Entries' title containing ւ : 10000 results

Ուրուագրեմ, եցի

va.

to draw;
to sketch, to design, to delineate.

· Calfa


Ուրուագրող

s.

draughtsman.

· Calfa


Ուրուագրութիւն, ութեան

s.

drawing;
sketch, draught.

· Calfa


Ուրուադէտ

cf. Ուրուադիտակ.

· Calfa


Ուրուադիտակ, ի

s.

phantasmagoria.

· Calfa


Ուրուադիտական, ի, աց

adj.

phantasmagorical.

· Calfa


Ուրուական, ի, աց

adj. s.

fantastic, imaginary, visionary, false, apparent, chimerical;
shadow, image, phantom, spectre;
idol, image;
rough-draught, sketch;
—ք, manes, shades, apparitions, ghosts, visions;
—ք մարդկան, statue, likeness;
— պղծութիւն, nocturnal pollution.

· Calfa

NBHL (15)

φανταστικός speciem meram habens ἵνδαλμα species, spectrum . Ի բառէս Ուրու. (ռմկ. րույ, իւրեա ). որպէս թէ երեւական. երեւութական ինչ. երազական. ցնորական. խօլական. եւ Ցնորք. երազ. երեւոյթ առ աչս. պատկեր. ստուեր. օրինակ. տեսիլ նմանութեան. խէյալ, խէյալ կիպի. (լծ. հյ. խօլ)

ՈՒՐՈՒԱԿԱՆՔ. νεκύος manes. Ազգ ինչ դից կամ դիւցազանց՝ որպէս ոգիք երեւեցուցիչք մեռելոց. մեռեալք.

Որք զուրուականաց հմայութիւնս յանդգնին». իմա՛ հմայիւք յարուցանել զմեռեալս. խօրթլանմագ պիւյիւսիս. յն. νεκυομαντεία.

Որ ոչ է ճշմարիտ տռփումն, այլ՝ ուրուական ինչ. (Դիոն. ածայ.։)

Գոյ զմտաւ ածել զայժմու զերեւեալսդ ոչ գոլ ճշմարտութիւն, այլ՝ ճշմարտութեան ուրուական։ Ոչ ինչ աւելի քան զհայելի եւ զառակս դնէ ... ի փոքունս յուրուականն. (Առ որս. ՟Բ. ՟Է։)

Զուրուականին տեսակ իրօրէն ճշգրտաբանեաց. (Նար. խչ.։)

Զգալիքս ամենայն ուրուականք են իմանալեացն։ Պատկեր են ուրուականքս՝ աննիւթիցն։ Զփրկութիւն նոցին նախաճառեալ նշանակէր ուրուականօք առակաց. (Լմբ. յայտն. եւ Լմբ. պտրգ.։)

Ոչ աղտեղիլ յուրուական ինչ պղծութենէ։ Զբազմագլխեան անդամս ուրուականս գաղտնեաց ամօթոյս. (իբր խօլական. որպէս թէ խէյալական) (Նար. ՟Ղ՟Գ. եւ ՟Հ՟Ա։)

Ա՛յլ է կերպարանն եթովպացւոյ, եւ ա՛յլ ուրուականն. (Կլիմաք.։)

Ուրուականս իմն պատկեր երեւեցելոցն անկանել յաչսն (ի տեսութեան)։ Ոչ մարմնական ուրուական, այլ որակութիւն եւ այլն. (Նիւս. բն. ՟Է։)

Ահ արկանէր երկիր պագանել ուրուական կենցաղոյս. (Տօնակ.։)

ՈՒՐՈՒԱԿԱՆ. ἵνδαλμα, εἵδολον simulacrum, species, imago deastri, idolum. Դրօշեալ, նմանութիւն ինչ. կուռք, սուտ աստուածք՝ ի ցնորից մարդկան հնարեալք.

Ուրուական տեսիլ՝ կերպարան կռոց։ Խելացնորեցուցեալ առ ի տալ պագանել երկիր ուրուականաց մեռելոտւոց։ Զմարդկան ուրուականս ի պաշտօն առեալ՝ դիս անուանէին։ Ուրուականացն ծառայելով։ Ուրուականաց կռոց մեռելոտեաց։ Ուրուական զձիցն անտառաց. (Փիլ. ել. ՟Ա. 13։ Ագաթ.։ Եզնիկ.։ Խոսր.։ Ճ. ՟Բ.։ Նար. ՟Հ՟Ե։)

Դից իմն, եւ այլոց ոմանց դիւցազանց, եւ առ այնու՝ ուրուականաց, եւ մահկանացուաց այլոց թագաւորաց։ Ուրուականաց եւ դիւցազանց թագաւորութիւնն։ Զոր եգիպտացիքն պատմեն լինել դիցն եւ դիւցազանց եւ ուրուականացն՝ ամս սմզ. (Եւս. քր. ՟Ա։)

Առաջնոցն նմանք ուրուականք եւ ստուերականք. (Արծր. ՟Ա. 2։)


Ուրուաձայն

adj.

insignificant, vain, idle, false.

· Calfa

NBHL (2)

ՈՒՐՈՒԱՁԱՅՆ ՀՆՉՈՒՄՆ. Պատիր եւ հեթանոսական ձայնարձակութիւն դիցամոլից.

Սրինգ նորոգ, ոչ հեթանոսօրէն ուրուաձայն հնչման. (Նար. ՟Ղ՟Բ։)


Ուրուապաշտ

adj.

idolatrous.

· Calfa

NBHL (1)

Քարանց եւ փայտից յիմարութիւնքնն, եւ ուրուապաշտ թմբրութիւնքնն անզգամութեանց. (Ագաթ.։)


Ուրուապէս

adv.

falsely;
apparently.

· Calfa

NBHL (2)

Օրինակաւ իմն, նմանութեամբ, կամ առակաւ.

Ուրուապէս դեւկաղիոն ընդ նոյի ասել. (Նար. մծբ.։)


Ուրուարար

s.

sorcerer.

· Calfa

NBHL (2)

Որ առնէ ուրուականս իմն պատիրս. կախարդ. դիւթ.

Ուրուարարն առնէ զպէսպէս տեսարանս շրջանկութեամբ մարմնոյն. (Բառ. ստեփ. լեհ.։)


Ուրուաքար

s.

graphite, plumbago.

· Calfa


Ուրուկ, րկի, կաց, րկունք, կանց

adj.

leprous, infected with elephantiasis.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. (յգ. նաև -կունք, -կանց. գրուած է նաև աւրուկ, օրուկ) «բորոտ, քո-սոտ» Սղ. ճա. 1. (եբր. բնագրում «թշուառ. տառապեալ». յն. «աղքատ»). Ոսկ. ա. տիմ. Բուզ. Սեբեր. որից ուրկանալ «բորոտիլ» Կա-նոն. էջ 132. ուրկութիւն Խոր. ուրկանոց Կա-նոն. էջ 64, 65. (գրուած օրկանոց Ոսկ. ես. 139). ուրկոտ Մխ. դտ. ուրկոտութիւն Մխ. դտ. էջ 99.-վերջիններիս մէջ կցուած է աւե-լորդ -ոտ մասնիկը, որովհետև ուրուկ բառը առնուած է «բոր, քոս» իմաստով և ո՛չ թէ «բորոտ, քոսոտ», ինչպէս է աւելի հնում։-Բժ. Արմենակ Մելիքեան (անձնական) հիմ-նուելով ուրուկ և բորոտ բառերի միասին գործածութեան վրայ, գտնում է իրաւամբ որ ուրեմն ուրուկ չի կարող լինել «բորոտ». և հետևցնելով Մխ. դտ. նկարագրութիւնից, հաստատում է որ ուրուկը սիֆիլիսն է։

ՆՀԲ «որպէս թէ ունող զեռ կամ զայ-րուք զաւ»։ Տէրվիշ. Altarm. 72 սանս.

ruǰ «ցաւ, հիւանդութիւն», rōga «թերու-թիւն, հիւանդութիւն»։ (Այս մեկնութիւնը ստոյգ չէ, որովհետև յիշեալ ձևերը միա-նում են հյ. եղուկ բառին. տե՛ս անդ)։-Հիւնք. արքունի՞ թէ արգանակ բառից։ Müller WZKM 8, 283 լտ. ulcus, յն. ἐλϰος «վէրք, կեղ»։

ԳՒՌ (dialectal) Պահուած է միայն Խրբ. ուրուղ-բ'օրօդ կրկնաւորի մէջ, որ անշուշտ նախ ուրուկ-բորոտ ձևն ունէր և յետոյ վերջաձայ-նի ազդեցութեամբ նոյն ձևն ստացաււ

NBHL (5)

ՈՒՐՈՒԿ գրի եւ ԱՒՐՈՒԿ ՕՐՈՒԿ. (որպէս թէ ունօղ զեռ, կամ զայրուք ցաւ. երուք՝ եռք ունեցօղ ). Բորոտ. գոդի. քոսոտ.

Աղօթք ուրկի». յն. աղքատի. ((իբրու մուրկի) Սղ. ՟Ճ՟Ա. 1։)

Բորոտք հալածեալ լինէին ... զուրուկս փախստեայ առնէին։ Բորոտաց եւ ուրկաց։ Ընկալայ զգիր զախտացելոցդ մարմնով՝ զուրուկ անուանելոցդ. (Խոր. ՟Գ. 20։ Յհ. կթ.։ Շ. թղթ.։)

Զինչ պղծութիւն լինի ջրոյն ի յուրկէն յայնմանէ, որ լնու զայն։ Գտեալ ի ճանապարհին ուրուկ մի ընկեցիկ։ Ասէ ուրուկն, արա՛ սէր, եւ բա՛րձ զիս. (Վրք. հց. ՟Ժ. ՟Ժ՟Դ։)

Որ ընդ կանայս ուրկունս շնայցէ, որպէս զանասնապիղծ է։ Ծնունդք նոցա ուրուկս ծնանին. (Կանոն.։)


Ուրուշ

cf. Ուշ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խելք, միտք». գործածուած է իբրև կրկնական ուշ «խելք» բառի՝ Ոսկ. փի-լիպ. 476, եբր. 553. նոյնը գտնում եմ սխա-լագիր ու և ուրու ձևով՝ Ոսկ. բ. տիմ. էջ 277։ (Տարբեր է ուրուեալ, որ տե՛ս Որոռ բառի տակ)։

ՆՀԲ «ուրն ուշոյ»։ Հիւնք. էջ 214 ուր բառից։

NBHL (2)

(որպէս թէ՝ ուրն ուշոյ) Բո՛ւն ուշ, խելք.

Զամենեսին կամի առ ինքն ամփոփել, ի պատիրս արկանել, զուշ եւ զուրուշ մոգել». իբր ռմկ. ուշը մուշը, խելք եւ միտքը. (յն. լոկ, յինքն քարշել) (Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։)


Ուրուր

s. zool. buzzard.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

«ցին թռչունը. տճկ. չայլախ» Մարթին. Վրդն. առ. 67 (Ցին այն որ է ու-րուրն). սրա հնագոյն ձևը պիտի լինի որոր «մի տեսակ թռչուն» Ղևտ. ժա. 15 (յն. λάρος, լտ. larus, garia ձևի դէմ). երկուսի համար էլ ուրիշ վկայութիւն չկայ. սրանից է շնորոր կամ շնօրօր «սագի նման մի թռչուն» Բժշ. (ո և ու ձայների փոխանակութեան համար հմմտ. որիշ և ուրիշ, որոյն և ուրոյն)։

= Բնիկ հայ բառ. կազմուած է կրկնու-թեամբ հնխ. or-(կամ or-) արմատից. ցե-ղակիցներն են՝ յն. ὄρνις, ὄρνιϑος, դոր. ὄρνιχος «թռչուն, հաւ, աքլոր», ὄρνεον «թռչուն», հիռլ. irar, ilar, կիմր. eryr, բրըտ. erer, կորն. er, գոթ. ara, հհիւս. orn, are, անգսք. earn, անգլ. erne, հբգ. aro, arn, մբգ. ar, նբգ. Aar, Adler (որ է adel-ar. ռառռուած adel «ազնուական» բառով), հոլլ. arend, լիթ. erē̄lis, arēlis, ēras, āras, հպրուս. are-lis, լեթթ. erglis, հսլ. orilū, ռուս. орeлъ, լեհ. orzet, սերբ. δrao, բոլորն էլ «արծիւ» նշանակութեամբ (Pokorny 1, 135, Boisaq 714, Trautmann 13, Kluge, էջ 2)։

Ինճիճեան, Հնախ. Գ. 22 ու բնաձայ-նից։ ՆՀԲ որոր համարում է «որի կամ ուրուր»։ Capelletti, Arm. թրգմ. Արշալ. արրտ. 1842, 108 բնաձայն է համա,

րում։ Մորթման ZDMG 32, 724-8 հա-մարում է «դարձող», իբր ուր «ռառ-նալ» արմատից, որ գտնում է պար--ուր-ել բառի մէջ և հանում է սանս. vrit ձևից։ Տէրվ. Նախալ. 68 լտ. ulula «բու», յն. δλαω, ὄλολώζω ձևերի հետ՝ հնխ. ur «ոռնալ, վայել» արմատի՞ց, իսկ էջ 1z3 հնեւ. uruka «բու»? Pedersen Kelt. Gram. I 491 տուաւ վերի մեկնութիւնը (առ Pokorny անդ)։ Ադոնց REA VII 1 (1927), 194 վրաց. կորի «բազէ», յն. (Հեսիք.) ϰεῖρις, հյ. որի և վրաց. or-bi «արծիւ» բառերի հետ։

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. Ննխ. Սեբ. Տփ. ուրուր, Ասլ. իւրիւր, Խրբ. ուրուրիք՝, Ալշ. Մշ. ցուրուր. նոյն է և ուլուրիկ Մլթ. իսկ փխբ. Պլ. ուրուր «այս ու այն կողմ պրպտող, ան-հանդարտ (տղայ)», Ննխ. ուրուրի աչք «շատ սոատես»։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից է տառադարձուած ա-րաբ. ❇ rūrū «ուրուր» Վրդն. Առակաց թարգմանութեան մէջ (ըստ Մառ, Վրդ. ա-ռակ. I, էջ 57)։

NBHL (2)

cf. ՑԻՆ, եւ ՈՐՈՐ.

Ետես զուրուրսն, մինչ վերանային յօդն։ Ցին է, որ է ուրուր հաւն. (Մարթին.։)


Ուրջ

cf. Վերջ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վերջ». գիտէ միայն ԱԲ.-արդեօք սխալ գրչութի՞ւն է։

NBHL (1)

Արմատ բառիցս Լուրջ, եւ Անուրջք, Արթնութիւն. լրջութիւն. տե՛ս ՎԵՐՋ, Ի ՎԵՐՋԷ, ի վերջի. որպէս ի Լրջութեան, յարթնութեան։


Ուրջու, ըրջուի, ուաց

s.

step-child, step-son or step-daughter.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «խորթ զաւակ» Սեբեր. 42 (սեռ. ըրջուաց), Եւս. քր. ա. 245։

ՆՀԲ «որ կամ ոյր որդի է և չէ կամ իբր որդի»։ Bugge KZ 32, 23 և IF 1. 451 որոի բառի սեռ. որդւոյ ձևից՝ ու մասնիկով (ճիշտ, ինչպէս ունինք հօրու, մօրու), իբր նախաւոր *որդւյու>'որդյո։ >ուրջու.-ջ ձայնի համար հմմտ. մէջ< medyo ձևը։ Հիւնք. որդի բառից։ Pa-trubany SA 1, 191 որդի<հնխ. *ordh-ios, իսկ ուրջու<հնխ. ordh-ios։ Wiede-

NBHL (3)

(որպէս թէ՝ որ կամ ոյր որդի է եւ չէ՛. կամ իբր որդի) Խորթ զաւակ, խորթ ուստր կամ դուստր.

Որդի կրտսերոյ պտղոմէի, եւ ուրջու կղէոպատրայ. (Եւս. քր. ՟Ա։)

Եւս դժնդակ ծուխ, որ ընդ մէջ մօրուին եւ ըրջուաց ծխիցի. (Սեբեր. ՟Գ։)


Ուրց

s. bot. thyme.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(գրուած նաև ուրձ, ուռց) «մի տե-սակ բոյս. ծոթոր. thymus serpyllum L» Բժշ. Գաղիան. (ըստ ՆՀԲ փխբ. նշանակում է նաև «ուռոյցք, պալար, խաղաւարտ», եթէ չէ շփոթուած ուռոյց բառի հետ)։

ՆՀԲ մեկնում է «ուռուցուկ խոտ»։ Նը-շանակութիւնը ճշտում են Տիրացուեան, Contributo § 419 և Արթինեան, Ամէն. Տարեց. 1914, 161։

ԳՒՌ (dialectal) Երև. Ոզմ. ուրց, Մկ. Սլմ. Վն. ուռց (իսկ Ալշ. ուռձ՝ «փեսի ծառ»)։

ՓՈԽ (borrowing) ოՈԽ.-Վրաց. ურլ,ი ուրցի «богородская травa, nолевой тминъ», եეურცა խեուրցա «дикiи базилекъ, цeбрецъ» (որ է «ծոթ-րին»)։

NBHL (1)

θύμον եւ θῦμα . Ուռուցուկ խոտ, որ է զոպայ, ծոթրին, ծաթրին. եւ նմանութեամբ, Ուռոյցք, պալար, խաղաւարտ։ Գաղիան.։ cf. ԹԻՒՄ, կամ թումա.


Չազգականութիւն, ութեան

s.

cf. Չազնուութիւն.

· Calfa

NBHL (2)

cf. Չազնուութիւն.

Չազգականութիւն (լս. անազատութիւն) ծնողացն ոչ ինչ խոտեաց զծնունդսն. (Ոսկ. մ. ՟Ա. 3.) (յն. ծնողացն տարբերութիւն՝ տարբերութիւն ծնելոցն ոչ արար)։


Չազնուութիւն, ութեան

s.

low birth, ignobility;
vileness.

· Calfa

NBHL (2)

δυσγένεια ignobilitas որ եւ ՉԱԶԳԱԿԱՆՈՒԹԻՒՆ կամ ՉԱԶԳՈՒԹԻՒՆ. Ապատոհմութիւն, անմասն գոլն յազնուականութենէ.

Անցանելով ըստ սահման բնութեան՝ անկանիցիմք ի չազնուութիւն. (Ոսկ. մ. ՟Ա. 21։)


Չահաւոր

adj.

not enormous;
not terrible.

· Calfa


Չամանական թթուուտ

sn. chem. cuminic acid.

· Calfa


Չամբարտաւանութիւն, ութեան

s.

humility.

· Calfa


Չամչախունկ

s.

storax.

· Calfa

NBHL (1)

Ըստ Բժշկարանի է այն որ կոչի եւ Մարեմայ խունկ։ cf. Զուկի չոր։


Չայլակերպութիւն, ութեան

s.

unalterableness, unchangeableness.

· Calfa


Չանձնաւոր

adj.

unpersonal.

· Calfa

NBHL (1)

Մարդն անձնաւոր է, եւ բարքն չանձնաւորք. (Եզնիկ.։)


Չանսացութիւն, ութեան

s.

cf. Չանսաւորութիւն.

· Calfa

NBHL (3)

ՉԱՆՍԱՑՈՒԹԻՒՆ ՉԱՆՍԱՒՈՐՈՒԹԻՒՆ. Չանսալն. անսաստութիւն. մտիկ չընելն.

Ամբաստանութիւն չանսացութեան նոցա. (Մխ. երեմ.։)

Յարգելուլ զնա՝ չանսայր ... առ չանսաւորութեան անխոնարհելի մնացեալ. (Արծր. ՟Դ. 2։)


Չանսաւորութիւն, ութեան

s.

disobedience;
contumacy.

· Calfa

NBHL (3)

ՉԱՆՍԱՑՈՒԹԻՒՆ ՉԱՆՍԱՒՈՐՈՒԹԻՒՆ. Չանսալն. անսաստութիւն. մտիկ չընելն.

Ամբաստանութիւն չանսացութեան նոցա. (Մխ. երեմ.։)

Յարգելուլ զնա՝ չանսայր ... առ չանսաւորութեան անխոնարհելի մնացեալ. (Արծր. ՟Դ. 2։)


Չանցաւոր

adj.

not transitory, everlasting, eternal.

· Calfa


Չաջողութիւն, ութեան

s.

cf. Չյաջողութիւն.

· Calfa

NBHL (2)

Անյաջողութիւն. ձախողութիւն. ձախորդութիւն.

Ի չաջողութենէ ուրուք անուանի թշուառութիւն. Եզնիկ.։


Չաստուած, ոց

s.

false god, idol.

· Calfa

NBHL (6)

οὑ θεός, οὕκ ὧν θεός non deus, qui non est deus θεοί dii δαίμων daemon. Որ չէ աստուած. սուտ աստուած. դիք. դեւք. կուռք.

Նախանձեցուցին զիս չաստուածովք։ Երդնուին ի չաստուածսն. (Օր. ՟Լ՟Բ. 21։ Երեմ. ՟Ե. 7։)

Յորժամ կռապաշտութիւնն ճարակէր զերկիր, յորժամ աստուածն չճանաչէր, եւ չաստուածքն երկրպագութիւն առնուին. (Սեբեր. ՟Ը։)

Զայնպիսի աստուածս ոչ առ աստուածս պարտ է ունել, այլ առ չաստուածս. (Եզնիկ.։)

Ո՞ եղեւ նմա խորհրդակից. այս ոչ ընդ հայր եւ ընդ որդի անջրպետ է, այլ՝ ընդ աստուած եւ ընդ չաստուածս։ Աստուած հզօր, ընդ չաստուածսն է անջրպետութիւն, որ ոչինչ զօրեն առնել, եւ ոչ ոտն յոտանէ փոխել. (Գէ. ես.։)

Որպէս եւ քերթողն (հոմերոս) յայտ առնէ՝ ասելով, ոչինչ ցեղ նման է չաստուածոց անմահից, եւ գետնակոխողաց մահկանացու մարդկան». (Սահմ. ՟Ժ.) ըստ յն. դնի՝ աստուածոց, խառնելով ընդ ճշմարտին աստուծոյ եւ զսուտ աստուածս։ Տե՛ս եւ Աստուածք։


Չաստուածուրհի

s.

goddess, false divinity.

· Calfa

NBHL (2)

cf. Աստուածուհի.

Մտեալ ի մեհեան չաստուածուրհեայն. (Պտմ. աղեքս.։)


Չարաբաստութիւն, ութեան

s.

evil omen;
ill-luck, misfortune, mischance;
unhappiness.

· Calfa

NBHL (1)

Ոչ ինչ թողաւ, որ ի վերագոյն չարաբաստութիւնն տանի. (Փիլ. ՟ժ. բան.։)


Չարաբարութիւն, ութեան

s.

ill-nature, wickedness, malignity, iniquity, malevolence;
immorality.

· Calfa

NBHL (18)

κακοήθεια, κακοφροσύνη, ἁγνωμοσύνη malignitas, improbitas, nequitia եւ այլն. Չարաբարոյ գոլն. չար բարք. չարակամութիւն. անզգամութիւն. եւ Տմարդութիւն. չարաբարոյութիւն, չար սիրտ.

Ցուցանէ զայնպիսի մարդասիրութիւն առ այնքան չարաբարու ծառային բժշկութիւնն. (Նանայ.։)

Քաջ զքեզ գիտես այդպիսի չարաբարու լեալ. (Ճ. ՟Ը.։)

Չարաբարք՝ չարաբարուք. (Արիստակ. գրչ.)

Զի՞նչ է չարաբարութիւն։ Չարաբարութիւն է՝ որպէս կարծեմ, նոյն ինքն առաջին ծածկեալ չարիքն ի բարսն. (Բրս. հց.։)

Հեռիւ, նենգութեամբ, չարաբարութեամբ. (Հռ. ՟Ա. 23։)

Ըստ իւրեանց չարաբարութեան ... գրգռէին զմիտս մեր. (՟Գ. Մակ. ՟Է. 2։)

Այսու զառաւել չարաբարութիւն հրէիցն յայտնէ. (Ոսկ. գծ.։)

Զի ափիբերան լինիցի հրէիցն չարաբարութիւն. (Ոսկ. յհ. ստէպ։ եւ Նանայ.։)

Առաքինութեան հաղորդեալն՝ ըստ մարմնոյ եւ ըստ հոգւոյ, քան զայն՝ որ չարաբարութեան է հաղորդեալ՝ կենցաղն, հեշտագոյն գոլով. (Պղատ. օրին. ՟Բ։)

Վասն չարաբարութեամբ ընդդէմ դառնալոյն իսրայէլի. (Կիւրղ. ի յովէլ.։)

Յամենայն կողմանց բառնայ զպատճառ չարաբարութեան եւ անհնազանդութեան. (Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)

Դու ընդէ՞ր ոչ հատանիցես ընկենուցուս ի քէն ամենեւին զխստութիւն եւ զչարաբարութիւն. (Վեցօր. ՟Է։)

Դու ինձ թւեա՛ առ այսոքիկ զքոց չարաբարութեանց բառսդ (կամ բանսդ). (Առ որս. ՟Գ։)

ՉԱՐԱԲԱՐՈՒԹԻՒՆ. որպէս Չարարուեստութիւն. խորամանկութիւն. դաւ.

Նախ քան զգլորումն՝ չարաբարութիւնք. (Առակ. ՟Ժ՟Զ. 18։)

Հետեւեալ լինի անիրաւութեանն՝ զրպարտութիւն, ամբարհաւաճութիւն, կեղծաւորեալ մարդասիրութիւն, չարաբարութիւն, եւ խորագիտութիւն. (Արիստ. առաք.։)

Մի՛ որջասցի յանտառս չարագործութեամբ եւ չարաբարութեամբ. (Առ որս. ՟Է։)


Չարաբեռնութիւն, ութեան

s.

insupportable yoke, unsufferable grievance.

· Calfa

NBHL (2)

Բեռն չար, ծանր եւ անտանելի.

Հրամայեցեր առնուլ փոխանակ չարաբեռնութեանցն զբարիոք եւ զհանգստաւէտ բեռն եւ լուծ պատուիրանաց քոց. (Սարկ. աղ.։)


Չարագաւառեայ

adj.

born in a humble village.

· Calfa

NBHL (2)

κακόπατρις mala patria ortus. Աննշան գաւառի կամ հայրենեաց ծնունդ.

Ի վերայ կացի ձեր՝ փոքրս ես, եւ չարագաւառեայ. (Առ որս. ՟Ը։)


Չարագիւտ

cf. Չարահնար.

· Calfa

NBHL (1)

Որպէս զի փրկեսցէ զնոսա ի զրպարտութենէն չարագիւտ առնն. (Վրք. ոսկ.։)


Չարագլուխ

adj.

ill-contrived, malignant, spiteful, malevolent, worst of all;
— երիվար, untameable horse.

· Calfa

NBHL (5)

Որոյ գլուխն է չար. չարաբարոյ. եւ Որ գտանի գլուխ չարի կամ չարաց եւ չարեաց.

Ասէ ցսուրբն, չարագլուխ, եւ ամենայն կախարդութեամբք լի։ Ե՛րթ յետս չարագո՛ւխ վիշապ։ Ո՛վ չարագլուխ ծեր. (ՃՃ.։)

Գնա՛ անիծեալ եւ չարագլուխ աղքատ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Չարագլխին ջափրի տեսեալ զնոսա. (Ուռպ.։)

Երիւար չարագլուխ. (Ոսկիփոր.։)


Չարագործութիւն, ութեան

s.

malefaction, misdeed, wicked deed, spiteful or ill-natured action, wickedness, malignity, malice.

· Calfa

NBHL (7)

κακουργία maleficentia, versutia. Գործելն զչար. չարութիւն. ոճիր.

Ոչ ըստ սահմանելոյ ինչ հրամանացն եղանին մեղքն մեղանչականացն, այլ ի բռնաւորութենէ չարագործութեանն. (Եզնիկ.։)

Տանջէր զչարագործութիւնն որ ի սատանայէ, եւ հաստատէր զմարդասիրութիւնն՝ որ յինքենէ։ Որ ինչ անցք ընդ քաղաքս անցեալ է ի չարին բանսարկութենէ ի սկզբանէ չարագործութեամբն առ մարդս. (Արշ.) (որ հայի եւ ի յաջորդ նշ)։

ՉԱՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ. Ըստ յն. ոճոյ՝ Չարարուեստութիւն. դաւաճանութիւն.

Զի մի՛ դաւ ինչ չարագործութեան (յն. մի բառ) նոցա ի թշնամեացն լինիցի. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 22։)

Մի՛ որջասցի յանտառս չարագործութեամբ եւ չարաբանութեամբ. (Առ որս. ՟Է։)

Ի գա՞լն արդեօք կատարեաց զչարագործութեանցն պատրաստութիւն, եթէ տարրացեալ ընդելութեամբ եւ երկայն աւուրբք զդաւողականն յարադրեաց խորհուրդ. (Պիտ.։)


Չարագուշակ

adj.

inauspicious, evil-boding, ill-omened, sinister.

· Calfa


Չարադաւան

cf. Չարափառ.

· Calfa

NBHL (2)

ՉԱՐԱԴԱՌՆ կամ ՉԱՐԱԴԱՒ. Իբրու Կարի դառն, եւ կամ չարաչար դաւանող.

Առ յոյժ չարադառն (կամ չարադաւն) մշտնջենաւորեալ արկածի. (Պիտ.։)


Չարադեւ, դիւի

s. adj.

evil genius, devil;
possessed with a devil;
diabolical, wicked.

· Calfa

NBHL (10)

κακοδαίμων malus daemon, sive genius, perditus, miser, infelix. Ունօղ զչար դեւ ի հոգւոջ քան ի մարմնի. չար որպէս զդեւ. եւ ըստ յն. ոճոյ՝ Չարաբաստ. թշուառ. թշուառական.

Ա՛յ չարադեւ այր։ Զաստուածազգե՛ստ այր՝ չարադեւ ոչ ոք կոչէ. քանզի դեւք հեռի են ի ծառայից աստուծոյ. (Ճ. ՟Գ. վրք. իգնատ.։)

Վասն չարադեւ այս այր. (Պիտ.։)

Չարադեւն (յազկերտ) լի ամենայն նենգութեամբ։ Իբրեւ զքեզ եւ զչարդարեւ իշխանն քո. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)

Չարդարեւ մտաց ստեղծուածք։ Չարադեւ արք. (Ածաբ. յայտն.։)

Երթեալ թշուառականն միաբանեցաւ ընդ չարադեւ կանայսն. (Լաստ. ՟Ի՟Գ։)

Որք վատահաճոյքն եղեն աստուծոյ, չարադեւք են։ Ոչ կամին վերամբարձ ուղղել վատշուէրքն եւ չարադեւք. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)

Կարի յանդուգն եւ չարադեւ ոք էր. (Երզն. մտթ.։)

Իբրեւ զչարադեւ մի ոչ դադարէր յուզել եւ շարժել զբուք ձմերայնոյ. (Եղիշ. ՟Բ.) (որ հայի եւ ի ՟Ա. նշ)։

Սաստեա՛ եւ իմ չարադիւին, որպէս եւ յա՛յն ժամ ըզնոսին. (Յիսուս որդի.։)


Չարադիմութիւն, ութեան

s.

ill-look.

· Calfa


Չարադիւակ

adj.

cf. Չարադեւ.

· Calfa

NBHL (2)

cf. Չարադեւ՝ ըստ ՟Ա նշ.

Որ զնորա՝ զօրէն բարի բժշկի՝ զջերմն հալածեսցէ, եւ զախտն եւ զհիւանդութիւնս եւ զանկարգութիւնս ի թշուառական եւ ի չարադիւակ կենաց նորա բժշկելով. (Փիլ. լին. ՟Դ. 216։)


Չարադիւթ, ից

adj.

malicious as a witchcraft, malefic.

· Calfa

NBHL (3)

Չար դիւթիչ. չար որպէս զդիւթս. եւ Չարագործ.

Տե՛ս զի՞նչ գործէ չարադիւթն. ի մէջ գետինն անցեալ յուռթելն, եւ ընդ ուռթելն՝ մերձենան ի նա դեւք. (Մանդ.։)

Պատրաստեալ չարադիւթիցն զհրեղէն գետոցն զկիզմունս. (Շար.։)


Չարադիւութիւն, ութեան

s.

demoniacal wickedness, abominable malice;
misadventure, very great misfortune.

· Calfa

NBHL (3)

κακοδαιμονία, βαριδαιμονία horrenda impietas mali genii vel ingenii, et infelicitas, miseria, infelix fortuna premens եւ այլն. Չարադեւ գոլն. գործ չարադեւ անձին. յետին չարութիւն. եւ Չարաբաստութիւն. թշուառութիւն.

Յորոց իւրաքանչիւր ոք առանձինն է քուրմ եւ տօն, եւ հասարակաց չարադիւութիւնն ի վերայ ամենեցուն։ Որ է ծայրագոյն չարադիւութեան, ոչ իւրեանց զօրութեանն զգուշութիւն ունել, այլ այլոց տկարութեանն. (Ածաբ. յայտն.։ Առ որս. ՟Ժ՟Դ։)

Չարադիւութեանն յուսահատութիւն, եւ բարեպաշտութեան ժառանգութիւն, բարեբաստութիւն հոգւոյ. (Փիլ. իմաստն.։)


Չարաթիւր

adj.

perverse, depraved.

· Calfa

NBHL (2)

Խեղաթիւր. ի չարն թիւրեալ.

Գտցես զչարաթիւր կամս դորա. (Ճ. ՟Գ.։)


Չարաթիւն

adj.

cf. Չարաթոյն.

· Calfa


Չարալեզու

adj.

evil-tongued, slanderous.

· Calfa

NBHL (4)

Որոյ լեզուն է չար, կամ սրեալ ի չարութիւն. չարախօս. եւ հայհոյիչ.

Որ զլեզուն սուսեր սատակիչ պատրաստեալ ... զսուրմակն չարալեզու փոխանակ սրբոյն սահակայ կացուցանէ. (Յհ. կթ.։)

Աքիտոփէլ մտախաբ չարալեզուն, նիւթողն խաւարի. (Համամ առակ.։)

Զչարալեզուն եւնոմիոս զեպիսկոպոսն գերմանիկոյ. (Հ. մարտ. ՟Ժ՟Ը.։)


Չարալլուկ

adj.

cruelly tormented, ill-treated, vexed, oppressed;
very painful, very grievous;
— տանջել, to torment, to torture;
— մեռանել, to die under atrocious tortures.

· Calfa

NBHL (17)

Եղէ իբրեւ զայր մի աղճատեալ. եւ իբրեւ զայր մի չարալլուկ ի գինւոյ». յն. ըմբռնեալ իսպառ. συνεχόμενος. (Երեմ. ՟Ի՟Գ. 9։)

Չարաչար լլկեալ. մոլեգնեալ. այսահարեալ՝ իրօք կամ նմանութեամբ. խոշտանգեալ. վարակեալ. չար բանէ մը բռնըւած, ծեծկըւած, հէլլաք՝ պէրպատ եղած.

Չարալլուկ մազապուր ապրելով հրէից. (Եւս. քր. ՟Բ։)

Չարալլուկ դիւահարեալն. (Մանդ.։)

Չարալլուկ եւ վշտացեալք յառաւելութենէ խանդին ցաւոցն. (Պիտ.։)

Անհնարին պատժովք չարալլուկ դառնամահ մեռանիցի. (Լմբ. սղ.։)

Սրտառուչ չարալլուկ լինիցի. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

ՉԱՐԱԼԼՈՒԿ. որպէս Չարաչար լլկօղ, եւ լլկելով. խոշտանգիչ. չարչարիչ.

Այսպիսի չարալլուկ եւ մահկանացու (ախտ) ախտանայ ոգին այսուիկ. (Անյաղթ հց. իմ.։)

Ընդմէջ անկեալ հեշտութեանցն հատման՝ չարալլուկ կարեաց նեղութեանն. (Պիտ.։)

Չարալլուկ կատանօք զարկուցեալ հեղձոյց։ Չարալլուկ տանջանօք բարձցէ զնոսա ի կենաց. (Փարպ.։)

Եւ այսպէս չարալլուկ կտտանօք կեղէին զկեանս նոցա. (Ղեւոնդ.։)

Զբոլոր ուխս չարութեան չարալլուկ չար հինիցն. (Յհ. կթ.։)

Սովն չարալլուկ. (Սամ. երէց.։)

Զամենայն բազմութիւն որբոց եւ այրեաց չարալլուկ տառապեցուցանէր. (Ղեւոնդ.։)

Բարեկրեալքն ի յառատ բարեկեցութեան, եւ թշուառականք ի չարալլուկ կենացն հարկաւորութենէ. (Պիտ.։)

Ոչ կամէին ելանել յեգիպտոսէ, մինչեւ լլկեցին չարալլուկ եգիպտացիք. (Մծբ. ՟Ժ՟Ը։)


Definitions containing the research ւ : 10000 results

Ամենակալ, ի, աւ

adj.

preserving or governing all things, omnipotent, all-powerful.

· Calfa

NBHL (17)

Գո՞յ Աստուած ամենակալ (յն. հարուստ կամ հզօր δυνάστης ) յերկինս. այո՛, գոյ տէր ամենազօր (յն. նոյնպէս) կենդանի. ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 3։

Ասի ամենակալ՝ աստուածպետութիւնն, որպէս զամենայն կալլով, եւ անխառնաբար կարգաւորացելոցն տիրելով, եւ որպէս ամենեցունց փափագելի եւ տռփելի գոլով. (Դիոն. ածայ. ՟Ժ։)

Նոյն տէր է ամենեցունց եւ բաւական առ ամենեսին, եւ զամենայն ունի ընդ իւրով իշխանութեամբ. զի ա՛յս է ամենակալն. (Խոսր.։)

Ամենակալ է Հոգին Սուրբ, վասն զի ընդ հօր եւ ընդ որդւոյ իշխէ երկնաւորացն եւ երկրաւորացս, եւ կալեալ ունի զսոսա ի ներքոյ զօրութեանն. (Լմբ. պտրգ.։)

Ամենակալ, զի զամենեսեան կալեալ եւ պնդեալ ունի յանքակտելի միութիւն եւ խաղաղութիւն. (Վահր. երրորդ.։)

Ամենակալդ ձեռօք ըմբռնեալ։ Ամփոփեա՛ ամենակալդ թեւօք. (Նար. ՟Լ՟Է. ՟Ձ՟Դ։)

Բարեկամքն Յոբայ եւ Եղիուս Աստուծով միայն ամենակալաւ խօսէին ընդ նմա. (Եզնիկ.։)

Իսկ ի սուրբ գիրս ՝ ուր յն. եւ հյ. է ՏԷՐ ԱՄԵՆԱԿԱԼ, ըստ եբր. է զի դնի սէպաօթ, կամ սաբաւովթ (տէր զօրութեանց), եւ է՛ զի սատտայի կամ սադդայի (բաւականն). որք զնոյն միտս ընծայեցուցանեն, որպէս յայտ է ի նախագրելոց։

Ի նոյն բերի եւ այս եւս բացատրութիւն.

Ամենակալ, այս ինքն զամենայն ունող, զգթութիւն եւ զողորմութիւն, զնախախնամութիւն, եւ զամենայն պէտս բարեգործութեան. (Խոսր.։)

Նովին ամենակալ ինքնիշխանութեամբ եւ անբաւելի զօրութեամբ ասի եւ է Աստուած.

παντοκράτωρ. omnitenens (թարգմանի ըստ լտ. եւ omnipotens) Որ զամենայն իբրեւ ի բռին կալեալ ունի տիրապէս. ամենիշխան. ամենատէր. ինքնակալ ինքնակալաց, եւ թագաւոր թագաւորաց. որուն ձեռքն է ամմէն բան. հէր շէյին սահիպի. գատըրի մուդլագ.

ԱՄԵՆԱԿԱԼ, ի, աց. Պիտակաբար դնի որպէս ինքնակալ կամ տիեզերակալ յաշխարհի. որպէս հոգեպէս իշխեցօղ տիեզերաց, եւ որպէս յինքն պարունակօղ զամենայն հաւատացեալս.

Յայդ իսկ որոշեալ զատուցայք յամենակալն ասեմ թագաւորաց. (Պիտ.։)

Իսկ Վահրամ ի ճառն յարութեան, ի մեկնելն զբան.

Ատեան ամենակալաց, ընթեռնու ամենակալաց. վասն որոյ ստիպի այսպէս խօսել. (Դատ. ՟Ե. 10.)

Ի հզօր եւ ամենակալ թագաւորաց եւ բռնաւորացն յատեանս ... Յիրաւի ամենակալք ճանաչին առաքելականն խումբ ... Միտք մեր իբր ամենակալ իմն են, յամենայնի՝ զոր իմանալն կարեն, զնոսին ըմբռնեն ... Յատեանս ամենակալացն, այս է՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, երեք Անձանց՝ եւ միոյ Աստուածութեանն. վասն որոյ եւ ամենակալաց ասաց, եւ ոչ ամենակալի ... (այլ ըստ ՟Ա. նշ. յարէ) Չէ՛ հնար երեք ամենակալ լինել, կամ երկու, այլ՝ մի. զի ամենակալ է՝ որ զամենայնն ունի։


Ամենակատար

adj.

all perfect;
very perfect.

· Calfa

NBHL (15)

παντέλειος, παντελής. perfectissimus, plenus, integer, universalis Ամենեւին կատարեալ. ունակ ամենայն կատարելութեան. անթերի ամենայն իրօք. ծայրագոյն. անբաւելի. աննիազ. ապենիազ. ամմէն կերպով կատարեալ, անկարօտ. հերդարաֆընտան թէքմիլ, գուսուրսուզ. իհթիաճսըզ.

Կարի բազմածախ. մեծածախ. ամենածախ. եւ մեծահանդէս. մեծաշուք. πολυτελέστατος. sumtuosissimus

Ամենակատարիւք մաքրութեամբք նշանակեալ. (Դիոն.։)

Ըստ իւրում բնութեանն ամենակատար գոլ ասեմք զառ ի յԱստուծոյ բանն, ոչ յառաջադիմութեան կարօտ։ Որդի ամենակատարին Հօր. (Կիւրղ. պրպմ. եւ Կիւրղ. գանձ.։)

Ոչ զի ինքն յաւելուած կամ փառս առցէ, որ ամենակատարն է. (Խոսր.։)

Ամենակատար խաղաղութիւն ասէ զամենակատարն Աստուած. (Մաքս. ի Դիոն.։)

Ամենակատար բնութիւն, կամ լաւութիւն, լրութիւն, փրկութիւն կամ փրկիչ, ողորմութիւն։ Ամենակատարիւքն բարերարութեամբք ... Յամենակատարիցն կամ ի մասնաւորաց նախախնամութեանց. (Յճխ.։ Պիտ.։ Նար.։ Առ որս.։ Ոսկ.։ Համամ.։) (Դիոն.։)

Որպէս լրացեալ իւրովք մասամբք. ամբողջ. կատարեալ. լի եւ բովանդակ. թամամ. թեքմիլ.

Ամենակատար եւ ամբողջ լինել քահանային հրամայէ։ Ի թուի դասեալ տասնեկին յամենակատարի։ Տասնեկաւ ամենակատարիւ յանգեցելոց. (Փիլ.։)

Ամենակատար բժշկութիւն չարին, յորժամ չարն ցամաքեալ լինէր. (Փիլ.։)

Վա՛յ քեզ անձն իմ, զի ո՛չ զներքին մարդդ յամենակատար առաքինութիւն համեմեցեր. (Մաշկ.։)

Խաւար իմն ամենակատար. (Շ. յուդ. ՟Է։)

Եւ զայս ամենակատարս կանգնեալ տաճարս Քրիստոսի. (Պրպմ. ՟Լ՟Զ։)

Յայսմիկ յամենակատար եւ ի փրկական տօնիս. (Ճշ.։)

Ամենակատար կամաց հօրդ Էմմանուէլի։ Բառնաս զկարիս մեղաց ամենակատարդ բանիւ. (Նար. ՟Լ՟Գ. ՟Խ՟Թ։)


Ամենակար

adj.

omnipotent, all-powerful.

· Calfa

NBHL (5)

cf. ԱՄԵՆԱԿԱՐՈՂ. որ եւ cf. ԱՄԵՆԱՀՆԱՐ.

Փրկութիւնն դիւրաւ տնօրինի յամենակարէն Աստուծոյ։ Սլացեալ ամենակարն զօրութիւն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)

Վասն ամենակար զօրութեանն։ Ի մէջ անցուցեալ զամենակար բժշկարանն. (Ագաթ.։)

Ամենակար հնարաւորութեամբ։ Ո՛րչափ զօրեսցէ առաւել բան քո ամենակար։ Ձեռն քո ամենակար. (Նար.։)

Նմանապէս եւ առ ամենակա՛րս միտս ըստ համեմատութեան է տեսանելի. (Մաքս. ի Դիոն.։)


Ամենակարող

adj.

cf. Ամենակար.

· Calfa

NBHL (5)

παντοδύναμος. omnipotens Որ ամենայնի եւ յամենայնի է կարօղ. որ եւ ԱՄԵՆԱԿԱՐ. ամենազօր. ամենահնար. գատըրի մուդլագ. հէր շեյե գատըր.

Ամենակարօղ զօրութիւն. (Յճխ.։)

Ամենակարող զօրութեամբդ միշտ թագաւոր յաւիտենից։ Ամենակալ՝ ամենակարօղ։ Ամենակարօղ աջովդ քո. (Շար.։)

Զամենակարօղ անունն Աստուծոյ կարդամք ի վերայ. (Յհ. իմ. եկեղ.։)

Խզեսցես ամենակարօղ սուսերաւ բանիդ. (Նար. ՟Ծ՟Ը։)


Ամենակեցոյց

adj.

that saves all;
all-preserving.

· Calfa

NBHL (4)

Ամենակեցոյց թագաւոր. (Նար. ՟Հ՟Ը։)

Կեցուցիչ ամենից. փրկիչ եւ պահպանիչ բոլորից.

Զկնի ամենակեցոյց խաչելոյն։ Ամենակեցոյց նշանի։ Բացցէ զամենակեցոյց ճշմարտութեան վարդապետութիւնն. (Ագաթ.։)

Ամենակեցոյց յարութեանդ. (Ժմ.։)


Ամենահաճոյ

adj.

most agreeable, very pleasant.

· Calfa

NBHL (3)

πανάριστος. omnino placens, optimus Ամենայն իրօք հաճոյ, հաճոյական, հաճելի Աստուծոյ եւ մարդկան. ընդունելի. ցանկալի. գովելի. քաջ. ամենալաւ.

Ահա ամենեքին ամենահաճոյքն եւ իմաստունք մեր հարք՝ Աստուածածին անուանեն զսուրբ Կոյսն։ Ամենահաճոյն (կամ ամենահաճելին) Յոբ.։ Ամենահաճոյն այն եւ սուրբն Եզեկիա։ Ամենահաճոյն Պետրոս։ Ամենահաճոյն Պօղոս. (Պրպմ.։)

Զամենահաճոյ եւ զհրաշալի գովաբանութիւն. (Պիտ.։)


Ամենահամ

adj.

very savoury, very high-seasoned, most delicious.

· Calfa

NBHL (3)

Որ ունի զամենայն համ կամ զհամեղութիւն. շատ համով, անուշ անուշ.

Ամենահամ կերակուր. (Վրք. հց. ՟Բ։)

Ամենահամ առակագրութեամբ. (Նար. ՟Խ՟Ը։)


Ամենահայեաց

adj.

all-seeing.

· Calfa

NBHL (6)

Տեսողին զամենայն իւրովք ամենահայեաց ստուգութեամբքն. (Դիոն. եկեղ. ՟Գ։)

Ամենահայեաց տեսութիւն. (Նար. ՟Ժ՟Թ։)

Ոչ ինչ թագնու յամենահայեաց ակն հոգւոյն. (Վահր.։)

Ըստ ամենահայեաց գիտութեանն. (Լմբ. պտրգ.։)

Ոչ զրկեաց զիւրական արարածս յամենահայեաց ճառագայթիցն. (Տօնակ.։)

πανεπίσκοπος. omnia intuens, omniscius, perspicacissimus Որ ակնարկէ յամենեսին ամենայն յստակութեամբ. ամենատես. ամենատեսուչ.


Ամենահայր, հօր

s.

father of all men, the Creator.

· Calfa

NBHL (4)

Ամենեցուն հայր հասարակաց՝ Աստուած. մանաւանդ Հայր Աստուած.

Մի Աստուածութիւն, ամենահայր, ամենասէր, ամենագութ։ Այնպիսի գթով խնայեա՛ յիս Աստուած իմ, ամենահա՛յր բարի. (Մանդ. ծն.։ Մարաթ.։)

Որդի է Դաւթի, եւ ամենահօրն բնութեամբ. (Իգն.։)

Բարկութիւն ամենահօրն զիջաւ. (Լմբ. համբ.։)


Ամենահեշտ

adj.

easiest, very light or easy.

· Calfa

NBHL (3)

Կարի հեշտին եւ հեշտալի. ախորժելի. քաղցր յոյժ. հեշտ ու թեթեւ, կակուղ, անուշ. խօշ. լադիֆ. հաֆիֆ. միշայիմ.

Հնազանդեալ ընդ ամենահեշտ լծովն, որ թեթեւ է առաքինեաց. (Յճխ.։ Ագաթ.։ ՃՃ.։)

Ամենահեշտ բարեմտութեանն կիրք. (Պիտ.։)


Ամենահնար

adj.

very ingenious, very artful, very dexterous, skilful, most able.

· Calfa

NBHL (7)

Գտակ ամենայն հնարից յամենայն դժուարութիւնս. ամենաճարտար, եւ ամենակար. ամենարուեստ. ըստ յն. քաջահնար. քաջարուեստ. εὑμήχανος, ἁριστοτέχνης. industrius, ingeniosus, artificiosus. ամմէն բանին ճարը գտնօղ, խիստ ճարտար. փէք հիւներլի. մարիֆէթլի. ուստա.

Ամենահնար ամենագէտ է։ Եւ ի փոքունսն ամենահնար ճարտարապետ է. (Ոսկ. մտթ.։)

Ո՛րչափ եւս ամենահնարն ի դէպ ժամանակի առնէ։ (Եզնիկ.։)

Փառս մատուցանէին ամենահնարին. (Փարպ.։)

Ամենահնար արուեստաւորիդ. (Նար. ՟Կ՟Թ։)

Ամենահնար իմաստութիւն, կամ գիտութիւն, կամ զօրութիւն. (Եզնիկ.։ Պիտ.։ Նար. ՟Ժ՟Ա։)

Եւ մենքենաւոր. բազմահնար. ամենապատիր. չարարուեստ.


Ամենահրաշ

adj.

most miraculous, very prodigious, wonderful, amazing, astonishing.

· Calfa

NBHL (4)

Անուն իսկ ամենահրաշ պանծալի. (Պիտ.։)

Պատուար ամենահրաշ ըստ Եզեկիէլի. (Նար. կուս.։)

Ո՛վ ամենահրաշափառ զօրութիւն աստուածընկալ նշանիս. (Նանայ.։)

ԱՄԵՆԱՀՐԱՇ եւ ԱՄԵՆԱՀՐԱՇԱՓԱՌ. Ամենայնիւ ի վեր քան զհրաշս կամ զկարծիս մարդկան. իբր. յն. παραδοξότατος. qui est praeter omnium opinionem, admirabilis, incredibilis խելքի վեր, խիստ արմննալու, անկարծելի. ճիպ շաշըլաճագ. փէք աճայիպ.


Ամենաճշմարիտ

adj.

most true, very certain.

· Calfa

NBHL (1)

Ամենեւին ճշմարիտ. (Ոսկ. յհ.։)


Ամենամեղ

adj. s.

very sinful, most criminal;
great sinner.

· Calfa

NBHL (3)

Ամենայն մեղօք լի. ամենայն մեղաց պարտական. բազմամեղ. խիստ մեղաւոր, ամմէն յանցանքի տէր.

Ամենամեղս հոգւոյ։ Կենագործեա՛ զիս զամենամեղս. (Նար. ՟Խ. ՟Ձ՟Գ։)

Զամենաչարսն եւ զամենամեղս. (Ոսկիփոր.։)


Ամենայաղթ

adj.

all-conquering, subduing all enemies, very victorious, that gains the advantage always.

· Calfa

NBHL (8)

ԱՄԵՆԱՅԱՂԹ եւ ԱՄԵՆԱՅԱՂԹՈՂ. Յաղթօղ ամենայնի եւ յամենայնի. ամենազօր, եւ քաջայաղթ. εὕνικος, καλλίνικος. victor egregius, invictissimus. որ ամմէնուն կըյաղթէ.

Ի փառս ամենայաղթ եկեղեցւոյ. (Եղիշ. ՟Ա։)

Ամենայաղթ տէրութիւն, կամ զօրութիւն, կամ խաչ. (Պիտ.։) (Շար.։)

Ամենայաղթ մարտիրոսօք, եւ ամենայն սրբովք. (Թէոդոր. կուս.։)

Երկիւղ ամենայաղթ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ամենայաղթ ջուրքն՝ որ են ի վերայ երկնից. (Ճ. ՟Թ.։)

Երկնի ամենայաղթ գնացիցն շարժութեանց. (Դիոն. ածայ. ՟Դ։)

Եւ կարի՛ յաղթ. մեծ յոյժ. ընդարձակ. անհնարին. παμμεγέθης maximus, vastissimus, immanis


Ամենայորդոր

adj.

very prompt, very willing, very eager, very ready, very much inclined, very well disposed, very diligent.

· Calfa

NBHL (5)

Ամենայնիւ յորդորեալ՝ յորդառատ սիրով. փութաջան. յօժարամիտ. մտադիւր. բոլոր սրտանց ջանք ընօղ. փէք հաւեսլի. մուգայետ.

Ամենայորդոր էին ի բարեպաշտութեան ընթացս. (Ճ. ՟Ա.։)

Ուրախացի՛ր ամենայորդոր բերկրանօք ի փառս փեսայացեալ Բանին. (Անան. եկեղ։)

Ամենայորդոր արթնութեամբ. (Յհ. գառն.։)

Ամենայորդոր փութով փառաւորել, կամ երկրպագել, կամ գալ զհետ աստուածային սիրոյ քո. (Պտրգ.։ եւ Աթ. համբ.։ եւ Եփր. աղ.։)


Ամենայօժար

adj.

cf. Ամենայորդոր.

· Calfa

NBHL (1)

Ամենայօժար սրտիւ խնդութեամբ ուրախացաւ. (Փարպ.։)


Ամենաչար

adj.

worst, very bad;
very wicked, very malicious, execrable, abominable.

· Calfa

NBHL (8)

παμπόνηρος, πάγκακος, παγχάλεπος. pessimus, omnino malus, plane improbus, malignus, molestus Կարի չար (ոք կամ իմն). լի չարութեամբ, եւ առիթ ամենայն չարեաց. վնասակար. դաժան. դժնդակ. գէշին գէշը. գայէթ քէօթիւ. փէք ֆէնա՝ զալըմ. քէմրէք.

Ղազարոս՝ արդար, իսկ մեծատունն՝ մեղաւոր եւ ամենաչար. (Ոսկ. ղկ.։)

Ամենաչար դեւքն. (Յհ. իմ. պաւլ.։)

Զկապիկս անապատական եւ ամենաչար՝ ուսուցանեն. (Եզնիկ.։)

Վարք ամենաչար։ Ամենաչար խորամանկութիւն. (Յճխ.։)

Ամենաչար արծաթսիրութիւն, կամ խորհուրդք, կամ տաժանմունք. (Կիւրղ. կուս.։ Ածաբ. ժղ.։)

Ամենաչար խարդախանք, կամ վատաբախտութիւն, ունակութիւնք, աղէտք, տեղի. (Պիտ.։)

Ամենաչար խափանումն. (Նար.։)


Ամենապայծառ

adj.

very bright, very clear, very shining;
very splendid, very illustrious;
most honourable, right honourable.

· Calfa

NBHL (8)

παμφαής, περιφανής. ttotus lucens, splendidissimus, undique conspicuus Ամենայնիւ պայծառ. լուսապայծառ. ամենաճառագայթ. երեւելի ամենայն իրօք. չքնաղ. փառաւոր. վայելչապանծ. անարատ եւ յստակ. խիստ պայծառ՝ փայլուն. գայէթ նուրանի՝ րուշէն. շէօհրեթլի. միւքելլէֆ.

Ամենապայծառ լոյս, կամ հուր. (Դիոն.։)

Ամենապայծառ է քաղաքն։ Ի նմա կանգնեցաւ նշան խաչին Քրիստոսի՝ երեւելին եւ ամենապայծառ։ Նստո՛ ի կառս բարձունս եւ յամենապայծառս. (Ոսկ. մտթ.։)

Ամենապայծառ գանձուցդ. (Նար.։)

Յամենապայծառ անանց բարութեանց. (Մանդ.։)

Մտանել յամենապայծառ տեսարան։ Յարկեալք ամենապայծառն վայելչութեամբք. (Պիտ.։)

Յիւր մարմինն առ ընդ ամենապայծառ անմեղութեանն. (Լմբ.։)

Դրախտ ամենապայծառ եւ լուսագեղ։ Ո՛վ ամենապայծառ (յն. երանաւէտ) դրախտ. (Ոսկիփոր.։ Ոսկ. ծն.։)


Ամենապատիր

adj.

very deceitful, very fraudulent, very knavish, very roguish.

· Calfa

NBHL (5)

Պատիր կամ պատրողական ամենայնիւ. խիստ խաբեբայ, խաբօղ.

Ամենապատիր վնասակար։ Ամենապատիր խաբէութիւնն. (Յճխ.։)

Ամենապատիրն խաբէութեամբ. (Նար. ՟Հ՟Ե։)

Եւ ամենեւին պատրեալ. բոլորովին ի պատրանս անկեալ. խիստ խաբուած.

Այրս մահացու ամենապատիր. (Նար. ՟Ծ՟Ա։)


Ամենապատրաստ

adj.

very well prepared, quite ready.

· Calfa

NBHL (3)

Ամենայն իրօք պատրաստեալ. ամենայարդար. ամենակազմ. եւ ամրակազմ. ամմէն կերպով պատրաստ. ապահով, եւ ամուր.

Ժառանգս առնէ իւր ամենապատրաստ թագաւորութեան. (Խոսր.։)

Երկայն յուսոյ ամենապատրաստ տեսութիւն։ Ամենապատրաստ հանդերձեալ՝ ամենեւին անվտանգելի։ Ամենապատրաստն շրջարկութեամբ պաշտպանեալ։ Ամենապատրաստ պնդութեամբ միշտ արձանացայց. (Նար. ՟Ծ՟Բ. ՟Հ՟Թ. ՟Ղ՟Գ։)


Ամենապարկեշտ

adj.

very modest.

· Calfa

NBHL (3)

πάναγνος. pudicissimus, castissimus եւ πάνσεμνος. valde venerandus, magnificus Ամենեւին պարկեշտ. համեստ. ամօթխած. եւս եւ՝ նազելի եւ պատկառելի. ամենայն մեծարանաց արժանի. ամենամաքուր. մեծավայելուչ. փէք հիճապլը. հիճապ էտիլէճէք. հիւրմեթլի.

Զամենապարկեշտ սրբազնագործութիւն իւղոյն կատարման. (Դիոն. եկեղ. ՟Դ։)

Ի հեզութեան վարդապետութիւնն մեր յամենապարկեշտ. (Սարկ. պատկ.։)


Ամենապարտ

adj.

much obliged, much indebted.

· Calfa

NBHL (2)

Ամենայնիւ պարտաւոր, կամ պարտական պատժոց.

Զամենապարտ ոգիս ընկալայց։ Ամենապարտս մահու։ Առ ամենապարտս ես ներօղ. (Նար. ՟Ժ՟Ը. ՟Թ. ՟Ծ՟Ը։)


Ամենապիղծ

adj.

very unclean, most impure, execrable, detestable.

· Calfa

NBHL (5)

Ամենապիղծ դեւն. (Ոսկ. մտթ.։)

Ո՛վ պիղծդ եւ ամենապիղծդ. (Սարգ. յկ. ՟Թ։)

Ո՛վ ամենապիղծք, միթէ մարգարէքն չէի՞ն մարգարէք, զի ոչ ապրեցուցին զանձինս. (Տօնակ.։)

Ամենապիղծ չարութիւն. (Նար. յովէդ.։)

μιαρός, παμμίαρος. impurus, scelestissimus Ամենեւին պիղծ. ամենագարշ. ամենազազիր. փէք մուրտար, նափաք, մէքրուհ.


Ամենապոռնիկ

adj. s. notoriously prostitute, abandoned to prostitution.

· Calfa

NBHL (1)

Լի պոռնկութեամբ. անամօթ բոզ.


Ամենառատ

adj.

very abundant, most plentiful;
very generous, most liberal.

· Calfa

NBHL (3)

ԱՄԵՆԱՌԱՏ որ եւ ԱՄԷՆԱՌԱՏ. Լի ամենայն առատութեամբ, եւ առատապարգեւ.

Ազատեա՛ յանբաւ պարտեացս ա՛մենառատ. (Բենիկ.։)

Աստուածային ամենառատ գանձուցն հաւատարիմ եւ իմաստուն տնտես. (Ոսկիփոր.։)


Ամենաստեղծ, ի

adj.

that has created all things, all-creating, omnipotent.

· Calfa

NBHL (3)

Ստեղծօղ բոլորից. ամմէնուն եւ ամմէն բանի ստեղծօղ. հէփսինի վէ հէր չէյի եարատան.

Որպէս ողորմած եւ ամենաստեղծ՝ ստացի՛ր վերստին։ Կապանք ամենաստեղծին զիս արձակեսցէ։ Կեցուցիչ կամաց ամենաստեղծիդ. (Նար. ՟Ծ՟Ե։)

Առաջի անհաս էութեանդ ամենաստեղծիդ. (Բենիկ.։)


Ամենասքանչ

adj.

most wonderful, very admirable.

· Calfa

NBHL (5)

Ամենայնիւ սքանչելի, ամենահրաշ. զարմանագործ.

Ամենասքանչ ելով բնութեամբ. (Փիլ.։)

Ուրացան զամենասքանչ նշանսն. (Կիւրղ. ղկ.։)

Ամենասքանչ զօրութեամբն. (Լմբ.։)

Ամենասքանչ իրագործութիւն. (Երզն.։)


Ամենավարան

adj.

most perplexed, very anxious, very embarrassed;
very irresolute, full of inquietude.

· Calfa

NBHL (2)

Վարանեալն ամենայն իրօք, եւ վարանեցուցիչ. լի ամենայն հոգով եւ տատամսութեամբ. ցնդեալ, եւ ցնդիչ բոլորովին. անհնարին. խիստ տարտըղնած, շուարած, կամ տարտըղնօղ.

Յոգնապատճառեան ամենավարան (մեղաւորն)։ Ամենավարան տարակուսանաց։ Պատասխանատուութիւնս ամենավարանս։ Զամենավարան ձայն կողկողանաց սրտիս։ Եղիցի խաղաղութիւն հրամանաւ մեծիդ՝ ամենավարան բքոյս սասանման. (Նար. լ. ՟Ա. ՟Ի. ՟Լ՟Ա. ՟Հ՟Ա։)


Ամենատարած

adj.

diffused every where, very extensive, most ample.

· Calfa

NBHL (3)

Տարօղ յինքեան զամենայն. ընդունարան ամենայնի.

Որպէս զանօթ ամենատար, եւ իբրեւ զքաղաք տանօղ ամենեցուն. (Ոսկիփոր.։)

Ի բազումս ազդեալ (հոտ) համասփիւռ ամենատարած։ Ամենատարած օդոյս պարզութիւն. (Նար. ՟Լ՟Գ. ՟Կ՟Ը։)


Ամենատենչ

adj.

most desirable;
most desirous.

· Calfa

NBHL (2)

Թողուլ զանձկալի եւ զամենատենչ վայրս։ Յամենատենչ եւ անուշահոտ ընթրիսն Քրիստոսի. (Փարպ.։)

Եւ զի՞նչ արդեօք մարգարէին հոգեւոր ըղձականութիւն ամենատենչ բաղձանացն իցէ իմանալ. (Նար. ՟Ղ՟Գ։)


Ամենատես

adj.

all-seeing.

· Calfa

NBHL (11)

Տեսօղ ամենայնի. ամենահայեաց. ամենանկատ. ամենագէտ. եւ ամենատեսուչ. ամենախնամ.

Ո՛չ յամենատես ականէն խուսեցեալ. (Փիլ. յովն.։)

Որ ոչն ծածկի յամենատես ականէն Աստուծոյ. (Խոր. ՟Գ. 24։)

Ոչ զարհուրեցաք յամենատես ականէն. (Մխ. երեմ.։)

Ամենատես արարչութեանն. (Նար. ՟Ի՟Զ։)

Ծածուկք մարդկան յայտնի են քեզ ամենատեսդ Աստուծոյ. (Տօնակ.։)

Զամենատես տնտեսութիւնն մեծազօր զօրութեանն. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Որ ամենատես ակնարկութեամբ ստորիջեալ ի խնդիր կորուսելոցն. (Արծր. ՟Ա. 1։)

Ամենատես նախախնամութիւն։ Հաւաստի դիտաւորութեամբ ամենատեսին. (Պիտ.։)

Ամենայնիւ տեսանելի. կարի գեղեցիկ, եւ երեւելի յոյժ.

Բազմութիւնք արհամարհք էին, բայց իշխանք արք էին ամենատեսք. (Ոսկ. յհ. ՟Բ. 11։)


Ամենատէր, տեառն

s.

the Lord or Creator of all things.

· Calfa

NBHL (4)

Տէր ամենեցուն եւ ամենայնի ամենայնիւ.

Զօրութիւն ամենատեառն Քրիստոսի։ Յայտնի է ամենատեառն տէրութիւնն. (Ագաթ.։)

Գեղեցիկ օրհնութիւնս ամենատեառն մատուցանէր. (Աթ. անտ.)

Գովութիւնս ամենատեառնն մատուցանէր. (Խոսր.։)


Ամենարար

adj.

that has made all things, all-creating.

· Calfa

NBHL (2)

Ամենարարն ակն մեծազօր բանիւ իւրով. (Վեցօր. ՟Բ։)

Օրհնեալ սուրբ եւ ամենարար Երրորդութիւն. (Ոսկիփոր.։)


Ամենափափաքելի, լւոյ, լեաց

adj.

very much to be wished, most desirable.

· Calfa

NBHL (1)

Ամենափափաքելի Աստուած. (Լմբ. սղ.։)


Ամենափրկիչ, չի, չաց

s.

saviour of all.

· Calfa

NBHL (2)

Ամենափրկիչն Քրիստոս. (Կորիւն.։)

Որպէս ինքն ամենափրկիչն գուշակեաց. (Զքր. կթ.։)


Ամենեքեան, նեսեան, նեցունց, եքումբք

adj.

all men, all persons, every body, as many as, whoever.

· Calfa

NBHL (16)

Տարակուսեալ յամենեցունց՝ յղէր առ մեծն Ներսէս բազում անգամ աղաչելով. (Խոր. ՟Գ. 29։)

Ընդ տեղւոյն ճշմարտեալ է ասելն Արիստակեայ գրչի.

Էին ամենեքեան միաբան ի միասին։ Լցան ամենեքեան Հոգւով Սրբով։ Ամենեքին սոքա։ Ամենեքին զՅովհաննէս իբրեւ զմարգարէ ունէին։ Յանդիմանի յամենեցունց, եւ քննի յամենեցունց։ Ամենեցուն՝ որոց էք ի Հռովմ.։ Վասն ձեր ամենեցուն։ Ամենեքումբք հանդերձ՝ որք կարդան, եւ այլն։

Խաղաղութիւն ամենեցուն, կամ ընդ ամենեսեան, կամ ընդ ամենեսին։ Զամենեսեան օրհնեա՛, զամենեսեան իմաստնացո՛ ... եւ ամենեցուն պարգեւեա՛. (Ժմ.։)

Սէր կալցես առ ամենեսեան, բայց մեկնելով մեկնեսցիս յամենեցունց. (Վրք. հց. ՟Ի՟Ե։)

Ի ձէնջ ամենեցուն (իբր յամենեցունց). (Եփր. ՟բ. կոր.։)

ամենայն եւ իւրաքանչիւր. համայն. առհասարակ. ամմէն, բովանդակ. պիւթիւն. հեր.

Հարքն մեր ամենեքին։ Սրբովքդ ամենեքումբք. եւ այլն։

Մարգարէիւքն ամենեքումբք։ Ամենեցուն արարածոց ցուցանէր. (Ագաթ.։)

Առ ամենեքումբք մրգաբերօքն։ Զայլոցն ամենեցուն խնամոցն։ Ամենիքեան օրինակք։ Ի ցանկալիսն յամենիսեան. (Պիտ.։)

Զերծո՛ զիս յամենեցունց ընդդիմացողաց։ Յամենեցունց մասանց։ Զամենեսին զսրբոցն պարս. (Նար.։)

ԸՆԴ ԱՄԵՆԵՍԵԱՆ. Ամենեքին ի միասին. միանգամայն. բոլորը միատեղ. քիւլլիյէն.

Որչափ բազմութիւն աստեղաց են յերկինս, եւ ընդ ամենեսեան ոչ են բաւական լուսաւորել զտխուր տրտմութիւն գիշերոյն. (Վեցօր. ՟Զ։ եւ Շիր.։)

ՅԱՄԵՆԵՑՈՒՆՑ. որպէս յամենայն մարդկանէ, է անուն հանրական. իսկ իբր յամենայն կողմանց կամ յամենայն իրաց, լինի իբր մ. ամենայնիւ. բոլորովին.

ԱՄԵՆԵՔԵԱՆ ԱՄԵՆԵՔԻՆ գրի եւ ԱՄԵՆԻՔԵԱՆ, ԱՄԵՆԻՔԻՆ, զամենիսեան կամ զամենիսին. πάντες. omnes Ամենայն ոք. ամենայն անձինք՝ զորոց իցէ բանն՝ առեալ միանգամայն. ամմէնքն ալ. հէփսի. ճիւմլէ ալեմ. պրս. հէմէկեան. հեմէկի. հէմէքինան.

Ամենեքեան զբոլորն նշանակեն (իմա՛ ընդհանուր՝ ամենայնքն). իսկ ամենեքին՝ մասնաւոր. (այս ինքն ամենեքին սոքա, դոքա, նոքա)։


Ամենիշխան

s.

prince or master of the universe.

· Calfa

NBHL (1)

ԱՄԵՆԻՇԽԱՆ կամ ԱՄԷՆԻՇԽՕՂ. cf. ԱՄԷՆԻՇԽԱՆ. եւ այլն։


Ամէնօրհնեալ

adj.

cf. Ամենօրհնեալ.

· Calfa

NBHL (3)

ԱՄԷՆՕՐՀՆԵԱԼ կամ ԱՄԵՆՕՐՀՆԵԱԼ. Ամենայնիւ եւ յամենայնի օրհնեալ. ամենայն օրհնութեան եւ բարեբանութեան արժանի. ամմէն կերպով օրհնած, ու օրհնելու. միւպարէք. միւթէպէրրիք.

Ամէնօրհնեալդ հոգւոյ։ Ամենօրհնեալ թագաւոր։ Զամէնօրհնեալ անուն քո. (Նար.։)

Օրհնեալ ես ամէնօրհնեալդ ի կանայս։ Օրհնէին զամէնօրհնեալ սրբուհին. (Շար.։)


Ամէնօրհնեան

adj.

cf. Ամենօրհնեալ.

· Calfa

NBHL (2)

ԱՄԷՆՕՐՀՆԵԱԼ ԱՄԷՆՕՐՀՆԵԱՆ. ἁοίδιμος. decantatus, celeber Ներբողելի եւ գովելի ամենեցուն կամ ամենայն իրօք, մեծահռչակ. պատուական.

Որք ի հնդկացն ականք (կամ ակունք) զամէնօրհնեալդ ձեր պայծառացուցանեն զգլուխս։ Զոր ի Քրիստոս սիրոյն պսակ դնել, որ ամէնօրհնեան գլխոցդ ձերոց է պատշաճ. (Պրպմ. ՟Լ՟Է. եւ ՟Լ. ըստ ձ։)


Ամիս, մսոյ, ամսեան, մնոց

s.

month;
ամիս յամսոյ, ամսոյ ամսոյ, every —;
առաջին օր ամսոյ, the first day of the month;
ի սկիզբն ամսեան, the beginning of the month;
ի վերջ ամսոյ, the end of the month;
ի մէջ կոյս ամսեան, towards the middle of the month.

· Calfa

NBHL (13)

Յամսեանն առաջնում, որ օր մի էր ամսոյն։ Յետ ամսոյ միոյ աւուրց։ Յետ երից ամսոց։ Մէն մի ամիս ի տարւոջ։ Սպասեցի ամսոց սնոտեաց։ Ըստ միոյ միոյ ամսոյ տային զպտուղս իւրեանց։ Ամիսս այս եղիցի ձեզ սկիզբն ամսոց, առաջին եղիցի ձեզ յամիսս տարւոյ։ Ի տասներորդում (աւուր) ամսեանս այսորիկ. եւ այլն։

Արարեր երկուս լուսաւորս առ ի պէտս շրջմանց տարեաց, ամսոց, եւ ժամանակաց (այս ինքն եղանակաց)։ Ի հանդերձեալ աշխարհին ո՛չ աւուրք, եւ ո՛չ ամիսք. (Ագաթ.։)

Զի՞նչ է ամիս. տեսանելով ուրումն յառաջնոցն զլուսինն լցեալ եւ մաշեալ՝ իմացաւ զանցաւորութիւն կենաց իւրոց, ասաց, թէ իմ ես (օրինակ). (Տօմար.։ Վանակ. տարեմտ.։ Յակ. ղր.։)

Ըստ շարժական տոմարի ազգիս՝ յայլեւայլ տարիս ամիսք հայոց ի դէպ գան այլեւայլ ամսոց հռովմայեցւոց. իսկ ըստ յայսմաւուրաց՝ որ յարմարեալ է ըստ ժամանակի թարգմանչաց կամ ըստ թարգմանութեան Աստուածաշնչին, եւ կոչի անխաղաց կամ անշարժ տոմար Սարկաւագ վարդապետի, միշտ նաւասարդի ՟Ա. կապեալ է ընդ ՟Ժ՟Ա. օգոստոսի։

μήν. mensis Որպէս թէ ամ փոքրիկ, այս ինքն ամ լուսնի, որ է ամբողջ շրջան մի նորա ի ՟Ի՟Թ, կամ ի ՟Լ աւուրս. եւ երկոտասաներորդ մասն տարւոյ կամ շրջանի արեգական. վասն որոյ տճկ. ա՛յ, է անխտիր լուսին, եւ ամիս. մահ, շէհր.

Ամիսք Սարկաւագին յարակայ ընդ իրեարս այսպէս զուգին. նաւասարդի, աւգոստոսի ՟Ժ (կամ ՟Ժ՟Ա). հոռի, սեպտեմբերի ՟Թ (կամ ՟Ժ) եւ այլն. (Տօմար.։)

Աւանդութիւն ազգային վասն ամսոց հայոց.

Որպէս յանուն Հայկայ ազգս Հայ անուանեցաւ, այսպէս եւ ամիսքս ի զաւակաց անուանց նորա զանուն ընկալան. եւ են այսոքիկ. Նաւասարդի, Հոռի, Սահմի, Մեհեկի, Արեգի, եւ Հրոտից. սոքա որդիք էին։ Արաց, Մարերի, Տրէ, եւ Քաղոց, սոքա դստերք էին։ Իսկ Մարդաց, եւ Հարուանց՝ որ է Ահկի, զայս ի գործոց առին զանուանս. իսկ ընդ այն ժամանակս ամառնայինք էին այսոքիկ. (Յկ. ղրիմ.։)

ԱՄԻՍ ՅԱՄՍՈՅ, ԱՄՍՈՅ ԱՄՍՈՅ. կամ լոկ՝ ՅԱՄԻՍՍ. Յիւրաքանչիւր ամսեան. ամսէ ամիս, ամմէն ամիս. հէր այ, այտան այա, այտա պիր, պեհէր մահ.

Այս ողջակէզք իցեն ամիս յամսոյ։ Արկանէր վիճակ օր յօրէ, եւ ամիս յամսոյ։ Եղիցի ամիս յամսոյ՝ եւ շաբաթ ի շաբաթէ, եկեսցէ եւ այլն. (Թուոց. ՟Ի՟Ը. 14։ Եսթ. ՟Գ. 7։ Ես. ՟Կ՟Զ. 23։)

Ամսոյ ամսոյ՝ յամենայն ամիսս տարւոյն։ Զոր գտանէին ամսոյ ամսոյ ի մէջ քաղաքացն. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Է. 1։ ՟Ա. Մակ. ՟Ա. 61։)

Զլուսին, որ ամսոյ ամսոյ հիւծանի։ Յերկրորդումն եւ յերրորդումն, եւ այլ եւս ամսոյ ամսոյ. (Եզնիկ.։ Եփր. համաբ.։)

Յամիսս միայն տեսանիցեն զարքայ. (Աթ. Կիւրղ.։)


Ամիրապետ, ի, աց

s.

caliph.

· Calfa

NBHL (2)

Պետ ամիրայից. ազգապետն հագարացւոց՝ որպէս յաջոյդ Մահմէտի. խալիֆա

Մեծն ամիրապետն առաքէ ոստիկան ի հայս. (Ուռպ.։)


Ամլածին

adj.

born of a barren woman.

· Calfa

NBHL (3)

Ծնեալն յամուլ մօրէ. ամլորդի. որպէս Սամուէլ, մանաւանդ Կարապետն Յովհաննէս.

Ամլածին որդւոյն. (Նար. կուս.։)

Ուշ եդեալ առ նախընթացն ամլածին. (Մագ. ՟Ծ՟Ը։)


Ամլանամ, ացայ

vn.

to be or become barren.

· Calfa

NBHL (4)

Ամուլ մնալ. ստերջանալ. եւ նմանութեամբ՝ անբեր կամ անգործ լինել. յետնիլ. գըսըր օլմագ՝ գալմագ. հասըլսըզ օլմագ.

Ամլացեալ լինի իւր առաջին բոյսքն (անկոյ խորշելոյ յայլմէ անկոյ). (Փիլ. լիւս.։)

Ամլացան յաստուածային բարեգործութենէն. (Ճ. ՟Թ.։)

Եղեն շրթունք նորա ամլացեալ ի բանից. (Եփր. համաբ.։)


Ամլորդի, դւոյ

s.

son of a barren woman;
St. John-Baptist.

· Calfa

NBHL (3)

Սեպհականեալ անուն Յհ. Մկրտչի, որ եղեւ որդի ամուլ պառաւոյն Եղիսաբեթի ի ծերացեալ հօրէ Զաքարիայ. ամլածին.

Մկրտեցաւ ի սուրբ ամլորդւոյն Յովհաննէ. (Եղիշ. ՟Բ։)

Չորեքկերպեան կենդանեացն զխորհուրդ քարոզեաց ամլորդին։ Որ յամլորդւոյն վկայեցար Գառն Աստուծոյ. (Շար.։)


Ամոլաջիլ

s.

ham-string, tendon of the ham.

· Calfa

NBHL (2)

Զոյգ կամ հաստաձիգ ջիլ՝ որ ի զիստն կամ ի յետին կողմն բարձից կենդանւոյ. (ռմկ. ըստ ոմանց՝ մամուջեղ) ըստ եբր. քաֆ իբր ոլորք. յն. է զի դնէ πλατύς այս ինքն լայնութիւն, կամ տախտակ (զըստի). եւ է զի νεῦρον որպէս եւ լտ. nervus այս ինքն ջիղ.

Բուռն եհար զամոլաջլէ զըստի նորա, եւ ընդարմացոյց զամոլաջիլ զըստին Յակոբայ ... Զամոլաջիլն՝ զոր ընդարմացոյց, որ է ի վերայ տախտակի զըստին. զի բուռն եհար զտախտակէ զըստին Յակոբայ, եւ ընդարմացոյց զամոլաջիլ նորա. (Ծն. ՟Լ՟Բ. 25. 32։)


Ամոխախ, ի, աց

s. adj.

brought up together, comrade, companion, play-fellow;
familiar.

· Calfa

NBHL (2)

ԱՄՈԽԱԽ կամ ԱՄՈՂԽԱԽ. (իբր ամոլք ի խահս, եւ ի սնունդս. կամ համախահ, խահակից) սննդակից. եւ որ ինչ հայի ի համասնունդս. ընտանի. ընդել. σύντροφος simul nutritus, educatus եւ assuefactus, familiaris, τρόφιμος alumnus եւ այլն.

Զսոսա եւ զնոսա իբրեւ զամոխախս ի նոյն յանձանձիչ գոգս տանի զամենեսեան։ Յառաջին իսկ հասակէ ընդ օրինօքն սնեալք, զամողխախ սննդեանն զառաքինութիւնն թողեալ՝ փախեաք անկաք ի հաւատսն Քրիստոսի։ Զչարեացն (կամ զկարեացն) ասացեալ իսկ է մերովք ամոխախ անուամբքս. հուր է՝ ասէ՝ անդ, եւ խաւար, եւ կապանք, եւ որդն անվախճան. (Ոսկ. մ. ՟Ա. 16։ եւ Գաղ. եւ Եբր.։)


Ամոքախառն

adj.

cf. Ամոք.

· Calfa

NBHL (2)

Բարեխառն. մեղմ. կակուղ, անուշ. ի թիտալլը, միւթետիլ.

Ամոքախառն օդ։ Ամոքախառն խառնուածովն. (Վեցօր. ՟Ե։)


Ամոքանք, անաց

s. pl. seasoning, sauce.

· Calfa

NBHL (2)

παράρτυσις, ἤδυσμα conditura, condimentum Համեմումն. յօրինուած համեմիւք. հանդերձանք համեղութեան. թէրպիյէ.

Կազմութեամբ պատրաստութեան, եւ համեմոցն ամոքանօք (յն. մի բառ)։ Հացք եւ աղ առանց ամոքանաց. անխմոր են հացքն, եւ աղն անխառն. (Փիլ. տեսական.։)


Ամոքեմ, եցի

va.

to soften, to calm, to compose;
to conciliate, to appease, to allay, to pacify, to reconcile;
to affect, to move, to touch;
to abate, to diminish;
to sooth, to caress;
to engage, to win over, to persuade.

· Calfa

NBHL (9)

որ եւ ՀԱՄՈՔՍԵԼ. εὑδοκέω, παραρτύω, συγκεράννυμι placo, complacere facio, commiseo, tempero, apparo, condo Բարեխառնել. անուշել. մեղմել. հաճել, հաճոյական գործել. համեղ առնել. համեմել. համոզել. կակղել՝ իրօք կամ նմանութեամբ. անուշցնել, կակղցնել. տինտիրմէք. միւլայիմ՝ թէսքին էթմէք, կէվշէթմէք. ի թիմատ վերմէք.

Եփել. մանաւանդ՝ մարսել. ἕψω, πέπτω, συνπέπτω կամ πέττω, πέσσω coquo, concoquo, digero. պիշիրմէք. սինտիրմէք. հազմ եթմէք.

Ամոքեսցէ զկեանս իւր իբրեւ զվարձկան։ Չամոքելոցն ի հնազանդութիւն. (Յոբ. ՟Ժ՟Դ. 6։ Եբր. ՟Դ. 2։)

Հաց կերակուր, եւ խորտիկ՝ աղ. որոց էր երբէք, զի եւ զոպայ համեմով ամոքեալ լինէր. (Փիլ. տեսական.։)

Ըստ դեղոցն (այս ինքն մահադեղոցն) չարութեան, որ ամոքեալ է մեղու. (Նիւս. կազմ. ՟Ի՟Բ։)

Զկաւոյն կնատութիւնն յարդիւ իմն ամոքեն, եւ այնպէս՝ առնեն կարծրագոյն զլոյծն։ Յառաքելական ամոքելի զանգուածոյն էին. (Սեբեր. ՟Դ. ՟Է։)

Նմա է կարելի՝ զվէր ցաւոցն ամոքել։ Զցասումն սրտի ամոքել. (Լմբ. սղ.։)

Զոմանս (ի ձկանց) ի սանի հանդերձ պոսիդոնիւ (ջրով) ամոքեալ. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Լերդին ընկալեալ յորովայնէն զնիւթն՝ ամոքէ, եւ նմանեցուցանէ իւր։ Փայծաղն ոչ փոքր ինչ նպաստ լինի առ ի յամոքել (զկերեալ կերակուրն)։ Բարութեամբ եղեալքն, որդոն՝ ամոքելն եւ աճելն։ Ամոքելն եւ աճելն ո՛չ կամաւոր է, եւ ոչ ակամայ. (Նիւս. բն. ՟Ի՟Բ. ՟Ի՟Է. ՟Լ՟Ա։)