Entries' title containing ր : 10000 results

Որթափայտ, ի

s.

vine-wood;
vine-branch, twig, sprig.

· Calfa

NBHL (2)

Փայտ կամ ուռ որթոյ.

Է թռչուն ինչ, որ կոչի փիւնիկս. լնու զմագիլսն որթափայտով (կամ որթւով փայտիւ). (Եպիփ. բարոյ.։)


Որթաքար

s.

orthite.

· Calfa


Որթի, իւ

cf. Օրթի.

· Calfa


Որթիկ

cf. Որթուկ.

· Calfa

NBHL (2)

cf. Որթուկ.

Տո՛ւր ինձ ոչխարիկ մի, կամ որթիկ մի. (Երզն. մտթ.։)


Որթիք, թեաց

s. pl. vines.

· Calfa

NBHL (2)

Որթք այգեաց. տե՛ս եւ ՈՐԹՈՑ.

Գարուն զբեր բուսոյ ցուցեալ. ըստ որում դէպ է եւ որթիս, եւ ածս որթոյ գտանել կենդանատնկեալս. (Փիլ. լին. ՟Բ. 67։)


Որթոդոքս, աց

adj.

orthodox.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «ուղղափառ, ուղ-ղադաւան քրիստոնեայ» Բուզ. 83. 101. Սե. բեր. 129 (գրուած որթոյդօքս), Կնիք. հաւ. էջ 364 (գրուած որթոդոս). որից որթոդոք-սական Թէոդ. մայրագ.-Բառս այժմ յատ-կացուած է յոյն դաւանութեան և գրւում է ըստ հնչման՝ օրթորոքս։

= Յն. ὄοϑόδοςος «ուղղափառ». կազմուած է ὄρϑός «ուղիղ» և δόὲος «փառք» բառե-րից։ Յոյնից են փոխառեալ նաև լտ. ortho-doxus, ֆրանս. orthodoxe ևն։-Հիւբշ. 369։

Հներից ուղիղ է ստուգաբանում Ոսկ. եփես. 795. «Նոքա յորթոդոքսացն կրօ-նիցն իցեն, այսինքն յուղղակարծից կամ թէ որք ուղիղ փառաւորութիւն տայ-ցեն. քանզի յերկոսեան լսի որթոդոք-սըն»։ Նորերից ուղիղ մեկնեցին նաև ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (3)

Եթէ դու յուղղափառութիւն եկեսցես, եւ իբրեւ զայլ օրթոդոքսն խոստովանեսցիս ընդ մեզ։ Ժողովելով զամենայն որթոդոքս։ Ուղղահաւատ որթոդոքսաց քրիստոնէից. (Բուզ. ՟Դ. 5. 8։)

Ոք յորթոտոքսաց։ Ո՞չ ապաքէն աստէն յորթոդոքսացս բամբասէր. (Սեբեր. ՟Է։)

Բառ յն. օրթօ՛տօքսօս. ὁρθόδοξος orthodoxus. Ուղղափառ, իբր Ուղղակարծ. այսինքն ուղղադաւան. ողջամիտ ի հաւատս.


Որթոդոքսական, ի, աց

adj.

orthodoxical.

· Calfa

NBHL (1)

Որթոդոքսական վերնադիտօղ քրիստոսազգեստ նախահարքն գումարեալք ի նիկիապոլիս. (Թէոդոր. մայրագ.։)


Որթոց

s.

vineyard;
stalk of dried vine-cuttings;
calf-house.

· Calfa

NBHL (5)

Տեղի որթոց այգեաց. այգեստան. եւ Տեղի որթուց արջառոց. էգիներ եւ հորթնոց.

Պարունակ. ո՛րգոն, որթոց, կուսաստան, մարդաստան, ընկուզուտ, կթոց. (Թր. քեր. (ըստ հյ. զի ի յն. կայ լոկ, դափնոց, կուսաստան)։)

Որթոցն (ցուցանէ) զայգին, կամ զծնունդս արջառոց. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)

Եւ եւս (Երզն. քեր.)

Ցուցանէ որթոցն զծնունդս արջառոցն, կամ զփայտի որթոյ ամբարումն»։


Որթուկ

s.

sucking calf, young calf.

· Calfa

NBHL (2)

Տո՛ւր ինձ ոչխարիկ մի , կամ որթուկ մի. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)

μόσχος vitulus. որ եւ ՈՐԹԻԿ. Որթ արջառոյ մատաղ. հորթուկ, հորթիկ, մոզիկ.


Որի, րւոյ

s. zool. rook.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. որւոյ) «մի տեսակ ագռաւ» Օր. ժդ. 14. Վեցօր. 167, 168, 175։

Böttich. Wurzelforsch. § 10 բարու ձևի հետ։ Pictet բ. տպ. Ա. 573, 587 գոթ. ara, պրս. ālah «արծիւ» ևն բա-ռերի հետ։ Ադոնց REA VII, 1 (1927), 194 դնում է վրաց. or-bi «արծիւ» բառի հետ. տե՛ս և ուրուր։

NBHL (3)

Ոչ ուտիցէք զգետարծուի, եւ զցին ... եւ զորի. (Օր. ՟Ժ՟Դ. 14։)

Երթան առ ի պատիւ նոցա առ նոքօք եւ որիք։ Յայնմ ժամանակի բնաւ ամենեւին աստ ի մերում աշխարհիս որի ոչ գտանի։ Ոտս ոչ հերձ իբրեւ զորւոյ ունի. (Վեցօր. ՟Ը։)

Ազգ ագռաւու. ըստ յն. ի սուրբ գիրս. κόραξ corvus կամ ըստ Վեցօր. եւ Գաղիան. եւ այլն, κορώνη cornix. որ եւ Երեմ. ՟Գ. 2. Ագռաւ թարգմանի. տե՛ս եւ ՈՐՈՐ.


Որիզ

cf. Որիզն.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«բրինձ». մէկ անգամ միայն ունի Ագաթ. յետնաբար ունինք ըռիզ, ռուզ, ըռուզ Բժշ. (ՀԲուս. § 2412 և § 2672). սխալ գըր-ուած որևզին (Բառ. երեմ. յաւել. էջ 570)։

= Յն. ὄοζα ὄρύζιον, նյն. ὸρυτι, ῥմζι հո-մանիշից։ Այս բառը տարածուած է ընդհա-նուր լեզուների մէջ, միմեանցից փոխառու-թեամբ. ինչ. լտ. oryza, risium, իտալ. risō, սպան. պորտ. arroz, ֆրանս. riz, ռում. orez, riškasu, բուլգար. oriz, ալբան. oris, urez, հունգ. riskása, լեհ. ryz, ռուս. pисъ, մբգ. rīs, գերմ. Reis (փոխառեալ իտալերէնից. Kluge 392), անգլ. rice, հոլլ. rijst, գնչ. ri-zоs. ասոր. [syriac word] ruzā, ն. ասոր. rəzza ա-րաբ. [arabic word] aruz, վրաց. ორიზა որիզա, բո-լորն էլ «բրինձ» նշանակութեամբ, իսկ լազ. oriza «ձաւար»։ Բառիս բուն ծագումը Քոչին-չինից է, ուր բրինձը աճում է մեծ առատու-թեամբ և վայրենի վիճակի մէջ (Boisacq 712). այստեղից բառը նիւթի հետ անցել է Հնդկաստան (հմմտ. վեդ. vrīhi-«բրինձ»). յետոյ Պարսկաստան (հմմտ. իրանեան նա-խաձևը *vrinǰi-, առանց ռնգականի աֆղան. vrizē), որից փոխառեալ է յունարէնը (ար-սէն ն. Ք. Ե դարից) և որից էլ տարածուել է ամբողջ Եւրոպա։ Հայերէնի մէջ պարսկական աղբիւրից փոխառեալ է բրինձ, յունականից որիզ, արաբականից էլ ռուզ, ըռուզ (Horn § 208)։-Հիւբշ. 369։

ԳՒՌ (dialectal) Զթ. օրուզ, Հճ. mրուզ, Սվեդ. ըր-րօզ, բոլորն էլ արաբականից։ Նոր բառ է որիզապուր «փիլաւ»=Սվեդ. ըրրուզաբէօι «շիլա, լափա»։

NBHL (2)

ՈՐԻԶ կամ ՈՐԻԶՆ. ὅριζα, ὅριζον . իտ. rizo. որ եւ ԲՐԻՆՁ. բրինծ պիրինճ . (յն. լտ. օ՛րիզօն, օ՛րիզա. իտ. րի՛զօ) Ընդեղէն ցորենաչափ սպիտակ ի ջրարբի վայրս. յորմէ կազմի սովորական թան (որպէս ապուր, եւ փիլաւ ).

Ոսպն, կամ ոլոռն, որիզն, սիսեռն. (Ագաթ.։)


Որիզն

s.

oryza, rice.

· Calfa

NBHL (2)

ՈՐԻԶ կամ ՈՐԻԶՆ. ὅριζα, ὅριζον . իտ. rizo. որ եւ ԲՐԻՆՁ. բրինծ պիրինճ. (յն. լտ. օ՛րիզօն, օ՛րիզա. իտ. րի՛զօ) Ընդեղէն ցորենաչափ սպիտակ ի ջրարբի վայրս. յորմէ կազմի սովորական թան (որպէս ապուր, եւ փիլաւ ).

Ոսպն, կամ ոլոռն, որիզն, սիսեռն. (Ագաթ.։)


Որիշ

adj. adv.

distinct, separate;
different, other;
separately, apart;
— —, separately;
distinctly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Որոշ։

NBHL (24)

Ոչ է իմ ա՛յլ կամք որիշ քան զհօրն։ Որիշ անուանս իւրաքանչիւր ոք առնոյր։ Խառն են, եւ որիշ են։ Կենդանեացն դէմքն որիշք էին, եւ թեւքն ընդ միմեանս խառնեալք։ Անձնաւորութեամբ միայն որիշք, իսկ բնութեամբ միացեալք. (Ոսկ. յհ. ՟Ա. 38. եւ 18։ Ճ. ՟Գ.։ Լծ. եւագր.։ Նանայ.։)

Բազում ինչ նովին անուամբ ասին՝ որիշ զօրութիւնս ունելով. նոյնպէս եւ թիւ նոյն, բայց պէտքն որիշ. (Եփր. յենովք. եւ Եփր. յեղիա.։)

Նստուցանել որիշ իսկ զինուորսն, եւ որիշ զհեծեալսն. (Պղատ. օրին. ՟Զ։)

Զերկբայեալս որիշ ի յայնմանէ հատանել, որ է աներկբայ. (անդ. ՟Է։)

Զիա՞րդ է մարթ ծիրանեացն (ուրոյն ի մարդոյն) որիշ իշխել։ Ո՞րպէս ապա մարթ է զատ եւ որիշ զբանին եւ զաստուծոյ տէրութիւնն ասել, եւ որոշմամբ դարձեալ զմարմնոյն զիշխանութիւն զեկուցանել. (Աթ. ՟Ը։)

Ոչ յառաջինսն, եւ ոչ վերջին բանս արժանաւորեցաք շարել, այլ՝ զատ եւ որիշ. (Խոր. ՟Ա. 33։)

Օտար եւ որիշ զատուցեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 38։)

Վարք սրբոցն որիշ են ի պղծոց. (Մեկն. ծն.։)

Կենդանիք եւ բոյսք՝ զատք եւ որիշք ի տեսակս եւ յորակս. (Լծ. ածաբ.։)

Զբանական բնութիւնս մեր որիշ որդիս գոլ աստուծոյ ճշմարտեն։ Ճանապարհք ամբարշտաց որիշք են աստի։ Սիրտք ամպարշտացն որիշք են ի լուսոյ, եւ դաշնակից խաւարի. (Համամ առակ.։)

Ձայնդ ձայն յակոբայ. որ օտար էր եւ որիշ յանխրատ եւ յանհրաժեշտ բարուց։ Պատիւ առեալ ի բնութենէն մեծ իմն զատ եւ որիշ յայլոց. (Փիլ. լին. եւ Փիլ. լիւս.։)

Զի թէ վարուքն ոչ փոփոխիցէ զբարսն, չէ՛ ինչ որիշ ի գազանաց. (Գէ. ես.։)

Յուդա որիշ յայլոցն լրբացեալ մխէր զձեռն ընդ քրիստոսի. (Բրսղ. մրկ.։)

Աբիսողոմ որիշ ի կամացն աստուծոյ, եւ անհնազանդ ընդդէմ հայրենի փառացն. (Համամ առակ.։)

Որիշ ի ժողովրդենէն հրամայէ աղօթել լլկելոցն ի դիւաց. (Խոսր. պտրգ.։)

Բովանդակապէս զմարդկային կիրս ի քեզ կրեցեր՝ զատ եւ որիշ ի մեղաց. (Ճշ.։)

ՈՐԻՇ ՈՐԻՇ. ուրիշ ուրիշ, զատ զատ.

Նիւթքս որիշ որիշ են, եւ հակառակ ընդդէմ միմեանց։ Որիշ որիշ էին տեսանելով ըստ իւրաքանչիւր զինուց. (Եղիշ. ՟Բ. եւ Եղիշ. յես.։)

Զառ ի յայլոց առաջնոցն գրեալս որիշ որիշ զթագաւորացն՝ ի մի ժողովեաց. (Նախ. ՟ա. թագ.։)

Թէպէտեւ որիշ որիշ բարբառէին, մի հաւատք էր ամենեցուն. (Մամբր.։)

Յամէն հատման անդամոցն՝ որիշ որիշ մեռանէր սուրբն. (Հ. դեկտ. ՟Բ.։)

Առաքինութիւն մարդոյ կարծեցեալ՝ որիշ որիշ յամենայն գործոց չարութենէ. (Կանոն.։)

Որիշ որիշ գնալ ի քարոզութիւն. (Ոսկ. գծ.։)

χωρίς seorsim ἱδίως proprie ἵδιος proprius διάφορος diversus παρηλλαγμένος distinctus, alienus. որ եւ ՈՐՈՇ. եւ իբր ռմկ. ուրիշ. (Արմատ բայիս Որոշել, որ է ըստ յն. օրի՛զօ, ի բառէս օ՛րօս, եզր, սահման, լեառն) Որոշեալ. զանազանեալ. զատուցեալ. ուրոյն. մեկուսի. այլ. յատուկ. օտար. զատ.


Որիւքս

s. zool. oryx, wild buck.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ὄρυς նոյն նշ. որից նաև լտ. oryx. oryges։

NBHL (2)

Բառ յն. ըստ հյ. Էշայծեամն, կամ այծքաղ. ըստ ոմանց՝ միեղջերու. ὅρυξ oryges, oryx, animal unicorne.

Առ ի կերակուրս՝ այծեամն, եղջերու, յամոյր, գոմէշ, եւ վերջասպետն, որիւքս, ուղտ խայտաբղէտ. (Փիլ. ել. ՟Բ. 101։)


Ործ, ոյ

s.

belch, eructation, rising of the stomach.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. «ստամոքսից վեր եկած կե-րակուրը» Նար. յովէդ. Վստկ. 169. Բրս. մրկ. որից ործալ, կամ նաև ործկալ, որձկալ, որձ. կրալ «կերածը վեր գալ, սիրտը խառնուիլ. ասխել» Կանոն. Պտմ. աղէքս. Մխ. առակ, Բրս. վաշխ. Ասող. Վրդն. առկ. 16 (Արջն ի ձմեռն 40 օր ի յարգելանոցն մտանէ. յա-ռաջ կերթայ և խմէ շատ ջուր, որ կծտայ (sic) և որչափ որ կերակուր կայ ի փորն, զամէնն արտաքս ընկենու և սրբէ զփորն.-ուղղելի է ործկտայ). ործացուցանել Լմբ. առակ. ործացուցիչ Մագ. Սարգ. ործոց կամ ործանք «փսխունք» Կանոն. 49 (տե՛ս իմ Հլ. նոր բառեր հին մատ. Բ. 166)։ Սրանից է կազմուած նաև ործկուտ «սիրտ խառնող» Մխ. այրիվ. էջ 43 (Մինչև հասին յօդն ործ-կուտ և մղծուտ.-օդի բարձրագոյն խաւի համար է ասում). նոյնը նաև Տաթև. հարց. 29z,

= Բնիկ հայ բառ՝ հնխ. rug-արմատից, որի բարձր ձայնդարձն է reug--ցեղակից-

ԳՒՌ (dialectal) Մև. տրծկալ, Ջղ. վործկալ, Սյմ վործըկալ, Վն. վոռծկալ, վոռծկտալ, Մրղ. վըիրծըկալ, վըէրծկալ, Մշ. օրձ'ըգալ (ըստ Բենսէի՝ չօռձգալ), Ալշ. օռձըգալ, Կր. Տփ. օրցկալ, Երև. վօռցկալ, Շմ. հէօրծիգիլ, հէօր-ծիւգիլ, էօրձիւգիլ, Ննխ. օրձգալ, օձգալ, գօրձգալ, գօձգալ, Ագլ. ըռծըտէօլ, Սեբ. Եւդ. օզգալ, Ախց. կօծկալ, Հմշ. գօյձգալ, Սվեդ, ըրըզգըդիլ, Խրբ. գօձգ'ըլդալ, որոնք նշանա-կում են «զկռտալ, կամ սիրտը խառնուիլ, թափելու փսխելու մօտ լինել, կամ սիրտը թափել, փսխել»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. რწღევა րბղ'եվա «զկռտալ, փսխել»։

NBHL (3)

Հատանի ործ ի բերանոյն (ասիդայ), եւ յործոյն ծնանի նեէսայն. (Նար. յովէդ.։)

Ի մանկանց բերանոց յոլով ի բաց թափեալ ործն՝ եւ զկերակուրն շաղախէ. (Բրսղ. մրկ.։)

(յորմէ Ործեալ) Անմարս կերակուր ի վեր տուեալ խառն ընդ լորձունս. խուխ եւ լորձունք. շողիք. սալէա. իբր յն. լտ. ἕρευγμα ructus եւ σίαλον saliva.


Ործամ, ացայ

vn.

to belch;
to feel inclined to vomit, to retch, to vomit.

· Calfa

NBHL (7)

Եփեալ (զթաղթն) սերմամբն հանդերձ եկեր, եւ սկսաւ ործալ. (Մխ. առակ.։)

Այլ թէ հիւանդ խուխաբերիցէ անընդմիջելի, կամ ործասցի, մի՛ տացեն հաղորդ, մինչեւ դադարեսցի. (Կանոն.։)

Ընդունայն ործալով աղեքսանդր, զգիշերն ամենայն անցուցանէր ցաւագին հեծեծանօք. (Պտմ. աղեքս.։)

Ործացեալ եւ լքեալ՝ զօրէն որ անփորձ է ծովու։ Մառախուղ տեսանեն, ործան. (Բրս. յուդիտ. եւ Բրս. արբեց.։)

Նախ քան զամենեւին մաքրելն՝ զերկրորդ կերակուրն ի վերայ արկանելով՝ դարձեալ ործան հանդերձ ցաւով. (Բրս. վաշխ.։)

Ոչ հեռի յործացելոցն եմք, եւ ի ցնորելոց, որոց շուրջ գալ ամենայն թուի՝ ինքեանք թմբրեալք. (Ածաբ. աղք.։)

ἑρεύγω, -ομαι ructo, eructo եւ νατιάω nauseo ἑμέω vomo, evomo. որ եւ ՈՐԾԿԱԼ, ՈՐԾԿՏԱԼ. Ի ծանրութենէ ստամոքաց կերածոյն ի վեր տալ ընդ որկորն մինչեւ ի բերանն. զգայռել. նողկտալ մօտ ի ժայթքումն. եւ ժայթքել. փսխել. խառնիլ սրտի.


Ործացուցանեմ, ուցի

va.

to cause to belch;
to convulse the stomach, to cause to vomit.

· Calfa

NBHL (2)

Տալ ործալ.

Որպէս մազն, որ ղօղի յայս կոյս եւ յայն՝ բերանոյն, դժուարակլանելի մնայ, եւ ործացուցանէ. (Լմբ. առակ.։)


Ործացուցիչ, չի, չաց

adj.

belching, eructive;
vomitive, emetic.

· Calfa


Ործկամ

vn.

cf. Ործամ.

· Calfa

NBHL (3)

Ըստ ործկացելոցն նողկտութեան ժայթքեալ արտաքս հոսի. (Ասող. ՟Գ. 21։)

Արիւն ործկալով՝ սպառեցաւ ի կենցաղոյս. (Մարթին.։ Բժշկարան.։)

Արբեցողն ործկտայ, եւ դարձեալ այլ ըմպէ. (Հց. աթ. կիւրղ.։)


Ործկտամ

vn.

cf. Ործամ.

· Calfa

NBHL (3)

Ըստ ործկացելոցն նողկտութեան ժայթքեալ արտաքս հոսի. (Ասող. ՟Գ. 21։)

Արիւն ործկալով՝ սպառեցաւ ի կենցաղոյս. (Մարթին.։ Բժշկարան.։)

Արբեցողն ործկտայ, եւ դարձեալ այլ ըմպէ. (Հց. աթ. կիւրղ.։)


Որկէն

cf. Որպէս.

· Calfa

NBHL (2)

Ո՛րկէն. այս ինչ սպիտակ։ Շարունակ. ո՛րկէն, գիծ, մակերեւութիւն, մարմին. (Արիստ. ստորոգ.։)

Զզի՞դ բազում անգամ դնեմք փոխանակ ընդէ՞ր՝ ի. ո՛րկէն, զի՞ (յն. դի՛) ասես, զի՞ գնաս, զի՞ խօսիս. (Փիլ. այլաբ.։)


Որկոր, ոյ

s. fig.

oesophagus, gullet, throat;
gluttony;
զկնի —ոյ երթալ, to give oneself up to gluttony.

· Calfa

NBHL (8)

Վասն պորտոցն աղէտի, եւ որկորոյն չարութեան. (՟Գ. Մակ. ՟Է. 7։)

Զորկոր եւ զորովայն իւր. (Վրք. հց. ՟Զ։)

Թէ քո՝ շարայի որկորն է, ասեն, մեր շիրակայ ամբարքն չեն. (Խոր. ՟Ա. 11։)

Հալածեա՛ տէր զքուն ի գլխոյ, եւ զյագումն յորկորոյ. (Եփր. աղ.։)

Զկնի որկորոյ եւ շուայտութեան որովայնի երթալով. (Սարգ. ՟բ. պ. ՟Դ։)

Որ որկորոյն, եւ որ ընդ որկորոյն են, ոչ յաղթէ, չէ հաւատացեալ. (Եւագր. ՟Թ։)

Ոչինչ գովեմք (զկերակուրս), որ զկնի որկորից՝ զուգապատուացն, մանաւանդ եթէ անպատուացն։ Լեզուին եւ որկորիցն զկնտընտոցի օրինակն ունելով. (Առ որս. ՟Ը։ Նիւս. բն.։)

οἱσοφάγος oesophagus, gula λαιμός faux, fauces γαργαρέων gurgulio. լծ. եւ κόρος satietas. Խողովակ ուտելեաց եւ ըմպելեաց ի կոկորդէ, եւ ի պարանոցէ ցստամոքսն. եւ լայնաբար՝ Որովայնամոլութիւն. շատակերութիւն.


Որկորագահ

cf. Որկորամոլ.

· Calfa

NBHL (2)

Զի՞նչ արարից քեզ շատակեր եւ որկորագա՛հ աբեղայ. (Հ. մայ. ՟Դ. որ ի Հ=Յ. մարտ. ՟Դ. գրի ՈՐԿՐԱԳԱՀ։)

Որկորաժէտք տրտնջելով զմանանայէն. (Սանահն.։)


Որկորաժէտ

cf. Որկորամոլ.

· Calfa

NBHL (2)

Զի՞նչ արարից քեզ շատակեր եւ որկորագա՛հ աբեղայ. (Հ. մայ. ՟Դ. որ ի Հ=Յ. մարտ. ՟Դ. գրի Որկրագահ։)

Որկորաժէտք տրտնջելով զմանանայէն. (Սանահն.։)


Որկորամոլ, աց

adj.

gluttonous, greedy, gormandizing, voracious, ravenous;
— լինել, to be gluttonous, greedy.

· Calfa

NBHL (4)

Որկորամոլ աւելաստացու այլանդակաց։ Ի յորկորամոլ ճակաճանաց, որ փոխանակ աստուծոյ պատուեն զպորտս. (Պիտ.։)

Որկորամոլ դպիրքն եւ փարիսեցիքն, որ ուտէին մանր զտունս այրեաց. (Արշ.։)

Յաղագս որկորամոլ շուայտութեան խորտակեցան տախտակք օրինացն. (Տօնակ.։)

λαίμαργος, λίχνος, πρόσκορος , προσκορής gulosus, gulae deditus, vorax, liguritor, catillo, avidus, ventri indulgens, helluo. որ եւ ՈՐԿՐԱՄՈԼ. Մոլեալն զհետ որկորոյ՝ ուտելեաց եւ ըմպելեաց. որկորեայ. որկորագահ. որովայնամոլ. անյագ.


Որկորաժէտութիւն, ութեան

s.

cf. Որկորամոլութիւն.

· Calfa

NBHL (1)

Յաղագս որկորաժէտութեան դիւաց ... ամենայն դեւքն ընդ ճենճերս խնդալով ագահեն։ Յորկորաժէտութենէ, եւ ի ճակաճանութենէ եւ ի շուայտութենէ։ Դատարկութեամբն եւ որկորաժետութեամբն. (Նոննոս.։ Փիլ. լին.։ Պիտ.։)


Որկորամոլութիւն, ութեան

s.

gormandizing, gluttony, greediness, guttling, voracity;
որկորամոլութեամբ, gluttonously, greedily.

· Calfa

NBHL (6)

Որկորամոլութիւն է անսահման բաղձանք ուտելոյ եւ ըմպելոյ. (Կիր. ՟ը. խհ.։)

Ի ձեռն որկորնմոլութեանն անիմաստասէր եւ աներաժիշտ արասցէ զսեռն ամենայն. (Պղատ. տիմ.։)

Ուտելեաց եւ ըմպելեաց պարապեալ ... վասն առաւել պղերգութեանն, եւ սաստիկ որկորամոլութեանն։ Անյագ յորկորամոլութիւնս։ Զանյագ որկորամոլութեան զեխութիւն։ Ի մարմնապարար որկորամոլութեանն. (Խոր. ՟Բ. 21։ Պիտ.։ Արշ.։)

Յիւրեանց որկորամոլութիւնն ամենեքումբք վարին. (Ածաբ. ժղ.։)

Ապրեցուցանէ զբազմամարմինն (ի կենդանիս) որկորամոլութիւնն. (Նիւս. կազմ.։)

γαστριμαργία, λιχνεία, λαιμαργία , ἁσωτία gula, ingluvies, liguritio, edacitas, epulatio. որ եւ ՈՐԿՐԱՄՈԼՈՒԹԻՒՆ. Մոլութիւն որկորոյ. որկորաժետութիւն. որկորստութիւն. որովայնամոլութիւն. շատակերութիւն. անյագութիւն. շուայտութիւն. անգահութիւն.


Որկորեայ, րէից

cf. Որկրամոլ.

· Calfa

NBHL (5)

ՈՐԿՈՐԵԱՅ գրի եւ ՈՐԿՈՐԱՅ, ՈՐԿՈՐՈՅ. cf. ՈՐԿՈՐԱՄՈԼ.

Լեզուանի կոչեսցէ, որկորեայ, ցասնօղ։ Իբրեւ զհէքս եւ որկորեայս։ Որկորայք (կամ որկորոյք) դատարկապորտք։ Որկորեայն (կամ որկորայն), եւ որովայնի ծառայն։ Որկորեայ, եւ անժոյժ. (Ոսկ.։)

Քան զորկորեայսն անժոյժ եւ վատթար. (Սարգ. յկ. ՟Է։)

Առ որկորեայ խորհուրդսն։ Առ որկորեայ անձնն. (Եւագր. ՟Ի։)

Քան զորկորէիցն եւ զարբեցողացն։ Զի՞նչ կոչեցից, պարկե՞շտս, եթէ որկորեայս։ Յորկորիցն եւ ի ծուլիցն. (Եփր. պհ. կամ Մանդ.։)


Որկորեան

s. pl. the gluttonous, gluttons.

· Calfa

NBHL (2)

cf. Որկորեայք.

Ցուցցեն որկորեանն լուծումն յառաքելոցն յայն կիւրակէսն. (Խոսրովիկ.։)


Որկորուստ, րստաց

cf. Որկրամոլ.

· Calfa

NBHL (5)

Որպէս Որկորամոլ. եւ Որկորամոլութիւն.

Ոչ որպէս սեղան ոսկորստաց կոկորդալի զմայլեցուցանէ. (Ոսկ. խչ.։)

Եսաւ յորկորստենէ կորոյս զանդրանկութիւնն. (Ոսկ. գծ.։)

Հարցե՛ս եւ զութ ազգ խորհըրդին ... զորկորստեանն եւ զպոռնկին. (Յիսուս որդի.։)

Մի՛ որկորստեան կարծիս յանձինս ձեր կարկատէք. (Երզն. մտթ.։)


Որկորուստութիւն, ութեան

s.

cf. Որկորամոլութիւն.

· Calfa


Որկորստաբար

adv.

gluttonously.

· Calfa

NBHL (2)

Որկրամոլութեամբ. իբրեւ որկորեայ անյագ. անգահաբար.

Որքան ինչ յեգիպտոս ուտէին անկարգապէս եւ որկորստաբար. (Մեկն. ղեւտ.։)


Որկորստանամ

vn.

cf. Որկրամոլիմ.

· Calfa


Որկորստութիւն, ութեան

s.

cf. Որկորամոլութիւն.

· Calfa

NBHL (5)

Ոչ վասն որկորստութեան։ Որ արածէ զորկորստութիւն, անարգէ զհայր իւր. (՟Գ. Մակ. ՟Զ. 26։ Առակ. ՟Ի՟Ը. 7։)

Յորկորստութենէ մտին մեղք յաշխարհ. (Եղիշ. խաչել.։)

Հոգին սուրբ թշնամանի յանժոյժ որկորստութենէ ... որկորստութեամբ (տպ. (որկորստեամբ). Յճխ. ՟Թ. Եւ եւս Եղիշ. ՟Ը։ Իսիւք.։ Վրք. հց. ՟Ի՟Զ։ Պիտ.։ Յհ. իմ. երեւ. եւ Յհ. իմ. ատ.։ Շ. ընդհանր.։)

Իսկ (Եւագր. ՟Ժ. կամ Նեղոս.)

Մեռաւ յետ որկորստութեանն՝ քաղցրութիւն փափկութեանն կերակրոց». յն. յետ կոկորդի (կամ որկորոյ). φάραγξ guttur.


Որկրամոլ

cf. Որկորամոլ.

· Calfa

NBHL (1)

Զորկրամոլսն, եւ զպարկեշտսն ի պահս սուրբս։ Որկրամոլ եւ վատթար մարդկան։ Որկրամոլ, եւ արծաթասէր։ Ո՛վ որկրամոլք, եւ որովայնասէրք. (Յճխ. ՟Թ։ Ճ. ՟Ա.։ Վրք. հց. ՟Է։ Ոսկ. յհ. ՟Ա. 43։)


Որկրամոլիմ, եցայ

vn.

to abandon oneself to gluttony.

· Calfa

NBHL (3)

Մոլիլ զհետ որկորոյ. զեղխիլ շուայտիլ յուտելիս եւ յըմպելիս.

Ցանկացայ, որկրամոլեցայ, բարկացայ. (Լմբ. սղ.։)

Որկրամոլիս, պճնիս, եւ փափկանաս։ Որք որկրամոլին եւ ուտեն, նոքա առաւել եւս ախտանան. (Վրք. հց. ՟Բ. ՟Ը։)


Որձ, ից

adj.

male.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «արու» (թէ՛ մարդոց և թէ՛ անասունների համար գոր-ծածուած) Մաղ. ա. 14. Կոչ. 105. Բուզ. «կարծր, պինդ» (իրերի համար գործածուած) Տոմար. Տաթև. ամ. 235. «արու (բոյս)» Վստկ. «չոր, անբեր, կորդ» Օրբել. 58 (Ճըգ-նաւորն Վասակ... բնակեցաւ յորձ բլրին զամս երեք և զամիսս վեց՝ ի խղի միում).-իմաստի համար հմմտ. գւռ. որձ (Կր.) «բիրտ, չոր». օր. որձ կնիկ. որձաբողկ (Ղրբ.) «դահացած՝ սերմի գնացած կարծր բողկ». -որից որձակոտոր Բուզ. որձամոլ Հին բռ. որձաքար «մի տեսակ ամուր քառս Ա. մկ. ժ. 11. Մծբ. (տե՛ս ՀԱ 1925, 295), որձևէգ Կոչ. միորձի «մէկ ամորձիք ունեցող» Ղևտ. իա. 20. յորձ «արու ոչխար» Ովս. ե. 6 (գրծ. յորձիւք). Մանդ. զ. որձի «ոչ-կուրտ» Մխ. դտ. էջ 267. յգ. որձիք «արուները» Վստկ. սրանից նաև ամ-մասնիկով՝ ամոր-ձիք կամ ամորձք «ձուանք, երկուորիք». որից ամորձատ «ներքինի, կուրտ», ամոր-ձատել «կրտել» (իբր գւռ. բառ ունի ՆՀԲ) Գործածւում է նաև մի քանի բուսական ա-նունների մէջ. այսպէս որձախոտ ևամ որձ-խոտ «վայրի քամոնի, typha» ՀԲուս. § 2413, որձկոճ «կոճապղպեղ» Կամրկպ. (ՀԲուս. § 2414), որ և պարզապէս կոճ «զէնճէֆիլ» Բառ. երեմ. յաւել. 570։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. org'hi-ձևից. հմմտ. սանս. -ըǰi-«ամորձիք» (պահուած է միայն avir-rjīka-«ամորձիքները բաց» բարդի մէջ), զնդ. [arabic word] ərəzi «ամորձեաց պարկը, փոշտ», յն. ὄρχις «ամորձիք», μόνορχις «միորձի», ἔ́νορχος «որձի, ոչ-կուրտ», ալ. բան. herδe «ամորձիք», լիթ. erzilas և լեթթ. erzelis «չկրտած՝ մատակախազ ձի». միռլ. uirgge (uirghe) «ամորձիք, առնի» (նշանակութեանց զարգացման համար հմմտ. գւռ. պլոր «ամորձիք»=Ջղ. «առնանդամ»), ռուս. кнорозъ, լեհ. kiernoz «վարազ»=բե-լոռուս. knórëz «միորձի, ոչ-բոլորովին կըր-տած» (վարազ կամ ձի), որոնք ծագում ևն հին *kúrno+orzi «ամորձիք» բարդութեւ-նից (Boisacq 721, Berneker 664, Traut-mann 71, Pokorny 1, 182-3)։-Հիւբշ. 483.

ՆՀԲ յն. ვροην «արու» և ὄρχις «ϰ մորձիք» բառերի հետ։ Վերի մեկնու-թիւնը տուաւ նախ Հիւբշ. KZ 23, 25 և 33։ Տէրվ. Altarm. 56-57 այս մեկնու-թիւնը մերժելով՝ կցում է արձակ ար-մատին, որ տե՛ս։ Müller SWAW 86, 286 վերի ձևով։ Հիւնք. յն. ἀροην-ից որձ, իսկ որձաքար դնում է յորձանք, յորդ ևն բառերի հետ։ Սրմագաշեան, Արմէնիա ամորձատ կցում է ռում. amortit «թմրութիւն» բառին։ Karst, Յուշարձան 408 սումեր. uru «արու» բառի հետ։ Ղափանցեան ЗВО 23, էջ 352 ամորձիք բառի մէջ ամ-=է համա-րում զնդ. yama «զոյգ»։

ԳՒՌ (dialectal) Մշ. որձ՝, Խրբ. օրձ', Մկ. ւորց, Սլմ. վորց, Ախց. Կր. վօրց, Ալշ. տոց, Ջղ. Վն. վոռց, Երև. վօոց, Շմ. Սեբ. վէրց, Սվեդ. վըրց, Մրղ. վըերց, Հմշ. էօյց, Գոր. Ղրբ. վըէրց, վըրց, Ագլ. իւռձ.-որից որձակ «աք-լոր» (<Ջղ. վորձ'ակ, Ղրբ. վըէ՛րցակ, Ագլ. է՛ռծmկ), որձակականչ, որձաբողկ, որձաձի. որձանաճուտ, որձայ, որձատու, որձեոեն որձլեզու, որձխոտ, որձռիլ «բոյսը սերմի եր-թալ».-Ալշ. օռծա «ծաղկի զոխը, որձաւ»։

ՓՈԽ (borrowing) Pedersen KZ 40, 184 հայերէնից է դնում ֆինն. oris «յովատակ»։

NBHL (8)

cf. ԱՐՈՒ. էրքէկ. յն. ա՛րսէն կամ ա՛րսին. (որպէս եւ օ՛րխիս, է ամորձիք. ձուանք)

Կայցէ ի խաշին նորա որձ. (Մաղ. ՟Ա. 14։)

Խառնէին ընդ արս յայլ աշխարհ. եւ զծնեալ էգն ապրեցուցանէին, եւ զորձն սպանանէին. (Միխ. ասոր.։)

Ոչ թողոյր զերկոցունց տոհմանց զորձ կորիւն (այսինքն զարու զաւակ). (Բուզ. ՟Գ. 4։)

Խաշինք ունի՝ անթիւ բանակ, շատ գէր ձիան՝ որձ ու մատակ. (Շ. առակք.։)

Մատակներն բաժանես ի յորձիցն։ Ջա՛նք դիր, որ զամէն որձ մեղուն սպանանես. (Վստկ.։)

Արմաւենի որձ եւ էգ. (Վստկ.։)

Զոհալն էգ է. մուշթարին եւ մառեխն եւ արեգակն որձ են, զօհրայն եւ օտարիտն ընդ որձն որձ են, եւ ընդ էգն էգ. (Տօմար.։)


Որձակոտոր առնեմ

sv.

to destroy the male sex.

· Calfa

NBHL (2)

ՈՐՁԱԿՈՏՈՐ ԱՌՆԵԼ. Կոտորել զարուս.

Զազգն որձակոտոր առնէր, եւ զկանայսն եւ զդստերսն ի գերութիւն վարէին. (Բուզ. ՟Ե. 15։)


Որձամոլ

cf. Արուամոլ.

· Calfa

NBHL (1)

Պոռնիկ, փարագ, որձամոլ. (Հին բռ.։)


Որձատ, ի

s.

capon.

· Calfa


Որձաքար, աց

s. adj.

granite, free-stone;
cf. Որձաքարեայ.

· Calfa

NBHL (5)

Որձ քար. վէմ արաստոյ՝ խստապինդ, տոկուն, կարծր, ապառաժ.

Շինեցէ՛ք զպարիսպդ յորձաքար վիմաց. (՟Ա. Մակ. ՟Ժ. 11։)

Բուռն հարկանել զորձաքար վիմաց ձեռօք, եւ ճեղքել։ Վէմս որձաքարաց։ Պայթել որձաքար վիմաց։ Որձաքար եւ կոփածոյ վիմօք. (Խոր. ՟Բ. 7. 39. 87։)

Սիրտ՝ որ խստացեալ է իբրեւ զորձաքար. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Զորձաքարս ձեռամբ ձեւել ըստ կամաց։ Կառոյց զնիզակն յորձաքարի. (Վրդն. պտմ.։)


Որձաքարեայ

adj.

of granite.

· Calfa


Որձեւէգ

cf. Արուէգ.

· Calfa

NBHL (1)

Եսէ, թէ որ յետին աստուածոցն էր, որձ եւ էգ էր ... այս ինքն իմաստութիւն Կոչ. (՟Զ։)


Որձի

adj.

not castrated, entire.

· Calfa


Որղան

cf. Որղէն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Երգիոն։

NBHL (2)

ՈՐՂԱՆ կամ ՈՐՂԷՆ. Նոյն ընդ յն. օ՛րղանօն. հյ. Երգիոն.

Ջնարօք եւ քնարիւք եւ որղնաւ (կամ որգնաւ), եւ որ ի կարգին է. (Տօնակ.։)


Որղէն

s. mus. organ.

· Calfa


Որմ, ոյ

s. adv.

wall;
partition;
— զորմայն, from wall to wall;
in groping, groping along;
քանդել զ—, to unwall, to dismantle.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ռ հլ. «պատ» ՍԳր. Վեցօր. որ և որմն Ա. թագ. ժը. 11. Վրք. հց. (յգ. որ-մունք). որից որմզորմայն «պատից պատ. զարնուելով» Կոչ. 11. որմած Բուզ. որմա-ծակ Ոսկ. ա. Թես. ա. որմածերպ Եփր. աւետ. որմալեց Ա. թագ. ի. 25. որմաշէն Բուզ. որմարգել Ես. լա. 9=Ոսկ. ես. 19։ միջնորմ Եփես. բ. 14. քաղաքորմ Երեմ. ժե. 12. Ագաթ. Բուզ. քարորմ Վրդն. պտմ. երեք. որմեայ Զքր. սարկ. Բ. 105 (չունի ԱԲ). որ-մանկար, որմնադիր, որմնադրութիւն, տախ-տակորմ (նոր բառեր)։

Böttich. Arica 76, 259 պրս. bārū «պարիսպ» և dī-vār «որմ» բառերի հետ։ Նոյն, Wurzelforsch. § 10 var ար-մատից։ Lag. Urgesch. 229 նոյն է դը-նում սանս. *varman, *varma=հյ. գեղմն բառերի հետ՝ իբր «ծածկող»։ Տէով. Նախալ. 106, 128 մ մասնիկով yar «ծածկել» արմատից։ Bugge KZ. 32. 22 հնխ. *sormos ձևից. հմմտ. հսլ. chramu «տուն», յն. ὄρμος «փողպատ, նաւ կապելու ցից»։ Այս մեկնութիւնը բոլորովին անստոյգ է համարում Հիւբշ. 483, որովհետև հսլ. ch այստեղ չի ծա-գում հնխ. s-ից։ (Մերժում են նաև Ber. neker 397 և Pokorny 2, 500), Հիւնք. յն. ὄρμος «ամրութիւն» բառից։ Bittner WZKM 14 (1900), 161 լտ. murus «պատ»? Patrubány ՀԱ 1906, 56 հնխ. or «շարժիլ, վերանալ» արմատից. հմմտ. ւտ. orior «ամբառնալ, վերա-նալ»։ Karst, Յուշարձան 408 սումեր. ur «հիմ, պատ»։ Պատահական նմա-նութիւն ունին լտ. murus և գերմ. Mauer «պատ»։ Պատահական նմանու-թիւն ունի ասուր. arammu «պատ, պատնէշ», որ թերևս աւելի «բաբան» է նշանակում (Muss-Arnolt, Ass. Handwb. 102ա)։

ԳՒՌ (dialectal) Մկ. տրմ (յատկապէս նշանակում է «պարտէզի պատ»), Ջղ. վորմ, Խտջ. վօրմ, Ագլ. ո՛ւրման։ Սրանից է կազմուած առորմի։

ՓՈԽ (borrowing) Ըստ Patrubány SA 1, 312 հայե-րէնից է փոխառեալ հունգ. orom «շէնքի կա-տարը, լեռան գագաթ». ըստ իս մերժելի է նշանակութեան տարբերութեան պատճառաւ-այսպէս նաև վրաց. ორმო որմո «փոս», ինգ. որմոյ, սվան. որմո «ծակ»։

NBHL (12)

ՈՐՄ կամ ՈՐՄՆ. τοῖχος paries, murus. Շրջապատ, ցանկ, պարիսպ կամ պատուար շինուածոց եւ տեղեաց. պատ.

Ցանեսցէ յարենէ անտի զորմով մեղանոյն։ Յորմս տանն։ Տեսիլ նորա զնստագոյն իցէ քան զորմոցն։ Մինչեւ ցղոպայն, որ յորմն ելանէ։ Քարինք որմոց.եւ այլն։

Կարեցից գեղարդեամբս ընդ որմնն. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ը. 11։)

Ի վերայ բռելոյ որմոյ տաճարի թագաւորին. (Դան. ՟Ե. 5.) այս ինքն՝ ծեփած ճիլալը պատ. ուստի եւ կեղծաւորն կոչի.

Որմ բռեալ. (Գծ. ՟Ի՟Գ. 3։)

Քար գլուխ անկեան, զի կապեսցէ զերկոսեան որմսն. (Ճ. ՟Գ.։)

Որմք դուզնաքեայ առ ցրտոյն պահպանութիւն. (Եղիշ. միանձն.։)

Պշնու ընդ որմունսն. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)

Մեղուն զծակս գբոցն բոլորէ՝ որմ յորմ կցեալ, ի մի շինուած կապեալ. (Վեցօր. ՟Ը։)

ՈՐՄ ԶՈՐՄԱՅՆ. Տե՛ս զկնի ի կարգին։

ՈՐՄ ԶՈՐՄԱՅՆ. իբր մ. Յորմոյ յորմ, յայսկոյս յայնկոյմ ընդհարմամբ. պատէ ի պատ, ասդին անդին զարնըւելով՝ գլորտըկելով.

Զի մի՛ կուրացեալ՝ առ խարխափի որմ զորմայն՝ ի բժշկաց խնդիր շրջիցիս. (Կոչ. ՟Բ. յն. լոկ, յայնժամ խնդրիցես զբժիշկն։)


Որմած

s.

enclosure, fence, precincts;
—ք, masonry.

· Calfa

NBHL (2)

ՈՐՄԱ՛Ծ կամ ՈՐՄԱԾՔ. Որմ ածեալ, ցանկ պատեալ.

Մօտ յորմածս արգելոցացն որսոյն էրէսցն. (Բուզ. ՟Դ. 15։)


Որմածակ

s.

loop-hole.

· Calfa

NBHL (2)

Հրաման ետուր ընդ որմածակ բարձեալ ելանել, եւ ելի. (Ոսկ. ՟ա. թես. ՟Ա։)

ὁπή foramen. Ծակ որմոյ.


Որմածերպք

s.

chink, cranny;
breach, gap, opening.

· Calfa

NBHL (2)

Ծերպք եւ ճեղքուածք որմոց.

Ելանիցէ հասանիցէ մինչեւ ի նա ի ծակոց առաստաղացն, եւ ընդ որմածերպս պրշակին. (Եփր. աւետար.։)


Definitions containing the research ր : 10000 results

Գիտակ, աց

adj.

knowing, wise, experienced.

· Calfa

NBHL (8)

γνώστης, ἑγνωκώς conscius, cognitor, peritus Գիտօղ. իրագէտ. տեղեակ. գիտուն. գիտցօղ. տե՛ս (Դտ. ՟Բ. 7։ Գծ. ՟Ի՟Զ. 3։ ՟Բ. Պետ. ՟Ա. 20։ ՟Բ. 12։ ՟Բ. Յհ. 1։)

Մարդիկ յայտնեացն են գիտակ. իսկ աստուած եւ անյայտիցն յայտնապէս տեսանօղ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Գիտակն աստուած հարցանէր իբրեւ զանգէտ. գիտակն զգիտակն (խղճին) հարցանէր. (Եփր. ծն.։)

Որ գիտակդ ես գաղտնեաց մարդկան. (Շար.։)

Գիտակ էր ... եւ ոչ իւիք անտեղեակ։ Գիտակ արարին զթագաւորն վասն սրբոյն Գրիգորի. (Ագաթ.։)

Գիտակ արարեալ (այսինքն եղեալ) զհակառակորդին չարէն. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Յիրաւի ասեն առակքն, թէ ինքեանց գիտակքն՝ իմաստունք են. (Տօնակ.։)

Զոր գիտակք մի՛ արհամարհեսցես. (Խոսր.։)


Գիտակից, կցի, կցաց

adj.

conscious, acquainted, confident.

· Calfa

NBHL (5)

Գիտակից. իրագէտ. եւ Համախոհ.

Ոմանց ի գիտակցաց պարկեշտութեան նորա. (Ճ. ՟Գ.։)

Տանջանս կրելով յաղագս զեկուցանելոյ զգիտակիցսն. (Փիլ. նխ. ՟բ.։)

Գիտակից եմք ամենայն խորհրդոց ձերոց. (Լծ. ածաբ.։)

Գիտակից էր կինն եղելոցն. (Ոսկ. գծ.։)


Գիտակցութիւն, ութեան

s.

conscience;
knowledge.

· Calfa

NBHL (3)

Աղաչեմ, հանդերձ գիտակցութեամբ ընդունել. (Պրպմ.։)

Որ են սրտին գիտակցութիւնք, որ առ աստուած բարեաց խորհրդոց. (Նար. երգ.։)

Իւրաքանչիւր ոք ի մէնջ մտաց գիտակցութեամբ ճշմարտութեան բանիցս վկայէ. (Լմբ. ատ.։)


Գիտանամ, ացայ

vn.

to know, to have commerce or intimate relations with some one.

· Calfa

NBHL (5)

Որ գիջութեամբ պղծութեան վարին, գիտանալով անօրէն խառնակութեամբ։ Յաղագս առ կանայս գիտանալոյ։ Գիտացան ընդ մարսն։ Զսեղսխսն որք գիտացանն (ընդ միմեանս). (Փիլ.։)

Ընդ մեծի ումեմն գիտացաւ. եւ վիշապ ծնաւ. (Երզն. քեր.։)

Ռամկական է ասելն ներգործաբար, Գիտացաւ, իբր գիտաց. գիտցաւ.

Ոչ ոք գիտացաւ, թէ ու՛ր իցեն. (Ճ. ՟Գ.։ Այլ առաւել գտանի, Գիտացիր, իբր գիտեա՛. գիտցի՛ր։ Մանդ.։ Մաշկ.։ Կամ Գիտա՛։ Արշ.։ Փիլ. ՟ժ. բան.։ ՃՃ.։ եւ Գիտացօղ. գիտցօղ. իբր գիտօղ.)

Ի ստոյգ գիտացողաց հաստատեալ գրեցաք. (Փարպ.։)


Գիտացուցանեմ, ուցի

va.

to acquaint, to instruct, to inform.

· Calfa

NBHL (1)

Շնորհն ի միտսդ գիտաց առնէ, թէ ընդունելի են աղօթքդ քո. (Նար. խրատ.։)


Գիտելի, լւոյ, լեաց

adj. s.

that may be known, perceivable;
—ք, note, remark.

· Calfa

NBHL (8)

Հնարաւոր կամ յարմար ի գիտել. արժանի գիտելոյ. գիտնալու.

Պա՛րտ է գիտողին պատկանիլ գիտելումն։ Գիտող ասեն զանձն, իսկ գիտելի զենթակայ իրն։ Ամենայն գիտելիքն, եւ այլն. (Սահմ. ՟Ա։)

ԳԻՏԵԼԻ. Արդեն գիտացեալ. ծանուցեալ ինչ. յայտնի. գիտցուած, գիտցած.

Ամենայն գիտելի է նմա (աստուծոյ). (Խոսր.։)

Որ գիտելի է եւ ձերումդ իմաստութեան։ Ի քում գիտելի նետից՝ յետ նախկի գրելոյն հարան յանձին. (Շ. թղթ.։)

Գիտելի էր սրբոցն։ Գիտելի է քեզ։ Վասն ամենեցուն այսպէս գիտելի լինելոյ շնորհիս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. թղթ. եւ Լմբ. ստիպ.։)

Կամ Ծանուցեալ ոք. ծանօթ. գիտածու, ճանչուոր.

Ոչ միայն առ եղբարս գիտելիս եւ ծանօթս առնես. (Շ. ՟գ. յհ. ՟Գ։)


Գիտնագոյն

adj.

very learned.

· Calfa

NBHL (2)

Որ գիտնագոյն են քան զձեզ. (Եղիշ. ՟Ը։)

Ասէ ցնա այլ ծեր գիտնագոյն (կամ գիտնականագոյն) քան զնա. (Վրք. հց. ձ։)


Գիտնական, ի, աց

cf. Գիտուն.

· Calfa

NBHL (6)

Գիտնական բան, խրատք. (Փարպ.։ Պիտ.։)

Կատարեալ փիլիսոփոս երկոքումբք կերպարանի. բարեաւն ասեմ, եւ գիտնականաւն, եւ կատարելեաւն։ Ի ձեռն տեսականին զգիտնական զօրութիւնս հոգւոյն զարդարեսցէ. (Սահմ. ՟Դ. եւ ՟Ժ՟Ե։)

Գիտնական զօրութիւնք ասին միտք, երեւակայութիւն, զգայութիւն. եւ այլն. (Վրդն. սղ.։)

ԳԻՏՆԱԿԱՆ. Գիտուն, գիտնաւոր. ալիմ.

Ոչ վայրապար քահանայի, այլ յոյժ երկիւղածի եւ գիտնականի, որ գիտէ հմտաբար, եւ այլն. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Իմաստուն եւ գիտնական եւ երկիւղած ի տեառնէ քահանայից եղիցին նոքա ժողովուրդք. (Շ. թղթ.։)


Գիտնականութիւն, ութեան

s.

cf. Գիտութիւն.

· Calfa

NBHL (3)

Գիտնաւորութիւն. հմտութիւն. իմաստութիւն. գիտութիւն.

Զյառաջատեալսն կամօք եւ վարուք գիտնականութեամբ. (Շ. ՟ա. յհ. ՟Հ՟Թ։)

Զհնազանդութիւն գիտնականութեամբ գեղեցկացեալ՝ ասացին թշնամի մարմնոյն. (Կլիմաք.։)


Գիտող, աց

s.

scholar, learned man;
prophet.

· Calfa

NBHL (6)

Այն՝ որ գիտէ կամ գիտաց, գիտացօղ. գիտցօղ. եւ Գիտուն.

Ոչ են գիտող առնելոյ զբարիս. (Լմբ. ժղ.։)

Ասեն գիտողք իրացն. (Վրդն. օրին.։)

Գրական գիտողօք. (Ասող. ՟Գ. 7։)

ԳԻՏՈՂ. մերթ որպէս Գէա կամ գուշակ ճշմարիտ. այսինքն մարգարէ. տեսանօղ. (որպէս եւ ըստ յն. տեսանել եւ գիտել է նոյն)

Ասէ գիտողն ի սաղմոսարանի։ Գիտող մարգարէն։ Գիտօղն ասէ։ Միւս գիտօղն ասէ. (Ագաթ.։)


Գիտութիւն, ութեան

s.

science, knowledge;
doctrine, understanding, wisdom, study, art;
— լիցի, know, you are informed, you must know;
գիտութեամբ, knowingly.

· Calfa

NBHL (8)

γνῶσις, ἑπιστήμη scientia, cognitio, notitia, peritia Գիտելն. ճանաչողութիւն ստոյգ. հասողութիւն փորձիւ կամ պատճառաւ. հմտութիւն. տեղեկութիւն. ուսումն. իմաստութիւն. մակացութիւն.

ԳԻՏՈՒԹԻՒՆ ԼԻՑԻ. γνωστόν ἕστω notum sit իբր Գիտելի կամ յայտ լիցի.

Աստուած՝ գիտութեանց տէր։ Նա ետ ինձ զանվրէպ գիտութիւն զեղելոցս։ Ուսուցանէ մարդոյ զգիտութիւն։ Ընկալարու՛ք զգիտութիւն քան զոսկի ընտիր։ Յամենայն բանս իմաստութեան եւ գիտութեան.եւ այլն։

Աստուած յայլմէ ոչ ընդունի զգիտութիւն, այլ ինքն այլում շնորհէ. (Կիւրղ. ծն.։)

Իմաստասիրութիւն գիտութիւն էիցն է կամ էակաց։ Ընդհանուր եւ մասնական գիտութիւն։ Սուտ գիտութիւն. (Սահմ. ստէպ։)

Գիտութիւն լիցի քեզ թագաւոր, կամ թագաւորիդ ... (՟Բ. Եզր. ՟Դ. 13։ ՟Ե. 8։)

Գիտութիւն լիցի եղբայրութեանդ. (Ագաթ.։)

գիտութիւն լիցի իմաստութեան ձերոյ. (Շ. թղթ.։)


Գիտուն, տնոց

adj. s. learned, lettered, literate, wise, knowing, well performed;
skilful, intelligent;
diviner, foreteller;
— լիցի, know, you are informed, you must know;
— առնել, to inform.

· Calfa

NBHL (18)

συνετός intelligens, sapiens Ունակ գիտութեան. գիտնական. ուսեալ. իմաստուն. հանճարեղ. բանիբուն. բան կամ ուսում գիտցօղ. եբր. խախամ.

Ուստի եւ ԳԻՏՈՒՆ. ἑπιστήμων, εἱδώς peritus Գիտակ, տեղեակ, հմուտ, ներհուն. խելամուտ. եւ Խելամտական.

Ծածկեցեր զայս յիմաստնոց եւ ի գիտնոց. (Մտթ. ՟Ժ՟Ա. 25։ Ղկ. 21։)

Երկնաւոր գիտնոցն. (Ագաթ.։)

Անցուցանէր զբազում գիտնովք. (Փարպ.։)

Գիտուն է ի չարութիւն. (Սեբեր. ՟Ժ։)

Որ իմաստասիրելն առանց պիտակ օտարութեան է գիտուն. այսինքն գիտէ, ուսեալ է. (Փիլ. ՟ժ. բան.։)

Իբրեւ գիտուն խորհրդոց նոցա՝ յայտնէր զնոցա կասկածն. (Արշ.։)

Կամիմ, զի գիտունք իցէք եղբարք։ Նորին գիտուն սիրովն գիտասջիք որոշել եւ ընտրել ինչ որ լաւն իցէ. (Եփր. փիլիպ.։)

Հմուտ աստուածային գրոց, եւ գիտուն կանոնաց. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Թ.։)

Տգէտքն տայցեն զկամս իւրեանց գիտնոյն ամենայն. (Երզն. մտթ.։)

Գիտուն առնել պատուիրանացն արարչութեան. (Ագաթ.։)

Խօսէր զբանն ոգւոցն արթուն, արքայութեան առնէր գիտուն. (Շ. խոստ.։)

Բաղաամ գիտուն։ Ջնջեցին յերկրէ զգիտունս եւ զհարցուկս. (Եփր. յես. եւ Եփր. թագ.։)

Գիտուն լիցի քեզ տէր մեր. (՟Ա. Եզր. ՟Բ. 18։)

Որում ամենայն ինչ ծանօթ է, եւ գիտուն։ Որ ինչ միանգամ ոչ ծանօթ եւ գիտուն ի բազմաց. (Փիլ.։)

Զի եւ հեթանոսաց գիտուն արասցէ զսրբոցն գորով՝ որ առ նա. (Նար. երգ.։)

Եւ զի ոչ իմացայք դուք զմարդկանն ի մարդկապէսն, գիտուն արարաւ ձեզ ի չմարդկապէսն. (Ագաթ.։)


Գիւղեան

s. pl. villages, country.

· Calfa

NBHL (2)

ԳԵՒՂԵԱՆ կամ ԳԻՒՂԵԱՆ. Գիւղք. գիւղորայք. գեղեր.

Բազում գեւղեան շնորհէր. (Բուզ. ՟Ե. 4։)


Գիւտական, ի, աց

cf. Դիւթական.

· Calfa

NBHL (1)

Գիւտական հարցմունք. յն. հմայք. (Պտմ. աղեքս.։)


Գլաթաւալ

adv.

in rolling, tumbling down.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ զգիլս թաւալեալ. որպէս զքարինս հոլովեալ.

Որոց դիակունքն գլաթաւալ ի վերայ միմեանց շեղջեալ. (Լաստ. ՟Ժ՟Ա։)


Գլան, աց

s.

cylinder.

· Calfa

NBHL (2)

(լծ. յն. գի՛լինտրօս) κύλινδρος cylindrus Մարմին ողորկ սիւնաձեւ՝ որպէս քար գլելի եւ գլորելի. (լող քարն ողորկիչ տանեաց, եւ օխլավու ի բանալ զխմոր եւ այլն).

Գունդ եւ քուէն եւ երկայն գունդ, եւ գլան. (Արիստ.։)


Գլանամ, ացայ

vn.

to become blunted, to get dull.

· Calfa

NBHL (1)

Ոսոխ էր ըռնգացն ձայն խորդման, յորժամ խորագոյն գլացելոցն լինի. (Փիլ. յովն.։)


Գլգլունք

s. pl. gurgling;
murmur;
noise.

· Calfa

NBHL (2)

Բառ ռմկ. որպէս Ձայն իրաց գլելոց սաստկութեամբ. կուռկուռ.

Աղուէս մի քաղցեաւ, եւ եգիտ զսառն եւ զպաղ. սկսաւ ուտել, եւ ասէ, վա՛յ ինձ, զի ահագին է գլգլունս եւ աղաղակս ի գլուխս եւ յատամունս իմ. (Վրդն. առակ.։)


Գլխահատեմ, եցի

va.

cf. Գլխատեմ.

· Calfa

NBHL (2)

Եթէ լուծանել յանդգնեսցի, գլխահատեսցի. (Մարթին.։)

Եթէ հրամայող զինուոր զիւր զինուորակիցն սրով հարկանէ, գլխահատեսցի (ա՛յլ ձ. գլխատեսցի). (Մխ. դտ. յօրէնս թգ.։)


Գլխանի, նւոյ

s. pl. the heads.

· Calfa

NBHL (2)

Իբր գլուխք. գլուխներ. գլխըներ.

Ոչ գոյր չափ գլխանոյն ախոյենիցն, զոր բերեալ էր առաջի թագաւրին. (Բուզ. ՟Ե. 4։)


Գլխանոց, աց

s.

cap;
helmet.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԳԼԽԱՊԱՆ. Գլխարկ. փակեղ. սաղաւարտ.

Գլխանոց ագուցեալ երկաթի. (Խոր. ՟Ա. 10։)


Գլխապահ, աց

adj. s. life-guard.

· Calfa

NBHL (2)

Պահապան կարգեալ գլխոյ. թիկնապահ. անձնապահապետ.

Գլխապահ լինի թագաւորին. (Վրդն. սղ.։)


Գլխապան

cf. Գլխանոց.

· Calfa

NBHL (2)

Պահպանակ գլխոյ. գլխանոց. սաղաւարտ.

Լանջապահս, գլխապանս. (Արծր. ՟Ա. 5։)


Գլխապատ

s.

turban, head-hand.

· Calfa

NBHL (3)

Ծածկոյթ՝ որ պատէ զգլուխն. փակեղ. ապարօշ. խոյր. գիշերնոց. գուցէ նաեւ Բարձ. փաթթոց.

Զգլխապատն քակելով, եւ զվարսն հարթելով. (Բրսղ. մրկ. ՟Թ։)

Ներքանոց, եւ վերմակ, եւ գլխապատ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Գլխատեմ, եցի

va.

to decapitate, to behead.

· Calfa

NBHL (4)

ἁποκεφαλίζω decollo, caput amputo Հատանել զգլուխն. գլուխը կտրել.

Ի հռոմ քաղաքի գլխատեցաւ. (Եւս. քր. ՟Բ։)

Հրամայէր անդ գլխատել. (Փարպ.։)

Գլխատեալ այսօր ի հորովդիայ. (Շար.։)


Գլխատութիւն, ութեան

s.

decapitation, execution.

· Calfa

NBHL (4)

ԳԼԽԱՏՈՒԹԻՒՆ ԳԼԽԱՏՈՒՄՆ ἁποκεφαλισμός, ἁποκεφαλίσμα decollatio, capitis amputatio որ եւ ԳԼԽԱՀԱՏՈՒԹԻՒՆ. Հատումն գլխոյ.

Վճիռ տայր սրբոյն գլխատութեան. (Ճ. ՟Ա.։)

Եւ ո՛չ ի գլխատութեան ժամ լռելոց ինչ էր ի յանդիմանելոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)

Զմկրտչին ... զգլխատմանն կատարեմք այսօր զյիշատակ. (Շար.։)


Գլխատումն, ման

s.

cf. Գլխատութիւն.

· Calfa

NBHL (4)

ԳԼԽԱՏՈՒԹԻՒՆ ԳԼԽԱՏՈՒՄՆ ἁποκεφαλισμός, ἁποκεφαλίσμα decollatio, capitis amputatio որ եւ ԳԼԽԱՀԱՏՈՒԹԻՒՆ. Հատումն գլխոյ.

Վճիռ տայր սրբոյն գլխատութեան. (Ճ. ՟Ա.։)

Եւ ո՛չ ի գլխատութեան ժամ լռելոց ինչ էր ի յանդիմանելոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)

Զմկրտչին ... զգլխատմանն կատարեմք այսօր զյիշատակ. (Շար.։)


Գլխացաւ, ի, աց

adj.

that has a headache.

· Calfa

NBHL (3)

Որ գլխացաւ է, ասէ բժշկին զպատճառս գլխացաւութեան. (Մաշկ.։)

Եւ այլ ոչ եւս եղեւ գլխացաւ արքայն. (ՃՃ.։)

Եղեւ գլխացաւ, եւ ի բժշկեաց ոչ եղեւ նմա օգուտ. (Հ=Յ. մարտ. ՟Ժ՟Բ.։)


Գլխացաւութիւն, ութեան

s.

head-ache.

· Calfa

NBHL (5)

κεφαλαλγία dolor capitis Ցաւ գլխոյ. գլխագարութիւն.

Զգլխացաւութիւն թագաւորին՝ զոր ունէր, ոչ կարացին մոգքն բժշկել. (Սոկր. ՟Է. 8։)

Իսկ որքինայն պատճառէ զգլխացաւութիւն. (Եւագր. ՟Ժ՟Գ։)

Զկրօնաւոր ոմն ժրաջան ի ժամ յառնելոյն յաղօթս՝ ունէր սարսուռ եւ գլխացաւութիւն. (Վրք. հց. ձ։)

Յերեք ժամէն (աղօթից) դողումն եւ գլխացաւութիւն եւ ջերմ՝ ձանձրութեան դեւն առնէ. (Կլիմաք.։)


Գլխիբաց

adv.

the head uncovered.

· Calfa

NBHL (2)

Եկի գլխիբաց եւ բոկոտն. (Վրք. հց.։ եւ Ճ. ՟Բ.։)

Գլխիբացք նստիցին. (Վեցօր. ՟Զ։)


Գլխովին, ի գլխովին

adv.

himself, personally, in person;
all, totally, entirely.

· Calfa

NBHL (10)

ԳԼԽՈՎԻՆ. Ի ԳԼԽՈՎԻՆ. Ինքնին՝ գլխով եւ անձամբ իւրով. ըստ յն. ինքն իսկ. զինքն կամ ինքեա անգամ (յամենայն դէմս եւ հոլովս). եւ ամենայն մասամբ. բոլորովին. եւ Տի՛ նա. բուն ինքը, ինքն ալ.

Նա ինքն գլխովին (է), որ զհեղիոդորոսն շարժեաց եւ լլկեաց։ Զմատեանն ի գլխովին։ Ինձ իսկ ի գլխովին (կամ գլխովին). (՟Բ. Մակ. ՟Դ. 1. եւ ՟Բ. 33։ Հռ. ՟Ժ՟Զ. 2։)

Զերանելիսն իսկ գլխովին յանդիման տեսանել։ Զքրիստոս ինքնին գլխովին զգեցան։ Զտէրն ինքնին գլխովին տեսաք. (Ագաթ.։)

Զբազում ախտաժէտս բժշկեալ, եւ գլխովին զկին միհրանայ. (Խոր. ՟Բ. 83։)

Ստութեամբ վարէր առ թագաւորն ինքնին գլխովին։ Մեք իսկ գլխովին վարդապետքս ձեր զի՞նչ եմք. ո՞չ ահա պաշտոնեայք. (Եփր. ՟ա. կոր.։)

Գլխովին պարտ է հաւատալ. (Շ. բարձր.։)

Ամենայն գիրք զողորմածն աստուծոյ անուանակից ասեն, եւ գլխովին իսկ զողորմածն աստուած ասեն. (Ոսկիփոր.։)

ԳԼԽՈՎԻՆ. մերթ՝ Գլխով հանդերձ (դրամոյ).

ԳԼԽՈՎԻՆ մ. Իբրու Գլխովն. (որպէս դնի ի տպ. )

Առեալ մայրն այն գլխովին զտաշտ, եւ զսափոր. (Վրք. հց. ՟Թ. ձ։)


Գլումն, ման

s.

defeat, ruin.

· Calfa

NBHL (2)

Կործանումն, խորտակումն ի մարտի. յաղթութիւն, կամ պարտութիւն.

Հզօր գլման եղելոյ՝ ի փախուստ դիմեցին զօրքն պարսից. (Պտմ. աղեքս.։)


Գծած

s.

ruled.

· Calfa

NBHL (4)

χαρακτήρ character Գծագիր. նշան. կնիք. տիպ. օրինակ.

Գի՛ր զմատանին զգծած խաչի քո ի մատին աջոյ. (Փարպ.։)

Բանականին գծածք՝ ձայնից են նշանակք, եւ ձայնք՝ իմացմանց, իսկ իմացուածն՝ իրին. (Տօնակ.։)

Եւ են ոմանք գծածք եղականք, եւ ի վերայ բազմաց ասացեալք, հի՛բար, տոհմ, պար, ամբոխ. (Թր. քեր.։)


Գծեմ, եցի

va.

to strike out;
to erase, to mark with a flourish;
to write;
to cut, to scratch.

· Calfa

NBHL (8)

ներգործական բայ չէզոքական բայ χαράσσω, -ττω, ἑγγράφω, ἁναγράφω imprimo, inscribo Գիծ ինչ առնել, նիշ թողուլ. գծգծել.

Ո՛չ կարաց զհետս իւր գծել ի վերայ վիմին. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Ոչ գծեաց անդր երկաթ գործոյն. (Ագաթ.։)

Ուր ոչ գծէին նետք. (Խոր. ՟Բ. 82։)

Ոչ գծեաց ի քար տաճարին մուրճ ինչ գործողի. (Նար. ՟Զ՟Բ։)

Եւ Գծագրել, գրել, արձանագրել. դրոշմել.

Մահուն մուրհակ գծեալ, եւ աւետեացն կտակ եղծեալ. (Նար. ՟Դ։)

Տասն բանից հինգ զառաջին գծեալսն յառաջնում պնակտին։ Միշտ ի նա հայելով՝ յայտնի կերպարանս եւ տիպս ի մերում միտս գծեալ կերպարանեսցուք։ Տէրունեան ի գիրսն գծելոց։ Երգս եւ օրհնութիւնս գծեն. (Փիլ.։)


Գձձեմ, եցի

va.

to abject, to humble.

· Calfa

NBHL (5)

ԳՁՁԵՄ ԳՁՁԻՄ. εὑτελίζω, -ομαι floccifacio, vilipendo, contemno, -or Անշքացուցանել. անշքանալ. նուաստացուցանել. նուաստանալ. վատթարիլ.

Յորժամ զնորա մեծարոյ կարիսն (զպղատոնի պատիւն) գձձեսցուք. (Եզնիկ.։)

Անկեալ ի փառացն հանդերձէ հրամանաւ տեանռ գձձեալ, ընդ մուրօղս անկեալ. (՟Բ. Մակ. ՟Ը. 35։)

Գձձեցաւ թագաւորութիւն մեծապէս. (Բուզ. ՟Դ. 50։)

Խստութեամբ (ձմերայնոյ) հարեալք՝ գձձին արմատք ծաղկանցն. Ագաթ.։ Պահք են եւ գձձել առանց լուանալոյ եւ օծանելոյ. (Եփր. պհ.։)


Գձձիմ, եցայ

vn.

to be debased, to become abject or contemptible.

· Calfa

NBHL (5)

ԳՁՁԵՄ ԳՁՁԻՄ. εὑτελίζω, -ομαι floccifacio, vilipendo, contemno, -or Անշքացուցանել. անշքանալ. նուաստացուցանել. նուաստանալ. վատթարիլ.

Յորժամ զնորա մեծարոյ կարիսն (զպղատոնի պատիւն) գձձեսցուք. (Եզնիկ.։)

Անկեալ ի փառացն հանդերձէ հրամանաւ տեանռ գձձեալ, ընդ մուրօղս անկեալ. (՟Բ. Մակ. ՟Ը. 35։)

Գձձեցաւ թագաւորութիւն մեծապէս. (Բուզ. ՟Դ. 50։)

Խստութեամբ (ձմերայնոյ) հարեալք՝ գձձին արմատք ծաղկանցն. Ագաթ.։ Պահք են եւ գձձել առանց լուանալոյ եւ օծանելոյ. (Եփր. պհ.։)


Գձձութիւն, ութեան

s.

cf. Գծծութիւն.

· Calfa

NBHL (5)

εὑτέλεια vilitas, tenuitas, hmilitas, frugalitas, modestia Անշքութիւն. նուաստութիւն. նուաստակերպութիւն. չափաւորութիւն. աղքատութիւն.

Այլ ոք զճառդ ծաղր արասցէ, ի գձձութիւն կազմածոյ (մաշկեղէն) պատմուճանիցն հայելով։ Գձձութիւնս եւ վիշտս։ Գձձութիւն կերակրոց (անբանից). (Փիլ.։)

Ամօթալից գձձութեամբ մերկ եւ կողոպուտ կացցուք. (Ճ. ՟Գ.։)

Էառ զկերպարանս գձձութեան։ Յանփառութենէ գձձութեանս մերոյ. (Ճշ.։ Տօնակ.։)

Գձձութիւն է ունակութիւն պարկեշտութեան չափոյ ի ծախս. (Ոսկիփոր.։)


Գճիմ, եցայ

vn.

to kneel down, to sit squat.

· Calfa

NBHL (3)

Ի գուճս անկանիլ. ի վերայ ծնգաց նստել. ծունր կրկնել՝ դնել. կճիլ, ճկիլ, չոքիլ. տիզ չէօքմէք.

(Պղատոն զփիղ) հրահանգէր գճիլ ի լսարանին. (Մխ. առակ.։)

Գճի եւ համբուրէ զոտն սատանայի. (Ոսկիփոր.։)


Գմբեթաձեւ

adj.

in the shape of a dome, vaulted, convex.

· Calfa

NBHL (6)

Ի ձեւ գմբեթի. կամարաձեւ. վրանաձեւ. խորանայարկ.

Ձգեաց զերկինս գմբեթաձեւ հաստատութեամբ. (Ճշ.։)

Երկին գոգեալ գմբեթաձեւ. (Գէ. ես.։)

Գմբեթաձեւ խորանարդ բարձրացեալ (շինուած եկեղեցւոյ). (Յհ. իմ. եկեղ.։)

Որպէս խորան գումբեթաձեւ եւ կամարակերպ վրանանման բոլորեալ. (Զքր. կթ.։)

Սուրբ գեղարդն ... գմբեթաձեւ ի վեր քարշեալ գլուխ նորա, որպէս նիզակի սուր առնեն. (Ոսկիփոր.։)


Գմբեթեայ

adj.

vaulted, wainscotted, that has a ceiling.

· Calfa

NBHL (1)

κοιλοστάθμος concavus Գմբեթաւոր. գմբեթայարկ. գուպպէլի.


Գմեմ, եցի

va.

to lie down.

· Calfa

NBHL (1)

Նախ թմբրեցուցեալ զնա անապակաւ, անդէն եւ ի մէջ ծնգաց իւրոց գմել զնա՝ զքաջ եւ զարի հսկայն. (Եղիշ. դտ.։ այսինքն ննջեցոյց. որպէս դնի Դատ. ՟Ժ՟Զ. 19։)


Գմելեմ, լի

va.

cf. Գմեմ.

· Calfa

NBHL (1)

Նախ թմբրեցուցեալ զնա անապակաւ, անդէն եւ ի մէջ ծնգաց իւրոց գմել զնա՝ զքաջ եւ զարի հսկայն. (Եղիշ. դտ.։ այսինքն ննջեցոյց. որպէս դնի Դատ. ՟Ժ՟Զ. 19։)


Գնածոյ, ից

adj.

bought, purchased.

· Calfa

NBHL (3)

ὡνητός emtus, emptitius Գնեալ. արծաթագին. գնծու, գնած.

Տեսանէի որպէս գնածոյ ծառայ զնա ի չարչարանս. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։)

Առ գնածոյ ումեմն կնոջ. (Պղատ. օրին. ՟Ը։)


Գնայուն

adj.

ambulatory;
moveable.

· Calfa

NBHL (7)

Որ կարէ գնալ, քայլել, ընթանալ. շարժուն. շարժական. քալուկ. եիւրիւր.

Թռչունքդ օդայածք են, իսկ ջրայինքդ ղուղին, եւ գնայու՛ն են ցամաքայինքդ. (Փիլ. լիւս.։)

Եթէ ամենայն ինչ՝ որ գնայուն է, կենդանի իցէ, ապա եւ ջուրք՝ որ գնան, կենդանի համարեսցին. (Եզնիկ.։)

Ե՞րբ տեսեր դու զկրակ գնայուն. (Եղիշ. ՟Ը։)

Աստեղք գնայունք։ Գնայուն ջրոյ. (ՃՃ.։ Մխ. դտ.։)

(Մարդն ի հոգեւորս է) գնայուն, եւ կապած. (Մաշկ.։)

Սափորովն եւ սրուակաւն՝ զի սերեցան եւ աճեցուցին որ ինչ արկեալ էր ի նոսա. եւ եղեւ խիստ տարրն անխաղաց սափորոյն եւ սրուակին՝ արմատք գնայունք եւ աճունք. (Եփր. ել.։)


Գնացական, ի, աց

adj.

ambulatory, that walks;
fuggitive;
dying;
deceased.

· Calfa

NBHL (7)

Գնացօղ. գնայուն. գաղթական. փախստական. ճանապարհորդ. վախճանեալ.

Գնացականքն նաեւ զմահիճսն իսկ բազում սաստկութեամբ շարժիցեն. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)

Կէսք ( ի կենդանեաց) անշարժք, եւ այլք գնացականք. (Առ որս. է։)

Միւսանգամ գալ գնացականաց, զոր աղբանացիքն արձակեցին. (Եւս. քր. ՟Ա։)

Բազմացեալ են այսօր ծառայք գնացականք իւրաքանչիւր յերեսաց տեառն իւրոյ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 10։)

Եւ դու լա՛ց իբրեւ զայնոսիկ, որք ուղարկեն զգնացականսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 15։)

Իբրեւ գնացական ոք խօսէր ընդ նմա. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Գնացուցանեմ, ուցի

va.

to cause to walk or run.

· Calfa

NBHL (5)

Տալ այլում գնալ. շարժել. ընթացուցանել. խաղացուցանել.

Յերկիր անջրդի գետս գնացուցից. (յն. արարից)։ Ընդ շաւիղս՝ զոր ոչ ճանաչէին, գնացուցից զնոսա (զկոյրս. յն. արարից կոխել). (Ես. ՟Խ՟Գ. 19։ եւ ՟Խ՟Բ. 16։)

Զկաղս գնացուցանել. (Ագաթ.։ Վրք. սեղբ.։ Լմբ. ստիպ.։)

Հաւատքն զմարդիկ ի ծովու ջուրցն վերայ թեթեւացեալս գնացուցանեն. (Կոչ. ՟Ե։)

Զքեզ օրհնեն հողմք ի գնացուցանելն իւրեանց զջուրս. (Եփր. համաբ.։)


Գնացուցիչ, չի, չաց

adj.

that causes to walk, that moves.

· Calfa

NBHL (3)

Որ գնացուցանէ. գնացարար.

Պարտին զարմանալ ո՛չ ընդ գնայունսն, այլ ընդ գնացուցիչն. (Եզնիկ.։)

Դու կաղաց գնացուցիչ. (Ոսկիփոր.։)


Գնդածաղիկ

s. bot. southernwood.

· Calfa

NBHL (3)

ԳՆԴԱԾԱՂԻԿ կամ ԳնՏԱԾԱՂԻԿ. Ծաղիկ վայրի գնտաձեւ փնջիւ, որպէս բարձուենեակ բացվէնէկ։ (Բժշկարան.։)

Ձէթն եթէ ընդ կոչեցելումն գնդածաղիկ խառնեսցի, յայնժամ ի ջերմն փոխէ զցուրտ. (Անյաղթ պորփ.։)

Գնդածաղիկք, եւ սէզ, եւ նմանք սոցին (անկանին ի բերան գերանդւոյ). (Մխ. առակ.։)


Գնդակալ

s.

ring of an ear-ring.

· Calfa

NBHL (2)

ԳՆԴԱԿԱԼ որ եւ ԳՆԴԱՆՈՑ. Օղ կամ մանեակ, զորմէ կախի գինդ մեծագին.

Գնդակալ, եւ ո՛չ գինդ սովոր էին ունել, որ գանգի միոյ է. (Վրդն. ծն.։)


Գնդակից

cf. Դասակից.

· Calfa

NBHL (2)

Գնդակից եղեն մարդիկ՝ վերին զօրութեանց։ Գնդակից լինել ընդ հրեշտակս, կամ հրեշտակապետաց, կամ քերովբէից, կամ ընդ քրիստոսի. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մ. ՟Ա. 1. 19. ՟Բ. 12։ եւ Ոսկ. կողոս. ՟Գ։)

συγχωρευτής, συνουσία եւ այլն. Պարակից. դասակից. խառնեալ ի գունդն.