Your research : 514 Results for առ

Entries' title containing առ : 2404 Results

Definitions containing the research առ : 4329 Results

Նու, նուոյ, ով, աւ, նուք, նուոց, նուանք, աց

s.

daughter-in-law;
sister-in-law, brother's wife.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snuso-ձևից. սրա միւս ժառանգներն են սանս. snusá, սոգդ. šunūsa, յն. νυός, լտ. nurus, ռում. norá. հբգ. snura, snur, մբգ. snurche, նբգ. schnur խրիմի գոթ. schnos, անգսք. snoru, հիսլ, snor, հոլլ. snaar, հսլ. snucha, սերբ. snahā, ռուս. cноxa, լեհ. (փաղաքշական) sneskā, բոլորն էլ «նու». իսկ ալբան. nuse «նշա-նածուհի» (Pokorny 2, 701, Trautmann 273, Walde 538, Boisacq 674, Ernout-Meillet 656, Kluge 436)։ Meillet MSL 13. 211 մեր բառի համեմատութիւնից հետևեցնում է թէ հնդևրոպական նախալեզուն ճանաչում էր -օ-բնով իգականներ, որ այժմ միայն յոյնն ու ստինն են պահում։-Հիւբշ. 479։

• Նախ Schröder, Thesaur. 58 մեզա-նից դրաւ լտ. nurus, ՆՀԲ լծ. յն. և լտ. ձևերը։ Ուղիղ մեկնեցին Peterm. 30, 39, Windisch. 23, Böttich. ZDMG 1850, 359, 187, Arica 65, 49, Lag. Urgesch. 8б4, Müller SWAW 38, 593, Pictet 2, 372, Տէրվ. Նախալ. 114 ևն։ Հիւնք. պրս. նէվ «նոր» բառից։ Պատահական նմա-նութիւն ունի չին. [other alphabet] nü3 «կինը, ամու-սինը, weib»։


Նուաղ, ից

adj. gr.

languid, languishing, weak, drooping, feeble, faint, pining away;
less;
dark, obscure;
subtile.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «աղօտ, տկար, մեղմ (ձայն, լոյս ևն)» Շիր. Նանայ. Նար. «պակասաւոր, թերի» Եւս. պտմ. Եփր. ծն. Ոսկ. յհ. ա. 35. բ. տիմ. զ. որից նուաղիլ «լոյսը թուլանալ, հանգիլ. 2. թալկանալ, թառամիլ, ուշագնաց լինել, մարիլ» ՍԳր. Եփր. ծն. Ոսկ. ես. Եւս. քր. նուաղեցուցանել Ագաթ. Ոսկ. մտթ. (այս բառերը շատ անգամ շփոթուած են նուազ բառի հետ՝ ղ և զ տառերի նմանութեան պատճառով)։

• ԳՒՌ.-Երև. Մրղ. նվաղէլ, Ագլ. Տփ. նվա՛.-ղիլ, Լ. Ղզ. Շշ. նղավէլ «ուշքը գնալ, մարիլ»։ Նոր բառեր են նվաղկտալ Վն. «նուաղիլ, սիր-տը խառնուիլ», նվաղկոտ Ղզ. «ընկնաւոր, լուսնոտ», նվաղկտոց Վն. «սրտի նուաղում». -ունինք նաև նվաղել Ակն. «ափսոսալ, ա-ւաղել»։


Նուաստ, ից

adj.

humble, low, inferior, poor, mean, sorry, ignore, vile, contemptible, cringing, servile.

• (յետնաբար ի հլ.) «խոնարհ ռած. ստոր, յետնեալ» Լմբ. պտրգ. Նար. Աթ. գրուած է նաւաստ Տիմոթ. կուզ. էջ 330. որից նուաստական Եւագր. նուաստամտել Ոսկ. անոմ. է. նուաստանալ Շար. Փիլ. քաջա-նուաստ Ոսկ. յհ. ա. 30. նուաստագոյն Փիլ. Պիտ. նուաստացում (նոր բառ) ևն։

• ՆՀԲ «իբր նուազեալ, նուաճեաւ ևամ նստեալ ի վայր, զնստեալ»։ Windisch. 42 թերևս սանս. anustha բառին ազգա-կից։ Bottich. Arica 84, 405 և Lag. Ur-gesch. 419 նուաճել բայի դերբայն է համարում։ Հիւնք. պրս. նիւվիսէնտէ «ռաիր» բառից։ Patrubány SA 2 35 n։ բայական մասնիկով սանս. vāstu «բնա-ևավայր»։


Նուարտան, աց

s.

cover, covering;
window-blind.

• , ի-ա հլ «ծածկոց» ՍԳր. Ոսկ-եբր. իը. 552. բառս մեկնուած է հներից՝ «նուարտան, որ է ծածկոյթ մազեղէն» Նխ. ել. կամ «սեկէ ծածկոց» Մխ. դտ. էջ 245։ Այս բառն է անշուշտ՝ որ Բառ. երեմ. 233 գրում է նուարտակ «որ ծածկել ինչ»։


Նուկի

cf. Ունկի.

• տե՛ս Ունկի, որի ասորական ձե-ւիցն է փոխառեալ։


Նունուֆար

s. bot.

s. bot. nenuphar, water-lily.

• = Արաբ. [arabic word] nīnūfar, որ և արաբ. պրս. nīlūfar, nīubar, līūpal, Ilufar, Iūpar, hīlbal, nīlūfal, nūfar ևն. սրանցից են փոխառեալ նաև թրք. [arabic word] lufar (Կամուս. թրք. թրգմ. Բ. 130), նյն. νενούφαρ, νουφάρα ասոր. nīropal, ռում. nenufer, nufar, nufer, ռուս. nenufarū, ֆրանս. սպան. իտալ. nenu-far ևն. բոլորի աղբիւրն է հնդ. nīlotpala. որ է սանս. [other alphabet] nīlotpala «կա-պոյտ նունուֆար, nуmphaea cyanea Roxb» որ կազմւած է nīla «կապոյտ»+utpala «նու-նուֆար» բառերից (Böhtlingk I. 899 և Iν 295)։-Հիւբշ. 279։

• ՀՀԲ բառ այլազգական։ ԳԴ պրս. նիյ-րուֆէր։ ՆՀԲ ռմկ. նիլուֆէր, նիյլուպէր, էօլիւֆէր։ Բոյսի ծագման և բառի մեկ-նութեան վրայ տե՛ս Teza, թրգմ. Բազմ, 18. 212։ Վերջին անգամ Seidel, Մխ. հեր. § 48։


Նուռն, նռան, նռունք

s.

pomegranate;
նռան ծաղիկ, flower of wild-tree.

• , ն հլ. (նռան, նռունք, նռանց, յետ-նաբար նաև նռնունք) «նուռ պտուղր. puniი» oranatum L» ՍԳր. որից նռնենի «նռան-ծառ» ՍԳր. Վեցօր. 92. «նռան ծառի փայտ» Յայսմ. նռնաձև ՍԳր. Փիլ. քհ.։

• Հներից Մագ. թղ. 131 բաժանելով պրս. anār հոմանիշից՝ ստուգաբանում է հյ. կուռն «խիտ» բառով. «Պարսկական է անունն անար, ի հրապաշտութեանն պատուեալ յատրուշանին յորջորջեալ,

• յորմէ անարն կոչեցեալ սակս որակու-թեանն հրակերտ, կարմրահատ և հրա-հատ։ (Ուրեմն Մագ. պրս. anār «նուռ» բառը համարում է nār «կրակ» բառից, որ սակայն արաբերէն է և նրա հետ գործ չունի)։ Իսկ ստուգաբանեալ նուռ-նըդ ներմակագրեալն նուռն կուռն, յոգ-նախումբ և միահամուռն ի միասին բաղկացութեան բազմահատեայ հարըս-տութեամբ իբրու կուռն փոխադրեար նոյն ներառասութեան (ուզում է ասել ն տառը ներս է առնուած)։ Զի կուռն իբ-րու բազում գտեալ այս ի գիր՝ փիւրն ի պէ, և կենն ի գիմ կամ ի քէ, հիւնն ի խէ յոչն ուղղախօսելոյ»։-Նորերից ԳԴ. ՆՀԲ. Lag. Urgesch. 819, Btrg. bktr. Lex. 21 կցում են պրս. [arabic word] nār բառին։ (Այս բառը՝ որի հինն է պրս. [arabic word] anar, պհլ. anār, և որից փոխառեալ են քրդ. enār, henār, hinar, զազա. hənār արևել. թրք. [arabic word] anar, օսմ. nar, բուլգ. սերբ. nar, գնչ. k'inar հոմանիշները, իսկապէս գործ չունի հայերէնի հետ. որովհետև ձայնական օրէնքները թոյլ չեն տալիս ո՛չ հայերէնը իրանականից փոխառեալ դնելու և ոչ էլ երկուսը միա-սին ցեղակից համարելու (ըստ Հիւբշ. Arm. Gram. 207).

• ԳՒՌ.-Ջղ. նուռն, Ագլ. Գոր. Ղրբ. Շմ նօ՜ռնը, Տփ. նո՛ւրը, Ալշ. Ախց. Երև. Զթ. Կր. Խրբ. Մկ. Մշ. Պլ. Ռ. Սեբ. Սլմ. Վն. Տիգ. նուռ, Հճ. նուր, Սվեդ. նօռ, Ասլ. նիւռի (սեռ. նիւռիի), Ննխ. (թուրքերէնից նոր փոխառու-թեամբ) նառ։ Նոր բառեր են նռահատ, նըո-նահատ, նռնի, նոնիկ։


Նուս, ոց

cf. Նուք;
ի — երիվարի ելանել, նստել, to mount on horseback, to take horse.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ուս, կռնակ, մանաւանդ ձիու գա-ւակ» Ոսկ. մ. ա. 8. Մամբր.բ տպ. 63. Սհկ. կթ. արմաւ. էջ 186. աւելի սովորական է նիւս Եղիշ. գ. էջ 59. Սեբ. 39. Կաղնկտ. Արծր. էջ 132, որից նիւսկեղթ «կողով» ՋԲ, Բաջունի, հտ. Գ. 179 cacolet, ԳԲ «կաշիէ պայուսակ»։

• «հարս» բառից։ (Իսկապէս որ բառս գրեթէ միշտ ի նիւս ձևով գործածուած լինելով, կարող է այսպիսի կասկածի տեղիք տալ։ Սակայն կայ Արծր. «յայս նիշ նիւս կեղթում», որ ցոյց է տալիտ թէ բառը յոգնակի չէ և եզ. ուղ. ձևն է նիւս)։ Scheftelowitz BВ 29, 46 սանս. snu, sanu «անասունների մէջքը, կըռ-նակը»։


Նուսխայ, ի

s. med.

receipt, recipe;
prescription, formula.

• = Արաբ. [arabic word] nusxa «օրինակ, ընդօրի-նակութիւն. 2. հմայեակ, կախարդական պահպանակ», որից փոխառեալ են նոյնպէս արևել. թրք. nusxah «օրինակ, մօդէլ», ռմկ. մուսխա «հմայեակ», քրդ. nusxe «հմայեակ»։ -Հիւբշ. 272։

• նախ ՀՀԲ բառ արաբ։ ԳԴ արաբ. նուսխէ։ ՆՀԲ արաբ. նիւսխէ, նիւսխէթ, նէսխ։ Ուղիղ մեկնեց նաև Հիւբշ. ZDMG 35 (1881), 662.


Նուրբ, նրբից

adj. gr. fig. adv.

subtile, fine, slender, tenuous, lank, thin, slim;
narrow;
subtile;
finespun, subtile, difficult, abstruse, obscure, profound;
subtilely;
— ձայն, shrill voice;
— մտօք, subtle, acute, shrewd, perspicacious.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snōbhri ձևից, որ կազմուած է -ri մասնիկով՝ պարզական snē̄bh արմատի միջին ձայնդարձից. հմմտ. դան. snoever «նեղ (ճանապարհ, դուռ, զգեստ), նուրբ, բարակ (օրիորդ)», snoever sti «նրբափողոց», հշվէդ. snoevr «նեղ», նշվէդ. snāf «նեղ, սեղմ», նորվեգ. snoeyr գնեղ, նրբին, ճկուն, սեղմ, ճղճիմ», հիսլ. snoefr «նեղ (զգեստ)». այս բոլորը ղալիս են հնխ. snē̄bhri, snōbhri ձևերից և կատարե-լապէս համաձայն են մեր բառի հետ. կան և սրանց առանց s-ի ձևերը. ինչ. հշվէդ. noēver, հիսլ. nγfr, որոնց հետ միացնում են նաև գերմ. nuofer, nuober «առոյգ, թարմ» (Pokorny 2, 698)։ Ձևի համար հմմտ. հյ. սուրբ =սանս. çubhra-։

• Klaproth, As. pol. 100 օսս. nareg։ Lag. Urgesch. 295 և Muller ՏWAW 46. 465 պրս. narm «մեղմ»։ Այս մեկ-նութիւնը մերժում է Lag. Arm. Stud. § 1656։ Հիւնք. յն. νεβρός «ձագ, կոր-իւն»։ Patrubány SA 2, 31 և 288 յն. νέφος «ամպ, մութ», լտ. imber «տա-րափ» բառերի հետ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 64-65.-Karst, Յուշարձան 415 մոնղոլ. narin, թունգուզ. narxōn, թրք. օսմ. narin «նուրբ»։ Persson IF 35, 206-208 դը-նում է հնխ. snerp, snerb «քաշուիլ, ամ-փոփուիլ, կծկուիլ» արմատից, իբր հբգ. snerfan, մբգ. snerfen, գերմ. schnurfen, šchnurfeln, որ և զնդ. narəp «լուսնի-պակասիլը». սրանց պարզականն է հնխ. šner-, որից ունինք անգսք. nearu «նեղ». շվէդ. nōr «մանկիկ», լեթթ. nārs, nāre «ճարմանդ», գերմ. schnurren «սեղ-մուիլ, կուչ գալ», այլ աճականով՝ հնխ. snerk-, snerg-, որից հգերմ. snerhan, յն. νάρϰη, հյ. ներգևիլ։ Pokorny 2, 698 ընդունում է ուղիղ մեկնութիւնը, իսկ 2, 701, առանց անդրադառնալու նախոր-դին, ընդունում է Persson-ի այս մեկ-նութիւնը (միայն սխալմամբ հյ. նուրբ բառի տեղ գրում է սներբ!)։ Այս երկու մեկնութիւններից նախընտրելի էր բնա-. կանաբար առաջինը՝ ըստ նշանակու-


Նպաստ, ից

s. adv.

aid, assistance, succour, help, favour, subsidy, support, relief, resource, means;
ի —, in support of, on behalf or in favour of;
— մատուցանել, to aid, to succour, to help;
to care, to take care;
— լինել, cf. Նպաստեմ.

• (յետնաբար ի հլ.) «օգնութիւն. օժանդակութիւն» Ես. խա. 70. Գծ. ժը. 27 Կոչ. Եւս. քր. Մծբ. Ոսկ. որից նպաստամա-տոյց Կորիւն. Կոչ. նպաստութիւն Կորիւն. նպաստաւոր Իմ. ե. 8. Եւագր. նպաստաո-րութիւն ՍԳր. նպաստել Փարպ. աննպաստ, ռարենաաստ (նոր բառեր) ևն։

• = Հպրս. *ni-upastā «նպաստ» բառից, որ ևազմուած է ni-և upa-մասնիկներով՝ sta-«կենալ, կալ» արմատից. իրանական գրա-կանության մէջ աւանդուած չէ *ni-upasta ձևը, բայց ունինք զնդ. [other alphabet] ︎ upastā «օգնու-թիւն, նպաստ, օգուտ» [arabic word] upastābara «նպաստամատոյց, օգտակար. նպաստաբեր» (Bartholomae, Altir. Wört. 398 կարդում է upaštābara և թողնում առանց բացատրութեան. իմաստը ան-յայտ). հպրս. upastā «օգնութիւն, նպաստ». հին պարսկական բևեռագրութեանց մէջ յաճախակի գործածուած մի բանաձև է [other alphabet] Auramazdā-maiy upastām abara «Արամազդ ինձ նպաստ եռեռ». հմմտ. նաև ապաստան, որ պատկանում է նոյն ար-մատին։-Հիւբշ.

• ՆՀԲ լծ. ապաստան և հուպ աստ. իսկ պրս. նէվաստէն, նէվաշտէն «ջանալ ճգնիլ»։ Եւրոպա 1849, 200 հպրս. upas-tā «նպաստ» բառի հետ։ Müller ՏWAW 66, 275 հպրս. upastā, զնդ. upasta՝ ա-հած ni-մասնիկով։ Lag. Ges. Abhd. 228 յն. ὄταστόν «ընկերանալ»։ Նոյն Arm. Stud. § 1657 չի ընդունում Mül-ler-ի մեկնութիւնը՝ առարկելով թէ ni-և upa-միասին չէին կարող կցուիլ և թէ niu չի՛ կարող տալ ն։ Հիւնք. ապաստան բառից։ Müller-ից անկախաբար վերի մեկնութիւնը տուաւ Աճառ. Բազմ. 1897,


Նպար

cf. Նպարակ.

• «պարէն, ուտելիք» Պիտ. որ և նպա-րակ՝ նոյն նշ. Երեմ. խ. 5. Եւս. պտմ. 158. (երկուսն էլ ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան). որից նպարակաւոր Ծն. խե. 23. նպարակել Փարպ. կը. նպարակեալ Վկ


Նպերտ

adj.

poor and proud.

• «հպարտ. ամբարտաւան». մէկ ան-գամ ունի Կղնկտ. հրտր. Էմ. էջ 217. «Անձ-նահաճ կամօք ըստ նպերտ բարուց Հայաս-տանեացն». (սրա դէմ հրտր. Շահն, Ա. 41n ունի բիրտ, որ նպերտ բառի մեկնութիւնն է) սրանից է առնում նաև Ոսկիփ., որից նպեր-տական՝ նոյն. նշ. Ոսկիփ.։-Երկրորդ անգամ գտնում եմ այս բառը Օրբել. հրտր. Էմ. էջ 142. «Ըստ նպերտ բարուց ոմանց, որպէս թէ ճգնազգեաց և անապատասէր գոլով, կուսու-թիւն աչաց և ականջաց խոկացեալ՝ պատշաճ համարեցան բնակել ի վանս». այստեղ բառս «խոնարհ, պարկեշտ» նշանակութիւնն ունի։ -Ո՞րն է ստոյգ։


Նսեմ, ի, աց, ից

adj. s.

dark, dull, obscure, sad, gloomy, horrid;
cf. Նսեմութիւն.

• (յետնաբար ի-ա հլ.) «աղօտ, մը-թին» Վրք. հց. Ոսկիփ. Երզն. մտթ. «մթու-թիւն, խաւար» Խոր. Շնորհ. յուդ. Սարև պտմ. ոբից նսեմանալ «մթնել, գիշեր դառ-նալ» Միք. գ. 6. Յհ. զ. 17. նսեմացուցանել Զքր. կթ. Ղևոնդ. Շար. նսեմական Յհ. կթ. ևն։-Այս բառի համար ՆՀԲ ո՛չ մի ընտիր վկայութիւն չի տալիս. բայց Միք. գ. 6, Յհ, զ. 17 գործածուած գտնելով՝ բառիս ոսկե-դարեան գոյութեան համար կասկած չի մը-նում։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ema-ձևից, որի վրայ աւելացել է ni-նախամասնիկը. ժա-ռանգներից հմմտ. սանս. [other alphabet] çyāmá̄-«սև, մթնագոյն», որ և [other alphabet] çyāma-ka-«նոյն նշ.», լիթ. šêmas, šēmas «գորշ մոխրագոյն կամ գորշ կապտագոյն» (եզան համար ասուած), թերևս նաև ւտ. cīmer «մլուկ, փայտոջիլ» (իբր *cīmoqs «*գորշա-տեսիլ»), յն. Kίμων (յատուկ անուն, իբր «Սևակ»)։ Նոյն արմատին է պատեանում նաև սեաւ բառը, որի համազօրներո տե՛ս անդ (Trautmann 306, Boisacq 456, Walde 160)։-Աճ.

• ՆՀԲ իբր արմատ նշմարի, նշմարելոյ. նաև պրս. nas, nasar «հովանի, շուաք»։ Lag. Urgesch. 1018 սանս. niç «գի-շեր» բառի հետ։ Müller SWAW 66, 275 և Տէրվ. Նախալ. 39 ծան. իբր ni-մաս. նիկով *սեմ ձևից, որի հետ հմմտ. սանս. çyāma, զնդ. syāva, պրս. siyāh «սեաւ, մութ»։ Հիւնք. պրս. նիզէմ, նիզմ, նիժմ (իմա [arabic word] nazam, [arabic word] nazam) «գի-շերային մթութիւն, խաւար»։ Մէնէվիշ-եան, Արդի լեզուագ. էջ 60 ուգրօ-ֆինն, sam «սևանալ», samia «պղտոռ». surea «մթին, մութ» բառերի հետ։ Գազանճեան, Արև. մամուլ 1902, 77 նի+սեաւ։ Mül-ler-ի համեմատութիւնը սանս. բառի

• հետ՝ ուշադրութեան չէր առնուած մինչև տյժմ, քանի չէր հաստատուած կապակ-ցութիւնը սանս. բառի և միւս հնդևրո-պական ձևերի միջև. այժմ որ այս կա-պակցութւինը հաստատուած է, նոյն հի-ման վրայ հայերէն բառը դառնում է բնիկ (ե ձայնաւորի պատճառաւ) և կապ-ւում է միւսների հետ։


Նսիր

s.

tribulation, difficulty, labour.

• . անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածում է Յհ. իմ. ատ. էջ 15. «Յորմէ ռ։ փոփոխեսցի նախահարցն հաստատեալ սահ-մանք. այս ինքն՝ ոչ տէրունականն աւուր զապաշխարութեանն ի վերայ ածել զնսիր, և ոչ նմանօրէն սմա զծոմականսն դատարկա-ցուցանել և փափկացուցանել զաւուրս»։-Ըստ Հին բռ. նշանակում է «գործ», որով-հետև ունի սրանից նսիրել «գործել»։ ՆՀԲ մեկնում է «գործ ծանր, աշխատութիւն», ՋԲ «աշխատութիւն, տառապանք, ծանրութիւն ևամ սուգ», ԱԲ «ծանր աշխատանք կամ մը-թութիւն, տրտմութիւն».


Նրան, աց

s.

sabre, scimitar, cutlass.

• Հիւնք. պրս. nārīn «նուրբ» բառից։


Նքողակ

s.

lake, small lake.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Ոսկ. ղկ. (տպ. Ոսկ. պօղ. Բ. էջ 627). «Ե՛լ յինէն, տե՛ր, զի մի՛ արքս հանդերձ նաւաւս ընկղմեսցուք. քանզի նոյն ինքն և նքողակ։ մտանել ի նաւս բռնադատի (ամենայն ձը-կամբք)»։ ՆՀԲ մեկնում է «ծովակ, լճակ, եթէ չկայցէ սխալ գրչի», ԱԲ «ծովակ, լճակ. 2 ձկները»։ Առաջին իմաստը աւելի է յարմար։


Նքոյր, քուրի

s.

sieve, riddle.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. neik-«ցորենը տեփրելով մաքրել» արմատից (-ոյր մաս-նիկով). հմմտ. լիթ. nēkóti, լեթթ. nēkāt կիմր. nithio, բրըտ. niza, բոլորն էլ «ցորեն տեփրել», լեթթ. lekscha «տեփրելու թի» (նախաձայնի փոփոխութեամբ). նոյն. են դարձեալ յն. λιϰμός «տեփուր», λιϰμά́ω «տեփ-րել», λιϰμητήρ «տեփրող», λϊϰνον «տեփուր, ուռիէ կողով», որոնց բոլորի մէջ նախաձայն ՝ ււռաջաղել է տարանմանութեամբ. հմմտ. νεῖϰλον νίϰλον. νίϰειν, ἰxμαν ևն հոմանիշ ձե-ւերը, որ աւանդում է Հեսիքիոս։ Հայերէնի պարզ արմատն է *նիք-։ (Pokorny 2, 321, Boisacq 581)։-Աճ.


Նօթ, ի

s.

minium, red lead, ruddle, vermilion.

• Հիւնք. նաւթ բառից։


Նօթի, թւոյ

adj.

fasting, hungry, famished, starved.

• (-թւոյ, -թեաց) «անօթի, քաղցած, սոված» ՍԳր. որից նօթութիւն Եւագր. Նիւս. բն. ասւում է նաև անօթի Ոսկ. ա. թես. թ. Վրք. հց. Ճառընտ. որից անօթութիւն Ճա-ռընտ. անօթեց, ի յանօթեց, անօթուց «անո-թի փորանց, քաղցած փորով» Վստկ. Մխ. Բժշ. բուն արմատն է նօթ, որից -ի մասնի-կով՝ նօթի. հմմտ. բարի։

• ՆՀԲ յիշում է պրս. naštā «անօթի, քաղցած»։ Հիւնք. հիւանդ բառից։ Bug. ge, Btrg. 22 իբր բնիկ հայ՝ կցելով յն, νήφω (νάφω) «ժուժկալել, մանաւանդ ի գինւոյ», νήπτης, νγπτιϰός «ժուժկալ», »ηνις «ժուժկալութիւն» բառերին՝ հանում

• է հնխ. naphtio-ձևից։ Հիւբշ. 479 անա-պահով է համարում այս մեկնութիւնը, որովհետև կարող է լինել՝ որ յն. νήφω կապ ունենայ գերմ. nüchtern «անօ-թուց» բառի հետ և երկուսը միասին ծագին հնխ. nag2hō ձևից։ Իրօք էլ Pe-dersen, Հյ. դր. լեզ. 28 երեք ձևերը իրար է միացնում, որ կրկնում է նաև Boisaq 670։ Բայց Kluge 352 ցոյց է տալիս, որ գերմ. nüchtern<հբգ. nuohturn ծա-գում է լտ. nocturnus «գիշերային» բա-ռից։ Ըստ այսմ Pokorny 2, 317 պա-հում է միայն յն. νήφω =հյ. նօթի, որոնջ դնում է հնխ. nāg2h-(nābh-?) արմա-տի տակ։

• ԳՒՌ.-Ղրբ. նօ՛թըէ, Ախց. Երև. Խրբ. Կր. Շմ. Սեբ. Տփ. անօթի, Վն. անօթի, անութի, Հճ. Պլ. Ռ. անութի, Մրղ. անօթը՛, Գոր. ընօ՛-թի, Սվեդ. mնօթա, Հմշ. օնօթի, օնէթի, Մկ. mնութը, Ասլ. էնէօթի, Ալշ. Մշ. անօտի, Զթ. անըթը՝։ Նոր բառեր են անօթենալ, անօթեց-նել, անօթիմեռ, անօթիփորանց, անօթու, ա-նօթանց։


Նօտար, աց

s.

notary.

• , ի-ա հլ. «գրագիր» Մարթին. Տօնաց. Յայսմ. որից նոտարացի Կիր. պտմ. նօտարել կամ նօտրել «արագ գրել» Յիշատ. Մեծոփ. բառիս հարազատ ձևն է նոտար, որ յետոյ սխալ գրչութեամբ դար-ձաւ նօտար. ինչպէս ընդունուած է այժմ մեր գրականում. և սրանից էլ կրճատմամբ նօտր «մի տեսակ ընթացիկ գիր» Յիշատ. պտմ. Վրդն. նօտրագիր (նոր բառ

• = Ան. νοτάοιος, որ փոխառեալ է լտ. no tarius «քարտուղար, նօտար, գրագիր» բա-ռից. սրանից են նաև վրաց. ნოტარი նոտարի, ֆրանս. notaire ևն։ Լատին բառի հին ի-մաստն է «սղագրող» և ծագում է noto «նշա-նակել», nota «նշան» բառից, որ կապ չունի լտ. nōsco «ճանաչել» բառի հետ (վերջինս տես ծան, ճան-աչել), այլ ծագում է հնխ. ono-«նշանակել» արմատից (Walde 524)։-Հիւբշ. 368։

• ՀՀԲ և ՆՀԲ դնում են լատինից։ (ՆՀԲ նօտր հանում է նօսր կամ նօտար բա-ռից)։ Հիւնք. արաբ. Ութարիտ «Հերմէս» բառից։


Նօտոս, աց

s.

south wind, bleak wind, sirocco.

• , ի-ա հլ. (գրուած նաև նաւտաւս. նաւտոս) «հարաւային քամե» Ա. րիստ. աշխ. 611. Առաք. պտմ. 435. Առաք. կենդ. էջ 70. Տաթև. հարց. էջ 205, 206.

• = Յն. νότος «հարաւային քամի», որից փոխառեալ են նաև լտ. notus, թրք. ❇ lodos «հարաւային տաք քամի» (=ռմկ. լօ-տօս)։ Ըստ այսմ մեր բառի ուրիո տառա-դարձութիւնն է նոտոս։-Յոյն բառը բուն նշանակում է «խոնաւ». բուն ծագումը տե՛ս նայ «թաց» բառի տակ։-Հիւբշ. 368։


Շալակ, ի

s.

back, shoulder, load;
hand-barrow, sedan.

• = Բառիս հետ նոյն են արաբ. [arabic word] šal-laq «մուրացկանի տոպրակ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 937) և պրս. [arabic word] sālāq «փը-սիաթ, խսիր» (ԳԴ, էջ 343), բայց այս եր-կուսն էլ բնիկ չեն. հայերէն բառը շատ հին լինելով՝ չի կարող արաբերէնից փոխառեալ լինել. ուստի պէտք է ենթադրել որ րոլորն էլ ասորական կամ պահլաւական աղբիւրից են։ -Հիւբշ. 272։

• ՆՀԲ լծ. ռմկ. շլլիք, շըլնիք և արաբ. սէլաք, սէլէֆ ևն։ Lag. Arm. Stud. § 1664 արաբ. šallāq ձևի հետ։ Հիւնք. պրս. շալաք «ձորձ, կապերտ, քուրձ» (իսկ շալակ «պատգարակ» հանում է լտ-sella «աթոռ» բառից)։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Հմշ. Մշ. Ջղ. Տփ. շալակ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. շա-լագ, Ասլ. շալագ, շալայ, Հճ. շալօգ, Զթ. շա-լօգ, շալոգ, Ագլ. շm՛լmկ, Սլմ. շmլmկ', շլmկ', Տիգ. լmլmգ, Շմ. շmլmգ՝, Գոր. Ղրբ. շէ՛լmկ, շէ՛լակ, Մկ. Վն. շլmկ, Մրղ. շիլmկ', Սվեդ շmլիւգ, Ատն. շէլէգ, բոլորն էլ «կռնակ կամ շալակաբեռ»։ Նոր բառեր են շալակտար, շալակճուարան, ոսկեշալակ, քաքաշալակ, շալկւոր, շալկուորիլ, շալկնտել։


Շահապ

cf. Շահապետ.

• , ի-ա հլ. «նախարարապետ, իշ-խան, գաւառապետ, քաղաքապետ» Գ. թգ. դ. 6. Հռ. ժզ. 23. Եւս. քր. ա. 65, 232. Եփր. բ. կոր. 111. Ագաթ. «որբերի խնամակալ» Փիլ. լիւս. 126։

• = Սասանեան պհլ. *šahrap ձևից, որի հինն էր արշակունեան պհլ. *šatiap. այս բառը գալիս է հպրս. *xšaϑrapā «գաւառա-պետ» բառից, որ կազմուած է հպրս. xšaϑ. ra=զնդ. xšaϑra «թագաւորութիւն, երկիր, գաւառ» և զնդ. հպրս. pā «պահել, պահպա-նեւ» բառերից. հմմտ. սանս. kšatrapa-ձևըր Հպրս. *xšaϑrapā-ձևի մօտ կային նաև xšaϑ. rapāvā (որ աւանդուած է բևեռագիր արձա-նագրութեանց մէջ) և ենթադրեալ *xšaϑrapa-na-. առաջինից է տառադարձուած յն. ἐkατ-ὄάπης (KZ 33, 215), երրորդից են եբր. [hebrew word] axasdarpənīm Եզր. ը. 36, Եսթ. գ. 12, ը. 9, թ. 3 և արամ. [other alphabet] axašdarpənīn, axašdarpənayyā Դան. գ. 2, 3, 27, զ. 2-8։ Պհլ. ձևից է տառադարձուած յն. οατράπης, σατράπαι, որի միջոցով են հյ սատրապ, լտ. satrapes և ասոր. [syriac word] [other alphabet] satrāpā։-Հիւբշ. 208, 513։

• Աւետիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի 18Ո6. հտ. Ա. էջ 554 համարում է պրս.։ ՆՀԲ արաբ. [arabic word] sāhib «տէր» բառի հետ։ Ուռիղ մեկնեց նախ Lag. Urgesch 1118, Ges. Abhnd. 68։ Նոյն, Arm. Stud. § 1667 «քաղաքապետ» նշանա-կութիւնը պրս. šahr. «քաղաք» բառից կարծելով՝ ենթադրում է թէ նախապէս երկու տարբեր բառեր լահապ ձևի մէջ միացած են։ Այս բանը չի ընդունում Հիւբշ. 208։ Բազմ. 1895, 148 դնում է շահապետ բառից կրճատուած։


Շահասպրամ, ի

s. bot.

s. bot. basil.

• = Պհլ. sāhspram, որից պրս. ❇ *ahisparam (կազմուած է šah «թագաւոռ» և spram բառերից, որի վրայ տե՛ս համասպ-րամ). ասւում է նաև պրս. sahisparγam, sā-hisfaram, šahsarm, sāhsiparham, sāhsipar-vam, sāhsiparm, sāhsifarham, šasparm, šāhisparm, sāhisfarm ևն, որոնք բոլոր նշա-նակում են «ռեհան»։ Իրանեանից փոխառու-թեւն է նաև ասոր. [syriac word] sahaspram (?) «ocimum basilicum»։ Հյ. շահասարամ բառը թէև շատ յետին, բայց ձևով այնպէ՛ս համապատասխան է պհլ. բառին, որ ան-շուշտ պէտք է հին համարել. հմմտ. հա-մասպրամ Ագաթ.-Հիւբշ. 209։


Շահաստան, ի

s.

seat of Government, capital, metropolis.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մեծ կամ թագաւորական քաղաք, նահանգի կամ գա-ւառի կենտրոնական քաղաքը» Եղիշ. գ. էջ 59, Փարպ. Արծր. Լաստ. Մամիկ.։

• = Պհլ. šahrastān (գրուած է šatrustan), պազ. šahrastān, պրս. [arabic word] sah. ristān կամ ❇ ❇ šāristān «քաղաք». սրանցից են փոխառեալ նաև ասոր. šahres-tān, քրդ. šahrestān, šehrestān «քաղաք»։-Հիւբշ. 209։


Շահատակ

cf. Նահատակ.

• «ախոյեան, առաջին յարձակո-ղը, յառաջամարտիկ». առանձին չէ գործած-ուած. բայց սրանից են շահատակել «հա-մարձակ արշաւել, յարձակիլ» Գ. մակ. դ. Չ։ Խոր. շահատակիւն Նաւում. գ. 2. շահա-տակարար Թէոդ. կուս. շահատակութիւն Խոր. շահատակումն Մագ.։

• ՆՀԲ «որպէս նահատակ կամ նախա-գրաւ արշաւօղ... կամ (արաբ.) šāhid «վկայ, նահատակ»։ Նոյն արաբ. ձևի հետ է դնում Պատկ. Maтep. I. 11։ Մառ ЗВО 11, 172 կցելով շահապետ բառին՝ արմատը դնում է շահ<իրան. šahr։ Աճառ. Արրտ. 1910, 179 իբր պհլ. *šah-ratak=պրս. šahrtak «քաղաքի վրայ ւարձակող», կազմուած šahr «քաղաք» և tak «արշաւել, վրան վազել» բառերից. հմմտ. նահատակ, ասպատակ։


*Շահար, ի

s.

woody, wild forest.

• «անտառ», որից շահարազի «ան-տառաբնակ», մէկ անգամ ունի Մարթին. ἐԿոչեցաւ սիլուանոս, որ է շահարացի, վասն զի ի շահար և ի մայրիս սնաւ»։

• . ՆՀԲ յիշում է պրս. սայէ, սայվան «հո-վանի», սայէտար «հովանաւոր», շախ շ. «ոստ, շառաւիղ»։ Նորայր, Բառ. ֆր. 1186 ր արաբ. sahra «դաշտ»։


Շահէն, ենի

s.

yellow-legged hawk, aesalon, merlin, sparrow-hawk.

• (սեռ. -հենի) «ընտիր և վարժուած բազէ» Մխ. առկ. Երզն. քեր. ասւում է նաև շահին.-նոյն է նաև շահեան «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, 509ա)։


Շահոքրամ

s. bot.

s. bot. clove, pink, carnation.

• «մեխակ ծաղիկը, լտ. dian-thus fimbriatus M. B.» (ըստ Տիրացուեան, Contributo § 130) Բժշ. (ըստ ՆՀԲ գործած-ուած է Բժշկարանում, իսկ ըստ ՀԲուս. § 2253 «ի գիրս յիշուած չէ»). սովորական բառ է արդի գրական լեզուի մէջ։

• = Բառիս առաջին մասը կարող է լինե պրս. šāh «թագաւոր» բառը, որով բարռուած են շատ բուսանուններ. ինչ. լահպալուտ, շահպրակ, շահպանաճ ևն. իսկ երկրորդը ան-յայտ է. ամբողջը պարսկական փոխառու-թիւն պէտք է լինի, որ իրանեանում կորել էր Հիւբշ. 272։


Շահպալուտ

s. bot.

s. bot. malabathrum;
filbert, nut, chestnut.

• = Պրս. [arabic word] šahbalūt, որ և šāh. ballūd, šahbalut «շագանակ», բայց գալիս է šāh «արքայ» և balūt «կաղին» բառերից և ստուգաբանօրէն նշանակում է «արքայա-կան կաղին» (այսպէս է նաև արաբ. [arabic word] balūt-ul-melik հոմանիշը). սրանից ևն նաև օրռ. šabelut և արևելեան թուրքե-րէնի միջոցով Ղրբ. շմբա՛լութ «շագանակ»։-Հիւբշ. 272։

• ՀՀԲ բառ այլազգական։ Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, նոյնը նաև ՀԲուս. § 2242 վերջին անգամ Seidel, Մխ. հեր. § 136։


Շահպուրակ

s. bot.

s. bot. *gilly-flower, stock;
— դեղին, wall-flower.

• = Պրս. sāhpari, šahbari, sahbōy «յամ-բար ծաղիկը», որից թրք. šehboy>ռմկ. շէխ-պօյ «շահպրակ»։ Կերևի թէ նոր գրողների ձեռքով է շինուած այս բառերի վրայից՝ հին հայերէն փոխառութեանց ոճով և հայկական համարուած -ակ մասնիկով։-Աճ.


Շաղ, ից

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

• ԳԴ պրս. žal, žāla «ցօղ»։ ՆՀԲ պրս. ժալ, ժալէ, որպէս և թրք. չըղ, չըյ «ցօղ»։ Տէրվ. Նախալ. 72 հյ. սառ, ցուրտ, պրս. žāla. sard, զնդ. sarəda, լիթ. szalti «սառեւ». szalna, szarma «շաղ, եղեամ, ձևերի հետ՝ հնխ. çar «սառիլ» արմա-տից։ Karolides, Γλ. συγϰρ. 215 կպդովկ, šavi, սանս. savam «ջուր», sunomi «քամել», ումբր. savitu «անձրև» ևն։ Հիւնք. պրս. žāl։ Justi, Dict. Kurde 261 և Kurd. Gram. 251 հալ. շաղել ռա-ռի հետ դնում է քրդ. šelen «շաղուել, հեղուկի մէջ թաթախել ևն», որ բայի անորոշ ձևն է. արմատը šel։ Սագրզեան

• ՀԱ 1909, 334 սումեր. seq «անձրև», suk «աղբիւր», suk «ճահիճ», šagar «ցեխ». թրք. yaγmur «անձրև», č̌aγmur «ցեխ», sel «հեղեղ», saγanaq «տարափ», հյ. շաղախ, շողիք ևն։ Lidén IF 44, 191 շաղել, շողիք և շաղախ իբր բնիկ հայ՝ կցում է հանգլ. hwelian «թարախոտիլ» և լիթ. szvelnus «կակուղ» բառերի հետ։ Նոյնը Pokorny 1, 473 հնխ. k'uel-ար-մատի տաև։

• ԳՒՌ.-Ալշ. Ասլ. Գոր. Երև. Ղրբ. Մկ. Մշ. Շմ. Ռ. Սլմ. Վն. Տփ. շաղ, Զթ. շօղ, շող, Ագլ. շէհ «ցօղ».-2. Երև. Պլ. շաղէլ, Գոր. Ղրբ. Տփ. լա՛ղիլ «անձրևը բարակ ցօղել», Ալշ. Հճ. Ջղ. Մղ. շաղել, Զթ. Խրբ. շաղիլ, Տիգ. շmղէլ «ալիւր կամ ցեխ շաղախել, շաղուել». որ և Ակն. շէղիլ.-այս երկու իմաստները զանազանելու համար կազմուած է յետոյ, շաղվել «խմորը շաղախել», որից ունինք Ախց. Կր. Ննխ. Պլ. Սեբ. շաղվէլ, Հմշ. շաղ-վուշ, Ռ. շաղվէլ, շավղէլ, Ակն. շէղվիլ. (հին գործածութիւնը ունի Քուչ. 63).-ցօղի պատ-կերով է շաղ տալ Ախց. Երև. Տփ. «ցանել ցրուել»։-Նոր բառեր են շաղիկ, շաղաթա-թախ, ըաղակալել, շաղակոլոլ, շաղամէջ, շաղայրեց, շաղատար, շաղափուք, շաղոտիլ, շաղուիլ։

• ՓՈԽ.-Կապադովկ. յն. šaγi, šāvi «ցօղ, շաղ»։ (Չուր է աշխատում Karolides, Iλ ουγϰρ. 62, 98, 215 կցել սանս. savam «ջուր» և մինչև անգամ փռիւգ. Ջαβαζιος «Աստուած» բառին1)։

• «կապ, զօդ, կցում, կապակցութիւն». այս նշանակութեամբ առանձին գործածուած գտնում եմ մէկ անգամ Այրիվ. 8ա. վկայու-թիւնը տե՛ս տարփ (Յաւելուածում), որից կազմուած են շաղել «պատատել, փաթա-թուել, կապուել» ՍԳր. Սեբեր. 209. Արծր. Բրս. հց. Նիւս. բն. շաղապատիլ «պատիլ, փաթաթուիլ, միանալ» Կոչ. Ոսկ. ա. կոր. Լաբուբ. 42. Փիլ. «թակարթի մէջ բռնուիլ» Յոբ. ժը. 8. շաղաշարիլ «կապուիլ, միանալ» Ճառոնտ. «խառնակիլ, զուգաւորիլ» ։ Նոնն. Երզն. մտթ. 118. շաղամանութիւն «յարակ. ցութիւն» Փիլ. լին. շաղկապ Նար. Նիւս. բն Արշ. կամ շաղակապ Սանահն. շաղկապական Ոսկ. յհ. բ. 36. այստեղ է պատկանում նաև շաղիպատուկ «բաղեղ, պատատուկ» Գա-ղիան. (ունի միայն ՀԲուս. § 2263)։

• Հիւնք. յն. συν-ձևից։ Pedersen, Հայ դր. լեզ. 102 անապահով է գտնում կցել հաղ «կից» բառին։ Petersson, Ar. u. Arm. Stud. 28 սանս. çulba-«կապ» և հյ. շեղ, շղթայ բառերի հետ հնխ. kul--արմատիռ։


Շաղախ, ոյ

s. adj.

cement, mortar;
lute;
slime, mire, mud;
caltrop;
star-thistle;
soiled, sullied;
foul, dirty.

• . ո հլ. «ցեխ, շաղուած հող և կիր» Ծն. ժա. 3. «պիղծ, կեղտոտ» Կոչ. 31. 118 (նշանակութեան զարգացման համար հմմտ. ռուս. гpязныи «ցեխոտ. 2. կեղ-տոտ»). որից լաղախել «ծեփել, ցեխի մէջ թաթախել, կեղտոտել, պղծել» ՍԳր. Եփր. թգ. Ոսկ. եփես. շաղախանալ «պղծուիլ, ապա-կանուիլ» Բրս. ծն. շաղախուտ «տղմուտ» Վստկ. կրաշաղախ Օրբել. կպրաշաղախ Ա. գաթ. շաղախաբեր (գրուած շաղաղաբեր) Ուռհ. խառնաշաղախ «անկանոն զօրք» Ուրհ, 344 (չունի ԱԲ). ըստ Նորայր, Բառ. ֆր. 762բ կայ նաև մհյ. շոխ, շողախ «աման-ների բերանը ցեխելու ծեփ»։

• = Ծագում է շաղ «թրջել, թացութիւն» ար-մատից, որից շաղել «շաղախել». այս եր-կուսը երբեմն իրար հետ այնքան են միա-նում, որ անկարելի է լինում զանազանել. հմմտ. հներից՝ «Մոխիր հնոցի քացախով շաղախեալ արկին ընդ քիթս նորա» (Ճա-ռընտ.) միջին հյ. շաղղել (իմա՛ շաղաղել) «շաղուել» Վստկ. 157, որ յայտնի չէ թէ շա-ղել բայի՞ց է կազմուած -աղ մասնիկով, թէ շաղախել բայից՝ խ>ղ ձայնափոխութեամբ. նոյնը նաև յաջորդ գաւառականներում։

• ՆՀԲ «նոյն ընդ ցեխ, ցիխ, որպէս թէ կաւ շաղեալ», իսկ թրք. շէլէգ «տիղմ կպչուն» և սելսալ «տիղմ կամ կաւ աւա-զախառն»։ Հիւնք. շաղիղ բառից։ Pat-rubány SA 1, 189 յն. ϰηλίς «արատ-կեղտ», հսլ. kalu «ցեխ, տիղմ», սանս-kāla «սև» բառերին ցեղակից։ Նոյն ՀԱ 1908, 213 հնխ. kéuo «ուռիլ» արմա-տից։-Սագրզեան ՀԱ 1909, 334 հյ. շաղ, տաղախ, շողիք, թրք. čaγmur «ցեխ» saγanak «տարափ», սումեր. šagar «ցեխ», suk «ճահիճ» ևն բառերի հետ։


Շաղամաթ, ի

s.

thread;
string, packthread, twine.

• Հիւնք. պրս. շէլմ, շէմէլ «կօշիկ, տը-րեխ, մուճակ» բառից՝ -աթ մասնիկով։


Շաղաշուտ

s. adj.

vagabond, good-for-nothing, wretch, scamp, blackguard, scoundrel;
dissolute, shameless, unblushing, brazen-faced.

• «անմիտ, խենթուկ» Ոսկ. մ. բ. 12 Բուր. որից շաղաշտութիւն «անառակու-թիւն» Բուզ. 109 (տպ. շաղաշատութիւն, ըստ ՆՀԲ շաղաշտութիւն). -առաջին վկայութեան մէջ գրուած է շաղաշոյտ, որ պէտք է ուղղել շաղաշուտ, ինչպէս ունի Բուզ. և ինչպէս երե-ւում է շաղաշտութիւն ածանցից։ Տե՛ս նաև դղշուտ բառը։-Ըստ իս -ուտ մասնիկ է. բա-ռիս արմատն է *շաղաշ։

• Տէրվ. Altarm. 73 արմատը դնում է շաղ, որ կցում է սանս. las «ցանկալ, տենչալ», գոթ. lustus, գերմ. Lust «ու-րախութիւն, հաճոյք» բառերին։


Շաղբալու

s.

mimic, buffoon.

• Նորայր, Բառ. ֆրանս. (babouin բա-ռի տակ) յիշում է պրս. [arabic word] saI-bālū «մի տեսակ կապիկ»։


Շաղգամ, ի, աց, ից

s.

turnip;
— վայրի, rape.

• «ուտելի կոճղէզաւոր մի բոյս է. շալղամ» Մխ. առկ. Գաղիան. բժշ. ասւում է նաև շողգամ Վստկ. 66. Բժշ. շախգամ, ռողգամբ ՀԲուս. § 2258. (իսկ Բառ. երեմ. յաւել. 570 գրում է շակքամ)։

• = Պրս. [arabic word] šalγam «դողգամ», որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] šaljam կամ [arabic word] saljam, թրք. šalγam, քրդ. ši-lim, šelem, šelim, նյն. σαλγάμι հոմանիշ-ները։-Հիւբշ. 210։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Ջղ. շախկամ, Մշ. շախգ'ամ, Մկ. շախկ'mմ, Սլմ Վն. շmխկ'mմ, Ակն. շօխգամ, Խրբ. շօխգ'ամ, Տիգ. շօխքmմ, Զթ. լուխգ'օմ, շուխգ'ոմ, Սեբ. ժօխբանք։ Նոր բառեր են շաղգամակեր, շաղ-գամահամ, շաղգմուկ։


Շաղիղ, ղղոյ

s.

raw flesh;
carrion, carcass, dead body.

• , ռ հլ. «հում միս, մարմին, դիակ» Ել. իա. 34. Ոսկ. եփես. Բ. Եզն. Վեցօր. 192. որից շաղղակեր «գիշակեր, մսակեր» Սեբեր. շաղղակերութիւն Ոսկ. ես. շաղղայեղց Վեցօր. 193. շաղղագործութիւն Ածաբ. յայտ. նեխա-շաղիղ Յհ. իմ. պաւլ. գրուած է նաև շաղակ Ոսկ. ես. 120, որից շաղաղակերութիւն Ոսկ. ես.-Նոր բառ է շաղղանալ «շատ լաց լինե-լուց աչքը փճանալ» Անկ. գիրք հին կտ. 220 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 233)։ Բառ. երեմ. էջ 241 սխալ գրչութեամբ ունի շալիշ։

• Հիւնք. պրս. lāšá «դիակ» բառից (-իղ մասնիկով)։ Müller WZKM 10, 277 իբր ոնիկ հայ՝ կցում է սանս. cárira-«մարմ-նի կարծր տարրը, ոսկորները, մարմին» բառին։ Հիւբշ. Arm. Gram. 479 սանս. բառը դնելով հնխ. k'allo-ձևից, ձալ-նապէս անհամաձայն է գտնում հայերէ-նի հետ։ Նոյնը աւելի ընդարձակ Boisacq MSL 17, 113 և Dict. etym. 433։ Պա-տահական նմանութիւն ունի վրաց. შალა-ლი շալալի «թարախ», որ Ղափանցեան Տեղեկ. ինստիտ. 2, 85 հյ. շարաւ բա-ռից է հանում։


Շաղինտր

s. bot.

s. bot. bastard parsley or fool's parsley.

• ՀԲուս. § 2262 կարդալով շաղինգղ՝ նոյն է կարծում իշաշինգղ «իշկոյ վա-րունգ կամ վայրի վարունգ» բառի հետ-


Շաղփաղփ, ից

s. adj.

chatterbox;
prattling, tattling, cackling;
foolish, absurd;
silly, insipid, mawkish.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «յիմար յիմար խօսող» Ոսկ. եբր. իա. «յիմարական, անմիտ» Եփր. աղ. և ծն. Պարապմ. որից շաղփաղփել «ցնդա-բանել» Ոսկ. մ. ա. 2. շաղփաղփութիւն Ղկ իդ. 11. Ոսկ. մտթ. Փարպ. շաղփաղփումն Ոսկ. յհ. ա. 32. շաղփաղփական Ոսկ. ես.

• ՆՀԲ լծ. հյ. ցոփ, զաղփաղփուն, թրք. շագա շէլլաֆ, ճիլվէ, սաֆուր սուֆուր. սալլանմագ, սէլհէֆֆ ևն։ Տէրվ. Altarm 23 և Նախալ. 101 շ մասնիկով ղափ ար-մատից, որ կցում է սանս. rap, lap, յն. ὄλοφύς, լտ. lamentum, հյ. ողբ ևն բառե-րի հետ (տե՛ս շաղաւ-ա-շուրթն)։ Հիւնք. զաղփաղփուն բառից։ Պատահական նը-մանութիւն ունի արաբ. [arabic word] salfa' «չարալեզու, կռւարար, պոռպռան կին» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 602)։


Շամամ

s.

musk-melon.

• «փոքրիկ և անուշահոտ մի տե-սակ սեխ. cucumis dudaim» Մխ. առակ. Թլկր. 34։

• = Արաբ. [arabic word] šammām կամ [arabic word] šammāma՝ նոյն նշ. որից փոխառեալ են նաև պրս. šamāma, քրդ. šemamuk. šimamok ուտ. ևս շամամ։ Արաբ. բառը ծագում է ս։ šamm «հոտոտել, բուրել» արմատեծ և այսպէս է կոչուած իր անուշ հոտի պատ-ճառով։-Հիւբշ. 272։


Շամանդաղ, աց, ից

s. ast. med.

fog, haze, mist;
obscurity;
atom, corpuscle;
cosmical matter;
— աչաց, suffusion, cataract.

• (յետնաբար ի-ա հլ. գրծ. շա-մանդաղաւ Սարգ. բ. պետ. բ. էջ 488 (բ. տպ. «մէգ, մշուշ» Իմ. դ. 2. Փիլ. Եւագր. 204 Պտմ. աղէքս. 168. «մթին, նսեմ» Տօնակ. «հոգ, մտատանջութիւն» Ոսկ. հռովմ. 80, «աչքին պատած փառ» Յայսմ. մրտ. 21. որից շամանդաղութիւն Թէոդ. խչ. շամանդաղաձև Ոնյ. բարձր. շամանդաղատեսիլ Անան. եկեղ, շամանդաղիլ Մագ. անշամանդաղ Նար. 6. -նոր գրականում շամանդաղ ստացել է «corpuscule, հիւլէ, մասնիկ» գիտական նը-շանակութիւնը (տե՛ս Քաջունի, Ա. 565)։

• Հիւնք. թերևս պրս. [arabic word] samand «մոխիր, մոխրագոյն» բառից՝ -ար մաս. նիկով. (այս նշանակութիւնը սխալ է. պրս. samand նշանակում է «ձի, մոխ-րագոյն ձի»)։


Շամբ, ից

s.

cane-brake, cane-field, fen.

• (յետնաբար ի հլ.) «եղեգնուտ տեղ» Եւս. քր. Խոր. Նար. Վրք. հց. Վրդ. առկ. 193 որից շամբակ «փոքրիկ եղէգնուտ» Վրք. հց բ. 167. շամբուտ Պիտ. կամ շամբոտ Մար-թին. եղեգնաշամբ Շնորհ. վիպ.։

• Հիւնք. ամպ բառից։ Patrubánv IF 14, 56 սանս. šamya, զնդ. simā, յն. ϰάμας «եղէգ, գաւազան»։ Lidén IF 44, 191 իսլ. hvonn «angélique բոյսը», լտ. гombretum և լիթ. szveñdrai. Պատա-հական նմանութիւն ունի ասուր. šamu, šammu «բոյս, խոտ, տունկ» (Muss-Arnolt. Ass. Handwb. 1050)։ մոշամբնարե «շամբերում բնակող զազան». թրք. գւռ. Ղրբ. šam «եղէգնուտ». յայտնի առած է «Դօնգուզուն մեյլի շամդա իդի, ի՛թ-դա վուրդը շամա սալդը-Խոզի միտքն էր դէպի շամբը, Շունն էլ տուեց քշեց շամբը» (այսինքն Ուզածը յանակնկալս կատարուեց)։


Ողոց

s.

end of a fishing net.

• «ուռկանի չորս ծայրերը» (չունի ՆՀԲ). մէկ անգամ գտնում եմ գործածուած Եղիշ. տիբ. էջ 342. «Եւ եթէ յիշէք՝ ես յա-ռաջագոյն ասացի, թէ երկնային ուռկանին չորք ողոցք (այլ ձ. ողցք) են և զչորեսին ան-կիւնս երկրիս ի ներքս արգելեալ փակէ». (իր նախկին ասածն է «Երկու են լարք ուռկանին և չորք ծագ լարացն», անդ՝ էջ 338, որից մի քիչ ցածր «Մովն աշխարհս է, ուռկանն քպ-րոզութիւն Տեառն, ծագք ուռկանին չորք աւե-տարանք»)։

• ԳՒՌ.-Rivola, Բառ. Հայոց 1133, էջ 34 և Նորայր, Ֆրանս. բառ. chas բառի տակ ունին գւռ. ողց «ասեղի ծակը», որ թերևս կարելի լինի կցել այս բառին։

• «ոմանց» Հին բռ.=Բառ. երեմ. էջ 251։

• Բառիս համար գրում է ՆՀԲ. «Թերևս առեալ ի գրոց Եւս. քր. (ա. 358 և բ. 35), ուր դնի ողոց, իբր յն. άυϑις, այսին-քըն «դարձեալ». գուցէ ընթերցեալ որ-աէս յն. δλως, որ է «բոլորովին, ամբողջ»։


Ողոք, ոյ

s. adj. adv.

supplication, petition, entreaty, instance;
insinuation, persuasion;
suppliant, beseeching, mild, humble, insinuating, persuasive, attractive, fawning;
—ով, softly, humbly, kindly;
յ— ածել, to persuade, to soften, to affect, cf. Յորդորեմ, cf. Յօժարեցուցանեմ;
յ— անկանել, դեգերել, to supplicate, to beg humbly, to entreat, to pray earnestly, cf. Աղերսեմ, cf. Աղաչեմ.

• , ո հլ. «աղաչանք, պաղատանք, քաղցր և համոզիչ խօսքեր» Առակ. ժը. 23. Ագաթ. Բուզ. «աղաչական, աղերսական» Ա-ռակ. ժե. 1. Ոսկ. ես. որից յողոք անկանել Բ. կոր. ժբ. 19. Եզն. Ոսկ. գաղ. յողոք ածել «հաւանեզնել» Ոսկ. յհ. բ. 1. ողոքել ՍԳր. Ոսկ. Եզն. ողոքանք ՍԳր. ողոքումն Ժող. ժ. 4. ողոքիչ Իմ. ժ. 9. Ոսկ. մ. գ. 38. անողոք Պիտ. փիլ. ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. lok2-«խօսիլ, մա. նաւանդ լավ խօսիլ», որի այլ ժառանգներն են՝ լտ. loquor, loqui «խօսիլ, արտայայ-տուիլ», loquax «շատախօս», eloquor «ար-ուեստով ու ճարտարութեամբ խօսիլ», elo-quentia «ճարտարախօսութիւն», իռլ. -tluch-որ գտնում ենք ad-tluch-«շնորհակալութիւն հայտնել» և to-tluch-«աղաչել, խնդրել» բա-ռերի մեջ (Ernout-Meillet 532, Pokorny 2, 377 Boisacq 559)։ Հայերէնի մեջ ո հաւել-ուած է ղ-ի պատճառաւ (հմմտ. լերկ և ո-ղորկ) և ք համապատասխանում է ճշտիւ լտ. զ-ին (հմմտ. լքանել=linquo)։ Լտ. և կել-տական բառերի համեմատութիւնը ցույց է տալիս որոշ դժուարութիւններ. հայերէնը ձե-ւով նույն է գալիս լատինականի և նշանա-կութեամբ՝ կելտականի հետ։

• ՆՀԲ «ողորմ աղերս, որպէս ողողա-նօք (ողիկ ողիկ գալով)»։ Տէրվ. Al-tarm 30 ո յաւելուածով *ղոսք արմա-տից, որի հետ հմմտ. հսլ. ласка «ողո-քանք, շողոմանք», лаcкати «ողոքել. շողոքորթել», лacкавьць «շողոքորթ»։ Նոյն, էջ 72 ղոք արմատից, որի հետ յի-շում է շողոմ, շողոքորթ, զնդ. ram «հանգչիլ, ուրախանալ», սանս. rāma «հաճուք, ուրախութիւն» ևն։ Նոյն, Նա-խալ. 63 արմատական ձևը ողոք (որից բողոքել և շողոքորթ) ծագում է հնխ. ark կամ rak արմատից. հմմտ. սան. arč «մռնչել, գոչել, երգել», յն. λάσϰω, ἔλαϰον, λέλαϰα «հնչել, երգել, խօսիլ», լտ. loqui «խօսիլ», հսլ. rekti «խօսիլ»։ Հիւնք. եղեռն բառից։ Pedersen, Հայ.

• դր. լեզ. 91 կցում է հյ. աղաչել, լտ. lo-quor? Մառ, Ocновн. Taбл. էջ 6 հա-մեմատում է եբր. [hebrew word] xlq «հարթել, շողոմել», արաբ. ❇l︎axlaq «հարթ», [arabic word] halq «սափրել», որոնց արմատն է սեմ. xlk. սրա յաբեթականն է sla հմմտ. վրաց. սլեքա «հարթել, կակղել», ենա-մոսլեքիլի «շողոքորթ». իսկ հայ-կականում՝ արմատը դարձել է ulk', šlk', որից ողոքել և շողոքորթ։ Ուղիղ մեկնեց նախ Pedersen, Հայ. դր. լեզ. 91, բայց վերիվերոյ և առանց բաւարար բա-ցատրութեան, որով մատնուել էր անու-շադրութեան։


Ողջ, ոց, աց

adj. adv.

alive, living;
sound, safe;
complete, entire, integral;
wholesome;
uninterrupted;
— —, alive, all alive, altogether, cf. Կենդանւոյն;
— բովանդակ, wholly, entirely;
— եկիր, welcome ! you are welcome;
— լեր or եր, keep yourself hearty;
God speed you, good bye !
— լեր վարդապետ, hail Master !
— լեր թագուհի, Salve Regina! hail Mary!
— երթ, go in peace, adieu, farewell;
— մնասցեն, let them go to the devil;
— մնա, adieu, take care of yourself, my kind wishes.

• , ո հլ. «առողջ, կենդանի» ՍԳր. Ոսկ. ես. և եփես. «ամբողջ, անթերի, բոլոր, բովանդակ» ՍԳր. Կիւրղ. ծն. Եզն. Ոսկ. ես. «ողջամիտ, ողջախոհ, մաքուր» Փիլ. Վանակ յոբ. Լմբ. առակ. որից ողջամբ «ողջ և առողջ» ՍԳր. Փարպ. «ամբողջ» Ճառընտ. Նար. խչ. Օրբել. հրտր. Էմ. էջ 187 (Վճարեաց զամեն այն գինն ողջամբ). ողջանալ ՍԳր. Ոսկ. մ. գ. 14. ողջացուցանել «լաւացնել, բժշկել» Տոբ. ժբ. 3. Ովս. զ. 3. Ոսկ. եփես. «ամբող-ջացնել, լրացնել» Գ. թագ. ժը. 30. ողջոյն «բոլոր, բովանդակ» ՍԳր. Եղիշ. «մէկի որ-պիսութիւնը հարցնելը, բարևում, բարև» ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. նախողջոյն Մրկ. ժբ 38. Ղկ. ժա. 43. առողջ Ղևտ. ժգ. 10. Եզն. Ոսկ. ես. ամբողջ (տե՛ս առանձին), ողջա-խոհ Փարպ. Յճխ. բղջախոհ (տե՛ս այս բա-ռը), անառողջ, ողջերթ (նոր բառեր) ևն։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է ջ մասնի-կով (հմմտ. անուրջ, ստերջ, գաղջ, շուրջ)՝ պարզական *ող արմատից, որ *ոյղ ձևի միջ-նորդութեամբ գալիս է հնխ. olyo-ձևիզ. հմմտ. հիռլ. uile «բոլոր, ամբողջ», կիմր holl «ամբողջ, բոլորովին», կորն. holl «ամ. բողջ», գոթ. alla-( <*alna-), գերմ. all, հբգ. al, հհիւս. allr, անգսք. eall, անգլ. all, հոլլ. al «բոլոր, ամբողջ, ամէն». հմմտ. գոթ. alamans «բոլոր մարդիկ»։ Այս երեք ընտա-նիքից դուրս նոյն արմատը ուրիշ տեղ գո-յութիւն չունի (Kluge 11)։ Pokorny 1, 80, գերմանական բառերը դնում է հնխ. alo-alno-«բոլոր» բառից, չի յիշում հայ ձևը։ «Առողջ» և «ամբողջ» գաղափարների յարակ-ցութեան համար հմմտ. թրք. [arabic word] saγ «կեն-դանի, ողջ. 2. գւռ. ամբողջ, բոլոր», ասոր. [syriac word] ︎ xəlīmā «ողջ. 2. ամբողջ»։-Հիւբշ. IF 19, 476։

• Այվազովսքի, Յղ. հնչման 16 յն. δλος Տէրվ. Altarm. 84 սանս. ūrǰ «սնունդ, ուժ առնելը, զօրանալը», ūrja «ոյժ կեանք»։ Մորթման ZDMG 26, 516 բևեռ. ulduitni «ողջ, ողջոյն»։ Հիւնք. ջաղջախել բայից։ Ուղիղ մեկնութիւնը տուին Müller, Armen. VI 5 և Meillet MSL 8, 237։ Հիւբշ. Arm. Gram 481 այս մեկնութիւնը յիշելով հանդերձ՝ ա-ւելի լաւ է համարում սանս. sárva, զնդ haurva, յն. ὄλος, ούλος<*ὄλfο-ς, լտ. sal-vos, sollus, salus «ողջոյն», salve «ո՛ղջ լեր» բառերի համեմատութիւնը։ Բայց աւելի յետոյ՝ IF 19, 476, հյ. թրգմ. ՀԱ 1907, 251 ընդունում է վերի մեկնու-թիւնը։ Karst, Յուշարձան 422 կազի-կում. culdu «ողջ, ամբողջ»։ Պատահա-կան նմանութիւն ունին մոնգոլ. [arabic word] oljas «մոնղոլական ողջոյն, որ կատար-ւում է մէկ ծունկը գետին և մէկ ձեռքը գլխին դնելով և համբուրելով պատուե-լիք անձի ծունկը», չաղաթ. [arabic word] olčas «յարգանք», olčamaq «յարգել, մոնղոլական ողջոյնով ողջունել»։

• ԳՒՌ.-Պլ. օխջ, Խրբ. Կր. օխչ, Ալշ. ոխչ, Մշ. ոխջ՝, Ասլ. էօխչ, էօխջ, Ջղ. Սլմ. Վն. վոխչ, Ախց. Երև. Ննխ. Ռ. Սչ. Տիգ. վօխչ, Շմ. վօխճ, Տփ. վուխչ (վերջինս նշանակում է նաև «ամբողջ»), Սեբ. վէխչ, իսկ Մրղ. զանազանութիւն դնելով երկու իմաստների մէջ՝ վուէխճ «առողջ», վըիխճ «բոլոր»։-Կրօ-նական լեզուից փոխառեալ բառ է Կր. օխ-ճուն, Խրբ. օխջ'ուն, Ալշ. Մշ. օխջ'ում, Պլ. օխջում, Սլմ. վոխչում, Ջղ. վողջ'ում, Վն. օխճում, Շմ. վօխճում, Ննխ. վօխչում, Տփ. վուխչում, թրքախօս հայերից՝ էնկ. օխջօմ (Բիւր. 1898, 866) ևն։-Նոր բառեր են ողջ-մեռ, ողջով, ողջանձ (Մկ. տխչանօ «առող-ջութիւն»), ողջանք, ողջնձև, ողջունաքոյր. ողջունեղբայր։

• ՓՈԽ.-նըր կտակարանի քրդ. թարգմա-նութեան մէջ է մտած ողջակէզ. ինչ. Ժր հէմի ողջակէզան ու ժը կըրպանան բէթըր ա (Ա-ռաւել է քան զամենայն ողջակէզս և զզոհս), Մարկ. ժբ. 33։ Վրաց. ოեჩუმობა օխչումոբա «եղբայրանալ, ողջումախպէր դառնալ» (հյ, ողջոյն գւռ. օխչում բառից). ունի Գրիշաշ-վիլի, Չվելի քալաքիս բոհեմա, էջ 246 (հա-ղորդեց Գ. Ասատուր)։


Ոճիր

s. adj.

crime, guilt, criminal attempt, misdeed, villainy, felony, ribaldry, vile wickedness;
wicked, guilty, criminal;
— եղեռան, crime;
—ք ապիրատութեան, excess;
ածել յ—ս, to carry to excess.

• «մեծ չարագործութիւն, եղեռն» Ոսկ. բ. տիմ. և մ. բ. 23. Ագաթ. «չար, եղեռնա-կան» Վրք. հց. գրուած է նաև օճիր, ոճիռ, օճիռ։ (Փոխանակ ասելու ոճրագործ՝ գրուած է օճերագործ Մագ. թղ. 178). ներկայ գրա-կանում ընդունուած է միայն ոճիր. որից ոճ-րագործութիւն Անան. եկեղ. Կանոն. Սարգ. ոճրապարարտ (նոր բառ

• ՆՀԲ լծ. արաբ. էօզիւր «յանցանք»։ Տէրվ. Altarm. 47 ուղիղը համարում է աւճիր, իբր սանս. avačar-ana «վար-մունք, գործածութիւն»։ Մառ ЗВО 5, 317 զնդ. añra «չար»։ Հիւնք. օճառ բա-ռից։


Ոմն, ուրումն, ումեմն, ոմանք, ոմանց

pron.

some, certain, some one, one;
այր —, a man;
կին — անուն մարգարիտա, a woman named Margaret;
ոմն քաղցեալ եւ ոմն արբեալ, one is dying of hunger while another is drunk;
ոմանք մեծատունք եւ ոմանք աղքատք, some are rich and others poor;
ցրուեցան ոմն յայս եւ ոմն յայն կոյս, they are scattered here and there;
զոմանս տեսի անցանել ընդ գետն, ոմանք ի լուղ, եւ ոմանք ի նաւակի, I saw several crossing the river, some swimming, others in a boat.

• «մէկը, մի մարդ». հոլովւում է ուրումն կամ որումն, ումեմն կամ ուրեմն, հմամբ, ոմանք, ոմանց, ոմամբք. (կայ նաև եզ. սեռ. ոման Պղատ. տիմ.), որից ոմն ոք, մի ոմն, նաև հոլովեալ ձևերով՝ ո՜յք ոմանք, ո՞յց ոմանց (իբր յոգնակի ձև ո՞ոք բառից)։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -մն ածան-սիչով ո անորոշ դերանունից. հմմտ. իմն (որ է ի-մն). աւելի ընդարձակ տե՛ս ռ. Meillet REA 5 (1925), էջ 2 դնում է հնխ. som-n ձևից, որի ժառանգները տե՛ս միառի տակ։ Ոմն կազմուած է ո-ք բառի օրինակով՝ իբր թե -մն մասնիկ լինէր, բայց ոման-ք, ոման-օ մատնում են հին ձևը։ Սրա օռև նակով էլ կազմուած են երբեմն, ուրեմն, իմն։-Հիւբշ. 481։

• Windischi 38 ո յարաբերականից+մն = մի, մէկ, մէն թուականից։ Karolides, Γλ. συγϰρ. 67 կապադովկ. ἀἰμισε «ոմանք», յուն. ἀμόϑεν «ուստեքէ», ἀμῶς «մի կեր-պով» և հյ. միւս։ Հիւնք. ն յօդով մի ռառից։ Meillet ՀԱ 1897, 316 և MSI, 10, 267 ոման-ք, ոման-ց հոլովաձևերից հետևցնում է թէ բառը կազմուած չէ ո+մն, այլ արմատն է ոման, որի հետ հմմտ. գոթ. sums «ոմն» կամ նաև գոթ. sama «ինքն», յն. άμο-ևն. նշանակու-թեան կողմից գոթ. sums ճիշտ համա-ձայն է մեր բառին. ինչ. wasuh ֆan sums siuks Lazarus=էր ոմն հիւանդ Ղազարոս (Յհ. ժա. 1)։ Այս մեկնութիւ-նը առանց պատճառաբանութեան մեր-ժում է Բազմ. 1897, 591։ Zanolli, Յուշարձան 276 -մն մասը մեկնում է հնխ. -mo-+-no-մասնիկներից, ինչ. յն. [arabic word]


Ոյծ

adj. adv. s. fig.

cold;
apart, aside;
—ք, hiatus, gap, chasm;
coldness.

• «պաղ, ցուրտ, զով, հով» Ոսկ. մ. -ա. էջ 12. Ճառընտ. Հին բռ. «զատ, հեռու, մէջերը սառնութիւն մտած» Եփր. ել. էջ 163. որից ուծանալ «սառելով բաժանուիլ մէկից, անսիրելութեամբ իրարից հեռանալ», Յոբ. լթ. 16. ուծացուցանել «սիրտը սառցնել» Եղիշ. դ. էջ 72. Ճառընտ. ուծակեր «չոր. սառն բաներ ուտող, տաք կերակուր չուտող» Մանդ. էջ 129. ուծութիւն (չունի ՆՀԲ) «սիր-տը սառչիլը, չսիրելը» Ոսկ. փիլիպ. 360-

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. oug'-արմատից. սրա հետ հմմտ. լիթ. áusz-tu, áusz-au áusz-ti «ցրտիլ, սառչիլ», լեթթ. auksts «սառն, հով, զուրտ», aukstums «ցրտու-թիւն», հիռլ. ocht, uacht «ցրտութիւն», միռլ. ūar, կիմր. oer, կորն. oir «ցուրտ, սառն», նիռլ. գաէլ. fu-achd «ցրտութիւն», լտր autumnus>auctumnus «աշուն» (այն է «ցուրտ եղանակ»). այս բոլորը երևան են հանում հնխ. eug'-, oug'-, aug'-արմատ-ները, որոնց պարզականն է uē, aqē «փչել» (Walde 867, Pokorny 1, 222)։ Բառիս մա-սին Meillet, Dict. etym. It. 1080 տալիս է ուրիշ մեկնութիւն։ Դարձեալ դրւում է հնխ. eloug-արմատից, բայց ցեղակից դնելով յն. ὸγρός «խոնաւ, թաց», ὸγρότης «խոնաւու-թիւն, կակղութիւն», լտ. vvidus (udus) «խոնաւ», ūvor «խոնաւութիւն», vvesco «թեթևակի խոնաւանալ», ūvens «թեթևակի խոնաւացած», umeo «խոնաւանալ», umor «թացութիւն, հեղուկ», հհիւս. vokr «խոնաւ» vokua «խոնաւութիւն», իռլ. fual (հնխ. wogw -lo-) «մէզ», հոլլ. wak «խոնաւ, թաց» (Boisacq 997, Ernout-Meillet 1080, Walde 864 Pokorny 1, 248)։ Բայց «թաց» նշա-նակութիւնը բոլորովին նոյն չէ «ցուրտ» գա-ղափարի հետ. բացի սրանից Pokorny ար-մատը դնում է weg-2, ug2-, և ոչ թէ ug'-։

• Böttich. Arica 28, 86 պրս. yax «սա-ռոյց», օսս. ix «կարկուտ», yexan «մըր-սիլ», զնդ. aoxtəm բառերի հետ։ Հիւնք. 68 բուծանել բայից։ Patrubány Հ1 1906, էջ 344 լտ. pungere «խայթել» ռառի հետ. հմմտ. լիթ. gélti «խայ-թել», որից gelmenis «ցուրտ»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud 21, որ ընդունում է նաև Pedersen, Kelt. Gram. 1, 103։ Թիրեաքեան, Բզմ. 1913 342 թրք. uz-aq «հեռու» բառից։ ռով (տե՛ս այո՛ բառի տակ). զանազան դարձուածներով ունինք ո՛չ ապաքէն, ո՛չ եթէ, ո՛չ երբեք, ո՛չ ևս, ո՛չ բնաւ, ո՛չ ոք, ոչ ուստեք, ո՛չ ուրեք, ո՛չ ինչ, ինչ ոչ, իբր ոչ եթէ ևն.-այս արմատից են ոչինչ, ՍԳր. Ագաթ. հչնչութիւն Խոսր. Նար. երգ. ոչնչանալ Արշ. ոչեղութիւն Մագ. ոչէ «անգոյ մի բան» Նար. Դիոն. համառօտուած ձևով չ՝ որ իբր ռառա-սական մասնիկ է գործածւում. ինչ. չախոր. ժական Եզն. չազնուութիւն Ոսկ. մ. ա. 21 չահագին Ոսկ. մ. ա. 20. չանձնաւոր Եզն. չանսական Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սե-բեր. չև, չև ևս ՍԳր. Ագաթ. չէ «անգոյ բան» Սեբեր. Եզն. Ոսկ. չէական Եզն. չժողովուրդ Ա. պետ. բ. 10 չինչ «տկար, ոչինչ» Կոչ. չիք Ոսկ. Եւս. քր. Եփր. Բ. կոր. Կոչ. ի չքմեղս Ոսկ. մ. բ. 2. չքոտի Եզն. կոչ. Բուզ. չքոտիլ Ագաթ. չքաւոր Ա. կոր. ժա. 22. Բուզ. Ագաթ. չքաւորիլ «պատասխան տալու անկարող լի-նել» Ոսկ. եփես. 872. չքանալ Եփր. թգ. Կոչ. կնաշխարհիկ Ոսկ. չնչիկ Եզն. չնչին ՍԳը. Կոչ. Եզն. (ամբողջական ձևով՝ ոչնչին Վկ. արև. 170). չնչինագոյն Ոսկ. եբր. ևն.-նոր բառեր են ոչնչական, ոչնչացում, չքմեղանք, չքմեղութիւն ևն։