Definitions containing the research ք : 10000 results

Արփիագեղ

adj.

beautiful, luminous like the sun, bright, brilliant.

· Calfa

NBHL (1)

Գերազանց արփիագեղ ճառագայթեալ՝ քան զոր մովսեսին երեւեցաւն երբեմն ի սինէական լերինն. (Զքր. կթ.։)


Արփիական, ի, աց

cf. Արփենի.

· Calfa

NBHL (2)

Արփիական փայլումն, կամ պատմուփան. (զքր. կթ։)

Արփիական լոյս. (Նար առաք։ Շար.։)


Արփիահրատ

cf. Արփիահրաշ.

· Calfa

NBHL (1)

Հրաբորբոք կամ լուսաբորբոք որպէս զարփի.


Արփիաճեմ

adj.

that walks in the light;
that goes like the sun;
bright, luminous.

· Calfa

NBHL (2)

Ընդ անմարմինս քատակեալք Թեւօք հոգւոյն՝ արփիաճեմս լինէին (տեսանօղք)։ Կաճառք արփիաճեմ լուսով փայլելի. (Գանձ.։)

Արփիաճեմ փառք, կամ աթոռ. (Զքր. կթ.։ Նար. յովէդ.։)


Արօտ, ից

s.

pasturage, pasture, pasture-ground, herbage.

· Calfa

NBHL (4)

Խնդրել արօտս անասնոց իւրեանց։ Գտին արօտս բազումս եւ բարիս։ Դիտէ զլերինս արօտի իւրոյ։ Յարօտս փափկութեան արածեցից զնոսա, եւ յարօտս պարարտութեան։ Խաչն արօտի քոյ.եւ այլն։

Զարօտս մեղու եւ կոգւոյ. (Յոբ. ՟Ի. 17.) իմա՛, կամ ճարակ, ուտեստ քաղցր եւ պարարտ, եւ կամ բաշխումն, հոսումն, ըբտ երկդիմի առման։

Ցամաքեցան բողբոջք արօտից. (Յհ. կթ.։)

νομή, βόσκημα pascuum, pastus (ի բայէս Արածել. որպէս յամաչելոյ՝ ամօթ, յաղաչելոյ՝ աղօթք) Ճարակ. բուտ. նիւթ եւ դաշտ արածելի յանասնոց. եւ Արածումն. ճարակումն.


Արօտական, ի, աց

adj. s. that pastures, eats grass, at pasture, at feed;
that leads cattle to pasture, herdsman, shepherd;
pasturage.

· Calfa

NBHL (8)

Էշք արօտականք։ Արջառոց արօտականաց։ Երամակ մի խոզից արօտական.եւ այլն։

Ամենայն արօտականքն։ Զկիթս արօտականաց։ Շանց՝ արօտականաց իմոց. եւ այլն։

Բազմացան ի նմա արօտականք. (Յհ. կթ.։)

Բազմապատիկ տնկոցն, եւ արօտականացն զանազանութեամբք։ Ըստ նմանութեամբ արօտականացն դալարակեր լինել. (Նիւս. կազմ.։)

Ի պարտութիւն մատեցան արօտականքն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 11։)

Եւ Տեղիք արօտի.

Ընդարձակեալ ունէին սոքա իւրեանց խաչանց արօտականս զգաւառն հաշտենից. (Զենոբ.։)

ԱՐՕՏԱԿԱՆՔ. νομάδες nomades, numidae Ազգք արաբացւոց եւ սկիւթացւոց՝ խաշնարածք կամ խաշնադարմանք. նումիտացիք.


Արօր, ոյ, իւ

s.

plough;
— առնեմ, to plough.

· Calfa

NBHL (4)

Արասցուք դանակ, կամ արկցուք արօր.( Վեցօր. Թ։)

Ակօս պատառեալ սիրտք մեր արօրով աւետարանին. (Լմբ. սղ.։)

Արօրաւ խաչին Քրիստսի քրքրել. (Վրդն. սղ.։)

Թռչուն մեծ՝ շառագոյն փետրովք, ըստ իմիք նման բադի. ռմկ. եւս արօր, ճշնարօր կամ ճինշարօր.


Արօրադիր

s. adj.

ploughman, ploughed husbandman;
ploughed up, tilled;
—, արօրաձիգ առնել, to plough up, to till;
— լինել, to be ploughed up or tilled.

· Calfa

NBHL (3)

Որք զանպատեհսն արօրադիր առնեն. (Յոբ. ՟Դ. 8։)

Ամենայն լեառնն արօրադիր ակօսաբեկ լիցի։ Սիովն իբրեւ զագարակ արօրադիր լիցի. (Ես. ՟Է. 25։ Երեմ. ՟Ի՟Զ. 18։ Միք. ՟Գ. 12։)

ԱՐՕՐԱԴԻՐ ԱՌՆԵԼ. ἁροτριάω, ἁροτριάζω aro կր. ԼԻՆԵԼ Արօրով վարել զերկիր, հերկել, կամ պատառել. ակօսաբեկ առնել, իրօք՝ կամ նմանութեամբ. որ եւ ԱՐՕՐԵԼ, ԱՐՕՐԱԴՐԵԼ.


Արօրադրեմ, եցի

va.

cf. Արօրադիր առնել.

· Calfa

NBHL (3)

Արօրադրեցին զազգն՝ որ մօտահասք էին. (Ճ. ՟Ա.։)

Որ արօրադրեալ միշտ՝ եւ մշակես զսահմանս հոգւոց։ ըզկարծրացեալ մտացս անդաստան արօրադրեալ հերկեցին. (Նար. ՟Ժ՟Ը. եւ Նար. առաք.։)

Արօրադրեալ լիցի հաւատացելոց ի Քրիստոս քաղաքավարութիւն. (Նիւս. ի թէոդոր.։)


Աւագագոյն

adj.

older.

· Calfa

NBHL (4)

Առաւել աւագ. երիցագոյն. նախապատիւ. մեծամեծք. աւելի մենծը, մենծերը

Զոր այլքն դատիցեն յեղբայրութեանն աւագագոյնքն. (Բրս.)

Եւ ոչ այլքն աւագագոյնք քան զնոսա. (Եզնիկ.։)

Եթէ՛ աւագագոյնք էին, եւ եթէ՛ մանկագոյն. (Եղիշ. ՟Ը։)


Աւագախումբ

adj.

composed of nobility;
— ատեան, assembly of emperors, kings, etc.

· Calfa

NBHL (1)

Աւագախումբ նախարարք. (Բուզ. ՟Գ. 8։)


Աւագանամ, ացայ

vn.

to ennoble ones self.

· Calfa

NBHL (1)

Որով առաքեալքն աւագացան, որովք նոքայն մեծացան. (Ոսկ. մ. ՟Բ. 21։)


Աւագանի, անւոյ

s.

court, nobility, grandee.

· Calfa

NBHL (3)

ԱՒԱԳԱՆԻ. գրի եւ ԱՒԱԳԱՅՆԻ. աւագք. աւագ որեար. մեծամեծք. իշխանք, խորհրդականք արքայի.

Մեծամեծք աւագանոյն։ Հանդերձ մերամեծ աւագանովն։ Ամենայն երեւելի աւագանօքն (հին տպ. օգնականօք). (Ագաթ.։)

Ամենայն աւագանեաւ դրանն։ Հանդերձ աւագանեաւն հայոց։ Ամենայն աւագանեօք դրանն. (Փարպ. ստէպ։ Եղիշ. ՟Գ. եւ այլն։)


Աւագափող, ոյ

s.

trombone.

· Calfa

NBHL (2)

Զոր մարգարէն աւագափող զնա անուանէ, այսինքն վերջին եւ մահալոյծ եւ կենսառաք. (ձայն. Յհ. իմ. ատ.։)

Տէրն ինքնին քարոզէր հանդարտ եւ քաղցր աղաղակաւ, որ եւ աւագափողն, ասելով, ապաշխարեցէ՛ք եւ այլն. (Սարկ. քհ.։)


Աւագերէց, րիցու

s.

archpriest, parish-priest.

· Calfa

NBHL (1)

ἁρχιπρεσβύτερος archipresbyter Աւագ երէց կամ քահանայ. գլխաւորն քահանայից.


Աւագութիւն, ութեան

s.

greatness, excellence, sublimity, dignity, degree, degree of honour, nobility;
majority.

· Calfa

NBHL (2)

Ստացարո՛ւք փառս աւագութեան. (՟Ա. Մակ. ՟Բ. 51։)

Ես առից զաւագութիւն կրտսերոյն, եւ տաց ցերէց եղբայրն. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Աւագուհի, հւոյ, հեաց

s.

lady;
— վանաց, prioress, abbess.

· Calfa

NBHL (4)

Եզ. Առաջնորդ կուսան կանանց, վանաց տիկինն, կամ մայրն հաւատաւորաց. աբբասուհի։ Յոքն. Գլխաւորքն ի կուսանս. մենծ մայրապետ.

Պատմեաց աւագուհոյն վանացն։ Եւ աւագուհւոյն առեալ զջուր լուացմանն, եւ այլն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Եւ Իշխանուհի. տիկին քաղաքին.

Կալան եւ զաւագուհի քաղաքին. (Հ=Յ. հոկտ. ՟Ի.։)


Աւադիկ

adv.

there is, here is.

· Calfa

NBHL (4)

Ծառայեցէ՛ք ասէ տեառն երկիւղիւ, դուք աւադիկ զուլամբ իմն երթայք եւ զեղխիք. (Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։)

Որ կանգ աւանդիկ. յն. կացելոցդ այդոցիկ։ (Զաք. ՟Գ. 7։)

Եւ ձեզ քաւութիւն աւադիկ ձերով ապաշխարութեամբ։ Արբոյց եւ ձեզ աւադիկ. (Ագաթ.։)

Ահա յայտ եղեւ աւադիկ. (Եղիշ. ՟Ը. (իբր արդէն, կամ որպէս տեսանէքդ)։)


Աւազակաբար

adv.

like brigands.

· Calfa

NBHL (1)

Աւազակաբար ի խնդիրս անկանէր. (Վրք. ոսկ.։)


Աւազականոց, աց

s.

receptacle for thieves.

· Calfa

NBHL (2)

Ի հին մատեանս գրի որպէս յն. օ միգրօն ο . Որ՛ մեզ փոխադարձի ի ո, եւ այժմ դրոշմի օ. իմա՛ ի մէջ բաղաձայնից, կամ յառաջ քան զբաղաձայն ինչ ի սկզբն բառից. իսկ ի յանգս եւ յառաջ քան զձայնաւորս հնչի որպէս ավ։ cf. Ւ, եւ cf. Օ։ Սորին վասն անխտիր գրի ի ձեռագիրս, ասաւղ կամ ասող. ասաւղք կամ ասողք. պաւլիս, կամ պոլիս, եւ այլն. զոր օրինակ եւ առ եբրայեցիս, արաբացիս եւ այլն, որպէս եւ առ գաղղիացիս, օտառն՝ գրի ա եւ նշանադրօք։

Աւաղականոց զինքն կազմելոյ՝ հասեալ կալաւ զլեառն. (զոր լինի իմանալ եւ Բո՛ւն աւազակ. որպէս ասի եւ Այր բոզանոց։) Ամայի յինքենէ զաւազականոցն թողլով տեղիս. (Պիտ.։)


Աւազակապետ, աց

s.

captain of robbers.

· Calfa

NBHL (4)

Իբրեւ ապստամբ եւ աւազակապետ խաչեսցիս։ Ոչ իբրեւ աշխարհակալի, այլ իբրեւ աւազակապետի. (Պրմ. աղեքս։)

Որդի թագաւորի յորժամ երթայ առ աւազակապետ մի, եւ տայ զինքն ի ծառայութիւն նմա, ապաքէն տէր եւ իշխան է աւազակապետն կենաց եւ մահու նորա. (Մանդ. ՟Ի՟Զ։)

Աւազակապետն եւ գումարտակք իւր. (Նար. ՟Զ։)

Հանդերձ աւազակապետիւն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Աւազակեմ, եցի

va.

to assassinate, to plunder, to rob.

· Calfa

NBHL (4)

Տիւրենացիք զանդր նաւարկեալն աւազակէին. (Եւս. քր. ՟Բ։)

Զբազումս աւազակէր ի պարզամհացն ի վիհս կորըստեան. (Վրք. ածաբ.։)

Սնափառութիւն մինչեւ ի վախճան աւազակէ զառաքիութիւն. (Կլիմաք.։)

ներգործական բայ չէզոքական բայ ληστεύω praedor, furor, spolio Բռնութեամբ եւ աւազակաբար կողոպտել, յափշտակել.


Աւազակութիւն, ութեան

s.

robbery, depredation, assassination.

· Calfa

NBHL (2)

Զաւազակութիւն եւ զմարդադաւութիւն ի բաց քեցել յինքեանց. (Խոր. ՟Բ. 6։)

Վարին յաւազակութիւնս։ Ի վերայ յարձակել աւազակութեամբք. (Պիտ.։)


Աւազակուտ

adj.

full of robbers;
who loves robbery.

· Calfa

NBHL (2)

Եւ Որ յաճախէ յաւազակութիւնս. աւազականոց (ոք).

Համւզել նուաճել զխստապարանոց աւազակուտ մարդիկք աշխարհին. (Յհ. կթ.։)


Աւազանման

adj.

like sand, innumerable

· Calfa

NBHL (1)

Աւազանման ոդրիքն աբրահամու. (Երզն. քեր. յիշատ.։)


Աւազափուլ

adj.

fallen or ruined from having been built on sand.

· Calfa

NBHL (1)

Աւազափուլ շինուածք. (Շար. ՟Խ՟Ը։)


Աւազեղէն, ղինի, նաց

adj.

sanded, sandy, sandish.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զյարդ աւազեղէն քարակուռ որմոյ. (Սիր. ՟Ի՟Բ. 21։)


Աւազեմ, եցի

va.

to sand, to gravel.

· Calfa

NBHL (1)

Մերկ մտանէ ըմբիշն յասպարէզ մարտին ... եւ աւազեալ զձեռս իւր ըմբռնէ զնա. (Վրք. հց. ՟Բ։)


Աւազուտ

adj.

cf. Աւազին.

· Calfa

NBHL (2)

Զառ ի վեր աւազուտ առ ո. (տիւք ծերոյ. Սիր. ՟Ի՟Ե. 27. Հին թարգ։)

Ծով ընդ աւազուտ դրունսն ոչ անցանէ. իմա՛, աւազով շինեալ ափունք ծովու։


Աւաղեմ, եցի

va.

to pity, to complain, to bewail, to lament, to be displeased.

· Calfa

NBHL (5)

Մի՛ ղայնոսիկ՝ որք զրկեալք եւ լլկեալք լինին՝ աւաղեսցուք, այլ զայնոսիկ պարտ է աւաղել եւ սգալ, որք առնեն զայս ամենայն վնասս. (Ոսկ. յհ. ՟Ա. 40։)

Այնքան առաւել աւաղեմք զայլ կեանսն՝ յաղագս լաւագունիցն համեմատութեան նիւս. (կուս։)

Հանապազօր աւաղելով զինքն. (Խոր. ՟Բ. 60։ ՟Գ. 66։)

Ո՞վ ոք ընդ մի չարեացն հազարս չաւաղեաց։ Որո՞վք ձայնարկութեամբք զքեզ աւաղեցից։ Յորդւոցն լուսոյ աւաղիմ։ Աւաղել զօտարացեալսն մեղօք. (Նար. ՟Ի՟Թ. ՟Խ՟Ը. ՟Հ՟Ա. եւ Նար. երգ.։)

Աւաղեալք ի մարգարէից, վա՛յ անոցիկ ասէ. (Խոսրովիկ.։)


Աւանանամ, ացայ

vn.

to become a borough.

· Calfa

NBHL (4)

Որք յետոյ աւանացեալ՝ անուանեցան Որթք. (Խոր. ՟Գ. 27։)

Իբրեւ աւան լինել. փոխիլ յաւան. մեծանալ շինին եւ գտանիլ իբր քաղաքագիւղ.

Տեղին աւանանայր, քաղաքանայր. (Բուզ. ՟Դ. 12։)

Ագարակաց աւանացեալ, եւ աւանաց քաղաքացեալ բազմամարդութեամբ եւ շինութեամբ. (Ասող. ՟Գ. 3)


Աւանդագիտութիւն, ութեան

s.

knowledge of traditions.

· Calfa

NBHL (1)

Այս աւանդագիտութեան (վասն ծագման աստեղն յակոբայ) սպասեալ մնային մոգքն. (Զքր. կթ.։)


Աւանդապահ, աց

cf. Աւանդակիր.

· Calfa

NBHL (4)

Աւանդապահքն տային ցմիմեանս մինչեւ ի յովաննէս. զի ի նա հասեալ էր յառաջին նախնեացն իբրեւ յաւանդապահ. (Ագաթ.։)

Կանոնական սահմանաւ զմեզ պարսպեալ զգուշացուցին նոցին աւանդապահք. (Յհ. իմ. ատ.։)

Որով խաբեալք ... աւանդապահք խաւարի կոչեցան. (Համամ առակ.։)

Ոչ եղեն աւանդապահք, այլ օրինապահք. (Լմբ. առ լեւոն.) իմա՛, ոչ պահօղ մարդկային աւանդութեանց եւ խտրանաց։


Աւանդառու, աց

adj.

that has received a deposit, depositary, trustee.

· Calfa

NBHL (2)

Բազում աւանդառուք զաւանդս լի զպահեստս բարձեալ՝ անդ անկանէին. (Բուզ. ՟Դ. 12։)

Աւանդառուք եւ պարտականք. (Խոր. ՟Գ. 27։)


Աւանդատու, աց

adj.

that deposits;
who has given, who is the author of a tradition.

· Calfa

NBHL (1)

Ողջ անարատ յիւրաքանչիւր աւանդատուրս (կամ աւանդատուս) հասուցանել մարթասթեն. (՟Բ. Մակ. ՟Գ. 15։)


Աւանդեմ, եցի

va.

to consign, to deposit;
to leave, to commit, to deliver, to remit, to transmit;
to recommend;
to toach;
to give;
— զոգի, to give up the ghost, to die.

· Calfa

NBHL (9)

Զաւանդն՝ զոր աւանդեցաւ նմա։ Որպէս աւանդեցին մեզ։ Ես ընկալայ ի տեառնէ, զոր եւ ձեզն աւանդեցի։ Աւանդեսցես զնա որդւոյ քում ի խրատ։ Աւանդեաց իւրոց հնազանդելոցն խորհուրդս եւնուէրս. եւ այլն։

Զսուրբ աւետարան ուխտին աւանդեցին կնքով. (Փարպ.։)

Տալ եւ ընծայել ումեք զորի ի՛նչ եւ է, կամ դնել եւ պահել ինչ ուրեք։ Տուեալ, դնել.

Նմա աւանդեցաք զսրբութիւնս մեր. (Ագաթ.։)

Որում աւանդեցայք յառակ վարդապետութեան. (Հռ. Զ. 17։)

Զոր ի ներքս ի գերեզմանիդ աւանդեցէք։ Այնչափ մեծարեաց զդանակսն գայլախազեայ, մինչեւ ընդ իւր աւանդեաց ի թամնաքարի. (այսինքն յանձնեաց գնել). (Եղիշ. թղմ. եւյես։)

ԱՒԱՆԴԵԼ ԶՈԳԻ. Յանձն առնել ի ձեռս Աստուծոյ զհոգի իւր. հանել զհոգին. վախճանիլ. փոխիլ ի կենաց. հոգին տալ. ճանընը թեսլիմ էթմէք, թէսլիմ օլունմագ.

Ի ձեռս քո աւանդեմ զհոգի իմ. (Ղկ. ԻԳ. 46։)

παρατίθημι, παραδίδωμι. depono, commendo, repono, trado եւ այլն. Տալ ինչ ումեք իբրեւ աւանդ. դնել յաւանդ. եւ Փոխանցել յայլս զբան ինչ պահելի հաւատարմութեամբ. յանձն առնել. յանձնել. էմանէթ վերմէթ վերմէք՝ գօմագ. թէսլիմ եթմէք.


Աւանդիչ, չի, չաց

adj.

that consigns, deposits;
that teaches;
that gives.

· Calfa

NBHL (1)

Յանուանէ ոչ գիտեմք զայսորիկ աւանդիչսն. (Լմբ. պտրգ.։)


Աւանդութիւն, ութեան

s.

consignment, deposit;
tradition.

· Calfa

NBHL (9)

Պինդ կալարուք զաւանդութիւնս՝ զոր ուսարուք եթէ բանիւ, եւ եթէ թղթով։ նախանձախնդիր էր իմոյ հայրենի աւանդութեանցն։ Ունիք զմարդկան աւանդութիւնս.եւ այլն։

Զաւանդութիւնս հարցն սրբոց (գրաւորս)։ Ընդունայնախօս աւանդութիւնք. (Կորիւն.։)

Տօնից կամ այլ ինչ աւանդութեանց եկեղեցւոյ զանազանութիւն։ Նորաձեւ աւանդութիւնք. (Շ. թղթ.։)

Որ եւ լինելով աւանդութիւն քաղաքի՝ իբրու հասարակաց օրէնք մականուանեցաւ. (Պղատ. օրին. ՟Ա։)

Անդ առնոյր զաւանդութիւն իշխանութեան քահանայութեան, մարգարէութեան, եւ այլն. (Ագաթ.։)

Զմաքուր կուսութեանն պահեաց աւանդութիւնս. (Պիտ)

Ո՜րքան աւանդութիւնս բանս մեզ ցուցանէ։ Մերձ են ի միմեանս աւանդուիքն՝ գրակից ըստ զօրութեան. (Նիւս. երգ. ստէպ։)

παράδοσις traditio, δόγμα decretum Աւանդելն, աւանդիլն, եւ աւանդեալն բան. որպէս վարդապետութիւն, ուսումն, օրէնք, պատուիրան, սովորուիւն եւ այն. եւ այն՝ աստուածային, առաքելական, կամ եկեղեցական, կամ մարդկային՝ գովելի կամ պարսաւելի. որ ինչ ի նախնեաց փոխանցեալ իցէ առ յետինս՝ որդւոց յորդիս.

Որպէս յն. δόμα dogman, doctrina Որ է Վարդապետութիւն կամ խորհուրդ հաւատոյ, եւ ուսմունք եկեղեցւոյ.


Աւանիկ

adv.

see there, see here;
here is, there is.

· Calfa

NBHL (2)

Աւանիկ կին քո առաջի քո. (Ծն. ՟Ժ՟Բ. 19. եւ այլն։)

Նա՛ աւանիկ ազնուականի իմն ցանկացեալ են. (Եբր. ՟Ժ՟Ա. 16.) այսինքն՝ իսկ, այլ, բայց՝ արդ։


Աւաչ, ոյ, ի

adj.

voice, sound;
melody, harmony;
— ասեմ, to sing.

· Calfa

NBHL (5)

ԱՒԱՉ կամ ԱՒԱՋ. Ձայն, հնչիւն, մանաւանդ եղանակաւ որպէս երգ, քաղցրաձայնութիւն. մրմունջ. (նոյն բառ է տճկ. ավազ, ավազի, հավա, եւ լտ. վոօքս, իտ. վոչէ. սանս. վաչա։) ձան.

Թուլաբար աւաչաւ ընթեռնուլ. (Արզն՞ քեր։)

Ձայնիւ իմն հնչեցեալք ելլադացի աւաչաւ. (Սոկր.։)

Մեղմ մրմունջս եւ աւաջս նուագեն քաղցր եւ մեղկ յոյժ. (Մարթին.։)

Աւաջ, յիշոցք, եւ այլ աղտեղի զրոյց (մի՛ լիցին ի բերանս մանկանց). (Բրսղ. մրկ.։)


Աւարաբաշխ

adj.

that distributes the booty.

· Calfa

NBHL (1)

Ոչ գտանիցեն զնա աւարաբաշխք. (Դտ. ՟Ե. 30։)


Աւարաբար

adv.

with plunder.

· Calfa

NBHL (1)

Եկն եհաս նա ի քաղաքն յայն, եւ խնդրէր առնուլ աւարաբար. (՟Ա. Մակ. ՟Զ. 3։)


Աւարամասն

s.

portion of plunder.

· Calfa

NBHL (2)

Աւարամասն ինքեան առնուլ. (Պիտ.։)

Սուղ ինչ աւարամասն առաքեաց թագաւորին որմզդի. (Ասող. ՟Բ. 3։)


Աւարառու, ռուաց

adj.

plunderer, depredator, freebooter, marauder.

· Calfa

NBHL (2)

Աւարառուք ստացուածոց նոցա աշխատեցան. (Եղիշ. ՟Գ։)

Այլեււ լցեալք երեււույթանային աւարառու եւ յորդառատ շահիիւքն. (Պիտ.։)


Աւարառութիւն, ութեան

s.

sack, pillage.

· Calfa

NBHL (3)

Եւ ոչ զաւարառութեանցն կարեն յինքեանս բերել մրցանակ. (Պիտ.։)

Աւարառութիւնս զնոքօք զեղեալ։ Բազում աւարառութեամբ կապոտ կողոպուտ առնէին. (Յհ. կթ.։)

Աւերէին զաշխարհս աւարառութեամբ։ Արգելցես զսուր քո յարենէ, եւ զձեռն քո յաւարառութենէ. (Ղեւոնդ. ՟Դ. ՟Է։)


Աւարեմ, եցի

va.

to make booty;
to sack, to pillage, to ravage.

· Calfa

NBHL (1)

Ոչ յափշտակեսցուք, ոչ աւարեսցուք. (Բուզ. ՟Գ. 6։)


Աւարումն, ման

s.

pillage, sack;
devastation.

· Calfa

NBHL (1)

Աւարումն քաղաքաց. (Փիլ. ՟ժ. բան.) աւարումն.


Աւարտահասակ

adj.

having a finest shape.

· Calfa

NBHL (1)

Զաւարտահասակ գիտակն իւր եււս առաւել փայլուն եւ պաղպաջուն զգեստիւք պճնաւորեալ. (Յհ. կթ.։)


Աւարտեմ, եցի

va.

to terminate, to finish, to end, to complete, to consummate, to close, to conclude, to make an end.

· Calfa

NBHL (6)

Աւարտեսցես զպէտսն դուզնաքեայ ի վերայ բանիւ (այսինքն վերջաբանութեամբ)։ Բազմազան հալածանօք (զկեանս) աւարտեալ. (Պիտ.։)

Բանաւոր իմացուածովք աւարտել զբանսն. (Խոսր.։)

Զամենայն ի լրումն ածեալ աւարտեաց։ Հրաման սոսկալի կամացն հօր յորդին աւարտեալ։ Շաղկապեալ աւարտեցաւ ի մի բոլոր լրութիւն։ Ո՜վ որքան մեծ է ի քեզդ աւարտեալ խորհուրդ սը՛րբուհի. (Նար. խչ. եւ կուս։)

Աւարտեա՛ զսա ի խորհըրդականութիւն մարմնոյ եւ արեան միածնիքո. (Պտրգ.։)

Ամենայն ընթացք շաւղաց իւրոց յոչինչ աւարտի. (Կլիմաք.։)

Կէտ աւարտեալ՝ է տրամխոհութեան յանգեցելոյ նշան. (Թր. քեր.։)


Աւարտումն, ման

s.

termination, term, end, completion.

· Calfa

NBHL (1)

Զի եւ թիւն ինունցն քահանայապետութեանց առցէ զաւարտումն. (Շ. բարձր.։)