկար են բարքն եւ անհաստատք, որպէս իրքն բազում անյայտութեամբք լի են։ Եւ ոչ հաւատ ի վերայ անյայտութեան բերեալ՝ հաւատ ասասցի. (Աթ. ՟Դ։)


Անյանգ

adj.

rhymeless.

NBHL (2)

ԱՆՅԱՆԳ որ եւ ԱՆՅԱՆԿ. ἅσχετος. exors. Ուր ոչ յանգի ինչ մի. անկցորդ. ազատ. անբաժ.

Իսկ ἅληκτος, non desinens իմա՛ Անյանգ, որպէս Անզրաւ. ուստի յաջորդ բառդ։


Անյապաղ

adj. adv.

prompt, diligent;
promptly, diligently, without delay.

NBHL (4)

ἁνυπέρθετος. qui differri nequit. Ուր չկայցէ յապաղումն. անյամր. անդանդաղ.

Անյապաղ արագութեամբ ընթանան. (Ձիլ. բագն։)

Անյապաղ երագութեամբ. Անյապաղ փութով. (Պիտ.։)

Անյապաղ վճարել, կամ թողուլ, յառնել ածել. (Փարպ.։)


Անյաջող

adj.

unfavourable, unlucky, unfortunate, disadvantageous.

NBHL (3)

ԱՆՅԱՋՈՂ ԱՆՅԱՋՈՂԱԿ. Ոչ յաջողեալ. անյարմար (անձն, կամ իր).

Ինձ յաջողեալ էր ընթացք պատուիրանացն, եւ ոչ անյաջող. մբ. սղ.։)

Ընտրէր զճահաւորն, եւ զանյաջողակս առ իմաստասիրութիւն. (Նոննոս.։)


Անյաջողակ

adj.

cf. Անյաջող;
awkward, incapable.

NBHL (3)

ԱՆՅԱՋՈՂ ԱՆՅԱՋՈՂԱԿ. Ոչ յաջողեալ. անյարմար (անձն, կամ իր).

Ինձ յաջողեալ էր ընթացք պատուիրանացն, եւ ոչ անյաջող. մբ. սղ.։)

Ընտրէր զճահաւորն, եւ զանյաջողակս առ իմաստասիրութիւն. (Նոննոս.։)


Անյաջողութիւն, ութեան

s.

unfavourableness, unfortunateness, disadvantage.

NBHL (3)

Եթէ կամիս, եւ ես ստեմ յաղագս նորա անյաջ եւ փցուն. (Խոր. ՟Բ. 7։)

Չյաջողելն. անյարմարութիւն. վրիպականութիւն. տկարութիւն.

Մահկանացու անյաջողութեան վրիպակ, այսինքն է մտաց քուն. (Փիլ. ել.։)


Անյաջորդ

adj.

without successour, — succession;
unchangeable.

NBHL (3)

Ոյր չգուցէ յաջորդ, կամ փոխանակ. անփոփոխ. անպակասելի. անանց. մշտատեւ.

Անյաջորդ իշխանութիւն. կամ բնակութիւն, մեծութիւն, կեանք. (Իգն. Նար. ՟Հ՟Ե։ Մխ. դտ.։ Իսկ յասելն,)

Յանյաջորդն ծերութեան զուարճանալով ի մանկութիւն։ Զանյաջորդն նուազութեան սեղանաւորէ լիութեան սեղան. (Սկեւռ. ի լմբ.) իմա՛. անյաջորդելի ի ծերութենէ, ի նուազութենէ։


Անյատակ

adj.

bottom-less;
very deep.

NBHL (2)

Ոյր յատակ չիք կամ չերեւի առ խորութեան. եւ Այն՝ որոյ ներքոյք կամ նստոյք այսինքն երաստանք վնասեալ եւ պակասեալ են. տիպսիզ.

Յատակք նորա առ քարինսն մնացին, եւ կոչեցաւ պերինթոս անյատակ. (Նոննոս.։)


Անյատակելի

cf. Անյատակ.

NBHL (1)

Զորոյ չէ մարթ գտանել զյատակ. խոր յոյժ. տիպսիզ.


Անյարդար

adj.

unpolished, unfurnished, unprovided, unprepared, out of order;
hard, cold, raw;
կին —, slut.

NBHL (1)

Ողջացուցանէ, զանյարդարն ի մեզ յարդարմամբ ըմբերանելով. (Փիլ. բագն.։)


Անյարիր

adj.

that cannot rise.

NBHL (5)

Կիսամեռք՝ անյարիրք անկեալ դնէին. (Եղիշ. ՟Ը։)

Մի՛ ասասցէ կինն ցայրն, անյարիր, ապաժաման եւ վատ եւ քնած, չես այր, չես մարդ. յն. լոկ, անայր կամ անմարդ։

Կամ որպէս Այն ինչ՝ յորմէ չլինի յառնել.

Առ քունս անյարի։ Յանկումն անյարիր. (Նար. ՟Ղ՟Բ. ՟Ղ՟Գ։)

Անյարիր. անյարմար է քունն բանականի։ (՟Ղ՟Բ. ոչ ի դէպ.)


Անյարկ

adj.

shelterless, without roof, houseless.

NBHL (2)

Ի ստորուստ զօրէն անհիմն տան, եւ ի վերուստ բռնութեամբ օդոյն իբրեւ զանյարկս վտանգէ. (Պիտ.։)

Յաւուրս սառնամանեացն անյարկ անցուցանէր. (Ճ. ՟Բ.։)


Անյաւ

adj.

infinite, interminable.

NBHL (1)

Անյաւ քննութիւնք, կամ զօրութիւն, կամ բարերարութիւն, կամ բարձրութիւն. (Վեցօր. ՟Ա. ՟Բ. ՟Դ։ Ճ. ՟Ա.։) (Անան. եկեղ։)


Անյեղ

adj.

immutable, unchangeable, constant.

NBHL (4)

ἅτρεπτος. immutabilis, invariatus, constans. Անյեղլի. անյեղյեղ, անյեղյեղուկ. անյեղաշրջելի. անյեղափոխ. որ չընդունի զյեղումն կամ զայլայլութիւն. անփոփոխ. անայլայլելի. անշրջելի. անյողդողդ. հաստատուն. տէյիշմէզ, թէզայիւր պուլմազ.

Այլքն ամենայն յեղուն, բայց միայն ինքն (աստուած) անյեղ եւ անփոփոխ է ... Ամենայն ինչ եղանելին հարկաւոր է յեղումն ընդունել, որպէս աստուծոյ անյեղն գոլ։ Անյեղ եւ անմէտ խորհրդով. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)

Անյեղ հպաւորութիւն. մբ. էր ընդ.։)

Անապական եւ անյեղ պահին. (Արիստ.) յն. անեղ կամ անծին։