Entries' title containing ր : 10000 results

Ապաշնորհութիւն, ութեան

s.

ingratitude.

· Calfa

NBHL (2)

Բազում բարերարութիւնս գտեալ, եւ ի ձեռն բազմացն ցուցեալ զապաշնորհութիւն. (Փիլ. ել.։)

Քանի՛ անմտութեան է այս գործ, քանի՛ ապաշնորհութեան. (Շ. յկ. ՟Ի՟Գ։)


Ապա ուրեմն

conj. adv.

then, therefore;
finally, at last.

· Calfa


Ապաստանարան

s.

refuge, asylum;
retreat.

· Calfa


Ապարահ, ից

cf. Ապահար.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «տեռատես, ամսական հոսում ունեցող» Ես. կդ. 6, Եզեկ. ժը. 6, լզ. 17. «տեռատեսութիւն, ամսական հո-սում» Կոչ. 117. Ոսկ. կողոս, 659. որից ա-պարահանոց «ճեմիշ, արտաքնոց» (այս բա-ռը գործածուած է Դ. թագ. ժ. 27՝ լուսանցքի վրայ), ապարահութիւն Եփր. ծն. էջ 79. ա-պարահիտ «տեռատես» Գէ. ես. ապարահեղ «արտաքնոց» Բուզ. ե. 35 (այսպէս ուղղեց Նորայր այս բառը՝ Բուզանդի յապարահէ-զանց առնելոյ դարձուածը սրբագրելով յա-պարահեղ անցանելոյ «արտաքնոց երթալու». տե՛ս Կորիւն վրդ. և նորին թրգմ. էջ 446). յապարահեղն երթալ «արտաքնոց երթալ», զապարահեղին պետս (ճարել) «բնական պէտքը հոգալ», ապարահեղք «կղկղանք». վերջին երեքը գործ է ածում Ոսկ. կող. 572, 604, 696 (յն. ունի ἀποπατέω «կղկղել». ի-մաստի ճշտումը կատարեց Վարդանեան, ՀԱ 1911, 500, մերժելով Նորայրի (անդ) տուած նշանակութիւնը, որ է «միզել, մէզ»)։ Բառս գրուած է նաև ապարախ, ապահար Գնձ. Կանոն. Սարգ. ա. պետր. դ (էջ 316). որից ապահարել Կանոն. ապահարիտ Մաշտ. ա-պահարութիւն Կանոն.։ Նախնական իմաստն է եղել «ջրի ճանապարհ», ինչպէս ցոյց է տալիս Հաճնոյ գաւառականը, ուր ունինք ապառահ «ջրի խողովակ» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց, 1924, էջ 197)։ Նոյն են նաև Աստ. աբրահ «ջաղացքի վաքը» (հաղորդեց Մ. Աբեղեան) և Սլմ. աբրա «վաքի թումբը» (հաղորդեց Սեդրակ Բարխուդարեան)։ Ըստ այսմ բառը փոխառեալ է՝

= պհլ. āp «ջուր»+ ras (կարդա՛ rah) «ճանապարհ» բառերից, իբր պրս. [arabic word] abrāh «ջրի անցք, ջրմուղ»։ (Նկատելի է ռահ, բարդութեան մէջ դարձած րահ, ճիշտ ինչպէս ռազմ բառի մէջ րազմ, որից պա-տերազմ)։ Բառիս ստուգաբանութիւնը ցոյց է տալիս, որ հին հայոց մէջ արտաքնոցները շինուած էին ջրի անցքի վրայ, ինչ որ հաս-տատում են նաև ճեմիշ և չաշմակ բառեռո (տե՛ս անդ)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] ābxā-na «արտաքնոց» (բուն «ջըտուն»)։ Սրա-նից բնականաբար հետևում է նաև որ արե-վելեան լուացումը հին հայոց էլ սովորու-թիւնն էր։ Ուրեմն կարող ենք այս մտքով հասկանալ Եզն. էջ 16 «կամ զջուրս՝ զոր հա-նապազն ըմպեմք... և զներքին և զարտաքին աղտեղութիւնս մեր նոքօք սրբեմք»։-Աճ.

ՆՀԲ և Հիւնք. բառիս ուղղագոյն ձևը հա-մարում են ապարահ, իսկ Տէրվիշ. Մա-սիս 1882, օգոստ'' 18 բուն ձևը դնում է ապահար։ ՆՀԲ մեկնում է «Ըստ եբր. ապարահ է անցք (եբր. [hebrew word] և արաբ. [arabic word] brh «անցնիլ»), իսկ յն. άπόῤρεω «բացահոսիլ, բղխիլ», առուիւ կամ հուռ հուռ վազել»։ Canini, Et. etym. 56 յն. ἀβροτονον «մի տեսակ բոյս, ֆրանս. aurone»։ Հիւնք. հրապարակ բառից։ Հիւբշ. 103 կարծում է որ իրանեան փո-խառութիւն է, սակայն համեմատելի ձևեր չի նշանակում։ Ուղիղ մեկնեց նախ Ա. Խաչատրեան (անձնական)՝ պրս. [arabic word] abrah «անցք ջրոյ», որ ձևաւորում և հաստատում եմ վերի եղանակով։ Այս-պէս նաև Թիրեաքեան ՀԱ 1914, 55, որ ապարահ դնում է =պրս. āb-rah և սրանից ապարահեղ, իբր ապահեղ «դուրս հոսած», որի մէջ աւելորդաբար պահուած է rah։-Կարող է լինել՝ որ

բառս իրօք պրս. [arabic word] ab, հպրս. և պհլ. äp «ջուր» բառից ձևացած լինի. հմմտ պրս. [arabic word] abxāna «ջրի շտեմարան. 2. արտաքնոց», [arabic word] abdan «ջուր կե-ցած տեղ. 2. միզափամփուշտ», [arabic word] ābrēz «ջրհեղ. 2. արտաքնոց», [arabic word] ābdastxāna «լուացուելու տեղ. 2. ար-տաքնոց», հյ. ջրվաթ «մէղ» և ջուր թա-փել «միզել»։

NBHL (7)

Իբրեւ զհանդերձս ապարահից։ Ի կին իւր ապարահ ոչ մերձենայցէ։ Ըստ պղծութեան ապարահի (կամ ապահարի) եղեւ ճանապարհ դոցա. (Ես. ՟Ձ՟Դ. 6։ Եզեկ. ՟Ժ՟Ը. 6։ ՟Լ՟Զ. 17։)

Ապարահ է, որ ի կանանց օրէնս իցէ եօթնօրեայ բղխմանն. (Գէ. ես.։)

Մերթ եւս՝ գ. իբր Ապարահութիւն. տեռատեսութիւն.

Կանայք յապարահս իւրեանց. (Կոչ. ՟Զ։) Կամ Հարկ բնութեան՝ ի թափել զաւելորդս.

Ինքն (վարազդատ) յարուցեալ ի սեղանոյն իբրեւ յապարահէ զանց առնելոյ պատճառաւ. (Բուզ. ՟Ե. 35.)

Ի ճեմիշն երթալ. այսինքն յարտաքնոցն։

ἁποκαθήμενη. menstruata. որ գրի եւ ԱՊԱՐԱԽ, եւ ԱՊԱՀԱՐ. (ըստ եբր. ապարահ, է անցք. իսկ յն. աբօ՛րրէօ, բացահոսիլ. բղխել. առուիւ կամ հուռ հուռ վազել. Դաշտան. կին ախտացեալ բղխմամբ աւելորդ արեան՝ ամսոյ յամիս. տեռատես. ամիսը կամ ամսականը բռնած.


Ապարահանոց

s.

privy.

· Calfa

NBHL (1)

Արտաքնոց. ճեմիշ. լուալիք. Այս բառ կայ ի լուսանցս աստուածաշնչից ի վերայ բառին Լուալիք, որ ի (՟Դ. Թագ. ՟Ժ. 27։)


Ապարահեղ

cf. Ապարահանոց.

· Calfa


Ապարահեղք

s.

excrement.

· Calfa


Ապարահիտ

cf. Ապահար.

· Calfa

NBHL (2)

ԱՊԱՐԱՀԻՏ որ եւ ԱՊԱՀԱՐԻՏ. cf. ԱՊԱՐԱՀ.

Եօթնօրեայ բղխումն ապարահիտ կանանց. (Գէ. ես.։)


Ապարանազարդ

adj.

ornamented by palaces or mansions.

· Calfa

NBHL (2)

Ունակ զարդու իբրեւ ապարանից.

Խորհել զշինուածաձեւ եւ ապարանազարդ կերպարանաց փղի. (Վեցօր. ՟Թ։)


Ապարանջան, աց, ից

s.

bracelet.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ. թէև ա-ռանց վկայութեան) «դաստակին անցկաց-նելու օղակաձև զարդ, բլազուկ (թէ՛ այրերի և թէ՛ կանանց յատուկ)» ՍԳր. Եփր. թգ. 389. Կաղկնտ. հրտր. Շահն. Ա. էջ 291. յետնա-բար ապրանջան Վստկ. 149. առպնճան Արձ. 1318 թուից (Վիմական տարեգ. 159). ա-պարանջ ԱԲ. որից ոտնապարանջան ԱԲ. ապառճան Վրդ. առ. 134։

= Պրս. [arabic word] abranǰan «ապարանջան» որ ասւում է նաև afranǰan, avranjan. ba-ranǰan. յատկապէս dastabranjan. «ձեռքի ապարանջան» և pāyabranǰan «ոտքի ապա-րանջան». իրանեանից փոխառութիւն է նաև վրաց. ამბარჩა ամբարչա «ապառան-ջան, մանեակ, ռուս. ожеpeльe»։ -Հիւբշ. 104։

Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ. յե-տոյ ՆՀԲ ևն։ Եվրոպացիներից ուղիղ մեկնեց նախ Հիւբշ. ZDMG 35 (1881) 657։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Խրբ. Մշ. Ննխ. Սեբ. աբըռ-ջան, Սլմ. աբրռջmն, Ակն. էբրոջան, Հճ. mբmրջոն, Զթ. աբուռջօն, Մկ. mռպընջmն. Նոր բառ է ապրջանել Ք. «պաշարել, շրջա-պատել»։

NBHL (3)

Ապարանջանին պճնութեամբ. (Նար. ՟Լ՟Գ։)

Զոսկի ապարանջանքն։ Ապարանջանսն՝ որ ի դաստակս ձեռացն. (Գէ. ես.։)

ψέλλιον, κληδών, χλιδών. armilla, monile, omen. պ. էպրէնջէն. Մանեակ դաստակաց ի զարդ. ապրջան. ի պէտս կանանց՝ տե՛ս (Ծն. ՟Ի՟Դ. 22։ Յուդթ. ՟Ժ. 4։ Ես. ՟Գ. 20։ Եւ արանց՝ ՟Բ. Թագ. ՟Ա. 10։ ՟Ը. 7։ Ես. ՟Ի՟Գ. 42։)


Ապարանք, նից, նաց

s. pl. palace, court, regal mansion;
house, dwelling.

· Calfa

NBHL (6)

Ապարանք արքունի, իշխանի, կամ դատաւորի. (Եսթ. ՟Զ. 12։ Ես. ՟Ի՟Բ. 9։ ՟Լ՟Բ. 13։ Ամովս. ՟Գ. 15։ Յհ. ՟Ժ՟Ը. 28. եւ այլն։ Կամ Տուն (սիմոնի խաղախորդի). Գծ. ՟Ժ՟Ա. 11։)

Ի բարձրաւանդակ տանիս ապարանից. (Ագաթ.։)

Շինուածս անթիւ ապարանացն. (Փարպ.։)

Դոյզն ապարանից՝ դոյն ինչ շինուածոց. (Նար. խչ.։)

Բնակեցոյց աստուած զնոյ ի փայտեղէն ապարանսն (ի տապանն), փոխանակ զի բնակեցոյց նա զաստուած ի տաճար մարմնոյ իւրոյ. (Եփր. ծն.։)

βάρις, βασίλειον, οἱκία. palatium, regia, aedes, domus;
Տուն երեւելի՝ արքունի կամ իշխանական. պալատն. յարկ. բնակարան որմեալ կամ պարսպաւոր.


Ապարասան, ի, ից

adj.

unbridled, unrestrained, licentious, insolent, impudent

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «ըմբոստ, յանդուգն. խեռ» Ագաթ. Ոսկ. յհ. բ. 25. Եփր. բ. տիմ 254 կամ նաև ապերասան Ոսկ. բ. տիմ. Նար. սրանից ապարասանութիւն Յճխ. Փիլ. Պիտ. Ոսկ. յհ. կամ ապերասանութիւն Ոսկ. ես. Պիտ. ապարասանել Ոսկ. պետր. և եղ։ ապարասանաբար Թէոդ. մայրագ. Ոսկ. հռւ

-Փոխառեալ է պհլ. *apērasan=պրս. bērasan «անսանձ» ձևից. բառը կարող էր նաև հայոց մէջ կազմուած լինել ապ-սա ցասականով և *արասան կամ երասան բա-ռով. բայց որովհետև հայերէնում չունինք արասան ձևը և կայ միայն առասան «չուան» նշանակութեամբ, ուստի ամբողջովին ի-րանեանից առնուած է։-Աճ.

Նախ ՀՀԲ և յետոյ միւսները, ինչպէս ՆՀԲ, ՋԲ, Peterm. 77, 260 ապ բացա-սականով երասան բառից։ Windisch. 1Չ սանս. raemi բառի հետ։ Նախորդ ձևով է նաև Հիւբշ. 102 և 148։

NBHL (7)

Խեռ եւ ապարասանք են։ Ի խիստ եւ ապարասան տերանց. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ապարասան զօր, կամ ազգ, կամ տուն յակոբայ. (Ագաթ.։ Եղիշ. ՟Ը։ Նար. ՟Կ՟Բ։)

Խիստ եւ ապարասան մեծատանն. (Բրս. ողորմ.։)

Զապարասանին զվիթխարութիւն. (Նար. ՟Ղ՟Բ։)

Ընդ գազանացն այնոցիկ եւ ապարասանից (եղբարց յովսեփայ). (Ոսկ. յհ. ՟Բ. 25։)

Այն ամբարտակ ի հպարտից եւ յապարասանից շինեցաւ. (Յհ. իմ. եկեղ.։)

ἁφηνιαστής. effrenis, habenasnon admittens, ἁμείλικτος, αὑθάδης, ὡμός, implacabilis, insolens, immanis. որ եւ ԱՊԵՐԱՍԱՆ. Աներասան. անսանձ. սանձակոտոր. նմանութեամբ՝ Ըմբոստ. անհաւան. ընդվզեալ. խեռ. յանդուգն. անողոքելի. ապառում.


Ապարասանեմ, եցի

vn.

to be unbridled, licentious, insolent.

· Calfa

NBHL (4)

Ընդէ՞ր ապարասանես, ընդէ՞ր այդքան զգեցեալ ես զանմարդութիւն. (Ոսկ. պետր. եւ Ոսկ. եղ.։)

Ապարասանել, եւ լինել դադան եւ աբիրոն. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Ապարասանեալ ընդվզի եւ այլն. (Պիտ.։ Լմբ.։ Դիոն. եւ այլն։)

Ամբարշտեալ ապարասանեաց սաբէլ լիբէացի. (Սանահն.։)


Ապարասանութիւն, ութեան

s.

insolence, effrontery, impudence, licentiousness.

· Calfa

NBHL (8)

Զամենայն դժնդակ ապարասանութիւնս զբարուց շարժմանց սանձել խաղաղարար ազատութեամբն. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Զբազմութիւնն՝ ապարասանութեան լծթնկէց լինելոյ (յն. մի բառ՝) թաթկոյթ արարեալ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ո՛վ մտածութիւն պատրանաց եւ հայհոյութիւնք՝ ըստ հրէականին ապարասանութեան։ Զհրէիցն ապարասանութիւն յանդիմանէ։ Վիշապին պատրանօք յապարասանութիւն դարձաւ. (Պրպմ.։)

Զհպարտութիւն ամբարտաւանութեանն քակէ, եւ զապարասանութիւնսն կորզէ։ Փառքն այն ոչ յապարասանութիւն վերացուցանէ. (Ոսկ. յհ.։)

Զի մի՛ գերազանցութիւն պատուոյն բարձրացուսցէ զմարդն յապարասանութիւն. (Պրպմ. ձ։)

Կարի յոյժ եւ իմ դժուարեալ ընդ դժնեայ ապարասանութիւնն գողիաթու. (Պիտ.։)

Զապարասանութիւնն իբր զթոռն իմն անգթութեանն. (Նար. ՟Խ՟Ե։)

ἁφηνιασμός, τὸ ἑξήνιον, αὑθάδεια , ἁπόνοια. frenorum excussio, pervicacia, arrogantia. որ եւ ԱՊԵՐԱՍԱՆՈՒԹԻՒՆ. Անսանձութիւն. ըմբոստութիւն. յանդգնութիւն. անսաստութիւն. ստամբակութիւն. ամբարտաւանութիւն. ինքնագլխութիւն, հպարտութիւն.


Ապարթանեմ, եցի

vn.

cf. Մեծաբանեմ.

· Calfa

NBHL (2)

ԱՊԱՐԹԱՆԵԼ գրի եւ ԱՊԸՐԹԱՆԵԼ. Անցանել ըստ չափ. մեծաբանել. խրոխտ բանիւք յարձակիլ. դաֆրա սաթմագ, սալտըրմագ.

Ի վեր քան զմարդկային բնութիւն անդր վազեալ ապարթանէր. (Եղիշ. ՟Ա։)


Ապարում

s.

border or edge of a tent or pavilion, fringe.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(լգ. ուղ.-րումք, հյց. -րումս. ուրիշ հոլով չունի) կամ ապարումն (որ են-թադրւում է յգ. սեռ. ապարմանցն ձևից) «վրանի ծայրերը, ծոպ կամ չուան» ՍԳր. Ոսկ. ես և մ. գ. էջ 66։

Պատահական նմանութիւն ունի վրաց ააური ապաուրի կամ აბეური ապեու-րի «կապ, սամեթել»։

NBHL (5)

Ծածկեսցես զապարումս փեղկից խորանին։ Զապարումսն ի կապուտակէ եւ ի ծիրանւոյ եւ այլն։ Զառագաստ սրահին, եւ զապարումսն. (Ել. ՟Ի՟Զ. 12։ ՟Լ՟Ը. 31։ Թուոց. ՟Դ. 26. յորս յն. Յաւելուած։)

Զցիցս, եւ զապարումս. (Ել. ՟Լ՟Ե. 18.) յն. լար, կամ ապաւանդակ։

Որպիսի՛ ապաւանդակք, կամ որպիսի՛ սիւնակք, կամ որպիսի՛ ապարումք խառնեալ ընդ երկինս՝ ունիցի զնա ձիգ եւ պարզ։ Զապարմանցն թեւակս խառնեալ. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մ. ՟Գ. 16։)

Ապարում եւ ապաւանդակ. (Հին բռ.) ստորոտ խորանին։

παράθεμα. additamentum, περισσόν, reliquum, residuum եւ σχοινίον, funiculus. Աւելորդ ծայրք կամ կախուածք վրանի եւ նմանեացն, ստորոտ. ծոպք. եւ Ապաւանդակ. լար։


Ապարօշ, ից

s.

turban, head-band, frontlet.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«գլխին կապելու մի զարդ է» (ըստ Հացունի, Պատմ. տարազին, էջ 132 ճոխ ժապաւէն՝ որ ճակատից անցնելով գլխի յետևում կապւում էր). չորս անգամ միայն գործածուած է Ս. Գրքում՝ անհոլով (ՆՀԲ դնում է սեռ.-ի)։

ՆՀԲ համեմատում է ռուս. уojуcъ «թաշ-կինակ, անձեռոց, պատկերների մար-գարտաշար պսակ»։ Հիւնք. պրս. շու-պարա «գդակ»։ Հիւբշ. 105 փոխառեաւ է դնում պհլ. *aparafš ձևից, որ հայե-րէնի վրայից է շինում, որ սաևաւն հաս-տատելու համար ուրիշ իրանեան կամ ասորի բառ չկայ։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 56 ապ+ պրս. ruš «լոյս», իբր «լուսարգել, ծածկոյթ»։

ԳՒՌ (dialectal) Խրբ. կայ աբառօշ բառը, որ գոր-ծածւում է միայն աբառօշ-քէլ «բոլորովին ճաղատ, տճկ. քէլ» ասութեան մէջ. արդեօք նոյն բառի՞ց է։

NBHL (3)

Ապարօշս բեհեզեղէնս, կամ ի բեհեզոյ. (Ել. ՟Ի՟Ը. 35։ ՟Ի՟Թ. 9։ ՟Լ՟Թ. 26։)

Կապեաց զապարօշն ի ճակատ իւր. (Յուդթ. ՟Ժ. 3։)

որ եւ ըստ դաղմ. ուպրո՛ւս. κίδαρις. cidaris, tiara Կիդար. որ եւ վարշամակ ազնիւ պատեալ զգլխով արանց կամ կանանց. կամար գլխոյ. խոյր. արտախուրակ.


Ապաւարտակ

adj.

dirty, unclean.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։

Բառ. երեմ. էջ 27 ունի ապրտաւն «ռ. ոովայն կամ անմաքուր», իսկ էջ 24 ան-պաւատակ «մաքուր», որոնք միևնոյն ռաւռն են։ ՀՀԲ, ՋԲ և ԱԲ գրում են ա-պաւարտակ «անմաքուր, աղտոտ», առ-նելով հին քերականներից, որոնք այս նը-շանակութիւնը յարմարեցրած են տեղին՝ ենթադրելով ապաւառ «թրիք, քակոր» բառից։ ՆՀԲ չի յիշում։ Վերի մեևնու-թիւնը տուաւ Աճառ. Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 66։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 57 առանց ուշադրութիւն դարձնելու՝ դեռ ապաւառ բառից է հա-նում։


Ապերախտ, ից

adj.

ungrateful.

· Calfa

NBHL (9)

Աստուծոյ նմանել այս է, որ ապերախտին երախտաւոր լինի. (Յճխ. ՟Ի։)

Ապերախտք առ նորա երախտիսն եղաք։ Լե՛ր մի յինունցն ապերախտից, այլ տասներորդին նմանեա՛ց. (Խոսր.։)

Առ երախտաւորն ապերախտ գտանիմք. (Նար. երգ.։)

Բարեկամացն ոչ լինին ապերախտք. (Մագ. ՟Ծ՟Ե։)

Առ այսքան շնորհս ապերախտ։ Շնորիս լինի ապերախտ. (Լմբ. սղ.։)

Այն, որ երախտիք չճանաչին. անարգեալ յերախտաւորելոց.

Սկսաւ ճառել զերախտիս ծառայութեանն, եւ զապերախտն ի նոցանէ լինել. (Խոր. ՟Գ. 63։)

Վատնեմք զտէրունեանն գանձ, եւ ապերախտ զերախտաւորն գործեմք. (Մագ. ՟Ծ՟Թ.) մա՛րթ է իմանալ՝ եւ աներախտ առնել, կամ կարճել զերախտիս։

ἁχάριστος, ἁγνώμων. ingratus, beneficii immemor. Երախտեաց անճանաչօղ. ապաշնորհ. բարիք՝ աղէկութիւն չիճանչցօղ.


Ապերախտիմ, եցայ

vn.

to be ungrateful.

· Calfa


Ապերախտութիւն, ութեան

s.

ingratitude.

· Calfa

NBHL (4)

Յիշելովն զարարչին երախտիս, եւ զմեր ապերախտութիւնն. (Խոսր.։)

Զապերախտութիւն մեղուցեալ անձինս՝ առ քումդ երախտիս. (Նար. ՟Ե։)

Յիշել զքո երախտիսդ, եւ զիւր առ ի նոյնն ապերախտութիւնն. (Լմբ. սղ.։)

ἁχαριστία ingratitudo Անճանաչողութիւն երախտեաց. ապաշնորհութիւն.


Ապերասան

adj.

cf. Ապարասան.

· Calfa

NBHL (3)

Արագես զկնի ապերասանիս. (Նար. ՟Ծ՟Ը։)

Անշնորհք եւ ապերասանք. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

Վասն ճշգրտելոյ անիծից օրինացն աստուծոյ ի վերայ ապերասանիցն. (Ոսկիփոր.։)


Ապերասանութիւն, ութեան

s.

cf. Ապարասանութիւն.

· Calfa

NBHL (3)

Ի հրէիցն ապերասանութեանն. (ՃՃ.։)

Զըմպահկող ապերասանութիւն նուաճեալ. (Պիտ.։)

Խոտորեալ յապերասանութիւն. (Ոսկ. ես.։)


Ապիկար

adj.

impotent, weak, feeble.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Կար.

NBHL (5)

Վասն առողջութեան զապիկարն կարդայ։ Վիրաւոր եւ ապիկար փախստեայք ապրեցան. (Իմ. ՟Ժ՟Գ. 18։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 12։)

Զհզօրին ձեռն՝ իբր ապիկար։ Իբր զապիկար հաշմեալ հերքեցայ։ Ոչ ի պատկեր ընտանի զապիկարս երբէք յարգեցից։ Դու իսկութեամբ բարի գովելի, եւ ես համայնիւն չար ապիկար. (Նար.։)

Ապիկար ձեռն. (Լմբ. սղ.։)

Իբրեւ ի նաւի գոլով՝ յապիկար եւ յանզօր մարմին. (Տօնակ.։)

ἁσθενής. imbecillis, infirmus. Անկար. տկար. անկարօղ, անզօր. արհամարհ. յետնեալ.


Ապիկարութիւն, ութեան

s.

impotence, feebleness.

· Calfa

NBHL (2)

Տկարութիւն. անկարութիւն. կարեվէր խոց կամ վէրք.

Անդ էառ վէրս մահ՝ ի մեռեալ մարմնոյն (քրիստոսի) զազդոյ զապիկարութիւն. (Ոսկս. կողոս։)


Ապիրատ, ից

adj.

wicked, iniquitous, rascally, roguish, flagitious.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ. ի. ըստ ՆՀԲ ի կամ ի-ա հլ.) «անօրէն, անարդար, անիրաւ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 9 և յհ. ա. 37, 44. Եզն. «դուրժ վռնտուած» Ոսկ. յհ. ա. 6 (մէկ անգամ). ո-րից ապիրատութիւն ՍԳր. Կոչ. ապիրատիլ, ապիրատել, ապիրատանալ. ապիրատաբար Պղատ. տիմ. և օրին.։

= Պհլ. apēdāt «անիրաւ, անարդար»> պրս. [arabic word] bē̄dād նոյն նշ., որից պհլ. apādātih, պազենդ. awēdādī, պրս. [arabic word] bēdādi «անարդարութիւն». հայերէնը ծա-գում է պհլ. *apēδāt ձևից, որ ցոյց է տալիս արդէն նորագիւտ սոզդ. apδāte «անարդա-րապէս»։ Բոլորն էլ ծագում են dāt, dād «դատ, արդարութիւն» բառից, apē>awē> Եê. =ապ-բացասականով-Հիւբշ. 105։

ՆՀԲ «հայ. իր, իրաւունք և լծ. ընդ այլ և այլ ձայնս այլոց ազգաց»։ Հիւնք. յն. Ἀπεὶρατος «անփորձ»։ Թիրեաքեան, Ա-րիահայ բռ. 58 պհլ. avirād և պրս bi-rād «անազնիւ» բառից։

NBHL (13)

(ի ձայնիցս՝ հյ. իր, իրաւունք, եւ լծ. ընդ այլ եւ այլ ձայնս այլոց ազգաց). ἅτοπος, ἁδικῶν. absurdus, injustus, iniquus. Անտեղի. անպատեհ. անվայել. անզգամ. անիրաւ. չար. քէօթիւ, զալիմ. ինսաֆսըզ.

Սա ապիրատ ինչ ոչ գործեաց. (Ղկ. ՟Ի՟Գ. 41։)

Իսկ ապիրատն ընկալցի ըստ իւրում ապիրատութեանն։ Որք են ապիրատ եւ խորամանկք. (Կող. ՟Գ. 25։ Եսթ. ՟Գ. 8։)

Օրինաւորքն արդար, եւ անօրէնքն՝ ապիրատք. (Պղատ. մինովս.։)

Ապիրատ հայհոյութիւն, կամ խորհուրդք. (Ոսկ. յհ. ՟Ա. 37. 44։)

Ի ձեռս ապիրատ արանց անկանիցի. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Դարձուցանել զապիրատս յիրաւունս. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Որ ոչ բարւոյ գործ է, այլ ապիրատի. (Եզնիկ.։)

Զոմանս ապիրատս զուգակցեալ զրաբան չարիմացութեանն. (Յհ. կթ.։)

Որ ապիրատս խօսին առ ի կորուստ բազմաց. (Յճխ. ՟Ի։)

Ապիրատ մոլութիւն, կամ պատասխանի, կամ գործք, բամբասանք, խորհուրդ, բան, ահ. եւ այլն. (Պիտ.։ Յհ. իմ. եկեղ.։ Յհ. կթ. ստէպ։)

Վասն իշխանացն ոչ խոստովանէին, զի մի՛ ապիրատք եղիցին. (Ոսկ. յհ. ՟Ա. 6։)

ԱՊԻՐԱՏ ԼԻՆԵԼ. իբր Անտեղի կամ տարագիր լինել. վտարիլ. արտաքսիլ. յն. ի բաց լինել ի սինակովկայէ. ἁποσυνάγωγος. ejectus a synagoga.


Ապիրատախօս

adj.

slanderous.

· Calfa

NBHL (2)

Որ ապիրատս խօսի. չարալեզու.

Կատարիչք անօրէնութեան, ապիրատախօսք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ապիրատութիւն, ութեան

s.

wickedness, iniquity, malice, flagitiousness, villainy.

· Calfa

NBHL (6)

Վկայել զմարդոյ ըստ ամենայն ապիրատութեան. (Օր. ՟Ժ՟Թ. 15։ Տե՛ս եւ Յուդթ. ՟Ը. 9։ Սղ. ՟Հ՟Բ. 8։ Եզեկ. ՟Խ՟Ե. 9։ Կող. ՟Գ. 25։)

Ոչ գանողացն ապիրատութեան՝ սպառնացար։ Զապիրատութիւնսն, զինքնասիրութիւնսն. (Նար. ՟Լ՟Զ. ՟Խ՟Ե։)

Զայս ամենայն առակել ի մարդ՝ ապիրատութիւն մի մեծ է. (Կոչ. ՟Է։)

Զի՞նչ լինիցի քան զայս առաւել ապիրատութիւն։ Բազում եկեսցէ զհետ ապիրատութիւն (այսինքն անտեղութիւն). (Ոսկ. յհ. ստէպ։)

Գարշելի իսկ ապիրատութիւնն եւ անիրաւութիւնն. (Պղատ. մինովս.։)

τὸ ἅτοπον, πονηρόν, ἁδικία, ἁγνωμοσύνη. absurditas, malitia, injustitia, improbitas. Գործ անտեղի եւ անարժան. անիրաւութիւն. չարութիւն. անզգամութիւն. անտեղութիւն.


Աստուածազօր

adj.

strengthened by God;
who has divine strength.

· Calfa

NBHL (4)

Աստուածազօր խաչ. (Անյաղթ բարձր.։) (Կիւրղ. խչ.։)

Աստուածազօր սքանչելիք. (Բրսղ. մրկ.։)

Ուր իցէ զօրութիւն աստուածային.

Զգերանբաւ զօրութիւն նորա աստուածազօր սքանչելիք. (յն. հրաշագործ) զօրութեան. (Դիոն. ածայ. ՟Ը։)


Աստուածախրատ

adj.

instructed by God.

· Calfa

NBHL (3)

Խրատեալ ՅԱտուածոյ. աստուածուսոյց.

Աստուածախրատ համբակ. (Սկեւռ. լմբ.։)

Աստուածախրատ էր այրն. (Ոսկ. լուս.։)


Աստուածակարգ

adj.

ordained or established by God.

· Calfa

NBHL (2)

ՅԱտուածոյ կարգեալ.

Ատուածակարգ ոգիք, կամ թագաւորութիւն, թագաւոր, կայսր. (Ագաթ.։ Կորիւն.։ Յհ. կթ.։)


Աստուածակերպ

adj.

godlike, in the form of God, divinely.

· Calfa

NBHL (4)

Աստուածակերպ փառք, կամ տեսիլ, յայտնութիւն. (Ագաթ.։)

Ըստ կերպի Աստուծոյ. որպէս զԱստուած.

Եւ ադամ վերստին աստուածակերպ ճոխանայ. (Շար.։ Նովին ոճով ասին.)

Աստուածակերպ օրինակ բարձրանալ։ (Մակ. ՟Բ 12. որպէս բարդեալ. զի եւ յն. է մի բառ, զուգԱստուած, կամ աստուածահաւասար.)


Աստուածակերտ

adj.

made or built by God.

· Calfa

NBHL (2)

ՅԱստուծոյ կերտեալ. աստուածակազմ. աստուածաշէն.

Աստուածակերտ շինուած, կամ աթոռ տուն, խորան խաչ. փարախ (եկեղեցի կամ վանք), քաղաք. (Ագաթ.։ Յհ. կթ.։ Արծր. ՟Բ 3։)


Աստուածակիր

adj.

that bears God.

· Calfa

NBHL (9)

Աստուածակիր անձն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)

Որպէս բնակարան Աստուծոյ, բարձօղ զԱստուած.

Աստուածակիր արգանդ կուսի։ Տապանակ բանին աստուածակիր։ Աստուածակիրսեղանոյ սրբոյ. (Գանձ.։)

Որպէս Աստուածակայ.

Ամպաստուածակիր. Աստուածկիր երկին. (Ագաթ.։ Նար.։)

Որպէս Միացեալ ընդ աստուածային բնութեան յանձին բանին.

Գտին (զգերեզմանն) ունայն յաստուածակիր մարմնոյն. (Խոր. առ արծր.։)

Գալստեանն ծննդեանն աստուածկիր մարմնովն յաշխարհս. յն. ներմարմնաւոր գալստեանն. (Ոսկ. յհ. ՟Ա 6։)

θεόφορος deifer Կրօղ յինքեան զԱստուած. որպէս աստուածազգեաց։


Աստուածակրօն

adj.

pious, religious.

· Calfa

NBHL (3)

Ուր իցեն կրօնք եւ կարգք աստուածապաշտութեան.

Ամենայն աստուածակրօն արուեստականացն բարեգործութիւնք. (Կորիւն.։)

Աստուածակրօն կարգ. (Նար. կուս.։)


Աստուածահայր, հօր

s.

father of God.

· Calfa

NBHL (5)

Աստուածահօր մարգարէին դաւթի. (Շ. ընդհանր.։)

Աստուածահայրն դաւիթ. (Դիոն. թղթ. ՟Ը։ Թէոփիլ. ՟խ. մկ.։ Շար.։)

Կղէովպաս այս եղբայր է Յովսեփայ, որ աստուածահայրն անուանեցաւ. (Ւկեւռ. յար։)

Մեծ աւետիք են այսօր աստուածահօրն ադամայ. մեծ աւետիքեն այսօր աստուածահօրն Յովսեփայ. (Գանձ.։)

θεόπατωρ dei pater, vel progenitor Նախահայր Քրիստոսի Աստուոյ մերոյ՝ ըստ մարմնոյ. մանաւանդ դաւիթ. եւ հայր անուանեալ Յիսուսի՝ արդարն Յովսէփ խօսնայր կուսի.


Աստուածահար

adj.

chastised or punished by God.

· Calfa

NBHL (3)

Աստուածահար եղեալ ցամաքիւր. (Կոչ. ՟Զ։)

Ի ժամանակին ղովտայ ոչ ունէին անկ աստուածահար բարկութեան. (Ոսկ. յհ. ՟Ա 44։)

θεόπληκτος divinitus ictus, θεήλατος a deo actus, imissus ՅԱստուծոյ հարեալ հարուածովք. եւ ՅԱստուծոյ իբր հարուած առաքեալ. աստուածասաստ. աստուածառաք.


Աստուածահրաման

adj.

ordained or commanded by God.

· Calfa

NBHL (7)

ՅԱստուծոյ հրամայեալ, կամորպէս հրաման աւանեալ.

Աստուածահրաման պատուիրան, կամ պատուէր, օրէնք, գործք, յօրինուած. (Ագաթ.։ Տօնակ.։ Եղիշ. դտ.։ Անյաղթ բարձր.։ Մանդ.։ Անան. եկեղ։)

Բանք Աստուածահրամանք. (Մանդ. ՟Ժ՟Ա։)

Ըստ աստուածահրաման (այսինքն Աստուածաշունչ) գրոցս. (Արծր. ՟Ա 1։)

Պատուիրանք աստուածահրամանք։ Յաստուածարհրաման բարբառոյն. (Տօնակ.։)

Զաստուածահրամանսն եզակի առ նոսա արարեալ։ Ոմանք աստուածահրամանացն արժանի արարեալ. (Փիլ. ՟ժ. բան.։)

ԱՍՏՈՒԱԾԱՀՐԱՄԱՆՔ, նաց. գ. χρησμός oraculum Հրամանք առ յԱստուծոյ. պատգամ.


Աստուածահրաշ, ի, ից

adj.

done by a miracle or divinely.

· Calfa

NBHL (5)

Աստուածային եւ հրաշալի. աստուածավայելուչ. գերահրաշ. գերաբուն.

Աստուածահրաշ նշանք, կամ զօրութիւն, բարբառ, առագաստ, թաղումն. (Զքր. կթ.։ Լմբ. պտրգ.։ Անան. եկեղ.։ Ճ. ՟Ա.։)

Աստուածահրաշ աւուրս պատիւ. (Աթ. ի ստեփ.։)

Յաստուածահրաշիցդ քաց նշանաց. (Յհ. իմ. երեւ.։)

Յաստուածահրաշ մեծ տօնիս, ի փառաւոր կիրակիս. (Գանձ.։)


Աստուածահրաւէր

adj.

invited or called by God.

· Calfa


Աստուածաձիր

adj.

given by God.

· Calfa

NBHL (1)

Հուր աստուածաձիր. (Նար. ՟Ղ՟Գ։)


Աստուածամայր, մօր

s.

Mother of God.

· Calfa

NBHL (4)

Հանդերձեալ էր ելանել յաշխարհէ տարփողական հոգւով սիրով աստուածամայրն. (Դիոն. թղթ. ՟Ժ՟Ա։)

Զմաքրական մարմինն աստուածամօր կուսի, ի յերկնային փոխումն աստուածամօրն. եւ այլն. (Շար.։)

Ըստ այնչափ ընտանութեան քոյր աստուածամօրն զնա ասէ. (Սկեւռ. յար.։)

Որք եւ սուրբ համաձայնեալ, յաստուածամայրն հաւատացեալ. (Գանձ.։)


Աստուածամարդ, ոյ

s.

God and man conjointly.

· Calfa

NBHL (2)

Ընդ միոյ վարդապետի եւ հովուի աստուածամարգոյն կարգեսղք Յիսուսի։ Յանրաժանելի եւ անշփոթ աստուածամարգոյն. (Թղթ. ման. առ Շ։ Լմբ. յայտն.։)

Ըստ յն. Աստուածայր. θέανδρος deus-homo, christus Աստուած եւ մարդ Քրիստոս տէրն մեր.


Աստուածամարտ, աց, ոց

adj.

that wars against Heaven, that is repugnant to God;
յ— մատչել, to declare against Heaven.

· Calfa

NBHL (15)

Գուցէ եւ աստուածամարտք գտանիցիք. (Գծ. ՟Ե 39։)

Հաեկառակասէր աստուածամարտն. (Յճխ. ՟Ա։)

Որ աստուածմարտն լինին. (Եղիշ. ՟Բ։)

Զաստուածամարտիցն բերանս կարկեաց։ Հայհոյութեանն համբերութիւն յաստուածամարտիցն. (Նար. ՟Չ՟Գ. ՟Կ՟Զ։)

Ածամարաս կոչեաց (զհրէայս)։ Յանդիմանեցան այսպէս Աստուածամարաք. (Աթ. ՟Թ. ՟Ժ՟Բ։)

Դատապարտեցից զաստուածամարտիցն ժողովբ. (Ոսկ. նոր կիր.։)

Աստուածամարտացն վրէժխնդրող լինել. (Ճ. ՟Ա.։)

Մոգս աստուածաբանեալս, եւ քահանայս աստուածամարտս. (Գր. սքանչ.։)

Իբր Աստուածամարտական.

Աստուածամարտ բանաւորութիւն. (Ճ. ՟Ա.։)

Ամբարձ զձեռն աստուածամարտ ընդդէմ բարեպաշտութեան. (Բրս.։)

Ի սատանայական ամբարհաւաճութենէ, եւ յաստուածամարտ աւանդից. (Նիւս. ի թէոդոր.։)

Յաստուածամարտ մարտուցեալ (կամ մատուցեալ). յն. աստուածամարտեալ. (՟Բ. Մակ. ՟Է 19։)

Որով եւ պարտեցան իսկ աստուածամարտ մարտուցեալքն. (Յհ. կթ. նոյն ընդ յաջորդ բայիդ։)

θεομάχος contra deum pugnans, dei inimicus Որ մարտնչի ընդդէմ Աստուծոյ. Աստուծոյ դէմ կռուօղ.


Աստուածամերձ

adj.

that is near God.

· Calfa

NBHL (9)

Մերձամերձ դաշնաւոր. (Ագաթ.։ Կորիւն.։)

Զմի ոմն յառաջնոց եւ յաստուածամերձիցն տեսեալ էութեանց. (Շ. հրեշտ.։)

Ի վեհից եւ յոյժ աստուածամերձաց. (Անյաղթ բարձր.։)

Աստուածամերձ լսելիք. (Յհ. կթ. իբր ընդել աստուածային բանից։ Եւ)

Աստուածամերձ բերան. (Աղօթ.։)

Աստուածամերձ ձեռն. (Նար. խչ. իբր յԱստուած կամ յաստուածային մերձեցեալ։)

Եւ եւս՝ որպէս Մերձեցուցիչ առ Աստուած.

Գիտութիւն աստուածամերձ. (Ագաթ.)

Աստուածմերձ բան, կամ խորհուրդ, այցելութիւն, պողոտայ. (Յհ. կթ.։)


Աստուածայրական, ի, աց

adj.

divine and human conjointly.

· Calfa

NBHL (2)

Յաւէտ մարդավայելուչ աստուածայրական փրկագործ կրիւքն. (Ոսկ. գծ.։)

θεανδρικός deivirilis Իբր Աստուածամարդկային. Քրիստոնեական. փրկչական. սեպհական Քրիստոսի, որ է Աստուած եւ մարդ. Տե՛ս (Դիոն. թղթ. ՟Դ. եւ Մաքս. անդ։)


Աստուածաշնորհ

adj.

given by God;
full of the grace of God.

· Calfa

NBHL (7)

ՅԱստուծոյ շնորհեալ. աստուածաձիր. Աստուածապարգեւ. աստուածատուր.

Աստուածաշնորհ պարգեւք, կամ բան, գիտութիւն, գանձ, ժառանգութիւն, յոյս. (Ագաթ.։ Փարպ.։ Պիտ.։ Յհ. իմ.։)

ԱՍՏՈՒԱԾԱՇՆՈՐՀ. Շնորհօքն Աստուծոյ առլցեալ.

Աստուածաշնորհ նախարարք. (Եղիշ. ՟Ը։)

Աստուածաշնորհ այր. (Յհ. կթ.։)

Ըստ դաւանելոյ աստուածաշնորհ քահանայից. (Նար. ՟Բ. եւ Նար. խչ.։)

Աստուածաշնորհ մարգարէ։ Յորոց մի է եւ իմն աստուածաշնորհ՝ հրեշտակի ի մարմնի՝ Գրիգոր նարեկացի. (Լմբ. սղ. եւ Լմբ. ատ.։)


Աստուածաչարչար

adj.

who has caused God to suffer;
who holds the doctrine that God is amenable to suffer.

· Calfa

NBHL (4)

Չարչարօղ զԱստուած. աստուածասպան (հրէայք). տիրասպան. քրիստոսասպան.

Աստուածաչարչար ազգին յանդիմանիչ. (Պրոկղ. ի ստեփ.։)

Եւ Որ ասի ընծայել չարչարնս աստուածութեան, (որպէս եւտիքէս եւ արիոս՝ այլեւայլ օրինակաւ).

Ո՛չ եմք աստուածաչարչար որպէս ամբարիշտն եւտիքէս։ Յանմաքուր եւ յաստուածաչարչար աւանդութեանցն եւտիքի. (Զքր. կթ. թաղմ.։)


Աստուածաչարչարութիւն, ութեան

s.

passibleness of divine nature.

· Calfa

NBHL (3)

Զկոչեցեալն առ ի նոցանէ աստուածաչարչարութիւն մեզ ի ներքս բերեն. (Պրպմ. ՟Խ՟Ա։)

Ճողոպրիչ յաստուածաչրչարութեան կարծեաց. (Ժող. հռոմկլ.։)

θεοπάθεια theopathia Մոլորութիւն աստուածաչարչարից.


Աստուածապարգեւ

adj.

given by God.

· Calfa

NBHL (2)

ՅԱստուծոյ պարգեւեալ. աստուածաձիր։

Աստուածապարգեւ աւետիք, կամ գիր կամ բարին. (Ագաթ.։ Խոր. հռիփս.։ Կորիւն.։ ԼԾ. աստուածաբ։)


Definitions containing the research ր : 10000 results

Անկողին, ղնոց, նից, նաց

s.

bed;
mattress;
nuptial couch;
— անպիտան, անարդ, truckle-bed;
խորշ անկողնոյ, alcove;
դնել յանկողնի, ննջեցուցանել, to put to bed;
գնալ յ—, ննջել, to go to bed;
փետրալից —, feather-bed;
յարդալից —, straw-bed;
—ս արկանել, to make a bed;
մտանել յ—, to go to bed;
յառնել յանկողնէ, to get up;
յարդարել զ—, to make the bed;
անկեալ դնել յանկողնի, to take to one's bed.

· Calfa

NBHL (16)

Առնուցուն զանկողինս, որ ընդ կողիւք քովք կայցեն։ Կշտամբեաց զնա հիւանդութեամբ անկողնի։ Յարեաւ Դաւիթ յանկողնէ իւրմէ։ Ի սենեակս անկողնացն։ Յանկողնի իւրում։ Արտասուօք իմովք զանկողինս իմ թացի. եւ այլն։

Ոչ էր հանգուցեալ ի վերայ անկողնոյ. (Փարպ.։)

Գետնատարած անկողնօք, կամ անկողնոց. (Կորիւն.։)

Զծածկարան անկողնոյս։ Մահճացս անկողնի. (Նար.։)

Գիշերային անկողնացն պատրաստութեամբ հանգչել. (Յհ. իմ. ատ.։)

Փոխանակ թագաւորական անկողնացն. (Իսիւք.։)

Լալով թանայր զմահիճս անկողնի. (Գանձ.։)

Լայնաբար, սպասք անկողնոյ կամ մահճաց, բարձ, եւ այլն. տէօշէմէ, սէտիր, սէրկի, եասթըգ, քերէվէթ.

Անկողինս ծիրանի՝ ոսկեհուռ անկեալս. (Փիլ. տեսական.։)

Անկողնի կարասիք. (Արիստ. աշխ.։)

Անկողինն՝ որ կայր ի ներքոյ գլխոյ նորա. (Եւս. պ. դ. 15։)

ԱՆԿՈՂԻՆ, կամ ԱՆԿՈՂԻՆՔ. Առագաստ ամուսնացելոց. ամուսնութիւն. մերձաւորութիւն.

Պատուական է ամուսնութիւն, եւ սուրբ անկողինք։ Մի՛ խառն անկողնովք։ Զաւակ անօրէն անկողնոց։ Ելեր յանկողինս հօր քո։ Յայնժամ պղծեցեր զանկողինս՝ յոր ելեր. եւ այլն։

Պղծել զնուիրեալ սուրբ անկողինս ընկերի իւրոյ։ Հարազատ ամուսնութեանն պարկեշտ անկողինքն պահին։ Պատուական անկողնեացն միաւորութիւն. (Պիտ.։)

Ի սուրբ անկողնոյ ծնեալ. (Ոսկիփոր.։)

(որպէս թէ ԸՆԿՈՂԻՆ, ընկողմանելի՝ հանգիստ կողին. կամ ուր անկեալ դնի ոք.) κοίτη. cubile, στρωμνή, στρῶμα. stragulum, stratum, lectus. Խշտիք մարդոյ. մասն մահճաց՝ մազեղէն, բրդեղէն, խոտեղէն, յորոյ վերայ լինի ննջել կամ ընկողմանիլ. տէօշէք, եաթմագ.


Անյագ, աց

adj. adv.

insatiable, greedy, gluttonous;
— ուտել, to devour;
cf. Անյագաբար.

· Calfa

NBHL (25)

Անյագ յորկորամոլութիւնս. (Պիտ.։)

Զլերինս եւս կլանել ախորժէր առ անյագ որկորստութեանն. (Մանդ. ՟Ժ՟Է։)

Որ զանյագ բերանս առիւծուցն սանձեաց, շանց անյագաց. (Ոսկ. ես. եւ Ոսկ. եփես.։)

Ո՞ւր անյագից նմանեցի։ Յոյժ անյագիցն եւ պատուասիրացն. (Առ որս. ՟Ը. ՟Ժ՟Բ։)

Մանունքն ի կենդանեաց կերակուր են մեծացն եւ անյագիցն. (Տօնակ.։)

Դժոխք եւ կորուստ անյագ են։ Անյագ եղեւ իբրեւ զմահ. (Առակ. ՟Ի՟Է. 20։ Ամբ. ՟Բ. 5։)

Անյագ է հուրն ի կիզանելն զնիւթս. (Լմբ. սղ.։)

Ի պէտս կիզման յաստուծոյն անյագի. (Փարպ.։)

Անյագ եղեալ սիրովն. (Ոսկ. յհ. ՟Է. 27։)

Անյագն ի չարիս. (Խոր. հռիփս.։)

Անյագ են ի պատերազմելոյ. (Լմբ. սղ.։)

Այնպէս եղաք անյագ անդադար՝ երթալ զհետ ճառիցն. (Վեցօր. ՟Զ։)

Իբր Անյագական, անյագելի. անդադար. սերտ. սաստիկ. անչափ.

Անյագ ցասումն կամ թշնամութիւն, կամ պատերազմ։ Անյագ բերկրումն, խնդութիւն, կամ վայելչութիւն. (Եզնիկ.։ Լմբ. անառակ. եւ սղ։ Փարպ.։ Վեցօր. ՟Ա։)

Եթէ ոչ կապեսցուք զբանս ընդ լռութիւն.. արտաքոյ անարգ սահմանին հանէ զմեզ. (Վեցօր. ՟Զ։)

Ստէպ ստէպ եւ անյագ առնել զընթերցումն. (Խոր. ՟Գ։)

Անյագ երդնուլ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Յանյագ ժողովեսցէ զարարս այլոց. (Վեցօր. ՟Է։)

Զմիս անասնոյ ոչ ուտեն, եւ զեղբայրն անյագաբար ուտեն. (Եզնիկ.։)

Անյագաբար հայել։ Անյագաբար ցնծութեամբ կայթել։ Անյագաբար տանջանօք. (Պիտ.։)

Անյագաբար ի գերագոյնս տռփել, կամ սիրել, կամ եղանակել զօրհնութիւնս. (Մագ. ՟Ձ՟Բ։ Լմբ. սղ.։)

Անյագաբար կոտորեցին զորս եւ գտին. (Լաստ. ՟Ժ՟Զ։)

Անյագաբար համբուրէր զփայտ խաչին. (Ոսկիփոր.։)

ἁκόρεστος, ἅπληστος. insatiabilis, inexplebilis, avidus. Որ ոչ յագի, կամ ոչ գիտէ յագուրդ առնուլ ի կերակրոց, ի հեշտալեաց, եւյինչ եւ է իրաց. անլիր. դժոխորովայն. քաղցեալ. սովեալ. մոլեալ. անգահ, անկուշտ, ծակաչք. անգահ. անկուշտ. ծակաչք. տօյմազ. աջ կէօզլիւ.

ԱՆՅԱԳԱԲԱՐ. ἁκορέστως. avide, κατακόρως, ad satietatem, immodice. Առանց յագելոյ. անյագութեամբ, անչափ բաղձանօք. ցյագ. ցյափրութիւն. յանչափս. անդադար. անխոնջ. սերտիւ. եւ Անխնայ. առանց կշտանալու, անհագաբար.


Անլռական

cf. Անլռաբար.

· Calfa

NBHL (2)

cf. անդադար.

Արագապէս շարժմամբ շրջին անլռական. (Երզն. ոտ. երկն.։)


Անլռելի, լւոյ, լեաց

cf. Անլռաբար.

· Calfa

NBHL (7)

Անլռելեօք բերանովք գոչել. (Դիոն. եկեղ.։)

Անլռելի հնչմամբ. (Շար.։)

Քեզ բարեբանութիւն անլռելի։ Գովեստս անճառս եւ անլռելիս. (Նար. ՟Ի. ՟Ծ՟Ա։)

Կամ զոր չէ արժան լռել.

Անձայն լռութեամբ փոխադրել կարծեցին զանլռելի իմաստութիւն Աստուծոյ. (Համամ առակ.։)

Զէակիցդ Հօր զՈրդի փառաւորեմք անլռելի. (Շար.։)

ἁσίγητος. nonsilens, non tacens, incessabilis. Որ ոչ լռէ. անլուռ. անդադար.


Անբեղուն

adj.

cf. Անբեղնաւոր.

· Calfa

NBHL (4)

ἅγονος, infaecundus. Անբաժ ի բեղնոյ եւ ի բեղնաւորութենէ. անբեր. անպտուղ. ամուլ. անծին. պէրէքէթսիզ, զայրի միւմպիթ, գըսըր.

Զեղջերաց սեղանոյն բուռն հարկանել, որ է անդամ մարմնի անբեղուն ըստ բուսոյ. (Փարպ.։)

Պատահարք կարկտի անբեղուն ի պտղոց արար զայգի եւ զանդաստանս. (Լծ. ածաբ.։)

Ի խոր անապատ յապահովացեալ եւ անբեղուն ոչ միայն ի պտղոց, այլեւ յըմպելի ջրոց. (Փիլ. ՟ժ. բան.։)


Ազատազգի, գւոյ, գեաց

adj.

cf. Ազատազարմ.

· Calfa

NBHL (1)

Որ ի ծառայութենէ ազատես զազատազգիսն. (Սարկ. հանգ.։)


Ազատախօս

adj.

cf. Համարձակախօս.

· Calfa

NBHL (2)

Ոչ ձայնիւ երգոց եւ քնարաց, այլ ազատախօս լեզուաւ. (Տօնակ.։)

Զազատախօս բարբառ (Եսայեայ). (Ոսկ. ես.։)


Ազատատոհմ, ի

s. adj. cf. Ազատազարմ.

· Calfa

NBHL (5)

Զատուցանել ազատատոհմ, որք ոչ ի հարց, այլ թէ եւ ինքեանք նախանձաւորք իցեն նոցայցն բարեպաշտութեան. (Փիլ. լին. ՟Դ։)

εὑπατρίδης, patricius, praenobilis Ազատ եւ ազնուական ըստ տոհմի. ազատազարմ. ազնուատոհմ. սօյզատէ

Ազատորեար. ազնուականք. ազատանի. սօյզատէլեր, աղալար

Հանին արտաքս զազատատոհմն յարգելանէն. (Ղեւոնդ.։)

Պատանդս ազատատոհմէ տուեալ լինէր. (Յհ. կթ.։)


Ազատեցուցիչ, չի, չաց

adj.

cf. Ազատարար.

· Calfa

NBHL (2)

Ազատեցուցիչ յուսոյն ամենեքեան սպասէին։ Սպասէին ազատեցուցիչ յուսոյ. (Ագաթ.։ Շար.։)

Շնորհեալք ազատեցուցչիդ. (Նար. ՟Հ։)


Ազատքեղ

s. bot. parsley;
cf. Քեղակարոս.

· Calfa

NBHL (1)

πέτροσελινον, apium agreste Ուստի ԱԶԱՏՔԵՂՈՅ կամ ԱԶԱՏՔԵՂԻ ՍԵՐՄՆ։ Քեղակարոս. լախուր վայրենի՝ խոշոր յոյժ քան զընտանին. վայրի քէրէվիզ, դաշտի թարա. մաղտանոս։ Գաղիան։


Ազգական, ի, աց

s. adj.

relation, kinsman or kinswoman;
մերձաւոր —, next of kin;
like, analogous.

· Calfa

NBHL (11)

Հօրեղբօր քո կին՝ ազգական քո է։ Յազգականաց նոցա։ Որդւոցն գեթսոնայ ազգականացն ղեւտացւոց։ Ունիմք մեք հանգչել առ հռագուելայ, եւ նա ինքն ազգական է քո։ Եւ ահա Եղիսաբէթ ազգական քո։ Մի՛ կոչեր զազգականս քո եւ զբարեկամս. եւ այլն։

Վասն եղբարց իմոց եւ ազգականաց ըստ մարմնոյ, որ են իսրայէլացիք. (Հռ. ՟Թ. 3։ Նոյնպէս եւ Բուզ. ՟Գ. 13։ Երզն. մտթ.։)

Բնութենակից. մարմնակից.

Զի զգեցցի զմարմին մարդկեղէն, եւ ազգականաւն մերձեցուսցէ զմարդիկ առ քեզ. (Ագաթ.։)

Նմանակից. մերձաւոր իւիք բանիւ.

Ազգական ջուրց է հողմ. (Կիւրղ. ծն.։)

Ազգային, իբր հայրենական, եւ ցեղական. յայտարար ազգի.

Իւրաքանչիւր յազգական վաճառին. (Օրին. ՟Ժ՟Ը. 8։)

Ո՛րքան ծանր եւ դժուարին են իրքն, յորժամ ազգական իցէ մարտն. (Ոսկ. գործ.։)

Ազգական (անուն) է, որ զազգ յայտնէ. ո՛րպէս, վրացի. (Թրակ. քեր.։)

συγγενής, cognatus Մերձաւոր. ի նմին ցեղէ եւ յազգատոհմէ. արենակից. արեանառու. խըսըմ


Ազգային, յնոյ, ոց

adj. s.

national;
related, allied to by marriage;
parent, relation;
— բարք, national character;
աւանդութիւն —, national tradition;
— ժողովն Հայոց, the national assembly or synod of the Armenians.

· Calfa

NBHL (5)

Սեպհական ազգի եւ ցեղի. ցեղական. հայրենի. իր ազգինը, հօրենական.

Ազգային պատերազմօք լի էր երկիր. (Խոսր.։)

Անդէն ի նմին ազգային գաւառին մոկաց. (Նար. խչ.։)

Ազգական. մերձաւորս. տոհմակից. իւրոյին ազգ.

Յազգայնոց եւ ի դայեկաց թագաւորին։ Ազգայինք ընդ ազգայինս ընդվզեալ ի նախանձ։ Յազգայնոյն սպանաւ սաւուղ։ Բնաւին ազգայնովքն սրբասիրովք։ Սէր՝ որ առ մարմնաւոր ազգայինս է։ Ոչ ոք յազգայինս կամ ի կարեւոր բարեկամսն հայեցաւ. (Պիտ.։ Յհ. կթ.։ Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. խչ.։ Լաստ. ՟Ի՟Դ։)


Ազդումն, ման

s.

cf. Ազդեցութիւն;
ազդմամբ, cf. Իրաւ, cf. Իրօք, cf. Արդարև, cf. Իսկապէս;
— առնուլ, cf. Զգամ.

· Calfa

NBHL (20)

Արդ զի՛նչ, ազդմա՞ն կարօտ է որդի. ի բա՛ց տար։ Ազդմունս արար առ հրեայսն. (Ոսկ. յհ.)

Յազդմանէ հոգւոյն զլինելոցս նախատեսեալ։ Յազդմանէ սատանայի։ Արկածք վնասուց յազդմանէ չարին։ Ազդումն ինչ, եւ ոչ էութիւն անձնաւոր։ Ոչ գիտեմ ասել՝ յորպիսի՛ ազդմանէ զմիմեանս կոտորեալ։ Ազդումն եղեւ հոգւոյս իմոյ։ Ի նմանէ նախ զազդումն ընկալցի։ Խափանումն ազդմանցն (աստեղաց). (Յհ. իմ. ատ.։ Վրք. հց.։ Յճխ.։ Խոր.։ Եղիշ.։ Լմբ.։ Բրս. ծն.։)

Իբր թանձրացեալ, Ազդօղ. ներգործօղ. շարժիչ.

Ի կտակս օրինացն եւ մարգարէիցն՝ ազդումն եւ պատճառ։ Շարժարան շրթանց, ազդումն բանի. (Նար.։)

Կամ սեպհական գործ. արդիւնք.

ἑνέργεια, operatio, actus, instinctus Ազդեցութիւն. ազդեցումն. ներգործութիւն. շարժումն ներքին. շնչումն. թելադրութիւն. դրդում. ամէլ, իլհամ

Ետ նոցա Աստուած հոգի յիմարութեան. զետն աստ մի՛ ինչ ազդումն կարծիցես ի նմանէ, այլ՝ թոյլ տալ. (Մեկն. հռ.։)

Ոմն, եւ ազդմունք իւր. որոտումն, եւ ազդմունք իւր. (Նար.։)

Զգացումն. զգածումն. տպաւորութիւն. զգայութիւն. հասո.

Են եւ ազդմունք ինչ բնականք։ Թափուր յազդմանէ բարեաց իմաստից։ Ի չորից բնութեանց (տարերց), որ անկանին ըստ ազդմամբ։ Ձայնի բնութիւն ի հեռաստանէ տայ զազդումն։ Ի գործելն միայն ունին զազդումնն (հեշտութիւնք). (Եզնիկ.։ Նար.։ Վեցօր. ՟Գ։ Շ. բարձր.։ Սարգ. յուդ. ՟Բ։)

Անդամոյ ցաւ ի գլուխն տայ զազդումն. ի գլխոյն եւ ամենայն զօրութիւնք ազդմանցն յայլս իջանեն. (Սկեւռ. յար.։)

Ազդարարութիւն, ձայնատուութիւն, զեկուցումն. լուր. ձայն. բարբառ. իմաց, ձան, խօսք. խապէր

Ազդմամբ ձայնի. (Յիսուս որդի. եւ Շար.։)

Այս ամենայն ազդումն հասանէր առ զօրավարն պարսից։ Ազդմունք վայելչականք, օրհնեալ, գովեալ։ Ի գոչումն ազդման, ի ձայն ցնծութեան։ Զօրութիւն ազդման ի տուր հագագի։ Վաղազեկոյց ազդմամբ գուշակեցար ի գրոցն. (Եղիշ. ՟Է։ Նար.)

Զքարն բաւես ցուցանել կերպարան ազդման. իմա՛ խօսողական։

Միջնորդ ազդման շրթանց, կամ գործի ազդման լեզուիս շարժութեան է բերանն խօսողի։

ԱԶԴՈՒՄՆ ԱՌՆՈՒԼ է զգալ, զգածիլ. կրել.

Նախ քան զզգալն զվտանգսն՝ յանհոգութեան կայ. եւ արդ յառնլոյ զազդմունս չարեացն՝ ի տագնապի կայ։ Որոց ոչ զկենդանութիւնն զգացեալ եւ ո՛չ զմահու ազդումն առնուն. (Եզնիկ.։)

Ներգործութեամբ. արդեամբք. իրօք եւ յանձին զգալով.

Ասացաք՝ զօրութեամբ բաժանել զշարունակն, եւ ոչ ազդմամբ. զի ազդմամբ բաժանելն՝ տարորոշ առնէ։ Բանական գոլով մարդոյ՝ ոչ երբէք բաժանի, ոչ ազդմամբ եւ ո՛չ մտածութեամբ։ Եկեր (Ադամ), եւ մեռաւ զօրութեամբ, թէպէտ եւ ոչ ազդմամբ. (Սահմ.։ Լծ. պորփ.։ Իգն.։)


Ալեւոյթ, ութի

s.

cf. Ալեւորութիւն.

· Calfa

NBHL (2)

Որ ի ծերութեան զպատշաճն գործիցէ, որ յալեւոյթն դառնայցէ (ի լաւ անդր). (Ոսկ. եբր. ՟Է։)

γήρα senectus Ալեւորութիւն. աւագոյթ ծերութեան. հալւորութիւն. գօճալըգ. փիրլիք. քեմալիյէթ.


Ալիք, ալեաց

s. pl. wave, billow, surge, swell of the sea;
gray hairs, old age;
ծաղկիլ ալեաց, խոնարհիլ յալիս, to grow gray-haired, to get old;
ալիս յարուցանել, to agitate the waves;
հերձանել՝ պատառել գալիս, to cleave the waves.

· Calfa

NBHL (19)

Κύμα, ϰλύδων. Unda, fluctus. Կոհակք. մրրկեալ եւ փրփրեալ ջուր ծովու կամ գետոց. տալղա, գում, թալաս, մէվճ.

Որ խռովեմ զծով, եւ գոչեցուցանեմ զալիս նորա։ Ընդ ամեհի ալի կամիցի ճանապարհորդել։ Անսաստ ալիք ծովու։ Իբրեւ զծով ալեօք կուտակեալ։ Այդրէն ի քեզ խորտակեսցին ալիք քո։ Այն ինչ կամէր ի վերայ ալեաց ծովու սաստել. եւ այլն։

Ցնդմամբ ալեացն՝ ծովն զձուկն արտաքս ընկենլով։ Բարկացայտ ալիքն կուտակին։ Ոչ լուծական ալեօք կոծեցեալ։ Զալեաց ծովու բերէր զնմանութիւն։ (Յհ. կթ։ Ագաթ։ նար մծբ։ Լաստ. Ժ)

Նմանութեամբ՝ Յոյզք կրից. խռովութիւն. հարէքէթ, իզդիրապ.

Զաւելորդ ալիսն ցանկութեան կուտեալ ի բնուիս՝ արգելուլ. (Սրգ. Ա. պ. Է։)

Πολιἁ. Canities. Πολιαί, Cani capilli. Սպիտակացեալ հերք ծնօտի արանց. մօրուք փրփրացեալ իբրեւ զալիս ծովու. ճերմակ կամ ճերմկած մօրուք. աղարմըզ՝ ագ սագալ.

Փառք ծերոց ալիք։ Ալիք՝ իմաստութիւն մարդոյ են. (այս ինքն բուն ալիք մարդոյ՝ իմաստութիւն իւր է)։ Մի՛ խորշեսցուք ի բազմաժամանակեայ ալեաց ծերոյն։ Ծաղկեցին ալիք նորա, եւ նա ոչ զգաց։ Յառաջ քան զժամանակն ածեն ալիս հոգք։ (Առակ։ Իմ։ Ովս։ Սիր. լ. 26։)

Բան իմաստնոյն, որ ալիս զիմաստութիւնն կոչէ. (Յիզատ. ի շմբ։)

Անդէն իսկ ի հացին քարշեն զալիսն արգամայ։ Ծաղկեալ ալեօք մօրուսն։ Խայտայր ալեօքն ծերունին. (Խոր. Բ. 48։ Յհ. կթ։ Շար։)

Ոչ զուր տարապարտուց եկին ալիքս իմ. (Եւս. պ. Բ. 24։)

Եւ Սպիտակ հերք զլխոյ կանանց. ճերմկած մազեր. ազարմըշ սաշ.

Դուսար քաղգէացւոց՝ ընկեա՛ զքօղ քո, քարշեա՛ զալիս քո. (Ես. Խե. 2։)

Զստինսն ցուցանէր, եւ առաջի կարկառէր զալիսն։ Եբաց զգլուխ իւր տեկուսա, եցոյց զալիսն։ Առեալ ի պարկեշտ պառաւուն ալեացն մասն ինչ. (Ածաբ. մակաբ. Հ = Յ։ ՃՃ։)

Նմանութեամբ՝ ծերութիւն. ալեւորութիւն. իխթիյարշըգ. եւ որպէս թանձրացեալ՝ Ծերք. ալեւորք.

Ոչ իջուսցես զալիս նորա խաղաղութեամբ ի դժոխս։ Իբրեւ զի գեղեցիկ է ալեաց՝ առնել դատ. (Գ. թգ. Բ. 6։ Սիր. ԻԵ. 6։)

Այր հասակաւ խոնարհեալ յալիս։ Եթէ իցես ծեր եւ ծոյլ, ալիքն զքեզ ոչ շահեցուցանեն. (Լաստ. ԺԸ։ Սրգ. Բ. պ. Գ։)

Ուսումն՝ ալեաց արժանի. (Փիլ. իմաստն։)

Բարեկեցութիւն... տարաժամ ալիս ածէ. (Ոսկ. Մ. Բ. 19։)

Առաջի ալեաց յարիցես։ Տանէին զբազմութիւն ծերակոյտ ալեացն հնացելոց. (Ղեւտ. ԺԹ. 37. Գ. մկ. Դ. 5։)


Ածեմ, ածի, ա՛ծ

va.

to carry, to fetch, to bring;
to strike;
— ընդ իւր, to conduct;
— ի ներքս, — ի մէջ, to introduce;
— ի վերայ or — թափել, to infer;
— ի or վերածել, to reduce;
— ընդ քարշ, to drag along;
— զբոցով, to pass through flame, to enflame, to burn;
— զմտաւ, to consider, to think, to reflect;
— զբռամբ, to seize, to lay hold of;
— զձու, to lay eggs;
առանց ընդ բանս ինչ ածելոյ, without making any objection, readily;
— զհերս, to raze;
— զիրեւ՝ յինքն, to seduce, to entice.

· Calfa

NBHL (51)

Ի կերպարանս ածել։ Ի հաստումն, կամ ի գոյ ածել. (Եզնիկ.։)

Ի գլուխ, կամ ի կատարումն ածել. (Պիտ.։ Շ.։ Լմբ.։)

Առ ինքն զայրն Աստուծոյ ածել։ Զհիւրկանոս կապեալ ածէին Տիգրանայ։ Զոր ինքնին իսկ էր կալեալ եւ ածեալ ամիրապետին. (Յհ. կթ.։)

Ոչ յանձանց, այլ յԱստուծոյ աստանօր գումարեալ ածայք։ Զօրէն չարագործի բռնաբար ածեալ լինի. (Լմբ. ատ.։ Պիտ.։)

Փոխադրել տեղւոջէ ի տեղի. խաղացուցանել. վարել. առաջնորդել. կէօթիւրմէք, իլէթմէք, հիտայէթ էթմէք.

Յիշեսցես զամենայն ճանապարհն՝ զոր ած զքեզ տէր ընդ անապատն։ Տէր միայն ածէր զնոսա։ Առ եւ ած զնոսա յեմակն։ Ածել արտաքս, կամ ի ներքս. եւ այլն։

Ածել յաւարի կամ ի գերութեան. եւ այլն։

Զօրէն թագաւորի իշխան եւ առաջնորդ լինել, ածել առաւել՝ քան տանել. (Փիլ.։)

Ձգել. շարժել. հասուցանել. վերածել.

Ածել ի բարկութիւն, ի զղջումն։ Ած զնա յայն՝ առնել զոր ոչն կամէր. (Պիտ.։ Յհ. կթ.։ Եզնիկ.։)

Զհնազանդութիւն յանձին բերեալ՝ ածայ յայս. (Յհ. կթ.։)

Ածելի հաւանութիւն, կամ ի հաւան, կամ ի կամս իւր. (Եղիշ.։ Ոսկ. մտթ.։ Յճխ.։)

Ի հաշտութիւն ածել. (Խոր.։ Պիտ.։)

Ածեալ զնմանութիւնն ի գեղեցկութիւն։ Բազում որդիս ի փառս ածել. (Իմ. ՟Ժ՟Դ. 19։ Եբր. ՟Բ. 10։)

Ի ծայրս իմաստից ածել. կամ ի վերջին թշուառութիւն, կամ յանառակ ցանկութիւնս. (Պիտ.։)

ἅγω, ἁνάγω, ἑπάγω, προάγω duco, adduco Բերել. մերձ կամ առաջի դնել, կացուցանել. կեթիրմէք.

Ասաց՝ թէ արասցուք, ցայն՝ որ զամենայն ինչ ածէր զօրութեամբ բանի իւրոյ. (Վեցօր. ՟Թ։)

Էած զապալերն եւ զամայի վայրս ի քաջաշինութիւն. (Պիտ.։)

Զամենայն պղծութիւնս ընդ բերան ածեն։ Է ինչ՝ զոր ցերեկ ընդ բերան ածիցէ մարդն։ Ի գիշեր եւ ի տիւ զայն ընդ լեզու ածեմք. (Ոսկ.։ Եզնիկ.։ Լմբ.։)

Ի բանս ածեալ խօսիք եւ սիրէք զայնս՝ որք պղծեն զլսելիս. (Ոսկ. յհ.։)

Աչս ածէին փախչելոյ. (Փարպ.։)

Մինչդեռ զաչս իւր այսր եւ անդր ածէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Պատել. բոլորել. կապել. գուշաթմագ, գուշանմագ.

Ած զգօտի քո։ Գօտի ածեալ պաշտեա՛ զիս։ Սուսեր ածել ընդ մէջ։ Ածի ընդ մէջ քո զբեհեզ։ Ածցես նոցա կամարս։ Ածցես նոցա ապարօշս։ Ած զորմովք տանն պատուարս։ Ածից զքեւ պատնէշ։ Ած շուրջ զնովաւ ցանգ եւ այլն։

Համարձակութիւն տայ նմա վարսակալ ածել։ Թաշկինակաւն՝ զոր ընդ գլուխն էր ածեալ, հանեալ պատէր. (Խոր. ՟Ա. 12։ Բուզ. ՟Ե. 2։)

Զուրարն սոքա զահեակ բազկաւն ածեալ. (Լմբ. պտրգ.։)

Արկանել. հեղուլ. լնուլ. կաթեցուցանել. տամլաթմագ.

Ածցէ ի սուրբ իւղոյն յաւազանն։ Թացցէ զմատն իւր ի ջուր, եւ ածցէ զշրթամբք իմովք. (Մաշտ.։ Ոսկ. ղկ.։)

Հարկանել. ուրմագ, զարպ էթմէք.

Ած սուսերաւ։ Ածել ումեք սուսերաւ։ Ածեալ նմա մականաւն՝ ասէ, ծանի՛ր զքեզ. (Խոր. ՟Բ. 31. 82։ ՟Գ. 55։)

Ի վերայ բերել. կատարել. ի գործ, կամ ի կիր արկանել. վարել.

Ած կատարեաց տէր զսրտմտութիւն բարկութեան իւրոյ։ Ածել զբարկութիւնն։ Որ ածէ ի վերայ զպատճառս տանջանացն։ Ածցէ տէր ի վերայ Աբրահամու զամենայն զոր խօսեցաւ. եւ այլն։

Զպատուհասն ի վերայ ածելով. (Եզնիկ.։)

Ածեր պատիժ ի ծոց նոցին. (Յիսուս որդի.։)

Յաւելուլ. յարել. դնել ի վերայ.

Որպէս եւ ածէ իսկ զնովիմբ թէ փող հարկանի։ Եւ զնովիմբ ածէ։ Ածէ զնովիմբ, եթէ հայեցարուք յԱբրահամ. (Եզնիկ.։ Սեբեր.։)

Ապա ածէ ի վերայ։ Ի վերայ ած։ Ած թափեաց վաղվաղակի, եւ ասէ։ Ած թափեաց մխիթարեաց. (Ոսկ. յհ.։)

Ած զձեռն իւր զակամբ իմով. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)

Ըմբռնել. ունել. ելե կեթիրմէք.

Ձձեռօք ոչ կարաց ածել զայրն. (Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 31։)

Որ զբռամբ ածելոցն իսկ է զմեծ վիշապն. (Յոբ. ՟Գ. 8։)

Զվիշապն մեծ՝ կարթիւ ածեալ որսացար։ Կարթիւ պատրանաց ածար. (Նար. ղ. եւ Նար. ՟Խ՟Զ։)

Յանկուցանել. շահել զսիրտ.

Յինքն ածեր յանձանձէր։ Պատուասիրաբար յինքն ածէր. (Յհ. կթ.։)

Եթէ կամիցիմք, դիւրաւ ածեմք զնա զմեօք։ Կարիցես ածել զնա զքեւ։ Զհրէայսն զիւրեւ ածիցէ։ Ածել զնա զիւրեւ կամ զիւրեաւ. (Ոսկ.։)

Ածին զհերս եւ զմորուս ծառայից նորա։ Զհեր գլխոյն ածելեաւ ածին։ Զհերս գլխոյն ածելով (այս ինքն ածելւով) ածին. (Վրդն. սղ.։ Տէր Իսրայէլ.։ Կիր. երզն.։)

ԱԾԵԼ ԶԲՈՑՈՎ. Անցուցանել ընդ բոց. որպէս դնի ի յն. եւ յեբր. (Օրին. ՟Ժ՟Ը. 10։ ՟Դ. Թագ. ՟Ի՟Գ. 10։ Եզեկ. ՟Ի՟Գ. 38։)

ԸՆԴ ԲԱՆՍ ԱԾԻՄ. Տատանիլ յայլ եւ յայլ բանս եւ ի խորհուրդս.

Առանց ընդ բանս ինչ ածելոյ. (Գծ. ՟Ժ. 29.) յն. անընդդիմաբանաբար։

Միահաղոյն ածեալ լինէր քո (այս ինքն ածէիր) զարքայութիւն քո։ Ի զարմացումն զբոլոր գղերիկոսս եկեղեցւոյն ածեալ լինէր (այս ինքն ածէր). (Յհ. կթ.։)

Իսկ ԱԾԱՒ, իբր Էած. cf. ԱԾԱՆԻՄ, ածայ։


Ականատես, ի, աց, ից

adj. adv.

ocular, witnessed by the eye;
visible, apparent;
— վկայ, eye-witness;
— ճշմարտութիւն, an evident truth;
visibly, seeing with one's own eyes.

· Calfa

NBHL (14)

Որք ականատեսք եւ սպասաւորք եղեն բանին։ Մեզէն եղեալ ականատեսք նորա մեծութեանն։ Ականատես եւ ականջալուր արդարն բնակեալ ի մէջ նոցա. (Ղկ. ՟Ա. 2։ ՟Բ. Պետ. ՟Ա. 16։ ՟Բ. 8։)

Վէմն անուանեալ հաւատոյ եւ զորդիսն որոտման ի մերձաւոր ականատեսացն իւրոց. (Յհ. իմ. եկեղ.։)

Զուարճացեալ լինէի յականատեսն գոլ հաւաստութենէ. (Պիտ.։)

Քահանայք անմտանան, եւ կանայք ականատես լինին (յարուցելոյն). (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Ինքնին թագաւորն ականատես լինէր իրացն յանդիմանութեան. (Եղիշ. ՟Բ։)

Որ ի բերանոյն լսէր, եւ կերպարանացն ականատես լինէր. (Ագաթ.։)

Իսկ ՟Ա. Յհ. ՟Ա. 1. Զորմէ լուաքն, որում ականատեսն իսկ եղեաք. յն. զոր տեսաք աչօք մերովք։

Իբր՝ ականատես գոլով. աչօք տեսանելով. կամ առ ի տեսանել աչօք. կեօզ կէօրէ.

Ականատես իսկ փայլեցուցանէ զշնորհացն բարձրութիւն։ ԶԱստուածն ետես բան, եւ առընթեր բոլորեցունց ականատես եցոյց մատամբ. (Ագաթ.։ Պիտ.։)

Անտեսանելին՝ եղեւ ի միաւորութենէ անտի ականատես մարդկան. (Խոսրովիկ.։)

Չէ՛ ականջալուր եւ ականատես՝ սիրողացն զԱստուած պատրաստեալ փառքն։ Բանիւ լսեցեալն ականատես ասի։ Ականատես մեր ունելով զաստուածայնութիւն իւրեանց. (Երզն. քեր.։ Անյաղթ բարձր.։ Լմբ. պտրգ.։)

Ականատես ինչ ճշմարտութիւն։ Մօտ առ մեզ տո՛ւր, ականատեսի (յն. ակներեւ) տուր զնշանն. (Եւս. քր. ՟Ա։ Կոչ. ՟Ժ՟Բ։)

ὁφθαλμοφανής oculis conspicuus Երեւելի ինչ՝ տեսանելի աչօք. ընդ տեսութեամբ ական անկեալ. ակներեւ. աչօք տեսնըւելու. կէօզէ կեօրիւնիւր.

αὑτόπτης, ἑπόπτης suis oculis videns, inspector, testis oculatus Ինքնին աչօք իւրովք տեսօղ. ինքնատես. իր աչքովը տեսնօղ. քենտի կէօզիւ իլէ կէօրէն.


Ականջ, ի, աց

s.

ear;
— ծովու, cove, creek;
— ձկան, mussel;
ձգել զականջ ուրուք, to pinch the ear of some one;
to rub his ears;
խնուլ զականջս, to stop one's ears;
ասել՝ խօսել յականջս, to speak in one's ear;
ցաւ ականջաց, ear-ache;
գէջ ականջաց, ear-wax.

· Calfa

NBHL (15)

Եթէ գոյր արեգականն ականջ։ Զականջն ատամամբքն ի բաց կարէ։ Եհատ սուսերբ զականջն աջոյ. (Եղիշ. ՟Ը։ Խոր. ՟Բ. 18։ Շար.։)

Որ ոչ իցէ հատեալ ականջիւ։ Ընդունի եւ դրոշմ յականջի իւրում։ Քերթեցին զճակատն յականջէ յականջ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։ Եփր. ել.։ Հ=Յ. մայ. ՟Ժ՟Գ.։)

Զգալի ականջ։ Զականջ մարմնոյն։ Զոր ականջովն լուաւ. (Լմբ. էր ընդ.։ եւ առկ։)

Է՛ երբէք եւ զականջ մանկանն ձգելով, եւ է զի տանջելով. (Փիլ. նխ. ՟ա.։)

Ամենայնի որ լսիցէ զնոսա՝ հնչեսցեն երկոքեան ականջք իւր։ Ականջօք մերովք լուաք։ Ի լուր ականջաց լսէի զքէն։ Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ. եւ այլն։

Արեգակն եւ լուսինն առանց ականջաց լուան։ Հրամայեաց զերկոցունց ականջսն մօտ կտրել։ Անպիտանս առնէր յաչաց եւ յընչաց եւ յականջաց։ Խլացեալ ականջօք։ Թէ զականջացս դրունս խցցես. (Եղիշ. ՟Ե. ՟Ը։ Յհ. կթ.։ Պիտ.։ Նար. ՟Ժ՟Թ։)

Ոճով՝ պէսպէս ներգործութիւն լսելեաց մարմնոյ կամ հոգւոյ. լսողութիւն կամ անլսողութիւն.

Քսութիւն յականջս արջամայ հասուցանէր։ Սաստելով յականջս խորհրդոց իմոց. (Յհ. կթ.։ Յհ. իմ. ատ.։)

Ծանրացուցանէ զականջս առ ի չլսելոյ զդատաստան։ Ծանրացուցին զականջս իւրեանց առ ի չլսել. (Ես. ՟Լ՟Գ. 15։ Զքր. ՟Է. 11։)

Որպէս աշխատութիւն կրեալ՝ յականջս լինել խօսեցեալ մեռելոց. (Խոր. ՟Բ. 89։)

Լսել իւրով ականջօք, կամ այլոց ականջօք. (Փարպ.։)

Ընթեռնուլ յականջս ուրուք. (Երզն. մտթ.։)

ԱԿԱՆՋ կամ ՈՒՆՋՔ ԾՈՎՈՒ. Իբր երկայնեալ եւ ոլորեալ մասն կամ խորշ ծովու.

Ի հարաւոյ ականջն (ովկիանոսի) գնացք մարդկան. (Շիր.։ եւ Վրդն. ծն.։)

ԱԿԱՆՋ այլ առաւել յոքն. ԱԿԱՆՋՔ. οὗς aures Ունկն. որ եւ ὡτίον auricula Լսելիք. գործարան լսելոյ. անկաճ. գուլագ, իւզն, քիւշ.


Ակն, կան, կամբ

s.

eye;
sight, look;
bud, germ;
hope, expectation;
opinion, suspicion;
յականէ անուանէ, by name, specially, expressly;
յական թոթափել, in the twinkling of an eye, instantaneously;
— առնուլ, to show a respect of persons, to be partial, cf. Աչառեմ;
զակն արկանել, to cast eyes upon, cf. Անտեսեմ;
յակն արկանել, to show;
to review, to read;
ընդ ակամբ ակնարկել, to scowl;
— ունել, to hope, to expect, cf. Ակնկալեմ, cf. Յուսամ;
— յայտնի, — յանդիման, in presence of, visibly, openly;
— յանդիման առնել, to represent, to lay before;
առ ական դիպել to see by accident;
առ ականէ, ostentatiously;
յ— առնուլ, to have an eye to, to watch, to take care of;
—ի խոնարհ, quite confused, cf. Ակնկոր;
կորովաբիբ —, Argus-eyed, piercing eye;
— կառուցեալ հայել, to look fixedly;
տալ ակն, cf. Նայիմ, cf. Նկատեմ;
ակն դնել, cf. Ցանկամ;
ակն ածել, cf. Պատկառեմ, cf. Ակնառեմ, cf. Ամաչեմ, cf. Խնամեմ;

· Calfa

NBHL (121)

Կամ ակն ածելով՝ ցորչափ լինի երեւել յաչս այլոց.

ՅԱԿԱՆ ՏԵՍԱՆԵԼ. Հայել յերեսս. աչօք տեսանել.

եզականն բառիս ԱՉՔ. Գործարան տեսութեան. տեսանելիք. աչք. կէօզ. չէմշ. այն. ὁφθαλμός oculus

Ակն ընդ ական։ Ոչ դարձցի ակն իմ ի տեսանել զբարին։ Եւ ական չէր տեսեալ զիս։ Խռովեցաւ ի սրտմտութենէ ակն իմ։ Պահեա՛ զիս որպէս բիբ ական։ Ակն իմ իջոյց արտասուս, կամ արտօսր։ Միով ակամբ քով։ Ճրագ մարմնոյ ակն է։ Զի՞ տեսանես զշիւղ յական եղբօր քոյ։ Զոր ակն ոչ ետես եւ այլն։

Անհնար է քեզ միով ակամբ յերկինս հայել, եւ միով ակամբ յերկիր. (Մանդ.։)

Ակն երագ է քան զունկն. (Շիր.։)

Իբր անքթիթ իմն ակամբ եւ մեծաւ զգուշութեամբ. (Յհ. կթ.։)

Ակն զծագումն լուսոյ ընդունելով զգայ եւ ճանաչէ. (Գր. հրահ.։)

Կաւ՝ ակն եղեալ տեսանէր։ Յորժամ ակն խաղայցէ, բնական ազդեցութեամբ վասն զնորոգ ոք տեսանելոյ լինի ասեն նշանակ. (Եզնիկ.։)

Դուն ուրեք լինի ասել.

Քթթումն ակին։ Ցանկան եւ զաջ ակին խլիլ. (Երզն. քեր.։ Լմբ. թղթ.։)

Փոխանակ ակին գայլոյ՝ ակն արջոյ տացի նմա։ Երկու ակունքն. (Մագ. ԼԶ։ Սիւն. ժմ.։ Իսկ Վրք. հց. ԻԴ.)

Հաւասար են լոյս երկուց ականց աչից ի տեսանել. իմա՛ իբր աղբերականց աչաց։

ԱԿՆ ներքին. որպէս տեսութիւն իմանալի.

Իբր մարգարէական ակամբ հայեցեալ։ Հոգւոյ ակամբն նայի ... Ոչ յառեցի զակն ոգւոյս ի գլուխն իմ կենաց Քրիստոս։ Սուղ ինչ զմտաց ակն ի ներքս հայեցուցանելով. (Խոր.։ Նար.։ Պիտ.։)

Միտք ակն է հոգւոյ. (Երզն. մտթ.։)

որպէս ակնկալութիւն. յոյս. կարծիք. կասկած. իւմիտ.

ԱԿՆ ԱՐԵՒՈՒ. Արեգակն. արեւակն. չէշմէի աֆիթապ. որպէս եւ արաբ. ա՛յն, է ակն եւ արեգակն.

Ուստի ակն չկայ՝ գող բազում անդամ ական հատանէ. նոյնպէս եւ ի չարիսն՝ որում ակն չկայցէ՝ այնու կորնչիմք։ Զի՞նչ ինչ այնուհետեւ կայր ակն յուսոյ փրկութեան ... Որում ոչն կայր ակն՝ զգեցաւ պսակ ... Զանյոյսս՝ որոց ոչ ակն ինչ կայր, արար վարդապետս, որպէս զՊօղոսն. (Ոսկ. ա. թես. եւ Ոսկ. ես.։) cf. ԱԿՆՈՒՆԻՄ.

ԱԿՆ իրաց, որպէս ծակ՝ խոռոչ՝ խորշ նման աչաց. գօվուգ, տէլիք, եուրտ.

Ակն ուռկանի զջուր ոչ արգելու. (Ոսկ. ես. ԺԱ։)

Զփայտն արկեալ ի ջուրսն՝ մտեալ յակն տապարին՝ հանէր զերկաթն. (Եպիփ. խչ.։)

Մինչեւ ի գերեզմանին յուղարկեմք ակն. (Պիտ.։)

ԱԿՆ խաչի. Միջին վայր թեւոցն.

Տեառնագրէ սուրբ իւղովն նախ զակն խաչին. (Մաշտ.։)

Ակնապարար ականն արեւու։ Ի մտից լուսոյ ականն արեւու։ Ակն արեւու ի մէջ աշխարհի. (Նար. յիշ. եւ Նար. մծբ. եւ Նար. խչ.։)

ԱԿՆ, ակներ. cf. ԱԿՆՈՒՌ. որպէս ակն ուռոց որթոյ։ (Վստկ. ստէպ։)

Մինչեւ կոչէին զնա յականէ ի սենեակ թագաւորին. (Եսթ. Բ. 14։)

Զամենեսեան ի յականէ ճանաչէ. (Փարպ.։)

ԱՌ ԱԿԱՆԷ. Հաճելով զաչս այլոց. առ աչս. առ երեսս. ակնառութեամբ. երեսպաշտութեամբ, երեսանց, դրսըւանց. խադր իչիւն.

Մի՛ առ ականէ ծառայել իբրեւ մարդահաճոյք։ Մի՛ առ ականէ ծառայութեամբ իբրեւ մարդահաճոյք. (Եփես. Զ. 6։ Կող. Գ. 22.) յն. ակնածառայութիւն. ὀφναλμοδονλεία. ad oculos servire.

Իսկ նա առ նորա ականէ գնայ ընդ նոսա. բայց ապա յետոյ վառեալ եւ այլն. (Բուզ. Ե. 43։)

Առ յականէ տեսողացն զտեսիլ իւր եւ այլն. (Եփր. համաբ.։)

ԱԿՆ Ի ԽՈՆԱՐՀ. Ակնկորեալ. աչքը վար. եէրէ պագարագ.

Գլխակորեալք եւ ակն ի խոնարհ՝ լեզուակապք կան առաջի. (Մանդ. Դ։)

Զսպասաւորն յուղի առաքելով՝ նեղիմ յոյժ՝ ակն ի ճանապարհ. (Վրք. հց. ձ։)

ՅԱԿՆ ԱՆԿԱՆԻԼ. Երեւիլ աչաց այլոց. աչքի երեւնալ. կէօզի իլիշմիք, կէօրիւնմէք.

Եւ ոչ պահապանացն յակն անկեալ (յարուցեալն)։ Ի մտանել թագաւորի՝ պատժապարտն չիշխէ յակն անկանիլ։ Կերպարանք գազանաց յակն անկանելով։ Բոզից են պաճուճանք, որք յակն եւեթ կամին անկանել. անդր յերկինս զարդարեա՛ց, ա՛նդր անկի՛ր յակն. (Եղիշ. թղմ.։ Սեբեր. Զ։ Նիւս.։ Ոսկ. մտթ.։)

Մի՛ եւս յաւելցես դու անկանել յակն իմ. (Եփր. ել.։)

ՅԱԿՆ ԱՐԿԱՆԵԼ. Բերել յանդիման աչաց այլոց. երեւցնել. կէօզիւնէ կէօսթերմէք.

Զերեսս նոցա ինձ յակն մի՛ արկանէք. (Ա. Մակ. Է. 3։)

Կամ յաչս իւր մերձեցուցանել. տեսանել. աչքէ անցնել. նազար ուրմագ.

Աղաչեմ զամենեսեան՝ որ զգիրսդ յակն արկանիցէք. (Բ. Մակ. Զ. 12։)

ԶԱԿՆ ԱՐԿԱՆԵԼ. ὐπερόπτομαι despicio Զաչս ի բաց դարձուցանել. անտես առնել. աչքէ՝ երեսէ ձգել, անհոգ ըլլալ. էիւզ չէվիրմէք.

Յընտանեաց զաւակի քո զակն մի՛ արկանիցես. (Ես. ԾԸ. 7։)

Կորացեալ արկանէր զակն իւր (առիւծն) յալեւորէ անտի, զի մի՛ երկեցուսցէ. (Եփր. թագ.։)

ՅԱԿՆ ԱՌՆՈՒԼ. Լաւ աչօք նայել. հաճիլ. սիրել. սիրով ընդունել. խնամ տանել. աչքը վրան ըլլալ. նազարը իւստիւնտէ օլմագ.

Մեծապէս արքայ շապուհ յակն առեալ սիրէր զնա. (Բուզ. Դ. 16։)

Տանջէ զամենայն որդի, զոր յակն առնու։ Գանալից առնէ զորդի՝ զոր յակն առնու. (Վրք. հց. ձ։ Ագաթ.։ եւ Սեբեր.։ եւ Իսիւք.։)

Յակն առեալքդ եւ սիրեցեալքդ տեառն. (Ագաթ.) որ է կր. որպէս ռմկ. աչքը մտած։

ԱԿՆ ԱԾԵՄ, ածի. ԱԿՆԱԾԵՄ, եցի. εὑλαβέομαι revereor, vereor Պատկառիլ. զգուշանալ. խորշիլ. խիթալ. զանգիտել. ակն առնուլ. խպնիլ, քաշուիլ, վախնալ. հիճապ էթմէք, չէքինմէք. սագընմագ. խադըր սայմագ.

Սաւուղ ակն ածէր յերեսաց նորա։ Եւ յաւել եւս ակն ածել ի Դաւթէ. (Ա. Թագ. ԺԸ. 15. 29։)

Որք ոչ ակն ածէին ի ծերոյն. (Բար. Դ. 16։)

Ապա թէ ակնածելով ակնածեսցեն բնակիչք երկրին աչօք իւրեանց յառնէն յայնմանէ. իմա՛, խնայեսցեն չսպանանել զնա, կամ անտես արասցեն զնովաւ։ (Ղեւտ. Ի. 4.)

Միայն ակն ածէին ի մուրացանէն Արգամայ, զի այր քաջ էր։ Ակն ածէր որպէս արդարեւ ի թշնամւոյ։ Ի ծերութենէ հօրն ակն ածելով. (Խոր.։)

Եւ ոչ ի վրէժխնդիրս վայրէ պատկառեալ ակնածեաց. (Պիտ.։)

Մի՛ ի թշնամեացն ակնածեսցուք։ Զարհուրեսցո՛ւք ի դատաստանէն, ակնածեսցուք ի պատասխանւոյն. (Սարգ.։)

Ոչ ողոքանացն ակն ածէր։ Առ այն ակն ածել։ Ակն ածել եւս՝ թէ գուցէ ոչ լնուցու զսակ հարկացն. (Ճ. Բ.։ Ոսկ. մտթ.։ Յհ. կթ.։)

Եւ խնամածել. հոգ տանել. յակն առնուլ. նազար էթմէք, կէօզէթմէք.

Ա՛ռ զդա, եւ ա՛կն ած ի վերայ դորա ... Ե՛կ, եւ ածից ի վերայ քո ակն. (Երեմ. ԼԹ. 12։ Խ. 4։)

Զիա՛րդ ի վերայ չգոյացելոյն Աստուած ակն ածիցէ. (Իսիւք.։)

Տեսից զնա, եւ ակնածեցից ի վերայ նորա. (Կիւրղ. ծն.։)

ԱԿՆ ԱԾԵԼ. Յածել զաչս. ակնարկել. չորս դին նայիլ. պագըշմագ, կէօզիւնիւ տօչաշթըրմագ.

Գառն անմեղ ի մէջ գայլոց տարակուսեալ՝ ակն ածէ յայսկոյս եւ յայնկոյս, եւ ոչ գտանէ հովիւ։ Պաշարեալ կայ ի մէջ սպանողացն, ակն ածէ արտասուալից առ նոսա. (Մեսր. եր.։)

ԱԿՆ ԱՌՆԵԼ. իբր ակն առնուլ.

Ոչ ակն առնես թագաւորական յօնիցն. (Երզն. մտթ.։)

Ակն առեր երեսաց ոմանց։ Կամ թէ առնուցու քեզ ակն։ Ակն առնուք մեղաւորաց։ Մի՛ առնուցու ակն ի դատաստանի։ Ոչ առնու ակն ամենեցունց տէրն։ Ակն աղքատի մի՛ առնուցուս։ Ակն առնուլ ամպարշտի՝ չէ՛ բարւոք։ Տե՛ս զի ակն առի երեսաց քոց։ Եթէ չէր առեալ ակն Յովսափատայ արքայի. եւ այլն։

Մի՛ ակն առնուցու որդի՝ հօր պատուոյ. (Եղիշ. Գ։)

Ոչ առնու Աստուած ակն բազմութեան։ Ոչ ի բազմութենէ, այլ յապաշխարութենէ ակն առնու։ (Գէ. ես.։)

Ակն առեալ ի նմանէ իբրեւ ի պատուականէ ումեքէ։ Ո՛չ ի թագաւորէ ակն առնու, եւ ոչ ի բռնաւորէ. (Սարգ. յկ. Զ. Ժ։)

Ի ծնէ կուրին ակն կառուցանել. (Զքր. կթ.։) cf. ԱԿՆԱԿԱՌՈՅՑ ԼԻՆԵԼ.

ԱԿՆ ԱՌՆՈՒԼ. προσώπον λαμβάνω, ἑπιγινώσκω, θαυμάζω, ἁρετίζω, ὐποστέλλω personam accipio, submitto, miror, in gratiam suscipio Աչառել. հաճել. որ եւ ասի խորշիլ յերեսաց, եւ ակնածել. երեսպաշտութիւն ընել, նկատել. խադըր կէօնիւլ պագմագ՝ սայմագ.

Ակն առնուլ աղօթից, կամ յանցանաց. (Եփր. ել. եւ Եփր. ղեւտ.։)

Վասն թագաւորական պերճութեանդ ձեր ակն ոչ առնում, զի գոյին ինձ այդոքիկ. (Վանակ. Յոբ.։)

ԱԿՆ ԴՆԵԼ. Աչս արձակել եւ հաստատել ի վերայ իրիք՝ ագահութեամբ, ցանկութեամբ. աչք տնկել. կէօզ տիքմեք.

Ոչ ոք իցէ՝ որ ակն դնիցէ երկրին քում։ Զի իւր ակն եդեալ էր տէրութեան նորա։ Ակն եդ նոցա հայեցուածովք աչաց. (Ել. ԼԴ. 24։ Ա. Մակ. ԺԱ. 11։ Եզեկ. ԻԳ. 16։)

Այլում ումեք ակն դնելով կենցաղական տարփանաց։ Որում ակն եդեալ կորզէին զժառանգութիւնն։ Մի՛ ամենեւին յայլոց ինչ (իրս) ակն դնել. (Յհ. իմ. ատ.։ Մեկն. թագ.։ Բուզ. Դ. 14։)

ԱԿՆ ԿԱՌՈՒՑԱՆԵԼ. իբր աչս ստեղծուլ. տալ զտեսութիւն.

ԶԱԿՆ ՊԱՀԵԼ ՅԻՄԻՔ. Ակնարկել յիրս. հայել ուշով.

Զի ի նմա պահելով զակն՝ անմոռաց ընդ բնաւն անցանէաք. (Խոր. Գ. 1։)

ԶԱԿՆ ՏԱԼ. կամ ՏԱԼ ԱԿՆ. Նայել. նկատել. դիտել տիրապէս. ակնկառոյց լինել. այց առնել. նազար էթմէք, նազար սալմագ.

Յորժամ զակն ոգւոց ի Քրիստոսի մարմինն տան։ Որով ապա ակն տուեալ ի խաչն՝ խոցոտէր զսիրտն. (Լմբ. սղ.։ Բրսղ. մրկ.։)

Տալ ակն ի սիրելիս. (Տաղ.։)

Սուրբն Ներսէս շրջէր եւ ակն տայր ամենայն եկեղեցեաց. (Ոսկիփոր.։)

Տո՛ւք ակն բանդարգելոց, եւ գնացէ՛ք ի տես հիւանդաց. (Եղիշ. յես.։)

ՅԱԿՆ ԳԱԼ. Անկանիլ ընդ ակամբ. երեւել աչաց. աչքի տակ ինկնալ, աչիցը երեւնալ.

Որ յակն գային, տանէր առ ինքն. (Բուզ. Դ. 58։)

ԸՆԴ ԱԿՆ ԽՈՑԵԼ. Վիրաւորել զսիրտ, որպէս զաչս հանելով.

Զագահս չկամիմ ասել, գուցէ ընդ ոմանց՝ որ աստ իսկ կայցեն՝ ընդ ակն խոցիցեմք. (Ոսկ. եփես.։)

ԸՍՏ ԱԿՆ ԱՆԿԱՆԻԼ. Հազիւ երեւիլ. ծածկիլ յաչաց. աչքի երեւնալ չերեւնալ.

Նայէր թագաւորն եւ տեսանէր, զի ըստ ակն անկանէին, մինչ զի ոչ երեւէին նշանքն Մուշեղի. (Բուզ. Ե. 4։)

ԶԱԿԱՄԲ ԳԱԼ. Գալ իջանել ի վերայ աչաց. պատել զբիբն. մթագնել զտեսութիւն. աչքին իջնալ.

Որպէս բիժ զակամբ եկեալ՝ ոչ թողացուցանէ տեսանել զպատշաճն։ Ճարպոյ եկեալ զակամբ՝ յայլայլութիւն մտաբերէին։ Յորժամ արբեցաւ, եւ գինին եկն զակամբ նորա. (Յճխ.։ Ագաթ. եւ Արծր. Դ. 12։ Բուզ. Է. 7։)

Տարադիր առնէ, չտեսանէ յական. (Սարգ. բ. յհ. Բ։) ռմկ. երեսը չո՛ւզէր տեսնել.

ԱՌ ԱԿԱՆ ԴԻՊԻԼ. Պատահել աչաց. տեսանել ըստ դիպաց. աչքին զարնել՝ հանդիպիլ. կեօզիւնէ տօգանմագ՝ իլիշմէք.

Յամենայն ինչ տարրեղէն՝ որ առ ական դիպեցան. (Ագաթ.։)

Ընդ ակամբ հայէր Սաւուղ (ի Դաւիթ) յօրէ յայնմանէ եւ առ յապա։ Եւ որ շուրջ զմեօք՝ ընդ ակամբ հայէին ի մեզ։ Ընդ այնոսիկ մի՛ խորհիր դու, որ ընդ ակամբ նայիցին ի քեզ. (Ա. Թագ. ԺԸ. 9։ Բ. Մակ. Թ. 25։ Սիր. ԼԵ. 8։)

Ընդ ակամբ հայէր ի նա՝ խորհելով չարիս. (Խոր. Գ. 38. եւ Յհ. կթ.։ որպէս եւ Զենոբ.)

ԸՆԴ ԱԿԱՄԲ ՀԱՅԵԼ. Խեթիւ կամ խոժոռ աչօք հայել. ծուռ աչքով՝ խոլոր մոլոր նայիլ. խօր՝ էյրի պագմագ, քէմ նազար իլէ պագմագ. ὐποβλέπομαι torve aspicio, subddole observo

Ձեզ ընդ ակամբ էաք. (իբր խիթալի կամ ատելի։)

ԱԿՆ, ական, յականէ, ակունք, զակունս, յակունս կամ յականս. Ὁπἡ, ἒξοδος, διέξοδος. Foramen, exitus, origo, scaturigo. եւ այլն. Սկիզբն եւ ելք ծագման եւ բղխման աղբեր. աղբերակն, եւ որ ինչ նման է նմա. ակ, բուն բերանը. կէօզ, այն, գայնագ, չէշմէսար.

Միթէ աղբիւր անդստին ի միոյ ականէն բղխիցէ՞ քաղցր եւ դառն։ Եւ էին յեղիմ երկոտասան ակն ջրոց։ Եւ ել Եղիսէէ յականս ջրոցն։ Հասեա՞լ իցես յակն ծովու. եւ այլն։

Ծով է ակն գլխաւոր՝ ջուրցն օդոց։ Ակն ջուրց։ Ելանելն Եղիսէի յականս ջուրցն. (Վեցօր. Դ։)

Անսահման ծովուն ակունքն՝ ծաւալք ծարաւեաց, եւ ոռոգմունք տիեզերաց. (Տօնակ.։)

Յականէ աղբերն պղտորեալ է ջուր նորա. (Եզնիկ.։)

Յակունս Եփրատական գետոյն։ Ի յակունս Եփրատայ. (Ագաթ.։ Շար.։)

Յակունս աղբերացն։ Զակամբ Գինայ. (Խոր.։)

Ջուր հոսեալ յականէ։ Ի քաղցր ականէս յայսմանէ բղխեցոյց աղբիւր յորդախաղաց. (Սարգ.։ Լաստ.։)

ԱԿՆ ԼՈՒՍՈՅ, կամ ՏՈՒԸՆՋԵԱՆ. Արեգակն, որպէս աղբիւր լուսոյ՝ եւ աչք տուընջեան. չէշմէթ աֆիթապ.

Աղբիւրքն իմաստութեան ի նոյն լուսոյ ականէն առ նոսին բղխեալ։ ԶՔրիստոս զգեցան, եւ զհոգին նորին լուսոյ ականն. (Ագաթ.։) cf. ԱՂԲԻՒՐ ԼՈՒՍՈՅ.

Զակն տուընջեանն գործելով՝ զայս արեգակն։ Դարձաւ ակն տուընջեան։ Տեսանե՞ս զակն տուընջեան՝ ունել նմա ջերմութիւն, ճառագայթ, եւ լոյս. (Ածաբ. նոր կիր.։ Մագ. մանուչ. եւ Մագ. թղթ. Ե։)

Զնոյն լոյսն վառեաց ակն յարեգակն. (Վեցօր. Զ։)

Ի վերայ առասականացն միանունութիւն. ակն աչից, եւ աղբեր, եւ ակն քարի պատուականի. (որք առ հասարակ ի դէպ գան եւ ականն արեւու.) (Երզն. քեր.։)

Ակն գահանակ։ ականս սարդիոնս, եւ ականս գրոյ։ ականց պատուականաց։ սարդիոն ակամբք։ իբրեւ զվէմ շափիղայ ական։ յականց շափիղայ։ իբրեւ զտեսիլ ական կարկեհանի։ զամենայն ականս պատուականս. եւ այլն։

Քար՝ մարգարիտն, քար՝ ականքն իւրաքանչիւր ոք. (բրս. առ ընչեղս։)

Ակնս պատուական սուզեալ։ ի ծովէ մեծէ ակն մարգարտոյ. (նար. կէ. եւ մծբ։)

Ականքն պատուականք։ քան զականս պատուականս. (մծբ. ա։ շար։)

Ակն, ական, ականք, ականց. գտանի եւ ակունք.) λίθος. lapis pretiosus, gemma քար պատուական՝ ազգի ազգի. գոհար. ճէվհէր, գիւհէր, ճէվահիր.

Պատուական ակունքն։ ակունս մեծագնիս. (շ. ընդհանր.։ յճխ. ժ։ վրք. հց. բ։) (տօնակ.։)

Բացեալ պատուհանօք լուսաբերօք ի տապանի, ասեն եւ ակունս լուսարձակս դնել ընդ պատուհանօքն. (վրդն. պտմ.։)

Եւ ի ծովէ ասր (յն. ծաղկունք), կամ խղընջոյնք, կամ ակունք՝ առաւել քան թէ զոչխարաց ասր. (Բրս. ընչեղ.։)


Ակն, ական, կունք

s.

source, origin;
water-spout, spring;
hole, stitch;
ring, link;
— արեւու՝ լուսոյ՝ տունջեան, day-star, the sun, cf. Արեգակն;
— գերեզմանի, grave, tomb;
— տապարի, the orifice of the hatchet, axe;
ակունք լուսարձակք, glass.

· Calfa

NBHL (121)

Կամ ակն ածելով՝ ցորչափ լինի երեւել յաչս այլոց.

ՅԱԿԱՆ ՏԵՍԱՆԵԼ. Հայել յերեսս. աչօք տեսանել.

Յընտանեաց զաւակի քո զակն մի՛ արկանիցես. (Ես. ԾԸ. 7։)

եզականն բառիս ԱՉՔ. Գործարան տեսութեան. տեսանելիք. աչք. կէօզ. չէմշ. այն. ὁφθαλμός oculus

Ակն ընդ ական։ Ոչ դարձցի ակն իմ ի տեսանել զբարին։ Եւ ական չէր տեսեալ զիս։ Խռովեցաւ ի սրտմտութենէ ակն իմ։ Պահեա՛ զիս որպէս բիբ ական։ Ակն իմ իջոյց արտասուս, կամ արտօսր։ Միով ակամբ քով։ Ճրագ մարմնոյ ակն է։ Զի՞ տեսանես զշիւղ յական եղբօր քոյ։ Զոր ակն ոչ ետես եւ այլն։

Անհնար է քեզ միով ակամբ յերկինս հայել, եւ միով ակամբ յերկիր. (Մանդ.։)

Ակն երագ է քան զունկն. (Շիր.։)

Իբր անքթիթ իմն ակամբ եւ մեծաւ զգուշութեամբ. (Յհ. կթ.։)

Ակն զծագումն լուսոյ ընդունելով զգայ եւ ճանաչէ. (Գր. հրահ.։)

Կաւ՝ ակն եղեալ տեսանէր։ Յորժամ ակն խաղայցէ, բնական ազդեցութեամբ վասն զնորոգ ոք տեսանելոյ լինի ասեն նշանակ. (Եզնիկ.։)

Դուն ուրեք լինի ասել.

Քթթումն ակին։ Ցանկան եւ զաջ ակին խլիլ. (Երզն. քեր.։ Լմբ. թղթ.։)

Փոխանակ ակին գայլոյ՝ ակն արջոյ տացի նմա։ Երկու ակունքն. (Մագ. ԼԶ։ Սիւն. ժմ.։ Իսկ Վրք. հց. ԻԴ.)

Հաւասար են լոյս երկուց ականց աչից ի տեսանել. իմա՛ իբր աղբերականց աչաց։

ԱԿՆ ներքին. որպէս տեսութիւն իմանալի.

Իբր մարգարէական ակամբ հայեցեալ։ Հոգւոյ ակամբն նայի ... Ոչ յառեցի զակն ոգւոյս ի գլուխն իմ կենաց Քրիստոս։ Սուղ ինչ զմտաց ակն ի ներքս հայեցուցանելով. (Խոր.։ Նար.։ Պիտ.։)

Միտք ակն է հոգւոյ. (Երզն. մտթ.։)

որպէս ակնկալութիւն. յոյս. կարծիք. կասկած. իւմիտ.

Ուստի ակն չկայ՝ գող բազում անդամ ական հատանէ. նոյնպէս եւ ի չարիսն՝ որում ակն չկայցէ՝ այնու կորնչիմք։ Զի՞նչ ինչ այնուհետեւ կայր ակն յուսոյ փրկութեան ... Որում ոչն կայր ակն՝ զգեցաւ պսակ ... Զանյոյսս՝ որոց ոչ ակն ինչ կայր, արար վարդապետս, որպէս զՊօղոսն. (Ոսկ. ա. թես. եւ Ոսկ. ես.։) cf. ԱԿՆՈՒՆԻՄ.

ԱԿՆ իրաց, որպէս ծակ՝ խոռոչ՝ խորշ նման աչաց. գօվուգ, տէլիք, եուրտ.

Ակն ուռկանի զջուր ոչ արգելու. (Ոսկ. ես. ԺԱ։)

Զփայտն արկեալ ի ջուրսն՝ մտեալ յակն տապարին՝ հանէր զերկաթն. (Եպիփ. խչ.։)

Մինչեւ ի գերեզմանին յուղարկեմք ակն. (Պիտ.։)

ԱԿՆ խաչի. Միջին վայր թեւոցն.

Տեառնագրէ սուրբ իւղովն նախ զակն խաչին. (Մաշտ.։)

ԱԿՆ ԱՐԵՒՈՒ. Արեգակն. արեւակն. չէշմէի աֆիթապ. որպէս եւ արաբ. ա՛յն, է ակն եւ արեգակն.

Ակնապարար ականն արեւու։ Ի մտից լուսոյ ականն արեւու։ Ակն արեւու ի մէջ աշխարհի. (Նար. յիշ. եւ Նար. մծբ. եւ Նար. խչ.։)

ԱԿՆ, ակներ. cf. ԱԿՆՈՒՌ. որպէս ակն ուռոց որթոյ։ (Վստկ. ստէպ։)

Մինչեւ կոչէին զնա յականէ ի սենեակ թագաւորին. (Եսթ. Բ. 14։)

Զամենեսեան ի յականէ ճանաչէ. (Փարպ.։)

ԱՌ ԱԿԱՆԷ. Հաճելով զաչս այլոց. առ աչս. առ երեսս. ակնառութեամբ. երեսպաշտութեամբ, երեսանց, դրսըւանց. խադր իչիւն.

Մի՛ առ ականէ ծառայել իբրեւ մարդահաճոյք։ Մի՛ առ ականէ ծառայութեամբ իբրեւ մարդահաճոյք. (Եփես. Զ. 6։ Կող. Գ. 22.) յն. ակնածառայութիւն. ὀφναλμοδονλεία. ad oculos servire.

Իսկ նա առ նորա ականէ գնայ ընդ նոսա. բայց ապա յետոյ վառեալ եւ այլն. (Բուզ. Ե. 43։)

Առ յականէ տեսողացն զտեսիլ իւր եւ այլն. (Եփր. համաբ.։)

ԱԿՆ Ի ԽՈՆԱՐՀ. Ակնկորեալ. աչքը վար. եէրէ պագարագ.

Գլխակորեալք եւ ակն ի խոնարհ՝ լեզուակապք կան առաջի. (Մանդ. Դ։)

Զսպասաւորն յուղի առաքելով՝ նեղիմ յոյժ՝ ակն ի ճանապարհ. (Վրք. հց. ձ։)

ՅԱԿՆ ԱՆԿԱՆԻԼ. Երեւիլ աչաց այլոց. աչքի երեւնալ. կէօզի իլիշմիք, կէօրիւնմէք.

Եւ ոչ պահապանացն յակն անկեալ (յարուցեալն)։ Ի մտանել թագաւորի՝ պատժապարտն չիշխէ յակն անկանիլ։ Կերպարանք գազանաց յակն անկանելով։ Բոզից են պաճուճանք, որք յակն եւեթ կամին անկանել. անդր յերկինս զարդարեա՛ց, ա՛նդր անկի՛ր յակն. (Եղիշ. թղմ.։ Սեբեր. Զ։ Նիւս.։ Ոսկ. մտթ.։)

Մի՛ եւս յաւելցես դու անկանել յակն իմ. (Եփր. ել.։)

ՅԱԿՆ ԱՐԿԱՆԵԼ. Բերել յանդիման աչաց այլոց. երեւցնել. կէօզիւնէ կէօսթերմէք.

Զերեսս նոցա ինձ յակն մի՛ արկանէք. (Ա. Մակ. Է. 3։)

Կամ յաչս իւր մերձեցուցանել. տեսանել. աչքէ անցնել. նազար ուրմագ.

Աղաչեմ զամենեսեան՝ որ զգիրսդ յակն արկանիցէք. (Բ. Մակ. Զ. 12։)

ԶԱԿՆ ԱՐԿԱՆԵԼ. ὐπερόπτομαι despicio Զաչս ի բաց դարձուցանել. անտես առնել. աչքէ՝ երեսէ ձգել, անհոգ ըլլալ. էիւզ չէվիրմէք.

Կորացեալ արկանէր զակն իւր (առիւծն) յալեւորէ անտի, զի մի՛ երկեցուսցէ. (Եփր. թագ.։)

ՅԱԿՆ ԱՌՆՈՒԼ. Լաւ աչօք նայել. հաճիլ. սիրել. սիրով ընդունել. խնամ տանել. աչքը վրան ըլլալ. նազարը իւստիւնտէ օլմագ.

Մեծապէս արքայ շապուհ յակն առեալ սիրէր զնա. (Բուզ. Դ. 16։)

Տանջէ զամենայն որդի, զոր յակն առնու։ Գանալից առնէ զորդի՝ զոր յակն առնու. (Վրք. հց. ձ։ Ագաթ.։ եւ Սեբեր.։ եւ Իսիւք.։)

Յակն առեալքդ եւ սիրեցեալքդ տեառն. (Ագաթ.) որ է կր. որպէս ռմկ. աչքը մտած։

ԱԿՆ ԱԾԵՄ, ածի. ԱԿՆԱԾԵՄ, եցի. εὑλαβέομαι revereor, vereor Պատկառիլ. զգուշանալ. խորշիլ. խիթալ. զանգիտել. ակն առնուլ. խպնիլ, քաշուիլ, վախնալ. հիճապ էթմէք, չէքինմէք. սագընմագ. խադըր սայմագ.

Սաւուղ ակն ածէր յերեսաց նորա։ Եւ յաւել եւս ակն ածել ի Դաւթէ. (Ա. Թագ. ԺԸ. 15. 29։)

Որք ոչ ակն ածէին ի ծերոյն. (Բար. Դ. 16։)

Ապա թէ ակնածելով ակնածեսցեն բնակիչք երկրին աչօք իւրեանց յառնէն յայնմանէ. իմա՛, խնայեսցեն չսպանանել զնա, կամ անտես արասցեն զնովաւ։ (Ղեւտ. Ի. 4.)

Միայն ակն ածէին ի մուրացանէն Արգամայ, զի այր քաջ էր։ Ակն ածէր որպէս արդարեւ ի թշնամւոյ։ Ի ծերութենէ հօրն ակն ածելով. (Խոր.։)

Եւ ոչ ի վրէժխնդիրս վայրէ պատկառեալ ակնածեաց. (Պիտ.։)

Մի՛ ի թշնամեացն ակնածեսցուք։ Զարհուրեսցո՛ւք ի դատաստանէն, ակնածեսցուք ի պատասխանւոյն. (Սարգ.։)

Ոչ ողոքանացն ակն ածէր։ Առ այն ակն ածել։ Ակն ածել եւս՝ թէ գուցէ ոչ լնուցու զսակ հարկացն. (Ճ. Բ.։ Ոսկ. մտթ.։ Յհ. կթ.։)

Եւ խնամածել. հոգ տանել. յակն առնուլ. նազար էթմէք, կէօզէթմէք.

Ա՛ռ զդա, եւ ա՛կն ած ի վերայ դորա ... Ե՛կ, եւ ածից ի վերայ քո ակն. (Երեմ. ԼԹ. 12։ Խ. 4։)

Զիա՛րդ ի վերայ չգոյացելոյն Աստուած ակն ածիցէ. (Իսիւք.։)

Տեսից զնա, եւ ակնածեցից ի վերայ նորա. (Կիւրղ. ծն.։)

ԱԿՆ ԱԾԵԼ. Յածել զաչս. ակնարկել. չորս դին նայիլ. պագըշմագ, կէօզիւնիւ տօչաշթըրմագ.

Գառն անմեղ ի մէջ գայլոց տարակուսեալ՝ ակն ածէ յայսկոյս եւ յայնկոյս, եւ ոչ գտանէ հովիւ։ Պաշարեալ կայ ի մէջ սպանողացն, ակն ածէ արտասուալից առ նոսա. (Մեսր. եր.։)

ԱԿՆ ԱՌՆԵԼ. իբր ակն առնուլ.

Ոչ ակն առնես թագաւորական յօնիցն. (Երզն. մտթ.։)

Ակն առեր երեսաց ոմանց։ Կամ թէ առնուցու քեզ ակն։ Ակն առնուք մեղաւորաց։ Մի՛ առնուցու ակն ի դատաստանի։ Ոչ առնու ակն ամենեցունց տէրն։ Ակն աղքատի մի՛ առնուցուս։ Ակն առնուլ ամպարշտի՝ չէ՛ բարւոք։ Տե՛ս զի ակն առի երեսաց քոց։ Եթէ չէր առեալ ակն Յովսափատայ արքայի. եւ այլն։

Մի՛ ակն առնուցու որդի՝ հօր պատուոյ. (Եղիշ. Գ։)

Ոչ առնու Աստուած ակն բազմութեան։ Ոչ ի բազմութենէ, այլ յապաշխարութենէ ակն առնու։ (Գէ. ես.։)

Ակն առեալ ի նմանէ իբրեւ ի պատուականէ ումեքէ։ Ո՛չ ի թագաւորէ ակն առնու, եւ ոչ ի բռնաւորէ. (Սարգ. յկ. Զ. Ժ։)

ԱԿՆ ԱՌՆՈՒԼ. προσώπον λαμβάνω, ἑπιγινώσκω, θαυμάζω, ἁρετίζω, ὐποστέλλω personam accipio, submitto, miror, in gratiam suscipio Աչառել. հաճել. որ եւ ասի խորշիլ յերեսաց, եւ ակնածել. երեսպաշտութիւն ընել, նկատել. խադըր կէօնիւլ պագմագ՝ սայմագ.

Ակն առնուլ աղօթից, կամ յանցանաց. (Եփր. ել. եւ Եփր. ղեւտ.։)

Վասն թագաւորական պերճութեանդ ձեր ակն ոչ առնում, զի գոյին ինձ այդոքիկ. (Վանակ. Յոբ.։)

ԱԿՆ ԴՆԵԼ. Աչս արձակել եւ հաստատել ի վերայ իրիք՝ ագահութեամբ, ցանկութեամբ. աչք տնկել. կէօզ տիքմեք.

Ոչ ոք իցէ՝ որ ակն դնիցէ երկրին քում։ Զի իւր ակն եդեալ էր տէրութեան նորա։ Ակն եդ նոցա հայեցուածովք աչաց. (Ել. ԼԴ. 24։ Ա. Մակ. ԺԱ. 11։ Եզեկ. ԻԳ. 16։)

Այլում ումեք ակն դնելով կենցաղական տարփանաց։ Որում ակն եդեալ կորզէին զժառանգութիւնն։ Մի՛ ամենեւին յայլոց ինչ (իրս) ակն դնել. (Յհ. իմ. ատ.։ Մեկն. թագ.։ Բուզ. Դ. 14։)

ԱԿՆ ԿԱՌՈՒՑԱՆԵԼ. իբր աչս ստեղծուլ. տալ զտեսութիւն.

Ի ծնէ կուրին ակն կառուցանել. (Զքր. կթ.։) cf. ԱԿՆԱԿԱՌՈՅՑ ԼԻՆԵԼ.

ԶԱԿՆ ՊԱՀԵԼ ՅԻՄԻՔ. Ակնարկել յիրս. հայել ուշով.

Զի ի նմա պահելով զակն՝ անմոռաց ընդ բնաւն անցանէաք. (Խոր. Գ. 1։)

ԶԱԿՆ ՏԱԼ. կամ ՏԱԼ ԱԿՆ. Նայել. նկատել. դիտել տիրապէս. ակնկառոյց լինել. այց առնել. նազար էթմէք, նազար սալմագ.

Յորժամ զակն ոգւոց ի Քրիստոսի մարմինն տան։ Որով ապա ակն տուեալ ի խաչն՝ խոցոտէր զսիրտն. (Լմբ. սղ.։ Բրսղ. մրկ.։)

Տալ ակն ի սիրելիս. (Տաղ.։)

Սուրբն Ներսէս շրջէր եւ ակն տայր ամենայն եկեղեցեաց. (Ոսկիփոր.։)

Տո՛ւք ակն բանդարգելոց, եւ գնացէ՛ք ի տես հիւանդաց. (Եղիշ. յես.։)

ՅԱԿՆ ԳԱԼ. Անկանիլ ընդ ակամբ. երեւել աչաց. աչքի տակ ինկնալ, աչիցը երեւնալ.

Որ յակն գային, տանէր առ ինքն. (Բուզ. Դ. 58։)

ԸՆԴ ԱԿՆ ԽՈՑԵԼ. Վիրաւորել զսիրտ, որպէս զաչս հանելով.

Զագահս չկամիմ ասել, գուցէ ընդ ոմանց՝ որ աստ իսկ կայցեն՝ ընդ ակն խոցիցեմք. (Ոսկ. եփես.։)

ԸՍՏ ԱԿՆ ԱՆԿԱՆԻԼ. Հազիւ երեւիլ. ծածկիլ յաչաց. աչքի երեւնալ չերեւնալ.

Նայէր թագաւորն եւ տեսանէր, զի ըստ ակն անկանէին, մինչ զի ոչ երեւէին նշանքն Մուշեղի. (Բուզ. Ե. 4։)

ԶԱԿԱՄԲ ԳԱԼ. Գալ իջանել ի վերայ աչաց. պատել զբիբն. մթագնել զտեսութիւն. աչքին իջնալ.

Որպէս բիժ զակամբ եկեալ՝ ոչ թողացուցանէ տեսանել զպատշաճն։ Ճարպոյ եկեալ զակամբ՝ յայլայլութիւն մտաբերէին։ Յորժամ արբեցաւ, եւ գինին եկն զակամբ նորա. (Յճխ.։ Ագաթ. եւ Արծր. Դ. 12։ Բուզ. Է. 7։)

Տարադիր առնէ, չտեսանէ յական. (Սարգ. բ. յհ. Բ։) ռմկ. երեսը չո՛ւզէր տեսնել.

ԱՌ ԱԿԱՆ ԴԻՊԻԼ. Պատահել աչաց. տեսանել ըստ դիպաց. աչքին զարնել՝ հանդիպիլ. կեօզիւնէ տօգանմագ՝ իլիշմէք.

Յամենայն ինչ տարրեղէն՝ որ առ ական դիպեցան. (Ագաթ.։)

Ընդ ակամբ հայէր Սաւուղ (ի Դաւիթ) յօրէ յայնմանէ եւ առ յապա։ Եւ որ շուրջ զմեօք՝ ընդ ակամբ հայէին ի մեզ։ Ընդ այնոսիկ մի՛ խորհիր դու, որ ընդ ակամբ նայիցին ի քեզ. (Ա. Թագ. ԺԸ. 9։ Բ. Մակ. Թ. 25։ Սիր. ԼԵ. 8։)

Ընդ ակամբ հայէր ի նա՝ խորհելով չարիս. (Խոր. Գ. 38. եւ Յհ. կթ.։ որպէս եւ Զենոբ.)

ԸՆԴ ԱԿԱՄԲ ՀԱՅԵԼ. Խեթիւ կամ խոժոռ աչօք հայել. ծուռ աչքով՝ խոլոր մոլոր նայիլ. խօր՝ էյրի պագմագ, քէմ նազար իլէ պագմագ. ὐποβλέπομαι torve aspicio, subddole observo

Ձեզ ընդ ակամբ էաք. (իբր խիթալի կամ ատելի։)

ԱԿՆ, ական, յականէ, ակունք, զակունս, յակունս կամ յականս. Ὁπἡ, ἒξοδος, διέξοδος. Foramen, exitus, origo, scaturigo. եւ այլն. Սկիզբն եւ ելք ծագման եւ բղխման աղբեր. աղբերակն, եւ որ ինչ նման է նմա. ակ, բուն բերանը. կէօզ, այն, գայնագ, չէշմէսար.

Միթէ աղբիւր անդստին ի միոյ ականէն բղխիցէ՞ քաղցր եւ դառն։ Եւ էին յեղիմ երկոտասան ակն ջրոց։ Եւ ել Եղիսէէ յականս ջրոցն։ Հասեա՞լ իցես յակն ծովու. եւ այլն։

Ծով է ակն գլխաւոր՝ ջուրցն օդոց։ Ակն ջուրց։ Ելանելն Եղիսէի յականս ջուրցն. (Վեցօր. Դ։)

Անսահման ծովուն ակունքն՝ ծաւալք ծարաւեաց, եւ ոռոգմունք տիեզերաց. (Տօնակ.։)

Յականէ աղբերն պղտորեալ է ջուր նորա. (Եզնիկ.։)

Յակունս Եփրատական գետոյն։ Ի յակունս Եփրատայ. (Ագաթ.։ Շար.։)

Յակունս աղբերացն։ Զակամբ Գինայ. (Խոր.։)

Ջուր հոսեալ յականէ։ Ի քաղցր ականէս յայսմանէ բղխեցոյց աղբիւր յորդախաղաց. (Սարգ.։ Լաստ.։)

ԱԿՆ ԼՈՒՍՈՅ, կամ ՏՈՒԸՆՋԵԱՆ. Արեգակն, որպէս աղբիւր լուսոյ՝ եւ աչք տուընջեան. չէշմէթ աֆիթապ.

Աղբիւրքն իմաստութեան ի նոյն լուսոյ ականէն առ նոսին բղխեալ։ ԶՔրիստոս զգեցան, եւ զհոգին նորին լուսոյ ականն. (Ագաթ.։) cf. ԱՂԲԻՒՐ ԼՈՒՍՈՅ.

Զակն տուընջեանն գործելով՝ զայս արեգակն։ Դարձաւ ակն տուընջեան։ Տեսանե՞ս զակն տուընջեան՝ ունել նմա ջերմութիւն, ճառագայթ, եւ լոյս. (Ածաբ. նոր կիր.։ Մագ. մանուչ. եւ Մագ. թղթ. Ե։)

Զնոյն լոյսն վառեաց ակն յարեգակն. (Վեցօր. Զ։)

Պատուական ակունքն։ ակունս մեծագնիս. (շ. ընդհանր.։ յճխ. ժ։ վրք. հց. բ։) (տօնակ.։)

Ի վերայ առասականացն միանունութիւն. ակն աչից, եւ աղբեր, եւ ակն քարի պատուականի. (որք առ հասարակ ի դէպ գան եւ ականն արեւու.) (Երզն. քեր.։)

Ակն գահանակ։ ականս սարդիոնս, եւ ականս գրոյ։ ականց պատուականաց։ սարդիոն ակամբք։ իբրեւ զվէմ շափիղայ ական։ յականց շափիղայ։ իբրեւ զտեսիլ ական կարկեհանի։ զամենայն ականս պատուականս. եւ այլն։

Քար՝ մարգարիտն, քար՝ ականքն իւրաքանչիւր ոք. (բրս. առ ընչեղս։)

Ակնս պատուական սուզեալ։ ի ծովէ մեծէ ակն մարգարտոյ. (նար. կէ. եւ մծբ։)

Ականքն պատուականք։ քան զականս պատուականս. (մծբ. ա։ շար։)

Ակն, ական, ականք, ականց. գտանի եւ ակունք.) λίθος. lapis pretiosus, gemma քար պատուական՝ ազգի ազգի. գոհար. ճէվհէր, գիւհէր, ճէվահիր.

Բացեալ պատուհանօք լուսաբերօք ի տապանի, ասեն եւ ակունս լուսարձակս դնել ընդ պատուհանօքն. (վրդն. պտմ.։)

Եւ ի ծովէ ասր (յն. ծաղկունք), կամ խղընջոյնք, կամ ակունք՝ առաւել քան թէ զոչխարաց ասր. (Բրս. ընչեղ.։)


Ակնահաճոյ

adj.

cf. Ակնապարար.

· Calfa

NBHL (2)

Հաճոյ աչաց. եւ խնդրօղ զհաճոյս աչաց.

Զգեղ երեսաց ցուցանէին առաջի ակնահաճոյ կամաց թագաւորին. (Ագաթ.։)


Բանտակալ, ի, աց

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (2)

ԲԱՆՏԱԿԱԼ կամ ԲԱՆԴԱԿԱԼ. Կալեալ եւ եդեալ ի բանտի. բանտաւոր. կալանաւոր.

Միթէ բանտակալ կապանաց նա ոք իցէ արձակիչ. (Ագաթ.։)


Բանտական, ի, աց

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (6)

Որ ոք՝ զի կապեալ եւ ի բանտի կայցէ, եւ առեալ զշղթայսն՝ զայլ զիւր ընկարսն զբանտականսն կոշկոճիցէ. (Ոսկ. ես.։)

Բազում բանտականաց փրկութիւն արարեալ. (Ագաթ.։)

Բազում բանդականաց թողութիւն արարեալ. (Կորիւն.։)

Բանդականաց եւ կալանաւորաց արձակումն. (Վրք. սեղբ.։)

Հիւրոց եւ հիւանդաց եւ բանտականաց. (Խոսր.։)

զԿապանս իւր, եւ զամենայն բանտականաց. (Լմբ. սղ.։)


Բանտամուտ

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (3)

Մտեալն ի բանտ. եւ Որ ինչ անկ է մտելոցն կամ մտիցն ի բանտ.

Բանից ընկեր, եւ ճանապարհաց, եւ բանտամուտ կապանաց. (Ագաթ.։)

Եւ այսպէս զմիմեանս քաջալերեալ ի ժամանակս բանտամուտ վշտացն. (Ղեւոնդ.։)


Բառնամ, բարձի, բարձ

va. vp.

to take away, to remove, to carry off, to displace;
to retrench;
to derogate, to suppress, to withdraw;
to cause to cease, to destroy, to dispel, to efface, to extinguish, to stifle;
to take away, to ravish, to take, to steal, to rob;
to lift up, to raise;
to bear, to support, to sustain;
— ի վերայ, to put, to put on, to load;
— ի հաշուէ, to discount, to deduct, to abate;
— զօրէնս, to repeal a law, to cancel, to annul;
— զխոչս, to clear, to extricate;
— զցանկն, to unbar;
— զմանուկն յարգանդէ, to deliver a woman;
— թողուլ, բարձի թողի առնել, to abandon, to forsake entirely, cf. Մերժեմ, cf. Լքանեմ;
—ի լուծ կշռոց, to weigh;
— զգլուխ, to behead, cf. Գլխատեմ;
աղաղակ կական՝ կառաչ՝ ձայն՝ ճիչ —, to scream, to cry out;
to weep;
— ի միջոյ, to carry away, to stroy, to annul;
— զամենայն դժուարութիւն, to take away all difficulty;
— զկեանս ուրուք, to take away the life of some one, to kill, to murder;
բաղոք —, to appeal, to invoke, to lament;
— զցաւս, to support pain;
— ուստեք, to go away, to depart;
— զթիւ, to subtract;
— արձակել, to dismiss;
բարձեալ բերել, to carry;
to be carried or brought;
to liken, to compare;
to be taken away;
to be destroyed;
to be estinguished;
բարձիր եւ անկիր ի ծով, be thou removed and cast into the sea;
— մտաց հպարտութեամբ, to be proud of;
արք արգարք բառնիմ, the just perish;
Դամասկոս բարձցի ի քաղաքաց, Damascus will soon be no longer a city;
բարձաւ ուխան, the pact is broken;
— ի կենաց, to die;
նմա բարձին զխանչն, they put on him the cross.

· Calfa

NBHL (42)

Դամասկոս բարձցի ի ձէնջ արքայութիւնն Աստուծոյ։ Բարձի՛ր, եւ անկի՛ր ի ծով.եւ այլն։

αἵρω tollo, porto կր. Բառնիլ, եւ բառնալ, եւ բարձեալ լինել. Տանիլ. ի վեր առնուլ, եւ ի վերայ առնուլ. վերացուցանել, եւ կրել որպէս զբեռն. առնուլ տանել. վերցընել, տանիլ.

Բառնալ լծակօք զտապանակն, կամ զսեղանն, եւ զվերնափեղկս խորանին։ Յուսս իւրեանց բառնային, եւ թաղեցին։ Բարձին զնա ձիովք։ Բարձին զնշխարս կոտորոցն։ Բարձցէ զխաչն։ Գառն Աստուծոյ՝ որ բառնայ զմեղս աշխարհի։ Ոչ գնասցեն, այլ բառնալով բարձցին (յայլոց)։ Հուր բառնայցէ (բեկորով խեցւոյ)։ Բարձին զպղինձ նոցա ի Բաբելոն։ Բարձցեն զիս (զոսկերս իմ) յԵգիպտոսէ. եւ այլն։ Որ եւ ասի ստէպ, Բարձեալ բերել. Բարձեալ տանել. եւ այլն։

Զոր ինչ դիցես ի վերայ իմ, բարձից։ Բարձեալ էր ինքնին զխաչափայտն։ Զցաւս մեր եբարձ։ Բառնալ զկօշիկս նորա։ Մի՛ բառնայք քսակ։ Զծանրութիւն աւուրն բարձաք եւ զտօթ.եւ այլն։

Ի գիրկս քո բարձեր։ Բառնալ ի գիրկս յորդւոց Ադամայ։ Բարձեալ եղեւ ի գիրկս ծերունւոյն, որ բանիւ զարարածս բարձեալ ունի. (Շար.։)

Յարգանդի կուսին բառնիլ կրիւր. (Անյաղթ բարձր.։)

Եբարձ պատանին դէտն զաչս իւր. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Գ. 34։)

Զաչս իւր ի վեր եբարձ. (Ծն. ՟Լ՟Գ. 1։ ՟Լ՟Է. 25։)

Զոր բարձեալ մակաւասար որթոյն. (Մագ. ՟Կ՟Ը։)

Բարձար ի խաչ վասն մեր. (Շար.։)

Եթէ բառնայցի ի վեր այնպիսի վիշապն. (Եզնիկ.։)

Զի մի՛ բարձցի միտք նոցա հպարտութեամբ. (Ճ. ՟Թ.։)

Բառնալ զակն ի վեր կարիցէ ընդդէմ քո. (Իմ. ՟Ժ՟Բ. 14։)

Բարձ Յիսուս աչս իւր առ նոսա, եւ սկսաւ ասել. (Եփր. համաբ.։)

Բարձէք զչարն ի միջոյ ձերմէ։ Բարձցես զչարն յիսրայէլէ։ Բարձեր զանտառսն յերկրէս Յուդայ։ Բարձցուք զյիշատակս նորա յերկրէ։ Եկն ջրհեղեղն, եւ եբարձ զամենեսեան։ Բարձցեն զլուծն ի պարանոցէ նոցա։ Բարձաւ լուծն հեթանոսաց յԻսրայէլեան տոհմէ անտի։ Արդարութիւն բարձաւ ի նմանէ։ Դատաստան նորա բարձաւ։ Բառնան յերկրէ կեանք նորա։ Բառնան արք արդարք. եւ այլն։

Ի բառնալ տէրութեանն յԱրտաւանայ. (Ագաթ.։)

Ի բառնալ ազգին Արշակունեաց. (Եղիշ. ՟Ա։)

Բառնին ապականութիւնք. (Նար. ՟Խ՟Ա։)

Այսոքիկ բառնին ի միջոյ, յորժամ մահուն բռնութիւն բառնայ։ Բառնին գայթագղութիւնքն։ Բառնիւր ի կենաց. (Շ. բարձր.։ Ճ. ՟Ա.։)

Մովսէս բարձեալ լինի, եւ յեսու ոչ յաջորդէ։ Բարձեալ լինի իշխանութիւն հայոց ի քաղաքէն յայնմանէ. (Խոր. ՟Գ. 68։ ՟Բ. 17։)

ԲԱՌՆԱԼ, ԲԱՌՆԻԼ. հ. Բեռն ի վերայ դնել. բարձուցանել. տալ բառնալ. եւ Բառնալ. կրել.

Բարձին նմա զխաչն. (Ոսկ. յհ. ՟Ձ՟Դ։)

Այսու եղբօր բեռն ծանր բարձեր. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։)

Որ բարձեալ ուղտուց զգանձս իւրեանց. (Լաստ. ՟Ժ՟Գ։)

Զյաւանակն մաղիւք իւրովք (զխաչն), զի ցուցցեն՝ թէ չարագործ է։ Բարձին Քրիստոսի. (Բրսղ. մրկ.։)

Եթէ Սիմոն իցես կիւրենացի, զխաչն բարձի՛ր, եւ երթիցես զհետ նորա. (Ածաբ. պասեք. ՟Բ։)

Զոր որպէս տղայ ի գիրկս բարձաւ. (Հ. կիլիկ.։)

ԲԱՌՆԱԼ. որպէս Համբերել. կարօղ լինել տանել. դիմանալ.

Զամենայն կարիս բարձեալ քոյին մարմնովդ. (Փարպ.։)

Ոչ կարէ բառնալ մարմին. (Մխ. երեմ.։)

Որքան կարէր բառնալ հաւատ։ Ըստ չափոյ բառնալոյ զգայութեան եւ մտաց. (Վրդն. ել.։)

ԲԱՌՆԱԼ ԹՈՂՈՒԼ. Մերժել. լքանել. անտես առնել. ի բաց թողուլ.

Բարձի թողի զնոսա երթալ զհետ կամաց սրտից իւրեանց. (Սղ. ձ. 13։)

Վա՛յ են ձեզ արք ամպարիշտք, որք բարձէք թողէք զօրէնս Աստուծոյ բարձրելոյն. (Սիր. ՟Խ՟Ա. 11։)

Պարտ է եւ զառ ի միտսն (մեկնութիւն) ոչ բառնալ թողուլ։ Ոչ իրաւացոյց զառնն տուն անորդութեամբ բառնալ թողուլ։ Բառնան թողուն զժառանգութիւնսն՝ ազգին։ Զայս ասացեալք՝ զժողովուրդն բարձին արձակեցին. (Փիլ.։)

Բարձին զգլուխս նոցա, կամ զգլուխ նորա սրով. (Ագաթ.։ ՃՃ. ստէպ։)

ՁԱՅՆ կամ ԿԱԿԱՆ կամ ԲՈՂՈՔ կամ ՃԻՉ ԲԱՌՆԱԼ. Տե՛ս ի յարակից բառս. Ձայն բարձեալ մանկանն՝ լայր։ Ձայն եբարձ եւ ելաց։ Ձայն եբարձ կին մի։ Բարձին զձայնս, եւ ասեն. եւ այլն։

Զլալ հարկանեն, զկական բառնան. (Ոսկ. ես.։)

Ձայն բարձեալ՝ ասէր։ Կառաչ բարձեալ լային։ Բողոք բարձեալ յանդիմանէին. (Փարպ.։)

Կամ βαστάζω bajulo, porto Ըստանձնել. յանձին կրել, յանձն առնուլ. շալկել, վերցնել, քաշել։

ԲԱՌՆԱԼ. ἑπαίρω, ἑξαίρω attollo, levo որպէս ամբառնալ. վեր վերցնել.

ԲԱՌՆԱԼ. ἑπαίρω, αἵρω aufero, extollo Ի բաց առնուլ. ի բաց տանել. ջնջել ի միջոյ. կր. պակասիլ.


Բաց

adj. adv. int. prep.

open, uncovered;
բացաւ գլխով, with an uncovered head, bareheaded, cf. Հոլանի;
impudently;
աչօք —օք or —աւ աչօք ոչ զոք տեսանէր, with the eyes open, he saw nothing;
—աւ երեսօք or —օք երեսօք, with the face uncovered;
թողուլ ի — զքաղաքն, to leave open the gates of a city;
ի — է դուռն, the door is open;
ի — ունել զգլուխն, to have the head uncovered;
ի — զնա՜, go away ! —է ի —, ի —, far, very far;
quite;
out, abroad;
— ի —, openly, evidently;
բացուստ ի բաց, from afar;
far;
ի —ի, in a field, out of the city, in the country, in the open air, under the open sky, cf. Արտաքս, cf. Հեռի;
ի — առնել, to remove, to send away;
քաջ ի — անցանել զբազմօք, to surpass many;
ի — բառնալ, to take away;
երթալ ի —, ի — գնալ, to go away, to depart;
ի — եգաւ ձմեռնային ցրտութիւն, the rigour of winter is past;
ի — քակել վաղաղակն, to cease from crying;
ի — տար, ի — անդր տար, never ! no ! God forbid! come along ! fy ! — ի, except, excepted, besides, save;
without.

· Calfa

NBHL (22)

Դուռն իմ բա՛ց էր ամենայն եկելոց։ Եւ դուռն բա՛ց էր ինձ ի տէր։ Պատուհանք բա՛ց էին նմա։ Բա՛ց էին ականջք ձեր, եւ ոչ լուարուք։ Լինել բա՛ց աչաց քոց։ Եղիցին աչք քո եւ ականջք քո բա՛ց ի խնդրուածս ծառայի քո։ Որպէս գերեզման բա՛ց՝ է կոկորդ նոցա։ Ամենայն աման բա՛ց, որ ոչ իցէ խփեալ։ Որ զտեսիլ Աստուծոյ ետես ի քուն աչօք իւրովք բացօք։ Տեսեալ աչօք բացօք զհրեշտակն Աստուծոյ։ Աչօք բացօք ոչ զոք տեսանէր։ Բացաւ երեսօք զփառսն տեառն իբրեւ ընդ հայելի տեսեալ.եւ այլն։

Բացօք երեսօք տեսանեմք. (Եփր. բ. կոր.։)

Բաց ունելով զկող. (Անյաղթ բարձր.։)

Ի բա՛ց են դրունք ողորմութեան նորա. (Եղիշ. հայր մեր.։)

Որք աստ իբրեւ ի բանտի են յաղքատութեանն, նոցա ի բա՛ց է դուռն արքայութեանն. (Մանդ.։)

Աչքն Աստուծոյ ի վերայ այնպիսւոյն քաղցրութեամբ ի բա՛ց է։ Զգլուխս ի բաց ունիմք առանց նիւթեղէն ծածկութից. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Թողեալ եմք ի բաց զբերան եւ զունկն մեր. (Վրք. հց. ԺԲ։)

Գտին զդուռն ի բաց. (Հ=Յ. յուլ. ԻԱ.։) Իսկ Բացաւ գլխով՝ է Հոլանի, եւ Անամօթաբար.

Յաղօթս կայցէ կամ մարգարէանայցէ բացաւ գլխով առնուլ ձեռնադրութիւն. (Սարկ. քհ.։ Իսկ Եզնիկ.)

Ոչ կարէ ակն բաց (կամ ակնբաց) ի ցամաք գործել. նշանակէ կա՛մ բա՛ց ակն, կամ ի բացագոյն ցամաք։

Ի ԲԱՑԻ. ἑν ἁγρῷ in agro Յանդի. յագարակի. ի դաշտի, ի վայրի, ի բացօթեայ վայրս՝ հեռի ի բնակութեանց. բաց տէղ, դուրս տեղ.

Ի բացի եգիտ զնա։ Որչափ եղեաք ընդ նոսա ի բացի։ Բնակեալ են ի բացի։ Ելին ի բանակէն, եւ թաքեան ի բացի։ Լուան ամենայն զօրավարք զօրաց՝ որ էին ի բացի։ Գոն մեզ գանձք ի բացի, ցորեան եւ գարի։ Զխոտն որ այսօր ի բացի է.եւ այլն։

Իսկ որ բաց ի սոցանէ (այսինքն առանց առաքինութեանց) մտցէ յիմանալի ծովն, վիշտս մեծամեծս եւ աշխատանս կրեսցէ. (Վրք. հց. Գ։)

Պատահումն, որ լինի եւ բացալինի՝ բաց յառաջիկայի ապականութենէն. (Դամասկ.։)

ԲԱՑ. Մասնիկ բաղադրիչ եւ բարդիչ ի ձայնիցս՝ բա՛ց, եւ ի բաց, պէսպէս անշուք հելլենաբանութեամբ, որպէս տեսցի ի կարգիս։

Լապտերք հաստատեալք ի բարձունս, ամենեցուն որ անդր դիմեսցեն բաց ի բաց՝ երեւին. յն. որոց ի բացուստ (եղելոցն). (Ոսկ. ա. տիմ.։)

ԲԱՑ ԿԱՑԵԱԼ. Իբր Ի բաց կացեալ, բացակացեալ. հեռացեալ.

Զբաց կացեալսն հեզութեամբ միաւորես. (Պրոկղ. ի ղկ.։)

Որպէս Բացեալ. անփակ. անծածկելի. ἁνεώγμενος, ἁποκεκαλύμμενος, ἁκατακάλυπτος apertus, revelatus բաց.

ԲԱՑ 2 նխ. ԲԱՑ Ի. որ գրի եւ ԲԱՅՑ Ի. իբր ըստ յն. πλήν praeter Զատ, որիշ, արտաքոյ. բայց. միայն. թո՛ղ. ի զատ.

Չի՛ք ինչ զատեալ յինէն, բաց ի քէն։ Եւ եղեւ երկիրն՝ փարաւոնի, բաց յերկրէ քրմացն։ Ամենեքեան ցրուեցան՝ բաց յառաքելոցն.եւ այլն։ Մերթ՝ որպէս Առանց. χωρίς sine.

ԲԱՑ 3 ԲԱՑ, կամ ԲԱՑԱ. Իբրանպէտ նախդիր Արտ, արտա. այսինքն ի յ. որպէս ի յն. ἁπό . cf. ԲԱՑԱՍԱՅՑ, իբր ի սայց, ի սոցանէ։


Բլթակ, աց

s.

lobe of the ear;
— սրտի, auricles of the heart;
— լերդի, lobe of the lungs.

· Calfa

NBHL (3)

Եւ առցես յարենէ նորա, եւ դիցես ի վերայ բլթակի աջոյ ունկանն Ահարոնի, եւ ի վերայ բլթակի աջոյ ունկան որդւոց նորա ... եւ ի վերայ աջուց բլթակաց ականջաց որդւոց նորա. (Ել. ՟Ի՟Թ. 20։ Նոյնպէս եւ Ղեւտ. ՟Ը. 23. 24։ ՟Ժ՟Դ. 14. 28։)

Լեարդն ծայրիւք բլթակացն իւրոց պատեալ ունի զորովայնն. (Նիւս. բն. ՟Ի՟Ե։)

(Իբրու նուազականն Բլիթ բառին). λοβός lubus (լծ. թ. լօփ ). ima pars auris, auricula Ստորին կողմն կամ ծայրն ականջաց՝ փափուկ եւ գնտիկ, յոր եւ լինի կախել զգինդս. անկճին վարի ծայրը, լոբիկ միսը.


Բնական, ի, աց

adj.

natural;
—, — իմաստասէր, այր, philosopher;
physician;
—ն, physics;
—ք արուաց, genitals;
—ք, — լոյս, օրէնք, light of nature, natural law.

· Calfa

NBHL (19)

Ի վերայ բնականացն, ի վերայ արուեստականացն։ Բնական ասի չարամերձութիւն հոգւոյ եւ մարմնոյ։ Բնական մահ է անջատումն հոգւոյ ի մարմնոյ. (Սահմ. ՟Դ. ՟Ը։)

Կիրքս՝ բնակա՛ն մարմնոյ եւ ոգւոյ կարիք։ Ես զբնականացն ասեմ, դու զանբնականսն ի ներքս մղես։ Բնականք ասին՝ ըստ բնութեան (այսինքն ի բնէ) ի եզ տրամադրեալք. (Յհ. իմ. երեւ.։)

Բնական գութ, կամ իմաստութիւն, կամ տկարութիւն. (Եղիշ.։ Կորիւն.։ Փարպ.։)

Զօրէնսն յաւելուած բնականացն արարեալ։ Իմանալ զԱստուած ի նիւթականացս բնականօք։ Ծովու եւ կղզեաց օրհնել եւ ցնծայ ասեն՝ բնականաւ, եւ ոչ բնականաւ. (Արշ.։)

Օրէնք բնական, գրաւորական, աւետարանական։ Բնականն տուաւ Ադամայ. (եւ այլն. Վրդն. քրզ.։)

Եւ որպէս Բո՛ւն, իւրական, սեպհական. բնիկ. եւ Հարազատ. ընտանի.

Բնական բարոյից ընտանի սովորութիւնք. (Նար. խչ.։)

Երթեալք հանգչէին ի բնական ոստանին հայոց. (Փարպ.։)

Իբրեւ հատանին ի բնական մօրէն. (Վրդն. ել.։)

Որով եւ բնականդ իսկ էք նորա (Աստուծոյ) ընտանութեամբ, ըստ քրիստոնեական հաւատոցն։ Բնական սփոփանօք լցուսցէ զձեզ. (Յհ. կթ.։)

Չորեքշաբաթն եւ ուրբաթն՝ բնական պահք են քրիստոնէից. Տօնակ.։

ԲՆԱԿԱՆ. որպէս Բնախօս. եւ Բնաբանական.

Ըստ բնականին եմպեդոկլեայ, Արիստ. (աշխ.։)

Բնական իմաստասէրն. (Սահմ. ՟Ե. ՟Ժ՟Բ։)

Լուայ եւ ի բնական արանց։ Ըստ քաջ բժշկացն եւ բնականաց։ Ի բնականց (այսինքն ի բնականաց) ոմանք ասացին։ Իմաստասիրութիւն ի ձեռն երից մասանցն իւրոց, բանականին, բարոյականին եւ բնականին. (Փիլ.։)

Որք ի բնականէն յաստուածաբանականն ամբառնան. (Մագ. ՟Ծ՟Է։)

ԲՆԱԿԱՆՔ. գ. Բնութիւն որոշիչ սերի. ամօթոյք.

Զարուացն բնականսն կրճատէ ի պաշտօն իգակեր դիւին. (Լմբ. իմ.։)

φυσικός, -κή, -κόν naturalis, -le;
physicus, -ca, -cum Սեպհական եւ յանկաւոր բնութեան. բնաւորական. բնածին. յառաջ եկեալ ի բնութենէ. որ ինչ է ի բնէ.


Բնանամ, ացայ

vn.

cf. Բնաւորիմ.

· Calfa

NBHL (1)

Որ իւր կամաւորութեամբն ընդ բարւոյն բնացաւ. (Թէոդոր. մայրագ.։)


Բնութիւն, ութեան

s.

nature;
essence, substance;
being, entity;
the elements;
disposition, constitution, temper;
humour, inclination, genius;
birth, naturalism;
person, hypostasis;
quality, manner;
sex;
ստուեր է եւ ոչ — ինչ, it is a shadow and not a substance;
հատուցանել զհարկ բնութեան, to pay the tribute of nature;
դղորդին արարածոց —ք, all nature is in commotion or confounded;
են սոքա բնութեամբ Գերմանացի, these are by origin Germans;
մի թէ յիւրմէ բնութենէ եգ զբանն, did he say it out of his own head ?
բնութեամբ, naturally, really, truly, physically, personally, hypostatically.

· Calfa

NBHL (50)

Բնութիւն արարին նմա զմեղսն. (Սարգ. յկ. ՟Գ։)

Անուն եւ սահման զբնութիւն ենթակայ իրի յայտնեն։ Զբնութիւն էիցն գիտէ։ Մասունքն զնոյն բնութիւն բոլորին ունին։ Անմարմին բնութիւնն գայ ի գիտութիւն։ Զի ցուցցէ կցորդակից զԱստուծոյ բնութիւնն, եւ զիմաստասիրին. (Սահմ.։)

Զի նոքիմբք աստուածեղէն բնութեանն լինիցիմք հաղորդակիցք. (՟Բ. Պետ. ՟Ա. 4։)

Եւ ո՞չ բնութիւնն իսկ ուսուցանէ զձեզ. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 14։)

Ի մերում միջի թէպէտեւ կոչեսցին տեարք, պիտականունութեամբ կոչին. իսկ Աստուծոյ բնութեամբ է տէրն անուն. (Ոսկ. ես.։)

Եւ այլք եւս յարարածոցն ըստ իւրաքանչիւր բնութեանցն շարժելով. (Եզնիկ.։)

Երեք անձինք, եւ մի բնութիւն, մի աստուածութիւն։ Էական բնութիւն բանին (աստուածութիւնն) խառնեալ անշփոթ ի մեր բնութիւն (ի մարդկութիւն). (Շար.։)

Մկրտեցէ՛ք զնոսա յանուն հօր եւ որդւոյ եւ հոգւոյ, եւ ոչ ասաց եթէ յանուն հօր եւ յանուն որդւոյ եւ յանուն հոգւոյ. զի յայտ արասցէ եթէ մի բնութիւն են նոքա. (Եփր. համաբ.։)

Նոյն է Աստուած եւ մարդ ասել, եւ երկու բնութիւն. (Լմբ. ատ.։)

Երկուց բնութեանց Քրիստոսի, աստուածայնոյն եւ մարդկայնոյն. (Յհ. իմ. երեւ.։)

Ըստ միաւորութեան բնութեանցն յորովայնէ ունէր զմեծութիւնն. (Կիւրղ. ղկ.։)

Կերպարան ծառայի՝ մարդոյ բնութիւն խոստովանեսցի. (Աթ. ՟Ա. ՟Դ։)

Ոչ փոխարկումն եւ ոչ ի բաց բարձումն արար աստուածային եւ մարդկային բնութեանցն, այլ միացոյց զբնութիւնսն. (Խոսր. պտրգ.։)

իբր թանձրացեալ. Էակ. էակք. արարածք. իր. իրք.

Ամենայն բնութիւն գազանաց ... հնազանդեալ է եւ հնազանդի մարդկեղէն բնութեան. այսինքն գազանք՝ մարդոյ. (Յկ. ՟Գ. 7։)

Զոր ոչ բնութիւնք արարածոց զԱստուած տանիւր. (Շար.։)

Խաւարն ստուեր է տարերց, եւ ոչ բնութիւն ինչ. (Յճխ.։)

στοιχεῖον elementum Տարր. տարերք. սկզբունք զգալի էակաց.

Գիտել զհաստատութիւն աշխարհի, եւ զազդեցութիւն բնութեանց։ Բնութիւնք կիզեալ լուծցին ... եւ բնութիւնք հրդեհեալ հալիցին. (Իմ. ՟Է. 17։ ՟Բ. Պետ. ՟Գ. 10։)

Անգիտանալ կամ գիտել զբնութիւն արդարոյն. (Սահմ. ՟Ժ՟Ա։)

Բնութիւն հոգւոյ ցնծութիւն, ուրախութիւն, սէր, եւ զուարճութիւն. (Լմբ. սղ.։)

Միացեալ բնութեամբ ի յերկուց. այսինքն անձնաւորապէս, կամ իսկապէս։

Յաննախանձ քոյոց բարուց բնութեանդ. (Եղիշ. ՟Ա։)

Կերակրէ զիւրաքանչիւր անդամս ըստ իւրաքանչիւր բնութեան եւ ձեւոյ. (Մագ. ՟Ծ՟Է։)

Եւ Որոշումն սերի. յատկոթիւն արուի եւ իգի. ամօթոյք.

Ունել բնութիւնս արուականս եւ իգականս. (Եւս. քր. ՟Ա։)

Եւ Որոշումն կամ հանգամանք ո՛ր եւ է իրաց.

Բնութիւն թուականին, կամ թուոց, բժշկականին կամ բժշկութեան, եւ այլն. (Սահմ. եւ Քեր։)

Զի՞նչ ասաց այրն (ի ծնէ կոյրն). միթէ յիւրմէ բնութենէ՞ եդ զբանն, ո՞չ զհասարակաց դատաստանս քննեաց. (Ոսկ. յհ. ՟Բ. 17։)

Աղն ե՛ւ պատուհասի նշանակ, եւ անանցութեանն իմացմունք, եւ յարութեան բնութիւնք. այսինքն անապականութեան. (Եղիշ. յես.։)

Է՛ եւ ի տեղիս տեղիս ասացեալ ի հարցն մի բնութիւն՝ փոխանակ միոյ անձին. (Ժող. շիրակ.։)

Մի բնութիւն, եւ մի դէմ Քրիստոսի՝ եթէ պարտ է համառօտագոյնս ասել, ո՛չ է ըստ նոյնութեան բնութեան, այլ՝ է ըստ անճառ միաւորութեան բանին ընդ իւրում մարմնի. (Յհ. իմ. երեւ.։)

Ո՛չ ըստ չարափառացն կարծեաց մի ասելով բնութիւն, այլ՝ փոխանակ մի անձնաւորութեանն. (Շ. թղթ.։)

Ոչ ասեմք զմի բնութիւնն՝ զյատկութիւն էութեանցն շփոթելով, այլ ըստ անճառ միաւորութեան երկուցն ի մի անձնաւորութիւն. (Լմբ. ատեն.։)

Սարգիս վարդապետ վասն մի անձն ասելոյ զՔրիստոս՝ մի բնութիւն ասէ. (Մխ. ապար.։)

Ըստ այսմ եւ ոմանք առ լատին աստուածաբանս նշանակեն. զի Պետաւիոս գրէ.

Բազում անգամ կիւրեղ զանունդ ֆի՛սիս պիտակաբար վարէ որպէս իբօ՛սդասիս։ եւ Տուռնել.

Մի գոլ ի Քրիստոս ֆիսիս, իմա՛ զմի անձն։

Նա (որդին) բնութեամբ տէր է, իսկ այլքն բնութեամբ ծառայք։ Որպէս բարերար (կամ բարի) է ըստ բնութեան հայր, նոյնպէս եւ ծնողական ըստ բնութեանն. (Կիւրղ. գանձ.։)

Նա ըստ բնութեան որդի է Աստուծոյ, իսկ մեք ըստ շնորհի. մեք ըստ բնութեան եմք որդիք Ադամայ. (Աթ. ՟Ա։)

Բնութեամբ մահկանացու է մարմին քահանային. (Փիլ. քհ. ՟Ա։)

Թէ բնութեամբ է չարութիւնն, աւելորդ են օրէնք. ո՛չ բնութեամբ մարդն ծառայէ չարին. (Մխ. երեմ.։)

Կոյրք ոչ գիտեն ի բնութենէ զգոյնսն։ Ի բնութենէ ողջախոհ։ Քննել զըստ բնութեան բարին. (Սնհմ։)

ԶԱստուած տանելով զբնութեամբ անտանելին. (Շար.։)

Միացեալ ի մարմնի բնութեամբ. (Պրպմ. ՟Խ՟Ե.) ի յն. գրի անձնաւորութեամբ. եւ ստէպ ի նոյն գիրս, ուր ի յն. դնի. այսինքն ֆիզիգապէս միացեալ, եւ այլն, ի հայ. թարգմանեալ է բնութեամբ. եւ ըստ այսոցիկ կրկին առմանց սրբոյն կիւրղի իմա՛ զբան Շարակ.

φύσις (լծ. հյ. բոյս). natura (իբրու ծնունդ). Նախկին բունն եւ արմատն էակի, կամ բուն իսկն էակի. էութիւն. գոյացութիւն. իսկութիւն. զինչ էն.

φύσις որպէս լտ. indoles, ingenium եւ ἕθος mos Բնաւորութիւն. յատկութիւն եւ հանգամանք բնութեան. բարք. բոյս բարուց. յօժարութիւն. սովորութիւն, որ կոչի եւ երկրորդ բնութիւն.

γνώμη sententia, σκοπός intentio Որոշումն մտաց. հանճար. միտք. իմաստ կամ զօրութիւն բանի. գիտաւորութիւն. նշանակ. խելք.

ὐπόστασις hypostasis, subsistentia, πρόσωπον persona Ենթակայութիւն. ինքնութիւն. անձնաւորութիւն, անձն, դէմ.

ԲՆՈՒԹԵԱՄԲ. φύσει natura որ եւ Ի ԲՆՈՒԹԵՆԷ. ԸՍՏ ԲՆՈՒԹԵԱՆ. Վարին ստէպ որպէս Ի բնէ. ի ծնէ. բնապէս. էապէս. գոյացապէս. իսկապէս.


Բողկ, ից

s.

horse-radish;
կարմիր —, radish.

· Calfa

NBHL (2)

Կայ եւ Վայրի բողկ. cf. ԺԱԽՈՒԿ.

ῤάφανος, ῤαφανίς raphanus կամ -ni Կծուահամ բոլորշի կամ երկայնաձեւ արմատ ուտելի. թրուփ, թուրփ։ (Գաղիան.։ Բժշկ.։)


Բոց, ոյ

s.

flame;
fury;
— արձակել, to flame.

· Calfa

NBHL (9)

Ելանէր բոց երկրին իբրեւ մրրիկ հնոցի։ Եւ երեւեցաւ նմա հրեշտակ տեառն բոցով հրոյ ի միջոյ մորենւոյ։ Եւ եղեւ ընդ ամբառնալ բոցոյն ի վերուստ ի սեղանոյն յերկինս՝ ամբարձաւ հրեշտակն տեառն բոցով սեղանոյն Եւ մի՛ ապրեցուսցեն զանձինս իւրեանց ի բոցոյ անտի։ Թռիչք նորա իբրեւ զթռիչս հրոյ բոցոյ։ Խարուկածին բորբոքեալ բոցք.եւ այլն։

Շոգի երկրի, եւ բոց հրոյ, քանզի թեթեւք են, ի վեր կողմն գնան. (Եզնիկ.։)

Փայտ շատ յարուցանէ բոց եմծ. (Նեղոս.։)

Բոց աստեղաց ի գիշերի. այսինքն սաստիկ պայծառութիւն, կամ նշոյլք լուսոյ. (Իմ. ՟Ժ. 17։)

Բոցք հատանէին, եւ ահա հնոց ծխեալ. (Ծն. ՟Ժ՟Ե. 17.) յն. բոց լինէր։

Առ ի չածելոյ առն զուստէր իւր կամ զդուստր զբոցով մեղքոմայ. (՟Դ. Թագ. ՟Ի՟Գ. 11.) յն. ընդ հուր։

Նմանութեամբ, Եռանդն. հուր սիրոյ. լոյս հոգեւոր, եւ այլն։

Ընկալար բոց, ընթացի՛ր. ոչ գիտես՝ թէ յորո՛ւմ ժամանակի շիջանի, եւ խաւար քեզ հասցէ. (Կլիմաք.։)

φλόξ flamma Փայլակնացեալ բորբոք հրոյ. պայծառագոյն եւ նրբագոյն մասն կրակի ցոլացեալ ի վերոյ քան զայրելի նիւթն. բոց.


Բուժեմ, եցի

va.

to cure, to heal, to physic;
to deliver;
— զծարաւ, to quench or slake thirst.

· Calfa

NBHL (14)

Զոր ոչ կարացին բուժել արիողական բժիշկքն. (Խոր. ՟Բ. 80։)

Սրբովք աղաչեցեալ զաստուած՝ օգնականութիւն գտանէր բուժելոյ ի չարէն (լլկանաց դիւի). (Եզնիկ.։)

Բժիշկ յայնժամ բուժէ զմարմին, յորժամ զփուտն չբժշկեալ ի բաց կտրիցէ։ Կարող դժուարակիր վիրացն բուժելոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 10։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 20։)

Ղուկաս բժիշկ զաշխարհ ամենայն բուժէ յիւրաքանչիւրոցն ախտից. (Պրոկղ. ներբ. ՟Ղ՟Կ։)

Թէ ոչ կսկծեցուցանօղ դեղօք ախտ աչացն բուժեսցի, ոչ լուսաւորի. (Շ. մտթ.։)

Ի սպանող դեղոց՝ որք ի նենգութենէ մարդկան կազմեցան, չեւ հասուցեալ՝ եւ անդէն բուժէ (թերիակէն). (Եզնիկ.։)

Արդ՝ փախուցեալ ի Խոսրովայ Արտաշիր ... եւ նեղեալ յոյժ, բազում խոստմունս նախարարացն առնէր, թէ ոք բուժեսցէ զնա յայնմանէ. (Խոր. ՟Բ. 71։)

Ոչ զնոսա միայն կազմեցաւ բուժել յերկիւղէն, այլ եւ զմատնիչն ածել յուղղութիւն. (Ոսկ. մտթ.։)

Տկար փայտ ... ոչինչ բուժէ զձեղունն անձրեւոյն եւ ի կաթոյն. (Նիւս. երգ.։)

Ապրիլ, ազատիլ, զերծանիլ. խալըսել.

Զոհեա՛, եւ բուժեա՛ց ի տանջանացդ՝ որ պահին քեզ։ Խնայեցէ՛ք ի ձեզ, եւ բուժեցարո՛ւրք ի պատրաստելոցն ձեզ չարեաց. (ՃՃ.։)

Հազիւ յերկիւղէն բուժեալք՝ ընդունին զնա ի նաւն. (Կիւրղ. գանձ.։)

ὐγιάζω sano, διασώζω salvo Բժշկել, ապաքինել, առողջացուցանել. փարատել զցաւս. առողջացնել. լաւազնել.

ԲՈՒԺԵԼ. διασώζω, ἑκαρπάζω, ἁφαιρέω, ἁφίημι salvo, servo, eripio, adimo, aufero, libero Ի բաց փարատել զո՛ր եւ է վտանգ, եւ ապրեցուցանել. զերծուցանել, պահել եւ ի բաց թափել յամենայն չարեաց. խալըսել, օգտել, օգնել.


Բռնցի

adv.

with fist;
— հարկանել, to cuff, to box, to fist;
— հարուած, fisti-cuffs.

· Calfa

NBHL (3)

πυγμῄ pugno Բռամբ. կռփահարութեամբ. մուրցացի. եումրուխով, մուշտա զարնելով. եբր. ակիռօփ. որ է կռուփ, կռփով.

Հարկանիցէ ոք ի նոցանէ զընկեր իւր քարիւ, կամ բռնցի. (Ել. ՟Ի՟Ա. 18։)

Որպէս բռնցի խորտակէր. (Վանակ. յոբ.։)


Բքայոյզ

cf. Բքաբեր.

· Calfa

NBHL (2)

Յուզեալ բքով. մրրկայոյզ. բքախառն.

Ի բքայոյզ եւ կամ յանձրեւաց ժամանակի. (Վեցօր. ՟Զ։ Շիր.։)


Գազանամտութիւն, ութեան

s.

cf. Գազանաբարոյութիւն.

· Calfa

NBHL (4)

Յորպիսի գազանամտութիւն գրգռեցաւ ազգ մարդկան։ Առիւծ աստ զներոն կոչէ վասն գազանամտութեան. (Ոսկ. մ. ՟Գ. 8։ եւ Ոսկ. ՟բ. տիմ.։)

Եւ արդ այս սակա՞ւ ինչ գազանամտութեան նշանակ իցէ. (Ոսկ. ես.։)

Ի վայր դիցէ զանասնաբար գազանամտութիւն. (Բուզ. ՟Գ. 10։)

θηριωδία feritas Գազանամիտն գոլ. գազանութիւն. վայրագութիւն. կատաղութիւն. վահշէթ, եավուզլուգ.


Դիաթաւալ

adj.

dead, killed, stretched on the ground;
— կացուցանել, — յերկիր կործանել, to overturn, to throw down dead bodies, to strike stiff to the ground.

· Calfa

NBHL (5)

Բազում վիրաւորս, կամ մի առ միոջ դիաթաւալ կացուցանէին։ Դիթաւալ կացուցանէր։ Դիթաւալ կացուցից. (՟Ա. Մակ. ՟Գ. 24։ ՟Ե. 34։ ՟Զ. 42։ ՟Բ. Մակ. ՟Ե. 26։ Եզեկ. ՟Զ. 5։)

Յորոց զկէսս դիաթաւալ յերկիր կործանէին. (Փարպ.)

Յերկիր անկեալ դիաթաւալ խաղային. (Եղիշ. ՟Զ։)

Բազում դիաթաւալք յերկիր անկեալ մեռանէին. (Ճ. ՟Ա.։)

ԴԻԱԹԱՒԱԼ կամ ԴԻԹԱՒԱԼ. Իբրու դի թաւալեալ, տապալեալ, տապաստ արկեալ ի դաշտի. վարի ընդ բայի, որպէս Տապաստ արկանել կամ անկանիլ. καταστρωννύω, -νυμι humi sterno, consterno, -or, πίπτω cado գետինը փռել, փռուիլ.


Դիապատեմ, եցի

va.

cf. Դիազարդեմ.

· Calfa

NBHL (2)

Զկոյսն դիապատեալ. (Վրդն. յանթառամն.։)

Դիապաշտեցաւ (տէրն), եւ զմեր վէրս բժշկեաց. (Խոսր.։)


Դիապատիկ

cf. Դիազարդ.

· Calfa

NBHL (4)

Եւ պատմեցին դիապատիկքն զիսրայէլ. (Ծն. ՟Ծ. 3։)

Եւ եբր Դիապատեալ.

Առ դիապատիկ մարմին առն աստուծոյ մտեալ. (Յհ. կթ.։)

ἑνταφιαστής funerator, sepultor Դիապատօղ. դիազարդ.


Դիապատութիւն, ութեան

s.

cf. Դիազարդութիւն.

· Calfa

NBHL (2)

cf. Դիազարդութիւն. κηδεία funus

Յայտ արար ... ի դիապատութենէն. (Տօնակ.։)


Դիզանամ, ացայ

vn.

to gather;
to rise;
— հերաց, to bristle up, to stand.

· Calfa

NBHL (4)

Ելանէր դիզանայր բոցն ի վերոյ քան զհնոցն ի քառասուն եւ յինն կանդուն. (Դան. ՟Գ. 47։)

Ճենճերն ի տապակէ անտի ելեալ դիզացեալ ծառանայր. (՟Բ. Մակ. ՟Է. 5։)

Խորք կոչէ զյաճախումն խորհրդոցն՝ որք դիզանան ի վերայ մտացն. (Լմբ. սղ.։)

διαδίδωμι, διαχύω diffundor որ եւ ԴԻԶԱՆԻԼ. Դէզ լինել ի վեր կոյս. բարձրանալ, ծառանալ, վերելս առնել զմիմեամբք. բարդիլ. կուտակիլ. ծաւալիլ.


Դիմակաց

cf. Դիմադարձ.

· Calfa

NBHL (5)

Մի՛ ոք գտցի դիմակաց այնց հրամանաց. (Եսթ. ՟Ը. 8։)

Սատակեսցի ամենայն մարդ դիմակացք (կամ դիմադարձք) թագաւորի. (Յուդթ. ՟Բ. 4։)

Ըմբերանեալ զդիմակաց կողմնն. (Եզնիկ.։)

Ո՞ է որ կարէ դոցա դիմակաց լինել. (Եղիշ. ՟Գ։)

Դիմակաց եղեալ հրամանի արարչին. (Անան. նին.։)


Դիմակցիմ, եցայ

vn.

cf. Դիմադարձիմ.

· Calfa

NBHL (1)

Հակառակաբանութիւն, կամ գրգռութիւն առ ի հատուցմունս դիմակցողին. (Նեղոս.։)


Դիպական

cf. Դիպաւոր.

· Calfa

NBHL (2)

Դիպօղ. բարեդէպ.

Դիպական ճահաւորութիւն. (Մագ. ՟Ծ՟Թ։)


Դիտապաստ անկանիմ

sv.

to be killed on the spot;
— արկանել or առնել, to kill one on the spot.

· Calfa

NBHL (1)

Վիրաւորք նոցա դիտապաստ անկցին. յն. վիրաւորք նոցա ընկեսցին մեռեալք. (Ես. ՟Լ՟Դ. 3։)


Դիւաբախ

cf. Դիւահար.

· Calfa

NBHL (7)

Բախեալ ի դիւէ. այսահարեալ. այսահարական. մոլեգին.

Ամենայն մարդիկ դիւաբախ (կամ դիւաբախք) մոլեգնէին. (Ագաթ.։)

Իբր զխելագար դիւաբախ իմն ողորմելի. (Նար. ՟Կ՟Թ։)

Զհարուածեալսն ի դիւաբախ սաստիցն. (Շար.։)

Զդիւաբախ խորոցն կոհակս խափանեաց. (Նար. առաք. (ա՛յլ ձ. դիւախաբ)։)

Այսուհարութիւն.

Դիւրանայր նա սակաւիկ՝ ի մոլեգնեալ դիւաբախին. (Մագ. ոտ. մանուչ.։)


Դիք, դից

s. pl. divinity, false god;
idol;
կարգել ընդ դիս, to deify, to place in the number of gods;
գաշտային —, the rural gods.

· Calfa

NBHL (9)

Դից զոհել, կամ ծառայել։ Պաշտել զդիս։ Դնել ուխտ ընդ դիս։ Անուանք դից նոցա մի՛ անուանեսցի ի միջի ձերում.եւ այլն։

Նզովեաց այլազգին զդաւիթ դիօքն իւրովք. այսինքն երդուեալ ի դիս իւր. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 43։)

Տաճարս առ վաճառարանն սրբազանել աստուածոցն իսկ, եւ հետեւողացն աստուծոյցն՝ դիցն. (Պղատ. օրին. ՟Ը։)

Մարտակիցք մեր աստուածք՝ համանգամայն եւ դիք. եւ մեք իսկ ստացուածք աստուածոց եւ դից. (անդ. ՟Ժ։)

Մարմնաւո՞րք էին արդեօք դիքն, թէ անմարմինք։ Զմարդկան ուրուականս ի պաշտօն առեալ՝ դիս անուանէին. (Եզնիկ.։)

Զդիս դիակունս։ Դից դիականց. (Մծբ.։ եւ Եփր.։)

Դիցն այնմիկ հատանել զիւր գլուխ։ Դից իրիք մտեալ կալեալ զմիտսն (նաբուգոդոնոսորայ). (Եւս. քր. ՟Ա։)

ԴԻՔ. իբր եզական. Չաստուած ոմն, կամ դեւ. ոգի. θεός, δαίμων տէվ.

Որպէս թէ դիոսք, կամ դեւք, կամ դիակունք. այսինքն Կուռք. սուտ աստուածք. չաստուածք երկրորդականք առ հելլենս. θεοί dii, δαιμόνες daemones (ըստ եբր. էլօհիմ, որ է աստուած, աստուածք, դիք).


Դնեմ, եդի, դիր

va.

to lay, to set, to put, to place;
to constitute, to found, to establish;
to apply;
— ի վերայ, to impose;
to put on;
— ընդ մէջ, to interpose;
վերստին —, to reinstate;
անուն —, to give a name, to name;
մարտ —, to make war;
պատիւ —, to honour, to show honour and respeet;
— զունկն, to obey;
— արծաթ ի շահ, to place money, to invest;
— գիրս, to compose books;
— ի սրտի, to think;
— առաջի, to propose;
— զանձն ի ձեռին, — զոգի ի բռին, to expose one's life;
to dedicate one's self;
— յապականութիւն, to to destroy;
մեզս —, վնաս ինչ or բազայս ի վերայ —, to blame;
to accuse, to impute;
— բանս, բան — ընդ ումեք, to agree, to come to an understanding;
to promise, to make an appointment;
վէրս —, վէրս ի վերայ —, to wound;
— ի դպրոց, to send to a hoarding-school;
— զոք ի նախատինս աղգաց, to make one the shame or laughing-stock of nations;
ի պահ —, to reserve, to put by;
խորհուրդ յանձին —, to take a resolution or decision;
պատուէր —, to give orders, to command;
— առ մինեանս, ընդդէմ մինեանց, to compare, to confront;
ընդդէմ բանս —, to speak against, to contradict, to oppose;
ձայն զկնի — ուրուք, to cry after some one, to call;
կեանս եւ մահ — ընդ ումեք, to agree to live or die together;
զգիշեր տիւ գնալ, to turn night into day;
քայլս —ի գնալ, to begin to walk;
եդից զքեզ յազգս, I will make thoe a father to nations;
եդից զքեզ յանապատ, I will turn thee into a desert;
սուր ի վերայ եդեալ կոտորել, to condemn to be shot (to put to the sword);
հանդստեան եւ գիւր կենաց — զանձն, to abandon ones self to dissipation;
դսրովանս թշնամանս, to outrage, to offend, to insult;
ասպատակ —, to ravage with troops;
արշաւանս —, to make inroads, to plunder;
երկիւղ մահու — ի վերայ, to threaten with death;
աղաղակ —, to cry;
աշխար —, to weep;
— առ իմիք, to add, to subjoin;
— զանձն ուրուք, to kill some one, to slay.

· Calfa

NBHL (35)

Եդ զնոսա աստուած ի հաստատութեան։ Եդ անդ զմարդն։ Եդ նշան ի կային։ Զաղեղն իմ եդից յամպս։ Եդից զուխտ իմ ընդ իս եւ ընդ քեզ։ Եդ նոցա օրէնս։ Չափով եդիր զաւուրս իմ։ Եդաւ աթոռ մօրն արքայի.եւ այլն։

Սուր ի վերայ եդեալ կոտորէին. (Փարպ.։)

Վէրս ի վերայ եդին. (Ղկ. ՟Ժ. 30։)

Եդեալ էր ի պահ ի տան կռոցն իւրոց. (՟Բ. Եզր. ՟Բ. 10։)

Դնիցիք ի խաւարի. (Երեմ. ՟Ժ՟Գ. 16. իբր անկեալ դնիլ։)

Եդ զերեսս իւր ի փախչել։ Ջուր ասէ ոտից իմոց ոչ եդիր. (Եփր.։)

ԴՆԵԼ. որպէս Առդնել. համարել. սեպել.

Զգիշեր տիւ եդին. (Յոբ. ՟Ժ՟Է. 12։)

Ոյք դնիցեն զլոյսն խաւար, եւ զխաւարն լոյս. (Ես. ՟Ե. 20։)

Ազատութիւն մարդոյն ի յանցաւորութենէ դնէիր։ Զմեզ եդիր պատճառս աւերածոյ. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)

Ելանել, եւ ընդ քրիստոսի լինել լաւ դնէ անձին իւրոյ. (Լմբ. սղ. ՟Ի՟Թ։)

Վա՛յ որ դնիցէ զլոյսն ի խաւար, եւ զխաւարն ի լոյս. (Ճ. ՟Ժ.։)

ԴԻՑՈ՛ՒՔ. θῶμεν ponamus իբր Տացուք, ենթադրեսցուք. դնենք՝ թէ. սեպենք՝ թէ

Դիցուք արդ զայնոսիկ միահամուռն ի յայնմ ժամանակի ապականեալ. ((պխ) Դիցո՛ւք. Պղատ. օրին. ՟Գ։)

ԴՆԵԼ. որպէս Առնել. կացուցանել.

Հայր ազգաց բազմաց եդի զքեզ։ Եդից զքեզ յազգս (այսինքն բազմացուցից)։ Եդից զզաւակ քո իբրեւ զաւազ ծովու։ Զլեզուս տղայոց եդ պարզախօս։ Եդաւ յապականութիւն կորստեան.եւ այլն։

ԴՆԵԼ. իբրու Տալ.

Մի՛ կատարելութեամբդ հանգստեան զքեզ եւ քնոյ եւ դիւր կենաց դներ. (Նար. երգ.։)

Ձայն զկնի եդ (սրբոյն ղեւոնդի). (Փարպ.։)

Նա դիցէ վէրս սաստիկս յոգի եւ ի մարմին քո. (Եղիշ. ՟Ը։)

ԴՆԵԼ Ի ՄՏԻ, կամ Ի ԲԱՑ, կամ ԱՌԱՋԻ. ՄԵՂ կամ ԱՐԱՏ ԴՆԵԼ, եւ այլն. տե՛ս ի յարակից բառսն անդ։

ԴՆԵԼ ԶՍԻՐՏ կամ ԶՍԻՐՏՍ. իբր Լքանիլ. սրտաբեկիլ. սիրտը կոտրիլ.

Զի եթէ փախչիցիմք, ոչ դիցեն ի վերայ մեր զսիրտս. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Ը. 3։)

ԴՆԵԼ Ի ՍՐՏԻ. իբր Խորհել. խելամուտ լինել։ (Երեմ. ՟ժբ. 11։)

ԴՆԵԼ ԶԱՆՁՆ. որպէս Տապաստ արկանել. փռել։ (Դատ. ՟ժը. 28։)

Իսկ ԴՆԵԼ ԶԱՆՁՆ Ի ՎԵՐԱՅ ԲԱՐԵԿԱՄԻ. եւ այլն. կամ ԶՈԳԻՆ Ի ԲՌԻՆ, եւ այլն, է Դնել ի վտանգ։ Եւ Դնել խորհուրդ յանձին, է Հաստատել, դնել ի մտի. (՟Բ. Մակ. ՟զ. 23։)

ԴՆԵԼ ԳԻՐՍ. այսինքն Մատենագրել։ (Եւս. քր. ՟բ։)

Անսովոր խոնարհմունք բայիս.

Դնանիլ. իբր Դնիլ. (Յհ. իմ. ատ.։ Երզն. քեր.։ Գէ. գրչ։)

Դրաւ կամ եդիր կամ եդեր կամ եէդ. իբր Եդ. որ եւ ռմկ. էրետ։ (Սիւն.։ Ոսկ. յհ. ՟ա. 1։ Լմբ. ։ Վրդն.։ Տօնակ.։ Հ=Յ. մարտ. ՟Ը.։ Դրին. այսինքն Եդին։ Դրեալ, Դրելոց, Դրելիք, այսինքն Եդեալ, դնելիք։ Վրք. հց.։ ՃՃ.։ Նչ. քեր.։ Պերիարմ.։ Դրօղ. իբր Դնօղ.)

Որ անցանի ընդ այնոսիկ (օրէնս՝) որ եդեալքն են, տանջեսցի առ ի դրողէն. (Պղատ. օրին. ՟Դ։ Դրուան. իբր Եդան։ Վանակ. յոբ.։ Եդիցելոց. այսինքն Եդելոց։ Կիւրղ. գանձ.։)

Քո էր ճշմարտութեամբ իմացուածս այս, եւ քոյին անձին՝ զամենայն յոչնչի եդողիդ. այսինքն յոչինչ առ դնողիդ. (Բրս. թղթ.։)

Ի բաց եդող զինից. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Զծանր բեռն ոչ ի բաց դիեալ. այսինքն եդեալ. (Բրս. ընչեղ.։)

τίθημι pono Զետեղել զիմն ուրեք, կամ ի վերայ այլոյ իրի. կացուցանել ի տեղւոջ. կարգել. հաստատել.


Զակատիմ, եցայ

vn.

to be extremely fond, to become excessively affectionate, to love with too much passion, to bend ones whole soul to;
to get furious;
— ի խաղս, ի զբօսանս, to give one's self up to gambling, to pernicious amusement;
— զհետ գեղարուեստից, to be devotedly fond of the fine arts.

· Calfa

NBHL (3)

Մոլեգնաբար զականել. աչս արձակել, յառիլ եւ յարիլ. չարաչար զհետ պնդիլ իրաց ինչ՝ խորշելով ի միւսմէն. խենդի պէս բանի մը ետեւէ իյնալ.

Յայսոսիկ մոլեալ եւ զակատեալ. (Խոր. առ արծր.։)

Զակատեցայ անկասելի ի պատկառելեացն գործոց։ Զիա՞րդ զակատեցաւ զաւակն ընտրութեան. (Նար. ՟Ի. ՟Խ՟Ը։)


Զահանդիմ, եցայ

vn.

cf. Երկնչիմ.

· Calfa

NBHL (4)

Զահի հարեալ, աստանդիլ. զարհուրիլ. խրտչել. զանգիտել.

Ղեկավար գէթ համարեալ, ի կոհակաց ոչ զահանդեալ. (Մագ. ոտ.։)

Ձին յերիզաց զահանդեցաւ. (Մագ. առ Ստեփ. լեհ.։)

Զերազ զահանդելի տեսանէ. (Ախտարք.։)