Entries' title containing ս : 8390 results

Սիտղ

s.

water-pot, bucket.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ջրի աման, դոյլ» Բրս. մրկ. 323։

= Լտ. situla «դոյլ» բառն է, որ կարող է ուղղակի անցած լինել հայերէնի, ինչպէս կարծում է Meillet MSL 18, էջ 349 և կամ ն, σιτλα «դոյլ» ձևի միջոցով, ինչպէս ունի Հիւբշ. բառի յետին գործածութիւնը վերջինի կողմն է, բայց չի թոյլ տալիս վճռապէս ճըշ-տել հարցը։ Յոյնից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] sītiā, պրս. արաբ. [arabic word] sitil «կէս ֆնտանոց մի աման», արաբ. ❇sa︎ ❇saytal «ունկերով մի աման» (Կամուս թրք. թրգմ. Գ. 246). թրք. [arabic word] sitil, թուշ. სტილ ստիլ, ուտ. istil «մի ֆունտ» ևն։-Հիւբշ. 379։

NBHL (2)

Դալիլա (լծ. գոյլ) սիտղ թարգմանի։ Սիաղն յորժամ պատառուած լինի, զանօսր իրք ոչ արգելու. (Բրսղ. մրկ.։)

Բառ լտ. սի՛դուլա. situla ὐδρία, στάμνος . Սափոր. գոյլ (յորմէ թ. սիդիլ, աման ջրոյ ծորակաւոր առ սափրիչս).


Սիր

s. adj.

damp weather;
effeminate;
sire.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Մագ. իե. «Տարրական իմն նուիրաձիր իբրու զսիր զովացուցիչ և զտարափ ի տապացեալ ժամանակս»։ ՆՀԲ մեկնում է «խոնաւութիւն, անձրև, տարափ», ՋԲ «պարզ օդ», ԱԲ թա-ցութիւն, ցօղախառն մեղմ օդ»։ Թուի թէ ուղղելի է պարզապէս սիք։

ՆՀԲ պրս. թիր, թէրի, յորմէ թրք. թէր «քիրտն», իսկ սէրին «զով»։ Թիրեաքե-ան, Արիահայ բռ. էջ 331 պրս. ❇ sīr «կլիմայ» բառն է. ինչ. garmsir «տաք կլիմայ», sardsīr «ցուրտ կլի-մայ»։

. անստոյգ բառ, որ առանձին էլ ան-գործածական է. սրանից ունինք մեծասիր և սրական աստղաբաշխական բառերը, որ մէկ մէկ անգամ գործածուած եմ գտնում Շիր. էջ 65, 66. «Մեծասիր գօտին, որ կոչին ան-գոն կոռոնաւոր (երկնքի եօթը գօտիներից մին). Սրական գօտի՝ ուր են երկոտասան կենդանակերպք»։

«մեղկ, թոյլ, կանացի, վաւաշոտ». մի անռամ ունի Փիլ. լին. 324. «Լիրբ հայեց-ուածք և վիզ բարձր և ստէպ ստէպ շար-ժումն լօնաց և սիր գնացք»։

«արքայ, իշխան» Լմբ. առ լև. 1865, էջ 240.Սամ. անեց. շար. 148. Անսիզք, էջ 3. Թլկր. 56։

= Ֆրանս. sire «տէր՛ արքայ», որ ծագում է լտ. senior «ծերագոյն» բառից (տե՛ս հին)։-Հիւբշ. 390։

NBHL (5)

Խոնաւութիւն. անձրեւ. տարափ. պ. թիր, պարան, դերի (յորմէ թ. թէր, քիրտն. իսկ սէրին, զով).

Տարրական իմն նուիրաձիր իբրու զսիր զովացուցիչ, եւ զտարափ ժամանակս. (Մագ. ՟Ի՟Է։)

Լիրբ հայեցուածք, եւ վիզ բարձր, եւ ստէպ ստէպ շարժումն յօնաց, եւ սիր գնացք. (Փիլ. լին. ՟Դ. 99։)

Որպէս բառ գաղղիացւոց, է թագաւոր. արքայ.

Տուք պատիւ անուանց, ամիրայ ... եւ մի սիր, եւ այլն. (Լմբ. առ լեւոն.։)


Սիրաբան

cf. Բանասէր.

· Calfa

NBHL (2)

cf. Բանասէր.

Ի համբաւուց արանց իմաստնոց, եւ հնախօս սիրաբանից ստուգապէս տեղեկացեալ. (Խոր. ՟Բ. 72։)


Սիրաբար

adv.

cf. Սիրելապէս.

· Calfa

NBHL (5)

ἁγαπητῶς amici more. Սիրով. սիրողապէս. մարդասիրաբար.

Հեզացուցանելով, եւ սիրաբար բացատրելով. (Պղատ. տիմ.։)

Զոր սիրաբար յինքն ընկալեալ. (Շ. վիպ.։)

Քանզի ունիմք տէր բարերար, որ բժշկէ զեմզ սիրաբար։ Քանզի սփոփէ զմեզ սիրաբար, ոչ բարկանայ նա մեզ ի սպառ. (Շ. եդես.։)

Րամիցս տէրն յանձն առեալ ընդ մեր՝ մեռանել մարմնով սիրաբար։ Սրբազան դասուն սիրաբար դարձեալ քարոզեալ. (Շ. տաղ.։ Գանձ. ստէպ։)


Սիրաբողբոջ

cf. Սիրաբուխ.

· Calfa

NBHL (3)

Ի սիրոյ բողբոջեալ՝ յառաջ եկեալ. ծնունդ եւ ծնօղ սիրոյ.

Ի սիրոյ սէր ծանուցեալ, սիրաբողբոջ տարփմամբ լցեալ. (Նար. տաղ ծն.։)

Սէր՝ սիրոյ սերման ծնունդ, սիրաբողբոջ սիրոյ ծաղիկ. (Շ. տաղ ստեփ.։)


Սիրաբուխ

adj.

born of or produced by love, effect of love.

· Calfa


Սիրաբորբոք

adj.

burnt with love.

· Calfa


Սիրաբուն

adj.

whose base or root is love.

· Calfa

NBHL (2)

Որոյ բուն կամ արմատն է սէր. որ ինչ լինի սեռն եւ անապակ բուն սիրով.

Սիրաբուն սննդեան (ի կուսէն), որով զարգացար. (Բենիկ.։)


Սիրազեղ

cf. Սիրազեղուն.

· Calfa


Սիրազեղուն

adj.

filled with love or affection, affectionate, loving.

· Calfa


Սիրաթռիչ

adj.

lovewinged.

· Calfa


Սիրալի

cf. Սիրալիր.

· Calfa

NBHL (1)

Որոշեաց նախանձ եւ հակառակութիւն զեղբարս սիրալիս ի միմեանց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Սիրալիր

adj.

full of love, of affection, of tenderness, kindness or good-will, affectionate, obliging, kind.

· Calfa

NBHL (3)

Սիրով լի՝ լրացեալ՝ լցեալ. գորովալիր. սիրաբուն. խանդակաթ. բարեգութ.

Զբամաց միտս հանգուցանէր սիրալիր սրտիւ։ Սիրալիր սրտիւ զարժանահայց խնդիրն ընկալեալ։ Սիրալիր դաշամբք ուխտից։ Սիրալիր խնդութեամբ խրախամտեալք։ Կոչէր սիրալիր կամօք. (Յհ. կթ.։)

խաղաղական եւ սիրալիր համբուրիւ ողջոյն եղբարցն տուեալ. (Սկեւռ. ի լմբ.։)


Սիրախնձոր

s.

love-apple, tomato.

· Calfa


Սիրակամութիւն, ութեան

s.

cf. Լաւակամութիւն.

· Calfa

NBHL (2)

կամք բարեսէր. . մարդասիրութիւն. բարեխոհութիւն.

Բազում լաւակամութիւն եւ սիրակամութիւն պարտի շնորհել այնպիսւոյն. (Կանոն.։)


Սիրական, ի, աց

adj.

amiable, benign;
amatory, loving, amorous;
affectionate.

· Calfa

NBHL (9)

Սիրողական. սիրալիր. մարդասիրական. քաղցր. նշանակ սիրոյ.

Իբր սիրական համբուրիւք ողջունի զմիմեամբք պատատի, որպէս զձիթենեօքդ բաղեղն. (Փիլ. լիւս.։)

Ընդգրկեաց սիրական ողջունիւ զորդին ծոցածին. (Լմբ. պտրգ.։)

Համբուրեաց սիրական եւ երկնային համբուրիւն. (Ճ. ՟Բ.։)

Այլ համբուրիւ հպեալ ի խաչս ոք սիրական. (Շ. ոտ. բարձր.։)

Ըստ բնութեան ունիմք սիրական ունիմք սիրական վարս (առ միմեանս). (Շ. ՟ա. յհ. ՟Ժ՟Է։)

Սիրական պարդեօք դառնային. (Վրդն. լս.։)

Կամ ըստ ռմկ. ոճոյ, Սիրելի. սիրուն. տես եւ ՍԻՐԱՅԻՆ.

Աշակերտն յոհան՝ տեառն սիրական՝ որդին որոտման։ Ահա յարուցեալ է սէր ձեր, ով սիրոյն սիրողք՝ հարսունք սիրականք. (Գանձ.։)


Սիրակից

adj.

mutually loving.

· Calfa

NBHL (2)

Սիրով բերեալ առ միմեանս. սիրով խնդակից. կցորդ սիրոյ.

Սիրակից լինին միմեանց։ Ուրախակիցս եւ սիրակիցս եւ գոհացողակիցս իւր կոչէ զդստերս եւ ՟Է մի զհրեշտակս. (Նար. երգ.։)


Սիրահար

adj.

love-stricken, loving, amorous.

· Calfa


Սիրահարիմ, եցայ

vn.

to fall in love with, to be enamoured of, smitten with, to burn for.

· Calfa


Սիրահարութիւն, ութեան

s.

love-struck, falling in love;
lovesuit.

· Calfa


Սիրահարուստ

cf. Սիրազեղ.

· Calfa

NBHL (3)

Հարուստ եւ ճոխացեալ սիրով. սիրալիր. սիրապատար.

Զինչ ասացից զսիրահարուստ ըղձիցն զբորբոքումն. (Լաստ. ՟Ժ։)

Սիրահարուստ է տեսակ մարդոյ, եւ ձգող։ Համեմատեալ զբղխողն սիրոյ ընդ սիրահարուստք. (Լմբ. իմ.։)


Սիրաձայն

adj.

eloquent, persuasive, sweet-spoken.

· Calfa

NBHL (2)

Սիրելի ձայնիւ կամ անուամբ. ոյր ձայնն է սիրուն.

Սիւն լուսեղէն դու նոր սիոնի, եւ սիրաձայն վարդապէտ բարի. (Գանձ.։)


Սիրամայր

s.

affectionate mother.

· Calfa

NBHL (2)

կամ ա. Սիրոյ մայր. կամ սիրօղ մայր. եւ կամ Սիրելի մօր.

Ընծայ երկնայնոցն խիտ սիրամայր պատգամ. (Նար. տաղ ի յար. ղզր.։)


Սիրամարգ, աց

s.

peacock;
էգ —, peahen;
ձագ —ի, pea-chick;
— գոչէ, the peacock cries or screams;
նազել or սիգալ որպէս զ—, to plume oneself;
to boast.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «գեղեցիկ մի թըռ-չուն է. լտ. pavo, տճկ. թավուս» Գ. թագ. ժ. 22. բ. մնաց. թ. 21. Եզն. Վեցօր. 163. Փիլ. Պիտ. որ և գրուած սիրամարք Վրդ. առկ. 35 որից սիրամարգաշատ Խոր. բ. 81։

= Իբր Հայաստանում չգտնուող մի թռչու-նի անուն, անշուշտ օտար է. ծագում է, ինչ-պէս ցոյց են տալիս գաւառականները, *սի-նամարգ ձևից և փոխառեալ է իրանեանից. հմմտ. ռնռ. saēnō-mərəγo, պհլ. sen(o). murūk, sen-i-murūk, պազ. sīnmuru, պրս. ❇ [arabic word] sīmurγ «պասկուճ» (ըստ ԳԴ «թըռ-չուն ինչ անգոյ ըստ իրին և ասի զնմանէ թէ է յաղթանդամ և զարմանալի ըստ որ-պիսութեան».-մեր դաւառականների մէջ էլ սինամարգը առասպելական մի թռչուն է և ո՛չ «սիրամարգ»)։ Պարսկերէնից է փոխա-ռեալ ասոր. ❇ sīmūr «առապպե-լական մի թռչուն»։

Ինճեճեան. Հնախ. Գ. 21 և ՆՀԲ. սիրող մարգաց։ Lag. Urgesch. 778, Ges. Abhd. 227, 39, Beitr. bktr. Lex. 65 տալիս է վերի մեկնութիւնը։ Müller SWAW 64, 453 մերժելով այս՝ դնում է հյ. սէր+մարգ=պրս. [arabic word] murγ «թըռ-չուն», իբր «սիրելի թռչուն»։ Պատկ Խոր. աշխ. 84 պրս. ❇ ︎ [arabic word] murγ-l-sīn «չինական հաւ»։ Հիւբշ. 237 ծա-նօթ չլինելով գաւառական ձևերին և նը-շանակութեան, մերժում է վերի մեկ-նութիւնը. բառի վերջի մասը միայն հաւանական է համարում կցել լոր-ա-մարգի բառի երկրորդ մասին։ Մաս ИАН 1918, էջ 2086 սիր-համարում է վրաց. სირ սիր «թռչուն, ճնճղուկ», որիցსირ-აკლემ սիր-աքլեմ «ջայլամ»։

ԳՒՌ (dialectal) ԴԻՌ.-Ախց. սիրամարք, Մշ. սինամարք, Ալշ. սինամահաֆք, Վն. սինամախաֆք, Բղ. սիմամոն խաֆք։

NBHL (5)

Կապկաց եւ սիրամարգաց. (՟Գ. Թագ. ՟Ժ. 22։ ՟Բ. Մնաց. ՟Թ. 21։)

Ի դէպ եւ սիրամարգք, որք զպայծառ եւ զանազան թեւաւորութեանն՝ զօրէ ոստայնից տեսանելով եւ ամենագեղեցիկ տեսիլ ցուցանէ տեսողացն. (Փիլ. լիւս.։)

Ճենաստան ունի եւ սիրամարգ շատ, եւ քրքում անբաւ. (Խոր. աշխարհ.։)

Իբրեւ զհրաշագիտակն սիրամարգ։ Զի՞նչ գեղեցկագոյն քան զսիրամարգ։ Զսիրամարգին թեւն ո՛րքան շրջշրջեսն, այնքան երփն երփն գեղեցկութեանն զառաջին տեսեալն մոռացուցանէ. (Պիտ. Եղնիկ. Արշ.։)

ταῶς, ταιών pava. (որպէս այն՝ որ սիրէ զմարգս, կամ ճեմել ի մարգս). Հաւ գեղեցիկ քան զհնդկահաւ, բազմագունի ճաճանչեղ, խայտաբղէտ եւ շքեղ ատամբ, սիգաճեմ ի գնացս.


Սիրամարգաշատ

adj.

abounding in peacocks.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ բազմութիւն սիրամարգաց.

Աշխարհն (ճենաց) քրքմաւետ, եւ սիրամարգաշատ. (Խոր. ՟Բ. 78։)


Սիրայ, ից

s. adv.

mat;
rush-tress, hay-rope;
սէր ի —է, file by file, line by line, in series.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «չուան, սէզէ հիւսուած պարան» Ոսկիփ. Վրք. հց. Միխ. աս. 207 (տպ. Սիրա՝ իբր յատուկ անուն), «շարք, կարգ» Պրոկղ. (ըստ Տաշեան, Մատ. մանր. ուսումն. Ա. էջ 39 և Նորայր, Բառ. ֆր. série)։

= Յն. σειρά́ «շղթայ, չուան, գիծ, շարք. արմաւի տերևներից հիւսուած չուան», որից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] sirā, արաբ. ❇ sair «առասան, չուան», վրաց. სირა սիրա «кромка y корзиикн կողովի եզրը»։-Հիւբշ. 379։

ՆՀԲ յն. σεῖρα, լծ. և լտ. series, հյ, շար և թրք. սըրա։ Սագըզեան ՀԱ 1909, 335 սարիք բառի հետ՝ սումեր. sar «կապել»։

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Տաղ. հետևեալ ձևով. «Չի՞նչ արդիւնատիպ վայելչատիպ կային (զարդք կամ հիւսք դստեր Հերովդիադայ). սէր ի սիրայէ քաղ-ցըրաշնչեալ օդոյն». (հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 71)։ ՆՀԲ մեկնում է «շար ի շարէ», որպէս բառ յն. և թրք. սրրա սըրա կամ երգ յերզոյ, որպէս բառ եբր.։

NBHL (7)

Այսոքիկ կոչին աստուածական միակք, եւ սիրայիցն սկզբունք եւ գլխաւորք. (Ոսկիփոր.։)

Նստէր եւ հիւսէր զսիրայն։ Յերեկոյէ մինչեւ ցայժմ հիւսեցի սիրայ գիրկս քսան։ Ուսցի ի նմանէ կարել զսիրայն։ Ցօղեաց զարմաւն, եւ պատրաստեաց զկարանս սիրային։ Թաքոյց զայն ի ներքոյ սիրային. (Վրք. հց. ստէպ։)

(ՍԻՐԱՅ 2) ՍԷՐ Ի ՍԻՐԱՅԷ մ. Շար ի շարէ. (որպէս բառ յն. եւ թ. սըրա սըրա ) կամ Երգ յերգոյ (որպէս բառ եբր)

Զի՞նչ արդիւնատիպ վայելչատիպ կային (զարդք կամ հիւսք դստեր հերովդիադայ), սէր ի սիրայէ քաղցրաշնչեալ օդոյն. (Տաղ.։)

ՍԷՐ Ի ՍԻՐԱՅԷ մ. Շար ի շարէ. (որպէս բառ յն. եւ թ. սըրա սըրա ) կամ Երգ յերգոյ (որպէս բառ եբր)

Զի՞նչ արդիւնատիպ վայելչատիպ կային (զարդք կամ հիւսք դստեր հերովդիադայ), սէր ի սիրայէ քաղցրաշնչեալ օդոյն. (Տաղ.։)

յն. սիրա. σειρά catena, funis. (լծ. եւ series. հյ. շար. թ. սըրա ). Ստրիք. չուան. առասան. պարան. լար. շղթայ կազմել յամենայն նիւթոյ, եւ մտանել եւ ոլորեալ յարմաւենաւոյ, ի պրտուոյ, ի մազէ.


Սիրայեղց

cf. Սիրալիր.

· Calfa

NBHL (2)

Յեղցեալ զեղեալ սիրով. սիրալիր. սիրահարուստ.

Առ միմեանս սիրայեղց խաղաղութիւն ազգաց. (Պիտ.։)


Սիրային

adj.

dear, amiable;
burning with love.

· Calfa

NBHL (4)

Լերին սիրայնոյ սէր ի սնունդ հովիտ շուշանի. (Շ. տաղ.։)

Իսկ քոյդ սիրայնոյ աստուածարեալ եւ ոգեշահ. (Շար.։)

Սիրական. սիրեալի. սիրով վառեալ.

Բոցով սիրայնոյ մանկան վառեալ մայր՝ գերազանց արանց. (Տաղ.։)


Սիրայորդ

adj.

fervent, ardent.

· Calfa


Սիրայորդոր

adj.

lovingly persuading;
exhorting by love.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ յորդոր կամ յորդ եւ յուռթ սէր.

Սիրայորդոր ջերմութեամբ դեղապարելով . (Ի գիրս խոսր.։)


Սիրաշարժ

adj.

inciting to love;
incited by love.

· Calfa

NBHL (2)

Կամ է Ի սիրոյ շարժեալ, կամ Ամնձրեւաբեր (ի բառէդ Սիր).

Սէր ի յամպոյ յամպ սիրաշարժ օդոյն ծօղեալ՝ ի նոյն գեղման վայր իջուցեալ կաթս անձրեւաց. (Նար. տաղ ծն.։)


Սիրապատար

cf. Սիրալիր.

· Calfa

NBHL (2)

Պատարուն սիրով. սիրալիր. սիրահարուստ.

Սակս ծառայական միջնորմ օրինին, եւ տիրական համակցորդ եւ սիրապատար աւետարանին. (Նար. մծբ.) (կայ եւ ձ. տիրապատար)։


Սիրաջան

adj.

done or executed with a fond enthusiasm.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ լինի սիրով եւ ջանիւ.

Բազում երկիւղիւ եւ սիրաջան վաստակոց աղօթիւք խնդրել. (Եպիփ. ծն.։)


Սիրասլաց

adj.

presented, offered with love.

· Calfa


Սիրասնունդ

cf. Սիրասուն.

· Calfa

NBHL (3)

Սիրով սնեալ. սնուցեալ ի սէր. որպէս տան եւ զաւակ սիրելի.

Սիրասնունդ զաւակք ծննդեամբ յարգանդ հոգեւոր. (Երզն. լս.։)

Սիրասնունդ սիրամարգ սխրալի։ Ձայնէր տատրակին՝ սիրասնունդ սիրելւոյն։ Ուրախացիր մայր մանուէլի, այսօր յարեաւ սիրասնունդ որդին։ Երկունք աղեաց քոց եւ ծնունդ, եւ սիրամարգն սիրասնունդ. (Տաղ.։)


Սիրասուն

adj.

nursed affectionately, lovingly, tenderly;
— սան, dear nursling.

· Calfa


Սիրասուր

adj.

borne on the wings of love.

· Calfa

NBHL (2)

Սուր կամ սրաթռիչ սիրով, եւ որպէս զսէր.

Սէրարփին սիրասուր սլացմամբ. (Նար. խչ.։)


Սիրաստեղնեալ

adj.

cf. Սիրաբողբոջ.

· Calfa

NBHL (2)

Ստեղնեալ սիրով կամ որպէս սիրելի յոյժ՝ յարուցեալ.

Ուր սիրաստեղնեալ հանդէպ կանանց խնկազարդից. (Նար. տաղ.։)


Սիրաստուած

adj.

beloved of God.

· Calfa

NBHL (2)

Զամենեսին սիրաստուածս միանգամայն եւ աստուածասէրս, սիրօղս զճշմարիտն աստուած, եւ անդէն (կամ անդրէն) սիրեցեալս ի նմանէ. (Փիլ. իմաստն.։)

Յն. ոճով, որպէս Սիրելի աստուծոյ. φιλόθεος amicus charusque deo. տես եւ ԱՍՏՈՒԱԾԱՍԷՐ՝ ըստ ՟բ. նշ.


Սիրատարփ

adj. bot.

passionately fond, smitten, deeply in love, over head and ears in love;
— ամարիլլիս, agapanthus umbellatus.

· Calfa


Սիրատխուր

adj.

melancholy and in love, smitten with love and melancholy.

· Calfa


Սիրատոչոր

adj.

glowing with love.

· Calfa


Սիրարկու

adj.

in love, smitten, amorous.

· Calfa

NBHL (2)

Արկօղ սէր ի վերայ ուրուք. սիրօղ ամենայնիւ. սիրահար.

Անախտական սիրարկու անձնահամբոյրն կցորդութեան. (Նար. ՟Ղ՟Բ։)


Սիրեդոն

s.

shrine.

· Calfa

NBHL (1)

Զնշխարհս սրբոյ կարապետին եդ ի սուրբ սիրեդոնն, ոչ ի ծածուկ, այլ յայտնի. (Զենոբ.։)


Սիրելական, ի, աց

adj.

loving, amicable, friendly, affable, kind;
— դեղ, philter.

· Calfa

NBHL (3)

Սեպհական սիրելեաց եւ սիրելութեան. բարեկամական. սիրական. հաճոյական. եւ Տռփական.

ասաց զպատճառն զսիրելական գթոյն։ Սիրելական համբոյրք, եւ ատելական կռիւք։ Բազում եւ յողդողեալ իրք սիրելականք կոչեն զիս, զորս ոչ է արժան արհամարել. (Նիւս. երգ.։ Պիտ.։ Փիլ. նխ. ՟բ.։)

Դեղագիտութիւն է ... սիրելական ինչ դեղ առեալ. (Նոննոս.։)


Սիրելապէս

adv.

amiably, kindly, lovingly, affectionately, tenderly, courteously;
charitably.

· Calfa

NBHL (3)

Մի ոմն ի դահճացն, որ սիրելապէս ընդունելութիւնս ունէր ընդ կապեալ նախարարս հայոց. (Փարպ.։)

Ընկեալ զսաստն սիրելապէս. (Կլիմաք.։)

Զայսոսիկ իսկ մանաւանդ քան զայնոսիկ սիրելապէս ասացեր. (Պղատ. օրին. ՟Զ։ 13)


Սիրելի, լւոյ, լեաց

adj. s.

amiable, dear, beloved, well-beloved;
affectionate, benign, kind;
favourite, darling, lover;
—դ իմ, my dear;
— ընծայել, to render amiable;
— է ինձ, I prefer;
— է քեզ գեղեցիկն, the beautiful affects you;
— է ինձ կարծել, I should think;
— է ինձ տեսանել ի քեզ, I am very happy to see in you;
— էր ինձ բարերարել, I had placed all my happiness in doing good.

· Calfa

NBHL (8)

Մին սիրելի, եւ միւսն ատելի։ Մի իշխեսցէ անդրանկացուցանել զորդի սիրելոյն։ Սաւուղ եւ յովնաթան սիրելիք։ Առ դու զորդիդ քո սիրելի, զոր սիրեցեր՝ զիստհակ։ Ոչ խնայեցեր յորդիդ քո սիրելի վասն իմ։ Դա է որդի իմ սիրելի, ընդ որ հաճեցայ։ Բայց ձեզ ասեմ սիրելեաց իմոց։ Ողջոյն տան քեզ սիրելիք։ Ողջոյն տաջիր սիրելեաց մերոց իւաքանչիւր յանուանէ.եւ այլն։

Իսկ (Փիլ. իմաստն.)

Ատելեաց իմոց, սիրելեաց իմոց։ Սիրելեաց իւրոց։ Սիրել զատելիս քո, եւ ատել զսիրելիս քո։ Սիրելիք անուան քոյ։ Զոր խոստացաւ սիրելեաց իւրոց։ Ողջոյն տուր սիրելեաց մերոց հաւատովք (յն. ողջունեա զսիրողսն մեր).եւ այլն։

ἁγπητός, ἁγαπώμενος, ἡγαπώμενος carus, charus, amabilis, dilectus, amatus. Արժանի սիրոյ. սիրեցեալ. բարեկամ. որ կըսիրուի, սիրածը.

Ով սիրելի. իրբ ով բարեկամ. ըստ յն. ասի նաեւ, ով հիւր. ω ξένε hospes. (Պղատ. ստէպ։)

Ով սիրելիք. ὧ ξενοί hospites. անդ.

հասարակք եւ միաբանք՝ ըստ առակեցելումն (ըստ առածին բիովնի՝) սիրելեացքն. իմա, իրք սիրելեց կամ բարեկամաց. τὰ τῶν φίλων amicorum omnia.

ՍԻՐԵԼԻ, լիք. ἁγαπών amans, diligens φίλος amicus. Սիրօղ. սիրիչ. որ սիրէն՝ կամ սիրեաց.


Սիրելութիւն, ութեան

s.

loving;
amiability, kindness, love, affection, tenderness, sympathy, fellow-feeling.

· Calfa

NBHL (11)

Կամի՝ զի զմիմեանս սիրելութեամբ արժանի լիցին աստուածութեան (սիրոյ). (Ագաթ.։)

Որս անուամբ ... բազում է եւ ըստ սիրելութեան որսալն. (Պղատ. օրին. ՟Է։)

Սիրելութիւն եւ հակառակութիւն։ Հակառակութեան եւ սիրելութեան։ Աստուածային տարփանօք յաղթէր ամենայնի, որ ինչ միանգամ ազգակցութեան եւ ծծնդոց անուանք, եւ սիրելութիւնք. (Փիլ.։)

Զքրիստոս ընդունելով՝ գործովք զսիրելութիւնն յանդիման կացուցանէ։ Զգեստ ամպարշտութեան նոցա սիրելութիւն գրոյն։ Զատելութիւն, եւ զսիրելութիւն. (Ածաբ. աղք. եւ Առ որս. ՟Է. ՟Ծ՟Գ։)

Եւ հայր ի վերուստ ասէ զսիրելութիւն որդւոյ։ Ուր առ հայր աղաչանս մատուցանէր, զկատարեալ սիրելութիւն յուզանէր. (Յճխ. ՟Ի։ Մամբր.։)

Հաւանեցուսցէ զնա խրատու սիրելութեան որպէս զազգային. (Խոր. ՟Գ. 64։)

Ի սիրելութիւն եւ ի բարեկամութիւն եկեսցէ։ Մի ընդունայ եւ դատարկ լիցի սիրելութիւն քո առ իս. (Յհ. իմ. ատ.։ Արծր. ՟Գ. 3։)

վասն սիրելութեան, որպէս զի ախտացեալ անդամն ի կարգ առողջիցն պահեսցի. (Շ. ընդհանր.։ տես եւ Պիտ. ստէպ։)

Խօսակցութիւն կանանց, եւ սիրելութիւն, եւ ընդելութիւն. (Տօնակ.։)

Զխորհուրդ՝ զոր ի ժամանակի սիրելութեան լուար, ի լուծման սիրելւոյն մի յանդիմանեսցես. (Ոսկիփոր.։ 23)

ἁγάπησις, φιλία, φίλτρον, διάθεσις dilectio, amor, amicitia, studium. Սիրելն. սէր. ընտանութիւն. բարեկամութիւն. ներգործութիւն եւ գործ սիրելոյ, եւ սիրելի գոլն.


Սիրեմ, եցի

va.

to love, to be fond of, to have an affection or a liking for, to cherish, to like, to be pleased, to take pleasure or delight in, to delight in;
— զմիմեանս, to love one another, to be fond of each other;
ըստ անձին —, to love as oneself;
— իբրեւ զբիր ական, to love as the apple of one's eye;
— մինչեւ զշունչ վախճանին, to love to one's last breath;
խանդակաթ, տարփանօք, սաստիկ, բոլորով սրտիւ or յամենայն սրտէ, ոգւով չափ, ի վեր քեան զամենայն, անկեղծ սիրով —, to love tenderly, passionately or dotingly, to distraction, with all one's heart, with all one's soul, above all, sincerely;
զմի սէր —, to love with equal affection.

· Calfa

NBHL (15)

Սիրեսցուք զնա, զի սիրեսցէ զմեզ. (Եփր. պհ.։ Սիրեցին զարարիչն, եւ սիրեցան ի նմանէ. Յճխ. ՟Բ։)

Սիրեսցես զտէր աստուած քո յամենայն սրտէ եւ յամենայն աճնէ քումմէ։ Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո սիրեցից զքեզ տէր։ Նախ նա սիրեաց զմեզ։ Որ սիրեաց զիս։ Ինքն իսկ հայր սիրէ զձեզ, զի դուք զիս սիրեցիք։ Սիրեսջիք զմիմեանս, որպէս եւ ես զձեզ սիրեցի.եւ այլն։

Աստուած առաւել եւս սիրէ զմեզ՝ քան թէ մեք զանձինս. (Ոսկ. մ. ՟Բ. 21։)

Ահա սիրեցէք զեկեղեցիս, եւ սիրեցայք յեկեղեցւոյ. (Փարպ.։)

Դու ինքնին ասացեր՝ զքեզ սիրողին սիրիլ ի հօրէն եւ ի քէն։ Սիրելն զառաքինութիւն՝ զանձն է սիրել (իսկապէս). (Խոսր.։)

Քանզի ինքն կարի յոյժ սիրեաց զմեզ, նոյնպէս կամի եւ ինքն ի մէնջ սիրել. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

Զի եթէ ոք ի թագաւորէն սիրեսցի քան զամենեսին՝ երանելի է, որ յաստուծոյն սի սիրեսցի սերտ սէր (այսինքն սիրով), ի՞մ ինիք արժանի լինիցի. (Ոսկ. եբր.։)

Սէրն՝ (այսինքն որով) սիրեցեր զիս, ի նոսա իցէ, եւ ես ի նոսա. (Յհ. ՟Ժ՟Է. 26։)

Մի հաւատք էր ամենեցուն, զմի սէր սիրէին զքրիստոս։ Քորքն երկոքեան զմի սէր սիրէին զտէրն, եւ զմի գիտութիւն արբին երկոքեանն. (Մամբր.։)

Սիրէին լսել զուսումն՝ զոր ոչ գիտէին. (Տօնակ.։)

Տալ զաստեացս (իրս) ատել հոգւով, զանտեացն սիրել. (Տաղ.։)

Ամենայն մեղք վասն յոյժ անձին իւրոյ բարեկամութեան լինիցի. զի կուրացեալ իցէ առ սիրեցեալն սիրողն. (Պղատ. օրին. ՟Է։)

Կոչեալ զեղբարսն՝ սիրեաց զնոսա, եւ կերակրեաց. այսինքն սէր արար. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ընդէ՞ր սիրի ախտն՝ ախտ ելով. (պատիրն տեսակաւ պարտեալ. Անյաղթ հց. իմ.։)

ἁγαπάω, φιλέω . (որ եւ համբուրել). στέργω amo, diligo. Սիրով բերիլ առ ոք կամ առ իմն. ախորժել. հաճիլ. բարեկամանալ. յարիլ. ընտրել. սէր ցուցանել. գգուել. գթասիրել.


Սիրենա

s. phys. Siren.

· Calfa


Definitions containing the research ս : 10000 results

Առանձնանամ, ացայ

vn.

to retire, to withdrow.

· Calfa

NBHL (11)

χωρίζομαι. separor. Առանձինն լինել. մեկուսանալ. զատանիլ. կամ Որոշիլ՝ որպէս բաժանիլ. մէկդի քաշուիլ, զատուիլ.

Առանձնանալ ի հասարակաց ամբոխէն. (Լմբ. պտրգ.։)

Յամուսնացն հաղորդութենէ յոլով ժամանակս առանձնանալն։ Զառանձնացելոցն ի միմեանց. (Պիտ.։)

Առանձնացան հաւատացեալքն յանհաւատիցն. (Լմբ. սղ.։)

Կային առանձնացաւ որդւովք իւրովք յաստուծոյ եւ ի զաւակաց ադամայ. (Միխ. աս.։)

Ի՞ւ առանձնանայ կէտ ի ստորակիտէ. ամանակաւն. (Թր. քեր.։)

Մինն՝ միաւորական անուամբն առանձնացեալ է. (Արիստակ. նաւակատ.։)

Առանձնացեալ կանոն մկրտութեանն քրիստոսի (այսինքն մասնաւոր) (Կամրջ.։)

διαφέρω. differo. Որոշիլ. որպէս զատանիլ. տարբերիլ.

ἁλλοτριόομαι. alienor. Օտարանալ. անմասն գտանիլ.

Որպէս ի մարդկանէ պօղոս յատկացեալ՝ դէմ առկոչի. իսկ յանմարմնոցն գաբրիէլ առանձնացեալ՝ դէմ անուանի. (Յհ. իմ. երեւ.։)


Առանձնաշնորհութիւն, ութեան

s.

prerogative, privilege, exemption, immunity.

· Calfa

NBHL (2)

προνομία. privilegium, praerogativa. Առանձին իմ շնորհ, կամ բարերարութիւն, կամ բարեմասնութիւն. յառաջամասնութիւն.

Զամենայն տուրսն, զառանձնաշնորհութիւնսն, զոր մեծն կոստանդիանոս տուեալ էր. (Մարթին.։)


Առանձնաւորիմ, եցայ

vn.

to be appropriate.

· Calfa

NBHL (3)

ὐφίσταμαι, subsisto, substo. Ենթակայանալ. անձնաւորիլ. որպէս նեստորականք տային եւ մարդկային բնութեան քրիստոսի ուրոյն ենթակայութիւն կամ անձն, վասն որոյ եւ ասէինառ սուրբն կիւրեղ.

Եթէ ոչ առանձնաւորեցաւ մարդոյս բնութիւն, ո՞ւր է համագոյութիւնն (ընդ մեզ). եթէ ոչ առանձնաւորեցաւ գոյութիւնն, ո՞ւր է բնութիւնս մեր. եւ այլն. (Պրպմ. ՟Խ՟Ա։)

Իւրաքանչիւր առանձնաւորեալքն ի տեսակին՝ դէմ անուանի. (Յհ. իմ. երեւ.։)


Առանձնաւորութիւն, ութեան

s.

singularity;
propriety.

· Calfa

NBHL (14)

Եւ է առանձնաւորութիւն բնութեանն վերնոյ՝ անչարչարութիւն։ Ընդ միաւորութեան տնօրինականի՝ բնութեանցն առանձնաւորութիւնք ի ձեռն բիւրուց բանից տեսանի մեզ. եւ այլն. (Պրպմ. ՟Ի՟Զ. ՟Լ՟Ե։)

Սրբավայելուչս առանձնաւորութիւնս իւրաքանչիւրումն երկնայնոցն զարդու. (Դիոն. երկն.։)

Զառանձնաւորութիւն դասակարգութեանցն. (Սարգ. վերջ։)

Սարկաւագն վարդապետութեամբ քարոզութեանն զիւրն առանձնաւորութիւն աստիճանի եցոյց. (Լմբ. պտրգ.։)

Գոյնն եւ քանիութիւնն, եւ այլքն յայսպիսեաց առանձնաւորութեանցն. (Նիւս. կազմ.։)

Զառանձնաւորութիւնսն որոշեմք, բայց զաստուածութիւն միաւորեմք։ Երիս առանձնաւորութիւնս, աստուածութիւն մի. (Առ որս. ՟Բ. եւ ՟Զ։)

Որոշեալ զառանձնաւորութիւնսն՝ ասէ, որ ետես զիս, ետես զհայր իմ. զի մի՛ ասիցէ ոք, թէ եւ հայր ինքն իսկ է որդի։ Ծանիցես զառանձնաւորութեանցն որոշումն. (Ոսկ. յհ. ՟Բ. 28. 32։)

Որոշմամբ ի զանազան առանձնաւորութիւնս. (Զքր. կթ.։)

Սուրբ երրորդութեանն զերկրպագութիւնն մատուցանէին (եւ ի հնումն), թէեւ առանձնաւորութեանցն անծնօթ հանդիպէին։ Երրեակ ըստ առանձնաւորութեանն, որոշեալ դիմօք, եւ միաւորեալ աստուածութեամբն. (Խոսր. պտրգ.։)

Անջատաբար զառանձնաւորութիւնս պաշտել (այսինքն դաւանել), եւ միաւորապէս երկրպագել էութեանն. (Պիսիդ.։)

Ես եւ հայր իմ մի եմք, ոչ ըստ դիմաց եւ առանձնաւորութեան զմին ասէր գոլ, այլ ըստ բնութեան։ Զերիս դէմսն եւ զերիս առանձնաւորութիւնսն, զհայր եւ զորդի եւ զսուրբ հոգի։ Հօր ծնօղ գոլ, որդւոյ՝ ծնունդ, իսկ հոգւոյ ելումն. եւ նոյն սա է առանձնաւորութիւն. զի որով իւիք նշանակեսցի դէմն, նոյն եւ առանձնաւորութիւն (այսինքն ծանօթական յատկութիւն) նմին եղիցի. (Յհ. իմ. երեւ.։)

Զիւրաքանչիւրոցն զառանձնաւորութիւն եւ զյատկական կիրսն առաջի դնել՝ զանձնաւորութիւնն հաստատելոյ վասն էէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)

ὐπόστασις. hypostasis, personalitas. Ենթակայութիւն առնչական, որ եւ Անձնաւորութիւն. եւ Ծանօթութիւն յայտարար յատկութեան իւրաքանչիւր անձին. ինքնութիւն. իսկութիւն.

Յերիսն ըստ անձնաւորութեան եւ դիմաց, եւ ի մին ըստ բնութեան եւ առանձնաւորութեան. (Շ. հրեշտ.։)


Առանձնոց

s.

solitude, monastery.

· Calfa

NBHL (1)

Միայնանոց. մենաստան։ (Մխ. դտ.։)


Առանձնութիւն, ութեան

s.

solitude, retreat.

· Calfa

NBHL (3)

Առանձնանալն. միայնութիւն։ (Ոսկիփոր.։)

Յաղագս համոց առանձնութեանց։ Գոյնն եւ ձեւն, եւ այլքն եւս յառանձնութեանց. (Նիւս. կազմ.։)

Ըստ առանձնութեանց աւուրց եւ շաբաթուց. (Կամրջ.։)


Առանցանեմ, ցի

vn.

to lose ones head, to rave, to talk nonsense;
to surpass, to go to extremes.

· Calfa

NBHL (13)

ԱՌԱՆՑԱՆԵՄ կամ ԻՄ Քաջիկ անցանել ըստ ժամանակ, ըստ չափ, ըստ տեղի. զանցանել. հնանալ. ծերանալ. զառամիլ. խռուիլ ալեօք. շատ անցնիլ, առնել քալել կամ անցնիլ.

Յաւէտափթիթ ամենեցուն գոլ, եւ ոչ երբէք առանցանելով սաղարթաթափ լինել. (Փիլ. լին. ՟Ա. 9։)

Զանցեալ զառանցեալ ժամանակն ցուցանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Որ առանց ընդ երկինս երկնից ինքնիշխան զօրութեամբ. (Լմբ. ստիպ.։)

Այր առանցեալ. (Նիւս. կազմ. ՟Ի՟Է։)

Զառանցեալն եւ զամուլն արգանդ սառայի. (Նար. ՟Լ՟Ա։)

Մարմինս մեր ահա առանցաւ (ծերութեամբ). (Փիլ. այլաբ.։)

Եթէ առանցաք ինչ, այն աստուծոյ է. (՟Բ. Կոր. ՟Թ. 11։)

Քանի՛ցս ստէպ զնոյն ասեմ, եւ թուիմ թէ առանցեալ ինչ իցեմ. (Ոսկ. եփես. ՟Ի՟Ա։)

Առանց առանցանելոյ բարբաջելոյ զգաստութեամբ կերակրիմք։ Յորժամ առանցանիցէ եւ բարբաջիցէ եւ խելագարիցէ անձնս։ Յառողջամիտ խորհրդոց առանցեալ. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. նխ. ՟ա.։)

(Արբեցութիւնն առնէ) շատխօս զհանդարտաբանն, առանցեալ՝ զիմաստունն. (Իսիւք.։)

Մարգարէդ առանցեալ է, ո՛չ գիտէ զի՛նչ խօսի. (Ոսկ. ես.։)

Տողս առանցելոցն բանից յեռուս. (ՃՃ.։)


Առանցանք

adj.

false, feigned, imaginary, fabulous.

· Calfa

NBHL (1)

Առանցանք (կամ զառանցանք) են այն, եւ առասպելք անզօրք. (Պրպմ. ՟Լ՟Է։)


Առանցիկ

cf. Առանցանք.

· Calfa

NBHL (2)

Առանցեալ. զառանցական. առասպելայօդ.

Եգիպտացւոց բազում ինչ առանցիկ ճառք պատմին. (Եւս. քր. ՟Ա։)


Առանցք, ցից

s. pl. axis;
pivot;
passage.

· Calfa

NBHL (7)

ἐξέχον, ἑκεχόμενον, προσέχον. eminentia, prominentiae gradatae, junctura. Ագոյցք. զօդք. եւ որպէս Առանցութիւն. վերելք, ցցուածք.

μοχλός, ἅξον. vectis, axis Նիգ. ձող. լիսեռն.

Ըստ առանցից կողմանց որմոցն առ ի վերին կողմն, որոց ելանիցեն ի վերնայարկսն։ Առանցք ի մէջ կողմանց տանն։ Առանցիւքն եւ խորշիւքն ընդդէմ հիւսիսոյ. (Եզեկ. ՟Խ՟Ա. 7. 9. 11. 12։ ՟Խ՟Բ. 1։)

Շինեաց աշտարակս, եւ առանցս գոգաւոր խորշիւք. (Խոր. ՟Գ. 59։ Ասող. ՟Բ. 1։)

Խորշք ի մէջ առանցիցն, եւ ի վերայ խորշից նոցա ի մէջ առանցիցն առիւծք եւ եզինք եւ քերոբք. եւ ի վերայ առանցիցն նոյնպէս. (՟Գ. Թագ. ՟Է. 28. 29։)

Զօրէն գաւազանաց իմն առանցիւք, եւ բազմօրինակ ըստ ձեւոյն մանուածովք. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Զյարկն, եւ զամենայն զկահ նորա, եւ զառանցսն, եւ զտախտակս նորա. (Ել. ՟Լ՟Թ. 32։)


Առապարին

cf. Առապար.

· Calfa

NBHL (2)

Որ լինի յառապար տեղիս.

Կէսքն (ի ծառոց) անգործք, ընդվայրասնունդք, առապարինք. (Վեցօր. ՟Ե։)


Առաջադրեմ, եցի

va.

to set before, to place before, to propose;
to intend, to design.

· Calfa

NBHL (1)

Առաջի դնել, իբր յայտ առնել. հրատարակել. իսկ ԱՌԱՋԱԴՐԵԱԼ, իբր Առաջիկայ. cf. ՅԱՌԱՋԱԴՐԵՄ.


Առաջադրութիւն, ութեան

s.

proposition, object;
purpose, resolution.

· Calfa

NBHL (9)

Ի վերայ հացին առաջադրութեան։ Ծխել առաջի նորա խունկս եւ առաջադրութիւնս։ Սեղան առաջադրութեան. (՟Ա. Մնաց. ՟Թ. 32։ ՟Բ. Մնաց. ՟Բ. 4։ ՟Ի՟Թ. 18։)

Ընկա՛լ առ ի մէնջ զառաջադրութիւնս զայս. (Պտրգ.։)

Թերեւս հասեալ առաջադրութեան, յոր թեւակոխեացն անիրաւութիւն. (Փիլ. լին. ՟Բ. 71։)

Եւ է տեսանել յամենեցունցն ընթրիս զէրէոցն բազմութիւն, եւ զնոցուն գլխոց կարգմանց զառաջադրութիւն. (Փարպ.։)

Իւղոյն բարեբաշխ բացատրութեամբ ի մասունս եօթանց առաջադրութեանց գնդիցն վառելոց. (Նար. ՟Ղ՟Գ։)

Եկն երբեմն հայր մակարիոս ի լեառն նիտրիոյ առաջադրութեամբ աբբայ պամբոսի. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Մանաւանդ զի առաջադրութիւնս ո՛չ եթէ վարդապետութիւն է, այլ օրինադրութիւն. (Լմբ. պտրգ.։)

Յառաջոյ դրութիւն. նախադասութիւն.

Նախադրութիւնդ առաջադրութիւն ասի. (Թր. քեր.։) cf. ՅԱՌԱՋԱԴՐՈՒԹԻՒՆ։


Առաջակայ

s.

joint, commissioner, assessor;
cf. Առաջիկայ.

· Calfa

NBHL (11)

Որպէս Առաջակաց. յանդիմանակաց. մերձակաց. կամ առաջին յառաջի կացելոց. որպէս գլխաւոր պաշտօնեայ, խորհրդական, ատենակալ, վերակացու, տնտես.

Եւ Առաջակողմն. առաջք. երեսք.

Թեւոցն սլացմամբ զառաջակայս բոցեղէն դիմացն ծածկելով. (Անան. եկեղ։)

Զօրս առաջակայ։ Զգիշերս առաջակայ. (Ժմ.։)

Յառաջակայ պահուն գիշերոյն. (Հ=Յ. յունիս. ՟Ը.։)

Ապա անց յառաջակայսն, ի լինելոցն նշմարեցուցանէ. (Ագաթ.։)

Յառաջակայ ժամանակսն առնէ ապաստան։ Որ յառաջակայ ամսն լինելոց էր. (Լմբ. սղ.։)

Զգործեալ յանցանսն շնորհեա՛ սմա ապաշխարել, եւ յառաջակայիցն սուրբ պահեա՛. (Մաշտ.։)

Այս սովորութիւն է սրբոց, զեղեալ բարիսն աստուծոյ տալ, եւ զառաջակայն ի նմանէ խնդրել. (Շ. ՟ա. պետ.։)

Յառաջակայ խորհրդոյս մեծութեան ոչ ունելով նիւթ բացատրութեան՝ յանհասութիւն ապաւինի. (Սկեւռ. ես.։)

Ի կաւեղէն յառաջակայ յօրինեալ պատշաճագոյն զպատկերն գործիցէ. (Ոսկ. մրգր. ՟Բ։)


Առաջակաց

cf. Առաջակայ.

· Calfa

NBHL (4)

Խոյ հօտից հեղինակ, եւ ի վայրենի ջոլիրս մի իմն ի թագաւորականացն առաջակաց եղեալ. (Փիլ. լիւս.։)

Հաւատարիմ է առաջակացն այսր մեծի եւ հրաշափառագունի տան աստուծոյ. (Սարկ. քհ.։)

Թէ ոչ բախեմք զառաջակաց կնիք քաղցրութեանն. (Լմբ. սղ.։) cf. եւ ՅԱՌԱՋԱԿԱՑ։

ԱՌԱՋԱԿԱՑ. ἑμπρόσθιος, προεστηκώς, προστάτης. anterior, praepositus, praefectus. cf. ԱՌԱՋԱԿԱՅ, ըստ ՟Ա նշ.


Առաջակացութիւն, ութեան

s.

assistance, joint commission;
cf. Առաջիկայութիւն.

· Calfa

NBHL (3)

Ի պարս մեղուաց յաներկբայս կացեալ լինին թագաւոր. որ խնամութիւն առաջակացութեանն ընկալեալ, երկնչին ի նմանէ. (Փիլ. լիւս.։)

Եւ իբր Առաջարկութիւն. նախադասութիւն տրամաբանական.

Կարեւորապէս հետեւի առաջակացութեանն եզրակացութիւնն. (Անյաղթ պորփ.։)


Առաջապահ, աց

s.

vanguard, van;
guard;
— նաւաց, pilot, steersman.

· Calfa

NBHL (11)

Որպէս եւ Պահապան բանակի, ամրոցի, նաւու. եւ Գիշերապահ զօր. եւ Յառաջընթացն յո՛ր եւ է կարգի.

Առաջապահք երթիցուք որդւոցն իսրայէլի. յն. առաջինք. (Թուոց. ՟Լ՟Բ. 17։)

Ոչ առաջապահս կամ վերջապահս. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)

Սկիւթացիս, որովք յառաջապահաց պէտս վարեցաւ. (Պտմ. աղեքս.։)

ԱՌԱՋԱՊԱՀ որ եւ ՅԱՌԱՋԱՊԱՀ. προφύλαξ, ὐπασπεστής, πρωρεύς, πρότερος. prior, excubitor. եւ այլն. Պահօղ զառաջս բանակին. յառաջամարտիկ.

Առաջապահքն առաջի վահանափակ սպային՝ յայսկոյս յայնկոյս երթային գային. (Յհ. կթ.։)

Կացուցէ՛ք պահապանս, զարթուցէ՛ք զառաջապահս. (Երեմ. ՟Ծ՟Ա. 12։)

Փութասցին ի պարիսպս, եւ պատրաստեսցեն զառաջապահս իւրեանց. (Նաւում. ՟Բ. 5։)

(Ի նաւի) առաջապահք, եւ ուղղիչք. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Տեսիլ ահաւոր մարդոյ առաջապահ յառաջեալ. (Ագաթ.։)

Տե՛ս, փոխանակ սպասաւորաց որպիսի՛ առաջապահք երթան. (Ոսկ. ես.։)


Առաջարկութիւն, ութեան

s.

proposition, proposal, project, question;
establishment, introduction, motion;
arrangement;
theme;
problem;
discourse;
—ք, premises.

· Calfa

NBHL (19)

Առաջի դրութիւն. արտադրութիւն արտաքսմամբ. προβολή. projectio.

Հոգաբարձացն առաջարկութեամբ զցոյցս յուսոյն՝ գթացեալ ողորմեցար. (Նար. ՟Լ՟Ե։)

Գոհութիւն աստուծոյ, եւ խաղաղութեան բանից առաջարկութիւն. (Լմբ. սղ.։)

Դիտաւորութիւն. եդեալն ի մտի. եդեալն առաջի առ առնել, կամ առ ընտրութիւն կամ ի հաստատութիւն.

Զառաջարկութիւնն փորձեցաւ գործով կատարել։ Զի զչար կամացն առաջարկութիւն դիւրաւ կարասցէ կատարել. (Պիտ.։)

Կարի լաւ եւ պիտանացու է առաջարկութիւնս այս (կուսութեան). (Իգն.։)

Ձկտել առ թագաւորդ հոռոմոց, եւ առաջարկութիւն կաթողիկոսի պահանջել. (Ժող. հռոմկլ.։ (որ բերի եւ ի յաջորդ նշ)։)

Շնորհօք նորին ամենայն ոք զընթացս առաջարկութեան ըստ բարւոյ մասին աւարտէ. (Խոսր.։)

Առաջարկութիւնս իմ ոչ է մեկնութիւն. (Կամրջ.։)

Զայժմուս տեսանեմք զառաջարկութիւն սքանչելի։ Կարօղ է զառաջարկութիւնս տնօրինել ի բարի. (Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ.։)

Ի բոլոր տնօրինական առաջարկութիւնս. այսինքն ի տնտեսական արարս. (Մագ. ՟Խ՟Է։)

πρόβλημα, πρότασις. propositio, quaestio, objectio, enunciatio. Առարկուած. խնդիր. ձեռնարկութիւն. սկիզբն. առած. առեղծուած.

Առաջարկութիւն բերէ ի փորձ. եթէ ամենայն ի բարւոյ է, ուստի՞ է չար, եւ ուստի՞ եղեն հրեշտակք դեւք. (Մաքս. ի դիոն.։)

Առաջարկութիւն քրիստոսամարտիցդ։ Լեզուագարի յաւէտ ձեր առաջարկութիւնդ. (Կիւրղ. գանձ.) ուր եւ ստէպ գրի՝ Յառաջարկութիւն։

Սուտ արդեօք է առաջարկութիւնն, որ ասէ. (Նիւս. բն. ՟Լ՟Դ։)

Կամ ըստ տրամաբանից՝ Նախադասութիւն, յորմէ լինի հանել զեզրակացութիւն.

Կարծիք հանդերձ պատճառաւ՝ եզրակացութիւն է առաջարկութեանց. ո՛րգոն, Հոգին՝ ինքնաշարժ, ինքնաշարժն՝ մշտաշարժ. մշտաշարժն անմահ է. այսինքն հոգի՝ անմահ. (Սահմ. ՟Ժ՟Գ։)

Արկանելիք զառաջեաւ. սփածանելի, ծածկոյթ.

(Նախաստեղծք) առանց ծածկութի եւ առաջարկութեան. (Ածաբ. ծն.։)


Առաջաւոր, աց

adj.

proposed;
precedent, prior, first;
—ք, first-fruits.

· Calfa

NBHL (8)

Յաւուրս հնձոց յառաջաւոր՝ ի սկզբան հնձոց գարեաց. (՟Բ. Թագ. ՟Ի՟Ա։ 9։)

Զառաջաւորս ցորենոյ բերցուք առ քահանայսն։ Զռոճիկսն ղեւտացւոցն, եւ զառաջաւորս քահանայիցն. (Նեեմ. ՟Ժ. 37։ ՟Ժ՟Գ. 5։) cf. ԶԱՌԱՋԱՒՈՐ.

Եղիցին ի հաց յիշատակի առաջաւոր տեառն։ Ի վերայ առաջաւորի սեղանոյն (այսինքն սեղանոյ եդելոյ առաջի տեառն). (Ղեւտ. ՟Ի՟Դ. 7։ Թուոց. ՟Դ. 7։) cf. ԶԱՌԱՋԱՒՈՐ.

Կամ Յառաջընթաց. սուրհանդակ.

Առաջաւոր եւ կարապետ թագաւորի զգալուստ թագաւորի նշանակէ. (Կամրջ.։)

Սովին նմանութեամբ ասի ԱՌԱՋԱՒՈՐ ՊԱՀՔ՝ կամ ՊԱՀՔ ԱՌԱՋԱՒՈՐԱՑ, իբր կանխեալ քան զաղուհացս, կամ քան զյիշատա նինուէացւոց, եւ քան զտօն սրբոյն սարգսի. կամ Առաջին պահք ի հայս առ լուսաւորչիւ եւ այլն.

Առաջաւորացն պահս զգալուստ թագաւորական պահոցն նշանակէ. (Եփր. քրզ.։)

Այս առաջին պահք եդաւ յաւուրս սրբոյն գրիգորի ... զոր եւ առաջաւորք կոչեմք. (Զենոբ.։)


Առաջաւորութիւն, ութեան

s.

proposition, proposal;
first-fruits.

· Calfa

NBHL (1)

Տո՛ւք ցնոսա զարծաթ եւ զոսի եւ զսպաս առաջաւորութեան տանն աստուծոյ. (՟Բ. Եզր. ՟Ը. 25։)


Առաջեայք, էից

s.

offering.

· Calfa

NBHL (2)

ԱՌԱՋԵԱՅՔ կամ ՅԱՌԱՋԵԱՅՔ. cf. ԱՌԱՋԱՒՈՐՈՒԹԻՒՆ. ըստ (՟Ա նշ.)

Զհաց զառաջէից, եւ զզոհս. (Նեեմ. ՟Ժ. 33. յն. հաց երեսաց։)


Առաջեւ

adv.

before;
զառաջեօք անկանել, to go to meet (a person), to advance before (the enemy).

· Calfa

NBHL (3)

ԱՌԱՋԵՒՔ, ջեւս. գ. Եղեալքն առաջեաւ կամ զառաջեաւ։ արջեւինները.

Յորժամ լինիցի ծագումն (արեւու), զառաջեւսն խանձելով. (Շիր.։)

Ապա զառաջեօք անկանէր վասակ իւրով հայաստան գնդաւն, հարկանէր զզօրսն ամենայն պարսից. (Բուզ. ՟Դ. 39։)


Առաջին, ջնում, ջնոց, ջնմէ, ջնոց

adj. s. adv.

first;
prior, antecedent;
ancient, primitive, chief;
previous, original;
precocious;
in the first place;
—ք, ancestors, predecessors, the ancients;
cf. Նախնիք;
յառաջնմէ, յառանջնում, before, at first.

· Calfa

NBHL (25)

(որպէս նախ երեւեալ աչաց) πρῶτος, πρότερος. primus, prior Նախկին. մին. առաջներորդն. սկզբնական. իշխանական. կանխագոյն. հնագոյն. վաղեմի. առջի, առջինը.

Առաջին եղիցի ձեզ յամիսս տարւոյ։ Յամսեանն առաջնում։ Յօրէ յառաջնմէ։ Յառաջնմէ օրէ։ Կարգն առաջին. կարգն երկրորդ։ Իբրեւ զառաջինն։ Ես տէր առաջին, եւ ես նոյն եմ առ յապա։ Եղիցին առաջինք՝ յետինք, եւ յետինք՝ առաջինք։ Յազգացն առաջնոց։ Զաւուրսն զառաջինս։ Զբանն առաջին. եւ այլն։

Յաղագս երիցն ասելի է, ի յառաջնմէն սկիզն առնել։ Յառաջնմէն մինչեւ ցհուսկ յետինն. (Փիլ. իմաստն.։ Եւս. քր. ՟Ա. 8։)

Յառաջնմէն մաքրեսցի ծննդենէն. (Ածաբ. պենտեկ.։)

Ըստ առաջնում կարգին. (Եղիշ.։)

Յառաջնոցն քան զիս ի մատենագրաց. (Յհ.։ կթ։)

իբր Անդրանիկ յեղբարս. եւ Երախայրիք ի խայրիս. առաջինեկ.

Առաջնոց արմտեաց. յառաջնոց արդեանց. առաջինք արմտեաց. զառաջինս պտղոց։ Ոչ առցի առաջին արդեանց երկրին. եւ այլն։

Առաջին յերիցն։ Քահանայն առաջին։ Մի յառաջին իշխանացն։ Ընդ առաջին բարեկամսն։ Զառաջին սիրելի աւագաց իւրոց։ Որ կամիցի ի ձէնջ առաջին լինել. եւ այլն։

Եկն քրիստոս յաշխարհ փրկել զմեղաւորս, որոց առաջինն ես եմ. (Վրք. հց. ՟Ա. ձ։)

Իմաստասիրութիւն ընդ առաջինսն ունի զգոյութիւն. (Սահմ. ՟Ե։)

Զորովայն եւ զսնափառութիւն եւ զոր ինչ աստանօր խայտառակութիւնք են՝ ընդ առաջինսն դնեն. (Նիւս. թէոդոր.։)

Յառաջոյ կուսէ եղեալն.

Զանիմաստասէր բարս առաջնոցն մերոց։ Ցուցանել զառաջինսն մեր, եւ զբուն հին նախնիս. (Խոր. ՟Ա. 2. եւ 8։)

Սկսաւ յուշ առնել զմիոյ միոյ զառաջնոցն քաջութիւնս. (՟Բ. Մակ. ՟Ը. 19։)

Միթէ առաջի՞ն քան զմարդիկ ծնեալ իցես. (Յոբ. ՟Ժ՟Ե. 7։)

Որպէս յառաջնումն ողորմեցայց ինձ, նոյնպէս եւ այժմ գթացէ՛ք յիս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Զոր յառաջնումն բանսարկութեամբ ետուն մերժել զնա հայք. (Փարպ.։)

Որ յառաջնումն չկարաց յաղթել, յայտ է՝ թէ եւ ի վախճանին չկարէ յաղթել։ Զվերջին հարուածսն յառաջնումն ոչ ած ի վերայ նորա. (Եզնիկ.։)

Յառաջնումն իսկ (նուագի յանցանաց) ի բաց թողոյր առանց ուղղութեան. (Երզն. մտթ.։)

Որպէս յառաջնումն ջնջեաց ջրհեղեղաւն, սոյնպէս յերկրորդումն. (Շ. ամենայն չար.։)

Սա յառաջինսն՝ մինչդեռ բարեացն առաւելութեամբ պսակեալ էր. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Մեծ ճգնութիւն եւ աշխատանս ունին ընդ առաջինս այնք, որք դիմեն առ աստուած. իսկ յետոյ գնանեն խնդութիւն։ Բազումք կամեցան ընդ առաջինսն նախ մեծամեծս առնել, եւ յետոյ եւ ոչ զփոքունս կարացին առնել. (Վրք. հց. ՟Դ. եւ ՟Ի՟Ե։) cf. ՅԱՌԱՋՆՄԷ, ԶԱՌԱՋԻՆՆ, ՆԱԽ ԱՌԱՋԻՆ.

Վասն երկուց պատճառաց։ Առաջին՝ զի մի՛ եւ այլն։ Նշանագրեցի յայսմ յեօթն յեղանակի. առաջին՝ զժամանակն. երկրորդ եւ այլն։ Խորհեալ չարաչար իմացմունս. առաջին՝ յզայս եւ այլն. (Խմր։ Եղիշ.։) (Փարպ.։)

Առաջին խօսեսցուք առ կրօնաւորսդ։ Առաջին զհոգւոյն հոգալ կերակրոց, եւ ապա զմարմնոյն։ Ինքն առաջին մարտեաւ, եւ յաղթեաց, եւ ուսոյց զօրինակ պատերազմին. (Շ. ընդհ.։) (Իգն.։)


Առաջնապտուղք

cf. Երախայրիք.

· Calfa

NBHL (1)

Բերին երբեմն գինի ի սենեակսն՝ առաջնապտուղս. (Վրք. հց. ՟Ե.) (իբր յառաջին խաղողոյ, կամ նորահաս գինի։)


Առաջներորդ, աց

adj.

first.

· Calfa

NBHL (2)

Որ լաւ եւս ասի՝ Առաջին. առաջնորդ.

Յամին առաջներորդի (կամ առաջնորդի) բաղտասարայ. (Դան. ՟Է. 1։)


Առաջնորդ, աց

s.

author, creator;
captain, chief, conductor, guide, escort, director, guardian, rector;
ordinary principal, provost, overseer, prelate, superior, father;
— կարգել, to set over.

· Calfa

NBHL (21)

ἠγεμών, ἠγούμενος, ἁρχηγός, προηγούμενος, προεστώς. dux, princeps, praeses, rector, praepositus, praefectus եւ այլն. Առաջինն կամ գլխաւորն յամենայն տնտեսութիւն քաղաքական եւ եկեղեցական. վարիչ. ուղղիչ. թագաւոր. իշխան. վերակացու. հեղինակ. եպիսկոպոս. վանահայր. պարագլուխ. զօրագլուխ. եւ այլն։

ἁρχιγετής, ἑξηγετής. author, expositor, interpres. Նախկին մատենագիր, շարագիր. մեկնիչ. պատմիչ. օրէնսուսոյց.

πρῶτος. primus. cf. ԱՌԱՋՆԵՐՈՐԴ. այսինքն Առաջին.

Յամին առաջնորդի դարեհի։ Յամին երեսներորդի եւ առաջնորդի, եւ այլն. (Դան. ՟Թ. 1։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 42։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Զ. 23։)

Տեսանողականքն աչէք՝ չունին պէտս առաջնորդի. (Նար. ՟Ծ՟Թ։)

Առաջնորդ կենաց ... առաջնորդեա՛ մեզ գնալ ի ճանապարհս քո։ Առաջնորդ եղեն մեզ ուղիղ գնացիւք ի շաւիղս արքայութեան երկնից։ Նախաշաւիղ եւ առաջնորդ կենացն յաւիտենից՝ ո՛վ սուրբ վկայք. (Ժմ.։)

Անկաւ ի վերայ նորա մէգ եւ խաւար, եւ շրջեալ խնդրէր առաջնորդս. (Գծ. ՟Ժ՟Գ. 11։)

Զաստուած՝ զհայրն, եւ զիշխան առաջնորդն աշխարհի. (Փիլ. ՟ժ. բան.։) որ եւ ասի ԱՌԱՋՆՈՐԴԱՊԵՏ։

Տացէ զքեզ պատուիրանաւ առաջնորդ ի վերայ իսրայէլի։ Իշխանք յուդայ առաջնորդք նորա։ Դու ես մեր առաջնորդ փոխանակ յուդայի։ Առաջնորդ ի վերայ ամենայն զօրացն։ Առաջնորդ նազովրացւոց հերձուածոյն. եւ այլն։

Առ եզեկիայիւ հրէից առաջնորդաւ։ Ընդ պարսիկ առաջնորդաւ վարիլ. (Խոր. ՟Ա. 22։)

Ի դամասկասցւոց առաջնորդէն փախուցեալ. (Պրպմ. ՟Բ։)

Առաջնորդովք եւ գրովք սրբովք ազգի ազգի ուղղութիւնս ցուցեալ. (Խոսր.։)

Մի՛ ինչ զառաջնորդին զտնօրէնութիւնն քուզել. (Բրս. հց.։)

Ըստ առաջնորդին իւրոյ աւանդութեան՝ աստուծոյ եւ աստուածայնոցն հպել։ Ի գիր հանել զնա, եւ զառաջնորդն նորա։ Ընձեռեն առաջնորդի ընծայման. (Դիոն. եկեղ. ՟Բ։)

ἁνάδοχως. susceptor, fidejussor. Կնքահայր. որ ընդունի զոք ի սուրբ աւազանէ.

Ոչ գտցի առաջնորդ ազգի անօրինի. իսկ պահէ զօրէնս, երանելի է. (Առակ. ՟Ի՟Թ. 18։)

Իմաստութեան առաջնորդ։ Առաջնորդ բանին. (Իմ. ՟Է. 15։ Գծ. ՟Ժ՟Դ. 11։)

Առաջնորդ առաքինութեանն մաքսաւորք եւ ձկնորսք. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Զառաջնորդ կենացն սպանէք. (Գծ. ՟Գ. 15։)

Առաջնորդ կորստեան աշխարհիս լինէր. (Փարպ.։)

ὀδηγής, ἠγούμενος, ἁρχηγός, δημαγογός. dux, princeps, rector. եւ այլն. Սկզբնապատճառ, վարդապետ, ուսուցիչ. կամ յառաջ վարօղ եւ առիթ յո՛ր եւ է բանի. եւ բերան ժողովրդեան.


Առաջնորդական, ի, աց

adj.

belonging to a prelate;
that conducts, that regulates.

· Calfa

NBHL (9)

Առաջնորդական հանդէս, կամ պսակ, կամ իր եւ կոչումն. (Յհ. կթ.։ Նար. կուս.։ Շ. ատեն.։)

Իբր նախաշաւիղ առաջնորդական յանտարակոյսն յարկ հրաւիրեաց. (Նար. մծբ.։)

Արեգակն, զոր ոմանք առաջնորդական ասացին գոլ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Իշխանական առաջնորդականն ի ներքս ի դրաստին է (յոգւոջ)։ Այժմ ի մարմնիս իմում իշխանական առաջնորդականն ըստ գոյացութեան է, իսկ ըստ զօրութեան յիտալիա, կամ ի սիկիլիա. (Փիլ. այլաբ.։)

Սրտի (այսինքն մտաց) մաքրութիւն՝ ի մեզ առաջնորդականիս. (Նիւս. կուս. ՟Դ։)

Որ զառաջնորդական միտս լուսաւորէ։ Իմաստութիւնն զառաջնորդական միտս ստացեալ ունի. (Յճխ. ՟Գ. եւ ՟Է։)

ՅԱռաջնորդական միտս նոցա տպաւորեալ. (Շար.։)

Որոց կուրացեալ է առաջնորդականն. (Խոսր.։)

Առաւել սեպհականեալ մակդիր մտաց, որ է որպէս առաջնորդ բանական հոգւոյն. յն. ἠγεμονικόν. որ եւ ԱՌԱՋՆԱԿԱՆ, եւ ԻՇԽԱՆԱԿԱՆ ասի.


Առաջնորդապետ

s.

chief of authors or prelates.

· Calfa

NBHL (2)

Վայելչաբար նուիրեալ եւ ընծայեցուցեալ առաջնորդապետին աստուծոյ։ Կրտսերագոյնն՝ նորա երիցագունին իշխան է եւ առաջնորդապետ. (Փիլ. լին. ՟Դ։)

Ի մերոց առաջնորդապետաց եւ վերակացուաց իմաստասիրութեան՝ ի պղատոնէ ասեմ, եւ յարիստոտէլէ. (Անյաղթ պորփ.։)


Առաջնորդեմ, եցի

vn.

to Conduct, to lead, to guide, to command, to head, to rule, to govern, to direct, to escort, to accompany.

· Calfa

NBHL (11)

Առաջնորդեա՛ ժողովրդեանն այնմիկ ի տեղին՝ յոր ասացի քեզ։ Առաջնորդեաց արդարոյն ի շաւիղս։ Առաջնորդեաց նոցա ընդ ճանապարհ սքանչելի։ Աստղն առաջնորդեաց նոցա։ Առաջնորդեսցէ մեզ աստուած փրկիչ մեր։ Ո՛ տէր փրկեա, ո՛ տէր առաջնորդեա՛։ Յուդա մի յերկոտասանիցն առաջնորդէր նոցա, եւ այլն։

Կամ որպէս յն. Ղեկավարել.

Արածէր զնոսա. յանմեղութիւն ձեռաց իւրոց առաջնորդէր նոցա. (Սղ.։ ՟Հ՟Է. 72։)

Եւ մանաւանդ՝ Վերակացու եւ իշխան լինել. վարել զիշխանութիւն. առաջին լինել ի տնտեսութեան, եւ այլն.

Ե՛լ դու, եւ ամենայն ժողովուրդ քո՝ որում դուդ առաջնորդես. (Ել. ՟Ժ՟Ա. 8։)

Սիմոն ոմն առաջնորդէր տոհմին իւրոյ։ Առաջնորդէր յովնաթան իբրեւ ի բերանոյ նեէմայ, եւ այլքն զկնի կցէին. (՟Բ. Մակ. ՟Գ. 4. եւ ՟Ա. 23։ ) Սոյնպէս եւ յայլ գիրս։

Ուսուցանել, ցուցանել զճանապարհ. եւ Տանել ընդ ճանապարհ. վարել.

Ծառայ աստուծոյ, առաջնորդեա՛ ինձ զճանապարհս փրկութեան։ Առաջնորդեա՛ ինձ տէր զնեղ եւ զնուրբ ճանապարհ. (Վրք. հց. ձ։ Եփր. աղօթք.։)

Հովուել զհովուեալս, եւ առաջնորդել զառաջնորդեալս. (Մաշտ.։)

Առաջնորդեցայց ի լուսաւորացն։ Առաջնորդելով ի գլխաւորագունէ ումեմնէ. (Պիտ.։)

Որք փախչին յեգիպտոսէ, առաջնորդեսցի նոցա սեամբ լուսոյ. (Նեղոս.։)


Առաջնորդութիւն, ութեան

s.

conduct, command, governance, direction;
provost-ship, prelature.

· Calfa

NBHL (14)

κυβέρνησις. gubernatio, προστασία, praefectura, πρωτεῖον, primatus, եւ այլն. Իշխանութիւն առաջնորդական. վերակացութիւն. ղեկավարութիւն. հրամանատարութիւն. զօրավարութիւն. առաջինն գոլ յիմիք կարգի. գլխաւորութիւն. եպիսկոպոսութիւն. վարդապետութիւն. (եւ իբր ի թանձրացեալն՝ Առաջնորդ).

Ջեռուցանէր զնոսա (սիւն ամպոյն) ի ցրտոյ սառնամանեացն ի գիշերապահութեան առաջնորդութեանն. (Ագաթ.։)

Զբարերար տէրն ընդ մե տեսանեմք յառաջնորդութիւն. (Եղիշ. ՟Ե։)

Լուսաւորականաւն նորա (հրեշտակի) առաջնորդութեամբ ի սրբազան տեսութիւնն աստուծոյ վերադրիլ. (Դիոն. երկն.։)

Մկրտութիւնն յովհաննու լինէր առաջնորդութիւն հանդերձեալ հաւատոյն. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)

Յորդորօղ յանսխալ առաջնորդութիւն հաւատոյն։ Այսպէս ի յառաջնորդութենէ բանիս երեւեցան փարթամութիւնք. (Պիտ.։)

Զի այսպէս լինիցի մեզ առաջնորդութիւն սիրոյն աստուծոյ. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Որ հանճարեղն է, զառաջնորդութիւն ստասցի։ Առաջնորդութեամբ մղի պատերազմ։ Որոց ոչ գոյ առաջնորդութիւն, թօթափին իբրեւ զտերեւ։ Յանձն առ յովնաթան զառաջնորդութիւն։ Այց առնել հրէից առաջնորդութեամբ եզրի. եւ այլն։

Յովհաննէս տեղի տայր քրիստոսի գլխաւորութեանն եւ առաջնորդութեանն։ Մե՛ծ է առաջնորդութիւն եկեղեցեաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։ ՟Բ. 14։)

Սա ի բազում իրս վերակացու առաջնորդութեամբ առաքեալ ի սանատրկոյ։ Միաբանեալ եւ նոցա առաջնորդութեամբ ներսեհի. (Խոր. ՟Բ. 34։ ՟Գ. 29։)

Զառաջնորդութիւնս հասարակաց ստանան. (Պիտ.։)

Որ կալաւ զառաջնորդութիւնն ամս վեց. (Յհ. կթ.։)

Արծաթսիրութիւնն վնասակար է առ թագաւորս եւ դատաւորս. բայց առաւել առ հոգեւոր առաջնորդութիւնս. (Շ. ընդհանր.։)

Կարող է վերանալ ելանել (մարդն). եւ ի սքանչելի առաջնորդութիւնս (աստուծոյ). (Վեցօր. ՟Զ։)


Առաջոյ

adv. prep.

forward, before;
— կողմանէ, in front of, in presence of;
յառաջոյ քան, before.

· Calfa

NBHL (9)

Զներկայութիւն նորա առաջոյ կողմանէ։ Առաջոյ կողմանէ խորանին։ Առաջոյ կողմանէ խարիսխ ձգել. (՟Բ. Մնաց. ՟Գ. 8։ Ել. ՟Ի՟Զ. 9։ Գծ. ՟Ի՟Ե. 30։)

Հասին ի վերայ նորա առաջոյ եւ զկնի։ Լի էին աչօք առաջոյ եւ յետոյ. (՟Բ. Թագ. ՟Ժ. 9։ Յայտ. ՟Դ. 6։)

Առաջոյ տեսանելով զզօրագլուն յաղթութեան. (Եղիշ. ՟Ա։)

Կամ Ի մօտոյ. յառաջիկայս. մերձ ընդ մերձ. եւ Առժամայն.

Եւ էր որ անդէն իսկ մօտալուտ առաջոյ ի նոյն ի նմին ժամանակի դէմ յանդիման ցուցանէ. (Ագաթ.։)

Գտանես զնա անդ առաջոյ քան զքեզ. (Սիր. ՟Ժ՟Բ. 17։)

Այրուձի գումարեցէ՛ք առաջոյ քան զիս, եւ յանդիման լիջիք ինձ յապար աշխարհի. (Եղիշ. ՟Ա։)

Իսկ առաջոյքս ի յատկագունիցն մինչեւ ի սեռականագոյնսն եկեալք ի վեր՝ սեռք ասին եւ տեսակք. (Պորփ.։)

ἕμπροσθεν, κατὰ πρόσωπον, ἑκ πρώρας եւ այլն. ante, coram, ex prora. եւ այլն. Որ ինչ կայցէ առաջի, կամ յառաջ կոյս յանդիման աչաց, հանդէպ երեսաց. առջեւի, դիմացի. ուստի ԱՌԱՋՈՅ ԿՈՂՄԱՆԷ. առջեւի դիէն, առջեւէն.


Առատաբաշխ

adj.

who gives or distributes bountifully, liberal, generous.

· Calfa

NBHL (2)

Լնու զամենեսեան գիտութեամբ առատաբաշխ շնորհօքն. (Համամ առակ.։)

Խորհրդոցն աստուածայնոց առատաբաշխ հազարապետք. (Շ. տաղ.։)


Առատաբաշխութիւն, ութեան

s.

generosity, liberality, abundance.

· Calfa

NBHL (1)

Անսահման ողորմութեամբդ, անկշիռ առատաբաշխութեամբդ. (Բենիկ.։)


Առատաբեր

adj.

fruitful, abundant, fertile.

· Calfa

NBHL (3)

Առատաբեր այգի, կամ անդաստանք, բուրաստանք. (Նիւս. երգ.։ Մամբր.։) (Պիտ.։)

Խոյ առատաբեր ասրոյ. (Վեցօր. ՟Զ։)

Առատաբեր ընծայիւք եւ պաղատանօք։ Առատաբեր զարմտիս առաքինութեանն պտղոյ ընծայեցին. (Պիտ.։)


Առատաբերութիւն, ութեան

s.

abudance, fertility, abundance.

· Calfa

NBHL (1)

Բուսոցն պտղածնութիւն, պտղոց առատաբերութիւն. (Փիլ. նխ. ՟ա.։)


Առատագութ

cf. Բազմագութ.

· Calfa

NBHL (1)

Խառնեա՛ զառատագութ կամսդ ընդ նեղութիւնս մեր. (Լմբ. պտրգ.։)


Առատաձեռն

adj. adv.

liberal, generous, bountiful;
plentifully, liberally, abundantly.

· Calfa

NBHL (5)

Յառատաձեռն աստուծոյ. (՟Գ. Մակ. ՟Ե. 6։)

Առատաձեռն առ ամենեսեան գտեալ. (Յհ. կթ.։)

Ընծայէ բան օրհնութեան առատաձեռնիցն եւ բարեսիրացն. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Գտին զայս տեղին ... հովասուն, խոտոյ եւ փայտի առատաձեռն. (Զենոբ.։)

որպէս Առատաբար. առատաձեռնութեամբ.


Առատաձեռնեմ, եցի

va.

to give bountifully, liberally, to gratify, to favour.

· Calfa

NBHL (3)

Առատապէս ընձեռել. առատաձեռնութեամբ տալ, բաշխել. շնորհել, պարգեւել.

Առատաձեռնեա՛ ի մեզ զմեծ քո զողորմութիւնդ։ Աստուածապէս առատաձեռնեաց ազգի մարդկան. (Շար.։)

Որք սատարեցին ... եւ առատաձեռնին ի մեղաւոր ընչից իւրեանց սրբոյ կարապետիս. (Մամիկ.։)


Առատաձեռնութիւն, ութեան

s.

liberality, generosity, bounty, munificence, favour, gift, privilege.

· Calfa

NBHL (2)

Լրութիւնս սիրոյ առ ի նմանէ ընկալեալ առատաձեռնութեամբ. (Յհ. կթ.։)

Առատաձեռնութեամբ բաշխէր կարօտելոց. (Ասող. ՟Գ. 8։)


Առատաձիր

adj.

who gives liberally;
that is given adundantly, abundant, copious.

· Calfa

NBHL (6)

Որ առատ ձիրս բաշխէ. առատապարգեւ. առատատուր. առատաշնորհ.

Առատաձիր տէր. (Յիսուս որդի.։)

Առատաձիր ի պարգեւս. (Յհ. կթ.։)

Եւ Առատապէս ձրեալ, պարգեւեալ.

Առատաձիր պարգեւօք. (Յհ. կթ.։ Յիսուս որդի.։ Գէ. ես.։ Սկեւռ. ես.։) (Բենիկ.։)

Առատաձիր բաշխէ պարգեւս. (Սկեւռ. ես.։)


Առատամիտ

adj.

liberal, noble, generous, magnanimous;
ingenious, intelligent.

· Calfa

NBHL (10)

, իբր ռմկ. Ազատական. φιλοτιμώτερος. liberalior. պատուասիրօղ այլոց. մեծանձն եւ առատաձեռն. յօժարամիտ. բարի եւ բարերար.

Ընդարձակութիւն առատամիտ իմաստիցն. (Պիտ.։)

Գոյ հնար եւ յաղքատութեանն առատամիտ լինել։ Յորժամ յաղքատութեան իցես, եւ առատամիտ քան զնա լինիցիս. (Ոսկ. հռ. ՟Ի՟Ա։ եւ Ոսկ. մ. ՟Գ. 11։)

Առաքեաց եւ առատամիտ թագաւորն մեր բազում բեռիսն արծաթուց եւ այլն. (Երզն. քեր. յիշատ.։)

Հիւրասէր, առատամիտ. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Առատամիտ ի պարգեւս լինէին, որ չէր իւրեանց. (Լաստ. ՟Գ։)

Տայցէք մասն ողորմութեան աղքատաց յօժարական եւ առատամիտ կամօք. (Շ. ընդհանր.։)

Ընդ առատամիտ կամսն ձեր հայի հատուցիչն. (Եփր. ՟բ. կոր.։)

Փոխատո՛ւ լեր, որպէս վայել է քոյին բարեպաշտութեանդ, եւ առատամիտ առաքինութեանդ. (Վրք. ոսկ.։)

իբր Լի սրտիւ. լիասիրտ.


Առատամտութիւն, ութեան

s.

generosity, liberality;
abundance, fertility of mind, intelligence.

· Calfa

NBHL (2)

Առատամիտն գոլ՝ ըստ ամենայն նշ.

Ասեն ցսուրբն. զի՞ կորուսանես զառատամտութիւն քո. (Ճ. ՟Ա.։)


Առատանամ, ացայ

vn.

to abound, to increase, to augment;
to overflow;
to run over;
to be bountiful, generous;
to be proud;
to be angry, to be in a passion.

· Calfa

NBHL (15)

ἁγαθοποιέω, benefacio, φιλοτιμέομαι, munificentia inclaresco, largior. Առատաձեռն լինել. բարերարել. պատուասիրել. գուն գործել ի բարեգործել. յօժարամիտ լինել.

διαπρίομαι, (որպէս թէ սղոցիլ) serra dissecor. Եռալ վառիլ սրտի ի վրէժխնդրութիւն, եւ այլն. որ եւ ասի Զայրանալ կրից՝ հանգոյն գետաց յորդելոց. սիրտը եփիլ, ինքը զինքը ուտել, սիրտը ելլալ, տաքնալ.

Զբնութիւնն բռնադատէին առատանալ ողբովք. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Առատասցի ի ձեզ աստուած. (՟Բ. Մակ. ՟Ա. 2։)

Այնպէս առատացեալ յաւետարանել։ Վասն որոյ եւ առատանամք. զի եթէ յամիցեմք՝ եւ եթէ ելանիցեմք, հաճոյ եւեթ իցեմք նմա։ Առաւել եւս առատանալ, հանդարտել, եւ գործել. (Հռ. ՟Ժ՟Է. 20։ ՟Բ. Կոր. ՟Ե. 9։ ՟Ա. Թես. ՟Դ. 10։)

Որ առատանասդ ամենեցուն. (Ագաթ.։)

Առատասցից առ մեզ ողորմութեան պարգեւօքդ. (Խոսր.։)

Առատացեալք յայցելութիւնս. (Նար. առաք.։)

Որքան առատանամք ի տալն, այնքան յաճախեմք ի տոկոսիսն. (Սարգ. յկ. ՟Զ։)

Առատանայր ողորմութեամբ առ աղքատս. (Հ. կիլիկ.։)

Մարդիկ սիրելեաց այլեւայլ սեղանօք առատանան. (Լմբ. պտրգ.։)

Առատանալ ի ծախս պատշաճաւորս. (Արիստ. առաք.։)

Զանարատ մշտնջենաւորութիւնն առատանայ պատմել. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Առատանային, եւ խորհէին սպանանել զնոսա. (Գծ. ՟Ե. 33։)

Առաւել դրդեալք եռային ցասմամբ ... եւ հերձուին ի սաստիկ բարկութենէն, զոր յայտ առնէ առատանային. (Ոսկ. գծ.։)


Առատաշնորհ

cf. Առատաձիր.

· Calfa

NBHL (5)

Առատաշնորհ հօրն աստուծոյ կատարեալ տուրք։ Առատաշնոր պարգեւատուին. (Պիտ.։)

Զի ողորմելովն առատապարգեւ լիցի ի մեզ։ Գոհանամք զառատապարգեւ բարերարութեանցդ քոց. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)

Զոր յառատապարգեւն հօրէ ընկալան. (Սկեւռ. ես.։)

Զառատապարգեւ բարիսն. (Յճխ. ՟Ժ։)

Զառատապարգեւս վերընկալեալ զփառս. (Շար.։)


Առատապարգեւ

cf. Առատաձիր.

· Calfa

NBHL (5)

Առատաշնորհ հօրն աստուծոյ կատարեալ տուրք։ Առատաշնոր պարգեւատուին. (Պիտ.։)

Զի ողորմելովն առատապարգեւ լիցի ի մեզ։ Գոհանամք զառատապարգեւ բարերարութեանցդ քոց. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)

Զոր յառատապարգեւն հօրէ ընկալան. (Սկեւռ. ես.։)

Զառատապարգեւ բարիսն. (Յճխ. ՟Ժ։)

Զառատապարգեւս վերընկալեալ զփառս. (Շար.։)


Առատատուր

cf. Առատաբաշխ.

· Calfa

NBHL (7)

Բարեգործ առ ամենեսեան, առատատուր, եւ սիրուն յամենայնի. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Հայցել զողորմութիւն յառատատուրն աստուծոյ. (Մովս. կաղնկտ.։)

Ի մէջ ագահաց առատատուր. (Բրս. ողորմ.։)

Որդի հայոյ էր, եւ առաւել քան զհայ առատատուր. (Ասող. ՟Գ. 3։)

Առատատուր մարդասիրութեամբ սերմանեսցուք. (Մանդ. ՟Ե։)

Անխորհուրդ եւ առատատուր (այսինքն շռայլ). (Շիր.։)

Առատատուր պարգեւք. (Պիտ.։ Լաստ. ՟Ա։)


Առատացուցանեմ, ուցի

va.

to fill, to heap up;
to augment.

· Calfa

NBHL (4)

Ողորմելով առատացո՛ զամենայն. (Խոսր.։)

Առատացուցանել յինքն աստուծոյ զպտուղ առաքինութեանն. (Իգն.։)

Սուրբ հայրս զհօտ իւր այսպէս բարւոք պտղովք առաքինութեան առատացուցեալ. (Կլիմաք.։)

Կամի՞մք, զի սիրեսցուք (յայլոց). մեք նախ զսէրն առատացուսցուք. (Լմբ. ատեն.։)


Առատութիւն, ութեան

adv.

abundance, plenty, superabundance, exuberance, copiousness;
fulness, repletion;
fertility, fecundity;
անչափ —, profusion.

· Calfa

NBHL (7)

δαψιλία. largitas, φιλοτιμία, munificentia, ἁγαθότης, bonitas. Առատաձեռնութիւն. առատամտութիւն, կամ պատուասիրութիւն. բարերարութիւն. մարդասիրութիւն. աննախանձ բաշխումն.

ἀπλότης. sinceritas. Պարզութիւն. յստակութիւն մտաց եւ սրտի. պարզսրտութիւն, աղէկ սիրտ.

Ճարտարին համարձակեաց արդարութիւն արուեստագիտութեան. (անդ. ՟Ժ՟Դ. 18.) իմա՛ պատուասիրութիւն եւ փոյթ պնդութեան։

Ցուցցո՛ւք զառատութիւն առ կարօտեալս. (Ոսկ. մ. ՟Բ. 20։)

Տեսանե՞ս զառատութիւն պարգեւատուին. (Սարգ. յկ. ՟Զ։)

Ծանր աղքատութիւն նոցա առաւել եղեւ ի մեծութիւն առատութեան նոցա։ Յամենայնի մեծացեալք ամենայն առատութեամբ։ Առատութեամբ հաղորդութեանն ի նոսա եւ յամենեսին. (՟Բ. Կոր. ՟Ը. 2։ ՟Թ. 11. 13։)

Որ սերմանէ առատութեամբ, առատութեամբ եւ հնձեսցէ. (անդ ՟Բ. Կոր. ՟Թ. 6) ըստ յն. օրհնութեամբ։


Առարկանեմ, արկի

va.

to object, to oppose.

· Calfa

NBHL (5)

Երեսուն էք դուք, որ խնդրէք զառակն, եւ մի ես՝ որ առարկիս։ Մեզ սամփսոն առարկեաց։ Տոյժ առարկողին զառակն, եւ շահ նմա դարձեալ. (Փիլ. սամփս.։)

Խնդիր ոմանց՝ որ ի սուրբ տէրունեան գիրս կայ՝ առարկելոց, լուծանէ եւ մեկնէ. (Փիլ. տեսական.։)

Երկաքանչիւրս իբրու զքէ ( X) միմեանց առարկեալ միջոց՝ ի մի բոլոր. (Պղատ. տիմ.։)

ԱՌԱՐԿԱՆԵՄ ԱՌԱՐԿԵՄ. προβάλλω. projicio, propono. Առաջի արկանել, առաջի առնել՝ դնել. ի դէմս ածել.

Եւ որպէս προβάλλω adjicio, applico Յարել. յաւելուլ. կցել.


Առարկեմ, եցի

va.

cf. Առարկանեմ.

· Calfa

NBHL (5)

Երեսուն էք դուք, որ խնդրէք զառակն, եւ մի ես՝ որ առարկիս։ Մեզ սամփսոն առարկեաց։ Տոյժ առարկողին զառակն, եւ շահ նմա դարձեալ. (Փիլ. սամփս.։)

Խնդիր ոմանց՝ որ ի սուրբ տէրունեան գիրս կայ՝ առարկելոց, լուծանէ եւ մեկնէ. (Փիլ. տեսական.։)

Երկաքանչիւրս իբրու զքէ ( X) միմեանց առարկեալ միջոց՝ ի մի բոլոր. (Պղատ. տիմ.։)

ԱՌԱՐԿԱՆԵՄ ԱՌԱՐԿԵՄ προβάλλω. projicio, propono Առաջի արկանել, առաջի առնել՝ դնել. ի դէմս ածել.

Եւ որպէս προβάλλω adjicio, applico Յարել. յաւելուլ. կցել.