Definitions containing the research օ : 10000 Results

Խածատեմ, եցի

va.

to bite, to nibble.

NBHL (1)

δάκνω mordeo Ստէպ եւ չարաչար խածանել. (իրօք կամ նմանութեամբ). խածխծել.


Խածեակ, եկի

s.

bird's crop, craw.

NBHL (1)

Ի միջօրեայ ժամանակի զխածեակնխ զոր ունի ի լանջսն, ձգեալ պրկէք առ ի հանգչել եւ թեթեւանալ առ ի յօդոյն ծանրութենէ. (Վեցօր. ՟Ը։)


Խածի, ծւոյ

s.

gizzard.

NBHL (3)

χοιράς struma. Պարկ մաշկեղէն՝ որպէս նախադուռն ստամոքաց ի թռչունս, եւ յորոճօղ կենդանիս՝ այլ եւ այլ օրինակաւ. զի անդր իջանէ նախ խածեալն եւ կերեալն. կտնառք.

Կազմեաց եդ ի փորի թռչնոյն երագահալ խածիս։ Եւ քանզի նուրբ կոկորդս ունին, եւ նեղ խածիս (կամ խամծիս) զոր ինչ կլանեն՝ վաղվաղակի հալեն. (Վեցօր. ՟Ը. եւ ՟Ե։ Վրդն. ծն.։)

Ոչ եթէ վայրապար ինչ գտանի կերպարանք խածւոյն, եւ նմանութիւն երկուցն քաղրդաց. զմի մին ունի զմեծ ի մեծոյն, որ միւսանգամ յորոճն դառնալոց իցէ. (Վեցօր. ՟Թ։)


Խածիթայ, ից

s.

salary;
quarterly stipend.

NBHL (1)

Յերից ամաց եւ անդր արգելեալ էր (ոստիկանն) զնախարարացն հայոց եւ նոցին հեծելոց զօրուն ամի՝ հարիւր հազար դահեկան խածիթայս. (Վրդն. պտմ.։)


Խածուած, ոյ

s.

bite, biting;
sting.

NBHL (2)

Խայթուած. հարուած օձի. խածումն. եւ խածեալ կամ խայթեալ տեղին.

Խայթմանց խածուածոց մահաբերին բերանոյ ժանեաց։ Զպալարս հոգւոյս խածուածոց բացի։ Զկտեալ խածուածս բազմագունիս. (Վեցօր. ՟Թ։)


Խածումն, ման

s.

act of biting.

NBHL (5)

δῆγμα morsus. Խածանումն. խածանեքն, իլն. խայթումն. հարուած օձի.

Որպէս ի խածմանէ արիոսականն օձէ վնասեալք. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Որ քակիցեն զայլոց զամրութիւն, անկցի ընդ օձի խածմամբ. (Ածաբ. ՟Ժ՟Զ։)

Գոն եւ այժմ ընդ խածմամբ օձին. (Իգն.։)

Անգործ եղիցի յիս խածումն թիւնաւոր օձին։ Ապրեցուցանէ զհաւատացեալս յաներեւոյթ օձին խածմանէ. (Լծ. ածաբ.։)


Խակագործ, աց

adj.

seditious, factious, turbulent;
— ստահակութիւն, cf. Խակագործութիւն.

NBHL (2)

Զանուն ամաղեկայ ջնջել ասէ, յահ եւ յերկիւղ խակագործաց. (Նախ. օրին.։)

Անողորմից եւ խաակգործից դատաստան անողորմ լինելոց է. (Վրդն. օրին.։)


Խակախորհութիւն, ութեան

s.

immature judgment, puerility.

NBHL (1)

Ոչ հեթանոսօրէն ուրուաձայն հնչման, եւ կամ հրէաբար խակախորհութեան. (Նար. ՟Ղ՟Բ։)


Խակամիտ

adj.

whose judgment is immature, foolish, puerile.

NBHL (1)

Խակ մտօք. տղայամիտ. պակասամիտ.


Խակութիւն, ութեան

s. fig.

unripeness, crudity;
sourness, harshness, cruelty;
sedition, rebellion.

NBHL (3)

Ի տարացոյց խակութեան մտաց յանցաւորին։ Մտօք խակութեան թերի խորհրդոց. (Նար. խչ. եւ ՟Հ՟Թ։)

Իբրեւ զգաստ եղեւ յուդա վասն անօրէն խակութեան վնասին, որ եղեւ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 5։)

Մի՜ սնոտի բանից տեղի տացուք, որք օրինադրենն ընդդէմ անձանց մերոց զխակութիւն. (Ածաբ. աղք.։)


Խահ, ից

s.

dish, viand, mess;
meat, cooked meat.

NBHL (1)

ἑδώδιμος esculentus, edulio, cibus (լծ. եւ լտ. գօ՛քուօ. գերմ. գօ՛խէն. այսինքն եփել). Կերակուր եփեալ. խորտիկ. համադամք հանդերձեալ ըստ արուեստի խոհակերաց. կեր կերակուր. թաամ. խօրտ. խօր.


Խահագործեմ, եցի

va.

to cook.

NBHL (2)

ԽԱՀԱԳՈՐԾԵՄ ἕψω, μαγερεύω coquo, coquito, coquinor. որ եւ ԽՈՀԱԿԵՐԵԼ. Եփել զկերակուր. խորտիկս յօրինել. (իրօք կամ նմանութեամբ)

Ըստ իմում զօրութեան խահագործեցից (կամ խոհագործեյիյ) զբանն. (Առ որս. ՟Դ։)


Խահակեր

s.

head-cook;
օգնական —ի, undercook.


Խահամոք

cf. Խահակեր.

NBHL (2)

μάγειρος coquus. որ գրի եւ ԽԱԽԱՄՈՔ. Ամոքիչխահից. խահարար. խոհակեր՝ հանդերձ խորակաց. կերակուր եփօղ. (լտ. գօ՛քուուս. գերմ. գօխ)

Աղ՝ խորտիկ. զորս խահամոքքն համեմեն զոպայիւ։ Կամակ եւ ախորժելի արարեալ զօրէն խահամոքի։ Խահամոքաց եւ կամ հացագործաց աւելագործութիւնք. (Փիլ. տեսական. եւ Փիլ. լիւս.։)


Խահրեմ, եցի

va.

to overdo, to cook too much, to burn, to spoil;
to corrupt, to ruin.

NBHL (2)

Եթէ խահրեալ եւ աւերեալ է (կերակուրն), բարւօք է հեղուլ արտաքս, զի մի՛ ճաշակեալ հիւանդասցին. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Նաեւ ինքն զեղջն ուսուսցէ մեզ զգործն, որք զօրացուցանեն զնա, եւ որք խահրեն եւ մերժեն. (Անդ. ՟Դ։)


Խաղալիկ, լկաց

s. fig.

player;
dancer;
game, play, toy, plaything;
trifle, trifling amusement, foolery;
gewgaw, bawble;
laughing-stock, butt;
— լինել, to become the laughing-stock of;
— առնել, to make game of;
— եղեւ բախտին, he was fortune's plaything, or the sport of fortune, fortune mocked him;
հողմոց եւ ալեաց —, at the mercy of winds and waves.

NBHL (4)

Խաղացօղ. ժարօղ. հպարաւոր, կին կամ այր. παίζουσα saltatrix παίζων saltator.

Իբրեւ զչուան խաղալիկ է նոցա (օձն՝ թովչաց). (Եզնիկ.։)

Մանկանն խաղալիկս տան անօթս պատուականս. (Եփր. զղջ.։)

Խաղայր հրովն որպէս խնձորով, կամ այլ իւիք խաղալկօք։ Չգիտիցե՞ս զքեզ, եթէ մարդ ես, խաղալիկ ես բախտից. (Պիտառ.։)


Խաղալիք, լեաց

s. anat.

plaything, toy, knick-knack, trinket;
trifle, trash, thing of nought;
game, play;
touch, feeling;
վաճառող —լեաց, toy-man;
մի ժամավաճառ լինիր ի —լիս, do not waste your time with trifles. joint, articulation, socket.

NBHL (7)

cf. խաաղալիկք ըստ բ. նշ. παίγνιον, grev, παιγνία, grev, lusus, ludicrum, crepundia. խաղկըլիք. օյունճագ.

Որպէս խաղալեօք զմանուկ՝ այսուիկ զմեզ խաբեալ. (Խոսր։)

Խաղ. խաղք. παιδιά ludus. օյուն

Այսմիկ խաղալեաց սկիզբն, զի բնութեամբ վազել սովորեալ է ամենայն կենդանի. իսկ մարդկայինս ծնաւ զկաքաւսն. եւ ի միմեանց իսկ հաղորդեալ՝ յորժամ ի միասին եկեսցեն, ինքեանք գրեթէ (մանկունք) վերստին գտանեն։ Սակաւ ինչ առնել օրինադրեն զխաղալիսն ինչ, զ՝ի հուր գզելն, եւ բազումս այլս այսպիսիս անկատար գործեալս. (Պղատ. օրին. Բ. Է. Զ։ Իսկ անդ. Ը.)

ἅρθρον, articulus. Յօդուածք անդամոց առ ի շարժիլ եւ խաղալ ըստ պիտելոյն. խաղերը. օյնագ.

Ամենայն մարմինն յօդեալ եւ պատշաճեալ ամենայն խաղալեօք տարբերութեան։ Ամենայն մարմինն յօդիւք եւ խաղալեօք տարբերեալ. (Եփես. Դ. 16։ Կողոս. Բ. 19։)

Լուծեալ յօդիցն եւ ի խաղալեացն. (ՃՃ.։)


Խաղախորդ, աց

s.

leather-dresser, currier;
tanner.

NBHL (1)

βυρσεύς, σκιτεύς coriarius, cerdo, sutor. որ եւ ՃՈՆ, ԿՈՆ. Մորթէգործ. կաշեգործ. փոկագործ. որ հարթէ զմորթս ի մազից, եւ յօրինէ ազնիւ կաշի. եւս եւ կարուակ փոկեղինաց.


Խաղաղ

adj. adv.

calm, tranquil, serene, peaceful, undisturbed, quiet;
— միտք, serene mind;
—, —աբար, placidly, peacefully, calmly, quietly, serenely.

NBHL (1)

(լծ. յն. ղալի՛նիօս). γαλήνιος, γαληνός, ἠσυχός, ἠσύχιος (յորմէ սուքիաս) tranquillus, quietus, placidus Հանդարտ. անդորր. անքոյթ. անխռով. պարզ.


Խաղաղական, ի, աց

adj. s.

cf. Խաղաղ;
supplimentary vesper service;
certificate of poverty;
— Ովկիանոս, the Pacific Ocean;
— զոհ, peace-offering.

NBHL (5)

Խաղաղական խորհրդով։ Բանիւք խաղաղականօք։ Կենաց խաղաղականաց. (Եղիշ. ՟Բ։ ՃՃ.։ Յհ. կթ.։)

կէին հեշտալիր խաղաղականօք. այսինքն խաղաղ կենօք. (Արծր. ՟Ա. 12։)

Անթիւ պետութիւնս օրհնաբանողաց՝ համբոյրս, հեզս, երջանիկս, խաղաղականս. (Նար. ՟Լ՟Է։)

Հանգստեան կոչի աղօթք, եւ խաղաղական ասի։ Զխաղաղականին աղօթքն յերեկոյին ժամն յարեն. (Ի գիրս խոսր.։)

յաղագս զոհի խաղաղականի, եւ կամ ի սակս պատերազմին շահուց (ըստ հեթանոսաց). (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)


Խաղաղակեաց

adj.

living in peace.

NBHL (1)

Զքսուն եւ զերկխօսն առ հասարակ անիծանիջիք, զի խաղաղակեացս կորոյս. (Սիր. ՟Ի՟Ը. 15։)


Խաղաղակոյտ

adj.

peacefully assembled.

NBHL (1)

Եւ այն լի էր խաղաղակոյտ ոսկերօք մարդկան. (Կոչ. ՟Ժ՟Զ։)


Խաղաղանամ, ացայ

vn.

to be appeased, tranquillized, to grow calm.

NBHL (1)

յապահովութեամբ խաղաղանալ՝ օրինակ իմն յանքոյթ նաւահանգստի. (Պիտ.։)


Խաղաղասէր

adj.

fond of peace, that loves tranquillity, peaceable, peaceful.

NBHL (1)

φιλειρηναῖος. pacis amans. իբր Սիրօղ խաղաղութեան.


Խաղաղասիգ

adj.

mild, soft, gentle.

NBHL (2)

Ուր իցէ սիւք խաղաղ, կամ շնչումն օդոյ մեղմ եւ հանդարտ.

Եղեւ շնչումն խաղաղասիգ օդոյ, կամ շնչիւն խաղաղասիք օդոց. (Փարպ. Ճ. Բ։)


Խաղաղարար, աց

adj. s.

peace-making, pacifying, conciliating;
peace-maker, pacifier, reconciler.

NBHL (2)

Έιρηνοποιὸς, ἐιρηνιϰὸς. Pacificus. Որ առնէ զխաղաղութիւն. խաղաղացուցիչ. հաշտարար. եւ Տուօղ խաղաղութեան.

Զառ յինքենէ՝ երկնաւորաց եւ երկրաւորաց խաղաղարարէն աւանդեալ նոցա զօրէն խաղաղութեան՝ տալ ամենեցուն. (Սկեւռ. յար։)


Խաղաղացուցանեմ, ուցի

va.

to pa cify, to calm;
to conciliate, to reconcile.

NBHL (1)

Եբարձ զմերն պատուհաս, եւ խաղաղացոյց զմեզ ընդ հօր. (Սկեւռ. ես։)


Խաղաղեմ, եցի

va.

to pacify, to appease, to calm, to allay, to assuage;
to conciliate, to reconcile, to accommodate, to adjust;
to hide, to conceal, to keep secret.

NBHL (1)

Որպէս Գաղելով գաղել. հետախաղաղ ծածկել. քօղարկել. անհետ առնել լռութեամբ եւ խաղաղութեամբ. մեղմել. ցածուցանել.


Խաղաղիմ, եցայ

vn.

to become calm, to be pacified, tranquillized;
to be reconciled;
խաղաղեաց, be quiet, be tranquil, compose yourself.

NBHL (1)

Որպէս Գաղելով գաղել. հետախաղաղ ծածկել. քօղարկել. անհետ առնել լռութեամբ եւ խաղաղութեամբ. մեղմել. ցածուցանել.


Խաղաջ

s.

gargle, gargling;
— առնել, to gargle.

NBHL (1)

Ընկուզի շաբաթ օգտէ փողացաւի, երբ խաղաջ առնեն. (Բժշկարան.։)


Խաղասէր

adj.

playful, fond of amusements.

NBHL (1)

Սիրօղ որպիսի եւ է խաղուց. օյունապազ.


Խաղարան, աց

s.

play-ground;
gaminghouse;
theatre.

NBHL (1)

Ի խաղարանս զբօսանին. յորս մտանեն ողջանգամք, եւ ելանեն վիրաւորեալք (հոգւով). (Մանդ. ՟Ժ՟Է։)


Խաղաց, ից

adj. s.

flowing, running, fluid;
cf. Խաղացք.

NBHL (2)

Լոյծ եւ խաղաց բնութիւն ջուրց. (Վեցօր. ՟Ա. ՟Դ. ստէպ։)

Անշարժ կամ, ասեն, գնացք խաղացիցն (ջուրց ծովու). (Վեցօր. ՟Է. յորմէ եւ Շիր.։)


Խաղացուցանեմ, ուցի

va.

to cause to move, to march, to transfer, to transport, to carry away;
to advance, to drive forward, to push on;
to pour out, to spirt;
cf. Թաւալգլոր.

NBHL (1)

Ըմպել զջուրն կենաց խաղացուցանօղն ի կեանս յաւիտենից. (Պրոկղ. ոսկ.։)


Խաղճախուղճ

s.

gristle, cartilage.

NBHL (1)

χόνδρος cartilago. Աճառ. կրճուկ, կրճիկ. (ըստ յն. խօ՛նտռօս, որ է որպէս խճային. ուստի եւ խաղճախուղճ, իբր խիճախուճ. խիճ եւ խոչ)


Իմն, իրիք, իմիք, իւիք

adj. s. adv.

some, a, an;
somewhat;
really, in effect;
մեծ — է ինձ, it is a great thing for me;
կամէի —, I could wish;
I would.

NBHL (8)

Ահեղ իմն է տեղիս այս։ Այլք այլ իմն աղաղակէին։ Եթէ վասն այլ իրիք խնդիր իցէ։ Վասն խռովութեան իրիք եղելոյ։ Առանց իրիք յանցանաց։ Ի Նազարեթէ մարթ ի՞նչ իցէ բարւոյ իմիք լինել։ Միթէ կարօտացա՞յք իմիք։ եւ ո՛չ իմիք։ Ազնուականի իմն (այսինքն իմիք իրի) ցանկացեալ են։ Բարկութեամբ իմն (այսինքն իւիք) հասեալ ի տեղի անդր։ Եւ ոչ միով իւիքհանգիստ գտաւ.եւ այլն։

Հուրն՝ ցօղ իմն է զովական. (Նար. ՟Ծ՟Գ։)

Այլով իւիք տանջանօք։ Օրինօք իւիք. (ՃՃ.։)

Իբր պսակաւ իմիք պաճուճեալ։ Իբրեւ տապարաւ իմիք հատին. (Նար. էթ։ Տօնակ. ստէպ։)

ԻՄՆ. Թարմատար իբր ի զարդ, ի տալ ինչ զօրութիւն յարակից անուան եւ բայից, իբրու՝ Գրեթէ, գոգցես, եւ այլն.

Բիւրապատիկ իմն էին յայս եւ ի սոյն աղօթք ժողովելոցն. (՟Գ. Մնաց. ՟Ա. 11։)

Յաւէտ իմն խրոխտ խստութեամբ։ Նորընծայ իմն հիւրամեծարութեան ակնկալեալ սպասէր։ Ոչ կարօտանային մուրացիկ իմն առնելով յայլոց։ Լռիկ իմն ծածկեցաւ յամբոխին. (Յհ. կթ.)

Ի դէպ իմն օրինակեաց նոցա. (Շ. մտթ.։)


Իմնապէս

adv.

in some manner.

NBHL (1)

ԻՄՆԱՊԷՍ, ԻՄՆԷ. πῶς aliquo modo. Օրինակաւ իւիք. ըստ իմիք. իւիք իրօք.


Իմոյք

s. pl.

my goods and chattels.

NBHL (1)

Ի բնախօսից ոմանք բաժանելով զմարդն՝ ասացին, ես, իմն, եւ իմոքն, նշանակելով զհոգի, եւ ըզմարմին, եւ զստացուածս. (Սարկ. հանգ.։)


Իմովսանն

adv.

as far as I possibly can, as much as is in my power, as much as I can, the best I can;
as for me.

NBHL (1)

Այնպէս որչափ իմովսանն յօժարութեամբ եւ ձեզ որ ի հռոմդէք աւետարանել. (Հռ. ՟Ա. 15։)


Ինձ, ընձուց

cf. Ինծ.

NBHL (2)

Զարթեաւ ինծ ի վերա քաղաքաց նոցա։ Եթէ փոխիցէ հնդիկ զմորթ իւր, եւ ինձ զխայտուցս իւր, եւ դուք կարօղ լինիցիք գործել զբարիս. (Երեմ. ՟Ե. 6։ ՟Ժ՟Գ. 23։)

ինձ թեթեւանդամ է եւ արագոտն. (Վեցօր.։)


Ինձէն

adv.

by myself, personally.

NBHL (2)

Ողջ լիջիք, եւ ես ինձէն իսկ ողջ եմ անենայն իրօք. (՟Գ. Մակ. ՟Գ. 8։)

Ես ինձէն աչօք տեսի։ Ինձէն զիս քեզ մատուցի. (Եղիշ. ՟Գ. ՟Է։)


Ինն, ինունք, ունց

adj. s.

nine.

NBHL (2)

Ամօք երեք հարիւր քառասուն եւ իննուք. (Եւս. քր. ՟Ա։)

Իննամբքն զօրէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 32։)


Իննակնեան

adj.

having nine sources.

NBHL (1)

Իննակնեան կոչեն տեղւոյն։ Ի նոյն իննակնեան տեղւոջն թողի զանտոնն եւ զկրօնիդէս. (Զենոբ. ստէպ։)


Իննամեայ

adj.

nine years of age, nine years old.

NBHL (1)

յամենայն ժամ ի ձեռն իննամեայ ժամանակի. (Պղատ. օրին. ՟Ա։)


Իննամեան, մենից

adj.

cf. Իննամեայ.

NBHL (1)

յամենայն ժամ ի ձեռն իննամեայ ժամանակի. (Պղատ. օրին. ՟Ա։)


Իննամսեայ, էի

adj. adv.

of nine months;
during nine months.

NBHL (3)

Եւ այսպէս իննամսեայ (ժամանակօք) բնակեցաւ ի սուրբ յորովայնի նորա. (Ճ. ՟Ե.)

Յետ իննամսէին (միջոցի՝) հինգ օր աւելնի, որ ըստ անդրանկին. (Գանձ.։)

Եօթն (ամսեան) եւ իննամսեան տղայ ծնեալ՝ ապրի. իսկ յութ ամիսն ծնեալն ոչ ապրի բնաւ, եւ կամ սակաւ յոյժ. (Մարթին.։)


Իննամսեան, սենի

cf. Իննամսեայ.

NBHL (3)

Եւ այսպէս իննամսեայ (ժամանակօք) բնակեցաւ ի սուրբ յորովայնի նորա. (Ճ. ՟Ե.)

Յետ իննամսէին (միջոցի՝) հինգ օր աւելնի, որ ըստ անդրանկին. (Գանձ.։)

Եօթն (ամսեան) եւ իննամսեան տղայ ծնեալ՝ ապրի. իսկ յութ ամիսն ծնեալն ոչ ապրի բնաւ, եւ կամ սակաւ յոյժ. (Մարթին.։)


Իններորդ, աց

adj. adv.

ninth;
ninthly.

NBHL (1)

Յիններորդէ օրէ յամսեանն. (Ղեւտ. իգ. 32։)


Իննուտասներորդ

cf. Իննեւտասներորդ.

NBHL (1)

Իննտասներորդ հարստութիւն եգիպտացւոց։ Յիննուտասներորդումն (ամի) ցասումն արարեալ զօրականաց. (Եւս. քր. ՟Ա։)


Իննսներորդ, աց

adj.

ninetieth.

NBHL (1)

Յամին չորեքհարիւրերորդի իննսներորդի եօթներորդի (թուականութեան հայոց), որ էր երկրորդ ան գերութեան մերոյ. (Լաստ. ՟Ժ՟Ա։)