Definitions containing the research յ : 10000 Results

Թաւանամ, ացայ

vn.

to grow thick;
to become shaggy or hairy.

NBHL (4)

Թաւ լինել ըստ ամենայն առման, որպէս տերեւախիտ, մազոտ, եւ Հաստ, թանձր.

Թաւանան մայրիք տերեւօք եւ ոստօք. (Վանակ. տարեմտ.։)

Թաւացեալ էր առ հասարակ ամենայն մարմինն. (Ագաթ.։)

յբ տառն) ընդ թաւին թաւանայ. (Վրդն. ծն.։ եւ Ոսկիփոր.։)


Թաւացուցանեմ, ուցի

va.

to render thick with branches;
to make hairy or hirsute.

NBHL (1)

Լերկ, եւ մերկ առ ճշմարտութիւնն է իմաստուն. ապա եթէ ուրեք՝ եւ զսա ծածկեսցէ եւ թաւացուսցէ յաղագս հարկաւոր ժամանակաց. (Փիլ. լին. ՟Դ. 203։)


Թաւութ

s.

thicket, coppice.

NBHL (2)

ԹԱՒՈՒՏ կամ ԹԱՒՈՒԹ. Թաւ եւ թաւ վայր.

Առ հովիտսն թանձրախուռն անտառին ... ի թաւութ խարձիցն ... իբրեւ ընդ թաւութսն անկանէին եւ այլն. (Բուզ. ՟Դ. 14։)


Թաւութիւն, ութեան

s.

thickness;
hairiness;
aspiration of letters or sounds;
thickness of voice.

NBHL (2)

Վասն թաւութեան զնոյնս պարտ էր կարգել ի գրի։ Բայց է տեսակ թաւութեանն՝ յանզգայից երկիր (բուսաբեր), եւ յզգայականաց անբան կենդանին (ասուով կամ ստեւով). (Երզն. քեր.։)

Լերկս այս (հնչումն) ի թաւութենէ այլոցն երեւեցաւ. (Քերթ. քեր.։)


Թաւուտ

adj.

thick, hushy, tangled, briery.

NBHL (2)

ԹԱՒՈՒՏ կամ ԹԱՒՈՒԹ. Թաւ եւ թաւ վայր.

Առ հովիտսն թանձրախուռն անտառին ... ի թաւութ խարձիցն ... իբրեւ ընդ թաւութսն անկանէին եւ այլն. (Բուզ. ՟Դ. 14։)


Թափանց ածեմ

va.

to reflect, to shine;
թափանց առնել, cf. Թափ անցուցանել.

NBHL (3)

ԹԱՓԱՆՑ ԱԾԵԼ. Նշողել թափանցանց լինելով. պայծառ փայլել.

Ի գիշերի տեսանես, եւ ի տուընջեան թափանց ածցեն ճառագայթք հաւատոց քոց. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Եհար զմի ոմն ի նոցանէ գեղարդեամբ, եւ թափանց արարեալ՝ ընկէց յայնկոյս պարսպին. (Ճ. ՟Ա.։)


Թափանցական, ի, աց

adj.

penetrative, subtile, piercing, pervious.

NBHL (4)

ԹԱՓԱՆՑԱԿԱՆ ԹԱՓԱՆՑԱՅԻՆ, յնոյ, ոց. ա. Թափ անցանօղ. միջամուխ. բոլորովին միացեալ անշփոթ.

Թափանցական խառնութեամբ յաստուածութեանն ոգի՝ բաղկացոյց զգոյութիւն շնչոյս հրաշապէս. (Նար. ՟Հ՟Ե։)

Հուր անկիզային, լոյս թափանցային. (Գանձ.։)

Որ ազդողական զօրութեամբնթափանցական է քան զամենայն սուր երկսայրի՝ որոշումն ոգոյ եւ շնչոյ. (Ղեւոնդ.։)


Թափանցանց

cf. Թափանցական;
ելանել, լինել, բերիլ, to penetrate, to pierce;
— լինել մտաց, to think, to understand, to penetrate, to perceive.

NBHL (8)

Թափանցանց միութեամբ զսոյն կենդանացուցեալ նորոգ պաշտպանէ։ Թափանցանց խառնութեամբ ընդ թանձրութիւն մերոյս գոյութեան մտեալ անցանէ. (Նար. ՟Հ՟Է. ՟Ղ՟Գ։)

ԹԱՓԱՆՑԱՆՑ ԼԻՆԵԼ, ԲԵՐԻԼ, ԵԼԱՆԵԼ, եւ այլն. cf. ԹԱՓ ԱՆՑԱՆԵԼ. διήκω

Անաստուածի կարծիք են՝ ոչն կարծել զաստուածային ակն ընդ ամենայն թափանցանց լինել. (Փիլ. լին. ՟Ա. 69։)

Յաստուածայնոյն թափանցանց լինելոյ նշուղից. (Յհ. իմ. ատ.։)

Ի թափանցանց բեւեռացն լինել ի ձեռս եւ յոտս նորա. (Իգն.։)

Մինչ ի մարմին եւ յոսկերս թափանցանց բերեալ։ Թափանցանց (բերելով) ընդ թիկունսն յայնկոյս յերկիր հարստէր. (Յհ. կթ.։)

Եւ ինքն (Աստուած) շուրվ գնայ թափանցանց. (Մագ. ՟Ե։)

Թէեւ գազանք ինչ անհնարինք պատահեսցեն, եւ կամ պարիսպք երկաթիք, հարկանել սատակել կործանել՝ թափանցանց ելանել. ա՛յլ ձ. թափ անցանել. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 9.) յն. ծակել. τιτράω perforo։


Թափանցանցութիւն, ութեան

s.

penetration;
penetrability.

NBHL (1)

Ճաճանչ կիզանօղ ընդհանրական թափանցանցութեան խորհրդոյ մեծի։ Եւ որ ի մեզ մտիցն պատուհանաց մշտաբացիկ թափանցանցութիւնք. (Նար. ՟Ժ՟Զ. ՟Ղ՟Գ։)


Թափանցեմ, եցի

vn.

to penetrate, to pierce, to pass through, to enter;
to be filtered through;
to seareh thoroughly, to dive to the bottom of.

NBHL (1)

Որպէս յամենեսեան թափանցեալ զնախախնամականս ներգործութիւնս. (Դիոն. երկն.։ (յն. չէզ. թափ անցեալ)։)


Թափանցիկ

adj.

that penetrates, piercing;
transparent, diaphanous;
— լինել, cf. Թափ անցանել.

NBHL (14)

Որ յամենեսին է, եւ ընդ ամենայն թափանցիկ։ Թափանցիկ է ընդ ամենայն հրաշափառաբար։ Թափանցիկ մինչեւ ցորոշումն շնչոյ եւ ոգւոյ. (Կիւրղ. գանձ.։)

Լոյս է թափանցիկ ամենայն կուրացելոց աչաց. այսինքն թափ անցանօղ եւ ընդ աչս կուրաց. (Մամբր.։)

Անմարմին բնութիւն (դեւն), եւ սրընթաց, եւ թափանցիկ յամենայնի. (Խոսր.։)

Լուսափայլին, եւ դարձեալ ի յազգակիցսն զիւրեանցսն թափանցիկ առնեն. այսինքն փոխանցեն. (Դիոն. ածայ.։)

Ի սիրտն թափանցիկ առնէ զխոցուածն. այսինքն միջամուխ առնէ. (Կլիմաք.։)

Շեշտ ընդ մէջ թիկանցն թափանցիկ լեալ՝ յերկիր անկանի սլաքն. (Խոր. ՟Ա. 10։)

Թափանցիկ եղեալ ընդ երկինս՝ յանմատոյց տեսիլն մերձեցուցանէ. (Եղիշ. ՟Ե։)

Թափանցիկ եղեալ բարերարականն նորա նախախնամութիւն յամենայն էսս. (Դիոն. երկն.։)

Ի վայրկենի ընդ ամենայն խորհուրդս լինի թափանցիկ (միտքն)։ Հոգւոյն սրբոյ շնորհքն ընդ մաքուր միտսն թափանցիկ լինի։ Եւ նորա յղկելովն թափանցիկ լինի ընդ նորին անօսրութիւնն պայծառութեամբ մտացն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժող.։)

Դիւրին սահմանեցեր զթափանցիկն ընդ անձուկ ծակ ասղան լինել մալխոյ. (Սկեւռ. աղ.։)

ԹԱՓԱՆՑԻԿ. իբր ռմկ. ըստ յն. διαφανής (անդր կամ յայնկոյս երեւելի). diaphanus, pellucidus այսինքն Թափանցելի ի լուսոյ, անդիմահար, լուսանցոյց, (որպէս ապակի, օդ). ի սուրբ գիրս թարգմանի Երեւելի, կամ Պայծառ։ Կան եւ քանի մի վկայութիւնք՝ որք յայս միտս թերեւս ձգեսցին, բայց մարթին եւ ի բուն նշանակութիւն վերածիլ.

Թափանցիկ հրածին ամպոյն սիւն գործեալ յայրին. (Շար.։)

Իբրեւ կայծակամբք թափանցիկ սուզեալ. (Մագ. ՟Զ։)

Զաստուածային գիտութեանն ճառագայթս ի բոլոր լրումն եկեղեցւոյն թափանցիկ փայլեցուցանել. (Լմբ. պտրգ.։)


Թափանցումն, ման

s.

penetration, perviousness.

NBHL (2)

ԹԱՓԱՆՑՈՒՄՆ մանաւանդ ԹԱՓ ԱՆՑՈՒՄՆ. Թափ անցանելն. ընդմտանելն եւ անցանելն յայնկոյս.

ԶԻ մի՛ թափանցումն միայն կարծեսցես. (Երզն. մտթ.։)


Թափառ

adj. adv.

vagrant;
like a -.

NBHL (1)

Որ թափ առնու ընդ վայր. եւ Ընդ վայր յածմամբ.


Թափառական, ի, աց

adj.

vagabond;
vagrant, wandering, roving, rambling;
— շրջել cf. Թափառիմ.

NBHL (6)

(լծ. արաբ. պրս. թաֆ, թայիֆ, եւ այլն) μέτοικων, πλανήτης , πεπλανόμενος, πλαζόμενος, ἁλώμενος, ἑωσμένος vagus, vagabundus, errabundus, oberrans Որ թափառ շրջի. թափառեալ. յածեալ ընդ աշխարհ. մոլորական. աստանդական. վտարանդի. տարագիր. գաղթական. պանդուխտ. բարբարական. տէտիրկին.

Գերի թափառական։ Ոչ ոք իցէ՝ որ ժողովիցէ զթափառականսն։ Եւ ոչ իցէ ազգ, յոր ոչ հասանիցեն թափառականքն Եղամայ. (Երեմ. ՟Ի. 3։ ՟Խ՟Թ. 5. 36։)

Այր թափառական գիտաց բազում ինչ. (Սիր. ՟Լ՟Ա. 9։)

Յանապատ վայր՝ յորում թափառականն (այսինքն թափառեալ) շրջէր. (Փիլ. իմաստն.։)

Կեան յաշխարհի (սուրբք) իբրեւ զթափառականս (կամ զթափառնականս). (Մանդ. ՟Ա։)

Թափառական այր կարծեցեալ. (Շ. վիպ.։)


Թափառականութիւն, ութեան

s.

a roving or wandering life, vagrancy, vagabondage.

NBHL (1)

πλάνη vagatio, error Ընդվայրայածութիւն. վտարանդութիւն. մոլորումն.


Թափառանք, նաց

s. pl.

the act of idling or lounging about.

NBHL (3)

ԹԱՓԱՌԱՆՔ πλάνη vagatio որ եւ ԹԱՓԱՌՈՒՄՆ. Ընդ վայր յածումն.

Ոչ դժուարելով ընդ թափառանսն եւ ընդ յածումն։ Զօտարութիւնս ստէպ ստէպ, եւ զմիմեանց վերայ թափառանս մոլորանացն. (Փիլ. իմաստն.։)

Զորբոց զանհնարին հառաչանաց սգոյ թափառանաց. (Պիտ.։)


Թափառիմ, եցայ

vn.

to wander, to roam, to be vagrant, vagabond;
to ramble, to rove, to stroll, to range.

NBHL (6)

πλάζομαι, ἁλάομαι vagor, erro Թափ առնուլ ընդ վայր. մոլորական շրջիլ ի բացի. այսր անդր յածիլ. վտարանդի լինել.

Մինչեւ յե՞րբ թափառիցիս դուստր անարգեալ. (Երեմ. ՟Լ՟Ա. 22։)

Ի ներքս անդ յածի յաստուածային գաւիթսն, եւ ոչ արտաքոյ թափառի. (Փիլ. իմաստն.։)

Իշխան օդոյս այսորիկ կոչէ զնա վասն յօդս թափառելոյ. (Եզնիկ.։)

Չկայցես ի միում տեղւոջ, այլ թափառիցիս. (Կիւրղ. ծն.։)

Մոլորեալ, եւ ի լերինն ընդ գազանականցն դիւաց թափառեալ։ Եթէ ընդ գազանս ինչ թափառեցայց. (Նար. ՟Ժ՟Ե. ՟Կ՟Ը։)


Թափառնակի

adv.

quickly, without delay, incontinent.

NBHL (2)

ԹԱՓԱՌՆԱԿԻ մ. (ո՛չ է որպէս Թափառակի, թափառելով, այլ) Թափ առնելով վազս առեալ. փութանակի. արշաւակի. հապճեպով. ափալ թափալ.

Եւ նոքա թափառնակի անյապաղ հանդերձ իւրաքանչիւր զօրու եկին հասին առ մեծն վարդան. (Արծր. ՟Բ. 1։)


Թափառումն, ման

s.

cf. Թափառանք.


Թափեալ

adj. s.

emptied;
— աստղ, falling star;
cf. Ասուպ;
cf. Աստղ;
— ուղեղ, hare-brained, empty-headed, giddy-pated, mad;
giddy-pate, light-witted person, blockhead, idiot, fool, madman.

NBHL (1)

ԹԱՓԵԱԼ ՈՒՂԵՂ. (առաւել է երկու բառ, քան բարդ). Այն՝ որոյ թափեալ է ուղեղն կամ խելքն. անմիտ. պակասամիտ.


Թափիմ, եցայ

vn.

to pour out to, spread, to flow, to throw down, to overturn;
to take refuge, to emigrate;
to be deprived of;
to get rid of, to free one's self from, to disentangle one's self, to flee, to save one's self by flight;
— ի վերայ, to fall on (the enemy);
to rush against;
to dash, to dart, to rush upon;
յումեքէ ի բաց, to leave, to desert, to abandon;
— ի մտաց, ի խելաց, to grow foolish, to become mad, to lose one's mind;
թափել տրտմութեան յարտասուաց, to vent one's grief in tears;
թափել աման յամանէ, to be decanted, poured from one vessel to another;
թափել գինւոյ, to recover from intoxication;
թափել յերկնից յերկիր, to descend from heaven;
թափել հրոյ յերկաթոյ, to strike fire, to produce sparks;
— գունոյ, to lose colour, to fade;
թափել գբոց, to be dried up, exhausted;
ի բաց թափերուք յինէն, ե՛րթ թափեաց յինէն, be off ! get out ! go away ! ծունր կրկնեսցի թափեցելումն վասն մեր, let every knee bend before the incarnate Word.


Թափիչ, չի, չաց

s.

bleacher;
washerwoman, laundress;
fuller;
a washerwomans heetle;
stick for gathering fruit;
— վարոց, the penis of animals;
— համոզակեր, a judge, arbiter, he who confers rewards;
he who separates combatants.

NBHL (4)

γναφεύς, κναφεύς lotor, fullo Որ թափելով եւ թօթափելով լուանայ, եւ սպիտակացուցանէ զկտաւս՝ տոփելով. լաթ լուացօղ՝ ճերմկցընօղ.

Թափիչք երկրի ոչ կարեն այնպէս սպիտակացուցանել. (Մրկ. ՟Թ. 12. (ուստի եղեւ կարծել ոմանց, թէ եւ ինքն Մարկոս էր ի նմին արուեստէ)։)

Թափչաւն հարեալ լինէր եւ վիրաւորեալ. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

(Ի Կիպրոս) զանգանուն ի ցօղոյ անկեալ զխոտով, կռուի ի թափիչ վարոցս, եւ ի մօրուս քօշից. իմա՛ զցուպ հովուաց իբր զլախտ, կամ զխարազան ծոպաւոր։


Թափումն, ման

s.

effusion, shedding;
evacuation, expulsion, egestion;
— Միածնին, descent, humiliation, incarnation of J. C.

NBHL (7)

Հա՛րկ է կա՛մ թափմանն փոխանակ ի ներքս բերել զհաւասարս, կամ լուծանիլ կենդանւոյն։ Պիտոյ է մարդոյ կերակուր եւ ըմպելի վասն թափման։ Ըստ թափման կերակրոց. (Նիւս. բն.։ Սանահն.։ (որպէս ասի եւ Թափել զաւելորդս որովայնի)։)

Կերակուր արծաթասիրացն՝ ցանկութիւն շահիցն է. վասն այսորիկ յափշտակութիւն ընչիցն որպէս զթափումն արեան՝ զմահ ի վերայ բերէ նոցա. (Ոսկիփոր.։)

ԹԱՓՈՒՄՆ. ταπείνωσις, κένοσις humiliatio, exinanitio, evacuatio Ունայնացուցանելն զանձն. նուաստակերպութիւն ի մարդեղութեան. խոնարհութիւն.

Յիշեցուցանելով զհարսնանալն Քրիստոսի, զնորայն վասն մեր զթափումն. (Խոր. հռիփս.։)

Սակս տնօրինական եւ վասն մեր թափմանն մինչեւ ի ծառայի կերպարանն. (ՃՃ.։)

Անայլայլապէս եւ անշփոթաբար կցորդ եղեւ մեզ, ոչ ինչ կրելով ի գերալրութիւնն իւր առ ի յանբարբառելւոյն թափմանէ. (Դիոն. ածայ.։)

Ընծայեցէ՛ք զմարմնոյ զթափումն, զոգւոյ ի վեր ելս. (Ածաբ. ի կիպր.։)


Թափուրիմ, եցայ

vn.

to remain empty, without;
to be emptied, evacuated;
to be uninhabited, devastated;
to become desert, desolate.

NBHL (2)

ԹԱՓՈՒՐԻՄ ԹԱՓՐԱՆԱՄ. Թափուր մնալ. ամայանալ. պարպիլ.

Թափրացաք եւ ունայնացաք ի ստացուածոց։ Իմացեալ զթափրանալ ամրոցին ի բնակչաց անտի. (Յհ. կթ.։)


Թափրանամ, ացայ

vn.

cf. Թափուրիմ.

NBHL (2)

ԹԱՓՈՒՐԻՄ ԹԱՓՐԱՆԱՄ. Թափուր մնալ. ամայանալ. պարպիլ.

Թափրացաք եւ ունայնացաք ի ստացուածոց։ Իմացեալ զթափրանալ ամրոցին ի բնակչաց անտի. (Յհ. կթ.։)


Թաքթաքուն

adj. adv.

hidden, secret, private, stealthy, clandestine;
in secret, privately, furtively, by stealth, stealthily, slyly.

NBHL (1)

Զառաջինն թաքթաքուն, եւ յետոյ լիրբ համարձակ եղեալ. (Մարթին.։)


Թաքթաքուր

cf. Թաքթաքուն.

NBHL (2)

Թաքչելով կամ թաքուցանելով զանձն. գաղտաբար. ի ծածուկ. պահւըտելով. յն. բայիւ. κατακρύπτω abscondo, occulto me

Բնակին ընդ իս, եւ թաքթաքուրք շրջին։ Թաքթաքուր շրջին, այսինքն երբեմն ազդեն, եւ երբեմն խափանեն. հարկանեն մեղմագոյն, եւ թաքչին. դարձեալ ազդեն, եւ պարուրին։


Թաքնաբար

adv.

secretly, stealthily, furtively;
unknown to others;
silently, softly, quietly, noiselessly;
enigmatically, allegorically.

NBHL (5)

ԹԱՔՆԱԲԱՐ ԹԱԳՆԱԲԱՐ. κρυφίως, κρυφαίως, κρυφῇ occulte Իբրեւ թաքուն. գաղտնի օրինակաւ. ծածկապէս. ի ծածուկ. լռելեայն. ծածուկ, գողտուկ.

Որպէս թաքնաբար յամենեսեան թափանցեալ. (Դիոն.։)

Իբր թաքնաբար առ նոյն կարծիսն ի վերայ բերէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 8։)

Որում ոչ է կար համարձակ շրջել եւ ուսուցանել, այլ թաքնաբար լինել որպէս վնասապարտս. (Շ. ատեն.։)

Թաքնաբար ունին առ իւրեանս անյայտ ի տեսողացն. (Սարգ. յկ. ՟Գ։)


Թաքնախորհուրդ

adj.

secret, occult, hidden, mysterious, dark, obscure.

NBHL (1)

κρυφιωμύστος arcani mysterii, arcana docens Որոյ խորհուրդն է թաքուն. ունակ գաղտնեաց.


Թաքնանամ, ացայ

vn.

to become hidden, to remain concealed.

NBHL (1)

Ի քէն այսպիսի այր պատուեսցի, զի մի՛ թագնասցի, որոյ եւ անունն գրեալ է ի դպրութեան կենաց. (Մագ. ՟Ժ՟Դ։)


Թաքնապէս

adv.

cf. Թաքնաբար.

NBHL (1)

Զոր ի յՂուկասու աւետարանին գրեալ ... առանց գրոց խորհրդով թաքնապէս աւանդեցաւ նոցա ի Պօղոսէ. (Մաքս. ի դիոն.։)


Թաքնի

adj. adv.

cf. Թաքթաքուն;
cf. Թաքնաբար.

NBHL (2)

Թողու մեզ զօր թաքնի, շահատակել առաքինաբար։ Ունել ոչ թաքնի եւ խաւարչտին զլուսափայլութեանն շաւիղս. (Մագ. ՟Ծ՟Ա. ՟Կ՟Դ։)

Բաղբաղեալ թագնի զթոյնս իւրեանց։ Խրթնացեալ եւ թագնի ընդ գրուանաւ ծածկէին. (Մագ. ՟Ա. ՟Ի՟Ե։)


Թաքնութիւն, ութեան

s.

hiding, occnltation, concealment;
secrecy, mystery, arcanum.

NBHL (2)

Գերագոյնն զարդ որպէս թաքնութեան նախակարգաբար հպեալ՝ թաքնութեամբ վարկանելի է քահանայապետել երկրորդին։ Աստուածայինն թաքնութիւն գերագոյն էութեամբ քան զամենեսեան արտաքս է համբարձեալ։ Զգերագոյնն քան զմեզ թաքնութիւն լռութեամբ պատուեցաք։ Նոյն Աստուծոյ թաքնութիւնն թէ զի՛նչ երբէք իցէ, ոչ ոք ետես, եւ ոչ տեսցէ. (Դիոն.։)

Երրորդութեանն անտես թաքնութեան խորհրդակից սիրոյ կոչեցար. (Նար. կուս. որ հայի ի բանն Դիոն.։)


Թաքնում, եայ

vn.

cf. Թաքչիմ.

NBHL (2)

Ոչինչ ի մերոցն զանխլացեալ թաքնու յամենահայեաց աչաց. (Սարկ. քհ.։)

Ընդ անուամբքն նոցին մերթ թաքնու, մերթ յայտնի. (Ոսկ. ես.։)


Թաքուն

adj. phys. adv.

occult, hidden, secret;
latent;
ի —, in secret, privately, cf. Թաքնաբար.

NBHL (4)

Ամպոյ տեսակաւ նշանակելով զսրբազանսն իմացութիւնս՝ թաքնովն լուսով գերազարդապէս լցեալ։ Ի թաքնոյն ածի նախայայտութեամբ. Ի թաքնոյն ի մեզ էած, եւ այլն. (Դիոն.։)

Պա՛րտ է քննել զթաքուն զօրութիւն բանին (Աստուծոյ)։ Զիա՞րդ անգիտացաւ իմաստութիւնն հօր զոր ի նմայն թաքունսն. (Կիւրղ. գանձ. եւ Կիւրղ. պրպմ.։)

Զի մի՛ կարծեսցէ թաքուն ի նմանէ լինել. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։)

Յամենայն խորհուրդս դիւականս կայ պոռնկութիւնն ի թաքուն. (Վրք. հց. ՟Ի՟Ե։)


Թաքուստ, քստեան, քստի

s. adj. adv.

act of concealing, of being concealed;
concealment, secret;
hiding-place;
retreat;
hidden, occult, secret;
թաքստեան լինել, ի թաքուստ մատնել, նստիլ/թաքչիլ ի թաքստեան, լինել ի թաքստի, to be concealed, hidden, placed in ambush;
— ունել, to hide, to abscond, to lie in ambush;
դնել ի թաքստեան, to place or hide upon the sly, or in a dungeon;
ի նմանէ չէր ինչ նորա —, he hid nothing from him, he had no secrets with him;
թաքստիւ, secretly, privately, in a hidden manner

NBHL (9)

τὸ κρυφαῖον, τὸ ἁπόκρυφον occultatio, occultum Թաքչելն. թաքնութիւն. ծածկութիւն. պահեստ. տեղի թաքչելոյ.

Թաքիջի՛ր, եւ նստիջի՛ր ի թաքստեան. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Թ. 2.) յն. թաքստեամբ, այսինքն թաքնաբար. κρυφῇ occulte

Ի տունս ուրեք ի թաքստի եղեն։ Եթէ ուրուք կայր ինչ ի թաքստեան. (Լաստ. ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Ը։)

Ահա ի ներքս ի սրտին ձերում է վկայութեամբքն իւրովք, ո՛չ թաքստեամբք. (Եփր. համաբ.։)

Այլ եւ յանցուցեալ եւ թագստեան եղեալ, զո՛ւր եսն յԱստուծոյ հարցանի. (Խոր. ՟Ա. 4։)

Արար փոքր պատկեր, եւ թագստիւ պահէր յինքեան. այսինքն թաքնաբար. (Ճ. ՟Ա. ի բագարատ.։)

Մի թէ թաքուստ ի՞նչ իցէ յաբրաամէ ծառայէ իմմէ. (Ծն. ՟Ժ՟Ը. 17. յն. ոչ թաքուցից։)

Թաքուստ ունին զորոգայթն, ուր առաջնորդեն մեզ կործանիլ. (Լմբ. սղ.։)

Էիւս (գրով) խորհուրդ թագուստ յայտնի՛ խօսի. (Եօթնագր.։)


Թաքչիմ, եայ

vn.

to hide, to be concealed, to lie hid, to abscond;
to disappear.

NBHL (4)

ԹԱՔՉԻՄ որ եւ ԹԱԳՉԻՄ, ԹԱԳՆՈՒՄ, ԹԱՔՆՈՒՄ. κρύπτομαι եւ այլն. occultor, abscondor Ծածկիլ. ղօղիլ. անյայտանալ. զանխլանալ. չգտանիլ. ծածկուիլ, պահուըտիլ, գոցուիլ.

Թաքեան յերեսաց տեառն։ Թաքիջի՛ք անդ զերիս աւուրս։ Գտան թաքուցեալք ի յայրի անդ։ Էր ընդ նմա թաքուցեալ ի տանն Աստուծոյ ամս վեց։ Մտանիցես շտեմարանէ ի շտեմարան թաքչել։ Թաքի՛ր առ ժամանակ մի, մինչեւ անցցէ բարկութիւն տեառն։ Ոչ ոք իցէ՝ որ թաքիցէ ի տապոյ նորա.եւ այլն։

Մինչ թաքեալ կայր ի տան. (Վրք. հց. ՟Գ։)

Առ թագելոցն յանապատին. (Մխ. երեմ.։)


Թեզանատ, աց

s.

sleeveless cloak.

NBHL (1)

Որ ոչն ունի զթեզանիս, կամ զերկայնաթեւ հանդերձ. թեզնիքը կարճ.


Թեզանաւոր, աց

s.

sleeved cloak.

NBHL (2)

Վասն ծաղկեայ պատմուճանին, զոր այլք թեզանեայ ասեն. (ուր մարթ է իմանալ եւ կտաւի նրբաթել). (Վրդն. ծն.։)

Այսպիսի սքեմաւ թեզանաւորք երեւին լինել այնոքիկ, զորոց ասի ի գանձս անտոնի եւ համօրէն ճգնաւորաց.


Թեզանիք, նեաց

s. pl.

sleeves.

NBHL (4)

ռմկ. թեզնիկ. χειρής manica Երկայն թեւ զգեստու, իբրեւ բազպան.

Հանգոյն արուեստականացն (խաղալկաց) զթեզանիսն ընդ ձեռսն կարեալ պնդիցէ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

Իբր զծաղկեղէն զգեստուց հանդերձանս սրբաբեհեզն պատմուճանի ի գլուխ ծայրից լրութեան թեզանեաց շրջապարուրեաց. (Նար. խչ.։)

Պաշտօնեայք թեզանեօքն պատրաստ առ ի գործ ունին զձեռս. (Լմբ. պտրգ.։)


Երկաբնակ

adj.

believing in two natures in Jesus Christ;
having two dwelling-places.

NBHL (3)

Որ յեկուս տեղիս բնակէ.

Զի՞նչ է երկաբնակդ անուն ... ո՞ւր անդանօր բնակեցաւ յերկուս. (Գր. տղ. առ տուտ.։)

Սովորութեամբ հակառակաբան անգիտաց լեզուի՝ Երկաբնակ ձայնեցաւ եւ դաւանօղն երկուց բնութեանց ի քրիստոս. որպէս եւ Միաբնակ՝ ասօղն մի բնութիւն։ (Ասող.։ Կամրջ.։ Տաթեւ. եւ այլն։)


Երկագիտակ

adj.

that looks through two apertures;
— զգայարանք, the eyes.


Երկազն, ի

adj.

of two kinds, double.

NBHL (1)

Խորհուրդ երկազնի յաղթութեան. (Ճ. ՟Թ.։)


Երկաթագամ

adj.

furnished with iron;
fastened with iron, nailed.

NBHL (3)

Երկաթով գամած, այսինքն բեւեռեալ, պնդեալ. իբր երկաթ անցուցեալ. (զի գամն ռամկօրէն է բեւեռ, եւ ըստ գրոց՝ անցք)

Բեւեռապինդ, հաստահեղոյս, երկաթագամ տապան գործել. (Ագաթ.։)

Զոր որձաքար եւ կոփածոյ վիմօք, երկաթագամ եւ կապարով մածուցեալ. (Խոր. ՟Բ. 87։)


Երկաթագիր

adj. s.

written with a style or large needle, capital;
capital letter.

NBHL (1)

Յայտ է յերկաթագիրս, եւ ի գրչագիրսն։ Յերկաթագիր մատեանսն։ Ի մագաղադ եւ ի թուղթ՝ երկաթագիր եւ գրչագիր. (Մխ. ապար.։)


Երկաթագործ, աց

s.

blacksmith, forger;
cf. Երկաթագամ.

NBHL (3)

Գործօղ այսինքն դարբին երկաթոյ.

Առաւել պատուիցի երկաթագործ, եւ փայտագործ. (Մխ. դտ.։)

Եւ Գործեալ յերկաթոյ, կամ երկաթագամ (որպէս նաւ).


Երկաթագործի, ծեաց

s.

instrument of iron.

NBHL (1)

Մի՛ ճօճեսցես զձեռն քո երկաթագործւով ի վերայ քարանց. (Եփր. ել.։)


Երկաթակուռ

adj.

made or furnished with iron;
— շաւիղ, cf. Երկաթուղի.

NBHL (3)

Երկաթով կռեալ. ի կուռ երկաթոյ կազմեալ.

Ո՛չ երկաթակուռ զգեստ առաջի». այսինքն զրահք. (Պիտ.։)

Ի վաղիւն կռուեցան երկաթակուռ մահակօք՝ իբրեւ զուռունս դարբնաց, որ բախեն ի վերայ սալից. (Պտմ. վր.։)


Երկաթակտրութիւն, ութեան

s.

iron mine.

NBHL (2)

ԵՐԿԱԹԱԿՏՐՈՒԹԻՒՆ ԵՐԿԱԹԱՀԱՆՔ. որ եւ ասի երկաթահատք. Մետաղք, ուստի երկաթն հատանի. եւ Հանումն երկաթոյ.

Գերմանիա ... ունի անտառս յոյժ մեծածառս, եւ զերկաթակտրութիւն (ա՛յլ ձ. երկաթահանս). (Խոր. աշխարհ.։)


Երկաթահանք, նաց

s.

cf. Երկաթակտրութիւն.

NBHL (2)

ԵՐԿԱԹԱԿՏՐՈՒԹԻՒՆ ԵՐԿԱԹԱՀԱՆՔ. որ եւ ասի երկաթահատք. Մետաղք, ուստի երկաթն հատանի. եւ Հանումն երկաթոյ.

Գերմանիա ... ունի անտառս յոյժ մեծածառս, եւ զերկաթակտրութիւն (ա՛յլ ձ. երկաթահանս). (Խոր. աշխարհ.։)