didrachm, two drachms or pence.
· Calfa
Քսան դանգ է երկդրամեանն, եւ կէս երկդրամենին եղիցի հաս տեառն։ Երեք երկդրամեանք արծաթոյ. (Ել. ՟Լ. 13։ Ղեւտ. ՟Ի՟Է. 3=25։ Թուոց. ՟Գ. 47։ Յես. ՟Է. 21։ Մտթ. ՟Ժ՟Է. 24։)
Մովսէս զոյգս յերկոցունց զերկդրամենին պահանջէր վարկ. (Պիտ.։)
Վասն երկդրամենոյն». (Վանակ. յոբ.) որպէս թէ երկդրամենի, մենւոյ կամ մենոյ։
of two years, two years old;
յերկեմենից եւ ի խոնարհ, from two years old and under.
· Calfa
διετής biennis, bimatus Երկու ամաց. երկու տարուան կամ տարեկան.
Կոտորեաց զամենայն մանկունս ... յերկեմենից եւ ի խոնարհ. (Մտթ. ՟Բ. 16։)
cf. Երկեռեակ.
· Calfa
ԵՐԿԵՌԵԱԿ ԵՐԿԵՐԵԱՆ. Ուր գոն երկիցս երեք. որպէս վեցկողմեան.
Որպէս քուեայ երկեռեակ, կամ երկերեան դիմի. (Շիր.։)
to intimidate, to frighten, to terrify, to cast down;
to startle.
· Calfa
φοβερίζω, ἑκφοβέω terreo, terrefacio, exterreo Ահացուցանել. զարհուրեցուցանել. վախցընել.
Զի զարհուրեցուսցեն, եւ երկեցուսցեն զիս. (Նեեմ. ՟Զ. 14։)
Որպէս եւ (՟Բ. Եզր. ՟Ժ. 3.) ընթերցի՛ր ըստ ընտիր օրինակաց, եւ յն.
Արի՛ եւ երկեցո՛ զսոսա օրինօքն տեառն աստուծոյ». ուր գրեալ է ի բազմաց. Եւ կեցո՛։
Զորս երկեցուցանէր յաջողումն վարդանայ. (Փարպ.։)
Երկեցուցանէ ահաւորօքն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Գ։)
doubt, suspicion, fear.
· Calfa
ἁμφισβητησμός, θόρυβος, ἑρεσχελία , ἕλεγχος dubitandi locus, suspicio եւ այլն. Երկուանք խիթալի. կասկած երկիւղալի. ծուփք եւ յանդիմանութիւն խղճի. պղտորումն. յոյզք մտաց. տարակոյս. երկբայութիւն. պատրանք. կասկածանք, վախ.
Երկեւան երկբայութիւն ունի ասացեալդ. (Փիլ. լին. ՟Գ. 23։)
Երկեւան ի ճշմարտութիւն դատաստանին մուծանել. (Սեբեր. ՟Թ։)
Չտալ թոյլ երկեւանն ինչ երկմտութեան ի ներքս մտանել. (Ոսկ. եփես. ՟Ի։)
Ոչ եթէ այնպէս սրբեաց, եթէ երկեւանն ինչ մնայր առ ի քննել զբորոտութիւնն։ Մեկնութեամբն փարատիցի երկեւանն։ Մեղմով յայտ ածէր զնոցա մտացն երկեւանսն. (Ոսկ. մ. ՟Ա. 25։ ՟Բ. 26. եւ 11։)
Որ ունիցին յինքեանս հիւանդութիւնս, կամ երկեւանս մեղաց. (Վրք. հց. ձ։)
Այժմ զիս առնէ իշխան մարմնոյ նորա (յոբայ), եւ յայտնեմ զերկեւանս մտաց նորա. (Վանակ. յոբ.։)
cf. Երկեւան.
· Calfa
Ի մթութենէ երկեւանութեան խաւարի զտեալ։ Երկեւանութիւն ինչ վարկանիցի. (Նար. ՟Ժ՟Ա. ՟Ղ՟Գ։)
cf. Երկթեւ.
· Calfa
δίπτερος bipennis, binas alas habens Որոյ են երկու թեւք, կամ բազուկք.
Ամպաչու թռչնոյ երկթեւեան կենդանւոյ. (Նար. խչ.։)
Եւ մարդիկ երկթեւեանս ծնանել, եւ զայլս չորեքթեւեան. (Եւս. քր. ՟Ա։)
Երկթեւեան նշանս տէրունական. (Շ. բարձր.։)
heaven;
heavens, the sky, the firmament;
paradise, dwelling of the blessed;
air, ether;
ելանել յերկինս, to ascend up into heaven;
յերկինս ամբառնալ, to raise to the skies;
կապուտակ —, the blue sky;
կամար երկնից, the arch or vault of heaven;
հուր, շանթ երկնից, the bolts of heaven;
ցասումն երկնից, the wrath of heaven;
—ք եւ երկիր, heaven and earth;
—ք! արդար —ք, heavens! good heavens! ջինջ՝ պարզ՝ անամպ ամպամած —, clear, serene, cloudless, cloudy sky;
հրեզէն —, the Empyrean.
· Calfa
, ի հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) գործածական է մանաւանդ անեզաբար.-ՍԳր. Եզն. Կիւրղ. ղկ., որից՝ երկնաբերձ Ա-գաթ. Եզն., երկնաբերձագոյնս Ագաթ., երկ-նագէտ Ոսկ. ես. երկնագոյն Ես. գ. 23. ե-զեկ. ժզ. 10. Ագաթ., երկնակեազ Ագաթ., երկնահայեաց Վեցօր., երկնահար «կայծակ-նահար» Կոչ., երկնաւոր ՍԳր. Սեբեր., յերկ-նուստ Եղիշ. Խոր., միջերկնեայ Խոր. աշխ., երկնասլաց (նոր գրականում) ևն։
Հներից Յովհ. Երզնկացի մեկնում է «Զի երկինքն երկու իրք է՝ հուր և օդ, և երկիրս երկու իրք է՝ հող և ջուր». (տե՛ս Էմին, Ист. Bарданa, էջ 17)։ Այսպէս նաև Յայսմ. մրտ. 17. «երկին՝ երկու ինչ, օդ և հուր. և երկիր՝ երկու իր, հող և ջուր»։ Նոյնը դարձեալ Տաթև. հարց. 714. «երկինք, որ է երկուք, հուր և օռ»։ Նո-րերից ՆՀԲ վերին, խորան կամ վրան բառերի հե՞տ։ Windisch. 30 սնս. svar-ga «երկին» և յն. άργός «սպիտակ, փայլուն»։ Գ. Կ. (Արշալ. արրտ. 1843, թիւ 130) երկու ինքն կամ երկուինք (եր-կու բառի յոգնակին), նշանակել ուզե-լով Արևն ու Լուսինը, և կամ Մութն ու Լոյսը։ Boрp, Abhd. d. Ak. d. Wiss. zu Berlin. 1846. էջ 290 և Gram. Comp. II, 413 սանս. svarga։ Gosche 74, 229 սանս. arka «արեգակ»։ Böttich. Ruai-menta, 9 յն. Ἀργός յատուկ անուան հետ. արմատը raǰ. հմմտ. ռուս. яркiи «պարզ, փայլուն»։ Lag. Urgesch. 794 լիթ. Perkunas և սանս. Parjanya-աստուածը։ Müller, SWAW 41, 11 եբր. [hebrew word] rāqī'a «երկնակամար» բառից փոխառեալ։ Էմին, Հայ հեթ. կր. թրգմ. Յուս. 1875. 346 և Ист. Aсохика 276 հանում է եռ-կինք բառերից. եռ «եռա-
ցող, սաստիկ տաք» և կին «կին կամ կեանք». որով երկինք նշանակում է բուն «տեո՝ ուր կեանքը եռում կամ եփւում է». այս եր, ար արմատն ունին նաև արև, արեգ, երկիր. եռալ, երդ, այրել, օր։ Տէրվ. Altarm. 68 երկու կամ երկնչել և կամ երկիր, երեկոյ բառերի հետ։ Նոյն, Նախալ. 102 երկիր, երեկոյ, ներկել, նա-րօտ, արծաթ ևն ձևերի հետ՝ հնխ. arg «շողալ» արմատից։ Մառ ЗВО 5, 319 զնդ. asman հոմանիշի հետ՝ ինչպէս երկան= զնդ. asman։ Bugge, Btrg. 14 կապում է յն. ούρανός, դոր. ὥρανός, եւոլ. ὥρανός «երկին» ձևերին. եթէ յոյ-նի նախաձևն է *ὄρfϰνός, հայը գալիս է *erwin ձևից. իսկ եթէ ըստ Torp՝ յոյնի նախաձևն է «︎︎ հայր գալիս է *ewrin>*erwin ձևից։ Fick, I1, 40 սանս. arka «ճառագայթ, արեգակ», միռլ. erc «երկին» և լատ. arguatus «ռալընկոտ» բառերի հետ։ Հիւբշ. 443 մերժում է իռլ. ere և սանս. Parjánya-համեմատութիւնները։ Հիւնք. երկունք բառից։ Scheftelowitz, BВ, 28(1904), 19 սանս. rajas հյ. երեկոյ ևն բառերի հետ, իսկ էջ 309 երկայն, երկար բառե-րի հետ. հմմտ. վեդ. prath «երկարիլ» և prthivi «երկիր»։ Pedersen, Նպաստ, 5 իռլ. grian «արեգակ» ռառե հետ։ Tлeйe, Cборн. мат. Kавкaзa, 31, 6 իռլ. erc հոմանիշի հետ։ Մառ, ИАH, 1911, 142 երկին բառը գտնում է նաև լազ. երկինա-չխա, եկինա-չխա, իկինա-չխա «երեքշաբթի» բառերի մէջ, որոնք մեկնում է իբր «երկնից օր». բոլորը միասին հանում է «երկաթ» գաղափա-րից (տե՛ս երկաթ)։ Karst, Յուշարձ. 402 սումեր. dingir, բասկ. ingur «շըր-ջանակ»։
ԳՒՌ (dialectal) Ալշ. Կր. էրկինք, Ախց. յէրկինք, Մկ. Սլմ. Վն. էրկինք, Ագլ. ե՛րգինք, յէ՛ր-գինք, Հմշ. Ննխ. Ռ. Տիգ. էրգինք, Ջղ. յեր-գինք, Երև. Սչ. յէրգինք, Մշ. Սեբ. კէրգինք, Պլ. էրգինք (հին լեզուով), յէրգինք (նոր լեզ-ւով), Գոր. յէ՛րգինք, Խրբ. էրգինք՝, Ղրբ. Մրղ. յէրգ'ինք՝, Ասլ. էրգինք, էրգի՞, Տփ. յի՛րգինք, Ոզմ. յէրկէնք՝, Անտ. յըրգէնք, Հճ. իյգինք, Զթ. իյգէնք, իրգէնք։-Երկնաւոր բա-ռը դարձել է՝ Սչ. յէրգնավօր, Ոզմ. յէրգնա-ուր, Տփ. յիրգնաուր, Պլ. էյնավօր։
ԵՐԿԻՆՔ, կնից, իւք οὑρανός caelum, coelum Աշխարհ վերին՝ պատեալ զերկրաւ, օդ, եթերք, եւ կամար լուսաւորաց եւ աստեղաց մինչեւ ի ծագս տիեզերական գնտոյ. երկինք.
Ի սկզբանէ արար աստուած զերկին եւ զերկիր։ Գիր արարածոց երկնի եւ երկրի։ Ի հաստատութեան երկնից։ Ի ներքոյ երկնից։ Թռչնոց երկնից։ Եկաց արեգակն ի մէջ երկնից։ Երկինք երկնից տեառն են։ Արքայութիւն երկնից։ Գանձեցէ՛ք ձեզ գանձս յերկինս։ Որպէս փայլակն փայլատակեալ ի ներքոյ երկնից՝ ընդ երկնիւք ծագիցէ։ Անդ առ երկնիւք քերէր, եւ այսր յերկիր հասանէր.եւ այլն։
Աստուծոյ է ե՛ւ զգալի երկինս, ե՛ւ իմանալին. զոր եւ իսկապէս ոք ասասցէ երկին երկնի. (Փիլ. բագն.։)
Զերկին, ո՛չ զերեւելիս, այլ զայն՝ որ ի վերոյն է քան զսա. (Կիւրղ. ղկ.։)
Թէեւ կոչի բարձրութիւն ինչ երկինք, որպէս յորժամ ասիցէ գիր, թռչունք երկնից, եւ ցօղք երկնից ... ո՛չ եթէ յերկինս իցեն, այլ զի ի բարձրութեանն են, երկնից կոչին. (Եզնիկ.։)
Առաջին հրեղէն երկնիւն ... եւ երկրորդ երկնաւն. (Ճ. ՟Թ.։)
Երկնիւ, երկրաւ. (Արշ.։)
Որ կրէ զերկնաւորս երկնիւ, եւ զերկրաւորս երկրիւ. (Լմբ. սղ.։)
Զոր ստուգապէս երկին (յն. ուռանօ՛ս) կոչեմք՝ առ ի սահմանս վերնոցն (օ՛ռօս ան) զնոյնն գոլով. (Արիստ. աշխ.) (որպէս թէ եւ ի հյ. երկին իցէ Վերին մասն աշխարհի. որպէս խորան եւ վրան, յորմէ ծագէ յն. ուրան)։
to worship, to adore;
to prostrate one's self;
— կռոց, to idolize, to adore idols.
· Calfa
bitter;
sour, acrid, sharp, harsh, grievous, painful, disagreeable, tiresome, tedious, disgraceful, fatal, sad, tormenting, austere;
maddening;
biting, satirical.
· Calfa
, ն հլ. (-ռին, -ռանց, -ռինց) «լեղի» ՍԳր. Եզն. Մծբ., «դժնդակ, անտանելի» ՍԳր. Ոսկ. մ. ա. 23. Փարպ., «դառնիճ խոտը» Փիլ, ել., որից՝ դառնանալ «լեղինալ. 2. վշտա-նալ, զայրանալ» ՍԳր, դառնացուցանել ՍԳս. դառնացուցիչ Օր. լա. 27. Եզեկ. բ. 3, ղառ-նացութիւն Եփր. համաբ. 126, դառնութիւն ՍԳր, դառնէնի «դառն պտուղ ունեցող» Վե-ցօր. 97, դառնապէս ՍԳը, դառնաշունչ Ոսկ. ես. և մ. բ. 6. Եփր. թգ. 401, դառնադառն Ոսկ. յհ. ա. 9, դառնահոգի Եփր. թգ. 401, դառնաբեր Ագաթ. Կոչ., խաղողադառն Մծբ.. դառնին «դառն, լեղի» Ագաթ. «խիստ լեղի մի բոյս» (որ և դառինչ) Ոսկ. Եբր. Փիլ. ել. (հմմտ. յն. πιϰρὸς «լեղի» և πιϰρίς «դառնիձ. ղի հազար»), դառնագոյժ (նոր բառ) ևն։
Պատկանեան, Изсл. o cоcт. aрм. яз. 22 համեմատում է քրդ. tāl «դառն» բառի հետ. (րայց այս բառը պրս. [arabic word] ︎ talx «դառն» ձևից ծագած լինելով՝ այստեղ գործ չունի, ինչպէս նկատում է նաև Justi, Göttin. gel. Anz. 1866, 998). Canini, Et. êtym. 27 պելասկ. ϑere. Patrubány, SA, 2, 268 հնխ. denk «կծել» արմատից, իբր յն. δάϰνω «խած-նել» ևն։ Scheftclowilz, BВ 29. 20 սանս. tāra-«թափանցիկ, բաբձրաձայն», պրս. [arabic word] turš «թթու» ևն։ Հիւնք. ռառնալ բայից։ Այսպէս է մեկնում նաև Lidén. Arm. Stud. § 71, մանրամասն ցոյց տալով թէ ի՛նչպես շատ լեզունե-րում դառնալ նշանակող բալը սաանաւմ է «թթուիլ, կծուիլ» նշանակոթիւնը։ Նոյնը գտանում ենք նաև արդի հայերէ-նում, օր. գինին դարձեր է «գինին թթուել է, քացախել է». բայց հին հյ. դառն բառը չունի «թթու, կծու» նշանա-կոթիւնը։ Karst, Յուշարձան, 419 թա-վրաց. մծարե, իմերել. ծարե «դառն»։
ԳՒՌ (dialectal) Կր. Ջղ. դ'առն, Երև. դ'առը, Ալշ. Ախց. Մշ. դ'առ, Տփ. դա՛րը, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmռն, Շմ. տmռնը, Ոզմ. դ'mռ, Ագլ. դէօռնը «դառն», դռնm՛նիլ «դառնանալ»։ Նոր բառեր են՝ դառնաժամ, դառնակողինձ. դառնաջուր, դառնիկ, դառնարիւն, դառնճի, դառնինուկ, դառնուշք։
ՓՈԽ (borrowing) Գ. Փառնակ. Անահիտ, 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալբան. dhere «լեղի»։
πικρός amarus Անախորժ եւ խորշելի ճաշակելեաց. աղի. կծու. լեղեհամ. լեղի. եբր. մառ, մառա
Ոչ կարէին ըմպել ջուր ի մեռայն, քանզի դառն էր. (Ել. ՟Ժ՟Ե. 23։)
Անձին կարօտելոյ՝ եւ դառն իբրեւ զքաղցր թուի. (Առակ. ՟Ի՟Է. 7։ Տե՛ս եւ Ես. ՟Ե. 20։ Յկ. ՟Գ. 11։)
Հակառակ էր քաղցր դառին. (Եզնիկ.։)
Քաղցունցն եւ դառինցն. (Գր. հր.։)
Դառանց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)
Այսպէս դա՞ռն իցէ մահ։ Չար եւ դառն է քեզ թողուլն զիս։ Զազգ դառն եւ զերագ։ Ձայն աւուր տեառն խիստ եւ դառն. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 32։ Երեմ. ՟Բ. 19։ Ամբ. ՟Ա. 6։ Սոփ. ՟Ա. 14։)
Համայն ծա՛նր է եւ դառն։ Դառն իշխան, ծառայութիւն, հալածանք, կամք. եւ այլն. (Փարպ.։)
Դառանց զփորձ առեալ տերանց. (Փիլ. ել.։)
Ասասցե՛ն մեզ դառն խուզօղքն. (Կիւրղ. գանձ.։)
ԴԱՌՆ. δεινός dirus, durus, acerbus Դժնդակ. խիստ. չար.
Մի՛ դառն դահիճ լինիցիս նմա։ Դառն դատախազք լինին. (Ոսկ. մ. ՟Ա. 23։)
Եթէ յաչաղկոտ եմ եւ դառն. (Բրս. մախ.։)
Հիւսիսային դառն շնչմունքն. (Բրս. ՟խ. մկ.։)
դառն. գ. cf. դառնիճ.
Բաղարջ ընդ դառին (կամ ընդ դառինս)։ Դառամբք ուտեմք զբաղարջն, որք ապաշխարութեան եմք ցանկացեալ. (Փիլ. ել.։)
դառն, մ. եւ cf. Դառնապէս.
vexatious, proud, tiresome, crabbed, cross.
· Calfa
Դառն արտասուել. (Շար.։ Մաշկ.։)
Դառնաբար ի վերայ նորա սաստկացուցանել զաշխարհն. (Նիւս. կազմ. ՟Ի՟Է։)
Դառն բարուք. դժնդակաբարոյ. ժանտ.
Բասիղիդէս դառնաբարոյ, եւ ընդունակ ամենայն աղտեղութեան. (Կոչ. ՟Զ։)
Անողորմ եւ դառնաբարոյ. (Բրսղ. մրկ. ՟Ժ՟Ե։)
that produces bitterness.
· Calfa
Որ բերէ յիւրմէ կամ յինքեան զդառն ինչ. դառնորակ. դառն.
Զսատանայի զդառնաբեր եւ զվնասակար բոյսն հրով ծախել. (Ոսկ. ղկ.։)
Տունկ, ծառ, թզենի դառնաբեր. (Ագաթ.։ Կոչ. ՟Բ. Սարգ. յկ. ՟Թ։ Նար. երգ.։ Ոսկիփոր.։)
Դառնաբեր վիժանք կամ վիժակք (որպէս զջուրն որ ի մեռայն). (Անյաղթ բարձր.։ Անան. եկեղ.։ Լծ. ածաբ.։)
Դառնաբեր մեղք, յանցանք, կեանք. (Շ. բարձր.։ Թէոդոր. խչ.։)
Դառնաբեր քինահանութիւն. (Արծր. ՟Դ. 11։)
very bitter;
—, —ս, bitterly.
· Calfa
πικρότερος amarior, δεινότερος dirior, durior, acerbior Առաւել կամ յոյժ դառն. դժնդակագոյն. աւելի լեղի, գէշ.
Դառնագոյն (կամ դառն) է քան զմահ. (Ժող. ՟Է. 27։ Լաստ. ՟Ժ՟Ը։)
Յետոյ դառնագոյն եւս գտանի քան զլեղի. (Առակ. ՟Ե. 4։)
Դառնագոյն լինին չարիքն. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)
ԴԱՌՆԱԳՈՅՆ մ. Կարի դառնապէս.
Փայտ ընկէց յակն աղբերն, որ հոսէր դառնագոյն. (Շ. բարձր.։)
Դառնագոյն ողբայ զնոսա. (Մխ. երեմ.։)
Քան զվիրածսն դառնագո՛յնս պաղատին. (Ոսկ. մ. ՟Ա. 14։)
cf. Դառնագաժան.
· Calfa
Դառն դառն. կարի դժնդակ. չարաչար.
Դառնադառն մահունս, եւ սաստիկ տանջանս. (Ոսկ. յհ. ՟Ա. 9։)
bitter remedy.
· Calfa
Դառն դեղ (որպէս դնի ի յն)
Ըմպել զդառնադեղսն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։)
that has dangerous venom.
· Calfa
Որ ունի զթոյն դառնութեան. թունաւոր.
Դառնաթոյն օձին, օձիցն։ Օձս եւ իժս դառնաթոյնս։ Որդունք դառնաթոյնք. (Նար. ՟Զ. ՃՃ.։ Մանդ. ՟Ե։)
Չարահամբաւ եւ դառնաթոյնս անուանեցաւ տեղի. (Պիտ.։)
furnished with, or full of bitterness, very bitter
· Calfa
Թրմեալ դառնութեամբ (քացախի ընդ լեղւոյ).
Եւ զսպունգն դառնաթորմի ընդ ախորժելի քաղցր ճաշակմանն. (Նար. խչ.։)
full of bitterness.
· Calfa
Լի դառնութեամբ.
Սոքա են քաղցրաբանք, եւ դառնալիք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)
Որպէս երբեմն սուրբն շուշան ի դառնալի ծերոց. (Յհ. կթ.։)
bad old man.
· Calfa
Դառն ծեր. չար.
Չարածեր, դառնածեր։ Ա՛յ դառնածեր. (Վրք. հց. ձ։ Ճ. ՟Բ.։)
groaning bitterly, painfully.
· Calfa
ԴԱՌՆԱԿՈՌՈՉ ԴԱՌՆԱԿՈՐՈՉ. Իբր դառնակառաչ. դառնապէս գոչօղ, կաղկանձօղ.
Որոյ դառնակորոչ չարալլուկ հեծմամբ վճարեալ զոգին. (Փարպ.։)
Դառնակոռոչ ձայնիւ եհան զդառնացեալ ոգին. (Գր. երէց.։)
cf. Դառնակոռոչ.
· Calfa
ԴԱՌՆԱԿՈՌՈՉ ԴԱՌՆԱԿՈՐՈՉ. Իբր դառնակառաչ. դառնապէս գոչօղ, կաղկանձօղ.
Որոյ դառնակորոչ չարալլուկ հեծմամբ վճարեալ զոգին. (Փարպ.։)
Դառնակոռոչ ձայնիւ եհան զդառնացեալ ոգին. (Գր. երէց.։)
bitter, painful.
· Calfa
Որ տայ կամ բերէ զդառն կսկիծ. յոյժ կսկծեցուցիչ.
Դառնակսկիծ բոցով հառաչիցես ի միջոցէ սրտէդ. (Մաշկ.։)
Դառնակսկիծ կախաղանօք. (Շար.։)
that has a bitter taste, bitter, sharp, acrid, harsh, sour.
· Calfa
Որոյ համն է դառն.
Բաժակ, դեղ. տունկ դառնահամ. (Շ. եդես. եւ Շ. թղթ.։ Երզն. լս.։)
Ի յանոյշն եւ ի դառնահամն. (Վստկ.։)
Դառնահամ պտղոյն ճաշակ քաղցրանայ լեղեաւս. (Շ. տաղ.։)
inhuman, cruel.
· Calfa
Որոյ համբոյրն է դառն. կամ Որ սիրէ համբուրել զդառնութիւն. (այր) ժանտ. դաժան.
Ազդ լեալ այն դառնահամբոյր հագարացւոյն. (Յհ. կթ.։)
sullen, grim.
· Calfa
Դառն եւ դժնեայ հայեցիւք.
Ի դառնահայեաց եւ ի չարատես աչաց բանսարկուին. (Մարաթ.։)
who sighs bitterly.
· Calfa
Եղեալն դառն հառաչանզք.
Մինչեւ սատակեցաւ դառնահառաչ մահուամբ. (Ուռհ.։)
thoroughly bitter, or bitter indeed.
· Calfa
Իբր ի սկզբանէ անտի դառնացեալ. դառն ընդ սկզբանն. կամ միշտ դառն վարուք.
Թողութիւն գտանել ի դառնահաւ հոգւոյս. (Յիշատ.։)
who has an afflicted heart.
· Calfa
Դառն կամ դառնացեալ հոգւով.
Արք են դառնաշունչք եւ դառնահոգիք. (Եփր. թագ.։)
bitter, harsh.
· Calfa
Դառն հոսեալ. դառնաբուղխ.
Զդառնահոսան ջրոցն ծորումն. (Անան. եկեղ։)
that stinks.
· Calfa
Որոյ հոտն է անախորժ. չարահոտ. ժանտ. սաստիկ. հոտած, կծու.
Իբրեւ զդառնահոտ ծծումբ ի քիմս քո ծանրանան. (Կլիմաք.։)
Դառնահոտ շնչմանն արիաբար տարար. (Շար.)
Ի ցրտանալ հիւսիսոյ, եւ ի դառնահոտ փչելոյ։ Ի դառնահոտ փչմանէ հիւսիսոյ պաղացեալ ձուլեալ վտակն. (Խոր. ՟Բ. 6. 36։)
cf. Դառնահամ;
— լինիմ, to taste gall or anything bitter.
· Calfa
Ունօղ զդառն ճաշակ. դառնահամ. դառն.
Դառնաճաշակ ծով. (Երզն. լս.։)
Դառնաճաշակ պտղոյն քաղցրացուցիչ. (Շար.։)
դառնաճաշակ լինել. Ճաշակել զլեղի.
Կուսածինն ադամ դառնաճաշակ ի քեզ (ի խաչիդ) լինելով. (Անյաղթ բարձր.։)
to turn, to turn about, to return, to go or come hack again;
to repair;
to be converted;
— յետս or ընդ կրունկն, to recede;
ընդէմ —, to object, to resist, to oppose;
— ի քրիստինէութիւն, to become a christian;
— առ Տէր, to repent, to reform;
— յաստուծոյ, to rebel against God;
— աւուր, to draw towards night;
ի — տարւոյն, the year after;
ի ղէն —, to arm one's self, to take arms.
· Calfa
(յորմէ իտալ. դօռնա՛րէ). ἁναστρέφομαι revertor, redeo Գալ անդրէն՝ ուստի եղեւ մեկնիլ. շրջել զերեսս եւ զգնացս յայլ կողմն.
ԴԱՌՆԱԼ. τρέπομαι, στρέφομαι vertor եւ այլն. Փոխիլ կամ շրջիլ յայլ ինչ. լինել.
Դարձաւ անդրէն առ նա ի տապան անդր։ Դարձցուք յեգիպտոս։ Դարձի՛ր անդրէն առ բաղակ։ Դա՛րձ առ իս։ Եւ ո՛չ դարձաւ։ Յի՛ս դարձ տէր, եւ ունկն դիր ինձ։ Դա՛րձ առ մեզ աստուած փրկիչ մեր։ Դարձցին յետս.եւ այլն։
Դառնայ զգարդմանայ ձորով. (Խոր. ՟Գ. 60։)
ԴԱՌՆԱԼ. ἁποστρέφομαι, ἁναχωρέω recedo, revertor, convertor Հեռանալ. օտարանալ. փոխիլ յառաջին վիճակէ, կամ ի չարէ ի լաւ անդր.
Դարձցի սրտմտութիւն բարկութեան տեառն յիսրայէլէ։ Դարձեալ էք ի նմանէ (յաստուծոյ)։ Դարձան իւրաքանչիւր ի ճանապարհաց իւրեանց չարաց.եւ այլն։
Զճշմարիտ դարձն ոչ դարձաւ. այսինքն ճշմարիտ դարձմամբ. (Մխ. երեմ.։)
Հող էիր, եւ ի հող դարձցիս։ Զգաւազանն՝ որ դարձաւ յօձ։ Դարձցիս յայր այլ։ Դարձցին ձորք նորա ի ձիւթ։ Դարձան երեսք ամենայն ի գոյն դալկան։ Դարձան ի սուգ օրհնութիւնք պարուց մերոց։ Զիա՞րդ դարձար ինձ ի դառնութիւն որթդ օտարացեալ։ Ի գութ դարձաւ։ Սրտմտութիւն բարկութեան յողորմութիւն դարձաւ.եւ այլն։
Յստակ ջուրք գետոյն յարիւն դառնային։ Ամենեւին մոխիր դառնայ (կրակն՝ յոչ տալն զնիւթ). (Եղիշ. ՟Դ։)
Դառնան ջուրք ի կարկուտ եւ ի ձիւն եւ ի սառն, եւ որթն դառնայ ի գինի. (Եփր. ծն.։)
ԴԱՌՆԱԼ ԱՒՈՒՐ. Շրջիլ. երեկոյանալ.
Ահա դարձաւ օրս յերեկս, աստէ՛ն ագիր. (Դտ. ՟Ժ՟Թ. 9։)
Յաւուր ուրբաթու ի դառնալ աւուրն. (Լաստ. ՟Թ։)
Ընդ դառնալ աւուրն, այսինքն ի միոյ դարձից աւուրն յերեկս կոյս. (Եփր. ծն.։)
ԸՆԴԴԷՄ ԴԱՌՆԱԼ. ՅԵՏՍ ԴԱՌՆԱԼ. Ի ՓԱԽՈՒՍՏ ԴԱՌՆԱԼ. եւ այլն. Տե՛ս ի յարակից բառսդ։
of a painful or violent death.
· Calfa
Ուր իցէ դառն եւ չարաչար մահ. եւ Դառն մահուամբ.
Դառնամահ տանջանք։ Զդառնամահ սատակումն։ Ի դառնամահ որոգայթս։ Դառնամահ մեռանել. (Եփր. խոստ. եւ այլն։ Մանդ. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Է։ Լմբ.։ Հց. աթ. կիւրղ.։)
to become bitter, to turn sour;
to be offended, irritated;
to be tired, displeased.
· Calfa
Դառնացաւ ցքի ըմպելեաց. (Ես. ՟Ի՟Դ. 9։)
Դառնասցի յորովայն քո, այլ ի բերան քո է քաղցր. (Յայտ. ՟Ժ. 9. 10։)
Որոց ճաշակումն մանանային դառնացաւ ի կոկորդս նոցա. (Անան. եկեղ։)
Ո՞վ ոք ճաշակեաց լեղի, եւ ոչ դառնացաւ. (Նար. ՟Ի՟Ա։)
ԴԱՌՆԱՆԱԼ. նմանութեամբ, Վշտանալ. զայրանալ. ժանտանալ. նեղանալ.
Աղաղակեաց ի ձայն մեծ դառնացեալ յոյժ. (Ծն. ՟Ի՟Է. 34։)
Դառնացեալք ոգւով իբրեւ զարջ որդէկոտոր ի դաշտի. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 8։)
Դառնացաւ ի նոսա մավսէս. (Ել. ՟Ժ՟Զ. 20։ Տե՛ս եւ Հռութ. ՟Ա. 13։ Ես. ՟Ժ՟Դ. 9։ Երեմ. ՟Լ՟Գ. 9։ Ողբ. ՟Ա. 4։)
Հարեալ յոգիս, եւ դառնացեալ յարտասուս։ Դառնացաւ յանձն իւր։ Կարի յոյժ դառնանայր ի միտս իւր. (Եղիշ. ՟Գ. ՟Դ. ՟Ը.)
Տե՛ս եւ Դառնացող։
πικραίνομαι amaresco, exacerbor Դառն լինել. փոխիլ ի դառնութիւն. եւ Զգալ զդառնութիւն. լեղենալ
lethargic sleep.
· Calfa
Ուր դառն է նիրհումն, իբր Տխուր. վնասակար. չար.
Զարթի՛ր ի դառնանիրհ քնոյդ.. (Եփր. խոստով.)։
rough, violent;
bad, venemous.
· Calfa
Որ դառն եւ ուժգին շնչէ, սաստիկ կծու փըչօղ.
Դառնաշունչ հողմ, օդք, մրրիկ. (Ոսկ. մ. ՟Բ. 6։ Նար. ՟Կ՟Զ։ Խոր. ՟Գ. 68։ Ճ. ՟Ա.։)
Դառնաշունչ օձ. (Շար.։)
Դառնաշունչ ձայն. (Ճ. ՟Ա.։)
Մահ տղայոցն, որ ի դառնաշունչ հրամանէ հերովդէի. (Ոսկ. ես.։)
Զի արք են դառնաշունչք եւ դառնահոգիք. (Եփր. թագ.։)
bitterly, harshly, sourly, painfully.
· Calfa
Դառնաբար. դառնութեամբ. դառն եւ դժնդակ օրինակաւ. եւ Ցաւագին.
Լալ դառնապէս. (Ես. ՟Ի՟Բ. 4։ ՟Լ՟Գ. 7։ Մտթ. ՟Ի՟Զ. 75։ Ղկ. ՟Ի՟Բ. 62։)
Գուժեսցին դառնապէս. (Եզեկ. ՟Ի՟Է. 30։)
Գոչել դառնապէս. (Փիլ. լին.։)
Դառնապէս տանջանս մատուցանել, կամ պատուհասել. (՟Բ. Մակ. ՟Է. 39։ ՟Գ. Մակ. ՟Ե. 9։)
Դառնապէս թշնամանալ. (Ածաբ. մկրտ.։)
cf. Դառնենի.
· Calfa
Ոյր պտուղն է դառն, կամ բերօղ զդառն պտուղ.
Մակեդոն ամբարիշտն շառաւիղ դառնապտուղ ի չար արմատոց անտի. (Լմբ. հանգ.։)
cruel, barbarous, ferocious.
· Calfa
Դառն կամ դառնացեալ սրտիւ. դառնահոգի.
Ազգ դառնասիրտ եւ հարկանող. (Լաստ. ՟Ա։)
divided into several parts or sections.
· Calfa
Բազմահատուած էութիւն բնութեանս՝ ներհակք միմեանց ի պատերազմի. (Նար. ՟Ի՟Զ։)
very rich.
· Calfa
Ճոխ, եւ պերճ. փառացի. նշանաւոր. փարթամ եւ երեւելի.
Թողլով իւր որդի բազմահարուստ եւ լիահանճար յիրս եւ ի բանս զանուշաւանն. (Յհ. կթ.։)
that amasses, collects many things.
· Calfa
Որ զբազում ինչ հաւաքէ. շատ ժողվօղ.
Բազմահաւաքն ոչ ինչ առաւելու ի ժամանակին, եւ սակաւունակին ոչ ինչ պակասէ. (Վրդն. ել.։)
Կամ Ուր իցէ հաւաքումն բազմութեամբ. բազմաժողով. շատւոր.
Գունակ խրախարար եւ բազմահաւաք խորին խնճոյից սուրբ հարսնարանին. (Նար. խչ.։)
Ի բազմահաւաք դիւցազնական խմբեցելոցն զանդիտելի էր. (Պիտ.։)
that has many tracks or ways.
· Calfa
Ուր իցեն բազում հետք.
Ճանապարհս ի ծովու բազմահերձս եւ բազմահետս մինչեւ ի նաւահանգիսն. (Փիլ. բագն.։)
Եւ Որ գնայ ընդ այլ եւ այլ հետս, կամ ընդ շաւիղս աննմանս այլոց. շատ ճամբով քալօղ.
astonishing, surprising.
· Calfa
Հիանալի յոյժ յոյժ. շատ զարմանալի.
Եղիայի եւ եղիսէի բազմահիացիկ սքանչելիքն. (ՃՃ.։)
well woven, that has much web, closely woven.
· Calfa
Խոտորեալ մտածութեամբ բազմահիւսս ժողովեն ինքեանց պատճառս. (Պրպմ.։)
πολύπλοκος multis nexibus implicitus, multiplex, dolosus Որ ունի բազում հիւսուածս եւ ոլորս. բազմամանուած. պատ ի պատ եւ պատիր. ոլորքը շատ, խրթին, խաբէական.
very skilful, full of erudition, very learned.
· Calfa
Եթէ բազմահմուտ ոք լինել ցանկանայցէ. (Իմաստ. ՟Ը. 8։)
Բազմահմուտ ասորին արդարացուցանեն. (Խոր. ՟Ա. 17։)
πολύπειρος multa expertus, peritus Հմուտ կամ փորձ բազում իրաց. ներհուն. բանիբուն. շատ բանի տեղեակ, շատգէտ.
pensive, gloomy, anxious, full of care or anxiety.
· Calfa
Հակէ հողեղէն յարկ զմիտս բազմահոգս. (Իմ. ՟Թ. 15։)
Զի բազմահոգս էք. (Լմբ. առ լեւոն.։)
that has many windings or ways.
· Calfa
Որ ստէպ հոլովի, եւ շրջան առնու ընդ բազում վայրս. շատ պտըտօղ, մենծ պտուտ ունեցօղ.
Բազմահոլով գետոց յորձանասոյզ պտոյտք. (Թէոդոր. ի կոյսն.։)
Արեգակունք բազմահոլովք (առաքեալք)։ Զբազմահոլով հոգիս նաւողաց։ Զգադերոնն բազմահոլով՝ ընդ Ասորեստանն մեծ եւ երկայնանիստ. (Նար. առաք.։)
Կամ իբր Բազմայոլով, բազմաժողով, սփռեալ ընդ աշխարհ ամենայն.
Առ բոլոր գումարս բազմահոլով տիեզերակոյտ քրիստոնէից. (Նար. ՟Գ։)
very numerous, immense, infinite.
· Calfa
Բազմահոյլ ննջեցեալքն յարիցեն. (Մանդ. ՟Ե։)
Բազմախումբ. բազմաժողով. յոքնաթիւ. յոքնատեսակ. բազմապատիկ. դաս դաս, շատւոր.
Անդ բազմահոյլ կենդանիքն մտեալ՝ ապրեցան ի ջրհեղհեղին պատուհասից. (Յհ. իմ. եկեղ.։)
Զբազմահոյլ խաչանցն առաւելուի. (Պիտ.։)
Բանայ դուռն լուսաւոր ծննդեան վերստին նորոգմանն բազմահոյլ ժողովոց. (Սարկ. տոմար.։)
Դարձեալ լինէր յասպատակէն բազմահոյլ ննջեցեալքն յարիցեն. (Մանդ. ՟Ե։)
Բանայ դուռն լուսաւոր ծննդեան վերստին նորոգմանն բազմահոյլ ժողովոց. (Սարկ. տոմար.։)
Դարձեալ լինէր յասպատակէն բազմահոյլ գերութեամբն. (Կաղանկտ.։)
Ով իցէ կոչնատէրն բազմահոյլ հանդիսիս. (Ոսկ. լս.։)
Բազմահոյլ չարիք, կամ չարութիւնք, յանցանք, վիշտք, բանք. (Ոսկ. ի ղկ.։ Մաշկ.։ Վրք. ոսկ.։)
Գրեաց՝ ոչ վասն զեկուցանելոյ զբազմահոյլն եւ զբազմօրինակն (յն. մի բառ՝) զանարգել խառնակութեան. (Փիլ. ՟ժ. բան.։)
that flows or spreads abundantly, copious.
· Calfa
Ալէկոծի (ծով) ... առ ի յնդունումն արդարակ բազմահոս արեանս. (Պիտ.։)
Բազմահոսանքն բանք զլռութեանն եղծանէ օրէնս. (Սկեւռ. լմբ.։)
Բազմահոս արտասուացն ի վեր բղխեալք ի յաղթ աղբերացն. (Բաբիղ. յհ. մկ.։)
Ծանրացեալ թշուառականն ի կնոջն բազմահոսանս հեշտութիւնս ... առաքեաց գլխատեաց զյով հաննէս. (անդ։)
multiform.
· Calfa
Անունն Աստուծոյ՝ բազմաձեւ եւ բազմատեսակ յասացելոցն (այսինքն՝ ի սուրբ գրոց) ստեղծանի. (Դիոն. ածայ.։)
Նուրբ՝ եւ գրեթէ օդային թեւովքն (մեղուաց) բազմաձեւ ձգեցելովքն. Եւ սոյն բազմաձեւ, եւ աղգի ազգի. առ որս. ՟Է։ Բազմաձեւ արուեստականագոյն անօթք ճախարակեայք։ Հեշտ ցանկութիւն՝ բազմապատիկ եւ բազմաձեւ օձի նմանեցաւ. (Փիլ. տեսական. եւ Փիլ. այլաբ.։)
πολύσχημος multarum figurarum, πολυειδής, ποικίλος multiformis, varius Բազում ձեւով յօրինեալ. յոքնատեսիլ. պէսպէս. բազմագոյն.
that is thrown or spread several times.
· Calfa
Բազմաթիւ եւ ստէպ ձգեալ. խուռն արձակեալ.
Զբազմաձիգ տեղացմունս նետից եւ ռմբաքարաց իբր յամուր մեքենայէ ի բաց դարձուցեալ. (Սկեւռ. լմբ.։)
very unhappy, distressful, pitiful, unfortunate.
· Calfa
Որոյ բազում են աղէտք. գորովալից.
Կանայք թուլասիրտ եւ բազմաղէտ են. (Ոսկիփոր.։)
cf. Բազմալար.
· Calfa
Որոյ աղիքն այսինքն լարքն են բազում.
Բազմաղի քնար. (Եփր. համաբ.։)
of many and various colours.
· Calfa
Բազմագունակ, երփն երփն. խատուտիկ, փայլուն.
Սիրամարգն բազմաճամուկ (կամ բազմաճեմուկ) ոտնովն՝ յաղթէ քեզ գեղեցկութեամբ. (Ոսկ. փիլիպ.։)
polypetalous, branchy, ramous, full of boughs.
· Calfa
Գտանիցէ անդ ծառ մի բազմաճեղ։ Իբրեւ զծառ բազմաճիւղ եւ տերեւաշատ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Է. ՟Ը։)
ԲԱԶՄԱՃԵՂ ԲԱԶՄԱՃԻՒՂ. πολυκλαδής, πολύκλαδος multos ramulos habens գրի եւ իբր ռմկ. ԲԱԶՄԱՃՈՒՂ. Որոյ բազում են ճիւղք, կամ ոստք, իրօք կամ նմանութեամբ. ճղերը շատ.
that has many claws or fangs.
· Calfa
πολύς ὅνυξι multis unguibus Որ ունի բազում եւ ահաւոր մագիլս. ճանկերը շատ, կամ մէնծ.
given much or abundantly.
· Calfa
Սակաւիկ մի ի բազմամատոյցն պակասեսցի պարենիցն (ձի). (Պիտ.։)
peopled;
of great concourse, numerous;
tumultuous.
· Calfa
Զի մեզ զբազմամբոխ ժողովսդ ցուցանես. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)
Հեզութիւն՝ պատկառէ ի մէջ բազմամբոխ հրապարակաց. (Յճխ. ՟Ժ՟Ա։)
Ամենայն հրապարակք բազմամբոխ ժողովրդոց. (Ագաթ.։)
Բազմամբոխ գնդաւ գայր յարքունիս. (Եղիշ. ՟Ե։)
Բազմամբոխ ատենի հարցանել. (Փարպ.։)
Զխաղաղասէր շինութիւն մարդաշատութեան, հոծ բազմամբոխ լիութեամբ պարարտութեամբ. (Ագաթ.։)
Կամ Որ ունի ընդ իւրեւ ամբոխ բազում.
Քսերքէս բազմամբոխն ոչ ուրեք գոյ (այժմ). (Փիլ. նխ. ՟ա.։)
Կամ որպէս Բազմավրդով. փոփոխական.
Ըստ դիպելոյ աշխարհիս հայոց բազմամբոխ դարուց, երբեմն խաղաղութեան, եւ երբեմն սաստիկ եւ անբաւ շփոթմանց. (Փարպ.։)
Ծաղր առնէ զբազմամբոխ քաղաքաց. (Յոբ. ՟Լ՟Թ. 7։)
Յամօթ առնիցէ զքեզ ի բազմամբոխի. (Սիր. ՟Խ՟Բ. 11։)
Երթայր ընդ նմա բազմամբոխ քաղաքին մինչեւ ցբանդն. (Ճ. ՟Ա.։)
Թագաւորութեան ձեւ եւ շուք խոստանալով նմա, եւ բազմամբոխս յարի արանց. (Խոր. ՟Ա. 20։)
Ոչ որ իշխանն է ի մեզ, այլ իշխեցեալն եւ բազմամբոխն. (Փիլ. այլաբ.։)
Ի դէպ էր հպարտացուցանել զնոսա բազմամբոխիցն տսիլ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)
Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին. (Վրդն. առակ.։)
πολύοχλος, πολυπληθής, πλῆθος multus numero, fequens Ուր է ամբոխ բազում. բազմաժողով, խուռն. շատւոր.
ԲԱԶՄԱՄԲՈԽ ի, ից. գ. πολυοχλία frequens turba, magna multitudo, τὸ λαωδές vulgus Ամբոխ բազում. խառնիճաղանճ. ռամիկ.
old, aged, ancient, of old date.
· Calfa
Դատապարտէ ... մանկութիւն վաղվաղակի վախճանեալ՝ զբազմամեայ ծերութիւն անիրաւի. (Իմ. ՟Դ. 15։)
Ծերունիս ո՛չ զբազմամեայս եւ զհինսն համարին։ Բազմամեայ չարութիւն մարդկան՝ ի ծննդենէ մինչեւ ցծերութիւնն ձգտեալ. (Փիլ. տեսական. եւ Փիլ. լին.։)
Մի՛ հայիր տէր ի բազմամեայ ամբարշտութիւնս իմ. (Եղիշ. ՟Ը։)
Յերկարաձգեալք ի բազմամեայ տեւողութիւնս յազգէ յազգ. (Պիտ.։)
Բազմամեայ խաչակցութեամբ կեցեալ եւ ժուժկալեալ ննջեաց. (Մագ.։)
Բազմամեայն (ցաւ) անբժշկելի է. (Վրք. հց. ՟Դ։)
πολυετής multos annois habens, longaevus, annosus Բազում ամաց, հինաւուրց ոք, եւ ինչ մի յերկարաձիգ. տարիքը շատ, շատ տարւան, հին.
burdened with many sins, great sinner.
· Calfa
Որոյ բազում են մեղք. յետին մեղաւոր , կարի յանցաւոր. բազմայանց. մեղքը շատ.
Ո՛վ անձն իմ բազմամեղ։ Ոչ այլ ոք բազմամեղ. (Մանդ.։ Նար.։)
Որպէս տէր ոք խնամակալ, որ ի բանտէ զբազմամեղս հանել կամիցի. (Ոսկ. ես.։)
Հայեցաւ ի կինն բազմամեղ. (Եղիշ. խաչել.։)
Զբազմամերաց յիրաւի ոք ասիցէ զայն. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)
Օտարք Աստուծոյ փրկութեանն՝ բազմամեղքն (դարձան). (Լծ. ածաբ.։)
abounding in silk.
· Calfa
Ուր գտանի մետաքս բազում.
Աշխարհն ... քրքմաւէտ, եւ բազմամետաքս. (Խոր. ՟Բ. 78. կամ 81։)
cf. Բազմահամբար.
· Calfa
Ուր բազում ինչ մթերեալ եւ ամբարեալ իցէ. մէջը շատ բան դիզած՝ պահած.
Իբրեւ զհամբարս բազմամթերս եդ ի նոսա արարիչն զօրհնութիւնսն. (Վեցօր. ՟Է։)
Ծակոտէր զբազմամթեր աման խորհրդոցն. այսինքն զմիտսն լի բազում նենգանօք. (Եղիշ. ՟Բ։)
wise, learned.
· Calfa
Առատ մտօք. հանճարեղ. մտացի. հնարագէտ. շատ խելացի.
Այրն ինքն քաջ է, եւ բազմամիտ է. (Փարպ.։)
plentiful, abundant.
· Calfa
Բազմայեղ ձեւով՝ յոլովակի անուամբ ստորոգէ զնա. (Ոսկիփ.։)
Բազմայեղ այլայլութիւնս դաւանէին. (Կանոն.։)
Բազմայեղ չարութեամբ. (Մէկն. Ղեւտ.։)
Յորմէ անկեալն զանազան եւ բազմայեղանակ հիւանդութեամբ ախտացաւ. (Բրս. չար.։)
Կարգել մի ըստ միոջէ զիրս եւ զգործս, զբազմայեղանակ դիպմունս Հայաստան աշխարհիս. (Փարպ.։)
Բազմայեղանակ նախագուշակ մարգարէիցն քարոզութեամբ. (Թէոդոր. ի կոյսն.։)
Բազմաթիւր եւ բազմայեղանակ բարոյիցն. (Խոսրովիկ.։)
Բազմայեղանակ տրտմական կենցաղոյս. (Մաշկ.։)
ԲԱԶՄԱՅԵՂ ԲԱԶՄԱՅԵՂԱՆԱԿ. πολύτροπος multis modis, multifariam, diversus Պէսպէս յեղեալ՝ յեղյեղեալ. բազմօրինակ. բազմազան. ազգի ազգի.
active, very diligent.
· Calfa
Յայնժամ երկրագործք մեր բազմայորդոր էին ի վաստակս ձեռաց. (Յհ. կթ.։)
Բազմայորդոր փութով հաւանեցարո՛ւք ի շնորհավաճառութիւն այսր աւուր. (Թէոդոր. ի կոյսն.։)
who has many husbands;
populous (town).
· Calfa
Զբազմայրն կինն բերելով (սադուկեցւոց) յօրինակ. (Արշ.։)
Ի բաց փախչին գազանք իբրեւ ի բուն իշխանէ ի մարդկանէ. վասն որոյ յորժամ բազմայր լինին՝ ոչ գան ի քաղաքսն։ Մեղուք եթէ առաւելեալ լիցին զօրէն բազմայր քաղաքի՝ գաղթեալք յայլ վայր փոխին. (Փիլ. ել. եւ Փիլ. լիւս.։)
πολύανδρος femina, quae saepius nupsit Մակդիր կնոջ՝ որ լեալ է բազում արանց հետ զհետէ. որ եւ ասի ԲԱԶՄԱՆԿՈՂԻՆ. շատ մարդու կնիկ եղած.
that has many joints;
false;
Piecemeal.
· Calfa
Ուր իցեն բազում յօդք կամ յօդուածք, եւ զօդմունք. որոյ բազում են խաղալիք անդամոց. բազմամասն. խաղերը կամ կապը շատ.
Զի չէ՛ մարդ, թէ մի գնացք լինիցին բազմայօդ յօդուածոց նոցա։ Բազմայօդքն լքեալք անկանէին, եւ յօդակոտոր ի միմեանց յօդքն քակտէին. (Վեցօր. ՟Ա. եւ ՟Թ։)
Բնութիւնս մեր նոյնպիսի է բազմայօդ եւ կցկցելով. (Վրդն. ծն.։)
Որով խորտակի բազմայօդ՝ ի վերայ շրջեալ մարդկային բնութեանս չարութիւն, զոր նաւս թարսշայ մարգարէն անուանէ. (Նիւս. երգ.) յն. բազմահե՛րձ. πολυσχιδῶς
Զբազմայօդս զայս եւ զշնչականս ստորին խաբէութիւնս. (Սարկ. լս.։)
cf. Բազմաճիւղ.
· Calfa
Որոյ են բազում շառաւիղք կամ բարունակք.
Բազմաշառաւիղ որթ. (Վրդն. յանթառամ.։)
trembling;
mutable.
· Calfa
Իշխելն (առ մարդիկ) ե՛ւ բազմաշարժ, եւ բազմացնոր. իսկ նորայն (այսինքն Աստուծոյ՝) անաշխատ ... անշարժ ... զամենայն շարժէ. (Արիստ. աշխ.։)
Առ ի յախտից (այսինքն ի կրից) բազմաշարժից վտանգեալք. (Դիոն. ածայ.)
Ի տեղւոյ ի տեղի շրջին բազմաշարժ աչօք՝ շուրջ հայեցուածովք խնդրեն զտենչալին. (Ոսկ. ի զաքէոս.։)
thas has many tracks or turns;
tortuous.
· Calfa
Որ գնայ ընդ այլ եւ այլ շաւիղս.
laborious, that loves work, that has worked much;
laborious, painful, heavy, difficult, hard;
laboriously, with much difficulty and work.
· Calfa
Ուր իցէ աշխատութիւն շատ. բազմավաստակ. շատ աշխատանքով.
Բազմաշխատ քրտամբք փայլէր։ Բազմաշխատ քրտամբք երկոց զհարկաւոր պէտս մարմնոցնվճարէին. (Յհ. կթ.։)
Բազմաշխատ պաղատանք. (Ճ. ՟Զ.։)
Որպէս այն առաջին շինուածն անմտութեան բազմաշխատն եւ դիւրակործանն. (Լաստ. ՟Ի՟Դ։)
very wicked.
· Calfa
Բազմաչար է պոռնկութիւն. (Յճխ. ՟Ը։)
Զտեղի թատերցն զժողովն բազմաչար։ Ի մի՛տ առ զբազմաչար հնարս թշնամոյն։ Հեռանալ ի բազմաչար ախտից. (Մանդ.։)
Եկեալ ի միտսն՝ յիշեաց զբազմաչար մեղս իւր. (Հ. յունիս. ՟Ժ.։)
Կարապետ բազմաչարպատրողյին. (Բենիկ.։)
κάκιστος, κακοήθης pessimus, malignus Բազում չարեաց առիթ կամ գործօղ. կարի յոյժ չար. լի չարեօք. շատ գէշ. չարիքը շատ, չարին չարը.
that has suffered much.
· Calfa
Բազմաչարչար նահատակ, կամ վկայ. (Շար.։ Յայսմաւ.։)
πολυπαθής multis malis vexatus, multa passus Բազմօք չարչարեալ. բազում չարչարանս յանձնառօղ.
immense, vasty.
· Calfa
Մեծ ըստ քանակին, կամ ըստ տարածութեան, եւ ըստ թուոյ. եւ Ունօղ զնմանութիւն բազում գրուաց.
Խմոր եղեւ նա հաւատոյ քարոզութեանն, եւ միացոյց ի հացն կենաց զբազմաչափ բնութիւնս մարդկան. (Պրոկղ. ոսկ.։)
furnished with many eyes.
· Calfa
Բազմաչեայ քերովբէք. (Շար.։ Դիոն.։)
Երեւի անտեսանելի՝ որ արար զբազմաչեայս. (Եպիփ. թաղմ.։)
Կոյր է բազմաչեայն, որ ի սնոտիսն բազում աչօք հայի. (Նիւս. երգ.։)
πολυοφθάλματος, πολύομμα, -ατος pluribus oculis praeditus Բազում աչս ունօղ. լի աչօք.
well adorned, embellished.
· Calfa
Բազում իրօք պաճուճեալ. ուր իցեն բազում պաճուճանաք եւ զարդք եւ յօրինուածք. խիստ զարդարուն.
Բազմապաճոյճ զարդարանօք պճնեալ զինքն կազմեաց որոգայթ. (Պիտ.։)
Բազմապաճոյճ բանք, կամ առակագրութիւնք. (Ճ. ՟Ա.։ Նար. ՟Խ՟Ը։)
very clear, brilliant, most illustrious.
· Calfa
Ցուցանելով զբազմապայծառ նմա պատրաստեալ պսակ։ Բազմապայծառ կուսութեամբ. (Խոր. հռիփս.։)
Բազմապայծառ հանդերձ. (Ճ. ՟Ա.։)
Բազմապայծառ գնդիւք՝ վերին զօրականօք. (Ոսկ. ի նեռն.։)
Իբրեւ զարեգակն բազմապայծառ. (Վրդն. օրին.։)
Բազմապայծառ յարկ տանն Աստուծոյ, կամ քաւարան, տաճար. (Յհ. կթ.։)
Զբազմապայծառ կեանս աշխարհի սիրեցին. Գովել զկազմութիւն եւ զհացտուն՝ վասն բազմապայծառ պատրաստութեանն. (Փիլ. ել. եւ Փիլ. տեսական.։)
λαμπρότατος, εὑφεγγής splendidissimus, lucidus Յոյժ պայծառ, լուսաւոր, մեծապայծառ. յստակ. մաքրափայլ. փայլուն՝ սիրուն.
Կամ πολυτελής sumtuosus Մեծաշուք, հոյակապ, շքեղ, բազմածախ. փառաւոր, մեծաշէն, շատ ծախքով.
that deceives much, very cunning.
· Calfa
Յոքնապատիր. լի պատրանօք. բազմախաբ. խաբեբայ յոյժ. խիստ խաբօղ.
Ըստ բազմապատիր նենգութեան բարոյից դաւող աղուեսուց. (Նար. կթ։)
Բազմապատիր փառք յաւիտենիս. (Կիւրղ. խչ.։)
Ի բազմապատիր կենացս զերծեալք. (Մագ.։)
Թակարդք բազմապատիր հնարից. (Ճ. ՟Ա.։)
Բազմապատիրք են որոգայթագիրքն յերկիր. (Լմբ. ժղ.։)
much honoured, very honourable, respectful.
· Calfa
Սուրբ եւ բազմապատիւ արեամբն իւրով. (Մաշկ.։)
Բազմապատիւ պատուով արժանի.
Բազմապատիւ պատուով մեծարեալ զնա. (Յհ. կթ.։)
Այնպէս բազմապատիւ ճանապարհ լեալ նոցա՝ գնային հասանէին ի քաղաքն. (Կաղանկտ.։)
Որքան սակաւու գնոյ զբազմապատիւն դնէ, այնքան խնդայ։ Հանդերձիւ բազմապատուով ոչ զգեցուցանես զքեզ. (Բրս. ապաշխ.։)
Հանդերձս զգեցեալ բազմապատիւս. (Ոսկ. մրգր.։)
πολύτιμος, πολυτελής sumtuosus, pretiossus Մեծապատիւ, մեծաշուք. եւ Պատուական. մեծագին. բազում յարգի եւ պատուոյ արժանի.
very bashful.
· Calfa
Զիա՞րդ յաւելից զնոյն գովութիւն՝ աղաչաւորս բազմապատկառ. (Նար. կ.։)
to multiply;
to repeat.
· Calfa
Առ ինքն բոլոր միանայ, եւ ոչ յինքն՝ մտեալ, եւ բազմապատկացուցեալ զինքն նուազէ զիւրն միութիւն. (Դիոն. ածայ.։)
Քրիստոս վէմ բազմապատիկ, որ բազմապատկեաց զինքն՝ վէմ կոչելով զՍիմոն, եւ նա զամենայն հաւատացեալսն. (Տօնակ.։)
Հատուցանէ բազմապատկելով։ Զբազմապատկեալ չարութիւն նոցա. (Վրդն. ծն.։)
Հազարս հազարաց ասեն, եւ բիւրս բիւրոց գոլ, զառ ի մէնջ ծանրագոյնս թիւս զինքեամբ շուրջ պատեալ եւ բազմապատկեալ. (Դիոն. երկն.։)
Կամ Բազում անգամ կրկնել, երկրորդել, յեղյեղել. ստէպ ասել եւ յիշատակել.
Բազմապատկեն զ՝ի բով արկանելն. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Դ։)
Մոռացա՞ւ Աստուած զանուն քո, եւ յիմ բազմապատկելո՞յն կարօտի վերստին յիշել. (Լմբ. պտրգ.։)
ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼ. Ըստ թուաբանութեան Բազմացուցանել զթիւ թուով.
Ամենայն թիւ բազմապատկելով՝ մեծ թիւ բացակատարէ, քան զշարադրելով (գումարմամբ). ո՛րդոն, երիցս երեք՝ ինն, եւ երեք եւ երեք՝ վեց. ահաւադիկ բազմապատկելով՝ մեծ թիւ արար՝ ինն. քան թէ զշարադրելով՝ որ է վեց։ Իսկ երկեակդ ո՛չ այդպէս. քանզի բազմապատկելով եւ շարադրելով՝ զնոյն թիւ բացակատարէ զչորս. երկիցս երկու՝ չորք. երկու եւ երկու՝ չորք. (Սահմ. ՟Ժ՟Դ։)
ԲԱԶՄԱՊԱՏԿԱՑՈՒՑԱՆԵՄ ԲԱԶՄԱՊԱՏԿԵՄ. որ եւ ԲԱԶՄԱՊԱՏԿԵՑՈՒՑԱՆԵՄ. πολλαπλασιάζω multiplico Բազմապատիկ առնել. բազմացուցանել իւրք օրինակաւ. առաւելուլ. յաճախել. շատցնել, էւելցնել, վրայ դնել.
that gives or is given abundantly.
· Calfa
Տուիչ զանազան պարգեւաց. առատ ի պարգեւս.
Ապաշնորհս առ բազմապարգեւդ։ Բազմապարգեւ թագաւոր. (Նար. ՟Է. ՟Ժ՟Դ. ՟Ձ՟Բ։)
Բազմապարգեւ բարութիւնս նմա խոստանայր. (Յհ. կթ.։)
Զամենալից շնորհս բազմապարգեւ քո ողորմութեան. (Նար. ՟Լ՟Դ։)
that owes much;
much obliged.
· Calfa
Որ ունի զբազում պարտիս. պարտապան բազմօք. բազմամեղ. շատ պարտքի տէր.
Կինն մեղաւոր բազմապարտն. (Մծբ.։)
Բազմապարտ յանցաւոր։ Բազումողորմ առ բազմապարտ դարձեալսն. (Վրդն. երգ. եւ Վրդն. ել.։)
of many forms or fashions, diverse, various, many.
· Calfa
Բազմազան, զանազան. պէսպէս.բազմապատիկ. շատ կերպ.
Բաշխմամբ ի մասունս բազմապիսիս. (Նար. ՟Ղ՟Բ։)
that abounds in fruit, that produces much, fruitful.
· Calfa
Զնորատունկ հոգեւորական այգին ցուցանելով՝ բազմապտուղ զնոյն գործեցեր. (Ոսկ. լս.։)
Տունկ բազմապտուղ. (Ճ. ՟Գ.։)
Ծառ բազմապտուղ տնկեաց, զի այնու ազդք կերակրեսցին. (Սկեւռ. լմբ.։)
Ցորենահատն անկեալ մեռաւ, եւ բազմապտուղ հասկ եղեւ. (Վրդն. յաւետար.։)
Ծառ մի ձիթենի ... որոյ բերն էր բազմապտուղ եւ ատոք. (Փարպ.։)
superabundant.
· Calfa
Բազմառատ շնորհօք իւրովք՝ յերանելի հանգիստն ժողովէ. (Յճխ. ՟Գ։)
Սփռել անանկաց մի՛ խնայեսցուք, զի առցուք ի տեառնէ բազմառատս պարգեւօք զարքայութիւնն երկնից. (Եփր. պհ.։)