Definitions containing the research յ : 10000 Results

Խոզուկ

s. zool.

porcupine.

NBHL (1)

ὔστριξ, ἴστριξ hystrix. Որպէս թէ խոզ փոքրիկ. այն է ազգ ոզնւոյ, իբրւ խոզանստեւ. (յն. ի՛ստրիքս, որպէս խոզաստեւ։) Գաղիան.։)


Խոթոտեմ, եցի

vn.

to see with displeasure, to scowl at;
to despise.

NBHL (2)

ԽՈԹՈՏԵԼ. Իբր Խեթիւ հայել.

Ի սաստկութենէ նորա որ սպառնայրեղբօր իւրում, եւ ի խոթոտել ականն իւրոյ, ի միտ առ իմաստութեամբ իւրով ռեբեկա. (Եփր. ծն.։)


Խոժոռագեղ

adj.

gruff-look ing, surly-looking, of a stern or austere countenance, scowling, lowering;
sorrowful, gloomy, sullen;
— ցնորք, frightful spectres.

NBHL (2)

Որոյ գեղ դիմացն է խոժոռ. ձառադէմ եւ ահաւոր.

Զայր խոժոռագեղ, եւ դըժնահայեաց. (Խոր. ՟Բ. 7։)


Խոժոռադէմ, դիմաց

cf. Խոժոռագեղ.

NBHL (2)

κατηφής vultu demissus, maestus. Խոժոռ դիմօք. տխուր եւ անշնորհ երեսօք. վայրահայեաց. թիւրաչօք.

Երկեսցէ հասցէ ի վերայ քո հրեշտակ խոժոռադէմ. (Սեբեր. ՟Ժ։)


Խոժոռիմ, եցայ

vn.

to frown, to knit one's brows, to be sulky, cross, ill-tempered, to grow angry, to be nettled;
to be soured, embittered, exasperated;
— երկնից, to cover with gloomy clouds, to lower, to get cloudy, murky.

NBHL (2)

Խոժոռեցան նմա նախարար. այլազգեացն։ Խոժոռեան ընդ բանն՝ գնաք տրտում. (՟Ա. Թագ. ՟Ի՟Թ. 4։ Մրկ. ՟Ժ. 22։)

Մթացան խոժոռեցան երկինք. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)


Խոժոռութիւն, ութեան

s.

frown, wrinkle, knitting of the hrows, scowling, pouting, sulkiness, sulks, wry face;
vexation, sorrow, melancholy.

NBHL (1)

Փորուած այրի՝ դժուարամու դրամբք, եւ անհամբոյր առ ի բնակել սակս քարաժեռ Խոժոռութեանն. (Յհ. կթ.։)


Խոլեմ, եցի

va.

to disperse, to scatter, to drive.

NBHL (2)

σοβέω abigo, expello. Վանել զհոյլս. ցրել.

Սպասաւորեաց բազմութիւնս, որ այսր անդր զռամիկսն ի հրապարակս խոլիցեն. (Ոսկ. փիլիպ. ՟Թ։)


Խոլխեցգետի

s. med.

cancer, malignant sore.

NBHL (1)

καρκίνος, καρκίνομα cancer. Խոյլ իբրեւ զխեցգետի. քաղցգեղ. կերցաւ.


Խոլորձ, լրձան

s. bot.

orchis, beeflower, salep, satyrion

NBHL (3)

ԽՈԼՈՐՁ կամ ԽՈԼՈՐՁՆ. Խոտ կանգնաւ չափ, ոյր ծաղիկն լինի կարմիր, կամ գորշ սպիտակախառն.

Գնդածաղիկք, եւ խոլորձ, առուոյտ կապոյտ, եւսէզ, եւ այլն. (Մխ. առակ.։)

Եւ այն հարիւրբարդ խոլրձանն՝ այն նահապետքն են՝ մարգարէք. (Նար. տաղ սայլի.։)


Խոխոմք, մաց

s.

ravine, deep hollow;
sylvan valleys, forest;
mountain streams, torrents.

NBHL (4)

ԽՈԽՈՄՔ. Խարաձորք. նեղ ծորոծորք եւ առուամեջք ջրանցից, անցք հոսանաց ընդ անձուկ վայրս խոխոջանօք.

Անցանէ գետն երասխ յորձանուտխոխոջիւք ... թափ անկեալ ընդ նեղ եւ ընդ նուրբխոխոմքն քարանձաւի միոյ։ Զօրս ղօղեալ թագուցանէր ի խոխոմս այգեստանին։ Ամրացեալք ի խոխոմս խորոցն ձորոց, եւ յամուրս քարանձաւաց. (Յհ. կթ.։)

Յափն գետոյն, որ իանէ յաղձնեաց խոխոմացն։ Ի խոխոմս ձորոցն. (Արծր. ՟Դ. 5. եւ այլն։)

Փափաքէ տեսանել զլերինս, եւ զխոխոմս, եւ զաղբիւրս։ Փուչն ի խոխոմս եւ յապառաժս բուսանի. (Ոսկ. մ. ՟Բ. 3։ եւ Ոսկ. եբր.։)


Խոխոմաձիգք

s.

gloomy ravines;
long valleys.

NBHL (1)

Խոխոմք ձիգք կամ երկայնատարածք.


Խոխոջանք, նաց

cf. Խոխոջ

NBHL (1)

Զառ ի վեր փսխածք ելանեն, եւ զառ ի վայր խոխոջանք. (կամ խողխոջանք) արձակին. (Մանդ. ՟Ժ՟Զ։)


Խոխոջիւն

cf. Խոխոջանք.

NBHL (3)

ԽՈԽՈՋԻՒՆ ԽՈԽՈՋՔ. Հոսանք ուղխից շառաչմամբ. Ձայն յորդութեան ջրոց.

Հնչիւն հրոյ, եւ խոխոջիւն (կամ խոխաջիւն) ջրոյ բեկանէ զսիրտ նորա. (Վրք. հց. ՟Ժ։)

Անցանէ գետն երասխ յորձանուտ խոխոջիւք. (Յհ. կթ.։ Սամ. երէց.։)


Խոխոջեմ, եցի

vn.

to murmur, to purl, to babble, to gurgle;
ի վեր —, to vomit.

NBHL (3)

Հոսիլ ուղխից ջուրց շռնչմամբ ձայնից.

ԽՈՂԽՈՋԵՄ կամ ԽՈԽՈՋԵԼ, եցի ն. Հոսել ուղխօրէն. զեղուլ. յորդել. իսկ ի վեր ԽՈՂԽՈՋԵԼ՝ է Զգայռել եւ փսխել.

Զոր ի վեր խողխոջեն շուայտեցեալքն եւ պաշտոտեալքն. (Փիլ. լին. ՟Բ. 25։)


Խոխոտեմ, եցի

vn. va.

to think, to invent, to attempt, to try.

NBHL (2)

ԽՈԽՈՏԵՄ ԽՈԽՈՏԻՄ. Խորհելով յօդել. կցկցել մտօք. հնարիլ. ջանալ.

Բանս բամբասանաց զսրբոյ կաթողիկոսէն խոխոտեալ յօդէին։ Մի՛ ոք զնոյն անցս չարչարանաց, եւ զձաղանս եւ զձաղկանս խոխոտիցի կրել։ Կայր փոքր մի ի վերայ հատածի միջոյն, եւխոխոտէր խօսել. (Յհ. կթ.։)


Խոխոտիմ, եցայ

vn.

cf. Խոխոտեմ.

NBHL (2)

ԽՈԽՈՏԵՄ ԽՈԽՈՏԻՄ. Խորհելով յօդել. կցկցել մտօք. հնարիլ. ջանալ.

Բանս բամբասանաց զսրբոյ կաթողիկոսէն խոխոտեալ յօդէին։ Մի՛ ոք զնոյն անցս չարչարանաց, եւ զձաղանս եւ զձաղկանս խոխոտիցի կրել։ Կայր փոքր մի ի վերայ հատածի միջոյն, եւխոխոտէր խօսել. (Յհ. կթ.։)


Խոկամ, ացայ, ացի

va.

to think, to reflect, to meditate, to consider, to contemplate, to imagine.

NBHL (14)

μελετάω, ἑννοέω meditor, cogito ἑπιφημίζω approbo ἑπιχειρέω aggredior, manum admoveo. Ի խոկ արկանել կամ մատնել. Խորհել. զմտաւ ածել. որոճել ընդ միտս, կամ երկնել. հոգալ, յառիլ մտօք. եւ յարիլ կամօք. կամիլ, յօժարիլ. հնարիլ. մտմտալ, մտածել, խելք տալ, մտքով ու սրտով ուզել. (լծ. եւ լտ. coquo քօ՛գուօ. եփել, ըստ որում հնարել, մեքենայել։)

Անձինք ձեր խոկասցեն յերկիւղ տեառն։ Խոկասցե՛ս ի դոսա տուէ եւ ի գիշերի. (Ես. ՟Լ՟Գ. 18։ Յես. ՟Ա. 8.)

Կոկորդ իմ ո՞չ խոկասցէ յիմաստութիւն. (Յոբ. ՟Զ. 30։)

Խոկային սպանանել զնա. (Գծ. ՟Թ. 29։)

Զարագելն միայն խոկացի. (Խոր. ՟Գ. 65։)

Մտածօրէն յանձն իմ խոկացայ. (Պղատ. տիմ.։)

Խոկայր նմա զդաւաճանութիւն անհնարին մահու. (Յհ. կթ.։)

Խարչաւանս ի վերայ իմ խոկալով։ Ոչ երբէք զայսոսիկ աղէտս տարակուսանաց խոկայ։ Զմիմեանց խոկալ փրկութիւն. (եւ այլն. Մագ.։)

Խոկալ ի սէր պատուիրանին աստուծոյ, կամ յերկնայինսն, կամ յերկիրս, կամ առ աստուած անզբաղ եւ մաքուր սրտիւ, կամ ի գործիական առաքինութիւնս. (Խոսր.։ Նանայ.։ Լմբ. իմ.։)

Խոկալ յարմարել, կամ հասանել. (Մագ.։)

Զմարդկայինյարմարական ամուսնութեան կարգ խոկացաւ իջուցանել յանասնական անկարգխառնակութիւն։ Խանդալով ընդ համատոհմիցս կենդանասէր բազմամարդութիւն, զորս միշտ բաղձիւք խոկացաւ ընդդէմսն իջուցանել. (Պիտ.։)

Մարդասիրել ի նա խոկացեալ։ Առ ինքն զքաղաքն նաքջաւան խոկայր դարձուցանել. (Յհ. կթ.։)

Խոկացաւխորամանկութեամբ խոտորել զճանապարհս իմ։ Զխոկողսն ուսումնականին արժանի դիւցազնացն պատուասիրել։ Վասն ուրումն այսպիսւոյ խոկացողի. (Մագ.։)

Ի կամաց խոկողացն ի նոյնն, եւ յոչ խոկողացն բացատրեալ որոշի. (Կլիմաք.։)


Խոկումն, ման

s.

thought, meditation, consideration, contemplation, reflexion, imagination, speculation.

NBHL (3)

Խոկալն. խորհումն. մտածութիւն. պարապումն. ուսումն. փոյթ.

Զազրանայ խոկմամբ խորհրդով. (Գր. հր.։)

Բոլոր էաց խոկմունս։ Յարհեստ պիտանացու տածեալ վեհագոյն խոկմանն. (Մագ.։)


Խոհական, ի, աց

adj. s.

thoughtful, prudent, wise, judicious, sensible, intelligent, cautious, provident, circumspect, discreet;
—ն, intellect, intelligence, reason, judgment.

NBHL (7)

Այս առաջին արդարութիւն մտացն՝ (հնւնտք)։ Արիութիւն գաւազան է ի ձեռին խոհականի մտացն. (Տօնակ.։)

Արհեստից, յորս խոհականն զարգացեալ յառաջադիմութիւն. (Պիտ.։)

Բան ոչ յառաջբերական, եւ ոչ խոհական. այլ՝ ի բնէ եւ հարկաւոր. (Աթ. ՟Բ։)

Այն իմացուածք են, եւ խոհական հանճարքն, որ աստուած եւ ի կայսրն գիտացին պարտաւոր առնել զորդին աստուծոյ. (Յհ. կթ.։)

Որ յոգւոջ են եռատեսակ մասունք. խոհականն եւ զանկականն, եւ ցասմնականն. (Յհ. իմ. երեւ.։)

Աղքատ է, որ ոչ ունի զիմաստութեանն գանձ ի խոհականն։ Աղբիւր առակէ զնոյն ինքն զխոհականն, եւ զբանաւոր միտսն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)

Խոհականաւն, որ է ընտրող բարւոյեւ չարի. (Սկեւռ. աղ.։)


Խոհականաբար

adv.

prudently, wisely, judiciously, sensibly.

NBHL (1)

Հեզահայեաց առ միմեանս սիրոյ յորդորմամբ՝ արտաքոյ վատթարին խոհականաբար մնալով. (Արծր. ՟Դ. 11։)


Խոհականութիւն, ութեան

s.

prudence, wisdom, discretion, wariness, circumspection, cautiousness, good sense.

NBHL (8)

ԽՈՀԱԿԱՆՈՒԹԻՒՆ φρόνησις, φρήν, φρένες prudentia, sapientia, ingenium, mens. որ եւ ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆ, եւ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ. Նախահայեաց առաքինութիւն ուղղիչ մտաց իբրու կանոն գործոց. խելացութիւն, խելք.

Չորից առաքինութեանց մի տեսակն է խոհականութիւն. (Փիլ. այլաբ.։)

Չորք են առաքինութիւնք հոգւոյ. արիութիւն, արդարութիւն, խոհականութիւն, ողջախոհութիւն։ Ուստի բան (միտքն) խոհականութեամբ զարդարեալ գոյ. (Սահմ. ՟Ժ։ Լմբ. սղ.։ Գր. հր.։)

Եմք վասն փրկչին շնորհի ի բարւոք խոհականութեան սիրելութիւն կայցէ. (Խոր. ՟Ա. 20։)

Առլցեալ հանճարայեղձ խոհականութեամբ. (Պիտ.։)

Հանճարիմաստ խոհականութեամբ զգործս աստուծոյ։ Որով իւր գաղափար եմք ըստ խոհականութեան եւ անձնիշխանութեամբ։ Խոհականութեան ընտրութեամբն նմին հաւանիմք։ Սիրեսցե՛ս զտէր աստուած քո ի բոլոր սրտէ, յայտ է թէ յանստերիւր խոհականութենէ. (Լմբ. ժղ.։)

Էր նիւթ այսպիսոյ խոհականութեան դաշնաւորութիւն մտերմութեան՝ որ ի կիւրոսէ առ տիգրան. (Խոր. ՟Ա. 24։)

Խոհէր ի միտս իւր. եւ մինչդեռ յայնպիսի խոհականութեան վտանգի կայր. (Փարպ.։)


Խոհակեր, աց

s.

cook, man-cook.

NBHL (7)

(իբր խոհակեար, այսինքնխահագործ) μάγειρος, ὁψοποιός coquus. որ եւ ԽՈԽԿԵՐ. Խոհագործ. Խոհարար. խորտկարար. խահարար. խահամօք. յօրինիչ խահից. եփօղ կերակրոց. կերակուր եփօղ.

ասէ սամուէլ ցքոհակերն։ Եփեաց զխոհակերն զազդրն։ արկեր ի ներքս խոհակերս՝ զենուլ ի ներքս եւ այլն։ Այս տունք են խոհակերաց, ուր հասուցանիցեն պաշտօնեայքն տանն զզենլիս ժողովրդեանն. (՟Ա. Թագ. ՟Թ. 23. 24։ Ողբ. ՟Բ. 20։ Եզեկ. ՟Խ՟Զ. 24։)

Որո՞ց են յաղագս թոշակի կազմութեանցն շարագրութիւնքն եւ օրինականքն. (պխ) խոհակերացն. (Պղատ. մինովս.։)

Նման է նրհեստաւոր խոհակերի, որ ըստ յօդիցն առնէ զքակմունսն. (Անյաղթ պորփ.։)

Ըստ չար խոհակերի, որ զանդամսն ոչ ուղիղ յօշիցէ. (Երզն. քեր.։)

Զսեղանայարդարս եւ խոհակերս։ Ձկնորսաց, կամ խոհակերաց. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Լե՛ր նման առն անցաւորի, որ թէպէտ գայ նմա հոտ ի խոհակերացն, նա ոչ ուտելով՝ ոչ լուծանէ զպահքն. (Վրք. հց. ձ։)


Խոհակերապետ

s.

chief-cook;
chief executioner.

NBHL (2)

ἁρχιμάγειρος princeps coquorum. Գլուխ խոհակերաց. ... այլ ըստ մեզ ի սուրբ գիրս թարգմանի Դահճապետ.

Նաբուզարդան խոհակեր։ Ուստի յայտ է զի կամ նոյն այր միանգամայն էր գլուխ խոհակերաց եւ դահճաց, եւ կամ զի դահլիճն է իբրու յօշոտի մսոյ. քանզի եւ արմատ յն. ձայնիս մա՛ղիռոս, է մասսօ, այսինքն մալել, ծեծել. Իսկ իտ. մասսառէ՝ է սպանանել։


Խոհակերեմ, եցի

va.

to cook.

NBHL (2)

μαγειρεύω coquo, coquinarium exercor. Խոհակերութիւն առնել. գործել զգործ խոհակերաց. յօշել զմիս, եւ եփել զկերակուր. եւ Սպանանել.

Այն մարդն՝ որխոհակերէրն (կամ ի խոհակերոցին կայր) ել ընթանելով. (Վրք. հց. ձ։)


Խոհակերոց, աց

s.

kitchen;
անօթք —ի, utensils;
cf. Խահարան.

NBHL (5)

μαγειρεῖον culia, coquina. իտ. cucina. գրի եւ իբր ռմկ. ԽՈՀԱԿԵՐՆՈՑ. փոխանակ գրելոյ Խոհակերանոց, որ եւ ԽՈՀԱՆՈՑ. ԽՈՀԱՐԱՐՈՑ. Տեղի պատրաստելոյ եւ եփելոյ զխահս կամ խոհակերելոյ. աշխանէ.

Խոհակերոցք շինեալք ի ներքոյ պատշգամացն շուրջանակի. (Եզեկ. ՟Խ՟Զ. 23։)

Որո՞յ քաղաքի (եպիսկոպոս) ես. ես ասեմ, խոհակերսցին. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Այն մարդն՝ որ ի խոհակերնոցին կայր։ Էին երեսք նորա ի խոհակերնոցէ անտի եւ ի պահոցն այլայլեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Սատանայի իբրեւ խոհակերոցս ի խողխողումն եւ ի սատակումն անձանց իւրեանց մատնէին. (Եփր. աւետար.։)


Խոհակերութիւն, ութեան

s.

cf. Խահարարութիւն.

NBHL (2)

Եթէ ցանկութեամբ եւ խոհակերութեամբ զհետ ընթանայ։ Էին երեսք նորա ի խոհակերութենէ անտի եւ ի պահոցն այլայլեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. եւ ՟Ժ՟Դ. ըստ ձ։)

Խոհակերութեանց վաճառ. յն. մի բառ, καπηλεία. (Պղատ. օրին. ՟Ը։)


Խոհամանամ

vn.

to precipitate one's self, to fling, to cast or throw one's self headlong.

NBHL (1)

Ուր արտաւազդն արտաշիսեան քարավիժեալ խոհամանայր ի կոշտն (կամ ի կուշտն) կոհակին. (Արծր. ՟Դ. 11։)


Խոհանոց

cf. Խոհակերոց.

NBHL (1)

cf. ԽՈՀԱԿԵՐՈՑ. Զծառայութիւն պարտիզին եւ խոհանոցին ոչ խափանել. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Խոհավաճառ, աց

s.

eating-house keeper.

NBHL (1)

Խորագունիւ վարի ըստ զորութեան խոհավաճառիցն սեռիւ։ Մի՛ խոհավաճառ կամաւ, եւ մի ակամայ մի ոք (միայն) լինիցի. (Պղատ. օրին. ՟Ժ։)


Խոհարան

s.

intellect, sense.

NBHL (2)

Խորհրդարան մտաց. միտք. գուցէ նաեւ իբրեւ խոհակերոց եփուն եւ հասուն խորհրդոյ.

Ցնծայր ամենայն խոհարան լսողացն որպէս բազմախորտիկս անուշահոտ ճաշակօք. (Փարպ։)


Խոհեակ, եկի

s.

scullion;
kitchen-maid

NBHL (1)

Հայր, բարի է մեզ, թէ համարիս զմեզ մի ի խոհեակն եղբարց քոց. (Ոսկիփոր.։)


Խոհեմազարդ

adj.

adorned with prudence, judicious.


Խոհեմամիտ

adj.

sober-minded.

NBHL (1)

Իմաստայեղց հարստութեամբ խոհեմամիտ երեւեալ։ Ժողովէ մանկունս խոհեմամիտս։ Խոհեմամիտ թագաւորն գագիկ. (Յհ. կթ.։)


Խոհեմանամ, ացայ

vn.

to be wise or prudent.

NBHL (3)

Խոհեմութիւն յանձին բերել. խոհեմ եւ ուշիմ լինել. իմաստնանալ. զգօնանալ. զգաստանալ.

Բանն խոհեմանայ աստուածաշունչ գրովք. (Լմբ. ժղ.։)

Ո՞ արբեցութեամբ գոլովն յիմարեալ, եւ ոչ ջրըմպութեամբն խոհեմանայր. (Սկեւռ. ի լմբ.։)


Խոհեմընթաց

adj.

circumspect, calm, prudent, judicious.

NBHL (1)

Խոհեմ ընթացս. որ իմաստութեամբ կամ հանդարտութեամբ գնայ.


Խոհեմութիւն, ութեան

s.

sober-mindedness.

NBHL (5)

Խոհեմութիւն կատարումն բանի (բանականութեան) է։ Չորք առաքինութիւնք են հոգւոյ. արութիւն, արդարութիւն, ողջախոհութիւ, խոհեմութիւն. (Սահմ. ՟Ժ։)

Արք բարիք եւ աստուածասէրք՝ խոհեմութեամբ հանճարոյ առաւելեալք. (Նար. խչ.։)

Պարտ վարկանիմ վերլուծական բացատրութեամբ զքո խոհեմութիւնն երեւակայացուցանել. (Մագ. ՟Լ՟Զ։)

ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆ ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆՔ. φρένες membrana praecordiorum. Թաղանթ ուղղոյ՝ որպէս ընդունարան խելաց եւ խոհեմութեան. զոր ոմանք ի հին փիլիսոփայից համարէն թաղանթ ախոնդանաց առ պորտով, ուր նստեալ իցէ միտքն՝ որպէս սարդն ի միջավայրի ոստայնին, ի դիմել ընդ ամենայն կողմն մարմնոյ մարդոյն.

Զխոհեմութիւն միջնահարիսպ աստանօր ի մէջ սոցունց եդեալ։ Եւ զայն իսկ մասն հոգւոյն՝ որ հաղորդեալ էր արութեան եւ զաւման մարտական գոլով, բնակեցուցին հպագոյն ի գլուխն՝ ի մէջ խոհեմութեանցն եւ պորտոյն սերտեալ. (Պղատ. տիմ.։)


Խոհերական, ի, աց

adj.

muddy, dirty, filthy, impure, obscene;
— ձեռք, unclean hands.

NBHL (5)

βορβορώδης (յորմէ բորբորիտ). coenosus βορβορῶδες colluvies. Ունօղ զխոհերս. տղմատեսակ. Տղմային. գարշ. աղտեղի. պիղծ ինչ կամ անձն. լուալիք. աղտոտ, ցեխոտ, գարշելի.

Որովեւ զխոհերական ոգւոցն ժանկաբեր թոյնսն ի բացթօթամվցաք. (Կոչ. ՟Է։)

Զի՞նչ հաւասարութիւն եղանոյ քրիստոսի, եւ խոհական սեղանոյ հրէից. (Սեբեր. ՟Ե։)

Իսկ խոհերականքն այնուհետեւ յարուցեալք յիւրաքանչիւր խաւարային դարանացն. (Եղիշ. ՟Գ։)

Գործովք՝ չարախոհիցն խոհերականաց տուեալ զպատասխանի. (Նիւս. ի թէոդոր.։) յն. ἁλιτήριος , չարագործ. մտախաբ։


Խողխողեմ, եցի

va.

to butcher, to slaughter, to kill, to massacre.

NBHL (7)

ԽՈՂԽՈՂԵՄ ἁποκτείνω, παρακλείω neco, occido, interficio, jugulo . որ եւ ԽՈԽՈՂԵԼ. (ի ձայնէ զենման արդեօք առեալ. որ եւ ռմկ. խըխ ընել) Զենուլ. սպանանել սրով. փողոտել. չարաչար մեռուցանել, եւ մահուչափ տանջել. Կիսամահ առնել. սպաննել. մորթել. մահուան դուրսը հասցընել.

Կալան նոքա արս յերկրէն, եւ անդեն խողխողեցին (կամ խողխողեցին)։ Անդէն՝ իբրեւ հան, խողխողեաց. (՟Ա. Մակ. ՟Թ. 61։ ՟Բ. Մակ. ՟Դ. 34։)

Ոչ այնպէս չարաար մահուամբ զիւրն խողխողէր հարազատ։ Ի թշնամեաց խողխողի զինուք զօրէն պաճարաց. (Պիտ.։)

Գայլ ապականիչ յարձակեալ՝ խողխողէր զընտիրսն ի հօտէ գառանց։ Խողխողեցայք պատարագ ընդունելի. (Շար.։)

Յիշեն զսուրբ քահանայսն, որք խողխողեցան յօտարութիւնս. (Եղիշ. ՟Ը։)

Ի ձեռնաւազակացն սրոյ խողխողեալն. (Նար. ՟Ժ՟Դ։)

Երկնաւոր բժիշկն ոչ սրով խողխողէ։ Թագաւորն սրով խողխողէ, եւ այլ ոչ խօսեցաւ, զի յոյժ խողխողեալ էր ամենայն մարմինն. (Հ=Յ. յունիս. ՟Ը.։)


Խողխողումն, ման

s.

act of killing, massacre, carnage.

NBHL (3)

Խողխողմամբ սրոյ. (Խոր. ՟Բ. 7։)

Վասն խողխողման արքայի։ Անհնարին խողխողումն ի վերայ մարտիկ ղօրացն հասուցանէին. (Յհ. կթ.։)

Ապրեցուցանէ ի սրոյն խողխողմանէ. (Արծր.։)


Խողխոնջեմ, եցի

vn.

to hear a loud burst of laughter.

NBHL (3)

ԽՈՂԽՈՆՋԵՄ ԽՈՂԽՈՋԱՆԻՄ. περιχέομαι, περιχεύομαι circumfundor, perfundor. Խողխոջել. ուղխօրէն հոսել. ծաւալիլ ի ձայն խոխոջանաց

Արտօսր յորդառատ վտակացծաւալին յաչաց՝ քան թէ ծաղուն խողխոջեն խըխնջմունք. (Արծր. ՟Դ. 11։)

Այն որ ի ջուր անդր իջանեն, շուրջ զիւրեամբք արտաքոյ ջուրքն խողխոջանին. (Կոչ. ՟Ժ՟Ե։)


Խողխոջանիմ

vn.

cf. Խոխոջեմ.

NBHL (3)

ԽՈՂԽՈՆՋԵՄ ԽՈՂԽՈՋԱՆԻՄ. περιχέομαι, περιχεύομαι circumfundor, perfundor. Խողխոջել. ուղխօրէն հոսել. ծաւալիլ ի ձայն խոխոջանաց.

Արտօսր յորդառատ վտակացծաւալին յաչաց՝ քան թէ ծաղուն խողխոջեն խըխնջմունք. (Արծր. ՟Դ. 11։)

Այն որ ի ջուր անդր իջանեն, շուրջ զիւրեամբք արտաքոյ ջուրքն խողխոջանին. (Կոչ. ՟Ժ՟Ե։)


Խողխոջանք

s.

cf. Խոխոջանք.

NBHL (2)

Խոխոջք. Խոխոջիւն. ուստի՝ Զառ ի վայր խողխոջանք՝ է արտաթորութիւն կամ թափումն կղկղանաց.

Զառ ի վեր փսխածսն, զառ ի վայր խողխոջանսն. (Ոսկ. մ. ՟Գ. 17։)


Խողխոջեմ, եցի

vn.

cf. Խոխոջեմ.

NBHL (2)

ԽՈՂԽՈՋԵՄ կամ ԽՈԽՈՋԵԼ. Հոսել ուղխօրէն. զեղուլ. յորդել. իսկ ի վեր ԽՈՂԽՈՋԵԼ՝ է Զգայռել եւ փսխել.

Զոր ի վեր խողխոջեն շուայտեցեալքն եւ պաշտոտեալքն. (Փիլ. լին. ՟Բ. 25։)


Խոճկորակ, աց

cf. Խոճկոր.

NBHL (4)

ԽՈՃԿՈՐ կամ ԽՈՉՔՈՐ, ԽՈՃԿՈՐԱԿ ԽՈՉՔՈՐԱԿ. χοιρίδιον, χοιρίσκος porcellus. Խոզի քուռակ կամ կորիւն, այսինքն ձագ.

Խոզ մի մատակ յղի՝ երեսուն խոճկործն անէր։ Ըստ թուոյ խոճկորացն ծնելոց. (Եւս. քր. ՟Ա։)

Տեսանէ խոչքոր յանտառին. (Վրք. հց. ձ։)

Փաղաքշական ոգոյն, այրիկ քարուկ, խոճկորոկ (կամ խոճքորակ). (Թր. քեր.։)


Խոճոճեմ, եցի

vn.

to be thoughtful, anxious, absorbed in thought.

NBHL (2)

(լծ. հյ. խոկալ. լտ. գօճիթա՛ռէ. թ. հիճէլէմէք) որպէս Խորհիլ. վարանիլ ի խորհուրդս. որոճել ընդ միտս.

Ինքեանք միայն խոճոճելով առանձին զարմացմամբ՝ որպէս յանզգայութիւն ընկղմէին. (Փարպ.։)


Խոնարհաբար

adv.

humbly, submissively.

NBHL (2)

Կազմէ դարձեալ խոնարհաբար վասն տկարութեան լսողացն։ Խոնարհաբար եւ հանդարտապէս ասէր։ Տե՛ս զիարդ խոնարհաբար ընդունի զնա՝ լուանալով զոտս նորա. (Ոսկ. յհ. ՟Ա. 39։ ՟Բ. 24։)

Խոնարհաբար հետեւիս հայցել. (Մագ. ՟Ի՟Թ։)


Խոնարհակողմն

s.

the lower part.

NBHL (2)

Ցածագոյն կողմըն.

Դարձան ջուրք ի խոնարհակողմն անդր ընդ ճանապարհ ճապաղ գնացից իւրեանց. (Եփր. յես.։)


Խոնարհահակ

adj.

inclining, aslant.

NBHL (2)

Որ ի խոնարհ կոյս հակի, կամ վայր կոյս միտէ.

Զխոնարհահակ եւ զ՝ի վայրաձիգ ծանրութիւն յայտ առնեն. (Վեցօր. ՟Գ։)


Խոնարհամիտ

adj.

humble, meek, modest.

NBHL (4)

Խոնարհամիտն յամբարտաւանութենէն զատուցեալ է. (Նիւս. երգ.։)

Ուսուցանէ զնա խոնարհամիտ լինել. (Ոսկ. յհ. ՟Բ. 27։)

Որ խոնարհամիտն է, յաճախէ իւր զշուք եւ մեծարանս. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Է դեղ ամենայն վիրաց չարաց խոնարհամիտ՝ լե՛ր առ ընկերն բարեմիտ. (Շ. այբուբ.։)


Թօշնիմ, եցայ

va.

to grow weak or faint, to decay, to languish, to droop.

NBHL (2)

Թառամիլ. նուաղիլ. թուլանալ. թողուլ անձամբ զանձն. (յն. խոնարհել զինքն)

Որպէս ի ցրտութիւն մարմինն (ծերոց) դառնայ տկարանայ, ըստ նմին եւ ցանկութիւնն հանդարտեալ թօշնի. (Անյաղթ հց. իմ.։)