Entries' title containing ն : 10000 results

Նստիմ, տայ, նիստ

vn.

to sit down, to be seated;
to repose;
to lodge, to reside, to dwell;
to be settled, to be resident;
— զօրաց, to be encamped, to encamp;
շուրջ — զքաղաքաւ, to besiege, to blockade, to block up;
ի դարան —, to lie in ambush, in wait;
to plot;
— ի սեղան, to sit down to table;
— յաթոռ ի պէտս, to go to stool, to evacuate;
— յինքեան, to retire from business, to live alone;
— ի վերայ աւանդի, to neglect one's deposit.

· Calfa

NBHL (6)

καθίζω, -ομαι, καθήμαι, θρονίζομαι sedeo ἑγκάθημαι insideo ἑπιβαίνω ascendo եւ այլն. Ի նիստ կալ, կամ հանգչել ի վերայ զըստի. բազմիլ. ի ստոր զետեղիլ, կամ ի վայր իջանել. ցածնուլ. դադարել. հեծանել. (նմանաւոր ձայնք են եւ յայլ լեզուս. պ. նիզէսթէն, ուստի թ. նիզէսթ էթմէք ... լտ. սէտէրէ, յն. էտրա՛օմէ. եւ գա՛թիմէ ..., այսինքն ըստ կամ ի ստոր զետեղիլ).

Նստէր առ դուրս խորանի իւրոյ։ Նի՛ստ այրի ի տան հօր քոյ։ Նի՛ստ ընդ աջմէ իմմէ։ Որ նստիսդ ի քերովբէս։ Աստուած նստաւ յաթոռ սրբութեան իւրոյ։ Նստել ի վերայ (գրաստու)։ Շուրջ նստել (զքաղաքաւ, այսինքն պաշարել).եւ այլն։

Մի՛ ոք կերիցէ զնա՝ իբրեւ նստցի. խորհուրդ է այս մարմնոյ նորա սրբոյ։ Իսկ ո՛վ ուտէր զնա ի նստելեաց եւ այլն։ Ի հեղեղատէ ջուրցն մթերելոց, որ ի հնէն ի վեր նստէին. (Եփր. ել. Եփր. յես.։)

ՆՍՏԵԼ որպէս Թափել զաւելորդս բնութեան. գործքի նստիլ. աղբել.

Ասեն, գուցէ յաթոռն նստիցի ի պէտս ի սենեկին. (Դտ. ՟Գ. 24։)

Արիոս (ի վերայ ճանապարհի) հարցեալ, թէ գուցէ ուրեք մերձ տեղի առ ի պէտս նստելոյ. (Սոկր. ՟Ա. 38։)


Նստողական

cf. Նստական.

· Calfa


Նստոյ՞՞՞տեղի

sn.

anus, fundament, breech, bottom.

· Calfa

NBHL (4)

Ետ դնել ձագար ի նստոյ տեղին (կամ ի նստատեղոջ նորա), եւ արկանել ջուր տկաւ յորովայն նորա. (Ագաթ.։)

Հարան յերաստանս իւրեանց. նստոյ տեղիքն ի դուրս եկին. (Տօնակ.։)

Գաւազանս սրեալս վարէին ընդ նստոյ տեղիս։ Ի յերկայն գաւազան ցցեցին երկսայրի սլաք, եւ արկին ընդ նստոյ տեղին մինչեւ յորովայնն. (Եւս. պտմ. ՟Գ. 6։ Հ=Յ. մարտ. ՟Ի՟Դ.։)

(Արիոսի) ընդ աղբոյն անկանէր եւ տեղի նստոյն. յայնժամ եւ կոչեցեալն ի բժշկաց նախաղի ուղղակի՝ նոյն ժամայն անկանէր ընդ տեղի նստոյն. (Սոկր. ՟Ա. 38։)


Նստոց, աց

s.

seat, residence;
— փեթակի, the bottom of a bee-hive.

· Calfa

NBHL (3)

Նստարան. նիստ. կայք. բնակարան. արքյանիստ քաղաք. եւ Յատակ փեթակի կամ մեղուանոցի, եւ այլն.

Որ էր յառաջն տեղին այն նստոց ամարան մեծ թագաւորացն հայոց, այսինքն Արշակունեացն։ ԶՍիս քաղաքն այրեցին, որ էր նստոց թագաւորին հայոց. (Մաղաք. աբեղ.։)

Վասն մկան, թէ ի մեղուանոցն անկանիցի. եթէ զնստոցաւն լինիցի՝ անհպելի ի մաղսն. (Կանոն.։)


Նստուկ ի նստուկ

adv.

sitting.

· Calfa

NBHL (4)

ՆՍՏՈՒԿ. Ի ՆՍՏՈՒԿ. (իբր ռմկ. մ) Նստելով, նստեալ գոլով.

Ձեր պախրէն եւ կամ ոչխարն նստուկ աղբէր. (Ուռհ.։)

Ի նստուկ մատուցանել զպատարագն. (Մարթին.։)

Լուասցէ զձեռսն ի նստուկ. (Մաշտ. ջահկ.։)


Նստումն, ման

s.

sitting down;
evacuating.

· Calfa

NBHL (3)

Նստելն (ըստ ամենայն նշ).

Զյարակայութիւն նորին էութեամբ՝ նստմամբն եցոյց. (Վահր. երրդ.։)

Տեղի նստմանն (արիոսի) ի պէտս՝ մինչեւ ցայժմ ցուցանի ի կոստանդնուպօլսի՝ յետոյ վաճառոյն կոստանդնի. (Սոկր. ՟Ա. 38։)


Նստուցանեմ, ուցի

va.

to place on a seat, to seat, to place, to put;
to push in, to thrust;
— զզօրս, to encamp, to pitch a camp;
— զքաղաքաւ, to besiege.

· Calfa

NBHL (8)

καθίζω, καθιζάνω sedere facio, colloco κοιμίζω cubare facio καθίημι demitto συστέλλω coarcto, contraho. Տալ նստել. բազմեցուցանել. հանգուցանել. զետեղել. նստեցնել, չոքեցնել.

Նստուցանէ զնոսա ընդ իշխանս։ Տուրք մարդոյ ընդ իշխանս նստուցանեն զնա։ Նստուցանէ զթագաւորս յաթոռս.եւ այլն։

Իսկ (Ծն. ՟Ի՟Դ. 11։)

Նստոյց զուղտսն արտաքոյ քաղաքին առ ջրհորոյ ջրոցն. իմա՛, մակաղեցոյց. չոքեցուց։

Նմանութեամբ՝ Ի ստոր իջուցանել, զիջուցանել. կարճել. դադարեցուցանել. որպէս եւ Ի խորս նստուցանել՝ է Մխել.

Նստուցեալ յաւէտ զինքն ի խոնարհութիւն. (Պիտառ.։)

Ոչ է պարտ ի խոնարհագոյնսն նստուցանել զմիտսն. (Պրպմ.։)

Ոչ գիտեմ, եթէ աստ որպէս զբանս ածաք, եւ երկայնս գործեցաք. վասն որոյ հա՛րկ է անդրէն զբանս նստուցանել. (Ոսկ. յհ. ՟Բ. 12. յն. ամփոփել, կամ կարճել.)


Նրան, աց

s.

sabre, scimitar, cutlass.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա հլ?) «սուր, թուր» Բուզ. ե. 6, 32, 35. Յհ. կթ. 446 (գըծ. նրանաւ), Անյ. ևեռեարմ. Թր. քեր. 19. էլ. արիստ. 51, 55. որից նրանակոտոր Կղնկտ. հրտր. Էմ. էջ 178, 191. (հին բռ. գրում է նրեան «դաշնակ կամ թուր»)։

Հիւնք. պրս. nārīn «նուրբ» բառից։

(ևամ նարան, նորան) «արաբական մի բոյս և նրա իւղը» Խոր. աշխ. 612. ունին միայն ԱԲ և ՀԲուս. § 3375։

NBHL (5)

Զնրանն յազդէր կապեալ. եւ ի վերայ նրանին եւ այլն։ Աջ ձեռն եդեալ էր ի դաստապանն նրանին։ Զնրանն անցոյց ընդ փողս զօրավարին. (Բուզ. ՟Ե. 6. 32. 35։)

Սուսերն եւ նրան մի եւ նոյն ելով՝ զանազան զսմանէ ստորոգին անուանք. (Անյաղթ պերիարմ.։)

Փաղանուն, որ ի զանազանանուանս զնոյն ցուցանէ. ո՛րզան, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, սուսեր, նրան. (Թր. քեր.։)

Իսկ (Հին բռ.)

Նրեան, դաշնակ կամ թուր։


Նրբաբանեմ, եցի

vn.

cf. Նրբաբայեմ.

· Calfa


Նրբաբայեմ

vn.

to subtilize, to refine, to cavil, to sophisticate.

· Calfa

NBHL (2)

ՆՐԲԱԲԱՅԵԼ. Նուրբ բայիւք այսինքն բառիւք եւ բանիւք խօսել, յուզել, մանրախուզել.

Աւելորդ է ուրեմն հարցաքնին լինել, եւ նրբաբայել. (Պրպմ. ՟Ի՟Է։ (տպ. նրբայել։))


Նրբաբան

adj.

subtile, quibbling, quirking.

· Calfa


Նրբաբանութիւն, ութեան

s.

subtility, cavilling, quibble, quirk, sophistry.

· Calfa

NBHL (2)

Նրբութիւն բանից. եւ Մանրապատում բան.

Բե՛ր դարձեալ քեզ՝ զոր իւրաքանչիւրում (անկ) ասասցուք նրբաբանութեամբ. (Մեկն. ղեւտ.։)


Նրբաբար

adv.

subtilely, cunningly, acutely, subtly.

· Calfa

NBHL (3)

Նուրբ օրինակաւ. նրբութեամբ. ճարտարութեամբ. յարամրի. բարակ կերպով, բարակութէնով, ուսուլով.

Ստոյիկեանքն զամենայն ինչ մարմին ենթառնեն, ըստ որոց աստուածայինն նրբաբար մարմին գոլով ընդ ամենայնն թափանցեալ. (Անյաղթ պորփ.։)

(Սատանայ) անյայտ նրբաբար մտանէ ընդ որդիս մարդկան. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Նրբալեզու

adj.

slow-tongued, stammering, stuttering.

· Calfa

NBHL (1)

Մովսէս եւ եղիա. մինն նրբալեզու (յն. ծանրալեզու, βραδύγλωσσος ) եւ ծանրաձայն (յն. նրբաձայն), եւ միւսն շինականագոյն քան զբազումս. (Ոսկ. մ. ՟Գ. 3։)


Նրբախնդիր

adj.

punctilious, particular, punctual.

· Calfa

NBHL (2)

Որ նրբաբար ի խնդիր լինի իրաց. մանրախոյզ.

Ի հարցն մատենագրեցան մանրամասն քննութեամբ. առ նոսա առաքեսցուք զնրբախնդիր աշխատասէր համբակսն սիոնի. (Տօնակ.։)


Նրբախօս

adj.

artful-tongued, speaking subtilely.

· Calfa

NBHL (2)

Որ նրբութեամբ խօսի զիրաց նրբից.

Ի պղատոնի աշակերտէն՝ յարիստոտէլ նրբախօսէն. (Կրպտ. ոտ.։)


Նրբակածան

cf. Նրբուղի.

· Calfa

NBHL (1)

cf. ՆՐԲՈՒՂԻ, եւ ԿԱԾԱՆ. Այլ դու զմիջինն ընթանալով նրբակածան, ի յերկոցունց կողմանց մնասցես անվնասական. (Երզն. ոտ. երկն.։)


Նրբական, ի, աց

cf. Նուրբ.

· Calfa

NBHL (2)

cf. ՆՈՒՐԲ. Ի կոխակս բարձրաւանդակս, եւ ի կիրճս նրբականս. (Արծր. ՟Ա. 10։)

Են աշտիճանք գնացից նորա (լուսնի) յոյժ նրբական. (Երզն. ոտ. երկն.։)


Նրբակառափն

adj.

long-headed.

· Calfa


Նրբակտաւ

s.

cambric, lawn.

· Calfa


Նրբահայեաց

adj.

subtle, keen, piercing, ingenious.

· Calfa

NBHL (3)

Ուր իցէ նուրբ հայեցուած, կամ խորին տեսութիւն, եւ մանրախոյզ զննութիւն մտաց.

Եզեկիէլ՝ խորաքնին եւ նրբահայեաց տեսութեամբ ճառէ զտնօրէնութեան տեառն զխորհուրդ. (Տօնակ.։)

Որ զնրբահայեաց պատմութիւն հոգւոյն շարադրեն. (Եւագր. ՟Լ՟Ա։)


Նրբաձայն, ից

adj. gr.

slow of speech;
*shrill-voiced;
subtile.

· Calfa

NBHL (5)

ἱσχνόφωνος gracili voce praeditus. Որոյ նուրբ է ձայն կամ հնչումն. (մարդ, կամ տառ) ձանը բարակ, մեղմ, կամաց. ...

Նրբաձայն եւ ծանրալեզու եմ ես։ Ահաւասիկ ես նրբաձայն եմ, եւ զիա՞րդ լսիցէ ինձ փարաւոն. (Ել. ՟Դ. 10։ ՟Զ. 30։)

Ոչ դիւրաբար լեզու մարդոյ խօսի՞ այլ նրբաձայն լինի առ նա. (Եպիփ. կուս.։)

Անձայն ասեմք զնրբաձայնն. (Անյաղթ ստորոգ.։)

Ոմանք (ի բաղաձայնից) ստուարաձայնք են, եւ ոմանք նրբաձայնք. (Երզն. քեր.։)


Նրբամասն

adj.

of very thin parts.

· Calfa


Նրբամասնաբար

adv.

like atoms, with very fine particles.

· Calfa

NBHL (2)

Նուրբ մասամբք. նրբութեամբ մասանց. որպէս մանրահիւղ շող.

Անորակի արփւոյն հատածք հրանիւթ՝ լուսայեղձ հոսմամբ որակացեալ նրբամասնաբար փողեալ ընդ փորուածս տանց. (Անան. եկեղ։)


Նրբամարմին

adj.

snaky, lanky, thin, slender, slim, delicate, spare.

· Calfa

NBHL (2)

λεπτόσωμος subtilis corporis. Նուրբ եւ անօսր մարմնով.

Ո՛ որ նրբամարմին եհեղ զօդ. (Պիսիդ.։)


Նրբամիտ

adj.

subtle-minded, sharp-witted, subtle, piercing, keen, sagacious, witty.

· Calfa


Նրբամտութիւն, ութեան

s.

sharp wit, subtle-mindedness, subtlety, sagacity, perspicacity, penetration.

· Calfa


Նրբանամ, ացայ

vn.

to be refined, to become more cunning or subtle.

· Calfa


Նրբացուցանեմ, ուցի

va.

to subtilize, to refine;
to make thinner, to sharpen, to point.

· Calfa

NBHL (3)

Նուրբ կացուցանել. անօսրացուցանել. որ եւ ՆԱՐԲԵԼ. բարկկըցնել.

Տքնութիւն զզօրութիւն մարմնոյն տկարացուցանէ, եւ զշարժմունս հոգւոյն նրբացուցանէ. (Վրք. հց. ՟Բ։)

Որ զբերանն նեղէ, եւ նրբացուցանէ զձայնն. (Երզն. քեր.։)


Նրբաւարտ

adj.

pointed, sharp.

· Calfa

NBHL (2)

κατεσταλμένος . Ոյր աւարտն՝ կամ վերջն է նուրբ, ըստ որում ամփոփեալ, կամ օրինօք յարդարեալ.

Ի մարմնի իսկ զո՞ր ասիցեմք առողջս. զյո՛յրսն եւ զուռուցեալսն եւ զջրագողեա՞լսն, եթէ զնրբաւարտսն (կամ զնրբաւարսն) եւ զկազմսն եւ զձողսն. (Ոսկ. փիլիպ. ՟Է։)


Նրբափողոց, աց

s.

lane, alley, narrow path.

· Calfa

NBHL (5)

στενωπός angiportus, -um. Նուրբ փողոց. անձուկ պողոտայ. եւ Ուր իցեն նեղ.

Նրբափողոցք, գռեհք։ Լուսաւորէ զամենայն նրբափողոցս։ Ե՛րթ ի նրբափողոցն, հա՛րց յայս անուն այր. (Առ որս. ՟Դ։ Վեցօր. ՟Զ։ Ճ. ՟Ժ.։)

Վաճառոյ փողոցք, եւնրբափողոցք. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Գեղս կոչէին զնրբափողոցս. (Պիտ. (զշինեալս նեղ փողոցիւք, կամ զփողոցս արուարձանաց քաղաքին)։)

Փորօղ պողոտային, նրբափողոց ճանապարհին՝ որ հանէր ի վերին մայրաքաղաքն սրբոց. (Արծր. ՟Գ. 2։)


Նրբաքիթ

adj.

thin-nosed;
snouted.

· Calfa

NBHL (2)

Ործոյ քիթն է նուրբ. բարակ քթով.

Գազան ինչ նման առիւծու, նրբափողոցքիթ եւ երկայն. վագր կոչեն զանունն. (Եպիփ. բարոյ.։)


Նրբաքնին

cf. Նրբախնդիր.

· Calfa


Նրբեմ, եցի

va.

cf. Նրբացուցանեմ.

· Calfa

NBHL (7)

Նոյն ընդ Նրբացուցանել՝ իրօք կամ նմանութեամբ. κατισχνόω attenuo, emacio եւ diligenter examino, minutissime quaeque perverstigo. կր. ἁποστένομαι coactor.

(Պահք զմարմինն) մաշէ եւ անօսրացուցանէ եւ նրբէ. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Որ պահօք նրբին եւ սրբին, զսուրբն աստուած յինքեանս բնակեցուցանեն. (Եփր. խոստով.։)

Նեղ եւ անձուկն, այնչափ ճանապարհին նրբելն, որպէս զի նեղել՝ այսինքն վտանգել յերկաքանչիւրսն զճանապարհորդն. (Բրս. հց.։)

Դեւն նրբի սպրդի մտանել ընդ կերակրոյն ի սիրտ մարդոյն. (Կանոն.։)

Այնքան նրբեն եւ նուազեցուցանեն նոքա՝ զորոց բանս է, որ վասն քրիստոսի մարմնոյն մտածութիւնք եւ ճառք, մինչ զի առ աչս երեւութեան կարծիս արկանել մարմնացելոյ բանին. (Յհ. իմ. երեւ.։)

Նրբելով եւ ի կարծիս ձգելով զխորհուրդ ներմարդութեանն։ Այլ զտնօրէնութիւն խորհրդոյ նրբեալ՝ զուղղութիւն խորհրդոյդ իմացի՛ր. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Նրբիմաց

cf. Նրբամիտ.

· Calfa


Նրբին

adj.

subtile;
cf. Նուրբ.

· Calfa

NBHL (2)

(իբրու Նրբային, նրբական) cf. ՆՈՒՐԲ.

Ճանապարհաւ նեղ եւ նրբին՝ ուղիղ վարուք աստուածային. (Յիսուս որդի.։)


Նրբոստ

adj.

thin or slender branches.

· Calfa

NBHL (2)

Որոյ ոստք են նուրբ. նրբաստեղն.

Նռնենին ասէ. ագահ է ակն անկողին եւ ես նրբոստ եւ ծանրապտուղ. (Մխ. առակ. ՟Ժ՟Դ։)


Նրբութիւն, ութեան

s.

subtility, tenuity, slenderness, fineness, thinness.

· Calfa

NBHL (3)

λεπτότης subtilitas, tenuitas. Նուրբ գոլն. անօսրութիւն. բարակութիւն. եւ Թաքնութիւն. խորութիւն. եւ Սղութիւն.

Լայնել քեւ բարի զնրբութիւն ծածուկ խորհրդոյս. (Նար. ՟Ղ՟Գ։)

Ամենեւին անմասն րոպէին՝ նրբութիւն ժամանակի. (Երզն. մտթ.։)


Նրբուղի

s.

narrow way, footpath.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ ուղի նուրբ, կամ նեղ եւ անձուկ անցք ճանապարհի.

Ընդ նրբուղի (կամ նուրբուղի) կածանս գնալով՝ չարչարեալք։ Որպէս անձաւք անբաւահայեացք, յորժամ գնայ ոք ընդ նա նրբուղի կածանաւ. (Վրդն. երգ.։ Տօնակ.։)


Նքթեմ, եցի

vn.

cf. Նքթիմ.

· Calfa

NBHL (3)

ՆՔԹԵՄ ՆՔԹԻՄ, ἑκλείπω, ἑκλύομαι եւ այլն. deficio, dissolvor. որ եւ ՆՔՈՂԻԼ. Նուազիլ ի սովոյ. սովիլ. քաղցնուլ յոյժ. նօթի լինել. յանսուաղութենէ կթոտիլ, լուծանիլ. խիստ անօթէնալ, անօթութենէ մարմրիլ.

Եկն եսաւ ի դաշտէ՝ նքթեալ։ Տո՛ւր ինձ ճաշակել ի շիկաթանէգ յայդմանէ, զի նքթեալ եմ։ Զի տացուք հաց արանցդ քոց նքթելոց։ Գուցէ նքթիցեն զճանապարհայն։ Նքթիցեն ի ճանապարհի. (Ծն. ՟Ի՟Ե։ 29. 30։ Դտ. ՟Ը. 15։ Մտթ. ՟Ժ՟Ե. 32։ Մրկ. ՟Ը. 3։)

Գնաց նքթեալ անտի արսենի ի ներքին կողմանս. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Նքթիմ, եցայ

vn.

to be very hungry, to exhaust, to die, to pine away with hunger, to be dying of hunger, to be starved to death, to die of starvation.

· Calfa


Նքթեալ

adj.

cf. Նքթի.

· Calfa


Նքթի

adj.

exhausted or dying with hunger, famished, languid.

· Calfa


Նքողակ

s.

lake, small lake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Ոսկ. ղկ. (տպ. Ոսկ. պօղ. Բ. էջ 627). «Ե՛լ յինէն, տե՛ր, զի մի՛ արքս հանդերձ նաւաւս ընկղմեսցուք. քանզի նոյն ինքն և նքողակ։ մտանել ի նաւս բռնադատի (ամենայն ձը-կամբք)»։ ՆՀԲ մեկնում է «ծովակ, լճակ, եթէ չկայցէ սխալ գրչի», ԱԲ «ծովակ, լճակ. 2 ձկները»։ Առաջին իմաստը աւելի է յարմար։

NBHL (1)

Ե՛լ յինէն տէր, զի մի՛ արքս հանդերձ նաւաւս ընկղմեսցուք. քանզի նոյն ինքն եւ նքողակս մտանել ի նաւս բռնադատի (ամենայն ձկամբք). (Ոսկ. ղկ.։)


Նքողիմ, եցայ

vn.

to languish, to become faint, languid, to wear oneself out, to faint, to swoon.

· Calfa

NBHL (4)

κατάξηρος εἱμι aresco ἑνοχλούμαι angor, molestus sum. Նքթիլ. նուազիլ. նուազիլ. ցամաքիլ. անշքանալ. սիրտը քաշուիլ, երեսը գուն չիմնալ, ցամքիլ, ճռղիլ.

Նքողեալ են անձինք մեր. եւ ոչ ուրեք՝ բայց միայն ի մանանայն են աչք մեր. (Թուոց. ՟Ժ՟Ա. 6. յն. չոր կամ ցամաքեալ։)

Նքողեցայ ես՝ այս երրորդ օր. (՟Ա. Թագ. ՟Չ. 13. յն. խռովեցայ ի ներքուստ։)

Յոյժ նքողեալ, եւ անշքեղացեալ էր գեղ երեսաց նորա. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Նքողումն, ման

s.

debility, languor, atony.

· Calfa

NBHL (2)

Նքողիլն.

Թօթափեալք այսր անդր սակս նքողմանն, եւ ընդ միմեանս հարեալ կործանէին զիրեարս. (Յհ. կթ.։)


Նքոյր, քուրի

s.

sieve, riddle.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մաղ» Վեցօր. ը. 181 (աւան-դուած է միայն մէկ անգամ՝ սեռ. նքուրի ձևով). հմմտ. նաև նգոյր։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. neik-«ցորենը տեփրելով մաքրել» արմատից (-ոյր մաս-նիկով). հմմտ. լիթ. nēkóti, լեթթ. nēkāt կիմր. nithio, բրըտ. niza, բոլորն էլ «ցորեն տեփրել», լեթթ. lekscha «տեփրելու թի» (նախաձայնի փոփոխութեամբ). նոյն. են դարձեալ յն. λιϰμός «տեփուր», λιϰμά́ω «տեփ-րել», λιϰμητήρ «տեփրող», λϊϰνον «տեփուր, ուռիէ կողով», որոնց բոլորի մէջ նախաձայն ՝ ււռաջաղել է տարանմանութեամբ. հմմտ. νεῖϰλον νίϰλον. νίϰειν, ἰxμαν ևն հոմանիշ ձե-ւերը, որ աւանդում է Հեսիքիոս։ Հայերէնի պարզ արմատն է *նիք-։ (Pokorny 2, 321, Boisacq 581)։-Աճ.

Հիւնք. յն. λίϰνον «կողով, մաղ» բա-ռից։ Հ. Գ. Նահապետեան, Բզմ. 1908. 18 ուզում է սրբագրել խոյր?

NBHL (1)

(Զերիր) կէսքն նքուրի կերպարանաց նմանեցուցին, եւ ոմանք խորամիջոց անուանեցին. (Վեցօր. ՟Ը։)


Նօթ, ի

s.

minium, red lead, ruddle, vermilion.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «մի տեսակ ազնիւ կարմիր ներկ. լտ. minium, rubrica» Երեմ. իբ. 14, ուրիշ վկայութիւն չկայ։

Հիւնք. նաւթ բառից։

NBHL (2)

μίλτος, -ον minium, rubrica. (գրի ՆԱՒԹ, այլ չէ՛ պարտ շփոթել ընդ Նաւթի, որ է նէֆթի եաղը ). կարմրադեղ. սուսր. սիղիկոն. նիւթ՝ որ ներկէ ի գոյն գեղեցիկ, որպէս ազնիւ տեսակ կարմիր ներկոյ. ... կամ ... (յն. միլդօս կամ միլդօն, որ թարգմանի եւ բուռ. լտ. մինիում եւ ռու՛պրիգա ).

Շինեցիր քեզ տուն պատշաճօղ, վերնատուն հովանոց, յօրինեալ պատուհանիւք, տախտակամայրս ի մայրից, ծեփեալ նօթիւ. (Երեմ. ՟Ի՟Բ. 14։)


Նօթի, թւոյ

adj.

fasting, hungry, famished, starved.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(-թւոյ, -թեաց) «անօթի, քաղցած, սոված» ՍԳր. որից նօթութիւն Եւագր. Նիւս. բն. ասւում է նաև անօթի Ոսկ. ա. թես. թ. Վրք. հց. Ճառընտ. որից անօթութիւն Ճա-ռընտ. անօթեց, ի յանօթեց, անօթուց «անո-թի փորանց, քաղցած փորով» Վստկ. Մխ. Բժշ. բուն արմատն է նօթ, որից -ի մասնի-կով՝ նօթի. հմմտ. բարի։

ՆՀԲ յիշում է պրս. naštā «անօթի, քաղցած»։ Հիւնք. հիւանդ բառից։ Bug. ge, Btrg. 22 իբր բնիկ հայ՝ կցելով յն, νήφω (νάφω) «ժուժկալել, մանաւանդ ի գինւոյ», νήπτης, νγπτιϰός «ժուժկալ», »ηνις «ժուժկալութիւն» բառերին՝ հանում

է հնխ. naphtio-ձևից։ Հիւբշ. 479 անա-պահով է համարում այս մեկնութիւնը, որովհետև կարող է լինել՝ որ յն. νήφω կապ ունենայ գերմ. nüchtern «անօ-թուց» բառի հետ և երկուսը միասին ծագին հնխ. nag2hō ձևից։ Իրօք էլ Pe-dersen, Հյ. դր. լեզ. 28 երեք ձևերը իրար է միացնում, որ կրկնում է նաև Boisaq 670։ Բայց Kluge 352 ցոյց է տալիս, որ գերմ. nüchtern<հբգ. nuohturn ծա-գում է լտ. nocturnus «գիշերային» բա-ռից։ Ըստ այսմ Pokorny 2, 317 պա-հում է միայն յն. νήφω =հյ. նօթի, որոնջ դնում է հնխ. nāg2h-(nābh-?) արմա-տի տակ։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. նօ՛թըէ, Ախց. Երև. Խրբ. Կր. Շմ. Սեբ. Տփ. անօթի, Վն. անօթի, անութի, Հճ. Պլ. Ռ. անութի, Մրղ. անօթը՛, Գոր. ընօ՛-թի, Սվեդ. mնօթա, Հմշ. օնօթի, օնէթի, Մկ. mնութը, Ասլ. էնէօթի, Ալշ. Մշ. անօտի, Զթ. անըթը՝։ Նոր բառեր են անօթենալ, անօթեց-նել, անօթիմեռ, անօթիփորանց, անօթու, ա-նօթանց։

NBHL (4)

νηστής jejunus ἅσιτος qui cibum non cepit. որ եւ իբր ռմկ. անօթի. պ. նաշթա. Անսուաղ. անճաշակ. անհաց. նքողեալ. նքթեալ. քաղցեալ. սովեալ. ծոմաջան.

Արձակել զդոսա նօթիս չկամիմ. (Մտթ. ՟Ժ՟Ե. 32։ Մրկ. ՟Ը. 3։)

Լքեալք եւ լուծեալք, զի այս օր քանի՛ է, զի նօթիեմք. (՟Ա. Մակ. ՟Գ. 17։)

Բազում աւուրս նօթի էին։ Այս չորեքտասաներորդ օր է, որում ակն ունիք նօթիս կատարել. (Գծ. ՟Ի՟Է. 21. 33։)


Նօթութիւն, ութեան

s.

hunger;
fast, fasting.

· Calfa

NBHL (3)

որ եւ ռմկ. անօթութիւն. ἁσιτία jejunium δίαιτια dieta. Անսուաղութիւն. ծոմապահութիւն. պահհեցողութիւն. պահք. չափաւորութիւն ի կերակուրս. սակաւապիտութիւն. ծոմ.

Զհիւրսն ի դուրս հանեալ հանդուսջի՛ր, եւ զանձն քո ծածուկ նօթութեամբ փակեսջի՛ր։ Պահս եւ նօթութիւնս։ Ի կամաւոր նօթութենէ. (Եւագր. ՟Ժ. ՟Ժ՟Բ։ Նիւս. բն.։)

Քահնայքն զպսակն եւ զկնունքն նօթութեամբ արասցեն յերեղեցիս. (Կիր. պտմ.։)


Definitions containing the research ն : 10000 results

Ձեռամբացի

adv.

with his hand, manually.

· Calfa

NBHL (1)

Յափշտակեաց ի միջոյ հրոյն ... զերկաթն ձեռամբացի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ձեռաստեղծ, ի, ից

adj.

created or produced by hand.

· Calfa

NBHL (2)

cf. ՁԵՌԱԳՈՐԾ. մանաւանդ որպէս Կուռք.

Յաղագս դրօշելոց, հաստելոց ինչ ձեռաստեղծից։ Պատկերաց եւ դրօշելոց, եւ այլոց ձեռաստեղծից. (Փիլ. ՟ժ. բան.։)


Ձեռարուեստիկ

cf. Ձեռարուեստակ.

· Calfa

NBHL (4)

Հայեա՛ց ի ճանապարհորդս, ի պղնձագործս եւ ի դարբինս, եւ յայլ ձեռարուեստսս. (Ոսկ. գծ.։)

Վաճառականաց եւ ձեռարուեստաց. (Բրս. արբեց.։)

Արուեստական. մարդկային.

Զձեռարուեստիկ իմաստութիւն եւ զբարատեացն սիրեցին. (Փիլ. լին. ՟Ա. 53։)


Ձեռարուեստակ

s. adj.

artisan;
manual.

· Calfa

NBHL (2)

Հայեա՛ց ի ճանապարհորդս, ի պղնձագործս եւ ի դարբինս, եւ յայլ ձեռարուեստսս. (Ոսկ. գծ.։)

Վաճառականաց եւ ձեռարուեստաց. (Բրս. արբեց.։)


Ձեռբակալ

adj.

cf. Ձերբակալ.

· Calfa

NBHL (1)

Զբազումս ի նոցանէ ձեռբակալ արարին։ Ձեռբակալ արարեալ զթագաւորն. (Ճ. ՟Ա.։ Յհ. կթ.։)


Ձերբ ձեռք ռաց

cf. Ձեռն.

· Calfa


Ձերբազատիմ, եցայ

vn.

to be emancipated, set free;
to be of age, to do without help.

· Calfa

NBHL (2)

ἁφίεμαι emancipor. Ձերբազատ լինել. ինքնանալ.

Որք ձերբազատեցան, լինին այնուհետեւ անձնիշխանք. (Մխ. դտ.։)


Ձերբակալ

adj. s. taken, arrested, prisoner, captive.

· Calfa

NBHL (4)

Կալեալ կամ անկեալ ի ձեռս. գերի.

Ձերբակալ կալեալ կապեալ՝ առաջի մատուցանել։ Զյանցաւորս օրինաց իւրեանց ձերբակալս ըմբռնեալ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 35։ ՟Գ. Մակ. ՟Է. 10։)

Թո՛ղ զձերբակալսն։ Իսկ զձերբակալսն յղեցին առ ափշին. (Արծր. ՟Գ. 4։)

ՁԵՐԲԱԿԱԼ ԱՌՆԵԼ. (գրի եւ ՁԵՌԲԱԿԱԼ, Ձեռնակալ, Ձեռակալ առնել) որ եւ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ. Ըմբռնել. կենդանւոյն ունել. առնուլ. յն. պէսպէս. բռնել, ձեռք բերել, ափ ձգել. տե՛ս (Յես. ՟Ը. 23։ Դտ. ՟Ը. 12։ ՟Ա. Մակ. ՟Է. 2. 29։ ՟Ը. 7։ ժ՟Դ. 2. եւ այլն։ Ագաթ.։ Խոր. ՟Ա. 12։)


Ձերբակալեմ, եցի

va.

to take, to seize, to arrest, to make prisoner, to take into custody, to apprehend.

· Calfa

NBHL (2)

Մովսէս ձեռօք միայն (տարածելովք) եւ առանց աղեղան զբռնաւորն ձերբակալեաց (զամաղէկ). (Գեննանդ.։)

Ձերբակալեալ են (ի սատանայէ). (Եփր. ՟բ. տիմ.։)


Ձերբացի

cf. Ձեռամբացի.

· Calfa

NBHL (1)

Լեզուօք լակէին (զջուր), եւ ոչ առնաբար ձերբացի. (Կիւրղ. ել.։)


Ձեւակերպեմ, եցի

va.

to form, to figure, to fashion.

· Calfa

NBHL (3)

Կերպարանել ի ձեւ. ձեւացուցանել կերպիւ իւիք, կամ ի նմանութիւն ինչ. յարմարել.

Զանպիտան քարինս զորպիսութիւն ձեւակերպեցին, աստուածացուցին։ Ձեւակերպել զորպիսութիւն էութեան հրեշտակաց։ Զմտացդ ձեռս տարածես, եւ զմարմնոյդ այնր նշանակ ձեւակերպես։ Մարմինս ըստ նմա ձեւակերպեսցի. (Լմբ. իմ. եւ Լմբ. սղ.։)

Թէեւ ի դէմս իմն մեկնութեան ձեւակերպեսցի. (Նար. ՟Հ։)


Ձեւեմ, եցի

va.

to form, to figure, to fashion;
to model, to cut out, to shape;
to cross, to get over or across.

· Calfa

NBHL (7)

Զկաւն դրօշեալ՝ աստուծոյ պատկերաւն ձեւիցէ. (Ագաթ.։)

Մարդկապէս ձեւէ զանմարմնոցն ներգործութիւն։ Դեւքն մտանէին ի ձեւեալ պատկերսն. (Լմբ. սղ. եւ Լմբ. իմ.։)

Նորաձեւս ինչ ընդդէմ ճշմարտութեանն ձեւէի. (Սեբեր. ՟Դ։)

Նկարագիծքն՝ օրինակօք ձեւեալ զկերպարանսն, այլ ոչ բնութեամբ. (Լծ. ածաբ.։)

ՁԵՒԵԼ. որպէս Ձեւով իւիք առնել. որ լինի կտրելով. եւ այլն. ձեւել.

Զօձիսն գրապանաւ արարեալ բոլորակ ձեւեսցես շուջանակի. (Ել. ՟Ի՟Ը. 32. յն. լոկ, արասցես։)

(Տիգրիս) ձեւէ զկողմանս արեւելից. (Շիր.։)


Ձեւիչ, չի, չաց

s.

scissors.

· Calfa

NBHL (3)

ψαλίς, τομίς forfex, forceps. Գործի ձեւելոյ, կամ հատանելոյ ձեւով. կտրոց. մկրատ. ...

Կտրոցն ձեւ ստուգեալ, գի՛տ, թէ որո՞յ է ձեւիչ, քարի՞, թէ փայտի, թէ հանդերձի. (Հին քեր.։)

Պօղոս ձեւչով բանին հատանէր զմահացու ախտն. (այլեւ զգեստ զքրիստոս զգեցուցանէր. Պրոկղ. ներբ. ղկ.։)


Ձիաբոյծ, ուծից

s.

horse-breeder.

· Calfa

NBHL (5)

ἰπποτρόφος, ἰπποκόμος qui equos alit, equorum nutritor, vel curator, equiso, agaso եւ այլն. որպէս Բուծիչ ձիոց. դարմանօղ գրաստուց. ախոռապան. կուապան. եւ Տէր ձիոց, որ տայ պահել եւ բուծանել.

Ի ձիընթացսն նոյն ինքն է ձիաբոյծ։ Եւ զձիաբուծիցն է տեսանել փոյթս. (Փիլ. լին. ՟Ա. 77. եւ Փիլ. լիւս.։)

Պայծառ ձիաբոյծքն, զօրավարքն, իշխանքն, գոռոզքն. (Բրս. հայեաց.։)

Եւ զի ոչ եօթն նախահարս ունին թուել ի վերագոյնսն՝ ձիաբոյծս պայծառս. (Բրս. յուդիտ.։)

Ոմանք ձիաբոյծք, եւ վաճառականք, եւ վաշխառուք։ Ի ձիս եւ ի ջորիս յօրանալ, ձիաբոյծս լինելով. (Կանոն.։ Տօնակ.։)


Ձիագետի, տւոյ

s.

hippopotamus, river-horse.

· Calfa

NBHL (2)

ἰπποπόταμος hippopotamus, equus fluvialis. Ձիակերպ նհանգ գետոյ.

Ելին ձիագետիք, եւ յափշտակեցին զարս. (Պտմ. աղեքս.։)


Ձիագլուխ

adj.

horse-headed.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զգլուխ ձիոյ. որպէս դնի ի յն.

Գազանս ձիագլուխս եւ մարդապատկերս. (Եւս. քր. ՟Ա։)


Ձիագող

s.

horse-stealer.

· Calfa

NBHL (2)

Որ գողանայ զձի, կամ գող ձիաւոր.

Մեծացեալ տղայն՝ ղեւ ձիագող եւ անուանի աւազակ. (Ոսկիփոր.։)


Ձիաթափ

cf. Ձիարշաւ.

· Calfa

NBHL (2)

Ձիոյ թափով, կամ ուժգին դիմեցմամբ. ձիարշաւ.

Փախստական եղեալ ձիաթափ անկանի ի քաղաքն։ Ձիաթափ արագամէտ ընթացիւք երթեալ. (Լաստ. ՟Զ. ՟Ժ՟Թ։)


Ձիալախուր

s. bot. hipposelinum, bastard stone-parsley.

· Calfa

NBHL (1)

ՁԻԱԼԱԽՈՒՐ կամ ՁԻԼԱԽՈՒՐ. ἰπποσέλινον hipposelinum, olusatrum. Լախուր ձիոյ, այսինքն վայրի քէրէվիզ կամ մաղտանոս ՝ խոշոր քան զընտանին. սեւ բանջար. (իբր ձի բանջար։) (Գաղիան.։)


Ձիախաղաց

s.

adv. adj. caracoling, wheeling about;
*horse-dancer.

· Calfa

NBHL (1)

Այլ զօրքն սկսան ձիախաղաց անդր ժողովիլ. (Զենոբ.։)


Ձիակերպ

adj.

horse-shaped.

· Calfa

NBHL (2)

որ եւ ՁԻԱՁԵՒ, ՁԻԱՆՄԱՆ. Ունօղ զկերպարանս իմն ձիոյ. որպիսի է ձիագետի.

Ի ձիակերպ գետոյ նհանգէ յափշտակեցաւ. (Եւս. քր. ՟Ա։)


Ձիակորեակ, եկի

s. bot. panic-grass, panickle.

· Calfa

NBHL (1)

ἕλυμος panicum. Ազգ կորեկի՝ ընտանի եւ վայրի, կերակուր ձիոց. ձիու կորեկ։ (Բժշկարան.։)


Ձիամարտ, ից

s.

cf. Ձիամարտութիւն.

· Calfa


Ձիամարտիկ

adj.

fighting on horseback.

· Calfa

NBHL (3)

Որ ձիով մարտնչի. եւ Որ ինչ հայի ի մարտ ձիաւորաց.

Ձիամարտիկ զօրութիւն. (Իգն.։ որ եւ ասի ՁԻԱԿԱՆ ԶՕՐՈՒԹԻՒՆ։)

Յաւանակաւն զձիամարտիկ գոռոզութիւն խրոխտացելոյն քակեաց. (Սեբեր. ՟Ժ՟Ա։)


Ձիասէր

adj.

loving horses, fond of horses, of riding.

· Calfa

NBHL (3)

Սիրօղ զձի ի հեծանել. իսկ նմանութեամբ՝ Ցանկասէր.

Էր ձիասէր ... թողեալ այնուհետեւ իշով շրջէր. (Խոր. ՟Գ. 32։)

Մի՛ ձիասէր վըրընջակ. (Երզն. այբուբ.։)


Ձիաստաց, ի

s.

horsefly, gad-fly, wasp.

· Calfa

NBHL (7)

ՁԻԱՍՏԱՆ ՁԻԱՍՏԱՆԻ ՁԻԱՍՏԱՑ. σφήξ, σφηκία vespa, examen vesparum, crabro μέλισσα, -ση apis. որ եւ ՁԻԱՊԻԾԱԿ. Ազգ չարատանջ մեղուաց, կամ ճանճից ձիոց. պիծակ, խումբ պիծակաց.

Զձիաստան, եւ զբրիտաց։ Ձիաստանաւ մերժե զազգսն. (Վեցօր. ՟Է։ Նախ. օրին.։)

Օրինակաւ ձիաստանւոյն ահ արկանէ նոցա, զբաբեղացւոցն զխայթողութիւնն յայտնելով։ Խնդրեաց զպիծակս ձիաստանեաց. (Գէ. ես.։ Ճ. ՟Ա.։)

Առաքեաց զձիաստացսն։ Շարժեսցէ տէր զձիաստացն. (Յես. ՟Ի՟Դ. 12։ Ես. ՟Է. 18։)

Ո՛չ մեղու ասեն, այլ՝ ձիաստաց։ Օրինակաւ ձիաստացին արկանէ նոցա ահ. (Ոսկ. ես.։)

Յապականութենէ մեռելոց ծնեալ, որպէս եւ ձիաստացք ի ձիական մարմնոց. (Փիլ. բագն.։)

Վնասակար զեռուն ըստ իմաստասիրացն բանի ի նեխեալ մարմնոց սոցա ասեն ծնանել, յարանուն ինքեան ձիաստաց կոչեցեալ. (Պիտ.։)


Ձիավար, աց

s.

postilion, post-boy;
horseman, rider.

· Calfa

NBHL (6)

ՁԻԱՎԱՐ ԱՐՇԱՒԵՄ, ՁԻԱՎԱՐԵՄ. ἰππεύω, -ομαι equito. Վարել զձի. գիտել հեծանել յերիվար, որպէս եւ նստել ի կառս. ձի քըշել.

Աղեքսանդրոս երկոտասան ամաց՝ ձիավար արշաւէր նիզակաւ, որպէս օրէն է մանկանց թագաւորաց. (Կեչառ. աղեքս.։)

Յերիվար կամակար աշտանակեալ, եւ կորովի ձիավարեալ. (Խոր. ՟Բ. 76։)

Հմտանալ զպատշաճ ձիավարելն։ Լծել ի կառս, եւ նոքօք ձիավարել զփրկութեանն ընթացս. (Պիտ.։)

Նմանութեամբ՝ Նաւել.

Որ ձիավարեն ի վերայ ամեհի ալեացն ծովուն. (Յիշատ.։)


Ձիավարեմ, եցի

vn.

to manage, to govern or mount a horse;
արշաւասոյր —, to gallop, — full speed.

· Calfa

NBHL (6)

ներգործական բայ չէզոքական բայ ՁԻԱՎԱՐ ԱՐՇԱՒԵՄ, ՁԻԱՎԱՐԵՄ. ἰππεύω, -ομαι equito. Վարել զձի. գիտել հեծանել յերիվար, որպէս եւ նստել ի կառս. ձի քըշել.

Աղեքսանդրոս երկոտասան ամաց՝ ձիավար արշաւէր նիզակաւ, որպէս օրէն է մանկանց թագաւորաց. (Կեչառ. աղեքս.։)

Յերիվար կամակար աշտանակեալ, եւ կորովի ձիավարեալ. (Խոր. ՟Բ. 76։)

Հմտանալ զպատշաճ ձիավարելն։ Լծել ի կառս, եւ նոքօք ձիավարել զփրկութեանն ընթացս. (Պիտ.։)

Նմանութեամբ՝ Նաւել.

Որ ձիավարեն ի վերայ ամեհի ալեացն ծովուն. (Յիշատ.։)


Ձիավարժ, ից

s.

horse-breaker;
horseman, rider.

· Calfa

NBHL (6)

ἰππευτής equitandi peritus. Վառժ ի հեծանել ի ձի. կիրթ ի ձիավարել. ձիաւոր. ձիական զինաւոր, հեծեալ.

Ձիավարժից, եւ սոսկականաց։ Ձիավարժից, եւ հետեւակաց. (Նար. ՟Գ. եւ գնձ խչ։ Շ. ընդհանր.։)

Հետեւակօք, եւ ձիավարժօք, եւ փղօք. (Մարթին.։)

Ընդունայն եւ ձիավարժն պերճանայ, յորժամ ոչ վարժէ զձիսն. (Իսիւք.։)

Ձիավարժք դժուարերասանս ձիոցն փութով խեղդեն սանձօքն. (Բրս. յուդիտ.։)

ՁԻԱՎԱՐԺ. πωλοδαμαστής, πωλοδάμνης equorum domitor. Վարժիչ նոր ձիոց.


Ձիատած

cf. Ձիաբոյծ.

· Calfa

NBHL (1)

Դոյն լիցի ձիատածից եւ այլոց. (Մխ. դտ.։)


*Ձիատօպրակ

s.

nose-bag;
wallet, saddle-bags, valise.

· Calfa

NBHL (1)

Յամենայն տանէ առեալ ՟Դ դրամ, եւ ՟Գ մոթ խորբալ, եւ ձիատօպրակ մի. (Սամ. երէց.։)


Ձիարկեմ, եցի

vn.

to ride, to mount a horse.

· Calfa

NBHL (2)

ՁԻԱՐԿԵԼ. Ձի ի վեր առնուլ, վարել զձի.

Ձիարկեալ եւ նա ի պաղեստինացւոց աշխարհին արշաւէր. (Ոսկ. մ. ՟Ա. 9. (յն. յանդգնեալ։))


Ձիացուլ, ցլուց

s.

hippocentaur, centaur.

· Calfa

NBHL (3)

ἰπποκένταυρος hippocentaurus κένταυρος centaurus. Մտացածին կենդանի իբրու խառն ի ձիոյ եւ ի ցլոյ. որ եւ Յուշկապարիկ ի ցամաքի. պարիկ. համբարու. իշացուլ.

Յետոյ կուսէ ձիոց կերպարանք, եւ արջառոյ՝ մարդկան. որ զձիացոլուց յուշկապարիկ կերպարանս ունիցին. (Եւս. քր. ՟Ա։)

Մարդ մի ձիախառն, զոր կարծիք բանաստեղծաց ձիացուլ կոչեն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ձիաւոր

cf. Հեծեալ.

· Calfa

NBHL (3)

Կապարճակիր լինի իշխանին, ապա լինի ձիաւոր. (Լմբ. պտրգ.։)

Տէր էր ընդ ձիաւորաց։ Թագաւորն երուսաղէմի ՟Յ. ձիաւորով (րօք). (Վրդն. պտմ.։)

ἰππεύς eques. Ունօղ ընդ իւրեւ զձի. հեծեալ. ձիական. ասպետ.


Ձիաւորիմ, եցայ

vn.

cf. Ձիարկեմ.

· Calfa

NBHL (5)

Հեծանել ի ձի. յերիվար աշտանակել. եւ Ձիաւորել (իրօք կամ նմանութեամբ)

Ձիաւորեալ ամենատէրն ի քեզ, կամ քեւ, կամ ի վերայ բուսաբեր արմատոյ (խաչի). (Նիւս. երգ.։ Նար. խչ.։ Շար.։)

Ձիաւորեալ (ոտիցն) բեւեռն, եւ սուրբ ձեռացն. (Ոսկիփոր.։)

Ոսն թագաւորական ունելով ախորժակս, եւ ձիաւորեալ. (Սարկ. քհ.։)

Գունդք մարտիրոսացն՝ ձիաւորեալքն հետեւակ. (Նար. ՟Լ՟Բ։)


Ձիթալից

adj.

full of olive-oil.

· Calfa

NBHL (1)

Ընկեցին ի հրացեալ տապակ ձիթալից. (Հ. կիլիկ.։)


Ձիթապտուղ, տղոյ

s. bot. olive.

· Calfa

NBHL (5)

ἑλαία oliva. Պտուղ ձիթենւոյ. cf. ՁԷԹ.

Եղէա, ձիթապտուղ. (Գաղիան.։)

Բեւեկն, ձիթապտուղ, թուզ. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ։)

Ձիթապտուղն ոչ հասանի ի վերայ ծառոյն. (Ի գիրս առաքին.։)

Յաղագս ձիթապտղի շինելոյ։ Կուտ ձիթապտղի. (Վստկ. ՟Մ՟Ժ։ Մարթին.։)


Ձիթեմ, եցի

va.

to oil, to anoint with oil.

· Calfa

NBHL (2)

Ձիթով օծանել. ձէթ խառնել. իւղել.

Խմորես, ձիթես, աղես, եւ համեմես (ասորիդ զնշխար). (Ոսկիփոր.։)


Ձիրեմ, եցի

va.

to give, to make a gift or present.

· Calfa

NBHL (4)

որ եւ ասի ՁՐԵԼ. գրի եւ ՁԵՐԵԼ. Ձիրս տալ. ձրի տալ. պարգեւել. շնորհել. ձրիւք զարդարել.

Ձիրելով ի վերայ հեթանոսաց նշան եւ լոյս երեսաց. (Թէոդոր. խչ.։)

Կենդանարար դեղովս մաքրիչ խառնեալ ձիրեսցես. (Գանձ.։)

Արեւելային առագաստ ի քրիստոսէ մեզ ձիրեցար. (Անան. եկեղ։)


Ձիւթեմ, եցի

va.

to pitch.

· Calfa

NBHL (2)

Ձիւթով օծանել կամ պատել. զիֆթոտել

Հալած ձիւթ կա՛լ, եւ զտեղիքն՝ որ կտրես, ձիւթէ՛. Պա՛րտ է ձիւթել, եւ կամ կպրել զամանն. Վստկ. ուր եւ Ձիւթել ասի նաեւ այլովք մածուցիկ նիւթովք։


Ձլեմ, եցի

va.

to grub up, to break up.

· Calfa

NBHL (2)

ՁԼԵԼ. Իբր Ցելուլ. պատառել. ակօսաբեկ առնել. (լծ. եւ լտ. սո՛ւլգօ ). յն. γήν ἁνατεμεῖν terram sulcare.

Չի՛ք անդ արօր, ո՛չ զկորդ ձլել. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)


Ձկտեմ, եցի

va.

cf. Ձգտեմ.

· Calfa

NBHL (1)

ՁԿՏԵՄ ՁԿՏԻՄ. cf. ՁԳՏԵՄ, եւ այլն։


Ձմերոց, աց

s.

house or place serving to winter in;
winter quarters, barracks.

· Calfa

NBHL (5)

χειμάδιον hibernaculum. Տեղի ձմերելոյ, ուր լինի անցուցանել զձմեռն. ձմերանոց. եւ Ձմերելն. ձմռնոց.

Յուտի գաւառ ի խաղխաղ քաղաքի ի ձմերոցս արքայութեան հայոց. (Ագաթ.։)

Ի գնալ մօր իւրոյ ի ձմերոց յայրարատ. (Խոր. ՟Բ. 62։)

Ձմերոցի տեղ զդժնեայ վայրսն հրամայէին նոցա։ Հանդէպ խաղխաղ քաղաքի, որ ձմերոց էր թագաւորութեան աղուանից. (Եղիշ. ՟Բ. ՟Գ։)

Ծիծռան յառաջ քան զաշունն ի ջերին ի ձմերոց երթալոյ. (Եզնիկ.։)


Ձոխիմ

vn.

to err, to stray.

· Calfa

NBHL (2)

ՁՈԽԻԼ. Իբր Շեղիլ. խոտորիլ ի ձախակողմն. կամ Ժողխիլ. զեղխիլ.

Միտք՝ որ ի բազում փորձութեանց պաշարեալ էին, եւ ի հաւատոց եւս ձոխէին. (Ոսկ. եբր.։)


Ձողակ, ի

s.

small perch or bar;
— հրացանի, ramrod.

· Calfa


Ձողիք

s.

railings, posts and rails, palings, palisade.

· Calfa

NBHL (2)

χάραξ vallum. Ձողք շարադասեալք ի ծածկոյթ կամ ի պատնէշ. խարձ. խաշար.

Ձողիս կանգնել ի վերայ գլխոյդ՝ սակաւ մի զհովանոցակն գործել. (Ոսկ. մ. ՟Գ. 16։)


Ձորագաւառ

s.

province full of valleys.

· Calfa

NBHL (1)

Յարձակեցան ի ձորագաւառսն տայոց. (Եղիշ. ՟Է։)


Ձորադաշտակ

s.

small plain among valleys.

· Calfa

NBHL (1)

Ի դիմի հարեալ միմեանց ի ձորադաշտակի միոջ. (Յհ. կթ.։)


Ձորալիր

adj.

inundating or overflowing valleys.

· Calfa

NBHL (2)

Զեղեալն ի ձոր մինչ ի լնուլ զայն. յն. ի ձորն քարշօղ.

Իբրեւ զջուր ձորալիր պարանոցաթաղ յորդեսցի. (Ես. ՟Լ. 28։)


Ձորակ, աց

s.

little valley, dale, dingle, glen.

· Calfa

NBHL (2)

Գայր ձորակին (կամ ձորձորակին) ի վերայ. (՟Ա. Մակ. ՟Ժ. 82։)

Անցանել ընդ ձորակն։ Առ ոտամբ լերինն ի ձորակի մի ամրոջ։ Հովտաձեւ ձորակին։ Ո՛չ ի ձորակի, այլ ի լերինն։ Մերձ առ պարիսպ քաղաքին հուպ առ ձորակին. (Ագաթ.։ Խոր.։ Վրդն. ծն.։ ՃՃ.։)