Your research : 2129 Results for ս

Entries' title containing ս : 8047 Results

Կսկուծ

• = Անշուշտ կրկնուած է *կուծ պարցական արմատից, իբր *կուծկուծ> *կծկուծ >կըս-կուծ, ճիշտ ինչպէս կսկիծ<*կծկիծ<*կիծ-կիծ։-Աճ.

• ԳՒՌ.-Ախց. Կր. կսկուծ, Այշ. Մշ. կըս-կուձ, Ննխ. գուսկուձ, Ակն. Արբ. Խրբ. Սեբ. գոգուձ, Երև. կծկուծ, Ոզմ. կսկօւծ, Մկ. կսկծիկ.-բացի «չոր (հաց)» նշանակութիւ-նից, նշանակում է նաև Եւդ. «ազդու, խիստ», Ակն. «տաք, կրքոտ» (խօսակցութիւն), Ախք. Կր. «ամուր, պինդ, ուժով» ևն։-Նոր բառ է կսկծցնել Ակն. «խորովելու ժամանակ բոլո-րովին չորացնել»։-Նախորդ կսկիծ բառի հետ խառնուելով Ապ. և Հմշ. ստացել է «ցաւ» նշանակութիւնը. օր. Կսկուծը սիրտը տուեց. Շատ կսկուծ՝ ցաւ ունիմ։


*Հոս

• , ի հլ. «հոսում, վազելը» Պիսիդ. Մագ որից հոսել «հեղուլ, վազցնել, թափել. 2. սորենը երնելով յարդից ջոկել. 3. վերևից ցած գցել, գահավիժել» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 6. հոսիչ «երնող, ցնդող, ցրւող» Իմ. ժա. 19. «երնելու գործիք, հեծանոց» Ամովս, թ. 9, Ոսկ. մ. բ. 7. հոսանք ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. հոսհոսիլ «առատութեամբ՝ ճոխապէս վազել» Ոսկ. յհ. ա. 3. կալահոս «ցորեն եր-նող» Յայսմ. (ՀԱ 1911, 96), յորդահոս Կոչ. բազմահոս Պիտ. կարկաջահոս Ոսկ. լս. ա-ռատահոս Սեևռ. երկնահոս Արծր. երագահոս Արծր. դառնահոսան Անան. եկեղ. դարահոս Ոսկ. (քանիցս). դիւրահոս Եփր. յովս. 100. Պղատ. տիմ. գետահոս Բենիկ. բիւրահոս Ոսկ. լս. եօթնահոսան Ոսկիփ. ծովահոս Ա-նան. եկեղ. հողմահոս Նար. ջրհոս Շիր. կամ ջրոհոս Դամասկ. ևն։

• Klaproth, Asia pol. 100 արաբ. ❇ seil, պրս. sil «հեղեղ»։ Տէրվ. Նախալ. 110 հոսել և հրոսակ դնում է հնխ. srus արմատից. հմմտ. սանս. սրու, յն. ῥέω ῥεῦμα «հոսանք, գետ» ևն։ Հիւնք. հիւ-սել բայից։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. ponts-ձևից, որ տես հուն։

• ԳՒՌ.-Տփ. հուսիլ «հոսիլ», հուսան «հռ. սանք», Խրբ. հօսիլ «երնել» (նոյն բառն ու-նին նաև Բլ. Բն. Պրտ.), Երև. ֆօսան «բուք», որից հոսանակապ «բքարգել»։ Հետաքրքրա-կան է մանաւանդ հոսելի Ախք. Արբ. Կր. «հեծանոց, եղան», որ ունի Խտջ. հուսէլի Սվեդ. հիսսիլա, Բլ. հօռսէլի, Մշ. հօրսըլի, Ղզ. հուրսըլի, Երև. ֆօրսըլի ձևերը, որոնք ցոյց են տալիս հորս-արմատը. սրանից ր-ի անկումով յառաջացել է հոս-իլ։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Թորթումի hösenk «հո-սանք, ջրվէժ», յատկապէս նշանակում է «Թորթումի լճին մէջ թափուող մեծ ջրվէժը» (Բիւր. 1898, էջ 627)։


Definitions containing the research ս : 3510 Results