Your research : 120 Results for վայրի

Խահուէ

cf. Սուրճ.

• = Արաբ. [arabic word] qahva «սուրճ», որից փո-խառեալ են նաև թրք. kahve, լտ. cafaeum, յն. ϰαφέῖον, ϰαգενες, գերմ. Kaffee (Kluge 235), Հոլլ. koffie, անգլ. coffee, իտալ. caffe, ֆրանս. café, ռուս. кoфe, լեհ. kawa (Ber-neker 468) ևն, մինչև անգամ չին. Խ սγի ká-fei'։ Բոյսի գիտական անունն է coffea arabica։ Կան գիտուններ, որոնք պնդում են թէ բառս Ափրիկեան Caffa երկ-րի անունից է, ուր, ինչպէս և առհասարակ հասարակածային Ափրիկէի մէջ՝ սրճենին աճում է վայրի վիճակում և անտառներ է կազմում։ Այստեղից Եթովպիոյ վրայով ան-ցել է Արաբիա, որտեղից էլ տարածուել է ամէն կողմ (Տաշեան ՀԱ 1925, էջ 177)։


Սակռ, կռուք

s. zool.

s. zool. saker, goshawk;
bittern.

• =Գտնւում է մի խումբ լեզուների մէջ. ինչ. արաբ. [arabic word] yaqr «որսի բազէ. շա-հէն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 938), քրդ. sakkar «որսկան մի թռչուն» (Justi, Dict, Kurde 270), արևել. թրք. ❇ soqur «վայրի բադ», իտալ. sagro, ֆր. sacre «մի տեսակ մեծ շահէն», մբգ. sackers, մյն. σάϰρε, մլտ. sacer, որոնց վրայ տե՛ս Hehn, Kulturpfl. 3, 537։ Յայտնի չէ թէ հայերէնը ի՛նչ ճամբով հասած է մեզ։ Հիւբշ. Ուս. փոխ. բառից 66 և Arm. Gram. 276 մեր բառը հա-մարելով շատ յետին (Սոփոն. բ. 14 սակ-ռուք համարում է սխալ ընթերցուած՝ փո-խանակ ագռաւք), դնում է փոխառեալ արա-բերէնից։


Աղբ, ոց, ից

s.

excrement, dung, faeces;
muck, manure;
— արկանել, to manure, to muck.

• ԳՒՌ.-Ալշ. Կր. Սեբ. ախբ՝, Ախց. Երև. ախպ, Ոզմ. Ռ. Վն. ախփ «պարարտութիւն», Աևն. ախփ «մարդու և անասունների աղբ», Տփ. աղպ, Զթ. օխբ՝, ոխբ՝, Հճ. օխբ՝, Ասլ. ախ* «ձիու, կովի, ոչխարի աղբ»։ Ագլ. չունի այս բառը։ Բառի նախնական իմաստը ցոյց են տայիս աղբ-ժախ Սեբ. «աղբ և նմաններ, նետելու բաներ, չօր-չօփ», աղբոտ Ղզ. «կեղ-տոտ», Սեբ. «անպէտ մասեր՝ քար ևն շատ պարունակող (ցորեն, ընդեղէն ևն)» (հմմտ աղբոտ «կեղտոտ» Ոսկիփ.) և Խրբ. ախփ «ժեխ, աւլուք»։ Կրճատ ձև է աբիկ Մնճ. «ա-թար» փխ. աղբիկ։ Նոր բառեր են աղբախոտ (Ղրբ. ըխպա՛խօտ, Ագլ. ըխպա՛խուտ «մի տեսակ վայրի խոտ», հմմտ. գրբ. աղբղբուկ), աղբին, աղբնոց, աղբուն, աղբտուք, աղբո-տացնել ևն։


Ամայի, այւոյ, յեաց

adj.

desert, uninhabited, deserted, uninhabitable, solitary, uncultivated, desolate.

• (սեռ. ւոյ, եաց) «անշէն, անբնակ» Խոր. Պիտ. Նար. «որբ ու անտէր լքուած» Փիլ. Պիտ. Նար. Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 170-171. «պարապ տեղը. իզուր» Մագ. թղ, 22z առում ենաև ամա ԱԲ, ամայ «ամայի» Ոսկ. յհ. ա. 28. «բարբարական պտտող» Ոսկ. Եփես. 833. «անշնորհք» Բառ. երեմ. էջ 13. որից ամայութիւն «անշէնութիւն» Փիլ. Պիտ. Ոսկ. յհ. ը. 33. «լքումն, մենակ որբի պէս մը-նալը» Խոր. Ոսկ. յհ. ա. Անկ. Գիրք հին կտ. Ա. էջ 168. ամայական «վայրի (բոյս)» Նար. ամայանալ «անշէն մնալ» Խոր. Լստ. «հեռու-զուրկ մնալ» Խոսր. Փիլ. լիւս. «ճգնիլ, անա-պատ քաշուիլ» Գր. սրկ. «հնանալով մոռա-ցուիլ» Մագ. հին և ընտիր վկայութիւններն են Բուզ. Ե. 44 «Ողորմէր աղքատաց, գերեաց, ամայեաց (լքեալ)» և Ոսկ. ես. «ամայացոյց ի կախարդացն»։


Էրէ

cf. Երէ.

• ո հլ. «որսի վայրի կենդա-նի» ՍԳր. Եզն. էջ 99 (տպ. առ երես. այսպէս ուղղել ըստ Նորայր, Քննասէր, 9). Խոր. Մագ. «կենդանի էակ (ինչպէս և մարդն է)» Ասկ. մտթ. ա. 17 (էջ 270), տիմ. ա. 13. յորդ. էջ 112 (տպուած է երր է. ըստ Նորայր, Հայ-կական բառաքնն. 44 ուղղել երէ). գրուած է նաև երալ Յայսմ. յնվ. 28 (ունի միայն ՀՀԲ). այրէ Վրդն. ծն. յոգնակի՝ երունք «երէներ» Յյսմ.։ Նոյն բառն է նաև Շնորհ. եգես. տող 950՝ «Կամ զերթ առիւծ գոչէ առակ, փախչին երայքն առհասարակ»։ Այս բառից են՝ երէվայրի ՍԳր. Յայսմ., քաջէրէ Խոր., օի-կերէ էլ. արիստ. (հրտր. Մանանդեան), էջ 50, գրուած շիկերիա Մագ. քեր. 239, 240, նրեշերէ Խոր. աշխ. 615, երէորս կամ երէ-սորս Մեսր. եր., էրէխնդիր «որսորդ» (ունի Կ. Սարաֆեանի Բանալի գիտութ. Սանկպե-տերբ. 1788, էջ 50)։

• ՆՀԲ (գազան բառի տակ) լծ. լատ. fera «ռազան»։ Tomašek, SWAW, 1893. 66, թրգմ. ՀԱ, 1894, 18 զնդ. ϑraya «սննդատու, սնունդ» բառի ձևն ունի. հմմտ. սանս. trā=զնդ. ϑra «պահպա-նել, սնուցանել»։-Հիւնք. երեք բառիզ։ Bittner M., WZKM, 14 (1900), 370 եթովպ. ვρgφ, arwē «գազան, վայրի ա-նասուն», ասոր. [other alphabet] aryā և եբր. [hebrew word] ari «առիւծ»։ Սագրզեան, ՀԱ, 1909, էջ 335 և Karst, Յուշարձ. 403 սումեր. bar, barra «եղնիկ»։ Ն. Ադոնց, Արուեստ. Դիոն քեր. 239 հյ. շիկերէ (որ շէկ և երէ բառերից է) հանում է պոս. [arabic word] šikāri «որսորդ» բառից, որ ո՛չ նշանա-կութեամբ է յարմար և ոչ ձևով (պիտի տար *շկարիկ)։


Երէ, ոց

s.

deer, fawn-coloured animals;
game;
venison.

• ո հլ. «որսի վայրի կենդա-նի» ՍԳր. Եզն. էջ 99 (տպ. առ երես. այսպէս ուղղել ըստ Նորայր, Քննասէր, 9). Խոր. Մագ. «կենդանի էակ (ինչպէս և մարդն է)» Ասկ. մտթ. ա. 17 (էջ 270), տիմ. ա. 13. յորդ. էջ 112 (տպուած է երր է. ըստ Նորայր, Հայ-կական բառաքնն. 44 ուղղել երէ). գրուած է նաև երալ Յայսմ. յնվ. 28 (ունի միայն ՀՀԲ). այրէ Վրդն. ծն. յոգնակի՝ երունք «երէներ» Յյսմ.։ Նոյն բառն է նաև Շնորհ. եգես. տող 950՝ «Կամ զերթ առիւծ գոչէ առակ, փախչին երայքն առհասարակ»։ Այս բառից են՝ երէվայրի ՍԳր. Յայսմ., քաջէրէ Խոր., օի-կերէ էլ. արիստ. (հրտր. Մանանդեան), էջ 50, գրուած շիկերիա Մագ. քեր. 239, 240, նրեշերէ Խոր. աշխ. 615, երէորս կամ երէ-սորս Մեսր. եր., էրէխնդիր «որսորդ» (ունի Կ. Սարաֆեանի Բանալի գիտութ. Սանկպե-տերբ. 1788, էջ 50)։

• ՆՀԲ (գազան բառի տակ) լծ. լատ. fera «ռազան»։ Tomašek, SWAW, 1893. 66, թրգմ. ՀԱ, 1894, 18 զնդ. ϑraya «սննդատու, սնունդ» բառի ձևն ունի. հմմտ. սանս. trā=զնդ. ϑra «պահպա-նել, սնուցանել»։-Հիւնք. երեք բառիզ։ Bittner M., WZKM, 14 (1900), 370 եթովպ. ვρgφ, arwē «գազան, վայրի ա-նասուն», ասոր. [other alphabet] aryā և եբր. [hebrew word] ari «առիւծ»։ Սագրզեան, ՀԱ, 1909, էջ 335 և Karst, Յուշարձ. 403 սումեր. bar, barra «եղնիկ»։ Ն. Ադոնց, Արուեստ. Դիոն քեր. 239 հյ. շիկերէ (որ շէկ և երէ բառերից է) հանում է պոս. [arabic word] šikāri «որսորդ» բառից, որ ո՛չ նշանա-կութեամբ է յարմար և ոչ ձևով (պիտի տար *շկարիկ)։


Ազատ, ի, աց, ից

adj. adv.

free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.

• , ի-ա հլ. յետնաբար նաև ի հլ. «ազնուական (իբրև հակառակը՝ շինական, ծառայ բառերի). 2. անկախ, ինքնիշխան, ազատուած, արձակ» ՍԳր. Եզն. որից ազա-տել ՍԳր. ազատեցուցանել Յհ. ը. 36, Գաղ. դ. 31. ազատանալ Հռ. զ. 20. Ագաթ. Եզն. Ոսկ. մտթ. ազատաբերան «համարձակա-խօս» Կոչ. 192. ազատախօս Ոսկ. ես. ազա-տութիւն ՍԳր. Ագաթ. Բուզ. անազատ, Ոսկ. մտթ. անազատիկ Ոսկ. մ. ա. 20. ազատա-գունդ Ագաթ. Բուզ. ե. 1. ազատակոյտ Ագաթ. ձերբազատ Մխ. դտ. ազատանի Բուզ. ազա-տազն «ազատազգի» (նորագիւտ բառ) Փոնց. 115. ազատասէր, ազատասիրութիւն, ազա-տամարտ (նոր գրականի մէջ)։ Նոյնից է նաև ազատքեղ (բոյսը) «լտ. petroselinum, տճկ. մաւտանօս, պրս. ջէվհէրի, ռուս. neтрущ-ка» Գաղիան. որ կազմուած է ազատ և քեղ բառերից (վերջինս ունի և քեղ-ա-կարոս). իբր ազատ՝ վայրի քեղ (Տէրվ. Altarm. էջ 81)։


Արջ, ոց, ուց

s.

bear;
— մատակ, she-bear;
կորիւն արջու or արչուկ, bear's cub.

• , ո, ու հլ. (յետնաբար նաև ի հլ.) «արջ գազանը» ՍԳր. Ագաթ. Եզն. «Բևեռի մօտ գտնուած և եօթ-եօթը աստղերից բաղկացած երկու համաստեղութիւն, որոնք զանազանւում են իրարից՝ Մեծ Արջ և Փոքր Արջ անուննե-րով» Շիր. 49. Խոր. աշխ. «հիւսնի մեծ յըղ-կիչ գործիք, խարաբուզ» ՋԲ (իբրև ռմկ.) և ԱԲ. «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. Արրտ. 1894, 257 և 259։-Երկրորդական նշանակութիւնները ծագած են թարգմանաբար. հմմտ. յն. ἀρϰτος «արջ և Մեծ Արջ ու Փոքր Արջ համաստեղութիւննե-րը», իտալ. orso «արջ և յղկիչ գործիք»։ Այս արմատից են ծագում մկնարջ Բռ. ստեփ. լեհ. կամ արջամուկն «մի տեսակ անասուն» ԱԲ. արջենի «արջի մորթուց զդեստ» ԱԲ, արջային «հիւսիսային» Խոր. աշխ. (իբր թրգմ. յն. ἀρϰτιϰός «հիւսիսային» բառի), արջտակ կամ արջատակ «թաղթ, վայրի շող-գամ, cyclamen» Բժշ. (հմմտ. պրս. [arabic word] xirs-giyāh, յն. ἀρϰό-πους, ἂρϰὸ-φυτον, ἂρϰτιον, որոնք այլևայլ բոյսերի անուններ ևն և բոլորն էլ կազմուած «արջ» բառից. այս-պէս նաև հյ. արջախստոր, արջու ականջ, ար-ջու աչք, արջընկոյզ, արջի հատ, արջու խա-ղող ևն)։ Նոր բառեր են արջապան, արջմե-ղու, արջամագիլ ևն։-Ունինք գրուած առջ Վրդ. առ. 84։

• ՓՈԽ.-Բրդ. hirč, erǰ, harč, hərč հ.մա-նիշները պէտք է կարծել թէ հայերէնից են՝ 1, č վերջաձայնի պատճառաւ, որ իրանեան-ներում չկան։ (Ս. Գրքի թարզմանութեան մէջ դրուած է հէրջ. այսպէս՝ Ու լնկէ ուի ոգա լընկէ հէրջ (և ոտք նորա իբրև զարջու). Յայտ. ժգ. 2։-Փոխառեալ է նաև չերքէզ. erš. և թերևս գնչ. hirč, ričini «արջ» (հին-դուստ. ձևն է ričəh, որ բաւական հեռու է գնչ. hirč ձևից)։-Վրացերէն ևս կան არჯაკელა արջակելա և არჯოია արջոիկա «վայրի կանկառ» բուսանունները՝ որոնք Չուբինովի բառարանում (2-րդ տպ. էջ 48) հալերէնես փոխառեալ են համառւում։


Առիւծ, ու, ոց, ուց

s.

lion;
մատակ —, lionesss;
կորիւն առիւծու, lion's whelp, young lion;
մռնչիւն՝ մռնչել, roaring, to roar.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. reug'-«մռըն-չել» արմատից, որ տալիս է հյ. ռեւծ և ռ-ի պատճառով՝ ա լաւելուածով՝ տռե. ծ. ժառանգ ձևերից հմմտ. յն. ερεῦγομαι (ερυ-γοντα, ἔρυγμηλος) «ցուլի բառաչել, առիւծի մռնչել», ὥρυγή «ոռնոց», ὥρυγιιός «մռնչիւն», լտ. rugio «մռնչել առիւծի», հոլ. rъzati, լեհ. rzae, ռուս. pжaть «խրխնջել», միռլ. rucht «ոռնոց, աղաղակ», անզլսք. rēoč «վայրի, վայրենի», գոթ. in-rauhtjan «կա-տաղիլ» ևն։ Այս բոլորը կազմուած են պար-զական reu-«ոռնալ, դոչել, մռնչել» ար-մատից՝ g' աճականով։ Նոյնից k աճակա-նով ունինք հսլ. rykati, ռուս. pmкaть, pu-чaть, հբգ. ruhen, լեթթ. rucu, ruču, լիթ. rukti «մռնչել, բառաչել»։ Պարղական ար-մատի համար հմմտ. յն. ὥούω «ոռնալ (գալ-լի և շան), մռնչել (առիւծի)». միւսները տե՛ս օռնալ սառի տակ (Pokorny 2, 350, Wald︎ 6c1, loisacq 285, Trautmann 21z 8, lruout-Meillet 835)։-Աճ.


Տիկ, տկաց

s.

leather bottle, goat's skin;
— գինւոյ, a skin of wine;
— հովուաց, bagpipe.

• = Բնիկ հայ բառ, որ նախապէս նշանա-կում էր «այծ» և ծագում է հնխ. dig-«այծ» բառից. հմմտ. յն. լակոն. διζα «այծ», հբգ. ziga «այծ», zickī «ուլ», մբգ. zige, նբզ. Ziege «այծ», անգսք. ticcen «այծիկ, ուլ» (գերմանական ձևերը տալիս են հնխ. dik-կամ digh-, յոյնը՝ հնխ. dig-la-)։ Տարբեր են ալբան. δī «այծ», ռուս. дикiū «վայրի, վայրենի» (Pokorny 1, 527, 814, Berneker 200, Boisacq 187)։ Լեզուների մէջ բազմա-թիւ օրինակներ կան, որ «մորթ, կաշի, տիկ, նշանակող բառերը յառաջացած լինին այծի, ոչխարի կամ ուրիշ մի կենդանու անունից, ինչ. սանս. aǰa-«այծ», aǰina-«մորթ», հսլ. jazno «կաշի», սանս. mēša «խոյ, ոչ-խար» և յետոյ «կաշի»=ռուս. мexъ «տիկ, մորթ, մուշտակ», պրս. [arabic word] miš «ոչխար» և [arabic word] mīšin «կաշի», լեհ. kozief «ուլ, պարկապզուկ», ռուս. козá «այծ, պարկա-պզուկ», кожa «կաշի» և յատկապէս ֆրանս. boue «բուծ», բայց նաև «տիկ»։ Ինչ. un bouc de vin d'huile ևն։


Ամիճ, մճոյ

s.

dainty, daintiness.

• , ո հլ. «խորտիկ ի մսոյ կամ յոր-սոյ, ծուծ կենդանեաց» (ՆՀԲ), «փափուկ մասն ինչ երէոց կազմեալ համեմիւք՝ իբր ուտեստ ազնիւ» (ՋԲ), «ուլ, վայրի որսերու ձագ, փափուկ ուտելիք անոնցմէ» (ԱԲ)։ Գոր-ծածուած է միայն երկու անգամ. Եդին ա-ռաջի նորա (Արշակ թագաւորի) միրգ, խըն-ձոր, վարունգ և ամիճ. Բուզ. Ե. 7. Սնեալք էին (հայ ազնուական տիկինները) ուղղովք կուարակաց և ամճովք երէոց. Եղիշ. ը։ Այս օրինակներից երևում է որ ամիճը մի տեսակ փափուկ և ազնուական ուտելիք է. առաջին տեսակ, բայց այս ենթադրութիւնը կասկա-ծելի է դառնում, երբ քիչ յետոյ Բուզանդ ա-ւելացնում է «Ջդանակն... որով զմիրգն կամ զամիճն կամէր ուտել». այս կամը ցոյց է տալիս, որ պտուղ և ամիճ տարբեր բաներ են։ Երկրորդ օրինակից բաւական ճշտւում է իմաստը՝ իբրև երէի մսով պատրաստուած մի տեսակ ուտելիք։ Այս իմաստին համա-պատասխան է նաև ամիճ բառից կառմուած ամճաբեր «խոհարար» բառը. Ոսկ. մ. գ. 17. «յամճաբերացն և խոհակերացն =յն. ὄφοποιός «խոհարար». նոյնը նաև Ոսկ. կող. 532։


Բադ, ուց

s.

drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.

• = Այս բառը գտնւում է բազմաթիւ լեզու-ների մէջ. այսպէս՝ ասոր. [syriac word] batfā, արաբ. [arabic word] batt «բադ», պրս. [arabic word] bat և քրդ. [arabic word] bel «բադ, վայրի սագ», չեչէն. bäd, bat, ա-կուշ. bad, վօգուլ. batta, pot, կայտախ. խիւրկ. badbad, բոլորն էլ «բառ» նշանա-կութեամբ. իսկ վրաց. ბატი բատի, մինգր. բատէ, թուշ. սվան. բատ, բատա, կիւրր. բատտ և ալբան. pate՝ բոլորն էլ «սագ» նը-շանակութեամբ. սպան. pato թէ՛ «սագ» և թէ՛ «բադ»։ Բառիս սկզբնական ծագումը անյայտ է De Lagarde, Ges. Abhd. 21 համարում է հնդևրոպական. աւելի ընդարձակ խօսում է այս մասին A. Pictet. Les origines indeur. Ա. էջ 394։ Հայերէնը կարող է միայն ի-րանականից փոխառեալ լինել, որովհետև ա-սորին պիտի տար հյ. *բաթայ կամ 'բան-տայ, իսկ արաբերէնը չէր կարող ազդած լի-նել, որովհետև հյ. բադ Արաբների արշա-ւանքից աւելի հին է։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ, էջ 457 արաբ. [arabic word] , batt «սագ» բա-ռը փոխառեալ է պրս. [arabic word] bat ձևից։-Հիւբշ. 114։


Ցախ, ոյ

s.

branches, brushwood;
furze;
birch-tree;
maple;
— մօրուք, matted beard;
*— ասել, birch-broom.

• ԳՒՌ.-Հմշ. ցախ «մացառ, թուփ», զա-խուդ «անտառ», Կր. ցախ «բարակ փայտ». Ախց. ցախ ու ցուխ «փայտի կտորտանք, խռիւ», Խրբ. Ասլ. Մշ. Մրղ. Պրտ. Սլմ. Վն. Տփ. ցախ «ծառի չորացած ճիւղեր», Երև. ցախ «վառելափայտ», Ղրբ. Սլզ. ցախ «կարճ թուփ կամ խռիւ, որ դնում են շերամի առաջ, որպէսզի վրան բոժոժ կապէ», Զթ. ցօխ, ցոխ «ծառի, յատկապէս խաղողի որթի տերև», Սվեդ. ցիւխ «թոնրի մէջ վառելու ճիւղեր», Բն. ցախ «գիհի ծառի տերևները՝ որ իբր կեր տալիս են անասուններին». Հմշ. «մի տեսակ թուփ է և սրանից շինուած աւել»։-Սրանց հետ նոյն է և Ղրբ. ցmք։ (որ և Ագլ. Լ. Ղրդ.) «մի տեսակ փշաբուս. որի ճիւղերով ցանկապատ են շինում» կամ ցաքի Գնձ. Ղզ. Լ. Ղրբ. Շլ. «փշոտ վայրի մի բոյս. paliurus aculeatus (Ազգ. հանդ. Ե. 292)», Խտջ. «մի տեսակ ծառ» (տե՛ս և վարը ցաքի)։ Նոր բառեր են ցախատուն, ցախւոր, ցախուտ, ցախաւել (>Ռ. Սեբ. ցախավէլ, Ագլ. ցղա՛վիլ, Մկ. ցmխmվիլ, Պլ. ցախավէր. վերջինը՝ միայն փխբ. «ան-ճարակ, ձախող»), իսկ Ղրբ. ճխէ՛վիւլ «ցա-խաւել»։


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

• «րրթի փափուկ, կակուղ և մատղաշ ծիլ». հմմտ. «Ինքեանք փափուկք և պէսպէս դարմանօք օր ըստ օրէ ևս քան զևս իբրև զխաւարծի փափկանային». Ոսկ. ե-փես. էջ 814. «Կանգնեցան կացին (յորթն) ար-մատք և տունկք, կողր և տերևք, խաւարծի և ծաղիկք, բաժակ, ողկոյզ, գնդակ, պատա-ղիճ» Վեցօր. 94։ Սրա հետ պէտք է նոյն դնել խաւարծիլ (որ և գրուած է խավարծիլ, խա-ւըրծիլ, խօրծիլ, խործովիլ, խործուիլ, խոր-ծիլ, խորձուիլ, խրձուիլ) «գաբծիլ, խաշնդեղ. rheum ribes Gron». (տե՛ս Տիրացուեան, Contributo § 100) Գաղիան. «որթի մատ-ղաշ ծիլ» Վստկ. 60. «վայրի վարունգ» Լեհ. խաւարտ, ի, ի-ա հլ. «կանաչեղէն, ուտելի բանջար» Կոչ. 116. Եւագր. 7. Վրք. հո. Ա. 200. Մագ. թղ. 96 (զհազարդ խաւարտ, աւ-սինքն «հազար կոչուած բանջարեղէնը»), «վարունգ, կաղամբ» Բժշ. «խիար կամ խա-ւարծիլ» Հին բռ. որից խաւարտածին «խոտ ուտելով մեծացած» Մագ. թղ. 88։ Սրան-ցից չենք կարող բաժանել նաև վիպասանա-կան «Տենչայր Սաթենիկ տիկին տենչանս զարտախոյր խաւարտ և զտից խաւարծի ի բարձիցն Արգաւանայ» հատուածի մէջ (Խոր. Ա. 29) խաւարտ և խաւարծի բառերը՝ որոնք ըստ իս արտախոյր և տից գոյական-ների ածականներն են (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1908, 124)։


Համբարու, աց

cf. Համբարի.

• ՆՀԲ պրս. parī «պարիկ» բառի հետ։ Պաւասանեան, Պատմ. գրակ. 197 «համ. բարների կամ շտեմարանների պահա-պան աստուած»։ Հիւնք. պրս. հիւպարի «կարապ»։ Մէնէվիշեան, Արդի լեզուա-գիտ. էջ 61 հունգ. hämā «մթին»+պա-րիկ բառերից, իբր թէ համբարու «սև աառեև»։ Stackelberg, Дрeви. Bocт 1901, թրգմ. Բազմ. 1902, էջ 121 կցում է պրս. hambaruna ձևին, որ չունի ԳԴ։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst. Յու-շարձան 402 սումեր. amar-baruu «մա-տաղ եղնիկ»։ Ուղուրիկեան (տե՛ս Գաբ. բռ. էջ 771 և 1405) ֆրանս. vampir բառի հետ։ Meillet, Rev. ét. arm. 1, 10 իրան. *ham-paru-ձևից, որի հետ նոյն. է parikā>պարիկ։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] hān-bar «բորենի և նման վայրի գազան» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 155)։ 11. Եզն. որից համբաւել «կոչել, հռչակել, յայտարարել, անուն կամ լուր հանել» Մտթ. թ. 31. Եզն. համբաւաւոր Եփր. եբր. համբա-ակոծ առնել Կոչ. համբաւահան Բուզ. համ-բաւատենչ Փարպ. Խոր. չարահամբաւ Պիտ. Բրս. մրկ. բազմահամբաւ Սիսիան. բարե-համբաւ Բ. մակ. ժդ. 37. մակբայական գոր-ծածութեամբ՝ համբաւու «ի լրոյ» Կղնկտ։ հրտր. Էմ. էջ 40։


Որձ, ից

adj.

male.

• (յետնաբար ի հլ.) «արու» (թէ՛ մարդոց և թէ՛ անասունների համար գոր-ծածուած) Մաղ. ա. 14. Կոչ. 105. Բուզ. «կարծր, պինդ» (իրերի համար գործածուած) Տոմար. Տաթև. ամ. 235. «արու (բոյս)» Վստկ. «չոր, անբեր, կորդ» Օրբել. 58 (Ճըգ-նաւորն Վասակ... բնակեցաւ յորձ բլրին զամս երեք և զամիսս վեց՝ ի խղի միում).-իմաստի համար հմմտ. գւռ. որձ (Կր.) «բիրտ, չոր». օր. որձ կնիկ. որձաբողկ (Ղրբ.) «դահացած՝ սերմի գնացած կարծր բողկ». -որից որձակոտոր Բուզ. որձամոլ Հին բռ. որձաքար «մի տեսակ ամուր քառս Ա. մկ. ժ. 11. Մծբ. (տե՛ս ՀԱ 1925, 295), որձևէգ Կոչ. միորձի «մէկ ամորձիք ունեցող» Ղևտ. իա. 20. յորձ «արու ոչխար» Ովս. ե. 6 (գրծ. յորձիւք). Մանդ. զ. որձի «ոչ-կուրտ» Մխ. դտ. էջ 267. յգ. որձիք «արուները» Վստկ. սրանից նաև ամ-մասնիկով՝ ամոր-ձիք կամ ամորձք «ձուանք, երկուորիք». որից ամորձատ «ներքինի, կուրտ», ամոր-ձատել «կրտել» (իբր գւռ. բառ ունի ՆՀԲ) Գործածւում է նաև մի քանի բուսական ա-նունների մէջ. այսպէս որձախոտ ևամ որձ-խոտ «վայրի քամոնի, typha» ՀԲուս. § 2413, որձկոճ «կոճապղպեղ» Կամրկպ. (ՀԲուս. § 2414), որ և պարզապէս կոճ «զէնճէֆիլ» Բառ. երեմ. յաւել. 570։


Աղաւնի, նւոյ, նոյ, նեաց

• Ինճիճեան, Հնախօս. Գ 21 աղու ունի։ Peterm. 29, 42 ասոր. ❇ уaunā, եբր. [hebrew word] yaune «աղաւնի» բառից փոխա-ռեալ։ Klaproth, Asia pol. 105 գոթ. ahaks։ Bötticher, Arica 67. 4Ո5 balon։ Lag. Urgesch. Arm. 768 հա-մարում է թէ բառը կազմուած է labi ար-մատից՝ a մասնիկով, ինչպես որ նոյն արմատից դնում է օսս. balōn, լատ. pal-čιmes. columba, հսլ. golabī հոմանիշ-ները՝ կազմուած ava, upa, cum մաս-նիկներով։ Lag. Arm. Stud. § 53 մեր-ժում է այս. և ասորի ու եբրայական ձե-վերին աւելացնում է պրս. [arabic word] vana «վայրի աղաւնի», ասելով թէ այս բա-ռերի մէջ անշուշտ մի կապ կայ. և թէ ա՛յն ժողովրդին է վերաբերում բառը՝ որ ընտելացրել է աղաւնին։ Bugge KZ 32, 1 աղաւնի բառի առաջին նշանակու-կութիւնը դնում է «սպիտակ» և ըստ այսմ մեկնում է լտ. albus, օսկ. alafo, յն. αλφός, ἀλωφους «սպիտակ» ձևերով, ինչպես որ սլաւ և գերման լեզուներումն էլ «կարապ» ծագում է նոյն albho-«սպիտակ» բառից. հմմտ. հսլ. lebedi, հբգ. albiz, հիսլ. alft ևն։ Müller SWAW 84 (1877), 226 օսս. balan, ինչ. լիթ. balaudis=հսլ. lebedi։ Pokorny 1, Չ3 մերժում է լտ. albus ևն ձևերի հետ դնել հնխ. albho-«սպիտակ» բառից։ Հիւնք. յն. ἐλένη (Հեղինէ) յատուկ ա-նունից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ" 10 աղու հաւ. Մառ ИАН 1915, 940 սվան. մուգւ «աղաւնի» ևն։ Պատահական նմա-նութիւն ունին լազ. ալիոնի «mouette» և կազանի թթր. [arabic word] āγuvun «կաքաւ»։


Այր, առն, յառնէ, արամբ, արք, արանց, արամբք

s.

man;
husband, spouse;
person;
youth, young man;
— երեւելի, personage;
— իւրաքանչիւր, every one, every person, every body;
— ոք, a person, some one;
— ընդ արամբ, — զարամբ, in competition;
with emulation;
— ցընկեր, one to another;
ընդ — եւ ընդ կին, the men as well as the women, both men and women;
առ —, յայր, each person, a head, a man;
առն տալ, to marry;
առն՝ արանց լինել, to get, to be married;
վատ արանց, coward;
քաջ արանց, brave, courageous;
— խաղաղութեան, peaceful man;
— գործոյ, ingenious, active man;
— զօրութեան, valorous man;
— մահու, guilty, worthy of death;
— պատերազմի, belligerous, warlike, martial;
արք արեանց, sanguinary, bloody men;
— Աստուծոյ, man of God.

• (հոլովւում է առն, յառնէ, արամբ, արք. արանց, արամբք) «արու մարդ» ՍԳր. «2. ամուսին, էրիկը» ՍԳր. «3. արի, քաջ, կտրիճ» Ա թագ. դ. 9. Բ. մկ. է. 34. զանա-զան դարձուածներով ունինք՝ արանց քաջ կամ քաջ արանց «թագաւոր» ՍԳր. Ագաթ. վատ արանց «կնամարդի, թոյլ» ՍԳր. առն տալ, արանց լինել «ամուսնանալ» ՍԳր. այր այր, այր առ այր, այր զընկեր, այր ըստ առ-նէ, այր զարամբ «իրարու» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. 1. առն-որ հների ամենասովորական ձևն է. գտնւում է միայն բարդերի և ածանցների սկիզբը. ինչ. առնա-կին «ամուսնացած կին» ՍԳր. Ոսկ. առնակ-նութիւն Սեբեր. առնաբար «արիաբար» Ա-գաթ. առնազէն «կռուող մարդու զէնք» Ա-գաթ. առնութիւն «արիութիւն» Ոսկ. Եբր. Ա-գաթ. առնի «արական, էրիկ, մարդու» Եւս. քր. «արական անդամ» Բուզ. առնազի Օր. իբ. 5 ևն. տարօրինակ կերպով յետադաս է սիրառն «հոմանի» (նորագիւտ և յետին բառ) Փոնց. 34, 36, 127, 168, 194.-2. այր. ընտիր մա-տենագրութեան մէջ քիչ անգամ գործածուած է. եղած բացառիկ օրինակներն են այրասէր «ամուսնուն սիրող» Տիտ. բ. 4. այրասիրու-թիւն Ոսկ. տիտ. այրևձի Ա. մկ. դ. 28. Ագաթ. կամ այրուձի ՍԳր. այրընտիր Կոչ. այս ձևով պիտի լինէր սակայն բարդութեանց երկրորդ մասը, ինչպէս ցոյց են տալիս՝ սկեսրայր ՍԳը (նոյն իսկ հոլովուած սկեսրայրի 1 Ա. թագ. դ. 21), անայր Ա. կոր. է. 11. պատահաբար մի-այն աւանդուած չէ քեռայր Խոր. յետինների մօտ բառի թէ՛ սկիզբը և թէ՛ վերջը սովորա-կան է դարձած. ինչ. այրանման Փարպ. ալ-րասիրտ Խոր. այրասպան Պիտ. Փիլ. այրաթող Կանոն. այրիկ Թր. քեր. կամ այրուկ Ճառընտ. բազմայր Արշ. Փիլ. բազմայրութիւն Լմբ. ա-ռակ. իշայր «արու վայրի էշ» Վանակ. յոբ. կիսայր Նիւս. բն Սանահն. խօսնայր Մխ. դտ. Վանակ. -3. ար-, որ երևում է բառերի սկիզ-բը միայն. այսպէս՝ ու մասնիկով՝ արու «որձ» ՍԳր. որից արուաբար Կիւրղ. թգ. արուագէտ ՍԳր. արուական «արական» Սգր. Եզն. ա-բուանալ «արիանալ» Փիլ. Լաստ. արութիւն (կամ արւութիւն) «արական բնութիւն» Եզն. «քաջութիւն» ՍԳր. Ագաթ. Կոր. «արբունք» Ոսկ. ես. «առնանդամք» Եւս. պտմ. 158 (հմմտ. ՀԱ 1914, 123). «սերմն առն» ՍԳր. Եզն. -որ մասնիկով (հմմտ. աղու-որ) արուո-րագոյն «աւելի քաջ» Պիտ. Նար. առաք. 432 Թր. քեր. 15 (իբր յն. ἀνδρειότερος)։ Յհ. կթ. -ի մասնիկով արի «քաջ», որ գործածւում է յետնաբար. հներից ունինք միայն Արին Առա-մազդ Ագաթ. (քանիցս), որից արիաբար Խոր. Պիտ. արիական Ոսկ. յհ. բ. 8. արիանալ Պիտ. Նար. արեացի «կտրիճ» Փարպ. անարի «թու-լասիրտ» Եղիշ. Պիտ. վատարի Պտմ. վր. ա-նարանց «կոյս մնացած» (որ չէ եղած ա-րանց) Ագաթ. արական Փիլ. արամբի Ես. ծդ. 1. Կոչ. արանցի «առնական» Մանդ. ա-ռանք (արականք» Ուռհ.։


Այր, ի, իւ, ից

s.

antre, cavern, grotto, den.

• (հոլովւում է առն, յառնէ, արամբ, արք. արանց, արամբք) «արու մարդ» ՍԳր. «2. ամուսին, էրիկը» ՍԳր. «3. արի, քաջ, կտրիճ» Ա թագ. դ. 9. Բ. մկ. է. 34. զանա-զան դարձուածներով ունինք՝ արանց քաջ կամ քաջ արանց «թագաւոր» ՍԳր. Ագաթ. վատ արանց «կնամարդի, թոյլ» ՍԳր. առն տալ, արանց լինել «ամուսնանալ» ՍԳր. այր այր, այր առ այր, այր զընկեր, այր ըստ առ-նէ, այր զարամբ «իրարու» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. 1. առն-որ հների ամենասովորական ձևն է. գտնւում է միայն բարդերի և ածանցների սկիզբը. ինչ. առնա-կին «ամուսնացած կին» ՍԳր. Ոսկ. առնակ-նութիւն Սեբեր. առնաբար «արիաբար» Ա-գաթ. առնազէն «կռուող մարդու զէնք» Ա-գաթ. առնութիւն «արիութիւն» Ոսկ. Եբր. Ա-գաթ. առնի «արական, էրիկ, մարդու» Եւս. քր. «արական անդամ» Բուզ. առնազի Օր. իբ. 5 ևն. տարօրինակ կերպով յետադաս է սիրառն «հոմանի» (նորագիւտ և յետին բառ) Փոնց. 34, 36, 127, 168, 194.-2. այր. ընտիր մա-տենագրութեան մէջ քիչ անգամ գործածուած է. եղած բացառիկ օրինակներն են այրասէր «ամուսնուն սիրող» Տիտ. բ. 4. այրասիրու-թիւն Ոսկ. տիտ. այրևձի Ա. մկ. դ. 28. Ագաթ. կամ այրուձի ՍԳր. այրընտիր Կոչ. այս ձևով պիտի լինէր սակայն բարդութեանց երկրորդ մասը, ինչպէս ցոյց են տալիս՝ սկեսրայր ՍԳը (նոյն իսկ հոլովուած սկեսրայրի 1 Ա. թագ. դ. 21), անայր Ա. կոր. է. 11. պատահաբար մի-այն աւանդուած չէ քեռայր Խոր. յետինների մօտ բառի թէ՛ սկիզբը և թէ՛ վերջը սովորա-կան է դարձած. ինչ. այրանման Փարպ. ալ-րասիրտ Խոր. այրասպան Պիտ. Փիլ. այրաթող Կանոն. այրիկ Թր. քեր. կամ այրուկ Ճառընտ. բազմայր Արշ. Փիլ. բազմայրութիւն Լմբ. ա-ռակ. իշայր «արու վայրի էշ» Վանակ. յոբ. կիսայր Նիւս. բն Սանահն. խօսնայր Մխ. դտ. Վանակ. -3. ար-, որ երևում է բառերի սկիզ-բը միայն. այսպէս՝ ու մասնիկով՝ արու «որձ» ՍԳր. որից արուաբար Կիւրղ. թգ. արուագէտ ՍԳր. արուական «արական» Սգր. Եզն. ա-բուանալ «արիանալ» Փիլ. Լաստ. արութիւն (կամ արւութիւն) «արական բնութիւն» Եզն. «քաջութիւն» ՍԳր. Ագաթ. Կոր. «արբունք» Ոսկ. ես. «առնանդամք» Եւս. պտմ. 158 (հմմտ. ՀԱ 1914, 123). «սերմն առն» ՍԳր. Եզն. -որ մասնիկով (հմմտ. աղու-որ) արուո-րագոյն «աւելի քաջ» Պիտ. Նար. առաք. 432 Թր. քեր. 15 (իբր յն. ἀνδρειότερος)։ Յհ. կթ. -ի մասնիկով արի «քաջ», որ գործածւում է յետնաբար. հներից ունինք միայն Արին Առա-մազդ Ագաթ. (քանիցս), որից արիաբար Խոր. Պիտ. արիական Ոսկ. յհ. բ. 8. արիանալ Պիտ. Նար. արեացի «կտրիճ» Փարպ. անարի «թու-լասիրտ» Եղիշ. Պիտ. վատարի Պտմ. վր. ա-նարանց «կոյս մնացած» (որ չէ եղած ա-րանց) Ագաթ. արական Փիլ. արամբի Ես. ծդ. 1. Կոչ. արանցի «առնական» Մանդ. ա-ռանք (արականք» Ուռհ.։


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

• , ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),


Entries' title containing վայրի : 10 Results

Definitions containing the research վայրի : 21 Results