Definitions containing the research ջ : 10000 Results

Թողութիւն, ութեան

s.

remission, relaxation, pardon, discharge, release, deliverance;
defection;
խնդրել —, to ask pardon, to make excuses;
— տալ, շնորհել, to pardon, to grant pardon, cf. Ներեմ;
— արա ինձ, I beg pardon, excuse me;
have the goodness;
with permission, by your leave;
— առնել ումեք, to pardon, to condone, to absolve;
— առնել երկրին, to remit taxes or tribute;
to condone the burdens of taxation, to lighten;
to let the earth lie fallow;
— առնել ի կապանաց, to unbind, to release;
— լինել մեղաց ումեք, to be absolved, or freed from the effects of sin.

NBHL (1)

Թողութիւն շնորհեա՛ ննջեցելոց, կամ մեղաւորացս։ Շնորհել զթողութիւն. (Շար.։)


Թողում, ղի, ղայ

va. vp.

to let, to permit, to allow;
to commit, to abandon, to resign, to yield, to give up, to forsake, to cast off, to leave, to desert, to get rid of;
to deliver, to free, to pardon, to remit, to release, to acquit, to forego, to pass over, to tolerate;
to repudiate;
to renounce;
— ասել, to omit, to leave out, to pass over in silence;
— զմեղս, to pardon, to absolve, to remit;
to expiate;
— զիմն ի գլուխ ուրուք, to let one go one's own way;
ձայն —, to cry out;
— առնել, to permit, to allow;
— առ ժամանակ մի, to suspend;
— զոք ի մահուանէ, to free from death;
չ-, to refuse, to hinder, not to allow;
սիրտ իմ եթող զիս, my heart failed me;
ի բաց թողցուք զայս, let us leave that aside;
-, թողանիմ, ղայ, to be left, abandoned.

NBHL (5)

Զեղբայր մի ձեր աստ առ իս թողուցուք։ Թողի ի ձեռաց։ Թողից զայգի իմ, եւ մի՛ յատցի եւ մի՛ բրեսցի։ Եթող նշխար։ Թողից զպարարտութիւն իմ, կամ զքաղցրութիւն իմ։ Ոչ թողցէ զքեզ, եւ ոչ ընդ վայր հարկանիցէ։ Գուցէ թողեալ հօր մերոյ զէշսն՝ եւ զմէնջ հոգասցէ։ Զշառաւիղ արմատոյ դորա թողէ՛ք յերկրի։ Թողին զուխտն Աստուծոյ։ Թողցեն օտարաց զմեծութիւնս իւրեանց։ Մի՛ թողուր զիս Տէր Աստուած իմ։ Սիրտ իմ եթող զիս։ Իբրեւ կամեցաւ մտանել յամբոխն, ոչ թողին զնա աշակերտքն.եւ այլն։

Թո՛ղ խաւարի ինձ լոյս արեւուն, թո՛ղ շիջանին ինձ պարք աստեղաց, երբ զքեզ ի խաչ տեսի բեւեռած. (Գանձ.։)

Եթէ այս ի մտի էր քո, թո՛ղ փրկեալ էր (քո) զնոսա։ Թո՛ղ կերեալ էր ձեր զնա ի տեղւոջ մի սուրբ. (Եփր. ել. եւ Եփր. ղեւտ.։)

Եղեւ սով յերկրին, թո՛ղ զառաջին սովն։ Թո՛ղ զմեռեալսն վասն կորխայ։ Թո՛ղ զբնակիչս գաբաացւոց։ Եզն, կով, ոչխար, թո՛ղ զեղջերու եւ զայծեամն։ Թո՛ղ զայլ աղխ։ Թո՛ղ զմեհեւանդս, եւ թո՛ղ զմանեակս ոսկիս։ Թո՛ղ զկանայս եւ զմանկտի։ Թո՛ղ զայլ նեղութիւնսն.եւ այլն։

Երկինք ոչ են անարատ առաջի նորա, թո՛ղ թէ այր գարշ եւ անսուրբ։ Եթէ մեծ ինչ բան խօսեցեալ էր ընդ քեզ մարգարէին, ո՞չ ապաքէն պարտ էր առնել. թո՛ղ թէ զի ասաց, լուացի՛ր, եւ սրբեսցիս։ Զհրեշտակս դատիմք, թո՛ղ թէ զերկրաւորս. (Յոբ. ՟Ժ՟Ե. 16։ ՟Դ. Թագ. ՟Ե. 13։ ՟Ա. Կոր. ՟Զ. 3։)


Թոյլ, թուլից, թուլոց

adj.

languid, faint, feeble, weak, soft, delicate, tender;
— առնել՝ տալ, to permit, to accord, to give leave, cf. Թողացուցանեմ;
— առնել պարտուցն, to remit or cancel debts;
— լինել, to be permitted, accorded, conceded;
— տալ ումեք աւուրս ինչ, to concede a few days, to give time;
— տուք ինձ, let me, permit me, allow me;
— տուք ինձ զհամբերութիւն, don't make me lose patience;
leave me at peace, let me alone;
— տուր մինչեւ զայդ վայր, enough of that, enough;
տալովն Աստուծոյ, ըստ թոյլ տալոյ բարերարին, God willing, by divine permission.

NBHL (2)

Ընդ գիջոյ զչորն, եւ ընդ թուլի զհաստատունն տեղային (զմանանայ). (Եփր. աւետար.։)

Թո՛յլ տուք զնոսա, կոյրք են՝ կուրաց առաջնորդք. (Մտթ. ՟Ժ՟Ե. 14։)


Թոպամահ

adj.

that suffered a violent death, that died a death of torture;
— լինիմ, to be beaten to death;
— առնել, սպանանել, to belabour, to maul, to beat to death.

NBHL (1)

Զկնի թոպամահ լինելոյ երանելւոյն Յուսկան։ Զգլխաւոր առաջնորդն թոպամահ սպանին. (Բուզ. ՟Գ. 3։)


Թովեմ, եցի

va.

cf. Դիւթեմ.

NBHL (3)

ἑπᾴδω, ψιθυρίζω incanto, mossito, susurro Դիւթել զօձս, կամ թոթովելով եւ մրմնջելով կարդալ զօձն եւ այլն. կախարդել. կախարդանօք մեղմել, կապել, շշնջել. եւ Գրգռել. թելադրել. սադրել. կարդալ, փսփսալ.

Երգ եւ բան, է՛ որ զախտսն թովեալ ողջացուցանէ. (Փիլ. բագն.։)

Հանապազորդ կայ յողոքել (կամ ի բողոքել) եւ ի թովել զգազանացեալ բնութիւնս մարդկան. (Եփր. զղջ.։)


Թովչութիւն, ութեան

s.

cf. Դիւթութիւն.

NBHL (1)

Թովչութիւն կնոջն բանդարգել տայր առնել եւ գլխատել (զյհ. մկրտ) վասն զարդարն խօսելոյ. (Սարկ. հանգ.։)


Թորթորիմ, եցայ

vn.

to distil;
to drop, to fall drop by drop.

NBHL (1)

Անձրեւք ջաղբք եւ թորթորեալք. (Յհ. կթ.։)


Թուական, ի, աց

adj. s.

numeral, numerical;
date;
epoch;
era;
դնել զ—, to put the date, to date;
—աւ, dated;
ան-, undated;
—ն, arithmetic.

NBHL (1)

Յաւե՛լ ի նոյն թուականն (շրջանի, այսինքն ՟Շ՟Լ՟Բ. ամաց) թիւ մի. (Արշ.։)


Թուակից, կցի, կցաց

adj. s.

of the same number, counted together;
fellow.

NBHL (1)

Զանց զառաջինն առնել չար ախտի տգիտութեամբ՝ զանհաւատութեան թուակցաւ. (Յիշատ.։)


Թուեմ, եցի

va.

to number, to count, to calculate;
to rank, to range, to reckon;
եւ զի մի մի —, in a word.

NBHL (2)

Յառաջին գունդ աշակերտացն թուեցաւ (Յուդա). (Խոսր.։)

Սակս այսոցիկ առցուք ի մէջ զթուեցեալն ծերունեացն. (Նախ. ծն.։)


Թուիմ, եցայ

vn.

to be numbered, counted, enumerated;
to be numbered among, aggregated;
to seem, to appear;
to esteem, to believe, to imagine, to fancy;
թուի իմն, թուի թէ, it seems, it appears that;
թուէր զի, it seemed, it appeared that;
թուի ինձ, ինձ այսպէս թուի, it seems to me, I think, I fancy, I believe;
զիա՞րդ թուի քեզ, what do you think of it ? բարուք թուի ինձ, I think it good, I think well of it;
բարւոք թուեցաւ նմա, he thought it proper, right, fit, meet, he deemed it expedient;
չար թուեցաւ առաջի աչաց նորա, he did not approve of it, he was very indignant at it;
եթէ բարւոք թուի քեզ, if you agree to it, if you think fit;
արա որ ինչ բարի թուի առաջի աչաց քոց, do as you think fit;
որպէս ճշմարտութեանն եւ ինձ թուի, as it is in fact, so it seems to me;
չար —, to displease;
չար թուեցաւ նմա or յաչս նորա, it displeased him.


Թուլամորթ, աց

s.

effeminate, delicate, feeble.

NBHL (1)

Ըստ կամաց զիջանէր, վատասիծտ իմն եւ թուլամորթ գոլով. (Նանայ.։)


Թուլանամ, ացայ

vn.

to grow fainthearted, to be dispirited, to grow weak, to abate, to slacken, to be loosened, relaxed;
to decrease.

NBHL (2)

ԹՈՒԼԱՆԱՄ συνανίεμαι, ὁκλάζω remittor, relaxor πείθομαι suadeor որ եւ ԹՈՒՂԱՆԱԼ, ԹՈՂԱՆԱԼ. Թոյլ գտանիլ. մեղկանալ. մեղմանալ. զիջանիլ. ցածնուլ. նուազիլ. պակասիլ. լքանիլ. թուլնալ, իջնալ.

Երթայր ջուրն, եւ թուլանայր յերկրէ. (Ծն. ՟Ը. 3։)


Թուլացուցանեմ, ուցի

va.

to loosen, to relax, to slacken, to unbend, to untie;
to enfeeble, to enervate, to effeminate, to debilitate;
to let, to permit;
— զաղեղն, to unstring the bow;
— ի խնամոց, to neglect, to abandon;
առանց Աստուծոյ —նելոյ, without God's permission.

NBHL (1)

ԹՈՒԼԱՑՈՒՑԱՆԵՄ ἑάω, ἁφίημι , ἁνίημι, χαλάω, ἑπιχαλάω sino, remitto, laxo որ եւ ԹՈՒՂԱՑՈՒՑԱՆԵԼ. որպէս Թոյլ թողուլ. մեղմել. զիջուցանել. մեղկել. թողուլ. թեթեւացուցանել. թուլցնել.


Թուլութիւն, ութեան

s.

looseness, relaxation, slackness;
weakness, feebleness, debility;
faintness, languour;
enervation, effeminacy, softness;
— առնել, to give relief, to set at liberty, to permit, to allow, cf. Թուլացուցանեմ.

NBHL (1)

Քաջ գիտեմ եւ զհոռոմոց զթուլութիւնն. (Փարպ.։)


Թումբ, թմբի, թմբոց

s.

bank, mole;
causeway, pier, dam;
— նաւի, gunwale breast-works.

NBHL (3)

Գնացք ջուրց հզօրագոյն գետոց սովոր են մաշել եւ փլուցանել զթումբս շրթանց ջուրցն։ Որ է գողոց սովորութիւն՝ ի վեր ընդ թումբս վազել, եւ ընդ ցանկս արկանիլ. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։ ՟Բ. 12։)

Եւ Շրջանակ կողից նաւու բարձր.

Նաւ մեծ՝ պարիսպս անքակս ունիցի շուրջ զթումբսն. (Ոսկ. ես.։)


Թունաւոր, աց

cf. Թունալից.

NBHL (1)

Զխոյս եւ զմաքիս առ ոտն կոխէր, եւ զորոջն թունաւոր ճիրանամբքն պատառէր. (Եփր. վկ. արեւ.։)


Թուր, թրոյ

s. zool. mus.

sabre;
sword;
հարուած թրոյ, sabre-cut, sword-cut;
— ի ձեռին, sword in hand;
յիւր ապարանսն — շողացուցանել, to boast one's prowess hiding at home;
sword-fish;
weaver's shuttle;
an Armenian note.

NBHL (1)

Եւ ինքն ունէր ընդ մէջ իւր թուր. (՟Բ. Թագ. ՟Ի՟Ա. 16։)


Թուք, թքոյ

s.

spit, spittle;
— արձակել, to spit;
cf. Թքանեմ;
աման թքոյ, cf. Թքանոց.

NBHL (1)

Եցոյց նոցա զփառս յերեսս իւր յառաջ քան զթուքն, զպատիւն յառաջ քան զանարգանսն. (Եփր. յայլակերպ.։)


Թռալիր

adj.

whose cheeks are full, puffy, bloated.

NBHL (1)

Իսկ փողն (ասել՝) միթէ եղջի՞ւր ինչ գոչիցէ փքոցուռոյց լնդօք, թռալիր օդով, փողիցն այտմամբ. (Ագաթ.։)


Թռթռեմ, եցի

vn.

to flutter, to flap, to fly about.

NBHL (2)

(Զսիրտն) եւ յետ վախճանին տակաւին եւս թնդալ եւ թռթռալ ասեն, իբրեւ առաջին եղեալ, եւ յետոյ ապականեալ. (Փիլ. այլաբ.։)

Կաքաւն զանձն իւր առաջի դնէ որսորդաց, թրթռէ երթայ, ոչ ունել տայ որսորդացն. (զձագս իւր). (Սեբեր. ՟Ժ։)


Թռթռամ, ացայ, ացի

vn.

cf. Թռթռեմ.

NBHL (2)

(Զսիրտն) եւ յետ վախճանին տակաւին եւս թնդալ եւ թռթռալ ասեն, իբրեւ առաջին եղեալ, եւ յետոյ ապականեալ. (Փիլ. այլաբ.։)

Կաքաւն զանձն իւր առաջի դնէ որսորդաց, թրթռէ երթայ, ոչ ունել տայ որսորդացն. (զձագս իւր). (Սեբեր. ՟Ժ։)


Թռիչ

s.

flight, soaring;
— աստղ, falling star;
—ք մտաց, flight of fancy;
—չս տալ մտաց, գրչի, երեւակայութեան, to give loose to one's genius or pen;
to let one's fancy ramble;
թռիչս առնուլ՝ արձակել, to take wing or flight, to wing one's flight, to soar on high;
ի թռիչս, flying, on the wing, as it flew hy, in the air.

NBHL (1)

Զի՞նչ է թռիչ աստղն. գոլորշի է վերացեալ հողմով, եւ մերձեցեալ ի հուրն՝ վառի ի նմանէ. եւ բռնութեամբ հողմոյն երեւի վառեալ իբրեւ զթռիչ աստղ, եւ փութով՝ շիջանի. (Տօմար.։)


Թռուցանեմ, ուցի

va. fig.

to cause to fly;
to elevate, to raise, to exalt the mind;
— զթեւս, to spread out the wings.

NBHL (1)

Արագ արագ թռուսջի՛ր. այսինքն թռանիջիր. (Ես. ՟Ժ՟Դ. 3։)


Թռչան

s.

flight;
ի թռչանի, in flight, in flying.

NBHL (1)

Անդէն ի թռչանի անդ անցանեն զմիմեամբք։ Յառաջել քան զընկերն ի թռչանի։ Եւ ի թռչանի կուտ ջամբէ ձագուցն. (Վեցօր. ՟Ը։)


Թռչիմ, եայ

vn.

to fly, to take flight, to soar;
— ի մտաց, to escape one's memory, to go out of one's mind, to be forgotten;
— բանին , to divulge immediately, to make public.

NBHL (3)

πέτομαι, πέταμαι , διαπέτομαι եւ այլն. volo, avolo, evolo, volito. Ասի եւ ԹՌԱՆԻԼ, ԹՌՆՈՒԼ. Թռիչս առնուլ. սլանալ թեւաւորաց. վերաթեւել. թեւապարել. սաւառնիլ. սրանալ. խոյանալ. նմանութեամբ՝ Երագ ընթանալ՝ սահելով յօդս, ի ջուրս, եւ այլն. արաբ. թայլըռ. թ. թէյռան էթմէք. սալմաք.

Ի թռչել սրտի իմոյ առաջի երեսաց նոցա. (Եզեկ. ՟Լ՟Բ. 10։)

Զոր օրինակ նաւ մի թռուցեալ ի վերայ ծովային ջուրցն բազմութեան. (Եղիշ. ՟Ը։)


Թռչումն, ման

s.

the flight, the flying.

NBHL (2)

Թէ ոչ թագաւորն նոցա թռչման առաջնորդեսցէ։ Եթէ ի թռչման աղերսանքն կասեսցին, ողորմութեանն զօրութիւն զնա թեթեւացուսցէ. (Բրս. գորդ. եւ Բրս. ողորմ.։)

Վարագոյրն ի թռչմանէն ի մէջ ածեալ է. այսինքն ըստ յն. բէ՛դասմա ծագէ ի բէ՛դամէ, որ է թռչել. (Փիլ. ել. ՟Դ. 96։)


Թրեմ, եցի

va. chem.

to knead;
to amalgamate.

NBHL (2)

(արմատ Թրմելոյ եւ Թրջելոյ). φύρω, φυράω macero, subigo, commisceo Զանգանել զալիւր ընդ ջրոյ. շաղել. թանալ եւ ճմլել. շաղուել, ճմռել.

Կնոջն հրամայեաց հայս թրել. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)


Թրթռեմ, եցի

vn.

to vibrate;
to shudder;
to tremble.

NBHL (2)

(Զսիրտն) եւ յետ վախճանին տակաւին եւս թնդալ եւ թռթռալ ասեն, իբրեւ առաջին եղեալ, եւ յետոյ ապականեալ. (Փիլ. այլաբ.։)

Կաքաւն զանձն իւր առաջի դնէ որսորդաց, թրթռէ երթայ, ոչ ունել տայ որսորդացն. (զձագս իւր). (Սեբեր. ՟Ժ։)


Թրթրական, ի, աց

adj.

creaking (wheels);
cf. Թրթռուն.

NBHL (1)

cf. ԹՐԹՐԱԿ. իբր Դիւրաշրջիկ, կամ սրընթաց եւ շառաչողական.


Թրիք, րքաց

s.

cow's dung;
manure, soil, compost.

NBHL (1)

κόπρος stercus bovis Քակոր եզանց. իբր թրեալ ապաւառ արջառոց. թէզէք. (որպէս եւ գերմ. տրէքց է աղբ. լծ. եւ լտ. սթէ՛րքուս. թ. թէրս. յն. գօ՛բրօս. ռմկ. կիւպրէ, ճիպրէ)


Թրծեմ, եցի

va.

to bake or burn (bricks or earthen vessels).

NBHL (1)

ὁπτόα asso, torreo, coquo Պնդացուցանել հրով զթրեալն կամ զթրջեալն. եփուն առնել ի փռան զկաւեղէնս.


Թրմեմ, եցի

va. chem.

to wet, to soak, to steep;
to knead or mix with water;
to dilute.

NBHL (2)

φυράω macero, ambigo Թո՛ւրմ առնել. թրջել եւ թրել. զանգանել, շաղել ջրով կամ իւղով. փափկացուցանել. խոնաւացուցանել. շաղուել, կակղցընել, թրջոց դնել.

Եբեր առաջի նորա թրմեալ հաց, եւ մատոյց նմա։ Թրմեաց արմաւենի. (Վրք. հց. ՟Ժ՟Թ. եւ ՟Ի՟Զ։)


Թքանեմ, քի

vn. va. fig.

to spit;
to spit out;
to spit upon, to fling, to cast, to spout;
to vomit, to throw up;
to slight, to disdain, to contemn openly, to treat with scorn, to point one's finger at, to set at nought;
ընդ երեսս՝ յերեսս ուրուք —, to spit upon a person, in his face.

NBHL (2)

Առաջին անկեալ սերմնն զայլսն իբրեւ զաւելորդս ի բաց թքանէ. (Եզնիկ.։)

Ի բաց տայ թքանել (հողոյ եւ ջրոյ) զմարմինս զոր կորուսին. (Սարգ. ՟բ. պ. ՟Զ։)


Թքեմ, եցի

vn.

cf. Թքանեմ.

NBHL (1)

Եթէ փչեսցի կայծ, բորբոքեսցի. եւ եթէ թքեսցի ի նա, շիջցի. (Սիր. ՟Ի՟Ը. 14։)


Թքթքեմ, եցի

vn.

to spit often, or continually, to be always spitting.

NBHL (1)

Ի ձախ դիւթէ, եւ ի յաջ թքթքէ. (Մանդ. ՟Ի՟Զ։)


Թօթափեմ, եցի

va.

to shake, to jolt, to move violently;
to heat down;
to throw down, to overturn;
to drive away, to repel, to remove;
to wink;
— զփոշի, to shake off the dust;
— զանկողին, to make or shake up the bed;
— զքուն, to shake off sleep;
— զլուծ, to throw or shake off the yoke;
— զքաղաքն, to shake, to tremble;
to destroy, to ruin;
— զսուր, to brandish a sword;
յական —, in the twinkling of an eye.

NBHL (6)

Թօթափեաց տէր զԵգիպտացիսն ի մէջ ծովուն. (Ել. ՟Ժ՟Դ. 27։)

Ծանր է թօթափել զքուն միջօրէի. (Կլիմաք.։)

Մինչեւ յախտէն յայնմանէ թօթափեսջիք. (Ոսկ. յղ. պոռնկ.։)

ԹՕԹԱՓԵԼ ԶՍՈՒՐ. որպէս Շրջշրջել.

Մերկացոյց զսուսերն ի վերայ առաջնոյն, եւ թօթափէր՝ զարհուրեցուցանել զնա. (Վրք. հց. ձ։)

Շրջշրջէր զաչս իւր, թօթափէր զարտեւանունս իւր, եւ թողացուցանէր տողունս ի վերայ պարանոցին. (Ճ. ՟Ա.։)


Թօն, ից

s.

humidity, wet;
rainy weather, rain;
shower.

NBHL (1)

(լծ. ընդ թանալ) ἑξομβρία imbris copia, humoris abundantia Անձրեւ յորդ եւ անչափ, ջաղբ. տեղատարափ. հեղեղ. խոնաւութիւն յոյժ. գիջութիւն. հակառակն Երաշտի, եւ խորշակի. թաթաւ, թացութիւն.


Թօնուտ

adj.

wet, showery, stormy.

NBHL (1)

Յորժամ խորշակ իցէ, առատ ջուրբ արբուցանել (զերկիր). իսկ յորժամ թօնուտ, զառաւելեալն արգելլով՝ ընդ այլ առնել զգնացն. (Փիլ. լին. ՟Ա. 14։)


Խաղողենի, նւոյ

s. bot.

vine.

NBHL (1)

Տայ զհովութիւն քափուրի, որ ի հնդիկս ի մէջ խաղողենւոյ հանեն. (Ոսկիփոր.։)


Խամութիւն, ութեան

s.

ignorance, want of skill, or practice.

NBHL (1)

Մինչ զի մոռանալ զիմ խամութիւն տկարութեանս. (Ոսկ. գծ. յռջբ։)


Խամրանամ, ացայ

vn.

to fade, to wither, to dry, to shrink, to waste away, to languish, to grow weak, to be stunted;
to spoil, to tarnish.

NBHL (3)

ԽԱՄՐԱՆԱՄ μαραίνομαι, καταμραίνομαι aresco, exaresco, tabesco. որ եւ ԽԱՄՐԻՄ. Թառամիլ. թարշամիլ, չորնալ. կամ Թուլանալ, բթանալ, զիջանիլ, շիջանիլ. եղծանիլ. (արմատն է Խամուր, զի կայ եւ Արագախամուր. լծ. եւ Յամր. կամ նմանութեամբ՝ համր)

Փոքր ինչ ժամանակ առոգացաւ, եւ դարձեալ խամրացեալ մեռանին ամենայն բոյոք։ Խամրացան ծաղիկք առաքինութեան իմոյ. (Անան. զղջ.։)

Տկարասցի վիհն, խամրասցի հնոցն. շիջցի գեհեանն. (Էր ընդ եղբ.։)


Խամրացուցանեմ, ուցի

va.

to wither, to cause to shrink, to weaken, to stunt, to kill;
to tarnish, to spoil.

NBHL (1)

Խաւարանհնարին խամրեաց զիմ ստացիկս բարութիւն։ Ո՛վ լիրբ եւ կատաղի գազանք, որ խամրէք չարաշւէր արկածիւք զժեռաբողբոջս զարմ. (Պիտ.։)


Խամրեմ, եցի

va.

cf. Խամրացուցանեմ.

NBHL (1)

Խաւարանհնարին խամրեաց զիմ ստացիկս բարութիւն։ Ո՛վ լիրբ եւ կատաղի գազանք, որ խամրէք չարաշւէր արկածիւք զժեռաբողբոջս զարմ. (Պիտ.։)


Խամրեցուցանեմ, ուցի

va.

cf. Խամրացուցանեմ.

NBHL (1)

Խաւարանհնարին խամրեաց զիմ ստացիկս բարութիւն։ Ո՛վ լիրբ եւ կատաղի գազանք, որ խամրէք չարաշւէր արկածիւք զժեռաբողբոջս զարմ. (Պիտ.։)


Խայթոց, աց

s.

sting;
point;
prick;
—ք, cf. Խայթուած.

NBHL (1)

Շրջեալ ցանկութեանցն՝ մտանէ այնուհետեւ դառն խայթոց մտացութեանցն. այսինքն խիղճ մտաց. (Շ. յկ. ՟Թ։)


Խայծեմ, եցի

vn. va.

to begin to ripen, to ripen, to grow ripe (grapes).

NBHL (1)

տունն դանիէլի եւ անանիանցն խայծեցին ի նոսա առաքինութեամբ։ Այս պտուղքս ասէ, որք խայծեցին իմէջ ձեր ժողովրդեանդ ողկուզից։ Հայր ետ մեզ զմիածինն զծոցոյն իւրոյ զծաղիկն, եւ ի խայծելն նորա ի խաչին՝ փրկեցաք։ Ամենայն պտուղք առաքինութեան յայն սուրբ մարմինն ծաղկեալ խայծեցան. (Լմբ. ովս. եւ Լմբ. սղ.։)


Խայծիմ, եցայ

vn.

cf. Խայծեմ.

NBHL (1)

տունն դանիէլի եւ անանիանցն խայծեցին ի նոսա առաքինութեամբ։ Այս պտուղքս ասէ, որք խայծեցին իմէջ ձեր ժողովրդեանդ ողկուզից։ Հայր ետ մեզ զմիածինն զծոցոյն իւրոյ զծաղիկն, եւ ի խայծելն նորա ի խաչին՝ փրկեցաք։ Ամենայն պտուղք առաքինութեան յայն սուրբ մարմինն ծաղկեալ խայծեցան. (Լմբ. ովս. եւ Լմբ. սղ.։)


Խայտակն

adj.

mild, pleasing, sweet looking.

NBHL (1)

Հայկ գեղապատշաճ եւ անձնեայ, քաջագանգուր, խայտակն։ Խոհեմ սակայն քաջագանգուրն եւ խայտակն. (Խոր. ՟Ա. 9. 10։)


Խայտամ, ացի

vn.

to leap for joy, to be in extasy, to frolio, to sport about;
— զիւիք, to become insolent, to rebel.

NBHL (3)

Խայտայիք իբրեւ զզուրակսի վերայ դալարոյ։ Խայտասջիք իբրեւ որթք արձակեալք ի կապոյ։ Խայտացին երինջք ի մսուրս իւրեանց։ Իբրեւզգառինս խայտացին. (Երեմ. ՟Ծ. 11։ Մաղ. ՟Դ. 2։ Յովէլ. ՟Ա. 17։ Իմաստ. ՟Ժ՟Թ. 9։ եկն վազելով ի վերայ բլրոց. Երգ. ՟Բ. 8։)

Ոչ զդելփին քո ետես ակօս պատառեալ, եւ ոչ զեզն ի ջուր խայտացեալ. (Առ որս. ՟Ի՟Զ։)

Խայտալդ քո ել յականջս իմ. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Թ. 7։)