Definitions containing the research բու : 4469 results

Գլխաւորիմ, եցայ

vn. bot.

to have the pre-eminence, to be at the head;
to be finished;
to bud.

· Calfa

NBHL (2)

Իբր Գլուխ կապել, կամ սերմն հասուցանել բուսոց.

Ընդ բուսանել (խաշխաշի) եւ ի լինելն բանջար ... նմանապէս եւ ի ծաղկելն, եւ ի գլխաւորելն. (Մխ. առակ.։)


Գլխովին, ի գլխովին

adv.

himself, personally, in person;
all, totally, entirely.

· Calfa

NBHL (1)

ԳԼԽՈՎԻՆ. Ի ԳԼԽՈՎԻՆ. Ինքնին՝ գլխով եւ անձամբ իւրով. ըստ յն. ինքն իսկ. զինքն կամ ինքեա անգամ (յամենայն դէմս եւ հոլովս). եւ ամենայն մասամբ. բոլորովին. եւ Տի՛ նա. բուն ինքը, ինքն ալ.


Գձձեմ, եցի

va.

to abject, to humble.

· Calfa


Գձձիմ, եցայ

vn.

to be debased, to become abject or contemptible.

· Calfa


Գճիմ, եցայ

vn.

to kneel down, to sit squat.

· Calfa

NBHL (1)

Գճի եւ համբուրէ զոտն սատանայի. (Ոսկիփոր.։)


Գնամ, ացի

vn.

to go, to walk, to repair;
to abandon;
to behave one's self, to conduct one's self;
to flow, to flow away;
to be in circulation;
to act, to prevail;
to run, to overflow;
— զկնի, զհետ —, to follow, — ճանապարհ, զճանապարհաւ, ընդ ճանապարհ, զկողմամբք, to walk;
— ի վերայ ջրոց, to swim;
— ի չորս, to go on hands and feet, to grope;
որ գնայ ի ձեռս or ի վերայ ձեռաց, that walks on its hands, or who walks on his hands;
յապականութիւն անցեալ —, to be corrupted;
ի բաց —, to go away;
to depart;
— յաշխարհէ, to die;
ոչ ինչ գնան առ նոսա բանք սպառնալեացն, the threats make no impression on them;
ընդդէմ —, to resist;
— արուեստի, to be in use, vogue or fashion;
գործք գնացեալք, things that are past;
ի գնացելում աւուր, yesterday, the other day;
գնացեալ, deceased.

· Calfa

NBHL (1)

Որոյ հայհոյութիւնն ի բունն իսկ գնայ. (Եզնիկ.) այսինքն բերի, հասանէ։


Գողումն, ման

s.

robbery;
stealth.

· Calfa

NBHL (1)

Որ ոչ արբուցանէ զջուր գողման, հանգչի նա ի վերայ աղբերն կենաց. (Մծբ. ՟Է։)


Գողունի, նւոյ, նեաց, նէից

adj.

cf. Գողուն.

· Calfa

NBHL (1)

Մին բուն հայր լինի որդւոց, եւ միւսն գողունի. (Եզնիկ.։)


Գոյակից, կցի, կցաց

adj.

of the same nature;
consubstantial, coexistent.

· Calfa

NBHL (1)

Վասն զի է բնութեամբ աստուած, բնութեամբ աստուծոյ եւ հօր համաբուն եւ գոյակից. (Կիւրղ. գանձ.։)


Գոյարան

cf. Գոյապետ.

· Calfa


Գոյացութիւն, ութեան

s.

substance;
reality;
essence, being, creature.

· Calfa

NBHL (1)

Որչափ ի գոյացութենէ առաքինութեան սխալեալք հանդիպեցին բազումք. այսինքն ի բուն իսկութենէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)


Գոյաւոր, աց

adj.

existing, extant;
rich, opulent, wealthy.

· Calfa


Գոռ

adj. s.

fierce, bold, haughty, warlike, martial;
noise, anger, crash, attack, assault.

· Calfa

NBHL (1)

ԳՈՌ ա. Խրոխտ. ահընկէց. բուռն դիմակաց.


Գոռամ, ացայ, ացի

vn.

to make a great noise, to be violently angry;
to assault, to attack;
to insult.

· Calfa

NBHL (1)

Արբեցողն գոռայ նման բուղայ զուարակի. (Ոսկիփոր.։)


Գոռոզ, աց

adj. s.

arrogant, proud, haughty, imperious, insolent;
tyrant.

· Calfa

NBHL (1)

τύραννος, κοίρανος tyrannus Այր գոռ, խրոխտ. սէգ. բուռն եւ հզօր իշխեցօղ. բռնաւոր. որ ասի եւ ՀԱՐՈՒՍՏ.


Գոռոզութիւն, ութեան

s.

pride, haughtiness;
insolence, arrogance, presumption;
lordliness, tyranny.

· Calfa

NBHL (1)

τυραννίς tyrannia, tyrannicus dominatus Բռնաւորութիւն. բռնակալութիւն. բուռն եւ խրոխտ իշխանութիւն.


Գոռոչ

s.

noise, shriek, cry.

· Calfa

NBHL (1)

Ոչ միայն ողբումն եւ գոռոչ, այլեւ դողումն եւ սարսափ. (Մարթին.։)


Գործ, ոց

s.

work, affair, thing, deed, action, operation, business, trade, negotiation, practice, agency, enterprise, labour;
commission;
fact, effect, merit;
manufacture;
make;
— քաջութեան, esploit, signal action in war;
այր —ոց or —ոյ, an active man, a clever man;
օր —ոյ, a working day;
— է գտանել, it is difficult to find;
— առնել, ընդ — արկանել, to make use of, to employ, to use;
to practise, to effect, to accomplish, to execute, to realize;
ի — ածել, to use, to employ, to make use of;
բան ի — առնել, to establish, to advance, to take for granted, to agree;
ձեռն ի — արկանել, to undertake, to begin, to commence;
—, or —ք Առաքելոց, the Acts of the Apostles;
նովին իսկ ով, ipso facto, caught in the act;
— առ —ով, — ընդ —ով, transitorily, indifferently, cf. Երկրորդաբար, cf. Հարևանցի;
ի — or ընդ — մտանել, to enter on one's duties;
— ունել ընդ ումեք, to have to do with some one, to have business with some one;
ի — արկանել զերկիր, to cultivate or till the ground;
— դնել հողմոյ, to make use of the wind;
— օրական, journey work.

· Calfa

NBHL (1)

ԳՈՐԾ ԱՌ ԳՈՐԾՈՎ, կամ ԸՆԴ ԳՈՐԾՈՎ. իբր մ. παρέργως, πάρεργα obiter, negligenter, perfunctorie Արտաքոյ բուն գործելի գործոյ. երկրորդաբար. հարեւանցի. վեր ի վերոյ.


Գործական, ի, աց

adj.

practical, active.

· Calfa


Գործելի, լւոյ, լեաց

adj. s.

feasible;
maker;
coal.

· Calfa

NBHL (1)

Շինեսցի գործելոյ կրակ, եւ դիցի ի բուրվառն. (Մաշտ. ջահկ.։)


Գորշախարիւ

cf. Գորշախայտ.

· Calfa

NBHL (1)

Ամենայն ոչխար որ գորշախարու եւ խայտապիսակ իցէ, այն յակոբու եղիցի. (Եփր. աւետար.։)


Գուժաւոր, աց

cf. Գուժկան.

· Calfa


Գուժումն, ման

s.

lamentation, complaint, cry, groan.

· Calfa

NBHL (1)

Ողբումն եւ լալունմ եւ գուժումն. (Երեմ. ՟Լ՟Ա. 15։)


Գուձ

s.

handful.

· Calfa

NBHL (1)

Իբր Ափ, կամ ափկից. բունռ, կամ բռամբ չափ հող. Տե՛ս ԳՈՒՂՁ.


Գունաւոր, աց

adj.

coloured;
dyed;
having several colours;
quick, diligent, violent.

· Calfa


Գուսանամոլ

adj.

passionately fond of operas or opera-singers;
mad for musicians.

· Calfa

NBHL (1)

Անառակ եւ գուսանամոլ գինարբուքն, որք զեղխին եւ պակշոտին. (Մանդ. ՟Ժ՟Է. կամ ՟Թ. (ուր նոր ձ. պարզելով դնէ, Գուսանասէր)։)


Գրաւական, ի, աց

s.

pledge, assurance;
earnest money;
mortgage.

· Calfa


Գրաւեմ, եցի

va.

to hire, to engage, to secure;
to redeem;
to hold, to detain, to usurp, to occupy, to seize, to appropriate, to encroach;
to stride;
to prepossess, to preoccupy;
— յարքունիս, to confiscate.

· Calfa

NBHL (1)

Նմանութեամբ, Սեպհականել զիրս օտարի. ըմբռնել. եւ Պինդ ունել որպէս կապով իւիք, տիրապետել. շուրջ փակել. զբռամբ ձգել. բուռն առնել, բռնադատել. եւ այլն.


Գրգեմ, եցի

va.

to fondle, to treat delicately or effeminately, to caress;
to feed delicately.

· Calfa

NBHL (1)

τροφεύω, περιψύχω, θεραπεύω եւ այլն. Գ foveo, curo, recreo, oblecto իրգ եւ փափուկ պահել. գրգալով եւ գգուելով տածել, բուծանել. փայփայել. եւ Ամոքել. կակղել. անուշել. իսկ կր. գրգանալ, փափկանալ, եւ այլն. Փափուկ ու նազիք մեծցնել՝ մեծնալ.


Գրտակ, աց

s.

small loaf, roll.

· Calfa

NBHL (1)

Առեալ ի բուռն գրտակ մի ի գրաստէն (կամ ի գրաստուէ անտի) արձակեաց։ Մի գրտակ հացի։ Մի գրտակ հացիկ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։ եւ ՃՃ.։)


Գօտի, տւոյ, տեաց

s.

girdle;
twist;
belt;
zone;
— ածել, — ընդ մէջ ածել, to gird, to tie or to draw close round the body;
to be prompt;
այրեցած՝ բարեխառն՝ սառուցեալ —, torrid, temperate, glacial zone;
— լերանց, chain of mountains.

· Calfa

NBHL (1)

Աղմուկ մեծ լեալ ի գօտիս մեծի լերինն կաւկասու յաշխարհին բուլղարաց. (Խոր. ՟Բ. 8։)


Դադարեմ, եցի

vn.

to cease, to stop, to interrupt;
to become calm, to give over;
to desist, to rest one's self, to remain;
to drain.

· Calfa

NBHL (1)

Եմուտ յայրն, եւ դադարեաց։ Հեռացեալ դադարէի յանապատի։ Անկղ ի վերայ բունոյ իւրոյ նստեալ դադարիցէ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Թ. 9։ Սղ. ՟Ծ՟Դ. 8։ Յոբ. ՟Լ՟Թ. 27։)


Դաժանահոտ

adj.

that has a bad smell, stinking.

· Calfa

NBHL (1)

Ոգեսպառ պղտորարբութեամբ, դաժանահոտ մահաբեր երկամբք. (Նար. ՟Ծ՟Դ։)


Դաժանութիւն, ութեան

s.

atrocity, haughtiness, austerity, harshness;
sharpness, asperity.

· Calfa

NBHL (2)

Արմատ ի վեր բուսեալ դառնութեան եւ դաժանութեան. յն. լեղւոյ եւ դառնութեան. (Օր. ՟Ի՟Թ. 18։)

Թթուութիւն եւ դաժանութիւն ծառոց։ Դաժանութիւնք արմատոց եւ բուսոց. (Վեցօր. ՟Ե։ Յճխ. ՟Ծ՟Դ։)


Դալարաբեր

adj.

that produces verdure, grass.

· Calfa

NBHL (3)

χροηφόρος viridia gramina ferens Բերօղ յիւրմէ կամ յինքեան զդալարի եւ զդալարութիւն. կանանչեղեն բուսցընօղ, կամ կանանչութիւն ունեցօղ.

Ի վերայ բուսոյ եւ դալարաբեր երկրի։ Ի հրոյն դալարաբեր լինել արգելեալ. (Փիլ. նխ. ՟ա.։)

ԴԱԼԱՐԱԲԵՐ ԼԻՆԵԼ. ն. ԴԱԼԱՐԱԲԵՐԵՄ, եցի. յիւրմէ զդալար բոյս. բուսուցանել. վերընձիւղել.


Դալարաբերեմ, եցի

vn. va. to produce verdure;
to become green, to become green again.

· Calfa

NBHL (1)

ԴԱԼԱՐԱԲԵՐ ԼԻՆԵԼ. ԴԱԼԱՐԱԲԵՐԵՄ. յիւրմէ զդալար բոյս. բուսուցանել. վերընձիւղել.


Դալարավայր

s. adj.

meadow, pasture-field;
verdant.

· Calfa

NBHL (2)

Սոյնպէս բուսոց՝ դալարավայր, կանաչ անկեալ (կամ կանաչացեալ). (ծաղկաւէտ. Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Ոչ է պատմել զհրաշատեսակ, զաստուածատունկ, բուրաստան, դալարավայր վայելչութեանցն զգեղեցկութիւն. (Գանձ.։)


Դալարացուցանեմ, ուցի

va.

to make green;
to renew, to restore.

· Calfa

NBHL (1)

ἁναθάλλω florere facio, viride reddo ԴԱԼԱՐԱՑՈՒՑԱՆԵՄ որ եւ ԴԱԼԱՐԵՑՈՒՑԱՆԵԼ. Տալ դալարանալ. կանաչացուցանել. սաղարթացուցանել. նորոգել. կանանչցընել, բուսցընել.


Դալարի, արւոյ, րեաց

s.

verdure, grass, herbage, vegetables.

· Calfa

NBHL (1)

Որպէս դալարի բուսցին, զուարճասցին։ Որպէս դալարի խոտոյ։ Իբրեւ զդալարի բանջարոյ, եւ զդալարի տանեաց։ Բուսուցեր զխոտ ի լերինս, (եւ) զդալարի ի ծառայութիւն մարդկան, եւ այլն։


Դալարութիւն, ութեան

s.

green, verdure.

· Calfa

NBHL (1)

Դալարութիւն գաւազանի, կամ բուսոց. (Լմբ. իմ.։ Վրդն. օրին.։)


Դալարուտ

adj.

green, fresh.

· Calfa

NBHL (1)

Որ առ օրին բուսանի, եւ ելանէ ի դալարուտ պահանգի՝ որ արկեալ է յորմ. (Եփր. թագ.։)


Դաղձ, ի

s.

wild mint;
calamint;
origan.

· Calfa

NBHL (2)

Մի՛ բուսցի յայգիս մեր դաղձն վնասակար. (Ճ. ՟Բ. որ ի ՟Ե.) լաւ եւս գրի գաղձն։

Պատատեալ դաղձն վնասակար զորտից գրաստուն։ Զանպատշաճ բուսանել դաղձինն վնասակարի. փոխանակ գրելոյ, գաղձն, գաղձին։


Դայեկութիւն, ութեան

s.

nurse's office;
bringing up, education.

· Calfa

NBHL (1)

Եթէ ի բուն դայեկութիւնս՝ վասն պատուական օրինացն ոչ խնայեաց ի նա, ո՞րչափ եւս ի ձեզ յօտարաշխարհիկս. (Եղիշ. ՟Ը։)


Դանակ, ի, աց

cf. Դան.

· Calfa


Դանդաչուն

cf. Դանդաչկոտ.

· Calfa


Դաշտանիկ

adj.

monthly.

· Calfa


Դոյզնագիւտ

adj.

rare

· Calfa


Դորսովիմ, եցայ

vn.

to languish, to grow weak, to die of hunger.

· Calfa


Դուռն, դրանց, դրաց

s.

door, entrance;
sluice;
— մեծ, portal;
— or — արքունի, the Ottoman or Sublime Port;
the Court;
դրան մարդիկ, the courtiers;
դրան երէց, almoner, chaplain;
արտաքին դրունք, porch, portico;
դրանց ի դուրս, դրանէ ի —, from door to door;
գրօք փակելովք, with closed doors;
դուրք դրանն, the street door, the gate, portal;
ի դուրս, out;
ի դուրս մերձեալ, եկեալ, հասեալ, impending, very near;
առ դուրս մահու, at death's door;
դրունք դժոխոց, the gates of Hell.

· Calfa


Դուրք

cf. Դուռն.

· Calfa

NBHL (1)

Ի դուրս բերել (զբան, զզօրութիւն)։ Ի դուրս հանել ընկենուլ։ Ի դուրս ելանել (ի տապանէ)։ Ուղէշքն ի ծառոյ ի դուրս բուսեալք. (Փիլ.։)