Entries' title containing ր : 10000 results

Ողորկարան

s.

sleeking-place.

· Calfa


Ողորկաքար

adj.

of cut stone.

· Calfa

NBHL (2)

Որ է յողորկ քարէ ընտրեալն ի միջոց ողորկ քարանց.

Ըստ հնգից ողորկաքար վիմացն դաւթի. (Ասող. ՟Գ. 21։)


Ողորկեմ, եցի

va.

to smooth, to level, to plane;
to curry, to polish, to set a gloss upon, to make smooth or polished;
to smoothen;
to iron, to hot-press, to satin;
cf. Շողոմեմ.

· Calfa

NBHL (9)

Զքարինս ողորկեցին ջուրք. (Յոբ. ՟Ժ՟Դ. 19։)

Զգեստք շրջապատք՝ բոլորեալք, եւ սպիտակափայլ կոկեալ եւ ողորկեալ. (Սիսիան.։)

Սկսանի դարձեալ ողորկել, եւ կակղագոյն հեշտալի իմն զբանն ի լսելիս արկանէ։ Զի ծանրագոյն իմն էր նոցա մեղադրութիւնն, դարձեալ ողորկէ, եւ ասէ, ո՛չ ի դատապարտութիւն ինչ ասեմ. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Ողոքելով եւ ողորկելով սիրելի համբուրիւք ողջունի. (Փիլ. իմաստն.։)

Հեշտութիւնն առ ժամանակ ինչ ողորկէ զվայելողն, բայց յետոյ դառնագոյն քան զղեղի առնէ զգոլորշիսն. (Բրս. ի գորդիոս.։)

Հարկանեմք, եւ ողորկեմք նովին ձեռամբ ... նոյն իցէ հարկանելն, եւ ողորկելն. (Սեբեր. ՟Ե։)

Շունք օրինաց քոց արտաքին՝ գոնէ լեզուաւ ողորկէին. (Յիսուս որդի.։)

λειόω laevigo. Ողորկ կացուցանել. յղկել. հարթել. յարդարել. արծնել. փայլեցուցանել. կոկել. շտկել.

ՈՂՈՐԿԵԼ. λεαίνω lenio καταλεαίνω demulceo ἑπιδιορθόω corrigo, tempero προσσαίνω blandior, adulor θεραπεύω curo colo. Մեղմել, կակղել, դիւրել, ողոքել, շողոքորթել, փայփայել. բուժել.


Ողորկիչ

s.

polisher.

· Calfa


Ողորկութիւն, ութեան

s.

smoothness, polish, sleekness, glossiness;
softness;
delicacy.

· Calfa

NBHL (7)

Առ սոքօք վարիլ մանաւանդ քան զայլս խոշորութեամբ եւ ողորկութեամբ. (Պղատ. տիմ.։)

Գաղատոս յարծաթոյ ողորկութիւն զսալս քերեալ։ Դառնութիւն եդեալ ընդ քաղցու, կամ տատասկ ընդ ողորկութեան. Ուղորկութեամբն սողալով՝ դիւրաւ ի ներքս անկանի. (Նիւս. թէոդոր.։ Նար. ՟Ձ՟Բ։ Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)

ՈՂՈՐԿՈՒԹԻՒՆ. Մեղմութիւն, կակղութիւն. եւ Մեղկութիւն. փափկութիւն. եւ Սեթեւեթ բանից, կամ դիւրասահութիւն.

Լսելիք ճանաչէ զձայնից սրութիւնն եւ զծանրութիւն, զողորկութիւնն եւ զխոշորութիւնն. (Նիւս. բն.։)

Հրաժարեսցո՛ւք ի կակղութենէ եւ յողորկութենէ։ Մի՛ կակղութեամբն թուլասցուք, եւ ողորկութեամբն բերկրեսցուք. (Ածաբ. նոր. կիր. եւ մկրտ. յորմէ եւ Սարգ. ՟ա. պ. ՟Գ.)

λειότης laevitas, laevor, laevigatio. Ողորկն գոլ. լերկութիւն. հարթութիւն. յղկումն եւ ուղղութիւն մակերեւութիւն. փայլիւն. որ եւ ՈՒՂՈՐԿՈՒԹԻՒՆ, ՂՈՐԿՈՒԹԻՒՆ.

Մի՛ զշօշափելիս մեր կակղացուսցուք ողորկութեամբ (կամ ղորկութեամբ)։ Ողորկութեամբ եւ երագընթաց բանիւն եղծանէ զմիտս բանին. (Արշ.։)


Ողորմ, ոյ

s. adj. adv.

pity, compassion;
pity-stirring, piteous, pitiable, moving, touching, miserable, unhappy, unfortunate, sad, deplorable, dismal;
—, —ս, — —, touchingly, humbly, in a suppliant manner;
miserably, piteously, pitiably, deplorably, lamentably;
compassionately;
— խօսել, to speak pitifully or deplorably;
յաղերս եւ յ— խոնարհեցուցանել, to touch, to excite or move to compassion, to inspire pity;
անկցի — իմ առաջի քո, have compassion on me ! have mercy on me !.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո հլ. «գութ, կարեկցութիւն» Բ. մնաց. ե. 13. Սղ. ճլե. 1-26. Դան. գ. 89, 90. «աղերս, պաղատանք» Երեմ. լէ. 19. «թշուառ, ցաւալի» ՍԳր. Ոսկ. Եփր. թգ. Ա-գաթ. որից ողորմիլ ՍԳր. Ոսկ. ողորմած ՍԳր. ողորմածութիւն ՍԳր. Սեբեր. Ոսկ. մ. բ. 6, 2. ողորմուկ Եփր. թգ. անողորմ ՍԳը. Ոսկ. ես. անողորմածութիւն Բուզ. Ոսկ. աղիողորմ Մամբր. ևն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. orm-արմատից (կրկնութեամբ *որորմ, տարանմանութեամբ՝ ողորմ). նոյն արմատի այլ ժառանգորդներն են գոթ. arms «թշուառ», հիսլ. armr, aumr «դժբախտ, ողորմելի», հբգ. arm, aram, հսաքս. arm, հոլլ. arm, անգսք. earm և գերմ. arm «խեղճ, աղքատ», գոթ. arman բռթալ, խղճալ», armahairto «ողորմած». գերմ. erbarmen «գթալ», erbarmlich «ողոր-մելի» ևն։ Հնխ. orm-արմատը այս երկու ըն-տանիքից դուրս ուրիշ տեղ չէ պահուած։ Գերմանականից է փոխառեալ ֆինն. armas «սիրելի» (Kluge 23)։

ՆՀԲ լծ. իւղ և աղիք։ Տէրվ. Altarm. 73 ողոքել, շողոմել, լողոքորթ բառերի հետ՝ կցում է զնդ. ram «հանգչիլ, ու-րախանալ», սանս. rama «ուրախութիւն հաճոյք», լիթ. rimti «հանգչիլ», գոթ. rimis «հանգիստ» բառերին. ողորմ շրջուած է *ողոմր ձևից։ Bugge, Beitr. 38 յն. ὄδυρμός «ցաւի աղաղակ», ὄδύρομαι Հիւնք. յն. ἐλαιαϰομίον «մշակութիւն ձի-թենեաց»։ Müller, Armen. VI, 5, որից ւետո։ Meillet MSL 10, 280 և Յռ.. շարձան 211 տալիս են վերի մեկնու-թիւնը։ Նոյնը յիշում են Հիւբշ. IF Anz 10, 49 և Pokorny 1, էջ 184։ Patrubány

ՀԱ 1906, 56 հնխ. or «շարժիլ» առմա-տից. հմմտ. լտ. orior, յն. ὄρνυμι և հյ. յառնել. հմմտ. սիրտը շարժիլ ղարձուա-ծը։ Pedersen, Հայ. դր. լեզ. 132 յն, ἔλεαίρω «գթալ»։

ԳՒՌ (dialectal) Վն. օղօրմել, Սչ. վօղօրմել, Ննխ. օղօրմէլ, Ալշ. Ախց. Ակն. Խրբ. Կր. Մկ. Մշ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. Տփ. օղօրմիլ, Հմշ. օղօr-մուշ, Ագլ. Գոր. Երև. Ղրբ. ըղօ՜րմիլ, Շմ. ուղօրմիլ, Զթ. ուղույմիլ, ուղուրմիլ, Ասլ-էօղէօրմիլ, Սվեդ. վուղուրմիլ, Մրղ. օղօրմած, Սլմ. օղօրմութո՞ւէն, տաճկախօս հայերից Էնկ. օղօրմիս «Աստուած ողորմի՛ ասելը», օր. օղօրմիս չխարմաք «ողորմիս ասել» (Բիւր. 1898, 866), Ատն. օղօրմած, օղօրմու-թիւն (Արևելք 1888 նոյ. 9)։-Նոր բառեր են ողորմաթաս, ողորմածիկ, ողորմածհոգի, ողորմակոթ, ողորմաճաշ, ողորմասիրտ, ո-ղորմատեղ, ողորմորալ։

NBHL (17)

ἕλεος misericordia. (լծ. ընդ իւղ, եւ աղիք). Ողորմութիւն. աղեխարշութիւն. գորով. գութ. կարեկցութիւն.

Յաւիտեան է ողորմ (կամ ողորմութիւնն) նորա. (Սաղմ. -ճժէ. ստէպ։ Դան. ՟Գ. 89. 90։)

Ողորմ տրտմութիւն (է) ի վերայ այլոց չարեաց. (Նիւս. բն.։)

Ողորմ աղքատի, գթալ տնանկի. (Գանձ.։)

Ողբաս, եւ լաս ողորմով. (Մանդ. ՟Ա։)

Դրդուեաց՝ ո՛չ ողորմ, այլ կարծիք ապաշխարութեան առ լաւն. (Փիլ. լին. ՟Դ. 233։)

Իսկ (Երեմ. ՟Լ՟Է. 19.)

Աղաչեմ, տէր իմ արքայ, անկցի ողորմ իմ առաջի քո». իմա՛ գութ, որպէս ողորմագին աղերս՝ յայտնիչ ողորմելի վիճակի։

Ձայն ողորմ։ Կոծ ողորմ։ Ի ձայն ողորմ լոլոյ։ Ողորմ տեսիլ. (Իմ. ՟Ժ՟Ը. 10։ Երեմ. ՟Զ. 26։ ՟Թ. 19։ ՟Գ. Մակ. ՟Ա. 3։ ՟Բ. Մակ. ՟Գ. 23։)

Ողորմ կերպարանք։ Ողբերգութիւն ողորմ։ Ողորմ հառաչմամբ. (Յճխ. ՟Ժ՟Թ։ եւ Ոսկ. եբր.։ Պիտ.։ Նար. ՟Կ՟Բ։)

Քան զո՞ ողորմ չլինի, կամ քան զո՞ թշուառական։ Զի՞արդ ողորմ, եւ բազում արտասուաց արժանի պատիժս պատուհասից յանձն իւր առնու. (Ոսկ. յհ. ՟Ա. 2. 9։)

Պարտեաց զդաւիթ աշտիճանէ յաշտիճան աղերսանօք ողորմ ողորմ ձայնիւ։ Ողբերգութիւնք եւ ձայնք եւ աշխար ընդ արտասուս խառնեալ լինէին ողորմ բանակօք. (Եփր. թագ.։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)

ՈՂՈՐՄ. մ. Ողորմելի եւ ցաւագին օրինակաւ. կողկողելով. աղերսանօք. պաղատանօք. գութ առաջի արկանելով. եւ Կարեկցաբար, ախտակցաբար.

Զհայրն աբրահամ ողորմ աղաչէր։ Կարի ողորմ խօսեսցի, եւ յեղուկս անկանիցի. (Գանձ.։ Ոսկ. եբր.։)

Արտասուագոչ ողորմ ողորմ զձեռս համբարձեալ յերկինս՝ խնդրէին ի կամարար տեառնէն ապրեցուցանել զնոսա։ Տրիփոնա տիկին՝ ձայն աղիողորմ կոկորդալից ողորմ ողորմ գուժէր. (Ագաթ.։ Ճ. ՟Գ.։)

Հեզաբար խօսին եւ արտասութեանն ողորմս. (Վրք. հց. ՟Զ.) որպէս յն. συμπαθῶς cum compassione.

ՈՂՈՐՄ. ա. οἱκτρός, ἑλεεινός miserabilis, miser, flebilis ἑλεεινότερος miserabilior. իբր Աղիողորմ. ողորմագին. ողորմելի. գթալի. կարեկցութեան արժանի. շարժիչ սրտի ի գութ. աւաղելի. եղկական. ողորմուկ, ողորմելի, խղճալու, խեղճ.


Ողորմաբար

cf. Ողորմ.

· Calfa

NBHL (5)

cf. ՈՂՈՐՄ. Ողորմելի օրինակաւ. եւ Ցաւագին. եւս եւ՝ Ողորմելով.

Ողորմաբար ածէր զաչսն, զի տեսցէ զհայրն. (Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի՟Դ.։)

Մատնեցին ի գերութիւն եւ ի սուր ողորմաբար. (Կիր. պտմ.։)

Որ այսօր բարեկամաբար ողջունեն զմեզ, այգուցն ողորմաբար յուղարկին առ ի մէնջ. (Ոսկ. ննջ.։)

Ողորմաբար գթացեալ՝ կեանս շնորհէին. (Ասող. ՟Գ. 14։)


Ողորմագին

cf. Ողորմ.

· Calfa

NBHL (10)

Կարի՛ ողորմ. ողորմելի յոյժ. հիքացեալ. եւ Ցաւագին. կողկողագին. խիստ խեղճ, խղճալի, ողորմուկ, կսկծալի.

Իսկ ուրեմն ողորմագին եւս քան զկաւ իցեմք։ Ողորմագին, եւ բազում ողբոց արժանի է պատմութիւնս. (Իսիւք.։ Լաստ. ՟Ժ՟Ա։)

Ողորմագին արկածիւք։ Չհանդուրժեն լերինք յողորմագին ձայնէ։ Ողորմագին ձայնիւ աղաղակել, կամ աղօթել։ Ձայն ողորմագին պաղատանաց։ Ողորմագին հեծութիւն, կամ հայեցուածք. (Պիտ.։ Արշ. ՟Ի՟Է. ՟Ի՟Ը։ Խոսր.։ Նար. ՟Կ՟Զ. ՟Հ՟Գ։)

Անդ էր տեսանել տեսիլ ողորմագին, եւ զարհուրական յոյժ. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Յետ թանալոյ զծնօտն ողորմագին արտասուօք. (Իսիւք.։)

ՈՂՈՐՄԱԳԻՆ. մ. Ողորմ օրինակաւ. ցաւագինս. եւ Թշուառաբար. խեղճաբար, ողորմելաբար.

Աղքատքն ունայն եւ ողորմագին դառնան. (Ճ. ՟Ա.։)

Մռնչեաց ողորմագին։ Ողորմագինս կականին կողկողելով զկնի ձեր (մարք ձեր)։ Տե՛ս զիա՛րդ առաջի փրկչին արկանէր ողորմագինս զիւրոյ անձինն զթշուառութիւն. (Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի՟Բ.։ Ճ. ՟Բ.։ Նանայ.։)

Խոնարհեալ գորովեցայք առ ի բնութիւնս վտանգաւ չարչարեալս եւ ողորմագինս. (Բրս. ողորմ.։)

Ընդ մէջ երկնից եւ երկրի ողորմագինս յածի (սատանայ). (Իսիւք.։)


Ողորմած, աց

adj.

merciful, charitable, compassionate.

· Calfa

NBHL (4)

Եթէ բողոքիցէ առ իս, լուայց նմա. քանզի ողորմած եմ։ Տէր աստուած գթած եւ ողորմած, երկայնամիտ, բազումողորմ, եւ ճշմարիտ։ Այր ողորմած՝ երկայնամիտ լինի։ Երանի՛ ողորմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն. եւ այլն։

Զողորմած դատաւորն յուզեցաք՝ վրէժ առնուլ անաչառութեամբ. (Եղիշ. ՟Ե։)

Ողորմածն աղքատին՝ բարեկամ քրիստոսի կոչի. (Շ. ընդհ.։)

ἑλεήμων misericors φιλελεήμων misericordiae amator. Որ ողորմ ածէ ի վերայ տառապելոց. գթած. գորովագութ. բարեգութ. բարերար. ներօղ. եւ բաշխօղ ողորմութեան. շնորհաձիր. խնայօղ. խնամօղ.


Ողորմածութիւն, ութեան

s.

mercy, charity, clemency, pity, compassion;
charity, alms, almsgiving, goodness;
գործք ողորմածութեան, good deed.

· Calfa

NBHL (11)

Որ ողորմածութիւն տանի հօրն, ոչ մոռասցի առ աստուած. (Սիր. ՟Գ. 15։)

Զբարեգործիդ ողորմածութեան զկենդանարար ոտս համբուրեմ. (Նար. ՟Հ՟Ը։)

Որք յիշեն զաղքատս ողորմածութեամբ. (Պտրգ.։)

Ողորմածութիւն՝ աստուծոյ բարեկամութեան առիթ լինի. ողորմածութիւն՝ մեղաց թողութիւն գործէ. ողորմածութիւն ի մահուանէ փրկէ. (Սեբեր. ՟Թ։)

Կամք աստուծոյ են՝ ողորմածութիւն առնել. (Բրս. հց.։)

Քան զողորմածութիւն եւ քան զբազում եւս այլ ինչ՝ մեծ է հեզութեամբ տանել վշտացն։ Եթէ յանողորմածութենէ յողորմածութիւն փոխեսցիս, զձեռն գօսեցեալ պարզես. (Ոսկ. մ. ՟Բ. 6. եւ 7։)

Մեծն ներսէս կանոնական սահմանադրութեամբ հաստատեաց զողորմածութիւն, խլելով եւ զանգթութեանն արմատ. (Խոր. ՟Գ. 20։)

Տեսանէ ի տեսլեան զողորմածութիւնն։ Այսպէս իցէ ողորմածութիւն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Կուսութիւն խոտեցաւ, որ ոչ ունէր զողորմածութիւն (նման իւղոյ). (Գէ. ես.։)

Ողորմածութիւն առնել՝ լինի ծառայ հրամանին աստուծոյ. եւ ժողովել՝ եւ պահել՝ լինի ծառայ հրամանի բանսարկութիւնն. (Մեկն. ղկ.։)

ἑλεημοσύνη misericordia, eleemosina, beneficium. Ողորմածն գոլ. գթութիւն. տուրք ողորմութեան. եւ առաքինութիւն ողորմութեան. ողորմութիւն.


Ողորմանք

s.

cf. Ողորմութիւն.

· Calfa

NBHL (3)

Ողորմելն. շարժիլն ի գութ. գորովանք.

Որ մանաւանդ ողորմանաց եւ խոնարհութեան էր։ Ազգ կանանցական առ գութ ողորմանաց առաւել ծանրագոյն (ծանրեալ հակեալ). (Ոսկ. յհ. ՟Բ. 37. 40։)

Ընկալեալ գութ ողորմանաց յաղետէն որ անց ընդ նա. (Փիլ. նխ. ՟բ.։)


Ողորմեաց, եցի

s.

The Miserere and its hymn (Armenian divine service).

· Calfa

NBHL (3)

Զողորմեայն, եւ զտէր երկնիցն. (Տօնաց.։)

ՈՂՈՐՄԵԱ՛Ց որ եւ ՈՂՈՐՄԵԱ կոչի. այն է սաղմոսն՝ Ողորմեա՛ ինձ աստուած, եւ շարականն նորա.

Յաղագս հարցինն, եւ գործոցն, եւ ողորմեցին։ Զկնի հարցինն, եւ ողորմեցւոյն. (Յհ. իմ. ատ.։)


Ողորմելի, լւոյ, լեաց

adj.

miserable, unhappy, poor, piteous, pitiable.

· Calfa

NBHL (8)

Ոչ գիտես, թէ դու ես ողորմելի եւ հէք եւ աղքատ, մերկ եւ կոյր։ Եթէ այսու կենօքս միայն յուսացեալ եմք ի քրիստոս, ապա ողորմելի եմք քան զամենայն մարդիկ. (Յայտ. ՟Գ. 17։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 19։)

Ողորմելի է քան զբազումս։ Եղկելիս եւ ողորմելիս քան զամենայն մարդիկ զնոսա համարեսցուք. (Եղիշ. ՟Բ. ՟Ե։)

Ո՛չ զզրկեալսն, այլ զզրկօղսն համարի ողորմելիս. (Գէ. ես.։)

Ողորմելի լինելն չտայ զթշուառացելումն յիշել զսխալանսն՝ ողորմածին. (Խոսր.։)

Իսկ (Վրք. հց. ՟Դ.)

Մեք որպէս զանգէտս աստուծոյ՝ փոքր մի ողորմելի եմք ի նմանէ». իմա՛ նուազ պատժոյ վիճակեալ. ըստ իմիք ողորմութիւն գտեալ։

Շահաւէտ եւ ողորմելի պատմութիւն». իբր ողորմուկ. (Կլիմաք.։)

ἑλεεινός, ἑλεεινότερος miser, miserabilis, miserabilior. Անկեալն յողորմ վիճակ՝ կարօտ ողորմութեան. տառապեալ. թշուառ. հէք. եղկելի. խեղճ, խղճալի.


Ողորմիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to take pity or compassion on, to commiserate, to be affected, moved to pity, to feel for, to sympathize with;
to do good to, to benefit;
ողորմիմ քեզ, I pity you.

· Calfa

NBHL (12)

Մանկունք իմ են, որովք ողորմեցաւ աստուած ծառայի քում։ Աստուած ողորմեսցի քեզ ո՛րդեակ։ Ողորմեա՛, կամ ողորմեաց ինձ աստուած։ Որբոց նոցա եւ այրեաց մի՛ ողորմեսցի։ Ողորմելով ողորմեցայց նմա, ասէ տէր։ Ողորմեցարուք ինձ, ողորմեցարուք ինձ ո՛ բարեկամք.եւ այլն։

Ողորմելն ոչ է պարտուց, այլ ի կարեկցութենէ եւ ի վշտակցութենէ. (Խոսր.։)

Վասն այնր խնայեա՛, եւ վասն այսր ողորմեաց. (Իսիւք.։)

տեսէ՛ք զիս, եւ ողորմեցէք ինձ. (Ճ. ՟Ժ.։)

Ողորմիմ ողորմիմ սիրելեաց ձերոց, եւ բազում անգամ ողորմիմ անձանց ձերոց. (Եղիշ. ՟Գ։)

Յորժամ մեք անձանց չողորմի ցիմք, ո՞վ է՝ որ մեզ ողորմեսցի ... ողորմես ցո՛ւք անձանց։ Յորժամ յաղօթս կայցեմք առ աստուած, ասեմք, ողորմեա՛ց մեզ տր. ասասցուք եւ յանձինս, ողորմեա՛ մեզ. (Ոսկ. ՟ա. թես.։)

Ո՞վ սգացեալ՝ ոչ ողորմեցաւ ի քէն։ Թող թշնամանեցայց, միայն լոկ ողորմեցայց ի նմանէ։ Ողորմեա ողորմեալդ. (Գեննադ.։ Ոսկ. ղկ.։ Ածաբ. նոր կիր.)

Մի լիցի ինձ կողկողել, եւ ոչ ողորմե. Որ ի մեծէն աստուծոյ ողորմեալ՝ մեծագունիցն վկայեցաւ։ Ի քէն ողորմեալ փրկի՛չ բոլորից՝ իբրեւ զնոսին առ քեզ դիմեցից. (Նար. ՟Բ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Ը։)

Յամենայն եղբարց աղօթից եւ մեք ողորմեալ լիցուք. (Խոսր.։)

Են ինչ ինչ ի գործոցն, որ ողորմեալ լինին, եւ թողութեան արժանաւորին. (Նիւս. բն.։)

ἑλεέω miseror. Յողորմ եւ ի գութ շարժիլ. գթալ. գորովիլ. կարեկից լինել. աղեկիզիլ. եւ Բառնալ զկարիս եւ զտառապանս այլոց. մարդասիրել. խնայել. խնամել. բարերարել. շնորհս առնել. խղճալ. ողորմութիւն ընել.

ՈՂՈՐՄԻԼ. իբր կր. ըստ հելլենաբանութեան. ἑλέουμαι, ἡλεημένος misericordiam consequor. որ ըստ հայկաբանութեան եւ ըստ լատինաբանութեան ասի, Ողորմութիւն գտանել.


Ողորմութիւն, ութեան

s.

pity, mercy;
alms, charity;
— առնել, տալ, to give alms.

· Calfa

NBHL (6)

Եգիտ ծառայ քո ողորմութիւն առաջի քո։ Արա՛ ողորմութիւն ընդ տեառն իմում աբրաամու։ Տացէ քեզ ողորմութիւն, եւ ողորմեսցի քեզ։ Ոչ արարեր ի վերայ նորա ողորմութիւն։ Ողորմութեամբ մեծաւ ողորմեցայց քեզ։ Սա առցէ զողորմութիւն յաստուծոյ փրկչէ իւրմէ։ Սիրէ զողորմութիւն եւ զիրաւունս տէր։ Զմեղս քո ողորմութեամբ քաւեսջիր.եւ այլն։

ἕλεος, ἑλεημοσύνη misericordia, eleemosina. Ողորմ, եւ ողորմածութիւն. գթութիւն. մարդասիրութիւն. բարերարութիւն. խնամք. կարեկցութիւն եւ բարձումն թշուառութեան տառապելոց. բաշխումն ընչից. տուրք ձրի. շնորհ. առատաձեռնութիւն.

Ողորմութիւն ասի ի մեզ, ի սրտի՝ ի նեղութիւնս ի վիշտս եւ ի վարանս ուրուք աղէտանալ, եւ ըստ կարի դիւրել վտանգելոյն. (Խոսր.։)

Շնորհ՝ ձրի տուրքն է. իսկ ողորմութիւն՝ ոչ ձրին միայն, այլեւ կարեկցութեանն. (անդ։)

Որ ոք յեղջերուէ իւղոյն ոչ առնիցէ ողորմութիւն, նաեւ ոչ ի բիւրուց տաղանդաց առնիցէ. (Վրք. հց. ՟Բ։)

Մի անուն է իւղոյ եւ ողորմութեան (ի յն. եւ հյ). (Ոսկ. փիլիպ.։) (առեալ յառակէ տասն կուսանաց՝ զողորմութիւնն օրինակաւ իւղոյ ստէպ նշանակեն ամենայն հարք։)


Ողորմուկս արկանեմ

sv.

to excite to commiseration by loud laments, to touch with pity, to move.

· Calfa

NBHL (5)

ՈՂՈՐՄՈՒԿ որ եւ ՈՂՈՐՄԻԿ. Ողորմագին. խեղճ, խղճալի.

Զաղերսն ողորմուկ ածեն. (Ոսկիփոր.։)

ՈՂՈՐՄՈՒԿՍ ԱՐԿԱՆԵԼ. Ողորմ բանիւք ի գութ շարժել.

Կառանչէ եւ խանդաղատի, եւ ողորմուկս արկանէ առ աղէտս վշտին. (Մանդ. ՟Ե։)

Այսպիսի ողորմուկս արկ նմա պատմութեամբն իւրով. (Եփր. թագ.։)


Ողոքաւոր

adj.

suppliant;
flattering.

· Calfa

NBHL (2)

Ողոքիչ աղերսանօք. աղաչաւոր. աղօթական.

Ասէր ոմն ողոքաւոր՝ չաւատալեացն պաշտօնատար. (Նար. ՟Ծ՟Գ։)


Ողջաբար

adv.

entirely, perfectly, wholly.

· Calfa

NBHL (2)

Զոր եւ ամենա՛յնն կոչեաց ողջաբար. քանզի ըստ մասինն՝ անկատար ելով՝ ո՛չ է ամենայն. (Փիլ. այլաբ.։)

Ոչ երբէք սահման ողջաբար ունելով, երբեմն զայս, եւ երբեմն զայն յայտնէ։ Ոչ ոք ի գոցանէ ողջաբար ունի. (Անյաղթ պորփ.։)


Ողջագուրանք, նաց

s.

embrace, embracing, clasping.

· Calfa

NBHL (2)

Ողջագուրելն. գրկախառնութիւն.

Սովորութիւն է ի սիրոյն ձգիլ առ սիրեցեալն. յորում համբոյր եւ ողջագուրանք. (Լմբ. առակ.։)


Ողջագուրեմ, եցի

va.

to receive lovingly, to embrace, to kiss.

· Calfa

NBHL (10)

Ըմբռնեալ բարձողաց ձեռացդ բազկօք զանպարագիրն էակ մարդացեալ՝ ի համբոյր հպելոյ մատուցման շրթանցդ ողջագուրեցեր. (Նար. կուս.։)

Ծնողական գթովն ողջագուրել կամեցաւ զմիածինն։ Այսօր նախամայրն եւայ ողջագուրէ զդուստր իւր. (Լմբ. վերափոխ.։)

Կուտեալ ի վերայ՝ ողջագուրէին զայրն աստուծոյ։ Զմիմեամբք փարեալ ողջագուրէին. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Զ։)

Արք սպիտակք ողջագուրէին զնա. (Տէր Իսրայէլ. յուլ. ՟Ի.։)

Առցուք զմարմինն՝ ողջագուրեսցուք. (Տաղ.։)

Զքեզ տեսանել մարմնով նովին, ողջագուրել սիրով սրտին. (Յիսուս որդի.։)

Լայնաբար եւ նմանութեամբ ասի.

Ընկալայ զգիրս, եւ ողջագուրեալ շրթամբք՝ ի վերայ աչացս եդեալ խանդաղատական խորհրդով՝ գոհացայ զտեառնէ. (Մագ. ՟Ի՟Թ։)

Յետ ողջագուրելոյն գթով համակամութեանն զնորայն որ վասն մեր տնօրէնութիւն. (Լմբ. պտրգ.։)

ἁγκαλίζομαι, περιπλέκομαι amplexor κορίζομαι blandior. Գրկել ողջոյն. ընդգրկել. գգուել. խանդաղատիլ գրգալով. փարիլ. յարիլ սիրով. գուրգուրալով գիրկը առնել, փաթթուիլ, պլլուիլ, պագտուիլ, սիրել գուճագլամագ.օգշամագ. (լծ. հյ. ագուռով ողջունել. եւ յն. գօռի՛զօմե ).


Ողջախոհաբար

adv.

soundly;
honestly, modestly, chastely.

· Calfa

NBHL (6)

Ողջախոհաբար եւ սրբաշնապէս վերաթռուցեալս։ Խորհէին ողջախոհաբար. ոչ ողջախոհապէս զհաւատն ունին։ Մի՛ յոյժ մերձակայ հարուածով դժուարել. այլ ողջախոհաբար ունել առ ի խրատ. (Դիոն. ածայ.։ Աթ. ՟Ժ՟Բ։ Ածաբ. կարկտ.։)

Ողջախոհաբար հարցանելով, եւ ոչ անհաւանապէս ընդունէր. (Բրս. ընչեղ.։)

Ողջախոհաբար ընկալեալ զսուրբ այրն. (Յհ. կթ.։)

Ողջախոհաբար զգօնացուցանէ. (Նար. խչ.։)

Հանդիսական ժուժկալութեամբ ողջախոհաբար կրթութեամբ զզինուորական երկասիրութեամբն յօժարաբար դեգերել. (Արծր. ՟Դ. 1։)

σωφρόνως modeste, prudenter ὐγιῶς integre, sane. Որպէս ողջախոհ. ողջմտութեամբ. իմաստութեամբ. զգօնութեամբ. զգաստութեամբ.


Ողջախորհուրդ

adj.

right-minded, sincere, frank, upright.

· Calfa

NBHL (2)

Ողջախոհ. ողջամիտ. անխարդախ. հաւատարիմ.

Հանդերձ՝ ողջախորհուրդ եւ աննենգ ուխտապահ նախարարօքն։ Ողջախորհուրդ մտօք գնային ի գործ պատերազմի։ Ողջախորհուրդ մտաց լաւահայեցաց. (Փարպ.։)


Ողջունաբեր

adj.

bearing a salutation or good news;
— թուղթ, letter, epistle.

· Calfa

NBHL (5)

Որ բերէ յինքեան զողջոյն աւետաւոր կամ խաղաղական.

Եւ անդ մատուցեալ զբերեալ պատասխանին ողջունաբեր թղթովն. (Ագաթ. (այսինքն բարեւագրով. յն. եւ լտ. խաղաղական գրով։))

Լուսաւորեա՛ զիմ տրտմութիւնս՝ քո ողջունաբեր թղթով. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Ես սիրոյ պատգամ ունիմ, գիր ողջունաբեր. (Նար. տաղ.։)

Զոր ողջունաբեր աւետեօք կրեցեր զտուողն ի քեզ զօրէնս ողջունի. (Շար.։)


Ողջունագիր

s.

letter of compliments.

· Calfa


Ողջունարան

s.

drawing-room, saloon.

· Calfa

NBHL (2)

Զկնի ժողովոյն մտեալ յողջունարանն՝ հրամայեաց ոչ զոք թողուլ ի մէջ նոցա, բայց միայն յեպիսկոպոսացն եւ յերիցանցն եւ ի սարկաւագացն։ Եմուտ յողջունարանն. (Ճ. ՟Ժ.։ Տէր Իսրայէլ. նոյ. ՟Ի՟Ե.։)

ἁσπαστικόν salutatorium. Տեղի յայգորելի յեպիսկոպոսարանի. դարպաս արտաքոյ տաճարի՝ վասն ընդունելոյ զեկեալս յողջոյն առաջնորդին.


Ոճիր

s. adj.

crime, guilt, criminal attempt, misdeed, villainy, felony, ribaldry, vile wickedness;
wicked, guilty, criminal;
— եղեռան, crime;
—ք ապիրատութեան, excess;
ածել յ—ս, to carry to excess.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մեծ չարագործութիւն, եղեռն» Ոսկ. բ. տիմ. և մ. բ. 23. Ագաթ. «չար, եղեռնա-կան» Վրք. հց. գրուած է նաև օճիր, ոճիռ, օճիռ։ (Փոխանակ ասելու ոճրագործ՝ գրուած է օճերագործ Մագ. թղ. 178). ներկայ գրա-կանում ընդունուած է միայն ոճիր. որից ոճ-րագործութիւն Անան. եկեղ. Կանոն. Սարգ. ոճրապարարտ (նոր բառ)։

ՆՀԲ լծ. արաբ. էօզիւր «յանցանք»։ Տէրվ. Altarm. 47 ուղիղը համարում է աւճիր, իբր սանս. avačar-ana «վար-մունք, գործածութիւն»։ Մառ ЗВО 5, 317 զնդ. añra «չար»։ Հիւնք. օճառ բա-ռից։

NBHL (9)

Խնայէ յիւրսն, թէպէտեւ ոճիրս ինչ գործեցին։ Եւ զայսպիսի ոճիրս գործելոյ բազում իսկ են վկայք։ Բազում ոճիրս սպանութեան առնէ. (Ոսկ. ՟բ. տիմ.։ եւ Ոսկ. մ. ՟Բ. 23։)

Բազում ոճիրս գործեալ էր նովաւ սատանայ. (Եղիշ. ՟Գ։)

Աշխարհի մեծ ոճիրս վնասուց ի նոցանէ (ի դիցն) ընդոստուցանեն։ Ի վերայ եբեր ոճիր վրիժուց. (Ագաթ.։ Պիտ.։)

Ի վերայ մեռելոց գործէին ոճիրս (կամ օճիրս) ըստ հեթանոսական սովորութեանց. (Խոր. ՟Գ. 20։)

Բազում չար ոճիրք (կամ օճիռք) զնա նեղեցին։ Եւ գրեթէ այն իսկ ոճիրք (կամ օճիրք) հակառակութեան գտան պատճառք հինիցն եկելոց ի վերայ մեր. (Յհ. կթ.։)

Զերիքովի մանկացն ոճիր, որք պատժեցան յարջէ՝ ծանի՛ր. (Կրպտ. ոտ.։)

ՈՃԻՐ. ա. Չար. չարաչար. անօրէն. դժնդակ.

Ի սովորութենէ ոճիր (կամ օճիռ) գործոյս այսորիկ գնացի առ նա։ Ոչ եւս գործեցից զանօրէն գործս զայս եւ զոճիր. (Վրք. հց. ՟Դ։ եւ Ճ. ՟Ժ.։)

ՈՃԻՐ. ἕργον δεινόν actus dirus, scelus, malum grave δράμα facinus. գրի եւ ՕՃԻՐ, ՈՃԻՌ, ՕՃԻՌ. Չար ինչ մեծ. դժնեայ իրք. եղեռն. ապիրատութիւն. վնաս. յանցանք, եւ արկածք. ... (լծ. եւ էօղիւր ).


*Ոճորք

cf. Ձեղուն.

· Calfa


Ոճրագործ, աց

s. adj.

scelerate, felon, villain, wretch;
facinorous, ribald, flagitious, nefarious, profligate, felonious.

· Calfa


Ոճրագործութիւն, ութեան

s.

villainy, abomination, misdeed, impiety, profligacy, flagitiousness, execrable conduct, horrible crime.

· Calfa

NBHL (3)

Չարագործութիւն. զազրագործութիւն. ոճիր.

Յորում վիշապին հանապազ գործիւր ոճրագործութիւնքն. (Անան. եկեղ։)

Աղտեղութեանն անուամբ՝ զարուացն ոճրագործութիւն եւ զիգացն ի մի վայր փակեաց։ Բիւրապատիկ ոճրագործութիւնս՝ որ ըստ բնութեանն, եւ որ արտաքոյ բնութեանն՝ գործէին։ Զոճրագործութիւն արուամոլիցն. (Կանոն.։ Սարգ. ՟ա. պ. ՟Թ։ Տօնակ.։)


Ոմոփորոն

cf. Եմիփորոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Եմիփորոն։

NBHL (4)

Բառ յն օմօ՛ֆօրօն. cf. ԵՄԻՓՈՐՈՆ, եւ ՊԱԼԻՈՒՆ.

Օրհնութիւն սուրբ ոմոփորոնին քահանայապետականի։ Ոմոփորոնն՝ ուսոյ զգեստք թարգմանի. զի օմոսն՝ ուսք է, եւ ֆօրօնն՝ զգեստ. (Մաշտ. կիլիկ.։)

Արկեալ զոմոփորոնն ի փողսն՝ խեղդամահ արարին զնա. (Ճ. ՟Բ.։)

Ոմոփորոն քեզ եղբայր կաթողիկոս՝ առաքեցի. (Լուսիոս պապ. թարգ. լմբր.։)


Ոչխար, աց

s.

sheep, ewe;
mutton;
միս —ի, mutton;
ոտն —ի, sheep's trotters;
— մոլորեալ, wandering, lost sheep;
վաճառանոց —ի, sheep-market;
փարախ, գաւիթ —աց, sheep-cot, sheep-fold, sheep-pen;
մայեն, բառաչեն —ք, sheep bleat;
cf. Կտուրք.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ի-ա հլ. «ոչխար» ՍԳր. «Դ2 ձայ-նին պատկանող մի եղանակի անուն» Ման-րուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 528). որից ոչխարակ Ա. թագ. ժե. 28. ոչ-խարավաճառ Ոսկ. եբր. ոչխարիկ Ոսկ. մ. բ. 26. ոչխարութիւն Զքր. ծործ. ոչխարենի Վրք. հց. ոչխարազեն «մահմետականների ոչխար զոհելու տօնը, գուրպան պայրամը» Յայսմ. յնվ. 30. ոչխարաբուծութիւն, ոչխա-րապահ, ոչխարային (նոր բառեր) ևնւ

= Փոխառեալ է հարաւային կովկասեան մի լեզուից. հմմտ. լազ. ჩեური չխուրի, მհեური մչխուրի, մինգ. მხურօշխուրի, վրաց. ცხოვარი ցխովարի, ცხუარი ցխուարի, աշխ. վրաց, მլხვარი մցխվարի, ինգիլ. ցխօր «ոչխար» Կարելի չէ ասել թէ այս ձևերը փոխառեալ են հայերէնից, որովհետև, մինչդեռ ոչխար հայերէնում չունի ստուգաբանութիւն, կով-կասեան բառը ծագում է ցխով «կեալ, ապ-րիլ» արմատից և բուն նշանակում է «կեն-դանի, ապրող». հմմտ. վրաց. ცხოველი զխո-վելի «շնչաւոր, անասուն», ცხოვრება զխով-րերա «կեանք, կենսագրութիւն, պատմու-թիւն», საცხოვარი սացխովարի, საცხოვრებ, ელი սացխովրեբելի «կենսական, ուտելիք, սնունդ, բնակութիւն, բնակարան», საცხურე սացխուրե «ոչխարային, փարախ», სამაცხო-ვარებო սամացխովարեբո «փրկարար». მეլხ-ვარე մեցխվարե «ոչխարների հովիւ»։ Հայե-րէն բառի չ ձայնին համապատասխան է գա-լիս լազ. չ, որ վրաց. ց-ի սովորական ձևն է. հմմտ. վրաց. ცა ցա=լազ. ჩა չա «եր-կինք», վրաց. լხრა ցխրա=լազ. հხორო չխօ՜րօ «ինը», վրաց. ცრემლი ցրեմլի=լազ. ჩერაძულე չերամուլե «արցունք»։-Աճ.

Klaproth, Asia pol. 1823, 104 վօ-գուլ. oš, թրք. koč, kockar ձևերի հետ։ ՆՀԲ «որպէս ոչ խարեալ մալեալ կամ որոճօղ զխար. վրաց. ցխովարի»։ Մորթ-ման ZDMG 26, 563 բևեռ. huzi ձևին է կցում հյ. խոյ, ու-խար, թրք. quzu. qoc։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 92 կցում է չաղաթ. qocqar, qočqor «վայրի խոյ» ձևերին և համարում է աևևառեան փոխառութիւն։ Հիւնք. պրս. աշ խօր «կերակուր ուտելի»։ Վերի մեկնութիւնը

տուաւ Աճառ. SA 1, 303, որ ընդունում է Meillet BSL հտ. 23, էջ 133։ Patru. bány SA 1, 310 թրք. չաղաթ. kočkar։ Pedersen տե՛ս խոյ բառի տակ։ Մառ, Христ. Boст. 2 (1913), 30 խալդ. suse «ոչխար» և վերի կովկասեան ձևերը։ Պատահական նմանութիւն ունի ասուր. zikaru «ոչխար»։

ԳՒՌ (dialectal) Ախց. Բլ. Հմշ. Ննխ. Սչ. օչխար, Կր. օչխար, օխչար, Մշ. օչխար, օխչար, օխճար, Բլ. Խրբ. Հւր. Շմ. Տփ. օխչար, Ալշ. օճխար, օխճար, Մժ. օխճար, Պրտ. Ռ. Սեբ. օշխար, Ասլ. էօշխար, Ագլ. է՛խչmր, Վն. վոչխար, Սլմ. վոխչար, Երև. վօխչար, Մկ. տխչար, Ջղ. վոխջ'ար, Մրղ. վուէխչար, Գոր. Ղրբ. վըխճար, վրէ՛խճար։ Նոր բառեր են ոչխա-րախոտ, ոչխարած, ոչխարահամար, ոչխար-աչք, ոչխարապան, ոչխարատեղ, ոչխարծա-ղիկ, ոչխարատէր։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից կրկին յետ է փոխառեալ վրաց. ოჩხარი ոչխարի կամ ოհեარობა ոչխրո-բա «փոքրիկ խնջոյք, որտեղ մի աղքատ մարդ մի ոչխար է մորթում և հարուստնե-րին բաժանելով, փոխարէն պարգևներ է ստանում, իր վիճակը բարելաւելու համար»։ -Pedersen հայերէնից է համարում չաղա-թայ. kočkar, արև. թրք. [arabic word] qočqār, որոնց վրայ ընդարձակ տե՛ս խոյ։

NBHL (7)

Արջառ եւ ոչխար եւ անասուն։ Արջառս եւ ոչխարս։ Եօթն որոջ ոչխարաց։ Ու՞ր է ոչխար յողջակէզ։ Ոչխարք իմ ձայնի իմում լսեն.եւ այլն։

Քերթողաբար ասի՝ որպէս ռմկ.

Հեզըն սահակ (եպիսկոպոս) պատարագեալ, ոչխրոյ փոխան ինքըն զենեալ. (Շ. վիպ.։)

Որպէս եւ նմանութեամբ,

Դանիէլ զառիւծսն ոչխար արար. (Տօնակ.։)

Ընդէ՞ր զքեզ առնես հովիւ, որ ոչխարդ ես. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

(որպէս ոչ խարեալ մալեալ. կամ որոճօղ զխար՝ զբուտ) πρόβατον ovis, pecus ἁμνός, ἁρήν agnus. վր. ցխովարի. Ընտանի եւ հեղ չորքոտանի մայական՝ որոճօղ, որոյ ծնունդն ասի Գառն, եւ բազմութիւնն՝ Օգիք, խաշն. տե՛ս եւ ԽՈՅ, ՄԱՔԻ, ՊԱՏՐՈՒՃԱԿ. (թ. գօյուն լծ. ընդ խոյ, արու ոչխար)


Ոչխարաբոյծ

s.

sheep-breeder, sheep-master.

· Calfa

NBHL (2)

Որ բուծանէ զոչխարս. խաշնադարման. հովիւ կամ մսահատ.

Սովոր են ոչխարաբոյծք՝ հացի վաճառել զմիս եւ զճրագու. (Գէ. ես.։)


Ոչխարազգեստ

adj.

clothed in sheepskin;
s. fig. wolf in sheep's clothing.

· Calfa

NBHL (3)

Որ յանձին կրէ զարտաքին ձեւ ոչխարի կամ զնմանութիւն ինչ.

Որ ոչխարազգեստ գայլք երեւեալք կեղծաւորին զբարեկամութիւնն, եւ ինքեանք գործ զթշնամեաց գործեն. (Համամ առակ.։)

Ի բա՛ց լերուք յայդպիսեաց ոչխարազգեստ գայլոց. (Շ. թղթ.։)


Ոչխարազեն

cf. Ոչխարազենութիւն;
-զենն տաճկաց, koorban-bairami (Turkish festival).

· Calfa

NBHL (4)

ՈՉԽԱՐԱԶԵՆ ՈՉԽԱՐԱԶԵՆՈՒԹԻՒՆ. Զենումն ոչխարաց. տօն այլազգեաց յօր զենման ոչխարաց իբր ի զոհ.

Զոհս մատուցանէին, զոր ոչխարազենն կոչեն։ Ի տօնի իւրեանց, զոր ոչխարազենն կոչեն. (Հ=Յ. եւ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Լ.։)

Որո՞յ առաքինութեան տեսակ է ոչխարազենութիւնն։ Զո՞ր գտցէ շահ յոչխարազենութենէ. (Մեկն. ղեւտ.։)

Անպատշաճ դատեա՛լ աստուծոյ զկամս ոչխարազենութեանն. (Լմբ. սղ.։)


Ոչխարազենութիւն, ութեան

s.

sheep-slaughtering, sheep-sacrificing.

· Calfa

NBHL (4)

ՈՉԽԱՐԱԶԵՆ ՈՉԽԱՐԱԶԵՆՈՒԹԻՒՆ. Զենումն ոչխարաց. տօն այլազգեաց յօր զենման ոչխարաց իբր ի զոհ.

Զոհս մատուցանէին, զոր ոչխարազենն կոչեն։ Ի տօնի իւրեանց, զոր ոչխարազենն կոչեն. (Հ=Յ. եւ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Լ.։)

Որո՞յ առաքինութեան տեսակ է ոչխարազենութիւնն։ Զո՞ր գտցէ շահ յոչխարազենութենէ. (Մեկն. ղեւտ.։)

Անպատշաճ դատեա՛լ աստուծոյ զկամս ոչխարազենութեանն. (Լմբ. սղ.։)


Ոչխարակ, աց

s.

lamb, lambkin.

· Calfa

NBHL (2)

Յո՞յր ձեռն թողեր զսակաւ ոչխարակսն յանապատի անդ. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ե. 28։)

πρόβατον ovis. Ոչխար սակաւաւոր կամ փոքրիկ՝ սիրելի. ոչխարիկ. ոչխրիկ.


Ոչխարանման

adj.

sheep-like.

· Calfa

NBHL (2)

Նման ոչխարի.

Կենդանի ինչ սուբոս անուն, ոչխարանման, երկակենցաղ եւ ձկնակեր. (Խոր. աշխարհ.։)


Ոչխարավաճառ, աց

s.

sheep-dealer.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ զոչխարավաճառս եւ զմարդագինս արտաքս ելանել. (Ոսկ. եբր.։)

προβατοπώλος ovium vel pecudum venditor. Որ վաճառէ զոչխարս. վաճառական խաշանց.


Ոչխարենի, ենւոյ, ենեաց

adj. s.

sheepy;
sheepskin.

· Calfa

NBHL (4)

Եբեր նոցա մորթ մի վայրի մեծ ոչխարենի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Յորդանանու հատումն ապտակաւ ոչխարենոյն եղիայի։ Յետ նորա եղիսէոս ժառանգաւոր ոչխարենոյն եւ հոգւոյն. (Նիւս. սքանչ.։)

Ոչխարենի է՞ր ես զգեցեալ, եւ ոչ ոսկի. (Վրդն. պտմ.։)

μηλωτή (δορά ) ovina (pellis), ovilla. Սեպհական ոչխարի, մանաւանդ մորթն. մաշկեակ. լեաշկամաշկ.


Ոչխարիկ

cf. Ոչխարակ.

· Calfa

NBHL (3)

Տո՛ւր ինձ ոչխարիկ մի, կամ որթուկ մի. (Ոսկ. մ. ՟Բ. 26.)

յորմէ եւ (Երզն. մտթ.)

Տո՛ւր ինձ ոչխարիկ մի, կամ որթիկ մի»։


Ոչխարութիւն, ութեան

s.

sheepish nature;
sheepishness.

· Calfa

NBHL (2)

Ոչխարն գոլ. բնութիւն ոչխարի.

Ոչխար եւ հաւ յոչխարութենէ եւ ի հաւութենէ ոչ ելանեն. (Զքր. ծործոր.։)


Ոջլակեր, աց

adj. s.

louse-eaten;
lice-eater;
— լինել արմտեաց, to be blighted with insects and worms.

· Calfa

NBHL (3)

Կերօղ զոջիլս. եւ Կերեալ յոջլոց կամ ճարակեալ ի ճճեաց.

Սարմատք ձիակերք, ոջլակերք. (Խոր. աշխարհ.։)

Ոսկի եւ արծաթ նորա ժանդոտին, եւ արդիւնք նորա ոջլակեր լինին. (Ոսկ. մ. ՟Բ. 22։)


Ոսկեբեր

adj.

auriferous, gold-bearing.

· Calfa


Ոսկեբերան, ի

adj.

golden-mouthed.

· Calfa

NBHL (1)

ՈՍԿԵԲԵՐԱՆ կամ ՈՍԿԷԲԵՐԱՆ, կամ ՈՍԿԻԲԵՐԱՆ. χρυσόστομος chrysostomus, aureumos habens. Ոյր բերանն է իբրեւ ոսկի, այսինքն ոսկեղէն կամ ոսկեբուղխ. բերանն ոսկի, սուրբ յովհան հայրապետ՝ տիեզերալոյս վարդապետ։ (Վրք. ոսկ.։ Պրոկղ. յոսկ.։ ՃՃ.։ Խոր. ՟Գ. 57. եւ այլն։)


Ոսկեբիւրեղ

s.

chrysoberyl.

· Calfa

NBHL (2)

cf. Ոսկեքար.

Ակն սոցա ոսկեքարն է, զոր ոմանք ոսկեբիւրեղ կոչեն. (Տօնակ.։)


Ոսկեբլուր

s.

golden hill.

· Calfa

NBHL (2)

ՈՍԿԵԲԼՈՒՐ կամ ՈՍԿԷԲԼՈՒՐ. Որ է որպէս բլուր ոսկեղէն կամ նման ոսկւոյ.

Խաչն լուսոյ կանգնեալ բարձրացաւ ի վերայ ոսկէբլուրն գողգոթայի։ Ի վերայ գագաթան ոսկէբլուր գողգոթայի. (Կիւրղ. խչ.։)


Ոսկեբոր

s. chem. bore, boron.

· Calfa


Ոսկեբորակ

s.

borax.

· Calfa


Ոսկեգիր

adj. s.

written in golden characters;
chrysograph.

· Calfa

NBHL (4)

ՈՍԿԵԳԻՐ կամ ՈՍԿԷԳԻՐ. Ոսկւով գրեալ դրոշմեալ՝ նկարեալ.

Ոսկէգիր գրով։ Ոսկէգիր կարգովն։ Յոսկէգիր կարգացն. (Փարպ.։ եւ Ճ. ՟Բ.։)

Տոմար մի ոսկէգիր. (Ոսկիփոր.։)

Առեալ բազում գրեանս, գործք (առաքելոց), եւ ոսկէգի՛րք աւետարանք. (Մաղաք. աբեղ.։)


Ոսկեգործ, աց

s. adj.

gold-smith;
jeweller;
golden, made of gold.

· Calfa

NBHL (8)

Կոչեալ առ ինքն ոսկեգործ՝ հրամայեաց նմա առնել աղաւնի յոսկւոյ սրբոյ. (Ճ. ՟Բ.։)

Ամենայն ոսկեգործ մանրէ զհին անօթ, ապա ձուլէ հալոցօք։ Կաւագործք եւ ոսկէգործք զբեկեալ անօթ վերստին ստեղծանեն. (Լծ. ածաբ.։ Սկեւռ. ես.։)

Հրոյ զօրութիւն, է զի զանպիտան աղտն խառնեալ ընդ ոսկւոյ ... սրբել, եւ յառաջին պայծառութիւնն ածել ի ձեռն արուեստի ոսկէգործաց. (Իգն.։)

Ոսկէգործացն մանկունքն եւ դոյզն ինչ կոշտոյ խնդիր առնեն. (Ոսկ. հռ. ՟Լ՟Ա։)

Կոչեաց զնա ի ճաշ զուղէ ոսկէգործն։ Առեալ զակն՝ ել յերուսաղէմ. եւ եցոյց զնա ոսկէգործին. իսկ ոսկերիչն ասէ, եւ այլն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

ՈՍԿԵԳՈՐԾ. ա. Գործեալ յոսկւոյ. ոսկեզարդ. ոսկեղէն.

Եւ ոսկէգործ ականակապ կազմեալ՝ պատեաց ոսկւով զփրկագործ սուրբ խաչն. (Արծր. ՟Դ. 11։)

ՈՍԿԵԳՈՐԾ կամ ՈՍԿԷԳՈՐԾ. χρυσουργός, χρυσοτεκτών , χρυσοχόος aurifex, aurifaber, aurifusor. Գործօղ զոսկի, այսինքն ի վերայ ոսկւոյ, եւ ի հանքս ոսկւոյ, կամ սպասս ոսկիս եւ ականակապս. որ եւ ՈՍԿԵՐԻՉ.


Definitions containing the research ր : 10000 results

Ժանտացուցանեմ, ուցի

va.

to render wicked or cruel, to divest of humanity;
to irritate, to enrage;
to corrupt, to spoil.

· Calfa

NBHL (10)

Որ զանձն իւր ոչ բժշկէ ի գործս իւր, եղբայր է անորիկ՝ որ ժանտացուցանէ զնձն իւր (այլ ձ. որ անձին առնիցէ). (Առակ. ՟Ժ՟Ը. 9։)

Իբրեւ ինքն զինքն ժանտացոյց ըստ առակողին, նմանեալ բժշկացն՝ ի հասարակաց մարմնոյ կտրեսցուք. (Բրս. հց.։)

Կինճն զգեղեցիկ մարդկութեանս այգի ժանտացոյց. որպէս ասէ մարգարէն, եթէ ժնտացոյց զնա խոզ յանտառէ։ Զանառակ գինին, զորոյ շնորհն՝ կրպակավորացն ջուր ոչ ժանտացոյց. (Նիւս. երգ.։)

Արտմտութիւն հուր է, զմարմին ժանդացուցանէ, եւ զհոգի ապականէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

Նուազութիւն եւ գերազանցութիւն նմանապէս ժանտացուցանեն. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Զոսկեղինիկ առաքինութիւն մեր ժանդացուցաք։ Պղտորել զաղօթսն եւ ժանդացուցանել. (Սարգ. յկ. եւ Սարգ. ՟ա. պետ.։)

Թերեւս կարասցեն ժանտացուցանել զփառս նորա. (Իգն.)

Զսպիտակութիւն արծաթափայլ հոգւոյն շնորհաց ի ձեռն նոցա ժանդացուցանել. (Լմբ. սղ.։)

Պակասելոյ մսին ամօթ եւ զառողջին զշնորհսն ժանդացուցանէ. (Նիւս. կուս.։)

λυμαίνω, -ομαι, διαμυμένω devasto, corrumpo, lue conficio, violo, perdo Ապականել. եղծանել. խանգարել. կորուսանել. աւրել, խանկրել.


Ժանտափուշ

s. bot. holly.

· Calfa

NBHL (2)

Ազգ ինչ փշոյ ժանտ եւ խայթիչ յոյժ, որպէս զդժնիկ.

Եղիճն եւ պատաղիճն, խայթահարն, ժանտափուշն. (Ագաթ.։)


Ժանտկէն

adj.

filthy, dirty, nasty.

· Calfa

NBHL (2)

Ῥυπαρότατος. sordidissimus. ժանտ եւ պիղծ. վատթարագոյն. գարշելի.

ինչ՝ զոր եւ ո՛չ անասունք ժանտկէնք ուտէին, քաղէին եւ ուտէին. (Եւս. պտմ. Գ. 6.։)


Ժանտութիւն, ութեան

s.

bitterness, harshness of taste;
rage;
ferocity, cruelty;
perversity, impurity, vice;
մահ ժանտութեան, plague, pestilence.

· Calfa

NBHL (6)

ԺԱՆՏՈՒԹԻՒՆ ԺԱՆԴՈՒԹԻՒՆ. λοιμότης, λύμη, πονηρία pestilentia, noxa, exitium, lues, malitia Գործ ժանդից. ժանտագործութիւն. վնասակարութիւն. չարութիւն անզգամութիւն. վատթարութիւն. յոռութիւն.

Որք անարժանութեամբք զօրացեալ էին՝ ժանտութեամբքը իւրեանց. (Եսթ. ՟Ժ՟Զ. 7։)

Թուզ՝ որ ոչ ուտիցի ի ժանտութենէ իւրմէ. (Երեմ. ՟Ի՟Դ. 2. եւ 3։)

կերպս ձուոց քարբից՝ լցեալ ժանտութեամբ. (Նար. ՟Բ՜)

Խիստ է պոռնկութիւնս այս, եւ գարշելի եւ ատելի ժանդութիւն հոգւոց. (Ոսկ. յհ. ՟Բ. 17։)

Կամ զսով զերիս ամս, պատերազմ զերիս ամիսս, կամ մահ ժանդութեան զերիս աւուրս. (Սեբեր. ՟Բ։)


Ժապաւինեմ, եցի

va.

to hem, to border, to trim;
to lace, to ornament with lace or ribands.

· Calfa

NBHL (5)

Ժապաւէն ածել շուրջ զզգեստու. վերջաւորօք պատել.

Ժապաւինեալս նարօտօք ագանէր։ Ագանէր նա ղամղայեալս եւ ժապաւինեալս. (Բուզ. ՟Զ. 2. 14։)

Զոսկի թիթեղն ի խոյրն ժապաւինեալ. (Նախ. ել.։)

Գործեաց զերկուսին ականսն զմրուխտս ժապաւինեալս եւ ընդելուզեալս ոսկով. (Ել. ՟Լ՟Թ. 6։)

Կամ Զեզերս ականց ոսկւով դրուագել, կամ իբր ճարմանդով զօդել. πορπάζω, πορπάω fibula subnecto, fibulo


Ժառանգակալ, ի, աց

s.

cf. Ժառանգ.

· Calfa

NBHL (3)

Բարձցուք զժառանգակալն քո. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 7։)

Եղիցի այնուհետեւ յառաջանալ ընդ տնարար շինութեան եւ հարազատաբար ժառանգակալացն փոխանորդութեան. (Պիտ.։)

Րահաբ.. . հայրենի տամբ եւ ընտանեօք եղեւ ժառանգակալյիսրայէլ. (Մծբ. ՟Ժ՟Ե։)


Ժառանգակից, կցի, կցաց

s.

coheir, coheiress, joint-heir, or heiress.

· Calfa

NBHL (7)

συγκληρονόμος cohaeres. Կցորդ ժառանգին եւ ժառանգութեան.

Ժառանգք աստուծոյ, եւ ժառանգակիցք քրիստոսի. (Հռ. ՟Ը. 17։)

Սահակաւ եւ յակոբաւ հանդերձ ժառնգակցօք նոցին աւետեացն ի քիստս յիսուս. (Եփես. ՟Գ. 6։)

Իբրեւ տկար անօթոյ առնիցեն պատիւ կանանց, եւ իբրեւ ժառանգակցաց շնորհացն կենաց. (՟Ա. Պետր. ՟Գ. 7։)

որդեգրութեան անջինջ գրեցաւ կտակ՝ անպատմելի արեամբ իսկ նորուն ժառանգակցի որդւոյն աստուծոյ. (Անյաղթ բարձր.։)

Յայգւոջն՝ որ զժառանգն սպանին (զքրիստոս), անդ եւ զժառնգակիցն (զյակոբոս). (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Ժառանգակից լինել եղբայրութեամբ հաւատացելոց. (Շ. բարձր.։)


Ժառանգակցութիւն, ութեան

s.

coinheriting, sharing in inheritance.

· Calfa

NBHL (3)

Յորդեգրութիւն հօրն երկնաւորի, եւ ի ժառանգականութիւն քրիստոսի աստուծոյ. (Շ. թղթ.։)

Ծնանել յորդեդրութիւն հօրդ երկնաւորի ի քում ժառանգակցութիւն. (Մաշտ.։)

συγκληρονομία, συγκλήρωσις cohaereditas, communio, societas լինել ժառանգակից. կցորդութիւն ի ժառանգականութեան.


Ժառանգատու

s. adj.

patron of living, advowe;
that presents a living, that gives an ecclesiastical benefice.

· Calfa

NBHL (2)

Զտաճարն, զքահանայապետն, զժառանգատուն, ըզժառանգաւորն. (Ածաբ. յար.։)

κληροδότης qui per sortem dat, distributor haereditatis Տուօղ ժառանգութեան. որ տայ ինչ կտակաւ.


Ժառանգիչ, չի, չաց

s.

he who inherits.

· Calfa

NBHL (4)

Ժառանգող, ժառանգ տիրապէս, ստացօղ եւ տէր.

Ժառանգիչ ամենայն արարածոց. (Ագաթ.։)

Խափանեալ է իգացն ժառանգութիւն՝ ցորչափ կայ արու ժառանգիչ. (Մխ. դտ.։ Եւ իբր Վայելօղ.)

Ժառանգիչք դարմանոց նորա եւ խնամոց. (Յճխ. ՟Է։)


Ժեռ

cf. Ժայռ.

· Calfa

NBHL (2)

ԺԵՌ կամ ԺԻՌ. Նոյն ընդ ԺԱՅՌ. ատամն. կեռիք. ուստի եւ Սրածայր ապառաժ. քարուտ տեղի.

Որք Յամառնայինս տաքմամբ աւազին ժռիցն վըշտացուցանեն. (Պիտ.։)


Ժժմակ

s.

animalcule, insect, worm;
shell, shell-fish;
buzzing, humming, buzz;
cf. Ճպուռն.

· Calfa

NBHL (1)

ԺԺՄԱԿ որ եւ ԺԻԺՄԱԿ, ԺԺՄՈՒՆՔ, ԺԻԺՄՈՒՆՔ. որպէս թէ խժաձայն ճճի. զեռուն սողուն՝ ազգի ազգի, ցամաքային եւ ջրային, եւ Խլաձայն հնչիւնք նոցա. ճիճի, եւ ժըժ մըժ խժըլտոց։ Հ. յայսմաւ.։


Ժժմունք

cf. Ժժմակ.

· Calfa

NBHL (3)

որպէս Ժժմակք, կամ ժժմունք։

Քաղեմ զամենայն ժիժմունս յանդաստանաց քոց. (Ոսկիփոր.։)

Տըւնջենային գործոցն գարշատեսիլ ժիժմունքն (յերազի). յն. արձագանք ձայնից. խժռտոց։ (Նիւս. կազմ.)


Ժիժի

cf. Ճպուռն.

· Calfa

NBHL (2)

Բառ ռմկ. որպէս ճպուռն.

Ժիժիքն ասեն, թէ ի վարսաւոր ծառս հանգչեաք, եւ անոյշ երգով զճանապարհորդս ուղարկեցաք. (Վրդն. առակ.։)


Ժիժմակ

cf. Ժժմակ.

· Calfa

NBHL (3)

Ի նոցա տունս դժուարահայեաց ժիժմակն սողեալ մտանէր. (Լաստ. ՟Ի՟Ա։)

Ցուրտն սատակէ զամենայն ժիժմակն՝ զոր բորբոս երկրի ծնաւ. (Ոսկիփոր.։)

Սողունք ժիժմակք խորհրդոց. (Վրդն. սղ.։)


Ժիժմանք

s.

cf. Ժժմակ.

· Calfa

NBHL (1)

Որպէս Ժժմանք.


Ժիժմունք

cf. Ժժմակ.

· Calfa

NBHL (3)

ԺԻԺՄՈՒՆՔ. Որպէս Ժժմանք, կամ ԺԺՄՈՒՆՔ.

Քաղեմ զամենայն ժիժմունս յանդաստանաց քոց. (Ոսկիփոր.։)

Տըւնջենային գործոցն գարշատեսիլ ժիժմունքն (յերազի). յն. արձագանք ձայնից. խժռտոց։ (Նիւս. կազմ.)


Ժլատանամ, ացայ

vn.

to be niggardly, sordid, parsimonious.

· Calfa

NBHL (4)

Շուայտացաւ ժողովուրդն յաւար անդր. այսինքն, զի ժլատացան եկւ տարան ցխաչինսն եւ զանդեայս, եւ կերան հանդերձ արեամբն։ աւարել քարոզեցին նոցա, եւ ոչ մարտնչել. եւ ժլատել, եւ ոչ պատրաստել։ Այր քան զընկեր իւր ժլատեսցի յաւար անդր ժողովել յապուռ։ Ոչ յաւարել կամ ժլատել ինչ, որպէս եւ դատարկ ձեռքս իմ վկայեն. (Եփր. թագ.։)

Զամենայն ոսկի եւ զնիւթ պատուական ինքեամբ համարի՝ վասն նովաւ մեղանչելոյ մարդկան, նովաւ, յագանել եւ ի ժլատանալ. (Իսիւք.։)

Դադարեա՛յ նախ վասն խրատու (յուտելն), եւ մի՛ ժլատիր. (Սիր. ՟Լ՟Դ. 20։)

Ժլատեալ ի նորա նուէրսն բերեն աչս, եւ այնմ ցանկան. (Բուզ. ՟Դ. 14։)


Ժլատիմ, եցայ

vn.

cf. Ժլատանամ.

· Calfa

NBHL (4)

Շուայտացաւ ժողովուրդն յաւար անդր. այսինքն, զի ժլատացան եկւ տարան ցխաչինսն եւ զանդեայս, եւ կերան հանդերձ արեամբն։ աւարել քարոզեցին նոցա, եւ ոչ մարտնչել. եւ ժլատել, եւ ոչ պատրաստել։ Այր քան զընկեր իւր ժլատեսցի յաւար անդր ժողովել յապուռ։ Ոչ յաւարել կամ ժլատել ինչ, որպէս եւ դատարկ ձեռքս իմ վկայեն. (Եփր. թագ.։)

Զամենայն ոսկի եւ զնիւթ պատուական ինքեամբ համարի՝ վասն նովաւ մեղանչելոյ մարդկան, նովաւ, յագանել եւ ի ժլատանալ. (Իսիւք.։)

Դադարեա՛յ նախ վասն խրատու (յուտելն), եւ մի՛ ժլատիր. (Սիր. ՟Լ՟Դ. 20։)

Ժլատեալ ի նորա նուէրսն բերեն աչս, եւ այնմ ցանկան. (Բուզ. ՟Դ. 14։)


Ժլատութիւն, ութեան

s.

niggardliness, stinginess, sordidness, tenacity, avarice, parsimony.

· Calfa

NBHL (7)

ՅԱփշտակողքն անիրաւք. զի վասն ժլատութեան, եւ ոչ վասն օգտի հանեն ի նոցանէն. (Նիւս. բն.։)

Այլ ի բռնաւորութեան հինին, որ եկեալ ժլատութեամբ կոտորէ զաշխարհ, եւ մեկանայ յընչից եւ յստացուածոց. (Եզնիկ.։)

Վասն յափշտակութեան եւ զրկող ժլատութեան սուսերօք.. . մարտնչին. (Մծբ. ՟Ժ՟Ե։)

Զօրհանապազ վասն ժլատութեան եւ ագահութեան խօսիս։ Ի բաց հատցուք զժլատութիւն։ Վասն սորա զանցանեմք առաւել քան զպէտսն, եւ վասն սորա է առաւել ժլատութիւն, որ առ հանդերձս, եւ ուժգին բազմութիւն ծառայից. (Ոսկ. յհ. ՟Բ. ստէպ։)

Առ կացոյց զնա տէր մեր քսակակալ. այլ նա ժլատութեամբ գողութեան իւրոյ ոչ յագեցաւ. (Ոսկ. գծ.։)

Ժլատութիւն է՝ ըստ որում ծախեն ըստ սակաւի. (Արիստ. առաք.։)

Ժլատութիւն եւ վատութիւն անհանճարութեան է պտուղ. որպիսի էր նաբաղ ի ժլատութեան. (Լմբ. իմ.։)


Ժխտեմ, եցի

vn.

to deny, to gainsay, to disown, to disavow;
to falsify, to contradict, to oppose;
to be unmindful of favours received, to be ungrateful, unthankful.

· Calfa

NBHL (10)

ἁρνέομαι nego, abnego Ուրանալ. հրաժարել. յուրաստ լինել, բացասել.

ԺԽՏԵՄ. ἁγνωμονέω ingrate me gero, tergiversor, fidem rumpo. Անճանաչօղ լինել երախտեաց. թիկունս դարձուցանել ապախտ առնել. ապերախտիլ. եւ Նենգել.

Եթէ եգիտ կորուստ ինչ, եւ ժխտիցէ ի վերայ նորա. (Ղեւտ. ՟Զ. 3։)

յորժամ ժխտեն զճշմարտութիւն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

զարեգակն ոչ ոք կարէ ժխտել. (Երզն. քեր.։)

Ժխտողք եւ երախտակորոյսք. (Ոսկ. յհ. ՟Ա. 9։)

Ըստ աւանդակորոյս ժխտողին։ պարտուցն ժխտել տաղանդացն ճեպով մեծաւ ի տուժի։ Եթէ մեք ժխտեմք, դու առատապէս շնորհակալ ընձեռես. (Նար. ՟Բ. ՟Ի՟Զ. ՟Ծ՟Ա։)

Ո՞ր ազգ զլացաւ զերախտիս տեառն իւրոյ մարդկութեան, կամ ժխտեաց փառաց նորին եւ աստուածութեանն։ Ժխտեցաք պատուիրանին։ Ժխտեցին շնորհին. (Լմբ. ատ. եւ այլն։)

Ժխտող լինել որդոյն սիրելւոյ. (Յհ. կթ.։)

Ի սէր ժխտող մամոնային՝ զիս կապեցի կամաւ յախտին. (Յիսուս որդի.։)


Ժխտիմ, եցայ

vn.

to simulate;
cf. Ժտիմ.

· Calfa

NBHL (6)

Կեղծաւորիլ. ձեւանալ.

Իմացաւ թէ ժխտի նա զյիմարութւն. (Վրք. հց. ՟Թ։)

ԺԽՏԻՄ. ձ. Փոխանակ գրելոյ Ժտիլ. այսինքն յանդգնիլ, համարձակիլ, իշխել.

Ոչ նայել ընդ նա համարձակ իշխեն, եւ ոչ ժխտին եւ ժպրհին երբէք. (Վեցօր.։)

ՄԻ՛ ոք հաղորդեսցի՝ որ չիցէ աշակերտ. մի՛ ոք յուդաս՝ եւ ժխտեսցի առնուլ։ Յէ՞ր վերայ այնչափ անամաթեալ ժխտիցս. (Ոսկ. մտթ. եւ այլն։)

Թէպէտ զտէրն ընդ խաբ խաչեցաք, այլ ի ծառայսն ո՛չ ժխտեցաք։ Յորժամ ես ասացի, տակաւին ժխիս հարցնել. (Երզն. մտթ.։)


Ժխտութիւն, ութեան

s.

ingratitude, unthankfulness, ungrateful conduct.

· Calfa

NBHL (4)

Առ բազմաց ժխտութեան զոփայր, եւ սաստկագոյն դնէր զամբաստանութիւն. զի ասէ, իւրքն զնա ոչ ընկալան. (Ոսկ. յհ. ՟Ա. 8։)

Զի՞նչ քան զայն ժխտութիւն եւ ամբարշտութիւն կայցէ, յորժամ ոչ միայն չհաւատային, այլ եւ անծանոթ նմա զանձինս ցուցանէին. (Նանայ.։)

Ի ժխտութիւն ելեալ մեր, եւ որ ի մեզ երախտիք իցեն՝ մոռացեալ արհամարիցեմք զնոսա. (Կոչ. ՟Է։)

ἁγνωμοσύνη ingratitudo Ժխտելն զընկալեալ երախտիս. ապերախտութիւն. անզգամութիւն.


Ժմտիմ, եցայ

vn.

to smile;
to sneer, to laugh in one's sleeve.

· Calfa

NBHL (3)

Ժմտին եւ զուարճանան խնդութեամբ. (Փիլ. իմաստն.։)

Երբեմն ակնարկէ, եւ երբեմն ժմտի. (ՃՃ.։)

Ժմտեալ մահաբեր ձեւով, ասաց երդնում քեզ։ Ընթերցեալ զգրեալսն, եւ յոլով ժմտեալ՝ գրեաց նոցա. (Պտմ. աղեքս.։)


Ժողխիմ, եցայ

vn.

to liquefy, to melt;
to spoil, to get spoiled, to grow corrupt, or putrid, to rot, to fester.

· Calfa

NBHL (3)

διαρρυέω diffluo լուծանիլի ջուր. նեխիլ. ջրջրկիլ. լըխկիլ, հոտիլ.

Շահ բանիցն կսկծելեաց (իբրեւ աղիւ) պնդէ, եւ չտայ ժողխել. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Անկեալ դնիմ դի անկենդան.. . թալկացեալ մարմին, ժողխեալ որովայն, քակեալ տաղաւար. (Նար. ՟Հ՟Գ։)


Ժողովածոյ

adj.

assembled, collected;
—ք, compilation, collection, miscellany.

· Calfa

NBHL (3)

Լաւ է գետօրէն ընթացք ջուրց՝ քան զսակաւ ժողովածու. (Երզն. քեր.։)

Ժողովածոյ ջուրք ժահահոտեալք անպիտան լինին ըմպողաց. (Վրք. ոսկ.։)

Ռամկօրէն Ժողովածու կոչին գրուածք պէսպէս ըստ հաճոյս գրչաց հաւաքեալք ի զանազան գրոց. զորմէ տե՛ս ի բառն ՈՍԿԻՓՈՐԻԿ։


Ժողովական, ի, աց

adj. s.

belonging or pertaining to a council or assembly;
member of the council;
member of Parliament;
Ecolesiastes (sacred book).

· Calfa

NBHL (5)

Ըստ ժողովականին բանի մարդկային մեծութիւն. (Նիւս. կազմ.։)

Ետուն մեզ զուղղափառ հաւատ ժողովական թղթովք սրբոյն կիւրղի. (Գր. տղ. թղթ.։)

Ցուցցանեն ամենայն իրօք, կամ ժողովական գրով, կամ թղթով հաղորդականօք. (Առ որս.։)

συνοδικός synodalis որ ինչ լինի ի ժողովս առաջնորդաց. սիւնհոդոսական.

Եւ ἑκκλησιαστικός . Եկեղեցական, եւ գիրք ժողովողի.


Ժողովիչ

adj.

who collects or gathers together.

· Calfa

NBHL (6)

Ժողովօղ. որ ժողովէ. հաւաքիչ.

Ցրուեցելոց ճշմարտասիրաց է ժողովիչ, եւ անիրաւացն ցրուիչ. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Մատեան ժողովիչ է իմաստութեան. (Խոր. ՟Գ. 18։)

Ոչ տարադրիչ, այլ ժողովիչ. (Նար. ՟Ձ՟Բ։)

զի թէ արդարութիւն ժողովիչ է առ աստուած, եւ միացուցիչ, ապա ուրեմն մեղքն ցրուիչ. (Երզն. մտթ.։)

Խառնեսցին ընդ ժողովիչ կցորդութիւն. (Եփր. համաբ.։)


Ժողովող, աց

s.

convener, convoker;
the Wise Man, Solomon, the Preacher;
the Book of Ecclesiastes.

· Calfa

NBHL (6)

cf. ԺՈՂՈՎԻՉ. այլ որպէս գ. է Եկղեսիաստէս. ἑκκλησιαστής ecclesiastes. Եկեղեցացուցիչ ժողովրդեան, քարոզ եւ վվարժապետ իմաստութեան, սեպհականեալ անուն սողոմոնի, եւ միոյ ի գրոց նորա.

Բանք ժողովրդի որդւոյ դաւթի արքայի իսրայէլի յերուսաղէմ։ ունայնութիւն ունայնութեանց ասաց ժոյովօղն։ Ես ժողովող (եյլ ձ. եկղեստիաստէս) եղէ թագաւոր ի վերայ իսրայէլի յերուսաղէմ։ Եղեւ ժողովողն իմաստուն, զի ուսուցանէր ժողովրդեանն զգիտութիւն. եւ այլն։

Եկայք տեսցուք զիմաստ բանին, հզմիտս անուան ժողովրդին։ Թամէ զհանճարըս սա ի մին, զիմաստութեանց զպիտանին, սիրով զորդիսն իսրայէլին՝ ժողովելով զամենեսին. (Շ. յիշատ.։)

Ի ժողովողէն խրատեսցի ուրախ լինել յերիտասարդականն մանկութեան ի սէրն աստուծոյ. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Գ։)

Ընդէ՞ր կոչէ զինքն աստ ժողովող. զի ի գիրս առակացն՝ որպէս ասացաք, ժողովեաց զպէսպէս եւ զբւրապատիկ ընթացս մարդկան. (Լմբ. ժղ.։) նովին անուամբ պատուոյ կոչեցին յոյնք եւ զսուրբն մեսրոպ՝ Եկղեսիաստէս կամ եկղեսիաստիկոս. վասն որոյ ի ի նա հայի ասելն.

կորեաւ ժողովողն, թագեաւ նաւահանգիստն. (Խոր. ՟Գ. 68։)


Ժողովումն, ման

s.

assemblage, reunion;
collection.

· Calfa

NBHL (6)

Զորս այլումն ժամու թողցուք ժողովման զյոլովսն։ Անիծիւք եւ դառնութեամբ ժողովումն անիրաւին ի զրկելոց անտի. (Շ. թղթ.։)

Որպէս յաշտարակէն ցրումն, նոյնպէս ի խաչէն ժողովումն. (ՃՃ.։)

Էր այնուհետեւ լսել յամենայն եկեղեցիս.. . ի ժողովմունս միաբանութեան. . . զինչ բարի կամ զինչ վայելուչ. (Փարպ.։)

Ամենայն մարմինք զլինելութիւնն ի ժողովմանէ չորիցս տարերցս ունին. (Նիւս. բն.։)

Զշարադրեալսն ժողովումն իմն պարզիցն գործէ. (Կիւրղ. գանձ.։)

Զի ոչ ազգաբանութիւն, եւ ոչ ամացն ժողովումն այսոցկ վկայէ. (Խոր. ՟Ա. 4։)


Ժուայթեմ, եցի

vn.

to eat and drink to excess, or voraciously.

· Calfa

NBHL (2)

ներգործական բայ չէզոքական բայ Շուայտել, եւ կամ ժայթքել առ չարչար ուտելոյ.

Տղայոցն արեամբ զանգեալ ալիւր, զանօրէնն ժուայթելով զօրէնս՝ անդր քան զխոզիցն գտանին զանզգայ ծննդակերութիւնս. (Յհ. իմ. պաւլ.։)


Ժուժամ, ացայ, ացի

vn.

"cf. Ժոյժ ունել."

· Calfa

NBHL (9)

նեղութիւն որոց ոչ կարէ ժուժալ. (Եզնիկ.։)

Երկպատիկ ժամանակ քան զայս ժուժալ. (Փիլ. տեսական.։)

Որք ժուժայցեն ի հաւատս. (Բրս. գոհ.։)

Եթէ հայր իցէ եւ այնպիսի հայր, ապա ոչ ժուժայցէ անտեսառնել զորդիսն.. . ո՞ր հայր իցէ որ ժուժալ կարիցէ զկարեւորպէտս որդւոցն չկատարել. (Ոսկ. մ. ՟Ա. 22։)

Սկըզբնատիպն ոչ կարացեալ ժուժալ՝ հեռանալ պատկերի իւրոյ. (Տօնակ.։)

Որչափ ըստ ժամու ժուժալոյտկարութեան մերոյ՝ ինքն կամեցաւ պատմել մեզ։ Ոչ կարէին մարդիկ համօրէն ժուժալ բաւել տեսլեան աստուածութեան. (Ագաթ.։)

Ի վրէժխնդրութիւն անձանց ձերոց ոչ կարացէք ժուժալ կամ ձեռնահաս լինել. (Պտմ. աղեքս.։)

Զհայր եւ զմայր ժուժայ թողուլ. (Երզն. մտթ.։)

Ձմեռ է.. . եւ կարեմք ժուժալ (կամ ժուժել կամ ժուժկալել) վշտաց նեղութեանցս. (՟Ա. Եզր. ՟Թ. 11։)


Ժուժեմ, եցի

vn.

"cf. Ժոյժ ունել."

· Calfa

NBHL (5)

Ցանէր նա զլեղին յաչս հօրն իւրոյ, եւ ասէր, ժուժեա՛ հայրիկ եւ համբերեա. յն քաջալերե՛ց. (Տոբ. ՟Ժ՟Ա. 13։)

Առ ի չժուժել սրտիցն բարկութեան՝ քակեալ որոշեցան. (Եղիշ. ՟Գ։)

Եթէ տանջանաց ոչ ժուժեսցես. (Վրք. հց. ՟Բ։)

Ժուժեա ի մեղաց. (Սեբեր. ՟Ժ։)

Ոչ կարէն ժուժել (կամ հանդուրժել) ուժգնութեան քաղցուոյն։ Ոչ ժուժեն զնորս. այլ՝ չար պատառմամբ պատառին. (Երզն. մտթ.։)


Ժուժկալ, աց, ից

adj.

patient;
abstinent, sober, continent, temperate, chaste;
— կեանք, continence;
— լինել or կալ cf. Ժուժկալեմ.

· Calfa

NBHL (19)

ἑγκρατής continens, temperans. Որ ժոյժ ունի ի հեշտալեաց. պարկեշտ, զգաստ. ողջախոհ. եւ Պահեցօղ, սակաւապէտ. ճգնօղ. զինքը զսպօղ.

ԺՈՒԺԿԱԼ ἑγκρατής, καρτερός tolerans, patiens, validus, potens Տոկուն. համբերօղ. արի. քաջ. պնդակազմ. դիմացկուն. զօրաւոր.

Եթէ ոք կամիցի կրօնաւոր լինել, այսինքն հաւատացեալ՝ ժուժկալ, համբերօղ. (Սարգ. յկ. ՟Ե։)

Պարտ է եպիսկոպոսին անարատ լինել, սուրբ, ժուժկալ. (Տիտ. ՟Ա. 8։)

Անձն ժուժկալ՝ խնդրէ զանապատ. (Խոր. ՟Գ. 47։)

Աւելորդ է եւ մարտ խորհրդոց եւ ցանկութեանց ի վերայ ժուժկալին եւ անժուժկալին։ Յօժարութիւնն է որ մարտնչին ընդ ցանկութեանն, եւ յաղթեալ ժուժկալիւքն, եւ պարտեալ անժուժկալիւքն. (Նիւս. բն.։)

Ակն որովայնամոլի խուզէ զերախանս. իսկ ակն ժուժկալի զժողովս սրբոց։ Զյիշատակս սրբոց թուէ անձն որովայնամոլի. իսկ ժուժկալն՝ վարուց նոցա ցանկայ նմանել։ Հոտ անոյշ բուրէ ի խնկոց. եւ աղօթք ժուժկալաց ի հոտոտելիս աստուծոյ. (Նեղոս.։)

Ի ժուժկալ պատկերէ սրբոյն ծանեաւ նաւապետն զառաքինութիւն նորա. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Քանցէին գանիւք առ բագնովքն, եւ ոչ նուազելոյն, այլ առաւել ժուժկալին պարգեւս հատուցանէին։ Զժուժկալսն ի մրցմունս առ ասպարիզօքն շոճի ոստովք պսակէին. (Նոննոս.։)

Երիտասարդք եւ կուսանք անկեալ գլորէին. եւ այն՝ որ ժուժկալն էր, ձանձրացեալ էր. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)

Արասցեն աւերակ զտիեզերս ժուժկալ երիվարօք. (Մեսր. երէց.։)

Այնպիսի են ժուժկալացն ոգիք. ո՛րչափ այլք խափանել ջանան, նոքա եւս քան զեւս յորդորին. (Տօնակ.։)

Ամենայն որ պատերազմի՝ ամենայնի ժուժկալ լինի. (՟Ա. Կոր. ՟Թ. 25։)

Ժուժկա՛լ լեր անձին, եւ յաղթեսցես սատանայի. (Ոսկ. ՟ա. թես.։)

Ստահակ հողմոցն մրրկացն ժուժկալ լինել հաշուիցէ. (Նախ. թղթ. կթղ.։)

Ժուժկալ լիցի բերդին, եւ մի ձեռս տացէ ի պարսիկս. (Բուզ. ՟Դ. 55։)

Ո. (կարէ ժուժկալ լինել առաջի քո. Սեբեր. ՟Թ։)

Յամենայնէ՝ յորոց օրէնքն աստուծոյ հրաժարեցուցանէ զմեզ՝ պարտ է ժուժկալ լինել. (Շ. թղթ.։)

Վասն աստուծոյ երկիղին ժուժկա՛լ կացցես անշարժ. (Ոսկ. ՟ա. թես.։)


Ժուժկալութիւն, ութեան

s.

patience;
abstinence, continence, temperance, chastity;
sobriety, soberness;
fortitude, constancy;
fasting, diet;
ի ժուժկալութեան gyql, to live continently.

· Calfa

NBHL (17)

καρτέρησις, καρτερία tolerantia, patientia, constantia. Ժուժկալելն. ժոյժ. տոկ. համբերութիւն. պնդութիւն. արութիւն.

ԺՈՒԺԿԱԼՈՒԹԻՒՆ. ἑγκράτεια temperantia, continentia, abstinentia Առաքինութիւն կամաւ հրաժարելոյ ի հեշտալեաց մարմնոյ եւ որկորոյ. պարկեշտութիւն. պահացողութիւն. ճգնութիւն.

ԺՈՒԺԿԱԼՈՒԹԻՒՆ. Անսովոր առմամբ որպէս Բեղնաւորութիւն. արգասաւորութիւն. որ է ըստ յն. εὑκαρπία , վրիպակաւ գրեալ, ἑγκρατία.

Զօրացո՛ զիս ի ժուժկալութեան պնդութեան նեղութեանս. (Ագաթ.։)

Ժուժկալութեամբ տարաւ ընչիցն նուազութեան. (Ոսկ. հռ.։)

Եկաց մնաց ժուժկալութեամբ (յն. ժուժկալապէս) ի սկզբունս ձմերանցն. (Աթ. ՟Ը։)

Վասն քո ամենայն նեղութեանց եւ վշտաց ժուժկալութեամբ տարաք։ Տարեալ ժուժկալութեամբ համբերեցին տանջանաց։ Ժուժկալութիւն ի չարչարանս։ Միատեւակն ժուժկալութեամբ կրելով զերաշխէպ վշտաց. (Խոսր.։ Շար.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։ Նար. կուս.)

Որ պատերազմն. (ժուժկալութեան պէտք են. Նեղոս.։)

Կամ կարողն լինել տանել, բաւական լինելն. հանդարտելն.

Առեալ նմանութիւն վասն ժուժկալութեան արարածոցս. (Ագաթ.) այս ինքն զի կարասցեն հանդուրժել հայել ի նա։

Ժուժկալութիւն է առաքինութիւն ցանկականին, ըստ որուոմ արգելու մտօք զցանկութիւնն դիմեալ առ ի վատթարագոյն հեշտութիւնսն. (Արիստ. առաք.։)

Արդ է ժուժկալութիւն (այսինքն գործ ժուժկալութեան) մեղաց ի բաց ջնջումն, ախտից օտարութիւն, մարմնոյ մեռուցումն. (Բրս. հրց.։)

Պահոց պնդութիւնք, եւ յորկորըստութեանց ժուժկալութիւնք. (Մանդ. ՟Գ։)

Ժուժկալութեան սահման այս ինչ է. յամենայնէ՝ յորոց օրէնք հրաժարեցուեանեն զմեզ՝ պարտ է ժուժկալ լինել. առաջին՝ խորհրդոցն վատթարաց ընդդէմ կալ ժուժկալութեամբ. . . զնոյն ժուժկալութիւն պարտ է եւ աչացն դնել պահապան. (Շ. թղթ.։)

Ժուժկալութիւն, եւ ամենայն մարմնական չարչարանք առ ինչ պիտանացու ունի.. . եւ հնազանդութեանն վարձ մեծագոյն է քան զժուժկալութեան ուղղութիւնն. (Բրս. ճգն.։)

Կրօնաւորութիւնն է.. . ժուժկալութեամբ զկեանս իւր տնօրինել. (Սարգ. յկ. ՟Ե։)

Խորշակս եւ թօնս, ժուժկալութիւնս կենդանեաց եւ տնկոց. (Փիլ. քհ. ՟Ե։ Տե՛ս եւ զյաջորդ բառն։)


Ժպտիմ, եցայ

vn.

to smile, to sneer, to give a constrained laugh.

· Calfa

NBHL (7)

μειδιάω, μηδάω dubrideo, leviter rideo. որ եւ ԺՄՏԻԼ. Ժպիտ իմն ցուցանել. մեղմով ծիծաղիլ. զուարթանալ՝ զուարճանալ՝ հանդերձ համեստ ծաղու. քմծիծաղ ըլլալ, քթին տակին ծիծաղիլ.

Մորոսն ի ծիծաղել՝ բարձրացուցանէ զբարբառ իւր. իսկայր խորագէտհազիւ հանդարտս (կամ ընդ քիմսն) ժպտի. (Սիր. ՟Ի՟Ա. 23։)

պարտ համբակ քեզ ծիծաղիլ. (Կրպտ. ոտ.։)

Ոչ արդեօք յանդգնէաք, եթէ ժպտելոյ ոչ խորշէաք. (Պղատ. օրին. ՟Ը։)

Տեսի՞ց երբէք զամենատխուր կերպարան հոգւոյս իմոյ ժպտեցեալ։ Եթէ մեղանչեմք, ողբաս. եթէ արդարանամք, ժպտիս. (Նար. ՟Ի՟Ե. ՟Ծ՟Ա։)

Ժպտեսցի իզգաստութեան մերում։ Քանզի հօրն է ընդ որդւոյն զգաստութիւնն ժըպտեալն։ Որպէս ընդ անպատշաճսն տրտմի, այսպէս եւ ընդ պատշաճսն ժպտի. (Լմբ. էր ընդ եղբ.։)

Հայրն մակար (կամ պամբոյ) երբէք ոչ ժպտեցաւ։ Վաշ մակար (կամ ո՛հ ո՛հ պամբոյ) ժպտեցաւ։ Նախ զայն ժպտեցայ, զի դուք երկնչիք ի մահուանէ. երկրորդ զայս ծիծաղեցայ, եւ այլն. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)


Ժպտումն, ման

s.

smile, sneer.

· Calfa

NBHL (4)

μείδημα lenis risus Ժպտիլն. ժպիտ. թեթեւ ծաղր. զուարդութիւն դիմաց. քմծիծաղ.

Ու՞ր է զուարթշրթանց ժպտումն առ բարի աշակերտացն հանդիպումն. (Խոր. ՟Գ. 68։)

Ու՞ր է զուարթ բարեժմիտ շրթանցն ժպտումն. (Արծր. ՟Դ. 12։)

Ժըպտումն հանդարտագոյն. (Առ որս. ՟Ժ՟Բ։)


Ժռութիւն, ութեան

s.

unripeness, immaturity.

· Calfa

NBHL (1)

Խակութիւն, ժռութիւն, անհասութիւն. (Լծ. նար.։)


Ժտանք, նաց

s.

earnest entreaty, solicitation, conjuration, importunity.

· Calfa

NBHL (4)

ԺՏԱՆՔ որ եւ ԺՏՈՒԹԻՒՆ. ուժգին խնդրուածք. թախանձնք, պաղատանք. ստիպօղաղաչանք.

Ոչ պարզաբար խնդրուածք, այլկրկին ժտանք. (Շ. յկ. ՟Բ։)

Խնդիրս եւ ժտանք աղօթիս այս է. (Լմբ. սղ.։)

Ո՞ր հայր՝ յորժամ զորդի իւր ի ժտանս տեսանիցէ, ոչ բնական գթով նեղեալ ընձեռնէ զխնդրելին. (Երզն. մտթ.։)


Ժտեմ, եցի

va.

to entreat earnestly, to conjure, to beseech;
to importune, to tease;
to dare, to be bold.

· Calfa

NBHL (10)

(լծ. յն. զիդէ՛օ). αἱτέω, ζητέω peto, posco, postulo κατατυφράω luxurior եւ այլն. Ուժգին թախանձանօք խընդրել՝ որպէս ժիտ. հայցել պաղատելով. աղերսել խաղապատելով.

ԺՏԵՄ, եցի. չ. cf. ԺՏԻՄ. որ է Յանդգնիլ. իշխել. τολμάω audeo եւ δύναμαι possum, praesumo. սիրտ ընել.

Ժեա ի տեառնէ, եւ նա տացէ քեց զխնդրուածս սրտի քո. (Սղ. ՟Լ՟Զ. 4։)

Ժտեա՛ յորժամ լսես, մի՛ հարեւանցի բան կարծեր, այլ ընդ սովաւ տե՛ս զարտասուսն, զանմռունչ հեծութիւնն, զբախել կրծցն, զտառապանս սրտին. քանզի այսոքիկ ժտելոյն են պտուղք. (Լմբ. սղ.։)

Ժտեսցուք առ նա, արտասուօք աղաչեսցուք. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Յոյժ կամի աստուած զժտել աղաչողին. (Նար. խրատ.։)

Աղերսելով ժտիցեմք ի նմանէ. (Խոսր.։)

Յառաջագոյն զայս յաստուծոյ ժտեաց ունել։ Զաստուած նկատել, եւ ի նմանէ զփրկութիւն ժտել։ Զառ նա կեանսն ժտէ՛ (այսինքն ժտեա՛). (Լմբ. սղ.։)

Լրբութեամբ ժտողի. (Մաշկ.։)

ՄԻ՛ ժտիցես ուտել ի քաղաքս քո զտասնորդս ցորենոյ քո։ Մի՛ ժտեսցես զենուլ զզատիկն ի միում քաղաքաց քոց. (Օրին. ՟Ժ՟Բ. 17։ ՟Ժ՟Զ. 5։) յն. մի՛ կարասցես. կարօղ չլլաս։


Ժտեցուցանեմ, ուցի

va.

to embolden, to give or inspire with courage.

· Calfa

NBHL (2)

տալ ժտիլ. համարձակեցուցանել. ժպրհեցուցանել. յանդգնեցուցանել.

Ժտեցոյց թշնամին զմարդն անցանել զհրամանաւն աստուծոյ. Եզնիկ.։


Ժտիմ, եցայ

vn.

to be importunate, to persist in entreaty;
to be bold, audacious.

· Calfa

NBHL (12)

ԺՏԻՄ որ եւ ԺՏԵԼ. չ. τολμάω, κατατολμάω, αὑθαδιάζομαι, βιάζομαι audeo, arrogo, praesumo, vim facio. Ժիտ գտանել լրբութեամբ. իշխել. համարձակիլ. յանդգնել. ժպրհիլ. չամաչել. անամօթիլ.

Քահանայքն եւ ժողովուրդն մի՛ ժտեցին ելանել առ աստուած. (Ել. ՟Ժ՟Բ. 24։)

Ժտեցաւ խնդրել զմարմինն, եւ չեկաց ի բաց՝ մինչեւ էառ։ Աղքատն զայնպիսի բանս (թշնամաց) լսէ, եւ ժտի (յն. չամաչէ)։ Թէպէտեւ այնչափ ակնկորեալ էր չարեօքն, զոր գործեաց, սակայն ժպտեցաւ գալ առհայրն։ Աղօտ օրնակօք ոք ժտեսցի (յայտնել զգաղտնիս). (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ես.։)

Զի զորս լրբել ժտել յայնպիսի դատարկ քննութիւն յօժարեն արգելուցու. (Եւս. քր. ՟Ա։)

Եթէ ոչ նախ ա՛ռ հրաման յաստուծոյ, ոչ ժտեցաւ փորձել զնա։ Անձնիշխան եղեւ մարդն առնել զբարի, եւ ժտել ի չար. իբր ոչ եթէ չար ինչ առաջի կայր յոր ժտիցի։ Ի գործ շնութեան ժտի. (Եզնիկ.։)

Սէրն աստուածային յանհնարինս հնարի եւ ժտի վասն բազմաց փրկութեան. (Մանդ. ՟Գ։)

Պիղծ շրթամբ ժտիցս ի մարմինն։ Աղտեղի ոգւովդ անխտիր ժտիս հաղորդել. (Ոսկ. փիլիպ.։)

Որ խնդրէ ինչ յումեքէ, եւ արտասուօք ժտի, յայտ առնէ զյօժարութիւն սրտին. (Անան. զղջ.։)

Որպէս աղքատն ժտի. (Նար. խրատ.։)

որպէս աղքատն ժտի ունել։ Զունկն դնելն ժտի։ Զառ ի յայսցանէզերծուցանելն ժտիմք. (Լմբ. սղ.։)

Երբեմն՝ Ժտել եւ ժտիլն, այսինքն խնդրել, եւ համարձակիլ՝ միանգամայն նշանակին ի պաղատիլն որպէս զաղքատ եւ զկարօտ.

Թէ չէր կարօտ, եւ ոչ ժտէր։ Պարտ է ողորմիլ, զի առ կարօտութեանն ժտի. եւ մեք իսկ յորժամ ժտիմք առ աստուած վասն միոյ ինչ խնդրուածոյ՝ ոչ ցասնու. այլ յայնժամ ցասնու, յորժամ ոչ ժտիցեմք. (Ոսկ. ես.։)


Ժտութիւն, ութեան

s.

demand, solicitation, instance;
importunity, hardihood;
վասն ժտութեան քո, it is at your prayer that I...;
վասն ժտութեանն, on account of his importunity.

· Calfa

NBHL (6)

Ժտելն. ժտիլն. ժտանք. պաղատանք. թախանձանք. եւ համարձակութիւն. աներեսութիւն. անամօթութիւն. ἁναίδια impudentia

Զի թերեւս խոնարհեսցի ի ժտութիւնս իմ. (Երզն. մտթ.։)

Վասն ժտութեանն յարուցեալ տայցէ նմա. (Ղկ. ՟Ժ՟Ա։)

Տրտնջե՛ս ո՛վ մարդ ընդ ժտութիւն կարօտելոյն. զի թէ չէր կարօտ, եւ ոչ ժտէր. (Ոսկ. ես.։)

Ժտութեամբ եւ ցաւագին պաղատանօք ի հաւանութիւն ածել. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Շնորհիւ եւ ժտութեամբ յուսա՛ առնուլ զարքայութիւն. (Անան. զղջ.։)


Ի (ini)

s.

the eleventh letter of the alphabet and the fifth of the vowels;
twenty, twentieth.

· Calfa

NBHL (123)

նախդիր տրական հոլովոյ որպէս Առ. յ. ց. միայն ՛ի սկզբան բառից բաղաձայն տառիւ հաւելոց. εἱς, ἑπί, πρός in, ad.

Ի. նախդիր բացառականի. ἁπό, ἁπ’, ἁφ’ a, ab, abs ἕκ ex, e, de. Իբր Ապ. յ. արտ. որպէս պ. էզ, դղմ. իզ.

Այլ ստէպ վարի ընդ ամենայն բայս, յորս յն. եւ լտ. իցէ բաղադրութիւն նախդրիւքս ἁπό, ἁφ’, ἕξ , διά ab, abs, ex, dis եւ այլն. ապ. բաց. տար. եւ այլն. զի ոչ այնչափ ասի ի մեզ, սպասել, բացագնալ, բացամերժել, տարանջատել եւ այլն, որչափ ացասել, ի բաց գնալ, ի բաց մերժել, ի բաց անջատել, եւ այլն. զոր օրինակ,

Ի ԲԱՑ. մ. որպէս Յետս. անդրէն. իբր յն. լտ. ἁνα, ἁπό re. կամ Իդուրս, արտաքս. ἑξ ex.

Ի ԲԱՑ ԱՌՆՈՒԼ. Ի ԲԱՑ ԲԱՌՆԱԼ. ἑξαιρέω, ἑξαίρω aufero, extermino. Բառնալ. վերցընել.

Ի ԲԱՑԵԱՅ. որ եւ ի ԲԱՑԷ. Հեռի. մեկուսի. հեռու. ... ἁπέχον distans, procul եւ այլն.

մ. Ի ԲԱՑԵԱՅ. մ. Իբր Ի բացուստ. ի հեռաստանէ. ի հանդիպոյ. ի մի կողմն. μακρόθεν, ἑξεναντίας procul, ex adverso. հեռըւանց, հեռու, դրսին.

Ի ԲԱՑ ՓԱԽՉՈՂԱԿԱՆ. ἁποφευγικός omnino refugiens. Որ ի բաց փախչի. խորշօղ. զգուշաւոր.

գիշեր ոչ անցանէ զսահմանադրութիւնս զ՝իսկզբանէս. իմա՛ զեդեալս ի սկզբանէ։ Ի ՍԿԶԲԱՆԵԱԿԱՆ. εὑαρχικός divinus, aeternus. Որ էն ի սկզբանէ. անսկիզբն. անեղ. աստուածային.

Ի ՍՊԱՌ. ԻՍՊԱՌ. մ. εἱς τέλος, εἱς πέρας in finem, omnino Մնչեւ իսպառումն. մինչ ի կատարած. ցվախճան. յաւէտ. բոլորովին. ամենայն սարօք կամ մասամբք. բնաւին. ինչուան ետքը, բոլոր բոլորովին.

Ի ՎԵՐԱՅ. նխ. ի ձայնէս Վեր, որպէս իվերին կողման կամ կողմն, ներգոյական եւ տրական նշանակութեամբ. որ եւ ի յ. ἑπί, ἑφ’ super, supra cf. Վ. վրայ, վըրան, դեպ ի վրայ.

Ի ՎԵՐԱՅ. ὐπέρ super, ob, de, pro, propter. որպէս Վասն. յաղագս. ի սակս, առ սէր. առ գութ. համար, վրայօք.

Ի՞մ իմիք արժանի լինիցիմք. յն. τίνος ἅν (որու՞մ արդօք. ո՞ր բանի ). (Ոսկ. մ. Ա. 22։)

Ի՞Ւ. գ.մ. Ի գործիականէ հարցական եւ մասնական բառիցս Ինչ, եւ ԻՄՆ, որոց՝ իրիք, իմիք իրիւք. եւ ի՞մ, իմիք, ի՞ւ իւիք, առ իմէ՞, զմէ՞, զի՞. յն. τί;
διὰ τί;
որպէս հոլովական բառիցս, Զի՞նչ ինչ, եւ Ո՞ր ինչ. զորօրինակ եւ Ո՞ ոք, ի տրականն լինի ու՞մ ումեք։ Արմատն կայ եւ ի ձայնս, Հիմ եւ Հիբար, հիկէն. այլ ոչ գտանի լոկ Ի։ Արդ՝ Ի՞Ւ, ըստ որում հարցական, նշանակէ, որո՞վ բանիւ կամ իրօք. ինչո՞վ. κατὰ τί;
quona? unde?.

Ի՞ւ արդ յեղանակաւ վաղվաղակի բնաւորի առ մեզ զոր կամեսցուք. այսինքն որո՞վ եղանակաւ. τίνα τρόπον;
quo modo?. (Պղատ. օրին. Է։) Գտանի եւ վերբերական յարաբերիչ, իբր Որով իւիք. որով բանիւ.

Առնու ի նոցանէ ի բաց զիշխանութիւն զօրուն. (Խոր.։)

Դարձաւ առ նոյ ի տապան անդր։ Գնաց ի տուն իւր։ Եմուտ ի քաղաքն։ Անկեալ էր եւ սիմոն ի նոսա. եւ այլն։ Տայ եւ զզօրութիւն նախադրութեանց՝ Վասն. ընդ. ըստ. ընդդէմ. հանդերձ.

Իբրեւ թէ բարեխօս էր ի խաղաղութիւն աշխարհն։ Ի փրկութիւն առաքեաց զիս աստուած։ Արար աստուած զմարդն ի պատկեր իւր։ Դառնացաւ ի նոսա մովսէս։ Ե՛րթ ի խաղաղութիւն. եւ այլն։ Յորս երբեմն կարծեցալն է ներգոյական որպէս զգործիական. որպէս տեսցի եւ զկնի։

Որ ելանէ ի բերանոյ, ի սրտէ անտի գայ։ Ե՛լ ի տանէ քումմէ։ Ի քէն ելիցէ ինձ իշխան։ Եւ դու ի նոցանէ ես։ Մե՞ր ես, եթէ ի թշնամեաց մերոց. եւ այլն։ Երբեմն բերէ եւ զոյժ այլոց հոլովոց եւ նախադրութեանց. զորոց խօսին եւ քերականք.

Շրջեցի ի ցպոյ. (Ել. ԻԱ. 19։)

Ի բարուց խժդժագոյն. (Բ. Մակ. Ե. 22։) Որ է ի ձախմէ դամասկոսի. (Ծն. ԺԴ. 15։)

Ի հիվանդս տանել ի քրտանէ նորա թաշկինակս (Գծ. ԺԹ. 12։)

Ոչ անսային նմա ի կարճմտութիւնէն եւ ի խիստ գործոյն. (Ել. Զ. 9։)

Ձորձք մեր եւ կոշիկք մաշեցան ի բազում երկայն ճանապարհէն. (Յես. Թ. 13։)

ի բազում ամաց լինել քեզ դատաւոր ազգիս այսորիկ գիտեմ. (Գծ. ԻԴ. 10։)

Օգնական քեզ ի թշնամաց. (Յոբ. ԻԲ. 25։) Ի. Նախդիր գոյականի. ἑν in.

Մանուկ իմ անկեալ կայ ի տան։ Երդուայ ի բարկութեան իմում։ Բնակեալ ի յարկս, ի քաղաքս։ Հեծեալ ի ձի, կամ ի ջորւոջ։ երիս խանս նաշհոյ ունէի ի գլուխ իմ։ Որ նստին ի քերովբէս։ տէր ի տաճար սուրբ իւրում, տէր յերկինս յաթոռ իւրում. եւ այլն։ Ստէպ ներգոյակն դնի ի թարգմնեալ գիրս յն. եւ եբր ոճով, փոխանակ գործիականի. ի՛ հուր եւ ի ծծումբ դատել։ Աղքատ ոք ի հանդերձս աղտեղիս։ Ի բանս ճշմարտութեան, ի զօրութեան աստուծոյ։ Ի բազուկ բարձր (կամ բարձր բազկաւ) եւ այլն։ Ի. Յո՛ր եւ է հոլովս զօրութեամբ կրկնի երբեմն, կամ երկար Ի՛ ունի զզօրութիւն կրկնութեան իի՛.

Յարի եւ այս ի բաբելովնէ դարձեալսն։ (Նախ. սղ.։)

Ի քուն լինել մարդկան՝ եկն թշնամին. (Մտթ. ԺԳ. 25։)

յորժամ եւ՛ս աւելի (ի) խաւար արկանիցեմք զնոսա. (Ոսկ. Ա. 12։)

Զի (ի) կամելն քո անդունդք երկի՛նք են, եւ երկիրս՝ երկնից երկինք, խաւարն՝ լոյս. (Բենիկ.։)

Ի ԲԱՐՁՈՒՍՏ. cf. ԲԱՐՁՐ։ ա.գ. Ի ԲԱՑ ա.գ. որպէս Բացեալ, յայտնի բաց գոլով. բա՛ց. .... cf. ԲԱՑ. յոր հայի եւ ասելն.

Մերկ ի բաց զաստուածութիւնն իւր կամեցաւ երեւեցուցանել. (Ոսկ. յհ. Ա. 42։) Որպէս եւ յասելն.

Ես ձեզ փութացայց ի բաց ցուցանել, թէ զինչ երբեք զիցէ այս ինչ՜ Պղատ. սոկր. իմա՛ յայտնի ցուցանել, կամ ապացւցանել։

Ի ԲԱՑ. մ. իբրու Բացեալ միջոցաւ. անջատեալ. այսինքն հեռի. մեկուսի. ի բացեայ. հեռու. ... Ըստ այսմ դուն ուրեք վարի ընդ եական բայի՝ որպէս Ի բացէ.

Մի՛ համարիր, եթէ մարմնով այժմիկ ի մեջ բա՛ց է, նոյնպէս եւ հոգւովն. (Կոչ. ԺԴ։)

Ի յունական առասպելականուենէն յոյժ հեռի ի բաց են. (Եւս. քր. Ա։)

Ի բաց գնա յինէն։ Ի աց կացէք յինէն։ իբրեւ ելին ընդ քաղաքն, եւ չէին մեկնեալ ի բա՛ց։ Ի բա՛ց ոստիր, եւ մի յամենար ի տեղւոջ նորա։ յորժամ եղէ այր, զտղայութիւնի բաց խափանեցի. եւ այլն։ Զքանի մի յայպիսեաց աստի դնեմք եւ ի կարգիս. զեւս յոքունս գտցես առընթեր իւրաքանչիւր բայից։

Աղաչեմ զձեզ ի բաց դարձուցանել զդատդ. (Պղատ. սոկր.։)

Զգունդն՝ զոր եառ ի քէն, զհետ յղեալ՝ կոչեցեր ի բաց. (Խոր. Գ. 17։)

Ի բաց դարձուցանելով ոք զլսելեացն զդեմս. (Պիտ.։)

Զգրաւ պարտապանին ի բաց տացէ. (Եզեկ. ԼԳ. 15։)

Հրամայէ ի բաց տալ, եւ վճարել՝ զոր ունին։ Իբրեւ լսէ զ՝ի բաց տալն, տրտմի. (Բրսղ. մրկ.։)

ի հիմանէ եկեղեցւոյ ի բաց ոչ անկեալ. (Սարգ. ա. պետ. Զ։)

Ըստ կրկին առմանցս՝ կազմին բայքդ.

Ի ԲԱՑ ԱՌՆԵԼ. հեռացուցանել, օտարացուցանել. ճողոպրել. հեռացընիլ.

Ի բաց արա զանձն իմ ի խորամանկութենէ նոցա։ Ի բաց արա յինէն զնախատինս. Ի բաց արար ի բեռանց զթիկունս նորա. եւայն։

Յորմէ չարին ի բացարարումն. (Եփր. աւետար.։)

Զանիշխանութիւնն ի բաց բառնալ պարտ է յամենայն կենցաղոյս. (Պղատ. օրին. ԺԲ։)

Ի ԲԱՑ ԲԱՐՁՈՂԱԿԱՆ. Իբր Բարձօղ ի բաց տարագրիչ.

Ի բաց բարձողական աղտեղեաց հեշտութեանցն է շուրջ կարդեալ զմահճօք սպառազինութիւն. (Նիւս. երգ.։)

Եղծումն է ի բաց բարձումն առաջիկայ իրին. (Պիտ.։)

Դրութեանց, եւ ի բաց բարձմանց. (Պղատ. օրին. Ժ։)

Ի ԲԱՑ ԴՆԵԼ. իբր ռմկ. մէկ դի դնել.

Ի բաց հրամայեցաք դնել զսպանութեանն գործիս. (Յհ. իմ. երեւ.։)

Իբրեւ ի բաց եդաւ ձմեռային ցրտութիւնն. (մէկ դի գնաց, անցաւ). (Յհ. կթ.)

Ի ԲԱՑ ԴՐՈՒԹԻՒՆ, կամ ԴՐՈՒՄՆ. այս ինքն ի բաց դնելն, իլն. հրաժեշտ.

Կենցաղոյս իրաց ի բաց դրութեամբ։ Ի բաց դրութիւն ահա ցուցանէ նշանաբար. (Մեկն. ղեւտ.։)

Դատողութեան ի բաց դրումն. (Կլիմաք.։)

Ի ԲԱՑ ԹՈՂՈՒԼ. Նոյն ընդ վ. եւ Թողուլ յերեսաց. եւ Յետս տալ. եւ այլն.

Ոչ ի բաց թողու ի ստահակելն, այլ ներէ. (Յճխ.։)

Եւ զտունս թողցես ի բաց. (Խոր.։)

Ի բաց կացէք յարանցդ յայդցանէ։ Ի բաց եկաց ի նմանէ առ ժամանակ մի. եւ այլն։

Յառաքինի կենաց կատարումն առանց ի բացկայց հետեւեալ. (Դիոն.։)

Ի ԲԱՑ. մ. Կարի հեռագոյն, անդրագոյն. (կից ընդ այլ բառս).

Զիւրսն որ բազում ի բաց գործեցան. յն. ի հեռուստ. (Ոսկ. ես.։)

Դատարկութիւն է, եւ անդր ի բաց անշահութիւն գրել (զամենայն)։ Կեփաղիոն մատենագիր այր քաջ ի բաց հին։ Ջրհեղեղին զրոյցք քաջ ի բաց յառաջագոյն քան զովգիգեայ ժամանակսն. (Եւս. քր. Ա։)

Ուր ուրեմն ի բացեայ յայնց ժամանակաց ջրհեղեղն. (Եւս. քր. ա։)

Ի քաղաք մի՝ որ ի բացեայ (կամ ի բացէ) էր յերուսաղէմէ իբր վեցհարիւր վտաւանաւ. (Բ. Մակ. ԺԲ. 29։)

Եւ իսրայէլ ոչ է ի բացեայ (կամ ի բացէ) յինէն. Ովս. Ե. 3։ Սիրտք նոցահեռացեալ ի բացեայ են յինէն. (Մրկ. Է. 6։)

Ի բացեայ լինելով հովուին եւ հօտին յոյժ հեռաւորութեամբ ի միմիանց. (Շ. ընդհ.։)

Էր լոյսն ճշմարիտ (որդի). ի բացեա՞յ է արդեօք ի գոլոյ ճշմարիտ լոյս հայր. (Կիւրղ. գանձ.։)

Ի նախանձէ եւ ի յաչաղմանէ ի բացեայ է ի բարի։ Որ յամենայն պրսաւանացն ի բացեայ եղեալ է. (Փիլ.։)

Ի բացեայ գոլով միջոցաւ մեծաւ. (Նար. ԺԷ։)

Եւ ոչ պէտք կարեւորք էին նոցա զազգաց օտարաց եւ զաշխարհաց ի բացեայ (եղելոց). (Խոր. Ա. 13։)

Եկաց ի վերայ գլխոյ լերին ի բացեայ։ եւ դու կայցեսի բացեայ։ եւ կացին ի հանդիպոջ ի բացեայ. (Ա թգ. ԻԶ. 13։ Բ. Թագ. ԺԸ. 13։ Դ. Թագ. Բ. 7։)

Ի բացեայ երթայր հեռագոյն ի նոցանէ. (Արծր. Գ. 4։)

Ի ԲԱՑԵԱՅ. իբր անուն. Ի բացի. բացօթեայ.

որ եթէ ի բացէ էին ի նմանէ հրեշտակք, այլ մերձ. (Շ. մտթ.։)

Յօդսդ թռչին ո՛չ ի բացէ յերկրէ, այլ առ երկրաւ. (Կիւրղ. ծն.։)

Ի ԲԱՑ. Ի ԲԱՑ ԸՆԿԵՑԻԿ ա. որ եւ ԲԱՑԸՆԿԵՑԻԿ. (զոր տեսցես). Ի բաց ընկեցեալ, խոտան. անարգ. երեսէ ձգած, ցած.

Խորհրդակցութեամբ վատթար, ազգաւ ի բաց ընկեցիկ. (Խոր. Գ. 68։)

չի՛ք ի նոսա (յարարածս) ի բաց ընկեցիկ. (Լծ. կոչ.։)

Ողորմութիւն ստիպի դըժուարակրացն եւ վտանդելոցն ի բացուստ տեսություն. (Լմբ. պտրգ.։)

Զաքարիա ի բացուստ գուշակեաց քեզ. (Կիւրղ. ղկ.։)

Ի ԲԱՑ ՏԱՐ. իբր մ. մջ. մի՛ լիցի. քա՛ւ լիցի.

Մակբայ ապերդմնական. ի բա՛ց տար. քաւ. (Թր. քեր.։)

Ոչ եթէ չարութիւն կացէ յաստուած, ի բաց տար. (Գէ. ես.։)

Քան զմարգարէսն նուազագո՞յն համարիմք զնա լինել. ի բա՛ց տար։ զի՞նչ իցէ այս. մի՛ թէ առա՞կ. ի բաց տար. (Ոսկ. յհ. Ա. 29։ Բ. 2։)

Ի բա՛ց անդր տա՛ր, եւ մի ի միտս անգամ մի՛ եկեսցէ. (Փիլ.։)

Որ ոչ իցէ ըստ այսմ հանճարոյ, ընտրողական, եւ բոլորովիմբ ի բաց փախչողական. (Դիոն. երկն.։)

Ի ԲՆԷ. cf. ԲՈՒՆ։ Ի ԴԵՐԵՒ, Ի ԴԵՐԵՒՍ. cf. ԴԵՐԵՒ։ Ի ԴԷՊ. cf. ԴԷՊ։ Ի ԴՈՒՐՍ. cf. ԴՈՒՌՆ, դուրք։ cf. ԱՆ՝Ի ԴՈՒՐՍ ԵԼԱՆԵԼԻ Ի ԶՈՒՐ. cf. ԶՈՒՐ։ Ի ԹԻԿԱՆՑ, կունս. cf. ԹԻԿՈՒՆՔ։ Ի ԽՈՆԱՐՀՈՒՍՏ. cf. ԽՈՆԱՐՀ։ Ի ԽՈՐՈՒՍՏ. cf. ԽՈՐ։ Ի ԿԱՊ cf. ԱՆ՝Ի ԿԱՊ ԳԱԼԻ Ի ՀԵՐՈՒՆ հետէ. cf. ՀԵՐՈՒ. եւ այլն։ Ի ՁԵՌՆ. cf. ՁԵՌՆ։ Ի ՃԱՀ. cf. ՃԱՀ։ Ի ՄԵՐԿՈՒՑ. cf. ՄԵՐԿ։ Ի ՄԷՋ, Ի ՄԻՋԻ. cf. ՄԷՋ։ Ի ՄԻ ԿՈՅՍ cf. ԱՆ՝Ի ՄԻ ԿՈՅՍ ԹԱՒԱԼ մ. Ի ՄԻԱՍԻՆ. մ. ἄμα, ὀμοῦ simul. Միաբան. զուգաց. զոյգ ընդ այրում. հանդերձ ընկերօք. միանգամայն. միատեղ, մեկտեղ.

Խրատել զմեզ եօթնապատիկ ի վերայ մեղացն ձերոց. (Ղեւտ. ԻԶ. 18։)

Բնակելն ի միասին։ Գնացին երկոքեան ի միասին։ Իշխանք ժողովեցան ի միասին։ Խորտակեցին անօրէնք եւ մեղաւորք ի միասին։ Գանձարան ի միասին եղիցի մեր։ Ընթանային երկոքեան ի իմասին։ էին ի միասին. եւ այլն։

Երկուց անարարաց ի միասին չէ մարթ լինել. (Եզնիկ.։)

Ժողովեալ իմիասին անենայն նախարարացն. (Խոր. Գ. 68։)

Ի ՄԻԱՍԻՆ. Իբր Միանգամայն. համանգամայն. (օտար ոճով. )

Ընդէ՞ր ասիցես ասեն զմիասին էականն։ Ի բա՛ց առ դու նախ զօտարականն, զի մի՛ ի դիմի հարկանցի քեզ ի միասին էականն։ Ի միասին էականն է անուն հօր եւ որդւոյ. (Սեբեր. Բ։ եւ Աթ. ստէպ։)

Ի ՄՕՏՈՅ. cf. ՄՕՏ։ Ի ՆԱՆԻՐ. cf. ՆԱՆԻՐ Ի ՆԵՐՔՈՅ, Ի ՆԵՐՔՍ. ՆԵՐՔՈՅ, եւ այլն։ Ի ՊԱՏՃԱՌՍ. cf. ՊԱՏՃԱՌ։ Ի ՊԷՏՍ. cf. ՊԷՏՔ։ Ի ՍԱԿՍ. cf. ՍԱԿՍ, ի սակս։ Ի ՍԿԶԲԱՆԷ. cf. ՍԿԻԶԲՆ։ Իսկ Եփր. համաբ.

Ի սկզբանէականացն անձնաւորութեանց (որդւոյ եւ հոգւոյ ընդ հօր). (Դիոն. ածայ. Բ. երկիցս։)

Ի ՍՄԱՅՔ յից, յօք. ա.գ. Որ նչ ենն ի սմա, կամ յերկրի ասա. Երկրաւորք.

Երկիր իսկ միանգամայն ի սմայօքս սասանեալ առ հասարակ. (Անյաղթ բարձր.։)

հաստատեցիր զերկիր ի սմայօքս ի վեր քան զբան. (Գանձ.։)

Ոչ իսպառ բարկանայ մեզ տէր։ Որ համբերեսցէ իսպառ, նա կացցէ։ Զիմի՛ իսպառ եկեալ թախանձիցէ զիս. եւ այլն։

Որ ունիցի ի վեր զխոնարհահակ եւ զ՝ի վայրաձիգ ծանրութիւն. (Վեցօր. Գ։)

Եդ ի վերայ իսահակայ, կամ սեղանոյ. կամ վիմի, աւազոյ։ Ի վերայ հնացեալ ձորձոյ։ Ի վերայ երեսաց երկրի թագաւորել ի վերայ իսրայէլի, կամ յուդայ։ Ածել անձրեւ, կամ ծագել զարեւ ի վերա արդարոց եւ մեղաւորաց, կամ ի վերայ երկրի։ Գալ առ քեզ ի վերայ ջրոցս։ Ետես թզենի մի ի վերայ ճանապարհին։ Ի վերայ իմ հասին։ Իբրեւ ի վերայ աւազակի ելիք։ Յարիցէ ի վերայ նորա։ Հեղից ի վերայ ամենայն մարմնոյ, եւ այլն։

Յոյր վերայ տեսանիցես։ Յորոց վերայ աշտարակն անկաւ։ Հասեալ էին յաստուծոյ իրաւանցն վերայ. եւ այլն։

Եւ ինքն ի ճշմարտութեան վերայ չէ եւ հասեալ. (Եղիշ. Ը։)

Յիրեանց վերայ կուտակալ. (Պիտ.։)

Կոչեցին զմանուկն վայքաբովթ՝ ի վերայ տապանակին աստուծոյ, եւ ի վերայ սկեսրայրին նորա, եւ ի վերայ առն իւրոյ. (Ա. Թագ. Դ. 21։) Զանձն իմ իսկ եդից ի վերայ քո։ Մեռանիլ ի վերայ ազգին. եւ այլն։

Ի ՎԵՐԱՅ. մ. ունիս տեսնել առընթեր բազում բայից. զոր օրինակ, Ի վերայ ածել, բերել, դնել, եւ այլն։

. Ի ՎԵՐԱՅ ԴՐՈՒԹԻՒՆ. գ. Դնելն ի վերայ.

Եղիցի այս նշան հաւաստի՝ ձեռին ի վերայ դրութիւն. (Մեկն. ղեւտ.։)

Ի ՔԹԹԵԼ ԱԿԱՆ. cf. ՔԹԹԵՄ։ ԶԱՌ Ի cf. Զ. ԶԱՌ Ի ԹԱՓ, ԶԱՌ Ի ԿՈՂ. ԶԱՌ Ի ՀԵՏ. ԶԱՌ Ի ՎԱՅՐ, ԶԱՌ Ի ՎԵՐ, Ի ԲԱՑ ԿԱՑՈՒԹԻՒՆ. Որպէս յն. աբօսդասի՛ս, որ է Ապստամբութիւն.

ի բացկացութեան եւ անզգամութեան անուն է գէթ. եւ դստերք այնոզիկ՝ որ ի բացկացութեան խորհուրդքն՝ են անարգել յարձակմունք. (Փիլ. լին.։)

Ի 2 Ի՞Մ ԻՄԻՔ. իբր Որու՞մ իմիք. ո՞րպիսում իրի. ո՞ր բանի, ի՞նչ բանի. ... cf. Ի՞ՆՉ, cf. ԶԻ՞ՆՉ ԻՆՉ. ՈՐ. ԻՄՆ.

Ի՞մ իմիք արժանիք եղեն. (Սարգ. ստէպ։)

Ո՞րպէս, կամիւ գնեալ. (Եզնիկ.։)

Ի՞ւ զիս արդեօք ջանայցէք մխիթարել. (Փարպ.։) Ի՞Ւ. անսովոր է ածականաբար ասել.

Չունելով եղար, իւ զբոց բաղձիցն ցածուսցէ։ Պէտք եղեն սմա զանազան արուեստից, իւ զկենացն հայթհայթեսցէ հնարս. (Պիտ.։)

Ի 3 Տառ ձայնաւոր՝ իբրեւ հնչեցալ Ի, եւ անուանեալ Ինի կամ Ին. միջակ ըստ ամանակին, վասն որոյ եւ երկեմանակ ասի, երբեմն ձգտեալ երկարաւ, եւ երբեմն ամփոփել սղիւ։ Եթէ յայլ լեզուս ի՝ իցէ յառաջ քան զբաղաձայն, պահի եւ ի մեզ ի. զորօրինակ իսրայէլ, իսահակ, իդոս, իկոնիոն, իգնատիոս, իտաղիա, եւ այլն. ապա եթէ ի, իցէ առ այլս յառաջ քան զայլ ձայնաւոր, (որ յայնժամ առ լատինս կոչի ի՛ երկայն իբրու մերս ե) Փոխի առ մեզ ի յ. զոր օրինակ յովտ, յովբ, յակովբ, յեսու, յիսուս, յուստոս, եւ այլն։ Ի. Ընդ Ւ տառին, սովորաբար երկրաբառգործէ իւ, իբր եու. զի յորժամ իցէ զկնի նորա բաղաձայն տառ բնական՝ այլ ոչ դիմորոշ յօդ, հիչի ի մեզ՝ ո՛չ որպէս գաղղիականն u, կամ որպէս զայլազգական ձայնսդ իւսթ, կիւնահ, կիւլ, եւ այլն, այլ իբրեւ եու. վասն որոյ եւ անխտիր գրի ըստ նախնեաց, իւր, բեւր, աղբեւր. միւս, մեւս. հիւր, հեւր. հարիւր, հարեւր, եւ այլն։ Իսկ յայլ տեղիս իւ ՝ հնչի որպէս գրեալ թաւանշանաւ՝ նուրբ իվ, զոր օրինակ, թիւ, քիւ, բանիւ, բանիւն, երիւար, եւ այլն։ Ի, կամ ի. նշան թուոյ՝ է Քսան կամ քսաներորդ. զի որպէս յայբէ մինչեւ ի թոյ՝ նշանակ միաւոր յաւելուածոյ են տառք, զկնի ժ տառի տասնաւորս ի մէջ բերեն յաւելուածս։

Ի. Ի յանգս բառից է որպէս ածանցական մասնիկ՝ պէսպէս առմամբ. զոր օրինակ՝ արծաթի, պղնձի, վայրի, դալարի, անմարդի, առնի, այրի, եւ այլն։ Քաջ նուագի ի խորհուրդ տառիս.

Ին՝ն Իսկապէս ասէ, բանին ի յոչնչէ ստեղծեալ զերկին։ Ին՝ ն, Ի ցասմանէ դու ի բա՛ց լեր, եւ մի՛ զքեզ ասէ՝ այրեր։ Ին՝ ն, Իհանրութեանց ասէ դարձի՛ր, եւ սուտ խաղօք մի՛ ըզբաղիր (Շ. այբուբ.։)


Ի

prep.

to, of, by, for, in, at, upon, during, with;
հայեցաւ ի Պետրոս, he looked at Peter;
ի ժամ երրորդ, at three o'clock;
գնալ ի Հայաստան, to go to Armenia;
յերկրէ ի յերկինս, from earth to heaven;
ի պատկեր Աստուծոյ, in the image of God;
ի փրկութիւն առաքեաց, he sent to save;
բաշխեաց ի մարդ հաց մի, he distributed a loaf to each person;
որ ելանէ ի բերանոյ՝ ի սրտէ անտի գայ, that which comes out of the mouth comes from the heart;
ոչ կարէր տեսանել ի բազմութենէն, he could not see on account of the crowd;
շրջել ի զպոյ, to walk with a stick;
ի ձախմէ Դամասկոսի, to the left of Damascus;
նստել ի տան, to be at home;
ի տեղւոջ անդ, in that place;
ի տունջեան եւ գիշերի, by day and night;
ի նմիմ ամի, in the same year;
ի գարնան, in spring;
ի ննջելն, asleep, sleeping;
ի գնալն, in going, while going;
ի գլուխ իմ, on my head;
ի բարկութեան իմում, in my anger;
ի հանդերձս աղտեղիս, with soiled clothes.

· Calfa


Ի բաց

adv.

far, afar;
outside;
apart, aside;
— գնալ, to depart;
to steal away;
— կալ, to keep away, to desist, to leave off;
to refrain;
— կալ ի հաւատոց, to renounce the faith;
— արձակել, to deliver up, to abandon;
— խափանել, to hidder;
— առնել, բառնալ, to take away, to estrange, to remove, to snatch away, cf. Հեռացուցանեմ, cf. Օտարացուցանեմ;
— առնուլ, to carry or clear away, to take off, to abstract, cf. Բացաբառնամ;
— թողուլ, to abandon, to leave off, to cease from;
— դնել, to put on one side, to lay aside or apart;
զոգի — դնել, to affront, to brave death;
— մերժել զերկիւղ, to drive away fear;
անդր —, քաջ —, very, much;
քաջ — քան զնոցա անասնութիւնն գնաս գնացս, you are filthier than a beast;
— տար ! God forbid! Fie! Fie upon you! — գնա ! begone! Get out! Go away! to the devil with you! cf. Բաց.

· Calfa


Իգախազութիւն, ութեան

s.

cf. Իգամոլութիւն.

· Calfa

NBHL (2)

Տանջանք անյագութեան՝ սակաւապիտութեան. (տանջանք իգախազութեան՝ արգելաւորութիւն. Փիլ. իմաստն.։)

Վարէր արբշռութեամբ յանարգել դիջութիւն իգախազութեան. (Ղեւոնդ.։)


Իգական, ի, աց

adj. gr.

feminine, womanlike;
effeminate, womanish;
feminine gender;
— տոհմ, the fair sex, women;
— ախտ, hemorrhage.

· Calfa

NBHL (19)

ԻԳԱԿԱՆ. θηλυδρίας, θηλυδρυώδης effeminatus, mollis. Մեղկ. կնամարդի. թուլամորդ.

Մի՛ առնիցէք ձեզ դրօշեալս, նմանութիւն ամենայն պատկերի՝ նմանութիւն արուական կամ իգական. (Օրին. ՟Դ. 16։)

Իգական բնութեան եւ արուական. այսինքն արուի եւ իգի. (Պղատ. օրին. ՟Ա։)

Զիգական տոհմն մաշէին ի սուր սուսերի իւրեանց. (Ագաթ.։)

Ի ձեւ իգական գիսարձակս դիմեալ ի վերայ. (Կաղանկտ.)

Հակառակորդն անմարմին ... զարս խաբէ յերազի, զկանայս յանցուցանէ. իբր ոչ եթէ արուական եւ իգական անդամք կայցեն նորա ... եւ յարուական կամ իգական բարբառս պատճառիցէ. (Եզնիկ.։)

Սիդոնացւոց իգական ամենանզով ձուլածոյն. (Նար. ՟Խ՟Ը։)

Ծառայից՝ մերձ կալով, աձակեալ զվարսս իգականս, եւ ի դիմացն կողմանէ պաճուճեալս առաւել. (Ածաբ. աղք.։)

Սպասին (առաքինք) յոգիս իւրեանց զիգական եւ զհեշտասէր բարս. (Խոսր.։)

Ի դատաստանի ոչ ծառայութեամբ վայիլ, եւ ո՛չ իգական խանդաղատանօք. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ.) (դրեալ էր հիքական)։ Նշանակաւ՝ կին է ադամական բնութիս՝ վասն ի նիւթն միտելոյ, եւ իգական ախտիւ (տկարութեան՝ իբր տեռատեսութեան) վարակելոյ. (Երզն. մտթ.։)

ԻԳԱԿԱՆ. ըստ քերականաց՝ Ձայն նշանակիչ իգի, կա՛մ իրօք, եւ կամ ըստ յանկութեան լեզուաց եւեթ.

Սերք են երեք, արական, իգական, չէզոք ... Հայրանուանց՝ իգականացն (յանգք՝ են) չորս, ենի, ոյշ, ուհի (կամ ուրհի), ոց. որպիսի, Վարդենի, Մանոյշ, Տրդատուհի, Վարդոց. (Թր. քեր.։)

Իսկ որ դնին անդ՝

Տառք վախճականանք անուանց արուաց, իգաց՝ եւ չէզոքաց. հային ի յունական լեզու, եւ ոչ ի հայկական։ Խորհրդով եւ նմանութեամբ ասի.

Եկեղեցին՝ իգական անուն է, եւ ոչ արական. (Լմբ. սղ.։)

Արեգակն՝ արական է, եւ տաք բնութեամբ. լուսին իգական է, եւ գէճ բնութեամբ. (Շիր.։)

ԻԳԱԿԱՆն. գ. իբր Էգ. կին.

նախ զարուին յառաջ բերէ զփրկանաւորութիւն ... յետոյ եւ զիգականին ազատութիւն. (Սիւն. Ի գիրս խոսր.։)

Ա՛ռ դու զիսահակ՝ ինձ պատարագ ի սեղանի ... ո՛չ տրտմեալ՝ ո՛չ հոգացեալ. խորհուրդ չըտայ իգականին (այսինքն սառայի). (Մագ. ոտ. մանուչ.։)


Իգամոլ

adj. s.

addieted to women, abandoned to the love of women, immoderately fond of women, in love, amorous madman;
slave of the fair sex, general lover.

· Calfa

NBHL (4)

ԻԳԱՄՈԼ ԻԳԱՄՈԼԻ. θηλυμανής insano foeminarum amore captus. Մոլորեալի սէր իգի. իգասէր. եւ իբր Իգամոլական.

Ոչ ձի իգամոլ՝ ի կին ընկերին վրնջելով։ ձիք իգամոլք եղեալք եղծին ապականեցին զկարգ սուրբ ամուսնութեան. (Սարգ. ՟ա. պետր. եւ Սարգ. ՟բ. պետ.։)

Վառեալ արքային՝ բորբոքմամբ հրատին իգամոլ ախտին. (Գանձ.։)

Վարարեալ գարշախառն շամբուշ վավաշացն իգամոլեաց. (Մագ. ՟Հ՟Բ։)


Իգամոլիմ, եցայ

vn.

to be addicted to women, abandoned to the lust of women.

· Calfa

NBHL (1)

Իգամոլ լինել. մոլիլի սէր օտար կանանց.