Definitions containing the research ց : 10000 Results

Ամենահեշտ

adj.

easiest, very light or easy.

NBHL (2)

Կարի հեշտին եւ հեշտալի. ախորժելի. քաղցր յոյժ. հեշտ ու թեթեւ, կակուղ, անուշ. խօշ. լադիֆ. հաֆիֆ. միշայիմ.

Հնազանդեալ ընդ ամենահեշտ լծովն, որ թեթեւ է առաքինեաց. (Յճխ.։ Ագաթ.։ ՃՃ.։)


Ամենահնար

adj.

very ingenious, very artful, very dexterous, skilful, most able.

NBHL (3)

Գտակ ամենայն հնարից յամենայն դժուարութիւնս. ամենաճարտար, եւ ամենակար. ամենարուեստ. ըստ յն. քաջահնար. քաջարուեստ. εὑμήχανος, ἁριστοτέχνης. industrius, ingeniosus, artificiosus. ամմէն բանին ճարը գտնօղ, խիստ ճարտար. փէք հիւներլի. մարիֆէթլի. ուստա.

Փառս մատուցանէին ամենահնարին. (Փարպ.։)

Յաղթել ամենահնար չարիս (կամ չարեաց) սատանայի. (ՃՃ.։)


Ամենամեղ

adj. s.

very sinful, most criminal;
great sinner.

NBHL (1)

Ամենայն մեղօք լի. ամենայն մեղաց պարտական. բազմամեղ. խիստ մեղաւոր, ամմէն յանցանքի տէր.


Ամենայաղթ

adj.

all-conquering, subduing all enemies, very victorious, that gains the advantage always.

NBHL (5)

Ի փառս ամենայաղթ եկեղեցւոյ. (Եղիշ. ՟Ա։)

Հայցէին յամենայաղթն Քրիստոսէ յաղթել մեծի պատերազմին։ Ամենայաղթ նահատակն Քրիստոսի. (Արծր.։)

Երկիւղ ամենայաղթ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ամենայաղթ ջուրքն՝ որ են ի վերայ երկնից. (Ճ. ՟Թ.։)

Երկնի ամենայաղթ գնացիցն շարժութեանց. (Դիոն. ածայ. ՟Դ։)


Ամենայն, ի, իւ, ից

adj. s.

all, total, whole;
each, every;
all, every thing;
— ոք, every one;
who ever, whosoever, whatever, whatsoever;
— ինչ, every thing, whatever;
ամենայնիւ, յամենայնի, altogether, entirely, quite;
— ուստեք, from all sides, from all parts;
— ուրեք, ընդ — տեղիս, every where, in all places;
զգիշերն —, all the night;
զ— աւուրս, every day;
յառաջ քան զ—, before all;
յետ —ի after all;
պատրաստ լինել —ի, to be ready for every thing;
ի վեր քան զ—, above all or every thing.

NBHL (29)

Արար Աստուած զամենայն շունչ զեռնոց կենդանեաց, եւ զամենայն թռչունս։ Իշխեսցեն ամենայն երկրի, եւ ամենայն սողնոց։ Ետու ձեզ զամենայն խոտ սերմանելի. եւ ամենայն փայտ՝ որ ունիցի յինքեան պտուղ։ Երկինք եւ երկիր, եւ ամենայն զարդ նոցա։ Զամենայն զգործս իւր։ Յամենայն գործոց իւրոց։ Մայր ամենայն կենդանեաց։ Ամենայն աւուրք Ադամայ։ Ամենայն ոք. ամենայս մարդ. ամենայն բան. ամենայն ինչ, զամենայն ինչ. ընդ ամենայն աշխարհ. ընդ ամենայն երկիր. ամենայն խորհուրդք կամ բանք, կամ գործք. ամենայն ազգն մեր. ամենայն հեթանոսք. եւ այլն։

Յամենայնիցն կարեւոր է մեզ փախչել յախտից. (Ոսկ. յհ. ՟Բ. 2։)

Յամենայնցն դադարել չարեաց։ Ընդ ամենայնսն էր անցեալ թիւրութիւնս։ Ամենայնց լինել մարդկան. (Պիտ.։)

Աստուած Տէր հողմ հարաւոյ յերկիր զտիւն ամենայն, եւ զգիշերն ամենայն։ Սիրեսցե՛ս զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ, եւ յամենայն անձնէ քումմէ, եւ յամենայն զօրութենէ քումմէ։ Այս ամենայն եղեւ, զի լցցի։ Շրջէր Յիսուս ընդ ամենայն կողմն գալիլեացւոց. եւ այլն։

Եթէ զամենայն զԱստուած յամենայն ի հիւղն լինել ասիցեն։ Ընդունել զամենայն զնա. (Եզնիկ.։)

Զօրացն ամենայնի. (՟Բ. Մակ. ՟Թ. 9։)

Զայլոց իրաց ամենայնի։ Այլովքն ամենայնիւ վարին արուեստիւք. (Պիտ.։)

Պատճառ բարեաց ամենայնի։ Եդի զիս ամենայնիդ պարտական չարեաց։ Մարտիկք ամենայն. (Նար. ՟Ձ՟Բ. ՟Հ՟Բ։)

Այսոցիկ ամենայնի. (Կամրջ.։)

Ամենայն՝ որ սպանանէ։ Ամենայն որ լսէ զբանս իմ։ Յամենայնէ՝ որ լսէ զբանն արքայութեան. Ընդ ամենայնի ամենայն եղէ։ Որ յաջողէ զամենայն յամենայնի։ Որ մատակարարէ ամենայնի զամենայն։ Դու Տէր ամենայնի, աննիազ յամենայնէ, լի ամենայնիւ։ Սահեալ ի ներքոյ երկնից, եւ շրջեալ ընդ ամենայն. եւ այլն։

Ինքն պատեալ զամենայնիւ, ի ներքոյ ամենայնի, ի վերոյ ամենայնի, արտաքոյ ամենայնի, եւ ամենայն ի նմանէ, եւ ամենայն ի նա, եւ ամենայն ի փառս նորա։ Ամենայնի նա է հատուցանօղ։ Զինքն արարեալ օրինակ ամենայնի. (Ագաթ.։)

Զկայնան չորրորդ ի Նոյէ ամենայնք ի ժամանակագրացն գրեն. (Խոր. ՟Ա. 4։)

Որ ամենայնց ես Արարիչ. (Շար.։)

Զամենայնցն վճարել յինքենէ զգործառնութիւնս. (Պիտ.։)

Ի ձեռն ամենայնիցն (տպ. ամենիցն) ուսուցանէ զնա խոնարհամիտ լինել. (Ոսկ. յհ.։)

Ո՞րպէս արդեօք գոյացաւ ամենայն. (Ածաբ. աղք.։)

Բասիլիոս (ի գիրս վեցօրէից) զբարձր զամենայնիս զարդարանս դիւրաւ ըմբռնելի բազմաց արար. (Նիւս. կազմ. ՟Ա։)

Ամենայն իրօք զհետ երթայր։ Հարկեցաւ ամենայն իրօք բերիլ. (Յհ. կթ.։)

Ամենայն իւիք ըստ ըղձիցն յարմարի գործ. (Պիտ.։)

Ամենայնիւ ինքեամբ ասասցէ, Տէ՛ր ո՞ նմանէ քեզ. (Խոր. ՟Բ. 89։)

Հաւասար՝ քո ամենայնիւ։ Ամենայնիւ հատուցից զպատիժ պարտուցս։ Զամենայնիւ նորոգութիւնդ. (Նար.։)

Զբնաւն յամենայնի բովանդակապէս հրաշագործեցեր։ Յամենայնի տէրդ բարերար։ Յամենայնի ողորմած։ Կարօղ ես յամենայնի թողուլ զմեղանս. (Նար.։)

Ոճով կրկնութիւն նոյն բառից.

Ամենայնիւ յամենայնի քաջապէս համբերեալ։ Ամենայնիւ յամենայնի շինութեան պարապեցուցեալ։ Յամենայնի ամենայնիւ առ հասարակ զամենեսեան խրատել։ Ամենայնիւ յամենայնի յարակցէր նմա. (Յհ. կթ.։)

Մեղայ ամենայնիւ յամենայնի։ Զի յայսմ ամենայնի յամենայնի ծանիցի։ Այս է ամենայնիւ ամենայն իրօք՝ մեղանչելն։ Զամենայնիւ յամենայնի ամենայն իրօք վնասակարս. (Նար.։)

Ընդ ամենայն՝ թէ քաջ իցեն քանքարք արծաթոյն չորեքհարիւր։ Ընդ ամենայն՝ ոգիք չորք հազարք. (՟Բ. Մակ. ՟Գ. 11։ Երեմ. ՟Ծ՟Բ. 30։)

Ընդ ամենայն՝ ամք յԱդամայ (ցջրհեղեղն) ... Եւ ընդ ամենայն՝ ամք ... եւ այլն. (Եւս. քր. ՟Ա։)

Չորք են ընդ ամենայն՝ երեկոյին աղօթից սաղմոսք. (Յհ. իմ. ատ.։)

Սատակեցաւ մանուկն որդի կայսերն. եւ ընդ ամենայն այն ժառանգ գտանէր նմա. իմա՛ ոչ ոք այլ՝ բայց միայն այն. բոլոր բոլորը։ (Բուզ. ՟Դ. 5.)


Ամենայորդոր

adj.

very prompt, very willing, very eager, very ready, very much inclined, very well disposed, very diligent.

NBHL (3)

Ամենայնիւ յորդորեալ՝ յորդառատ սիրով. փութաջան. յօժարամիտ. մտադիւր. բոլոր սրտանց ջանք ընօղ. փէք հաւեսլի. մուգայետ.

Ամենայորդոր էին ի բարեպաշտութեան ընթացս. (Ճ. ՟Ա.։)

Ուրախացի՛ր ամենայորդոր բերկրանօք ի փառս փեսայացեալ Բանին. (Անան. եկեղ։)


Ամենայօժար

adj.

cf. Ամենայորդոր.

NBHL (1)

Ամենայօժար սրտիւ խնդութեամբ ուրախացաւ. (Փարպ.։)


Ամենանուազ

adj.

least, smallest, very little.

NBHL (1)

Յոյժ նուազ. պակասաւոր. տկար. յետին. խեղճ, քիչ մնացած.


Ամենանուշակ

adj.

very sweet, very savoury, very good, very delicate.

NBHL (2)

Ամեաեւին անոյշ եւ անուշահոտ. ամենայնիւ քաղցր.

Ամենանուշակ անանջատելի բաղդատութեամբ։ Մարմին անպական յամենանուշակ մշտակուսէ, ծոցածին հօր նախայաւիտեան որդի՝ երէկածին մանուկ կուսամօր որդի. (Պիտառ.։)


Ամենաչար

adj.

worst, very bad;
very wicked, very malicious, execrable, abominable.

NBHL (2)

παμπόνηρος, πάγκακος, παγχάλεπος. pessimus, omnino malus, plane improbus, malignus, molestus Կարի չար (ոք կամ իմն). լի չարութեամբ, եւ առիթ ամենայն չարեաց. վնասակար. դաժան. դժնդակ. գէշին գէշը. գայէթ քէօթիւ. փէք ֆէնա՝ զալըմ. քէմրէք.

Զկապիկս անապատական եւ ամենաչար՝ ուսուցանեն. (Եզնիկ.։)


Ամենապայծառ

adj.

very bright, very clear, very shining;
very splendid, very illustrious;
most honourable, right honourable.

NBHL (3)

Ամենապայծառ է քաղաքն։ Ի նմա կանգնեցաւ նշան խաչին Քրիստոսի՝ երեւելին եւ ամենապայծառ։ Նստո՛ ի կառս բարձունս եւ յամենապայծառս. (Ոսկ. մտթ.։)

Ամենապայծառ գանձուցդ. (Նար.։)

Յամենապայծառ անանց բարութեանց. (Մանդ.։)


Ամենապատիր

adj.

very deceitful, very fraudulent, very knavish, very roguish.

NBHL (1)

Այրս մահացու ամենապատիր. (Նար. ՟Ծ՟Ա։)


Ամենապատիւ

adj.

very venerable, very respectable, very estimable;
right or most reverend;
most honourable.

NBHL (1)

Ամենապատիւ իշխան. (Վրք. հց. ՟Ը։)


Ամենապատրաստ

adj.

very well prepared, quite ready.

NBHL (1)

Երկայն յուսոյ ամենապատրաստ տեսութիւն։ Ամենապատրաստ հանդերձեալ՝ ամենեւին անվտանգելի։ Ամենապատրաստն շրջարկութեամբ պաշտպանեալ։ Ամենապատրաստ պնդութեամբ միշտ արձանացայց. (Նար. ՟Ծ՟Բ. ՟Հ՟Թ. ՟Ղ՟Գ։)


Ամենապարգեւ, ի

adj.

that gives to all, generous, liberal;
given to all.

NBHL (4)

Պարգեւատու ամենեցուն կամ ամենայն բարեաց. ամենապարգեւօղ. ամենաշնորհ.

Զամենապարգեւդ արգահատեցից։ Ամենապարգեւ ձեռն. (Նար. ՟Ժ՟Ե. ՟Լ՟Բ։)

Եւ ամենեցուն կամ հասարակաց պարգեւեալ.

Ի քէն իսկ վարդապետեալ զամենապարգեւ կարգս եկեղեցւոյ. (Նար. ՟Հ՟Ե։)


Ամենապարգեւող, ի

adj.

cf. Ամենապարգեւ.

NBHL (1)

Մխիթարութիւն ընկալան յամենապարգեւողէն Աստուծոյ։ Զնոյն ցօղ օրհնութեան յամենապարգեւողէն Քրիստոսէ խնդրէին. (Կորիւն.։ Արծր. ՟Գ. 5։)


Ամենապարկեշտ

adj.

very modest.

NBHL (1)

πάναγνος. pudicissimus, castissimus եւ πάνσεμνος. valde venerandus, magnificus Ամենեւին պարկեշտ. համեստ. ամօթխած. եւս եւ՝ նազելի եւ պատկառելի. ամենայն մեծարանաց արժանի. ամենամաքուր. մեծավայելուչ. փէք հիճապլը. հիճապ էտիլէճէք. հիւրմեթլի.


Ամենապարտ

adj.

much obliged, much indebted.

NBHL (2)

Ամենայնիւ պարտաւոր, կամ պարտական պատժոց.

Զամենապարտ ոգիս ընկալայց։ Ամենապարտս մահու։ Առ ամենապարտս ես ներօղ. (Նար. ՟Ժ՟Ը. ՟Թ. ՟Ծ՟Ը։)


Ամենապիղծ

adj.

very unclean, most impure, execrable, detestable.

NBHL (1)

Ո՛վ ամենապիղծք, միթէ մարգարէքն չէի՞ն մարգարէք, զի ոչ ապրեցուցին զանձինս. (Տօնակ.։)


Ամենապոռնիկ

adj. s.

notoriously prostitute, abandoned to prostitution.

NBHL (1)

Ա՛մենապոռնիկ, ընդէ՞ր թողեր զայրն քո. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ամենառատ

adj.

very abundant, most plentiful;
very generous, most liberal.

NBHL (2)

Ազատեա՛ յանբաւ պարտեացս ա՛մենառատ. (Բենիկ.։)

Աստուածային ամենառատ գանձուցն հաւատարիմ եւ իմաստուն տնտես. (Ոսկիփոր.։)


Ամենասուրբ

adj.

holiest, very sacred, very holy;
— Կոյս, the very holy Virgin.

NBHL (6)

Ամենեւին սուրբ. որպէս աղբիւր ամենայն սրբութեան, սուրբն սրբոց. (Աստուծոյ եւ աստուածայնոց սեպհական) πανάγιος, παναγιώτατος, παναγέστατος. sanctissimus, sacrosanctus

Յամենասուրբ ձեռացն Աստուծոյ. (Յհ. կթ.։)

Ամենասուրբն ի մեղաց։ Ամենասուրբ թքովն եբարձ զկուրութիւն հոգւոց եւ մարմնոց մերոց.( Եղիշ. մկրտ. եւ Եղիշ. ի չարչարանս.։)

Ամենասուրբ անդրանիկքն զօրութիւնք ... Ամենասուրբ աչօք մտաց վերամբարձեալս։ Ամենասուրբք են եւ անմարմինք իմացութիւնք ... Ամենասուրբք են եւ անարատք, եւ ոչ է նոցա պէտք մաքրութեան. (Դիոն.։) (Մաքս.։)

Զեօթներորդն (օր) ամենասուրբ իմն կարծեցեալք. (Փիլ. տեսական.։)

Զամենասուրբ սեղանն ուղղէին։ Յամենասուրբ գանձն աստուածային նուիրաց. (Եղիշ. ՟Գ. եւ Յես.։)


Ամենաստեղծ, ի

adj.

that has created all things, all-creating, omnipotent.

NBHL (2)

Ստեղծօղ բոլորից. ամմէնուն եւ ամմէն բանի ստեղծօղ. հէփսինի վէ հէր չէյի եարատան.

Որպէս ողորմած եւ ամենաստեղծ՝ ստացի՛ր վերստին։ Կապանք ամենաստեղծին զիս արձակեսցէ։ Կեցուցիչ կամաց ամենաստեղծիդ. (Նար. ՟Ծ՟Ե։)


Ամենասքանչ

adj.

most wonderful, very admirable.

NBHL (1)

Ուրացան զամենասքանչ նշանսն. (Կիւրղ. ղկ.։)


Ամենավայելուչ

adj.

most becoming, decent, suitable, appropriate, very convenient.

NBHL (6)

Ամենայնիւ վայելուչ. կարի վայելչական. քաջայարմար. գեղեցիկ. փէք եօլլու. էրքեանլը. եագըշեգշը.

Բարիոք եւ ամենավայելուչ կարծեմ ... Ամենավայելուչ կարգաւորութեամբ։ Այս բանքս ամենավայելուչ, եւ ցանկալի օրէնք. (Լմբ. պտրգ. եւ Զքր.։)

Ամենավայելուչ եւ մեծագոյն պատուով նազաբանել։ Ամենավայելուչ խելամտութեամբ առնուլ զտեղեկութիւնն։ Յամենավայելուչն քերթողացն պարս։ Ամենավայելուչ գեղեցկութեամբ պայծառացեալ. (Պիտ.։)

Եւ ամենեւին ցանկալի եւ զուարճալի ի վայելել ամենեցուն.

Ամենավայելուչ բարեբախտութեամբ, կամ արգասեօք։ Զամենավայելուչ կենցաղօգտութիւն։ Այցելութիւն ամենավայելուչ. (Պիտ.։)

Զայսոսիկ յանձնէ հալածէ, զի մի՛ յայն ամենավայելուչ հայեցողութենէն ստուերասցի. (Լմբ. առակ.։)


Ամենավարան

adj.

most perplexed, very anxious, very embarrassed;
very irresolute, full of inquietude.

NBHL (2)

Վարանեալն ամենայն իրօք, եւ վարանեցուցիչ. լի ամենայն հոգով եւ տատամսութեամբ. ցնդեալ, եւ ցնդիչ բոլորովին. անհնարին. խիստ տարտըղնած, շուարած, կամ տարտըղնօղ.

Յոգնապատճառեան ամենավարան (մեղաւորն)։ Ամենավարան տարակուսանաց։ Պատասխանատուութիւնս ամենավարանս։ Զամենավարան ձայն կողկողանաց սրտիս։ Եղիցի խաղաղութիւն հրամանաւ մեծիդ՝ ամենավարան բքոյս սասանման. (Նար. լ. ՟Ա. ՟Ի. ՟Լ՟Ա. ՟Հ՟Ա։)


Ամենատարած

adj.

diffused every where, very extensive, most ample.

NBHL (1)

Որպէս զանօթ ամենատար, եւ իբրեւ զքաղաք տանօղ ամենեցուն. (Ոսկիփոր.։)


Ամենատենչ

adj.

most desirable;
most desirous.

NBHL (2)

Ամենայն իրօք տենչալի, ցանկալի.

Եւ զի՞նչ արդեօք մարգարէին հոգեւոր ըղձականութիւն ամենատենչ բաղձանացն իցէ իմանալ. (Նար. ՟Ղ՟Գ։)


Ամենատես

adj.

all-seeing.

NBHL (8)

Տեսօղ ամենայնի. ամենահայեաց. ամենանկատ. ամենագէտ. եւ ամենատեսուչ. ամենախնամ.

Ո՛չ յամենատես ականէն խուսեցեալ. (Փիլ. յովն.։)

Ոչ զարհուրեցաք յամենատես ականէն. (Մխ. երեմ.։)

Յամենատես աչաց. (Պիտ.։)

Որ ամենատես ակնարկութեամբ ստորիջեալ ի խնդիր կորուսելոցն. (Արծր. ՟Ա. 1։)

Ամենայնիւ տեսանելի. կարի գեղեցիկ, եւ երեւելի յոյժ.

Հիացեալ զարմանայ ի տեսիլն ամենատես. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Բազմութիւնք արհամարհք էին, բայց իշխանք արք էին ամենատեսք. (Ոսկ. յհ. ՟Բ. 11։)


Ամենատեսուչ

adj.

all-watchful, that superintends all things.

NBHL (1)

Զամենատեսուչն Աստուած ծանուցեալ. (ՃՃ.։)


Ամենատէր, տեառն

s.

the Lord or Creator of all things.

NBHL (3)

Տէր ամենեցուն եւ ամենայնի ամենայնիւ.

Գեղեցիկ օրհնութիւնս ամենատեառն մատուցանէր. (Աթ. անտ.)

Գովութիւնս ամենատեառնն մատուցանէր. (Խոսր.։)


Ամենարար

adj.

that has made all things, all-creating.

NBHL (1)

Ամենարարն ակն մեծազօր բանիւ իւրով. (Վեցօր. ՟Բ։)


Ամենարուեստ

adj.

very skilful, ingenious;
very instructive;
most wise.

NBHL (6)

πάντεχνος. plane artificiosus, omnimodas artes sciens, πανάρετος. omnis virtutis, vel artis;
omni virtutum genere ornatissimus
Քաջարուեստ. ամենաճարտար. ամենահնար. ամենառաքինի. շատ վարպետ. փէք ուստա. հիւներլի. գապիլիյէթլի. մարիֆէթլի. հեզարիֆէնտ. ասի զԱստուծոյ եւ զիմաստութենէ կամ զզօրութենէ նորա. մասնաւոր առմամբ եւ զՍողոմոնէ եւ զՅեսուայ Սիրաքայ, եւ զիմաստուն գրոց նոցա. եւ զամենայն առաքինի անձանց եւ զգործոց։

Ամենարուեստն ասէ, եթէ ոչ զուարճանայ Տէր ընդ կորուստ կենդանեաց. (Ոսկ. ես.։)

Վկայեսցէ ամենարուեստ իմաստունն. (Եզնիկ.։)

Յեսու Սիրաքայ, որ զկոչեցեալ ամենարուեստ իմաստութիւնն կարգեաց. (Եւս. քր. ՟Բ։)

Արար եւ զատոյց ամենարուեստն իմաստութեամբ. (Եզնիկ.։)

Ամենասուրբ Երրորդութեանն՝ որ լին է ամենարուեստ բարեօք։ Ամենարուեստ երախտեօք։ Ամենարուեստ քաջութեամբն նահատակեալ։ Ամենարուեստ պահոց, եւ այլն. (Յճխ. ստէպ։)


Ամենափրկիչ, չի, չաց

s.

saviour of all.

NBHL (4)

Փրկիչ բոլորից. ամենակեցոյց.

Ամենափրկիչ, ամենակեցոյց. (Մանդ. ծն.։)

Տեղեկացեալ իսկ էին յամենափրկչէն Քրիստոսէ։ Ամենափրկիչն իսկ նշանակեաց. (Ագաթ.։)

Որպէս ինքն ամենափրկիչն գուշակեաց. (Զքր. կթ.։)


Ամենեւիմբ

adv.

cf. Ամենեւին.

NBHL (1)

Ամենեւիմբ զիւր անուն հաստատէ։ Որով ամենեւիմբ զատչիցին ի յունաց. (Խոր. ՟Բ. 74։ ՟Գ. 55։)


Ամենեւին

adv.

not at all, by no means, no wise, not in the least;
quite, wholly, totally, entirely.

NBHL (3)

Յորժամ արձակեսցէ զձեզ, ամենեւին հանցէ զձեզ աստի։ Օրէն յաւիտենական տեառն ամենեւին կատարեսցի։ Ոչ կարէր ամենեւին ի վեր հայել։ Ամենեւին մի՛ երդնուլ։ Եւ արդ ամենեւին իսկ վատթարութիւն է ի ձեզ։ Որպէս եւ ես ամենեւին ամենեցուն հաճոյ լինիմ։ Ամենայնի հաւատայ, ամենեւին (յն. զամենայն) յուսայ։ Պատուիրեցին ամենեւին մի՛ խօսել։ Մոլախոտէ՛ ամենեւին։ Ոչ մերձենայր ամենեւին հուրն ի նոսա. եւ այլն։

Ո՛չ, ամենեւին ոչ. (Լմբ. պտրգ.։) Յորս բացասականքն՝ ռամկօրէն բացատրին, բնաւ, իսկի. հիլ. հիլ պիր վէճհ իլէ. այս ինքն բնաւին ոչ։

Ամենեւին պատշաճագոյն։ Նորոգագոյն ամենեւին։ Ամենեւին վատթարագոյն։ Ամենեւին ողորմելի, կամ ընտիր, կամ պիտանացու. (Պիտ.։)


Ամենեքեան, նեսեան, նեցունց, եքումբք

adj.

all men, all persons, every body, as many as, whoever.

NBHL (11)

Տարակուսեալ յամենեցունց՝ յղէր առ մեծն Ներսէս բազում անգամ աղաչելով. (Խոր. ՟Գ. 29։)

ԱՄԵՆԵՔԵԱՆ ԱՄԵՆԵՔԻՆ գրի եւ ԱՄԵՆԻՔԵԱՆ, ԱՄԵՆԻՔԻՆ, զամենիսեան կամ զամենիսին. πάντες. omnes Ամենայն ոք. ամենայն անձինք՝ զորոց իցէ բանն՝ առեալ միանգամայն. ամմէնքն ալ. հէփսի. ճիւմլէ ալեմ. պրս. հէմէկեան. հեմէկի. հէմէքինան.

Էին ամենեքեան միաբան ի միասին։ Լցան ամենեքեան Հոգւով Սրբով։ Ամենեքին սոքա։ Ամենեքին զՅովհաննէս իբրեւ զմարգարէ ունէին։ Յանդիմանի յամենեցունց, եւ քննի յամենեցունց։ Ամենեցուն՝ որոց էք ի Հռովմ.։ Վասն ձեր ամենեցուն։ Ամենեքումբք հանդերձ՝ որք կարդան, եւ այլն։

Խաղաղութիւն ամենեցուն, կամ ընդ ամենեսեան, կամ ընդ ամենեսին։ Զամենեսեան օրհնեա՛, զամենեսեան իմաստնացո՛ ... եւ ամենեցուն պարգեւեա՛. (Ժմ.։)

Սէր կալցես առ ամենեսեան, բայց մեկնելով մեկնեսցիս յամենեցունց. (Վրք. հց. ՟Ի՟Ե։)

Ի ձէնջ ամենեցուն (իբր յամենեցունց). (Եփր. ՟բ. կոր.։)

Մարգարէիւքն ամենեքումբք։ Ամենեցուն արարածոց ցուցանէր. (Ագաթ.։)

Առ ամենեքումբք մրգաբերօքն։ Զայլոցն ամենեցուն խնամոցն։ Ամենիքեան օրինակք։ Ի ցանկալիսն յամենիսեան. (Պիտ.։)

Զերծո՛ զիս յամենեցունց ընդդիմացողաց։ Յամենեցունց մասանց։ Զամենեսին զսրբոցն պարս. (Նար.։)

Որչափ բազմութիւն աստեղաց են յերկինս, եւ ընդ ամենեսեան ոչ են բաւական լուսաւորել զտխուր տրտմութիւն գիշերոյն. (Վեցօր. ՟Զ։ եւ Շիր.։)

ՅԱՄԵՆԵՑՈՒՆՑ. որպէս յամենայն մարդկանէ, է անուն հանրական. իսկ իբր յամենայն կողմանց կամ յամենայն իրաց, լինի իբր մ. ամենայնիւ. բոլորովին.


Ամէնունակ

adj.

cf. Ամենունակ.

NBHL (4)

ԱՄԷՆՈՒՆԱԿ կամ ԱՄԵՆՈՒՆԱԿ. παγκρατής. omnicapax Որ զամենայն ինչ ունի յինքեան, որպէս Աստուած եւ աստուածայինք. եւ պարունակօղ կամ պարփակօղ զբազում ինչ. ամէնընկալ. ամենալից.

Շարժեսցէ զմեզ եւ ածցէ առ ամենունակ Աստուած. (Տօնակ.։)

Նկարէր եւ կերպարանէր ամէնունակ ջուրբքն անբաւութեան։ Ընծայել ամէնունակ ծոցոյ մօրն որովայնի հողածին զարմի։ Անդս ամէնունակս. (Նար. ՟Հ՟Ե. Նար. առաք. Նար. խչ.։)

Ծոց եկեղեցւոյ ամէնունակ է ի խորհրդական անհատ գանձուցն։ Քաղաք ամենունակ։ Սեղան ամենունակ. (Վրդն. երգ. եւ Սղ.։)


Ամէնօրհնեալ

adj.

cf. Ամենօրհնեալ.

NBHL (1)

Օրհնեցան յամէնօրհնեալ աջոյն. (Լմբ. համբ.։)


Ամէնօրհնեան

adj.

cf. Ամենօրհնեալ.

NBHL (2)

ԱՄԷՆՕՐՀՆԵԱԼ ԱՄԷՆՕՐՀՆԵԱՆ. ἁοίδιμος. decantatus, celeber Ներբողելի եւ գովելի ամենեցուն կամ ամենայն իրօք, մեծահռչակ. պատուական.

Որք ի հնդկացն ականք (կամ ակունք) զամէնօրհնեալդ ձեր պայծառացուցանեն զգլուխս։ Զոր ի Քրիստոս սիրոյն պսակ դնել, որ ամէնօրհնեան գլխոցդ ձերոց է պատշաճ. (Պրպմ. ՟Լ՟Է. եւ ՟Լ. ըստ ձ։)


Ամիս, մսոյ, ամսեան, մնոց

s.

month;
ամիս յամսոյ, ամսոյ ամսոյ, every —;
առաջին օր ամսոյ, the first day of the month;
ի սկիզբն ամսեան, the beginning of the month;
ի վերջ ամսոյ, the end of the month;
ի մէջ կոյս ամսեան, towards the middle of the month.

NBHL (9)

Յամսեանն առաջնում, որ օր մի էր ամսոյն։ Յետ ամսոյ միոյ աւուրց։ Յետ երից ամսոց։ Մէն մի ամիս ի տարւոջ։ Սպասեցի ամսոց սնոտեաց։ Ըստ միոյ միոյ ամսոյ տային զպտուղս իւրեանց։ Ամիսս այս եղիցի ձեզ սկիզբն ամսոց, առաջին եղիցի ձեզ յամիսս տարւոյ։ Ի տասներորդում (աւուր) ամսեանս այսորիկ. եւ այլն։

Արարեր երկուս լուսաւորս առ ի պէտս շրջմանց տարեաց, ամսոց, եւ ժամանակաց (այս ինքն եղանակաց)։ Ի հանդերձեալ աշխարհին ո՛չ աւուրք, եւ ո՛չ ամիսք. (Ագաթ.։)

Զի՞նչ է ամիս. տեսանելով ուրումն յառաջնոցն զլուսինն լցեալ եւ մաշեալ՝ իմացաւ զանցաւորութիւն կենաց իւրոց, ասաց, թէ իմ ես (օրինակ). (Տօմար.։ Վանակ. տարեմտ.։ Յակ. ղր.։)

Ըստ շարժական տոմարի ազգիս՝ յայլեւայլ տարիս ամիսք հայոց ի դէպ գան այլեւայլ ամսոց հռովմայեցւոց. իսկ ըստ յայսմաւուրաց՝ որ յարմարեալ է ըստ ժամանակի թարգմանչաց կամ ըստ թարգմանութեան Աստուածաշնչին, եւ կոչի անխաղաց կամ անշարժ տոմար Սարկաւագ վարդապետի, միշտ նաւասարդի ՟Ա. կապեալ է ընդ ՟Ժ՟Ա. օգոստոսի։

Աւանդութիւն ազգային վասն ամսոց հայոց.

Որպէս յանուն Հայկայ ազգս Հայ անուանեցաւ, այսպէս եւ ամիսքս ի զաւակաց անուանց նորա զանուն ընկալան. եւ են այսոքիկ. Նաւասարդի, Հոռի, Սահմի, Մեհեկի, Արեգի, եւ Հրոտից. սոքա որդիք էին։ Արաց, Մարերի, Տրէ, եւ Քաղոց, սոքա դստերք էին։ Իսկ Մարդաց, եւ Հարուանց՝ որ է Ահկի, զայս ի գործոց առին զանուանս. իսկ ընդ այն ժամանակս ամառնայինք էին այսոքիկ. (Յկ. ղրիմ.։)

Այս ողջակէզք իցեն ամիս յամսոյ։ Արկանէր վիճակ օր յօրէ, եւ ամիս յամսոյ։ Եղիցի ամիս յամսոյ՝ եւ շաբաթ ի շաբաթէ, եկեսցէ եւ այլն. (Թուոց. ՟Ի՟Ը. 14։ Եսթ. ՟Գ. 7։ Ես. ՟Կ՟Զ. 23։)

Ամսոյ ամսոյ՝ յամենայն ամիսս տարւոյն։ Զոր գտանէին ամսոյ ամսոյ ի մէջ քաղաքացն. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Է. 1։ ՟Ա. Մակ. ՟Ա. 61։)

Յամիսս միայն տեսանիցեն զարքայ. (Աթ. Կիւրղ.։)


Ամիրապետ, ի, աց

s.

caliph.

NBHL (1)

Պետ ամիրայից. ազգապետն հագարացւոց՝ որպէս յաջոյդ Մահմէտի. խալիֆա


Ամլածին

adj.

born of a barren woman.

NBHL (1)

Ուշ եդեալ առ նախընթացն ամլածին. (Մագ. ՟Ծ՟Ը։)


Ամլանամ, ացայ

vn.

to be or become barren.

NBHL (5)

Յայն սահմանի (կենաց) ամլանալ տիրէ. (Կանոն.։)

Ամլացեալ լինի իւր առաջին բոյսքն (անկոյ խորշելոյ յայլմէ անկոյ). (Փիլ. լիւս.։)

Ամլացան յաստուածային բարեգործութենէն. (Ճ. ՟Թ.։)

Ամլացելոյն ի բարեաց. (Երզն. մտթ.։)

Եղեն շրթունք նորա ամլացեալ ի բանից. (Եփր. համաբ.։)


Ամլորդի, դւոյ

s.

son of a barren woman;
St. John-Baptist.

NBHL (3)

Սեպհականեալ անուն Յհ. Մկրտչի, որ եղեւ որդի ամուլ պառաւոյն Եղիսաբեթի ի ծերացեալ հօրէ Զաքարիայ. ամլածին.

Մկրտեցաւ ի սուրբ ամլորդւոյն Յովհաննէ. (Եղիշ. ՟Բ։)

Չորեքկերպեան կենդանեացն զխորհուրդ քարոզեաց ամլորդին։ Որ յամլորդւոյն վկայեցար Գառն Աստուծոյ. (Շար.։)


Ամլութիւն, ութեան

s.

sterility, infecundity, barrenness.

NBHL (3)

Առ ամլութեամբ յղացեալն զքեզ յորովայնի. (Շար.։)

Տեսանէ եկեղեցի յամլութեանն Աննայի զամլութիւնն իւր. (Կամրջ.։)

Արձակիլ ի կապանաց ամլութեան մտաց. (Կիր. ՟ը. խհ.։)


Ամոլաջիլ

s.

ham-string, tendon of the ham.

NBHL (2)

Զոյգ կամ հաստաձիգ ջիլ՝ որ ի զիստն կամ ի յետին կողմն բարձից կենդանւոյ. (ռմկ. ըստ ոմանց՝ մամուջեղ) ըստ եբր. քաֆ իբր ոլորք. յն. է զի դնէ πλατύς այս ինքն լայնութիւն, կամ տախտակ (զըստի). եւ է զի νεῦρον որպէս եւ լտ. nervus այս ինքն ջիղ.

Բուռն եհար զամոլաջլէ զըստի նորա, եւ ընդարմացոյց զամոլաջիլ զըստին Յակոբայ ... Զամոլաջիլն՝ զոր ընդարմացոյց, որ է ի վերայ տախտակի զըստին. զի բուռն եհար զտախտակէ զըստին Յակոբայ, եւ ընդարմացոյց զամոլաջիլ նորա. (Ծն. ՟Լ՟Բ. 25. 32։)


Ամոխախ, ի, աց

s. adj.

brought up together, comrade, companion, play-fellow;
familiar.

NBHL (2)

ԱՄՈԽԱԽ կամ ԱՄՈՂԽԱԽ. (իբր ամոլք ի խահս, եւ ի սնունդս. կամ համախահ, խահակից) սննդակից. եւ որ ինչ հայի ի համասնունդս. ընտանի. ընդել. σύντροφος simul nutritus, educatus եւ assuefactus, familiaris, τρόφιμος alumnus եւ այլն.

Զսոսա եւ զնոսա իբրեւ զամոխախս ի նոյն յանձանձիչ գոգս տանի զամենեսեան։ Յառաջին իսկ հասակէ ընդ օրինօքն սնեալք, զամողխախ սննդեանն զառաքինութիւնն թողեալ՝ փախեաք անկաք ի հաւատսն Քրիստոսի։ Զչարեացն (կամ զկարեացն) ասացեալ իսկ է մերովք ամոխախ անուամբքս. հուր է՝ ասէ՝ անդ, եւ խաւար, եւ կապանք, եւ որդն անվախճան. (Ոսկ. մ. ՟Ա. 16։ եւ Գաղ. եւ Եբր.։)


Ամորձիք, ձեաց

s. pl.

testicles;
պարկ ամորձեաց, scrotum;
— շատ, orchis, satyrion.


Ամուսնական, ի, աց

adj.

conjugal, matrimonial, nuptial.

NBHL (3)

γαμικός, γαμίος nuptialis Սեպհական ամուսնութեան կամ ամուսնաց. կարգուածներու վերաբերեալ. տիւնեայա կիրէնլէրէ միւդալիգ.

Զամուսնական ողջախոհ պարկեշտութեանցն։ Ամուսնական կարգաւորութեամբ՝ որ ըստ բարւոյն կամաց. (Պիտ.։)

Սէր ամուսնական։ Մաքրել զմիտս եւ զխորհուրդս յամենայն մարմնաւոր ամուսնական մտածութեանց. (Նար. երգ.։)