Your research : 358 Results for չ

Entries' title containing չ : 2351 Results

Definitions containing the research չ : 3548 Results

Սնդմայ, ից

cf. Կապանք.

• = Յն. σύνδεσμα «կապանք» բառից տա-ռադարձուած թարգմանութեան ժամանաև. ըստ այսմ մեր բառը ուղղելի է *սինդես-մայիւք և կամ թարգմանչի գործածած ձև-ռագրում յն. բառը խաթարուած էր և թարղ-մանիչը չկարողանալով ըմբռնել՝ պարզապէս աառադարձրել է սխալ ձևի տակ։


Սնդուկ

cf. Արկղ.

• = Արաբ. [arabic word] sanduq կամ sūnduq «առևղ, սնդուկ», որ իբրև քառատառ օտար ծագում պէտք է ունենայ։ Կարծում եմ որ փոխառեալ է յն. συνϑήϰη բառից, որ բուն նը-շանակում է «համադրութիւն (συν-τίϑημι «համադրել, միացնել, կազմաւորել» բայից), կարգաւորութիւն, պայման», բայց նաև «դագաղ». հմմտ. Պլ. սնդուկ, որ թէ հայոց թէ թուրքաց մէջ ունի նաև «դագաղ» նշա-նակութիւնը։ Արաբերէնից են փոխառեալ նաև պրս. sá̄ndūq, թրք. sandəq, գնչ. sen-duki, նյն. σανδύϰιον, εενδοῦϰι, σάνδυς, ռում. sinduk լեհ. sundak, ֆինն. sunduka, ռուս. сcундукъ, վրաց. ზანდუკი զանդուկի ևն։-Հիւբշ. էջ 277։

• ՆՀԲ ռմկ. սանտըգ։ Lag. Arm. Stud § Չ014 արաբերէնից է դնում։

• ԳՒՌ.-Ախց. Կր. սնտուկ. Տփ. սնդուկ, զանդուկ (վերջինը վրացերէնից փոխառեալ), Ալշ. Երև. Հմշ. Մշ. Սեբ. Սչ. Տիգ. սնդուգ, Ննխ. Պլ. Ռ. սունդուգ, Հճ. սmնդուգ, Սվեդ. սնդէօգ, Զթ. սօնդօգ, սօնդոգ. նոր փոխա-ռութեամբ թուրքերէնից՝ Ղրբ. Ջղ. սանդուղ, Շմ. սանդուխ։-Կայ նաև սնդխտել Խ. Վն. «պահել», որ թրք. sandəx (գւռ.) ձևից է ձգլ։


Սնոպար, ի

bot.

cf. Գինձ.

• ՀԲուս. § 2786 նոյն է կարծում սր-նոպրի «փիճի» բառի հետ։ Նորայր ՀԱ 1923, 160 մեկնում է վերի ձևով, բայց դժբախտաբար արաբ. բառը բնիկ այ» բուբենով կամ գիտական տառադարձու-թեամբ չէ նշանակած, որպէս զի կարե-լի լինէր ստուգել։


Սնփարա

s.

emery.

• «փորձաքար, լոսիչ և արծնիչ քար» Բժշ. Տաթև. ձմ. կթ. (գրծ. սնփարով)։


Սոթ

adj.

firm, solid.

• «պինդ, կարծր, հաստատուն» Անյ. հց. իմ. Յայսմ. որից սոթեալ «հաստատու-ա՞ծ» Վեցօր. 195 (Ոչ եթէ միայն ի լերինս մեծամեծս պարտիմք զարմանալ, որք բո-լորեալն և սութեալն ի բարձրաբերձ բարձ-րութիւն ամպոցն հասանեն). սոթահեր «խիտ կամ կարծր մազերով» Մագ. թղ. 127.-գրուած է նաև սութ, սոթ և սաթ։ Երկուսը միասին! գործածուած է Յայսմ. սեպ. 23. «Այնքան սաթ և սոթ է կճղակն՝ որ աննման է» (ընձուղտի համար է ասում)։

• = Պհլ. *saft ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ saft «հաստատուն, ամուր, հոծ, խիտ». վերջին նշանակութեան բոլորովին համա-պատասխան է գալիս հյ. սոթահեր։ Իրանե-ան ձևի դէմ հայերէն սպասելի էր *սաւթ» *սօթ և ըստ իս այս էր նաև բառիս հնագոյն ձևը, որ յետին գրիչների մօտ աղաւաղուե-լով դարձաւ սոթ։ Բնիկ ձևի հետքերը պա-հում են դեռ սութ և սաթ գրչութիւնները։--Աճ.

• , ի հլ? «ուժեղ մրրկաշունչ քամի». նորագիւտ և անկախ չգործածուած բառ, որ անուղղակի կերպով ակնարկում է միայն Օրբել. հրտր. Էմինի, էջ 6, Սոթք գաւառի անուան ստուգաբանութիւնը տալ ուզելով. «Սոթից գաւառ, որ սակս հանապազորդեան բքոց և դառնաշունչ օդոցն կոչեցաւ Սոթք»։

• ՆՀԲ առանց մտադիր լինելու ակնար-կին՝ սոթ կցում է նախորդ «պինդ, կարծր» բառին, որ սրա հետ կապ չունի։ Հմմտ՝.

• ԳՒՌ.-ՆԲ. սռթ «դառնաշունչ արևելեան քամի Սևանի վրայ, որի ժամանակ նաւա-գնացութիւնը անկարելի է դառնում և գրեթէ ժայռերն են տեղահան լինում» (Հովիւ 1906, 116, նաև Ազգ. հանդ. ժէ 54)։


Սոխ, ոց, ից

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.

• , ռ հլ. (յետնաբար ի հլ.) «սռխ» Թուոց ժա. 5, Ոսկ. մ. ա. 8, Կոչ. էջ 97. որից մկնսոխ կամ մկնասոխ Վստկ. էջ 120։

• -Պհյ, *sōx ձևից, որ աւանդուած չէ. սա-կայն նոյնն է հաստատում պրս. ❇ sox «սոխ». բառիս ծագումն ու ստուգաբանու-թիւնը յայտնի չէ։-Հիւբշ. 238։

• ՆՀԲ լիշում է պրս. սուխ, թրք. սօղան և վրաց. խախու հոմանիշները։ Պրս. ձևն ունի նաև Lag. Beitr. bktr. Lex. 21։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. soγan «սոխ» բառի հետ, ինչպէս ունի նաև Գազանճեան, Արև. մամ. 1907, 934-5. իսկ Յուշարձան 325 հայերէնից՝ հին ժամանակ կատարուած փոխառութիւն է համարում։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. ak'ēo «սուր լինել» կամ k'euo «ուռչիլ» արմատից։ Kипաидзе, Гpaм. տингp. 1914, էջ xx սոխ=սոխի յաբե-թականից համարում է անցած պարս-կերէնին (Մառի կարծիքն է)։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սռի, Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. սօխ, Մկ. Տիգ. Տփ. սուխ, Ակն. Հմշ. Սեբ. սէօխ. Մրղ. սուէխ, սէօխ, Զթ. Սվեդ. սիւխ, Ասլ. նէօ՛խ, Ագլ. սուհ։ Նոր բառեր են սոխռած, սոխաջուր, սոխեպլուզ, սոխնոց, սոխուկ, սոխցեցկոց։ (Նկատելի է որ այս շատ հա-սարակ բառը, որ մինչև անգամ Պլ. և Ննխ. պահուած է, անհետ կորած է Ղրբ. և Շմ., փոխանակուելով Ղրբ. թրք. սօ՛ղան և Շմ. կուծու՛ (<կծու) բառերով։ Սրա պատճառը ըստ իս պէտք է վերագրել euphémisme-ի, -արևելեան թրք. sóx (=օսմ. sóq «կոխիր») առիթ է տուել անպարկեշտ համարելու բա-ռիս գործածութիւնը. հմմտ. տաճկական հանրածանօթ առածը՝ բառիս վերաբերմամբ, Ermeninin dilini seyeyim. ki soγana sox derler, sarməsaγa soxdur-հայի լեզուն սիրեմ, որ soγan-ին սոխ (=թրք. «կոխիր») է ասում, sarməsaγ-ին («սխտոր») soxdur (=թրք. «կոխել տուր»)։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Եւդ. [arabic word] soxarij «սոխռած» (Յուշարձան 329), Բալուի թրք. գւռ. soxraǰ «սոխրած». տեղիս հայերը գործ ևն ածում ոչ թէ սոխրած, այլ խշիկ (հա-ղորդեց Յովհ. Մանուելեան)։


Սոխակ, աց

s.

nightingale, philomela, luscinia;
porphyrio (a waterfowl);
— երգէ, գեղգեղէ, the nightingale sings.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի) «ծիրանեակ թռչունը, լտ. purpurio» Օր. ժդ. 17. Ղևտ. ժա. 18. «բրլ-բուլ» Վեցօր. 172. Ոսկ. փիլիպ. (նոր գրա-կանում վերջին նշանակութեամբ միայն).-գրուած է սողակ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788, էջ 111)։


Սող

s. adj.

s. adj. crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.

• «փորի վրայ քսուելով երթալը» Փարպ. «սողացող» Պտմ. աղէքս. 7 որից նողալ Ոսկ. մ. բ. 27, աւելի գործածական՝ սողիլ «փորի վրայ երթալ, կամացուկ ներս մտնել, սպրդիլ, սողոսկիլ» ՍԳր. Սեբեր, Ոսկ. մ. գ. 27. «երեսի վրայ ընկած աղա-չել» Գ. մկ. ա. 10. սողեցուցանել Կոչ. սո-ղուն «զեռուն» ՍԳր. Կոչ. սողնական «սողա-ցող» Անան. պետր. սողնական ախտ «քաղց-ևերղ» Փիլ. ժ. բան. սողնակ «սողուն» Վա-նակ. յոբ. «նիգ, պարզունակ» Վրք. հց. թ։ 189. Ոսկիփ. Յայսմ. փետ. 14. գետնասողու-թիւն Ոսկ. բ. կոր. դիւրասողութիւն Երզն. քեր.-սողալ նշանակում է նաև «կաղալ» Ոսկ. մտթ. 743, որից սողուն «կաղ» Կոչ. 388. Վռր. հզ. ա. 218 (հմմտ. ՀԱ 1910, 369 բ), «ոտքերը բռնուած անդամալոյծ» Շիր. քրոն. 72։ Այս արմատից աճած ձևեր են՝ ՍՈՂԿ, որ գտնւում է միայն սողկագնաց «հո-ղի երեսից իբր սողալով գնացող, երեսկունկ մեծացող (բոյս)» Վեցօր. 96, սողկական «սողալով եղած» Ոսկիփ. բառերի մէջ.-ՍՈՂՄ, որ գտնւում է միայն սողմիլ «սողիլ, սողոսկիլ, սպրդիլ, կամացուկ ներս մտնել» Ոսկ. մ. բ. 12, էջ 557 բառի մէջ. «Եւ տես զիարդ զամենայն զարիս թողեալ և զայն ևեթ դնէ՝ դեռ առժամայն սողմեալ մտեալ արծարծէր». (Վարդանեան ՀԱ 1921, 604 ուղղում է պարզապէս սողեալ մտեալ, քանի որ սողմիլ ձևը բնաւ ուրիշ տեղ գործածուած չէ մեր գրականութեան մէջ).-ՍՈՂՈՍԿ, որից ծառում են սողոսկիլ «սահիլ, ընկնել, ներս սպրդիլ» Նիւս. կազմ. Շիր. քրոն. իգն. Երզն. մտթ. սողոսկուտ «լպիրծ» Մագ. թղ. 145. Երզն. քեր. սողոսկումն Փիլ. սողոսկանք Անան. եկեղ. սողոսկիչ Լմբ. առակ. ռիւրա-նողոսկելի Մաքս. եկեղ. նոյն են նաև սո-ղուսկ «լպրծուն» Փիլ. լին. ա. 41, կրճատ սղոսկել Երզն. մտթ.։

• ԳՒՌ.-Ջղ. սողալ, Մշ. սողալ, սօղալ, Ախց. Երև. Ալշ. Խրբ. Կր. Մկ. Ննխ. Պլ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. սօղալ, Տիգ. սօղmլ, Ասլ. սէօ-ղալ, Սվեդ. սուղիլ, Զթ. սուղօլ, սուղոլ, Մրղ. սօղղալ, զօղղալ։ Նոյն արմատից են նաև սող լինել Ղզ. «սահիլ», սող տալ Ղզ. «սո-ղալ», սողան Վն. «սողացող (անասուն)», սողսողիկ Վն. «մողէս», Գոր. Ղրբ. փուրուսօղ տալ «փորի վրայ սողալ»=Շմ. փօրասօխտ. որ ձևացած է գւռ. փորասող և փորասոթ բառերի խաչաձևմամբ. վերջապէս թրքա-կան ձևով Հճ. սօղուլմիշ նօլ «սողալ»։

• ՓՈԽ.-Սողուն բառը անցած է Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ. Հէմի չարփէ հայվանէդ արտէ ու ճանավարան ու սողու-նան (Ամենայն չորքոտանիք երկրի և գա-զանք և սողունք) Գծ. ժ. 12, ժա. 6։-Պա-տահական նմանութիւն ունի Կազանի թթր. [arabic word] šoγalaq «սահուն»։


Ռաբբի

s.

Rabbi;
master, doctor.

• «վարդապետ, տէր» ՍԳր. Կոչ. րաբայական Մագ. թղ. 236?


Ռազմ, ից

s.

battle-array, rank, line, order;
battle, war;
— առնել, կարգել զ—ն, to marshal, to array;
— դնել, ի — մտանել, to make war, to fight, to assail;
հատանել զ— պարւուց զօրաց, to put to rout, to disperse, to defeat, to discomfit.

• = Պհլ. [other alphabet] ︎ razm «պատերազմ, ճակա-տամարտ», պրս. ❇ razīn «կռիւ», որ է զնդ. rasman «զօրաբանակ, ճակատ» (Horn § 612 չի ընդունած, բայց այսպէս է ըստ Հիւբշ. 233)։ Իրանեան բառերը ծագում են ղնդ. raz-«շարել, դարսել, կարգաւորել» ար-մատից (Bartholomae, Altir. Wört. 1514), որ է հնխ. reg-«ուղղել». սրա այլ ժառանգ-նեռից յիշատակելի են յն. ὸρέγω «տա-րածել, փռել», ὄρεϰτός «մօտից կռուելու համար զէնքը երկարած», լտ. rego «ուղղել, վարել, կառավարել, իշխել, թագաւորել», rex «թագաւոր», rectus «ուղիղ», rector «վա. ոիչ, կառավարիչ, տէր», regimen «կառա-վարութիւն»>ֆր. règiment «զօրաբանակ», ևնո. arəzu «ուղիղ», razista «ուղղագոյն»։ հպրս. rāsta, պրս. rast «ուղիղ» (բայց նաև «ռաս, խումբ», որից հյ. երաստ «խումբ, կարգ»), գոթ. raihts, հբգ. reht, գերմ. recht, անգսաք. riht, անգլ. right «ուղիղ», հիռը recht «օրէնք», ռուս. су-разинa «կարգ կա-նոն» ևն ևն (Waide 647, Boisacq 710)։-Հիւբշ. 233։


Ռակայ, ից

s.

raca, fool, dolt, blockhead, madcap.

• -Յն. ῥααά (Մտթ. ե. 22, ուր հյ. թրգմ. յիմար), լտ. raca, գոթ. raka, ֆրանս. ra-ča, վրաց. რაკა րակա «յիմար, տխմար». բոլորն էլ փոխառեալ են յունարէնի միջոցով սեմաևանից։ Sophocles 967 դնում է եբր. [hebrew word] rεiq, [hebrew word] req «դատարկ, պարապ. 2. անաէտք, ոչինչ. 3. խեղճուկրակ. 4. անմիտ, դատարկամիտ» (Gesenius 758) բառից, իսկ Brockelm. Lex. syr. 359 ասոր. [other alphabet] rāqā «ընկած, անարգ» բառից, որ դրւում է ասոր. [arabic word] raq=եբր. [other alphabet] rqq «թքել» ար-մատից։-Հիւբշ. 376։

• համարհանաց և անգոսնելոյ... և որք զասորի լեզուն գիտիցեն, փոխանակ ընդ ա՛յ դուն ասելոյ՝ ի սանգաստակա-նաց տեղի՝ զռակայն ասեն»։ Սրանից առնելով Երզն. մտթ. 114 «Բայց յեբրա-ւեցի լեզուն ռակայ կոչեցաւ, որ մեծ իմն և ծանր նախատինս յայտնէ լսո-ռացն և արհամարհանաց տայ ծանօ-թութիւն, որպէս մեք յորժամ սաստեմք ծառայից և կամ վատթար արանց, սրտ-գտանօք ասեմք թէ ա՛յ դու ծօլայ, քե՛զ ասեմ»։-ՀՀԲ բառ եբր. և ասոր.։ ՆՀԲ վերի ձևով. իսկ Հիւնք. ասորուց։


Ռահ

s.

way, road;
— գործել, հորդել, to travel, to go on a journey.

• , ի հլ. «ճամբայ, ճանապարհ» Զքր. կթ. Նար. Շար. Անան. խոստ. 6. Տաղ. որից ռահվիրայ «ճամբայ բացող» Բուզ. գ. 20 (այս բառը ցոյց է տալիս, որ ռահ արմատը Ոսկեդարում գոյութիւն ունէր). ռահահորդ Շնորհ. ռահել Շնորհ. յիշ. սող. ռահադուռն Ճառընտ. անռահավար Մագ. հ>խ հնչու-մով՝ ռախունակ «առաջնորդ» Ճառընտ.։

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը ԳԴ, ՆՀԲ (աւելացնում է եբր. [hebrew word] orax հո-մանիշը, որի նմանութիւնը աատահա-կան է), Müller SWAW 38, 588 ևն։ ՌԱՀ «պիտոյք, գոյք, իրեր» Անսիզք 45 (Չարթէլ է պառիկելեցն և ի բաղնեց ըռահէն և յայտ ցեղ սարութենէդ.-բացի անկողնի և բաղնիքի պարագաներից և նման կազ-մածներից), Սմբ. դատ. 60, 62 (Հալաւն, սօլերն և գօտին և այլ այսպիսի ըռահ). որից ըռահեղէն «տան իրեր» Սմբ. ղատ. էջ 151 (մի ձեռագրի ընթերցուած է)։


Ռամ, ից

s.

cf. Ռամիկ, cf. Րամ.

• «կախարդութիւն» (չունի ԱԲ) Բրս. մրկ. 423. Առաք. պտմ. 503 (գրուած ըռամ). որից ռամտես «գրբաց» Տաթև. հարց. 429. ռամօարեի արուեստ «մի տեսակ կախարդու-թիւն» ԱԲ. ռամզարկութիւն «հողահմայու-թիւն, géomancie» (Նորայր, Բառ. ֆր. 546 բ), որի հետ նոյն է ըռըմբզարկ՝ նոյն նշ. Մաշտ. ջահկ.։ Նո՞յն է արդեօք աւելի հնից Սոկր. 127՝ ռամնական. Քանզի հայհոյիւր որպէս զռամնականսն (յն. τὴν μαϑηματιϰήν) ճգնեալ։

• = Պհլ. *ram «հօտ, մարդոց խումբ. 2. ժո-ղովուրդ», որ թէև չէ աւանդուած, բայց հմմտ. սոգդ. ram «ժողովուրդ», մանիք. պհլ. rm «հօտ, ժողովուրդ» ИАН 1912, 48, ❇ rmii «ժողովուրդ» ИАН 1907, էջ 548, պրս. [arabic word] ram «հօտ, խումբ, երամ մարդոց». հմմտ. նաև երամ և ռամիկ. իմաստի զար-գացումը ճիշտ այնպէս է, ինչպէս արաբ. [arabic word] ra'yat «հօտ. 2. ժողովուրդ»։-Հիւբշ. 233։


Ռայ, ից

s.

ensign of victory;
—ք, pomp, show, luxury.

• 2 «բազմութիւն, հանդէս». գործած-ուած է երկու անգամ. Ուր հարսանիք և ռայք կաքաւչացն կայցեն (Ոսկ. ես. էջ 343). Ան-դէն զարդուցն ռայք (Ոսկ. ա. տիմ. ը)։

• ՆՀԲ միացնելով յաջորդի հետ՝ մեկ-նում է «դրօշ, նշան արքունի, նշանակ յաղթութեան, շուք, հանդէս» և հանում է պրս. (իմա՛ արաբ.)︎︎ rāya «դրօ-շակ» բառից։ Տէրվ. Altarm. էջ 102 մեկնում է «պերճութիւն, շուք» և կցում է զնդ. rā «փայլ», սանս. rāi «ինչք, կայք», rayi «գոհարեղէն, ակունք», լտ-res «իրք» բառերին, իսկ Նախալ. 104 միայն սանս. rayi և լտ. res։-Lag.

• λrm stua § 1913 ընդունում է ՆՀԲ-ի մեկնութիւնը, բայց Հիւբշ. 275 Ոսկեբե-րանի վկայութեանց պատճառաւ կար-ծում է որ կա՛մ յիշեալ վկայութիւնները խարդախուած են և կամ բառը արաբ. փոխառութիւն չէ։ (Ռայ «դրօշակ» ան-շուշտ արաբ. փոխառութիւն է, ինչպէս երևում է յաջորդ բառից, բայց Հիւբշ. ուշադիր չէ եղած որ Ոսկեբերանի յի-շեալ վկայութեանց մէջ ռայ չի կարող ունենալ «դրօշակ» իմաստը, այլ, ինչ-պէս Թունեան, Հատրնտ. Ա. 319 հաս-կանում է, «բազմութիւն, հանդէս»)։


Ռաստ

s.

thick cloud.

• «Վիշապ համաստեղութեան գլու-խը». Վրդն. սղ. ճգ. էջ 344. («Վիշապն՝ որ ասեն զամենայն երկիրս բոլորեալ է. զորոյ զտուտն և զգլուխն ռաստ և զանապ կոչեն աստեռագէտքն և զխաւարումն արեգական և լուսնին անտի ասեն)։ Որ և Վրդ. պտմ. 137. Յորժամ ի միում կենդանակերպի դիպին ա-րեգակն և լուսին, և ժամ իցէ ծննդեան լուս-նի, և անդ դիպին թանձր ամպքն կոչեցեալ ռաստ և կամ ղանաան։

• -Որովհետև զանապ նշանակում է «տուտ, պոչ»=արաբ. [arabic word] δanab, ուստի յայտնի է որ ռաստ բառն էլ պիտի նշանակէ «գլուխ». հմմտ. ֆրանս. la tête et la queue du dra-gon (հանգոյցք լուսնի ի վերայ խաւարման ծրին.-տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 422 ա) Արաբ. կայ [arabic word] ras «գլուխ», որ յարմար-ւում է մեր բառին, միայն տ ձայնը աւելի է։ -Աճ.


Ռաքիա

s.

sound of breakers on the shore;
reflux, ebb.

• = Յն. ῥαχία «քարքարոտ ծովեզը. 2. ծովի ալիքների շառաչիւնը. 3. տեղատուութիւն»։ -Հիւբշ. 376։


Ռեմոն

s.

earnest, pledge.

• «գրաւական, առհաւատչեայ» Մխ. դտ. ռիմոն Ասոր. դատ. 10. 14 (Եթէ ոք ծախէ ինչ և առնու առհաւատչեայ, այսինքն է ռիմոն). 41 (հինգ անգամ), ըռիմոն Ան-սիզք 83. վրիպակով գրուած ռետին Վրք. հց. ա. 143 (Նորայր, Հայկ. բառաք. 19), ուղղե-լի ռեմին։


Ռետին, տնի, իւ

s.

resin, rosin, cedar-resin, colophony;
— բեւեկն, pine-resin;
— կենաց, balm of life.

• = Յն. ῥητίνη «ռետին», որից փոխառեալ են նաև լտ. resina, իտալ. recina. առս. [arabic word] jratiyān կամ [arabic word] ︎ rātiyāna, [arabic word] ratin (Կամուս, թրք. թրգմ. Գ. 635), արար. [arabic word] ︎ ratinaj>հյ. ռատինէն։-Յոյն բառը թւում է ծագած հնխ. sreu-«հոսիլ» արմա-տից (Boisacq 840)։ Meillet, Dict. etvnι թէ՛ յն. ῥητίγη և թէ՛ լտ. resina համարում է փոխառեալ ոչ-հնդևրոպական մի լեզուից։ -Հիւբշ. 376։


Ռիմ

s.

wickedness.

• «չարութիւն» Հին բառ.=Բռ. երեմ. էջ 278. նոյն է ռեմ «ոխ, քէն» ՀՀԲ. որից ռեմակալ կամ ռիմակալ «ոխակալ» Մէոդ. խչ. էջ 160։


Ռոճիկ, ճկաց

s.

appointment, salary, pension, pay, hire, wages;
maintenance.

• -Պհլ, *rōčīk «օրական պարէն» բառից, որ կազմուած է պհլ. [other alphabet] roc, պրս. ❇ rōz, rūz, հպրս. rauča «օր» բառից։ Թէև պհլ, *rōčīk ձևը չէ աւանդուած, բայց նոյնն են հաստատում հայերէնի հետ նաև պրս.. rōzi, rūzi «օրական ուտեստ, պարէն, ուտե-լիք», փոխառութեամբ ասոր. [arabic word] σνrōzīqā «օրապահիկ», արաբ. ❇ rizq «ուտեստ, պարէն», սելջուք. թրք. uruzī «օրապա-հիկ» (Horn § 629)։ Նոյն արմատից ուրիշ մասնիկով կազմուած է պհլ. [other alphabet] točīh >պազ. rōžiī «օրապահիկ»։ Սրանց բուն ծագման, հնդևրոպական ցեղակիցների, ինչ-պէս նաև համապատասխան բնիկ հայ ձևե-րի վրայ տե՛ս Լոյս բառի տակ։-Հիւբշ. 234։


Սաբաւովթ, այ

cf. Սաբաւօթ.

• (սեռ.-այ. յետնաբար կայ գրուած սաբաւօթ) «Երկնային զօրութիւննե-որ, Զօրք». իբրև Աստուածային վերադիր քանիցս անգամ գործածուած է Ս. Գրքի մէջ, հմմտ. Ա. թագ. ա. 11, Ա. եզր. թ. 46, Ես. ը. 18, որոնցից առնելով Ոսկ. ես. Կոչ 141. Կիւրղ. ես. Առ որս. ևն։-Ոսկ. ես. 222 իրար ետևից գրում է սաբայովթ և սաբաւ-ովթ, իսկ էջ 309՝ սաբաովթ։


Սաբեկ, այ

s. fig.

thicket;
pardon.

• = Եբր. [hebrew word] səbak «ծառի իրար անց կացած թաւ ու խիտ ճիւղերը» բառն է, որի նշանակութիւնը չիմանալով Եօթանասունք՝ անփոփոխ պահել են յն. σαβέϰ տա-ռադարձութեամբ, որից նաև հայերէն ձևը (Gesenius17, 535)։

• Հները հասկացել են զանազան ձևե-րով. այսպէս Վրդն. ծն. մեկնում է «Աաբեկն ոստ մի ծառոյ թարգմանի, կամ երկճղի ծառ. իսկ առ ի միտս՝ թո-ղութիւն կոչի... ոմանք ասեն թոյլ գոլ». (ՀԲուս. § 2676 վերջընթեր բառը հաս-կանում է թայլ բոյսը)։ Առանձին բոյ-սի տեսակ է հասկանում նաև Թովմաս վրդ. Կիլիկեցի, որ գրում է «թուզ, նու-ռըն և սաբեկ» (տե՛ս ՀԲուս. անդ)։ Տունկ է նաև ըստ Եփր. երաշտ. «Ջոր և տունկ անուանեաց սաբեկ.-Տնկեսցէ զտունկս զայս սաբեկ.-Անուն տնկոյն սաբեկ ասի»։-Բառ. երեմ. էջ 278 դը-նում է «սաբեկայ. բարձր»։ Իբր եբր. բառ յիշում են ՀՀԲ և ՆՀԲ՝ զանազան մեկնութեամբ։


Սադայէլ, ի

s.

the devil, lucifer, satan.

• = Անշուշտ եբր. բառ է. բայց բուն ձևը յայտնի չէ։

• ԳՒՌ.-Ղրբ. Շմ. Սեբ. Սլմ. սաթայէլ, Ախց. սաթահէլ, Տփ. սաթայիլ, Մկ. սmտm-լէլ, Մշ. սադ'րաէլ, Պլ. սաթայէլ կամ սա-դանա-սաթայէլ «չար, անօրէն, վարպետոր-դի, շատ խորամանկ». էնկիւրիի թրքախօս հաւոց բարբառով՝ satayel «անօրէն, չար» (Բիւր. 1898, 865)։


Սադիր

cf. Ծոթոր.

• . աոմատ առանձին անգործածա-կան, որից կազմուած են սադրել «յորդորել, հրապուրել, թելադրել, միջնորդել» Եւս. քը. Փարպ. Խոր. Նար. 165. Յհ. կթ. «թուել, հա-մարել» Իրեն. հերձ. 90, 176 (ՀԱ 1910, 305), չարասադիր Օրբ. հկճռ. ժբ. էջ 172. սադ-րանք Պտմ. աղէքս. սադրիչ Փարպ. Ղևոնդ։


Սաթ, աց

s.

electrum, amber, yellow amber;
սեւ —, black amber.

• , ի-ա հլ. «մի տեսակ քար. քէհրի-բար» Նար. խչ. 383. տաղ. 473. «բուստ, մաոջան» Խոր. աշխ. (կոչւում է նաև բազ-մագունի ակն Եզեկ. ա. 4), որից սաթնուկ «սպունգ» Վրք. հց. ա. 533. սաթբերունի բուստի նման ծլած՝ ծաղկած» Նար. տաղ. 465։


Սալ, ից

s.

anvil;
slab, paving or flag stone;
sheet of metal, plate.

• (սեռ. սալի Սիր. լը. 29, յետնա-բար ի հլ.) «տափակ քարի մեծ հատոր» Փարպ. Նիւս. Յայսմ. Տօնակ. «մետաղի մեծ կտոր» Վրդն. ծն. Պիտառ. «երկաթէ կոճղ որի վրայ դարբինը երկաթ է ծեծում» Յոբ. խա. 15. Սիր. լը. 29. Կոչ. 45. Փարպ. Խոր. որից սալաքար «կոկած կարծր քար» Եզեկ. իդ. 7, 8 (նոր ձևով՝ սալքար Օրբել. հրտր. Էմինի, էջ 169, սալքարուկ Սմբ. դատ. 124). սալակապ «գետինը սալայատակած» Կանոն, Վրդն. պտմ. սալայարկ «սալած, քար քա-շած» Նորագիւտ բ. մնաց. է. 3. սալարկ, սալարկել Յայսմ. սալայատակ Եղիշ. Շիր. Սարգ. ա. պետր.բ (ա տպ. էջ 249). սալա-նալ «քար կտրիլ» Յոբ. խա. 15. Բուզ. դ. 15. Ոսկ. յհ. ա. 1. սալասմբակ Մագ. սալուտ «քարքարոտ» Վստկ. 62. կնասալ յատակ Խոր. բ. 24. սալել «սալայատակ շինել, քար քաշել» (չունի ԱԲ) Հաւաք. 38, 60. Առաք. պտմ. էջ 499. սալայատակել (նոր բառ). յետնաբար կայ նաև սալարակապ «սալար-ևած» Յաւսմ. մըտ. 13. Մին. համդ. 63, որ կարծեմ թէ սալարկ բառի վրայից սխար կազմուած մի ձև է. (հմմտ. նաև Վն. սա-լարսել, սալարսուն).-Բարսեղ Վարագեցու յիշատ. 1591 թուից (Դիւան, Ժ. էջ 34) ունի ռՉևոևու եկեղեցւոյ սալարս», ուր սալարո կարող ենք թէ իբր եզ. առնել և թէ իբր յոգ. բայց այդ հատուածը ամբողջ Վանայ բար-բառով է։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. k'əlá-ձևից. հմմտ. սանս. çilá «քար, ժայռ», թերևս նաև հհիւս. hella «տափակ քար, շերտաքար», hallr «քար», գոթ. hallus «ջրի տակին խութեր». ուրիշ լեզուի մէջ չէ պահուած բառս։ Հայե-րէնի մէջ «դարբինի սալ» իմաստի զարգաց-ման համար հմմտ. սանս. áçman-«քար, ժայռ»=յն. ἀϰμων «դարբինի սալ» (Pokorny 1, 454 և 2, 593)։


*Սալա

s.

basket.

• = Արաբ. [arabic word] ︎ sala «մէջը հաց ևն դնելու կողով» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 248). այս բառը բնիկ սեմական է. հմմտ. եբր. [hebrew word] sal, արամ. sallā, ասոր. [syriac word] salā, ասուր. sella «կողով». բայց հայերէնը չի կարող գալ ա-սոր. salā ձևից, որովհետև, նախ այս պա-րագային սպասելի էր *սաղայ և երկրորդ՝ որ բառը շատ յետին է։-Արաբերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] sele «կողով»։-Հիւբշ. 276։


Սալամ, սալամբ, աց, սալամունք

s. zool.

s. zool. francolin, heath-cock.

• «դահուճ թռչունը» Բժշ. Մխ. ըժ» 125 (սեռ. սալամու). բար. 160. որ և ռա-լամբ (ի-ա հլ.) Փարպ. յգ. սալամունք Փիլ, նխ. բ. 103։

• ՆՀԲ յիշում է պրս. sulak «ձագ կա-քաւու»։ Ըստ ՋԲ պրս. բառ է. բայց չէ յիշում մայր ձևը։


Սալոն, ի

adj.

foolish, mad.

• -Յն. σαλος չեց. τά́λον «յիմար, փախուկ». ծագում է σαλος «շարժում, ցնցում (հողի, հոգու, մտքի)» բառից. նոյնից են նաև թրք. saloz «տխմար, ապուշ», վրաց. სალოხი սալոսի «յիմար»։-Հիւբշ. 376։


Սակառ, ի, աց

cf. Սակառի.

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 156 թերևս յն. σαργάνη «ղամբիւղ»։ ՆՀԲ «իբր աման, առօղ կամ տանօղ

• այսչափ ինչ» (ուզում է հանել սակ «չափ» +առնուլ բառերից)։ Schef-telowitz BВ 28 (1904), 144 անա-çakala «բաժակ, կեղև, տաշեղ, մորթ, գանկ», լիթ. szakalys «փայտի փշուր» բառերի հետ՝ իբրև բնիկ հայ.։ (Պիտի տային հյ. *սաքաղ)։


Սակռ, կռուք

s. zool.

s. zool. saker, goshawk;
bittern.

• «մի տեսակ ագռաւ» Մխ. առակ, ճիա։ Բառիս համար մի հին վկայութիւն էլ է տալիս Սոփոն. բ. 14. «Գազանք գոչեսցեն ի նկուղս նորա և սակռուք (իմա՛ սակռունք) ի դրունս նորա» (եբր. տարբեր է այստեղ. հայերէնի համապատասխանն է յն. ϰόραxες որի համեմատ էլ մեր հատուածում այլ ձ. ագռաւք՝ փոխանակ սակռուք ձևի)։

• =Գտնւում է մի խումբ լեզուների մէջ. ինչ. արաբ. [arabic word] yaqr «որսի բազէ. շա-հէն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 938), քրդ. sakkar «որսկան մի թռչուն» (Justi, Dict, Kurde 270), արևել. թրք. ❇ soqur «վայրի բադ», իտալ. sagro, ֆր. sacre «մի տեսակ մեծ շահէն», մբգ. sackers, մյն. σάϰρε, մլտ. sacer, որոնց վրայ տե՛ս Hehn, Kulturpfl. 3, 537։ Յայտնի չէ թէ հայերէնը ի՛նչ ճամբով հասած է մեզ։ Հիւբշ. Ուս. փոխ. բառից 66 և Arm. Gram. 276 մեր բառը հա-մարելով շատ յետին (Սոփոն. բ. 14 սակ-ռուք համարում է սխալ ընթերցուած՝ փո-խանակ ագռաւք), դնում է փոխառեալ արա-բերէնից։

• ՆՀԲ և սրանից էլ Հիւնք. յն. τενεϰαν «հավալուսն» բառը դնելով πελεϰυς «կացին, սակուր» բառից, հյ. սակռ ձևն էլ համարում են սակուր «կացին» բառից (իբր թէ այս թռչունի քիթը տապարաձև է)։ Böttich. ZDMG 1850, 361 սանս. cakuna։


Սակր, կեր, կերբ, կրով

s.

hatchet, axe;
cf. Սակեր.

• , ր հլ. (հյց. սակերս, գըծ. սակե-րօք) «արքունի հրովարտակ» Ճառընտ. Կո-րիւն. (առաջինը ունի ուղ. սակր, երկրորղը սակերս, սակերօք ձևերով. սրանցից ՆՀԲ, ՋԲ և ԱԲ հանում են սակեր ուղղականը՝ իբր հին ձև, մինչդեռ սակր դնում են իբր յե-տին ձև։ Ըստ իս այսպիսի խտրութիւն դնե-լու պէտք չկայ. սակերս, սակերօք կարող են կանոնաւորապէս ծագիլ սակր բառից որին համաձայն է նաև յոյնը։ ՆՀԲ դրել է սակեր՝ համաձայնեցնելու համար լտ. ձևի հետ, բայց հայր ուղղակի լատիներէնից չէ)


Սահ

s.

troop, phalanx;
slip, slide.

• Այս բառը յիշում են ՆՀԲ և ՋԲ ա-ռանց վկայութեան, իբր պրս. շախ, շահ ձևից։-ԱԲ չունի։

• . արմատ առանձին անգործածական, որից կազմուած են սահիլ «տատանիլ, ծը-փալ, տարուբերիլ, ջրի վրայ երերալ, հո-ռեւ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. ա. 5. սահել Ոսկ. ա. տիմ. ժէ. սահեցուցանել «տարու-բերել, երերցնել, տատանիլ տալ» Ժղ. է. 8. Մեկն. ծն. սահեցումն «սողալ, սողոսկիլը» նՆառ. սահանք «ջրի հոսանք կամ հոսանքը ռռնեւու թումբ» ՍԳր. Ագաթ. սահաւր «սա-Տուն. անհաստատ» Ոսկ. բ. տիմ. 264 (չունի ՆՀԲ). բազմասահ Նար. երկնասահան Յհ. կթ. կարկաջասահ Խոր. հեզասահ Պիտ. Կաղնկտ. յորդասահ Անան. եկեղ. դիւրա-սահ Հայել. 319 (նորագիւտ բառ). յետնա-բար ձևացած է «լպրծիլ, սայթաքիլ, գայթիլ» նշանակութիւնը, որ միակ գործածականն է արդի գրականում. հմմտ. սահուկ «լպիռծ» Գիրք առաք. սահուն «սահող, լպիրծ» (մինչ-դեռ հին լեզւում նշանակում է «թափառա-կան, աստանդական, երերեալ» Մծբ. Պիտ.) ևնւ-Իսև սահնակ «բալխիր» փոխառեալ է չաղաթ. [arabic word] sanaq հոմանիշից և յար-մարոսած է նորերից հյ. սահ, սահիլ բայի համեմատ։ (Չունի Будaговь, 616)։

• ԳՒՌ.-Սչ. սահել «սայթաքիլ», Ննխ. սա-յէլ, Հմշ. սէհուշ, Սվեդ. սիֆիլ.-կրկնաբար Եւդ. սահսհիլ «շատ անգամ տահիլ»։ Պիտ. զանցասահման Ճառընտ. ևն։ Նոր բա-ռեր են սահմանաքար, սահմանադրական, հակասահմանադրական, սահմանամերձ, սահմանափակ, անսահմանափակ, սահմա-նագիծ, սահմանագլխային, սահմանային. սանմանակցութիւն, անսահմանօրէն ևն։


Սահման, աց

s.

bound, term, circumscription;
bounds, limits, confines, frontier, borders;
extremity, sphere;
definition;
statute, rule, regulation;
decision, determination;
jurisdiction, extent;
department;
neighbourhood, district, provinces;
—ք, outskirts, suburbs;
—ք հակատոյ, articles of faith;
— երկրի, կալուածոց, landmark;
— հատանել, to fix the boundaries of;
յարդար —ս ամփոփել զիմն, to reduce to its proper limits;
— դնել, to bound, to fix bounds to, to limit, to end;
— դնել անձին, to propose, to deliberate, to resolve;
երդնուլ արդումն —աւ, to bind oneself by an oath;
անցանել ըստ —, to overstep, to pass the limits or boundaries;
—աւ ասել, to say briefly;
յաղետալի — հասուցանել, to reduce to a deplorable state;
cf. Զէն.

• , ի-ա հլ. «որոշեալ չափ, ծայր, վերջ (մանաւանդ երկրի կամ գաւառի), կա-նոն, օրէնք» ՍԳր. Խոր. «տրամաբանական եզր, բացատրութիւն» Դամասկ. Արիստ. վերլ. «Բանական պատճառ» Պրպմ. Դիոն. ածայ. որից սահմանել «որոշել, կարգել» ՍԳր. «վերջացնել» Իգն. «բացատրել» Սահմ. սահմանադրութիւն Գծ. ժէ. 26. ստնմանա պահ Բուզ. սահմանակից ՍԳր. Բուզ. Եւս. քր. սահմանորդ Ոսկ. ես. անսահման Ագաթ. Կոչ. միասահման Վեցօր. միջասահման Փիլ.

• = Հին պհլ. *sāhmān ձևից, որից պհլ. sāmān «սահմանորոշ նշան. 2. նշան, որակ, յատկութիւն», sāmānak «սահման, տարա-ծութիւն», պազ. sāmān «տահման, նշան», samāna «տահման, տարածութիւն», sā-mānmand «սահմանեալ», պրս. [arabic word] sa-mān «հանդերձք և կարասիք տան. 2. զարդ կարգադրութեան. 3. կարգաւորութիւն գոր-ծոյ. 4. դադար և հանգիստ. 5. աւան, 6. ժո-ղով. 7. զօրութիւն և կարողութիւն. 8. վար-ևուած ռործոյ և չափ խօսից. 9. ողջախոհու-թիւն. 10. խելք և խոհեմութիւն. 11. նշան՝ որ իցէ եդեալ վասն որոշման սահմանի» (Horn § 693)։-Հիւբշ. 235։

• Հներից Առաք. լծ. սահմ. 163 սահել կամ հիմն բառերից։ Neumann JAs 1829. էջ 69 ըստ փիլիսոփայական լե-զուի սահման մեկնում է յն. σհμα, դոր. σλμα «նշան, որոշիչ յատկութիւն»։ ՆՀԲ պրս. սաման։ Lag. Urgesch. 615, 617, Btrg. bktr. Lex. 25 պրս. sāmān, իբր սանս. çams, ças արմատից։ Պատկ. Maтep. I. 15 պհլ. և պրս. ձևերը։ Հիւնք. պրս. սահման։ Պատահական նմանո. Ռեւն ունի սանս. sīmán-«սահման» (Pokorny 2, 463)։


Սահմի

s.

the third month of the ancient Armenian calendar, March.

• = Փոխառեալ է կովկասեաններից կամ խալտերէնից. հմմտ. վրաց. სავი սամի «երեք», ինգիլ. sam, մինգր. sumi, sum, լազ. sum, šum, žum, սվան. semi «երեք». մեր բառը սեռականի ձևով է, ինչպէս և միւս ամսանունները։ Հմմտ. նաև հոռի «հայկա-կան երկրորդ ամիսը», որ փոխառեալ է կով-կասեան «երկու» բառից։

• Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 200 մեկնում են. «Սահմի, զի գնայ հարաւայինն և գայ հիւսիսայինն (սահիլ բայից) և դարձեալ արք իմաս-տունք սահմանեն զտունս իւրեանց առ ի գալ ձմերայնոյն»։ Տաթև. ձմ. ա-«Սահմի զերևումն սահմանացն ասէ, յորժամ զհուրն և զջուրն բաժանեաց ի միմեանց»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Brosset JAs 1832, 529։ Պատկ. O нааванiяxь древи. aрм. месяцевъ 40 հեռու գտնելով զնդ. haoma և սանս. soma «նուիրական հեղուկ» բառերից, կցում է Կապադովկ. οσαμ «111 ամիսը» ձևի հետ։ Վրացերէնից են դնում նաև ք Բազմ. 1845, 82, Հ. Ե. Տայեցի, Բազմ. 1897, 337, Բասմաջեան՝ անը 339. Ա. ճառեան, անդ 394։ Հիւնք. 313 վրաց. սամի «երեք» և պրս. savum «երրորդ» բառերից։ Ալիշան, Հին հաւ. 140. եբր. Նոյեմի և յն. Սամիա յաւերժահարսի անուան հետ։ Յակոբեան, Բանաս. 19ՈՈ. 38 քաղդ. sivanu, եբր. sivan «երրորդ ամիսը», հպրս. զնդ. spenta, սանս. Civa աստուածը կամ soma նուի-րական հեղուկը։ Պատահական նմանու-թիւն ունի ինչպէս մեր ամսանուան, նոյնպէս և կովկասեան «երեք» բառի հետ չին -sanl «երեք»։


Սաղամանդր, աց

cf. Սալամանդր.

• = Յն. σαλαμάνδοα որից նաև լտ. salamand-ra, գերմ. Salamander, ֆր. salamandre, պրս. samandar, samandal, samandul ևն. բոլորն էլ նոյն նշ.։ Յոյն բառը թուի կա՛մ ոտար փոխառութիւն և կամ բարդ բառ, որի առաջին եզրն է*σαλη «պոչ», երկրորդը ան-ծանօթ (Boisacq 859)։-Հիւբշ. 376։

• ԳՒՌ.-Մկ. սmլmտրmնա «խեչափառ» (որ և Վն. սալադրանա՝ ըստ Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 581). նոյնից փոխաբերաբար՝ Վն. սալադրանա «սատանայ-սադայէլ, ար-բանեակ սատանայի» (ըստ Շէրենց, Վանայ սազ Ա. 116). իմաստի զարգացման համար հմմտ. սատանայ Ագլ. Ազա, Դվ. Մրղ. Սլմ. «սարդ, մամուկ»։


Սաղապ

adj.

slippery, failing, frail, wavering, unsteady, inconstant, fickle.

• «անհաստատ, յողդողդ, փոփո-խամիտ» Յհ. կթ. 227. «դեգերանք գիտու-թեան մէջ, ուսման փորձեր» Ոսկ. յհ. բ. յիշ. էջ 960. որից սաղապաճեմ «քայլամոլոր, անտնալով պտտելով» Խոր. սաղապեցուցա-նել «մոլորեցնել, խոտորցնել» Խոր. սաղա-պիլ «սլքտալ» Պիտ. վջ. սաղապումն «դե-գերանք, կրթանք» (հմմտ. յն. τριβή «սլքտալ, դանդաղիլ, զբաղմունք, խնամք, գործունէու-թիւն») Մաքս. եկեղ. անսաղապ «անամոքե-լի, խիստ» Յհ. կթ. 363. դիւրասաղապ «շուտ սայթաքող՝ մոլորուող» ի գիրս Խոսր. 141. շուտասաղապ «շուտ սխալող» Խոսր. առսա-ղապել «մէկին մի բան վերագրել» Տիմոթ. կուզ 108 (ստրկական թրգմ. բնագրի ποοσ-τρίβω հոմանիշից, հմմտ. Ակինեան և Աճառ-եան, Տիմոթ. կուզ, էջ 47, 67). սրա հետ նոյն է սողոպումն «սայթաքում, անկում» Բրս. հց. որից դիւրասողոպ «շուտ գայթող, մեղքի մէջ շուտ ընկնող» Բրս. չար.։

• -Արաբ. [arabic word] ϑa'lāb, նոր հնչումով sa' lab, որ է նոյն բոյսը (բուն նշ. «աղուէս», այս պատճառաւ էլ հյ. թրգմ. աղուէսաձուք). դարձած է թրք. ❇ saleb՝ նոյն նշ.-Ահ.


Սաղար, աց

s.

general in chief;
troop from which the generals were elected;
փուշտիպան —, general commanding the Guards.

• =Սասանեան պհլ. ❇ salār «զօ-րապետ», որ և մանիք. պհլ. [hebrew word] sārar (կարդա՛ salār) «գլխավոր, առաջնորդ» (Sa-lemann ЗАН 8 (1908), էջ 102). սրա հետ նոյն են պազ. sālā̄r «զօրապետ, զօրագը-լուխ», պրս. [arabic word] salar «զօրագլուխ. 2. առաջնորդ ժողովրդեան»։ Աւելի հին ձևն է Արշակունեան պհլ. sardār, որ ծագում է հպրս. *sāraδāra «գլխաւոր» բառից։ Գըտ-նւում է նաև զանազան բարդութեանց մէջ. ինչ. pustikpān-sardār «փուշտիպանաց սա-ւառ». pεšīnikān-sardār «պալատական պաշ-տօնաւորների զլխաւորը», artēstārān-sar-dār «բանակի բարձրագոյն հրամանատարը» (տառադարձուած Aδρασταδαρανσανάνης ըստ Պրոկոպիոսի), vāstryōsān-sardār «կալուա-ծական տրոց ընդհանուր վերատեսուչ», պազ. spāh-sālār «բանակի հրամանատար, սպա-սալար», rama-sālār «հօտապետ, առաջ-նորդ հօտի», պրս. xuān-salar «արքայական մատակարար, խոհարարապետ»։-Հիւբշ. 235, 514։


Սաղարթ, ու, ուց, ի, ից, աց

s. fig.

leaf, leafy branch;
long hair.

• (ի, ի-ա, ու հլ. գրուած նաև սա-ղարդ) «կանաչ տերև, տերևալից ճիւղ» Խոր. Պղատ. օրին. Լմբ. «փխբ. երկար թողած մազ, վարս» Նար. որից սաղարթանալ «ծաղ-կիլ, կանաչիլ, ուռճանալ» Ոսկ. յհ. ա. 31. սաղարթաթափ Պիտ. փիլ. սաղարթախիտ Թէոդ. խչ. ոսկեսաղարթ, հեզասաղարթ, բա-րեսաղարթ, գեղասաղարթ, զուարթասա-ղարթ, թանձրասաղարթ, լայնասաղարթ, լու-սասաղարթ, խուռնասաղարթ ևն, բոլորն էլ յետին։


Սաղաւարտ, ից

s.

casque, helm, helmet, head-piece, morion;
Armenian mitre.

• = Հիւս. պհլ. *sārawart(i) «գլխանոց»< հպրս. *sāravarti-«գլխի ծածկոց» բառից փոխառեալ. (հայերէնի մէջ իրան. r-r տա-րանմանութեամբ դարձել է ղ-ր). այս իրան-եան ձևերը աւանդուած չեն, բայց նոյնն են հաստատում ասոր. փոխառեալ ❇ sanvartā «սաղաւարտ» և առանց -ti մաս-նիկի իրանեան ձևերը, զնդ. ❇ sāravāra-և պհլ. [arabic word] sarvar «սաղա-ւարտ»։ Բոլորն էլ ծագում են sar «գլուխ» և var-«ծածկել» բառերից. -ti մասնիկը գտնում ենք նաև վարտիք բառի մէջ (տե՛ս անդ)։-Հիւբշ. 235։

• ԳՒՌ.-Պլ. Սեբ. սաղավարդ, Մշ. Ջղ. Սչ սաղավարդ՝, Ախց. Մրղ. Ննխ. Շմ. սաղա-վարթ, բոլորն էլ «պատարագչի թագ»։


Սաղմն, մին

s.

embryon, foetus;
— առնուլ, cf. Սաղմնառեմ.

• , ն հլ. (սեռ. սաղմին ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «սերմը արգան-դի մէջ» Ել. իա. 22. Կոչ. Ոսկ. յհ. ա. 11. նաև սաղմ, ի հլ. «նոյն նշ.» Մծբ. Կիւրղ. ծն. որոնցից սաղմնառութիւն Ոսկ. յհ. ա-24. սաղմնազգեցեալ Կնիք հաւ. 179. սաղ-մաբոյն մզանք «տղընդեր, սաղմի շապիկը, ընկերք» Ոսկ. մ. ա. 4. սաղմել կամ սաղմ-նել «բեղմնաւորել» Պետր. սիւն. 18. սաղմ-նանալ Եօթնագր. սաղմնաբանութիւն (նոր բառ) ևն։


Սաղմոս, աց

s.

psalm;
psalm-book, psalter;
— ասել, to recite or sing psalms;
to play on the harp, to sound the lyre;
cf. Ծայր.

• (յգ. սեռ. -աց, գրծ. -իւք, իսկ Ոսկ. ես. 367 ունի սաղմոսից) «քնարերգա-կան նուագ (եբրայեցոց). 2. յատկապէս՝ Դաւիթ մարգարէի երգերը և նրանց հաւա-քածոն» ՍԳր. Կորիւն. Եղիշ. Յճխ. որից սաղ-մոսել Նեեմ. ժբ. 28. Ա. եզր. ե. 60. սաղ-մոսանուագ ՍԳր. Ագաթ. սաղմոսասաց ՍԳո. սաղմոսակից Վկ. գէ. 23. սաղմոսարան ՍԳր. Կոչ. Ադաթ. սաղմոսութիւն Եւագր. սաղ-մոսերգու Կոչ. ևն։

• = Յն. ῥαλμός «սաղմոս» բառից. այս բա-ռը ծագում է φάλλω «քաշել, աղեղը լարել. թրթռացնել, քնար հարկանել» բայից (Boi-sacq 1073) և հին յն. նշանակում է «աղեղի լարում, թելաւոր նուագարան, քնարի վրայ երգ»։ Սրանից են փոխառեալ նաև լտ. psal mus. անգլ. գերմ. psalm, ռուս. nсаломъ, ֆրանս. psaume ևն։ Մեր մէջ գիտական ձև-ւեր են համարւում փսալմոս, փսաղտ ևն, որ տե՛ս առանձին։ Մեր բառի հետ յատկապէս համեմատելի են հբգ. psalmo, որ շրթնա-կանի անկմամբ շատ անգամ դառնում է salm, salmo, սպան. salmo, դան. psalme և շվեդ. psalm, որոնք հնչւում և նոր ուղ-ղագրութեամբ գրւում են դան. salme, շվեդ. salm «սաղմոս» (Poestion, Lehrb. d. schwoϑ. spr. 25)։-Հիւբշ. 376։

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. Վն. սաղմոս, սաղմոզ, Ախց. Երև. Հմշ. Սչ. սաղմօս, Խրբ. Պլ. սաղ-մօս, սաղմօց, Ննխ. սաղմօս, սաղմօց, սա-մօq, Ալշ. Մշ. սաղմոց, Ակն. Կր. Ռ. սաղ-մօց, Գոր. Ղրբ. Մկ. Շմ. Տփ. սաղմուս, Տիդ. սmղմուս, Սեբ. սաղմէօս, Սվեդ. սmղմիւս, Ասլ. սաղմէօ՝ս, Զթ. սmղմիւս, սmղմիւց, Մրղ. սաղմուիս, սաղմուից, սաղմըիս, սաղ-մըից։ Այս բոլորի մէջ -ց վերջաւորութեամբ ձևերը յառաջացած են Գործոց, Ճաշոց, Մաշ-տոց բառերի նմանութեամբ։


Սաղմոսողոգ

s.

psalm-singer, clerk.

• = Յն. φαλμολόγος «սաղմոսասաց» բա-ռից, որ կազմուած է φαλμός «սաղմոս» և λόγος «բան, խօսք» բառերից։ (Չունի Ba-illy, բայց գիտէ Sophocles էջ 1178ա)։-Աճ.


Սամոյր, մուրաց

s.

sable;
— or սամուրենի, cf. Սամուրենի.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «ազնիւ մուշտակ տւող մի անասուն (այս իմաստով չէ գործած-ուած). 2. նոյն անասունի մորթից շինուած ծանրագին մուշտակ» Ոսկ. ես. 439. Բուզ. Եղիշ. է, էջ 106. Արծր. որից սամուրենի «սամոյրի մուշտակ» Բուզ. զ. 2։

• = Պհլ. samor կամ samūr «սամոյր», յն. տառադարձուածօἰμωթ, պրս. ❇samur «սա-մոյր». փոխառութեամբ տարածուած է շատ հեռուները. ինչ. ասոր. [syriac word] samūrā, արաբ. [arabic word] sammur, վրաց. სამურიչ սա-մուրի, քրդ. թրք. գնչ. samur, յն. σαμούριον, նյն. σαμοῦρι, հին ֆրանս. samarre, ֆրանս. simarre, անգլ. simar, հսլ. samurini ռում. samur, սպան. zamarra, եւրոպականների մէջ ռնգականի փոփոխութեամբ՝ մլտ. sabel-lum, իտալ. zibellino, հֆրանս. անգլ. sable, ֆրանս. zibeline, գերմ. Zobel, ֆինն. sopoli, լիթ. sabalas, zabels, ռուս. coбопь ևն։-Հիւբշ. 236.


Սամտի

s.

strumpet!.

• «բոզ». ունի միայն ԱԲ՝ իբր անստոյգ բառ. մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Ոսկ. եփես. 833. Զանգտին և զսամ-տի անուն կոչես զբոզն և զպոռնիկն։


Սայլ, ից

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

• , ի հլ. (յետնաբար կայ գրծ. -ով, -օք) «եզան կոշտ կառք» ՍԳր. «փխբ. Մեծ և Փոքր Արջ համաստեղութիւնները, որոնք սայլի ձև ունին» Յոբ. թ. 9. Շիր. 48, 49, 73. Փիլ. «հիւսիսային բևեռ՝ Փոքր-Արջի հա-մաստեռութեան ծայրը, որ երկնակամարի անշարժ կենտրոնն է» Արիստ. աշխ. «հիւ-սիս» Փիլ. ել. էջ 533. իմ. էջ 75. Իրեն. ցոյցք 26. «առանցք» Նիւս. կազմ. «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 582). ո-րից սայլակ Եփր. ա. թգ. և ա. մն. սայլա-կերպ աստեղք Վեցօր. 135. սասատուն «թափառական, վաչկատուն» Ոսկ. բ. կոր. ժե. սայլորդ Խոր. կամնասայլ ՍԳր. Ոսկ. մ. բ. 27. Բուզ. սայլաթափ «Մեծ Արջի հա-մաստեղութիւնը» Զքր. կթ. (տե՛ս Հին հաւ. էջ 112), սայլապան (նոր բառ) ևն։


Սայլիտ

s.

wheel-chair.

• ՆՀԲ լծ. լտ. sella, sellula, իսկ կիրա-կոսի հրատարակիչը դնում է յն. σελλα, «յորմէ և սելին ասէ Մատթ. Ուռհ. և հնագոյնք քան զնա»։


Տիպ, տպոյ, տպի, տպաց

s. anat.

type, model, example, pattern;
manner;
figure, image, form;
expression;
style;
impression, stamp, print, mark;
edition;
—ք կերպարանաց, feature, lineament, character;
—ք մեռելոց, phantom, ghost, shadow;
— կերպարանաց բանից, style;
այսու տպով, in this manner or way;
ի —, similar, like, conform, in the form of;
վաթսներորդ —, sixtieth edition;
բերել զ— ուրուք, իրիք, to be like, to resemble, to have likeness to;
hymen, the virginal membrane.

• , ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «կնքի նշան, օրինակ, դրոշմուածք. նմանաւ-թիւն, կերպարանք, ձև» Փիլ. իգն. Մաշկ. Նար. «նախանկար օրինակ» Ոսկ. յհ. բ. 20. «օրինակ» Եփր. դտ. էջ 334, Թգ. 359, 435. «ձև, կերպ» Եւս. պտմ. որից տպաւորել Իմ. ժգ. 13. Ել. իը. 11. Ագաթ. տպաւոր Ոսկ. յհ. ա. 26. Եփր. աւետ. 281 (տպուած դրա-մի համար). տիպար կամ տիփար «կաղա-պար» Շնորհ. յիշ. առակ. Մխ. ապար. գե-ղատիպ, գեղեցկատիպ, դժոխատիպ, թխա-տիպ, լուսատիպ, հրեշտակատիպ, ծովա-տիպ, ոսկետիպ ևն, բոլորն էլ յետին։ Նոր գրականի մէջ՝ տպածոյ «չիթ», տպածոյա-վանառ «չիթ ծախող. պասմաճի», տպել, տպարան, տպարանապետ, տպագիր, տպա-գրական, տպագրատուն, ապակետիպ, խմո-րատիպ, զնկատիպ, տողատիպ, տպարա-նական, տպաւորիչ, արտատպել, արտատը-պութիւն ևն։

• ԳՒՌ.-Կր. տպէլ (ինչ. նշխարքի կամ բա-ղարջի վրայ), Մրղ. տըպրէլ, Սչ. դըբել «տը-պագրել», Սչ. դ'իբ'ար «զգեստի կամ ուրիշ բանի ձև, մարդու կերպարանք», Ննխ. թի-փարք «մարդու կերպարանք, ձև»։

• ՆՀԲ այս բառը նախորդին կցելով մևևնած էր «կնիք կուսութեան», որին հետևելով ԱԲ՝ «կնիք կուսութեան և ի-գական անդամ»։ ՋԲ չունի։ Առաջին անգամ Նորայր, Հայկ. բառաք. էջ 123 երևան հանեց բառիս ստոյգ իմաստր։ Չիթճեան ՀԱ 1908, 37 հաւանում է այս

• մեկնութեան և բառը կցում է գւռ. տուփ «ծիրանաչիր» բառին։ Վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1911, 101-2 յունա-րէնի համեմատութեամբ ճշտում է բա-ռիս նշանակութիւնը վերի ձևով։


Տիտան, այ, ի

s. chem.

cf. Տիտանիք;
Titan;
titanium.

• «դայեակ, սնուցիչ» Պղատ. օրին 225, Մագ. թղ. 143. որ և տիտանի «դայեակ» Պղատ. օրին. 352. որից տիտանել «դայեկել, անուզանել, հրահանգել» և տիտանեան դա-յեակ «սնուցիչ դայեակ» Մագ. գամագտ. (տե՛ս ՀԱ 1911, 556 և 726)։


Տիր

cf. Տի;
— օ՛ն անդր, — օ՛ն ի բաց տար, oh ! shocking ! fye ! fye upon you ! God forbid !.

• «խիստ, պինդ». ունի միայն Ներ-սէսովիչ, Բառ. լտ. հյ. 465 ա և 559 բ. ա-ւելի յետոյ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788, էջ 65 կարի կամ տիր (тиръ) «крайнīи»։ Նոյն բառը իբր «բոլորո-վին, ամենա-» նշանակութեամբ ունի էֆիմ. էջ 10, 63 (Ի տի՛ր վերջին գլուխն. Տի՛ր նուազ), իսկ «յոյժ, շատ» իմաստով՝ անդ. էջ 65 (Տի՛ր նեղանան «շատ են նեղւում»)։