Definitions containing the research ջ : 10000 Results

Թագաւորական, ի, աց

adj. s.

royal, regal;
royalist;
— ճանապարհ, the king's highway, main road, the highway;
թագաւորական օձ՝ թագաւորական իժ, cf. Արքայիկ՞՞՞օձ.

NBHL (4)

Տանջես զմեղուցեալն դատաւորական սրտմտութեամբ, եւ յանձանձես զնա թագաւորական սիրով։ Թագաւորական իրք են առաքինութիւն, եւ առաքինութեան ծնունդք. (Փիլ.։)

Ամենայն թագաւորական գործոց առաջին եւ վեհագոյն. (Խոր. ՟Ա. 15։)

Առաջինն, եւ ամենայն առաքինութեանն թագաւորականն, որ է խոհեմութիւնն. (Պղատ. օրին. ՟Գ։)

Զձուս քարբից փշրելով ... զթագաւորական օձն ի մէջ ածիցեմք. (Առ որս. ՟Ժ՟Դ։)


Թագաւորապէս

adv.

cf. Թագաւորաբար.

NBHL (1)

Անկեալ որպէս առիւծ ննջեաց թագաւորապէս. (Ճ. ՟Բ.։)


Թաթահերձ

adj.

eloven-footed, cloven-hoofed, fissiped.

NBHL (1)

διχηλοῦν, διχηλεύων ὀπλῆς diffisam habens ungulam Մակդիր չորքոտանեաց, որոց թաթքն յերկուս են հերձեալ ի բնէ. տոտիկը ճեղք, ոտքը ճղքած. որպէս արջառ, ոչխար, խոզ, եւ այլն. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 3. եւ 7։ Օր. ՟Ժ՟Դ. 6 = 8։) cf. ԿՃՂԱԿԱԲԱՇԽ։


Թաթառ, ոյ

s.

whirlwind, water-spout.

NBHL (2)

Լաւ եւս՝ Թա՛թ առն, ըստ գրոց, ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 4։ կամ ԹԱԹԻՌ, թռոյ, ով. որ կարծի նշանակել զվայրիջեալ թաթաձեւ կնճիթ ամպոյ՝

Ահա ամպ փոքրիկ ի վերայ ծովուն, եւ հանէ իբր թաթռով իմն ջուր ի ծովէն. (ռմկ. խօրթումով) բայց գուցէ գրելի էր Թաթով իմն, որ միաբանի ընդ պատմութեան գրոց։ Իսկ ռմկ. թաթաւ ՝ է Անձրեւ։


Թաթիռ, թռոյ

cf. Թաթառ.

NBHL (2)

ԹԱԹԱՌ. Լաւ եւս՝ Թա՛թ առն, ըստ գրոց, ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 4։ կամ ԹԱԹԻՌ, թռոյ, ով. որ կարծի նշանակել զվայրիջեալ թաթաձեւ կնճիթ ամպոյ՝

ի բանն (Սարգսի. յկ. ՟Ժ՟Ա։) Ահա ամպ փոքրիկ ի վերայ ծովուն, եւ հանէ իբր թաթռով իմն ջուր ի ծովէն. (ռմկ. խօրթումով) բայց գուցէ գրելի էր Թաթով իմն, որ միաբանի ընդ պատմութեան գրոց։ Իսկ ռմկ. թաթաւ ՝ է Անձրեւ։


Թաթպան, աց

s.

glove;
cf. Ձեռնոց.

NBHL (1)

Ի ձեռս իւր ագիցէ թաթպանս եւ քահանայապետական մատանին ի վերայ ... արկցէ զթաթպանսն իւր ի ձեռս իւր. (Մաշտ. ջահկ.։)


Թալթալ

s.

acre.

NBHL (2)

Յիմարեալ է մարդն (այսահար) ... թալթալ խաղայ դողալով թշուառականն յառաջ քան զմահ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Իսկ ռմկ. թալ թալ, է Ածու, լծվար. թարլա. որպէս եւ թալ. տճկ. թէլ, է բանջար կանխաբոյս, բոլորշի ձուաձեւ եւ խոշոր տերեւովք. զոր խարշեալ կամ տապակեալ յետոյ իւղով՝ ուտեն։


Թալուկ

s.

fainting fit, swoon, swimming in the head, giddiness;
nausea, disorder or rising in the stomach;
— զսրտիւն գալ, to turn the stomach, to disgust, to loathe, to be sick or ready to vomit.

NBHL (1)

Մաղձայոյզ ոք իցէ, եւ թալուկ եւ ցնորք զսրտիւն գայցէ, եւ երթեալ դարձուցանել կամիցի (այսինքն փոխել) զչար մաղձն։ Որոյ թալուկ զսրտիւն գայցեն, (յն. փսխօղն) զառաջինն անդէն ի ներքս ունել եւ զմաղասն ջանան. իսկ յորժամ շարժիցի, այնուհետեւ բազում խիխաւրաս ընկենու արտաքս. (Ոսկ. մ. ՟Ա. 18։ ՟Բ. 17։ յորմէ եւ Երզն. մտթ.։)


Թախանձանք

s. adv.

cf. Թախանձ;
թախանձանօք, humbly, in a suppliant manner, earnestly, urgently.

NBHL (1)

Եթէ զպատուիրանս իմ պահեսջիք, մնասջիք ի սէր իմ. եւ ե՛ւս թախանձանօք, որպէս ես ասէ զպատուիրանս հօր իմոյ պահեցի, եւ մնամ ի սէր նորա. (Բրս. հց. (իբր առաւել ժտութեամբ, որպէս զօրագոյն կամ ազգողագոյն եւ շարժիչ բանիւ)։)


Թախանձելի, լւոյ, լեաց

adj.

troublesome, importunate, annoying, tedious, tiresome, disgusting.

NBHL (2)

Մի՛ այսուհետեւ դժուարեսջիք, եթէ թախանձելիք ինչ իցեն բանքդ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Առաջինն սէր հաստատեցաւ ընդ ձեզ եւ ընդ թագաւորն իմովս թախանձելի միջնորդութեամբ. (Լմբ. պտրգ.։)


Թախանձութիւն, ութեան

s.

cf. Թախանձանք.

NBHL (1)

Զբազում թախանձութիւնն, եւ զյետոյ բնաւորեալն ... որ են խռովեցուցիչք։ Վասն առ մարմնոցն թախանձութեան տեսանել լինելով։ Եթէ հանդերձեալ են ծիծաղել զինեւ, ոչ իցէ ինչ թախանձութիւն՝ խաղալով եւ ծիծաղելով շրջել ի հանդիսարանի. (Պղատ. տիմ. եւ Պղատ. եւթիփռոն.։)


Թախանձումն, ման

s.

cf. Թախանձանք.

NBHL (1)

Ամենագորով թախանձմամբ ընդ եղծման ջրողողն զազրագործաց կրկին վշտացար. (Նար. կ.։)


Թախծալի

adj.

full of sadness, of hitter grief, very sad, painful, bitter;
— առնել զոք, to afflict, to sadden, to cast down.

NBHL (2)

Թախծալի եւ տրտմականն (կիրք) ի նինուէացւոցն ի մարգարէն շրջեցաւ. (Փիլ. յովն.։)

Կացեալ ի վերայ ծնկաց իւրոց՝ թախծալից զղջմամբ, եւ արտասուօք դնէր աղերս ամենահաստիչ փրկչին. (Կաղանկտ.։)


Թախծիմ, եցայ

vn.

to grieve, to be afflicted, to mourn.

NBHL (1)

Ոդի՝ որ ի տրտմութեան, թախծեռ շրջի. (Առակ. ՟Ժ՟Ե. 13։)


Թախծութիւն, ութեան

s.

sorrow, grief, sadness, affliction, melancholy;
mourning.

NBHL (1)

Նմանապէս եւ ի զղջանալն՝ ընդ թախծութիւն հոգոցս այսոցիկ ոչ առնէ անտես. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)


Թակաղակ, ի

s.

small beetle;
architrave.

NBHL (1)

Երկուց միջնորդաց, այսինքն երկու նշանաւս թակաղակին եւ փայտին. (Լծ. նար.։)


Թակաղաղ, աց

s.

capital (of a pillar);
— նաւու, top (in the rigging of a ship).

NBHL (1)

Շինեցի յեկեղեցւոջ զերկու սիւնս, որք խարսխօք եւ թակաղանօք պարաբարձեալ ունին զձեղունն. (Ուռպ.։)


Թակարդեմ, եցի

va.

to entrap, to ensnare, to decoy;
to take in a net, to catch, to lace;
to entangle, to allure, to dupe.

NBHL (1)

Զազատ ջոկս անասնոց թակարդեալ տոռամբք, ընդ ո՛ր կամիմք՝ ածեմք. (Լմբ. սղ.։)


Թաղանթապատեալ

adj.

enveloped with, or in a membrane.

NBHL (1)

Մասն ինչ յառաջին լուսոյն գոյացելոյ թաղանթապատեալ, իբրեւ յաման ինչ արկեալ. (Ճշ.։)


Թաղեմ, եցի

va.

to inter, to bury, to entomb, to inhume;
to bury in the ground, to pay the last honours;
to hide.

NBHL (1)

Փորեցի, եւ առի զսփածանելին ի տեղւոջէ անտի, ուր թաղեցի զնա. ա՛յլ ձ. թաքուցի զնա անդ. (Երեմ. ՟Ժ՟Գ. 7։)


Թաղկիմ, եցայ

vn.

to grow tighter, thick, to condense, to be condensed.

NBHL (2)

Եւ ի սոցանէ տակաւին (այսինքն եւ եւ՛ս) թաղկեալն՝ զջուր հոսէ։ Մինչեւ ջուր արդեօք եւ բռնութեամբ զերկրի (զհողոյ) դատարկսն ի միասին թաղկացեալ ունիցի։ Կարծրագոյն իսկ, եւ հոծագոյն թաղկեալ։ Թաղկեալ կօշկացն (յն. թաղկելոց, եւ կօշկաց) լինելութիւն. (Պղատ. տիմ. եւ Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Ամպ է թանձրութիւն գոլորշատեսակ թաղկեալ, ծննդական ջրոյ. (Արիստ. աշխ.։)


Թաղումն, ման

s.

sepulture, burial, interment;
funeral;
զ— իշոյ թաղիլ, to be buried like an ass.

NBHL (1)

Կայ ի թաղման ի նմին տեղւոջն. (Զենոբ.։)


Թամբատեակ

s. adj.

rag, tatter, old clothes;
old, ragged, shabby, threadbare, all in rags;
cf. Գրգլեակ.

NBHL (1)

ԹԱՄԲԱՏԵԱԿ ԹԱՄԲԱՏՈՑ. Գրգլեակ. զգեստիկ. հանդերձիկ. քուրձ. անարգ հանդերձ որպէս թամբ արկեալ զանձամբ. կամ ծածկոյթ մինչեւ ի թամբն, այսինքն յազդերս. քուրջ, չուլ .... (որպէս եւ թէմպէ ՝ է հեյպէ. թէմպէլիթ ՝ կէս կամ ամբողջ բեռն գրաստու)


Թամբատոց

cf. Թամբատեակ.

NBHL (1)

ԹԱՄԲԱՏԵԱԿ ԹԱՄԲԱՏՈՑ. Գրգլեակ. զգեստիկ. հանդերձիկ. քուրձ. անարգ հանդերձ որպէս թամբ արկեալ զանձամբ. կամ ծածկոյթ մինչեւ ի թամբն, այսինքն յազդերս. քուրջ, չուլ .... (որպէս եւ թէմպէ ՝ է հեյպէ. թէմպէլիթ ՝ կէս կամ ամբողջ բեռն գրաստու)


Թանահատ, ից

adj.

abstaining from soups.

NBHL (1)

Թանահատի վանից, որք էին մշտապաշտօնք, հեռացեալք յամենայն փափուկ կերակրոց. վասն որոյ եւ թանահատք կոչեցան։ Ոչ առին յանձն ի կիրակէքն (անգամ) ի թան կամ ի պանիր կամ յիւղ խթիլ, այլ բանջարովք եւ հնդով շատանային. վասն որոյ թանահատք կոչեցան. (Ուռպ.։)


Թանամ, ացայ, ացի

va.

to wet, to bathe, to dip, to drench, to soak;
to moisten, to bedew, to water;
թանալ զանկողին իւր արտասուօք, to bathe one's pillow with tears;
արտասուօք թանալ զոտս ուրուք, to bathe the feet with one's tears;
թանալ զսուր ի պարանոց ուրուք, to cut the throat, to massacre;
թանալ յարիւնս բազմաց, to butcher, to slaughter, to shed much blood, to swim in blood;
թանալ ի գինի, to soak, to steep in wine;
գնացին առանց թանալոյ ի վերայ ծովուն, they passed the sea dry-shod.

NBHL (5)

կր. թացայ (լծ. լտ. թի՛նկօ) βάπτω mergo, tingo βρέχω pluo, rigo Խոնաւութեամբ տոգորել. թրջել. առոգանել. թաթաւել. ներկանել. շաղախել. մխել կամ ընկղմել ի ջուր, եւ ի խոնաւ ինչ. թրջել, թաթխել, թաթախել.

Թացցէ քահանայն զմատն իւր յարեանն։ Եթաց զմատն իւր յարեանն։ Թացցէ զմատն յիւղոյ անտի։ Ի ջուր թացցի։ Առցեն զոպայ, եւ թացցէ ի ջուրն։ Թացցես զպատառ քո ի քացախիդ։ Թացցի ոտն քո յարեան։ Արտասուօք իմովք զանկողինս իմ թացի։ Արտասուօք սկսաւ թանալ զոտս նորա.եւ այլն։

Ո՞ ոք ի ձէնջ կամիցի թանալ զսուր իւր ի պարանոց ընկերին. (Ոսկ. եփես. ՟Բ։)

Քահանայիցն ոտքն ոչ թացաւ ի ջուրն. (Ճ. ՟Թ.։)

Սորայս լեզու միշտ ի մէնջ զթանալն կամի. (Մագ. ՟Ծ՟Ե։)


Թանկութիւն, ութեան

s.

dearness, high price, dearth, famine, scarcity;
արտունջ ունել զթանկութենէ իրաց, to complain of the high price of things.


Թանձր, ձու, ձունք

adj. gr. mus. s. zool. adv.

thick, big, great;
fat;
dense;
deep;
coarse, gross;
rude, clumsy, rough;
deep, flat, low (sound);
barytone;
bustard;
in great quantity, thickly;
— միտք, dull-witted, stupid;
— տգիտութիւն, gross ignorance;
— մարմին, weighty, heavy;
corpulent;
— անտառ, մօրուք, dense wood;
thick or bushy heard;
— քուն, deep sleep.

NBHL (4)

Աղաբողոնօքն պարծէին, եւ զթանձր մուրուսն առաջի արկանէին. (Սարգ. յկ. ՟Ը։ տպ. թանձրամորուս։)

Յայսմ բանէ զիջաւ նա ի խոնարհութիւն, եւ ի թանձր եւ յանպատիւ առաքինութիւն. (Կլիմաք. (որ առ մարդիկ թանձր եւ անպատիւ իմն երեւի)։)

ԹԱՆՁՐ. գ. Ազգ ջրասոյզ եւ պարարտ հաւու.

Այլ եւ զջրասուզակ ... մեծանձունք եւ յաղթամարմինք հաւքն, փորն, եւ թանձրն, եւ սագն. (Փարպ.։)


Թանձրալար

adj.

of thick cords or ropes.

NBHL (1)

Տեսակաւ ուռեկաց թանձրալարի, զոր կազմեն յորոգայթ արջոց եւ եղանց. (Նոննոս.։)


Թանձրախիտ

adj.

thick;
dense;
leafy, wooded, full of branches;
heaped up, heaped together.

NBHL (1)

Թանձրախիտ յատակ երկրի, կամ ջուրք. (Լմբ. իմ. եւ Լմբ. առակ.։)


Թանձրամած

adj.

thickened, condensed;
heavy, hard;
viscous, curdled, clotted, congealed;
bushy.

NBHL (1)

Որովայնք թանձրամածք զխորհուրդս սուրբ եւ առողջս ոչ ծնանին. (Եփր. պհ.։)


Թանձրամիտ

adj.

thiek-seulled, stupid, dull, block-headed, dull-witted, awkward.

NBHL (1)

Ընդ այսպիսի թանձրամիտս խօսելով՝ ասէ, մի՛ անմտութեամբ զաթոռոցն առաջինն ընտրեր. (Իգն.։)


Թանձրամորթ

adj.

thick-skinned.

NBHL (1)

Ոչ էած շուրջ զմեօք մորթ թանձրամորթիւքն, եւ ոչ մազ կուռ. (Նիւս. բն.։)


Թանձրանամ, ացայ

vn.

to thicken, to grow thick;
to grow hard;
to curdle, to coagulate, to clot;
to augment, to increase, to accumulate;
— ի մարմնի, to become incarnate;
թանձրացաւ սիրտ ժողովրդեանս, this people's heart is waxed gross;
թանձրանայր աղաղակն, the uproar increased;
the fear redoubled.

NBHL (1)

Ջուր դանդաղամած թանձրացեալ. յն. ջուր թանձր. (՟Բ. Մակ. 20։) (Նովին առմամբ ասի ի փիլիսոփայութեան՝ Թանձրացեալ, πεπηγώς concretus ընդ հակառակն Վերացելոյ։)


Թանձրացեալ

adj.

thickened, thick;
concrete;
լեառն —, very fertile hill;
ջուր —, impure water.


Թանձրացուցանեմ, ուցի

va.

to thicken, to condense;
to coagulate, to congeal.

NBHL (2)

Խաւար ջրոց թանձրացոյց զամպս օդոց. (՟Բ. Թագ. ՟Ի՟Բ. 12։)

Տկար մտաց մերոց առաջի թանձրացուսցուք (զգալի օրինակաւ) զյիշատակ սիրոյն Աստուծոյ. (Լմբ. պտրգ.։)


Թանձրութիւն, ութեան

s.

thickness;
solidity, density, bigness;
concretion, coagulation, condensation;
consistence;
fatness, plumpness;
plenty, abundance;
rusticity, awkwardness;
stupidity, dullness;
— ծերութեան, great old age.

NBHL (2)

Թանձրութիւն նորա շուրջ առ չորս մատունս. (Երեմ. ՟Ծ՟Բ. 21։)

Որչափ ի մարմինն թանձրութիւն յաւելու, բազում չափ հոգին ի տկարութիւն իջանէ. (Մանդ. ՟Ժ՟Է։)


Թանչ, ի

s.

diarrhoea, looseness;
dysentery;
piles, hemorrhoids;
colic;
fistula

NBHL (1)

Եղեւ հօրն պոպլեայ ի ջերմ եւ յախտ թանչից հիւանդանալ դնիլ. (Գծ. ՟Ի՟Ը. 8։)


Թանչակալ

adj.

affected with the hemorrhoids.

NBHL (1)

Ադրիանոս վճարեցաւ ջրգողեալ թանչակալ. (Եւս. քր. ՟Ա։)


Թանց

prep.

without, except;
cf. Առանց.

NBHL (1)

Արդ են թանց սորա սաղմոսքն թուով վեց։ Ո՛չ եթէ առանց մտաց, եւ թանց բնութեան զմերն ընկալաւ ի կնոջէ. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. երեւ.։ յորմէ եւ Խոսրովիկ ստէպ. այլ յետին գրիչք սորա դնեն Թարց։)


Թառ, ի

s.

roosting place, perch;
bar, stake for supporting vines;
*swing;
see-saw.

NBHL (3)

πέτακρον lignum, aut asser super quo gallinae dormiunt;
pertica Որպէս թէ տեղի դարելոյ դադարելոյ. Ոստ, ձող, գաւազան՝ եդեալ ի յենարանս երկուստեք, ուր հանգչին եւ ննջեն հաւք եւ թռչունք, կամ կախին ողկոյզք եւ պտուղք ի պահեստ.

Թառեր հաւուց։ Թառեր դի՛ր, եւ զխաղողն ընտրով զառողջ կուզերն ի թառերն կախէ՛։ Զնուռն եւ զայլ մրգերն թառերով կախեն. (Վստկ.։)

Ուստի եւ ԹԱՌԻԼ ասի՝ Հանգչելն կամ ննջելն հաւուց ի վերայ ոստոց։


Թառամեցուցանեմ, ուցի

va.

to cause to fade, to wither, to tarnish.

NBHL (2)

Զբողբոջ նորա թառամեցուսցէ հողմ. (Յոբ. ՟Ժ՟Բ. 30։)

Եւ բոցք դարձեալ զդիւրածախ անասնոցն զմարմինսն ոչ թառամեցուցանէին ի շրջելն իւրեանց. (Իմ. ՟Ժ՟Թ. 20։)


Թառամիմ, եցայ

vn.

to fade, to wither, to decay;
to be tarnished.

NBHL (2)

μαραίνομαι marceo, marcesco, flaccesco, contabesco, exaresco Թարշամիլ. նուաղիլ, շիջանիլ՝ եւ որպէս թէ մեռանել ծաղկանց եւ բուսոց. գունաթափ, ուժաթափ, եւ ուշաթափ լինել. խամրիլ. հաշիլ մաշիլ. ապականիլ, խանգարիլ. թոռմիլ, թօշնիլ, մարիլ.

Ափրոդիտականն նուազեալ թառամի. (այսինքն հեշութիւնն շիջանի) (Մագ. ՟Կ՟Ը։)


Թառանչեմ, եցի

vn.

to sigh, to groan;
to lament, to weep;
to have a severe colic.

NBHL (1)

Թառանչիցես եւ հեծիցես ի միջոյ սրտէ. (Սեբեր. ՟Ժ։)


Թառանչումն, ման

s.

cf. Թառանչ.

NBHL (1)

Եղջերուաց ... փախուցանել թառաչմամբ զօձից ազգ. (Նիւս. երգ. (յն. ա՛սթմա. հեւք)։)


Թասուն

adj.

panting for breath, asthmatic, short-breathed, wheezy;
— or Արքունի գինի, Taxos wine;
strong, generous wine.

NBHL (1)

Դու զթասուն գինին ըմպես, նմա եւ ոչ բաժակ մի ցուրտ ջրոյ տաս ի ծարաւ. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Թարգմանեմ, եցի

va.

to translate;
to interpret, to explain;
— յանպատրաստից, to translate off hand, extemporally, fluently;
— բառ առ բառ, to translate literally, word for word.

NBHL (1)

Թարգմանեցից նմա զգեղեցկութենէդ քումմէ. (Եփր. ի տեառնընդառաջ.։)


Թարգմանութիւն, ութեան

s.

translation, version;
interpretation, explanation;
ճոխագոյն, ընդարձակ —, paraphrase;
ազատ —, բառական —, free translation;
literal -.

NBHL (1)

Ի սատարողէ այսմ թարգմանութեան. (Վրդն. ել. յռջբ։)


Թարթափիմ, եցայ

vn.

to wander, to loiter, to lounge about;
to be involved in difficulty, perplexed with business;
to haunt, to frequent;
ի — ական, cf. Թարթափ.

NBHL (1)

ῤέμβομαι vagor στρέφομαι versor Թափառիլ, յածիլ. զբօսանել. պատաղիլ. դեգերիլ. ընդ վայր շրջիլ.


Թարթափումն, ման

s.

loitering, idling, lounge, sauntering;
perplexity, entanglement in business;
frequent resort;
— ական, cf. Թարթափ.

NBHL (1)

Եւ ոչ թարթափմամբ աչաց ընդմիջեալ։ Հուպ առ հուպ ի քթիթ աչաց միայն թարթափման. (Նար. ՟Լ՟Է. եւ Նար. խչ.։)