Entries' title containing տ : 10000 results

Տարերգող

adj.

dissonant, discordant.

· Calfa

NBHL (2)

διᾷδων dissonans. Տարբեր յայլոց երգօղ. օտար օրինակաւ հնչօղ.

Զուգաբերեալ զուգերգողքն եւ տարերգողքն, յամենեցունց մի, եւ ի միոյ ամենկայնն լիցի. (Արիստ.։)


Տարեցոյց, ուցի

s.

almanac, annuary, annual register.

· Calfa


Տարեւոր

cf. Տարեւորական.

· Calfa

NBHL (10)

Ոչխար կատարեալ արու տարեւոր։ Երկուս գառնիս տարեւորս անարատս։ Որոջք տարեւորքս։ Որեւովք տարեւորօք.եւ այլն։

Որդի տարեւոր սաւուղ ի թագաւորել իւրում. իմա՛ չափահաս, կամ պարզամիտ որպէս տղայ տարեկան։

Սիմաքոս, որդի ասէ իբրեւ տարեւոր, այսինքն է միամիտ եւ անփորձ ի չարեաց. (Եւս. քր. ՟Ա։)

Զերկուս ամս՝ որ իբրեւ զտարեւոր տղայ անմեղ էր ի չարեաց. (Սկեւռ. յար.։)

Ի բաշխումն հարկից տարեւորաց բերոյ։ Ժամանակաց եւ տարեւոր ժամանակաց պատճառ։ Զտարեւոր սպասաւորութիւնն։ Յետ տարեւոր տառապանացն։ Տարեւոր պատուել զնա տօնիւք։ Զհասսլ տարեւորս։ Տարեւոր մի ժամանակ։ Ի տարեւոր տարեկանաց. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ Փիլ. լին. ՟Դ. 51։ Եղիշ. ՟Բ։ Ոսկ. յհ. ՟Ա. 12։ Շ. թղթ.։ Ճ. ՟Ա.։ Եւս. քր. ՟Ա։ Մծբ. ՟Ա։)

Անտիպատրոս տիրեալ աւուրս խ (կամ խե). զնա մակեդոնացիք Տարեւոր կոչեցին. քանզի այնչափ ժամանակս տարեւոր հողմք հնչեն. (Եւս. քր. ՟Ա։)

ՏԱՐԵՒՈՐ. որպէս Տարեկան ռոճիկ կամ տուրք.

Բաշխել նոցա զտարեկանաց տարեւորն։ Այլեւ զդահեկանացն եւս տարեւորս բաշխեսցէ տացէ նոցա. (Յհ. կթ.։)

Միոյն տարեւոր ասաց ունել զնա ի վերայ երկրիս, եւ միւսոյն տարեւոր պահել ի դժոխս. (Նոննոս.։)

ἑνιαύσιος, ἑνιαυσιαῖος anniculus. Տարեկան. տարեւորական. միըոյ տարւոյ. ունօղ զտթարիլ մի. եւ Որ ինչ լինի ի միջոցի ամի միոյ, կամ ամըստամէ. տարւան.


Տարեւորական, ի, աց

adj.

annual, yearly;
cf. Հողմ;
գառն —, teg;
դահեկանաց —, early stipend.

· Calfa

NBHL (5)

Տարեւորական այսպիսի պատուեալք պատուովք եւ տօնիւք։ Տարեւորականօք պատուէք զնա պատուովք եւ ժողովովք. (Ածաբ. մակաբ. եւ Ածաբ. կիպր.։)

Տարեւորական շրջմամբքն։ Տարեւորական ժամանակք (այսինքն եղանակք տարւոյ)։ Ըստ օդոյ եւ տարեւորականաց ժամանակաց բարեխառնութիւն։ Զտարեւորական զհարկս հարկէին. (Փիլ.։)

Բարեխառն օդովք, եւ տարեւորականաց զանազան լցեալ պտղովք։ Տարեւորական վայելմանց նշմարեսցին բերք։ Տարեւորական չափելով աւուրբք. (Պիտ.։)

Ժողովս տարեւորականս։ Տարեւորական պատուով տօնէին ... Տարեւորական տօնախմբութեամբ պատուին։ Տարեւորական յիշատակօք գովին. (Փարպ.։ Յհ. կթ.։ Բրսղ. մրկ.։)

ἑτήσιος anniversarius δι’ ἕτους annuus. Տարեւոր, տարեկան. որ ինչ լինի ամըստամէ.


Տարեւորութիւն, ութեան

s.

annuity.

· Calfa


*Տարթ

s.

dried sheep's dung.

· Calfa


Տարթորական

s.

talent (money).

· Calfa

NBHL (2)

Բառ անյայտ, որպէս Թորթորեալ, կամ առ կախեալ զարդուք.

Զարդարեալ ոսկի պսակաւ եւ ծիրանեաւ՝ առնելով տարթորական, որ է քանքար մի. (Պտմ. աղեքս.։)


Տարժան

adj.

unworthy;
cf. Տաժան.

· Calfa

NBHL (2)

Գրեսցէ ասելով. գրոյն տարժան գոլ այսմիկ, եւ այս առաքինութեանց եւ իշխանութեանն պատուոյն. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Ապա եւ ինձ յոյժ տարժանոյս ոչինչ կարի հասցէ պատահել. (Անյաղթ բարձր.) (ա՛յլ ձ. տաժանիս, կամ տարարժանոյս. այսինքն տաժանելոյս, կամ անարժանիս)։


Տարի, րւոյ, րեաց

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(տարւոյ, տարեաց) «ամ, տարի» ՍԳր. Եւս. քր. Եփր. որից տարեկան ՍԳր. Կոչ. Ոսկ. տարեմուտ «ամանոր» Կղնկտ. Վրք. հց. «տարելից» Մաշտ. 584. տարեգը-ւուխ Տոմար. տարևոր ՍԳր. Մծբ. Եւս. քր. նոր բառեր են տարեգիրք, տարեգրութիւն, տարևորութիւն, տարեցոյց ևն։-Meillet MSL 23, 146-7 ցոյց է տալիս՝ որ հին հնդևրոպացիք տարբեր բառեր ունէին մի տարւայ և մէկից աւելի տարիների համար. այսպէս զնդ. yarə «մի տարի», sard-«շատ տարիներ»=սանս. çarád-«տարիներ», լտ. bornus «աւս (մի) տարւայ» և bīmus, tri-mus «երկամեայ, եռամեայ», գոթ. ier «մի տարի», wintrus «տարիներ» ևն։ Այսաեւ և մի տարբերութիւն, որ շատ հասկանալի է խաշնարած ժողովրդի համար, կարծում եմ որ կար նաև մեր ամ և տարի բառերի միջև. տարի նշանակում էր «մի տարի», ամ «տա-ոիներ»։ Այս տարբերութիւնը Ե դարուց ա-ռաջ արդէն ջնջուած էր. Ոսկեդարում ամ և տարի կատարեալ հոմանիշներ? էին, մինչև որ ամ բառն էլ ջնջուեց և մնաց միայն տա-րի (աւելի լի ձև քան ամ միավանկը)։ Ասա-ծիս ապացոյց եմ համարում 1) երկեամ, երեամ, երկեմեան, երեմի շատ հնաձև բա-ռերը. 2) միամեայ բառը չկայ Ոսկեդարում 3) տարեկան նշ. «մի տարւայ». 4) վրաց. տարիօի «միամեայ գառնուկ՝» փոխ առնու-ած հայերէնից, շատ հին ժամանակ, յետոյ կորած հայերէնի մէջ, փոխանակուելով ամիկ բառով. 5) ի տարւոջ «մի տարում» Եզն. 199։ Ե դարում տարի բառը երբեմն կարող էր նաև յոգնակի գործածուիլ. օր. Եղիցին ի նշանս և ի ժամանակս և զտարիս. Գաղ. դ. 10. Զթիւ աւուրց և ամսոց և տարեաց կար-գէին. Եզն. 119։-Ամբողջ Ս. Գրքում տարի բառը գործածուած է 66 անգամ, որից միայն երեքը յոգնակի, մնացեալ 63-ը եզակի, իսկ ամ բառը գործածուած է ընդ ամէնը 581 անգամ, որից 278 յոգնակի, 65 յոգնակի ի-մաստով եզակի (վեց ամ, զհազար ամ) և 198 եզակի։

Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է «Զի՛նչ է տարի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս և զչորս եղանակս. և դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին. տա-րաւ զիմ ժամանակս»։ Նոյնը նաև Վրդ. սղ. կդ. էջ 214 «Այլ տարի դարձեալ որ զամենայն տանի».-Յայսմ. օգոստ. 11 «եւ տարի ասի, որ տանի զերկո-զ365 աւուրսն... և նոքօք զկեանս մարդ-կան և զամենայն մահկանացուաոս».-Տաթև. ձմ. ա. «Զի վասն այն կոչեմք տարի՝ որ զամենայն կեանս մեր և կհեշտութիւն կենցաղոյս ընդ ինքեան տանի և գնայ։.. Տարի կոչի վասն երեք պատճառի. նախ զի արեգակն տանի զերկոտասան կենդանակերպսն և վճա-րի. երկրորդ՝ զի տանի զչորս եղանակս և զամիսս և զշաբաթս, զաւուրս և զժա-մոս և զայլսն. երրորդ՝ զի տանի զժա-մանաևեաւ կեանս մեր»։ Նոյնը նաև Տաթև. հարց. էջ 190։ Սրանց համեմաս է նաև ՀՀԲ։ Böttich. Horae Aram. 35, 70 թերևս tar արմատից։ Նոյն, Wurzelf, 20 սրան է աւելացնում նաև արաբ. tārat։ Չուբինով վրաց. տարկոշի «ջրի շերեփ»! Հիւնք. հյ. շար և կամ զնո. սարետա։ Patrubány SA 1, 194 հնխ dā «բաժանել» արմատից։ Աճառ. ՀԱ 1ՉՈ8. 122 թերևս կովկասեան ծագու-մից. հմմտ. հիւս. օսթյ. tal', ֆինն. talvi սիրյ. tol, դիդ. tlebi, վոգուլ. tal հոմանիշները։ Patrubány ՀԱ 1908, 314 տալ բայից։ Մառ ИАН 1911, 471 վրաց. წელი ծելի «տարի» բառի հեռ-

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տարի, Ակն. Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դարի, Տիգ. դm-րի, Ղրբ. տա՛րէ, Մկ. տարը, Սվեդ. դարա. Մրղ. տառը՛, Հճ. դայի, Զթ. դայը՛, դարը։ Նոր բառեր են տարուկ, տարեբեր, տարեկ, տարելիցք, տարեմնայ, տարեմտութիւն, տարեատուտ, տարեզ, տարէնը, տարիքոտ, տարիք, տարիքատր, տարւօք, տարվկան, և յատկապէս տարեկան «հաճար», որի հին վկայութիւնն ունի Անկ. գիրք հին կտ. 348 և շատ աւելի ոց Դիւան, ժ. 128 (180Ո թուից)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ტარიგი տարիգի «գառնուկ» (հմմտ. հյ. ամիկ «միամեայ գառն»), քրդ. daregan «հաճար» (գւռ. տարեկան հոմանի-շից. Աճառ. MSL 16, 353), թրք. գւռ. tere-ke «հաճար» (այս թրք. բառը գիտէ ԱԲ հաճար բառի տակ. ունի Будаговъ 1, 351 [arabic word] tereke ձևով և «xльбa հացաբոյսեր» նշանակութեամբ)։ Տարի-տարեկան բառից ևն նաև վրաց. գւռ. մի քանի կօշկակարական բառեր, որոնք յիշում և հայերէնից փո-խառեալ է դնում ბერიძე, სიტუის-კონა (Бepидзе, Гpузинcк. rлоccарiи nо имеp-çкомy и paч'инскомy говооамъ. CИ. 1912), այն է՝ ვახტარაგანი վաստարագանի 46 տարեկան երախայի կօշկի կաղապար» (էջ 14), ორტარაგანი որտարագանի «երկու տարեկան երախայի կօշկի կաղապար» (էջ 33), ვასტარაგანი տաստարագանի «տասը տարեկան երախայի կօշկի կաղապար» (էջ 40), ჩუსტარაგანი չուստարագանի «4 տարե-կան երախայի ոտքի կաղապար» (էջ 59)։

NBHL (10)

Ի ժամանակի յայսմիկ ի միւսում տարւոջ։ Առաջին եղիցի ձեզ յամիսս տարւոյ։ Ի սկզբանէ տարւոյն մինչեւ զկատարումն տարւոյն։ Տարւոջէ ի տարի՝ միանգամ ի տարւոջ։ Պարգեւս բաշխէր զօրացն տարւոյ միոջ։ Ի նմին տարւոջ մտցէ լուրն, եւ յետ այնր տարւոյ այլ լուր։ Զտարեաց բոլորմունս.եւ այլն։

Ըստ իւրաքանչիւր տարեաց։ Ահա աւուրք եւ ամիսք եւ տարիք իբրեւ զերազանցանեն. (Եւս. քր. ՟Ա։ Եփր.։)

Զտարի յարեգականէ գիտացաք, եւ զամիսս ի լուսնոյ. (Շիր. զատիկ.։)

Յետ անցանելոյ երկուց տարեաց (կամ ամաց) գալստեանն անակայ ի հայս. (Խոր. ՟Բ. 74։)

Զի՞նչ է տաթրի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս, եւ զչորս եղանակս. եւ դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին, տարաւ զիմ ժամանակս. (Վանակ. տարեմտ.։)

Եթէ յայս պահս՝ որ տարւոյ տարի լինի, ամենայն մեղք թողեալ լինին. (Եփր. մն.։)

Եւ մեք տարւոյ տարւոյ առնեմք կացուրդս՝ տօնս ամենաժողովս. (Պտմ. աղեքս.։)

Պահել զգուշութեամբ տարոյ տարի. (Կանոն.։)

ἑνιαυτόν annus. Ամ. բոլորումն երկոտասան ամսոց.

ՏԱՐՒՈՅ ՏԱՐԻ, ՏԱՐՒՈՅ ՏԱՐՒՈՅ, ՏԱՐՈՅ ՏԱՐԻ. κατ’ ἑνιαυτόν annuatim. Ամի ամի. տարւոջէ ի տարի. ամ ըստ ամէ.


Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

. անծանօթ բառ, որ մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Վաղա-գոյն առաւօտուցն ի դարիթիւրէ եկայք. զի վաղիւ անդ մովպետան մովպետ ռատ յազէ». (այսպէս ունին տպ. Վենետ. 1859, էջ 141 և 1864, էջ 321. միւս տպագրութիւններից Վե-նետ. 1828, Պօլիս 1873 ունին ի դարիթիր. Թէոդոսիոյ տպ. ունի ի դարիթիր)։

Այս բառը չունի ՆՀԲ։ Առաջին անոամ յիշում է ՋԲ՝ դարիթեար, դարիթիար, դարիթիր ձևերով և մեկնում է «զառի-վայր»։ ԱԲ գրում է դարիթիւրէ, տարի-թիւրէ և մեկնում է «դուռն օրինաց», իբ-րև պրս. բառ։ Անշուշտ հասկանում է պրս. [arabic word] dār-i tor. «դուռն օ-րինաց», Պատկ. Maтep. I. 9 մերժելով այս՝ դնում է դարիթիր=պրս. [arabic word] dar-i tir «porta potestatis իշխանա-թեան դուռը»։ Բառիս վրայ ընդարձակ քննութիւն ունի Բազմ. 1895, էջ 6-(=Միքայէլ Փորթուգալ փաշա, Եղիշէ. 439), որի ամփոփումը հետևեալն է-թիւրէ և կամ թէօրէ մոնղոլ-տաճկական

մի բառ է՝ ըստ Բուրհան-ի-Քաթիի (տպ. Պօլիս irη., էջ 193), և Ճինգիզխանի հաստատած կարգի ու օրենքի անունն է. (Մոնղոլները իրենց շէրիաթը կոչում են թօրա)։ Այս բառը չի կարող լինել Եղիշէի դրածը, որովհետև Ե դարուն ռեռ չկար։ Բացի սրանից՝ նախարարները ո՛չ թէ դատարան, այլ մոգպետի ատրուշա-նը պիտի երթային զոհաբերութեան հա-մար։ Եղիշէի ձեռագիրների ընթերցուա-ծը կերևայ թէ ո՛չ դարիթիւրէ է և ո՛չ էլ տարիթիւրէ. այլ ղարիթիր, դարիթիւր, դարիթիւ։ Կայ պրս. թարութիւր, թարի թարիթէր «մութ, մթին, մթագոյն», իբր թէ ասուած լինէր «վաղը մութին եկէք»։ Բայց այս մեկնութիւնն էլ յարմար չէ, սրովհետև անդ բառից հասկացւում է, որ խօսքը տեղի մասին է։ Եղիշէի բառը պէտք է սրբագրել ղարիմիհր կամ հ ըն-կած՝ դարիմիր, որ է պհլ. dar-i-Mihr «դուռն Միհրի». հմմտ. փարս. darime, «մեծամեծ զոհաբերութեանց սրբավայ-րը, ատրուշան հրոյ կամ Dari M.hr ռու-ռըն կամ պալատ Միհրի» (Darmesteter Zeud-Avesta, էջ ծթ.)։-Պազիլ, Աւե-տաբեր, 1914, էջ 522 պրս. [arabic word] dar-i-dari «Դուռն արքունի»։

տե՛ս Դարիթիւրէ։


Տարիչ

adj.

carrying away, leading into captivity.

· Calfa

NBHL (2)

Տարող. վարօղ յերկիր օտար.

Հարցանէին գերիչք մեր զբանս երգոց, եւ տարիչք մեր զբանս օրհնութեան. (Ղեւոնդ.։)


Տարլուծումն, ման

s.

corruption.

· Calfa

NBHL (1)

Զմարմինս նոցա տարեալ եդին ի գերեզմանի առ ի տարլուծումն. (Մխ. ապար.։)


Տարմ, ից

s.

cf. Տարմահաւ;
—, — թռչնոց, flock, flight of birds;
— — or տարմաբար, cf. Տարմաբար.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «թռչունների խումբ, երամ» Արշ. Լաստ. ժը. Նար. 176. որից տարմ տարմ «խմբովին» Եփր. ծն. էջ 61 կամ տարմա-տարմ Եզն. տարմանալ «խմբուիլ» Լմբ. ժբ մարգ. էջ 107 (յովել. բ. 8). տարմաջուր «առասպելական ջուր՝ որին հետևում են մորեխասպան թռչունների խումբերը» Վրդն. աշխ. 523. տարմաբար Թր. և Երզն. քեր. Յհ. կթ. լուսատարմիկ Կիւրղ. աղ. Եփր. խչ։ 76. տարմահաւ «մի տեսակ սարեակ» Վեո-օր. 163, 174, և սրանից իբր համառօտեալ՝ տարմ «սարեակ» Շնորհ. եդես. Նչ. քեր. այսպէս կոչուած՝ խմբերով թռչելու պատ-ճառով. հմմտ. Կիր. պտմ. (տպ. Մոսկ. էջ 21z=Վենետ. էջ 209). «Քանզի եկն բաղ-մութիւն մանր հաւուցն պիսակաց, զոր վասն բազմութեանն տարմ անուանեն»։ Սրան է միանում նաև տորմ «նաւերի խումբ», որ տե՛ս առանձին։

Պատկ. Истор. Монг. 124 յիշում է վրաց. տարբի «տարմահաւ», առանց նմանութիւնը շեշտելու։ Հիւնք. 119 օ-տար բառից, իսկ 319 տրամ բառից։ Bugge, Beitr. 33 իրարից բաժանելով մեկնում է տարմ թռչունը=լտ. sturnus, գերմ. Staar, հբգ. stara. անգսք. stearn «սարեակ», իսկ տարմ «երամ»=լտ. turma, անգլսք. ϑrym «խումբ», եր-կուսն էլ իբրև բնիկ հայ։ Մեկնութիւնս մերժում են Walde 800 և Pokorny i. 750, ըստ որում լտ. t-ի դէմ սպասելի էր հյ. թ։

ԳՒՌ (dialectal) Ագլ. տօրմ, Բ. դամր «մի տեսակ թռչուն»։-Ըստ Դիւան, հտ. ժ, ծանօթ. 2 Տփ. տարբ՝ Մասիսի մորեխասպան թռչունն է, որով ո՛չ միայն տարբ միանում է տարմ ձևին, այլ և ցոյց է տալիս, որ՝

ՓՈԽ (borrowing) վրաց. ბარბი տարբի բառն էլ փո-խառեալ է հայերէնից։ (Չուբինով, 1215 այս թռչունը համարում է каменныи cкво-perъ, краcныи дроздь»)։

NBHL (8)

Իսկ ըզմարախըն յոգներամ՝ ուտէ հալէ տարմին բերան. (Շ. եդես.։)

Զուգահաւասար տարմիցն ի վերայ մարախոյ՝ այնպէս սատակեաց զխռովիչն. (Նչ. քեր.։)

Թռչնոցն տարմք ելեալ լցին զծովացեալ օդս։ Քաղցրաձայն հաւուցն տարմք։ Դիտեա՛ ինձ եւ զհաւուցն տարմս, զզանազանութիւնս ի ձեւս եւ ի գոյնս. (Արշ.։ Լաստ. ՟Ժ՟Ը։ Առ որս. ՟Է։)

Շարք շանաճանճոցն տարմից զինեւ պատեսցեն. (Նար. ՟Կ՟Ը։)

Կիւրիղայ, տարմ. թերեւս ըստ հին հելլենացւոց բառ ինչ հանգոյն լատինականին. կամ իտ.։

Թռչունք երկնից տարմ տարմ երամ երամ խոյանային ի վերըայ շաղղոցն անդամութուին. եւ նստէր աբրահամ եւ քշէր. (Եփր. ծն.։)

ψήρ sturnus. իտ. storno. Տարմահաւ. սարեակ. երամովին թռչօղ, ծախիչ մարախոյ.

ՏԱՐՄ. πλῆθος, ἁγέλη turma, agmen, grex. իտ. stormo. Երամ թռչնոց եւ այլոց կենդանեաց.


Տարմաբանք

s.

a multitude of talkers.

· Calfa

NBHL (1)

Իսկապատում տարմաբանիցն (սրբոց հարց) գործադրութիւնք. (Թէոդոր. խչ.։ (կամ թէ գրելի էր՝ Տրամաբանից։))


Տարմաբար

adv.

in flocks, in troops, in great numbers.

· Calfa

NBHL (3)

Ողկուզօրէն, տարմաբար։ Իբր թէ տարմաբար երթային (զօրքն)։ Իբր թէ խիտ եւ տարմաբար զօրն հանդիսանայր ի պատերազմի. (Քեր. թր. եւ Երզն. եւ Նչ.։)

Համագունդ ի վերայ տարմաբար յարձակեալ։ Տարմաբար հորդան տուեալ. (Յհ. կթ.։)

ἁγεληδόν gregatim, turmatim, catervatim. Բազմութեամբ ըստ տարմից. երամովին. խուռն.


Տարմալ

s.

cf. Տարմալակ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«քուրձ, քսակ, տոպրակ» Վկ. արև. էջ 180, 182 (ներգ. ի տարմալին ձևով), Հին բռ. որից տարմալակ՝ Տօնակ. Երզն. մտթ. տարմաղակ Ոսկիփ.։

-Ասոր. [syriac word] ︎ tarmāi, ❇ ︎ tarmālā «պարկ, մախաղ» (Brockelmann, Lex. syr. 4ՕՅա). ծագումն անյայտ։-Հիւբշ. 317։

NBHL (4)

Տարմալ, մանդիկս կամ խուրճին, կամ թլիս (յն. թիլա՛քիօն ). թլիսն կտաւէ մախաղ է (այսինքն տոպրակ). (Հին բռ.։)

Ունէր զբաճկոնակ ինչ, կամ տարմալակ, ուր զմուրանսն ժողովէր (կոյրն). (Տօնակ.։)

Դոյզն ի յոլովից առագրեցի ի տարմաղակս մտաց. (Ոսկիփոր.։)

Փոյթք էին զտարմալակս լայնել, եւ զքղանցսն երկայնել. (Երզն. մտթ.։)


Տարմալակ

s.

sack;
pocket;
skirt.

· Calfa

NBHL (4)

Տարմալ, մանդիկս կամ խուրճին, կամ թլիս (յն. թիլա՛քիօն ). թլիսն կտաւէ մախաղ է (այսինքն տոպրակ). (Հին բռ.։)

Ունէր զբաճկոնակ ինչ, կամ տարմալակ, ուր զմուրանսն ժողովէր (կոյրն). (Տօնակ.։)

Դոյզն ի յոլովից առագրեցի ի տարմաղակս մտաց. (Ոսկիփոր.։)

Փոյթք էին զտարմալակս լայնել, եւ զքղանցսն երկայնել. (Երզն. մտթ.։)


Տարմահաւ, ուց

s.

starling.

· Calfa

NBHL (2)

Համագունդ երամ շրջին կռունկ եւ ճայք եւ սարիկք եւ տարմահաւք. (Վեցօր. ՟Ը։)

Զտարմահաւ թռչունն ի բարեգործութիւն մարդկան գոլ ստացօղն բոլորեցուն հնարեցաւ. (Բրս. ընչեղ.։)


Տարմանամ

vn.

to flock together, to form troops.

· Calfa

NBHL (2)

ՏԱՐՄԱՆԱԼ. Երամանալ որպէս զտարմ. խումբ կազմել.

Տարմացեալ է մարախոյն ազգ, եւ անորիշ ի միմեանց, եւ ոչ բնաւ զատանին. (Լմբ. յովէլ.։)


Տարմաջուր

s.

starling-water.

· Calfa

NBHL (3)

Ջուրն այն՝ զորոյ զհետ բերին ի բնէ տարմք. գտանի ի խորասան եւ ի սպահան. ուստի եթէ տարցին սափորով միով այլուր, զոր օրինակ ի մուսուլ, զհետ գան տարմք, եւ ծախեն անդ զմարախս.

Ել ջուր յատակս հորոյն (ուր արկաւ երանելի մոգապետն). եւ այն է տարմաջուրն. ո՛ւր եւ տանին՝ տարմ հաւուց զհետ երթայ. (Վրդն.։ տե՛ս եւ Պտմ. հյ. ՟Բ. 473։)

Ըմպեմ զտարմնաձայնականին որպէս զջուր ուխտից զքերթածս լաւացն։


Տարմատարմ

cf. Տարմաբար.

· Calfa

NBHL (2)

Երամ երամ. տարմաբար. խմբովին.

Եւ ճայից վաղագոյն տարմատամ շրջելոյ. (Եզնիկ.։)


Տարող

adj.

leading, bringing, conducting.

· Calfa

NBHL (5)

Մահն մերձ եկաց, եւ տարողքն փութան. (Բրսղ. մրկ.։)

Մահ մերձ կայ, եւ տարողն փութայ. ո՛ւր տարողքն տանին, ոչ գիտես։

Հրամայէ տարողացն հատանել զլեզու նորա. (Լաստ. ՟Դ։)

Ըստ չափ տարողացն զնա երեւեցաւ. (Եւագր. ՟Լ՟Ա։)

Երրորդութեան փառացն տարօղ. (Նար. կուս.։)


Տարողութիւն, ութեան

s.

transport, transportation, carriage;
capacity.

· Calfa

NBHL (2)

Կարողութիւն տանելոյ, կրելոյ, ընդունելոյ.

Տարակուսին հրեշտակք՝ անտանելի զայս բնութիւնս գիտելով՝ այնմ անտարր տարողութեանն։ Ըստ զգալի աշխարհիս կարողութեան։ Ըստ չափու ընդունողացն տարողութեան արբուցանէ բանիւ վարդապետութեան. (Նար. երգ.։ Վրդն. ել.։ Երզն. մտթ.։)


Տարորիշ

cf. Տարորոշ.

· Calfa

NBHL (2)

Տարորիշ փաղառութեամբ բաժանելով տասն ստորոգութեանցն բայիւք. (Գր. տղ. թղթ.։)

Զբանականին քաջակազմութեան օրէնս տարորիշ յարդարէ (յանբանից). (Լծ. ածաբ.։)


Տարորոշ, ից

adj.

distinct, different, separate.

· Calfa

NBHL (5)

Քանակին է ինչ՝ որ տարորոշ է, եւ է ինչ շարունակ. տարորոշեալն, թիւ, բան. եւ շարունակ, գիծ, մակերեւութութիւն, մարմին։ Թիւ ի տարորոշիցն է, եւ բան ի տարորոշիցելոցն. (Արիստ. քանակ.։)

Թուականն բաղկանայ ի տարորոշ քանակէն ըստ ինքեան։ Տարորոշ քանակն պատուականագոյն է քան զշարունակն. (Սահմ. ՟Ժ՟Է։)

Կատարելագոյն մասկունք ... անձնականօք տարորոշ զօրութեամբք։ Զանուանս հարցն արտաքինքն տարորոշս ի մէնջ տան. (Նիւս. բն.։ Յհ. կթ.։)

Զմարմին գոլ տարորոշ՝ եռամսնեայ քո սահմանեալ. այսինքն բունն խաչի հանդերձ երկու թեւօք կցելովք. (Մագ. ոտ. խչ.։)

διορισμένος discretus, distinctus. Տարորորշեալ. ի բաց որոշեալ. զատուցեալ. բաժանական. զանազանեալ. տարբեր. իրարմէ բաժնուած, զատուած, զատ.


Տարորոշաբար

adv.

distinctly.

· Calfa

NBHL (2)

Տարորոշ օրինակաւ. զատաբար. զանազանաբար.

Մարմին հաւասարի մարդոյն ըստ շարունակութեան քանակին, եւ ձայնն առ միտս տարորոշաբար. (Երզն. մտթ.։)


Տարորոշեմ, եցի

va.

to distinguish, to separate, to divide.

· Calfa

NBHL (6)

Զյիշատակ ծննդոց նորա բանիւ տարորոշել, թէ որո՛վ կամ ուստի կամ զիա՛րդ, կամ ոյք ոմանք տիրեցին աշխարհիս հայոց. (Յհ. կթ.։)

Ըստ արիստոտելական բացորոշութեանց զհոմանունութիւն տարորոշեսցուք. (Անյաղթ պորփ.։)

Ըստ երեսաց տարորոշեալ, բնութեամբ անքակ յոյժ միացեալ. (Շ. վիպ.։)

Գաւազան տարորոշօղ՝ աւազանին ջրով զանմեղ գառինս եկեղեցւոյ. (Տօնակ.։)

Յերիս տարորոշել բնութիւնս զմարդ ոչ ոք կամի. (Սարկ. հանգ.։)

διορίζω distermino, discerno, distinguo. Որոշել ի բաց կամ մանրամասն. զատանել. զանազանել. տարբերել. զատել. որոշել.


Տարորոշութիւն, ութեան

s.

distinction, separation, division.

· Calfa

NBHL (5)

Պէտս ունիլ առ տարորոշութեան մի մի ի զանազանութեանցն։ Առ տարորոշութիւն մի՛ առցես զսեռ ըստ այլում իրի տեսակ, եւ զտեսակ սեռ, այլ նոյնպէս։ Առ տարորոշութեան՝ թէ յառաջագոյն է սեռ քան զտեսակ. (Անյաղթ պորփ.։)

Ոչ է այս փոխարկութիւն, այլ տարորոշումն խառնեցելոցն. (Նիւս. բն. ՟Է։)

Կամ Արտաքսումն. արտասահմանութիւն.

Ելն ադամայ եւ տարորոշումն ի տենչալի դրախտէն. (Զքր. կթ.։)

ՏԱՐՈՐՈՇՈՒԹԻՒՆ ՏԱՐՈՐՈՇՈՒՄՆ. διορισμός, διορίσμα distinctio, definitio. Որոշումն. զատումն. սահման. զանազանութիւն.


Տարորոշումն, ման

s. med. secretion.

· Calfa

NBHL (5)

Պէտս ունիլ առ տարորոշութեան մի մի ի զանազանութեանցն։ Առ տարորոշութիւն մի՛ առցես զսեռ ըստ այլում իրի տեսակ, եւ զտեսակ սեռ, այլ նոյնպէս։ Առ տարորոշութեան՝ թէ յառաջագոյն է սեռ քան զտեսակ. (Անյաղթ պորփ.։)

Ոչ է այս փոխարկութիւն, այլ տարորոշումն խառնեցելոցն. (Նիւս. բն. ՟Է։)

Կամ Արտաքսումն. արտասահմանութիւն.

Ելն ադամայ եւ տարորոշումն ի տենչալի դրախտէն. (Զքր. կթ.։)

ՏԱՐՈՐՈՇՈՒԹԻՒՆ ՏԱՐՈՐՈՇՈՒՄՆ. διορισμός, διορίσμα distinctio, definitio. Որոշումն. զատումն. սահման. զանազանութիւն.


Տարուբեր, աց

adj. s.

agitated, tossed about, driven here and there;
carrying or bringing merchandise;
agitation;
— բանից, messenger.

· Calfa

NBHL (9)

Տարաբերեալ. երթեւեկեալ. տատանեալ.

Զելեւէջս տարուբեր (կամ տարաբեր) անդադար սահանացն։ Ի տարուբեր երթեւեկութեանց նոցա կոհակաց ի կոհակս. (Ագաթ.։ Յհ. կթ.։)

Անդ ապա դեսպանք զկնի դեսպանաց տարուբերբ առնէին. (Յհ. կթ.։)

ՏԱՐՈՒԲԵՐ. գ. Որպէս ստուգաբանութիւն անուանս Կիտացի, կամ կիպրացի, եւս եւ մակեդոնացի. որպէս նաւ վաճառաց, կամ վաճառական.

Կորեան, եւ այլ ոչ եկեսցեն յերկրէ կիտացւոցն (այսինքն) ի տանէ տարուբերին։ Որ գերեցանն ի տանէ տարուբերին։ Տուն զնաւահանգիստն կոչէ, եւ տարուբեր զնաւսն թարշշի. (Գէ. ես. ՟Ի՟Գ. 1.)

ուր եւ յաստուածաշնչի՝ որ ըստ օրինակաց գէորգեայ վարդապետի, ի բացատրութիւն ձայնիս.

Յերկրէն կիտացւոց, ի լս. դնի.

Ի տանէ տարուբերին։

Իբրեւ բազում տարուբեր եւ խորհուրդ ի մէջ լինէին. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 20.) (յն. ἑπίσκεψις . դիտողութիւն կամ այցելութիւն)։


Տարուբերեմ, եցի

va.

to agitate, to toss about, to stir, to drive here and there;
to repeat.

· Calfa

NBHL (6)

Յաճախապէս զսպանողական բարս նոցա տարուբերէր։ Յամենայն ուրեք զնշանն տարուբերէ։ Յուշ առնէր զտարուբերեալ ի բազմաց զբանն. (Ոսկ. յհ.։)

Տարուբերեալ եւ համոզեալ ի մէջ նոցա։ Այսր անդր յամուրս աշխարհի տէրութեան իւրոյ տարուբերէր. (Յհ. կթ.։)

Հոգին տարուբերէր գթայր՝ ի յիւր ստեղծեալ ի յարարածս. (Տաղ.։)

Թիկունքս եւ արմունկս յորժամ շարժել կամիցիմ, ոչ որպէս կամիմ՝ տարուբերիմ։ Կասկածանօք տարուբերէր ի միտս. (Ճ. ՟Ա.։ Արծր. ՟Ա. 15։)

Որ ընդ աստուած եւ ընդ մարդիկ ոչ միայն վասն անցաւորիս, այլեւ վասն անանց կենացն տարուբերին, բանիւք եւ արդեամբք զգուշութիւն պիտի. (Խոսր.։)

στρέφω, περιστρέφω verso περιφέρω circumfero. Տարաբերել. յեղյեղել. ստէպ երկրորդել. յուզել. խուզարկել. կր. ծփիլ. շարժիլ. տատանիլ. դեգերիլ. երթեւեկել. պատգամաւորիլ. տուրեւառ ունել.


Տարուբերիմ

vn.

to hesitate, to vacillate, to be in suspense;
to carry messages, to negotiate, to parley;
to trade, to carry on commerce.

· Calfa


Տարումն, ման

s.

cf. Տարողութիւն;
յանտեղի —, carrying to absurdity.

· Calfa

NBHL (4)

Տարողութիւն. տանելն (ըստ ամենայն նշ).

Ի տարումն եւ յընդունելութիւն մեղանաց։ Տեսանել կարել ըստ տարման, զորս որքան ինչ լինիցին յաղագս աստուծոյ բանք. (Փիլ. լին. ՟Դ. 9։ Պրպմ. ձ։)

Յանտեղի տարմամբ ունելով զյանկումն։ Ի ձառն յանտեղի տարման։ Ացռ այս լուծումն որպէս յանտեղի տարմամբ. (Կիւրղ. գանձ.։)

ՅԱՆՏԵՂԻ ՏԱՐՈՒՄՆ. εις ἅτοπον ἁναγωγή reductio ad absurdum. որ եւ ՅԱՆՏԵՂԻ ԱԾՈՒՄՆ. այսինքն Յանտեղութիւն ձգելն եւ ստիպելն զդիմախօսն.


Տարտամ, աց

s.

unsteady, irresolute, perplexed, wavering, indeterminate, uncertain, cowardly, slothful, sluggish, idle;
— տագնապի տարակուսանաց, painful thoughts, mental anguish.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «դանդաղ, յամրաշարժ, ծոյլ» Ոսկ. յհ. Փիլ. ել. Կիւրղ. գնձ. Սրգ. Երզն. երկն. Տօնակ. «վարանիլը» Նար. «վա-րանոտ» Շնորհ. որից տարտամութիւն «թու-լութիւն, ծուլութիւն» Առ որս. Խոսր. տար-տամիլ Վրք. հց. Մագ. տարտամագոյն Պիտ.։ Արդի գրականում տարտամ նշանակում է «անորոշ»։

= Թերևս բնիկ հայ բառ՝ կրկնուած հնխ. drem-«քնել, ննջել» արմատից, իբր *տատ-բամ, *տատարմ >տարտամ. հմմտ. ւա-dormio «քնել. 2. անգործ՝ դատարկ լինել». հսլ. drêmati, լեհ. drzemac, ռուս. дремать «նիրհել, թմրիլ, անհոգ լինել»։ Այս արմատը աճած է -m-աճականով՝ պարզական dre-«քնել» արմատից, որից ունինք սանս. drálί dráyati «քնել» և ni նախամասնիկով ni-drá «քուն» (որի իրանեան համապատասխան ձևից է փոխառեալ հյ. նիրհ, որով նիրհ և տարտամ միևնոյն բառերն են լինում)։ Նոյն արմատից -dh-աճականով կազմուած է յն. ὄαρϑάνω «քնել» (Pokorny 1, 821, Berneker 223, Walde 243)։ Կազմութեան համար տե՛ս նաև տրտում։

ՆՀԲ լծ. լտ. tardum «ծոյլ, դանդաղ» բառի հետ։ Justi, Dict. Kurde 96 քրդ. tertilin «տատանիլ, երերալ» և արաբ. [arabic word] tartara։ Canini, Et. étym. 142 ռանս. dardha «հաստատուն»։ Հիւնք. տարմ բառից։ Bugge, Beitr. 33 ցե-ղակից լտ. tardus «դանդաղ» բառին, որ չի ընդունում Walde 764։ Աճառ. ՀԱ 1899. 235 համարում է կրկնուած տարմ պարզական արմատից, որի հետ նոյն է տարմ «երամ» (նշանակութեան տար-բերութիւնը չի թոյլ տալիս այսպիսի նոյնացում)։ Վերի մեկնութիւնը տուաւ Pedersen, Հայ. դր. լեզ. 132, որ ըն-դունում են Walde 243 և Pokorny 1, 821։

ԳՒՌ (dialectal) Սռանից է տաղտամ «անդուրեկան, ձանձրալի (մարդ)», որ գործածական է Հայթաղ և շրջակայք (Ամատունի, Հայոց բառ ու բան 616)։

NBHL (8)

Ծոյլ եւ տարտամ գտանիմք։ Ի հոգեւորացն տարտամք եւ դանդաղկոտք էին։ Տարտամն մտօք։ Որոց վատ եւ տարտամ են բնութիւնքն. (Ոսկ. յհ.։ Կիւրղ. գանձ.։ Փիլ. ել.։)

Տարտամ են յըթեռնուլն եւ յուսանելն։ Բայց դու ընդ իմ տարտամ անձին՝ մարտի՛ր ընդդէմ ախոյանին։ Տարտամ է կրթութեան. (Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։ Յիսուս որդի.։ Երզն. երկն.։)

Էշն աննուիրական է, եւ տարտամ ի գնացս. (Տօնակ.։)

ՏԱՐՏԱՄ. որպէս Տարտամական. եւ վարանական.

Մերժէ ի բաց զախտըս տարտամ, գործովք բարեաց առնէ փարթամ. (Շ. յիշ. առակ.։)

Կամ գ. որպէս Տարտամութիւն. վարանք.

Տարտամ տագնապի տարակուսանաց ելից գերելոյս. (Նար. ՟Լ՟Թ։)

(լծ. լտ. դարտում ). νωθρός tardus, -a, -um, segnis, lentus, hebes. Յամրաշարժ. դանդաղ. պղերդ. յոյլ՝ մարմնով կամ մտօք. ծանտր շարժօղ, ծոյլ.


Տարտամիմ, եցայ

vn.

to be irresolute, undecided, uncertain;
to grow slothful, lazy;
to move slowly.

· Calfa

NBHL (2)

Ի ծերութենէ տարտամեալ՝ մոռացայ զպատկեր աւուրն։ Գետնախշտի տարտամեալ, եւ սովու եւ ծարաւոյ համբերեալ. (Վրք. հց. ՟Բ։ Մագ. ՟Ի՟Ե։)

νωθρεύω, -ομαι tardus et piger sum, langueo. Տարտամ լինել մարմնով կամ մտօք, դանդաղիլ. թուլանալ. ցնդիլ. ցաւագնիլ.


Տարտամութիւն, ութեան

s.

want of determination, irresolution, indecision, uncertainty, embarrassment, perplexity;
cowardice, poltroonery;
sloth, idleness.

· Calfa

NBHL (5)

Տարտամութիւն՝ քնոյ է լծակից. (որ ոք սխալէն, ամենայն իրօք մտրակի կարօտանայ յաղագս տարտամութեան. Առ որս. ՟Ժ՟Բ։)

Մերում տարտամութեանս եպերանք։ Տարտամութեամբ եւ խեցբեկ բարբառով զբանսն արձակեն։ Առ տարտամութեան մտաց. (Խոսր.։)

Զտարտամութիւն տարակուսանացս։ Ի խշտին տարտամութեան. (Նար. ՟Ի՟Զ. ՟Կ՟Ե։)

Չի՛ք ինչ՝ որ այնպէս զմիտսն ուրախացուցանէ, որպէս ի հոգոց եւ ի տարտամութեանց փարատել. (Ոսկ. մ. ՟Բ. 7. (գրեալ էր, ի տարտամսութեանց)։)

νωθρία tarditas, segnities, pigritia եւ μέριμνη sollicitudo, cura. Տարտամ գոլն. տարտամելն. յամրութիւն. դանդաղկոտութիւն. պղերգութիւն. յուլութիւն. թուլութիւն մարմնոյ կամ մտաց.


Տարտարոս, աց

s.

Tartarus, hell;
մշտագիշեր —, the gloomy Tartarus.

· Calfa

NBHL (10)

Դժոխք եւ կորուստ, եւ տարտարոսն։ Արկանել ի տարտարոսն։ Արար խնդութիւն չորքոտանեաց ի տարտարոսն. (Առակ. ՟Լ. 16։ ՟Բ. Պետ. ՟Բ. 4։ Յոբ. ՟Խ. 15։)

Ի յաղցից եւ ի բոցոյ հրկիզեալ ի ցանկութեանցն. քանզի սոքա են ճշմարիտ տարտարոսն. (Փիլ. լին. ՟Դ. 234։)

Տարտարոսն՝՝ որ էն մէջ ամենայնի, տեղի ինչ է յոմանց ջուրց, եւ ստորախմբումն եղանի մինչեւ ցտիղմն. ((որպէս մրուր աղտեղութեանց) Նոննոս.։)

Ի տարտարոսս ներքինս։ Զժահահոտ տարտարոսաց զխորութիւնսն։ Զգուբն ապականութեան զտարտարոս գեհենին. (Մանդ.։)

Ոմն ի հուր գեհենին մատնեսցի, ոմն ի տարտարոսն դատապարտեսցի. (Խոսր.։)

Զանհնարին դառնութիւն դժոխոց տարտարոսի. (Յհ. կթ.։)

Բանտ անուանէ զտեղի ինչ անդնդային եւ սանդարամետական՝ զհներքին տարտարոսն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)

Զգունդս դիւացն ի տարտարոսն ընկղմեցեր. (Ճ. ՟Բ.։)

Ի տարտարոսի. ի գեհենոյն ի սառնամանիսն. (Լծ. նար.։)

որ եւ յն. դա՛ռդառօս. τάρταρος, -ρα tartarus, -ra, -rorum. Իբր տեղի սարսելոյ եւ սարսռելոյ։ Դժոխք՝ ըստ որում վեհ սառնամանեաց. անդունդք իբր ծովու. խորք. լուալիք աշխարհի. սանդարամետք. խաւար արտաքին.


Տարտարոսական, ի, աց

adj.

tartarean, hellish, infernal.

· Calfa

NBHL (3)

Տարտարոսական վհին։ Զմեզ ի ստորին եւ ի տարտարոսական եգիպտոսէ ի վեր կորզեաց. (Սարկ. քհ.։)

Դեւք տարտարոսականք նմանեալ սամուէլի երեւեցուցին զինքեանս վհկին, եւ ապստամբին սաւուղայ. (Ճ. ՟Գ.։)

ταρτάρειος tartareus. Որ ինչ անկ է տարտարոսի. դժոխային. անդնդային.


Տարր, րեր, րերաց

s.

element, elementary substance or matter;
տարերք, elements;
rudiments;
տարերք կենաց, the elements of life;
ըստ տարերց աշխարհի, according to the worldly maxims.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ր հլ. (յետնաբար նաև ի, ո հլ.) նախանիւթ» ՍԳր. Եզն. Վեցօր. Ագաթ «յօդ, տառ» Եզն. որից տարրական Ագաթ. կամ տարերական Նար. խչ. տարրապաշտ Նխ. իմ. Յհ. իմ. պաւլ. տարրաւր Ագաթ. տարրեղէն Եղիշ. տարրանալ «արմատանալ. հաստա-տուիլ» Փիլ. Սոկր. թուլատարր Վեցօր. կարծ-րատարր Պիտ. (գրուած է կարծրատորր), ողորկատարր Պիտ. միատարր Վեցօր. մեծա-տարր Վեցօր. մերկատարր Ոսկ. ես. 180. անտարր Ոսե. լհ. ա. 14. Ագաթ. ևն։ Բառիս երկու ր-երը միանալով՝ ձևացել է յետնաբար տառ «նախանիւթ» Փիլ. Պիտ. Երզն. Նար. «գիր» Փիլ. իմաստ. Սարգ. «գրութիւն, գրու-ածք, գիրք, Աստուածաշունչ» Պիտ. խոսր. Մագ. որից տառանալ «տարրանալ» Անյ. հց. իմ. տառատիպ Յիշատ. ևն։ Նոր գրա-կան լեզուն զանազանութիւն դնելով երկու-սի մէջ՝ ընդունում է տարր «նախանիւթ» և տառ «գիր»։ Նոր բառեր են տարերային, տարրաբանութիւն, տարրագիտութիւն, տար-րաւուծութիւն, տարրալուծել, տառական, տառտզի, տառակեր, տառակերութիւն, նա-խատառ, սկզբնատառ, վերջատառ, մեծա-տառ, փոքրատառ, մանրատառ, գլխատառ, շեղատառ ևն։

Հնեռեո Թր. քեր. 4 ստուգաբանում է «Տառք կոչին, վասն զի ունին տարրումն իմն և դասութիւն»։ Հիւնք. արաբ. օა δarra «հիւլէ» բառից։ Nyberg, Hilfsb. 2, 202 փոխառեալ է դնում իրանեանից. իբր տ. հպրս. ϑar-ϑa-, զնդ. sarəδa, պհլ. sarδak «կերպլ, եղանակ»։

NBHL (15)

Ըստ մարդկան աւանդութեան, եւ ըստ տարերց (այսինքն սկզբանց) աշխարհիս։ Մինչ տղայքն էաք, ընդ տարերք աշխարհիս ի ծառայութեան կայաք։ Զիա՞րդ դառնայք միւսանգամ ի տարերս տկարս եւ յաղքատս.եւ այլն։

Տարր է իմաստութեան երկիւղ տեառն. (Բրս. թղթ.։)

Մարդոյ մարմին ի չորից տարերց խառնեալ է, ի խոնաւութենէ, ի ցամաքութենէ, ի ցրտութենէ, եւ ի ջերմութենէ. (Եզնիկ.։)

Տարր կոչէ՝ որ ի չորից ունին զգոյութիւնս. յայսոցիւ չորից տարերց տարերք մարմնոցն. (Շ. բարձր.։)

Տարր մրգոյն։ Արեգական տարրն։ Տարրն երկնի։ Տարերն լուսնի։ Ըստ տարերց բարձր լերանց. (Եզնիկ.։ Շ. բարձր.։ Ագաթ.։ Լմբ. էր ընդ եղբ.։ Վեցօր.։ Շիր.։ Խոր.։)

Մեղուն ինքն նուազ է ի տարրին, եւ փառաւորեալ ի վաստակս. (Համամ առակ.։)

Տարր ժամանակիս։ Տարր գոյից կամ արարածոց։ Տարր արկածից։ Ի փոքուէ տարրէ. (Նար.։)

Ոչ եթէ ի տարրն հայի կամ ի նիւթն՝ աննիւթ բնութիւնն, այլ ի հոգին եւ ի սէրն՝ որով տարրնլ ընծայի։ յայլ իմն էուեւիւն յեղաշրջին կցորդակից տարերաւն. (Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ.։)

Կրօղ զտարրաստուածեղէն (այսինքն խաչն զմարմին աստուածորդւոյն), զայն որ մեռաւ մեզ փոխարէն. (Շ. ոտ. բարձր.։)

Տարից ի միասին ածելոց։ Միւսն իսկ ի տարրիցն։ Զերկաքանչիւրից տարրիցն պատճառելով զբաղկացութիւն. (Պղատ. տիմ.։)

Նախեղակ վեհից իմանալեացըն խումբ՝ ստորակաց տարրիցը քառիւք. (Շ. տաղ.։ Գոյիցս տածիչ՝ տարրից ու անտարրից սուրբ հոգիդ. Տաղ յհ. եղբ. հեթմ.։)

Ի տածումն օգտաբեր տարրոյս յորդորամիտք. (Պիտ.։)

Չորից տարեարցս։ Երից տարեարցդ։ Տարեարքս չորս են. (Վրդն. ծն.։)

ՏԱՐՐ. իբր Տառ, մասնիկ. յօդ ըստ քերականաց. աթր. աթութայք.

Յասորի լեզու ասէ, ի սկզբանէ արար աստուած զյաթն երկինս, եւ զյաթն երկիր. յաթն ասելով՝ որ է տարր (եզակի), իբրեւ զմիոջէ տարերէ միոյ երկնի յայտ առնէ թարգմանութիւնն. (Եզնիկ.։)


Տարրաբան

s.

chemist.

· Calfa


Տարրաբանական, ի, աց

adj.

chemical.

· Calfa


Տարրաբանութիւն, ութեան

s.

chemistry.

· Calfa


Տարրաբաշխութիւն, ութեան

s.

decomposition.

· Calfa


Տարրաբար

adv.

in an elementary state or form, elementally, rudimentally;
materially.

· Calfa

NBHL (3)

στοιχειωδῶς per elementa, simpliciter. Նիւթապէս. զգալապէս. պարզապէս. մանրամասնաբար. Այսքանւոյ զարդուս եւ ընդ սորայն մասանց տարրաբար առ ամենայն գոյութիւն առաջի արկելոց. (Նիւս. կազմ. ՟Դ։)

Զոր լեզուով ազդմամբ՝ լսելեաց մատուցանէ զբանն, զնոյն սա տարրաբար տեսանելեաց առաջի դնէ. (Յհ. իմ. ատ.։)

Տարերք անուանին, տարրաբար խառնին. (Գանձ.։)


Տարրագէտ

cf. Տարրաբան.

· Calfa


Տարրալոյծ, ուծի

cf. Տարրաբան.

· Calfa


Տարրալուծութիւն, ութեան

s.

decomposition.

· Calfa


Տարրական, ի, աց

adj.

elemental, elementary, uncompounded.

· Calfa

NBHL (3)

Տարրական օրէնքն (առ մովսեսիւ)։ Տարրական անցաւոր արարածք։ Առանց տարրական օդոց. (Առ որս. ՟Ժ՟Բ։ Ագաթ.։ Նար. ՟Ժ՟Դ։)

Ամենայն տարրականացս նիւթք։ Մարմինք տարրականաց. (Ճ. ՟Ա.։ Երզն. երկն.։)

Եկն եհաս աւետաւորս տառ՝ տարրական իմն նուիրաձիր (իբր անձրեւ զովացուցիչ). (Մագ. ՟Ի՟Դ։)


Տարրանամ, ացայ

vn.

to be compounded of elements, to be reduced to elements, to be produced, formed, to exist, to be;
to incorporate, to adhere, to be united, attached;
to be inculcated, impressed or imprinted;
բանիւ տարրացեալ մարմինք, created beings furnished with reasoning faculties;
սողոմոն տարրանայր ի խորս էակաց, Solomon penetrated the secrets of nature;
յերկիւղի նորա տարրասցուք, let us keep his fear in our hearts;
տարրացեալ են ի սիրտ իմ, they have penetrated to my inmost soul;
տարրացաւ խաւարն ի վերայ երկրի, darkness covered the face of the earth;
տարրացեալ առ աստուած սիրով, bound to God by love.

· Calfa

NBHL (5)

Ունակութիւն եղեալ ի նմա տարրասցի։ Յորմէ տարրացեալք ամենայն մարմինք ... բանիւ տարրացեալք մարմինք։ Յորում տարրացեալ է զօրութիւնն աստըուծոյ։ Թանձրացեալ տարրացաւ խաւարն ի վերայ երկրի։ Հանդերձն տարրանայր իբրեւ զանկողին ինչ ի խորութեան. (Անյաղթ ստորոգ.։ Փիլ.։ Լմբ. պտրգ.։ Եղիշ. խաչել.։ Լմբ. էր ընդ եղբ.։)

Տարրանալ ի հանդէս բարեպաշտութեան։ Յամենայն վարս բարեգործութեան տարրանայր։ Տարրացելոցն առ աստուած սիրով։ Ըստ նորին սրբութեան տարրանամք, հաղորդեալք իրերաց, եւ միացեալք ի քրիստոս։ Յեղկեղի նորա տարրասցուք. (Սոկր.։ Ճ. ՟Ա.։ Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։ Տօնակ.։)

Որ եւ յոյժ անվայելուչ էր իմոյս լրբանաց՝ ի վեր տարրանալ առ այդքան բարձրագոյն եւ երկնային իհրողութիւնսն. (Նանայ. յռջբ։)

Սողոմովն իմաստնացեալ, որքան առաւել տարրանայր ի խորսն (յն. , միջամուխ լինել), այնքան յաճախագոյնս ցնորէր. (Առ որս. ՟Է։)

Հաստատիլ իբր տարր բնական. բնաւորիլ. սերտ միանալ. ապաւորիլ՝ դրոշմիլ որպէս տառ. խորամուխ լինել. ընդմտանել. ծաւալիլ. զօրանալ. արմատանալ։ Իսկ յն. στοιχέω մեկնիլ ի լտ. incedo, sequor aliquid mente, animo, factis.


Տարրապաշտ, ից

s.

fetish;
fetish-worshipper.

· Calfa

NBHL (2)

Նիւթապաշտ. կռապաշտ.

Բամբասէ զանմտութիւն տարրապաշտիցն։ Ոչ միայն տարրապաշտք, այլեւ դիւապաշտք. (Նախ. իմ.։ Յհ. իմ. պաւլ.։)


Definitions containing the research տ : 10000 results

Թաղանթաթեւ

adj.

bat-winged, having membranous wings.

· Calfa

NBHL (1)

Ի միաթեւաց մինչեւ ի բազմաթեւս եւ զատաթեւս եւ կցաթեւս եւ թաղանթաթեւս առ մեզ կենդանեացս են, եւ ոչ ի վեր անդ. (Պիտառ.։)


Թաղեայ

adj.

worked in felt.

· Calfa

NBHL (2)

Թաղեայ պատկերացն խօսել տային. (Վրդն. պտմ.։)

Թաթարք պաշտօն ինչ ոչ ունէին, բայց միայն պատկերս թաղեայ, զոր տակաւին կրեն ընդ ինքեանս ի պէտս կախարդութեան. (Մաղաք. աբեղ.։)


Թաղեմ, եցի

va.

to inter, to bury, to entomb, to inhume;
to bury in the ground, to pay the last honours;
to hide.

· Calfa

NBHL (4)

Փորեցի, եւ առի զսփածանելին ի տեղւոջէ անտի, ուր թաղեցի զնա. ա՛յլ ձ. թաքուցի զնա անդ. (Երեմ. ՟Ժ՟Գ. 7։)

Ըստ առաւելութեան մահն, որ է հոգւոյ թաղեցելոյ յախտս եւ ի չարիս. (Փիլ. այլաբ.։)

Շնչեցին ընդ երեսս նորա չորք հողմք երկնից, եւ թաղեցին զնա ցօղով։ Արարիչն գիտէ՝ զինչ թաղեալ կայ յաշխարհի։ Ի լռութիւն նորա թաղեալ է զօրութիւն նորա. (Եփր. թագ. եւ Եփր. ծն.։)

θάπτω sepelio, humo κατορύσσω defodio Դնել ընդ հողով զմեռեալն. ծածկել ի շիրմի. կամ Հետախաղաղ առնել զիմն ի խորս. ամփոփել. թաքուցանել.


Թաղիանամ, ացայ

vn.

to harden, to become hardened.

· Calfa

NBHL (1)

Հաստացեալ թաղիացեալ լինի ուրեք միսն. (Վրդն. ղեւտ.։)


Թաղկավարս

adj.

rumpled, disordered, discomposed.

· Calfa

NBHL (1)

Թաղկեալ վարսիւք. թաւահեր. թաւամազ. մազոտ.


Թաղկիմ, եցայ

vn.

to grow tighter, thick, to condense, to be condensed.

· Calfa

NBHL (5)

ԹԱՂԿԻՄ որ եւ ԹԱՂԿԱՆԱՄ, ացայ. չ. συμπίλουμαι, πίλουμαι, συστρέφομαι constipor, concolvor, conglomeror Թաղկ եւ հոծ եւ խիտ լինել. խտանալ. թաղիանալ. կծկիլ. իբրու թաղիք կամ կծիկ լինել.

Եւ ի սոցանէ տակաւին (այսինքն եւ եւ՛ս) թաղկեալն՝ զջուր հոսէ։ Մինչեւ ջուր արդեօք եւ բռնութեամբ զերկրի (զհողոյ) դատարկսն ի միասին թաղկացեալ ունիցի։ Կարծրագոյն իսկ, եւ հոծագոյն թաղկեալ։ Թաղկեալ կօշկացն (յն. թաղկելոց, եւ կօշկաց) լինելութիւն. (Պղատ. տիմ. եւ Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Ամպ է թանձրութիւն գոլորշատեսակ թաղկեալ, ծննդական ջրոյ. (Արիստ. աշխ.։)

Թլիփն անկուած խիտ եւ հոծ, եւ կարի յոյժ թաղկեալ է։ Մորթ թաղկեալ. (Փիլ. ել. եւ Փիլ. լիւս.։)

Եւ կամ խոտն՝ խիտ, կուռ, եւ թաղկեալ է թանձրութեամբ. (Վրդն. ծն.։)


Թաղկումն, ման

s.

thickness, condensation.

· Calfa

NBHL (2)

Կարկուտ լինի ըստ ձիւնաբերին դառնալով ի թաղկմանէ անգայտութեան ի սերտութիւն. (Արիստ. աշխ.։) (յն. յոլորտանալոյ ձիւնաբերին, եւ յառնլոյ զծանրութիւն ի թաղկմանէ։)

Զախտս գլխոյ, եւ զցաւս ոտից, եւ զթաղկումն յանկարծակի, եւ զծանրութիւն ապականութեան ստամոքաց. (Ոսկ. նին.։)


Թաղմանական, ի, աց

adj.

funeral, funereal;
— հանդէս, funeral, burial, funeral rites, procession or train.

· Calfa

NBHL (1)

Զմեռեալս հոգամք թաղմանական հանդիսիւ. (Բառ. ստեփ. լեհ.։)


Թաղումն, ման

s.

sepulture, burial, interment;
funeral;
զ— իշոյ թաղիլ, to be buried like an ass.

· Calfa

NBHL (3)

Կայ ի թաղման ի նմին տեղւոջն. (Զենոբ.։)

Զթաղումն իշոյ թաղեսցի. (Երեմ. ՟Ի՟Բ. 19.) իմա՛ թաղմամբ իշոյ, կամ անթաղ մնասցէ. այլք իմանան՝ ի գերեզման իշոյ. զի անխտիր ասի, ոչ լինել թաղման կամ գերեզմանի արժանի։

ταφή sepultura κηδεία funeratio Թաղիլն, եւ ելն. ամփոփումն ի գերեզման. եւ Դիապատումն, յուղարկաւորութիւն. թաղում.


Թաղուն

adj.

thick, close, compact, dense;
client, stable.

· Calfa

NBHL (3)

(յորմէ Թաթաղուն) Թաղկեալ. խռկեալ. խճողեալ. կուռ. խիտ. տխած, կոխած.

Երկինք՝ թաղուն սերտութեամբն։ Վերին հաստատութիւնն՝ թեթեւ բնութիւն է, որ ունի զսերտութիւն եւ զթաղուն կազմութիւն. (Վեցօր. ՟Բ։ եւ Ոսկ. մտթ.։)

Զխստէ եւ զթաղուն բնութենէ յայտ առնէ. (Վրդն. ծն.։)


Թամբահարեմ, եցի

va.

cf. Թամբեմ.

· Calfa


Թամբեմ, եցի

va.

to saddle, to harness.

· Calfa

NBHL (4)

որ եւ ԹԱՄԲԱՀԱՐԵԼ. Համետել. հանդերձել զգրաստ.

Ստրատորքն, որք զձին թամբեն, եւ հեծուցանեն զարքայն. (Մխ. դտ.։)

Ձի թամբեալ պատրաստ պահեն. (Կաղանկտ.։)

Նմանութեամբ, որպէս Սանձել. հանդարտել.


Թանգար

s.

merchant;
shopkeeper;
retailer;
inn-keeper

· Calfa

NBHL (3)

Վաճառական (ըստ ար. թաճիր. յոքն. թիւճճեար ).

Եղեւ այր թանգար արուեստիւ, եւ հմուտ վաճառականութեան. (Արծր. ՟Բ. 4։)

Եւ Պանդոկապետ. տէր կապելայից. κάπηλος caupo


Թանգարական, ի, աց

adj.

mercantile, com-merciale;
esteemed, precious, dear.

· Calfa

NBHL (1)

Բացցուք զթանգարական վաճառս հանթից, վաճառեսցուք լսելեաց զգիւտս աշխատութեան մերոյ. (Ագաթ.։)


Թանգարան, ի

s.

treasure, treasury;
museum;
cabinet, collection.

· Calfa

NBHL (1)

Ընծայիւք եւ պատարագօք բազմօք յարքունի թանգարանաց, այլ եւ ի տանէ սրբարանաց մերոց։ Առնուլ թանգարանսն գանձուց եւ կարասեաց նոցա. (Յհ. կթ.։)


Թանգուզեմ, եցի

vn.

to shun, to elude, to set one's self free, to steal, or to get away, to escape, to fly from, to avoid;
to be ashamed, to shuffle, to use chicanery;
-զելով խօսել, to speak with respect or reverence.

· Calfa

NBHL (2)

Կամ թէ թանգուզիցէք, զի դուք ամենեքին դատաւորք եղերուք. (Յոբ. ՟Ժ՟Գ. 8։)

ὐποστέλλω, -μαι subtraho me Հնարիլ ճողոպրել զանձն (յամօթոյ, յերկիւղէ, եւ այլն). խորշիլ. խոյս տալ լռելեայն. քաշուիլ, սկըրդիլ ելլալ.


Թանթ

s.

fine blade, thin plate;
fine membrane, pellicule;
— ապակւոյ, window-glass.

· Calfa

NBHL (2)

Իբր Թաղանթ. (լծ. եւ պ. թ. թէնթէ) Ոստայն սարդի. պարզուած, ձգուած. վարագոյր. առագաստ. մաշկ թափանցիկ.

Մարգարէն ընդ թանթ ապակւոյ ընդ աչս կիտին տեսանէր զմեծամեծ գործս Աստուծոյ. (Անան. նին.։) Կայ եւ ռմկ. թանթ, որպէս տարածեալ ոստ եւ բարունակ դդմենւոյ, վարնգոյ, եւ այլն։


Թանիկ

s.

a little broth, pottage.

· Calfa

NBHL (1)

Թան աղքատին եւ դուզնաքեայ. ապուրիկ, ապրիկ.


Բանկագին

cf. Թանկ;
— առնել, to make dear;
— վաճառել, գնոյ տալ, to sell dear;
— գնոյ առնուլ, գնոց ստանալ, to buy at a high price.

· Calfa


Թանկութիւն, ութեան

s.

dearness, high price, dearth, famine, scarcity;
արտունջ ունել զթանկութենէ իրաց, to complain of the high price of things.

· Calfa


Թանձրաբնութիւն, ութեան

s.

cf. Տխմարութիւն.

· Calfa


Թանձրաթափ

cf. Թանձրատարափ.

· Calfa


Թանձրաթուփ

adj.

thickly branched, woody.

· Calfa

NBHL (2)

Ոյր են թանձր թուփք կամ ոստք.

Ուղէշս (այսինքն) ճիւղս, աղօշս տերեւալի եւ թանձրաթուփ. (Լծ. նար.։)


Թանձրալար

adj.

of thick cords or ropes.

· Calfa

NBHL (1)

Որ ունի լարս կամ չուանս հաստագոյնս. որպիսի են ցանցք խիտ վանդակօք ուռեաց.


Թանձրալեզու

adj.

of an hard language;
who speaks thick, indistinctly;
of a strange speech.

· Calfa

NBHL (1)

στιβαρός crasus, gravis եւ այլն. Որոյ լեզուն կամ բարբառն է թանձր եւ հաստ. լեզուն հաստ՝ ծանտր, դժուար հասկընալու.


Թանձրախոր մօր

sn.

very deep mud;
pond, marsh.

· Calfa

NBHL (1)

Դիպեցան թանձրախոր սաստիկ մօրից. (Փարպ.։)


Թանձրահոծ

adj.

very thick, very dense.

· Calfa

NBHL (2)

Հոծեալ թանձրութեամբ. խիտ.

Ամպ թանձրահոծ իբրեւ զթաղ լմեալ՝ բալաձեւ սպիտակափայ յոյժ. (Արծր. ՟Ա. 3. (գրի թանձրախոծ ի կրկին ձձ)։)


Թանձրահող

adj.

thick with earth, fertile.

· Calfa

NBHL (3)

Թանձրահող երկիր, կամ անդաստան, դաշտք. (Պիտ.։ Փիլ.։)

Զխտացեալ թանձրահողն դիւրեսցէ. (Պիտ.։)

βαθύγειος cujus solum profundum est, fertilis, pinguis Ուր կայ թանձր հող մինչեւ ցխորս. արգաւանդահող. հողը շատ ու պարարտ.


Թանձրամած

adj.

thickened, condensed;
heavy, hard;
viscous, curdled, clotted, congealed;
bushy.

· Calfa

NBHL (4)

Թանձրագոյն կամ թանձրութեամբ մածեալ. թանձր եւ մածուցիկ. խիտ. խուռն. խռկեալ. խորին եւ ստուար. ծանր. թանծր ու կպչուն.

Ճառագայթք արեգական յորժամ ծագեսցեն, պատառեն զօդն թանձրամած. (Ոսկ. ես.։)

Զլերինս թանձրամած ձիւնն ծածկեաց. (Լաստ. ՟Ի՟Ա։)

Թանձրամած տերեւք. (Անան. նին.։)


Թանձրամածութիւն, ութեան

s.

thickness;
viscidity, tenacity.

· Calfa

NBHL (2)

Թանձրութիւն. խտութիւն.

Խաւար ամբարշտութեան թանձրամածութեամբ ունելոց է զսուրբ եկեղեցիս մեր. (Փարպ.։)


Թանձրամայրի

adj.

bushy, thick, woody, wooded, sylvan, woodland.

· Calfa

NBHL (2)

Փառան՝ անտառախիտ եւ թանձրամայրի. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

δασύς densus Ուր են խիտ մայրք. անտառացեալ թաւ ծառովք.


Թանձրամարմին

adj.

heavy;
plump, fat, corpulent, obese, fleshy, bulky.

· Calfa

NBHL (1)

Ոյր թանձր է մարմինն, նիւթն, տարրն.


Թանձրամիս

adj.

fleshy, muscular, plump, fat, greasy.

· Calfa

NBHL (1)

Մաշեցաւ թանձրամիս պարարտ եւ փափուկ մարմինն նորա. (Վրք. ոսկ. ի մի ձեռ։)


Թանձրամսութիւն, ութեան

s.

obesity, stoutness, corpulency.

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ թանձրամսութեամբ արտաքս անկցիս ի պիտանացուաց. (Մաշկ.։)


Թանձրամօրուս

adj.

thick-bearded, well-bearded.

· Calfa

NBHL (1)

ի տպ. Սարգ. յկ. ՟Ը. որ ըստ ձ. պարտի գրիլ, զթանձր մուրուսն։


Թանձրասաղարթ

adj.

densely leaved, leafy.

· Calfa

NBHL (1)

Որոյ թանձր եւ խիտ են սաղարթք, այսինքն տերեւք. խտասաղարթ։ (Վանակ. յոբ.։)


Թանձրացուցանեմ, ուցի

va.

to thicken, to condense;
to coagulate, to congeal.

· Calfa

NBHL (4)

Խիտ առ խիտ թանձրացոյց զպաշտօն պղծութեան իւրոյ. այսինքն յաճախեաց. (Եղիշ. ՟Ա։)

Տկար մտաց մերոց առաջի թանձրացուսցուք (զգալի օրինակաւ) զյիշատակ սիրոյն Աստուծոյ. (Լմբ. պտրգ.։)

Չկարեմ հաւատալ, թանձրացո՛ զբանդ. (Համամ առակ.։)

παχύνω crassum reddo Տալ թանձրանալ՝ ըստ ամենայն առման.


Թանձրափուշ

adj.

thorny, having many hard thorns.

· Calfa

NBHL (2)

Ցանկ արկանեն թանձրափուշ, եւ պարսպաց բարձրութիւնս առնեն ի սակս գազանաց. (Պղատ. օրին. ՟Գ։)

Թանձրութեամբ փշոց պատեալ. յն. ցանկատեսիլ. αἰμαισιώδης ad modum maceriae factus


Թանձրութիւն, ութեան

s.

thickness;
solidity, density, bigness;
concretion, coagulation, condensation;
consistence;
fatness, plumpness;
plenty, abundance;
rusticity, awkwardness;
stupidity, dullness;
— ծերութեան, great old age.

· Calfa

NBHL (6)

Թանձրութիւն նորա շուրջ առ չորս մատունս. (Երեմ. ՟Ծ՟Բ. 21։)

Թանձրութիւն տերեւոց, խոտոց, դիականց, խաւարի եւ միգի. (Փիլ.։ Խոր.։ Եղիշ.։ Ճ. ՟Ա.։)

Թանձրութիւն պատրուակի, մարմնոյ, մերոյս գոյութեան, մեղաց. (Նար.։)

Որչափ ի մարմինն թանձրութիւն յաւելու, բազում չափ հոգին ի տկարութիւն իջանէ. (Մանդ. ՟Ժ՟Է։)

Որ խուժադուժ եւս էր տեսանելով քան զմտօքն թանձրութեան (կամ թեամբ). յն. անմտութեամբ. (՟Բ. Մակ. ՟Դ. 40։)

παχύς crassitudo, densitas, pinguedo Թանձր գոլն. չափ լայնութեան եւ խորութեան. հոծութիւն. խտութիւն. ստուարութիւն. բարդութիւն. գիրութիւն. եւ Թանձրամտութիւն. բրտութիւն.


Թանչ, ի

s.

diarrhoea, looseness;
dysentery;
piles, hemorrhoids;
colic;
fistula

· Calfa

NBHL (6)

Անկաւ նա յախտ հիւանդութեան թանչից. (Վրք. ոսկ.։)

Եղեւ հօրն պոպլեայ ի ջերմ եւ յախտ թանչից հիւանդանալ դնիլ. (Գծ. ՟Ի՟Ը. 8։)

Հարցէ զքեզ տէր կեղով եգիպտացւոց, եւ թանչիւք. (Օր. ՟Ի՟Ը. 27։)

Հարան յերաստանս իւրեանց ի թանչս (այսինքն թանչիւք). (Եփր. թագ.։)

δυσεντερία, ἔδρα dysenteria, intestinorum tormina, fluxus ventris (լծ. թ. սանճը, խուտուկ). Խիթք աղեաց. որովայնալուծութիւն ծիւրիչ արեամբ չափ. ախտ ընդերաց եւ երաստանի. փորհարութիւն.

Թանչ, ի փորին ցաւ. (կամ թանչի, փորին ցաւ). եւ կեղ կամ կեղտ արտաքուստ։


Թաչեմ, եցի

vn.

to mumble, to mutter.

· Calfa

NBHL (2)

ԹԱՉԵԼ. Բառ անյայտ, կա՛մ որպէս Թազել, այսինքն վազել. եւ կա՛մ Շաչել, շչել, մրմռալ կիսաձայն, եւ կլանել զբանն.

Կայ յաղօթս, եւ սիրտ նորա ոչ զգայ, զոր ինչ ասացին շրթունք նորա ... թաչէ զմիմեանց կնի գոնեա հարիւր (տուն սաղմոսաց). (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Թառ, ի

s.

roosting place, perch;
bar, stake for supporting vines;
*swing;
see-saw.

· Calfa

NBHL (4)

Թառեր հաւուց։ Թառեր դի՛ր, եւ զխաղողն ընտրով զառողջ կուզերն ի թառերն կախէ՛։ Զնուռն եւ զայլ մրգերն թառերով կախեն. (Վստկ.։)

Ուստի եւ ԹԱՌԻԼ ասի՝ Հանգչելն կամ ննջելն հաւուց ի վերայ ոստոց։

Իսկ ՀԱՒՈՒՑ ԹԱՌ, նմանութեամբ իւիք է յատուկ անուն վանաց հանդէպ Գառնւոյ։

πέτακρον lignum, aut asser super quo gallinae dormiunt;
pertica Որպէս թէ տեղի դարելոյ դադարելոյ. Ոստ, ձող, գաւազան՝ եդեալ ի յենարանս երկուստեք, ուր հանգչին եւ ննջեն հաւք եւ թռչունք, կամ կախին ողկոյզք եւ պտուղք ի պահեստ.


Թառամ

adj.

faded, tarnished.

· Calfa

NBHL (2)

Չորեցունց պտուղք վտիտք էին եւ թառամք. (Փարպ.։)

Դոյն ինչ ժամանակ կանաչագեղ եւ զուարճ երեւին, եւ յետ այնորիկ թառամ, ազազուն, եւ տգեղ տեսանին. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)


Թառամեցուցանեմ, ուցի

va.

to cause to fade, to wither, to tarnish.

· Calfa

NBHL (5)

Հողմն տապախառն թառամեցուցանէ զդալարի. (Մխ. երեմ.։)

Ի թառամեցուցանօղ քնոյն ընդոստուցեալ. (Յհ. իմ. ատ.։)

Ցանկութեան կիրք ողորկեցուցանէ զմարմինն, այլ թառամեցուցանէ զմիտսն. (Եփր. աւետար.։)

Իսկ (Ոսկ. ի մելիտ.)

Զվիշտսն թառամեցուցանէր. իմա՛ ցածուցանել, փարատել։


Թառամիմ, եցայ

vn.

to fade, to wither, to decay;
to be tarnished.

· Calfa

NBHL (3)

Սկսաւ սաղարթ օրինացն Քրիստոսի թառամել. (Լմբ. ատ.։)

Գեղեցիկ դէմք պատանեկաց թառամեալք. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Ափրոդիտականն նուազեալ թառամի. (այսինքն հեշութիւնն շիջանի) (Մագ. ՟Կ՟Ը։)


Թառամութիւն, ութեան

s.

fading, withered state, decay.

· Calfa

NBHL (1)

Որ ի վերայ քաղաքին բարկութիւնն այն ի թառամումն դդմենոյն կտրեցաւ. (Գեննանդ.։)


Թառամումն, ման

s.

cf. Թառամութիւն.

· Calfa

NBHL (1)

Որ ի վերայ քաղաքին բարկութիւնն այն ի թառամումն դդմենոյն կտրեցաւ. (Գեննանդ.։)


Թառանչ, ից

s.

sigh, groan;
colic, bowel complaint.

· Calfa

NBHL (5)

Ի թառանչ սրտին՝ հագագին դուռն հրդեհեալ։ Թառանչս թշուառութեանց։ Թառանչ թախծութեան. (Նար. ՟Ի՟Գ. ՟Լ. ՟Խ՟Ը։)

Սրտին տրտմութիւն եւ թառանչ։ Զիմացականին թառաչս։ Զթառանչ։ Զիղձն եւ զթառանչս տե՛ս սրտին, ուստի բարբառս արտաքս ելանէ։ Սրտի մտօք թառանչանք (կամ թառաչանք). (Լմբ. սղ.։)

Մերթ՝ Ցաւ անբերելի, որ տայ թառանչել. թերեւս որպէս Թանչք.

Որոց եւ թաշկինակն զախտս թառանչանացն հերքեալ բժշկէր. (Տօնակ.։)

ԹԱՌԱՆՉ կամ ԹԱՌԱՉ, ԹԱՌԱՆՉԱՆՔ, ԹԱՌԱՉԱՆՔ, նաց. ἅσθμα, στεναγμός suspirium ardens, gemitus Հառաչանք ուժգին. հեծութիւն ի խորոց սրտէ. յոգւոցհանութիւն. հեւալն. ախ, ահիզար


Թառանչանք

s.

cf. Թառանչ.

· Calfa

NBHL (5)

Ի թառանչ սրտին՝ հագագին դուռն հրդեհեալ։ Թառանչս թշուառութեանց։ Թառանչ թախծութեան. (Նար. ՟Ի՟Գ. ՟Լ. ՟Խ՟Ը։)

Սրտին տրտմութիւն եւ թառանչ։ Զիմացականին թառաչս։ Զթառանչ։ Զիղձն եւ զթառանչս տե՛ս սրտին, ուստի բարբառս արտաքս ելանէ։ Սրտի մտօք թառանչանք (կամ թառաչանք). (Լմբ. սղ.։)

Մերթ՝ Ցաւ անբերելի, որ տայ թառանչել. թերեւս որպէս Թանչք.

Որոց եւ թաշկինակն զախտս թառանչանացն հերքեալ բժշկէր. (Տօնակ.։)

ԹԱՌԱՆՉ կամ ԹԱՌԱՉ, ԹԱՌԱՆՉԱՆՔ, ԹԱՌԱՉԱՆՔ. ἅσθμα, στεναγμός suspirium ardens, gemitus Հառաչանք ուժգին. հեծութիւն ի խորոց սրտէ. յոգւոցհանութիւն. հեւալն. ախ, ահիզար.


Թառանչեմ, եցի

vn.

to sigh, to groan;
to lament, to weep;
to have a severe colic.

· Calfa

NBHL (6)

Պոռնիկն ի հեշտութիւնն գոլով թառաչէ. (Լմբ. սղ.։)

Թառանչիցես եւ հեծիցես ի միջոյ սրտէ. (Սեբեր. ՟Ժ։)

ԹԱՌԱՆՉԵՄ ԹԱՌԱՉԵՄ. որ ասի եւ ԹԱՆՉԵԼ. στενάζω suspiro, gemo Հառաչել ուժգին ի խորոց սրտէ. հեծել. յոգւոց ելանել. հեւալ. եւ Պէսպէս ձայնս ի վեր տալ ի փորոյն, իբր զգայռելով. ախուվախ՝ ուֆ աման էթմէք.

(Արբեցողն) միշտ հեծէ, եւ հանապազ թառանչէ յորովայնին ծանրութենէ. (Մանդ. ՟Ժ՟Զ։)

Մեք յորժամ զարթնուցումք, բազում ժամս ընդ քորելն եւ ընդ քոշքոտելն, եւ ընդ թառանչելն եւ ընդ թանչելն հանեմք. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։ (յն. յերկար ձկտիլ։))

Արտասուօք թառաչէր. (Բրսղ. մրկ.։)