Entries' title containing ր : 10000 results

Հաւահարց, ից

s.

cf. Հաւադէտ.

· Calfa

NBHL (2)

Հմայիցէ, հաւահարց լինիցի։ Հմայէր, եւ հաւահարց լինէր. (Օր. ՟Ժ՟Ը. 10։ ՟Բ. Մնաց. ՟Լ՟Գ. 6։)

ՀԱՒԱՀԱՐՑ ԼԻՆԵԼ. οἱωνίζομαι auguror. Հաւադէտ լինել իբրեւ զհարցուկ կամ զգուշակ.


Հաւամրգի

s. bot. heath.

· Calfa

NBHL (1)

Բոյս նման մրտի, յորմէ կազմի աւել. եւ սերմն նորա լինի միրգ հաւուց, այսինքն ուտելի ամենայն թռչնոց։ Մխ. առակ.։ Եւ լայնաբար՝ Ամենայն տունկ վայրի, որոց ունդն է կուր թռչնոց, կամ այլոց կենդանեաց։ Գաղիան. իբր յն. βαλανηρά եւ այլն.


Հաւանաբար

adv.

consentingly, willingly.

· Calfa

NBHL (6)

εὑπευθῶς obsequenti animo. Հաւան լինելով. հաճութեամբ. մտադիւր. համոզեալ գոլով, զիջանելով.

Կամէր հաւանաբար կրել (զմահն). (Ոսկ. յհ. ՟Բ. 2։)

Եթէ ոք յաղագս վկայից աստուծոյ տարակուսեսցի, լուիցէ հաւանաբար. (Կանոն.։)

Տալ հաւանաբար զլսելիս յունկնդրութիւն։ Հաւանաբար ընդունել, կամ ուսանել եւ այլն. (Լմբ. սղ.։)

Ընկալարուք հաւանաբար. եւ առաւել եւս ընկալարո՛ւք յօժարապէս. (Աթ. համբ.։)

Աղերսէ հաւանաբար, զոր մայրաբար ծնաւ. (Հ. կիլիկ.։)


Հաւանականաբար

adv.

probably, likely.

· Calfa

NBHL (2)

Իբր Ստորասական. դրականապէս.

Հրաժարականաբար պատմութեամբ զօրինացն ասէ, ոչ էք մատուցեալ ... հրամայելով եւ հաւանականաբար պատմութեամբ ըստ եկեղեցւոյ ասէ, մատուցեալ էք ի սիոն լեառն. (Ճ. ՟Գ.։)


Հաւանընկերք

s.

pair, couple.

· Calfa

NBHL (2)

Իբր Ամոլք՝ ընկերակիցք. կամակից ընկերք. յն. լծակցութիւն.

Տեսանե՞ս զգեղեցիկ հաւանընկերսն՝ զաղօթս եւ զողորմութիւնս. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Ա։)


Հաւապատիր

s.

madge-owlet, brown or grey owl.

· Calfa

NBHL (2)

Նիքտիկոր. հաւապատիր ձագ, կամ հաւպատիր. (Գաղիան.։)

ՀԱՒԱՊԱՏԻՐ νυκτικόραξ corvus nocturnus. գրի եւ ՀԱՒՊԱՏԻՐ. Գիշերաբու. ազգ բուոյ, որ ըստ յունաց գիշերային ագռաւ ասի. որպէս պատրանօք որսօղ հաւ կամ հաւուց. Տե՛ս (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 17։ (որ ի գիրս Օրին. ՟Ժ՟Դ. 16։ եւ ՟Ա. Թագ. ՟Ի՟Զ. 20. թարգմանի ի մեզ Ագռաւ. եւ ի Սաղ. ՟Ճ՟Ա. 7. Բու։))


Հաւասար, աց, ից

adj. s. adv.

equal, like, same, conformable;
straight, plain, even, level;
equal, companion;
pendant, fellow;
—, առ —, equally, alike, likewise, conformably, in the like manner;
— թղթոյն, copy, duplicate;
— գտանիլ, լինել, to equal, to match, to be on a par or level with;
to rank, to be at par;
— հրամանին առնուլ զկատարումն, to be executed according to orders or command;
զանձն — առնէր աստուծոյ, he made himself equal with God;
զօրութիւն եւ դաւ — են առաջն նորա, force or stratagem are the same to him.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

(յետնաբա՞ր ի, ի-ա հլ.) «հա-ւասար, նման, ընկեր, մէկ ձև ունեցող, ընդ-հանուր, հասարակաց» ՍԳր. Մծբ. Ոսկ. լհ, բ. 37. որից հաւասարել ՍԳր. Ագաթ. հաւա-սարորդ Եւս. պտմ. հաւասարութիւն ՍԳր. Եւս. պտմ. Կոչ. հաւասարագոյն Ագաթ. հա-ւասարակշիռ Վեցօր. համահաւասար Վրր. հց. զուգահաւասար Յհ. իմ. երև. երկնահա-ւաւսար Յաւսմ. հանդիսահաւասար Անան. եկեղ. հ-ի կրճատումով՝ մակաւասար Փիլ. Շիր. չաւասարիլ Վրք. հց. բ. 13.-միջին հյ. հաւսարակաց Կոստ. երզն. 78. նոր բառեր են հաւասարակշռութիւն, անհաւասարակըշ-ռութիւն ևն։

= Պհլ. hāvsār (կամ hāvasār) բառից, որ ճիշտ հայերէնի պէս ունի կրկնակ «հաւա-սար» և «նման» նշանակութիւնները։ Ճիշտ հայերէնի պէս պահլաւերէն էլ ասւում է hav-sar nē 'ast «չիք հաւասար» (նմանը չկայ), Պհլ. բառը հին գրականութեան մէջ աւանդ-ուած չէր. պատկանում է հիւս. պհլ. բարբա-ռին և երևան եկաւ մանիքէական գրուած-ների մէջ՝ [hebrew word] hāvsar ձևով (տե՛ս Salemann Manichāische Stud. ЗАН հտ. 8 (1908), էջ 81)։ Կազմուած է *hāvat-«նոյն» (հմմտ. զնդ. havat-masō «նոյն մեծու-թեամբ») և sāra «գլուխ» բառերից. հմմտ. պրս. [arabic word] hamsər «համապատիւ, հա-սակակից»՝ կազմուած ham «նոյն» և sar «գլուխ» բառերից։

ՆՀԲ իբր համ հասարակ, համասա-րաս, լծ. և արաբ. հաշիր, թրք. էջ «նը-ման» և յն. ϊσος, Հիւնք. պրս. hamsar «համապատիւ, հասակակից»։ Վերի մեկնութիւնը տուաւ Meillet WSL 14 479 և 17, 247։ Պհլ. բառին է կցում նաև Մառ (տե՛ս ЗAН 8, 81)։ Թիրեառեան Արիահայ բռ. 236 պրս. [arabic word] afsar «ընկեր, զովող»։

ԳՒՌ (dialectal) Երև. Շմ. Տփ. հավասար, Ննխ. հա-վասար, հավսար, Ագլ. հվա՛սար, Տիգ. հm-վmսmր, Զթ. հավասօյ, հավասոր, Խրբ. Պլ. Սեբ. հաֆսար, Ալշ. Ախց. Կր. հաֆսար, Սլմ. խավասար, Մկ. խmվսար, Ջղ. խօվասար, Ոզմ. խովսար, Ակն. Ալշ. Մշ. հափսար։ Բա-յական ձևով Տփ. հավսըրվիլ, Ագլ. հվըսա՛-րիլ, Խրբ. Պլ. հաֆսըրիլ։ Նշանակում են «հարթ, տափակ, միապաղաղ» և «հարթուիլ, տափականալ, հաւասարուիլ, միապաղաղ ձև ստանալ»։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Եւդ. [arabic word] havsar ռհաասար» (Յուշարձան 329), Ակն. havsar «մէկ մեծութեամբ և իրար նման» (օր. պը-տուղները և կամ որևէ երկու ապրանք իրար հաւասար չեն. մէկը խոշոր է, մէկը փոքր է). ևես. bavsar evlemek «միախառնել, միաց-նել». օր. bir buγdaydan, bir čavdardan qat da havsar eyle «մէկ ցորենից, մէկ էլ հաճարից խառնիր և հաւասարի՛ր, միառոո՛ւ» (տե՛ս Բիւր. 1898, 713)։

NBHL (36)

Զհաւասար թագաւորութեանս իմոյ զսեթեր. (Եսթ. ՟Ժ՟Զ. 13։)

Թէ յաւելու ի հաւասարսն այլ եւս հաւասարս, լինին ամենեքեան հաւասարք. եւ թէ պակասէ ի հաւասարէն հաւասար, որ մնայ՝ հաւասարք են. (Եւկղիդ.։)

Անհաւասարիւքն՝ հաւասարքն անհաւասարք լինիցին. (Պղատ. օրին. ՟Զ։)

Որչափ երկայնութիւն նորա, նոյնչփ եւ լայնութիւն եւ բարձրութիւն հաւասար. (Յայտ. ՟Ի՟Ա. 16։)

Ոչ որպէս հաւասար ի հաւասարի եղեալ ի մարմնին, այլ տէր առնլով զծառայի զկերպարան. (Աթ. ՟Ը։)

Գիտեմ թէ դատաստան հաւասարացն է. (Վանակ. յոբ.։)

Յորժամ հաւասարաւ զհաւասարն ցուցանեմք, յայնժամ յարացոյց կոչի. (Անյաղթ պորփ.։)

Վասն հաւասար գթոյն. իմա՛, հասարակաց։

Ելեալ արտաքս ի հաւասար միաբանութենէս. (Եղիշ. ՟Ը։)

Ամենայն որ ինչ ըստ աստուածութեանն է, հաւասար է սուրբ երրորդութեանն (այսինքն հասարակ է երից անձանց). (Գէ. ես.։)

ՀԱՒԱՍԱՐ. ա. հանդերձ սեռ. եւ տր. խնդ.

Դու մարդ հաւասար իմ. յն. համաշունչ. (Սղ. ՟Ծ՟Դ. 14։)

Իմ հաւասար է, եւ ձեր գործակից. յն. հաղորդ. (՟Բ. Կոր. ՟Բ. 23։)

Քաղաքակիցս իւր՝ հաւասարս աթենացւոց։ Հաւասար հրեշտակաց։ Հաւասար առնէր զանձն աստուծոյ։ Զլինելն հաւասար աստուծոյ.եւ այլն։

Ոչ համարէի լինել հաւասար շանց. յն. արժանի, իբր զուգապատիւ. (Յոբ. ՟Լ. 1։)

Հաւասար է այս բանին տեառն մերոյ. այսինքն յար եւ նման. (Մծբ. ՟Է։)

ՀԱՒԱՍԱՐ. նխ. ἵσον aequale, aeque. Հանգէտ. հանգոյն. նման. ըստ չափոյ. յար եւ նման. ըստ. ոչինչ ընդհատ. զոյգ ընդ.

Չափեաց հաւասար ձողոյն։ Հաւասար եղբարցն իմոց պատրաստեալ ունիմ. (Եզեկ. խ. 5=9։ ՟Բ. Մակ. ՟Է. 37։)

Եգիպտացիք թուեն հաւասար մովսէսի. (Խոր. ՟Ա. 6։)

Ընտանենայ հաւասար այսմ եւ արմաւենիս. (Պիտ.։)

Պահեաց ի կերակրոցն հ դասու արդարոցն գնդի։ Թէ մաքրեմք հաւասար առաջնոցն զանձինս։ Հաւասար մեզ ամբողջ հաւատան. (Լմբ.։)

Եւ գործն հաւասար հրամանին առնոյր զկատարումն. (Խոր. ՟Ա. 15։)

ՀԱՒԱՍԱՐ. ՀԱՒԱՍԱՐՆ. գ. ἵσον aequale, exemplar, pagina. իտ. copia. Յարեւնման օրինակ. պատճէն գաղափարեալ.

Ի մերոց պատճենից առեալ զհաւասարն. (Պրպմ. ձ։)

Զհաւասար թղթոյն կամ թղթոցն դնել ի դիւանի. (Խոր. ՟Բ. 30։ ՟Գ. 48։)

Զորոյ զհաւասար գրոյդ ի թիկանէ տառիդ ընթերցի՛ր. (Մագ. ՟Ծ՟Բ։)

Յափշտակեցաւ եւ գրեան.. չունելով զհաւասարն. (Լմբ. յիշ.։)

ՀԱՒԱՍԱՐ, կամ ԱՌ ՀԱՒԱՍԱՐ. մ. ἵσως, ὀμοῦ aequaliter, aeque, simul. Հաւասարապէս. միօրինակ. անխտիր. առ հասարակ. միանգամայն. ի միասին. զուգապէս.

Հաւասար երկոքեանն հրապարակախօս լինէին։ Հաւասար բաշխեաց, կամ ետ. (Ոսկ. յհ.։)

Հաւասար տրոհել յինքեանս։ Որպէս զհաւասար ճգնողէ. (Խոր. ՟Բ. 59. 89։)

Հաւասար հաստէ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Զամենեսեան հաւասար պատուեցէք. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ե։)

Ամենեցուն զձիրն հաւասար ընձեռէ։ Անզգամին եւ իմաստնոյն հաւասար հանդիպի. (Լմբ. ստիպ. եւ Լմբ. ժղ.։)

Առ հաւասար խրատելով. (Ոսկ. յհ. ՟Բ. 37։)

Այս կենացս ճանապարհն՝ ասէ, առ հաւասար զամենայն ի մի տեղ ասէ. (Լմբ. ժղ.։)

ἵσος aequalis, par κοινωνός particeps, consors κοινός communis παραπλήσιος proximus եւ այլն. (իբր համ հասարակ, կամ համասարաս. լծ. եւ արաբ. հազիր. թ. էզ. յն. ի՛սօս ) Զուգաչափ, դուգակշիռ. զոյգ. հասարակորդ. հաղորդ. ընկեր. յարմար. համանման. միօրինակ. հասարակաց. հաւսար.


Հաւասարաբաշխ

adj.

equally distributing.

· Calfa

NBHL (5)

Հաւասար կամ անխտիր բաշխօղ.

Հաւասարաբաշխ տանուտէր. (Սկեւռ. լմբ.։)

Նոյ՝ արդար, հաւասարաբաշխ՝ աստուծոյ, երկրի, հոգւոյ եւ մարմնոյ, իւրոցն եւ օտարաց. (Վրդն. ծն.։)

Կամ Հաւասար բաշխեալ.

Ըստ աննախանձ եւ հաւասարաբաշխ շնորհի քո. (Սկեւռ. լմբ.։)


Հաւասարագործ

adj.

equally acting.

· Calfa

NBHL (4)

Հաւասարափառ եւ հաւասարագործ հօր ցուցեալ զորդի. (Կիւրղ. հանգ.։)

Ըստ աստուածութեանն՝ նորայն եւ հօրն յամենայնն անբաժանելի է հաւասարագործ. (որ լինի եւ կր՛՛. Բրսղ. մրկ.։)

(Տրդատ ընդ գրիգորի) զուգաբան եւ հաւասարագործ. (Խոր. ՟Բ. 89։)

ἱσούργος paria faciens. Որ զնոյն հաւասարապէս գործէ. համագործ.


Հաւասարազօր

adj.

of the same power;
isodynamic;
equivalent, equipollent.

· Calfa

NBHL (3)

Հաւասարազօր գոլով առաջի գրեանց. (Նախ. իմ.։)

Որպէս հաւասարազօրք միաւորելով զնոսա. (Կիւրղ. գանձ.։)

ἱσοδύναμος, ἱσόρροπων aequipollens, aequivalens. Որ հաւասար զօրէ կամ զօրութիւն ունի. համազօր.


Հաւասարակից, կցի, կցաց

s.

companion, fellow, comrade, mate, partner.

· Calfa

NBHL (10)

Հաւասար. զուգահաւասար. համահաւասար. հաւասարորդ. հասարակորդ. հաղորդակից։ կցորդ. բաժանորդ. միաբան. ձայնակից. Յաստուածայինս ասի,

Հայր բնութեամբ հաւասարակից է որդւոյ եւ հոգւոյ. (Շ. թղթ.։)

(Որդի) հաւասարակից ընդ հօր յէութենէ. (Շար.։)

(Հոգին) սուրբ աստուած հաւասարակից իսկութեանդ հօր։ Զհաւասարակիցն իւր զսուրբ հոգին. (Նար. ՟Լ՟Դ։ Ճ. ՟Ա.։)

Եւ ի մարդկայինս.

Ես յովհաննէս եղբայր ձեր եւ հաւասարակից նեղութեան արքայութեան. (Յայտ. ՟Ա. 9։)

Հաւասարակից եւ հանդիսակից մաքուր մրցանաց նոցա. (Ճ. ՟Ա.։)

Իւրեանց հաւասարակիցս ջանան առնել. (Սարգ. ՟բ. պ. ՟Դ։)

Հաւասարակից են բանք նորա՝ գրոյն. (Եփր. աւետար.։)

Զհաւասարակից մարդկութեանս մերոյ յանձն իւր առեալ զչարչարանս. ըստ յն. պիտի հաւասարակիր, կամ նմանակիր։


Հաւասարակշիռ

adj.

of the same weight;
equivalent, equal;
— լինել, to counterbalance, to countervail;
կատարելութիւնք նորա — ախտիցն են, his good qualities compensate his vices.

· Calfa

NBHL (5)

Իմաստութեանն՝ որ առ ի յաստուծոյ, զի՞նչ արդեօք եղիցի հաւասարակշիռ. (Պրպմ. ՟Ի՟Թ։)

Հաւասարակշիռ չափով, կամ պատուով. (Վեցօր. ՟Ե։ Կիւրղ. գանձ.։)

Հարթ գոլով եւ հաւասարակշիռ. (Վրդն. ծն.։)

Զհաւասարակշիռ կէտ կալեալ կայ. (Շիր.։)

ἱσόρροπος aequilibris. Զուգակշիռ. հաւասար. համեմատ. եւ Միջին որպէս զմէտ.


Հաւասարակշռութիւն, ութեան

s.

equilibrium, equipoise, poise.

· Calfa


Հաւասարակող

cf. Հաւասարակողմեան.

· Calfa

NBHL (6)

Եռանկիւն հաւասարակող. (Եւկղիդ.։)

Զկիւբիկոնն ի հաւասարակողիցն եռանկիւնեաց. (Նիւս. բն.։)

Զերկիր ասաց հաւասարակող. (Ոսկիփոր.։)

Յորմէ հաւասարակողմ եռանկիւնն յերրորդէ բաղկացեալ է։ Ըստ հաւասարակողմ եռանկեանց. (Պղատ. տիմ.։)

Մի հաւասարակողմ եռանգիւն յայնցանէ՝ որ թուով վեց են. Տափարակ անկեանց հաւասարակողմանց. (անդ։)

Երկաքանչիւրոյ ի միասին եդեալ, հաւասարակողմ՝ հաւասարակողմի, քառանկիւն՝ քառանկեան. (անդ։)


Հաւասարակողմ

cf. Հաւասարակողմեան.

· Calfa

NBHL (6)

Եռանկիւն հաւասարակող. (Եւկղիդ.։)

Զկիւբիկոնն ի հաւասարակողիցն եռանկիւնեաց. (Նիւս. բն.։)

Զերկիր ասաց հաւասարակող. (Ոսկիփոր.։)

Յորմէ հաւասարակողմ եռանկիւնն յերրորդէ բաղկացեալ է։ Ըստ հաւասարակողմ եռանկեանց. (Պղատ. տիմ.։)

Մի հաւասարակողմ եռանգիւն յայնցանէ՝ որ թուով վեց են. Տափարակ անկեանց հաւասարակողմանց. (անդ։)

Երկաքանչիւրոյ ի միասին եդեալ, հաւասարակողմ՝ հաւասարակողմի, քառանկիւն՝ քառանկեան. (անդ։)


Հաւասարակողմեան

adj.

equilateral.

· Calfa


Հաւասարաձմեռ

s.

isochimene.

· Calfa


Հաւասարամառն

s.

isothere.

· Calfa


Հաւասարանկիւն

adj.

isagon, equiangular.

· Calfa


Հաւասարանջատ

adj.

equidistant.

· Calfa


Հաւասարաչափ

adj.

of equal measure, just, equal.

· Calfa

NBHL (8)

Եթէ հաստատուն ինչ իցէ՝ ի մէջ ամենայնի (այսինքն տիեզերաց) հաւասարաչափ, առ ոչ եւ միոյ արդեօք առ ծայրսն՝ բերիցի. (Պղատ. տիմ.։)

Լինիցին հաւասարաչափք եւ ողջք. (անդ։)

Հաւասարաչափ փառօք, կամ գերունակութեամբ. (Պրպմ. ձ։)

Մի՛ հաւասարաչափ զճանաչելն համարիցիս. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Ըստ հաւասարաչափ սրբութեանն լինի բնակել ի նմա. (Շ. ՟ա. պ. ՟Ծ՟Բ։)

Եւ որպէս Հաւասար չափօղ. հաւասարաբաշխ, արդարադատ.

Վերապատուեցէ՛ք աննախանձք զհաւասարաչափն։ Զոմանց հաւասարաչափ անկարօտութեան վեհիցն արթնութեան բերէր նշանակ (որ հայի եւ ի ՟Ա նշ). (Սկեւռ. լմբ.։)

ἱσομέτρητος aequam mensuram habens ἱσπαλής aequilibris ἱσόρροπος adaequatus. Հաւասար չափով. զուգաչափ. զուգակշիռ.


Հաւասարաչափութիւն, ութեան

s.

isomeria.

· Calfa


Հաւասարապատիւ

adj.

cf. Համապատիւ.

· Calfa

NBHL (7)

Որդի՝ հօր հաւասարապատիւ։ Հաւասարապատիւ որդի սիրելի։ Բանդ կենդանի՝ առ հաւասարապատիւ քո հոգի. (Աթ. ՟Զ. եւ ՟Ը։ Լմբ. ստիպ.։ Նար. ՟Ի՟Դ։)

Հաւասարապատիւ աստուծոյ անաչեմք զհոգին. (Աթ. ՟Ը։)

Ոչ ի մի երիս անուամբ, այլ յերիս հաւասարապատիւս. (Ածազգ. ՟Ժ՟Գ։)

Եւ այլազգ յարարածս.

(Հրեշտակք) հաւասարապատիւ գոլով։ (Իշխանք) հաւասարապատիւ ծառայակիցք են. (Լմբ. եկեղ.։)

Իբրեւ զհաւասարապատիւ զոք ձգեաց զնա ի դատաստան մահու. (Իգն.։)

ἱσότιμος aequalis honore, dignitate. Հաւասար պատուով. ունակ նոյն պատուոյ. զուգապատիւ. Այլազգ յաստուածայինս. զոր օրինակ,


Հաւասարապէս

adv.

equally.

· Calfa

NBHL (8)

ՀԱՒԱՍԱՐԱՊԷՍ ἵσως aequaliter, aeque ἑξ ἵσου ex aequo, pariter. որ եւ ՀԱՒԱՍԱՐ, ՀԱՒԱՍԱՐԱԲԱՐ. Հաւասարութեամբ. անխտիր. զուգապէս. նոյնպէս. միապէս. ոչինչ ընդհատ. առ հասարակ. հաւսար.

Բնական հաւասարապէս կալեալ որդի զհայրենի աստուածութեան պատիւ. (Նանայ.։)

Զամենեսեան հաւասարապէս կոչէ։ Հաւասարապէս խնամէ. (Ոսկ. յհ.։ Սահմ. ՟Ը։)

Ամենից տիրօղ հաւասարապէս. (Նար. ՟Գ։)

Հաւասարապէս կրեմք՝ որքան ի բնութեան եմք. (Շ. թղթ.։)

Փորձութիւն ինչ եւ մահ հաւասարապէս հասանեն ի վերայ ամենեցուն. (Շ. մտթ.։)

Երեքեան նոքա հաւասարապէս ի կատարածի անդ եդին. (Իգն.։)

Զամենայն գաւառն երուսաղէմի հաւասարապէս կոչեն հրէաստան. (Բրսղ. մրկ.։)


Հաւասարաջերմ

s.

isotherme.

· Calfa


Հաւասարասէր

adj.

just, equitable.

· Calfa

NBHL (2)

Իբր Արդարասէր. անաչառ.

Արդարադատ եւ հաւասարասէր կշիռս ունելով յամենայնի. (Խոր. ՟Ա. 23։)


Հաւասարասրուն, ից

adj.

equicrural, isosceles.

· Calfa

NBHL (3)

Երկոցունց եռանգիւնիցն հաւասարասրունն զմի ընկալեալ է բնութիւն։ Ոմն հաւասարասրունն, եւ միւսն եռակրկին։ Մինն միոյն ի հաւասարասրուն եռանգիւնոյն շարամանեալ։ Որ ոչ սանդղատեսակ իցէ, այլ հաւասարասրուն. (Պղատ. օրին.։)

Եւ ոչ հաւասարասրունք կոչին (եռանկիւնք), այն են՝ որ ի կողից իւրեանց երկու միայն ունին կողս հաւասարս. (Եւկղիդ.։)

ἱσοσκελής cruribus aequalibus constans. Որոց սրունք կամ կողմանք են հաւասար.


Լօռի սերմ

cf. Լօռասերմ.

· Calfa


Խաբեպատիր

adj.

fraudulent;
deceitful, false, illusory, insidious, sophistical.

· Calfa

NBHL (4)

ԽԱԲԵՊԱՏԻՐ կամ ԽԱԲԷՊԱՏԻՐ. խաբէական եւ պատիր.

Կուռք խաբեպատիրք ստութեան. (Մծբ. ՟Ժ՟Է։)

խորամանկեցան պաշարաւն, եւ խաբէպատիր զգեստիւն, եւ սուտ բանիւք. (Եփր. յես.։)

Դիտէր զարքայն դավիթ՝ թէ յորում վայրի անկցի՝ ի վերա նորա խաբեպատիր գեղովն իւրով. (Եփր. թագ.։)


Խազմագործ

adj.

warlike, martial, brave, valiant;
troubling, perturbing, seditious, factious.

· Calfa

NBHL (1)

Որ էր անդոտին ի նոյն խազմագործ նենգութենէ. (Եւս. քր. ՟Ա։)


Խազմարար, աց

cf. Խազմագործ.

· Calfa

NBHL (8)

Այնպէս կռուասէր եւ խազմարար էին ի մանկութենէ. (Ոսկ. ես.։)

Զի այս իսկ եւ զնոսա որ խազմարարք էին՝ ի խոստովանութիւն ածէր. (Ոսկ. գծ.։)

Զորս սա (որթ խաղողոյ) բերէ ի յաշխարհի իբր զխազմարար. (Պետ.։)

Խռովութեան շիջուցի՞չ, եթե ընդ խազմարարս խռովիչ. (Մագ. ՟Դ։)

Տմարդիս, կեղծաւորս, եւ խազմարարս. (Սարգ. յկ. ՟Ը։)

Այն ոչ զօրականաց գործ է, այլ՝ խազմարար մարդկան. (Ոսկ. եբր. ՟Ե։)

Եթե ոք բարս ունիցի խազմարար եւ խռովարար. (Բրս. հց.։)

στασιαστής seditiosus. Կռուարար. խռովարար. խռովայոյզ. ապստամբ, եւ ապստամբողական.


Խաթարեմ, եցի

va.

to damage, to spoil;
to corrupt;
to ruin, to shatter;
to rumple, to crumple.

· Calfa

NBHL (8)

Տեսին զվարագուրաձիգսն խաթարեալս. (՟Ա. Մակ. ՟Դ. 38։)

Ի բռնամարտիկ ի կռուին ի շրջանակին առանց խաթարելոյ. (Եւս. քր. ՟Ա։)

Կագին, զմիմեանս ուտեն, զերեսս խաթարեն. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Խաթարել, եղծանել զհաւատն. (Նիւս. կազմ.։)

Խաթարել զմիտս մեր. (Յհ. իմ. պաւլ.։)

Նայել զյաւէտ խաթարեալ կերպարան բնութեանս. (Նար. ՟Ի՟Ե։)

Զուղիղ բանն խաթարեալ եղծին. (Երզն. մտթ.։)

(լծ. թ. փետէր, վնաս. եւ յն. քաթերէ՛օ). καθερέω destruo, diruo συγκόπτω concido. Աւերել, եղծանել, քակել, կործանել, խանգարել. վեր ի վայր առնել.


Խաժերկաթ

s. chem. cyanide of iron.

· Calfa


Խաժուրիկ, ի

s. bot. primrose;
cowslip.

· Calfa


Խախտալուր

adj.

rough, harsh, unpleasant;
barbarous.

· Calfa

NBHL (2)

ԽԱԽՏԱԼՈՒՐ կամ ԽԱՂՏԱԼՈՒՐ. Որ եւ ԽԱՂՏԱԼԵԶՈՒ. Ծանրալուր որպէս զլեզու քաղդէացւոց, կամ խաղտեաց. կոկորդաձայն, խոշոր.

Ըստ իսմայէլեան խախտալուր լեզուին. (Ճ. ՟Բ.։)


Խակաբարոյ

adj.

hard-hearted, rude, harsh.

· Calfa

NBHL (3)

Խակ կամ հում բարուք. տմարդի. եւ անագորոյն.

Զայս խակաբարոյ թագաւորին ծանուցեալ. (Վրք. հց. ձ։)

Զայնպիսի անմարդի եւ զհայհոյիչ բերանն եխից. (Վրք. ոսկ.։)


Խակագործ, աց

adj.

seditious, factious, turbulent;
— ստահակութիւն, cf. Խակագործութիւն.

· Calfa

NBHL (4)

Որ գործէ զխակութիւն, այսինքն ստահակ, չարագործ, անողորմ, խեռ, եւ ապստամբ։

Զանուն ամաղեկայ ջնջել ասէ, յահ եւ յերկիւղ խակագործաց. (Նախ. օրին.։)

Անողորմից եւ խաակգործից դատաստան անողորմ լինելոց է. (Վրդն. օրին.։)

Յապստամբութիւն, եւ ի խակագործ ստահակութիւն. յն. նորաձեւութիւն, իբր յուզումն խռովութեան։


Խակագործութիւն, ութեան

s.

sedition, revolt, rebellion.

· Calfa

NBHL (4)

Պիղատոս յետ խակագործութեան (հրէից)... կրկին կռուոյ նոցա եղեւ պատճառք. (Եւս. քր. ՟Բ։)

Սկսցի զ՝Ի մանկութենէն զփոյթ եւ զդժնդակ խակագործութիւնն թողեալ՝ առ լաւ եւ ծերունի կարգն փոխել. (Փիլ. ել. ՟Ա. 4։)

Տեառն եղիայի (կաթողիկոսի) խակագործութիւնն յերիցու վանս. (Կաղանկտ.։)

στάσις seditio. Ապստամբութիւն. խռովութիւն. եւ Գործ անվայելւոչ. կղայամտութիւն.


Խակախորհութիւն, ութեան

s.

immature judgment, puerility.

· Calfa

NBHL (1)

Ոչ հեթանոսօրէն ուրուաձայն հնչման, եւ կամ հրէաբար խակախորհութեան. (Նար. ՟Ղ՟Բ։)


Խահագործեմ, եցի

va.

to cook.

· Calfa

NBHL (4)

Առեալ զորդին՝ խոհագործեաց, եւ եփեալ եդ առաջի առնն. (Նոննոս.։)

Զայսպիսի խոհագործել կերակուր՝ արանց է բարեաց. (Սարկ. քհ.։)

Ըստ իմում զօրութեան խահագործեցից (կամ խոհագործեյիյ) զբանն. (Առ որս. ՟Դ։)

ԽԱՀԱԳՈՐԾԵՄ ἕψω, μαγερεύω coquo, coquito, coquinor. որ եւ ԽՈՀԱԿԵՐԵԼ. Եփել զկերակուր. խորտիկս յօրինել. (իրօք կամ նմանութեամբ)


Խահակեր

s.

head-cook;
օգնական —ի, undercook.

· Calfa


Խահարար, աց

cf. Խահակեր.

· Calfa

NBHL (5)

Զխահարարս եւ զսպասաւորս սեղանոյն կոչեմք. (Ոսկ. յհ. ՟Ա. 30։)

Ո՞ւր խահարարքն՝ որք հոգային. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Սուսեր յաղագս խահարարաաց, կամ փայտահարաց. (Մագ. ՟Ե։)

Դադարէ խահարարացն ձեռն. (ՃՃ.։)

Տակառապետն եւ խահարարն փարաւոնի. (Լմբ. ժղ.։)


Խահարան, ի

s.

kitchen;
աղախին ի —ի, kitchen-maid;
լուացաջուր —ի, dishwater.

· Calfa


Խահարարութիւն, ութեան

s.

cookery;
the dishes served up;
seasoning of dishes;
dainty meats.

· Calfa

NBHL (5)

Առ որս չիք տեսանել խահարարութիւն, կամ մարմնական ճաշակումն. (Լմբ. պտրգ.։)

Լնուլ ի նա զամենայն պէտս հացի եւ գինւոյ եւ ձիթոյ՝ մեծի խահարարութեան. (Վրք. հց. ՟Բ։)

Ի բազմապատիկ խահարարութիւնս անյագ մնայ տակաւին. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Զ։)

Համեղասցի ի ճաշակելիս մտաց մերոց խահարարութիւնք խորտըացն այնոցիկ. (Խոսր.։)

μαγειρική τέχνη coquinaris ars. Արհեստ. եւ գործ խահարարաց. հանդերձանք կերակրոց. խահք. համադամք.


Խահարաբուհի

s.

cook;
cook-maid.

· Calfa


Խահրեմ, եցի

va.

to overdo, to cook too much, to burn, to spoil;
to corrupt, to ruin.

· Calfa

NBHL (9)

Որպէս թէ զխահս աւերել կամ այրել. յանչափս եփել եւ խանգարել.

Զմի կէսն (ձկանն եփելոյ) խարհեալ աւերեաց։ Այո՝ խարհեալ էր սակաւ մի. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Լայնաբար՝ Այրել. կիզուլ. եղծանել. չորացուցանել. տոչորել. հիւծել.

Եգիտ զպարտէզն՝ զի խահրեալ եւ կիզեալ էր յերամակէ խոզիցն։ Ոչ եթող զիս աստուած՝ խահրել եւ գթել զքեզ։ Առաւել թարշամեալ եւ խահրեալ մարմնով քան զայն՝ որ ի շաբաթուն միանգամ ճաշակէր զոսպն. (Վրք. հց. ՟Դ. ՟Զ. ՟Ժ՟Ա։)

Եթէ խահրեալ եւ աւերեալ է (կերակուրն), բարւօք է հեղուլ արտաքս, զի մի՛ ճաշակեալ հիւանդասցին. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Նման է համարձակութիւնն կիզողական խորշակի .. . որ եւ զպտուղս խարհէ զծառոց եւ զամենայն երկրի. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Եւ կամ նմանութեամբ որպէս Խանգարել.

Եթէ ոք կամիցի գործել զառաքինութիւն, թէպէտ եւ խահրիցէ ինչ ի նմանէ, մի՛ մեկնեսցի. (Վրք. հց. ՟Բ. ձձ։)

Նաեւ ինքն զեղջն ուսուսցէ մեզ զգործն, որք զօրացուցանեն զնա, եւ որք խահրեն եւ մերժեն. (Անդ. ՟Դ։)


Խաղախորդ, աց

s.

leather-dresser, currier;
tanner.

· Calfa

NBHL (3)

առ սիմոնի ումենմ խաղախորդի. (Գծ. ՟Ժ. 6. 32։)

ի բաց քերիցեն ի մորթոյն զգեղեցկութիւն, որպէս խաղախորդք զթանձրագոյն մորթոցն. (Առ որս. ՟Թ։) (Իսկ գործարանն խաղախորդաց կոչի ի գիրս Վաստակոց՝ կաշեգործնոց։)

βυρσεύς, σκιτεύς coriarius, cerdo, sutor. որ եւ ՃՈՆ, ԿՈՆ. Մորթէգործ. կաշեգործ. փոկագործ. որ հարթէ զմորթս ի մազից, եւ յօրինէ ազնիւ կաշի. եւս եւ կարուակ փոկեղինաց.


Խաղախորդեմ, եցի

va.

to curry, to tan.

· Calfa


Խաղախորդութիւն, ութեան

s.

tannning.

· Calfa


Խաղաղասէր

adj.

fond of peace, that loves tranquillity, peaceable, peaceful.

· Calfa

NBHL (7)

φιλειρηναῖος. pacis amans. իբր Սիրօղ խաղաղութեան.

Ասեն խաղաղասէր գոլ զազգն ճենաց։ Են խաղաղասէր։ Խաղաղասիրի տեառն իմում թէոդոսի. (Խոր. Բ. 78։ Գ. 57։)

Այր հեզահամբոյր եւ խաղաղասէր. (Յհ. կթ։)

Առաքինեացն իցէք պսակող մարդկան եւ խաղաղասիրաց. (Պիտ։)

Եւ իբր խաղաղասիրական.

Խաղաղասէր շինութիւն, կամ մարդասիրութիւն, միտք, կեղծաւորութիւն. (Ագաթ։ Եղիշ։)

Խաղաղասէր կեանք, կամ հանգիստ, կամ մատուցումն. (Պիտ։)


Definitions containing the research ր : 10000 results

Շշուկ

s.

noise, racket, uproar, clatter, hubbub, tumult.

· Calfa

NBHL (6)

Եհաս շշուկ մահու յամենայն քաղաքիս ծանրացեալ յոյժ. (՟Ա. Թագ. ՟Ե. 11։)

ՇՇուկ եւ աղաղակ ի քաղաքն լնոյր։ Եհաս ի լսելիս շշուկ երկիւղի գալստեանն յուլիանոսի. (Ճ. ՟Ա. Ճ. ՟Բ.։)

Եղեւ շշուկ եւ շփոթ ի մէջ վանացն. (Վրք. հց. ՟Ի՟Ը։)

զայս շշուկ առեալ մօր որդւոցն զեբեդեայ՝ խնդրէր որդւոցն զգահերիցութիւն. (Լմբ. վերափոխ.։)

Մերժեա՛ զդիւային չարահնարութեանս շշուկ քո պարտաւորիս. (Նար. ՟Խ։) (Ջուղայեցիք շշուկ կոչեն զժանտամահն։)

σύγχυσις confusio. ռմկ. շըշընկոց. Շչումն եւ հնչումն շփոթ եւ աղետաւոր ձայնից. լուր խառնակ. խառնակութիւն. շփոթ. յոյզք. աղմուկ. իրար անցում.


Շշունջ

cf. Շշնջիւն.

· Calfa

NBHL (2)

Շրշունջ գաղտնի դատարկ ոչ անցցէ. (Իմ. ՟Ա. 11։)

φθέγμα vox. Արմատ ՇՇնջելոյ, որպէս ՇՇնջիւն. իբր մրմռումն ընդ ունջս շրշ մրշ հնչմամբք, կամ ընդ ունկն այլոց հծծելով.


Շոգանամ, ացայ

vn.

to evaporate, to vaporize.

· Calfa

NBHL (1)

Ջուր ջեռեալ եւ շոգացեալ՝ լինի օդ. (Նիւս. բն.։)


Շոգեակ

s.

light vapour, a mist.

· Calfa

NBHL (1)

Մարդ՝ նանրոյ նմանեաց. սիմաքոս՝ շոգեկի ասաց. (Վրդն. սղ.։)


Շոգեկառք, ռաց

s.

railway-carriage, railway-truck;
cf. Երթամ, երկաթուղի.

· Calfa


Շոգենաւ, աց

s.

steam vessel, steam-boat, steamer;
— թղթաբեր, steam-packet;
— պտուտակաւոր, screw-ship;
պատերազմիկ —, war-steamer, man-of-war steamer;
cf. Նաւ.

· Calfa


Շոգիամէգ

adj.

vapory, misty, foggy, hazy.

· Calfa

NBHL (1)

Ծխալից շարաւ վիշապին, շոգիամէգ մթին ստուերին, մռայլ շամանդաղ նսեմ խաւարին. (Նար. խչ.։)


Շոգմոգեմ, եցի

vn.

to tell tales, to spread malicious or false reports, to slander, to speak ill of;
to flatter.

· Calfa

NBHL (5)

Ոչ խօսել, եւ ոչ շոգմոգել՝ որոց դիպիցի. (Առ որս. ՟Ը։)

Աչառանօք երեսաց շոգմոգէ նենգաբանութեամբ. (Սարկ. քհ.։)

Ուրախանալ ընդ յանդիմանել (ուրուք) պարտ է առաւել քան զշոգմոգել. (Պիտառ.։)

Շոգմոգէր շողոմութեամբ՝ բնաւ հնազանդել նորա բանին։ Հրապուրեցայ ի շողոմարար շոգմոգեալ բանից մերոց թագաւորացն. (Յհ. կթ.։)

περιλαλέω garritu perstrepo, obblatero, nugor. Շոգմոգութիւն առնել. շաղակրատել. շողոքորթել. մարդահաճել.


Շոգմոգութիւն, ութեան

s.

evil or malicious reports, delation, story, tale, report, backbiting, slander, scandal;
flattery.

· Calfa

NBHL (5)

Շոգմոգութիւնք, եւ առ ունկն ճառք, եւ ակնարկման նշանակ. (Բրս. ճգն.։)

Ի տրտունջ, ի բամբասանս, եւ ի շոգմոգութեան բանս անկեալ. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Պատրող բանիւք եւ խորամանգութեամբ եւ շոգմոգութեամբ՝ յաչս մարդկան թուին հեզ քան զիոչխար, եւ քաղցր քան զթուզ եւ զխաղող. (Մեկն. ղկ.։)

Շոգմոգութեամբ (կամ շոգմոգ շողոմութեամբ) հրապուրէր ուրանալ զքրիստոս. (Ասող. ՟Գ. 5։)

ψιθυρισμός mussitatio, murmuratio. Բան շոգմոգաց. շշնջիւն. բանսարկութիւն. շաղակրատանք. եւ Հրապոյրք շողոմարարաց.


Շոգոլի, լւոյ, լւով, լեաց

s.

vapour, exhalation.

· Calfa

NBHL (7)

Թանձրացեալ շոգոլովն (կերակրոց). (Նիւս. կազմ.։)

Դուզնաքեայ իմն նշխարր շոգոլեաց աստուածային անուշահոտութեանցդ. (Նիւս. երգ.։)

ἁτμός vapor, halitus αὕρα aura. նոյն ընդ Շոգի. գոլորշի. սիք. գոլոշտիք, շո՛գ գոլ.

Ընդունայն է ամենայն մարդ մսեղի. սիմաքոս, իբրեւ շոգոլի է։ Աղեղնդ ո՛չ է գոյաւոր, այլ՝ պատահումն, եւ շոգոլիք գէճ ամպոյ եւ արեւու. ոչ գոյից երեւումն. (Վրդն. ծն. եւ Վրդն. սղ.։)

Փչեաց յերեսս նորա շունչ կենաց. շունչն իբրեւ օդ իմն եւ շոգոլի եւ այլն. (Փիլ. այլաբ.։)

Զայսպիսի հինինումն՝ ժողով տրտմութեան առնեմք, հեծեծումնզ զնա եւ շոգոլի կոչելով. (Նիւս. կազմ.։)

ՇՈԳՈԼԻ. ἁναποτνιασμός gemitus, suspirium. Յոգւոցհանութիւն, հեծութիւն. որով լինի շոգիս ցնդել ի խորոց.


Շողակաթ, ի

s.

stream of light, effusion of light;
splendour, brightness, glory;
cathedral of Etchmiadzin, and the feast of its dedication.

· Calfa

NBHL (2)

Կաթումն կամ հոսումն շողոյ լուսոյ ի տեղի էջմիածնի ի տեսլեան լուսաւորչին. ուստի եւ տեղին՝ եւ տօն եկեղեցւոյն ի նոյն անուն կոչի.

Տօնէ շողակաթին։ Կանովն շողակաթի. (Տօնաց.։ Շար.։)


Շողամ, ացայ, ացի

vn.

to shoot or throw out rays, to beam, to glitter, to shine, to twinkle, to scintillate, to blaze, to flame, to flash, to glitter, to gleam, to sparkle.

· Calfa

NBHL (10)

Ի շողալ փայլակման՝՝ զգլուխս ի վայր արկանեմք. (Գէ. ես.։)

Սիւն գործեաց լոյսն շողացեալ։ Շողաց հուր զքաղաքաւս։ Արեգակն շողայր ի վերայ ջրոց. (Ագաթ.։ Սեբեր. ՟Բ։ Եփր. թագ.։)

Փայլիւն զինու, շողալ սուսերի։ Ի վերայ իմ շողան աղեղն եւ սուսեր. (Նաւ. ՟Գ. 3։ Յոբ. ՟Լ՟Թ. 23։)

Շողայր սուսեր իլ բազուկսդ առաքինիսդ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Ի բազում շողալ սուսերացն։ Շողայր սուրն ի վերայ պարանոցի երանելեացն. (Եղիշ. ՟Զ. ՟Ը։)

Յորժամ որոտմունք ճայթիցեն, փայլատակունք շողայցեն. (Ոսկ. ես.։)

Կամ որպէս Սողալ, սիգալ, սլանալ, լուղիլ, ճեմել, ի վեր երեւիլ.

Յորժամ մանր նաւքն ի մէջ մեծամեծ նաւացն շողայցեն. (Սեբեր. ՟Ը։)

Ի նոյն օդս գիշակեր թռչունքն ընդ ազնուագոյն թռչունսն շողայցեն։ Զի միեւ մթարքն՝ որ զբբօքն շողայցեն, արգել հայելոյ ի յստակութիւն լուսոյն լիցին. (Եզնիկ.։)

στίλβω, φαίνω, -ομαι splendeo, luceo, appareo γαυριάω glorior. Ցոլանալ. նշողել. շողշողել. փայլել. փայլատակել. ճառագայթել՝ շանթել լուսոյ, հրոյ. եւ փողփողել ՛րաց յերեսաց լուսոյ. փալփլիլ, պլպլալ.


Շողանամ, ացայ

vn.

to get warm, to become heated, to burn.

· Calfa

NBHL (4)

Դողալ՝ սարսափայ. շողանայ՝ այրի. (Մանդ. ՟Ժ՟Զ։)

Բացօթեայ ի ձմերայնի եւ յամարայնի, սառուցեալ եւ շողացեալ. (Հ. նոյ. ՟Ի՟Ա.։)

Էր ի տօթ ժամանակին, յորում քարինք շողանային. (Ներս. մոկ.։)

ἑκπυρόομαι candeo, ardeo. Որականալ ջերմութեամբ շողոյ. տապանալ. շանթանալ. տոչորիլ.


Շողապէս

adv.

like a flash of light, beamingly, radiantly, brilliantly.

· Calfa

NBHL (2)

Որպէս զշող. ըստ օրինակի շողոյ կաթելոյ.

Եկաց լոյս շողապէս ընդ աղօտ նշան խաչի ի վերայ տանն. (Խոր. ՟Գ. 67։)


Շողացումն, ման

s.

irradiation.

· Calfa

NBHL (1)

Փայլիւն երկնաւոր զօրացն շողացումն անմարմին բանակաց շուրջ զգերեզմանաւն. (Լմբ. վերափոխ.։)


Շողացուցանեմ, ուցի

va.

to cause to shine or to glitter, to give brightness to, to brighten;
to warm, to inflame, to render incandescent;
to brandish, to rotate.

· Calfa

NBHL (15)

Զերկաթն ջեռուցեալ՝ հրագոյն շողացուցանէ. (Ագաթ.։)

Զերկաթ շողացուսցուք, զի զաչս խարեսցուք զարքային հայոց. (Բուզ. ՟Գ. 20։)

Երկրաւոր բժիշկ զերկաթն ի հուրն շողացուցանէ, մինչ զի կայծակունս հատանէ. (Եղիշ. երէց.։)

Տախտակս պղնձիս շողացուցանէին, եւ դնէին ի վերայ մարմնոյ նորա. (Եւս. պտմ. ՟Ե. 1։)

Շանթիւք հրոյ շողացուցեալ. (Յհ. կթ.։)

Շողացուցանելով զնոյն ընդդէմ արեգականն. (Լմբ. պտրգ.։)

Ջնջնել զարծաթ եւ զտել կարես դու եւ առանց հրոյ, այլ շողացուցանել եւ եռանդնացուցանել՝ հրով միայն կարես դու. (Եփր. համաբ.։)

ՇՈՂԱՑՈՒՑԱՆԵԼ. Ցոլացուցանել զհուր. փայլիւնս արձակել հրեղէն.

Շարժումն եցոյց, եւ հուր շողացոյց զքաղաքաւս. (Սեբեր. ՟Բ։)

Ոչ շանթս հրեղէնս ընկենուլ, եւ ոչ փայլատակունս շողացուցանել. (Իսիւք.։)

Տէգս արձակիցեն, գեղարգունս շողացուցանիցեն. (Ոսկ. ես.։)

Զսնափառութեանն սուսեր շողացուցանէր։ Ոչ է այս արութիւն զինուորի՝ յիւր ապարանս թուր շողացուցանել, եւ զօդ հարկանել. (Արիստակ. մկրտ.։ Լմբ. առ լեւոն.։)

Զմի մի ոք (ի հոգեւոր զինուց) շարժեալ շողացուցանէին ընդդէմ թշնամեաց ճշմարտութեան. (Յհ. իմ. երեւ.։)

διαπυρίζω excandefacio. Տալ շողանալ. շանթացուցանել. հրաշեկ առնել. ջեռուցանել, եւ տոչորել.

ՇՈՂԱՑՈՒՑԱՆԵԼ. ἁφίημαι vibro. Տալ շողալ զինու կամ սրոյ. շրջշրջելով՝ տալ նշոյլս արձակել. ճօճել.


Շողգամ, ի

s.

cf. Շաղգամ.

· Calfa

NBHL (1)

Վասն շողգամի եւ բողկի. (Վստկ. մհա։ եւ Բժշկարան.։)


Շողէջ

s.

radiance, effulgence.

· Calfa

NBHL (1)

Գրիգորիոս շողէջ կենդանի, շար ոսկեմանեալ. (Երզն. լս.։)


Շողիմ

vn.

cf. Շողամ.

· Calfa

NBHL (1)

Անստուեր նշոյլ տարփալի՝ շողեալ ի ստորինս տեղի. (Նար. կուս.։)


Շողիւն

s.

splendour, brightness, blaze, flash;
heat, red heat.

· Calfa

NBHL (6)

Շողիւն սուսերաց. (՟Բ. Մակ. ՟Ե. 3։)

Շողիւնք սուսերաց փայլատակունս արձակէին շուրջ զնօքօք. (Եղիշ. ՟Ը։)

Զինուց փայլմունք եւ շողիւնքն. (Խոր. ՟Ա. 23։)

Կամ Շողանալն. շանթանալն. հրաշէկն լինել.

Արդարքն մխեցան ի փուռն հնոցի արդարութեան, եւ ներկան ի շողիւնս՝ ի գոյնս հոգւոյն սրբոյ. (Ագաթ.։)

ՇՈՂԻՒՆ որ եւ ՇՈՂՈՒՄՆ. στίλψις splendor σπάσμα acies nuda gladii σπασμός extractio. Շողալն սրոյ եւ զիուց. փայլիւն ի շրջշրջելն. ճօճումն.


Շողշողուն

cf. Շողաւոր.

· Calfa


Շողշողիմ, եցայ

vn.

cf. Շողամ.

· Calfa

NBHL (2)

Շողալով շողիլ. փայլատակել (լուսոյ, սրոյ)

Սուր աստուածամուխ՝ ի ձեռն աջողակ աջոյն յիսուսի յեղմամբ շողշողեալ. (Նար. խչ.։)


Շողոմեմ, եցի

va.

to flatter, to palaver, to cajole, to wheedle, to coax;
to caress, to fondle.

· Calfa

NBHL (2)

Կերբերոս առասպելեալ շուն՝ զիջեալսն ի դժոխս ողոքելով շողոմէ, իսկ զելեալսն խափանէ եւ ոչ թողացուցանէ շողոմելով ի ժողովս. իսկ յանկասկածի եղեալ առանձին ի բազմութենէ՝ զիւր չարութիւնն ցուցանէ. (Վրք. հց. ՟Զ։)

ներգործական բայ չէզոքական բայ καταθέλγω եւ այլն. mulceo, adulor, blandior. Շողոմս առնել. քծնիլ. շողոքորթել. ողոքել.


Շողոմութիւն, ութեան

s.

adulation, flattery, palaver, cajoling, coaxing, caresses, fondling, wheedling.

· Calfa

NBHL (2)

Շողոմելն. շողոմք. շողոքորթութիւն.

Շոգմոգէր շողոմութեամբ. (Յհ. կթ.։)


Շոճի, ճւոյ

s.

pine, pine-tree, fir-tree;
պիստակ շոճւոյ, pine-cone;
—ք, —իք, pine-grove.

· Calfa

NBHL (7)

Պարտ եւ արժան էր ողբալ շոճոյն, վասն զի անկաւ մայրն։ Ոչ իսթմիական շոճի, ոչ նեմէական լախուր. (Ածաբ. կարկտ. եւ Ածաբ. կիպր.։)

Ո՛չ սօսի, եւ նոճի ոչ բազում, եւ շոճի. (Պղատ. օրին. ՟Դ։)

Մո՛ւտ ի բուրաստանդ, եւ յարմատոյ շոճի թփոյն առ վարդենեօքդ առցես հոտ. (Պտմ. վր.։ (Թուփ ասի թերեւս մատաղ տունկն շոճւոյ։))

Շոճի ծառ զտեւակութեան ունի զնշանաւ եւ զիմաստասիրութեան, յամարանի եւ ի ձմերայնի միշտ սաղարթացեալ. վասն որոյ եւ զժուժկալսն ի մրցմունսն առ ասպարիսօք՝ շոճի ուտովք պսակէին. (Նոննոս.։)

ՇՈՃՔ. Ըստ Հին բռ. որպէս փաղանուն գնի,

Նուազք, տաղք, գեղապարք, շոճք, նուագարան։

ՇՈՃ մանաւանդ ՇՈՃԻ. πιτή, πίτους abies, pinus. Սոճ. սոճի. ազգ նոճի եւ դիոյ՝ որպէս փստղենիլ ընտանի եւ վայրի. եւ որ ինչ է ի նմին ծառոյ. չամ, չամ աղաճը,


Շոշականք

s.

show, ostentation, pompous display, parade;
շոշականս առնել, to be given up to ostentation.

· Calfa

NBHL (1)

ՇՈՇԱԿԱՆՍ ԱՌՆԵԼ. ἑγκαλλωπίζω, -ομαι orno faciem, fucum facio, glorior, placeo mihi. որ եւ ՇՈՇՈԿԵԼ. Ջանալ զօշոտել զաչս այլոց. ցոյցն առնել. նազիլ. գեղապանծ լինել.


Շոշիմ

vn.

to putrefy, to rot.

· Calfa

NBHL (2)

ՇՈՇԻՄ որ եւ ՇՈՒՇԻԼ. Լուծանիլ. քայքայիլ. սորիլ.

Գերեզմանաւ ծածկէր մարմինն ղազարու. այտուցեալ էր, քակտեալ ծորէր ի խոնաւութեան երկրին, եւ շոշեալ ի յաղցից հարկէ՝ մարմնոյն. (Նիւս. կազմ. ՟Ի՟Ե։)


Շոպեմ, եցի

va.

cf. Շոպշոպեմ.

· Calfa

NBHL (7)

Շոպելոյ ընչիցն եղեւ պատճառ։ Առ ի զծաղիկ պատկառանացն ի բաց զգեստուցն մերկանալ՝ շոպելովն. (Պիտ.։)

Անխղճաբար կորզես, զնոցայն շոպշոպելով (կամ ըստ նոր ձ. շոպելով). (Կանոն.։)

Իւրաքանչիւր ոք իւրովի յինքն շոպելով. (Խոսր. պտրգ.։)

Բազումք բարեկամանան մեծատանց՝ վասն յընչիցն առատութենէ շողոքորթութեամբն շոպելոյ. (Լմբ. առակ.։)

Յափշտակեալ ի քոյոցն՝ յինքն շոպեսցէ։ Զբազմաց խորհի շոպել (գողութիւնն). (Երզն. մտթ.։)

Ի բաց զինքն ի նոցանէն շոպեալ ճողոպրէր. (Յհ. կթ.։)

ἁφαιρέω aufero, intercipio, demo, detraho. որ է ՇՈՊՇՈՊԵԼ. Յափ արկանել. յափշտակել (զուտելիս եւ զզգենլիս, զինչս), կորզել. ձրձել. ի բաց հանել. շորթել. կապտել. եւ Ճողոպրել. փրծուցանել. ափ ձգել, փրցընել, փաշել առնել տանիլ.


Շուայտանամ, ացայ

vn.

cf. Շուայտիմ.

· Calfa

NBHL (4)

Շուայտանային եւ արբենային։ Որկորստութեամբ շուայտանայցեմք. (Ոսկ. ՟ա. կոր. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Շատ եւ բաւական համարեա՛ քեզ զհարկաւոր կերակուրսն. մի՛ անցանէր, եւ շուայտանար. (Եղիշ. հայր մեր.։)

Բազում արբեցութեամբ շուայտանան, աղքատեաց չըտան. (Գանձ.։)

Սովորեալք ի հիքիցն, եւ ի շուայտացեալ վատշուէր բնակչացն. (Մագ. ՟Ժ՟Ա։)


Շուայտանք

s.

cf. Շուայտութիւն.

· Calfa

NBHL (2)

Ժուժկալութեամբ, եւ ոչ որկորստութեամբն եւ շուայտանօք. (Մանդ. ՟Գ։)

Չարաչար շուայտանօք (տռփանաց) ոգորէր ընդ նմա. (Ճ. ՟Ա.։)


Շուայտիմ, եցայ

vn.

to give oneself up to debauchery, to eat and drink to excess, to guzzle, to gormandize, to live in gross debauchery.

· Calfa

NBHL (9)

Կերակրովք եւ ըմպելեօք առ լցեալ շուայտին։ Ի շաղղակերութեան շուայտէր իբրեւ առիւծ մարմնակեր. (Փիլ. նխ. ՟բ.։ Գէ. ես.։)

Շուայտիցի՝ իբրեւ զարջ։ Արբենամք եւ շուայտիմք. Շուայտել եւեթ, եւ արբենալ ածես զմտաւ. (Ոսկ. մ. ՟Ա. 4. 10։ Ոսկ. ՟ա. թես.։)

Դա՛ռն ծեր՝ շուայտեալ, պորտոյ ծառայ։ Շուայտեալք եւ արբեցողք, որք ոչ երբէք յագէին իւրեանց խորտկօք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Բազում արբեցութեամբ շուայթին։ Զեղխիս եւ շուայթիս. (Եփր. պհ.։)

Վասն է՞ր շուայտիմք եղբարցն թշուառութեամբք։ Զշուայտելն ի վերայ գահոյիցն փղոսկրէից։ Դիտեա՛ ինձ եւ զշուայտեալսն ի վերայ փղոսկրաց մահճացն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. կարկտ.։)

Շուայտեցաւ ժողովուրդն յաւուր անդր. (Եփր. թագ.։)

Զօրէն անմիտ աղաւնեացն հեշտասիրաց առ միմեանս շուայտելով. (Արշ.։)

Շուայտելն զարբեցութիւն ասէ, որ զգայռի եւ մռգալի մարդն. (Ոսկիփոր.։)

ՇՈՒԱՅՏԻՄ ἑμπίμπλομαι, γαστρίζομαι expleor, ventri indulgeo τρύφω deliciis studeo κατασπαταλάω, ἁσελγέω lascivia եւ այլն. որ եւ ՇՈՒԱՅՏԱՆԱԼ. գրի եւ ՇՈՒԱՅԹԻԼ. Զեղխիլ եւ անյագութեամբ բերիլ ի հեշտալիս մարմնոյ, ի կերակուրս, յըմպելիս, եւ ի ցանկութիւնս. շռայլիլ. անառակիլ. ցոփանալ. խենեշանալ. յղփանալ. յօրանալ. փափկանալ


Շուայտոտ

cf. Շուայտ.

· Calfa

NBHL (2)

Շուայտեալ յոյժ. շուայտասէր. կաթոտ. պագշոտ.

Շուայտոտն շամիրամ. (Յհ. կթ.։)


Շուայտութիւն, ութեան

s.

low debauchery, guttling, intemperance, surfeit, excess, orgies, drunken revelry.

· Calfa

NBHL (8)

Շուայտութեամբ եւ արբեցութեամբ. (Ղկ. ՟Ի՟Ա. 34։)

Զշուայտութիւն եւ զանյագումն։ Ի լիութենէ շուայտութեան իբր ի թշնամւոյ խոյս տուեալ։ Որովայնամոլ շուայտութեամբ. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. տեսական. եւ այլն։)

Տեսցես ինձ ասէ հաց ուտելոյ, եւ հանդերձ զգենլոյ. ոչ եթէ փափկութիւն տուր ինձ ասէ, եւ շուայտութիւն. (Բրս. հց.։)

Շուայտութիւն որկրամոլութեան. (Եղիշ. ՟Ը։)

Ի հանգստեան յագեցաւ շուայտութեամբք նորա. (Սիր. ՟Լ՟Դ. 3։)

Թմբրեցոյց ծուլութիւնն, արբեցոյց շուայտութիւնն. (Նար. ՟Խ՟Ը։)

Ի սաստիկ խահակերութենէ, շուայտութենէ խառնակութեան (ըստ մարմնոյ՝) մոռասցին միտքն զինքն. (Փիլ. այլաբ.։)

κρεπάλη crapula πλησμονή, κόρος expletio ἁσελγία luxuria πολυτέλεια sumptuosus apparatus τρύφημα deliciae συνουσία coitus եւ այլն. (լծ. արաբ. շէհվէթ ). Զեխութիւն. յղփութիւն. շռայլութիւն. անյագութիւն. անչափութիւն ի կերակուրս եւ յըմպելիս. ցոփութիւն. խենեշութիւն. հեշտասիրութիւն. անառակութիւն. էւելորդ կերխում.


Շուառն, ռունք

cf. Նիզակ.

· Calfa

NBHL (2)

Ձող կամ մական խաղու. կամ Սլաք. եւ Նիզակ ձիաւորի. ... (իսկ պ. սիւվար է ձիաւոր)։

Հզօր սպառազէնս ի քաջաց, որ տեղասցեն ի վերայ ձեր նետս երկաթեղէնս, եւ շուառունս մուխս պողովատիկ սլաքովք. (Արծր. ՟Բ. 3։)


Շութափեմ, եցի

vn.

to be hurried, to hasten, to make haste.

· Calfa

NBHL (9)

Է՛ որ ջանայ եւ վաստակէ եւ շութափէ. (Սիր. ՟Ժ՟Ա. 11։)

Ոչ այնչափ ինչ շութափեաց մտրակել զերիվարն։ Ոչ շութափեաց հետեւել նկոցա. (Խոր. ՟Բ. 82. 85։)

Զստէպ այսր անդր զշութափել մշակին. (Պիտ.։)

Կէսքն շութափեն, կէսքն հպատակութիւն մատուցանեն. (Վեցօր. ՟Ե։)

Առ ծուլութեան շութափեալք՝ թողուն զքարոզս զայս. (Խոսր.։)

Ախոյանայորձակքն զմիմեամբք շութափէին. (Արծր. ՟Գ. 11։)

ՇՈՒԹԱՓԵԼ. ն. Շուտով թափել ի բաց. փութով շորթել.

Շութափեալ զնա ի ժանեաց գազանին՝ ելեալ գնաց. (Արծր. ՟Դ. 7։)

σπεύδω studeo, festino, propero. Շտապիլ. ճեպել. ստիպաւ շարժել զանձն. աճապարել. արագել. փութալ. վաղվաղել. շուտ՝ չուստ շարժիլ


Շութափութիւն, ութեան

s.

agility, nimbleness, quickness, celerity;
hurry, haste.

· Calfa

NBHL (5)

Իւրով շութափութեամբ թօթափէ զանարգանս. (Առակ. ՟Ժ՟Դ. 25։)

Վասն շութափութեան վաղվաղուկ եւ անվայելուչ յանդգնութեան. (Բրս. հց.։)

Վտանգն շութափութեանզ լեզուին տուեալ՝ ոչ բաւէր զբանն ինքնակատար յայտնել։ Շութափութիւն ժամուն ոչ ետ թոյլ ժամանել զկնի մեր. (Յհ. կթ.։)

Ոչ երկմիտ ինչ շութափութեամբ անհաստատապէս զտեղի փոխէ. (Նար. ՟Ղ՟Գ։)

εὑστραφία agilitas συναναστροφή versatilitas εὑκόλια levitas. գրի եւ ՇՈՒԹԱՓՈՒԹՈՒԹԻՒՆ. Արագաշարժութիւն. արագութիւն. վաղվաղումն. վաղվաղկոտութիւն. դիւրափոփոխն լինել.


Շուշանաբոյծ

adj.

feeding among lilies.

· Calfa

NBHL (2)

Որ բուծանէ զհօտ իւր ի հովիտս շուշանաց.

Շուշանաբոյծ հովուին հետեւեալք. (Նար. երգ.։)


Շուշանագոյն

adj.

lily-coloured.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զգոյն շուշանի. սպիտակափայլ. մաքրափայլ.

Կուսանք ընդ կուսին մարիամու պսակեսցին շուշանագոյն փայլուն պսակովն. (Ոսկիփոր.։)


Շուշանանամ, ացայ

vn.

to become as a lily;
—ցեալ, lilied.

· Calfa

NBHL (2)

Շրթունքն շուշանացեալք՝ բղխեն զմուռս լիութեան։ Խրատեալք ի շուշանացեալ շրթանց սրբոց. (Նար. երգ.։)

Ցնծացեալ պարեն յեկեղեցւոյ շուշանացեալ վայրս եւ մաքրազգեստիցն լուսատեսակ դասք. (Խոր. վրդվռ.։)


Շուշանափայլ

adj.

bright, fair or candid as a lily;
adorned with lilies.

· Calfa

NBHL (6)

Ծաղկեցուցանէ զհովիտս շուշանափայլ յարկի սրբոյ մօրս մերոյ եկեղեցւոյ. (Անան. եկեղ։)

Րաբունին էից՝ իմաստութիւնն հօր՝ առ քեզ խոնարհեալ շուշանափա՛յլ հովիտ. (Շ. տաղ.։)

Փայլեալ որորպէս զշուշան պայծառ. զարդարեալ շուշանօք, կամ ծաղկօք.

Անդս ամենունակս՝ ջրահոսս եւ շուշանափայլս. (Նար. խչ.։)

Շուշանափայլ խոյակօքն, ուր բուրէր զանուշահոտութիւն կնդրակցն՝ որ ի նմա. (Գանձ.։)

Շուշանափայլ զարդարեցաւ երանելին սուրբ սուքիաս. (Տաղ.։)


Շուշեմ, եցի

vn.

to be neglectful, to lose or waste one's time, to loiter.

· Calfa

NBHL (1)

Որպէս որք ի ձգելոց չուանացն վերայ գնայցեն, չէ՛ հնար սակաւիկ շուշել. եւ եթէ փոքր մի հեղգայցեն, մեծամեծ չարիք գործին. (Ոսկ. ՟ա. թես. ՟Թ։)


Շուտաբան

cf. Շուտախօս.

· Calfa

NBHL (1)

Որ շոյտ խօսի. արագախօս. շուտ շուտ խօսօղ, լփըռտացօղ։ (Կոչ. ՟Ժ՟Զ։)


Շուտախօս, ից

adj.

glib, fluent of speech.

· Calfa

NBHL (2)

Արագ ի խօսս. յանդուգն ի պատասխանիս.

Մի՛ շուտախօս լինիր. (Սիր. ՟Դ. 34.) յն. ταχύς . որ է շոյտ։


Շուտահաս

adj.

early, premature.

· Calfa

NBHL (1)

Որ շուտով հասանէ կամ հասունանայ, ուռճանայ.


Շուտափոյթ

adj.

quick, swift, hurried, precipitous.

· Calfa

NBHL (6)

Շոյտ եւ փութացօղ. վաղվաղկոտ. արագաշարժ. արտորացօղ. եվեթլէյիճի, չիւսթ, չափըգ.

Անմտութեամբ շուտափոյթ եղեր՝ յոչ արժանիսն զշնորհսն տալով։ Շուտափոյթ եղեալ երագեն զարտաքս ելանելն՝ ոչ մնալով կատարման աղօթիցն. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)

Կինն թեթեւամիտ է յամենայն իրս, եւ շուտափոյթ, եւ անհաստատ յամենայն գործս. (Սարգ. յկ. ՟Բ։)

Շուտափոյթ (կամ շոյտափոյթ) եւ ջերմ հասակն վաղվաղակի ունի յագենալ։ (Լմբ. պտրգ. եւ Լմբ. ժղ.։)

Մովսէս կայտառ շուտափոյթ լինելով՝ արիագոյն յոյս դնէր առաջի ժողովրդեանն. (Լծ. կոչ.։)

Անզդամն շուսափոյթ ողոբէ, եւ շողոքորթի. (Լմբ. առակ։)


Շուտափութութիւն, ութեան

s.

cf. Շութափութիւն.

· Calfa

NBHL (1)

Շուտափութութիւնն առ ամենայն իրս զղջումն ունի առ մարդիկ. (Լմբ. առակ.։)


Շուտով

cf. Փութով.

· Calfa

NBHL (2)

Ստիպէին, զի շուտով կորուսցէ զնոսա։ Մկրտեալ զտղայս շուտով ութօրեայ. (Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Զ։ Հ. յնվր. ՟Ի՟Ե.։ Հ. փետր. ՟Ժ՟Գ.։)

Լինի արդիւնք տարւոյն շուտով եւ առատութեամբ. (Շիր.։)


Շչեմ, եցի

vn. fig.

to hiss, to whistle;
to hoot.

· Calfa

NBHL (4)

զարմասցի, եւ շըչեսցէ, եւ ասասցէ. ընդէ՞ր արար տէր այսպէս երկրիս այսմիկ։ Շչեսցէ, եւ շարժեսցէ զգլուխ իւր։ Տրտմեսցի, եւ շչեսցէ ի վերայ ամենայն հարուածոց նորա։ Շչէին, շարժէին զգլուխս։ Շչէին, եւ կըրճտէին զատամունս իւրեանց։ Վաճառականք ազգաց շչեցին ի վերայ քո. (՟Գ. Թագ. ՟Թ. 8։ Սոփ. ՟Բ. 15։ Երեմ. ՟Ժ՟Թ. 8։ ՟Խ՟Թ. 17։ ՟Ծ. 13։ Ողբ ՟Բ. 15. 16։ Եզեկ. ՟Ի՟Է. 36։)

Եւ ոչ ի մարդ իբրեւ զդեւ մտանէ վիշապ, որպէս ոմանք տ շչելոյ դիւահարին կարծեցին. (Եզնիկ.։)

Ի կերպ վիշապի ... շչեաց ահագին. (Պտմ. աղեքս.։)

συρίζω sibilo. (առեալ ի ձայնիցս շը՛չ, սը՛ս, ը՛շ, վը՛շ) Սուլել՝ որպէս իժ կամ վիշապ. հանել զձայն զարմանաց եւ աւաղանաց. հնչել որպէս զսրինգ. շռնչել. եբր. շարգ.


Շչիւն

cf. Շչումն.

· Calfa

NBHL (1)

ՇՉԻՒՆ կամ ՇՉՈՒՆՄ. σύριγμα, συριγμός sibilus. Շչելն. շռնչիւն. եբր. սէրքա. տե՛ս (Երեմ. ՟Ժ՟Ը. 16։ ՟Ժ՟Թ. 8։ ՟Ի՟Է. 18։ ՟Ի՟Թ. 18։ ՟Ծ՟Ա. 37։ Միք. ՟Զ. 16։)


Շչումն, ման

s.

hiss, hissing, whistling.

· Calfa

NBHL (1)

ՇՉԻՒՆ կամ ՇՉՈՒՆՄ. σύριγμα, συριγμός sibilus. Շչելն. շռնչիւն. եբր. սէրքա. տե՛ս (Երեմ. ՟Ժ՟Ը. 16։ ՟Ժ՟Թ. 8։ ՟Ի՟Է. 18։ ՟Ի՟Թ. 18։ ՟Ծ՟Ա. 37։ Միք. ՟Զ. 16։)