Definitions containing the research օ : 10000 results

Նումիզմադայ

s.

money.

· Calfa

NBHL (1)

Բառ. յն. նօ՛միսմա, յոք. նօմի՛սմադա. կամ նուազական, նօմիսմատդիօն. Դրամ օրինաւոր կամ արքունի.


Նուս, ոց

cf. Նուք;
ի — երիվարի ելանել, նստել, to mount on horseback, to take horse.

· Calfa

NBHL (2)

ՆՈՒՍ կամ ՆԻՒՍ. (լծ. յն. նօ՛դօս, նօ՛դօն ). νῶτος, νῶτον dorsum, tergum. Նոյն է ընդ Ուս (մանաւանդ կենդանեաց), որպէս շարունակութիւն ուսոց ի թիկունս կոյս. ողն. թիկունք. թիկնամէջք. միջոցն՝ որ յուսոց մինչեւ ի գաւակն. կռնակ.

Մի ոմն ի զօրականէ թշնամեացն՝ զինու հանդերձ ելեալ ի նիւս երիվարին՝ անցանէր ընդ մեծ գետն. (Եղիշ. ՟Գ. յորմէ եւ Կաղանկտ.։)


Նպաստամատոյց

cf. Նպաստաւոր.

· Calfa

NBHL (3)

Որ մատուցանէ զնպաստ. ձեռնտու. օգնական. սատար. առիթ. եւ Պիտանի. օգտակար.

(Յաղօթս եկեղեցւոյ) միմեամբք միմեանց օգնական լինել. (եւ նպաստամատոյց՝ առ աստուած. Խոսր.)

Անօրէնութիւնս՝ հրոյն յաւիտենից նպաստամատոյց լինի. (Կոչ. ՟Բ։)


Նպաստաւորիմ, եցայ

vn.

cf. Նպաստեմ.

· Calfa

NBHL (2)

Սաղմոսելն ի սոյն նպաստաւորի, մեծ է տէր, եւ օրհնեալ է յոյժ. (Յհ. իմ. եկեղ.։)

Նպաստաւորէր (կամ նպաստաւոր էր) սատանայի եւ օձին իմաստութիւն. (Կիւրղ. ծն.։)


Նպաստեմ, եցի

vn.

to help, to assist, to succour, to relieve;
to second, to favour, to supply, to serve, to contribute.

· Calfa

NBHL (1)

Նպաստ մատուցանել կամ լինել. նպաստաւորել. օգնել. օգտել. սատարել. հայթհայթել.


Նպարակաւոր

adj.

laden with provisions.

· Calfa

NBHL (2)

Որ բարձեալ տանի զնպարակս. յն. բարձօղ զհացս կամ զուտելիս.

Տասն ջորի նպարակաւոր, եւ կերակուր հօրն իւրում ի ճանապարհ. (Ծն. ՟Խ՟Ե. 23։)


Նպարակեմ, եցի

va.

to victual, to provide with food.

· Calfa

NBHL (2)

Նպարակօք թոշակել. պաշարօք լնուլ.

Որով նպարակեալ՝ վառեալ զինու հոգւոյն յուղարկէին յաստուածատունկ վայելչութեան դրախտ։ Նպարակեալ յուղարկեաց զնոսա օրհնութեամբ ի գործ պատերազմին. (Փարպ.։)


Նռնենի, նւոյ, նեաց

s.

pomegranate-tree;
—ք, դրախտ նռնենեաց, pomegranate-grove.

· Calfa

NBHL (4)

Այգիք, նռնենիք։ Դրախտ նռնենեաց։ Յօշարակէ նռնենեաց իմոց. (Թուոց. ՟Ի. 5։ Օր. ՟Ը. 8։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Դ. 2։ Երգ. ՟Դ. 13։ ՟Ը. 2. եւ այլն։)

Իբրեւ զնռնենիս թթուենիս. (Վեցօր. ՟Ե։)

Նռնենին յառաջ մինչչեւ նռամբն հասեալ՝ չվայելչացուցանէ զկերօղսն։ Զտեսութիւն պարտիզին, զորթոյ, զնոճի, զնռնենոյ. (Նար. երգ.։)

Հարին զմարմին երանելւոյն նռնենի գաւազանօք (կամ գաւազանաւ). (Հ=Յ. սեպտ. ՟Ժ՟Բ.։ Տէր Իսրայէլ. սեպտ. ՟Ժ՟Ա.։)


Նսեմանամ, ացայ

vn.

to begin to lower, to darken, to become cloudy;
to be darkened, obscured, overclouded, eclipsed, tarnished.

· Calfa

NBHL (2)

Նսեմ լինել. մթագնիլ. խաւարիլ. աղօտանալ. կուրանալ.

Ի մէջօրեայն նսեմացաւ։ Նսեմացեալ դասք եբրայեցւոցն. (Շար.։)


Նստոյ՞՞՞տեղի

sn.

anus, fundament, breech, bottom.

· Calfa

NBHL (1)

Հարան յերաստանս իւրեանց. նստոյ տեղիքն ի դուրս եկին. (Տօնակ.։)


Նստումն, ման

s.

sitting down;
evacuating.

· Calfa

NBHL (1)

Տեղի նստմանն (արիոսի) ի պէտս՝ մինչեւ ցայժմ ցուցանի ի կոստանդնուպօլսի՝ յետոյ վաճառոյն կոստանդնի. (Սոկր. ՟Ա. 38։)


Նստուցանեմ, ուցի

va.

to place on a seat, to seat, to place, to put;
to push in, to thrust;
— զզօրս, to encamp, to pitch a camp;
— զքաղաքաւ, to besiege.

· Calfa


Նրան, աց

s.

sabre, scimitar, cutlass.

· Calfa

NBHL (1)

Զնրանն յազդէր կապեալ. եւ ի վերայ նրանին եւ այլն։ Աջ ձեռն եդեալ էր ի դաստապանն նրանին։ Զնրանն անցոյց ընդ փողս զօրավարին. (Բուզ. ՟Ե. 6. 32. 35։)


Նրբաբայեմ

vn.

to subtilize, to refine, to cavil, to sophisticate.

· Calfa

NBHL (1)

ՆՐԲԱԲԱՅԵԼ. Նուրբ բայիւք այսինքն բառիւք եւ բանիւք խօսել, յուզել, մանրախուզել.


Նրբաբար

adv.

subtilely, cunningly, acutely, subtly.

· Calfa

NBHL (1)

Նուրբ օրինակաւ. նրբութեամբ. ճարտարութեամբ. յարամրի. բարակ կերպով, բարակութէնով, ուսուլով.


Նրբախնդիր

adj.

punctilious, particular, punctual.

· Calfa

NBHL (1)

Ի հարցն մատենագրեցան մանրամասն քննութեամբ. առ նոսա առաքեսցուք զնրբախնդիր աշխատասէր համբակսն սիոնի. (Տօնակ.։)


Նրբահայեաց

adj.

subtle, keen, piercing, ingenious.

· Calfa

NBHL (1)

Եզեկիէլ՝ խորաքնին եւ նրբահայեաց տեսութեամբ ճառէ զտնօրէնութեան տեառն զխորհուրդ. (Տօնակ.։)


Նրբաձայն, ից

adj. gr.

slow of speech;
*shrill-voiced;
subtile.

· Calfa

NBHL (1)

Ոչ դիւրաբար լեզու մարդոյ խօսի՞ այլ նրբաձայն լինի առ նա. (Եպիփ. կուս.։)


Նրբամարմին

adj.

snaky, lanky, thin, slender, slim, delicate, spare.

· Calfa

NBHL (2)

Ո՛ որ նրբամարմին եհեղ զօդ. (Պիսիդ.։)

λεπτόσωμος subtilis corporis. Նուրբ եւ անօսր մարմնով.


Նրբացուցանեմ, ուցի

va.

to subtilize, to refine;
to make thinner, to sharpen, to point.

· Calfa

NBHL (2)

Նուրբ կացուցանել. անօսրացուցանել. որ եւ ՆԱՐԲԵԼ. բարկկըցնել.

Տքնութիւն զզօրութիւն մարմնոյն տկարացուցանէ, եւ զշարժմունս հոգւոյն նրբացուցանէ. (Վրք. հց. ՟Բ։)


Նրբաւարտ

adj.

pointed, sharp.

· Calfa

NBHL (1)

κατεσταλμένος . Ոյր աւարտն՝ կամ վերջն է նուրբ, ըստ որում ամփոփեալ, կամ օրինօք յարդարեալ.


Նրբափողոց, աց

s.

lane, alley, narrow path.

· Calfa

NBHL (2)

Նրբափողոցք, գռեհք։ Լուսաւորէ զամենայն նրբափողոցս։ Ե՛րթ ի նրբափողոցն, հա՛րց յայս անուն այր. (Առ որս. ՟Դ։ Վեցօր. ՟Զ։ Ճ. ՟Ժ.։)

Փորօղ պողոտային, նրբափողոց ճանապարհին՝ որ հանէր ի վերին մայրաքաղաքն սրբոց. (Արծր. ՟Գ. 2։)


Նրբեմ, եցի

va.

cf. Նրբացուցանեմ.

· Calfa

NBHL (4)

(Պահք զմարմինն) մաշէ եւ անօսրացուցանէ եւ նրբէ. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Որ պահօք նրբին եւ սրբին, զսուրբն աստուած յինքեանս բնակեցուցանեն. (Եփր. խոստով.։)

Նրբելով եւ ի կարծիս ձգելով զխորհուրդ ներմարդութեանն։ Այլ զտնօրէնութիւն խորհրդոյ նրբեալ՝ զուղղութիւն խորհրդոյդ իմացի՛ր. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Նոյն ընդ Նրբացուցանել՝ իրօք կամ նմանութեամբ. κατισχνόω attenuo, emacio եւ diligenter examino, minutissime quaeque perverstigo. կր. ἁποστένομαι coactor.


Նրբութիւն, ութեան

s.

subtility, tenuity, slenderness, fineness, thinness.

· Calfa

NBHL (1)

λεπτότης subtilitas, tenuitas. Նուրբ գոլն. անօսրութիւն. բարակութիւն. եւ Թաքնութիւն. խորութիւն. եւ Սղութիւն.


Նրբուղի

s.

narrow way, footpath.

· Calfa

NBHL (1)

Ընդ նրբուղի (կամ նուրբուղի) կածանս գնալով՝ չարչարեալք։ Որպէս անձաւք անբաւահայեացք, յորժամ գնայ ոք ընդ նա նրբուղի կածանաւ. (Վրդն. երգ.։ Տօնակ.։)


Նքթեմ, եցի

vn.

cf. Նքթիմ.

· Calfa

NBHL (1)

ՆՔԹԵՄ ՆՔԹԻՄ, ἑκλείπω, ἑκλύομαι եւ այլն. deficio, dissolvor. որ եւ ՆՔՈՂԻԼ. Նուազիլ ի սովոյ. սովիլ. քաղցնուլ յոյժ. նօթի լինել. յանսուաղութենէ կթոտիլ, լուծանիլ. խիստ անօթէնալ, անօթութենէ մարմրիլ.


Նքողիմ, եցայ

vn.

to languish, to become faint, languid, to wear oneself out, to faint, to swoon.

· Calfa

NBHL (1)

Նքողեցայ ես՝ այս երրորդ օր. (՟Ա. Թագ. ՟Չ. 13. յն. խռովեցայ ի ներքուստ։)


Նքողումն, ման

s.

debility, languor, atony.

· Calfa

NBHL (1)

Թօթափեալք այսր անդր սակս նքողմանն, եւ ընդ միմեանս հարեալ կործանէին զիրեարս. (Յհ. կթ.։)


Շ (cha)

s.

the twenty third letter of the alphabet, and the eighteenth of the consonants;
five hundred, five hundredth.

· Calfa

NBHL (3)

Գիր բաղաձայն, ի կարգէ կիսաձայնից եւ կրկնակաց, անուանեալ ի մեզ Շա, կամ Շայ. որ ըստ արաբ. եւ եբր. շին. իսկ յայլ լեզուս կա՛մ պակասի այս ձայն, եւ կամ բացատրի կրկին եւերեքկին տառիւք, ոս, ոչ, սչհ, սք, քհ. եւ ըստ յն. քսի՛, եւ ս, որք երբեմն տառադարձութեամբ փոխին ըստ հայումս ի շ. զոր օրինակ Արտաշատ, արտաշէս. ի յն. ասին արդաքսա՛դի, արդաքսէ՛րքսիս. որպէս եւ Շաբաթ, շամրին, շամրտացի, շամիրամ, շիղայ, շմաւոն, շուշան, շօշ, շապուհ. արշակ, վշտասպ, եւ այլն. ի յն. եւ յայլ բազում լեզուս ս տառիւ արտասանին։

Թո՛ղ զի եւ հայկական բառքս Շէն, շուք շատ, շուն, շան, եւ այլն, յայլ բարբառս փոխանցեալ հնչեն, սքինի՛, սչէ՛նա, սքիա, սա՛դիս, քիօն, քնիօս, քանիս. (զոր եւ գաղղ. գրէ քհիէն եւ հնչէ շիէն ) եւ այլն։ որպէս եւ ի մեզ՝ Շիթել, եւ Խայթել՝ են նոյն։

Շայն, շա՛տ, ասէ, ո՛վ ծերունիդ, հնացեալ ալեօք կալ յաշխարհիդ. ժա՛մ է դառնալ այժմ ի հոգիդ, մինչդեռ ի ձեռս է քեզ բարիդ. (Շ. այբուբ.։)


Շաբաթամուտ, մտից

s.

officer on duty for the week, septimarian;
sabbath-eve.

· Calfa

NBHL (3)

ՇԱԲԱԹԱՄՈՒՏ. Երեկոյն ուրբաթու՝ ուստի սկսանի շաբաթն հրէական. եւ նոյն իսկ օրն շաբաթու՝ տօն հրէական. (որպէս է առ քրիստոնեայս կիրակմուտն, եւ կիրակէն).

Մուտն ի պաշտօն շաբաթական՝ զեօթնեակ մի.

Երրորդ մասն ի ձէնջ մտցէ շաբաթամուտ (յն. մտցէ զշաբաթ)։ Ամենայն որ ելանիցէ ընդ շաբաթամուտսն։ Զմտօղսն ի շաբաթամուտսն հանդերձ ելողօքն ի շաբաթամտէն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ա. 5. 7. 9։)


Շաբաթանամ, ացայ

vn.

to keep, to observe sabbath;
to cease from work, to repose, to rest;
to be out of work.

· Calfa

NBHL (7)

Շաբաթացաւ ժողովուրդն յաւուրն եօթներորդի։ Շաբաթասցի երկիրն ձեր։ Շաբաթասցի զշաբաթսն՝ զոր ոչ շաբաթացաւ ի շաբաթս ձեր։ Ընկալաւ երկիրն զշաբաթս իւր, եւ շաբաթանալով զամենայն աւուրս աւերածոյն իւրոյ՝ շաբաթացաւ (մինչ) ի կատարումն ամացն եօթանասնից.եւ այլն։

Բարձաւ շաբաթանալն, եւ այլ ամենայն կարգ օրինացն. (Ճ. ՟Գ.։)

Շաբաթանան արարածք յիւրաքանչիւր զուր եւ ընդ վայր աշխատութեանց. (Տօնակ.։)

Եօթամբք շրջապատեալ շաբաթանայ միշտ կենացս մերոց ընթացք. (Արիստակ. մկրտ.) (զի ըստ աւուրց շաբաթու եօթն դար թուեն հարք զլրումն աշխարհիս)։

Մեծապէս շաբաթանայ մեզ ի հանգստեան (վերին) դրախտին. այսինքն լնի հանգիստ յաւիտենից. (Տօնակ.։)

Շաբաթանալ արեգական ի իը ամի՝ յաւելուածով եօթն նահանջ աւուրց.

σαββατίζω sabbatizo, sabbatum ago. Ըստ եբր. ոճոյ, հանգչել, դադարել. դատարկանալ ի գործոց. շաբաթ առնել. տօն պահել. անգործ մնալ.


Շաբաթապահ

adj. s.

keeping the sabbath;
sabbatarian;
priest whose week it is to officiate;
—ք, weekly fast or abstinence.

· Calfa

NBHL (3)

Յամենայն շաբաթապահ եւ շաբաթախտիր կրօնից զանձն քո ի բա՛ց պահանջիր։ Ազատեաց զմեզ ի շաբաթապահն կրօնից. (Կոչ. ՟Դ. ՟Ժ՟Ե. յն. շաբաթուց պահպանութիւն, կամ շաբաթք։)

Ի բաց լիցի մարդ ի խտրելոյ ժամանակաց, եւ ի շաբաթապահ կրօնից, եւ յամսագլուխ տօնից. (Մծբ. ՟Ա։)

ՇԱԲԱԹԱՊԱՀՔ. Պահք եօթնեկի միոյ ըստ սովորութեան ազգիս. (Տօմար.։)


Շաբաթացուցանեմ, ուցի

va.

to cause to keep the sabbath;
to cause to rest or repose from work, to celebrate the sabbath.

· Calfa

NBHL (1)

Եղեն ի ծառայութիւն, մինչեւհաճեսցի տէր ընդ երկիրն դատարկացեալ. շաբաթացոյց զնա, մինչեւ կատարեաց ամս եօթանասուն. (՟Ա. Եզր. ՟Ա. 58։)


Շաբաթաւոր

adj.

septimarian, whose week it is to be on duty.

· Calfa

NBHL (2)

Կարգեալն ի պաշտօն շաբաթամտի, կամ օրամտի.

Սոցա ել բաժին վիճակաւ դրանցն գլխաւորութեանց՝ կալ շաբաթաւոր. յն. յօրամուտս. իբր ի սահմանեալ աւուրս ինչ. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Զ. 12։)


Շալակամատն

s.

half a horse-load.

· Calfa

NBHL (2)

Կէս շալակ. որչափ ինչ տանի մի կողմն ուսոց կամ պարկի եւ քսակի. մէկ տօպրակ.

Երգազն անօթ ինչ է հիւսկէն, որ այնպէս կոչէր յայլազգեաց անտի, կամ մեկնակ շալակամիտն է, կամ կէս շալակաց։ Երգազն մեկնակ շալակամատն է, կամ կէս շալակաց. (Կիւրղ. թագ.։)


Շալակեմ, եցի

va. vn.

to put on the shoulders, to load;
to load oneself with, to take upon one's back.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ թէ խոտ եւ եղէգն եւ սէզ եւ խռիւ շալակեալ, եւ զգեցեալ զչար գործս իւրեանց. (Տօնակ.։)


Շականջեմ, եցի

vn.

to prick up the ears, to listen attentively.

· Calfa

NBHL (1)

Դողութեամբ եւ ահիւ՝ շականջանայր ի յակճիռս. (Տօնակ.։)


Շահաբեր

adj.

profitable, lucrative, advantageous, gainful, fruitful, proficuous;
նաւ —, merchant-ship.

· Calfa

NBHL (2)

Էդ մեծ շահաբեր, զօրէնս որ եդեր, աստ կատարեցեր. (Գանձ.։)

ἑμπορευόμενος mercaturam exercens եւ κερδαλέως, εὕπορος lucrosus, quaestuosus, utilis. Բերօղ զշահ, զվաճառաշահութիւն. շահեկան. օգտակար.


Շահաժողով

adj. s.

greedy of gain, grasping;
usurer.

· Calfa

NBHL (2)

Որ զհետ է շահս ժողովելոյ. օգտածարաւ. զօշաքաղ. վաշխառու.

Ոմանք ձիաբոյծք, եւ վաճառականք, եւ վաշխառուք, փոխանակ կրօնաւորութեան՝ շահաժողովք. (Կանոն.։)


Շահական

cf. Շահականացու.

· Calfa

NBHL (1)

Քաղցր եւ շահական է նոցա խօսք բամբասանաց զմիմեանց։ Շահականացու եղեւ, եւ օգտակար. (Մծբ. ՟Ժ՟Թ. եւ ՟Ժ՟Ա։)


Շահականացու

adj.

lucrative, useful.

· Calfa

NBHL (1)

Քաղցր եւ շահական է նոցա խօսք բամբասանաց զմիմեանց։ Շահականացու եղեւ, եւ օգտակար. (Մծբ. ՟Ժ՟Թ. եւ ՟Ժ՟Ա։)


Շահակից

s.

partner.

· Calfa

NBHL (1)

συνέμπορος commercii socius. Կցորդ շահից. բաժանորդ վաճառաց եւ օգտի.


Շահասէր, սիրաց

adj.

interested, selfish, venal, mercenary, covetous.

· Calfa

NBHL (1)

Սիրօղ զշահ անձին իւրոյ. օգտախնդիր՝ հանդերձ վնասու այլոց. ագահ.


Շահաստան, ի

s.

seat of Government, capital, metropolis.

· Calfa

NBHL (1)

ՇԱՀԱՍՏԱՆ կամ ՇԱՀՍՏԱՆ. Քաղաք երեւելի կամ ոստանիկ, թագաւորական. իբր արքայանիստ կամ արքայավայել. ամրոց արքունի. (պ. շահիսթան ). որպէս առ յոյնս աթէնք կոչիւր ἅστυ , եւ թ. ասիթանէ ՝ կոստանդինուպօլիս. եւ լտ. urbs Հռովմ.


Շահավաճառ, աց

s.

cf. Շահավաճառութիւն;
trader, merchant;
— լինել, to trade, to traffic, to deal.

· Calfa

NBHL (1)

ՇԱՀԱՎԱՃԱՌ. ա. ἕμπορος mercator, negotiator. Վաճառական. առուտուր ընօղ. պազիրկեան.


Շահատակիմ, եցայ

vn.

cf. Շահատակեմ.

· Calfa

NBHL (2)

Ահագին դղրդիւն ի վերայ երկրի առնէին շահատակելով։ Զվիշապն անարի սանձեալ՝ ի մերոյս վերայ շահատակեալ յարձակէր տէրութեան։ Սկայաբար շահատակելով։ Ի շահատակելն իւրում՝ հարկանի։ Անարի ոմն սկայ շահատակէր ի մէջ զօրացն։ Ի քարինս դիւաց է շահատակել. (Խոր.։)

Այնպիսի շահատակող եւ հոգեւոր կուսական տօնախմբութիւն. (Թէոդոր. կուս.։)


Շահաւետիմ, եցայ

vn.

cf. Շահիմ.

· Calfa

NBHL (2)

ՇԱՀԱՒԵՏԻՄ եւ ՇԱՀԱՒԵՏԵՄ. Շահել. օգտիլ. եւ Շահեցուցանել. յարգել.

Որոց առեալ զքանքարս, եւ շահաւետեալ՝ գովեցան ի տեառնէ. (Տօնակ.։)


Շահաւետութիւն, ութեան

s.

utility, profit, fruit, advantage.

· Calfa

NBHL (2)

Շահաւէտն գոլ. օգտակարութիւն. օգուտ. շահ. շահեկանութիւն.

Զգիւտս շահաւետութեան եւ զբարօրութեան։ Առլցեալք ի սորայն են շահաւետութենէ։ Ամենազան շահաւետութեանց մայրաքաղաք։ Զայսչափ շահաւետութիւնս մատուցանէ (նաւաստութիւնն). (Պիտ.։)


Շահաւէտ, ւետաց

cf. Շահաւոր.

· Calfa

NBHL (3)

Բազում ինչ բանս շահաւետս խօսլ։ Ի խրատս շահաւետս։ Բարի ինչ եւ շահաւէտ։ Նոյն ինքն շահաւէտ եւ օգտակար. (Իգն.։ Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։ Շ. ընդհանր.։)

Գեղեցիկ նաւօք զշահաւէտ մեծութիւն նոցա յայտ առնէ. (Գէ. ես.։)

εὕπορος, κερδάλεος expeditus, lucrosus, utilis. Որ ունի կամ բերէ զշահ յաւէտ. շահաւոր. շահեկան. կարի պիտանի եւ օգտակար.


Շահաւոր, աց

adj.

profitable, advantageous, useful, fruitful, lucrative, interesting.

· Calfa

NBHL (2)

Զշահաւոր եւ զօգտակար երախտիսն յորդորեսցէ։ Ի շահաւոր գիւտս եւ ի փրկութիւն մերձաւորին եւ հեռաւորին. (Յճխ. ՟Գ. ՟Ե։)

Տարերք առանձինն ապականիչք են միմեանց, եւ խառնեալ ընդ ընկերի՝ օգտակարք եւ շահաւորք. (Եզնիկ.։)