Entries' title containing ն : 10000 results

Անդրավարտիք, տեաց

s. pl. breeches, hose, trousers.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ.-եաց, միշտ անե-զաբար գործածուած). հին լեզւով նշանաևում է «ներքնավարտիք» (մսի վրայից հագածը). այս նշանակութիւնը երևում է գործածուած տեղերից և հաստատւում է բառի ծագումով. հմմտ. «Արասցես նոցա անդրավարտիս կտա-ւիս ծածկել զառականս մարմնոց իւրոց մի-ջովք չափ և բարձիւք չափ» Ել. իը. 42. «Անդ-րավարտիս կտաւիս զգեցցի ի վերայ մարմնոյ իւրոյ» Ղևտ. զ. 10։ Նոր գրականում բառի ի-մաստը փոխուելով՝ դարձել է «դրսի վար-տիք»։ Այստեղ էլ մեր երկու գրական լեզու-ները տարբերում են իրարից նրանով՝ որ ա-րևմտեան գրականում անդրավարտիք նշա-նակում է «ներքնավարտիքի վրայից հագ-նելու լայն ասիական տափատ» (և տչ երբեք եւրոպական տափատը), իսկ արևելեան գրա-ևանում «եւրոպական տափատ». ճիշտ ինչ-պէս որ տճկ. շալվար բառն էլ արևմտեան բարբառներում նշանակում է «ասիական լայն տափատ», իսկ արևելեան բարբառներում նշանակում է «եւրոպական տափատ»։

ՆՀԲ անղր կամ պրս. andar «ներքին» և

վարտիք բառերից։ Նոյնը նաև Տէրվիշ. ՀԱ 1887, էջ 22։

NBHL (2)

Արասցես նոցա անդրավարտիս կտաւիս ծածկել զառականս մարմնոց իւրոց միջովք չափ եւ բարձիւք չափ։ Անդրավարտիս կտաւիս զգեցցի ի վերայ մարմնոյ իւրոյ։ Անդրավարտիս կտաւիս ունիցի յանդամս իւր։ Ունիցին անդրավարտիս կտաւիս յերանս իւրեանց. (Ելից. ԻԸ. 42։ ԼԹ. 27։ Ղեւտ. ՟Զ. 10. ԺԶ. 4։ Եզեկ. ԽԴ. 18։)

τὸ περισκελές. foemorale, vestis crura ambiens. Վարտիք ներքին կամ արտաքին. ( ի անդր. կամ պրս. ներքին). ծածկոյթ մարմնոյ ի միջոյ եւ ի վայր. իչ տօնու, տօնլուգ, տիզլիք, շալվար, չաշգըր.


Անդրդուելի, լւոյ, լեաց

adj.

immoveable, firm, constant;
inflexible.

· Calfa

NBHL (7)

Որ ոչ դրդուելի. անխախտելի. անշարժ. հաստատուն. եւ առանց դրդուելոյ. դէփրէնմէզ, հարէքէթսիզ.

Յիշատակօք յուսոյն մնալ անդրդուելի. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Անդրդուելի պարիսպ, կամ դաւանութեամբ. (Պիտ.։)

Իբր քաղաք՝ անդրդուելի արուեստաւորաց. (Նար. խչ.։)

Անդրդուելի աշտարակ. (Ոսկ. պետր.։ Ոսկ. եղ.։)

Լեառն իմանալի է Քրիստոս յաղագս անդրդուելի զօրութեանն. (Շ. մտթ.։)

Դիպեսցին քեզ անդրդուելի. (Վրք. հց. ԻԵ։)


Անդրդուութիւն, ութեան

s.

firmness, constancy, resolution.

· Calfa

NBHL (2)

որ գրի եւ ԱՆԴՐԴՈՒԹԻՒՆ. Անդրդուելի հաստատութիւն.

Անզգայութիւն ամենայնի, եւ անդրդութիւն ի վաստակոց. (Կլիմաք.։)


Անդրէն

adv.

again, anew, afresh;
from or to the same place, in the same situation;
— դառնալ, to return;
— սկսանել, to recommence;
— ասել, to repeat or say over again;
cf. Անդէն.

· Calfa

NBHL (16)

Վերստին. դարձեալ. եւ յետս. ընդ կրունկն. նորէն, ետ. թէքրար. կէրի. ուստի ԱՆԴՐԷՆ ԴԱՌՆԱԼ ասի՝ իբր վերադառնալ. ἁναστέφω. revertor.

Ել, եւ անդրէն ոչ դարձաւ։ Եւ այր Իսրայէլի դարձաւ անդրէն։ Դարձի՛ր անդրէն, եւ ննջեա՛. եւ դարձաւ անդրէն, եւ ննջեաց։ Ե՛րթ, դարձի՛ր անդրէն։ Դառնայցէ անդրէն ի մեղս իւր։ Ելեալ ոգին՝ անդրէն ոչ դառնայ. եւ այլն։

Դարձեալ դարձուցից անդրէն յողբս զբանս իմ. (Յհ. կթ.։)

Գլորեալք անդրէն կանգնեցան։ Վերստին անդրէն միւսանգամ. (Նար.։)

Անդրէն դարձեալ ի նոյն բնութիւնս խաղաղացեալ։ Որ պարգեւացն, նոյն անդրէն եւ ի բաց հանել կարող է. (Պիտ.։)

Կամ փոխանակաւ. անոր տեղը. գարշըլըգ.

Ոչ փոխադրել անդրէն չարի չար. (Նար.։)

Զբարւոք ծերատածութիւնսն անդրէն փոխանորոգեալ ծնողացն։ Անդրէն պատասխանովն դաւանեցի ստուգապէս. (Պիտ.։)

իբր անդր. անդ. նոյն տեղը. օրայա. ἑκεῖ. ibi, illuc.

Եւ դարձեալ երթաս անդրէն. (Յհ. ՟Ժ՟Ա. 8։)

Զանտիսն ի քաղաք տանել, եւ զքաղաքիսն անդրէն ածել. (Պիտ.։)

Մտեալ անդրէն փութանակի առ թագաւորն. (Մրկ. ՟Զ. 25։)

Կտրեցին զլեզուն անդրէն ի նմին ժամու. (ՃՃ.։)

Անդրէն իսկ կատարի կամեցեալ. (Պիտ.։)

Ղեկացն կառուցմունք անդրէն սուզան. (Նար.։)

Կամ անդէն. անդէն վաղվաղակի. հէման. εὑθέως. statim.


Անդրժելի, լւոյ, լեաց

adj.

inviolable;
cf. Անդժրելի.

· Calfa

NBHL (6)

ԱՆԴՐԺԱԿԱՆ ԱՆԴՐԺԵԼԻ. Անկողոպտելի. անվնաս.

Գանձ աղքատաց անդըրժական. (Շ. բարձր.։)

Գանձ անդրժելի. (Իգն.։)

Գանձել յերկինս՝ որ անդրժելին (կամ անդժրելին) է դողոց. (Գր. հր.։)

Անդրժելի է ի թշնամեացն պտուղն ... Անդրժելի ի կիզմանէ արեգական։ Պահել անդրժելի զնոյն. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Զարու ազգն անդրժելի թողուլ. (Փիլ.։)


Անդրի, րւոյ, րեաց

s.

statue;
bust;
— վիթխարի, colossus.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(րտյ, րեաց) «արձան» Ոսկ. ես. և յհ. Կոչ. 101, 402. Եւս. պտմ. 104. Խոր. Եղիշ. մատն. 249. էլ. արիստ. 65 (յգ. սեռ. անո-բոց). Պիտ. որից անդրիագործ Ագաթ. անդ-րիաստեղծ Նիւս. բն. կրճատմամբ անդրագիր «արձանագրուած» Նար. խչ. կիսանդրի (նոր գրականի մէջ)։ Բառիս երկրորդ ձևն է անդ-րիանդ (գրուած նաև անդրիանտ, սխալ գրչու-թեամբ անդրիատ), ի-ա հլ. «արձան» Եւս. քր. բ. 268. Դամասկ. Նոննոս. որից անդ-րիանտագործ Ոսկ. մ. գ. 6։

= Յն. ἀνδοιας, սեռ. ανδοιαντος «անդրր, արձան». ուղղականից առնոսած է հյ. անդրի ձևը, իսկ սեռականից՝ անդրիանդ. այսպէս նաև ասոր. ❇ ︎ andryanfā, վրաց. ანდ-რიანტი անդրիանտի։ Յոյն բառը ծագում է ἄνήρ, սեռ. ἀνδρός «այր, մարդ» բառից և բուն նշանակում է «մարդու արձան», յետոյ, ընդհանրապէս «արձան»։-Հիւբշ. 340

Ուռիղ մեկնեցին ՀՀԲ, ՆՀԲ ևն։ Կ. Վրդ. նահնազարեան, Երկրագունտ 1864, թ. 5, էջ 7 հանում է Հնդկաց Ինդրա աստու-ծոյ անունից։

NBHL (10)

ԱՆԴՐԻ որ եւ ԱՆԴՐԻԱՆԴ ասի. Բառ յն. անտրիաս, իբր այրական. որպէս եւ անտրի՛ա, քաջութիւն. ἁνδριάς. statua. Առնապատկեր. արձան ի ձեւ մարդոյ կանգնեալ, եթէ քաջաց, եւ եթէ՛ կռոց (որ յայնժամ ասի եւ դրօշեալ). միւճէսսիմ սուրէթ.

Պատկեր Աստուծոյ մարդ, զանդրիդ ասէ զամենազարդ (որպէս զքաջութիւնս իմ) զգործս ձեռաց իմոց՝ ոչ տաց դիւաց։ Յանդրիս անդ, այն՝ որ ոսկին է, եւ կաւեղէնն, սակայն անդրի կոչի. (Ոսկ. ես. եւ Ոսկ. յհ.։)

Ի Պեննադա տեսանիցէք զտէրունեան անդրին կանգնեալ, եւ բժշկեալն (տեռատես) բուռն հարեալ ունի զդրօշակէ Տեառն. եւ ընդ նորին անդրեաւն բուսեալ արմատ, որ մատուցանէ զբժշկութիւն ախտացելոց. (Եղիշ. մատն. տն.։)

Զինքն անդրի ընդդէմ նորա հաստատել։ Զինքն անդրի ի միջին հաստատեաց. (Խոր. ՟Ա. 31։ ՟Բ. 33։)

Յետ մահուցն՝ մեծապէս գովութեանցն մնայ յիշատակ անդրեօքն. (Պիտ.։)

Թէատրոնն Յերակլիա. որ է տեսարան շինեալ ի վերայ անդրոյ միոյ, այս ինքն պատկերի, որ ընդունի յինքն արս քսան հազարս. (Տօնակ.։)

Զորոյ եւ զպատկերն անդրի արարեալ ի պղնձոյ, եւ օծեալ ոսկւով. (Մագ. ԼԵ։)

Քարեղէն անդրեաց. (ՃՃ.։)

Անդրիս հաստատէ արեգական եւ լուսնի եւ իւրոց նախնեաց. (Խոր. ՟Բ. 7։)

Զկռապաշտիցն ընդ ձեռն երեւելի անդրեացն առ ինքն ձգեալ ընդունէր զերկրպագութիւնն. (Յհ. իմ. պաւլ.։)


Անդրիագործ, ի, աց

adj.

statuary, sculptor.

· Calfa

NBHL (4)

Որպէս շինօղ զանդրիս. cf. ԱՆԴՐԻԱՆՏԱԳՈՐԾ.

Կամ շինեալ որպէս զանդրի. արձանի պէս շինած.

Ձուլեալ ի ձեւ կերպագրեալ՝ պատկերաց ցլուց՝ անդրիագործս եւ արհեստակիտուածս. (Նար. առաք.։)

Յանդրիագործ պատկերաց առաջին մարդկանն հրապուրեցան գործել զայն. (Ագաթ.։)


Անդրիագործութիւն, ութեան

s.

sculpture.

· Calfa


Անդրիանգ, աց

cf. Անդրի.

· Calfa


Անդրիանգագործ

cf. Անդրիագործ.

· Calfa


Անդրիաստեղծ

cf. Անդրիագործ.

· Calfa

NBHL (1)

Հիւսունք եւ նկարագրողք եւ անդրիաստեղծք. (Նիւս. բն.։)


Անդրոյթք

s.

eructation.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«զկռտոց, ործ, ստամոքսի վեր գալը». մէկ անգամ ունի Նիւս. կազմ. ժգ։

ՆՀԲ և ՋԲ հանում են անդր բառից։

NBHL (2)

Այն՝ որ թուին ճմլել զառ սրտիւն մասն, ո՛չ սրտին, այլ բերանոյն է որովայնին անդրոյթք գարշութեան. (Նիւս. կազմ. ԺԳ։)

Անդրանալն, կամ անդր ի վեր բերումն ստամոքաց. զգայռումն. ործ. անմարսութիւն. սրտի վեր տալն. որ եւ ԱՆԴՐՈՅԹՔ ԳԱՐՇՈՒԹԵԱՆ. իբր տաղտկալի նողկանք. ἁηδία.


Անդրոշմ, աց

adj.

uninscribed;
without mark;
unsealed;
not ratified;
without confirmation.

· Calfa

NBHL (4)

Աստի անդրոշմն յուղարկեցաւ, եւ քակեալ տրոհեցաւ բարժանելեաւն եւ անբարժանելեաւն (հոգւով եւ մարմնով). (Եղիշ. ննջ.։)

Ոչխար դրոշմեալ ո՛չ դիւրաւ դաւաճանի. բայց անդրոշմն՝ գողոց դիւրըմբռնելի է. (Ածաբ. մկրտ.։)

Ոչխար անդրոշմ առանց պատժի (գողոյն) է, եթէ նենգի։ Յորժամ տեսանէ (սատանայ) զհաւատացեալսն, թիկունս շրջէ. յորժամ տեսանէ զոք յանդրոշմաց, համարձակապէս յառաջ պատահէ. (Սեբեր. ՟Ժ։)

ἁσήμαντος. minime signatus. Որ չունի զդրոշմ. անկնիք. աննշան. եւ անկնունք. նիշանսըզ. տամզասըզ. չդրոշմած. չմկրտուած.


Անդրուար

s.

nag, hackney.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. օրուած նաև անդրուվար, ան-դրվար, անդրավար, անդուար, ի-ա հլ. «կառ-քի կամ պատգարակի լծուած ձի, ջորի, կառք, սայլ» Ոսկ. ես. և մ. Ագաթ. Սեբեր. Փարպ. «մի տեսակ ձի» Մագ. քեր. էջ 241= Երզն, օեր. գործածուած է նաև օձի համար՝ Եղիշ. թղմ. 296։

ՀՀԲ անդավար, իբր անդը (արտը) վա-րող։ Հիւնք. Հանդրին անդունդք «Ադ. րիական ծով» ձևից։ Հացունի, Դաստիա-րակութ. 400 անդր և վարել բառերից։


Անդրուվար, ի, աց

s.

cf. Անդրուար.

· Calfa

NBHL (8)

Գրի եւ ԱՆԴՐՈՒԱՐ, ԱՆԴՐՎԱՐ, ԱՆԴՐԱՎԱՐ. վրիպակաւ՝ եւ ԱՆԴՈՒԱՐ. Զոյգք գրաստուց վարողաց զկառս. երիվար, գրաստ, ջորի, մանաւանդ ձգօղ զկառս գահաւորակի. եւ որ ինչ նման է սոցա. ի յն. է՛ զի զոյգք ջորւոց ասի, է՛ զի կառք, եւ այլն։

Լծեալ յերիվարս գեղեցիկս, յանդրուարս ազնիւս։ Ո՛չ երիվարս, եւ ոչ անդրուվարս։ Առ կառօքն կամ առ անդրվարօք. (Ոսկ. ես.։ մ. ՟Ա. 6։ ՟Բ. 12։)

Խնդրէր վաղվաղակի անդրուվար՝ երթալ ի տունն Աստուծոյ. (Փարպ.։)

Որպէս ի դրախտի անդ զօձն անդրուվար արարեալ առ ի զպատուիրանն մոռանալոյ. (Ագաթ.։)

Արա՛ ի ներքոյ լծոյ զտրմուղ վիզս, եւ լե՛ր անդրուար Քրիստոսի. (Սեբեր. ՟Ժ։)

Ո՛չ վարիչք, ո՛չ անդրավարք Ցի սպաս, եւ ոչ ջորիք ի կառս լծեալ. (Ոսկ. ես.։)

Նմանեցայք անդրավարին հօրն ձերոյ (օձին առաջնոյ). (Եղիշ. թղմ.։)

Իսկ (Երզն. քեր.) ԱՆԴՐԱՎԱՐ, որպէս ազգ ինչ ձիոյ։


Անդրվար

s.

cf. Անդրուար.

· Calfa


Անդր քան

cf. Անդր.

· Calfa


Անեզր

adj.

interminable, boundless.

· Calfa

NBHL (5)

ἅπειρος. infinitus, ἁπέραστος, qui transiri nequit. Ոյր չիք եզր, ոլորտ, հուն. անհուն. անոլորտ. անսահման. անչափ. անվախճան. անբաւ. անթիւ. ծար ճոթ չունեցօղ. նիհայեթսիզ.

Երեւեալքս այսոքիկ են արդեօք անեզե՞րք, եթէ ոլորտացեալք. (Փիլ. իմաստն.։)

Իմանալին անեզր է եւ անսահման. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)

Անեզր զսէրն Քրիստոսի առ մեզ տեսանէ. (Լմբ. սղ.։)

Զանեզր շնորհացն զեկուցանէ։ Փառօք Հօր գայցէ, անգզր զօրութեամբ հրեշտակաց՝ անհամար գնդիւք։ Ի բազմութիւն անեզր տարածեալ լինէր իրք հաւատացելոցն. (Ոսկ. յհ. եւ Մտթ. եւ Գծ.։)


Անեզրական, ի, աց

cf. Անեզր.

· Calfa

NBHL (5)

Անեզրական իմաստութիւն, կամ թագաւորութիւն. գթութիւն, խնամք, չարիք. տանջանք. տառապանք. (Կիւրղ.։ Ոսկ.։ Սարգ.։ Մագ.։)

Անեզրական ունի զյերկարաձգութիւն։ Անեզրական ճանապարհ, ուղեւորութիւն, զօրք. (Շ. բարձր.։ Տաղ.։ ՃՃ.։)

Աներբ՝ անսահման, եւ անեզրական. (Գանձ.։)

Առաքինութեամբ ծայրացեալ անեզրական վարուք. (Մագ. ՟Գ։ Իսկ Աթ. ՟Ը.)

Ընկալան զանեզրական նորա զպատկեր. իսկ ա՛յլ յն. այս ինքն տարփալի։


Անել

adj.

much embarrassed, much perplexed, inextricable, without escape;
— եւ անմուտ առնել, to hem in en all sides, to cut off all means of escape from;
— փողոց, blind alley;
street or court with only one entrance.

· Calfa

NBHL (10)

Փակեաց յանել գառագեղն. եւ յիրաւի ասացի անել եւ ամուր, քանզի չիք անդ տեղի փախստի։

Անել արգելան. (Եղիշ. ՟Բ։ եւ Նար. ՟Ը։)

Ի բանտ անել դժոխային. (Յիսուս որդի.։)

Որ չկարէ ելանել. եւ անջնջելի.

Շունքն զինեւ պատեալ էին, անել ուտնմուտ զիս առնէին. (Շ. եդես.։)

Անել գոյն. (Գանձ.։)

Ներկեաց ընդ միտս անել գունով. (Շ. խոստ.։)

Ուր չկարէ ոք ելանել. անկոխ. անհպելի. ἅβατος.

Անունդ Սինա՝ ասի անմատոյց. արդ անել եւ անմերձենալի արդարեւ է աստուածային վայրն։ Յանել եւ յանմատոյց եւ սուրբ անդ սերմնն անկցի. (Փիլ. ել. եւ քհ։)

ԱՆԵԼ որ եւ ԱՆԵԼԱՆԵԼԻ. ἁνέξοδος. nullum habens exitum. Որոյ չիք ելք. ուստի ոչ լինի ելանել. անզերծանելի. չելլալու. չըգըլմազ. չըգմազ.


Անելանելի

cf. Անել.

· Calfa

NBHL (6)

cf. ԱՆԵԼ ըստ ա. նշ.

Անելանելի բանտ, կամ բռնութիւն, կամ խաւար. (Սարգ.։ Անան. նին.։)

Որպէս զներկուած որդան՝ ի գոյն կարմրութեան անելանելի. (Գր. հր.։)

Կիրք երկանց անճարակ ճեպոյ ի պատուած աղեացս անելանելի. (Նար. ԻԶ։)

Աստուածական զօրութիւն եւ մեծութիւն բարձրացեալ, լեռնական, սեպացեալ, անելանելի արարածական բնութեան. (Լծ. կոչ. ձ. (հին տպ. անտանելի)։)

Զլեառնն անելանելի եւ անմատոյց եցոյց ժողովրդեանն. Փիլ. ել.։


Անեղ, ից

adj.

uncreated, uncreate.

· Calfa

NBHL (16)

Որ չէ եղական, այլ՝ ինքնագոյ, որ էն. Աստուած, եւ աստուծոյքն. ἁγένητος. որ գրի եւ ἁγέννητος (որ է անծին). non factus, increatus. եարատըլմամըշ, զայրի մախլուգ.

Անեղն եւ մշտնջենաւորն Աստուած։ Արդեօք երեւեալքս այսոքիկ են անե՞ղք, եթէ լինելութեան առին սկիզբն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Իմաստն։)

Արձակապէս անեղ եւ միշտ գոյ եւ ինքնակատար։ Արձակաբար անեղ ասի Աստուած. վասն զի ոչ ոք է նորա պատճառ. (Դիոն.) եւ (Մաքս.։)

Անեղ, եւ էիցս էակ։ Անեղն՝ ի հօրէ ծնեալ որդի։ Հոգիդ անեղ եւ համագոյ. (Շար.։)

ՅԱստուծոյ Աստուած, եւ ի լուսոյ լոյս, եւ յանեղէն անեղ ... եւ արգելուլ այսուհետեւ ոչինչ, միոյ գոլով անեղին հօր՝ անեղ գոլ եւ զառ ի նմանէ բանն. (Կիւրղ. գանձ.։)

Մի կարծել զչարն անեղ, կամ յանեղէն Աստուծոյ եղեալ. ոյք տանջին, ապականին, եւ յայտնի տան զցոյցքն, թէ ոչ են անեղք, այլ՝ եղականք. (Անյաղթ ամենայն չար.։)

Չեղեալն, չգոյ. այլ՝ լինելոցն կամ ապագայն, եւ կարելին.

Անեղ, ոչ որպէս չեւ եւս եղեալ, կամ անկատար, կամ յայս ումեքէ, եւ կամ յայս ինչ ոչ եղեալ. (Դիոն. ածայ. ՟Թ։)

Մինչչեւ էր արարեալ, ոչ խառնիխուռն ճանաչէր զանեղսն, այլ՝ կարգեալ. (Եղիշ. ՟Բ։)

Սովորութիւն է մարգարէիցն՝ զանեղն որպէս եղեալ դնել. (Լմբ. սղ.։ եւ Շ. ՟ա. պետ. եւ այլն։)

Յանեղիցն յօդիլ, (կամ յանեղացն). (Երզն. քեր.։)

Անլինելի. որ ոչն է, եւ չէ լինելոց. անգոյ. ոչինչ. զոր զոյգ ընդ առաջինսն այսպէս յիշատակէ (Վահր. երրորդ.)

Է անեղ, որ չէ՛ եղեալ, եւ ոչ կայ. որպէս եղջերուաքաղն, եւ այլ անգոյք. եւ է՛ անեղ, որ ոչ է եղեալ ներգործութեամբ, այլ զօրութեամբ կայ. որպէս ի կաւն՝ կարաս, եւ ի պղինձն անդրի, եւ ի փայտն արկղ. եւ է անեղ, որ կայ եւ է, սակայն եղեալ ո՛չ է, որպէս՝ Աստուած։

Որ ոչ լինի, այս ինքն չծնանի, չբուսանի. անծին եւ կոյս (թիւ, այն է եօթն).

Զանեղսն ի նմա (յԵգիպտոս՝) դիւրածել գետոյն բերիւք. (Խոր. ՟Գ. 62։)

Յաւուրն եօթներորդի, որ նա ինքն է անեղ եւ անապական. (Եղիշ. յես.։)


Անեղական

cf. Անեղ.

· Calfa

NBHL (5)

cf. ԱՆԵՂ. ըստ ա նշ.

Բանն անեղական. (Շար.։)

Յանեղականէն լուսոյ լուսաւորեալք։ Առ անեղական բնութիւնն Աստուծոյ. (Շ. հրեշտ. եւ Շ. ամենայն չար.։)

Իբր ոչ ծնեալ ըստ հասարակ կերպի, կամ աննման եւ անգիւտ.

Անեղական պարսկական հաւն. (Մագ. ԾԷ։)


Անեղածին

adj.

born of increated God.

· Calfa

NBHL (3)

Յանեղ Հօրէ ծնեալ անեղ Որդին Միածին.

Ինքն իսկ անեղածինն ասէր, ես եմ որթն ճշմարիտ. (Պետր. սիւն. կուս.։)

Րաբունդ երկնային, Հօր անեղածին՝ Որդիդ Միածին. (Գանձ.։)


Անեղակերտ

adj.

made by increated God.

· Calfa

NBHL (2)

Կերտեալ յանեղէն. աստուածակերտ. Աստուծոյ շինածը.

Խաչ անեղակերտ. (Նար. խաչ.։)


Անեղանելի, լւոյ

adj.

that cannot be created.

· Calfa

NBHL (6)

cf. ԱՆԵՂ՝ ըստ ա. նշ. ἁγένητος. գրի եւ ἁγέννητος.

Անեղանելի բնութիւն. (Շար.։ Ոսկ.։ Փիլ. լին.։)

Անեղանելին, եւ եղականն, Աստուած՝ եւ Որդին մարդոյ. (Ածազգ. ՟Գ։)

Աստուծոյն՝ Բանի բնութիւն՝ անեղանելի, եւ ի Հօրէ. իսկ մարմնոյ նորին գոյացութիւնն ի Կուսէ, եւ արարածական. (Յհ. իմ. երեւ։)

Եւ ըստ բ. նշ.

Այլ եւս երեք սեռք մահկանացուք պակաս գոն մեզ՝ անեղանելիք. որոց ոչ եղելոյ՝ երկին անկատար։ Անեղանելիք, այս ինքն տակաւին ոչ եւս եղեալք. (Սահմ. ՟Ա. ի Պղատոնէ։ եւ լծ. հյ։ եւ Մագ. ՟Ե։)


Անեղաշէն

adj.

cf. Անեղակերտ.

· Calfa

NBHL (2)

Յանեղէն Աստուծոյ շինեալ. աստուածաշէն. տիրաշէն. անեղակերտ. Աստուծմէ շինած.

Անեղաշէն դրախտ, կամ հարսնարան. (Շար.։ Խոր. հռիփս։)


Անեղբայր, բօր

adj.

without brother.

· Calfa

NBHL (1)

Ոյր չկայցէ եղբայր. ախպար չունեցօղ։ (Լմբ. պտրգ.։)


Անեղծ, ից

adj.

incorruptible, indissoluble;
indelible, not to be effaced;
inviolable.

· Calfa

NBHL (5)

ἅφθαρτος (լծ. անվթար). incorruptus, incorruptibilis. Որ ոչն եղծանի. անեղծանելի. անեղծական. անապական. եւ մշտնջենաւոր. անջինջ. անմահ. անփոփոխ. որ չաւրիր. պօզուլմազ. խալիս, սաղ. իֆսատ օլունմազ.

Անեղծ հոգիդ քո է յամենեսին։ Զփառս անեղծին Աստուծոյ։ Թագաւորն յաւիտենից՝ անեղծի։ Անեղծ ժառանգութիւն. (Իմ. ՟Ժ՟Բ. 1։ Հռ. ՟Ա. 27։ ՟Ա. Տիմ. ՟Ա. 17։ ՟Ա. Պետ. ՟Ա. 4։)

Անեղծ լոյս, կամ թագաւորութիւն, յարակայութիւն։ Որ ապականացուս աւանդեալ՝ անեղծս ստանաս։ Հրեշտակացն անեղծից։ Անեղծ ի ստեղծման. (Նար.։)

Նա՝ որոյ բանքն անեղծ է քան զերկիր. (Լմբ. սղ.։)

Անեղծ կուսութիւն. (Խոր. հռիփս։)


Անեղծական, ի, աց

cf. Անեղծ.

· Calfa

NBHL (3)

Անեղծական՝ Աստուածութիւնն ճանաչի. (Ագաթ.։)

Թէ զանեղծականսն խնդրիցեմք, եղծականքս յորդառատ գայցեն մեզ. (Ոսկ. եփես.։)

Անեղծական քո նկարագիր։ Յիշատակս անեղծականս։ Անեղծականս ճառել զստեղծականսդ։ Իբր յանեղծական (այս ինքն միշտ կենդանի) մաղթողէ. (Նար.։)


Անեղծանելի, լւոյ, լեաց

cf. Անեղծ.

· Calfa

NBHL (2)

Արձան անեղծանելի։ Ի նորոգումն անեղծանելի։ Նկարեալ ի մեզ անեղծանելի. (Նար.։)

Քննութիւն իցէ խղճմտութիւն անեղծանելի. (Կլիմաք.։)


Անեղծութիւն, ութեան

s.

incorruption, indissolubleness.

· Calfa

NBHL (4)

ἁφθαρσία, ἁδιαφθορία. status incorruptus. Անեղծն գոլ. անեղծ վիճակ. անապականութիւն. մշտնջենաւորութիւն. անմահութիւն. անփոփոխութիւն. եւ անարատութիւն. անկեղծութիւն. իֆսատ օլունմազլըգ.

Աստուած հաստատեաց զմարդն յանեղծութիւն։ Անեղծութիւն մերձաւոր լինել առնէ Աստուծոյ։ Զանեղծութիւն խնդրեն, զկեանսն յաւիտենից։ Սիրեն զտէր մեր Յիսուս Քրիստոս անեղծութեամբ։ Զկեանս եւ զանեղծութիւն։ Վարդապետութեամբ զանեղծութիւն ունել, զսրբութիւն։ Անեղծութեամբ՝ հեզութեամբ. (Իմ.։ Հռ.։ Եփես.։ ՟Բ. Տիմ.։ Տիտ.։ ՟Ա. Պետ.։)

Ընկալան ի Քրիստոսէ զպսակն անեղծութեան. (Յհ. կթ.։)

Հոգին, եւ անեղծութիւն իւր. (Նար. ԼԸ։)


Անեղութիւն, ութեան

s.

uncreated state.

· Calfa

NBHL (6)

Բնութիւն՝ որ զանեղութիւն ունի յինքեան, որ է յատուկ Աստուծոյ, անմահ եւ անապական է. (Շ. ամենայն չար.։)

Որ միայն ունիս զանեղութիւն եւ զանմահութիւն. (Շար.։)

Անեղն գոլ՝ ըստ ամենայն առման. τὸ ἁγένητον (որ թարգմանի եւ անեղն, եւս եւ անծնելութիւն՝ իբր ἁγέννητον).

Յաղագս անեղութեան, եւ լինելութեան։ Բազում իւիք նշանակելով առեալ լինի անեղութիւն։ Անեղութիւն է՝ որ չեւ եւս եղեալ. իսկ հնարաւոր լինել, եւ դարձեալ անեղութիւն ասի, որ ոչ եղեալ երբէք, եւ ոչ լինել կարող է. ասի դարձեալ անեղ, որ էն եւ գոյր, սակայն ոչ եղեալ յումեքէ. (այն է բո՛ւն անեղն՝ Աստուած). ապա ուրեմն եղիցի ամենայն իրօք անեղութեանն՝ անեղութիւն պատկեր (այս ինքն անեղին՝ անեղ պատկեր). (Կիւրղ. գանձ. ՟Ա։)

Անեղութեանն բան՝ հասարա՛կ դաւանեսցի, որպէս Հօր եւ Որդւոյ, նմանապէս եւ Հոգւոյն Սրբոյ. (Լմբ. հանգ.։)

Աստուածութեանն զանեղութիւն դնէ սկիզբն՝ ասելով, Աստուած էր միշտ, եւ է. (Լծ. ածաբ.։)


Անեպեր

adj.

unblamable.

· Calfa

NBHL (3)

Որ չունի ինչ արժանի եպերանաց. անպարսաւ. անբամբաս. ուստի եւ անարատ. ամբողջ. պակասութիւն մը չունեցօղ, անվնաս. լէքէսիզ. զարարսըզ.

Կանոնել հաստատութեամբ անեպեր ի կամս Աստուծոյ։ Դիպող ստութեամբ ազատիլ ի վտանգէ, որ է անեպեր (եթէ իցէ հոմաձայնութիւն յայտնի). (Մխ. դտ. եւ Մխ. առակ.։)

Զկլեալսդ զամենեսեան ի մահաբեր որովայնէ վիշապին անեպեր ապրեցուցից։ Կանգնեալ ի մէջ հնոցին ամբողջ մարմնով՝ անեպեր եւ առանց ամենայն վնասու. (ՃՃ.։)


Աներ, ոյ

s.

wife's father, father-in-law;
— Լիբանանու or Լիբանաներ, Antilibanus.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կնոջ հայրը» ՍԳր. տաներորդի, աներձագ» Խոր. բ. 77, 79. «աներանք, աներոջ տունը» Բուզ. գ. 5, Վահր. յար. որից Աներ Լիբանանու կամ Լիբանաներ «Լիբանանի դիմաց գտնուած մի սար, երկրորդ Լիբանան» Օրին. ա. 7, ժա. 24 աներանալ «աներ դառնալ» Եփր. ծն. էջ 92 նոր բառեր են աներորդի, աներձագ։

Տէրվիշ. Altarm. 35 սանս. nar, զնդ. nar, պրս. ❇ nar, յն. ἀνήρ «այր» բա-ռերի հետ։ Տէրվ. Նախալ. 164 ուզում է կապել հյ. ներ բառին։ Հիւնք. ներ-ից։ Bugge I 1, 444 սանս. jāmātar, զնդ.

zāmātar, յն. γαμβρός, լտ. gener, ալ-բան. óender, լիթ. žéntas, հսլ. zeti հոմանիշների հետ հնխ. *g'anətēr aև-վից՝ նախաձայնի կորուստով։ M. E. Schmidt KZ 47, 189 գերմ. Ahn, հրգ. ano «մեծ հայր, պապ» բառի հետ, որի ներկայացուցիչն է սակայն հյ. հան (տե՛ս անո)։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. աներ, Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Պլ. Ռ. Սեբ. անէր, Գոր. Ղրբ. Շմ. հանէր, Տիգ. mնէր, Ագլ. Մկ. Ոզմ. Տփ. անիր, Հմշ. օնիր. այս բոլորը նշանակում են «աներ, կնոջ հայրը».-Մրղ. անէր, Հճ. անեյ, Զթ. անիր «անէրորդի» (աները կոչւում է Մրղ. կակօ, կէյնաթա, Զթ. զըքըչբոբ)։ Ա-ներ բառի այս նշանակութիւնը երբեմն գըտ-նում ենք նաև հների մօտ. ՆՀԲ տալիս է եր-կու օրինակ. Աներոյ նորա Եւթաղեայ. Խոր. բ. 77. Աներոյն իւրոյ Արտաւազդայ. Խոր. բ. 79. որոնց վրայ կարող ենք աւելացնել նաև Օրբ. հրտր. Էմինի, էջ 135՝ Գնայ առ աներն իւր Գագիկ ի Վասպուրական (Աճառ. Արրտ. 1912. էջ 1143)։

«անապատ կամ անմարդաձայն». ու-նի միայն Բառ. երեմ. էջ 20։

NBHL (10)

Հայր հարսին՝ աներ կոչի փեսային. գայնաթա. πενθερός. socer (եւս եւ γαμβρός, որ եւ փեսայ, որպէս եբր. խաթան gener)

ԱՆԵՐ ԼԻԲԱՆԱՆՈՒ. որ եւ ԼԻԲԱՆԱՆԵՐ. ԵՐԿՐՈՐԴ ԼԻԲԱՆԱՆ. ἁντιλίβανος. եբր. լիպանօն այս ինքն Լիբանան. (Օրին. ՟Ա. 7։ ՟Ժ՟Ա. 24.) անուն է տեղւոյ.

Գողացաւ Յակոբ զսիրտ Լաբանու աներոյ իւրոյ։ Մովսէս արածէր զխաշինս Յոթորայ աներոյ իւրոյ։ Դարձաւ առ Յոթոր աներ իւր։ Աներ իւր՝ հայր աղջկանն։ Ասէ ցնա աներն իւր։ Առ Աննա՝ որ էր աներ Կայիափայի. եւ այլն։

Անկանէր առ յայէր, որ էր կին աներին Մուսիսի. (Շ. բարձր.։)

Մերթ իբր որդի աներոյ, այս ինքն եղբայր հարսին. աներձագ. գայն.

Աներոյ նորա Եւթաղեայ։ Աներոյն իւրոյ Արտաւազդայ. (Խոր. ՟Բ. 77. 79։) Եւս եւ ամենայն տունն հարսին կոչին

Աներք փեսային. (Բուզ. ՟Գ. 5։)

Քաբերայ կինեցոյ, որ էր յաներացն Մովսէսի. (Վահր. յար.։)

ուստի առեալ՝ ի զուր դնի ի Հին բռ.։

Աներ. անապատ, կամ անմարդաձայն։


Աներաժիշտ

adj.

unmusical.

· Calfa

NBHL (3)

Անմասն յերաժշտական արուեստէ, տգէտ, եւ անյարմար. ἅμουσος. musicae imperitus եւ rudis, insulsus

Զմիտս այնոցիկ՝ որք ոչ յոյժ աներաժիշտն են, սովոր են ուրախ առնել։ Յանխրատ եւ յաներաժիշտ բարուց։ Ծաղր մատուցանեն աներաժշտաց եւ անյարմարից բարոյիւք. (Փիլ.։)

Մնացին այնոքիկ ի ձէնջ, որ աներաժիշտքն էին եւ առանց դպրութեան. (Պղատ. տիմ.։)


Աներաժշտութիւն, ութեան

s.

ignorance of music.

· Calfa

NBHL (3)

ԱՆԵՐԱԺՇՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱՆԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ. Պակասութիւն երաժշտական արուեստի. անյարմարութիւն. տգիտութիւն.

Լինի երաժշտականն յաներաժշտականութենէ. (Անյաղթ պերիարմ.։)

Արտանուագ ձայն ունելով՝ երգել ձեռնարկիցէ, կրկին աներաժշտութեան ցուցանելով տեսիլ, զայն՝ որ ի գործիսն, եւ կարի յառաջագոյն զայն որ ի բարսն է. (Փիլ. նխ. ՟բ.։)


Աներանամ, ացայ

vn.

to become father-in-law, brother-in-law.

· Calfa

NBHL (2)

Աներ լինել.

Եւ զի մի՛ շնորհս արկանիցէ նմա ղաբան՝ սակս աներանալ ղաբանայ վասն նորա. (Եփր. ծն.։)


Աներասան, ի, աց

adj.

not broken in, unruly;
unbridled, unreined, ungoverned, debauched.

· Calfa

NBHL (3)

ἁχάλινος. infrenis, effrenis. Արձակ յերասանակէ. անսանձ. լիրբ. եուլարսըզ. կէմսիզ. զապթսըզ.

Ռափսակ անկապ եւ աներասան ի վերայ Աստուծոյ զլեզուն լուծեալ։ Ըստ նոցա աներասան յանդգնութեանն. (Պրպմ. ԼԷ։)

Աներասան յանդուգն. (Նար. ԾԶ։)


Աներասանակ, ի, աց

adj.

cf. Աներասան.

· Calfa

NBHL (3)

Աներասանակ կառքն լինիցին. (Նար. յովէդ.։)

Երիվար տրմուղ աներասանակ էր Պօղոս. (Սեբեր. ՟Ժ՟Ա։)

Աներասանակ բերան. (Թէոդոր. Մայրագ.։)


Աներբ

adj.

not bounded by time, eternal

· Calfa

NBHL (3)

Որոյ չիք երբ. անժամանակ. յաւիտենական. ատենի տակ չընկած.

Աներբ յաներբէ (Որդի ի Հօրէ). (Զքր. կթ. Ծն.։)

Անեղ աներբ իսկականին. (Յիսուս որդի.։)


Աներեկ

adj.

that has no night, that always enjoys the light;
eternal, endless.

· Calfa


Աներեկոյ, ի

adj.

cf. Աներեկ.

· Calfa

NBHL (2)

Լոյս աներեկոյ. (ՃՃ.։)

Պատկեր աւուրն աներեկոյի. (Գանձ.։)


Աներեւակ

adj. adv. invisible, hidden, obscure;
ignoble;
invisibly.

· Calfa

NBHL (8)

Աներեւոյթ. անտես. անյայտ. աղօտ. մթին. եւ աննշան. ἁφανής. obscurus, ἅσημος. ignobilis.

Հաստատեմք զքեզ, մինչդեռ աներեւակդ ես, ընդ երեւելիսս. (Նիւս. թէոդոր.։)

Զներքին մարդս աներեւակ. (Նար. ՂԳ։)

Աներեւակ նորայն բանք. (Մագ. ԻԲ։)

Նա աներեւակ էր ... իսկ սա յոյժ երեւելի էր։ Ո՛չ միայն զերեւելիսն եւ զիշխանսն, այլ եւ զաներեւակ զաղքատսն. (Ոսկ. յհ.։)

ἁφανῶς. invisibiliter, obscure. Աներեւութաբար. անյայտաբար.

Շարժեալ լինին երբեմն աներեւակ, եւ երբեմն երեւելապէս. (Արիստ. աշխ.։)

Յորժամ ոչինչ զօրանայ երեւելապէս, պատերազմի աներեւակս. (Ածաբ. մկրտ.։)


Աներեւական

cf. Աներեւակ.

· Calfa


Աներեւակի

cf. Աներեւակ.

· Calfa

NBHL (4)

Որ զաներեւակի զօրութիւնսն թափանցանց լուսով իւրով ելանէ. (Ագաթ.։)

Աներեւակի նետիւք խոցոտեալ։ Որոգայթն գաղտնի, եւ հնարադիրն աներեւակի. (Նար. ԻԳ. ԷԵ։)

Սոյնպէս աներեւակի էր ընդ նոսա ըստ խոստմանն իւրում. (Լմբ. հանգ.։)

Ոչ համբերեմք տանջանացս, զոր կրեմք յաներեւակի. (ՃՃ.։)


Աներեւակայելո

adj.

unimaginable

· Calfa


Աներեւան

cf. Աներեւակ.

· Calfa

NBHL (4)

Արտաքոյ պարսպին յաներեւան տեղիս. (Մամիկ.։)

Ամենեցուն իշխան իսկ՝ եւ ծնօղն (Աստուած) աներեւան գոլով այլոց՝ բայց ի մտաց։ Ի նօտոսացն՝ այն որ յաներեւան բոլորէն լինի բերեալ (այս ինքն ի հարաւային բեւեռէ շնչէ)։ Ի ձեռն ումեմն աներեւան արարչագործութեան. (այս ինքն ճարտարութեան Փիգիայի). (Արիստ. աշխ.։)

Նախատեալ յումեմնէ՝ եթէ ի հարանց աներեւան իցես, ասէ. յինէն սկսանի ազգ իմ. (Ոսկիփոր.։)

Գործարան (հատու) վաղվաղակի մաշելով՝ այնպիսին աներեւան գտանէր, եւ լինելոյ այլ ոչ էր հնար։ Արհեստքն յայնմ ժամանակի աներեւանք էին. (Պղատ. օրին. ՟Գ։)


Աներեւոյթ, ութի, ից

gr. adv.

adj. adv. invisible, vanished;
imperceptible, insensible;
—, յ—ս լինել, to vanish, to disappear, cf. Աներեւութանամ;
— լինելն, disappearance;
infinitive;
Աներեւոյթ, Յաներեւոյթս, աներեւութաբար, invisibly.

· Calfa

NBHL (18)

Սահմանական, իմանամ. աներեւոյթ, իմանալ։ Աներեւութին ներգործական, լնուլ. կրաւորական, լնանիլ. (Սիմոն ջուղ.։) (ըստ յն. ասի, ἁπέμφατον . այլ եւ ἁόριστον . իսկ լտ. infinitum

Որ ոչն երեւի. անտես աչաց. աներեւակ. աներեւան. աչքի չերեւցօղ. կեօզէ կէօրիւնմէզ. մուխթէֆի. նապէտիտ. ἁόρατιος, ἁθεώρατος, ἁφανής. invisibilis, invisus, non aparens.

Երկիր էր աներեւոյթ։ Աներեւոյթ ընթացք, կամ տեսիլ, հարուածք, կամ աւանդք։ Եւ նա եղեւ ի նոցանէ աներեւոյթ։ Հետախաղաղ ծածկէին, զի ամենայն (կամ ամենեւին) տեղին աներեւոյթ լիցի։ Աներեւոյթք նորա ի սկզբանէ աշխարհի՝ արարածովքս իմացեալ տեսանին։ Յաներեւութից զերեւելիսս եղեալ։ Զաներեւոյթսն իբրեւ զտեսեալ համբերութեամբ համարեցաւ։ Որ է պատկեր աներեւութին Աստուծոյ. եւ այլն։

Արարիչն ամենեցուն աներեւոյթ է ի մարմնաւոր աչաց, այլ մտաց իմանի զօրութիւն նորա. (Եղիշ. ՟Ը։)

Աներեւոյթ ի տեսլենէ։ Ի մէջ աներեւութիցն արարեալ աներեւոյթ փառաւորիչս՝ զօրս հրեշտակաց։ Զանդունդս աներեւոյթս. (Ագաթ.։)

Եւ անծանօթ. գաղտնի. ծածուկ. կիզլի.

Համբարս ընդ աներեւոյթ կողմանս ի ներքս մատուցանէր. (՟Բ. Մակ. ԺԳ. 20։)

Ա՛ներեւոյթ որոգայթ, տեղի. (Պիտ.։)

Աներեւոյթ մթերք, մտածութիւնք. (Նար.։)

Յայտնի են առաջի քո ամենայն աներեւոյթք խորհրդոց. (Եղիշ. ՟Բ։)

Կամ անստոյգ. անյայտ. պէլիրսիզ.

Աներեւոյթք են ելքս յաշխարհէս. (Մանդ.։)

Յաներեւոյթս եդեալ է ամենեցուն վախճանն։ Յաներեւոյթսն մի՛ յուսար. (ՃՃ.։)

Բանքն քո աներեւոյթք են եւ անվկայք. (Սարգ. յկ. ՟Է։)

Կամ աննշան.

Զի մի՛ գուցէ թագաւոր ոք զաներեւոյթ գեղջուկ արհամարհեսցէ։ Սարդ՝ աներեւոյթ եւ անպիտան թուի գոլ կենդանի՝ կատարելագոյն յոստայնանկութիւն։ Աներեւոյթք, անփառք, նուաստք։ Զանհոգալեօքն եւ զաներեւութիւք. (Փիլ.։)

Իսկ զԱՆԵՐԵՒՈՅԹ ԲԱՅ ասացեալն առ մեօք՝ տե՛ս ի բառն ԱՆՈՐԻՇ.

ԱՆԵՐԵՒՈՅԹ. կամ յԱՆԵՐԵՒՈՅԹՍ. cf. աներեւութաբար


Աներեւութանամ, ացայ

vn.

to vanish, to disappear.

· Calfa

NBHL (5)

Ո՛չ թէ աներեւութանան ըստ նախատպին, այլ զնշմարանս նորա պայծառացուցանեն. (Շ. յկ. ԻԷ։)

Զի մի՛, որպէս առ Կղէոպեանսն, աներեւութասցի փափագելին ի միջոյ. (Լմբ. համբ.։)

Որպէս անգոյ աներեւութացաւ. (Վրք. հց. ՟Դ։)

Հալեալ աներեւութանայ։ Աներեւութացեալ չարին։ Աներեւութացեալ այնուհետեւ աւելի գոլ քան զայս եւ ոչ ինչ. (Պիտ.։)

ἁφανίζομαι. evanesco. Աներեւոյթ լինել. անհետանալ. չերեւնալ, աչքէ վերնալ. կեօրիւնմէմէք. կեօրիւնմէզ օլմագ. նապէտիտ օլմագ.


Definitions containing the research ն : 10000 results

Պարարեմ, եցի

va.

to fatten;
— զերկիր, to manure;
— զոք սնոտի յուսով, to feed or entertain one with hopes, to beguile, to lull, to fool one with fair promises, to take to a fool's paradise;
— զաչս, to feast, charm or delight the eyes.

· Calfa

NBHL (22)

Զընտիր ընտիր հաւուց պարարելոց։ Զուարակք պարարեալք (յն. ճարպացեալք) են ամենեքեան. (՟Գ. Թագ. ՟Դ. 23։ Եզեկ. ՟Լ՟Թ. 18։)

Նորօք պարարեաց զբաժին իւր, եւ կերակուր իւր ընտիր. (Ամբ. ՟Ա. 16։)

Առ ժամանակ մի պարարէ զքիմս քո։ համբաւ բարի պարարէ զոսկերս։ Ոսկերք քո պարարեսցին։ Ընդ բազում ջրով պարարեսցի. (Առակ. ՟Է. 3։ ՟Ծ՟Է. 30. կամ ՟Ծ՟Զ. 2։ Ես. ՟Լ՟Ը. 11։ Եզեկ. ՟Ծ՟Է. 8. 10։)

Պատարագ արդարոյ պարարէ զսեղան. (Սիր. ՟Լ՟Բ. 8։)

Պարարեցաք զանձինս մեր ի զանազան խորտիկս. (Եղիշ. միանձն.։)

Վա՛յ զմարմինս պարարողի կերակուր որդանցն անմահից. (Նար. ՟Է։)

Զսիրելի բարեկամսն քան զչափն աւելի պարարեն. (Եղիշ. միանձն.։ Իգն.։)

Զի մի՛ իւղով մեղաւորաց պարարիցիմք ի բանիս. (Առ որս. ՟Ղ։)

(Հրեշտակք) պարարեալք ի վերուստ իմանալվոյն, եւ պարարեն զնուաստագոյն իմացողս. (Մաքս. ի դիոն.։)

Հող պարարեալ՝ բուսուցանէ զցացկեալսն. այսպէս եւ մարմին պարապեալ՝ զախտս չար ցանկութեանց. (Վրք. հց. ՟Բ։)

Բարեկերպ գունեալ իբր քաղցր օծմամբ, զի հրապուրանօք խաղտեալ զքիմսն պարարիցէ. (Անյաղթ հց. իմ.)

Պարարեա զանձն քո գրովք սրբովք, զի պատրաստեաց քեզ տէր սեղան հոգեւոր. (Կոչ. ՟Ա։)

Արբուցանել եւ պարարել զշայեկան երկիրն բանիւն կենաց։ Յուշլիցի քեզ աստուածեղեն խրատն՝ որով զքեզ պարարեցի. (Յճխ. ՟Ծ՟Ա։ Ագաթ.։)

Երկինք ազգի զարդուցն պաճուճանօք պարարէ զաչս մեր եւ զուարթացուցանէ։ Մի պարարեր զակնդ շրջածութեամբ։ Հերս վասն գեղեցկութեան մի պարարեր. (Ոսկ. ես.։ Հ. դեկտ. ՟Լ. Վրք. հց. ձ։)

Յագուրդ ի կերակրոց՝ զխորհուրդսն պարարէ։ Մշակին պարարին խելք իւր իհոտ անդաստանացն իւոց. (Եւագր. ՟Ծ։ Մամբր.։)

Ախտքն ժամանակօքն պարարեալ՝ հզօրագոյն եղեւ. (Իսիւք.։)

Զաւելաստացու ագահութեան պարարեսցեն բաղձանս. (Պիտ.։)

Զնչասիրութեան բռնաւորութիւն պարարէ։ Զծուլացելոցն պարարէ զյուլութիւն. (Ոսկ. ես.։)

Զլսելիս նոցա պարարեմք ընդդեմ միմեանց թշնամանօք. (Առ որս. ՟Ծ՟Է։)

Առ ի տեսողացն գովութէանն պարարեսցի. (Լմբ. պտրգ.։)

Գարին հասեալ պարարեալ էր, եւ կտաւն ընտացեալ էր. (Եփր. ել.։)

λιπαίνω, πιαίνω pinguefacio, impinguo σιτίζω sagino τρέφω nutrio, alo եւ այլն. պարարտացուցանել առատ դարմանօք. գիրացուցանել. բուծանել իբրու պարենիւք կամ ճարակօք. գրգել (իրօք կամ նմանութեամբ). բտել, գիրցնել.


Կամակատար, աց

adj.

condescending, complaisant, obliging;
— լինել ումեք, to be complaisant, very kind to, to do the obliging, to comply with the whims of, to oblige, to satisfy.

· Calfa

NBHL (8)

Զկամակատարասն հօր արասցէ որդիս շնորհօք. (Ագաթ.։)

Ոգի հարկաւոր, որ է հնազանդ եւ կամակատար. (Եզնիկ.։)

Կամակատար ծանուցայ ձեզ. (Փարպ.։)

Ընտանի եւ կամակատար. (Պիտ.։)

Աշոտ իբրեւ կամակատարս զդուին քաղաք իւր պատրաստեաց. (Յհ. կթ.։)

Կամակատար որդի բարձրելոյն. (Նար. խչ.։)

Որ սիրէ զաստուած եւ կամի սիրել ի նմանէ, կամակատար (անձին) անհնար է լինել. (Համամ առակ.։)

Կամակատարից. (Երզն. քեր.։)


Կամակից, կցի, կցաց

adj. s.

agreeing with, privy to, instrumental in;
accomplice, partaker in;
— լինել, to be a party to or instrumental in, to agree with, to approve of, to consent to.

· Calfa

NBHL (5)

Առ ի կոտորումն նմին եւ կամակցաղ նորա. (Եսթ. ՟Ժ՟Դ. 13։)

Կամակից էք գործոց հարցն ձեռոց։ Որ կամակիցն լինին գործելեացն. (Վկ. ՟Ժ՟Ա. 48։ Հռ. ՟Ա. 32։)

Կամակից էին ընդ տէրութիւն պապայ. (Խոր. ՟Գ. 36։)

Խարհրդակից իւր եւ կամակից կացուցանէր. (Յհ. կթ.։)

Բնութիւնս քարշօղ, եւ հեշտութիւնն գող, եւ մարմինս կամակից. (Սարգ. յկ. ՟Ե։)


Կամակորեմ, եցի

va. fig.

to wring, to twist;
to bend, to bow, to curve;
to distort, to overstrain a phrase, to strain, to misinterpret;
to pervert, to deprave;
— զարդարութիւն, to pervert justice.

· Calfa

NBHL (12)

στρεβλόω, σκολιάζω perverto, distorqueo. Խեղաթիւրել. յեղաշրջել. ծռել իսպառ. խանգարել. ծռմռկել, խանկրել.

Զոր անուսմունքն եւ յողդօղդքն կամակորեանն. (՟Բ. Պետ. ՟Գ. 16։)

Կամակորէ յուսմանէ (զանձն)։ Կամակորի ի Ճանապարհս իւր. (Առակ. ՟Ժ՟Է. 16։ եւ ՟Ժ՟Դ. 2։)

Գաւազանն մովսէսի բրտացեալ աձաձեւ կամակորէր. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Որ կամակորէր եւ թիւրէր զճանապարհն աստուծոյ. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Յուղիղ յարարածսն, զոր աղաւաղեալ կամակորիցէ (Եզնիկ.։)

Մի՛ զմին ասելով, զբնութեանցն խցանել կամակորեսցուք՝ զաղբիւրս. (Յհ. իմ. երեւ.։)

Կամակորելով զուղիղ դաւանութիւնսն. (Սարգ. ՟բ. պ. ՟Դ։)

Ոչ տան թոյլ ուղիղ գնալ, կամակորեն. (Ոսկ. ես.։)

Յապականեցուցիչ ցանկութիւնս կամակորեցան. (Դիոն. եկեղ.։)

Կամակորեալք ի ձրիցն զոր ընկալաք. այսինքն խոտորեալք. (Շ. յկ. ՟Ժ՟Ը։)

Իսկ թէ ոք առ այս խորհրդոյ գիտութիւն կամակորի. այսինքն մոլար ընթանայ. (Լմբ. պտրգ.։)


Կամարաձեւ

adj.

vaulted, arched;
— գործել՝ յօրինել, to arch, to vault.

· Calfa

NBHL (7)

Կամարաձեւ խորան երկնից. յն. κύκλος circulus, gyrus. (՟Ա. Եզր. ՟Դ. 34։)

Կամարաձեւ էած զերկինս. (Առ որս ՟Ժ՟Բ. յորմէ եւ Սարգ. յկ. ՟Է.) յն. περιάγω circumduco.

Ունօղ զձեւ կամարի. կամարակերպ. կամարանման.

Կամարաձեւ իբրեւ զգունտ բոլորշի։ Լոյս կամարաձեւ. (ՃՃ.։)

Կամարաձեւ կարակն (ծիածան). (Տօմար.։)

Կամարաձեւ ջուրն, եւ հաստատութիւն. (Վրդն. ծն.։)

Ի բաց առան ի դրաց սենեկացն ոսկեհուռն կամարաձեւ երանգոցն տարազք. (Արծր. ՟Դ. 12։)


Կամաւորաբար

adv.

cf. Կամովին.

· Calfa

NBHL (5)

Որք հնազանդին քեզ կամաւոր։ Կամաւոր լեալ հետի. (Խոր. ՟Բ. 30. 79։)

Կամաւոր քեզ երկրպագեաց կոյսն. Անյաղթ բարձր.։

Որ կամաւոր վասն մարդկան կրեցեր մարմնով զայս ամենայն. (Շար.։)

Ապա ուրեմն կամաւորաբար է չարչարանքս, այլ ո՛չ ի հարկէ։ Ո՛չ ակամայ, այլ՝ կամաւորաբար կրելոց եմ զչարչարանս. (Կիւրղ. ղկ.։)

Կամաւորաբար մատուցանել կամ տալ, ընդունել, մեռանել յանձն առնուլ, կրել կիրս, երթալ զկնի. (Յհ. կթ.։ Նար.։ Խոսր.։ Սարգ.։ Շ. մտթ.։)


Կամաւորապէս

adv.

cf. Կամովին.

· Calfa

NBHL (2)

Կամաւորապէս կրել, կամ յանձն առնուլ բերել. (Յհ. իմ. երեւ.։ Շար.։ Շ. մտթ.։)

Կամաւորապէս անձնամատն. (Նար. ՟Ի՟Բ։)


Կամիմ, եցայ

vn.

to will, to intend, to mean;
— ընդ, to like, to wish, to please;
to be pleased with.

· Calfa

NBHL (5)

βούλομαι, θέλω , ἑθέλω volo. իսկ՝ ո՛չ կամիմ, չկամիմ, οὑ θέλω, οὑκ ἑθέλω nolo, non vis. եւ եւս δοκέω , εὑδοκέω complaceo, approbo αἰρέω eligo ἁξιόω dignor եւ այլն. որ եւ ԿԱՄԵՆԱԼ. կամիլ, կամենալ, ուզել. ... պ. քեամիտէն. Բերիլ կամաց յառարկայն, որ ըստ ինքնեան է բարին. վարել կամաց զներգործութիւն իւր. ցանկալ. յօժարիլ. ախորժել. հաճիլ. խորհել եւ ընտրել. եւ Խնդրել.

Կամին զխաղաղութիւն։ Կամի զկեանս։ Զպատուիրանս նորա նա կամի յոյժ։ Զողորմութիւն կամիմ։ Ոչ կամիմ զմահ ամպարշտին։ Ոչ կամեցաւ զօրհնութիւն։ Որպէս կամեցար՝ եւ արարեր։ Զօրս կամէր՝ հարկանէր, զորս կամէր՝ սպանանէր։ Կամելով կամէր տէր եղծանել զնոսա։ Միթէ կամելո՞վ կամիցիմ զմահ մեղաւորին։ Կամիմ, սրբեա՛ց։ Եղիցի քեզ՝ որպէս եւ կամիս։ Կամեա՛ց տէր փրկել զիս։ Կամիմք նշան ինչ տեսանել ի քէն։ Զի՞նչ կամիս։ Զի՞նչ կամիք՝ զի արարից ձեզ.եւ այլն։

Ոյք կամին ընդ արդարութիւն իմ. (յն. կամեցօղք զարդարութիւն իմ)։ Ցրուեա՛ զհեթանոսս՝ ոյք կամին ընդպատերազմ. (յն. կամեցողս զպատերազմ). (Սղ. ՟Լ՟Դ. 31։ ՟Կ՟Է. 32։)

կամի (չարն) ընդ մեր աստ մեծանալ, զի մի՛ անդ մեծանայցեմք. (Ոսկ. մ. ՟Ա. 13։)

Այն ինչ արեգակն ընդ երկիր ծաւալել կամէր։ Իբրեւ օրն հինգօրեայ շաբաթուց լուսանալ կամէր. իմա՛, ունէր, կամ հանդերձեալ էր. յն. ընդ ծաւալելն, ի ծագելն։


Կամշոտիմ

vn.

cf. Կամշանամ.

· Calfa

NBHL (1)

Անուսմունք ոգւովն աչօք կուրացեալք եւ կամշոտեալք ... հայել ոչ կարեն առ ի տեսիլս իմանալեացն. (Փիլ. լին. ՟Դ. 168։)


Կամովի

cf. Կամովին.

· Calfa


Կայլակեմ, եցի

vn.

cf. Կայլականամ.

· Calfa

NBHL (7)

ԿԱՅԼԱԿԱՆԱՄ ԿԱՅԼԱԿԵՄ ԿԱՅԼԱԿՆԱՆԱՄ. σταλάω, καταστάζω stillo, destillo. Բղխել, հոսել իբրեւ զկայլակս. ծորիլ. թորթորիլ. ցայտել. յորդել. վազել՝ ցաթկել արունի, ջրի, եւ այլն.

Աղբերաց արեան եւ ջրոյ կայլակեցեալ. (Միսայէլ խչ.։)

Ի հատանել հերացն՝ շիթս արեան կայլակացեալ հոսի. (Մագ. ՟Ժ՟Ա։)

Աստուածաբան ասէ, ել ջուր ի կողէն քրիստոսի, զի ցուցցէ՝ թէ մեռեալ է. կայլակեաց արիւն, զի ցուցցէ՝ թէ կենդանի է. (Տօնակ.։)

Աղբիւրք որպէս յերակաց ի վեր կայլակեն. (Եպիփ. սղ.։)

Մատռուակեա՛ զարեան քո վտակ՝ անմեղ կայլակեալ. (Լմբ. սղ.։)

Վտակք կրկնակի աղբեր կայլակնացեալ հրաշիւք. (Երզն. մտթ.։)


Կաշառաբեկ

adj.

bribed, corrupted, suborned;
venal;
—ս առնել, to bribe with gifts or with money.

· Calfa

NBHL (3)

δεδωροκοπημένος muneribus corruptus. Բեկեալ, այսինքն զիջեալ կամ որսացեալ կաշառօք. կաշառառու. կաշառակուրծ.

Պատուհասակոծ առնէր զդպիրսն իբրեւ զկաշառաբեկս. (՟Գ. Մակ. ՟Դ. 15։)

Կաշառաբեկս առնէր. (Բուզ. ՟Դ. 5։)


Կաշառակուրծ

cf. Կաշառաբեկ;
— առնել, to procure through bribery corruption;
to corrupt, to render venal;
— լինել, to allow oneself to be corrupted by presents, to be venal.

· Calfa

NBHL (2)

Կաշառակուրծս կաշառաբեկս առնէր առ հասարակ. (Բուզ. ՟Դ. 5։)

Որ վաղվաղէ զվկայելն, կամ է թեթեւամիտ, կամ կաշառակուրծ։ Գործ մեղանչական եւ կաշառակուրծ եւ այլն. (Լմբ. առակ. եւ Լմբ. սղ.։)


Կաշիմ, եցայ

vn.

cf. Կաշանամ.

· Calfa

NBHL (3)

βυρσόομαι corio contegor. որ եւ ԿԱՇԱՆԱԼ. Պնդանալ որպէս կաշի. բրտանալ. կաշի կապել, կաշի դառնալ.

Ոչ եմուտ ընդ յարկաւ, մինչեւ կաշեցաւ ամենայն մարմինն որպէս անասնոյ. (Վրք. եւագրի.։)

Այն որ ծունկք իւր իբրեւ զուղտու կաշեալք էին. (Մագ. ՟Ե։)


Կապարճք, ճից

s.

quiver;
կապարճս դարձուցանել, to desert, to rebel;
to retreat, to flee, to throw down one's arms.

· Calfa

NBHL (4)

φαρέτρα pharetra, theca sagittarum. Անօթ նետից աղեղանց. իտ. թուրքա՛սսօ։ (Ծն. ՟Ի՟Է. 3։ Յոբ. ՟Լ. 11. Սղ. ՟Ժ. 3։ Ես. ՟Ի՟Բ. 6։ ՟Խ՟Թ. 2։ Երեմ. ՟Է. 6։)

Ի նետս կապարճից, կամ զնետս կապարճից. (Ժմ. եւ Սղ. Ամբ. որ ի Ամբ. ՟Գ. 9.) ասի՝ ի վերայ իշխանութեան. յն. գաւազանաց։

Ի չար կապարճացն խիտ առ խիտ նետովք խորհրդոցն խոցոտեն. (Լմբ. սղ.։)

Կապարճս դարձոյց, յետս եկաց յապստամբութիւն. յն. լոկ՝ ապստամբ եղեւ. (Եւս. քր. ՟Ա։)


Կապուտակ, աց

adj. s.

bluish, rather blue, sky-blue;
livid;
bluish, light blue;
— կամար, the roof or canopy of heaven, the cerulean vault;
—ն երկնից, sky-blue;
— ծովու, ultra-marine;
բրուսիական —, Prussian blue.

· Calfa

NBHL (12)

ὐακίνθινος hyacinthinus κυανός caeruleus. Կապոյտ. եւ Բա՛ց կապոյտ. երկնագոյն. ծովագոյն. եւ Ի գոյն կապոյտ յանկթագոյն շուշանի. կապուտ, կապուտկեկ.

ԿԱՊՈՒՏԱԿ. πελιδνός lividus, rubicundus. Շառագոյն, մորենագոյն, մանուշակագոյն. որ եւ ասի ԿԱՊՈՒՏԱԿԵԱԼ.

ԿԱՊՈՒՏԱԿ. գ. ὐάκινθος hyacinthus. Նիւթ կապուտակ. ասր ներկեալ կապուտակաւ. ծաղիկ, եւ ակն պատուական. ըստ յն յակինթ.

Ի կապուտակ մորթոյ։ Ի նիւթոյ կապուտակէ։ Համակ կապուտակ։ Մաշկեղէն նուարտանաւ կապուտակաւ։ Հանդերձիւ կապուտակաւ։ Ի հանդերձս կապուտակս. (Ել.։ եւ Թուոց.։)

Կապուտակ ծով, կամ ալիք. (Արծր. ՟Ա. 11։ Շար.։ Երզն. լս.։)

Դեղինն ընդ պայծառի սպիտակ շարախառնելով, եւ ի խորին սեաւ անկեալ՝ զկապուտակ գոյնն կատարէ. (Պղատ. տիմ.։)

Ո՞յր են կապուտակականողիք. ո՞չ ապաքէն այնոցիկ՝ որ յամենն ի գինւոջ. (Առակ. ՟Ի՟Գ. 29։)

Զկապուտակ ներկուածս նախանձու. (Յհ, կթ։)

Զվերջին մըրուրըն կապուտակ՝ արբուցանէ նմին բաժակ. (Շ. եդես.։)

Ոսկի եւ արծաթ, եւ պղինձ, եւ կապուտակ, եւ ծիրանի։ Ի բեհեզոյ մանելոյ, եւ ի կապուտակէ, եւ ի ծիրանւոյ։ Ի վերայ կապուտակին մանելոյ։ Կապուտակ եւ ծիրանի զգեցուցանեն նոցա. (Ել. ՟Ի՟Ե. ՟Ի՟Զ. ՟Ի՟Ը։ ՟Բ. Մնաց. ՟Բ. Երեմ. ՟Ժ։ Եզեկ. ՟Ի՟Է։ ՟Ա. Մակ. ՟Դ 23։)

Սեւաթոյր է կրկին կապուտակն. (Փիլ. ել. ՟Բ. 123։)

(Ծով երեւի ի գոյն) մերթ ծիրանւոյ, մերթ կապուտակի. (Վեցօր. ՟Դ։)


Կապուտակագործ

adj.

cf. Կապուտակագոյն.

· Calfa

NBHL (1)

Երկնագոյն՝ կապուտագործն. (Ոսկ. ես.։)


Կապուտակեայ

adj.

cf. Կապուտակագոյն.

· Calfa

NBHL (4)

Ճարմանդս կապուտակեայս։ Առ կապուտակեայ ժապաւինեաւն։ Զվիժակսն կապուտակեայս։ Զնուարտանս նորա կապուտակեայս. (Ել ՟Լղ. ՟Ի՟Զ. 4։ ՟Լ՟Թ. 30. 34։ Թուոց. ՟Դ. 25։)

Զգեստ՝ կրկին կապուտակեայ. (Փիլ. քհ. ՟Ա։)

Ի հաստատութեացն, որ կամարն է կապուտակեայ. (Մագ. ՟Բ. ՟Ի՟Թ։)

Սրբոցն այն արեամբ կապուտակեայ ծովուն փոխեալ յարիւն. (Տաղ.։)


Կառամ, ացի

vn.

cf. Խենեշանամ.

· Calfa

NBHL (1)

Բառ ռմկ. որպէս Խենեշանալ. թերեւս նոյն ընդ Իշանալ, որպէս գիջանալ. եւ կամ մերձիլ ի կայռին.


Կառամուտ, մտաց

adj.

hamessed to a coach;
— դուռն, carriage-gate.

· Calfa

NBHL (2)

Մտեալն ընդ կառօք. ձի կառաձիք՝ ուրոյն յարձակ երիվարաց հեծելոց.

Զգարին զյարդն երիվարացն եւ կառամտացն բերէին. յն. ձիոց եւ կառաց. (՟Գ. Թագ. ՟Դ. 28։)


Կառաչ

cf. Կառանչ.

· Calfa

NBHL (4)

Արտասուք այրւոյ զծնոտիւք իջանեն, եւ կառաչ նորա ի վերայ իջուցանելեաց նորա. (Սիր. ՟Լ՟Բ. 18։)

Բազմութեամբ կառաչ բարձեալլային ի տանն աստուծոյ. (Փարպ.։)

Իսկ զկենդանեացն զկառաչ ո՞ր լսելիք տանել կարէին. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Ի հրապարակացն մովաբու ելանէր գոչումն եւ կառաչ։ Լսիցեմք զկառաչ ուրուք, յորժամ զբողոք բառնայցէ։ Գոչիւն եւ կառաչ մարցն խանդաղատելոց. (Ոսկ. ես. եւ Ոսկ. եբր. եւ Ոսկ. մտթ.։)


Կառոյց

cf. Կառուցումն.

· Calfa

NBHL (3)

(լծ. թ. գուռուլուղ ). Կառուցումն. կառուցեալ ինչ. կազմած. կայք. նեցուկ. դիրք.

Քնար է հոգին, եւ կառոյց լարիցն (կամ չարիցն) ներքնագոյն բանն, եւ կնտընդոց՝ միտք. (Վրդն. սղ. եւ Վրդն. քրզ.։)

Գահոյս եւ բազմոցս եւ կառոյցս ողկուզին. ((Նոյն. =) Վրդն. յանթառամն.։)


Կասկածաւոր

adj.

suspicious, distrustful, diffident, doubtful;
— լինել ումեք, to become suspicious of.

· Calfa

NBHL (3)

Հաստատագոյն լինել ի կասկածաւոր պատգամացն. (Արծր. ՟Դ. 4։)

Կասկածաւոր հաշտութիւն, կամ պատժապարտութիւն. (Նար. ՟Խ՟Ը։)

Ոչ զամենայն կասկածաւոր խրամս ամրացուցէր զմտից չարին. (Մաշկ.։)


Կասկածոտ, աց

adj.

suspicious, mistrustful, distrustful, umbrageous;
apprehensive, uncertain, irresolute;
ի միտս —ս լինել վասն, to suspect, to want confidence in, to be suspicious of.

· Calfa

NBHL (2)

Եւ էր ինքն ի միտս կասկածոտս. յն. ի կասկածի. (՟Բ. Մակ. ՟Դ. 34։)

Նենգաւոր եւ կասկածոտ. (Եզնիկ.։)


Կասկաջուր, ջրոյ

s.

malt-liquor, beer;
— սեղանոյ, table-beer;
— ընտիր, ale;
զօրաւոր or սեաւ —, porter;
— յոռի, swipes.

· Calfa

NBHL (4)

Ջուր կասկի, այս ինքն գարւոյ. գարէջուր. գարիի ջուրը կամ քամուքը

Էր կերակուր նորա կասկաջուր. (Վրք. ոսկ.։)

Սուղ ինչ բանջար, եւ ունդս եւ կասկաջուր. (Վրք. եւագրի.։)

Ամենեքեան սոքա ի միոյ իբրեւ ի կասկաջրէ եւ ի համաքամուածէն ընկալեալ մասն արեան. (Մագ. ՟Ծ՟Ե։)


Կատարած, ից, աց

s.

end, extremity, term;
accomplishment, consummation;
end, close, expiration;
effect;
destiny;
ածել ի —, ի — հասուցանել, to conduct to the end, to put the finishing touch, to accomplish, to perfect;
նորանշան կալաւ նա —, strange was his destiny;
մինչեւ ի — աշխարհի, to the end of time, when time shall be no longer;
այլ չեւ է —, but the end is not yet.

· Calfa

NBHL (6)

τέλος finis ἕσχατον ultimum πέρας terminus, ora. Կատարուած. կատարումն. լրումն. գլխաւորումն. վճարումն. սպառուած. աւարտ. եզր. վախճան. վերջ. ծագ. ծայր. լմըննալը, վերջը.

Կատարած օրինացն քրիստոսի է։ Սկիզբն եւ կատարած, առաջին եւ վերջին։ Ոչ սկիզբն աւուրց, եւ ոչ կատարած կենաց։ Յետ կատարածի աւուրցն՝ հրաման ետ թագաւորն ածել զնոսա։ Ի սկզբանէ մինչ զկատարած։ Ի կատարած (յն. εἱς τὸ τέλος , որ եւ Ի ՍՊԱՌ )։ Ի կատարած՝ զամօթ դաւոյն ժառանգեր։ Յետին կատարած համարեցան։ Նստեր՝ տեսանել զկատարածն։ Չեւ է կատարած։ Ապա եկեսցէ կատարած։ Հունձքն կատարած աշխարհիս է.

Լայն ճանապարհս, միով կատարածաւ յանգեալ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Եպիկուրոս կատարած ամենայն բարութեան զհեշտութիս դներ. (Նոննոս.։)

Ասէ ի կատարածի գրոցն. (Իգն.։)

Կատարած առաքինութեան կենաց՝ առ աստուած նմանութիւն է. (Նիւս. երգ.։)


Կատարեալ

adj. gr. fig.

perfect, accomplished, finished, consummated, complete, entire;
preterite, past tense;
այր —, man of ripe years, grown up;
perfect man;
— աւուրբք, advanced in years, old, aged;
decrepit, worn out with age;
լինել եւ եւս —, to improve;
տալ իշխանութիւն, to empower, to give full powers to.

· Calfa

NBHL (6)

τέλειος perfectus. որ եւ ԿԱՏԱՐՈՒՆ. Լրացեալ եւ անթերի յիւրում կարգի. ծայրագոյն կատարելութեամբ. հասեալ ի չափ լաւութեան կամ հասակի.

Եղերուք դուք կատարեալք, որպԷս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալ է։ Եթէ կամիս կատարեալ լինել։ Զիմաստութիւն խօսիմք ընդ կատարեալս։ Այր կատարեալ։ Կատարելոցն է հաստատուն կերակուր։ Ոչխար կատարեալ։ Կամքն աստուծոյ կամ պարգեւք կամ սԷր կամ գործ կամ ատԵլութիւն կատարեալ. եւ այլն։ Զի եթԷ առն կատարելոյ (եւ ոչ ներքինւոյ) կին էր, ապա ոչ այնպԷս ի վԷգ գայր ընդ յովսեփու. (Կիւրղ. ծն.։)

Փոխանակ կաթին եւ մեղու տղայոց՝ բեւեռք խաչ կատարելոց. (Եփր. համաբ.։)

Կատարեալ իմաստասէր, կամ թիւ, կամ արդարութիւն, մաքրութիւն եւ այլն. (Սահմ.։ Պիտ.։ Նար.։)

Կատարելում քերականի կամ երաժշտականի ոչինչ պետք են պատուիրանի յարհեստս. (Փիլ. այլաբ.։)

ԿԱՏԱՐԵԱԼ Ժամանակ բայի՝ ըստ Հին քեր. է, Գերակատարն կամ Անցեալն ընդհանրապէս։


Կատարեմ, եցի

va.

to finish, to end, to accomplish, to complete, to consummate;
to crown, to effectuate, to execute, to perfect, to fulfil, to realize;
to improve;
to consecrate, to hallow, to sanctify;
to initiate;
— զպարտս, to perform, to fulfil a duty;
— զխորհուրդ, to carry out a project;
— զկամս անձին, to have one's will, to be contented, to do according to one's desire;
— զկամս ուրուք, to fulfil the wishes of, to humour, to content;
— զբարկութիւն իւք յոք, to glut one's wrath or vengeance on;
— զնթացս, զաւուրս իւր, to terminate one's career;
to end one's days;
— զհոգի, to give up the ghost, to expire, to die.

· Calfa

NBHL (12)

τελειόω, τελέω, συντελέω perficio, consummo, perpetro . Ի կատար հասուցանել. գլխաւորել. բովանդակել. աւարտել. լրացուցանել. լնուլ. առնել. վճարել. վախճանել. կր. վախճանիլ, լրանալ, եւ կատարեալ լինել. լմնցընել.

ԿԱՏԱՐԵԼ. τελειόω initio, instro, consecro. Սրբել տեառն. նուիրել որպէս զսրբազան ինչ. քահանայագործել. մկրտել.

Զի՞նչ գործեաց կամ ո՞ւր կատարեցաւ. (Խոր. ՟Բ. 31։)

Կատարել զգործ կամ զգործս. զընթացս, զաւուրս։ Յերիր աւուր կատարիմ։ Իբրեւ կատարեցաւ, եղեւ եւ այլն։ Իմի կանգուն կատարեսցես զնա ի վերուստ։ Կատարեցան երկինք եւ երկիր։ Ընդ առն կատարելոյ կատարեսցիս։ Սկսայց, եւ կատարեցից։ Շինել եւ կատարել։ Բժշկութիւնս կատարեմ։ Զհրաման թագաւորին վաղվաղակի կատարէր։ Մինչեւ կատարեալ էր նորա զխօսսն ի մտի իւրում։ Իկատարել բանին տեառն։ Կատարեաց զհոգին ի վերայ մահճացն. (յն. պակասեաց շունչն։) Զհետ որդւոցն եւ մայրն երանելի ի նոյն օրէնս կատարեցաւ։ Ծեր հանդերձ կատարելովն աւուրբք։ Տարին կատարեցաւ. եւ այլն։

Քաջ նահատակացն, որ անգէն ի տեղւոջն կատարեցան. (Եղիշ. ՟Ղ։)

Որք կատարին խոնարհութեամբ անպատուութեան փափագեն. (Կլիմաք.։)

Տուողի զշնորհ կատարեա՛. այսինքն հատո՛. (Բրս. յուդիտ.։)

Կատարեսցես զձեռս ահարոնի եւ զձեռս որդւոց նորա. (Ել. ՟Ի՟Թ. 9։ Ղեւտ. ՟Ժ՟Զ. 32։ (որ եւ ասի, Լնուլ զձեռս։))

Որք ոչ են կարօղ զմատուցեալսն կատարել։ Միով պատարագաւ կատարեաց զսրբեալսն ի մշտնջենաւորս. (Եբր. ՟Ժ. 1. 14։)

Եւ նորա մարմին զնոյն կատարեմք. (Լմբ. ատ.։)

Դու եւ յաստուածայինսն կատարիս խորհուրդ. (Շար.։)

Զդեցուցանեն նմա հադերձս կատարեցելոյն պատշաճս (այսինքն սպիտակս յետ մկրտելոյն). (Դիոն. եկեղ.։)


Կարգաթող

adj. s.

unfrocked;
apostate;
— լինել, to throw off the cowl, to renounce holy orders.

· Calfa

NBHL (2)

Որ ի բաց թողու լքանէ զկարգ սրբազան.

Նոր կամ երկրորդ յուլիանոս եղեալ՝ կարգաթող լիներ. (Մարթին.։)


Չորեքկերպ

adj.

cf. Չորեքկերպեան.

· Calfa

NBHL (5)

Որ ի հրեղէն կառսն չորեքկերպիցն վերայ հանգչի. (Զքր. կթ.։)

Չորեքկերպիցըն նըմանի՝ յերկրի աթոռք երկնաւորի։ Չորեքկերպեան կենդանեացն զխորհուրդ քարոզեաց ամլորդին։ Չորեքկերպեան կենդանիք վայելուչ աղաղակեն. (Շար.։)

Չորեքկերպեան ձեւով կենդանի պատկեր. (Պիսիդ.։)

Սա (ղուկաս) ի չորեքկերպեան կառսն օրինակեցաւ եզամբն. (Հ. կիլիկ.։)

Նոյի նշանակեալ չորեքկերպեան տապանագործ օրինակաւ. (Կիւրղ. խչ.։)


Չորեքպատիկ

cf. Չորեքին.

· Calfa

NBHL (3)

Չորեքկին. չորեքկնակի. առաւելեալ չորիւք. չորս խաթ.

Ընդ չար գործելոյն չորեքպատիկ զդարձն անդրէն տալ. (Իգն.։)

Չորեքպատիկ հատուցանել յօրէնսն հրամայեցաւ զգողութեանն վճարումն. (Շ. ընդհանր.։)


Չորեքօրեայ, էի, ից

adj. adv. med.

of four days;
the fourth day;
— տենդ, quartan, quart ague;
— տենդ թեթեւ, slight quartan-ague;
— տենդ սաստիկ, very bad quartan-ague;
չորեքօրէիւք պահել, to fast four days;
կերեկրիլ զչորեքաւուրբք միանգամ, to eat once in four days.

· Calfa

NBHL (12)

ԶՉՈՐԵՔԱՒՈՒՐԲՔ ՉՈՐԵՔՕՐԻՒՔ. Յետ չորից աւուրց. յաւուրն չորրորդի. չորս օրն անգամ.

Կերակրէր՝ երբեմն զերկու աւուրբ, եւ երբեմն զչորեքաւուրբք միանգամ։ Թո՛յլ տուր ե՛ղբայր. (եւ չորեքօրիւք) (այս ինքն չորեքօրէիւք) պահեցի. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Ա։)

Եգիտ զնա չորեքօրեայ ի գերեզմանի։ Արդ հոտեալ իցէ, քանզի չորեքօրեայ է. (Յհ. ՟Ժ՟Ա. 17. 39։)

Զչորեքօրեայն արձակեաց. (Նար. յովէդ.։)

Զչորեքօրեայ զմեռեալն ... կոչեցեր ի թաղմանէ։ Աստուածաբար կոչեաց զմեռեալ չորեքօրեայն ի թաղմանէ։ Գտին կենդանացեալ զչորեքօրեայ զմեռեալն. (Շար.։)

Զգործ յարութեան չորեքօրէին տեսանելով՝ սքանչացան յոյժ. (Ճ. ՟Գ.։)

Քառապատիկ շրջաբերութեամբ ժամանակի մաքրելով՝ չորեքօրեայ ջերմութիւնք (այս ինքն տենդս) գործեն. (Պղատ. տիմ.։)

Արեգակնդ՝ չորեքօրեայ ստեղծաւ». (Կոչ. ՟Ժ՟Ա.) իմա՛ ըստ յն. իբրու մ. ի չորրորդ աւուր.

Զարեգակնս զայս՝ որ չորեքօրեայ արարած է նորա»։ (՟Ժ՟Բ.)

ԶՉՈՐԵՔԱՒՈՒՐԲՔ ՉՈՐԵՔՕՐԻՒՔ. Յետ չորից աւուրց. յաւուրն չորրորդի. չորս օրն անգամ.

Կերակրէր՝ երբեմն զերկու աւուրբ, եւ երբեմն զչորեքաւուրբք միանգամ։ Թո՛յլ տուր ե՛ղբայր. եւ չորեքօրիւք (այս ինքն չորեքօրէիւք) պահեցի. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Ա։)

τετρήμερος quatriduanus τεταρταῖος quartanus. Որ ինչ հայի ի միջոյ չորից աւուրց. եղեալն ի չորից աւուրց հետէ, եւ ի միջոցի նոյն չափ աւուրց, կամ յաւուրն չորրորդի. չորս օրւան.


Չորիր

adj.

fourth;
— մասն, the fourth part, a quarter, quadrant.

· Calfa

NBHL (4)

Նոյն ընդ Չորրորդ. որպէս ա.

Չորիր մասն քո մահու սպառեսցի. եւ չորիր մասն քո սովով վախճանեսցի ի միջի քում. եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի. (Եզեկ. ՟Ե. 12։)

(Զլոյս) զեռական աւուրցն՝ ի չորիրն օր տարրացոյց (յարեգակն). (Սարկ. տոմ.։)

Նախ՝ վերածանութիւն, երկիր՝ զրուցատրութիւն. երիր՝ լեզուաց բացատրութիւն. չորիր՝ ստուգաբանութեան գիւտ. (Թր. քեր.։)


Չորրեկ, ի

cf. Չորքոտանի.

· Calfa

NBHL (2)

Որ գայ կամ գնայ ի չորս. չորքոտանի.

Եւ զամէն կենդանի՝ չորք ըստ ոտիցն, զոր չորրեկ կոչեն. (Վրդն. ծն.։ 4)


Չորրորդ, աց

adj. adv. s.

fourth;
fourthly;
four;
quarter;
— տասն, forty;
չորից —աց զինուորք, four quaternions of soldiers;
—ք, the marrying four times;
the fourth marriage, or the fourth time married.

· Calfa

NBHL (16)

Օր չորրորդ։ Գետն չորրորդ։ Ի չորրորդում ազգի։ Ի քսաներորդի եւ չորրորդի.եւ այլն։

Ի կենդանեաց ծնունդս՝ նախ առաջին է սերման ցանումն ... եւ չորրորդ ի վերա ամենայնին, կատարելութիւն՝ ծնունդ. (Փիլ. լին. ՟Գ. 12։)

Իսահակ՝ առաջին էր յաբրահամէ. եւ երկրորդ՝ եսաւ. երրորդ՝ հռագուէլ. չորրորդ՝ զարէ. եւ զյոբաբ հինգերորդ թուեաց. (Իսիւք.։)

Մատնեար չորից չորրորդաց զինուորաց պահել զնա». (Գծ. ՟Ժ՟Բ. 4.) իմա՛ չորրորդաւորաց՝ կարգելոց յիւրաքանչիւր բաժանմունս չորից պահուց.

Չորրորդ տասն ոստք պտղաբերեցին։ Չորրորդ տասունք զինուորք. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Զչորրորդ տասանցն լցուցեր զպակասութիւն։ Լցուցին զպակասումն չորրորդ տասանցն, կամ տասինն. (Գանձ.։ Շար.։)

ՉՈՐՐՈՐԴ. գ. Չորիր մասն. քառորդ.

Զչորրորդ դորակի գինւոյ։ Զանգեալ իւղով, չորրորդաւ դորակին. (Ել. ՟Ի՟Թ. 40։ Թուոց. ՟Ժ՟Ե. 4։)

Ցանեցաւ սերմն յերկիր. ապա խաղաց ի վեր եւ ի վայր ... ապա աճեաց, եւ չորրորդ՝ զպտուղն եբեր։ Նախ առաջին ... ապա ... եւ երրորդ ... եւ չորրորդ, եւ այլն. (Փիլ. լին. ՟Գ. 12. եւ այլն։)

Չորրորդ անգամ զայս ասացին զնա։ Ոչ թէ չորրորդ անգամ, այլ եւ բիւր անգամ. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Երրորդ անգամ՝ զի ... չորրորդ անգամ՝ զի. (Ոսկ. մ. ՟Ա. 6. եւ այլն. ստէպ։)

ՉՈՐՐՈՐԴՔ Չորրորդ անգամ ամուսնացեալք, կամ չորրորդ ամուսնութիւն.

Երրորդք, չորրորդք, հինգերորդք. (Կանոն.։)

τέταρτος, -η, -ον quartus, -a, -um τετράς, τετραδείον quaternio. Վերջինն ի չորս թիւս եւ ի թուեալս.

ՉՈՐՐՈՐԴ. մ. τέταρτον quartum. Ի չորրորդ նուագի.

ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ. մ. ... τέταρτος, τετράκις quarta vice, quater, quarto. Ի չորրորդ նուագի. եւ Չորիր. այն չորրորդ հաշուեսցի՝ զի եւ այլն.


Չորք, րից

adj.

four;
— անգամ, four times;
ի չորս գնալ, to go upon all fours;
բարձեալ ի չորից, borne by four men;
որ օր — էին ամսոյն, on the fourth, on the fourth of the month.

· Calfa

NBHL (15)

Ի չորս առաջս։ Ամս հարիւր երեսուն եւ չորս։ Չորք թագաւորք։ Ի չորից կանգնոց։ Որ օր չորք էին ամսոյն (ըստ եբր. ուր յն. է՝ չորրորդ). եւ այլն։

Ընդ չորս կողմանս։ Չորից նիւթոցս. (Եղիշ.։)

Վախճանէր առ չորիւք որդւովք». այսինքն թողեալ զչորս զաւակս. (Եւս. քր. ՟Ա։)

ՉՈՐՔ ԱՆԳԱՄ. մ. Չորիցս. չորրորդ անգամ. չորս հեղ.

Չորք անգամ եկին կանայքն ի գերեզմանն. (Սկեւռ. յար.։)

ՉՈՐՍ. Դուն ուրեք գտանի իբր ուղղ. հանգոյն ռմկ. չորս.

Ի նորոց կտակարանաց չորս աւետարանք միայն. (Կոչ. ՟Դ։)

Անտի բաժանին չորս գետք. (Տօնակ.։)

Դասն՝չորս մարդ է. (Լծ. կոչ.։)

Առաջնորդք նախանձու .. ի յայտնի եպիսկոպոսաց չորս. (ա՛յլ ձ. չորիս) (Վրք. ոսկ.։)

ՉՈՐՍ. մ. Չորք անգամ.

(Հարկանէ) չո՛րս երի՛ս անգամ ի կողմանսն չորեսին։ (-Ժբ թիւն) կէս ունելով զվեցեակն. եւ չո՛րս զերիսն, եւ երեք (անգամ) զչորսն, եւ մի զերկոտասանն. (Յհ. իմ. եկեղ.։)

Յարուցեալ աղեքսանդրոս ի գահոյիցն՝ շիջոյց զճրագն, եւ ի դուրս ելեալ՝ ի չո՛րս գնայր առ գետովն. (ա՛յլ ձ. չորեքյափք գնայր) (Պտմ. աղեքս.։)

Իբրեւ զմանուկս մատաղս եմք, որք ի չորից զեռան, եւ գնալ յոտից ոչ կարեն. (Կլիմաք.։)

եւ նախդրիւ՝ զչորս կամ չորս. ի չորս. ընդ չորս (լծ. եւ նոյն ընդ Քառք. որպէս եւ ընդ պրս. չէհար, չահար, չառ ). τέσσαρες, τέτταρες quatuor չորս. Թիւ՝ միով աւելի քան զերիս. երկիցս երկու.


Չու, ոց

s.

way, road;
journey, travel, voyage;
departure;
decamping;
removal, removing;
march, marching;
campaign;
expedition;
— առնել, ի — անկանել, to begin a journey, to set out, to start, to go away, to leave, to remove;
— առնել զօրաց, to decamp, to break up the camp, to march.

· Calfa

NBHL (13)

Գրեաց Մովսէս զչուս նոցա եւ զբանակետղս իւրեանց։ Յամենայն ի չուս իւրեանց. (Թուոց. ՟Լ՟Գ. 2։ Ել. ՟Խ. 36։)

Խորդք կամ կռնկունք չուօք յաշխարհէ յաշխարհ շրջին. (Վեցօր. ՟Ը։)

Ի չուի փողով յարեաց բանակն սպարապետն միայն արեաց իշխէ մտանել. (Փարպ.։)

Եւ այսպէս աշտիճանօք ելիցն եւ չուոց յանապատէն գալ յերկիր վտակաց իւրոց. (Արշ.։)

Ի նախընթաց չուս աստիճանաց (բանիս՝) օթեւանացս պատրաստութեան։ Ղեկացն կառուցմունք անդրէն սուզան. չուոցն յարմարութիւն պակասեցան. (Նար. ՟Բ. եւ ՟Ի՟Ե։)

Ի բա՛ց վարեա զչուն շրջագայութեան, որ ի սուգս խորագոյնս եկեսցէ. (Կլիմաք.։)

Զի՞նչ էր այն ամենայն չու՝ որ ինձ դիպեցաւ։ Գայր չու մեծ եւ ամբոխ բազում. (Ծն. ՟Լ՟Գ. 8։ ՟Ա. Մակ. ՟Թ. 39։)

Չու արարեալ աբրամու, եկն բնակեցաւ առ կաղնւոջն մամբրէի։ Չու արար վաղվաղակի ի կողմանս անտիոքայ։ Չու առնէր խաղայր գնայր հեղիոդորոս կամ անտիոքոս։ Չու դարձի առնել (այսինքն դառնալ). (Ծն. ՟Ժ՟Գ. 18։ ՟Ա. Մակ. ՟Զ. 63։ ՟Բ. Մակ. ՟Գ. 8։ եւ ՟Բ. 2։ ՟Գ. Մակ. ՟Բ. 12։)

Ամենայն ախիւ իւրեանց չու արարեալ, յուղի անկեալ. (Ագաթ.։)

Ի չու անկեալ՝ առաքէ գաղտագնաց հատեւակս. (Խոր. ՟Բ. 81։)

ἅπαρσις, πορεία, ἁναζύγη discessio, discessus, profectio, iter, castrum motio, expeditio. Արմատ Չուելոյ. Ելք ի տեղւոջէն իւրովքն հանդերձ, եւ երթ այլուր. ուղեւորութիւն. շարժումն բանակի կամ վրանաւորաց. կէօչ.

ՉՈՒ. παρεμβολή castra ἁποσκευή apparatus. Բանակ. կարաւան. հանդերձանք. աղխ. կահ կարասի.

Ընդ ամենայն չուս ճանապարհին». (՟Ա. Մակ. ՟Ե. 63.) յն. լոկ՝ ճանապարհ. ὀδός via.


Չուեմ, եցի

vn. fig.

cf. Չու առնեմ;
to die.

· Calfa

NBHL (3)

Չուեաց աբրամ, եւ գնաց բնակեցաւ յանապատի։ Խօսեա՛ց ընդ որդիսդ իսրայէլի, եւ չուեսցեն։ Չուէին որդիքն իմրայէլի։ Չուեցին (որդիքն իսրայէլի) յռամեսսեայ ... չուեցին ի բովթանայ ... չուեցին. եւ այլն։ Չուեաց յեսու եւ ամենայն իսրայէլ ընդ նմա։ Ի չուել քում յանդաստանացն եդովմայ՝ երկիր շարժեցաւ։ Չուել գնալ ի բետիղուա։ Չուէր գնայր անդրէն ի բանակն իւր։ Յարուցեալ չուեցաք ի գետոյն բերայ։ Չուեաց խաղաց գնաց յուդա։ Չուեաց եւ եկն ի պտղոմէոս, եւ այլն։

Չուեսցեն ի նմանէ». այսինքն ի բաց մեկնեսցին. (Եփր. թագ.։)

ἁπαιρέω, ἑξαιρέω discedo, cedo, recedo ἁναζεύγνυμι , ἁποσκηνόω moveo castra, vel tentorium ἁπέρχομαι abeo. Չու առնել, ի չու անկանիլ. շարժիլ բանակաւ՝ երթալ այլուր. խաղալ բազմութեամբ վրանաւորաց, զօրաց, եւ այլն.


Չպէտ

adj.

useless, good for nothing, vile, bad, worthless;
—ս առնել, not to care for or about, to do without, to dispense with, not to mind, to neglect, to pass over, to omit.

· Calfa

NBHL (5)

(Յարեաց աշխարհին) լինի հրամուշկ չպէտ, եւ ոչ ազնիւ. (Խոր. աշխարհ.։)

ՉՊԷՏՔ գ. Անհոգութիւն. ուստի ՉՊԷՏՍ ԱՌՆԵԼ, Անպէտ եւ աւելորդ համարել. չառնել ինչ փոյթ. անտես առնել.

Այնպէս չպէտս առնէին մարմնաւորացս, եւ միայն հոգեւորացն եւեթ կային պատկառ. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Սպառնացաւ դժգմնելով՝ եւ ասէ. զի՞նչ զմտաւ ածելով՝ այսպէս չպէտս արարեր վասն մեր հոգալ. (ՃՃ.։)

εὑτελής inutilis, vilis. որ եւ ՉՊԻՏՈՅ. Անպէտ. անպիտան. չնչին.


Չսուտ

cf. Անսուտ.

· Calfa

NBHL (2)

cf. Անսուտ.

Բազումք ընկալան զամենայն բանս չարս, այլ ճշմարիտ եւ զչսուտ. սոքա ոչ երանին, այլ հերիքին արժանապէս. (Մեկն. ղկ.։)


Չտես, աց

adj.

blind to, conniving at;
ընդ — առնել, —անելոյն առնել, close the eyes to, to pass over, to wink at.

· Calfa

NBHL (3)

Որպէս թէ ընդ չտես արար. (Զենոբ.։)

Անտես, որ ոչն տեսանէ. իբր ոչ տեսօղ. չտեսնօղ, չտեսնելու պէս.

(Մեղուցեալն) ի տեսողացն երկնչի, ի չտեսացն զանգիտէ. (Մաշկ.։)


Չքաւոր, աց

adj.

needy, indigent, necessitous, poor, beggarly;
— եմ յամենայնէ, I possess nothing, I am penniless;
— է, he is in a state of necessity, of want, poverty or need.

· Calfa

NBHL (6)

οὑκ ἕχων non habens, inops. Որոյ չիք ինչ. չունեւոր. աղքատ. եւ Անշուք. անբաժ. յետնեալ. յետին.

Յամօթ առնէք զչքաւորսն. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 22։)

Այրեաց եւ որբոց եւ չքաւորաց հանգիստ եւ դարման առնէր. (Բուզ. ՟Դ. 4։)

Յաննիւթոյ, չքաւոր, եւ յանկերպարան նիւթոյ. (Ագաթ.։)

Յամենայն պիտոյից չքաւոր։ Չքաւոր ի գիտութենէ. (Ճ. ՟Գ.։ Զքր. կթ.։)

Մեծամեծք ի չքաւոր աղքատութիւն անկան. (Ասող. ՟Բ. 4։)


Չքաւորիմ, եցայ

vn.

to grow poor, to become needy, to want, to be in need, in extreme want, without resources, in straitened circumstances;
ոչ չքաւորէր անենազօր ձեռն քո արձակել, it was not difficult for Thy Almighty hand to send.

· Calfa

NBHL (9)

Չքաւորեալ եղբայր քո վաճառեսցի։ Սկսաւ ինքն չքաւորել. (Ղեւտ. ՟Ի՟Բ. 47։ Ղկ. ՟Ժ՟Ե. 14։)

Ո՞ւր են գանձք արդարութեան, զի այդպէս վաղվաղակի չքաւորեցար. (ՃՃ.։)

Ոչ չքաւորէր ամենազօր ձեռն քո՝ արձակել ի վերայ նոցա գազանս. (Իմաստ. ՟Ժ՟Ա. 18։)

Ապա թէ այլ ուստեք կամիցիս ճշմարտագոյնս զնոյն ուսանել, սակայն եւ ոչ զայն չքաւորեսցուք ցուցանել. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Վասն զի իմ չքաւորեալ գոլով ի բոլորից արգասեաց բարեմասնութեանց. (Սկեւռ. աղ.։)

Բազումք ի յունաց՝ որ զընտրութիւնն այսպիսի ինչ իրաց ուսանել փութային, չքաւորեցան, եւ յանքնինս անկան. (Կիւրղ. ղեւտ.։)

Եւ ռմկ. ոճով, որպէս Զքանալ. աներեւութանալ. պակասիլ.

Երերնայ աստղն ի յունիսի ՟Ժ օրն. եւ սկսանի ինքն չքաւորիլ ի նոյեմբերի երեք օրն. (Վստկ. ՟Ժ՟Բ։)

ἁπορέω, -ομαι inopiam patior, indigeo, deficio. Չքաւոր լինել. աղքատանալ. ցականիլ. կարօտիլ. եւ Տկարանալ. չկարել. յետնիլ. վերջանալ.


Չքիմ, եցայ

vn.

cf. Չքանամ.

· Calfa

NBHL (2)

cf. Չքանամ.

Վերակացուքն չարեաց իբրեւ զծուխ անյայտ եղեն եւ չքեցան. (Վրք. հց. ՟Դ։)


Չքմեղ

adj. s.

innocent, inculpable;
—ք, excuse, justification;
ի —ս առնել, to excuse;
ի չքմեղս լինել, ի չքմեղիկս լինել, to excuse or justify oneself, to dissemble;
to hide or conceal oneself.

· Calfa

NBHL (5)

Ի ՉՔՄԵՂՍ. Ի ՉՔՄԵՂԻԿՍ. Որպէս թէ չիք մեղ ինչ իւր. անպարտ եւ անմեղ ցուցանելով զանձն.

Լուծեալ զնա ի կենացս, իբրեւ զչքմեղս իմն տարեալ թաղէին զնա. (Յհ. կթ.։)

Ի չքմեղս եղեւ իւրոյ վնասուն. (Շ. թղթ.։)

(Արշակ՝ յետ թաղելոյ զգնէլ) ի չքմեղիկս (կամ ի չքմեղս) եղեալ՝ կոծ մեծ առնէ. (Խոր. ՟Գ. 23։)

Ոչ հանապազ ըստ առաւելութեան կամաց էր ցուցանել նշանս. քանզի պարտ էր երբէք եւ ի չքմեղս լինել». (Ոսկ. մ. ՟Բ. 2.) յն. λανθάνειν . ծածկիլ, կամ զանխլանալ։


Չքոտիմ, եցայ

vn.

cf. Չքանամ.

· Calfa

NBHL (5)

Սեւագունդք դիւացն աներեւոյթք եղեալ՝ չքոտեալք ի տեղւոյն՝ իբրեւ զծուխ պակասեցան։ Որպէս փոթորկեալ հողմ ուժգին յոյժ չքոտեցաւ։ Անդէն չքոտեցաւ այսն չար ի միջոյ նոցա։ Չքատէին (դեւքն) ի նոցանէ՝ յորս էինն. (Ագաթ.։ Ճ. ՟Ա. Ճ. ՟Գ.։)

Անդէն չքոտեալ հետակորոյս եղեւ հակառակորդն հպարտացեալ. (Արիստակ. մկրտ.։)

Զկնի վեց աւուր չքոտեցաւ մունն։ Գողք եւ աւազակք չքոտեալ ջնջէին ի միջոյ. (Վրդն. ել. եւ Վրդն. լս.։)

Լուեալ զիմ անունս՝ վաղվաղակի ի բաց չքոտին. (Երզն. մտթ.։)

ἁφανίζομαι evanesco. (գրի եւ ՉՔԱՏԻՄ) Չքանալ. չիք լինել. անհետ լինել.


Պ (bé)

s.

the twenty sixth letter of the alphabet and the twentieth of the consonants;
eight hundred;
eight hundredth;
It is sometimes used instead of the letters բ and փ as : ամպ — ամբ, ոսպն — ոսբն, ամպարիշտ — ամբարիշտ, սեպհական — սեփական, կարապ — կարափ.

· Calfa

NBHL (5)

Տառ բաղաձայն՝ անուանեալ Պէ, ի կարգէ լերկ կամ նուրբ տառից. զի նրբագոյն է քան զբ, որ արդէն նուրբ է քան զի, եւ առ կարի նրբութեանն շփոթի ընդ վ, եւ ընդ ւ, առ եբր. եւ յն։

Ի մեզ լծորդ է ընդ բ, եւ ի տառադարձութեան զամենայն բ կամ փ տառս այլոց ազգաց վերածեմք ի պ. եւ պ այլոց փոխի ի հյ. բ. տես զոր ասացաքն ի տառն բ։

Իբրու նշանակ թուոյ՝ է Ութ հարիւր։

Ի խրատ պատանեկաց սովին նշանագրով նաւագի.

Պէն պատուիրէ պարկեշտ լինել, մի զորովայնըդ խըճողել. մի՛ զգինի բնաւ սիրել, մի տարաժամ զբերանդ յածել. Շ. այբուբ։


Պալատ, ի

cf. Պալատն.

· Calfa

NBHL (11)

Առաքեաց գան տիոքոս յարդարիչ իւրոյ պաղատանն. (Խոր. Գ. 5։)

Ապանաւ (կայսրն) ի պաղատան։ Մեռաւ ի պաղատան. (Եւս. քր։)

Յարուցեալ չոգաւ ի դուռն պաղատին. (Ոսկիփոր։)

(Վասն նոր հռովմայ) պաղատն ասեն, որ թարգմանի արքունի. (Փարպ։)

Վասն հաւատարիմ թագաւորին եւ ամենայն պաղատին (կամ պաղատան). (Ոսկ. պտրգ։)

Գայ ի պաղատէ անտի բազում իւիք զբաղեալ։ Նստաւ անդէն ի պաղատին. (Ճ. Ժ։)

Դարձաւ թագաւորն կոստանդիանոս ի պաղատան։ Զսուրբ հայրապետն սեղբեստրոս ընդ իւր տանէր ի պաղատանն. (որպէս թէ ուղր. իցէ Պաղատան)։ Եփիմիանոս ի պալատն իւր ունէր շինեալ եկեղեցի։ Ի պալատին եկաց ամս քառասուն։ Ներքինի մի ի պալատէ անտի է. եւ այլն. (Վրք հց։)

Անդէն իսկ ի պաղատ թագաւորին պարսից. (Պտմ. վր։)

Զաշխարհ իբրեւ զթագաւորութիւն ստեղծ, եւ զդրախտն որպէս պաղատ թագաւորի. (Ոսկիփոր։ Իսկ Վրդն. պտմ.)

Զպատուական թագն եւ զպաղատն առաքէ ի տուն հօր իւրոյ. թուի յայտ առնել զպալասական զարդս, կամ զվաղակաւոր, եւ այլն։

παλάτιον, palatium. գրի եւ ՊԱՂԱՏ, ՊԱՂԱՏՆ. Բառ յն. եւ լտ. բալա՛դիօն, բալա՛ցիում. որ պէսպէս մեկնի առ հնախօսս նոցա։ Ի մեզ վարի որպէս Ապարանք. արքունիք. տուն եւ աթոռ եւ քաղաք արքունի. եւս եւ ապարանք երեւելի իշխանաց եւ այլն. սարայ.


Պակասեմ, եցի

vn. ast.

to fail;
to want, to be wanting in, to lack, to run short;
to lessen, to grow less, to diminish, to cease;
to weaken, to swoon;
to die;
— լուսնի, wane —եալ ի մտաց, mad, foolish;
—եալ են ոգիք նոցա, they are exhausted, worn out;
—եցին աչք իմ յարտասուաց, my eyes are weary with weeping;
մի թէ —եցա՞յք իմիք, have you perhaps wanted for any thing ?
զի՞նչ այլ —սէր ինձ ի բարեբաստութիւն, what was wanting to my happiness ? to be eclipsed.

· Calfa

NBHL (9)

Ոչ ինչ պակասի ի նոցանէ։ Պակասեալ էր ի Սառայէ լինել ի կանանց օրինի։ Պակասեալ Աբրաամու՝ մեռաւ։ Պակասեաց արծաթ։ Պակասեցին ռոճիկք, ջուրք, կեանք իմ։ Պակասեսցին որպէս ծուխ՝ զի պակասէ.եւ այլն։

Մարթի եւ ի ծովէ ալեաց պակասել, եւ ոչ մարդկան ի վշտաց եւ ի հոգոց պակասել. (Ոսկ. մ. ՟Բ. 6։)

Պակասին մեղք եւ մեղաւորք յերկրէ ի նորանալ ամենայն երկնի եւ երկրի. (Վրդն. դան.։)

ՊԱԿԱՍԵԼ. որպէս Նուաղիլ լուսաւորաց. խաւարիլ. ստուերանալ. բռնուիլ.

Զիա՞րդ հնար էր պակասել արեգականն ի լրման լուսնին ... բայց այս վասն չարչարանաց արարչին հրաշագործեցաւ. (Մեկն. ղկ.։)

Պակասեալ սպառեալ են ոգիք նոցա։ Պակասեալ էին նոքա ի ծարաւոյ. (Յուդթ. ՟Է. 16։ ՟Ը. 9։)

Սկսաւ պակասել վահան. (Մամիկ.։)

ՊԱԿԱՍԵՄ կամ ՊԱԿԱՍԻՄ. ἑκλείπω, παρεκλείπω , ἑπιλείπομαι deficio ἑλαττόομαι, ελασσοῦμαι minuor, diminuor ὐστερέω indigeo եւ այլն. որ եւ ՊԱԿԱՍ ԵՄ, ես, է. Պակաս գտանիլ. նուազիլ. կասիլ. դադարել. տկարանալ. չբաւել. չգտանիլ. եւ Կարօտիլ. պակսիլ. էքսիլմեք.

Կամ Նուաղիլ սրտի. լքանիլ. թալանալ. մարմրիլ. ὁλιγοψυχέω anima deficio, pusillo sum animo.


Պակչիմ, եայ

vn.

cf. Պակնում;
to feel giddy, dizzy or stupefied with fear.

· Calfa

NBHL (5)

Նշանօք ցնորիցն պակչէին. (Իմ. ՟Ժ՟Է. 14։)

Ի վեր հանէ, եւ ապա հրամայէ ի վայր հայել. յորժամ պակչի, ի վայր իջուցանէ. (Ոսկ. եբր. ՟Ա։)

Ոչ միայն պակչի ոչ ընդ իրսն, այլ որ բնաւ ի յիշատակս նոցա առանց խռովութեան հաստատեալ կայ. (Եւագր. ՟Ը։)

Տեսանիցէք զարեգակն եւ զլուսին, պակչիցիք, յիմարիցիք. (Եփր. օրին.։)

cf. ՊԱԿՆՈՒՄ, մանաւանդ՝ ըստ որում Ահաբեկ լինել. խռովիլ. ἑλαύνομαι impellor, exagitor πάσχω patior, efficior ἱλιγγιάω vertigine laboro, conturbor.