Definitions containing the research ական : 10000 Results

Դակու, աց

s.

adze, axe.

Etymologies (2)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dhāg2-ասմա-տից. հմմտ. յն. ϑήγω (դոր. ϑāγω) «սրել». ϑηγάνη «սրելու քար, յեսան», ϑηγάνεον «սուր, հատու», որոնց հետ համեմատելի են թերևս լիթ. dagys «կածուկի նման փշփշոտ մի բոյս, arctium lappa, klette, bardane, glouteron», լեթթ. dadsis նոյն նշ. մ. լատ. daga, dagga, daggarius «դա-շոյն» ևն, որոնց վրայ տե՛ս Walde, 290 և Boisacq, 343։ Pokorny, 1, 823 չի ընդու-նում մ. լատ. daga և ֆրանս. dague, գերմ. Degen, անգլ. dagger բառերի կապը հոյն ձևի հետ։ Կասկածական է նաև լիթ. dagys։

• ԳՒՌ.-Կաւ դակուր Ակն. «մի տեսակ զոր-ծիք է, որի մի կողմը տապար է և միւս կող-մը ուրագ»։-Նո՞յն է արդեօք նաև Երև. Իղդ. թագուջակ «մարգերի աւելորդ խոտերը հա-նելու գործիք, քաղհանի ուրագ», որ նախ ան-ցել է թուրքերէնի և այստեղ jak նուա-զական մասնիկն ստանալուց յետոյ՝ նոր ձե-վի տակ վերադարձել է հայերէնի։


Դահ

adj.

hard, old, ancient.

Etymologies (1)

• (գրուած նաև դախ) «հնանալով և կամ շատ մեծանալով կարծրացած, ղարթ» Վստկ. 43, 51, 200, «պառաւ, որ այլ ևժ ծնունռից դադարել է» Անսիզք 21, որից դա-հական «հին, հնադոյն, երիցագոյն» Ոսկիփ.. դահանալ Վստկ. 51, դահութիւն Վստկ.։


Դահեկան, աց

s.

penny;
drachm;
gold coin;
coin;
— հատանել, to coin, to mint.

Etymologies (2)

• (սեռ. ի. ՆՀԲ դնում է ի-ա հլ. բայց այս բանը -կան մասնիկի պատճառաւ է. ապա թէ ոչ՝ վկայութեանց մէջ ունինք մի-այն սեռ. -ի. յետնաբար ի հլ.) «դրամի ա-նուն է» (դրուած է զանազան յունարէն դրամ-ների դէմ. ինչ. δραχμή, χρυσοῦς, δηναριον, νόμισμα) ՍԳր. (արևմտեան գրականում այժմ= տաճկական ղրուշի, որ է 20 սան-տիմ=8 կոպէկ). որից դահեկանահատ «դրա-մանենգ» Մխ. դտ.։ Հնագոյն ձևը թւում է *դարհեկան, իմա՛ դարեհական, ինչպէս՝ ու-նի Պտմ. աղէքս. 114՝ ըստ լաւագոյն ձեռա-գրի, մինչդեռ միւսներն ունին դահեկան։

• = Փոխառեալ է հպրս. մի ձևից, որ բուն նշանակում էր «Դարեհական, Դարեհի նշա-նով դրամ» և յետոյ, առ հասարակ «դրամ»։ Նոյնից փոխառեալ են նաև վրաց. დრაჭკანი դբահկանի, დაეკანი դաեկանի «ոսկի դրամ» Չուբինով՝ 361, ասոր. [syriac word] ︎ ︎︎ darīka-nā, ❇ darikun, եբր. [hebrew word] a-darkon (Ա. մնաց. իթ. 7, Եզր. ը. 27), միշն. [hebrew word] darkōn (յն. δαρειϰός), բոլորն էլ նոյն նշանակութեամբ։


Դահիճ, հճաց

s.

hangman, executioner;
attendant;
torturer.

Etymologies (2)

• = Պհլ. *dahič կամ սրան նման մի ձև է ենթադրում, որ հաստատւում է նաև ասոր. [arabic word] daxša «դահիճ, lictor» բառով. -սրա բացարձակ ձևը պէտք է լինի dəxeš, որ բնիկ սեմական չէ և իրանեան փոխառութիւն պիտի լինի։-Հիւբշ. 133։

• ԳՒՌ.-Երև. Կր. դ'ահիճ, Պլ. դահիջ, Սեբ. դ'ահիջ, Խրբ. Մշ. դ'աիջ, Ռ. թահիջ, Ասլ. դ'ահիջ, դ'ահիժ, Մկ. տmխիճ, Ոզմ. դ'mխէսճ. Սլմ. տmյիջկ, որոնք բոլորն էլ գործածւում են իբր ածական և նշանակում են «անգութ, դաժան, չար բնութեամբ մարդ»։


Դահնայ

s.

butcher's axe, hatchet.

Etymologies (1)

• «մսագործի դանակ կամ կացին» ունի միայն ՋԲ և սրա հետևողութեամը ԱԲ. գաւառականներում դահնայ նշանակում է «ջնջոց» ևն. բայց կայ նաև դահրալ Երև, «ծառերի աւելորդ ճիւղերը կտրատելու մեծ դանակ», որ է պրս. [arabic word] dahra «յօտոց»։


Դաղձն, ձին

cf. Դաղձ.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ. ծագում է հնխ. dhel-ար-մատի dhկ-ձայնդարձից՝ ձ աճականով, հմմտ. գաղձ, գեղձ, դեղձ. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.


Դամ

s. mus.

snare, toil;
accord.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] dām «որոգայթ, ականատ (ընդհանրապէս)», որի հետ հմմտ. սանս. lama «կապանք, կապ», գնչ. damia «բանտ»։ -Հիւբշ. 133։


Դամբան, աց

s.

tomb, sepulchre, mausoleum.

Etymologies (3)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև ա-ռանց վկայութեան) «գերեզման» Թէոդոր. մայրագ. Նար. խչ. և մծբ., որից՝ դամբանա-կան «գերեզմանական, ողբերգական» Մագ. Գր. տղ. Պղատ. օրին., դամբանագէշ (գրու-ած նաև ռանբանագէշ) Ճառընտ., դամբա-նակ ԱԲ, գետնադամբան «catac>mbes» (նոր գրականի մէջ).-նոյն արմատին է պատկա-նում նաև դամբարան «գերեզման» Յհ. կթ. Մարթին. Սկևռ. լմբ., որից՝ դամբարանել «մեռելը թաղել», դամբարանիլ (կրաւ.) «թա-ղուիլ» Մարթին։

• = Հնխ. dhmbh-«փորել» արմատից, ոϰ րից յառաջացած են նաև յն. ϑάπτω (έτάφην) «մեռելը յուղարկաւորել, թաղել», ἀναπτος «անթաղ», τάφος «յուղարկաւորութիւն, թա-ղում, գերեզման», ταφή «պատանում, դամ-բարան», τάφρος «փոս»։ (Սրանց հետ գործ չունին յն. τύμβος, τυμβίον «դամբան», τνμ-βεύω «թաղել», τύμβευμα «գերեզման դի, դիակ», որոնք կցւում են հյ. թումբ բառին). հպրուս. dambo «թաղելու տեղ» (տե՛ս Po-korny, 1, 852)։ Հյ. դամբան և դամբարան կազմուած են -ան, -արան մասնիկներով. վերջինը ծանօթ տեղական մասնիկն է, որով դամբարան բուն նշանակում է «թաղելու տեղ, գերեզման»։

• Հիւնք. և Ալիշան, Հին հաւ. 417 յն. τύμβος «դամբան» բառից առնուած. Patrubány, SA, 2, 266 յն. შάνατος «մահ», սանս. dhvāmta, լտ, tenebrae, հբգ. dèmar «մութ» բառերի հետ։ Սան-տաւճ. Բազմ. 1904, 499 նոյն է դնում հյ. տապան բառի հետ։ Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 42-43, որ ընդունում է Boisacq, 334, բայց կասկածով է վերաբերւում Meil-let, MSL, 16, 218, առարկելով թէ դամբան և դամբարան ոսկեդարից վկա-յուած չեն և յունարէն բառերին համա-պատասխան ուրիշ հնդևրոպական ձևեր չկան այլ լեզուների մէջ։ Մառ, ЗВО, 20 64-66 (=ՀԱ, 1911, 751) դամբա-րան բառը մեկնելով «ոսկորների տեղ», դամբ «ոսկոր» դնում է փոխառեալ ասոր. [syriac word] tammā «ոսկոր» բառից. դամբարան կազմուած է ասոր. [syriac word] bīt tammā «ոսկորների տուն, գերեզման» բառի կաղապարով. (բայց


Դամոն, ի

s.

prune, damson, damask plum.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Մշ. դ'ամոն, Ախց. դ'ամօն, Վն. տmմոն, Ոզմ. դ'mմուն, Մկ. տmմուն, Հմշ. դ'օմուն, Հճ. դ'ամին.-Վերջինը փոխաբե-րաբար նշանակում է «գէշ, չար (մարդ)».-իսկ Սեբ. խուլ-դ'ամէօն, «բթամիտ»։-Յաւտնի չէ, թէ նո՞յն ծագումն ունի գւր դամբուլ «մի տեսակ սալոր», որ ունին Աւէոս. Ագլ. Ղրբ. Ղրդ. Երև. Դվ. (սրանցից Ղրբ. տmմբիւլ և Երև. դամբիլ ձևով)։ Այս բառը գտնում ենք նաև ավար. դամբուլի և ուտ դամնուլ ձևով. (պատահական նմանութիւն ունի չաղաթ. [arabic word] dónbul «դեռակազմ խակ պտուղ»)։ Մեր բառը անշուշտ հին է և չի կարող փոխառութիւն համարուել, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. տ նախաձայնը։


Դան

s.

knife claspknife;
սրել զ—, to sharpen a knife.

Etymologies (1)

• ՆՀԲ «որպէս թէ հատ հատ, դանէ դա-նէ», որով ուզում է հանել պրս. [arabic word] dāna «հատ. հատիկ» բառից.-Հիւնք. պոս. թիւնիւք «նուրբ թիթեղն երկաթոյ»։ (Այսպիսի ձև չգիտէ ԳԴ. կայ միայն [arabic word] tunuk կամ tanuk «նուրբ կամ անօսր (կերպաս, ոստայն), ծանծաղ (ջուր)» և [arabic word] tanaga «թիթեղն երկա-թեայ կամ պղնձի. թէնէքէ»)։ Patrubány, ՀԱ, 1910, 93 սանս. dhārā «կտրել, սրել» բառի հետ՝ իբր բնիկ հայ.։ Թիրեաքեան, Արիահայ բառ. 132 պրս. [arabic word] dahna «սուր բերան» >դահնայ ձևի նուազա-կանն է։ Պատահական նմանութիւն ու-նի սանս. lañka «դանակ»։


Դանդաղ, աց

adj.

slow, tardy, idle, heavy.

Etymologies (3)

• «ծանրաշարժ, թուլամորթ» Նար. Լմբ. պտրգ., որից դանդաղիլ ՍԳր, դանդա-դագին Կոչ. 240. Եւագր., դանդաղագոյն Ոսկ յհ. ա. 3. և մ. ա. 2, դանդաղական Ոսկ. ես., դանդաղամած «թանձրամած» Բ. մկ. ա. 20. դանդաղկոտ Ոսկ. յհ. Պղատ. օրին. Խոսր.. անդանդաղ Առակ. զ. 11. Ագաթ.։ Նոր բառեր են՝ դանդաղաշարժ, դանդաղաքայլ, դան-ղաղկոտութիւն ևն։

• Bötticher, ZDMG, 1850, 352. Arica, 81 357 սանս. tandrālu «ծոյլ, դան-ռաղ»։ Տէրվ. Մասիս, 1881 ապր՛՛ 28 կրկնուած դար, դաղ արմատից. հմմտ. դիլ, դուլ, դլալ, հնխ. dhar «կացուցած նել, կալ, ունել, տանիլ, կրել», լծ. դա-դարել։ Bugge, Btrg. 41 մերժում է սանս. tandrālu. որովհետև ծագում է tandate բայից։ Հիւնք. Տանտաղոս յա-տուկ անունից։ Meillet, MSL, 10, 279 իրար է կցում դողալ, դղրդել, դղոր-դել, դրդուել, դանդաղիլ, իբր կրկնա-կան. հմմտ. սանս. dardirat dédisat, յն. τανβαρύςω, τανϑαλύζω «շարժել, դղրր-դել», τονορόσσειν «դղրդալ», լիթ. dru-gys «ջերմն», ռուս. дрогнуть «ցնցու-իլ», дрожать «դողալ», լեհ. držec', չեխ. drhati, լիթ. drebu, drebéti «ոռ-ղալ», որոնք բոլոր կրում են dh-ձայնաւոր+r արմատական տարրը։ Իբ-րև կրկնաւոր խօսում է Աճառ. ՀԱ, 1899,

• »αā. Պարահական նմանութիւն ունի ն. ասոր. tantalt'a (tantəl) «յապաղել, գործը ձզձգել»։


Դանդաչ

cf. Դանդաչումն.

Etymologies (1)

• , ի հլ. «երերտկալը, ցնորք» Հին լծ. եւագր., որից՝ դանդաչել «հարբածի պէս այս ու այն կողմ երերալ, տատանիլ. 2. ցըն-դաբանել, յիմար յիմար խօսիլ» ՍԳր. Եզն. Եփր. ել. էջ 183, Եփես, 147. Ոսկ. ա. տիմ., դանդաչուն Բուզ., դանդաչութիւն Ոսկ. ես. 276, դանդաչունք Եզն., դանդաչական Ոսկ. ես. ևն։


Դանկ

cf. Դանգ.

Etymologies (1)

• -Պհլ. dang, պրս. [arabic word] dāng կամ dānk «չորրորդ մասն միոյ տիրհէմի, որ է չորս եղ-ջերակորիզ. 2. չորրորդ մասն միոյ մսգալի, որ է վեց եղջերակորիզ», [arabic word] dāngāna «խնջոյքին մասնակցելու համար իւրաքան-չիւր անձի վճարած դրամը»։ Սրանք ծագում ևն պհլ. dānak, պրս. [arabic word] dāna, սանս. dhā-nā-«ցորենահատ» բառից (Երև. Ղրբ. դան)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. [syriac word] ︎ dankā «դիրհէմի 1Iε մասը», [hebrew word] tangā «պարսկական մի տեսակ դրամ», արաբ. [arabic word] dāniq «'1/︎ դիրհէմ», վը-րաց. დანგი դանգի, ուտ. թmնգm. ռուա ցախ. թանգա «դրամ», չաղաթ. [arabic word] tenge «մի տեսակ արծաթ դրամ» (Horn, § 536).-Հիւբշ. 134։


Դաշնակ, աց

s.

poniard, cimeter, cutlass, dagger, sabre;
piano;
— հարկանել, to play on the piano.

Etymologies (2)

• -Պհլ. *dašnak ենթադրեալ ձևից, որ թէև աւանդաած չէ, բայց նոյնն են հաս-տատում պրս. [arabic word] dašna «դաշոյն» և ի-րանականից փոխառեալ ասոր. [syriac word] ︎ daš-nag «երկսայրի դանակ», արաբ. [arabic word] daš-naǰ «դաշոյն», վրաց. დამნაკი դաշնակի, დამნაგი դաշնագի, დამნა դաշնա, լազ. դաշնա «սուր, դանակ»։-Հիւբշ. 134։

• ՀՀԲ համարում է դաշոյն բառի նա-ազականը։ Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ Lag. Urgesch. 1001, Ges. Ab. 36։ Pictet, բ. տպ. հտ. Բ. էջ 287 պրս. tiš «թուր», ռուս. tesakъ «թուր» բա-ռերի հետ։


Դոյլ, դուլից

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

Etymologies (1)

• --Պհւ. dol (գրուած dor) «դոյլ. 2. Ջըր-հոս կենդանակերպը» (առաջին նշանակու-թիւնը կորած է. կայ միայն երկրորդը), պրս. [arabic word] dōl «դոյլ», քրդ. [arabic word] dōl, delu «ջրի դոյլ»։ Ըստ Noldeke իրանեան բառո փոխառեալ է ասորերէնից. հմմտ. ասոր. ❇օշ daula, եբր. [hebrew word] dəlī, արամ. [hebrew word] daul, արաբ. [arabic word] dalv, ասուր. dalu, dūlu «դոյլ»։ Մեր բառը ծագում է կա՛մ՝ պարս-կականից և կա՛մ ասորականից. բառի ձևը չի կարող ծագումը որոշել, որովհետև թէ՛ պհլ. dōl և թէ՛ ասոր. daula (բացարձակ ձևը daul) կարող են տալ հյ. դոյլ. հմմտ. պրս. nōš >հյ. անոյշ և ասոր. zaugā>հյ. զոյզ։ -(Վերը տե՛ս նաև դոխն)։ -Հիւբշ. 144, 302։


Դոն, ից

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

Etymologies (1)

• «մի տեսակ հաց, պաքսիմատ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. դեկտ. 7. «Եդ սեղան և ի ներքս 3 պաքսիմաթ և սկսան օրհնել զԱստուած և զհացն ուտել և կերեալ հայրն Անտօն զմի դոնն»։ Այս բա-ռը չունին ՆՀԲ և ԱԲ. յիշում է միայն ՋԲ դոն ձևով, իսկ ՀՀԲ թոն գրչութեամր (իբր թէ «թսն ձկան ձևով մի տեսակ հաց՝ որ յատուկ էր ճգնաւորներին. պաքսիմատ»). բայց գըտ-նում եմ Բառ. երեմ. էջ 270 պաքսիմատ ռա-ռի բացատրութեան մէջ և Թորոսեան, Տետ-րակ համառօտ բառարանի, 1794, էջ 40, իըր «պաքսիմատ» նշանակութեամբ։ Այս երկու ցուցումներից երևում է, որ բառը այն ժամա-նակ կենդանի ժողովրդական բառ էր։ Այս բանը հաստատւում է նաև նրանով, որ նուն բառի նուազական ձևը՝ դոնիկ՝ գործածական է մինչև այժմ էլ Բուլանըխի և Մշոյ բարբա-ռում և նշանակում է «կէս կանգուն երկարու-թեամբ և մի մատ հաստութեամբ մի տեսակ տափակ հաց՝ մէջտեղը ծակով» (տես իմ Գա-ւառաևան բառարանը, էջ 283-4. ունի Ամա-տունին էլ, Հայոց բառ ու բան, էջ 173 դօն (Ղազախ) և դօնիկ ձևերով)։


Դոնդող

s.

jelly.

Etymologies (3)

• «թանձր և մածան նիւթ՝ փէլթէի նման» Երզն. խրատ. Կանոն. (գրուած է նաև ղողող, դանղող). նոյն բառերն են դնղող «ե-րերուն, շարժուն» Ոսկ. եփես. 926, դնդեր «կակուղ» ԱԲ, որից՝ դոնդողական (նոր բառ)։

• = Կրկնականն է դող արմատի և բուն նշա-նակում է «դողդղացող»։-Աճ.

• ԳՒՌ.-Մշ. դ'անդ'ախ և Խրբ. դ'ընդ'ըղուց «կակուղ միս». նոյն են նաև ղնդղում Կր. «կակուղ միս», դնդխտալ Խրբ. «երերալ, շար-ժիլ», ղնդղկտալ Վն. «երերալ, շարժիլ (դոն-դողական բաների, գէր դմակի ևն), լուրի ծր-փալ, վէտվէտիլ», դնդեղ, դնղող Վն. «ալիք, կոհակ», դնդեղ Բլ. «կակուղ միս», թերևս նաև դնդխտիլ Եւդ. «ապուշ դառնալ»։-ՆՀԲ ունի նաև ռմկ. դանդող ձևը։


Դուկան

s.

beam.

Etymologies (1)

• «գերան». ունի միայն ՋԲ, իբրև ևասկածական բառ, որից ԱԲ՝ առանց կաս-կածականի. նոյնը գիտէ Բառ. երեմ. էջ 77 դակոն «գերան» ձևով, որ էջ 79 դառնում է դոկան։


Դում, դմոյ

s.

catarrh;
cf. Հարբուխ.

Etymologies (1)

• =Թթր. [arabic word] tumav, Կազանի թթր. [arabic word] tumav, չաղաթ. [arabic word] ︎ dumaγu «հարբուխ» (Будaговъ, 1, 406 և 575), արևել. թրք. [arabic word] timao «հարբուխ» (R. B. Shaw, A sketch), որից կումուկ. tumau «հարբուխ» (Mоxирa, Kумыкскo-pуcc. c.ов. Cбори мaтep. Kaвк. հտ. 17). թաթարականից է նաև ուտ.-t'əmov «հարբախ»։-Աճ


Դուն, — ինչ

cf. Դոյզն;
— ուրեք, seldom, rarely. cf. Դաշոյն.

Etymologies (1)

• ՆՀԲ պրս. [arabic word] dūn «ցած, անարգ»։ Հիւնք. հյ. տուն բառից։ Scheftelovitz, BВ 29, 46 լտ. tenuis, հբգ. dunni, գերմ. dunn, յն. ταναός, սնս. tonu «եր-կար, նեղ, բարակ» ձևերի հետ իբր բնիկ հայ։ (Այս բառերի նախաձևն է ոստ Walde, էջ 772 հնխ. tenus, որ պիտի տար հյ. թան կամ *թին, բայց ոչ բնաւ դուն)։ Թիրեաքեան, Հայ-երան. ուսումն։ էջ 61 պրս. [arabic word] dun «ցած» բառի հետ։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 64 օսս. rä-dowun, հիւս. գերմ. duven, «զարնել, բաղխել». յն. τύφοι «սեպ» բառերի հետ հնխ. dhubh-արմատից, իբր dhubhno-> դուն։ Պատահական են վրաց. დუნე դունե, დუნი դունի «թոյլ, ոչ ձիգ». დუნედ դունեդ «թուլաբար, ոչ ձիգ», დადუნება դադունեբա «թուլացնել». მოდუნება մոդունեբա «ձգուած մի բան թուլացնել»։


Դունչ

s.

chin.

Etymologies (1)

• «քիթը, բերանը և ծնօտը միասին» Մաղաք. աբ. 6. Քուչ. 52, 73. ունին միայն ԱԲ և ՓԲ լաւել. (իսկ ՆՀԲ յիշում է իբր գաւա-ռական բառ), որից դնչիկ Քուչ. 44. 5Ո.


Դուռայ

s.

coat, dress.

Etymologies (2)

• «ասիական իշխանների լայն և հաստ հագուստը» Լմբ. առ Լև. տա. Վենետ 1865, էջ 239. Երզն. քեր. -ըստ իս այսպէս պէտք է ուղղել նաև Դաշանց թղթի դուղայ ձևը, որ տե՛ս վերը։

• = Արաբ. [arabic word] durrā'a «բրդեայ մի տե-սակ հագուստ, այն է արաբական լայն ֆա-ոաջան» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 570). թուի թէ սրանից ձևափոխուած է պրս. ❇ durrāja «լօդիկ»։-Հիւբշ. 264։


Դուրգն, դրգան

s.

potter's wheel.

Etymologies (2)

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. dhrōgh-արմատից. հմմտ. յն. τρυχύς «անիւ-բրուտի անիւ, դուրգն», հիռլ. droch «անիւ». այս երկու ձևերը ծագում են հնխ. dhroghe-նախաձևից, որ չի կարող տալ հյ. դուրգն։ Հայերէն ձևը բացատրելու համար պէտք Լ ընդունիլ թէ շրջուած է հնխ. dhrōgh-ձևից (երկար ձայնաւորով), որի վրայ աւելացել է յետոյ հայկական ն ածանցը. այսպէս dhrōgh-> ղրուգ>ղուրգ>դուրգն։ (Բառիս ձևի համար աւելի ընդարձակ տե՛ս SA, 2, 122)։-Կարծւում է, որ վերոյիշեալ ձևերի հետ պետք է կապել նաև յն. τρόχος «վազք. ասպարէզ». τρέχω, դոր. τράχω «վազել», τρόχις «սուրհանդակ», τρογίλος «ճախարակ 2. մի տեսակ թոչուն», լեթթ. dräst, լիթ. pa-droszti «վաղել, արագ ընթանալ», զոթ. pragjan, անգլսք. brčzan «վազել», հսլ. tru-ku «վաղք». նսլ. trčati «վազել», ռուս. дорora «ճամբայ», հիռլ. tricc «արագ», trēn «հա-մարձակ, յանդուգն» են ևն, որոնք են-թադրել են տալիս հնխ. dhregh, threqh, treq ևն ձևերով և «վազել» նշանակութեամս արմատները։ (Տե՛ս Pokorny, 1, 875, Ber-neker, 226. վերջինս նշանակութեան տար-բերութան պատճառաւ չի ընդունում կցել ռուս. дорora «ճամբայ» բառը, իսև Pokor-nǰ չի յիշում այն)։-Հիւբշ. 440։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ (անիւ բառի տակ) լծորդ է դնում յն. τσογός ձևը։ Pictet, 2, 162 լտ. torquao «շըր-ջել, դարձնել» ևն։ Հիւնք. յն. τροχός։ Osthoff, SA, 2, 115 և 122 կարծում է որ դուրզն ուղղականը շինուած է յետ-նաբար *դրուգն, սեռ. դրզան ձևից նմանողութեամբ։ Աւելի երկար մի բա-ցատրութին տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. էջ 21-22։ (Վերի համեմատո-թեանց վրայ տե՛ս Walde. z88. Boi sacq, 983)։ Karst, Յուշարձան 414 ծիր բառի հետ՝ մոնգոլ. togorin «շուրջը», togori «դառնալ», թունգուզ-մանչ. to-*oro «անիւ, շրջանակ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 145 պրս. [arabic word] turkān կամ [arabic word] turk-i-falak «մոլորակների ծիրը»։ Հմմտ. նաև Petersson. Ar. u. Arm. Stud. էջ 79 ուր հնդևրոպական արմատին տալիս է նաև «դառնալ. դարձնել» նշանակութիւնը և ըստ ալսմ միացնում է նրան զանազան նոր բա-ռեր։


Դուքս, դքսի

s.

duke;
general, chief.

Etymologies (2)

• (սեռ. դքսի). «իշխան» Վրք. հց. Լմբ. մատ. 545. Թէոփ. խ. մկ., «մահմետա-կան կրօնի պետ, շէյխիսլամ» Զքր. սարկ. Բ. 102 (Ետ բերել զդուքսն՝ որ է շխիսլամ), ո-րից՝ դքսութիւն Վրդն. պտմ. Ճառընտ., դըք-սուհի, ղքսական ևն (նոր բառեր))

• = Յն. διύς «դուքս» (Sophocles 395 ա ձևի միջոցով լտ. dux «դուքս, առաջնորդ» բառից, որ ծագում է duco, ducere «առաջ-նորդել» բայից (Walde, 248)։ Բառիս նո-րագոյն ձևն է դուկ կամ տուկ (տե՛ս այս վեր-ջինը), որ ուղղակի եւրոպացիներից է փոխա-ռեալ Կիլիկեան շրջանին։ Արդի գրականում վերանորոգուած է դուքս ձևը։-Հիւբշ. 346,


Դռոյթ

cf. Գռոյթ.

Etymologies (2)

• «խմբով յարձակում, գրոհ». սո-վորաբար գործածւում է դռոյթ տալ ձևով. Յհ. կթ. գրուած է նաև դռութ, դռոթ Յհ. կթ. Արծր., որից բայական ձևով դռոթել Արծր. կայ նաև դրուդ Երզն. մտթ. յաճախ շփոթ. ւում է գրոն բառի հետ, որ և վերինների աղ-դեցութեամբ գրւում է դրոն։

• ՆՀԲ կերևայ թէ լաւագոյն ձևն է հա-մարում դրուղ, որ դնում է «արմատ դրդելոյ»։ Lag. Btrg. bktr. Lex. 21 կցում է ենթադրական զնդ. *draoϑra, *draoϑi, *draoϑa ձևերին, որոնք ածան-ցում է dru «վաղել» արմատից։ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 9 հարազատ ընթերցուածը համարում է դռոյթ կամ դռոհ, որ ըստ Ս. Եազրճեանի համե-մատում է սանս. տրու, դրու «ընթա-նալ, ճեպով ընթանալ», տրուդա, դրու-դա «ընթացք» բառերի հետ։ Տէրվ. Նա-խալ. 30, 89 դռոհ և դռոյթ կցում է սանս. dhvar, զնդ. dvar, պրս. dava-ridan, լն. ϑόρνυμι ձևերին, իբր հնխ. dhvar, dhru «դիմել, թափառիլ» ար-մատից։ Պատահական նմանութիւն ունի սանս. druta «արագ»։


Դսրով

s.

blame, reprehension;
— առնել, to blame;
— լինել, to be blamed.

Etymologies (1)

• -Պհլ. *dusrav բառից, որ աւանդուած է dusrub գրչութեամբ և «վատահամռաւ. ան-պատիւ» նշանակոթեամբ (Nyberg, Hilts-buch, 2, 61). հմմտ. պազենդ. dusrav (գրուած է dusrub) «վատահամբաւ, ան-պատիւ», զնդ. dəušsravā «վատահամբաւ». նախաւոր ձևն է զնդ. *duš-srava-, որ կազ-մուած է duš «դժ, վատ, զէշ» և sray «խօ-սիլ» բառերից (հմմտ. հսլ. slovo «խօսք»). ճիշտ ինչպէս սրանց հականիշը պազենդ. պհլ. xusrav (գրաած xusrub) «րարեհամ-րաւ, լաւանուն» = սանս. suçrávas-«անաւա-նի, հոչակաւոր»՝ կազմուած է hu-(su-xu-) «լաւ» և srav «խօսիլ» բառերից (հայ. փոխառութեամբ Խոսրով յատուկ անունը)։ Հայուն նախաձևն էր *դուսրաւ>*դսրաւ, որից դսրով և շրջեալ ձևով դրսով։-Հիւրշ. 145։


Դրամ, ոց

s.

drachm;
coin, money;
penny;
—ովք վճարել, to pay ready cash — հատանել, հարկանել, կոփել, գրել զ—, to coin, to make money.

Etymologies (1)

• Հներից Անան. շիր. (հրտր. Պատկ. էջ 28) գիտէր բառի ուղիղ ծագումը և ա-ռում է. «դրամ ըստ պարսկական լե-զուին անուանեցաւ»։ Այլուր գտնում ենք համեմատուած մարդ բառի հետ. «Անդրադարձելով (հակառակ կարդա-լով) մարղ=դրամ վերընդարձակի վեր-ծանութեամբ» Կամրջ. «դրամն օրի-նակ բնութեանս մեր, զի մարդ տա-ռիւքն է անդրադարձութեամբ». Մխ. դտ.։ Ուղիղ մեկնեց նախ Շրէօդէր. չփ. և կշռ. էջ 79, ԳԴ, ՆՀԲ։-Feterm. 68 արաբ. dirham։ Windisch. 10 յն. δραχμή։-Müller, SWAW, 38, 576 ա-րաբ. dirham։


Դրասանգ

s.

festoon

Etymologies (1)

• Պատահական է քրդ. [arabic word] derazink կամ [arabic word] terazink «դռան սեմը, դռան փայտեայ զարդերը», որի հևտ lusti, Dict. kurde, էջ 177 համեմա-տաւմ է պրս. dārabzin, darafzīn «յե-նարան, որ լինի յեզերս սօֆայի, փոքր պատուհան, որ լինի ի վերայ դրան», թրք. [arabic word] derabzin, [arabic word] tarab-zan «վանդակորմ, ճաղեր», իբր յն. τρα-τէζιον ձևից։


Դրիճ

s.

talisman, amulet.

Etymologies (1)

• (ներգ. ի դրճի) «հմայական կծիկ հմաւեակ» Կանոն. ուրիշ վկայութիւն չկայ. անստոյգ բառ է, որովհետև կարող է նաև «դագաղ» իմաստով առնուիլ. տե՛ս թապութ բառի տակ։


Դրոշմ, ից, աց

s.

character, mark, print, note, impression, stamp;
seal;
bodkin;
blemish;
confirmation.

Etymologies (2)

• Lag. Gesam. Abhd. 62, 13 դրօշակ բառի հետ. drafš արմատից, որ մեր-ժում է Հիւբշ. 147։ Justl, Dict. kurde 181 ռառիս հետ նոյն է դնում պրս. [arabic word] durōš «է գործի իմն ի գործեաց արիւնառուացօ, քրդ. [arabic word] durūw «նը-շան, խարան, մարմնի վրայ մնացած հետք, դէմքի նմանութիւն»։ Canini, Ft. étym. 89 պրս. darāyiš «գծել, դրոշմել»։ Հիւնք. դրօշել բայից։ Mul-ler, WZKM, 10, 354 դրօշ «արձան» բառի հետ։ Scheftelowitz, BВ 29, 67 պրս. duroš «խարան» բառից փոխա ռեալ. մ մասնիկ է։ Պատահական նմա-նութիւն ունի ասոր. [syriac word] ︎ rušmā «նշան»։ Justi, Kurd. gram. 94. քրդ. durūw դնում է հյ. դրոշմ բառից՝ շ-ի անկումով և մ> ձայնափոխութեամբ։

• ԳՒՌ.-Ղրբ. տրիւշմը «խոզի ականջի վրայ կտրելով արուած նշան՝ ճանաչելու համար (դամղա)», Ջղ. դ'րօշմել «կնքելու ժամանակ մանուկը մեռոնով օծել», Եւդ. Պլ. (կատակի լեզւով) թրօշմէլ, Ասլ. դ'ռօշմէլ՝ «լաւ ծեծել, գանահարել».-Կայ և դրոշմ Ակն. «մարդու բնական կազմուածքը»։


Դրուատ, ից

s.

eulogy, praise.

Etymologies (1)

• -Հպրս. *druwata-ձևից (Marouart Յա-շարձան, 292), որի հետ հմմտ. զնղ. drva-tat-(< druvatāt) «առողջութիւն». նոյն բառը պարսկականում դարձել է drut կամ drōt նշանակութեան նոր փոփոխութիւննե-րով, այսպէս՝ պհլ. drut, drōt «առողջու-թիւն, բարօրութիւն, բարև», drútīk «քա-ղաքավար», pa-drūt «օրհնութիւն», պազենդ. drūδ «ողջոյն, խաղաղութիւն, բարօբու-թիւն», պրս. [arabic word] durōd «օրհնութիւն, բա-րեմաղթութիւն, աղօթք» (Horn, էջ 123) «առողջութիւն, բարօրութիւն, բարև, ա-ղօթք, գովեստ. դրուատիք» (Zenker), «ող-ջոյն կամ խաղաղութիւն» (ԳԴ), [arabic word] du-rōdan «գովել, ներբողել», padrud «ողջոյն, մնաք բարով, հրաժեշտ».-բոլորի արմատն է զնդ. drva, հպրս. duruva-«առողջ» = սանս. dhruvá-«ամուր, հաստատ, մնայուն» (Bartholomae, էջ 782)։-Հիւբշ. 146։


Դրուժ

cf. Դրժանք. cf. Դրժող.

Etymologies (1)

• = Հպրս. duruž, duruǰ «ստել», զնդ, družaiti «դրժում՝ խաբում է», miϑrōdruǰ-«անհաւատարիմ, դրուժան», պհլ. druxtar «ստել», պազենդ. družidan «ստել». mihi-randruž «ուխտադրուժ»։ Իրանեան արմա-տի երկրորդ ձևը ներկայացնում են հպրս. [other alphabet] drauga-, զնդ. draoγa-պհլ. drōγ, drōg, պրս. [arabic word] durōγ, քրդ. durūγ, աֆղան. darōγ, բելուճ. darōg, drōg «սուտ, ստախօսութիւն». սրանցից փոխա-ռութեամբ էլ բուդ. դուրունի, ջէք. դու-րուխճի «ստախօս» (Horn, § 557, Bartho-lo'naz, 768)։ Այս բոլորը ծագում են հնխ. dlreugh-արմատից, որի պարզականն է dhreu-, և որի ձայնդարձներն են dhrou-dhur, dhru, dhuer-. հմմտ. սրանցից ծագած հետևյալ բառերը՝ սանս. drúhyati «վնասե-լու ջանալ», լատ. fraus «խաբեբայութիւն, սխալ, թակարդ, ոճիր», լիթ. nu-draudus «դատապարտելի», հիսլ. draugr, իռլ. aur-drach «ուրուական, խաբէական տեսիլ». հսաքս. uidriogan, հբգ. triogan, գերմ. trugen «խաբել», սանս. dhruti-«խաբէու-թիւն», dhūrvati «խաբելով թակարդը գցել», dhurtu-«խորամանկ, նենգաւոր», dhvarā-«խաբէական», dhvarā «սատանայ» ևն (Wal-de, 313-4, Pokorny, 1, 874)։-Հիւբշ. 146։


Դրուժան

cf. Դրժող.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ասլ. դ'րիւժա, Սվ. դրռջան «շատ անհանդարտ (տղայ)», Եւդ. դռջան, Ննխ. ըո-ջան (գիւղերում կայ և ըռժանգ, Չալթը գիւ-ղում՝ դոջան) «դաժանաբարոյ, անհամբու--կռուասէր», Մն. Պլ. Ռ. Սեբ. դըռջան՝ անյայտ նշանակութեամբ անարգական ածական, որ տրւում է մի՛միայն յոյներին (առևմտեան տառադարձութեամբ՝ տռճա՛ն հոռոմ, տրո-հա՛ն շուն)։ Նոյն բառը՝ ըստ Ս. Մխիթարեան. Բիւր. 1898, 865 ունին նաև Անգորայի թրքա-խօս հայերը՝ «խոշոր» նշանակութեամբ օր. dərǰan gibi kedi «տռճանի պէս կատու». Մխիթարեան աւելացնում է թէ «այս բառի աւանռութիւնը պակասում է»։


Դրօշ, ուց, ից

s.

banner, ensign, flag, standard;
gonfalon;
idol, statue;
—ս արձակել, to hoist a flag;
ի ջուցանել զ—, to lower the flag, to strike one's colours.

Etymologies (3)

• = Պհլ. dr,iš, զնդ. drafša-, պրս. [arabic word] dirafš, օսս. tərəša «դրօշակ», որոնք կցւում ևն սանս. drapsá «դրօշակ», drāpi-«զզեստ, վերարկու», լիթ. drāpanos «սպիտակեղէն, կանացի տակի շոր», իտալ. drappo «կտաւ», drappello «դրօշակ», ֆրանս. drap «կտաւ», drapeau «դրօշակ» բառերին և յն. ορετω «կտրել», δρεπανον «մանգաղ» (>ալբան, drapen, թրք. tərpan), մրգ. trabe «ծոպ», հհիւս. trefill «ցնցոտի», ռուս. զւռ. dra-pátъ. սերբ. drápati, լեհ. drapac' «պատ-ռել, քերել» բառերի հետ հանւում են հնխ. dre-p արմատից (Pokorny, 1, 801-2), որ աճած է der-, «պատռել» պարզականից (>հյ. տեռ. աւելին տե՛ս այս բառի տակ)։ Իրանեանից են փոխառեալ նաև. ասոր. [arabic word] dlraisa, արաբ. [arabic word] dirafs «դրօ-շակ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 238)։-Հիւբշ. 147։

• ՓՈԽ.-Վրաց. დრომა դրոշա, დრომაσ դրոշայ «դրօշակ», სადრომე սադրոշե, სა-ლრომო սադրոշո «գաւառ», მედრომე մեդ-րոշե «դրօշակակիր», թուշ. დრომა դրոշա «դրօշակ». այս բոլորը փոխառեալ են հա-յերէնի միջոցով, ինչպէս ցոյց է տալիս ո ձայնը։-Ըստ Մառ, ЗВO, 17, 025 կան նաև վրաց. დრაოჟი դրարժի, დროჟი դրոժի, დროჟანი դրոժանի, დრაუჟი դրաուժի, «դրօ-շակ» ձևերը Պիղատոսի անվաւերականում, որոնք հայերէնից անցել են վրացերէնի՝ թարզմանութեան միջոցին։

• ՆՀԲ դրով յօշել, պրս. tlrāsidan «քանդակել»։ Canini, Et. étym. 89 պրս. darāyiš «գրել, տպել»։ Հիւնք. պրս. tirāšīdan «թրաշել, տաշել» բա-յից։ Müller, WZKM, 10, 354 յն. δρύπ-τω «ճանկռտել, պատառոտել» բայի հետ։ Աւելի լաւ և հաւանական է նոյն հեղինակի (անդ, էջ 353) տուած ծա-նօթութիւնը, որով ուզում է միացնել բառս նախորդի հետ, ասելով թէ դըօ-շակը հին ժամանակ ո՛չ թէ շորից էլ. այլ տարբեր տեսակի մի բան, օրինակի համար բարձր ձողի վրալ հասաատա-ած մի քանդակ, արծիվ, վիշապ ևն։ Այսպէս է ընդունում նաև Հացունի, Հայ դրօշները, էջ 7։


Եբիճաղ

s.

hooded cloak

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. աղաբողոն, ՋԲ համարում է «բառ այլազգական» և անշուշտ ուզում է հասկանալ թրք. [arabic word] yapunǰa, արևել. թրք. [arabic word] yapunǰi «անձրևի և ցուրտի դէմ պաշտպանուելու յատուկ մազեղէն մի տեսակ հաստ վերարկու»։ Այս բառը շատ տարածուած է Արևելքի ժողովուրդների մէջ, բայց ո՛չ ձևով բո-լորովին նոյն է մեր եբիճաղի հետ և ոչ էլ յարմարում է «կրօնաւորի վերարկու» նշանակութեան։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 դնում է թրք. եաբընճաք ձե-ւով, որ աւելի յարմար է, բայց բառա-րաններում չի գտնւում. չգիտէ նաև Будaговъ, II, էջ 320։


Եդեմ, այ

s.

Eden;
the terrestrial paradise.

Etymologies (1)

• = Յն. 'Eδὲμ «դրախտ» բառից, որ տա-ռադարձուած է եբր. [hebrew word] 'ēδen հոմանի-շից։ Եբրայեցի բառը ծագում է [hebrew word] 'dn= արաբ. [arabic word] γadan «ախորժելի կեանք. հա-ճոյք» արմատից և սրա համար է որ ստէպ Ս. Գրքի մէջ գրւում է դրախտ փափկութեան։ Հայերէն ձևը եբրայականից չէ, այլ յունա-րէնից տառադարձուած է Ս. Գրքի թարգմա-նութեան ժամանակ։ Յունարէնից փոխա-ռեաւ է նաև ռուս. здемъ, իսկ ֆրանս. éden գերմ. Eden, անգլ. eden ևն գալիս են երռա-յեցերէնից։ Տե՛ս նաև ադեն, ադին բառի տակ։-Հիւբշ. 300։


Եզն, զին, զանց

s. ast. bot.

ox;
Taurus;
եզին ագի, mullein;
եզին աչք, camomile;
cf. Եզնակն.

Etymologies (3)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. eg'h-ձևից, որ ա-ճած է հայկական ն մասնիկով. միւս լեզու-ներից ունինք միայն սանս. ahf, զնդ. azi «երեք տարեկան կով», իռլ. ag «կով», ag allaid «եղջերու» (իբր «վայրի եզ»). (Pokor-ny, 1, 38, Pedersen, Kelt. Gram. 1, 97)։

• ձևի հետ, բայց նաև ukšan, զնդ. vac-ša։-Boрp, Gram. comp. I. 398 սանս. ukšan, գոթ. auhsin, հբգ. ohsin, գեռմ. Ochs «եզ» ընտանիքի հետ (բայց այս համեմատութեան մէջ բացի ն-ից ուրիշ նման բան չկայ, որովհետև ո՛չ u տա-յիս է ե և ո՛չ էլ kš լինում է զ)։-Justi, Zendsn. 60 նորից է դնում սանս. ιk-šan, զնդ. uxšan, Müller, SWAW, 78, 425 ոնռ, azi «կով»՝ ն մասնիկով։ Այծ մեկնութիւնը մերժում է Lag. Arm Stud § 680։ Tomaschek, Deutsche Litteraturzeit, 1883, էջ 1254 և Bugge, KZ, 32, 83 համարում են կովկասեան փոխառութիւն. հմմտ. թուշ. ase, չեչէն. esi. սեռ. ēsih «հորթ», ուտ. uz «եզ», uzur «եզներ», կայ. դիդ. uns, us, iš աոճ. az «եզ», տաբաս. unza, ավար. oc. կիւր. jac, կազիկում. nic, հիւրկան. unc, լեզգ. os, is, վոտյ. aš, սիրյ. us, օստյակ. uges, ափխազ. ac* ևն ևե։ Այս բոլորը մերժելով Meillet, MSL, 10, 278, վերկանգնում է Lagarde-ի և Müller-ի նախկին մեկնութիւնը, սանս. ahi և զնդ. azi, որոնք ձայնական տե-սակէտով էլ ուղիղ է գտնում։ Հիւբշ. IF, Anz. 10, 47 չի ընդունում այս մեկնու-թիւնը, պատճառաբանելով թէ սանս. ձևը անստոյգ է, իսկ զնդ. բառը իբրև վերադիր է գործածուած «կով» բառին՝ «կաթնտու» կամ ուրիշ մերձաւոր մի նշանակութեամբ։ lensen, Hitt. u. Arm. 80, 109 հաթ. sin=հյ. եզին։ Հայ ժողո-վըրդական մի ստուգաբանութիւն է յի-շում Յ. Մ. Տուտուխեան, Արևելք, 1888 ապրիլ 27, որի համեմատ՝ Աստուած, իբր թէ Ադամի անկումից յետոյ մի հրեշտակ ուղարկեց, որ նրան հողա-գործութիւն սովորեցնէ. երբ հրեշտակը ևւռոհում էր թէ կենդանիներից ո՛րին է ւծելու արօրին, նրանցից մին «ե՛ս, ե՛ս» աղաղակեց, և անունը մնաց «եզ»։ Հիւնք. զենուլ բայից։ Patrubány, SA, 1, 188 իբր «բեռնաբարձ»՝ թերևս կցելի յն. ὄχλος «բեռնաւորումն» բառին, հնխ. eg'hos կամ og'hos ձևից, իսկ KZ,

• 13, 124 և ՀԱ, 1903, 151 յն. άσνος «ճիւղ». զհլ. azg «ճիւղ», սանս. adga «ռաւազսն» բառերի հետ. հմմտ. յն. μόσχος «ճիւղ և հորթ»։ Karst, Յուշար-ձան, էջ 405 սումեր. isi «կով»։ Մառ. ՀԱ, 1921, 81 բասկ. edi «եզ»։ Պատա-հական նմանութիւն ունի չաղաթայ. [arabic word] uz «ցուլ»։ Justi, Kurd. Gram. 114 դրել է զնդ. azi բառի հետ։


Եզրեղի

s.

laurel;
եզրեղոյ պտուղ, laurel's berry.

Etymologies (1)

• Արթինեան, Աստուածաշունչի տուն-կերը, էջ 150 նոյն է համարում եբր. [hebrew word] ezrāh, որ ըստ Gesenius (1910, էջ 21բ) նշանակում է «բնիկ, տեղացի» և Սղ. լէ. 35 գործածուած է անմշակ, ինքնաբոյս տունկի համար. իսկ ըստ Արթինեանի՝ նոր մեկնիչների կողմից համարուած է «դափնի, laurier» և անգլիական թարգմանութեան մէջ էլ դրուած է «bay-tree»։


Ելագ, աց

s.

straw-berry;
arbute-berry;
տունկ —ի, straw-berry-plant.

Etymologies (3)

• «խմորուկ, մորի պտու-ղը, տճկ. չիլէնկ. ռուս. клубиика. ֆրանս. fraise» Ստեփ. լեհ. արդի գրականի մէջ (արևմտեան բարբառ) գործածական է մի-այն ելակ ձևով, որից ելակենի «ելակի բոյ-սը»։

• Patrubány, ՀԱ, 1908, 313 ելանել բայից. մեզանից է փոխառեալ տճկ չիլէկ։ Պատահական նմանութիւն ունի վրաց. უელი ուելի «վայրի ելակ, մո-րի»։

• ԳՒՌ.-Ննխ. էլաք, հէլաք «վայրի ելակ» (գործածական է բառս միայն գիւղերում)։


Ելակ, աց

cf. Ելագ.

Etymologies (3)

• «խմորուկ, մորի պտու-ղը, տճկ. չիլէնկ. ռուս. клубиика. ֆրանս. fraise» Ստեփ. լեհ. արդի գրականի մէջ (արևմտեան բարբառ) գործածական է մի-այն ելակ ձևով, որից ելակենի «ելակի բոյ-սը»։

• Patrubány, ՀԱ, 1908, 313 ելանել բայից. մեզանից է փոխառեալ տճկ չիլէկ։ Պատահական նմանութիւն ունի վրաց. უელი ուելի «վայրի ելակ, մո-րի»։

• ԳՒՌ.-Ննխ. էլաք, հէլաք «վայրի ելակ» (գործածական է բառս միայն գիւղերում)։


Ելեկտրիոն

s.

yellow amber.

Etymologies (1)

• , ի, ի-ա հլ. «դեղին սաթ» Վե-զօր. 101. գրուած է նաև շատ զանազան ձե-վերով. այսպէս՝ ելեկտրոն, ելեկտռոն, ե-լեկտռիոն, ելեքտռիոն, ելէքտռիոն, էլէքտ-ռիոն, էլէքտրիոն, իլեքտռոն, իլիքտռիոն, ի-ղիկտրիոն, ղեկտորոն Վեցօր. 101. Արիստ. աշխ. Պղատ. տիմ. 158. Դիոն. ածայ. Նար. խչ. 398 (Բառ. երեմ. էջ 132 գրում է լեկ-տռոն և մեևնում է «ոսկեպղինձ, դեղին պր-ղինձ», որ սխալ է). սրանից ելեկտռեղէն կամ իլեքտռեղէն «սաթից» Դիոն. ածայ. նոր գրականում ելեկտրականութիւն նշանա-կում է ծանօթ բնական ուժը՝ որ յառաջանում է գլխաւորապէս շփումով (այս ուժը առա-ջին անգամ սաթի միջոցով երևան հանուե-լով՝ ստացաւ իր անունը, որ նշանակում է բուն «սաթականութիւն»)։ Նոր բառեր են՝ ելեկտրական, ելեկտրանալ, ելեկտրականա-նալ, ելեկտրականացնել, ելեկտրացում, ե-լեկտրաչափ, ելեկտրաբուժութիւն, ելեկտրա-շարժ, ելեկտրաքարշ ևն։


Եղար, աց

s.

spouse, wife.

Etymologies (2)

• «ողբ, կոծ» ունի միայն ՀՀԲ. սրա-նից են կազմուած եղարամայր «ողբ երգող կին» Ոսկ. եբր. և փիլիպ. Պիտ. յետնաբար արմատը դարձել է *եղեր, որից շինուած ևն՝ եղերամայր «ողբասաց կին» Ոսկ. յհ. ա. 1. Բենիկ. Լաստ., եղերական «ողբալի» Թէոդ. խչ. Նար. Սկևռ. աղ., եղերերգութիւն «ողբա-ևան երգ» Նար.։ Նոր գրականում կազմուած ևն եղերերգակ, եղերերգական, եղերերգու, ե-ղերերգ, երբեմն էլ կրճատմամբ ասում են ե ղերգութիւն։

• ՆՀԲ (եղերական բառի տակ) լծ. հյ. եղեռն, եղերք, յն ἐλεγεία «եղերերգու-թիւն»։ Հիւնք. յն. ἔλεος «կարեկզու-թիւն»։ Meillet, Յուշարձան, 211 եղերգ համարում է կրկնական և յառաջացած *երերգ նախաւոր ձևից. Բայց այսպիսի բառ գոյութիւն չունի։ Մառ, ИAiI, 1915, 851 հյ. եղէգն և վրաց. լելի «ե-ղէգ» բառերի հետ, իսկ էջ 950 վրաց. ղրիալի «լաց»։ Միւսները տե՛ս Եղեռն։


Եղեռն, եռան, երունք, եղերք

s.

rascality, offence, misdeed, malice, crime, wickedness, fatality;
catastrophe;
յ— անկղիտանալ, to commit a crime;
— գտանել, to experience misfortune, losses;
to risk, to be in danger.

Etymologies (2)

• , ն հլ. (սեռ. եղեռան, յգ. հյց. եղե-րըս. ՆՀԲ դնում է նաև սեռ. եղերան, յգ. ե-ղերք կամ եղերունք, բայց առանց վկայու-թեան) «փորձանք, չարիք» (նոր գրականի մէջ «ոճիր») Ամովս. գ. 10. Բ. մակ. դ. 5 Եզն. Ոսկ. ես. և եբր. Եւս. քր., որից՝ եղեո-նաւոր Գ. մակ. ե. 19. 21. զ. 21, երեոնա-գործ Նար. Երզն. աղօթ., եղեռնական Նար Սկևռ. աղօթ., եղեռնահամ «դառնահամ» Ճառընտ., եղեռնադատ (նոր գրականի մէջ), մեծեղեռն Կոչ.։

• ղեռնագործ, չարագործ, որ լալոյ տր-ժանի գործ գործէ», «եղեռնականք. լա-լոյ արժանի գործ»։ Այսպէս նաև ՆՀԲ, որ լծորդ է դնում եղեռն և եղեր, յն. ἔλε-γος «սուգի երգ»։ Böttich. Arica, 34, 21 իրար է միացնում եղեռն, եղերերգակ, եղերամայր, յն. ελυμος «մի տեսակ սրինգ, կորեկ», որոնք մերժում է Lag. Arm. Stud. § 689։ Հիւնք. եղեր «լաց» ռառից։-Bugge, Btrg. 30 եղեռն, եղեր և եղուկ դնում է հնխ. gel-արմատից, հմմտ. հբգ. quelan «ցաւագնիլ», ան-գըլսք. čwelan «մեռնիլ», հբգ. quellan «չարչարել, սպանել», հպրուս. gallan «մահ», հսլ. žali «ցաւ» ևն։


Եղերդ, ի, աց, ոյ, ոց

s.

wild lettuce;
succory, endive.

Etymologies (2)

• . ե-ա. դ հլ. կամ ԵՂԵՐԴՆ, ն հլ. (-դան, դանց), և -ակ նուազականով՝ եղերդ-նակ կամ եղերդակ (գրուած նաև եղրդակ, հիղերդակ, լեղրդակ, լերդակն (Բառ. երեմ. յաւել. 575). նախավերջին ձևը յիշում է միայն ՀԲուս. § 903. նախաձայնի համար հմմտ. եղիճ և լեղիճ) «ճարճատուկ բոյսը, վայրի հազար, դառնիճ, ասորեակ, տճկ. հինտի-պա, ֆր. chicorēe, լտ. cichorium intybus 1 (ըստ Տիրացուեան, Contributo, § 568)» Գաղիան. Մխ. բժշ. Վստկ. 167, 174 (Տիգ-րանեան, Բառ. բժշ. բոյսերի, էջ 15 համա-ռում է taraxacus)։

• ԳՒՌ.-Լեղվրտակ Պրտ. (ժողովրդական ստուգաբանութեամբ կապուած լեղի բառի հետ՝ բոյսի դառնութեան պատճառաւ)։


Եղի, եղւոյ

s.

green corn;
— խանձեալ;
roasted corn or grain;
cf. Մուրկ.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Երզ. ըղի, Երև. հէղի, Ղրբ. հէ՛ղէ. Մկ. էղա, Սլմ. յէղա. նուազական մասնիկու Ալշ. Մշ. էղիկ (նոյնը նաև Բլ. Մշկ.)։


Եղիճ, ղճի

s. bot. bot.

nettle;
մշտան —, indigo;
եղճի սերմն, ivy.

Etymologies (1)

• «մե տեսակ փշաբոյս է. թրք. ըսըր-ղան, ֆր. ortie, ռուս. краnива, գւռ. կճան. խնի, լտ. urtica dioica L (Տիրացուեան, Contributo, § 85)» Յոբ. լա. 40. Ագաթ. Ոսկ. ևս. 417, որից՝ եղնի սերմն «մի տեսակ բա-ղեղ» Գաղիան., եղիճկի տակ «խուպազի, որ է մոլոշ» Բժշ., եղինճմայր, լսնեղիճ (նոր բա-ռեր) «lamium striatum Տ.» Տիրաց. Cout-rib. § 456. ռամկաձև գրուած է աղիճ, աղիջ, աղինճ, աղինջ, աղիջիկ, եղինիկ, եղեճուկ, ե-ոինջ։-Յետնաբար նշանակում է նաև «ձα-վային մի տեսակ խեցեմորթ» Գաղիան. այս իմաստով յարմարուած է յունարէնից, ուր ու-նենօ ϰνίδη «եղիճ փուշը. 2. ծովային մի խե-ռեմորթ. ֆրանս. ortie de mer», բայց հմմտ. նաև եղինջ Ղրդ. «խղունջ (մէջը պառունա-կուած կենդանին)»։-Ըստ այսմ այստեղ է պատկանում աղին՝ մեկնուած «կնիդոս» (և-մա՛ ϰνίδη) Գաղիան. (որ ՀԲուս. § 57 հա-մարում է լտ. cnidium, ֆրանս. cusson, գոճ-մաև բոյսր. բայց հմմտ. Նորայր, ՀԱ, 1921, 515) նոյնպէս այստեղից է ծագում մոլոշ (mauve, տճկ. էպէմ կիւմէնի, լտ. malva, Ղոբ. փիփէրթ) բոյսի անունը, որ խառնա-մառն ձևերով գրւում է՝ աղճկտակ, աղջ-կտակ, աղճկուտակ, աղճտակ, աղջկի տակ, աղճկտան, աղնկուտատ, աղջիկտակ, աղջ-կուտակ, աղէճկիտակ, եղնճկտուկ, եղիճկը-տուկ, եղինկտուտ, եղնճկտակ, եղինճկտակ և որոնց մէջ ուղղագոյն ձևն է եղիճկի տակ.-նոյն բառը Մխ. բժշ. 96 գտնում եմ գործա-ծուած աղնկուտատի ձևով (մօլօխ՝ որ է խու-աւազէ ազգ մի, որ է ցանծոյ և տանու աղձ-ևուտատի). այս բանը ցոյց է տալիս, որ ւե-շեալ ձևերի հետ նոյն են նաև կուտատուկ (կտատեակ, կուտակուտ, կուտաւտուկ, կա-տատուկ, կուտատակ) «մոլոշ» Գաղիան.. կուտակեայ բանջար Պտմ. աղէքս. (տե՛ս ՀԲուս. § 1528), որ գաւառականներումն էլ պահուած է. հմմտ. Ագլ. կտա՛տի, Մժ. կտա՛-տու «մոլոշ»։-Տե՛ս և կուտատուկ, իսկ մըշ-կան եղիճ տե՛ս Լեղինջ։


Եղծ

s. adj. adv.

destruction;
refutation;
spoilt, corrupted, misshapen, bad;
— զեղծ, disorderly, confusedly.

Etymologies (2)

• «տձև, անշուք, խանգարուած» Ոսկ. բ. տիմ. ա., «շինծու» Պղատ. օրին., «վատ, պակասաւոր» Ոսկիփ. «հերքում» Պիտ.. ո-րից՝ եղծանել (կտր. եղծի, հրմ. եղծ) «աւրել, փճացնել. ջնջել, ապականել, քանդել» ՍԳր. «ասածը հերքել» Պիտ. կամ եղծել Ոսկ. գաղ. եղծնուլ Լծ. կոչ., եղծուած Ոսկ. մ. բ. 27, եղ-ծանելի ՍԳր., եղծագործ «ապականիչ» Եւս-քր. Ոսկ. մ. ա. 19, եղծագործել Ոսկ. մ. բ. 9, եղծական Ոսկ. եփես., անեղծ ՍԳր., ա-նեղծական Ագաթ. Ոսկ. եփես., դիւրեղծ Հա-մամ. առկ. առեղծանել «քանդել, քակել հանելուկը լուծել» ՍԳր. Սեբեր., առեղծուլ եւս. քր., առեղծուած «երազի մեկնութիւն» Վեցօր., «հանելուկ, առասպելաբանութիւն» Ողբ. բ. 4.-Զ նախդիրով՝ զեղծ «ապակա-նեալ, գէշ, աւրուած, անհոգ» Ոսկ. մ. ա. 23. Եփր. պհ. Եւս. քր. Բուզ., «թուլութիւն, անհո-զութիւն» Փարպ., որից'եղծ զեղծ Ոսկ. բ. տիմ. ա., զեղծանել (կտ. զեղծի, հրմ. զե՛ղծ) «ա-պականել, ջնջել, աւրել» Յոբ. լ. 16, զեղծել Ա. կոր. թ. 18. Եզն. Ոսկ. մ. ա. 23, բ. 25 զեղծչիլ Սեբեր. Ոսկ. յհ. ա. 25, զեղծեցուցա-նել Եւս. քր., զեղծուցանել Դան. բ. 9. Ոսկ. մ. բ. 8, 18, զեղծմտութիւն Եւագր.. շնորհա-զեղծ Լմբ. հանգ., հայրազեղծ Նխ. բ. թգ., մարմնազեղծ Կանոն., ծայրազեղծ «շատ տկար» Բրս. արբ., զեղծում, զեղծարար (նոր գրականի մէջ)։

• Ինճիճեան, Եղան. բիւզ. 1824, էջ 21։ իբր ստեղծել=հաստեղծել բայի բացա-սականը. «իբր պակասեալ յեղելութենէ կամ ի հաստատութենէ»։ Windisch. I7 յն. ἀλγέω «ցաւիլ, տառապիլ»։ Հիւնք. առիւծ բառից առեղծուած, որից եղծա-նել, որից էլ զեղծանել և ստեղծանել։ Շէֆթ. BВ, 28, 309 սանս. ruiati «խրո-տակել» և 29, 49 սանս, loga։ Մառ. ИАН, 1914, 359 վրաց. խրծմա հոմա-


Եղկ

adj.

lukewarm, tepid.

Etymologies (1)

• ՆՀԲ (նոյնը նաև Թիրեաքեան, Բզմ. 1913, 340) լծ. թրք. ըլըք «գաղջ», ը-ւրճաք «բաւական գաղջ»։ (Սրանք, ինչ-պէս նաև գերմ. lau «գաղջ» պատահա-կան և այն՝ ո՛չ-ամբողջական նմանու-թիւն միայն ունին, որովհետև պակա-ռում է նրանց մէջ արմատական կ)։ Գերմանական ձևը հնագոյն *hläo ձևից է ծագում (ըստ Kluge, 294) և աաա-կանում է հնխ. k'ele-արմատին, որից և լտ. caleo «տաքանալ», հիսլ. hlvr «գոլ» ևն (Walde, 112)։-Հիւնք. հեղգ բառից։


Եղջիւր, ջեր, ջերց, ջերաց

s. bot. fig.

horn;
huntsmans horn, French horn;
vessel or cup made of horn;
salient angle;
power, force;
glory, honour, praise;
* cupping-glass;
carob-bean;
retort;
— խողովակաւոր, tubulated -;
— ածել cf. Եղջերցեմ;
to puff one's self up with pride;
to threaten, to menace;
— ամբառնալ, բարձացուցանել զ—ս, համբառնալ ի բարձունս զ—ս, բարձրանալ եղջեր ամբարտաւանութեան, to lift up the horns, to become insolent, arrogant, proud, tyrannical;
to raise one's crest, to rebel;
փշրել զ—, խորտակել զ— ամբարտաւանութեան, to break the horns, to humble, to humiliate, to break down, to lower the pride;
— փրկութեան իմոյ, horn of my salvation;
reliance, support, strength, prop;
բարձր եղիցի — արդարոյ, the just small shall lift up his head;
the righteous shall be exalted.

Etymologies (1)

• (հնագոյն ձևն է ԵՂՋԵՒՐ), բ ջ. (-ջեր, -ջերէ, -ջերով, -ջերաւ, -ջերբ, -ջե-րաց, -ջերց, յետնաբար՝ -ջերիւ, -ջիւրիւ, -ջիւրով ևն) «կոտոշ, պոզ» ՍԳր. Փարպ.. «եղջիւրէ սրուակ, շիշ. 2. մի տեսակ ան-կիւնազարդ, 3. ուժ, զօրութիւն, յանձնապաս-տանութիւն (եբրայական ոճով). 4. այծեղջիւր պտուղը, տճկ. քէչի պույնուզի» ՍԳր., որիզ՝ եղջերու (մասնիկի համար հմմտ. մեղու. կազ-մութեան համար հմմտ. լտ. cervos, հպրուս. cagingis, հբգ. hiruz, գերմ. hirsch ոռռն» բոլոր նշանակում են «եղջերու». ռաւր ստռ. գաբանօրէն «եղջիւրաւոր», համեմատ այն սովորութեան, որով վայրենիները իրենց ա-նառուննեռին բուն անունով չէին կոչում. տռե՛ս MSL, 18, 262) «արու եղն» ՍԳր., եղջե-րաւոր Դան. ը. 6, եղջերեայ ՍԳր., եղջերիկ «պնդերես, եղջիւրի պէս պինդ երեսով» Եզեկ բ. 4, «մի տեսակ օձ» Նչ. եզեկ., եղջերուա-քաղ «քիմեռ, chimaera, եղջերուից և քաղ (այծ) անասունից կազմուած խառնուրդ» Սահմ., եղջերցել «խեթկել, հարու տալ» Փիլ, այլաբ., միեղջերու ՍԳր., բոլորն էլ կազ-մուած են եղջեր-բունով. իսկ եղջիւր ձևը ե-րևան է գալիս միայն բառավերջում. ինչ. մահիկեղջիւր Վեցօր. Շիր. 51, 53, ոնգեղջիւր խոր. աշխ. Վանակ. հց., այծեղջիւր Շիր Փիլ. ել., միեղջիւր Լմբ. պտրգ. բայց լետին հեղինակները շատ անգամ բարդութեանց առաջին մասումն էլ դնում են. ինչ. եղջիւրա-ար, եղջիւրաբոյս, եղջիւրահանդիպեալ ևն որոնք խորթ ձևեր են ոսկեդարեան ճաշակի համար։ Պարզ ձեռագրական սխալ է եղջենի փխ. եղջերենի Եղիշ. երէց, որ յիշում են ՆՀԲ, ՋԲ և ԱԲ,


Եպարքոս, աց

s.

prefect;
viceroy, vizier.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «փոխարքայ, կուսակալ». առաջին ձևը ունի միայն Վրք. հց. իսկ երկրորդը աւելի սովորական է. Վրք. հց. Ոսկ յհ. ա. 37. գործածւում է նաև ար-դի գրականի մէջ՝ նշանակելու համար Տաճ. ևաց կամ Պարսից Սադրազամը։ Որից ե-պարքոսական Յայսմ., եպարքոսութիւն Լմբ. պտրգ. Վրք. հց. Յայսմ.-տե՛ս նաև հիւ-պարքոս։