Entries' title containing ո : 10000 results

Նօտարութիւն, ութեան

s.

notary's functions or profession.

· Calfa

NBHL (2)

Պաշտօն նօտարի՝ գրչի, դպրի. դպրութիւն կամ դպրապետութիւն ի դուռն արքունի.

Քահանայ՝ որ առնէ նօտարութիւն, կամ որսորդութիւն, զժողովուրդսն (նորա) ի բաց առցեն. (Կիր. պտմ.։)


Նօտոս, աց

s.

south wind, bleak wind, sirocco.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած նաև նաւտաւս. նաւտոս) «հարաւային քամե» Ա. րիստ. աշխ. 611. Առաք. պտմ. 435. Առաք. կենդ. էջ 70. Տաթև. հարց. էջ 205, 206.

= Յն. νότος «հարաւային քամի», որից փոխառեալ են նաև լտ. notus, թրք. ❇ lodos «հարաւային տաք քամի» (=ռմկ. լօ-տօս)։ Ըստ այսմ մեր բառի ուրիո տառա-դարձութիւնն է նոտոս։-Յոյն բառը բուն նշանակում է «խոնաւ». բուն ծագումը տե՛ս նայ «թաց» բառի տակ։-Հիւբշ. 368։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (2)

ՆՕՏՈՍ կամ ՆՈՏՈՍ. ռմկ. լօտօս. Բառ յն. նօ՛դօս. νότος , այսինքն Հարաւ. հողմն հարաւոյ. notus, auster, ventus humidus et pluvialis.

Նօտոսք, որ ի միջօրեայէ (շնչեն)։ Ի նօտոսացն՝ այն որ յաներեւան բոլորէն (բեւեռէն) լինի բերեալ, համամարտ է ապարքտիոյ (հակարջայնոյ). եւ նօտոս անուանեալ. եւ լիւանօտոս լինի կոչեցեալ, որ ելանէ ի մէջ լիփսի եւ նօտոսի. (Արիստ. աշխ.։ (Գրի Նաւտաւս, կամ Նաւտոս)։)


Շաբաթալոյծ

s.

sabbath-breaker.

· Calfa


Շաբաթալուծումն, ման

s.

sabbath-breaking.

· Calfa


Շաբաթամուտ, մտից

s.

officer on duty for the week, septimarian;
sabbath-eve.

· Calfa

NBHL (6)

ՇԱԲԱԹԱՄՈՒՏ. Երեկոյն ուրբաթու՝ ուստի սկսանի շաբաթն հրէական. եւ նոյն իսկ օրն շաբաթու՝ տօն հրէական. (որպէս է առ քրիստոնեայս կիրակմուտն, եւ կիրակէն).

Մուտն ի պաշտօն շաբաթական՝ զեօթնեակ մի.

Երրորդ մասն ի ձէնջ մտցէ շաբաթամուտ (յն. մտցէ զշաբաթ)։ Ամենայն որ ելանիցէ ընդ շաբաթամուտսն։ Զմտօղսն ի շաբաթամուտսն հանդերձ ելողօքն ի շաբաթամտէն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ա. 5. 7. 9։)

Հասարակաց էր շաբաթամուտն ըստ կարգի միայնակեցաց. (Եղիշ. ՟Ը։)

Ի շաբաթամտին ժողովել (հրէից) ի հրաւիրեալ տեղին. (Ճ. ՟Բ.։)

Ամսամուտ եւ ամսագլուխ, տարեմուտ, եւ շաբաթամուտ. (Վանակ. տարեմուտ.։)


Շաբաթացուցանեմ, ուցի

va.

to cause to keep the sabbath;
to cause to rest or repose from work, to celebrate the sabbath.

· Calfa

NBHL (4)

ներգործական բայ չէզոքական բայ σαββατίζω sabbatizo, sabbatum ago. Տալ շաբաթանալ. հանգուցանել. դադարեցուցանել ի գործոյ. եւ Շաբաթանալ.

Շաբաթացուսջի՛ք զշաբաթս ձեր. (Ղեւտ. ՟Ի՟Գ. 32։)

Եղեն ի ծառայութիւն, մինչեւհաճեսցի տէր ընդ երկիրն դատարկացեալ. շաբաթացոյց զնա, մինչեւ կատարեաց ամս եօթանասուն. (՟Ա. Եզր. ՟Ա. 58։)

Շաբաթացոյց աստուած զԵրուսաղէմ. (Եփր. աւետար. ըստ Լմբ.։)


Շաբաթաւոր

adj.

septimarian, whose week it is to be on duty.

· Calfa

NBHL (2)

Ո՞րք շաբաթաւորքն են, կահուցն զգուշասցին. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Սոցա ել բաժին վիճակաւ դրանցն գլխաւորութեանց՝ կալ շաբաթաւոր. յն. յօրամուտս. իբր ի սահմանեալ աւուրս ինչ. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Զ. 12։)


Շաբաթումն, ման

s.

keeping the sabbath;
cessation from labour, rest, holiday, vacation.

· Calfa

NBHL (3)

Շաբաթացոյց զնա, եւ զամենայն ժամանակս՝ զոր եղեւ անապատ, համարեցաւ նմա ի շաբաթումն. (՟Ա. Եզր. ՟Ա. 58։)

Պարտ եւ արժան է քեզ անդ աւարտել զաստի շաբաթումն ոգւոց. (Ածաբ. պենտեկ.։)

σαββατισμός sabbatismus. Շաբաթանալն. հանգիստ. դադարումն ի գործոց. դատարկանալն.


Շագանակագոյն

adj.

chestnut-coloured, auburn, nut-brown.

· Calfa


Շալկոց, ի

s.

help-burden.

· Calfa


Շահադիտութիւն, ութեան

s.

speculation.

· Calfa


Շահաժողով

adj. s.

greedy of gain, grasping;
usurer.

· Calfa

NBHL (3)

Որ զհետ է շահս ժողովելոյ. օգտածարաւ. զօշաքաղ. վաշխառու.

Անձինք շահաժողով ընչասիրացն. (Փարպ.։)

Ոմանք ձիաբոյծք, եւ վաճառականք, եւ վաշխառուք, փոխանակ կրօնաւորութեան՝ շահաժողովք. (Կանոն.։)


Շահականացու

adj.

lucrative, useful.

· Calfa

NBHL (1)

Քաղցր եւ շահական է նոցա խօսք բամբասանաց զմիմեանց։ Շահականացու եղեւ, եւ օգտակար. (Մծբ. ՟Ժ՟Թ. եւ ՟Ժ՟Ա։)


Շահասիրութիւն, ութեան

s.

love of gain, selfishness, covetousness, venality.

· Calfa

NBHL (2)

Սէր շահից անկարգ. ագահութիւն.

Ոչ յաստուծոյսն հոգալով՝ զայս առնէին, այլ յիւրեանց շահասիրութիւն. (Գէ. ես.։)


Շահավաճառութիւն, ութեան

s.

commerce, trade, traffic, business.

· Calfa

NBHL (2)

Յոլովս ունէր զշահավաճառութեան պատճառս. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Ուր այժմ շահավաճառութիւնք ողբոց եւ արտասուաց զերկինս գրաւեն. (Նար. ՟Հ՟Թ։)


Շահատակութիւն, ութեան

s.

cf. Շահատակումն.

· Calfa

NBHL (4)

Շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց. (Նաւում. ՟Գ. 2.) յն. հետամուտ. διώκων.

ՇԱՀԱՏԱԿԻՒՆ ՇԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ. ՇԱՀԱՏԱԿՈՒՄՆ. Շահատակելն. արշաւանք. յարձակումն.

Առաջին էք՝ ոչ շահատակութեանս ասեմ, այլ ի մտէ ուղեւորութեան. (Խոր. ՟Գ. 16. (հին տպ. շահաստանութեան)։)

Եւ բեզեկ զփայիթոն նախընթացիկ շահատակմամբ յղէր ասպատակ. (Մագ. ՟Կ՟Ա։)


Շահատակումն, ման

s.

attack, assault, valour, bravery, military expedition or enterprise, deeds, feats of arms, exploits;
success, conquest, victory.

· Calfa

NBHL (4)

Շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց. (Նաւում. ՟Գ. 2.) յն. հետամուտ. διώκων.

ՇԱՀԱՏԱԿԻՒՆ ՇԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ. ՇԱՀԱՏԱԿՈՒՄՆ. Շահատակելն. արշաւանք. յարձակումն.

Առաջին էք՝ ոչ շահատակութեանս ասեմ, այլ ի մտէ ուղեւորութեան. (Խոր. ՟Գ. 16. (հին տպ. շահաստանութեան)։)

Եւ բեզեկ զփայիթոն նախընթացիկ շահատակմամբ յղէր ասպատակ. (Մագ. ՟Կ՟Ա։)


Շահաւետութիւն, ութեան

s.

utility, profit, fruit, advantage.

· Calfa

NBHL (5)

Շահաւէտն գոլ. օգտակարութիւն. օգուտ. շահ. շահեկանութիւն.

Զգիւտս շահաւետութեան եւ զբարօրութեան։ Առլցեալք ի սորայն են շահաւետութենէ։ Ամենազան շահաւետութեանց մայրաքաղաք։ Զայսչափ շահաւետութիւնս մատուցանէ (նաւաստութիւնն). (Պիտ.։)

Ի կնոջն իւղոյն շահաւետութենէ վրիպեցայ. (Զքր. կթ.։)

Յայտ արար զմեծամեծ շահաւէտութենէն՝ որ անտի լինիցին. (Նանայ.։)

Անվարձ ի մեծ շահաւետութենէն կամի հանել զմեզ. (Ոսկիփոր.։)


Շահաւոր, աց

adj.

profitable, advantageous, useful, fruitful, lucrative, interesting.

· Calfa

NBHL (5)

Զշահաւոր եւ զօգտակար երախտիսն յորդորեսցէ։ Ի շահաւոր գիւտս եւ ի փրկութիւն մերձաւորին եւ հեռաւորին. (Յճխ. ՟Գ. ՟Ե։)

Տարերք առանձինն ապականիչք են միմեանց, եւ խառնեալ ընդ ընկերի՝ օգտակարք եւ շահաւորք. (Եզնիկ.։)

Երկար եւ շահաւոր գործով զազգիս մերոյ կարգել զպատմութիւն. (Խոր. ՟Ա. 2։)

Չի՛ք ինչ շահաւոր իբրեւ զպատուիրանս աստուծոյ. (Գէ. ես.։)

Մեռայք զշահաւոր մհն. (Ոսկ. կողոս.։)


Շահաւորաբար

adv.

advantageously, usefully, profitably.

· Calfa

NBHL (2)

κερδαλέως cum lucro, utiliter. Շահաւոր օրինակաւ. շահիւ եւ օգտիւ մեծաւ.

Նոքա տաժանագոյնք եւ վաստակելիք են. այլ սա շահաւորաբար, լուսաւորէ զհոգին, եւ այլն. (Ոսկ. յհ. ՟Բ. 35։)


Շահաւորեմ, եցի

va.

to gain, to obtain, to acquire, to purchase;
to buy.

· Calfa

NBHL (4)

ՇԱՀԱՒՈՐԵՄ ՇԱՀԱՒՈՐԻՄ. Շահել, ստանալ. դնել. շահեցուցանել. շահ առնել՝ լինել. օգտել. օգտիլ.

Բազմաշահ վաճառաւ շահաւորեա՛ զոգիդ քո իբրեւ իմաստուն վաճառական. (Եփր. պհ.։)

նա ոչ թէ շահաւորէր զլսողսն, այլ ասէր զայս, զի շարժեսցէ զամենեսին ի վերայ նորա։ Կերակուր եւ ըմպելիս առնէ, որ կերողացն ոչինչ շահաւորի։ Ճանապարհ արարեալ ի կրպակաւորսդ՝ շահաւորեցէք (զիւղ յամանս ձեր)։ Ոչինչ շահաւորեալ օգտիս ի յայդմ անօգուտ զղջմանէդ. (Զքր. կթ.։)

Թուլացուցանէ նմա չարչարիլ՝ մարդկան շահաւորելով զփրկութիւն. (Ասող. ՟Գ. 21։)


Շահաւորիմ, եցայ

vn.

to do good, to help, to avail;
to profit, to derive advantage, to turn to account.

· Calfa


Շահաւորութիւն, ութեան

s.

profit, gain, advantage.

· Calfa

NBHL (7)

ἑμπορία, κέρδος, ὡφέλεια negotiatio, lucrum, utilitas. Շահաւորելն, եւ իլն. շահավաճառութիւն. եւ Շահաւետութիւն. օգտակարութիւն. շահաւորն գոլ. շահ, վաստակ.

Ի պէտս սրբոց հաղորդեցարու՛ք. (որով) մեծագոյն առնուն՝ քան թէ տան. զի շահաւորութիւն է իրիք. (Ոսկ. հռ.։)

Արկաք ի տրապիզիտս լրոյ ամենեցուն՝ ի պահանջումն աւանդողին զնոյն յամենեցունց, ըստ իւրաքանչիւր շահաւորութեան արժանաւորապէս հատուցմամբ. (Սկեւռ. եսայ.։)

Ի հացէն որ եղեն նշանքն՝ այնքան ախորժեցին, եւ ոչինչ զհոգեւորական շահաւորութեանցն զհետ չոգան։ Հատն ցորենոյ թաղելով եւ մեռանելով՝ պտուղս եւ շահաւորութիւնս օգտակարս սերմանողին արդիւնաւորէ. (Նանայ.։)

Իրաւացի է ըստ իւրոց բարւոք շահաւորութեանցն յաջորդել նմանապէս առ այլսն զփոխարկութեան հատուցումն. (Պիտ.։)

Երկոցունցս այսոցիկ հանդիպել շահաւորութեանց. (Յհ. իմ. ատ.։)

Ոմն ասէ, թէ հինգ տաղանդ ետուր ցիս, եւ ոմն՝ թէ երկուս. ցուցանեն, եթէ ի նմանէ առին եւ զպատճառս շահաւորութեան. (Ոսկ. մ. ՟Գ. 25։)


Շահեկանացու

cf. Շահական.

· Calfa

NBHL (2)

Շահեկան. պիտանացու. օգտակար.

Օտարացեալ թուի նմա շահեկանացու խօսք իմաստնոյն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Շահեկանութիւն, ութեան

s.

fruit, profit, advantage, gain, lucre;
fertility, fecundity;
enjoyment, pleasure, ease.

· Calfa

NBHL (8)

ՇԱՀԵԿԱՆՈՒԹԻՒՆ կամ ՇԱՅԵԿԱՆՈՒԹԻՒՆ. ὡφέλημα , τὸ χρήσιμον utilitas, emolumentum εὑφορία fertilitas. Շահեկանն գոլ (ըստ ամենայն առման). օգտակարութիւն. պիտանութիւն. վայելչութիւն. վայելք. սփոփանք. զուարճութիւն. եւ Արգասաւորութիւն. պտղաբերութիւն. բարեբերն գտանիլ.

Լինիցի նոցա հանգիստ եւ ի շայեկանութիւն։ Կարգեսցի կերակուր նոցա ի շայեկանութիւն. (Վեցօր. ՟Ը։)

Թոյլ տայ զուսեալսն որոճել ի շահեկանութիւն նոցա. (Երզն. մտթ.։)

Ընձեռեա՛ մեզ՝ օդոց քաղցրութիւն, անձրեւաց շահեկանութիւն. (Նար. ՟Զ՟Բ։)

Բղխեա՛ եւ աճեցո՛ զամենայն արդիւնս շայեկանութեամբ։ Վայելեսցուք յարդիւնս շահեկանութեան պտղոց նորոց. (Ճ. ՟Ժ.։ Սկեւռ. ի յար.։)

Զըստ կաթինն եւ մեղու շայեկանութիւն (բերէ երկիրն)։ Հեշտալի շահեկանութիւն (ի դարմանոյ արջառոց)։ Խրախանալ հեշտալի շայեկանութեամբ (յամենայն տնկոց)։ Շայեկանութեան եղեն հասեալք (գնացք գետոց). (Պիտ.։)

Բոյսք երկրի ըստ պիտոյից շայեկանութեամբ լինի. (Ճ. ՟Ը.։)

Առաւել եւս պտղաբերեսցեն (տունկք եւ բոյսք), եւ աճեսցեն ի շահեկանութիւն որդւոց մարդկան։ Պարգեւեա՛ երկրի մերում զպտուղ շայեկանութեան։ Օրհնեա՛ տէր զերկիր, զի բուսուսցէ զբոյս շայեկանութեան. (Մաշտ.։)


Շահեցուցանեմ, ուցի

va. fig.

to be lucrative or profitable;
to invent money profitably;
to instruct, to edify.

· Calfa

NBHL (7)

Տալ շահիլ. օգտեցուցանել. օգտել. շահ ինչ առնել ումեք. եւ Յարգել զտաղանդն. վաստկցընել .... օգուտ բերել .... եւ վաստակ ընել, ստակը վաստըկով բանեցնել

Գովասանութիւնս մեր՝ որ առ երանելի հայրն մեր է, զմեզ առաւել շահեցուցանէ. (Պրոկղ. ոսկ.։)

Որք կային ի վերայ գրոյ օրինացն, շահեցուցանէ զնոսին՝ յայտնելով զշնորհսն Քրիստոսի. (Նախ. ՟բ. կոր.։)

Ալիքն (մորուցն) զքեզ ոչ շահեցուցանեն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)

Փոխանակ շահեցուցանելոյ զլսօղսն՝ գայթակղեցուցանեմ. (Լմբ. պտրգ.։)

Լռութիւն է գործ խոնարհութեան, եւ շահեցուցանօղ, եւ սիրելի ամենեցուն. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Ի նմին իրաց ոմն բազում եւ ոմն սակաւ շահեցոյց. յն. շահ կամ զարգացումն արար. (Ոսկ. մ. ՟Գ. 25։)


Շահընծայութիւն, ութեան

s.

gain, profit, lucre.

· Calfa

NBHL (2)

Ընծայիլն շահից ուստեք. շահ՝ օգուտ յառաջ եկեալ։

Որք զիւղոյ կրեցին օգտութիւն, որ յողորմութենէն շահընծայութիւն. (Նար. ՟Ղ՟Գ։)


Շահոքրամ

s. bot. clove, pink, carnation.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մեխակ ծաղիկը, լտ. dian-thus fimbriatus M. B.» (ըստ Տիրացուեան, Contributo § 130) Բժշ. (ըստ ՆՀԲ գործած-ուած է Բժշկարանում, իսկ ըստ ՀԲուս. § 2253 «ի գիրս յիշուած չէ»). սովորական բառ է արդի գրական լեզուի մէջ։

= Բառիս առաջին մասը կարող է լինե պրս. šāh «թագաւոր» բառը, որով բարռուած են շատ բուսանուններ. ինչ. լահպալուտ, շահպրակ, շահպանաճ ևն. իսկ երկրորդը ան-յայտ է. ամբողջը պարսկական փոխառու-թիւն պէտք է լինի, որ իրանեանում կորել էր Հիւբշ. 272։


Շահպալուտ

s. bot. malabathrum;
filbert, nut, chestnut.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(գրուած նաև շահպալութ, շաբալութ, շամբլութ, շատալութ, շահբլութ. շապալլուտ) «շագանակ, կաստանայ» Մխ. բժշ. 44. Բժշ. մեկնուած է նաև «նուշ, ըն-կոյզ»։

= Պրս. [arabic word] šahbalūt, որ և šāh. ballūd, šahbalut «շագանակ», բայց գալիս է šāh «արքայ» և balūt «կաղին» բառերից և ստուգաբանօրէն նշանակում է «արքայա-կան կաղին» (այսպէս է նաև արաբ. [arabic word] balūt-ul-melik հոմանիշը). սրանից ևն նաև օրռ. šabelut և արևելեան թուրքե-րէնի միջոցով Ղրբ. շմբա՛լութ «շագանակ»։-Հիւբշ. 272։

ՀՀԲ բառ այլազգական։ Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, նոյնը նաև ՀԲուս. § 2242 վերջին անգամ Seidel, Մխ. հեր. § 136։

NBHL (2)

Իսկ ի բառս Գաղիանոսի ՝ Շապալութ, շահպալութ, կամ շամբլութ, որպէս μαλαβάρον , որ է նարդոսահոտ տերեւ ծառոյ, որ ոյ իւղովն օծանէին կանայք զհերս։

Բառ պ. շա՛հ պէլուտ. որ է Արքակաղին. որպէս նուշ. ընկոյզ. եւ Շաղգանակ. կաստանայ. քէստանէ։ (Բժշկարան.։)


Շահպուրակ

s. bot. *gilly-flower, stock;
— դեղին, wall-flower.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսաև ծաղիկ, լտ. cheiranthum, թրք. ջէհպօյ». ունին միայն ՓԲ և ՀԲուս. § 2257. վերջինս գրում է թէ. «Ի գիրս կարծեմ չէ յիշուած». նոր գրականում ընդունուած է շահպրակ ձե-ւով։

= Պրս. sāhpari, šahbari, sahbōy «յամ-բար ծաղիկը», որից թրք. šehboy>ռմկ. շէխ-պօյ «շահպրակ»։ Կերևի թէ նոր գրողների ձեռքով է շինուած այս բառերի վրայից՝ հին հայերէն փոխառութեանց ոճով և հայկական համարուած -ակ մասնիկով։-Աճ.


Շաղախումն, ման

s.

cementation;
dirtiness, contamination.

· Calfa

NBHL (6)

μολυσμός inquinatio. Շաղախիլն. թաթաւումն. պղծութիւն. աղտ.

Ի շաղախումն խոնարհիլ, որպէս նոքայն ասեն. քան զի շաղախումն եւ ամենայն այսպիսիքս՝ յեղման իրիք գործ է. (Նիւս. բն.։)

Ի պիղծ ախտս եւ ապականացու շաղախմունս. (Դիոն. եկեղ.։)

Պակասութեանց եւ շաղախմանց. (Ածաբ. պասք. ՟Բ։)

Բազում ախտից յինքեանս երեւեցուցանելով շաղախմունս. (Յհ. իմ. պաւլ.։)

Մի՛ շաղախումն շփեսցի զպատուական ակամբք. (Սարկ. աղ.։)


*Շաղախուտ

adj.

muddy, miry.

· Calfa

NBHL (2)

Տղմուտ. ցխոտ. կաւուտ. ցեխոտ. չամուրլու.

Գիճային եւ շաղախուտ տեղի. (Վստկ. ՟Ի՟Դ։)


Շաղակրատութիւն, ութեան

s.

cf. Շաղակրատումն.

· Calfa

NBHL (6)

ՇԱՂԱԿՐԱՏՈՒԹԻՒՆ ՇԱՂԱԿՐԱՏՈՒՄՆ. κόρδαξ cordax φλυαρία nugacitas, nugae, loquacitas. որ եւ ՇԱՂԱԿՐԱՏԱՆՔ. Շաղփաղփութիւն. բարբանջումն. բարբաջանք. փչախօսութիւն.

Անզգամն ի սատակումն անկցի յաղագս իւրոյ շաղակրատութեանն. (Ածաբ. ժղ.։)

Տանիմք զնոցա բամբասանսն եւ զշատխօսութիւն որպէս զմանկանց շաղակրատութիւն. (Լմբ. առ լեւոն.։)

Զդառնութիւն երդմնահարութեան, եւ շողոքորթութեան, եւ այլ յոգնապատիկ շաղակրատութեան. (Գր. հր.։)

Զշաղակրատումն նեստորի լինել առ մեզ զմտաւ ածէիք կարծեօք. (Ման. կայսր առ գր. կթ.։)

Եւ այլ այսպիսի հեթանոսական եւ յիմարութեան անդնդոց շաղակրատմունք. (Ղեւոնդ.։)


Շաղակրատումն, ման

s.

charlatanry, extreme verbosity, prating, chattering.

· Calfa

NBHL (6)

ՇԱՂԱԿՐԱՏՈՒԹԻՒՆ ՇԱՂԱԿՐԱՏՈՒՄՆ. κόρδαξ cordax φλυαρία nugacitas, nugae, loquacitas. որ եւ ՇԱՂԱԿՐԱՏԱՆՔ. Շաղփաղփութիւն. բարբանջումն. բարբաջանք. փչախօսութիւն.

Անզգամն ի սատակումն անկցի յաղագս իւրոյ շաղակրատութեանն. (Ածաբ. ժղ.։)

Տանիմք զնոցա բամբասանսն եւ զշատխօսութիւն որպէս զմանկանց շաղակրատութիւն. (Լմբ. առ լեւոն.։)

Զդառնութիւն երդմնահարութեան, եւ շողոքորթութեան, եւ այլ յոգնապատիկ շաղակրատութեան. (Գր. հր.։)

Զշաղակրատումն նեստորի լինել առ մեզ զմտաւ ածէիք կարծեօք. (Ման. կայսր առ գր. կթ.։)

Եւ այլ այսպիսի հեթանոսական եւ յիմարութեան անդնդոց շաղակրատմունք. (Ղեւոնդ.։)


Շաղամանութիւն, ութեան

s.

annexion.

· Calfa

NBHL (2)

Իբր Շարամանութիւն. յարամանութիւն. յարակցութիւն.

Առանց շաղամանութեան (ասի՝ աստուած. իսկ տէր աստուած՝ շաղամանութեամբ). (Փիլ. լին. ՟Բ. 75։)


Շաղաշարութիւն, ութեան

s.

cf. Շաղաշարումն.

· Calfa

NBHL (2)

Շաղաժարիլն. յարակցութիւն. միաւորութիւն. զօդումն. զուգաւորութիւն.

Սոկրատեանք ասելով ասեն (զՍոկրատայ), թէ շաղաշարեցաւ ընդ ամենայնի՝ ոչ ախտաւոր առփմամբ, այլ այլաստւածային. այսինքն զիմաստասիրութիւն ի յոլովս անցուցանել, եւ զայն ասեն շաղաշարութիւն աստւածային. (Նոննոս.։)


Շաղաշարումն, ման

s.

conjunction, connection;
interweaving, intertwining, wreathing;
copulation.

· Calfa

NBHL (2)

Խորութիւն անհաս խորհրդոյ հարսին եւ փեսային, որ յերդս երդոցն շաղաշարումն շաղկապութեան. (Անան. եկեղ։)

Շաղաշարումն՝ որում առփայր, լինի նմա զազարութիւն. (Լմբ. առակ.։)


Շաղաշոյտ

adj.

cf. Շաղաշուտ.

· Calfa

NBHL (3)

ՇԱՂԱՇՈՅՏ ՇԱՂԱՇՈՒՏ. μαστιγίας mastigia, verbero, -onis, servus nequam. Զածած. կամ աղուաչ. անարգ եւ ցոփ. խենէշ

Մարդք շաղաշոյաք, եւ երից դանգաց դինք. (Ոսկ. մ. ՟Բ. 12. յն. դանից արժանի. որպէս ռմկ. զամար օղլանը։)

Անմտութեան, եւ շաղաշուտ խօսից եւ գործոց. (Բուզ. ՟Զ։)


Շաղաշուտ

s. adj.

vagabond, good-for-nothing, wretch, scamp, blackguard, scoundrel;
dissolute, shameless, unblushing, brazen-faced.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«անմիտ, խենթուկ» Ոսկ. մ. բ. 12 Բուր. որից շաղաշտութիւն «անառակու-թիւն» Բուզ. 109 (տպ. շաղաշատութիւն, ըստ ՆՀԲ շաղաշտութիւն). -առաջին վկայութեան մէջ գրուած է շաղաշոյտ, որ պէտք է ուղղել շաղաշուտ, ինչպէս ունի Բուզ. և ինչպէս երե-ւում է շաղաշտութիւն ածանցից։ Տե՛ս նաև դղշուտ բառը։-Ըստ իս -ուտ մասնիկ է. բա-ռիս արմատն է *շաղաշ։

Տէրվ. Altarm. 73 արմատը դնում է շաղ, որ կցում է սանս. las «ցանկալ, տենչալ», գոթ. lustus, գերմ. Lust «ու-րախութիւն, հաճոյք» բառերին։


Շաղաշտութիւն, ութեան

s.

scoundrelism, meanness, bare-facedness, impudence, debauchery, licentiousness, libertinage.

· Calfa

NBHL (2)

Ժաղաժուան դոլ. խենէշութիւն. ցոփութիւն.

Արժակ որչափ ի մատաղութեան Հասակին ըստ աստւածային իմաստուտեանն գնացեալ լինէր, նոյնչափ յաւագութեանն ի լկտութեան ի շաղաշատութիւն հաւատ (հաւատ) Բուզ. (՟Գ. 12։)


Շաղաւաշուրթն, շրթանց

adj.

insinuating, false, double-tongued;
cheating, fraudulent.

· Calfa

NBHL (5)

στρεβλός τοῖς χεῖλεσιν perversus labiis κόλαξ assentator . իբր Շեղեալ շրթամբք, կամ շաղաւ (որպէս ռմկ. շէլլաֆ ) ի շուրթն. յն դիւրաշրջիկ շրթամբք. եւ Փաղաքուշ, որպէս Շաղակրատ. շաղփաղփ աղճատաբան. շատախօս. շողոմարար. քծնօղ. Հին բռ. թեթեւամիտ, կամ ցոփտխօս.

Լաւ է տգիտի՝ որ գնայ միամտութամբ իւրով, քան անզգամեն՝ որ շաղաւաշուրթն իցէ. (Առակ. ՟Ժ՟Բ. 1։)

Ընդ արսն շաղաւաշուրթս եւ խբեբայս. (Փարպ.։)

Ո՞ւր են պատառաբոյծքն. ո՞ւր են փաղաքուշքն, ո՞ւր են շաղաւաշրթունքն. (Ոսկ. ղկ.։)

Զի այնպիսի իմն է յողդողդ ազդ կանանց, եւ շաղաւաշուրթն, եւ փառքուս. (Ոսկ. ՟ա. տիմ.։)


Շաղբալու

s.

mimic, buffoon.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ծաղրածու, միմոս». մև ան-գամ ունի Դամասկ. (խօսելով կապիկների մասին)։

Նորայր, Բառ. ֆրանս. (babouin բա-ռի տակ) յիշում է պրս. [arabic word] saI-bālū «մի տեսակ կապիկ»։

NBHL (2)

μιμητικός imitabundus. Ծաղրածու միմոս. հետեւօղ այլոյ, նմանեցուցիչ.

Թէպէտեւ կապիկ ասի ծիծաղական, այլ ոչ սրտի ծիծաղող, այլ կերպարանաւ միայն, զի չաղբալու է նա. (Դամասկ.։)


Շաղկապումն, ման

s.

conjunction, connection, concatenation.

· Calfa

NBHL (9)

ՇԱՂԿԱՊՈՒԹԻՒՆ ՇԱՂԿԱՊՈՒՄՆ. σύνδεσις colligatio, conjunctio, nexus. Շաղկապիլն. զօդումն. միաւորութիւն.

բոլորւթիւնք, մասունք, շաղկապութիւնք մասանցն։ Զհոդւոյ եւ զմարմնոյ շաղկապութիւն շարունակէ. (Դիոն. ածայ.։)

Էիցս բարեկարգ շաղկապութիւնս բովանդակ. (Մաքս. ի դիոն.։)

Հոգեկան սիրոյն շաղկապութեամբ. (Նանայ.։)

Շաղկապութիւն գթոյ ի ձեռն խնամութեան. (Զքր. կթ.։)

Շաղկապութեամբ բերելով՝ ընթացն դտանիցի. (Շիր.։)

Անդծելիս եւ անչորթելիս շաղկապութիւն. (Մագ. ՟Լ։)

Շաղկապութեամբ կապեալ են առ իրեարս. (Լմբ. պտրգ.։)

Մտցէ ձայնդ այդ Աստուածարեալ ընդ պատուաստ յօդիցս շաղկապութեան։ Յարմատոյն Դաւթի ընծիւղեալ մարմնով՝ անճառ շաղկապմամբ յանեղ ածուիդ. (Նար. ՟Ղ՟Բ. եւ ՟Լ՟Բ։)


Շաղղագործութիւն, ութեան

s.

butcher's calling.

· Calfa

NBHL (2)

κρεουργία carnis concisio, dilaniatio. Մսագործութիւն. յօչումն. գիշատումն.

Ուր դիցես եւ զպելլոպեայ շաղղագործութիւնն, եւ զքաղցեալ աստուածսն կերակրեալով. (Ածաբ. յայտն.։)


Շաղղակերութիւն, ութեան

s.

sarcophagy, devouring carrion;
voracity.

· Calfa

NBHL (8)

σαρκοφαγία, σαρκοβορία carnium esus, voracita. Մսակերութիւն. հմակերութիւն. գիշակերութիւն.

Անյագք որովայնիւ ասացեն, թէ գործակից լինի շաղղակերութիւն առ ի յողջութիւն եւ մարմնոյ զօրութիւն։ Անարգել եւ անժոյժ շաղղակերպութեամբ. (Փիլ. լին.։)

ՄԻ հում ուտիցէք, որ է գազանային շաղղակերութիւն. (Եղիշ. մատն.։)

Շաղղակերութեամբ կեցեալ. (Խոր. ՟Բ. 56։)

Այ դայլակորիւն՝ ի նոյն շաղղակերութիւն դարձար. (Զենոբ.։)

Ի շաղղղակերութեան շուայտէր իբրեւ առիւծ մարմնակեր. (Գէ. ես.։) սատանայ առիւծ ասի վասն շաղղակերութեան, եւ գազանաբար կապելոյն. (Մխ. դտ.։)

Անսովոր է գրելն,

Յարբեցուիւն եւ ի շաղաղակերութիւն հարեալ. (Ոսկ. ես.։)


Շաղումն, ման

s.

mixing;
wrapping.

· Calfa

NBHL (2)

Շաղելն, իլն. զանդումն.

Առանց հողոյ ոչ լինէր թանձր մարմին, եւ ոչ առանց ջրոյ շաղումն եւ միաւորութիւն. (Երզն. երկն.։)


Շաղփաբանութիւն, ութեան

s.

cf. Շաղփաղփանք.

· Calfa

NBHL (3)

cf. Շաղփաղփաբանութիւն;
cf. ՇԱՂՓԱՂՓՈՒԹԻՒՆ

Շաղփաբանութիւն ստեղծանէր, եւ ծաղրական տարկուսանս. (Ոսկ. յհ. ՟Ա. 23։)

Այլ եւս մոլորութեան հերձուած խօսին ըստ ասորւոց ոմանցաղփաբանութեց. (Շ. թղթ.։)


Շաղփաղփումն, ման

s.

cf. Շաղփաղփութիւն.

· Calfa

NBHL (2)

ληρέω delirare. Շաղփաղփելն. շաղփաղփութի.

Զի մի՛ թուեսցի նմա բանն՝ շաղփաղփումն, եւ վայրապար խօսք. (Ոսկ. յհ. ՟Ա. 32։)


Շաղփաղփութիւն, ութեան

s.

cf. Շաղփաղփանք;
ի շաղփաղփութիւն զառածիլ, to rave, to be delirious or frenetic.

· Calfa

NBHL (7)

λῆρος, φλυαρία nugae, delirium, ineptiae. որ եւ ՇԱՂՓԱՂՓԱՆՔ. շաղակրատանք. ունայնաբանութիւն. ծաղրաբանութիւն. առապելական եւ պառաւական զրոյցք. ազճատանք. ցնորք. զառանցանք. բանդադուշանք.

Եւ երեւեցան առաջին նոցա չաղփաղփութիւն բանքն նոցա. (Ղկ. ՟Ի՟Գ. 11։)

Ծաղրական բանս խօսի, որ շաղփաղփուն թու, եւ արբեցութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 23։)

Զայնպիսի ինչ խորհել՝ կարի իսկ շաղփաղփուի է. (Ոսկ. մտթ.։)

Շաղփաղփութիւնք առ ոսկւոյ եւ արշաթոյ ասացեալքն գեղեցիկ իրողութիւնք. (Պղատ. օրին. ՟Գ։)

Ընտրող մտաց ճանաչի յայտնապէս դիանոսն բանք, եւ անմտացն, շաղփաղփութիւնք. (Փարպ.։)

Ոչ եւս ներեմ քեզ վասն շաղփաղփութեանդ։ Ծերութեան հասակդ քո ի շաղփաղփութիւն է զառածեալ Ճ. (՟Ա. եւ ՟Գ։)


Շաղփաղփուն

cf. Շաղփաղփ.

· Calfa


Definitions containing the research ո : 10000 results

Ժամանակաչափ

adj. s.

that measures or counts the time;
chronometer, time-keeper, time-piece.

· Calfa

NBHL (1)

Լինել լուսաւորացդլ նշանացոյցք, ժամանակաչափք. (Ագաթ.։)


Ժամանակեայ, կէից

adj.

temporary;
transitory;
—կեայ վարձք, temporal or mundane rewards;
—կեայք, earthly riches;
temporality;
—կեան, genitive of Ժամանակ.

· Calfa

NBHL (9)

Ծերութիւն եւ հիւանդութիւն պատերազմ է ժամանակեայ. (Եզնիկ.։)

Խոստմամբք պատրաստեալ յուսոյն, եւ առ ի սփոփութիւն ժամանակեայ վշտացն. այս է ժամանակեայ տրտմութիւն, զոր մոռացոյց անվախճան ուրախութիւնն. (Եփր. վկ. արեւ.։)

Կարծեօք են բարիք, զորովք զանց առնելի է իբրեւ զժամանակէիւք եւ զնուաստիւք։ Այսոքիկ ժամանակեայց եւ այլոց ոմանց մարմնոցլ տիրապէս ասի. (Նիւս. կուս. եւ Նիւս. կազմ.։)

Զփառսն յաւիտենականս փոխանակ ժամանակէիցս բարեացս առնուլ. (Ածաբ. կիպր.։)

Եւ կամ Ընդ Ժամանակաւ եղեալ որպէս զմեզ.

Նոյն տեսանելի եւ անտեսանելի, ժամանակեայ՝ եւ առանց ժամանակի. (Շ. թղթ.։)

πρόσκαιρος ad tempus manens, temporarius, caducus, fluxus, momentaneus, fragilis Առժամանակեայ. ժամանակաւոր. կենցաղական. սակաւատեւ.

Ի ժամանակիս ծանրանայ մարմնաւոր կենօք։ Նուաստագոյն ժամանակէիւքս զանձն ամբառնան. (Նիւս. կուս.։)

Եթէ ստուերականքն այնոքիկ, եւ որ աղցաւոր եւ առօրեայ ժամանաւէիւն պաշտպանեալ պահպանիւրՄ Անան. (եկեղ։)


Ժամանակեմ, եցի

va.

to assign, appoint or fix a term.

· Calfa

NBHL (7)

Ժամանակեաց, եւ ասէ, վաղիւ արասցէ։ Ժամանակեցից անդ որդւոցն իսրայէլի. (Ել. ՟Թ. 5։ ՟Ի՟Թ. 43։)

Ժամանակէիր ինձ ժամանակ. (Յոբ. ՟Ժ՟Դ. 13։)

Յետ ժամանակեալ ժամադիր ժամուն. (՟Գ. Մակ. ՟Գ. 14։)

Յորժամ կատարեցան աւուրք ժամանակելոյն. (Տոբ. ՟Ժ. 1։)

Նստին դեգերեալք ժամանակեալք ի մի ժամադրութիւն. (Վեցօր.։)

Ժամանակէր նա զնշանս իւր, եւ ժամանակեալ լինէր նոցա. (Եփր. համաբ.։)

τάσσω ordino, constituo Ժամադիր լինել, ատեն դնել, ատեն որոշել.


Ժամանիմ, եցայ

vn.

to arrive.

· Calfa

NBHL (3)

Յորժամ օծումն ժամանեցաւ գագաթան նորին։ Յաստուածուստ են սպառնալիք ինձ ժամանեցեալք. (Նար. ՟Զ՟Գ. եւ ՟Կ՟Ը։)

Շիջաւ, եւ ոչ ժամանեցաւ պայծառ լուսով մտանել. այլ ձ. ոչ ժամանեաց։ (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Միտք խորութեան գրեալ են ի բանս նորա.. . վերագոյն է՝ թէ յինէն ժամանեսցի. այսինքն բաւեցից հասու լինել. (Եւս. պտմ. ՟Է. 24։)


Ժամանիչ

adj. s.

horal, horary;
timetable;
cf. Երկաթուղի.

· Calfa


Ժամաչար

s.

misfortune, mischance.

· Calfa

NBHL (2)

Չար, կամ ձախորդ կարծեցեալ ժամ. չար սահաթ.

Որ անասնագոյն իցեն, նոքա բնաւ զօրաչար ժամաչար պարտ չարեաց եղելոցն դնիցեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)


Ժամապահ

adj.

punctual, exact to the time appointed, watchful, vigilant;
— լինել, to seek, to look out for, to spy, to watch, to be on the watch, to keep watch;
— դարանակալ լինել, to lie in wait for, to be on the watch for.

· Calfa

NBHL (5)

Զգուշութեամբ պահօղ կամ դիտօղ ժամուց իրաց. եւ Զգուշաւոր պահպանութիւն.

Վասն այնօրիկ ասեն ժամապահ գիրք մուծանեն միանձնութեան. (Վեցօր. ՟Բ։)

Քանզի ժամապահ եղեն գիրք յայտնել զմնաձնութեան հոդւոյն. (Վրդն. ծն.։)

Ժամապահ դարանակալ լինի, թէ ե՛րբ ելցէ ոստրէոսն ի խորոցն երթալ յեզրն. (Վեցօր. ՟Է։)

Յորս անկեալ ժամապահ լինէր. (ՃՃ.։)


Ժամավաճառ, աց

adj.

that kills, or loses time, loitering, lounging, trifling;
— լինել, to kill, or lose time, to trifle, to loiter, to while away.

· Calfa

NBHL (2)

Որ ոք կամ որ ինչ վաշառէ, այսինքն վետնէ յումպետս զժամանակն. ատենը պարապ անցընօղ.

ԺԱՄԱՎԱՃԱՌ ԼԻՆԵԼ. Ի զուր ծախել զժամանակ. յն. վաճառել զժամանաակ.


Ժամատեղ, ի

s.

church, temple, chapel, house of prayer.

· Calfa

NBHL (4)

ԺԱՄԱՏԵՂ ԺԱՄԱՏԵՂԻ. Տեղի ժամ ասելոյ. եկեղեցի. մատուռն. աղօթարան. աղոթք ընելու տեղ, ժամ.

Ժամատեղ եդիք, աղօթս կարգեցիք.. . Ծոյլ ժամատեղաց, սիրող հեշտ կենաց. (Գանձ.։)

Ջերմն ի ժամատեղն երթալ, եւ ի վկայիցն ի տօնն եւ ի յիշատակն. (Ոսկիփոր.։)

Վարդապետն մեր վանականն՝ սիրող սրբոց եւ սրբութեանց, խաչին եւ եկեղեցւոյ, ժամատեղաց եւ ժամարարաց, քահանայից եւ կրօնաւորաց. (Մաղաք. աբեղ.։)


Ժամարար, ի

s.

officiating priest.

· Calfa

NBHL (3)

Քահանայն որ պատարագ մատուցէ. պատարագւոր.

Ժամարան ասէ, Օրհնեալ թագաւորութիւն. (Տօնաց.։)

սիրող ժամատեղաց, եւ ժամարարաց. (Մաղաք. աբեղ.։)


Ժայթքեմ, եցի

va. fig.

to vomit, to throw up;
to bubble up;
to gush out;
to pour forth, to vomit, to utter;
արիւն —, to vomit blood.

· Calfa

NBHL (5)

Զդառնութեանս մաղձ ժայթքեցի. (Նար. ՟Կ՟Է։)

Արտաքս ժայտքէ զոր ի մեղացն ամբարեալ ժահահոտութիւն. (Շ. մտթ.։)

Կերակուր հալի եւ այլայլի.. . եւ արտաքս ժայտքի (կամ ժայթքի). (Երզն. մտթ.։)

Մի բազմականս բարձրագոյնս կազմեսցուք, խորան կանգնել որովայնի զժայթքելն. (Ածաբ. ծն.։)

θραύω (իբր շառաչել բեկմամբ). որ եւ ասի ԺԱՅՏՔԵԼ. Փսխել. եւ Արտաքսել ի մարմնոյ. դուրս տալ.


Ժանգ, ոյ

s.

rust, verdigris, oxyde;
rustiness;
venom, poison;
moss;
blight, mildew;
plague, pestilence.

· Calfa

NBHL (27)

Ժանգ՝ որ կռուի յերկաթուստի ելանէ. մաշէ զնա եւ վատնէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 29։)

Կաթսայ (մսոյ եփելոյ) լի ժանգով, եւ ժանգն ի նմանէ ոչ պարզեցաւ։ Պղինզ նորա հալեսցի, եւ պակասեսցի ժանգ նորա. (Եզնիկ. ՟Ի ՟Դ. 6=12։)

Ի ձեռն հրոյ ասեմք տրոհել զժանգն արծաթոյ եւ ի պղնձոյ. (Սահմ. ՟Բ։)

հրահալելի նիւթք յորժամ ընդ հրոյ միանան, ժանգ ապականութեան՝ եթէ իցէ ի նոսա, ծախի. (Շ. թղթ.։ Ժանգն կարէ ուտել եւ ապականել զարծաթն ձեր. Սարգ. յկ. ՟Ժ։)

իբրեւ երկեթ ինչ սեւացաւ չարութեանն ժանգով.

Երկաթոյ ջանգ, կամ ժանկ աղացեալ. (Գաղիան. որպէս յն.)

ԺԱՆԳ ՔԱՐԻ. Իբր Մամուռ. քարի քոս։

Եւ քարեղեն պատկերացն առեալ զքարաքոս ժանգոյն, զազրացեալ կանաչացեալ. (Ագաթ.։)

Դալուկն կամ ջորեակ կամ ժանգ եթէ լինիցի. (՟Գ. Թագ. ՟Ը. 37։)

Ետ ժանգոյ զպտուղ նոցա, եւ զվաստակս նոցա մարախոյ. (Սղ. ՟Հ՟Է. 46։)

ԺԱՆԳ ԲՈՒՍՈՑ. ἑρισίβη rubigo որ եւ ԵՐԵՒԻԼ.

Վնասակարս ապականութեանց ժանգոյ եւ թրթրոյ եւ այլոց կերչաց վատնողաց. (Նար. ՟Ի՟Ա։)

Զոր օրինակ ժանգ, առանձին ցորենոյ ախտ, սոյնպէս մախանք՝ սիրելութեանն հիւանդութիւնք. (Բրս. մախ.։)

Ի կարկտոյ, յերաշտէ, ի ժանգոյ. (Հ=Յ. մայ. ՟Թ.։)

Ժանգ կամ մարախ կամ թրթուր. (Մաշտ.։)

Ի դաշտս ժանկ առնու զվաստակս նոցա. (Շիր.։)

ԺԱՆԳ. Ախտ հիվանդութեան՝ որ ճարակի ի մարմիննիբրեւ զքաղծկեղ, կամ ժանտ ախտ. տե՛ս եւ ԺԱՆՏ, որ գրի եւ ԺԱՆԴ. որով նոյնանայ ընդ ժանգ։

Ո՞ր կեղցաւ զոր ժանգն անուանեն, գիտէ այնպէս փաղաղել ուտել զմարմինն. (Սարգ. յկ. ՟Բ։)

Բուժէին ի ցաւոցն, զոր ժանգ անուանեն. (Ճ. ՟Բ.։)

Հարուածք կարճի չարաչար ժանգ ունին անձինք ոխակալած դառնագոյնժանկ ունին. (Եւագր.։)

Նախանձ իբրեւ զժանգ մահաբեր յանձինս նոցա բնակէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 15։)

Գոռոզին ժանգ ժանդիս ժամանեալ. (Նար. ՟Դ։)

Արիոսի եւ մակեդոնի ժանգն. (Հ=Յ. մարտ. ՟Ժ՟Ը.։)

Մահաբեր ժանկոյն դժնդակութիւն. յն. մի բառ, թունարկուի. (Կոչ. ՟Դ։)

Այրեսցէ զժանգմեղաց տգիտութիւն ձերոյ. (Ագաթ.։)

ԺԱՆԳ ԺԱՆԿ. ἱός rubigo, et venenum Ամենայն աղտ եւ ապականութիւն նիւթեղինաց՝ որպէս թոյն ի դուրս տուեալ, եւ ապականիչ նոցին իսկ նիւթոց. մանաւանդ երկաթոյ եւ պղնձոյ, եւ այլն կարմրագոյն, կամ կանաչ. ժանկ.

ԺԱՆԳ. ἱός venenum, virus Թոյն, մահադեղ, ժահր իրօք կամ նմանութեամբ.


Ժանգաբեր

adj.

deadly, deleterious, pestilent, venomous, baneful.

· Calfa

NBHL (1)

Զխոհերական ոգւոցն ժանկաբեր թոյնսն ի բաց թոթափեցաք. (Կոչ. ՟Է։)


Ժանգալից

adj.

full of rust, quite rusty, rusty.

· Calfa

NBHL (3)

Լի ժանգով. ժանկուտ.

Ու՞ր պատմուճանքն ցեցակերք, ու՞ր է արծաթն ժանգալից. (Ոսկ. ղկ.։)

Արծաթն ժանկալից եւ արատաւոր. (Մծբ. ՟Ժ՟Բ։)


Ժանգախառն

adj.

venomous, pestiferous.

· Calfa

NBHL (3)

Զամբարշտութեան ժանկախառն կարգսն ծածկեալ ի ներքս ջամբեն. (Կոչ. ՟Դ։)

Նեխեալ չածաւ ժանկախառնեալ, հոտ գարշութեան յինեն բուրէ. (Ոսկիփոր.։)

ԺԱՆԳԱԽԱՌՆ ԺԱՆԳԱԽԱՌՆԵԱԼ. ըստ յն ժանգաբեր. ἱοβόλος . Խառնել ժանգով թունաւոր, վնասակար.


Ժանգակեր

adj.

rusty;
corroded with verdigris;
mildewed, blighted;
- առնել, to rust, to oxydize, to mildew, to blight;
— լինել, to grow rusty, to oxydize.

· Calfa

NBHL (3)

Կերեալ կամ ապականեալ ի ժանգոյ. որ եւ ԺԱՆԳԱՀԱՐ.

Արծաթ քո մի ժանգակերլիցի ընդ կորուստ վիմաւ. (Սիր. ՟Ի ՟Թ. 13։)

Ի մերքոյ ժանկակեր փոշոտեալ հարեալ մաշին. (Ագաթ.։)


Ժանգահար

cf. Ժանգակեր.

· Calfa

NBHL (6)

հարեալ ապականեալ ի ժանգոյ. ժանգակեր. ժանկռոտած.

ԺԱՆԳԱՀԱՐ. որդնահար. ճճեկեր. ապականեալ. փուտ.

Ի խորշակէ եւ ի ժանգահար լինելոյ.. . զերծեալ, յարդիւնս գայ սերմանողաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 17։)

Անձրեւն զորայն ժանգահար գործէ. (Լմբ. առակ.։)

Նիւթ մոմոյ եւ կապարի յոյժ նուաստագոյն է.. . նոյնպէս եւ մեք երբեմնաք երախայ ժանգահար եւ վատանիւթ. (Զքր. կթ.։)

Արծաթ ձեր եւ ոսկի ժանգահար. եւ ժանգ նոցա լիցի ձեզ ի վկայութիւն. (Յկ. ՟Է. 3.) յն. բայիւ, κατιόομαι rubigine consumor ἱοθείς rubigine obductus.


Ժանեղ

adj.

furnished with tusks, tusked, tusky.

· Calfa

NBHL (4)

ԺԱՆԵՂ ԺԱՆԵՒՈՐ գրի եւ ԺԱՆԱՒՈՐ կամ ԺԱՅՆԱՒՈՐ. Ունօղ զժանիս. զինեալ ժանեօք՝ այսինքն մեծամեծ ատամամբք. խոշոր կեռիքներ ունեցօղ. ժանւոր.

Զգազան չար եւ մագլաւոր եւ զժանեղ ըմբռնեսցէ. (Տօնակ.։)

Ըմբռնեսցէ զգազան չար եւ անընտել, զժանեւոր եւ զմագլաւոր. (Սարգ. ՟ա. պետ. 12։)

Իբրեւ զփիղ ժանեւոր. (Վրդն. ծն.։)


Ժանտաբեր

adj.

pestiferous, malignant, pestilent, pestilential.

· Calfa

NBHL (2)

Բերօղ յինքեան կամ յայլս զժանտութիւն ինչ.

Ասեն ղօդոց երկրին, թէ ժանտաբերք են. (Կաղանկտ.։)


Ժանտաթզենի, նւոյ, նեաց

s. bot. sycamore-tree.

· Calfa

NBHL (1)

Որ ոչ իջանէ ի ժանդաթզենոյն, այսինքն որ ոչ դառնայ ի մեղաց, ոչ կարէ ապրել. (Տօնակ.։)


Ժանտախտական, ի, աց

adj.

pestiferous;
mortiferous.

· Calfa

NBHL (2)

Ի ժանտախտականացն հիւանդութեանց. (Բրս. արբեց.։)

ի ժանդախտական իմն գոգցես ամենեցուն լեալ հարուած։ Իբրեւ ի ժանդախտական եւ ի մահացու ինչ դեղոց դժուարեալ՝ ի բաց հեռասցի. (Պիտ.։)


Ժանտակին

s.

she-devil, fury.

· Calfa

NBHL (2)

Բառ անստոյգ. որպէս թէ Կին ժանտ.

Զժանտականայս ժողովեալ, զի զի նոցա մատաղ մանկունս զենոյր. (Կոչ. ՟Ժ՟Դ.) իսկ յն. է այլազգ։


Ժանտահամ

adj.

of a harsh taste, crude, sour, bitter.

· Calfa

NBHL (2)

Որոյ ժանտ է համ. անախորժ. վատթար.

կողովն երկրորդ ժանտահամ թզոյ, որ ոչ ուտիսցի ի ժանտութեան իւրմէ. (Երեմ. ՟Ի ՟Դ. 2. յն. յոյժ չար թզոյ։)


Ժանտամահ, ի

cf. Ժանտախտ.

· Calfa

NBHL (1)

(Դաւիթ) հարկաւ յանձն առնու զմահն ժանդամահ զերից աւուրց. (Սեբեր. ՟Բ։)


Ժանտանամ, ացայ

vn.

to fall into a passion, to become enraged, angry;
to become ferocious, cruel;
to degenerate;
to spoil, to get spoiled, to ret.

· Calfa

NBHL (3)

Ժանտացաւ ասա ի ժողովուրդն. (կամ անուն նորա առաջի ժողովրդեան) (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Զ 10։)

Ժանտացաւ պատկերն եւ այլայլեցաւ ոսկին. (Իգն.։)

Ժանդանայ սրբութիւն։ Խնայեմ ի լեզու իմ, զի մի՛ ժանդասցի յիշատակօք պղծութեան նոցա. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ. ՟Թ։)


Ժանտատեսիլ

adj.

ill-favoured, of bad aspect, ugly.

· Calfa

NBHL (5)

ԺԱՆՏԱՏԵՍԻԼ որ եւ ԺԱՆՏԱՏԵՍԱԿ. ժանտ տեսլեամբ. դժնեայ. տգեղ. տձեւ։

Մեծն անտոնիոս ետես զժանտատեսիլ բանսարկուն. (Լմբ. սղ.։)

Ժանդատեսլի ժպրհերես անհուն բազմութեան. (Կաղանկտ.։)

Իբրութէ դէմք ժանտատեսիլք ի վերայ կերպարանին գեղեցկութեան. (Նիւս. կազմ.։)

Ժանդատեսիլգոյն կամ վատթարութիւն. (Պիտ.։)


Ժանտկէն

adj.

filthy, dirty, nasty.

· Calfa

NBHL (2)

Ῥυπαρότατος. sordidissimus. ժանտ եւ պիղծ. վատթարագոյն. գարշելի.

ինչ՝ զոր եւ ո՛չ անասունք ժանտկէնք ուտէին, քաղէին եւ ուտէին. (Եւս. պտմ. Գ. 6.։)


Ժապաւինեմ, եցի

va.

to hem, to border, to trim;
to lace, to ornament with lace or ribands.

· Calfa

NBHL (5)

Ժապաւէն ածել շուրջ զզգեստու. վերջաւորօք պատել.

Ժապաւինեալս նարօտօք ագանէր։ Ագանէր նա ղամղայեալս եւ ժապաւինեալս. (Բուզ. ՟Զ. 2. 14։)

Զոսկի թիթեղն ի խոյրն ժապաւինեալ. (Նախ. ել.։)

Գործեաց զերկուսին ականսն զմրուխտս ժապաւինեալս եւ ընդելուզեալս ոսկով. (Ել. ՟Լ՟Թ. 6։)

Կամ Զեզերս ականց ոսկւով դրուագել, կամ իբր ճարմանդով զօդել. πορπάζω, πορπάω fibula subnecto, fibulo


Ժառանգակալ, ի, աց

s.

cf. Ժառանգ.

· Calfa

NBHL (2)

Բարձցուք զժառանգակալն քո. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 7։)

Եղիցի այնուհետեւ յառաջանալ ընդ տնարար շինութեան եւ հարազատաբար ժառանգակալացն փոխանորդութեան. (Պիտ.։)


Ժառանգակից, կցի, կցաց

s.

coheir, coheiress, joint-heir, or heiress.

· Calfa

NBHL (7)

Ժառանգք աստուծոյ, եւ ժառանգակիցք քրիստոսի. (Հռ. ՟Ը. 17։)

Սահակաւ եւ յակոբաւ հանդերձ ժառնգակցօք նոցին աւետեացն ի քիստս յիսուս. (Եփես. ՟Գ. 6։)

Իբրեւ տկար անօթոյ առնիցեն պատիւ կանանց, եւ իբրեւ ժառանգակցաց շնորհացն կենաց. (՟Ա. Պետր. ՟Գ. 7։)

որդեգրութեան անջինջ գրեցաւ կտակ՝ անպատմելի արեամբ իսկ նորուն ժառանգակցի որդւոյն աստուծոյ. (Անյաղթ բարձր.։)

Յայգւոջն՝ որ զժառանգն սպանին (զքրիստոս), անդ եւ զժառնգակիցն (զյակոբոս). (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Ժառանգակից լինել եղբայրութեամբ հաւատացելոց. (Շ. բարձր.։)

συγκληρονόμος cohaeres. Կցորդ ժառանգին եւ ժառանգութեան.


Ժառանգիչ, չի, չաց

s.

he who inherits.

· Calfa

NBHL (4)

Ժառանգող, ժառանգ տիրապէս, ստացօղ եւ տէր.

Ժառանգիչ ամենայն արարածոց. (Ագաթ.։)

Խափանեալ է իգացն ժառանգութիւն՝ ցորչափ կայ արու ժառանգիչ. (Մխ. դտ.։ Եւ իբր Վայելօղ.)

Ժառանգիչք դարմանոց նորա եւ խնամոց. (Յճխ. ՟Է։)


Ժեռ

cf. Ժայռ.

· Calfa

NBHL (2)

ԺԵՌ կամ ԺԻՌ. Նոյն ընդ ԺԱՅՌ. ատամն. կեռիք. ուստի եւ Սրածայր ապառաժ. քարուտ տեղի.

Որք Յամառնայինս տաքմամբ աւազին ժռիցն վըշտացուցանեն. (Պիտ.։)


Ժիժմակ

cf. Ժժմակ.

· Calfa

NBHL (3)

Ի նոցա տունս դժուարահայեաց ժիժմակն սողեալ մտանէր. (Լաստ. ՟Ի՟Ա։)

Ցուրտն սատակէ զամենայն ժիժմակն՝ զոր բորբոս երկրի ծնաւ. (Ոսկիփոր.։)

Սողունք ժիժմակք խորհրդոց. (Վրդն. սղ.։)


Ժիժմանք

s.

cf. Ժժմակ.

· Calfa


Ժիրաժիր

adj.

very active, very diligent, very brisk, very vigorous.

· Calfa

NBHL (2)

Ժիրաժիր մանկունս ընտրանաւ զայն յուսումն արուեստականացն տային. (՟Բ. Մակ. ՟Դ. 12։)

κράτιστος fortissimus, optimus. Յոյժ ժիր, կարի քաջ եւ փոյթ.


Ժլատանամ, ացայ

vn.

to be niggardly, sordid, parsimonious.

· Calfa

NBHL (5)

Շուայտացաւ ժողովուրդն յաւար անդր. այսինքն, զի ժլատացան եկւ տարան ցխաչինսն եւ զանդեայս, եւ կերան հանդերձ արեամբն։ աւարել քարոզեցին նոցա, եւ ոչ մարտնչել. եւ ժլատել, եւ ոչ պատրաստել։ Այր քան զընկեր իւր ժլատեսցի յաւար անդր ժողովել յապուռ։ Ոչ յաւարել կամ ժլատել ինչ, որպէս եւ դատարկ ձեռքս իմ վկայեն. (Եփր. թագ.։)

Զամենայն ոսկի եւ զնիւթ պատուական ինքեամբ համարի՝ վասն նովաւ մեղանչելոյ մարդկան, նովաւ, յագանել եւ ի ժլատանալ. (Իսիւք.։)

Դադարեա՛յ նախ վասն խրատու (յուտելն), եւ մի՛ ժլատիր. (Սիր. ՟Լ՟Դ. 20։)

Ժլատեալք՝ ի լաց, եւ ոչ ի հաց կոչեն. (Մխ. առակ.։)

Ժլատեալ ի նորա նուէրսն բերեն աչս, եւ այնմ ցանկան. (Բուզ. ՟Դ. 14։)


Ժլատիմ, եցայ

vn.

cf. Ժլատանամ.

· Calfa

NBHL (5)

Շուայտացաւ ժողովուրդն յաւար անդր. այսինքն, զի ժլատացան եկւ տարան ցխաչինսն եւ զանդեայս, եւ կերան հանդերձ արեամբն։ աւարել քարոզեցին նոցա, եւ ոչ մարտնչել. եւ ժլատել, եւ ոչ պատրաստել։ Այր քան զընկեր իւր ժլատեսցի յաւար անդր ժողովել յապուռ։ Ոչ յաւարել կամ ժլատել ինչ, որպէս եւ դատարկ ձեռքս իմ վկայեն. (Եփր. թագ.։)

Զամենայն ոսկի եւ զնիւթ պատուական ինքեամբ համարի՝ վասն նովաւ մեղանչելոյ մարդկան, նովաւ, յագանել եւ ի ժլատանալ. (Իսիւք.։)

Դադարեա՛յ նախ վասն խրատու (յուտելն), եւ մի՛ ժլատիր. (Սիր. ՟Լ՟Դ. 20։)

Ժլատեալք՝ ի լաց, եւ ոչ ի հաց կոչեն. (Մխ. առակ.։)

Ժլատեալ ի նորա նուէրսն բերեն աչս, եւ այնմ ցանկան. (Բուզ. ՟Դ. 14։)


Ժխտեմ, եցի

vn.

to deny, to gainsay, to disown, to disavow;
to falsify, to contradict, to oppose;
to be unmindful of favours received, to be ungrateful, unthankful.

· Calfa

NBHL (11)

Ժխտեաց սառա եւ ասէ՝ թէ ոչ ծիծաղեցայ. (Ծն. ՟Ժ ՟Ը. 15։)

Եթէ եգիտ կորուստ ինչ, եւ ժխտիցէ ի վերայ նորա. (Ղեւտ. ՟Զ. 3։)

յորժամ ժխտեն զճշմարտութիւն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

զարեգակն ոչ ոք կարէ ժխտել. (Երզն. քեր.։)

Ժխտողք եւ երախտակորոյսք. (Ոսկ. յհ. ՟Ա. 9։)

Ըստ աւանդակորոյս ժխտողին։ պարտուցն ժխտել տաղանդացն ճեպով մեծաւ ի տուժի։ Եթէ մեք ժխտեմք, դու առատապէս շնորհակալ ընձեռես. (Նար. ՟Բ. ՟Ի՟Զ. ՟Ծ՟Ա։)

Ո՞ր ազգ զլացաւ զերախտիս տեառն իւրոյ մարդկութեան, կամ ժխտեաց փառաց նորին եւ աստուածութեանն։ Ժխտեցաք պատուիրանին։ Ժխտեցին շնորհին. (Լմբ. ատ. եւ այլն։)

Ժխտող լինել որդոյն սիրելւոյ. (Յհ. կթ.։)

Ի սէր ժխտող մամոնային՝ զիս կապեցի կամաւ յախտին. (Յիսուս որդի.։)

ἁρνέομαι nego, abnego Ուրանալ. հրաժարել. յուրաստ լինել, բացասել.

ԺԽՏԵՄ. ἁγνωμονέω ingrate me gero, tergiversor, fidem rumpo. Անճանաչօղ լինել երախտեաց. թիկունս դարձուցանել ապախտ առնել. ապերախտիլ. եւ Նենգել.


Ժխտիմ, եցայ

vn.

to simulate;
cf. Ժտիմ.

· Calfa

NBHL (6)

Կեղծաւորիլ. ձեւանալ.

Իմացաւ թէ ժխտի նա զյիմարութւն. (Վրք. հց. ՟Թ։)

ԺԽՏԻՄ. ձ. Փոխանակ գրելոյ Ժտիլ. այսինքն յանդգնիլ, համարձակիլ, իշխել.

Ոչ նայել ընդ նա համարձակ իշխեն, եւ ոչ ժխտին եւ ժպրհին երբէք. (Վեցօր.։)

ՄԻ՛ ոք հաղորդեսցի՝ որ չիցէ աշակերտ. մի՛ ոք յուդաս՝ եւ ժխտեսցի առնուլ։ Յէ՞ր վերայ այնչափ անամաթեալ ժխտիցս. (Ոսկ. մտթ. եւ այլն։)

Թէպէտ զտէրն ընդ խաբ խաչեցաք, այլ ի ծառայսն ո՛չ ժխտեցաք։ Յորժամ ես ասացի, տակաւին ժխիս հարցնել. (Երզն. մտթ.։)


Ժմերտիմ

vn.

to become insolent, saucy, arrogant.

· Calfa

NBHL (2)

ԺՄԵՐՏԵԱԼ. Բառ անստոյգ, իբր Ժպրհեալ, յանդգնեալ, կամ բանդագուշեալ.

Այսչափ ժմերտեալք՝ մինչեւ զամենայն մարդկան աչս կամին ունել. (Եզնիկ.։)


Ժմտիմ, եցայ

vn.

to smile;
to sneer, to laugh in one's sleeve.

· Calfa

NBHL (3)

Ժմտին եւ զուարճանան խնդութեամբ. (Փիլ. իմաստն.։)

Ժմտեալ մահաբեր ձեւով, ասաց երդնում քեզ։ Ընթերցեալ զգրեալսն, եւ յոլով ժմտեալ՝ գրեաց նոցա. (Պտմ. աղեքս.։)

Նոյն ընդ Ժըպտիլ. μειδιάω subrideo քթին տակ ծիծաղել. քմծիծաղ ըլլալ.


Ժպտիմ, եցայ

vn.

to smile, to sneer, to give a constrained laugh.

· Calfa

NBHL (7)

Մորոսն ի ծիծաղել՝ բարձրացուցանէ զբարբառ իւր. իսկայր խորագէտհազիւ հանդարտս (կամ ընդ քիմսն) ժպտի. (Սիր. ՟Ի՟Ա. 23։)

պարտ համբակ քեզ ծիծաղիլ. (Կրպտ. ոտ.։)

Ոչ արդեօք յանդգնէաք, եթէ ժպտելոյ ոչ խորշէաք. (Պղատ. օրին. ՟Ը։)

Տեսի՞ց երբէք զամենատխուր կերպարան հոգւոյս իմոյ ժպտեցեալ։ Եթէ մեղանչեմք, ողբաս. եթէ արդարանամք, ժպտիս. (Նար. ՟Ի՟Ե. ՟Ծ՟Ա։)

Ժպտեսցի իզգաստութեան մերում։ Քանզի հօրն է ընդ որդւոյն զգաստութիւնն ժըպտեալն։ Որպէս ընդ անպատշաճսն տրտմի, այսպէս եւ ընդ պատշաճսն ժպտի. (Լմբ. էր ընդ եղբ.։)

Հայրն մակար (կամ պամբոյ) երբէք ոչ ժպտեցաւ։ Վաշ մակար (կամ ո՛հ ո՛հ պամբոյ) ժպտեցաւ։ Նախ զայն ժպտեցայ, զի դուք երկնչիք ի մահուանէ. երկրորդ զայս ծիծաղեցայ, եւ այլն. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)

μειδιάω, μηδάω dubrideo, leviter rideo. որ եւ ԺՄՏԻԼ. Ժպիտ իմն ցուցանել. մեղմով ծիծաղիլ. զուարթանալ՝ զուարճանալ՝ հանդերձ համեստ ծաղու. քմծիծաղ ըլլալ, քթին տակին ծիծաղիլ.


Ժպրհիմ, եցայ

vn.

to be bold, to have the audacity, to dare.

· Calfa

NBHL (7)

միքայէլ.. . ոչ ժպրհեցաւ հայհոյութեան դատաստանին հանդուրժել. (Յուդ. 9։)

Եթէ ժպրհեսցին, եւ իցին երկու թագաւորք միոյ աշխարհի. (Եղիշ. ՟Բ։)

Ընդ որ նախանձեալեւ այլ եպիսկոպոսաց՝ ժպրհեցան ցնոյն առնել. (Խոր. ՟Գ. 66։)

Զիա՞րդ ժպրհին ի ձեւ հողեղենի եւ ի կերպարանս իջուցանել. (Շ. թղթ.։)

Որ ժրհին աւելի քան զայսն եւ զոչն երդնուլ. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Ոչ երբէք ժպրհին (ձկունք) ելանել երթալ յայլոյ սահման. (Վեցօր. ՟Դ։)

Եւ ո նոքինհրեշտակացն պաք որպէս պարտն է՝ պատուել ժպրհին. (Նար. կուս.։)


Ժտանք, նաց

s.

earnest entreaty, solicitation, conjuration, importunity.

· Calfa

NBHL (3)

ԺՏԱՆՔ որ եւ ԺՏՈՒԹԻՒՆ. ուժգին խնդրուածք. թախանձնք, պաղատանք. ստիպօղաղաչանք.

Ոչ պարզաբար խնդրուածք, այլկրկին ժտանք. (Շ. յկ. ՟Բ։)

Ո՞ր հայր՝ յորժամ զորդի իւր ի ժտանս տեսանիցէ, ոչ բնական գթով նեղեալ ընձեռնէ զխնդրելին. (Երզն. մտթ.։)


Ժտեմ, եցի

va.

to entreat earnestly, to conjure, to beseech;
to importune, to tease;
to dare, to be bold.

· Calfa

NBHL (11)

Ժեա ի տեառնէ, եւ նա տացէ քեց զխնդրուածս սրտի քո. (Սղ. ՟Լ՟Զ. 4։)

Ժտեա՛ յորժամ լսես, մի՛ հարեւանցի բան կարծեր, այլ ընդ սովաւ տե՛ս զարտասուսն, զանմռունչ հեծութիւնն, զբախել կրծցն, զտառապանս սրտին. քանզի այսոքիկ ժտելոյն են պտուղք. (Լմբ. սղ.։)

Ժտեսցուք առ նա, արտասուօք աղաչեսցուք. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Յոյժ կամի աստուած զժտել աղաչողին. (Նար. խրատ.։)

Աղերսելով ժտիցեմք ի նմանէ. (Խոսր.։)

Յառաջագոյն զայս յաստուծոյ ժտեաց ունել։ Զաստուած նկատել, եւ ի նմանէ զփրկութիւն ժտել։ Զառ նա կեանսն ժտէ՛ (այսինքն ժտեա՛). (Լմբ. սղ.։)

Լրբութեամբ ժտողի. (Մաշկ.։)

Եւ ոչ սակաւիկ մի կալ ժտեցին. (Ոսկ. մ. ՟Ա. ՟Գ. 37։)

ՄԻ՛ ժտիցես ուտել ի քաղաքս քո զտասնորդս ցորենոյ քո։ Մի՛ ժտեսցես զենուլ զզատիկն ի միում քաղաքաց քոց. (Օրին. ՟Ժ՟Բ. 17։ ՟Ժ՟Զ. 5։) յն. մի՛ կարասցես. կարօղ չլլաս։

(լծ. յն. զիդէ՛օ). αἱτέω, ζητέω peto, posco, postulo κατατυφράω luxurior եւ այլն. Ուժգին թախանձանօք խընդրել՝ որպէս ժիտ. հայցել պաղատելով. աղերսել խաղապատելով.

ԺՏԵՄ, եցի. չ. cf. ԺՏԻՄ. որ է Յանդգնիլ. իշխել. τολμάω audeo եւ δύναμαι possum, praesumo. սիրտ ընել.


Ժտիմ, եցայ

vn.

to be importunate, to persist in entreaty;
to be bold, audacious.

· Calfa

NBHL (12)

Քահանայքն եւ ժողովուրդն մի՛ ժտեցին ելանել առ աստուած. (Ել. ՟Ժ՟Բ. 24։)

Ժտեցայ եւ մատուցի զողջակէզն. յն. ժուժեցի. ըստ մեզ չժուժեցի, կամ ուժեցի, իշխեցի։

Ժտեցաւ խնդրել զմարմինն, եւ չեկաց ի բաց՝ մինչեւ էառ։ Աղքատն զայնպիսի բանս (թշնամաց) լսէ, եւ ժտի (յն. չամաչէ)։ Թէպէտեւ այնչափ ակնկորեալ էր չարեօքն, զոր գործեաց, սակայն ժպտեցաւ գալ առհայրն։ Աղօտ օրնակօք ոք ժտեսցի (յայտնել զգաղտնիս). (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ես.։)

Զի զորս լրբել ժտել յայնպիսի դատարկ քննութիւն յօժարեն արգելուցու. (Եւս. քր. ՟Ա։)

Եթէ ոչ նախ ա՛ռ հրաման յաստուծոյ, ոչ ժտեցաւ փորձել զնա։ Անձնիշխան եղեւ մարդն առնել զբարի, եւ ժտել ի չար. իբր ոչ եթէ չար ինչ առաջի կայր յոր ժտիցի։ Ի գործ շնութեան ժտի. (Եզնիկ.։)

Սէրն աստուածային յանհնարինս հնարի եւ ժտի վասն բազմաց փրկութեան. (Մանդ. ՟Գ։)

Պիղծ շրթամբ ժտիցս ի մարմինն։ Աղտեղի ոգւովդ անխտիր ժտիս հաղորդել. (Ոսկ. փիլիպ.։)

Որ խնդրէ ինչ յումեքէ, եւ արտասուօք ժտի, յայտ առնէ զյօժարութիւն սրտին. (Անան. զղջ.։)

որպէս աղքատն ժտի ունել։ Զունկն դնելն ժտի։ Զառ ի յայսցանէզերծուցանելն ժտիմք. (Լմբ. սղ.։)

Երբեմն՝ Ժտել եւ ժտիլն, այսինքն խնդրել, եւ համարձակիլ՝ միանգամայն նշանակին ի պաղատիլն որպէս զաղքատ եւ զկարօտ.

Թէ չէր կարօտ, եւ ոչ ժտէր։ Պարտ է ողորմիլ, զի առ կարօտութեանն ժտի. եւ մեք իսկ յորժամ ժտիմք առ աստուած վասն միոյ ինչ խնդրուածոյ՝ ոչ ցասնու. այլ յայնժամ ցասնու, յորժամ ոչ ժտիցեմք. (Ոսկ. ես.։)

ԺՏԻՄ որ եւ ԺՏԵԼ. չ. τολμάω, κατατολμάω, αὑθαδιάζομαι, βιάζομαι audeo, arrogo, praesumo, vim facio. Ժիտ գտանել լրբութեամբ. իշխել. համարձակիլ. յանդգնել. ժպրհիլ. չամաչել. անամօթիլ.


Ժրանամ, ացայ

vn.

to take courage, to gather spirits, to grow stronger, to put forth one's strength, or courage, to be courageous;
to be diligent, active, laborious.

· Calfa

NBHL (9)

Քա՛ջ լեր, եւ ժրասցուք ի վերայ ժողովրդեանն. (՟Բ. Թագ. ՟Ժ. 12։)

Հաստատուն կացէք ի հաւատս, ժրացարու՛ք. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Զ. 13։)

Հոգւով ժըրանամ, մարմնով զգաստանամ. (Գանձ.։)

Պահօք պնդեսցո՛ւք, աղօթւք ժրասցուք. (Խոսր.։)

Ժրանայ ի գործ առաքինութեան. (Լմբ. առակ.։)

Ժրացիր մանու՛կ իմ խոհական, վասն այն կրկնեմՎերըստին բան. (Կրպտ. ոտ.։)

Յագուրդ որովայնից ժրացելոցն. (Փարպ.։)

Օդագնացիցդ երամք ժրացալ անարդար վարին յանցնւր գործս. (Պիտ.։)

ἁνδρίζομαι, κραταιόομαι forti animo sum, fortificor, persevero. Ժիր լինել՝ յանձին եւ ի գործ. արիանալ. զօրանալ. ժուժկալել. տոկալ. կտրիճ ըլլալ, դիմանալ, սիրտ ընել.


Ժրանձնակ

cf. Ժիր.

· Calfa

NBHL (2)

ժիր անձամբ. արի անձն. ժրագլուխ. գործասէր.

Գիշեր՝ ժրանձնակաց ծանրատաղտուկ. (Շիր.։)


Ժրաջան

adj.

industrious, diligent, careful, active, bustling.

· Calfa

NBHL (4)

Ժիր ի ջանս. արի ի գործ. փոյթ եւ անձնաձիր. ... իբր σπουδαῖος studiosus, diligens.

Ժրաջան մշակին տունկ արմատացեալ։ Զի դու մշակ ժրաջան երեւեսցիս. (Երզն. լս. եւ Երզն. մտթ.։)

Զկրօնեւոր ոմն ժրաջան ի ժամ յառնելոյն յաղօթս ունէր սարսուռ եւ գլխացաւութիւն. (Վրք. հց. ՟Ձ։)

Ժրաջան աղօթիւք պաշտել, կամ կատարել զկանոն. (Ասող. ՟Գ. 32։)


Ժրասէր

cf. Ժրաջան.

· Calfa

NBHL (1)

Սիրօղ փութոյ. ժրաջան. գործասէր.