Definitions containing the research ջ : 10000 results

Որայ, ոյ, ոց

s.

sheaf, bundle;
—ս կապել, to lay corn in sheaves, to bind up into sheaves, to tie in bundles.

· Calfa

NBHL (2)

Որայ կապէաք ի դաշտի՛ միում. եւ կանգնեցաւ որայն իմ, եկաց ուղղորդ. եւ դարձան որայքն ձեր, եւ պագին երկիր իմում որայոյն։ Ժողովեցից հասկ ի մէջ որայոց։ Այլ եւ ի մէջ որայոցն քաղիցէ. (Ծն.։ Հռութ. եւ այլն։)

δράγμα, δραγμή manipulum. Խուրձ ցորենոյ կամ գարւոյ հնձելոյ, բռամբ կամ ձեռամբ չափ ամփոփելի. իսկ շեղջն որայից կապելոց կոչի Օրան. ցորենի կապոց.


Որբ, ոց

s.

orphan, orphan boy or girl;
adj. fig. derelict, desolate, abandoned, destitute;
— մնալ ի հօրէ, ի մօրէ, to lose one's father, or mother;
— մնալ յումեքէ, to be bereaved, to remain desolate.

· Calfa

NBHL (1)

Զամենայն զայրի եւ զորբ մի՛ չարչարիցէք։ Եղիցին կանայք ձեր այրիք, եւ մանկունք ձեր որբք։ Որ հայրն է որբոց, եւ դատաւոր այրեաց՝ աստուած։ Որբ մնացաք մեք, եւ ոչ գոյր մեր հայր։ Ոչ թողից զձեզ որբս, գամ առ ձեզ։ Թէպէտեւ որբ մնացաք ի ձէնջ առ ժամանակ մի, երեսօք, եւ ոչ սրտիւք.եւ այլն։


Որգոն

cf. Որպէս.

· Calfa

NBHL (1)

Զորս իմանայի օգնականս՝ որգովն ի հարազատս յուսացեալ եղբարս։ ճանաչելով զայն եւեթ՝ որգոն ասացին։ Որգովն աջողութեամբ իմն։ Որգոն ձեռն տալով. (Պիտ.։)


Որդան, Որդան կարմիր

s.

cochineal;
kermes;
scarlet.

· Calfa

NBHL (1)

(առեալ ի սեռականէ բառիս Որդն) κόκκινον coccinum. Ընտիրն ի մէջ կարմիր ներկոց. այն է փոքրիկ եւ կարմրիկ որդն գտեալ ի տերեւս վայրի կաղնոյ, այսինքն բալամուտի. որպէս եւ նիւթն ներկեալ նովին. որ պարզապէս Կարմիր կոչի յոլովակի.


Որդեակ, դեկաց

s.

little child, boy or girl;
— իմ, son, my son, my boy.

· Calfa

NBHL (1)

Հա՛յր, եւ նա ասէ, զի՞ է որդեակ։ Աստուած տեսցէ իւր ոչխար յողջակէզ՝ ո՛րդեակ։ Որդեակք իմ, փոքր ինչ ժամանակ ընդ ձեզ եմ։ Գտի յորդեկացդ քոց, որ գնան ճշմարտութեամբ։ Չէի արդեօք արժանի համբուրել զորդեակս իմ։ Որդեա՛կ իմ աբեսողոմ, աբեսողոմ որդեա՛կ իմ։ Եզն եւ արջ ի միասին ճարակեսցին, եւ որդեակք նոցա խառն շրջեսցին, եւ այլն։


Որդեբար

cf. Որդիաբար.

· Calfa

NBHL (1)

Հոգին սուրբ ճշմարտապէս հոգի՝ յառաջ առաքեալ ի հօրէ, ոչ որդէբար, զի եւ ոչ ծննդեամբ, այլ արտաքսառաքաբար (իբր փչումն կամ բղխումն). (Ածաբ. յայտն.։)


Որդեծնութիւն, ութեան

s.

child-birth;
procreation of children.

· Calfa

NBHL (1)

Սուրբք ոմանք երեւելիք ... որդէծնութեամբ իջեալ ի մեծն սահակ. (Խոր. ՟Գ. 51։)


Որդեկոտոր

adj.

killing or destroying progeny;
bereaved of children;
— նուէրք, the sacrifice of one's own children;
— առնել, to massacre children;
— լինել, to be bereaved of one's children, to have had one's children slain.

· Calfa

NBHL (1)

Դառնացեալք ոգւով իբրեւ զարջ մի որդեկոտոր ի վայրի։ Զորդեկոտոր նուէրսն։ Զորդեկոտորոն զանողորմս։ Զորօրինակ որդեկոտոր արար սուր քո զկանայս, նոյնպէս որդեկոտոր լիցի ի կանանց մայր քո. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 8։ Իմ. ՟Ժ՟Դ. 23։ ՟Ժ՟Բ. 5։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Ե. 33.)


Որդիատեաց

adj.

hating one's progeny.

· Calfa

NBHL (1)

Զի յորդիատեաց հօրէն զանխլասցի։ Ոչ այնպէս եմ որդիատեաց։ Ասեն վերջին զոմն զաստուած (կռոնոս՝) որդիատեաց, զամենեսեան կլանել. (Ածաբ. յայտն. եւ Ածաբ. մակաբ. եւ Ածաբ. առ որս. ՟Զ։)


Որդիութիւն, ութեան

s.

sonship, filiation.

· Calfa

NBHL (2)

Յորդիութենէն հայրութիւն իմանի, եւ անդրէն դարձեալ ի հայրութենէ որդիութիւնն։ Ամենայն հայրութիւն եւ որդւութիւն։ Զի որոշեսցէ ի մէջ որդիութեանն եւ ծառայութեանն։ Ի կոյսն միայն յարելով զորդւութեանն անուն. (Կիւրղ. գանձ.։ Դիոն. ածայ.։ Նանայ.։ Կիւրղ. ղկ.։)

Զհարազատութիւն որդիութեան նորա առաջի արկանեմք. (Խոսր.։)


Որզան

cf. Որպէս.

· Calfa

NBHL (1)

Վախճանք նոցա՝ այլոց են սկզբունք. ո՛րզան տուընջեան վախճան՝ գիշերոյ է սկիզբն։ Տեղական, ո՛րզան, անդ ուր ոսկին է. (Փիլ. այլաբ. յորմէ եւ Խոր. ՟Գ. 29։)


Որթագլուխ, գլխի, գլխոյ

adj. s.

calf-headed;
Isis;
golden calf of the Israelites.

· Calfa

NBHL (2)

Գլուխ որթու, կամ ունօղ զգլուխ որթու. որպիսի էր կուռքն յովայ իսիդեայ առ եգիպտացիս. եւ ձուլածոյ որթն յանապատի, եւ երինջքն յերոբովամու. զի եւ սոքա Որթագլուխ կոչին. ըստ որում գլուխք նոցին առաւել երեւէին երկրպագուաց յերեսաց կողմանէ.

Խաղացին վերտեցին առաջի որթագլխոյն։ Եւ յերոբովամ որթագլուխ արար յերկրպագութիւն նոցա, որպէս երկիր պագանէին յեգիպտոս։ Մի՛ երկիրպագցեն որթագլխոյ դիցն եգիպտացւոց. (Մծբ. ՟Ժ՟Գ։)


Որթոդոքսական, ի, աց

adj.

orthodoxical.

· Calfa

NBHL (1)

Ուղղափառական. ուղղափառ. ողջամիտ.


Որթոց

s.

vineyard;
stalk of dried vine-cuttings;
calf-house.

· Calfa

NBHL (3)

Տեղի որթոց այգեաց. այգեստան. եւ Տեղի որթուց արջառոց. էգիներ եւ հորթնոց.

Որթոցն (ցուցանէ) զայգին, կամ զծնունդս արջառոց. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)

Ցուցանէ որթոցն զծնունդս արջառոցն, կամ զփայտի որթոյ ամբարումն»։


Որթուկ

s.

sucking calf, young calf.

· Calfa

NBHL (1)

μόσχος vitulus. որ եւ ՈՐԹԻԿ. Որթ արջառոյ մատաղ. հորթուկ, հորթիկ, մոզիկ.


Որիզն

s.

oryza, rice.

· Calfa

NBHL (1)

ՈՐԻԶ կամ ՈՐԻԶՆ. ὅριζα, ὅριζον . իտ. rizo. որ եւ ԲՐԻՆՁ. բրինծ պիրինճ. (յն. լտ. օ՛րիզօն, օ՛րիզա. իտ. րի՛զօ) Ընդեղէն ցորենաչափ սպիտակ ի ջրարբի վայրս. յորմէ կազմի սովորական թան (որպէս ապուր, եւ փիլաւ ).


Որիշ

adj. adv.

distinct, separate;
different, other;
separately, apart;
— —, separately;
distinctly.

· Calfa

NBHL (2)

Ոչ յառաջինսն, եւ ոչ վերջին բանս արժանաւորեցաք շարել, այլ՝ զատ եւ որիշ. (Խոր. ՟Ա. 33։)

Զառ ի յայլոց առաջնոցն գրեալս որիշ որիշ զթագաւորացն՝ ի մի ժողովեաց. (Նախ. ՟ա. թագ.։)


Որիւքս

s. zool. oryx, wild buck.

· Calfa

NBHL (2)

Բառ յն. ըստ հյ. Էշայծեամն, կամ այծքաղ. ըստ ոմանց՝ միեղջերու. ὅρυξ oryges, oryx, animal unicorne.

Առ ի կերակուրս՝ այծեամն, եղջերու, յամոյր, գոմէշ, եւ վերջասպետն, որիւքս, ուղտ խայտաբղէտ. (Փիլ. ել. ՟Բ. 101։)


Ործամ, ացայ

vn.

to belch;
to feel inclined to vomit, to retch, to vomit.

· Calfa

NBHL (2)

Այլ թէ հիւանդ խուխաբերիցէ անընդմիջելի, կամ ործասցի, մի՛ տացեն հաղորդ, մինչեւ դադարեսցի. (Կանոն.։)

Ոչ հեռի յործացելոցն եմք, եւ ի ցնորելոց, որոց շուրջ գալ ամենայն թուի՝ ինքեանք թմբրեալք. (Ածաբ. աղք.։)


Որկորագահ

cf. Որկորամոլ.

· Calfa

NBHL (1)

Որկորաժէտք տրտնջելով զմանանայէն. (Սանահն.։)


Որկորաժէտ

cf. Որկորամոլ.

· Calfa

NBHL (1)

Որկորաժէտք տրտնջելով զմանանայէն. (Սանահն.։)


Որղան

cf. Որղէն.

· Calfa


Որմական, ի, աց

adj.

mural;
— շրջանակ, mural cercle.

· Calfa


Որմարգել

adj.

walled up, enclosed by a wall;
— առնել, to shut up within four walls, to imprison.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ որմարգել արար զմեզ, եւ բանտիւք տանջեաց. (Եղիշ. յես.։)


Որմզդական, ի, աց

adj.

Jupiter's, belonging to Jupiter;
— դիք, Jupiter, Jove, Bacchus;
— տօն, feasts in honour of Castor and Pollux;
— հուր, sacred fire of the Persians;
fire-worship, Persian sect;
— քաղաք, Diospolis.

· Calfa

NBHL (1)

Զհուրն որմզդական՝ որ ի վերայ բագնին որ ի բագաւան, անշէջ հրամայէ լուցանել. (Խոր. ՟Բ. 74։)


Նոճի, ճւոյ

s.

cypress;
cyprus.

· Calfa

NBHL (2)

Զնոճն, եւ զսօսն։ Սօսիւ, եւ նոճով, եւ մայրիւ։ Զընտիր ընտիր նոճից նորա։ Կանգնեաց զատուն իւր իբրեւ զնոճի։ Ողկոյզ նոճոյ (կամ ծաղկեալ)։ Ծաղկեա՞լ իցէ նոճ (ըստ յն. կիպրոս, կամ բողբոջ). եւ այլն։

ՆՈՃ ՆՈՃԻ. որ եւ ԿԻՊԱՐԻՍ ասի յունական ձայնիւ. κυπάρισσος cupressus. (որոյ ազգ են Սոճի, Շոճի, Թեղօշ. պ. նուզ, նուճ, նաճու, նազու. Փայտ անպտուղ յարադալար՝ ուղղաբերձ բրգաձեւ, մանրատերեւ փնջիւք, տոկուն եւ անուշահոտ իւղային.


Նոյանք

s.

Noah and his family.

· Calfa

NBHL (1)

Կարօղ էր եւ առանց տապանի ապրեցուցանել զնոյանսն ի ջուրց ջրհեղեղաց. (Շ. թղթ.։)


Նոյնագոյ

cf. Համագոյ.

· Calfa

NBHL (1)

Զի նոյնագոյ եւ ազգակից զիւրն առաջնոյն բացայայտեսցէ երկրորդն ադամ. (Խոսրովիկ.։)


Նոյնազգի

cf. Համազգի.

· Calfa

NBHL (1)

Առաջին ծառոցն նմանեալ, որ զնոյնազգեաց զնոյնահաս պտուղս վարդապետութեան բերեալ. (Բուզ. ՟Դ. 4։)


Նոյնահրաշ

adj.

equally wonderful.

· Calfa

NBHL (1)

Անդ Մովսէս նախկին հայելի անորակ անմատոյց լուսոյն ... եկեալ ողջունէր նոյնահրաշ կերպիւ. (Խոր. վրդվռ.։)


Նոյնանման

adj.

quite the same.

· Calfa

NBHL (1)

Մեր աշխարհիս ծովակք, եւ այլքն՝ որ յարեւելեայս են նոյնանմանք։ Ի մրջենէ կամ ի նոյնանմանեաց. (Շիր.։)


Նոյնատիպ

adj. adv.

conform;
likewise.

· Calfa

NBHL (1)

(Ներքին բանին)՝ ազդմամբ յանձն բանական՝ նոյնատիպ ի նախատպէն տպաւորիլ անանջատապէս ըստ ներքին մարդոյն. (Տօնակ.։)


Նոյնգունակ

adj. adv.

even, equal, same;
cf. Նոյնպէս.

· Calfa

NBHL (2)

Զառաջին բարբառն զնման ամենեցուն նոյնգունակ լացեալ. (Իմ. ՟Ե. 3։)

Նոյնգունակ կրել զմահ եւ զտանջանս. (Կիւրղ. ղկ.։)


Նոյնութիւն, ութեան

s.

identity, sameness.

· Calfa

NBHL (3)

Նմանութեամբ (ըստ ինքեան) զնոյնութիւն ամբողջ պահէ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ի նոյնութեան ամբողջ պահելով՝ զելդ փայտ ոչ ի բաց եդեր. (Անյաղթ բարձր.։)

Զի ոչ եթէ ի նոյնութեան միշտ կեայր (կամ կայր), այլ եւս առաւելեալ լինէր ի բարիսն՝ գնալով ի զօրութենէ ի զօրութիւն։ Ոչ յառաջադէմք լեալ ի յանդիմանութեանցն, այլ ի նոյնութեան կացեալք անզղջանալի. (Վրք. ոսկ.։)


Նոյնպէս

adv. adj.

after the same manner, in like manner, equally, as much as, as well as, also, idem;
նոյնպիսի —սւոյ սեաց, even, like, equal, alike, the same.

· Calfa

NBHL (1)

Որպէս մահ ի կնոջէ է, նոյնպէս եւ կեանք. (Արշ.։)


Նոյնօրէն

adv.

likewise.

· Calfa

NBHL (1)

Եւ նոյնօրէն յառասանիցն այն պարպատեալ զմէջս եւ զկողս. (Մագ. ՟Ի՟Զ։)


Նոյնօրին

adv.

in the same day;
immediately, forthwith.

· Calfa

NBHL (1)

Նոյն օրին իսկ, իբրեւ իջուցին զնա անդր, ի տեսլենէ օձիցն սատակեալ իցէ. (Ագաթ.։)


Նոյնօրինակ

adj. adv.

like, the same;
—, զ—, cf. Նոյնպէս.

· Calfa

NBHL (2)

Ամենայն մարդիկ նոյն օրինակ մոլեգնէին։ Նոյն օրինակ կատարեաց զուխտն՝ զոր եդ ընդ հարսն։ Նոյն օրինակ բնակեսցէ ի ջուրս. (Ագաթ.։)

Զնոյն օրինակ ծառայք հանդերձ տերամբք տանջեալ։ Զբացական տեսիլն՝ զնոյնօրինակ քանդակեցին եւ դրօշեցին. (Իմ. ՟Ժ՟Ը. 11. եւ ՟Ժ՟Դ. 17։)


*Նոպայ

s. med. period.

· Calfa

NBHL (1)

Բառ ռմկ. նէոպէթ. Կարգաւորեալ շրջան. միօրինակ դարձ.


Նորաբոյս

adj.

newborn, just brought forth, new, young, tender.

· Calfa

NBHL (2)

Առաջին քրտունք իմոյ նորաբոյս հոգւոյս. (Խոր. հռիփս.։)

νεοφυής recens germinans. տե՛ս եւ ՆՈՐԱՏՈՒՆԿ. Դեռաբոյս. նորաբողբոջ. նորատունկ. նորածին.


Նորագիւտ

adj.

new-fangled, newly invented or discovered, new, recent, modern.

· Calfa

NBHL (2)

Նորագիւտ ինչ տանջանօք չափել հատուցումն. (Պիտ.։)

Ստորասուզեալ նորագիւտ մեղօքն անջրելեօք. (Նար. ՟Ժ՟Ա։)


Նորագործ

adj.

newly made, new, novel, fresh;
strange, surprising, curious, paradoxical.

· Calfa

NBHL (1)

Նորագործ տաճար, կամ փրկութիւն. (Ճշ.։ Կամրջ.։)


Նորագործեմ, եցի

va.

to renovate, to renew;
to restore;
to do something new, extraordinary, miraculous.

· Calfa

NBHL (1)

Արտատեղի տարակոյսք աղետից եւ նորագործեալքն վասն մեծին ջրհեղեղի։ Զնզովեցին զնորագործեալսն այլափոխեաց յառ ընդ. դէմսն շարժումն (հուր տեղալով). (Փիլ.։)


Նորազուարճ

adj.

new and merry;
pleasant, grown green or flowering anew.

· Calfa

NBHL (1)

Զուարճացեալ կամ ուռճացեալ նորօրինակ. նորափթիթ. նորաբողբոջ. առոյգ. եւ Ուրախարար.


Նորաթեք

adj.

newmade.

· Calfa

NBHL (1)

Զանլինելի զյոյսն առաջի գնէր իբրեւ տղայ մանկան՝ անփորձ եւ անկիրթ նորաթեք մարդոյն. (Եղիշ. ՟Բ։)


Նորախնդիր

s.

newsmonger.

· Calfa

NBHL (1)

Քորք նորախնդիր արտաշնչեալ արտաբերեալ զերիզապարգեւ (զեղբայրն իւրեանց) ... Քորք նորախնդիրք յառաջ ելեալ փրկչին. (Նար. տաղ.։)


Նորածին

adj.

new-born;
regenerate;
springing up afresh, budding anew;
—ծնեալ յաւազանէ, just christened;
կին —ծին, recently delivered woman.

· Calfa

NBHL (2)

Յիսուս զուարճացեալ, ի նորածին յեղբարսն յողջոյն իջեալ, բանայր զերկինս հանդէպ. (Տաղ.։)

Ամլացեալ լինի իւր առաջին բոյսքն, եւ եղեալ բողբոջքն դեռ եւս կան մնան նորածինք. (Փիլ. լիւս.։)


Նորածնանիմ, ծնեալ

vn.

to be regenerated.

· Calfa

NBHL (1)

Վերակոչէ զամենեսեան, որք ջրով եւ հոգւով նորածնանին (կամ հոգւով նորա ծնանին) յաշխարհակեցոյց մահ նորա. (Զքր. կթ. համբարձ.։)


Նորածնութիւն, ութեան

s.

regeneration.

· Calfa

NBHL (1)

Որդիք լուսոյ եղիջիք՝ ըստ նորածնութեան արժանի եղեալ։ Շնորհացն՝ որ տուեալ է մեզ յաւազանէն նորածնութեամբ. (Մաշկ.։)


Նորակարգ

adj.

lately recruited.

· Calfa

NBHL (1)

Ո՞վ ոք ի զօրավարաց այսպէս են երջանիկ իբրեւ զզինուորս զայս տնանկ նորակարգ. (Նիւս. ի Թէոդոր.։)