Entries' title containing տ : 10000 results

Տարաշխարհիկ

adj. s.

cf. Տար;
foreign, exotic;
foreigner, stranger, traveller, pilgrim.

· Calfa

NBHL (10)

Երթալ ի հեռաւոր եւ ի տարաշխարհական ճանապարհ։ Չի՛ք ինչ հանգոյն այնմ հանգստեան, յորժամ անխիղճ մտօք ոք զայն զտարաշխարհական ճանապարհն (երկնից) երթայցէ։ Ի տարաշխարհական գերութենէ զերծեալ ապրեսջիք. (Ոսկ. ես.։)

Յայլ տարաշխարհական ճանապարհ փութայցեմք երթալ։ Թռչունքն դիւրաւ հարկանեն զտարաշխարհական ճանապարհս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. փիլիպ.։)

Սրով մաշեցեր բաբելովնական, եւ գերութեամբ տարաշխարհական. (Սկեւռ. աղ.։)

Տալով համբերութիւն ժուժկալութեան ի տարաշխարհիկ պանդխտութեանս։ Ի տարաշխարհիկ գերութենէն զերծեալ ապրիջիք։ Եւ այլք ի պարթեւական տարաշխարհիկ բարբառս նոցա պատասխանեն. (Սարկ. աղ.։ Գէ. ես.։ Լմբ. ստիպ.։)

Հանդերձ յօտարուստ տարաշխարհեայ հռիփսիմեաւ, եւ ամենայն սրբովք. (Վանակ. յուրախացիրն.։)

Այրն տարաշխարհիկ։ Մի՛ նեղեր զտարաշխարհիկս։ Իբրեւ ճանապարհորդք տարաշխարհիկք։ Տարաշխարհիկ եղաք. (Նար. խչ.։ Ճ. ՟Ա.։ Սարգ. յհ. ՟Ե։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)

ՏԱՐԱՇԽԱՐՀԻԿ մ. Օտարանալով ի բնիկ աշխարհէ. վտարանդութեամբ.

Ոմանք տարաշխարհիկ վարեալք եւ ձաղեալք։ Տարաշխարհիկ տատանեալ եւ արտածեալ. (Մագ. ՟Ա. ՟Ժ՟Դ։)

Եւ որպէս ἁπόδημος, ἁποδημητής, ξένος peregrinator, peregrinus. Նա՝ որ է ի տար աշխարհէ կամ երթեալ է ի տար աշխարհ. պանդուխտ. օտարական. վտարանդի. գաղթական.

ՏԱՐԱՇԽԱՐՀԱԿԱՆ ՏԱՐԱՇԽԱՐՀԵԱՅ ՏԱՐԱՇԽԱՐՀԻԿ. ἁποδημητικός, ξενικός peregrinus, -a, -um. Որ ինչ սեպհական եւ հեռաւոր աշխարհի, կամ երթողաց ի տար աշխարհ. պանդխտական. նժդեհական. հեռաւոր. օտար.


Տարապայման

adj.

exorbitant, excessive, unbounded, inordinate, extravagant, immoderate, enormous.

· Calfa

NBHL (1)

Մի անարժան եւ աւելի տարապայման հարկօք նեղել. (Բուզ. ՟Դ. 4։)


Տարապաշտ

adj.

heathen.

· Calfa

NBHL (2)

Իմա՛ կամ ընթերցի՛ր, Տարրապաշտ, այսինքն նիւթապաշտ. կամ պաշտօնեայ աստուծոց օտարաց.

Որդիք տարապաշտից. (Արծր. ՟Ա. 1։ եւ Գանձ.։)


Տարապատկան

adj.

unadapted, unfit, useless, unsuitable.

· Calfa

NBHL (2)

Եւ ձգեալ նետս՝ ոչ դիպեցաւ յեղջերուն. եւ աղեքսանդր ասաց. ա՛յր դու՝ տարապատկան եղեւ քեզ. (Պտմ. աղեքս.։)

Անպատկան. տթարադէպ. ըստ յն. տարաձիգ. παράτονος . վասն որոյ եւ ի հյ. լինի իմանալ, ա՛նդր քան զպատկանդարան, կամ քան զչափ աղեղնաւորութեան.


Տարապարհակ վարեմ

sv.

to oppress, to compel, to constrain, to vex, to tax unmercifully.

· Calfa

NBHL (3)

Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, ե՛րթ ընդ նմա եւ երկուս. (Մտթ. ՟Ե. 41։)

Եւ ոչ գնացի ընդ վարողին՝ տարապարհակ, մղոն կրկին. (Յիսուս որդի.։)

ՏԱՐԱՊԱՐՀԱԿ ՎԱՐԵԼ. ἁγγαρεύω angario, jubeo currere, adigo. Ի հեռաւոր եւ ի տարապարտ պահակութիւն վարել. (յն. անկարէ՛վօ. թ. անկարիայա սիւրմէք )


Տարապարտ

adj. adv.

wrong, undue, unjust, unreasonable;
unnecessary, needless, useless, vain;
—, ի —, unduly, in vain, uselessly, without reason, improperly, wrongfully;
— ամօթ, bashfulness, sheepishness;
հոգալ ի բանս —ս, to believe in idle gossip.

· Calfa

NBHL (10)

Փրկեա՛ զիս ի տարապարտ մահուանէս. (Յհ. կթ.։)

Մի՛ հոգասցին ի բանս տարապարտս. (Ել. ՟Ե. 9։)

Ի տարապարտ խորհուրդս կամ մտածութիւնս։ Տարապարտ բարկութիւն կամ աղաղակ կամ մոլորութիւն կամ փիլիսոփայութիւն. (Ագաթ.։ Յհ. իմ. երեւ.։ Շ. մտթ.։ ՃՃ.։ Սեբեր. ՟Դ։)

Իջցուք ի տարապարտ հպարտութենէ. (Եզնիկ.։)

κενός vanus ἁναίτιος, ἁνάξιος indebitus, immercus, immeritus. Որ ինչ է արտաքոյ պարտեաց եւ իւաւանց. վայրապար. անպատճառ. ընդունայն. սնոտի. անպիտան. անիրաւ. փուճ.

Սկսան անիծեալքն եւ տարապարտքն կշտամբել. (Եւս. պտմ. ՟Թ. 7։)

Տարապարտ հպարտացեալ. (Կող. ՟Բ. 18։)

Տարապարտ զրկեալ գտանէր ... Տարապարտ սողել։ Տարապարտ (այսինքն ընդ վայր) հարկանել զիս։ Մինչ տարապարտ առ իս շարժին (կիրք). (Յհ. կթ.։ Մագ. ՟Լ՟Ա։ Յիսուս որդի.։)

Զուր տարապարտ օգնիցեն ձեզ. այսինքն յանօգուտս. յն. ունայնս եւ տարապարտս. (Ես. ՟Լ. ՟Յ։)

Ո՛չ է ի զուր եւ ի տարապարտ գալուստ նորա. (Եփր. համաբ.։)


Տարապարտարօտ

adj. fig.

feeding on illusions;
feeding negligently.

· Calfa

NBHL (3)

Ո՛վ տարապարտարօտք, որք ընդվայր հարիք զխաշինս. (Զքր. ՟Ժ՟Ա. 17։)

Ո՛ հովիւ տարապարտարօտ, որ թողի զխաշինս իմ յաջ բազուկ քո, եւ քաջ ակն քո. (Մծբ. ՟Ժ. յորմէ եւ Կանոն.։)

Արածօղ զսնոտիս, որպէս դնի ի յն. ποιμαίνων τὰ μάταια.


Տարապարտուց, ի տարապարտուց

adv.

cf. Տարապարտ.

· Calfa

NBHL (5)

Տարապարտուց արկին խունկս։ Գրաւեցեր զեղբարս քո տարապարտուց։ Սպանանել զդաւիթ տարապարտուց։ Զօրս եւս գումարեցի տարապարտուց ի վերայ նոցա ջնջել զնոսա։ Զի՞ մոլորեալ ես տարապարտուց։ Ոչ տարապարտուց արարի զամենայնն՝ զոր ինչ արարի ընդ նոսա։ Որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուց.եւ այլն։

Ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց։ Մի՛ թշնամասէր լինիր մարդոյ. ի տարապարտուց։ Ի զուր տարապարտուց ի վերայ եկելոց կուտելոց. եւ այլն։

Որ մարգարէանան ձեզ տարապարտուց ստութեամբ։ Բարկացեալ էին վասն առն տարապարտուց մահուանն։ Ուխտքն եղիցին տարապարտուց. (Երեմ. ՟Ի՟Է. 15։ ՟Բ. Մակ. ՟Դ. 35։ ՟Ժ՟Դ. 28։)

ՏԱՐԱՊԱՐՏՈՒՑ կամ Ի ՏԱՐԱՊԱՐՏՈՒՑ. εἱς κενόν, κενῶς, διακενῆς, μάτην, ματαίως in vanum, vana, inaniter, frustra δωρεάν gratis εἱκῆ temere ἁκρίτως extra judicium ἁδίκως injuste. Վայրապար. ընդ վայր. ի զուր. ի նանիր. անպատճառ եւ անխորհրդաբար. յանիրաւի. փուճ տեղը, զուրի.

ՏԱՐԱՊԱՐՏՈՒՑ ա. κενός, ἅδικος vanus, injustus. Տարապեւարտ. սնոտի. ունայն. անիրաւ.


Տարասահման առնեմ

sv.

cf. Տարասահմանեմ.

· Calfa

NBHL (4)

Օտար եւ հեռի յուղղութենէ սահմանաց եւ օրինաց եւ կանոնաց.

Մի՛ տարասահման դատէք զդատաստանն աստուծոյ։ Ոչ տարասահման առնէր դատաստան, այլ ըստ եկեղեցւոյ օրինաց. (Վրք. ոսկ.։)

Մինչեւ յե՞րբ տարասահման լինիցիմք, եւ օտարոտի ի հայրենեացն մերոց։ Եթէ կամիցիս շինել զտունն զայն, ոչ ոք զնա տարասահմանել կարասցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 24։ ՟Բ. 10։)

ՏԱՐԱՍԱՀՄԱՆ ԱՌՆԵՄ., ՏԱՐԱՍԱՀՄԱՆԵՄ, եցի. ն. διορίζω extermino. Արտասահմանել. տարագիր առնել. օտարացուցանել.


Տարասահմանեմ, եցի

va.

to banish, to exile, to drive away, to remove.

· Calfa

NBHL (4)

Մինչեւ յե՞րբ տարասահման լինիցիմք, եւ օտարոտի ի հայրենեացն մերոց։ Եթէ կամիցիս շինել զտունն զայն, ոչ ոք զնա տարասահմանել կարասցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 24։ ՟Բ. 10։)

ՏԱՐԱՍԱՀՄԱՆԵԼ. Տարօրինակ կամ տիրաբար սահմանել, բացորոշել.

Իսկ եթէ ոմանց հասանելի է, եւ ոմանց ոչ, ո՞վ է՝ որ զայսն տարասահմանեաց. (Նիւս. բն. ՟Լ՟Ե։)

ՏԱՐԱՍԱՀՄԱՆ ԱՌՆԵՄ., ՏԱՐԱՍԱՀՄԱՆԵՄ. διορίζω extermino. Արտասահմանել. տարագիր առնել. օտարացուցանել.


Տարասեռ

adj.

heterogeneous.

· Calfa


Տարասեռութիւն, ութեան

s.

heterogeneity.

· Calfa


Տարասուզիմ

vn.

to be engulfed, swallowed up, precipitated, sunk to the bottom.

· Calfa


Տարաստուերք

s.

heteroscians.

· Calfa


Տարավարժ

adj.

acclimated.

· Calfa


Տարավարժեմ, եցի

va.

to acclimate, to acclimatize.

· Calfa


Տարավարժիմ, եցայ

vn.

to get accustomed to a climate or place.

· Calfa


Տարավարժութիւն, ութեան

s.

acclimation.

· Calfa


Տարատարափ

adj.

scattered about, spread here and there.

· Calfa

NBHL (2)

Այսր անդր անկեալ որպէս զտեղ տթարափոյ.

Խաշինք գայլավատնեալ՝ անկեալ կան տարատարափ. (Մանդ. ՟Ը։)


Տարատրոհեմ, եցի

va.

to disjoin, to separate, to remove.

· Calfa

NBHL (3)

Ի բաց տրոհել. ի բաց որոշել. տարամերժել.

Տարատրոհեաց ի կենաց դրախտէն զկողին պարտակից. (Նար. խչ.։)

Տարատրոհիլ ասին ի միմեանց շնչաւոր մարդն եւ անձնաւորն. (Նար. առաք.։)


Տարացոյց

cf. Յարացոյց;
cf. Օրինակ.

· Calfa

NBHL (8)

Ի տարացուցէդ հրեշտակաց եւ մարդկան։ Եղեւ մարդ՝ առնելով զինքն տարացոյց բոլոր առաքինութեան։ Ի մարդկեղէնն տարացուցաց զաստուածեղէնսն բարեպաշտութեամբ իմասցուք. (Աթ.։)

Ի բազում տարացուցաց զսակաւս մեր առաջի եդեալ. (Եպիփ. կամ Ոսկ. յեզեկ.։)

Ոչխարին տրուպն տարացուցիւ։ Ոչ այսուեւեթ նմանագրութեամբ կշռի տարացոյց տարաժանեցելոյս. (Նար. ՟Ժ՟Ե. ՟Խ՟Ե։)

Վատթարագունի իմն նմանեցուցանես տարացուցի. որ է ըստ քում աստուածխօսութեանդ եւ տարացոյց քո. (Յհ. իմ. երեւ.։)

Ամենայն տարացոյց արտաքին մարդոյս՝ ներքնումս ներգործութեան է յարացոյց. (Լմբ. պտրգ.։)

Բազում տարացոյցս օրինակաց դնէ առաջի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Որք ոչ են կարօտ գրոց վարդապետութեան եւ տարացոյց օրնակաց։ Կարօտ եմք խրատուց, եւ տարացոյց ինց օրինակացդ. (Մանդ. ՟Ժ՟Ը։)

παράδειγμα, ὐπόδειγμα exemplar, exemplum, argumentum, documentum, indicium, formula. Բացէ ի բաց ցոյց՝ իբր յայտնի կամ հեռաւոր. յարացոյց. ցուցակութիւն օրինակ. տիպար. նմանութիւն. առակ. նշանակ. յայտարար.


Տարացուցաբանութիւն, ութեան

s.

speaking metaphorically, parable, allegory, metaphor.

· Calfa

NBHL (2)

Տարացոյց բանիւ. օրինակաւ բացատրութիւն.

Նաեւ ծոցն տարացուցաբանութեամբ զառագաստի ինչ ունի նշանակ։ Որպէս արեան ասաց (ասեն) տարացուցաբանութեամբ քիրտն. (Նանայ.։ Թէոդոր. մայրագ.։)


Տարացուցական, ի, աց

adj.

allegorical.

· Calfa

NBHL (2)

Օրինական. նմանական. յայտարարական.

Տեսեալ ի ձեռա սոցա զվերագոյնսն տարացուցական տեսակսն։ Դաւիթ զթանձրութիւն հողոյ տարացուցական իմն հատանէ խրատ. (Փիլ. լին. ՟Բ. 34։ Մագ. ՟Խ։)


Տարացուցումն, ման

s.

speaking in parables.

· Calfa

NBHL (2)

Օրինակաւ ցուցումն. հաւաստիք տարացուցիւ.

Անբաւ է ասել ի հաճութիւն անհաւատիցն տարացուցումն (կամ ի տարացուցացն). (Եպիփ. յար. կամ Ոսկ. յեզեկ.։)


Տարացուցօրէն

adv.

exemplarily.

· Calfa

NBHL (1)

Տարացուցիւ իբր մատնացոյց եղեալ մարգարէն խօսի ընդ բեթղահէմ ... իսկապէս ընդ բեթղահէմի խօսի տարացուցօրէն. (Երզն. քեր.։)


Տարափ, ոյ

s.

shower, abundant rain;
— ձեան, flake of snow;
տեղ եւ — նետից, a shower of arrows;
a cloud of darts;
ծակոտեալ ի —ոյ նետից, pierced with a hundred arrow wounds.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «առատ տեղացող անձրև, ձիւն կամ ցօղ» Բ. մկ. ժ. 36. Երգ. ե. 2. Ոսկ անոմ. Սոկր. (գրուած է տարաբ Մագ. թղ. 13). պարզապէս «ցօղ» նշանակութեամբ Ատ. ժմ. 491 (նաև զհաւուցն ևս ի տարափ առաւօտուն ճռուողելն). որից տարափել «տեղալ» Գնձ. տարափանման ժմ. յն. տա-րափումն ժմ. յն. տեղատարափ Օր. լբ. 1 Ոսև. ես. և յհ. ա. 37, բ. I. Փարպ. տարա-տարափ Մանդ. էջ 80. հրատարափ Բենիկ. թանձրատարափ Ագաթ. լեռնատարափ Բե-նիկ. կայծակնատարափ Նար. յովէդ. Տօնակ. հողմատարափ Անան. եկեղ.-Հին բռ. մեկ-նում է տարաբ «խուռն ինչ» (իմա «որևէ բա-նի բազմութիւն՝ առատութիւն»)։

Տէրվ. Altarm. 94 տար և ափ բառե-ոից բարդուած. առաջինն է նոյն ընդ տեղալ, սանս. tar «հոսիլ, յորդիլ», երկրորդը՝ սանս. apa-, պրս. ❇ ab «ջուր»։ Bugge IF 1, 456 սանս. drapsa-«կաթիլ» բառի հետ։ Այս մեկնութիւնը մերժում է Հիւբշ. 497՝ նշանակութեանց տարբերութեան պատճառաւ։ Meillet, Rev. crit. 388, թրգմ. Բազմ. 1898, 120 յիշեցնելով թէ սանս. բառի նախաձալ-նը հին dh չէ (տե՛ս Wackernagel, Al-tind. Gram. 1, 242), կողմնակից և դուրս գալիս Bugge-ի։ Հիւնք. տարփ աւոմատից։

NBHL (6)

Քան զտեղ քան զտարափ թանձր եւ արագ վերուստ ի վայր թօթափէին։ Գլուխ իմ լի եղեւ ցօղով, եւ վարսք իմ տարափով (կամ ի շաղից) գիշերոյ. (՟Բ. Մակ. ՟Ժ. 36։ Երգ. ՟Ե. 2։)

Իբրու զսիր զովացուցիչ, եւ զտարափ ի տապացեալ ժամանակս. (Մագ. ՟Ի՟Դ։)

Իբրեւ զտարափս անձրեւաց տեղայր ի վերայ նորա կարկառք վիմաց. (Տօնակ.։)

Ի վերայ միմեանց յարձակիցէ զտարափսն (ձեան), ի բաց դնելով զանձրեւն ամենայն։ Գայր ի վերայ նոցա տարափս սաստիկ ձեան ... փոխէր տարափ ձեանն յանձրեւ։ Գայր ի վերայ նոցա տարափք սաստիկ ձեան. (Ոսկ. անոմ. ՟Ե։ Աբր. մամիկ.։ Սոկր.)

Անձրեւ եւ գետ եւ հողմ (յայտ առնեն) զազգի ազգի տարափս մարտին։ Այլք ի դիւաց որպէս զթանձրամած տարափ՝ այնպէս արձակեալք ի վերայ բազմութեանն. (Երզն. մտթ.։ Զենոբ.։)

ὅμβρος imber νύφας nimbus, nix, stilla. Տեղ կաթեալ յերկնից խուռն՝ խիտ առ խիտ, որպէս անձրեւ, ցօղ, եւ ձիւն.


Տարափանման

adj.

showery;
flaky.

· Calfa

NBHL (2)

Նման տարափոյ, յորդ.

Արագատես փախչելով ի տարափանմնի փորձութեանց. (Ժմ. յն.։)


Տարափառ

adj.

unglorious.

· Calfa


Տարափեմ, եալ

vn.

to rain or to snow heavily.

· Calfa

NBHL (1)

Բան քո ցօղալի՝ տարափեալ յերկրի. (Գանձ.։)


Տարափոխիկ

adj.

contagious, epidemical, infectious, catching;
— ախտ, contagion, epidemical disease, infection.

· Calfa

NBHL (1)

Յաղագս անձուաձեւ շրջմանց ժամանակացս, եւ տարափոխ յեղանակացս. (Մխ. այրիվ.։)


Տարափոխիկ լինիմ

sv.

cf. Տարափոխիմ.

· Calfa


Տարափոխիմ, եցայ

vn.

to be contagious, catching.

· Calfa

NBHL (2)

Յեղափոխիլ. տարբերիլ.

Արծաթն եւ ոսկին, եւ ամենայն՝ որոց մասունքն ոչ տարափոխին ի միմեանց ըստ էութեանն. (Նիւս. բն.։)


Տարափոխութիւն, ութեան

s.

contagion.

· Calfa

NBHL (1)

Տրամադրութիւնք են տարափոխութիւնք, եւ ոչ ի վերայ հաստատութեան, այլ՝ փոփոխման. (Երզն. քեր.։)


Տարափումն, ման

s.

heavy fall of rain.

· Calfa

NBHL (2)

Տեղալն որպէս զտարափ. տեղատարափ.

Որպէս աստիճանք եւ սանդուղք առ երկնաւոր վերելումնն՝ քարանցն տարափմունքն քեզ երեն. (Ժմ. յն.։)


Տարբաղմատ

adj. gr. casual.

· Calfa

NBHL (3)

Տարբաղմատք են, որ գոյութիւն եւ ոճ յայտնեն. քան. քանզի. վասն զի։

Տարբաղմատն ընդդէմ է բաղմատին. (Երզն. քեր.։)

παρασυντακτικός continuo connectens. Ազգ պատճառական շաղկապի՝ հթարկադրեալ կամ յարակցեալ բազմատի իբր թէականի. որ ըստ յն. յարբաղկացական, յաւելուածով իրիք մասնական իլ բաղկացական. զոր օրինակ բաղմատք են, զի քան, թէ. եւ տարբաղմատք, քանզի, վասն զի, որպէս թէ, քան թէ։


Տարբեղուն

adj.

bastard.

· Calfa

NBHL (1)

Ըստ Հին բռ. Օտարասերմ, խորթ։


Տարբեր, ից, աց

adj. s.

different, unlike, various, diverse, dissimilar, sundry;
—ք, difference.

· Calfa

NBHL (4)

Տարբե՛ր է սոկրատէս ի պղատոնէ այլութեամբ։ Տարբեր են տեսակաւ ի միմեանց։ Տարբեր է սեռն։ Ստորոգին տարբերքն։ Տարբերացն են ինչ՝ որ այլայլակ առնեն, եւ են որք այլ. (Պորփ.)

Ոչ ըստ միոյ միայն, յեղանակի, այլ ըստ բազմաց եւ ըստ տարբերից. (Նիւս. բն.։)

Ի տարբերս թուոց, եւ ի բովանդակութիւն ժամանակաց. (Արծր. ՟Ա. 1։)

διάφερος, διαφέρων, -ροῦσα, -ρον differens, diversus. Որպէս թէ ի տար բերեալ, հեռացեալ խտրոցաւ. այսինքն Զանազանեալ. որոշեալ յայլմէ.


Տարբերական, ի, աց

adj.

differential;
agitated, vacillating.

· Calfa

NBHL (5)

Տարբեր. զանզանեալ. աննման. անհամեմատ.

Տառ տարբերական տողիւ ձեւացեալ. (Նար. կուս.։)

Տարբերական փոփոխմամբ յայլեւայլ տեսակս զանազանեալ։ Զբոլոր պատահումն տարբերական պատահական. (Անան. եկեղ.։ Մագ. ՟Լ՟Գ։ (զորս մարթ է ձգել եւ ի յաջորդ նշ։))

ՏԱՐԲԵՐԱԿԱՆ. Տարաբերեալ. այսր անդր բերեալ. յուզեալ. տատանեալ.

Զօրանայ ընդդէմ տարբերական խորհրդոց։ Ազատեսցին միտք ի տարբերական կրից։ Մէգ տարբերական։ Տարբերական զօրութիւն (խաչի որպէս տապանի) յայտնեալ փրկութիւն աշխարհի. (Անան. զղջ.։ Շ. թղթ.։ Բենիկ.։ Գանձ.։)


Տարբերապէս

adv.

differently.

· Calfa

NBHL (1)

Իւրաքանչիւրովք անուանցն զանազանութեամբք տարբերապէս նշանակէ. (Կիւրղ. գանձ.։)


Տարբերեմ, եցի

va. vn.

to difference, to diversify, to distinguish, to vary, to change;
cf. Տարբերիմ.

· Calfa

NBHL (7)

Որ շունչ բոլոր զգայնոց շնորհէ, հոտոտելեօքն ոչ տարբերէ (ի մահուն իւրում). (Շ. խոստով.։)

Տարբերէ՛ ունակութիւն ի տրամադրութենէ վասն տեւողագոյն եւ յոգնամանակագոյնն գոլ։ Տարբերի եւ քար ի քարէ զօրութեամբ իւիք. (Արիստ. որակ.։ Նիւս. բն.։)

Ջուր հուր որպէս հեռի ունին զգոյացութեանն եւ զորակութեանն բան, այսպէս եւ տարբերեալ տայցեն զներգործութիւնն. (Կիւրղ. գանձ.։)

Հասարակաբար տարբերիլ այլ այլոյ ասի այլութեամբ զանազանեալ. եւ յատկապէս տարբերել այլ այլոյ ասի, յորժամ անանջատելի պատահմամբ այլ այլոյն տարբերիցէ. (Պորփ.։)

ՏԱՐԲԵՐԻԼ. տատանիլ.

Շրջօղ միայնակեաց՝ խռիւ անապատի. սակաւ ինչ զտեղի ունի, եւ դարձեալ տարբերի։ Միշտ ի յուզմանիէ մեղացն ալեաց տարբերիմք։ Սահեալք նշդեհութեամբ, եւ ի մէջ այլալեզու ազանց տարբերեալք. (Նեղոս.։ Լմբ. պտրգ. Շ. ընդհանր.։)

ՏԱՐԲԵՐԵԼ. διακρίνω discerno. Որոշել, զանազանել. խտրել.


Տարբերիմ, եցայ

vn.

to differ, to be unlike or different, to stand out, to be distinguished;
to be agitated, to flutter, to waver, to turn on all sides.

· Calfa


Տարբերութիւն, ութեան

s. ast.

difference;
dissimilitude, diversity, variety, distinction, disparity;
shade;
agitation, inconstancy, wavering;
course;
վերելական —, ascensional difference.

· Calfa

NBHL (10)

Յաղագս մեծագունի եւ փոքու զանազանիցիմք (ըստ կարծեաց), առ ի չափելն հասանելով՝ վաղվաղակի դադարեսցուք ի տարբերութենէն. (Պղատ. եւթիփռոն.։)

Պահելով եւ յետ միութեան անշփոթ զտարբերութիւն բնութեանցն յատկութեանց. (Լմբ. պտրգ.։)

Շարժական է բնութեամբ մարդ, վեցիւք տարբերութեամբ. (Վրդն. երգ.։)

Ոչ մարմին է աստուած։ եւ ոչ զոր ի մարմինսն են՝ ունի տարբերութիւն։ Զի կատարեալ եւ աստուածութիւն, ի տարբերութիւն իրաց եւ անդամոց ոչ անկանի՝ ի մարմին եւ յանմարմին. (Կիւրղ. գանձ.։ Աթ. ՟Բ։)

Կամ ըստ տեսակի տարբերութեամբք ունելով. (Մեկն. ղեւտ.։)

Սեռ, կենդանին. տեսակ, մարդ. եւ տարբերութիւն, բանական։ Տարբերութիւն է, որ մեկնելն բնաւորեալ է զընդ նոյն սեռիւ։ Եղիցինզ տեսակարարուք տարբերութիւնք, որք ա՛յլ տեսակ առնեն. (Պորփ.։)

ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆ. Տարբերութիւն. տատանումն. յածումն, յուզումն. ծփումն. ալէկոծութիւն, այլափոխութիւն.

Արանեկել զբազմանց բազմապատիր տարբերութեամբ։ Յորձանօք մեղաց, մանաւանդ տարբերութեամբ կենացս։ Մխիթարի տարբերութիւնս ի նաւահանգիստն անմատոյց։ Կեցո՛ զիս, այսինքն ի տարբերութենէ չարին։ Հեռացեալ յամենայն զգալի տարբերութենէ զբօսանաց։ Յետ բազմածուփ տարբերութեանն ի խռովութեան ժամանակիս. (Մագ. ՟Լ՟Թ։ Շ. բարձր.։ Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։ Ճ. ՟Ա.։ Պտմ. ժող.։)

Ժողովեալ ամաց շրջաբերութեանց լուսնին, եւ արեգական տարբերութիւն հաւաքեալ ժողովին. որ լինի մի շրջանն շլբ. (Զքր. կթ.։)

διαφορά differentia. Տարբեր գոլն, եւ տարբերիչ բանն. զանազանութիւն, որոշումն. խտիր. աննմանութիւն.


Տարգալ, ի

s.

table-spoon;
cf. Դրգալ.

· Calfa

NBHL (2)

Տարգալ ունել ոսկի, եւ պատառաքաղ. (Խոր. ՟Բ. 44։)

Դգալն տարգալ է, եւ սըկղոցն սողոց է՝ ի փոխել զլծորդսն եւ զքմակիցսն. (Մագ. քեր.։)


Տարեգիր, գրոց

s.

annalist;
—ք, annals.

· Calfa


Տարեգլուխ, գլխոյ

s.

new year, new year's day;
cf. Կաղանդ.

· Calfa

NBHL (1)

Գլուխ տարւոյ. կաղանդ։ (Տօմար.։)


Տարեգրութիւն, ութեան

s.

annals.

· Calfa


Տարեդարձ, ի

s.

anniversary;
— ծննդոց, birthday;
կատարել զ— ծննդոց, յաղթութեան, to keep the anniversary of a birth;
to commemorate a victory.

· Calfa


Տարելից

s.

end of the year.

· Calfa


Տարեկան

adj. s.

yearly, annual, anniversary, once a year;
year;
solemnity, feast, festival;
etesian or trade-winds;
օր —ի or —աց, anniversary, — day;
կարգեցին ամ յամէ զօրն զայն տօն —աց, it was ordered that this day be annually commemorated;
ոչ գոյր երթեւեկ տօնից —աց նորա, no one frequented his festivals any longer;
յաւուր նշանաւորի —աց, on the festival day.

· Calfa

NBHL (8)

Տօնս տարեկանս փրկչին փայլման կատարեն. (Նար. կուս.։)

Տրդատ դիմեաց տարեկան չուարարութեամբ. (Խոր. ՟Բ. 84։)

Մարիամ յորժամ եղեւ տարեկան, արար յովակիմ ընդունելութիւն մեծ. (Ճ. ՟Բ.։)

Երթայի յերուսաղէմ ըստ ամենայնզ տարեկանի։ Տարւոջէ ի տարի՝ ի գլուխ տարեկանի։ Ի տարեկանս բարեկենդանութեան։ Տարեկան հատուցման։ Տարեկան տեառն ընդունելի։ Ի տարեկանս ձեր ոչ հոտոտեցայց։ Արարին զօրն զայն տարեկան մեծ։ Յաւուրս տարեկանի, եւ յաւուրս տօնի ան։ Կարգեցին ամ յարմէ զօրն զայն տօն տարեկանաց։ Յամենայն տօնս տարեկանաց։ Երթեւեկ տօնից տարեկանաց։ Յաւուր նշանաւորի տարեկանաց մերոց.եւ այլն։

Առանց ամաց՝ տարեաց տարեկանաց ոչինչ մարթ է իմանալ։ Զայնչափ բոլորեալ թիւս տարեաց տարեկանաց անցեր զաւ. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։ Կոչ. ՟Ա։)

ոմանք (ի հողմոց շնչեն) յամարայնի, որ տարեկան կոչին, խառնուրդ ունելով յարքայականացն եւ ի զեփիւռիցն. (Արիստ.։)

ἑνιαύσιος anniculus, unius anni. (վր. տարի՛գի, ամիկ, գառն տարեւոր) Տարեւոր. տարւրոյ միոյ. որ ինչ լինի ըստ տարւոյ. միամեայ. տարւան.

ՏԱՐԵԿԱՆ. գ. ἑνιαυτός anus. Տարի. ամ, տարեգլուխ. գլխաւոր օր ի տարւոջն. տօն երեւելի ամ ըստ ամէ. (եբր. զանա. որ եւ զէնէ)


Տարեմուտ

cf. Տարեգլուխ.

· Calfa

NBHL (4)

Մուտ նորոյ տարւոյ. տարեգլուխ. կաղանդ.

Յամսեանն սեպտեմբերի մինն՝ յաւուր տարեմտի (ըստ յունաց). (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Տարեմուտն (հայոց՝ շարժականն) ի սրբումն հանդիպիւր պասեքին օր. (Կաղանկտ.։)

Յաղագս տարեմտին՝ ի վանական վարդապետէ։ Ամսամուտ, տարեմուտ, շաբաթամուտ։ Զանազան է եւ մուտ տարեմտից։ Եբրոյեցւոց եւ մակեդոնացւոց տարեմուտն ի միասին է. (եւ այլն. Վանակ. որպէս եւ Վրդն. սղ.։ Տօմար.։)


Definitions containing the research տ : 10000 results

Թագաւորական, ի, աց

adj. s.

royal, regal;
royalist;
— ճանապարհ, the king's highway, main road, the highway;
թագաւորական օձ՝ թագաւորական իժ, cf. Արքայիկ՞՞՞օձ.

· Calfa

NBHL (7)

Տանջես զմեղուցեալն դատաւորական սրտմտութեամբ, եւ յանձանձես զնա թագաւորական սիրով։ Թագաւորական իրք են առաքինութիւն, եւ առաքինութեան ծնունդք. (Փիլ.։)

Արիագոյն (այսինքն լաւագոյն) ասես լինել զքաղաքն ի թագաւորական քաղաքավարութեան. (Պղատ. օրին. ՟Դ։)

ԶԱստուծոյ կամ զԵրրորդութենէ ասի որպէս ամենաթագաւոր, ամենիշխան, կամ իբր գերարքայական.

Զսկզբնականի եւ թագաւորականի երրորդութեան զաստուածութիւնն։ Սրբոյ եւ թագաւորականի տեսութիւն երրորդութեան. (Ածաբ. կիպր. եւ Ածաբ. կարկտ.։)

Առաջինն, եւ ամենայն առաքինութեանն թագաւորականն, որ է խոհեմութիւնն. (Պղատ. օրին. ՟Գ։)

Թոյնս շնչէ վաշխն չարագոյն քան զթագաւորական իժն. (Եփր. աւետար.։)

ԹԱԳԱՒՈՐԱԿԱՆ ՕՁ, կամ ԻԺ. cf. ԱՐՔԱՅԻԿ. ըստ յն. վասիլի՛սգօս βασιλίσκος regulus


Թագաւորականութիւն, ութեան

s.

royalism.

· Calfa

NBHL (1)

(Արծուին ի հրեշտակս նշանակէ) զթագաւորականութիւնն եւ զբարձրաբերձութիւնն. (Դիոն. երկն. եւ Շ. հրեշտ.։)


Թագաւորակերպ

adj.

king-like, like a king, regal, royal.

· Calfa

NBHL (1)

Թագաւորակերպ պատանի։ Թագաւորակերպ հանդերձ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Թագաւորակից, կցի, կցաց

cf. Թագակից;
— լինիմ, cf. Թագաւորակցիմ.

· Calfa

NBHL (3)

Գահակից. թագակից. ի միասին թագաւորեալ. եւ Հաղորդ թագաւորական պատուոյ.

Թագաւորակից լինել Քրիստոսի. (Երզն. մտթ.։)

(Աբգար) թագաւորակից Քրիստոսի ըստ մարմնոյ. այսինքն թագաւորեալ առ ժամանակօք ծննդեան փրկչին. (Հ. դեկտ։)


Թագաւորակցիմ

vn.

to reign together;
to reign contemporarily.

· Calfa

NBHL (1)

Խառնեցաւ արիւն նորա ընդ արեանն Քրիստոսի՝ առհաւատչեայ յաւիտենական թագաւորակցելոյն ընդ նմին. (Հ. կիլիկ.։)


Թագաւորապէս

adv.

cf. Թագաւորաբար.

· Calfa


Թագաւորեմ, եցի

vn.

to be crowned;
to reign.

· Calfa

NBHL (6)

Արշակ թագաւորէ հայոց։ Զայսու ժամանակօք լինի թագաւորեալ հռոմայեցւոց Տրայիանոս։ Արտաքոյ ցեղի նորա թագաւորեցելոյ. (Խոր.։)

Խաչակցեալք ընդ Քրիստոսի, եւ ընդ նմին թագաւորեալք. (Շար.։)

Թագաւորեալքն յԱստուծոյ՝ նահատակին. (Ժմ.։)

Եւ ընդէ՞ր նստիցի ծառայ քո ի թագաւորեալ քաղաքի ընդ քեզ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Է. 5։)

Ի թագաւորեալ քաղաքն (ի Կոստանդինուպոլիս). (Խոր. ՟Գ. 20։)

ԹԱԳԱՒՈՐԵԱԼ ՔԱՂԱՔ. βασιλευομένη, βασιλεύουσα regia, dominatrix ըստ յն. ոճոյ, իբր Թագաւորանիստ, թագաւորական. դշխոյ այլոց քաղաքաց.


Թագաւորութիւն, ութեան

s.

reign, empire;
royalty, crown;
kingdom;
միջոց պարապոյ թագաւորութեան, interregnum;
թագաւորութիւն կամ թագաւորութիւնք, The Book of Kings.

· Calfa

NBHL (5)

βασιλεία regnum Թագաւորն գոլ. թագաւորելն. արքայութիւն. թագաւորական իշխանութիւն, եւ երկիր տէրութեան.

Եւ եղեւ սկիզբն թագաւորութեան նորա Բաբելովն։ Ի թագաւորութեանն ամարփաղայ արքայի Սէնարայ։ Ածեր ի վերայ իմ եւ ի վերայ թագաւորութեան իմոյ մեղս մեծամեծս։ Թագաւորութիւնք երկրի օրհնեցէ՛ք զԱստուած.եւ այլն։

Առնոյր մուրթքէ զթագաւորութիւնն յԱրտաշիսէ. իմա՛, յաջորդել՝ որպէս փոխանորդել, փոխարքայ լինել։

Սկսեալ ի թագաւորութենէն Աղեքսանդրի մինչեւ ցթագաւորութիւնն Տրդատայ. (Խոր. ՟Բ. 1։)

Զթագաւորութեանցն այնոցիկ օգնականութիւնս կոչէ գետս. (Մխ. երեմ.։)


Թագեմ, եցի

vn.

to make king, to crown.

· Calfa

NBHL (1)

Սա թագեաց զլոդարիոս ինքնակալ։ Օրհնէ եւ թագէ։ Նահատակեալ թագեցան մարտիրոսութեան. (Մարթին.։)


Թագընկալութիւն, ութեան

s.

coronation.

· Calfa

NBHL (1)

Ճոխաբար պսակի թագընկալութեամբ (պարոյր)։ Վաղարշակ զԲագրատ՝ թագադիր թագընկալութեան իւրոյ գոլ հաստատէր. (Յհ. կթ.։)


Թագընկէց

adj.

that refuses a crown;
— առնել, to dethrone.

· Calfa

NBHL (2)

Թագընկէցք առաւել՝ քան թէ թագառուք լինելով. (Յհ. իմ. ատ.։)

Եւ թագընկէց զիս արարին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Թագուհի, հւոյ, հեաց

s. fig.

Queen;
church;
moon.

· Calfa

NBHL (5)

ԹԱԳՈՒՀԻ βασίλισσα regina գրի եւ ԹԱԳՈՒՐՀԻ. Կին թագաւոր. եւ Կին կամ մայր, եւս եւ քոյր թագաւորի. դշխոյ. բամբիշն. տիկնաց տիկին. աշխարհատիկին.

Սապէս եւ թագուհեացն յառագաստին մարգարիտ (ճապաղել). (Խոր. ՟Բ. 47։)

Զաստուածասէր թագուհիսդ. որ էին քորք Թէոդոսի փոքու. (Պրպմ. ՟Լ՟Զ։)

Փափաքմամբ թագուհւոյն փայտ կենաց յայտնեցաւ. (Շար.։) Իսկ վասն Տիրամօրն թագուհւոյ երկնի եւ երկրի առաւել ասի Արքայուհի, Տիրուհի, Դշխոյ, եւ այլն։

Երբեմն զլուսին թագուհի անուանէին, եւ զարեգակն՝ թագաւոր. վասն այնր եւ զաստեղս՝ զօրս. (Մխ. երեմ.։)


Թագուհութիւն, ութեան

s.

dignity of queen.

· Calfa

NBHL (2)

ԹԱԳՈՒՀՈՒԹԻՒՆ կամ ԹԱԳՈՒՀՒՈՅՈՒԹԻՒՆ. Իբր թագուհիութիւն. Թագուհի գոլն. դշխոյութիւն. տիկնութիւն.

Խորհէին առնուլ ի պատիւ տանն հռովմայեցւոց ի թագուհութիւն տիեզերապետութեան. (Խոր. պտմ. հռիփս.։)


Թազեմ, եցի

vn.

to run.

· Calfa

NBHL (1)

ռմկ. վազել. այսինքն Ընթանալ, արշաւել. պ. թազիտէն (ուստի թազի, թէզ, եւ այլն).


Թաթահերձ

adj.

eloven-footed, cloven-hoofed, fissiped.

· Calfa

NBHL (1)

διχηλοῦν, διχηλεύων ὀπλῆς diffisam habens ungulam Մակդիր չորքոտանեաց, որոց թաթքն յերկուս են հերձեալ ի բնէ. տոտիկը ճեղք, ոտքը ճղքած. որպէս արջառ, ոչխար, խոզ, եւ այլն. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 3. եւ 7։ Օր. ՟Ժ՟Դ. 6 = 8։) cf. ԿՃՂԱԿԱԲԱՇԽ։


Թաթաղեմ, եցի

va.

to fill to the brim, to load;
cf. Թաթաւեմ.

· Calfa

NBHL (1)

Դալար ոստիւք թաթաղեաց զկողս նորա. այսինքն արեամբ շաղախեաց. (Վրք. հց. ձ։)


Թաթիռ, թռոյ

cf. Թաթառ.

· Calfa

NBHL (2)

ԹԱԹԱՌ. Լաւ եւս՝ Թա՛թ առն, ըստ գրոց, ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 4։ կամ ԹԱԹԻՌ, թռոյ, ով. որ կարծի նշանակել զվայրիջեալ թաթաձեւ կնճիթ ամպոյ՝

ի բանն (Սարգսի. յկ. ՟Ժ՟Ա։) Ահա ամպ փոքրիկ ի վերայ ծովուն, եւ հանէ իբր թաթռով իմն ջուր ի ծովէն. (ռմկ. խօրթումով) բայց գուցէ գրելի էր Թաթով իմն, որ միաբանի ընդ պատմութեան գրոց։ Իսկ ռմկ. թաթաւ ՝ է Անձրեւ։


Թաթաւեմ, եցի

va.

to plunge, to immerse, to soak, to steep, to drench, to imbue.

· Calfa

NBHL (7)

ԹԱԹԱՒԵՄ βάπτω tingo, mergo μολύνω polluo, inqino εἱσκυκλέω voluto φυράω misceo, subigo περιβάλλω afficio որ եւ ԹԱԹԱՂԵՄ, ԹԱԹԱԽԵՄ. գրի եւ ԹԱՒԹԱՒԵԼ, եւ ԹԱՒԹԱՒՓԵԼ. Թանալ եւ ներկանել իբր ի խորս թաղմամբ. մխել եւ ընկղմել. շաղախել. զանգանել. խառնել. թաւալել. եւ այլն. թաթղել, թաթախել, մալակոնել, պըլըշտկել եբր. թաաապալ, թինէք եւ այլն.

Թաթաւեցին զպատմուճանն յարեանն։ Պղծեցան թաթաւեցան յարեան մեռելոտւոյ։ Մշտիկ զոպայի թաթաւեալ յարեան։ Ձագք նորա արեամբ թաթաւին. (եւ այլն. Ծն. ՟Լ՟Է. 1։ Ես. ՟Կ՟Գ. 3։ Ողբ. ՟Դ. 13։ Ել. ՟Ժ՟Բ. 22։ Եզեկ. ՟Ժ՟Զ. 6. եւ 22։ Յոբ. ՟Լ՟Թ. 30։)

Որ կամիցին մխել ի բանս մատենիցդ այդրէն ի դոյն թաթաւել. (՟Բ. Մակ. ՟Բ. 26։)

Յամենայն անասնական ցանկութիւնս թաթաւիլ. (Բրս. մկրտ.։)

Թաթաւիմ տղմով, թաւալիմ ի մեղս. (Ժմ.։)

Թաթաւել ընդ սնոտի փառս. (Փարպ.։)

Ծանրացեալ եմք, եւ աստէն թաթաւիմք, քանզի ոչ կամիմք մերկանալ։ Զի՞ եւս իբրեւ կենդանիք աստէն յաշխարհի ընդ սոյն թաթաւիք. (Եփր. ՟բ. կոր. եւ Եփր. կողոս.։)


Թաթաւուչ

cf. Թաթաւուն.

· Calfa

NBHL (1)

Որ սիրելեօքն լինին թաթակուչք յաշխարհիս։ Թաթաւուչ համբակօք (այսինքն զաւակօք), կամ երամովք, կամ ընչիւք. (Պիտ.։)


Թաթաւուն

adj.

full, very full;
running over, full to the brim;
furnished;
endowed;
adorned.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ է եթեր. օդք տարածք եւ թաթաւաւունք, տեսիլ սուրբ յստակ, լի հողմօք բազմութեան. (Պիտառ.։)


Թաթեմ, եցի

va.

to supplant, to trip up;
to insnare, to dupe, to deceive.

· Calfa

NBHL (3)

Յիրաւի կոչեցաւ անուն նորա Յակովբ, զի թաթեաց զիս այս ահա երկիցս անգամ։ Թաթող ախտիցն Յակովբ։ Թաթեցելոյ ախտին եւ ընկճեցելոյ՝ անկցի հեծեալն յետս կոյս։ Թաթել եւ կարթել եւ հերքել, այլ ոչ թաթիլ եւ կարթիլ եւ հերքիլ. եւ այլն. (Փիլ.։)

Յակոբ զգարշապարէ եղբօր իւրոյ թաթէր. (Բառ. ստեփ. լեհ.։)

πτερνίζω calcepeto, supplanto, insidefior, decipio Խաբել. դաւել. թաթիւ ոտից կարթել. հարկանել զգարշապարս.


Թաթպան, աց

s.

glove;
cf. Ձեռնոց.

· Calfa

NBHL (1)

Ի ձեռս իւր ագիցէ թաթպանս եւ քահանայապետական մատանին ի վերայ ... արկցէ զթաթպանսն իւր ի ձեռս իւր. (Մաշտ. ջահկ.։)


Թալանամ, ացայ

vn.

cf. Թալամ.

· Calfa

NBHL (5)

Փառաւորեցաւ ի լերին անդ, եւ թալացան անկան աշակերտքն յահէն. (Ոսկ. ես.։)

Մինչչեւ կատարելապէս թմբրիլ եւ թալանալ (կամ թալալ) եւ ընկղմիլ, ի զկնի այնր ի միւս եւս գինարբուս պատրաստին. (Փիլ. տեսական.։)

Վաստակեալ լքեալ թալացեալ. (Յհ. կթ.։)

Որ ծարաւի է ... թալանայ, եւ այսր անդր տատանի. (Լմբ. սղ.։)

Քուն զթալանալն ասէ ի տեսլենէն, զոր օրինակ աչք ի բազում լուսոյ այլայլին. (Տօնակ.։)


Թալկամ

vn.

to abhor, to detest.

· Calfa

NBHL (1)

Յորմէ չէ՛ արժան գարշել, անտի միանգամայն զերեսս դարձուցեալ թալկաս. յն. լոկ, բացադառնաս. (Ոսկ. մ. ՟Բ. 12։)


Թալկանամ, ացայ

vn.

to fall into a fainting fit, to faint, to swoon, to fall in a swoon;
to feel giddy, dizzy, to have a swimming in the head.

· Calfa

NBHL (5)

Հովանի թռչնոյ՝ պատանւոյն թալկացելոյ. (Խոր. ՟Բ. 7։)

Թալկանային վատքն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Թալկացեալք էին (յերեսաց վշտաց). (Շ. յկ. ՟Կ՟Ա։)

Եթէ բանիւք յասելն թալկանայ մարգարէն, ո՞րչափ չար իցէ տեսանել զսպանեալսն. (Մխ. երեմ. (գրածն, հալկանայ. որպէս թէ հալիլ մաշիլ)։)

ὁλιγοψυχέω sum animo pusillo Թալուկ կրել. թալանալ յոյժ. թուլանալ իսպառ. նուաղիլ, լքանիլ. կթոտիլ. վհատիլ. մարիլ, մարմրիլ, սիրտը անցնիլ կամ կոտրիլ.


Թալկացումն, ման

s.

swoon, fainting, lipothymy.

· Calfa

NBHL (2)

Թալկանալն, թալթալ խաղալն. որպէս յն. ἁποπληξία վերնոտութիւն. սարա.

Զախտ գլխոյն, եւ զցաւս ոտին, եւ կամ զթալկացումն յանկարծակի. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։)


Թալկացուցիչ, չի, չաց

adj.

that causes fainting.

· Calfa

NBHL (1)

Որ տայ թալկանալ կամ թալթալ խաղալ.


Թախանձանք

s. adv.

cf. Թախանձ;
թախանձանօք, humbly, in a suppliant manner, earnestly, urgently.

· Calfa

NBHL (6)

cf. ԹԱԽԱՆՁ. ըստ ՟Ա. նշ.

Ի մշտադատս հեծութեանց՝ ձանձրացուցիչս թախանձանաց. (Նար. ՟Հ։)

Եթէ զպատուիրանս իմ պահեսջիք, մնասջիք ի սէր իմ. եւ ե՛ւս թախանձանօք, որպէս ես ասէ զպատուիրանս հօր իմոյ պահեցի, եւ մնամ ի սէր նորա. (Բրս. հց. (իբր առաւել ժտութեամբ, որպէս զօրագոյն կամ ազգողագոյն եւ շարժիչ բանիւ)։)

Եւ ըստ ՟Բ. նշ.

Ի բազում թախանծանաց սրտի իմոյ։ Յամառեալ պնդին ի սուգ տրտմութեան ... անհնարին թախանձանօք. (Մանդ. ՟Ժ՟Է. ՟Ի՟Գ։)

Բազում կսկիծ լալոյ, եւ աղէտ թախանձանաց եղեւ. (Ուռհ.։)


Թախանձելի, լւոյ, լեաց

adj.

troublesome, importunate, annoying, tedious, tiresome, disgusting.

· Calfa

NBHL (4)

Մի՛ այսուհետեւ դժուարեսջիք, եթէ թախանձելիք ինչ իցեն բանքդ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Առաջինն սէր հաստատեցաւ ընդ ձեզ եւ ընդ թագաւորն իմովս թախանձելի միջնորդութեամբ. (Լմբ. պտրգ.։)

Թախանձելի մտածութեամբ, եւ մրրկեալ խորհրդովք զմտաւ ածի. (Մագ. ՟Ի՟Ը։)

Իբր Ձանձրացուցիչ, եւ տաղտուկ. ἑπαχθής molestus


Թախանձեմ, եցի

va.

to solicit earnestly, to importune, to entreat with earnestness;
to molest, to annoy, to vex, to torment, to cease not from entreating, or causing annoyance.

· Calfa

NBHL (13)

ἑνοχλέω turbo, molestus sum, perturbo, molestiam creo ὐπωπιάζω sugillo Նեղել եւ աշխատ առնել՝ ժտելով. ստիպել. ձանձրացուցանել.

Պատմեաց նմա, քանզի թախանձեաց զնա. (Դտ. ՟Ժ՟Դ. 17։)

Կամ թէ թախանձիցէ՞ ոք զքեզ, զի տացես պատասխանի. (Յոբ. ՟Ժ՟Զ. 3։)

Պա՛րտ է անամօթ զողորմութիւնն Աստուծոյ թախանձել. (Կլիմաք.։)

Տէրն քո ընդ այն ցասնու, յորժամ ոչ ստէպ թախանձիցես. եւ դու իշխես ցասնուլ՝ յորժամ թախանձիցիս. (Ոսկ. ես.։)

Ի թախանձելոյ կանանցն կատարէ զկամս արքայի. (Խոր. ՟Բ. 23։)

Զանսահմանելիդ միշտ թախանձեսցէ. (Նար. ՟Ծ՟Դ։)

Թախանձել զվրէժխնդրութիւն, կամ զկատարումն. եւ այլն։ Թախանձէ Աստուծոյ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Նեղիլ. կարօտիլ. եւ Թախծել.

Ոչ ինչ կարի իմիք թախանձիցիս. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ը.) յն. կարօտիցիս. այսինքն նեղեսցիս կարօտութեամբ։

Թախանձեալ եւ մորմոքեալ սրտիւ. (Զքր. կթ.։)

Այն ինչ արդեօք՝ որ թախանձեսցի ի սոցունց՝ արտաքս ելանել կամ ի ներքս մտանել. (Պղատ. տիմ.։)

Կամ Անցանել ըստ չափն. յանցանել. πλημμελέω incomposite ago, pecco


Թախանձեցուցանեմ, ուցի

va.

cf. Թախանձեմ.

· Calfa

NBHL (2)

Թախանձեցոյց զնա եւ պարտասեցոյց զնա մինչեւ ցմահ. (Դտ. ՟Ժ՟Զ. 16։)

Թախանձեցուցանէր զնա՝ տեսանել զմիմեանս, եւ առնել սէր եղբայրական. (Կաղանկտ.։)


Թախանձութիւն, ութեան

s.

cf. Թախանձանք.

· Calfa

NBHL (7)

ὅχλος perturbatio, molestia, moles, tumultus ἁηδές injucundum որ եւ Թախանձ. թախանձանք, Ստիպումն ձեռնարկութեամբ. եւ յոյզ բանից. նեղը խօթելը, մտնալը. զօռ.

Ոչ մի ոք ի սահմանացդ ընդ թախանձութեան մեղադրանօք անկանի։ Կրթեա՛ զքեզ կոչեցելովն առ ի բազմաց թախանձութիւն. (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ ստորոգ.։)

Կամ Նեղութիւն. անձկութիւն. տաղտկութիւն. դժկամակութիւն.

Ժուժկալութեամբն (խնդրօղ երից նկանակաց՝) յաղթեաց թախանձանացն ... Որ ոչ թախանձութեամբ զգածի (Աստուած), եւ ո՛չ քնոյ ծառայէ. (Սեբեր. ՟Թ։)

Զբազում թախանձութիւնն, եւ զյետոյ բնաւորեալն ... որ են խռովեցուցիչք։ Վասն առ մարմնոցն թախանձութեան տեսանել լինելով։ Եթէ հանդերձեալ են ծիծաղել զինեւ, ոչ իցէ ինչ թախանձութիւն՝ խաղալով եւ ծիծաղելով շրջել ի հանդիսարանի. (Պղատ. տիմ. եւ Պղատ. եւթիփռոն.։)

Իսկ որ գրի ի Վարս ոսկ. ըստ հին ձեռ.

Գիտելով քո զբազում թախծութիւնս իմ.


Թախանձումն, ման

s.

cf. Թախանձանք.

· Calfa

NBHL (2)

Թախանձելն. ժտելն. ժտութիւն.

Ամենագորով թախանձմամբ ընդ եղծման ջրողողն զազրագործաց կրկին վշտացար. (Նար. կ.։)


Թախծագին

adj. adv. sorrowful, mournful;
sorrowfuily, mournfully.

· Calfa

NBHL (1)

Տխուր. տխրական. ցաւագին.


Թախծադէմ

adj.

of a mournful countenance, melancholy, sorrowful, sad.

· Calfa

NBHL (2)

Թախծեալ դիմօք. տխուր երեսօք.

Ամենայն ինչ սգազգեստ եւ թախծադէմ երեւի (յելս աշնայնոյ). (Պիտ.։)


Թախծալի

adj.

full of sadness, of hitter grief, very sad, painful, bitter;
— առնել զոք, to afflict, to sadden, to cast down.

· Calfa

NBHL (3)

ԹԱԽԾԱԼԻ ԹԱԽԾԱԼԻՑ. Լի կամ լցեալ թախծութեամբ. տխուր. տխրական.

Թախծալի եւ տրտմականն (կիրք) ի նինուէացւոցն ի մարգարէն շրջեցաւ. (Փիլ. յովն.։)

Կացեալ ի վերայ ծնկաց իւրոց՝ թախծալից զղջմամբ, եւ արտասուօք դնէր աղերս ամենահաստիչ փրկչին. (Կաղանկտ.։)


Թախծական, ի, աց

adj.

sorrowful, grievous, melancholy.

· Calfa

NBHL (3)

Տխրական, տրտմական.

Եւ այս են պատկանեալ թախծականացն կերպագրութիւնք. (Նար. ՟Ի՟Զ։)

Րոտեա՛ զերկունըս թախծական. (Շ. թղթ.։ Շ. ոտ.։)


Թախծանք

s.

cf. Թախծութիւն.

· Calfa

NBHL (3)

Ընչից կորստեամբ ի բախձանս զմեզ արկանելով. (Ոսկ. անոմ. ՟Դ։)

Տրտում թախծանօք անցեալ գնացի. (Յհ. կթ.։)

Կողկողագին թախծանօք հոգւոյ։ Ողորմագին թախծանօք հեծէ։ Դարձցին վտանգք թախծանացն ի հոգեւոր խրախճանութիւն. (Նար. ՟Ի՟Գ. ՟Ի՟Դ. ՟Լ՟Բ։)


Թախծեցուցանեմ, ուցի

va.

to saddden, to afflict, to make desolate.

· Calfa

NBHL (1)

Տալ թախծել. տխրեցուցանել. զկծեցուցանել.


Թախծիմ, եցայ

vn.

to grieve, to be afflicted, to mourn.

· Calfa

NBHL (4)

ԹԱԽԾԻՄ σκυθρωπάζω, σκυθρωπέω vultu tetrico et tristi sum, contristor, moestus sum τρύχομαι affligor κατανύσσομαι compungor որ եւ ԹԱՂԾԻՄ. ԹԱՂՁԻՄ. լծ. թախանձիլ. եւ մաղձոտիլ. Տխրիլ. տրտմիլ կսկծմամբ. ցաւագնիլ. մաղձոտ ու տրտում կենալ, երեսը կախել.

Ոդի՝ որ ի տրտմութեան, թախծեռ շրջի. (Առակ. ՟Ժ՟Ե. 13։)

Տարաժամ սգո թախծեալ հայր. (Իմ. ՟Ժ՟Դ. 15։ տե՛ս եւ Երգ. ՟Խ՟Է. 5։ Յոբ. ՟Ժ. 1։ Ողբ. ՟Ա. 7 (որ չի՛ք յն)։)

Թախծեցաւ երկիր ի ներքոյ ոտից ձերոց. (Եղիշ. ՟Գ։)


Թախծողական, ի, աց

cf. Թախծական.

· Calfa

NBHL (1)

Պատճառ թախծելոյ. տխրեցուցիչ. կամ թախանձեցուցիչ.


Թախծութիւն, ութեան

s.

sorrow, grief, sadness, affliction, melancholy;
mourning.

· Calfa

NBHL (4)

Գոյն երեսացն ցուցանէր զսրտին թախծութիւն. (՟Բ. Մակ. ՟Գ. 16.)

Յանդիմանէ զքո ոգւոյդ տրտմութիւն՝ թախծութիւն դիմացդ. (Փիլ. յովն.։)

Նմանապէս եւ ի զղջանալն՝ ընդ թախծութիւն հոգոցս այսոցիկ ոչ առնէ անտես. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)

ἁηδία moeror ἁγωνία agonia, angor, anxietas որ եւ ԹԱԽԻԾ, ԹԱԽԾԱՆՔ. Կսկիծ սրտի. տխրութիւն դիմաց. նեղութիւն. տագնապ.


Թակ, ի

s.

mallet;
large hammer;
pavers beetle, rammer.

· Calfa

NBHL (5)

ԹԱԿ կամ ԹԱԿՆ. որ եւ ռմկ. թակ. ասի եւ ԹԱԿԱՂ։ Փայտ գնտածայր՝ ի հարկանել զցիցս. բիր մեծագլուխ. կոփիչ, տոփան. կռան.

Թակաւ բաղխէին. (Բառ. ստեփ. լեհ.։)

Եւ Կենդանի ինչ անյայտ կամ կեղծեալ վասն օրինակի, որ ի յունականն է Մուկն.

Ցուցանէ յումեմնէ կենդանւոյ, որ կոչի թակն. քանզի թակն ասելով՝ տեսակ իմն անբան կենդանւոյ նշանակէ. իսկ ակն՝ ոչ եւս տեսակ կենդանւոյ. ապա ուրեմն ներթականս՝ ակնս ոչինչ նշանակէ։

Որպէս զայն կենդանի, որ կոչի թակն. զոր թէ զմի գիրն առնու ոք յետ, նա նշանակէ ակն։


Թակաղակ, ի

s.

small beetle;
architrave.

· Calfa

NBHL (2)

Երկուց միջնորդաց, այսինքն երկու նշանաւս թակաղակին եւ փայտին. (Լծ. նար.։)

Ըզժամահար փայտն այրեցին, եւ զթակաղաղսըն կորուսին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Թակաղաղ, աց

s.

capital (of a pillar);
— նաւու, top (in the rigging of a ship).

· Calfa

NBHL (3)

ῤόπαλον, κρόταλον clava, fustis, crepitaculum Թակ. մանաւանդ ուռն կոչնակի փայտեղէն.

Կարկռճմամբն թակաղին ի վերայ փայտին։ Թակաղն, այսինքն երգիչն (ձայնահան)։ Զկրկտելն թակաղին ի փայտն. (Լծ. նար.։)

Տախտակք եւ խոյակք, եւ խարիսխք եւ թակաղակք։ Ընդելուզեալ ոսկւով մակաւասար թակաղակին. (Մագ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Գ։)


Թակարդեմ, եցի

va.

to entrap, to ensnare, to decoy;
to take in a net, to catch, to lace;
to entangle, to allure, to dupe.

· Calfa

NBHL (5)

Թակարդօք պատել, փակել, պաշարել, շաղել, որսալ. եւ Կապել.

Իբրեւ վարմաւ որսորդաց թակարդեալ զլեառն (եւ զբնակիչս). (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Ի զբաղմանց աշխարհիս թակարդեալ. (Լմբ. պտրգ.։)

Զազատ ջոկս անասնոց թակարդեալ տոռամբք, ընդ ո՛ր կամիմք՝ ածեմք. (Լմբ. սղ.։)

Թակարդէ զմենքենայս իւր հրեշտակն հակառակ. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Գ։)


Թաղակ, աց

s.

felt head-piece.

· Calfa

NBHL (2)

Սաղաւարտ՝ թաղեայ (որպէս կարծի).

Զթաղակ ի գլուխն եդեալ մանուկն աղեքսանդր. (Բառ. ստեփ. լեհ.։)


Թաղակցիմ, եցայ

vn.

to be buried together.

· Calfa

NBHL (2)

Թաղակիցք եղաք մեք (Քրիստոսի՝) մկրտութեամբն. (Կոչ. ՟Ե։)

Որովհետեւ հոգի ընդ մարմնոյ ոչ թաղակցի, ունայն են բազում վաստակք յաղագս թաղման. (Ոսկիփոր.։)


Թաղակից լինիմ

sv.

cf. Թաղակցիմ.

· Calfa

NBHL (2)

Թաղակիցք եղաք մեք (Քրիստոսի՝) մկրտութեամբն. (Կոչ. ՟Ե։)

Որովհետեւ հոգի ընդ մարմնոյ ոչ թաղակցի, ունայն են բազում վաստակք յաղագս թաղման. (Ոսկիփոր.։)


Թաղանթազարդ

adj.

cf. Թաղանթագէղ.

· Calfa

NBHL (1)

Առագաստաձեւ թաղանթազարդ զմոմն անօսրէ. (Վեցօր. ՟Ը։)