Your research : 20 Results for գեր

Entries' title containing գեր : 137 Results

Definitions containing the research գեր : 796 Results

Յունիս, յունիսի, նեայ

s.

June.

• = Յն. ἰούνιος ձևից, որ ծագում է լտ. lu-nius հոմանիշից. այս էլ յառաջանում է Ju. no «Յունոն» աստուածուհու անունից, որ Ա-րամազդի քոյրն ու կինն էր (Walde 398)։ Բառը փոխառութեամբ անցել է շատ ուրիշ լեզուների, ինչ. ֆրանս. ǰuin, իտալ. giugno, գերմ. Junius, անգլ. june, վրաց. իվնիսի, թուշ. իվնիս, ռուս июнь ևն։-Հիւբշ. 367։


Յունուար, ի

cf. Յունվար.

• = Յն. ἱανουάριος ձևից, որ փոխառեալ է լտ. januarius բառից և այս էլ ծագում է լտ. Janus անունից, որ է «արեգական ըն-թացքի աստուածը» (Walde 374. ճիշտ չէ դնել բաբել. yāna «ամիս» բառից)։ Փոխա-ռութեամբ անցել է բազմաթիւ լեզուների. ինչ. ֆրանս. janvier, իտալ. gennario, գերմ. lanuar, Jánner, անգլ. january, ռուս. ян-вapь ևն։-Հիւբշ. 367։


Յուրան, աց

s.

pyramid;
rick, stack;
decanter.

• , ռ հլ. «ցորենի դէզ». մէկ ան-գամ ունի Բուզ. 111. «Սպառէր զամենայն յուրանս և զնորամանս և զմառանս գին-ւոյն». նոյնը ցուրան սխալագիր գրչութեամբ ունի Եւս. քր. ա. 209. «Պիրամիդն, որ է ցու-րան բլրաձև». միևնոյն բառն է դարձեալ յօ.-րան (որ է յաւրան=յուրան). Զյօրանս առ Քով աւանաւն կանգնեաց. Եւս. քր. ա. 205 (Եգիպտոսի բուրգերի համար է ասում). Որ-պէս եզին յօրանոյ բերանակապ շուրջ եկեալն ի կալն (յն. γέννημα «բերք») Նիւս. կուս.։

• Հ. Մ. Աւգերեան, Եւս. քր. հրատա-րակութեան մէջ (ծան. 5) դնում է յն. πυραμίς ձևից, իբր հուրան։ (πυραμίς ծա-գած համարելով յն. πῦρ «հուր» բառից. ըստ այսմ և հյ. յուրան<*հուրան՝ հուր բառից)։ Բառարանները համարում են անստոյգ բառ. ՆՀԲ մեկնում է՝ յուրան


Նադրուն

s.

natron, nitre;
— աղ, saltpeter.

• = Արաբ. [arabic word] natrūn, որ կարող է կար-դացուիլ նաև ntrūn «բորակ, հայբորակ». ժողովրդական լեզուի մէջ եղած է [arabic word] latrūn (Կամուս, թրք. թրգմ։ Բ. էջ 125). ծագում է յն. νίτρον հոմանիշից, որ և աս-ւում է λίτρον. սրանցից են նաև լտ. nitrum, գերմ. Natron, ֆրանս. nitre, natrum ևն. բոլորի նախնականը համարւում է եգիպտ. ntr, որից ասուր. nitiru, ասոր. netrā, եբր. neter (Boisacq 671, Seidel Մխ. հեր. էջ 168)։-Հիւբշ. IF Anz. 10, 43։


Նախ

adj. adv.

first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.

• ՆՀԲ «յածանցս լինի նահ. արմատն է արքի, յարգի, առաջ, առաջին, յորմէ յն. էն առխի՛ «ի սկզբան» և է՛նառխօս «նախկին»։ Böttich. Arica 77, 269, Spiegel, Huzw. Gram. 75 և Müller SWAW 38, 582 իրան. naxust ձևի հետ։ Lag. Arm. Stud. § 1585 նախուստ = պրս. naxust։ Հիւնք. պրս. նիւխզ, նիւ-խըզյ, նիւխուսթ։ Pedersen, Հայ դր. լեզ. 162 ն նախդիրով՝ ախոյեան բառին ար-մատակից։ Kорщъ, Հովիտ. 1914, 470 չէրքէզ. nax «ամենա-» գերադրական մասնիկի հետ։ Salemann ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nvx «սկիզբ» կամ «առաջին» բառի հետ։ Benveniste REA IK I (1929), էջ 7 հաստատում է որ կար պհլ. naxv (հիւս. արևմտեան բարբառ)՝ «ծագում, սկիզբ, առաջնու-թիւն» իմաստով, որ և անցել է հայե-րէնին։


Նաշիհ, շհոյ

s.

finest quality of wheat flour.

• ԳՒՌ.-Գնձ. պահուած է նարիվ, նաշիճ, նշիվ ձևով՝ ըստ Մամիկոնեան, Հազարից մէ-կը էջ 246 և «գերմակ ալիւր» նշանակու-թեամբ։ Riggs, A vocabulary էջ 96 տալիս է ժողովրդական նաշիր ձևը,


Նարգէս, գիսի

s. bot.

s. bot. narcissus, daffodil.

• = Իրանեան փոխառութիւն. հնագոյն ձևն է պհլ. *narkis, որից յառաջացել են յետոյ, պրս. [arabic word] nargis, քրդ. nargis, nergu. փռխառութեամբ ասոր. ❇ ︎ narqis, ա-րաբ. [arabic word] narǰis, վրաց. ნარვიზი նարգիզի, թրք. nergiz։ Նոյն է նաև յն. νάρϰισσος, որից փոխառեալ են լտ. narcissus, ֆրնս. narcis-se, գերմ. Narcisse, իտալ. narciso, ռուս. нарцисcъ ևն հոմանիշները։ (Համաձայն τοσος վերջաւորութեան՝ Boisacq 657 սրան» աղբիւրը միջերկրեան է դնում. հմմտ. ϰυπά-ρισσος «կիպարիս»)։ Մեր բառի հնագոյն ձևը անյայտ լինելով՝ կարելի չէ նրա բուն աղ-բիւրը որոշել. եթէ հնագոյն ձևն է նարկիս, ծագած է պհլ. *narkis-ից. նարգէս կամ նարգիս գալիս են սասանեան nargis ձևից. միւսները ներկայացնում են իրանեան նորա-գոյն ձևերը. մինչև նարճիս, նռճէս՝ որոնք տառադարձուած են արաբ. narǰis ձևից։-Հիւբշ. 201։


Նարդոս, ի

s. bot.

s. bot. nard, spikenard, nardus Indica, (oil and perfume).

• = Յն. νάρδος «նարդոս» (ածականը νάρδινος) ձևից, որից փոխառեալ են նաև լտ. nar-dus, գոթ. nardus, հբգ. narda, գերմ. Nar-de, անգլ. ֆրանս. nard, իտալ. nardo, վրաց. ნარდი նարդի ևն։ Նախնական աղբիւրը սանս. *narda ձևն է, որ բուն նշանակում է «եղէգ». սռանից փոխառութեամբ յառաջացել են պրս. [arabic word] nārdīn, եբր. [hebrew word] nērd, ասուր. lar. du (Gesenius17, 522) և փիւնիկերէնի միջո-ցով էլ յն. νάρδος Այնուհետև յոյն ձևը յետ դառնալով տուած է սանս. [other alphabet] nalada «նարդոս» (Boisacq 657, Horn § 1060)։ Ուշ ժամանակի հյ. նարդին ձևը պրս. nardīn-ից է։-Հիւբշ. 367։


Նաւ, ուց, աց

s.

ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. nāu-«նաւ» ար-մատից. սրա ժառանգներն են՝ սանս. [other alphabet] nāu-«նաւ, մակոյկ», զնդ. ❇ nava-(որ գտնւում է navāza-«նաւազ, նաւավար» բա-ռի մէջ), հպրս. nāviyā «նաւատորմիղ», պհլ. nāv (գտնւում է nāvīč̌ak «ջրանցք», nāvtāk «նաւարկելի» բառերի մէջ), պրս. [arabic word] nā̄v «նաւաև. ջրանցք», navdān «ջրանցք», na-xuda (<*nāvxudā) «նաւապետ», քրդ. nav «նաւակ, մակոյկ, ջրանց, խողովաև». ոսս. nau, navā̄, յն. ναῦς, յոն. νηῦς, դոր. νάς, լտ. nāyis (իտալ. nave, սպան. nave, ֆրանս. navire), հիսլ. nōr, հիռլ. nau, փոխառու-թեամբ նաև՝ լատինականից հբգ. nāwa, մբգ. hāwe, գերմ. գւռ. Naue, լեհ. nawa, խըր-28-488 վաթ. nava, և մինչև անգամ ոչ-հնդևրոպա-կան լեզուների մէջ՝ հունգ. náva, թրք. [arabic word] navi «մեծ նաւ» (վերջինը իտալ. nave ձևից ըստ Gustav Meyer, Turkische Studien [hebrew word] WAW 1893, 128). պարսկերէնից՝ արաբ. օ [arabic word] navāxiδa «նաւապետ» (պրս. [arabic word] navxudā հոմանիշից փոխառեալ՝ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 739)։ Բալթիկ-սլաւական ճիւղի մէջ հնխ. nau-ձևը կորել է փոխանակուելով մի բառով, որ նշանակում է «ծառի կոճղի մէջ փորած մակոյկ» (Meil let BSL ж 85, էջ xliii))։ Հայերէն բառը ունի այնպիսի մի ձև, որ կարող է թէ՛ բնիկ և թէ իրանական փոխառութիւն համարուիլ, բայց ի նկատի ունենալով բառի հնութիւնը և ճոխ գործածութիւնը՝ պէտք է բնիկ հա-մառեւ (Horn § 1024, Boisacq 658, Walde 509, Ernout-Meillet 625, Pokorny 2, 315)։ -Հիւբշ. 17, 201։


Նաւթ, ից

s.

naphtha.

• = Պհլ. *naft ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] naft «նաւթ, սև նաւթ, քարիւղ». սրա-նից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] naft, թրք. neft, քրդ. nefte, ասոր. [syriac word] ︎ nafta, յն. νάφϑα, լտ. naphtha, վրաց. ნავთი նավ-թի, ნაუთი նափթի, թուշ. ნავთ նավթ. գերմ. Naphta ևն հոմանիշները (Horn § 1035)։ Իրանեան բառը կցւում է զնդ. ❇ ︎ lnapta «թաց, խոնաւ» ձևին և սրա միջոցով հան-ւում է հնխ. enebh-, nebh-, embh-, mbh-«խոնաւ, ջուր, շոգի, ամպ» արմատից, որի ածանցները տե՛ս նամ և ամպ բառերի տակ (Pokorny 1, 131 և 2, 693)։-Հիւբշ. 202։


Յասպիս, պսոյ

s.

jasper.

• = Յն, ἰασπις հոմանիշից, որից են նաև լտ. iaspis, գերմ. Jaspis, ռուս. ястисъ, ֆրանս. jaspe ևն. յունարէնն էլ փոխառեալ է փիւնիկերէնից. հմմտ. եբր. [hebrew word] yasəpe «յասպիս» (Boisacq 364). բոլորի սկիզբն է ասուր. yašupū, ašpū, yašpu (Gesenius17 326), որից էլ պրս. [arabic word] yašb, արաբ. [arabic word] уašm «յասպիս» ևն։-Հիւբշ. 36հ։


Մղոն, ի, աց

s.

mile.

• = Յն. μίλιον «մղոն», որ ծագում է լատ. mille «հազար» բառից. յունարէնից են փո-խառեալ նաև թրք. պրս. արաբ. [arabic word] mil «մղոն», որից է հյ. միլ ձևը։ Բուն աղբիւրն է լտ. mille passuum «հազար քայլ», որից ջնջուելով յետոյ «քայլ» բառը, մնաց միայն mille, որից և փոխառեալ են ֆր. mille, հբգ. mila, milla, գերմ. Meile, հոլլ. miǰl, անգլ. mile, իտալ. miglia, բոլորն էլ «մղոն» նշա-նակութեամբ։-Հիւբշ. 365։

• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բցտր չփ. և կշռ. էջ 131. նոյնը նաև ՆՀԲ ևն։


Մնաս, ի, ից, ու, ուց

s.

mina (weight and money);
pound;
mark.

• = Յն. μνα, μνας հոմանիշից, սր իբր կշիռ արժէր 100 դրախմի = կէս կիլօգրամ, իսկ իբր դրամ 60 արծաթ մնասը արժէր մէկ տաղանդ, ոսկին վեց անգամ աւելի։ Յոյն բառը ծագած է եբր. [hebrew word] māne բառից, -այս էլ փոխառեալ է բաբել. manū ձևից, որից են նաև եգիպտ. mano, հարամ. ma-nah, արաբ. [arabic word] manā, [arabic word] mann, ասոր. [syriac word] maniā, ինչպէս նաև սանս. mana «կշիռ ոսկւոյ»։ Բուն արմատն է սեմ. manā «հաշուել, թուել»։ Յոյնից են փոխառեալ նաև վրաց. 96ა մնա, მნახი մնասի, լատ. mina, ֆրանս. mine, գերմ. Mine ևն (Gesenius17 436, Boisacq 641). տե՛ս նաև ման, որ պահ-լաւականից է. իսկ մէն՝ յետին արաբական իոխառութիւն։-Հիւբշ. 365։

• Հներից Շիր. 28 ասում է թէ «ըստ եբրայեցւոց մնասն արծաթի թարգմա-նի»։ Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բցտր. չափ. և կշռ. էջ 132, յետոյ ՆՀԲ։


Մշակ, ի, աց

s.

husbandman, farmer, tiller, cultivator;
man-servant, domestic, servant.

• = Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. მუმა մուշա, მუმაკი մուշակի «գործաւոր», მუმაობა մուշաոբա, მუმაკობა մուշակոբա «աշխատանք», სამუ-მაჟო սամուշավո «աշխատանք», მემუმავე մեմուշավե «բեռնակիր», მემუმავება մե-մուշավեբա «մի բան մշակել, воздьлывать, обработывать», ნამუმაკარი նամուշակա-րի, ნამუმაკევი նամուշակեվի «աշխատու-թիւն, հերկ», მუმობა մուոբա «ստրկութիւն, գերութիւն», թուշ. მუმა մուշա «գործաւոր», მუმოծ մուշոբ «գործ, աշխատութիւն», լազ, muša «բեռնակիր», ինգ. mušaabay, մինգ. vimušuat, museoba, սվան. limšav, limsae «աշխատիլ, աշխատանք», կաց. ինգ. muša «աշխատասէր», չէրքէզ. mišak «երկրագործ. մշակող», miši «ցանք, վարուցանք», ինչպէս տեռնում ենք, բառը կայ թէ՛ հիւսիսային և թէ հարաւային Կովկասեան լեզուներում! Հա-յերէնը կարող է մեկնուիլ -ակ մասնիկով, սակայն մշ-արմատը մեր մէջ գոյութիւն չունի, որ գտնւում է մուշ, միշ, մշ ձևերով Կովկասեան զանազան լեզուների մէջ և այն էլ աւելի ընդհանուր «աշխատանք, գործ» ի-մաստով, մինչդեռ հայերէնի մէջ «երկրա-գործ» նոյն գաղափարի մի մասնաւոր ա-ռումն է միայն։ Այս բոլորը ցոյց է տալիս՝ որ բառը Կովկասեաններից է անցած հայե-րէնի և ո՛չ թէ հակառակը։ Իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. գործ և գործել զեր-կիր «մշակել (հողը)», պրս. [arabic word] ranǰ-bar «նեղութիւն կրող»>թրք. renǰber, ռմկ. ռաշ-բար «մշակ, հողագործ»։-Աճ.


Մոգ, աց, ուց

s.

magician, astrologer;
diviner, enchanter, wizard, sorcerer;
fire-worshipper, follower of Zoroaster;
wise man of the East.

• , ու, ի-ա հլ. «զրադաշտական դե-նի կրօնաւոր, կախարդ, աստղագէտ» ՍԳր. Եզն. Եղիշ. Խոր. «զրադաշտական կրօնին հետևող» Եղիշ. ը, էջ 153, 154. որից յգ. մոգեան Փարպ. մոգել «կախարդութիւն ա-նել» Գծ. ը. 9. Ոսկ. եբր. մոգութիւն Գծ. ը. 11. Փարպ. Եղիշ. մոգակրօնիկ Ոսկ. մ. ա-6 և տիտ. մոգպետ «մոգերի գլխաւորը» Եղիշ. Փարպ. «զրադաշտական մի կեշտ» Եղիշ. ը, էջ 112. չարամոգական Պիտ. սրանց նորա-գոյն ձևերից են մովպետան մովպետ Եղիշ. գ. էջ 47, ը. էջ 124, 141. մուբիտան մուբիտ Կաղանկտ. Բ. ա. մովան հանդերձապետ Ե. ղիշ. ը, էջ 124, 128. մովան անդերձապետ Փարպ. մոգաց անդերձապետ Բուզ.։

• = Պհլ. moγ բառից փոխառեալ (գրուած է magu, արտասանւում էր maγ կամ moγ), որ է հպրս. magu-«կախարդ, մոգ», զնդ. mоγu-, պրս. [arabic word] muγ կամ mōγ «մոգ, կա-խառո». եռանականից են փոխառեալ նաև յն. μάγος «մոգ, զրադաշտական կրօնաւոր, կա-խարդ» (Boisacq 597), նյն. μάγνισσ, եբր. [hebrew word] māg «մոգ» (Երեմ. լթ. 3), արաբ. [arabic word] maǰūs, լտ. magus, ֆրանս. mage, իտալ. mago, գերմ. Magier ևն։-Մոգպետ գալիս է պհլ. moγpet (գրուած magupat) ձևից, որ է հպրս. *magupati-«մոգերի գլխաւորը». այս բառը Սասանեանների ժամանակ դար-ձաւ movpet կամ maupet, որից movnetān movpet կամ maupetān maupet «մոգպե-տաց մոգպետ», պրս. mōbedān mobed և հյ. մովպետան մովպետ։ Այս իրանական ձևերից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] mo-petā (Դ դար), յն. Καυῖπτας, Ναυῖπτουϑά (ուղղել Ναυπιτας, Καυτιτουϑα), ասոր. mōwe-δān mōweδ, արաբ. [arabic word] mūba-δan mūbaδ (Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 740)։-Հիւբշ. 195։


Մոդ

cf. Մոթ.

• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան. Բա-ցատր. չփ. և կշռ. 135. նոյնը նաև ՆՀԲ. Թիրեաքեան, Բազմ. 1913, 541 թրք. մութ։


Մոթ, ոց

s.

bushel, muid.

• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան. Բա-ցատր. չփ. և կշռ. 135. նոյնը նաև ՆՀԲ. Թիրեաքեան, Բազմ. 1913, 541 թրք. մութ։


Մողէզ, ղեզի

cf. Մողիզ.

• Klaproth, Asia pol. 100 համեմատեց առաջին անգամ սոյն պրս. ձևի հետ։ Տէրվ. Altarm. 90 բարդուած է համա-րում մող=զնդ. mairya «մահացուցիչ, վնասակար», պրս. mār «օձ»+իժ բա-ռերից։ Bugge KZ 32, 86 համեմատում է ուտ. milγonǰ, թուշ. melqu, չեչէն-melqu բառերի հետ։ Նոյն IF I. 442 մերժում է կապել նբգերմ. molch, մբգ. mol, molle, հբգ. mol «սալամանդը, սե մողէս» ձևերի հետ և իբր բնիկ հայ՝ բարդուած է համարում մող և իժ բա-ռերից. մող<*mandr-գտնում է սանս. mandūka-«գորտ» բառի մէջ։ Սրա դէմ են դուրս գալիս Bartholomae II 3, I7ə. Wackernagel և մանաւանդ Lidén. Stud. zur altind. u. vgl. spr. էջ 85-87. որ հյ. մողէս դնում է հնխ. mel, mol-


Մուզ, մզոյ

s.

juice, extract, any liquid expressed, squeezed or obtained from fruits.

• Տէրվ. Altarm. 59 լիթ. milž-ti, հսլ. млъзю, мльсти, յն. ἀμέλγειν, գերմ. melken ևն։ Bugge KZ 32, 18 յն. μυ-ζάω «ծծել, ճզմել, ճմլել», որ Fick BВ 1, 63 դնում է *μυδǰάω ձևից. թերևս ւն. μυζαω լինի <*μυσδάω, ցեղակից μα-ός, ռոր. μασδός բառերին։ Գազանճեան, Արև. մամ. 1902, 77 մ մասնիկով հոյց ռառեո։ Karst, Յուշարձան 421 թրր. yoz (իմա՛ öz), yaš, is, əz «խոնաւ, թաց», yüz-mek «լողալ»։ Patrubány IF 14, 56 սանս. mudgaras «մուրճ», հա-mūžditi «թուլացնել», ռուս. možžiti «ճեղքել» ևն։ Scheftelowitz KZ 54 (1927), 240 հսլ. muža «ճահիճ», ռուս. mozglavyj «խոնաւ», հբգ. murga «գետ», սլ. mužçti «կաթկթիլ», ռուս ιιmuzitisia «կեղտոտուիլ» ձևերի հետ։ Թերևս պատահական նմանութիւն ունի ասուր. «մզել, քամել (գինի ևն)», (Muss-Arnolt, Ass. Handwb 517ա)։


Մուխ

s. fig. adj.

cf. Ծուխ;
temper;
proof, trial;
tempered;
steeled;
red hot, fiery, burning.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. smuqh-«ծխել, ծուխ» արմատից. ցեղակիցներից հմմտ. յն. σμნχω «քիչ և անբոց կրակով եփել կամ այ-րել, սպառել», հիռլ. müch «ծուխ», կիմր. mwg «ծուխ», կորն. mōk «ծուխ», բըրտ. mоug, mog «կրակ», moged «ծուխ», անգլսք. smooian, sméocan «ծխել», smoca «ծուխ», smiec «ծուխ, շոգի», անգլ. smoke «ծուխ, ծխել, մխալ», մբգ. smouch «ծուխ, շոգի». հհոլլ. smuucken «ծխել», գերմ. schmauch «թանձր ծուխ», schmauchen «ծխել», հոլլ. smoken «ծխել», smook «ծուխ», մ. հիւս. գերմ. smōken «ծխել, ծխով խեղդել, հեղ-ձամահ անել», լիթ. smáugiu, smáugti «խեղդել» և թերևս ռուս. cмуглыи «թուխ, սևորակ» =ուկր. smuhtyj (իբր «ծխագոյն»)։ Սրանց մէջ արմատը երևում է smeuqh-, šmeug-, smeugh-ձևերով. յատկապէս հմմտ. յն. σμδχω ձևի կտր. ἐομόγnν. որ ցոյց է տա-լիս γ-g ձայնը (Pokorny 2, 688, Boisacq 886, Kluge 429). տե՛ս նաև մուրկ։


Մուկն, մկան, մկունք, մկանց

s. pl.

mouse;
mice;
cf. Դնդեր;
ազգ մկանց, the micy tribe;
— մեծ, rat;
— վայրի, wood-mouse;
— դաշտի, field-rat;
— ջրային, craber, water-rat;
— ալպեան, marmot;
— լերանց, mountain-rat;
փարաւոնի, ichneumon, cf. Հետահան, cf. Հիլոս;
գեղացի եւ քաղաքացի —, the country mouse and the city mouse;
ծակ, բոյն, աղբ, ականատ մկանց, mouse-hole;
rat's nest;
mouse-dung;
mouse-trap;
որսորդ մկանց, rat-catcher, mouse-hunter;
(կատու) mouser;
որսորդութիւն մկանց, mouse-hunt;
— որսալ, to mouse, to catch a mouse;
— չչէ, the mouse squeaks.

• = Բնիկ հայ բառ, որ նոյն է նախորդ մուկն (կենդանին) ձևի հետ. նշանակութեան այս զարգացումը յառաջացած է ո՛չ թէ հայերէ-նի մէջ անկախաբար, այլ յատուկ էր հնդևրո-պական նախալեզուին, որից ժառանգաբար անցել է նաև նոր լեզուներին. հմմտ. յն. μῦς, լտ. musculus, ռուս. мышцa «մկան, դըն-դեր», հբգ. մբգ. mūs «դնդեր՝ յատկապէս վերնաբազկի», գերմ. Maus «ոտքի և ձեռքի մկաններ», հսլ. mуšica «թև, բազուկ», լեհ. mvszka, ռուս. мышкa «մկան, անթատակ» հոլլ. muis, անգսք. müs «մկան»։ Նոյն զար-գացումը ցոյց են տալիս նաև հպրուս. peles «մկանունք» (հմմտ. լեթթ. pele «մուկ») և ո՛չ-հնդևրոպական լեզուներ, ինչ. արաբ. օ [arabic word] fāra «մուկ. 2. նեարդ», ամհար. ayyit «մուկ. 2. բազկի մկանունք, bicepe» (BSL l8. 139), արաբ. [arabic word] yarbū' «խլուրդ, դաշտամուկ. 2. թիկունքի մսերը» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 580)։ Հնդևրոպական ձևերի համեմատութիւնը տե՛ս Pokorny 2, 313, Trautmann 191, Boisacq 652, Kluge 324, Walde 503։-Հիւբշ. 475։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

• նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Մուն, մնոյ, ով

s.

flesh-worm;
gnat, midge.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. musno-ձևից, սրա հետ հմմտ. յն. μυϊα, լտ. musca (>ֆրանս. mouche, իտալ. mosca, սպան. mosca), լիթ. musê, լեթթ. müsa, mūscha, հին պրուս. mu-So, հսլ. mucha, ռուս. և ուկր. муxa, բուլգ mucha, չեխ. moucha, սերբ. muha «ճանճ», ռռւս. ուռ. мIIIмIIа. мощка «ճանճիկ, մուն»։ լեհ. mszуca «ծառի ոջիլ», հսլ. müšica «մո-ծակ», հիսլ. mу, անգսք. mуcg, հսաոս muggia, անգլ. midge, հբգ. mucca «ճան-ճիկ», գերմ. Mücke, հոլլ. mug, շվէդ. mуgg. mugga, շվեդ. գւռ. mausa, ալբան. mīze «մոծակ» (-ze նուազական մասնիկով)։ Այս բոլորի արմատը դրւում է հնխ. mu-, mus-բնաձայնը. հայերէնը աճած է -no-մասնի. կով, և Ernout-Meillet 618 հայերէնի նա-խաձևը դնում է muno-կամ musno (Pokor-ny 2, 311, Walde 503, Trautmann 191, Boi-sacq 649, Kluge 338)։-Հիւբշ. 476։


Մուշկ, մշկոյ

s.

musk;
— երէ, moschifer.

• = Պհլ. mušk, որ և mešk «մուշկ», պրս. [arabic word] mušk, mišk. բուն նշանակում է «մկնիկ» և ծագում է mūš «մուկ» բառից Իրանեան բառը փոխառութեամբ անցած է նաև ուրիշ շատ լեզուների. այսպէս՝ ա-րաբ. misk, քրդ. misk, məšk, թրք. misk, յն. μόσχος, լտ. muscus, moschus, գերմ. almisque, պորտ. almiscar, իտալ. musco, muschio, վրաց. მუმკი մուշկի ևն։-Հիւբշ. 196։


Մուտ, մտի, մուտք, մտից

s. ast. adv.

entrance, entry, coming or going in, introduction, access, approach, admission;
gate, street-door, portal;
porch, atrium, vestibule;
income, revenue, rent;
carnal knowledge;
cf. Կանացի;
—ք արեւու, sun-set, setting, going down;
the setting sun, the west;
—ք արեւային, heliacal sun-set;
—ք աստեղ, immersion;
յելից մինչեւ ց-ս արեւու, from sun-rise to sun-set;
— եւ ել or ել եւ —, income and expenses;
— եւ ել նաւաց, arrival and departure of ships;
—ք եւ ելք, entering and leaving;
comers and goers;
— ամսոյ, first day of the month;
ի մտից արեւու, towards or near evening;
ի —ս լինել or դառնալ արեւու, to disappear, to set;
— առնել, to make one's entry, to enter to go in;
— or —ս գտանել, to be admitted, to have access, to be received;
— եւ ել առնել, to come in and go out;
իմանալ զ—եւ զել ուրուք, to know all a person's goings out and comings in, all his designs and actions;
ժամս որոշել ել եւ մտից, to fix the times of audience;
համարձակ — շնորհել առ ինքն, to give free access to him;
ոչ գիտեմ զել եւ զ— իմ, I do not know how to act;
խաղաղութի՞ւն իցէ —դ քո, is peace with you? do you bring peace?.

• Windisch. 23 մատնել, մատուզանել, մուծանել ձևերի հետ՝ թերևս լտ. me-dius «միջին»։ Böttich. ZDMG 1850, 358, 173, Arica 69, 136 մուտք «բերան» նշանակութեամբ կցում է սանս. mantra և զնդ. manϑra բառերին։ Նոյն, Arica 84, 407 պրս. ā-madan «գալ» ձևի հետ։ Müller SWAW 42, 250 զնդ. maēϑan. «բնակութիւն», հսլ. mjesto «քաղաք»։ Justi, Zendsp. 221 զնդ. maōϑana։ Նոյն, Dict. Kurde 408 քրդ. modin «ծը-խամորճի ծայրը», յն. μύτη «քիթ, դունչ», գերմ. Mund «բերան»։ Տէրվ. Նախալ. 46 մուխ, մուծ, մուղ ևն ձևերի հետ՝ դնում է հնխ. mu «մղել» արմատիռ. ռո-լորն էլ աճած զանազան աճականներով։ Bugge, Etr. u. Arm. 48 ետռ. mutana «դամբան» բառի հետ. հայերէնը կզում է գոթ. gamotjan «մօտեցնել» ձևին, որ


Մուրտ, մրտի, մրտոյ

s. bot.

s. bot. myrtletree, myrtleberry.

• = Պհլ. mūrt «մուրտ» ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] mūrd, յն. μύρτος, կապադովկ. μοῦρτο, լտ. myrtus, գերմ. Myrte, ռուս. миртъ ևն. բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Հայերէնը կարող էր ծագել թէ՛ յունականից և թէ իրանեանից. բայց որովհետև առաջին պարագային սպասելի էր *միւրտ ձևը, ուս-տի փոխառութիւնը իրանականից է։-Հիւբշ. 197։


Մառ

s.

fog;
cf. Մառն.

• = Հյ. մայր «մայրիկ» բառն է, որ ստացել է այս նշանակութիւնը, ճիշտ ինչպէս որ անգլ. mother, գերմ. mutter, essigmutter. ֆրանս. mère de vinaigre, հոլլ. aziǰnmoer (բոլորն էլ «մայր» նշանակութեամբ») դար-ձել են «քացախի մար» (Kluge 341)։-Աճ.


Մատուռն, տրան, տրունք, տրանց

s.

martyr's shrine;
chapel, oratory.

• ՓՈԽ.-Վրաց. მატური մատուրի «գերեո-մանատան մէջ մի ընտանիքի մեռելներին յատկացուած հողամասը. թաղ»։ Վրացի բա-ռը թէև նշանակութեան կողմից փոփոխու-թիւն է կրած (միջինը ներկայացնում է Երև. Տփ. «մահարձան»), բայց անշուշտ մեզանից է փոխառեալ՝ ձևի պատճառաւ. յունարէնից փոխառեալ լինելու պարագային սպասելի էր մարտուլի ձևո։


Մար, ու

s.

metretes or amphora (a liquid measure, the Roman about seven, the Attic about ten gallons).

• . ու հլ. «ցամաքեղէնի կամ հեղա-նիւթերի չափ է» ՍԳր. Շիր. Վրք. հց. (ըստ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 127 այլևայլ մեծութիւն ունի. կայ 50 քսեստ, 150 քսեստ, ինչպէս և 6 քսեստ առնող մար. պոնտական մարը ըստ Եպիփանի՝ 20 քսեստ էր առնում. իսկ ըստ Վրք. հց. փոքր մի չափ է, քանի որ առում է «ի ժամ ճաշոյն կերիցես մի հաց և լիտր մի միս և մար մի գինի արբ»։)

• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, անդ, որ երկարօրէն խօսում է բառիս վրայ և կցում յն. և պոնտ. ձևերին։ ՆՀԲ պոնտ. μάρις և եբր. մօր «չափ»։ Lag. Gesam. Abhd. 197 նոյնպէս պրս. և պոնտ. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 98 սանս. matrā, յն. μετρον, հսլ. мърa «չափ» և պոնտ. μάρης։ -Հիւնք. մառան բառից։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] mar «յի-սուն»։


Մար, ի, աց

s. adj. s.

s. adj. Mede;
Median;
lord.

• . ու հլ. «ցամաքեղէնի կամ հեղա-նիւթերի չափ է» ՍԳր. Շիր. Վրք. հց. (ըստ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 127 այլևայլ մեծութիւն ունի. կայ 50 քսեստ, 150 քսեստ, ինչպէս և 6 քսեստ առնող մար. պոնտական մարը ըստ Եպիփանի՝ 20 քսեստ էր առնում. իսկ ըստ Վրք. հց. փոքր մի չափ է, քանի որ առում է «ի ժամ ճաշոյն կերիցես մի հաց և լիտր մի միս և մար մի գինի արբ»։)

• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, անդ, որ երկարօրէն խօսում է բառիս վրայ և կցում յն. և պոնտ. ձևերին։ ՆՀԲ պոնտ. μάρις և եբր. մօր «չափ»։ Lag. Gesam. Abhd. 197 նոյնպէս պրս. և պոնտ. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 98 սանս. matrā, յն. μετρον, հսլ. мърa «չափ» և պոնտ. μάρης։ -Հիւնք. մառան բառից։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] mar «յի-սուն»։


Մարախ, ոց

s.

locust;
grass-hopper;
մարախ քաղցր —, cf. Մատուտակ.

• «ջայլամն» կը նշանակէ, թարգմանած է «մարախ»։ Չունիմ ես հոս դիւրութիւն քննելու թէ Ակիւղասայ օրինակագրին մէջ ի՛նչ ձայնով գրուած է այս. եթէ մարախ ձայնն ունի, կ'երևի թէ պէտք չէ զայն շփոթել սովորական մարախի հետ, որ «մորեխ կամ չէքիրկէ» կը նը-շանակէ, զի կրնայ այն յառաջ եկած ըլ-լալ սանս. մարաքա բառէն՝ որ «բազէ» կը նշանակէ։ Ըսել թէ «Ակիւղաս զնէեսա մարախ թարգմանեց» կը նշանակէ Ա-կիւղաս զնէեսայն բազէ հասկացաւ ու թարգմանեց։ Մարաքա ստուգաբանօրէն «սպանիչ, կորուսիչ» նշանակելովը, կրր-նայ յարմարիլ թէ՛ բազէի բնութեան և թէ ապականիչ մարախ միջատին»։ Մա-րախ բառի նշանակութեան վրայ ուրիշ-ներ էլ են կասկած յայտնած, յատկա-պէս տարօրինակ գտնելով որ Յովհ, Մկրտիչը մարախ միջատը կերած լի-նի. այս մասին տե՛ս Աւգերեան, Լիակ, վրք. սրբոց Ա. 33։ Բ. էքսէրճեան էլ ունի մի առանձին տետրակ «Մարա՞խ թէ մարուխ» վերնագրով (Պօլիս 1887), ուր ցոյց տալով թէ Յովհ. Մկըրտ-չի կերածը մարուխ էր, ասում է թէ Ա-ւետարանի մարախ բառը նշանակում է նաև «մատուտակ»։ Սրան է պատաս-խանում Տէրվ. Լեզու, 1887, էջ 62 և ցոյց է տալիս որ Աւետարանի մարախ բառը միայն «մորեխ» կարող է նշանակել, քանի որ դրուած է յոյն բնագրի ἀϰρίς բառի դէմ, որ միայն «մորեխ» նշանա-կութիւնն ունի։ Նման մի թիւրիմացու-թիւն տեղի է ունեցած հին սլաւերէնում, ուր Մտթ. գ. 4 յառաջացել է հսլ. brēdu «մորեխ» անգոյ բառը, փոխանակ ab-rèdi «կանաչեղէն» (տե՛ս Berneker 84)։ Պատահական նմանութիւն ունի յն. βροσϰος «անթև մորեխ» (Boisacq 135)։ *ԻՌ.-Ասլ. մարախ, Ախց. Գոր. Երև. Ղրբ.


Մարաջախտ, ի

s.

marshal.

• = ՀՖղանս. *mareschalt բառից փոխա-ռեալ է Ռուբինեանց ժամանակ. այս բառը իր հերթին փոխառել է հգերմ. marahscale «ձիապան» բառից, որ կազմուած է հբգ. marah. «ձի» (հմմտ. իռլ. marc, կիմր. march, անգսք. mearh, նբգ. Mähre, հիսլ. marr «ձի») և հբգ. scale (>նբգ. schalk) «ծառայ» բառերից. գերմանականից են փոխ առնուած նաև հիտալ. marescaldo, հֆրանս. mareschalc, իտալ. maresciallo, ֆրանս maréchal. որից յետ դառնալով՝ գերմ. Mar-scball (Pokorny 2, 235, Kluge 320)։ Նախ-կին հասարակ ձիապանի նշանակութիւնը հետզհետէ բարձրանալով՝ դարձել է «զօրա-վար». այսպէս ֆրանս. marêchal de Fran-ce՝ զօրավարներից բարձր մի աստիճան է, որ 1870 թուին վերացուեց, բայց 1916 թ. նո-րից վերահաստատուեց։-Հիւբշ. 390։


Մարգ, ի, աց

cf. Մարգագետին.

• ՆՀԲ պրս. և արաբ. մէրճ։ Neumann ZKM 1, 242 գերմ. Mark, պրս. marz «գաւառ» ձևերի հետ։ Նոյնը նաև Gō-sche 6. Müller SWAW 41, 13 յիշելով արաբ. և արամ. ձևերը, սեմականից փոխառեալ է համարում։ Justi, Dict, Kurde, էջ 395 պրս. քրդ. արաբ. ձևերի հետ։ Հիւնք. պրս. մէրղ։ Մ. Ս. Դաւիթ Բէկ, Յուշարձան, էջ 398 գալլ. brō, հբրըտ. brool «երկիր, գետին», գոթ. marka «սահման», հիռլ. mrug, լտ. margo «եզերք» բառերի հետ։


Մարգիզ, աց

s.

marquis, marquess;
marquee.

• = Հֆրանս. marchis բառից, որ իշխանա-կան մի աստիճան է՝ դուքսի և կոմսի մէջ-տեղ. ծագում է գերմ. Marka, ֆրանս. mar-che բառից, որով նշանակւում էին «կայսրու-թեան սահմանակից զինւորական ցաւառնե-րը»։ Նոյն են ֆրանս. marquis, իտալ. mar-chese. յն. μαρϰήσιος։-Հիւբշ. 390։


Մարդակ, աց

s.

joists and beams of a house;
ceiling, roof.

• , ի-ա հլ. «գերան, հեծան» Փիլ. լին. 274 և լիւս. 133. Վարք և վկ. Ա. էօ 48 Ճառընտ. Տաղ. նոյնը սխալ գրուած ման-դակ, որ գտնում եմ Նորագիւտ երգ երգո-ցի մէջ՝ Բ. 16 (հրտր. ՀԱ 1924, էջ 304). «Գերանք տանց մերոց մայրք, դարաւանդք մեր նոճք». այստեղ դարաւանդք բառի տեղ՝ որ նշանակում է «առաստաղի գերաններ», մի ձեռ. ունի մանդակք։

• ՆՀԲ և Հիւնք. թրք. մէրթէք բառի հետ. որ տե՛ս տակը.-Կայ ֆինն. malta «տա-նիքը պահող գերանը», որ համարւում է հնդևրոպականներից փոխառեալ բառ՝ ըստ Les langues du monde, էջ 177։ Յայտնի չէ ինձ սոյն հնդևրոպական ձևը, որի հետ թերևս կապ ունենալ հա-յերէնը։

• ՓՈԽ.-Օսմ. [arabic word] ︎ mertek «քառանկիւն գերան», թրք. գւռ. Կս. Տ. mertek «գերան» (Բիւր. 1898, 713 և 1899, 799), Եւդ. mär-tag «գերան» (Յուշարձան 330), քրդ. [arabic word] ︎ ❇ merdiiah «գերան» (Justi. Dict. Kurde 394), լազ. mert'ek'i կամ mertak (Erckert, Die Spr. d. Kauk. Stamm. էջ 87), mertek «տա. նիք, երդիկ» (Kosen, Uber d. Spr. d. La-zen)։


Մարզ, ից

s.

confine or frontier of a state, march, border;
province, district;
— դնել, to reduce to a province.

• = Պհլ. [arabic word] marz «ծայրագաւառ» (Bartholomae, Altir. Wört. 1153) ձևից. հմմտ. զնդ.» e︎ xmarəza-նոյն նշ., առս- [arabic word] marz «գետին, երկիր, սահման» (կայ նաև [arabic word] marǰ, Horn § 974)։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] marzā, մոար. მაზრა մազրա «դաւառ»։ Իրանեան բառի հնխ. ցեղակիցներն են լտ. margo «եզերք», գոթ. marka «սահման», հբգ. mar-ca, marcha «սահման, շրջան», անգսք, mearr «սահման, գաւառ», հիսլ. mork «ան-տառ» (բայց Dan-mork «Դանիացոց երկի-րը, Դանիա, Տանիմարքա»), հիռլ. mruig, bruig, կիմր. կորն. բրըտ. bro «գաւառ», գալլ. brogae «ագարակ», հշվէդ. brink «ե-զերք, երկիր», գերմ. Mark «սահման, եր-կիր, գաւառ»։ Գերմանականից են եռեւառ-եալ հֆրանս. marche «սահման», իտալ. marca, ֆրանս. marche «կայսրութեան սահ մանի վրայ գտունած զինւորական գաւառ-ները», որից յետ փոխ առնուած անգլ. march (Kluge 319)։ Այս բոլորի նախաձևն է հնխ. mergl-(Boisacq 52, Walde 465, Po-korny 2, 283), որ բնիկ հալ լինեւու աառա-գային պիտի տար *մերծ ձևը։-Հիւբշ. 193։


Մարզպան, աց

s.

governor of a march, of a county or province, exarch.

• Աւգերեան, Լիակ. վրք. սրբոց ը. 39 յն. մարզաբանաս, որ դնում է պարս-կերէնից։ Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ, Neumann ZKM 1, 442, Bötticn. Horae Aram. 38, 82 ևն։


Մարտիրոս, աց

s.

martyr.

• = Յն. μάρτος, սեռ. μάρτυρος, «մարտի-րոս, նահատակ», հոմեր. և նյն. μάρτυρος «նահատակ». բուն նշանակութիւնն է «վը-կայ». հմմտ. μαρτυρέω «վկայել, մարտի-րոսանալ». փոխառութեամբ տարածուած է ուրիշ քրիստոնեայ ազգերի մէջ, ինչ. լտ. martyr, ֆրանս. martyr, գերմ. Mártyrer։-Հիւբշ. 364։


Մաքի, քւոյ, քեաց

s.

ewe, sheep.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mak-բնաձայն արմատից. հմմտ. սանս. [other alphabet] makaka «մայող», [other alphabet] makamakā-yatē «կռկռալ (գորտի)», [other alphabet] méka-«ու-լիկ», յն. μηϰάς «մայող (այծ, մաքի)», μηϰάομαι (հոմեր. μεμηϰώς, μεμαωῖα, μαϰών) «մայել», լտ. miccio «մկկալ», գերմ. mec-kern, մբգ. mêchzen, «մկկալ», mēcke «ուլ», սերբ. չեխ. mekati, ուկր. mékaty, սլով. meketati «մայել», լիթ. mekénti «մայել, կակազել» (Pokorny 2, 256, Boisacq 631, Walde 483, Trautmann 177, Kluge 325)։


Մաքուր, քրոց

adj. fig.

pure, neat, clean, unstained, unsullied;
refined, purified;
limpid, clear;
pure, modest, chaste;
գրել զ—ն, to make a fair copy of.

• , ի հլ. (յետնաբար ի-ա, ո հլ., «մաքուր, թամուզ» ՍԳր. «սուրբն կամ նուի-բականն Փայլածու» Պղատ. տիմ. որից մաք-ռել ՍԳր. մաքրութիւն Երեմ. դ. 11. մաք-րապէս Սեբեր. մաքրափայլ Եփր. ծն. կիսա-մաքուր Շնորհ. մտթ. գերամաքուր Անան. եկեղ. Ճառընտ. դժուարամաքուր Փիլ. նխ. կայծակնամաքուր Եփր. խոստ. հրամաքուր Անան. եկեղ. Ճառընտ. համամաքրենի Շը-նորհ. տաղ. անմաքուր Բ. մնաց. իգ. 19. Ոսկ. յհ. ա. 27. մաքրինաճեմ Նար. տաղ. մաքրիչ «ածելի» Վրդն. առ. 240. մաքրելի Պրպմ. 259բ (չունի ՆՀԲ), ևն։


Մեխակ, աց

s. bot.

s. bot. clove;
clove-tree;
pink, carnation.

• = Պոս. [arabic word] mεxak «մեխակ». բուն իմաստն է «փոքր գամ» և գալիս է [arabic word] mēx «գամ, բևեռ, մեխ» բառից. այսպէս է ստուգաբանւում մեխակը նաև ուրիշ լեզունե-րում. հմմտ. գերմ. Nägelein, ֆրանս. clou de girofle, ռուս. гвоздика «մեխակ» (< гвоадикъ «գամ» բառից)։ Պարսիկ բառը փոխառութեամբ տարածուած է նաև ուրիշ շատ կովկասեան լեզուներում. ինչ. վրաց. մինգ. խին. բուդ. mixaki, ուտ. mixak, ջէք. mixagi, թուշ. mixak, ավար. mexak, բոլորն էլ նոյն նշ։-Հիւբշ. 270։


Մեկոն, աց

cf. Մեկոնիոն.

• = Յն. μήϰων «խաշխաշ», μηϰώνιον «ա-փիոն, խաշխաշի հիւթը» բառերից։ Սրանց ծագումը անյայտ է. թերևս միջերկրեան բար լինի, որովհետև բոյսը միջերկրական ծագու-մից է (Boisacq 632)։ Յունարէնից են փո-խառեալ նաև հբգ. māgo, մբգ. māge, mān, māhen, գերմ. mohn, հսլ. mañu, լեհ. mak, ռուս. макъ, լեթթ. magone, հպրուս. moke հոմանիշները (Kluge 334)։


Մեղեդի, դւոյ, դեաց

s.

melody;
canticle, song.

• = Յն, μελφδια «երգ, մեղեդի» բառից, որ ծագած է μέλος «երգ» (ծագումը տես Boi-šacq 625) և ἀδω «երգել» բառերից։ Փո-խառութեամբ անցած է նաև ուրիշ լեզունե-րի. ինչ. գերմ. Melodie, ֆրանս. mélodie, իտալ. melodia ևն։-Հիւբշ. 364։


Մեղկ, ից

adj. fig.

soft, loose, slack, flabby;
weak, faint, nerveless, indolent, effeminate, languid, cowardly;
slothful, sluggish.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-արմատից. որից աճել է կ աճականով. բուն արմատի ժառանգները տե՛ս մալ «մանրել, փշրել» ձևի տակ. աճականի համար հմմտ. յն. μαλαϰός «կակուղ, փափուկ, քաղցր, անոյժ»։ Նոյն արմատից d, dh, t և այլ աճականներով ու-նինք յն. μέλδω «մեղմել, հալել», μαλϑαϰός «կակուղ, փափուկ, քնքոյշ, թոյլ, մեղկ», հիռլ. meldach «կակուղ, փափկիկ», անգսք, milde, հբգ. milti, հհիւս. mildr, գերմ. mile «քաղցրիկ, հեզ, փափուկ», գոթ. mildiϑa «քաղցրութիւն», լտ. mollis (<*moldvis) «կակուղ, թոյլ», հպրուս. maldūniu «երի-տասարդութիւն», maldenikis «երախայ», հսլ. mladū «մատղաշ, փափկիկ», լեհ. mto dy, ռուս. молодой «մատղաշ, երիտասարդ», млодщiи «կրտսերագոյն», սանս. mrdu-«կակուղ, փափկիկ, քաղցր, տկար», mra-dīvams. mrad-istha «կակուղ» և հյ. մեղմ, մատաղ, մատղաշ (Pokorny 2, 288, Boisacq д9 603-5, Trautmann 167, Ernout-Meillet 594, որ հյ. մեղկ դնում է հնխ. meldwi ձևից, Walde 491)։-Հիւբշ. 473։


Մեսիա

cf. Մեսիայ.

• = Յն. Neoσίaς ձևից տառադարձուած. աւս էլ փոխառեալ է եբր. [hebrew word] masixa «ոծեաւ» բառիզ. արմատն է եբր. mšx «ձեռ-քով քսել, օծել, զօծել» (ասուր. mašá'u, արամ. [arabic word] mšx). յունարէնի միջոցով անսել է բոլոր քրիստոնեայ ազգերի լեզուին ունինք նաև արաբ. [arabic word] masih «Մեսիա». բռես էլ [arabic word] masīhi «քրիստոնեայ»։-Հիւբշ. 364։


Մետաղ, ի

s. fig.

metal, mineral;
—ք, mine;
exile, banishment;
դնել, արտասահմանել ի —ս, to banish, to exile, to send into banishment;
արկանել ի —ս, to arrest, to imprison.

• = Յն. μέταλλον «հանք, մետաղ և ջուր հանելու համար բացուած փոս, այդտեղից հանուած մետաղը» բառից։ Այս բառը հնե-րը հանում էին μεταλλάω «որոնել, խուցար-կել» բայից, իսկ այս էլ μετα «ընդ» և ἀλλα «ուրիշ» բառերից։ Նորագոյն մեկնութեամբ դրւում է μετϰλλαν «պրպտել, որոնել» բա-յից, որի բուն ծագումը անյայտ է (Boisacq 630)։ Փոխառութեամբ անցած է շատ լեզու-ների, ինչ. լտ. metallum «մետաղ, հանք», ֆրանս. métal, անգլ. metal, գերմ. Metall ևն. ոճով ասւում է լտ. damnare in me-tallum կամ condamnare ad metalla «աք-սորել, հանքային աշխատութեանց դատա-պարտել»։-Հիւբշ. 365։


Մերկ, ոյ, ոց, ի, աց

adj. fig. prep. adv.

naked, bare;
unadorned, plain, simple, evident;
impudent, brazen-faced;
without;
evidently, obviously, palpably;
— ընդ — մարտընչել, to wrestle naked.

• = Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ nоgš-արմատին, որ լեզուից լեզու տարբեր կերպարանքներ ստանալով, գրեթէ անճա-նաչելի է դարձած։ Իր անխառն ձևի տակ երևում է հոլ. nagù, ռուս. нariи, սերբ. nág լեհ. nagi, լիթ. nugas, լեթթ. nuógs «մերկ». հհիւս. nakkua «մերկացնել» բառերի մէջ։ Դերբայական -to մասնիկով ձևեր ունին՝ հբգ. nackut, nahhut, գերմ. nackt, հոլլ. haakt, անգսք. nacod, անգլ. naked, հհիւս. nokkueδr, գոթ. naqaϑs, բոլորը նախագեր-մանական *nogotó-ձևից. այսպէս նաև հիռլ. nocht, կիմր. nocth ևն՝ *nogk-to-ձե-ւից։ Նոյն -to դերբայական մասնիկի տեղ -na-մասնիկն են ներկայացնում՝ հհիւս. nakinn, հֆրիզ. naken, սանս. nagná-, զնդ. maγna-«մերկ»։ Մի ուրիշ մասնիկ ունի լտ. nudus «մերկ» (իբր *nog*edhos), կամիս-nekumanza «մերկ» (տե՛ս Ernout-Meillet 651 nudus բառի տակ)։ Վերջապէս անճա-նաչելի կերպարանքի է հասած յն. γομνός, որի դէմ Հէսիքիոս տալիս է λυμνός ձևը։ Դժուար բացատրելի է զնդ. maγna-՝ իր նա-խաձայն m-ի պատճառաւ, որից անկարելի է բաժանել միւս իրանեան ձևերը, ինչպէս՝ սոգդ. Baγnāk, օսս. bäγnaγ, աֆղան. laγar. պհլ. brahnak, մանիք. brahnag, պրս. [arabic word] brahna «մերկ» (Pokorny 2, 339, Boisacq 158, Trautmann 208, Walde 528, Kluge 344, ինչպէս և M. Grammont IF 25, 371-374)։ Իրանեան ձևերը միջոց են տալիս բա-ցատրելու նաև հայերէնը, որի մ և ր ձալ-ները գտնւում են իրանեանների մէջ։ Ըստ այսմ հայերէնի նախաձևն է հնխ. (e ձայն-դարձով) negš -ro->meg*-гo->մերկ, կազ-

• ՆՀԲ լծ. լերկ։ Ltg. Arm. Stud. § 1482 սանս. marǰ, զնդ. marəz «սրրել» ձե-ւերի հետ։ Տէրվ. Altarm. 58 և Նա-խալ. 99 հնխ. marg «քերել, քաղել» արմատից. հմմտ. սանս. mari. լն. α-μέργω «քաղել», ἀ-μέλγω «կթել», լտ. mulgere, գերմ. melken «կթել»։ Karo-lides, Րλ. συγϰρ. 91, 190 հյ. մերկամարդ ձևի հետ է ուզում համեմատել կպդվկ, μαρϰάλτςα «առասպելական հրէշ». Հիւնք. մկրտել բայից է հանում։ Patru-bány SA 1, 194 լիթ. mirgeti «փայլփը-լիլ»։ Նոյն, ՀԱ 1906, 344 յն. μαρμαίρω «փայլիլ», հիռլ. émer «անփայլ»։ Գա-զանճեան, Արև. մամ. 1902, 77 մ մաս-նիկով լերկ բառից։ Scheftelovitz ZD-MG 59 700 կզում է զնդ. maγna-ձևին, բաժանելով սանս. nagná-ևն ձևերից։ Նոյնը կրկնում է Petersson, Ar. u. Arm. Stud. 87, նախաձևը դնելով *inegx-ro--Վերի ձևով մեկնեց Meillet MSL 22 (1922), 227։ Ըստ այսմ պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] marq «աղաղած կաշու մազերը փետել» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 53)։


Հովիւ, վուի, վուաց

s.

pastor, shepherd, herdsman, neatherd;
հովուի գաւազան or բիր, shepherd's rod or staff, wild thistle, dipsacus sativus, damasonium;
մանուկ —, shepherd-boy;
աղջիկ —, shepherdess, shepherd-girl, shepherd-lass.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ovi-pā «խաշնա-պահ, հովիւ» ձևից. սա մի հին բարդութիւն է, որի մասերն են՝ հնխ. oui-«ոչխար»+pā «արածել, արածացնել». առաջինի ժառանգ-ներն են սանս. avi, յն. οίς, լտ. ovis, ումբր. oui, uvef, հիռլ. ōi, լիթ. ovis, լեթթ. avs, հսլ. ovica, ռուս. овцa, հիսլ. er, անգսք. ēowu, ēowe, հսաքս. ewi, հբգ. ouwi, ou. բոլորն էլ «ոչխար» (Pokorny 1, 167, Walde 550, Boisacq 692, Trautmann 20). երկրորդից ունինք՝ լտ. pāsco, հսլ. pasa, pasti «արածել», յն. πῶῦ «հօտ» ևն (Po-korny 2, էջ 72-73)։ Երկու արմատները առանձին պահուած չեն հայերէնի մէջ։ Հնխ. owi-նշանակում էր «ոչխար», առանց սեռի խտրութեան. այս վիճակը պահում են դեռ սանս. յն. և լտ. լեզուները. գերմանականում և կելտականում վերածուեց իգականի, լի-թուաներէնը նոյնպէս պահեց իգականի հա-մար, արականի համար ստեղծելով āvinas «խոյ». իսկ սլաւականը մասնիկների տար-բերութեամբ զանազանեց ovъ-nъ «խոյ» և ovь-ca «մաքի» (տե՛ս Ernout-Meiliet 684)։


Հորդ

adj.

trodden, frequented.

• ՆՀԲ հարթել, յարդարել, յորղել, ռմկ. ղորդել, խորդել, թրք. օրտու եիւրիւթմէք «բանակը յառաջ վարել» ձևերի հետ։ Հիւնք. յն. ὄρϑόω «ուղղել, առաջնոր-ռել, հովուել»։ Scheftelowitz BВ 29, 21 սանս. par «յայնկոյս վարել», յն. πορος «անցք», անգսք. faran «անցնիլ, եր-թալ» ևն բառերի հետ. հայերէնը իբր անց. դերբայ հնխ. prto-ձևից։ Այս մեկնութիւնը ընդունում են Walde 602, Boisacq 758 և Pokorny 2, 39։ Karst, Յուշարձան 421 լտ. porro, գերմ. Furt, յն. περαίνω «կատարել, վերջացնել, անցնիլ», թթր. yor, yur, yur. «քայլել»։


Հորիզոն, ի

s. fig.

horizon;
-;
— զգալի, երեւոյթ, ուսումնական, իմանալի, sensible, apparent, mathematical, rational -;
քաղաքական —ն մթագնի, ամպէ, the political-horizon begins to lower, to become cloudy;
—ն սկսանի պարզել, the-begins to clear up.

• = Ֆրանս. horizon հոմանիշից. սրա հետ նոյն են իտալ. orizzonte, գերմ. Horizont, անգլ. horizon, լտ. horizon ևն. բոլորն էլ ծագում են յն. ὄρίζων հոմանիշից, որ ներկ, դերբայն է ὄρίζω «սահմանորոշել» բայի. այս էլ ծագում է ὄρος «սահման» բառից։