Definitions containing the research դի : 9149 results

Կոռ

s.

villein or duty service.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«պարտադիր ձրի աշխատութիւն» Արձ. 992 թուից (տե՛ս Վիմ. տար. 10), ԺԱ դարից (Վիմ. տար. 27), Մխ. դատ. էջ 412 Զքր. սարկ. Ա. 46, Բ. I1. Առաք. պտմ. 62. որից կոռավար «այն արտը՝ որ գիւղացիք ձրի վարում են կալուածատիրոջ համար»։ Արձ. 1237 և 1241 թ. (Վիմ. տար. 80, 83) Երբել. (հրտր. Շահնազ. Ա. 335, Էմ. էջ 157)։-Ըստ Մանանդեան, Տեղեկ. ինստիտ. 1, 39 հնագոյն վկայութիւնն ունի Դուինի կանոնը 645 թ., որ յետոյ աղաւաղուելով դարձել է կռուով։

ԳՒՌ (dialectal) Երև. Ղրբ. կօռ, որից մորեխակոռ «մորեխները ոչնչացնելու ձրի պարտադիր աշխատանք», կոռւոր «կոռի վրայ աշխա-տող»։


Կոտիմն

s. bot. cress

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ. -ման) կամ կոտիմ, կո-ռեմ «ևծու մի բանջար է. լտ. nasturtium» Բժշ. Գաղիան. Վստկ. 174. որից ջրկոտեմ «լտ. sisymbrium nasturtium» Բժշ. արդի գրականում ընդունուած ձևն է միայն կո-ռեմ։-Ըստ Տիրացուեան, Contributo § 148 կոտեմ=cardamine amara L., ջրկոտեմ= šisymbrium sophia L. § 151, շնևոտեմ = thlaspi arvense L. § 160։

ԳՒՌ (dialectal) Ջղ. Սլմ. կոտեմ, Ախց. Կր. կօտէմ, Խրբ. Սվեդ. գօդէմ, Երև. Տփ. կօտիմ, Հմշ. (ջը) գօդիմ, Շմ. կօտmմ, Ասլ. գէօդէմ, Գոր. Ղրբ. կո՛ւտէմնը, կի՛տէմնը, Ագլ. կ'm՛տիմ, Հճ. գիդիմ, Ալշ. Մշ. կօդմուգ.-նոյնից է երևում նաև կոտմնտուկ «ջրկոտեմի նման մի բոյս»։

ՓՈԽ (borrowing) Արդի կապադովկացոց լեզւով kótimo «կոտեմ» (Karolides, Րλ. συγϰρ. 89 և 178)։


Կոր

adj. adv. fig. s.

curved, bent, crooked, adun-cous;
ի —, bowed, inclined;
down, below, downwards;
ի — կորացեալ, depressed, cast down;
ի — կործանել, to cut down, to overturn, to throw to the ground, to overthrow, to upset;
to dishearten thoroughly, to strike with dismay, to confound, to abash;
ի — կործանիլ, to fall, to break down, to sink, to be overthrown;
to droop, to be disheartened, to give way, to lose heart, to be ashamed, abashed;
— գիծ, curve.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծուռ, ծռած» Գ. թագ. ի. 11. Վեցօր. որից ի կոր «ամօթահար, կորագլուխ» Ոսկ. մ. ա. 5, 9 և Ես. Մծբ. կոր ի գլուխ Ողբ. ա-8. Ոսկ. յհ. բ. 20. կորագլուխ Ղևոնդ. կորա-կոր ՍԳր. կոր ի կոր Նար. Ոսկիփ. կորակը-տուց Վեցօր. կորանալ ՍԳր. Ոսկ. ես. կո-րանք «ամօթահար մնալը» Բ. մակ. թ. 1 Եւս. պտմ. Մծբ. Եփր. յոբ. (հրտր. ՀԱ 1912, 670). կորացուցանել ՍԳր. կորնթարդ Սահմ. («զենիթ» իմաստով է գործածուած Տաթև. ձմ. ճլդ. և ամ. 335. Իմաստասէրքն սկիզբն աւուրն զկէսօրն եդին, յորում արե-գակն ի կորնթարթս երկնից ելեալ թագաւո-րէ. Արտաքինքն զմէջ աւուրն ասեն սկիզբն, յորում ժամու արեգակն ի կորնթարդն երկ-նից ելանէ). ակնկոր Ոսկ. մ. բ. 15, էջ 600 (տպ. ակնկոյր), ակնկորել Գ. թագ. իա. 29. Ոսկ. կամակոր ՍԳր. Ոսկ. Եզն. գլխա-կորիլ Ոսկ յհ. ա. 16. կորաքամակ (նոր բառ) ևն։ Այս արմատի միւս ձևերն են կեռ «ծուռ, կոր. 2. ճանկ» (տե՛ս առանձին) և կոռ «ծուռ, կոր», որ երկուսի միջին օղա-կըն է և գտնւում է միայն գաւառականների մէջ (տե՛ս տակը)։


Կորբան, ի

s.

corban, gift, alms;
alms-basket.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰορυφαῖον «գլխանոց». ըստ այսմ էլ մեր բառը լինելու էր գոնէ *կորփան, որ նախորդի հետ շփոթուելով՝ գրուել է կորբան.


Կործ

s.

overturning;
ի — or —ս լինել, to upset, to overturn.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գլխիվայր շրջուիլ, տապալուիլ». այս արմատական ձևով գործածական է միայն միջին հայերէնում. այսպէս՝ ի կործ առնել կամ լինել «ամանը գլխիվայր շրջել կամ շրջուիլ» Կանոն. Գր. տղ. կործել նոյն նշ. Վստկ. 136, 172. Յայսմ. նոյ. 26, Նոր վկ. էջ 317։ Հին մատենագրութեան մէջ աւանդուած է միայն -ան մասնիկով աճած կործան ձևով. այսպէս՝ կործան «գլխիվայր տապալուած» Կոչ. Ոսկ. ես. Բուզ. կործա-նել «տապալել, փլցնել, քանդել, ջնջել» ՍԳր. Եւս. պտմ. «գլխիվայր շրջել, կործել» Դ. թագ. իա. 13 (Որպէս շիշ մի ջնջեալ, որ կործանիցի ի վերայ երեսաց իւրոց. յն. ϰαϑως ἀπαλεισεται ό ἀλαβαστοος ἀπαλεισόμε- [arabic word] ϰαὶ ϰαταστοσεται ἐπὶ ποόσωπον aίτιն եբր. «զոր ջնջիցէ ոք և դարձուսցէ»). կոր-ծանեցուցանել Ոսկ. յհ. ա. 8. կործանիչ Մծբ. Եփր. ծն. կործանումն ՍԳր. Եւս. պտմ. դիւակործան Կղնկտ. դիւրակործանելի Անյ. պորփ. բիւրակործան Նար. եգիպտակոր-ծան Նար. գնձ. երկրակործան Նար. ինքնա-կոծան Սկևռ. կործանարար (նոր բառ). ո-ճով ասւում է ի կոր կործանել Ոսկ. մ. և ևս. Մծբ. (հմմտ. ամօթալից կոր անկեալ նորագիւտ Բ. մն. լբ. 21)։

Peterm. 62 լծ. հյ. կորուսանել։ Սէ» 1861, 158 լծ. գործ։ Հիւնք. կարծել բայից։ Meillet MSL 10, 278 -︎ ածան-ցիչով կազմուած կոր «կորչիլ» արմա-տեց. ბ-ի համար հմմտ. կեղծ և կե-ղ(ա-կարծ)։ Նոյնը նաև Pedersen, Հայ. դր. լեզ. 148։ Մառ ЗВO KIx, 070 լա-բեթական krs արմատից. հմմտ. վը. կերձոյ «կող, կողմ», գուերդի «կող, կողմ», մոգվերդի «ըմբշամարտիլ», գուր. մեգորդիա. հայերէն բառը նշա-նակում է բուն «կողին զարնել»։


Կորկ, ի, ոյ

s.

dirt-spot, dirt, filth, ordure;
caked filth attached to the long tails of oriental sheep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աղտ», լիթ. kirnos «ճահիճ» բառերին ցեղակից։ Brugmann, Grdr2. I 619 դր-նում է Bugge-ի մեկնութիւնը, Boi-sacq 127 յիշում է թէ՛ Bugge-ի և թէ Scheftelowitz-ի մեկնութիւնը։ Pokórny I 429 հնխ. qers արմատի տակ յիշում է վերջինը. (սխալ է, որովհետև հնխ, qers-պիտի տար հյ. *քեռ)։ Petersson, Zwei sprache Aufsátre 60, Hetero-klisie 145-6, LUâ 1922, ❇ z 52 53 (չեմ տեսած) նորվ. korg, իսլ. korgr «դիրտ, մռուր», իսլ. krim «կեղտ» ևն բառերի հետ։ Չի ընդունում Pokorny 1, 645-50։


Կորկոտ, ի ou ոյ

s.

decorticated wheat.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«թեփը հանած և կոտրտած ցորեն gruau», Գաղիան. (իբրև հոմանիշ է դնում յն. χόνόρος բառին, որ իրօք ի մէջ այլոց նշանակում է «կորկոտ, gruau», ըստ Bail-ly, Dict. gr.-lr. 215ա). Հալել. էջ 9 «կորկոտի չափ մանր ջարդած» Վստկ. 56, 113. որից գարեկորկօտ Վստկ. էջ 8. Մխ. բժշ. 50. կորկոտապուր «կորկոտով պատ-րաստուած մի տեսակ ապուր» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 130 (գտնւում է նաև արդի բարբառներում)։

= Թուի բնիկ հայերէն բառ՝ հնխ. g2rod-արմատից, որ կրկնութեամբ տուել է նախ *կոկրոտ և տեղափոխութեամբ՝ կորկոտ. ինչպէս կարկուտ<*կակրուտ<հնխ. gža-g2rodo-. հմմտ. լիթ. grudžiu, grudau, grus. ti «սանդի մէջ գարին ծեծել՝ կորկոտ պատ-րաստելու համար», grudas «հատիկ», լեթթ grúžu, grudu «սանդում ծեծել», grouds «հատիկ», grūdenes «կորկոտ», graúds «հացահատիկ», հսլ. gruda «հողի կոշտ կտոր, գուղձ», ռուս. гpудa «դէզ», անգսք. grut «խոշոր ալիւր», հհիւս. grautr «խա-շած խիւս», հբգ. gruzzi, մբգ. gruz «հա-տիկ (ցորենի, աւազի)», հբգ. grioz «աւազ, խիճ», հիսլ. griōt «քարեր», հանգլ. grcot «աւազ», կիմր. gro «խիճ», նբգ. grutze «կորկոտ», հոլլ. qrut, gort «կորկոտ», գեր-մանականից փոխառութեամբ՝ ֆրանս. gruau «կորկոտ», և վերջապէս գերմ. gross, հոլլ, groot, անգլ. great, անգսք. great, հբգ. gróz ևն, որոնք նշանակում են «մեծ, խո-շոր» (Kluge 191-2, Berneker 357, Trautm. 99)։ Նշանակութեան կողմից այս բառերը բոլորովին համապատասխան են հայերէնին. ձևի կողմից բալթիկ-սլաւական խումբը տա-լիս է grud-, որ նոյնպէս յարմար է հայե-րէնին։ Բայց Walde 661 նոյն խմբին է կր-ցում նաև լտ. rudus(rodus) «քարի կտոր-տանք», և նախաձևը դնում է *ghreu-, gh-reu-d-, որ պահանջում է հյ. գ։ Այս դէպ-քում կա՛մ պէտք է ջնջել լատիներէնի հա-մեմատութիւնը (արդէն չէ՛ յիշում Traut-mann, իսկ Berneker կասկածով) և կամ ընդունել նախաձայնի աստիճանի փոփոխու-թիւն։ Pokorny 1, 648-50 նոյնպէս հա-մեմատուած բառերի նախաձևը դնում է հնխ. ghreu-d, որ չի տալիս հյ. կ, այլ գ. գեր-մանական ձևերն էլ չեն ընդունում g. լտ. rudus թէև յիշում է Pokorny 1, 649, բայց Ernout-Meillet 834 բոլորովին առանց ստուդաբանութեան է թողնում։ Եթէ հնարա-ւոր է կցել հայերէնը այս բառերին, անհրա-քեշտ է ենթադրել g2rod-նախաձևը։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Սլմ. կորկոտ, Ախց. Երև. Կր. Տփ. կօրկօտ, Ալշ. Մշ. կօրգոդ, Խրբ. Ննխ. Ռ. Սչ. գօրգօդ, Վն. կուրկոտ, Շմ. կուրկօտ, Ագլ. Գոր. Ղրբ. Մկ. Ոզմ. կուրկուտ, Սեբ. գօրգէդ. Հճ. գույգոդ, Ասլ. գէօրգէ՝օդ, գէօրգէ՝օ՝, Զթ. գիւյգիւդ. գիւրգիւդ, Սվեդ. գըրգիւդ, Մրղ. կարկատ, Տիգ. գօրգդիգ։ Նոր նշանակո.-թիւն են ստացած Ղրբ. «մսով ու կորկոտով եփուած մի կերակուր՝ որ նաւասարդին են պատրաստում», Մն. «ջրի մէջ մի բան հա-լեցրած ժամանակ՝ անհալ մնացած մանր փշուրները»։ Նոր բառեր են կորկոտալի, կորկոտխաշիլ, կորկոտծեծ, թերևս նաև կորկտուկ, կորկտինկ կոչուած բոյսերը։


Կորով

adj. s.

cf. Կորովի;
vigour, force, strength, might, power;
dexterity, skill, proficiency, address, ability, ingenuity;
— մտաց, strength of mind;
— մարմնոյ, bodily strength, vigor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Նախալ. 78 կար բառի հետ (տե՛ս անդ)։ Հիւնք. լտ. vigor հոմա-նիշի հետ։ Scheftelovitz BВ 28, 308 հբգ. kraft, հիսլ. kraptr, նիսլ. krefr. «ուժեռ» բառերին ցեղակից է ռնում։ Karst, Յուշարձան 430 թաթար. kar, kor, չուվաշ. kor «որոնել, նայիլ, դի-տել»։ Մառ, Bступителыныя и зaкл cтрoфь... Uoть, էջ KxxIV ճոռոմ բա-ռի հետ կցում է վրաց. ղ'րմածվիլի «պատանի, երիտասարդ» ձևին, որի ռեմական ցեղակիցներն են արաբ. [arabic word] γulam, եբր. [hebrew word] 'elem «պատանի». բոլորի արմատը յաբեթական kram։-Հացունի, Դաստ. էջ 356 կորովի «ա-ղեղ» իմաստով է դնում Ագաթ. հրտր. Վենետ. 1862, էջ 23 և Գիւտ առ Կղնկտ. տպ. Մոսկ. 1860, էջ 18.


Կուզ, կզոց

s. adj.

pole-cat;
cat;
hump;
hunch-backed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սապատող». առանձին չէ գործա-ծուած հին մատենագրութեան մէջ. կայ մի-այն յետնաբար Տաթև. հարց. 370, գաւառա-կաններում և արդի գրականում. որից կզու-թիւն Գէ. ես։


Կուլ

s.

swallowing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կուլ տալու գործողութիւնը». ա-ռանձին գործածուած է միայն հրմ. կո՛ւլ ձևով՝ որ ոսկեդարեան է և ի կուլ տալ «կուլ տալ» ոճով՝ որ յետին է. (ունին Տաղ. Մխ. ապար.). այս արմատից են կազմւում կլա-նել, կլնուլ «կուլ տալ» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. Եզն. Ոսկ. կլուցանել «կլլեցնել, կլանել տալ» ԱԲ. աշխարհակուլ Ագաթ. ծովակուլ Ոսկ. մ. ա. 20. և Եբր. իգ. ջրակուլ Նար. ջրհեղե-ղակուլ Ոսկ. ես. 332. դժոխակուլ Եւագր. ամենակուլ Կորիւն. գիշերակուլ Գիւտ. դժու-արակլանելի Լմբ. առակ. լեռնակուլ Բրս. ապաշխ. խաւարակուլ Ագաթ. ձկնկուլ (նոր բառ)։-2. Ըճկլճուլ «կուլ գնալ, ջրի տակ ընկղմիլ» ՍԳր. կազմուած է կլնուլ բայից ընդ մասնիկով (բաղաձայնի մօտ դարձած ըն-). որից ընկլումն Իսիւք. անցողականը՝ ընկլուզանել «ընկղմել տալ» (հմմտ. փլու-զանել, ելուզանել) ՍԳր. ընկլուզումն Կիւրղ. թգ. ընկլուզիչ Լմբ. սղ։-3. Ըճկղմել «ջրի տակ երթալ» ՍԳր. Եզն. Եփր. ծն. կազմուած է նախորդի նման ըն(դ) մասնիկով և մ ա-ճականով, որով լ գտնուելով բաղաձայնի մօտ՝ դարձել է ղ. որից ընկղմելութիւն Փարպ. ընկղմիչ, Փիլ. ընկղմութիւն Ոսկ. բ. կոր. ընկղմեցուցանել Մաշկ. (գրուած է ըն-գըղմել Անան. ժմնկ. 51)։


Կուլ, ի — տամ ou * — տամ

sv.

to swallow, to gulp down.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կուլ տալու գործողութիւնը». ա-ռանձին գործածուած է միայն հրմ. կո՛ւլ ձևով՝ որ ոսկեդարեան է և ի կուլ տալ «կուլ տալ» ոճով՝ որ յետին է. (ունին Տաղ. Մխ. ապար.). այս արմատից են կազմւում կլա-նել, կլնուլ «կուլ տալ» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. Եզն. Ոսկ. կլուցանել «կլլեցնել, կլանել տալ» ԱԲ. աշխարհակուլ Ագաթ. ծովակուլ Ոսկ. մ. ա. 20. և Եբր. իգ. ջրակուլ Նար. ջրհեղե-ղակուլ Ոսկ. ես. 332. դժոխակուլ Եւագր. ամենակուլ Կորիւն. գիշերակուլ Գիւտ. դժու-արակլանելի Լմբ. առակ. լեռնակուլ Բրս. ապաշխ. խաւարակուլ Ագաթ. ձկնկուլ (նոր բառ)։-2. Ըճկլճուլ «կուլ գնալ, ջրի տակ ընկղմիլ» ՍԳր. կազմուած է կլնուլ բայից ընդ մասնիկով (բաղաձայնի մօտ դարձած ըն-). որից ընկլումն Իսիւք. անցողականը՝ ընկլուզանել «ընկղմել տալ» (հմմտ. փլու-զանել, ելուզանել) ՍԳր. ընկլուզումն Կիւրղ. թգ. ընկլուզիչ Լմբ. սղ։-3. Ըճկղմել «ջրի տակ երթալ» ՍԳր. Եզն. Եփր. ծն. կազմուած է նախորդի նման ըն(դ) մասնիկով և մ ա-ճականով, որով լ գտնուելով բաղաձայնի մօտ՝ դարձել է ղ. որից ընկղմելութիւն Փարպ. ընկղմիչ, Փիլ. ընկղմութիւն Ոսկ. բ. կոր. ընկղմեցուցանել Մաշկ. (գրուած է ըն-գըղմել Անան. ժմնկ. 51)։


Կուլակ, ի

s.

tonsure, shaven crown.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քունքի վրայ կախուած մազի փունջը» Քուչ. 45 (Թուխ աչք ու թուխ ունք ունիս, թուխ մազեր, կուլակդ ի հոգիս). «2. գլխի մազը» Առաք. պտմ. 274. կենդանի և արդի բարբառներում. այսպէս՝ Բբ. Սեբ. գուլագ, Ակն. գուլիգ (<կուլակ, կուլիկ)։ Նոյն բառն է անշուշտ կուլակ «կաթոլիկ կրօ-նաւորների գագաթի վրայ ածիլուած տեղը», որ ունին միայն ՀՀԲ և ՋԲ իբր գաւառական բառ, Նորայր Բառ. ֆրանս 313բ՝ իբր մի-ջին հյ. բառ։


Կունդ

adj.

bald, hairless.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ոզմ. կունդ «ճաղատ», Երև. կունդ անել «պատուաստելիք ծառի ճիւղերը բոլոր կտրատել», որից Մշ. Սլմ. կնդել, Ջղ. կնդել, կունդել, Շմ. կնդիլ, Պլ. գնդէլ «գլխի մա-զերը խոր կտրել» (նոյնն ունին նաև Ախց. Արբ. Եւդ. Մն. Խրբ. Սվ. Վն.), Ասլ. Արբ. «այծերի և ոչխարների բուրդը խուզել», Աստ. «ածիւել», Երև. «թուփի կամ ծառի բնից վեր գտնուած ճիւղերը բոլոր կտրա-տել», կնտլոզ Մշ. «մերկ», կնտոտել Երև «բոլորը կնտել», կնտուկ Տ. «մազերը խոր կտրած»։-Այս բառն է՝ որ շփոթուելով կամ նմանեցնելով գունդ բառի հետ՝ դարձել է զնդել «մազերը խուզել», ինչպէս ունինք Հճ. գ'mնդել։

«քաջ»? մէկ անգամ միայն գոր-ծածուած է իբր ածական Արամազդի. «Ոչ Արամազդ ոք, այլ ի կամեցողսն լինել Արա-մազդ, չորից ևս այլոց անուանելոց Արա-մազդ. այսպէս և բազումք անուանեալ Տիգ-րանք, մի է և միայնակ ի Հայկազանցս». խըր. Ա. 31։

խորենացու իտալական թարգմանիչը (Վենետ. 1850, էջ 84) մեկնում է պրս. kund «քաջ»։ Նոյնը նաև Լանգլուա։ Միաբան, Խոր. պատմ. ուսումն. էջ 4-7 մերժելով այս՝ բնադիրը համա-րում է կատար (իբր «գլուխ, գլխաւոր»), որ յետոյ ընդօրինակողները սրբագրել են կունդ «ճաղատ», իբր անարգական ածական Արամազդին։ Ուղիղ մեկնու-թիւնը վերի ձևով տուաւ Նումէն (Մառ), Արաքս Գ (գիրք Բ), էջ 59-62։ Պրս. kund ձևով ունի նաև Թիրեաքեան, Կարնամակ ծան. 63։ Սիօն վրդ., Հովխ 1907. 567-9 մեկնում է «գնտլիկ՝ կլո-րիկ մարմնով»։ Աւդալբէգեան ՀԱ 1926, 391-6 գւռ. կունդ, կոնդ «հաստ, մեծ, ծայր, կատար, գլուխ» բառով։


Կուշտ, կշտի

s. adj.

flank, side;
belly;
*satiated.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «կող» Դտ. գ. 21. Եռեմ ձա. 34. Ոսկ. ես. Ագաթ. «փոր» Եւագր. (Հա-ցիւ և ջրով լնուլ զկուշտս իւրեանց). որից սնակուշտ «մէջքի կակուղ անոսկոր մասը» ՍԳր. Եփր. թգ. (նոյն է թուլակուշտ Առաք. պտմ. 420). կշտագող «գողացող զկողակից այլոց» Պտմ. աղէքս. (որով կուշտ ստացած կլինի «կողակից, կին» նշանակութիւնը). կշտապինդ «փորը լաւ պնդացրած՝ լցրած» Ես. կզ. 11. Ոսկ. եբր. կշտապնդիլ Ոսկիփ կշտապնդութիւն Եւագր. կշտալիր «փորը լի-քը, կուշտ» Եւագր. վերջիններից ենթադը-րուած է կուշտ «յագ, յագեցած» բառը՝ որ գործածական է միայն յետին հայերէնում (օր. Կոստ. երզն. էջ 93). փխբ. «լաւ, շատ. սաստիկ» Սմբ. դատ. էջ 123 (ծեծեն կուշտ). որից անկուշտ «փորը պարապ, չյագեցող» Ոսկիփ. և գւռ. կշտանալ, կշտում, անկըշ-տում, կուշտուկուռ, կուռուկուշտ, կուշտ-կռուշտ, կուշտփոր, կշտահամ, կշտափո-րիկ, կշտապատառ։ ԱԲ ունի նաև կուշտ «խոռոչ», որ նոր առում է միայն. հմմտ սնակուշտ, գւռ. թրք. boš «պարապ» և «կուշտը, կողերը»։


Կուրծ

s.

gnawing;
core;
— կաղամբի, cabbage-stump;
— անկոց, ծառոց, pith;
sap-wood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կրծել, ատամներով պոկելը». այս արմատից են կրծել «ատամներով պո-կել փրցնել» Ա. թագ. դ. 24. «կծել, յափըշ-տակել, կորզել» Բուզ. կրծուլ «կրծել» Եփր. թգ. կաշառակուրծ Բուզ. կաշառակրծութիւն Ոսկ. լհ. կրծլի (կամ կծլի) «կծծի, ագահ» Խոր. գ. 68. Նոր վկ. էջ 24. կրծլութիւն Մաշկ. -Ունինք նաև կուրծ «կաղամբի հաստ և կարծր միջուկը, զոխ» Վրք. հց. =կաղամ-բակուրծ Վրք. հց. Ա. էջ 93, որ կարող է թէ՛ այս արմատից լինել (իբր կրծելու բան) և թէ յաջորդից (իբր կաղամբի կուրծքը՝ մի-ջուկը)։ Անստոյգ է Կոչ. զ. հատուածում. «ինքեանք անգործք և զգործոց զկուրծս և զվաստակս ուտեն». յն. «զգործողացն ու-տեն». թերևս ըստ այսմ հայ բառն էլ պէտո է հասկանալ «կաշառք». համեմատէ՛ գւռ. կրծօն։


Կուրտ, կրտաց

adj. s.

castrated, gelded;
eunuch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ներքինի, ներքինացեալ» Ոսկ. ես. 244 (բացատրութեամբ միասին գրում է. Առնիցեն կուրտս. իսկ այլքն ներ-օինիք ասեն). Հերձ. 137. (Վրդն. պտմ. հրտր. Էմ. էջ 141 դրուած է Կուրտ՝ իբր յա-տուև անուն, մինչդեռ պէտք է հասկանալ կուրտ, ինչպէս որ նոյնի Վենետկեան հռա-տարակութեան մէջ, էջ 106, սրա փոխարէն գտնում ենք հոմանիշ ներքինի ձևը)։ Այս արմատից է կրտել «ներքինացնել», որ մի-այն արդի գրականում և գաւառականների մէջ է գործածական։


Կռան, աց

s.

hammer;
pick;
chisel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նորայր (անդ) նոյն է դնում նախոր-դի հետ. բայց տե՛ս տակը գւդ»


Կռիւ, կռուոյ, ոց

s.

scuffle, struggle;
strife, contest, debate, dispute, squabble, difference, contention, quarrel, wrangling;
skirmish, combat, battle;
— ոտից, place to put one's foot;
ի — կալ, to oppose, to resist, to contend, to contest, to combat;
to come to blows;
ի — արշաւել, to take the field, to open the campaign;
ի — կոչել, to throw down one's glove, to defy, to challenge.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «վէճ, պատերազմ» ՍԳր. Ոսկ. ես. որից կռուիլ «վիճիլ, կռիւ անել» ՍԳր. կռուական Ոսկ. ես. կռուակից Եւագր. Իւս. քր. կռուանոց Ոսկ. մ. ա. 11. Եզն. կռուասէր Ոսկ. յհ. բ. 18. կռուարար Եւս. քր. Ոսկ. մ. բ. 10. կռուեցուցանել Ոսկ. ա. կոր. գազանակռիւ Ոսկ. ղկ. գօտեկռիւ Ոսկ. ի կոյսն. բանակռիւ Բ. տիմ. բ. 14. Ոսկ. բ. տիմ. մենակռիւ Ագաթ. մերկակռիւ Եւս. քը. նաւակռուութիւն Պիտ. նաւակռիւ Լմբ. յայտ. խե. բռնակռիւ Բրս. ապաշխ. լծակռիւ Ոսկ եբր. կապակռիւ Մծբ. ընդդիմակռուել Յհ. կթ. ղիւրակռուելի Բրս. թղթ. անկռուե-լի Ոսկ. ա. կոր. անկռիւ Տիտ. գ. 2. Եփր. ծն. գրուած է բանակռովութիւն Կնիք հաւ. է» 77։-Սրանց հետ նոյն է նաև կռիւ «ոտք ղնելու՝ հաստատուելու տեղ» Ա. մակ. ժ. 72, որից կռուիլ «կառչիլ, կպիլ, փակչիլ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 29. Եփր. համառ. 86. 202 (ասուած է փոշու և կեղտի համար, որոնք շորերին կամ մորթին են կպել), Ոսկ. ե-փես. 804 (բոյտի սերմի համար, որ պա-տահմամբ մի տեղ ընկնելով արմատ է բըռ-նել). Նանայ 411 (զմռսուած մարմնի հա-մար, որ կտաւին է կպել). կռուան «ոտքը դնելու տեղ» Ոսկ. բ. կոր և մ. 4, 87. «սրի շեղբի և կոթի միացման տեղը՝ որ մի քիչ դուրս ցցուած է լինում» Ոսկ. եփես. 822 (երկիցս) և հռ. 314 (վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 587ա). կռուեցուցանել «կպչիլ տալ, կառչեցնել» Շիր. անկռուելի Պիտ. ոտնկռիւ Ոսկ. ես. և լհ. ա. 10. ան կռիւ «անհաստատ» Ոսկ. պօղ. ա. 598։-Բոլորի նախնական նշանակութիւնն է «կպիլ, կպչիլ, փակիլ, փակչիլ», որից՝ արևելեան ըմբշամարտութեան ձևից առնելով՝ ւառա-ջացել է «կռուիլ» նշանակո։թիւնը. հմմտ. գւռ. կպիլ, կպչիլ «փակչիլ, յարիլ», որ նոյն-պիսի զարգացմամբ դարձել է Ապ. Խլ. Հմշ. Տփ. «ըմբշամարտիլ», Արբ. «յարձակուիլ, զարնել», այսպէս նաև կպցնել «փակցնել», Աևն. Երև. Զթ. Խն. Հմշ. Շմ. «ծեծել, զար-նել», կպուր կպուրի գալ (հրմ. կպո՛ւր «փակցրո՛ւ, կպցրո՛ւ» ձևից) «ծեծկուիլ, կռուիլ», թրք. yapəšmaq «կպչիլ, փակչիւ» = կումուկ. yabəšmak «փակչիլ, կռուիլ, մարտնչիլ»։


Կռունկ, ռնկան

s. ast. mech.

crane;
the -;
crane.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

[syriac word] kūrkənā, ասուր. kurkū և կաբարդին. krū «կռունկ»։


Կտակ, աց

s.

will, testament, last will testament;
— առնել, to make one's will;
կտակաւ տալ՝ թողուլ, to bequeath by will, to leave a legacy to;
կատարել զ—, to execute a will.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է կիտադրեալ կամ կի-տակ։ Մառ ЗВО 5, 318 զնդ. vid «գի-տել» արմատից։ Հիւնք. լտ. codex «օ, րինադիրք»։ Պատահական նմանութիւն եւնին բաբել. gittu, որից ասոր. [arabic word] gcta «կտաև»։


Կտեւ

s.

nut-shell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալմ. Վն. կտվել «ոջիլները մաքրել» որի հետ նոյն են Ալշ. քթվել, Գոր. Ղրբ. Պլ քթվէլ, Ագլ. քըթըվիլ, Խրբ. Սվեդ. քթվիլ, Տփ. քթըթվիլ, քթվիլ, Սչ. քթֆել, Ասլ. քը*վէ՝լ, Ջղ. քըֆտել, Շմ. քիթիվ անել.-Վանի և Սալ-մաստի ձևը բռնում է կտուել և քթուել բա-ևերի միջին տեղը, ձևի կողմից առաջինի և նշանակութեան կողմից երկրորդի հետ նոյն լինելով։-Արմատական ձևը պահում է մի-այն Հմշ. գդէփ (<կտեփ) «ծառի կեղև» (ձայնական տարբերութեան համար հմմտ. կճեպ, քչև, կողով, կողոփ). բայց նաև կըտ-վօն Հմշ. «զանազան ծառերի, ինչպէս մանր ուռենու ևն կեղև»։


Կտուր

adj.

cut, cut out;
— լինել ի միմեանց, to be disunited, at variance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հարթ տանիք». հին գրակա-նութեան մէջ չէ՛ աւանդուած. կայ արդի բարբառներում. բայց սրանից ունինք քա-բակտուր «բերդի քարեղէն տանիք» Ուրհ էջ 320։


Կրայ, ից

s.

turtle, tortoise.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(գրուած նաև կրիայ, կիրիայ, կի-րայ Վրդն. առկ. 28. արդի գրականում կրեայ), ի հլ. «կրեայ անասունը, տճկ. թօսպաղի» Ովս. ժբ. 11. Վեցօր. 186. Փիլ. լիւս. Նիւս. բն. որից կրայակիրք «մի տե-սակ խեցեմորթ» Մագ. թղ. 214. վանակը-հեայ և կամ վահանակրիայ Եպիփ. բարոյ. = Բար. 158։

= Ծագում է կուր «մակոյկ, նաւակ» (այ-սինքն «տաշտ») բառից և նշանակում է բուն «տաշտաւոր». ճիշտ նոյն ձևով են կազմուած պրս. ❇ lāk «տաշտ. 2. կրեայ», որ և [arabic word] lakpust «կրեայ» (բառացի «տաշ-տակռնակ»), լտ. testudo «կրեայ»՝ ծագած testu «պտուկ» բառից, գւռ. տաշտիկռնակ, կրեանկօտ «կրեայ»։ Այս ստուգաբանութիւ-նը ցոյց է տալիս, որ արմատը լինելով կուր, մասնիկ է այ. ուստի լաւագոյն գրչութիւնն է կրեայ, իբր «տաշտեայ, տաշտէ»։ Ձևափո-խութիւնը ճիշտ այնպէս է, ինչ. կարկուրեայ կամ կարկուրայ «նաւակ», կեռեայ, կեռայ, կիւռիայ «կայմ», և կամ կուճ «մարմարիոն» բառից կճեայ ՍԳր. յետոյ կճայ Ոսկ. ճառք։ Այսպէս նաև անդեղեայ-անդեղայ, արտո-րեայ-արտորայ, զրեայ-զրայ-զրեահ, խա բեբայ-խաբեբեայ, շափիւղայ-շափիւղեայ, քուեայ-քուայ-քուէ, և մանաւանդ միջերկրե-այ կամ միջերկրայ։ Ճիշտ այս վերջինի նը-ման կրեայ դարձել է կրայ։ Հայերէնի մէջ չկայ -իա, իայ վերջաւորութեամբ բառ. ռո-լոր այդպիսի բառերը օտար են. այսպէս ալելուիա, ալքիմիա, ախախիա, բրաբիայ, եթիա, զմիւռնիա, լուբիա, մանդիա, էնկո-միա, թեւելիա, կասիա, կեմետրիայ, կու-լուռիայ, մեսիա, ռաքիա, սկիտիա, պիւթիա, քիմիա. կամ սխալ գրչութեան և կամ յունա-բանութեան արդիւնք. այսպէս աղիայ, ըն-տանիայ, թոռնիայ, ստնդիայ՝ իմա ստնդե-այ։-Աճ։

ԳՒՌ (dialectal) Ախց. կրիա, Սեբ. գըրիյա, Մկ. կօտ-կրյա, Երև. կուրյա, Շմ. կուրա, Ջղ. կուրայի, Գոր. կօ՜րա, Ղրբ. Կօ՜րէ, Ագլ. կօ'-րան, Ասլ. բէօչէօվդիրյա՛ (այն է պոչով-տիրյա, որով կրեայ բառը ստացած կլինի տիրյա ձևը), Սլմ. կրյանկօտ, Վն. կըրըրա, Ոզմ. կրէրա, Մշ. կիրիրա, Խրբ. Պրտ. գիրի-րա, Ալշ. կօդկիրիրա, Հճ. գmյէշ, Սվեդ. գուրյուշ։-Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 222 յիշում է նաև թսկուրի Երև. կռնակօտ (Ղուրդուղուլի) ձևերը։-Զթ. ստացել է գօյ-րո ձևը՝ «դռան մի տեսակ փականք» նշա-նակութեամբ։


Նեխ, ոյ

s. chem. adj.

putrefaction, rottenness, putrescence, corruption;
infection, bad smell, stench, stink, fetidness;
brome;
corrupt, spoiled, putrid, stinking;
չարաթոյն —, foul smell;
— անկաւ ի մարմինն, it has begun to putrefy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Altarm. 104 և Նախալ. 9Ո հնխ. naç «վնասուիլ, փճանալ» արմա-տից. հմմտ. սնս. և զնդ. nas, լտ. nox.։ «վնաս», nocere «վնասել», nex «մահ», necare «սպանել», յն. νεxρός «մեռեալ». εϰυς «դիակ»։ Սրա նման նաև Canini Ft. étym. 9 յն. νέϰυς զնդ. naçu «դի-ակ», լտ. nex։ (Ուղիղ չէ այս համեմա-տութիւնը, որովհետև սրանց արմատն է հնխ. nek', որ պիտի տար հյ. *նես-)։ Հիւնք. նեղ բառից։ Մ. Ս. Դաւիթ-Բէգ, Յուշարձան 396 ըստ Տէրվիշեանի։


Նենգ, ի, աւ, իւ

s. adj.

fraud, artifice, stratagem, wile, craft, guile, cunning;
cf. Նենգաւոր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ո հլ.) «դաւ, դաւաճանութիւն, խաբէութիւն» Բ. մկ. ժռ. 21. Մրկ. ժդ. 1. Եւս. քր. «նենգաւոր» Ոսկ. ես. և յհ. բ. 5. որից նենգել ՍԳր. Բուզ. Եզն. Ոսկ. մտթ. նենգագործ Ոսկ. մ. բ. 1 8. Եւս. քր. նենգախոշոշ Եւագր. նենգան Ել, իբ. 11. Եւս. քր. նենգատր ՍԳր. նենգաժէտ Իգն. (նենգաժոտ Դամասկ. Վրդ. առ. 5. Մե-ծոբ. Գնձ. նենգժոտ Իգնատ. ղկ. 241, 386, Լմբ. ժբ. մրգ. էջ 192 (զաք. զ. 8). Ուռհ. 101), տիրանենգ Բուզ. Փարպ. աննենդ Փարպ. Եղիշ. ուխտանենգ Փարպ.-նոր բա-ռեր են դրամանենգ, չարանենգ, դիւանենգ, մաքսանենգ ևն։


Նեպակ

cf. Նեպուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։


Նէեսա

s.

nessa;
ostrich.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անծանօթ մի թռչուն է». մէկ անգամ ունի Յոբ. լթ. 13. «Եթէ յղասցի ա-սիդն և նէեսայն». մեկնուած է զանազան ձևերով. հմմտ. «Ակիւղաս տառեղն թարգմա-նեաց զնէեսայն. Ոսկիփ.-Յղասցի ասիդն և նեսայն. Առանց սերման երկու իրս լինի և նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սևագոյն կերպիւ. Ասիդն զձուն ընղ բերանն փսխէ. և բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. և անտի կենդանակերպի նէեսայն. և ծառոյն ոստքն գործին և տերևքն են ոսկեգոյնք և ոս-կեթելք». Լծ. կոչ.։ ՆՀԲ կիսատ է բերում Լծ. կոչ. վկայութիւնը. պէտք է շարունակել այս-պէս. «.. տերևքն են ոսկեգոյնք և ոսկեթելք սրմակերպք, որ ի տունս թագաւորաց հազի գտանին։ Եւ ասիդն որ էարկ զձուն՝ մոռացաւ թէ ուր ցրուեաց. զի ոչ ետ նմա բաժին ի-մաստութեան։ Ուծացաւ յորդւոց իւրոց իբր թէ ոչ յիւրմէ։ Քանզի զորդիսն իւր ինքն ոչ սնուցանէ. այլ զձուսն զոր արկանէ, անտի բուսանի ծառ, որ կոչի ասիդ. և անտի կեն-դանակերպի նէեսայն առանց սերման ա-մուսնութեան» (Լծ. կոչ. էջ 110-111)։


Նժդեհ

cf. Պանդուխտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *niždeh «պանդուխտ, տարաշխար-հիկ» բառից, որի հին ձևերը պիտի լինէին հպրս. *niždahyu-, զնդ. niždan'hu-, կազ-մուած niz «արտ-, դուրս» նախդիրով՝ dahyu-, dan'hu-, deh «գաւառ, երկիր, դեհ։ բառից։ Այս բառերը աւանդուած չեն իրան-եան գրականութեան մէջ, բայց կան ուրիշ մասնիկներով՝ զնդ. uz-dahyu-«տարագիր». antarə-dahyu-, ādahyu-«իր երկրում ապ-րող», սոգդ. *ntyw (=*an. dahyu-) «առ-սորական», իբր հյ. ան-դեհ։ Հյ. նժդեն իր ե ձայնաւորով մատնանշում է պարթևական բարբառային մի ձև, որ այլուստ ծանօթ չէ մեզ։-Հիւբշ. 203։


Նիգ, նգաց

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «դռան ետևր ձգուած սող-նակը. 2. գերանները կամ սիւները իրար կա-պելու համար խոտորնակի ձգուած գերան կամ ձող» ՍԳր. Եփր. դտ. 343. «մեծ և ծանր բաներ շարժելու լծակ, լոմ» Յայսմ. փետ՛ 14. Նիւս. կազմ. Երզն. մտթ. «ձողաձև կամ գերանաձև լոյս՝ որ երևում է ամպերում» Արիստ. աշխ. «իբրև բանտ ծառայող քարա-հանք. latomia» Փիլ. նխ. բ. 48. «սանդի. տոռ, հաւանգդաստա» Նոնն. 31. որից նգա-բեկել «փայտով կամ երկաթով մխտել, ցըն-ցել, խախտել» Ոսկ. հերոդ. նգել «տեղից խախտել» Նիւս. կազմ. Վրդն. ծն. «ճխտել, թխմել» (օր. բարձը բերանը թխմել) Մամիկ 45. նգախարխար Պտմ. աղէքս. Խոր. կարծ-րանիգ Եղիշ. թղմ. 297. երկաթանիգ Ճառ-ընտ. պղնձանիգ Գ. թգ. դ. 13։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. kneig2h-արմա-տից (ստորին knig2h-ձայնդարձից), որի նախնական նշանակութիւնն էր «յենուիլ» (Meillet, Dict. étym. It էջ 205), յետոյ, դարձաւ նաև «փակել» և «ծռել, թեքել» (Po-korny 1, 476)։ Յեղակիցներից հմմտ. լտ. гoniveo, conivo «փակել, յատկապէս կոպե-րը՝ աչքերը փակել, թարթել, աչք փակել (չտեսնելու տալ), ներողամիտ լինել, համա-ձայնուիլ, կուրանալ, բոյսի ծիլերը փակուիլ». hictare «աչքերը թարթել» (առաջին նշանա-կութիւնը եղել է «յենուիլ», ըստ վկայութեան Festus-և). nitor (հլտ. gnitor) «վրան յեն-ուիլ, ուժով թեքուիլ, ճիգ անել, երկնել (ծննդկանի)», nisus, nixus «ճիգ արած, ջանք գործ դրած, յենուող, յենուած (գաւա-զանի վրայ, ծառի դէմ ևն), հաստատուն». գոթ. hneiwon, hnaiw, հիսլ. hniga, hneig, hnē, անգսք. և հբգ. hnigan «թեքուիլ»։ Հա-յերէնի մէջ ունինք թէ «յենուիլ» և թէ «փա-կել» նշանակութիւնը, որովհետև նիգը այն փայտը կամ երկաթէ ձողն է, որ դռան ետին յենելով փակում է դուռը։ Լատիներէնի հետ բոլորովին նոյնանում են հյ. գւռ. ნիք տալ «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու համար)» = լտ. nitor «faire des efforts pour aller 3 la selle ճիգ գործ դնել կղկղանքը դուրս տա-լու համար» և նիք տալ «ճիգ անել ծննդկա-նի՝ երախան արգանդից դուրս քշելու հա-մար»=լտ. nitor «enfanter, երախայ բե-րել»։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Ախց. նիք «դուռը փակելու համար յետևից գցուած ձողը», Խրբ. նիք՝, Ագլ. նագ՝ նոյն նշ։-Հին Ջղ. նիկը «ծանր բաներ շար-ժելու երկաթ ձող, լինգ» (գրուած է նինգ Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788. էջ 90, 119), Սիփ. նիգ (ըստ Ամատ Հայոց բառ ու բան, էջ 248), Երև. Բլ. Շիր. լինգ. (ըստ այսմ վերջինիս ծագման ըն-թացքն է եղել՝ նիգ-ն յաւելուածով՝ նինգ -առաջին ռնգականի տարանմանութեամբ էլ՝ լինգ, ինչպէս բացատրեց Արշակ Տօնեան դասախօս մեր համալսարանում)։-Թերևս նոյն է նաև Կր. Ննխ. Պլ. նիք «մի տեսակ փորկապութիւն, epreinte», նիք տալ Ակն. Կր. Մշ. Շիր. Պլ. «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու կամ ծննդկանի՝ երախան արգանդից դուրս քշելու համար), որից Տփ. լքէցնիլ «փորը քիչ քիչ և ցաւով դուրս գալ»։


Նիս

cf. Նսեհ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«օդի շնչելը,, փչիւն, քամի». անստուռ բառ. մէկ անգամ ունի Մագ. լ. «Ստորիջեալ ընդ լուսանցսն մանրամաղ փոշետեսաևու-թիւն վսամական սթափառումն ի նսէ օդոյն զմիմեամբք հոլովեալ». ուր բացառական ի նսէ կարող է ենթադրել ուղ. *նիս կամ *նուս։


Նկար, ուց

s.

painting, picture;
image, figure, effigy;
embroidery or needlework of divers colours;
lively description;
ի —ու հանել, to paint, to take or draw a portrait;
to describe;
cf. Թատրոնական;
cf. Մաւրիտանական.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ու հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կեն. դանագիր, պատկեր» Եզեկ. իգ. 14. Եզն, Եփր. համաբ. «երփներանգ՝ նախշուն բան-ուածք» ՍԳր. որից նկարել «գծագրել. 2, կերպարանել, ձև տալ. 3. գրել. 4. օրինակ տալ, ներկայացնել, գաղափարը տալ» ՍԳր Ոսկ. Եզն. Եւս. պտմ. Եփր. ծն. նկարէն ՍԳը նկարիչ Դ. թագ. ժբ. 12. Ոսկ. Բ. տիմ. նկա-րագիր Եբր. ա. 3. Ագաթ. Ոսկ. Եւս. պտմ նկարակերպ ՍԳր. Ոսկ. եփես. ոսկենկար Եփր. թգ. նախանկար Ոսկ. ա. տիմ. նորա-նկար Եւս. քր. դեղանկար Նար. խչ. երփնա-նկար Ճառընտ. բազմանկար Շնորհ. եռես խայտանկար Վրդն. սղ. լուսանկար Անան եկեղ. խաչանկար Լմբ. պտրգ. յոգնանկար Նար. հրաշանկար Յհ. կթ. նոր բառեր են դի-մանկար, իւղանկար, գիւղանկար, որմանը-կար, զարդանկար, ծաղկանկար, լուսանկա-րիչ, լուսանկարչատուն, նկարազարդ, նկար-չական, ծովանկարիչ, զարդանկարիչ ևն։-Պատկեր և նկար հոմանիշների զանազանու-թեան համար հմմտ. հետևեալ վկայութիւն-ները. Նկարիչ ոք որ զդեղսն ընդ միմեանս խառնիցէ՝ ի տգեղութիւն ածէ զնկար պատ-կերին. Ոսկ. եփես. 723.-Զբազում պատ-կերսն զոր ազգի ազգի նկարուք քանդակեալ դրօշեալ. Ոսկ. եփես. 781։-Արդի գրաևա-նում նկար գործածական է արևելեան բար-բառում, իսկ պատկեր՝ արևմտեան բարբա-ռում։

= Պհլ. *nikar ձևից. հմմտ. մանիք. պհյ. nīgār «նկար» (Salemann ЗАН 2 99), պրս. [arabic word] nigār «նկար, պատկեր. 2, գեղեցիկ», ︎ nigārēn «նկարէն», [arabic word] nigārīdan «նկարել», [arabic word] nigāstan (ներկ. [arabic word] nigāram) «նկարել», քրդ. nikar «նկար, գրութիւն». ծագում են պրս. ❇ [arabic word] nigarīdan «նայիլ, դիտել», [arabic word] higarān «հայող, դիտող» բառից (Horn § 1036, § 1038)։-Հիւբշ. 204։


Շուկայ, ից

s.

market, bazaar, market-place.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փողոց, հրապարակ, վաճառա-նոց, բազար» Ոսկիփ. Վստկ. 29. Ուռհ. Բրս. մրկ. (արդի գրականում միայն վերջի երկո։ նշանակութիւններով). որից շուկամէջ «շու-կային մէջը» ԱԲ, շուկայիկ, շուկայական (նոր բառեր)։


Շուրթն, շրթան, շրթունք, թանց

s. fig. med.

lip;
edge, orifice;
tongue, word, mouth;
lip;
վերին —, upper-lip;
ստորին —, under-lip;
նուրբ, ուռոյց, թաւ, կարմրերփեան —, small or thin, swelled or blubber, thick, rosy lips;
ունել լայնշի, շրջեալ, բոլորածիր շրթունս, to have flat, turned up, well-formed lips;
— գետոյ, river-side.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (շրթան, -թունք, -թանց) «բերնի պռօշները, պռկունք, փխբ. բերան, լեզու, խօսողութիւն, եզերք, մի բանի եզրը» ՍԳր. Եփր. ծն. Սեբեր. որից շրթնատ Կանոն. Վրդն. ծն. շրթնաշղթայ Նար. առաք. էջ 429. միաշուրթն «մէկ լեզու խօսող» Սիր. ժէ. 12. Եւս. քր. խորաշուրթն Ոսկ. ես. պղծաշուրթն Ես. զ. 5. կռաշուրթն Դիոն. երկն. Սահմ. երկ-շուրթն Պտմ. աղէքս. զուգալուրթն Նար. ա-ռաք. թիւրաշուրթն Առ որս. մատնաշուրթն Բժշ.։


Շփոթ, ից

s. adj.

confusion, broil, embarrassment, trouble, disorder, tumult, uproar;
confused, mixed, confounded, troubled, disordered, out of order;
deranged, complicated;
indistinct;
—ս յուզել, յարուցանել, to excite confusion, trouble, sedition;
աղմուկ —ի յարուցանել, to make a clatter, racket or uproar, to kick up a row;
յայն աղմուկ —ի, in that disorder;
cf. Աղմուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ո հլ. «խառնակութիւն, իրարան-ցում, տակնուվրայութիւն» Խոր. Պիտ. Յհ, կթ. «խառնակ» Լմբ. իմ. «կռիւ» Վրք. հց. բ. 108, 371. որից շփոթել ՍԳր. Եփր. ծն շփոթական Սեբեր. շփոթանք Եփր. ծն. էջ 26, շփոթումն Խոր. անշփոթ Պիտ. դիւրաշփոբ Թէոփ. խ. մկ. բազմաշփոթ Ճառընտ. հեշտա-շփոթ Թէոփ. խ. մկ. (սխալ հնչմամբ գըր-ուած ունինք անըշփոթ, շփոյթ, բազմաշը-փոյթ). նոր բառեր են շփոթութիւն, խառնա-շփոթ ևն։


Շօշանք

s.

cf. Շաղփաղփութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բարբաջանք, շատախօսութիւն, փուճ խօսքեր». մէկ անգամ ունի Ճառընտ. (գրուած շաւշանք, շուշանք)։ առանձին անգործածական, որից կազմուած են շօշափել ՍԳր. (գրուած է շաշափել Տի-մոթ. կուզ, էջ 93). շօշափելի Ել. ժ. 21, Եբր. ժբ. 18. շօլափական Նիւս. բն. դիւրաշօշա-փագոյն Փիլ. լին. խաւարաշօշափ Տօնակ. մեղկաշօշափ Յհ. կաթ.։


Ողոգոմեան, ենի

s.

Palm-Sunday.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (գրուած նաև ողոգո-մէն, ողոգոմէ, ողոգոմ, ղոգոմեան) «Ծաղ-կազարդի տօնը» Սեբ. 46, Լմբ. առ. Լև. 237. Կանոն. 38, ժմ. 261, 324, 642, 687. Ճառ-ընտ. Արշ. Սհկ. արմաւ. Վրդն. սղ. Օրբել. հրտր. Էմինի, էջ 71 ևն։


Ոյծ

adj. adv. s. fig.

cold;
apart, aside;
—ք, hiatus, gap, chasm;
coldness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Böttich. Arica 28, 86 պրս. yax «սա-ռոյց», օսս. ix «կարկուտ», yexan «մըր-սիլ», զնդ. aoxtəm բառերի հետ։ Հիւնք. 68 բուծանել բայից։ Patrubány Հ1 1906, էջ 344 լտ. pungere «խայթել» ռառի հետ. հմմտ. լիթ. gélti «խայ-թել», որից gelmenis «ցուրտ»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud 21, որ ընդունում է նաև Pedersen, Kelt. Gram. 1, 103։ Թիրեաքեան, Բզմ. 1913 342 թրք. uz-aq «հեռու» բառից։ ռով (տե՛ս այո՛ բառի տակ). զանազան դարձուածներով ունինք ո՛չ ապաքէն, ո՛չ եթէ, ո՛չ երբեք, ո՛չ ևս, ո՛չ բնաւ, ո՛չ ոք, ոչ ուստեք, ո՛չ ուրեք, ո՛չ ինչ, ինչ ոչ, իբր ոչ եթէ ևն.-այս արմատից են ոչինչ, ՍԳր. Ագաթ. հչնչութիւն Խոսր. Նար. երգ. ոչնչանալ Արշ. ոչեղութիւն Մագ. ոչէ «անգոյ մի բան» Նար. Դիոն. համառօտուած ձևով չ՝ որ իբր ռառա-սական մասնիկ է գործածւում. ինչ. չախոր. ժական Եզն. չազնուութիւն Ոսկ. մ. ա. 21 չահագին Ոսկ. մ. ա. 20. չանձնաւոր Եզն. չանսական Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սե-բեր. չև, չև ևս ՍԳր. Ագաթ. չէ «անգոյ բան» Սեբեր. Եզն. Ոսկ. չէական Եզն. չժողովուրդ Ա. պետ. բ. 10 չինչ «տկար, ոչինչ» Կոչ. չիք Ոսկ. Եւս. քր. Եփր. Բ. կոր. Կոչ. ի չքմեղս Ոսկ. մ. բ. 2. չքոտի Եզն. կոչ. Բուզ. չքոտիլ Ագաթ. չքաւոր Ա. կոր. ժա. 22. Բուզ. Ագաթ. չքաւորիլ «պատասխան տալու անկարող լի-նել» Ոսկ. եփես. 872. չքանալ Եփր. թգ. Կոչ. կնաշխարհիկ Ոսկ. չնչիկ Եզն. չնչին ՍԳը. Կոչ. Եզն. (ամբողջական ձևով՝ ոչնչին Վկ. արև. 170). չնչինագոյն Ոսկ. եբր. ևն.-նոր բառեր են ոչնչական, ոչնչացում, չքմեղանք, չքմեղութիւն ևն։


Ոռ, ի

s.

backside;
cf. Նստոյ՞՞՞տեղի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Խրբ. Հմշ. օռ, Մկ. տռ (Մոկաց Հասկնջաւս գիւղում յէռ՝ որ յիշեցնում է հնխ. ersos ձայնդարձը), Ախց. Կր. օռ, վօռ, Ալշ Մշ. գոռ, Ջղ. Սլմ. Վն. վոռ, Գոր. Երև. Ննխ. նմ. Պլ. Ռ. վօռ, Զթ. էօռ (սեռ. ուռա), Ասլ. վէ՝օռ, Հճ. վոր, Մրղ. վուէռ, Ղրբ. վըէռ, վըռ, Սեբ. վէռ, Սվեդ. վըռռ, Տփ. վուր, Տիգ. վրռ. Ագլ. վառ. հետաքրքրական ձև է Սվ. որղ (կարդա վօրղ?)։ «Ծայր, տակ, վերջ» նշա-նակութեամբ գործածւում է ոռք, որից Տփ վուրք, Սվեդ. վըրք (օր. Անտարի վուրքումը «անտառի ծայրը»)։ Նոր բառեր են ոռագօտի, ոռազատիկ, ոռակալ, ոռաճճի, ոռաշուռտու, ոռաոռ, ոռասանդի, ոռասոթ, ոռատու, ոռա-քեծ, ոռգոգոշ, ոռդիք, ոռեքալ, ոռիկ, ոռծախ, ոռծեծ, ոռձիգ, ոռովանալ, ոռուիլ, ոռսրբի» ոռտիտիկ, ոռտոզ, անոռի, անոռք, անոռա-գլուխ, կայծոռիկ։


Ոսկր, կեր, աց

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. ásthi ոնդ. ast, asti-«ոսկոր», ascu. «սրունք, ոլոք», պրս. ast, ustuxvan, պհլ. ast քրդ. hesti, hestik, esk, yesk, օսս. stag, štäq (Horn § 81, 85), յն. ὄστέον «ոսկոր». ὄστραϰον «խեցի», ὄσφός «զիստ, ազդը», կա-միս haštāi «ոսկոր. 2. դիմադրութեան ուժ» (BSL հտ. 38, л 99, էջ 139), լտ. os, oss, ossis, հլտ. ossu, ossua, ալբան. ašt, ašte, կիմր. ascorn, բրըտ. askourn (Pokorny 1, 186. Walde 548, Ernout-Meillet 628, Boi-sacq 723, Berneker 583)։ Ըստ Meillet MSL 23, 259-260 բառիս նախաձևն է es, որ իր չափազանց կարճութեան պատճառաւ ո՛չ մև լեզուի մէջ անվթար չէ պահուած. նոյն իսկ լատիներէնում բաղաձայնի կրկնութեամբ դարձել է oss։ Այս բառը, «լեզու» և «փայ-ծաղն» բառերի նման, մէկն է այն ժողովըը-դական ձևերից, որոնք ենթարկուած են շատ մեծ փոփոխութեանց՝ իւրաքանչիւր լեզուի մէջ։ Շատերի մէջ ստացել է ost-ձևը, որի վրայ աւելացել են նոր մասնիկներ. այսպէս յն. ὄσφός <*ost-bhū, կիմր. asgwrn, կորն. ascorn<*ost-cornu. Սլաւականը սկզբին ռրել է k յաւելուածը, որի ծագումը անյայտ է. այսպէս հսլ. kosti, ռուս. коcть, լեհ. kos'c ևն, ճիշտ ինչպէս «այծ» բառի ծայրին-koza (Meillet, Rev. des études slaves, 1925, էջ 9), որ և գտնւում է յունարէնում. ինչ. յն. ϰάπρος =լտ. aper, հբգ. ebur «վարազ»։ Հյ, ոսկր ենթադրում է *ostw-er նախաձևը (Meillet, Esq. 14, 28), որի մէջ w համա-պատասխանում է լտ. u-ին (ossu, ossua) և թերևս գտնւում է նաև յն. ὄστέον բառի մէջ, ուր ε և o ձայների միջև կար s կամ y կամ w։ Նախալեզուի stw ձայնախումբը տուած աիտի լինի հյ. սկ, ինչպէս ցոյց է տալիս նաև իսկ<հնխ. istwo-ձևից։-Հիւբշ. 482։


Ովկիանոս, ի

s.

Ocean, the mighty deep;
cf. Թոհ՞՞՞եւ՞՞՞բոհ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. 'Չxεανός «մեծ ծով, յատկապէս Ատ-լանտեան ովկիանոսը». Չϰεανός-ը բուն Ու-րանոսի որդին էր, ծովի աստուածը, Հոմե-րոսի մէջ նշանակում է երկիրը պատող ջու-րը, յետնաբար ստացել է վերի նշանակու-թիւնը։-Սրանից են փոխառեալ նաև լտ. oceanus, ֆրանս. océan, ռուս. океань ևն -Հիւբշ. 369։


Որթ, ոյ, ոց

s. bot.

vine;
cf. Զամբիղ;
colocynthis;
coloquintida, bitter apple (purgative);
բեր —ոյ, grapes;
տերեւ —ոյ, vine-leaf;
ուռ —ոյ, vine-tendril;
յօտք —ոյ, vine-branches, vine-cuttings;
թօթափել or քաղել զտերեւս —ոյ, to strip away the superfluous vine-leaves.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. porthu-ձևից հմմտ. յն. πόρτις, πόρτας «հորթ, երինջ, փոքր տղայ կամ աղջիկ», սանս. [other alphabet] prthuka-«մանուկ, տղայ, անասունի ձագ», կիմր erthyl «օրպակաս ձագ», erthylu «ժամանա-կից առաջ ծնիլ», հսլ. zaprútukü «մաշկա-ձու, թերակազմ ձու», չեխ. spratek «օրպա-կաս հորթ», ուկր. vyportok «վիժուածք», հբգ. far, farro, մբգ. varre, անգսք. fearr, հհիւս. farre, գերմ. Farre, հոլլ. var, varre «ցլիկ, մատաղ ցուլ», մբգ. verse, հոլլ. vaars, գերմ. Färse «երինջ» (գերմ. *farz, *fars նախաձևերից)։ Բոլորի նախնական արմատն է հնխ. per, por «ծնիլ, ձագ բե-րել». հմմտ. լիթ. periu «թխսել», յն. πόρις «հորթուկ, ձագուկ», լտ. pario, peperi «ծնիլ, երկնել, տղայ բերել» (Boisacq 804, Waldē 562, Pokorny 2, 41 և 49, Kluge 131, Pe-tersson KZ 47, 271-273)։ Այս նոյն խըմ. բին է պատկանում նաև հյ. որդի և որով-հետև հնխ. t տալիս է հյ. ր-ից յետոյ դ, ուս-տի հյ. որդի յառաջանում է հնխ. portiyo-ձևից, իսկ որթ<հնխ. porthu-ձևից, որի p նախաձայնը աւելի հաւատարմութեամբ պա-հում է դեռ գւռ. հորթ։-Հայերէնի հետ պա-տահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] fartā «փոքր ոչխար», արամ. [hebrew word] pārtā «կով», արաբ. [arabic word] farr «հորթ», եբր. [hebrew word] par «ցուլ», որոնց համար կարծիք կայ թէ փոխառեալ են հնդևրոպականից։

ՆՀԲ որդի բառից։ Lag. Urgcsch 730 և Ges. Abhd. 172 կցում է սանս. և յն. ձևերին։ Muller SWAW 38, 579 ևն ն բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. § 232 ասում է թէ սպասելի էր հյ. *հորդ ձևը (նախաձևը ընդունելով port-)։ Bugge, Btrg. 10 նախաձևը դնում է *porthu-և ո՛չ *portu-։ Այս մեկնութիւնը անա-պահով է համարում Հիւբշ. 483։-Հիւնք. որոջ բառից։ Jensen, Hitt. u. Arm կցում է հաթեան մի բառի, որից միայն pa... նախավանկն է կարողանում կար-դալ։

-Բնիկ հայ բառ. կազմուած է փոխաբե-րաբար նախորդից. նշանակութեան զարգայ-ման համար հմմտ. յատկապէս հյ. երինջ, որ բուն նշանակում է «հորթ, կովի ձագ (էգը)», բայց Երև. նաև «խաղողի որթի մատ»։ Նման երևոյթ են ցոյց տալիս նաև յն, βλαστός «ծիլ, սերունդ մարդու կամ ա-նասունի» և յն. μόσχος «հորթ, անասունի ձագ. 2. ընձիւղ, շառաւիղ, ծիլ» (այս մասին տե՛ս մոզի բառի տակ)։

ՆՀԲ ուռդ, յուռթի, ուռճացեալ. բայց յիշում է նաև լտ. vitis «այգի» և vitulus «հորթ», յն. μοσχίον «մոզի, հորթ, ճիւղ». որով ուզում է կապել որթ «հորթ» բառի հետ։ Ըստ այսմ ուղիղ մեկնութիւնը տուած կլինի նախ ՆՀԲ։ Նոյնը նաև Lag Arm. St. § 1746։ Հիւբշ.. Arm. Stud. § 232 տրամադիր է ընդունե-լու։-Bugge, Btrg. 28 հնխ. gothr-նա-խաձևից. հմմտ. յն. βότρος «խաղողի ողկոյզ». ըստ այսմ մեզ հետ գործ չու-նին ալբան. arδf, rδī, δri «որթատունկ», burδe. urδe, hurϑ «բաղեղ»։ Հիւնք. լտ. hortus «պարտէզ»։ Հիւբշ. 483 մեռժում է թէ՛ յն. βοτρος և թէ հյ. որթ «հորթ» բառին կապելը։ Pedersen BВ 20 (1894), 231 և յետոյ KZ 36, 341 իբր բնիկ հայ կցում է ալբան. harδf, arδf և δri «որթ» ձևերին։ Վերի մեկնութիւնը վերջին անգամ երինջ բառի համեմա-տութեամբ հաստատեց Միաբան SA I, 304։-Մառ ЗВО 25, 306 հյ. վարդ, յն. ῥοα «նուռ» ևն բառերի հետ յաբեթա-կան արմատից։ Petersson KZ 47 (1916), 271-273 հնխ. perth-«ձող, ցուպ» արմատից, որից դնում է նաև սանս. kaprth-«առնի, վարոց», լտ. per-tica «ձող», յն. πτόρϑος «ծիլ, ընձիւղ», հսլ. pratù «ճպոտ» (=ռուս. прутъ «ճիւղ, ձողիկ»), և հյ. որթ «հորթ» = սանս. prthuka «հորթ»։ oštir. Btrg. alarod. 47 ալբան. arδi «որթ» և բասկ. arϑo «գինի» ևն։ Pokorny 1, 183 ըն-դունում է Pedersen-ի մեկնութիւնը և դնում է հնխ. ort-«որթ» բառի տակ, իսկ 2, 49 ընդունում է Petersson-ի

ԳՒՌ (dialectal) Առանձին կայ միայն Ագլ. ուռթ «խաղողի որթ». բայց բարդուած ձևով ու-նինք որթյօտ «խաղողի յօտած ճիւղերը» (Բզ. Հզր. Խրբ. Մշկ. Չն. Սթ. Սվ. Ք. Տիգ. որոնցից Խրբ. օրթօդ, Տիգ. օրթօդ, վօր-թօդ.-իսկ Մշ. օռթօդ «խաղողի ճիւղ՝ որթե վրայ). որից Խրբ. օրթօդիլ «որթը յօտել»։


Ործ, ոյ

s.

belch, eructation, rising of the stomach.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «ստամոքսից վեր եկած կե-րակուրը» Նար. յովէդ. Վստկ. 169. Բրս. մրկ. որից ործալ, կամ նաև ործկալ, որձկալ, որձ. կրալ «կերածը վեր գալ, սիրտը խառնուիլ. ասխել» Կանոն. Պտմ. աղէքս. Մխ. առակ, Բրս. վաշխ. Ասող. Վրդն. առկ. 16 (Արջն ի ձմեռն 40 օր ի յարգելանոցն մտանէ. յա-ռաջ կերթայ և խմէ շատ ջուր, որ կծտայ (sic) և որչափ որ կերակուր կայ ի փորն, զամէնն արտաքս ընկենու և սրբէ զփորն.-ուղղելի է ործկտայ). ործացուցանել Լմբ. առակ. ործացուցիչ Մագ. Սարգ. ործոց կամ ործանք «փսխունք» Կանոն. 49 (տե՛ս իմ Հլ. նոր բառեր հին մատ. Բ. 166)։ Սրանից է կազմուած նաև ործկուտ «սիրտ խառնող» Մխ. այրիվ. էջ 43 (Մինչև հասին յօդն ործ-կուտ և մղծուտ.-օդի բարձրագոյն խաւի համար է ասում). նոյնը նաև Տաթև. հարց. 29z,

ԳՒՌ (dialectal) Մև. տրծկալ, Ջղ. վործկալ, Սյմ վործըկալ, Վն. վոռծկալ, վոռծկտալ, Մրղ. վըիրծըկալ, վըէրծկալ, Մշ. օրձ'ըգալ (ըստ Բենսէի՝ չօռձգալ), Ալշ. օռձըգալ, Կր. Տփ. օրցկալ, Երև. վօռցկալ, Շմ. հէօրծիգիլ, հէօր-ծիւգիլ, էօրձիւգիլ, Ննխ. օրձգալ, օձգալ, գօրձգալ, գօձգալ, Ագլ. ըռծըտէօլ, Սեբ. Եւդ. օզգալ, Ախց. կօծկալ, Հմշ. գօյձգալ, Սվեդ, ըրըզգըդիլ, Խրբ. գօձգ'ըլդալ, որոնք նշանա-կում են «զկռտալ, կամ սիրտը խառնուիլ, թափելու փսխելու մօտ լինել, կամ սիրտը թափել, փսխել»։


Նոմոս, աց, ից

s.

law, right.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. «օրէնք, կարգ, կա-նոն» Ասոր. դատ. 12. Սմբ. դատ. 121. Մխ. դտ. Ճառընտ. Յայսմ. դեկ. 12. Մին. համդ. 65. Հաւաք. 50 (գրուած նաև նօմօս Ասոր. դատ. 16), «հրովարտակ» Յայսմ. յունվ. 18. Սիմ. ապար. 68 (Նոմոս բերեալ ի յարքայէն առ ի գիտել զխնդիրս նորին). Զքր. սարկ. Ո, 22։


Նուիրակ, աց

s.

usher, sheriff's officer, sergeant, lictor;
nuncio;
deputy;
cf. Նուիրանոց.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «պալատական յատուկ պաշտօնեայ՝ որ արքունիք կանչուած անձե-րին առաջնորդում էր թագաւորի առաջ. 2 թագաւորի կամ իշխանի առաջից գնացող պաշտօնաւոր՝ որ նրա գալուստն է յալտա-րարում և ճանապարհ բաց անում» Գծ. ժզ. 35, 38. Ոսկ. ես. 439 (Առաջի իշխանաց յոր-ժամ սպասաւորն երթայցէ, կարապետք և նուիրակք և քարոզք մեծաձայն առաջի կար-դայցեն). Վեցօր. 86 (Աստի անտի նուիրակք հպարտացեալք ամբարհաւաճեալք ստիպեն ճեպեն, զխառնաղանճ ամբոխն ի բաց պար-զեն). Եփր. բ. 284. Լաբուբ. 30. Բուզ. 221. Գիրք թղ. 90. Փարպ. Եղիշ. ը. էջ 156 (Չե-կաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս և ոչ կոչեցան պատուականք յարանց ի տաճարս նոցա). Մամիկ. էջ 25 (Վահան կոչեաց ըզ-նուիրակն և ասէ. Ե՛րթ կոչեա՛ զայս անուն իշխան). Անկ. գիրք նոր կտ. 58 (նոյնը մի քիչ ցած կոչւում է հրաւիրակ). «նոյն պաշ-տօնը կատարող եկեղեցական՝ կաթուղիկոսի մօտ» Օրբել. (Կաթողիկոսն Անանիա կոչէր նուիրակօք զՅակոբ և զՍահակ. Յուղարկէ նուիրակ... զՍտեփաննոս վարդապետ... հրա-ւիրական նամակօք) հրտր. Էմինի, էջ 201 և 321. «պտղի և եկեղեցական տուրքերը հա-ւաքելու համար կաթուղիկոսի կողմից ուրիշ երկիր կամ քաղաք ուղարկուած կրօնաւոր» (նոր բառ). որից նուիրակապետ Բուզ. 128 Պիոն 389. Յայսմ. Ճառընտ. (սխալ գրչու-թեամբ նուիրապետ Ուռհ. Ճառընտ. նուիրա-պետական Դիոն. երկն.)։

= Պհլ. *nivēδak ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. զնդ. nivaēδayemi «ծանուցանեմ» և պրս. [arabic word] nuvīd «աւետիք, լուր». կազ-մուած են ni-մասնիկով vid=զնդ. vaed-«գիտել, ճանաչել, հասկանալ» արմատից.-ըստ այսմ նուիրակ բուն նշանակում է «ծա-նուցիչ, ազդարարող, յայտարարող», որ և ճշտիւ համապատասխանում է բառի իսկա-ևան նշանակութեան։ Նոյն vid-vaēd «գի-տել» արմատից paiti->pat-և fra-մասնիկ. ներով կազմուած ձևեր են զնդ. paiti-vaēδay-emi «ծանուզանեմ», fravaēδ-«նկատել», որոնց պհլ. ձևից փոխառեալ են հյ. պատ-ուէր, պատուիրել, հրաւէր, հրաւիրակ, հրա-ւիրել։ Այս բոլորի նախնական և հիմնական ռառափարն է «իմացնել, գիտցնել, ծանու-ցանել». այսպէս պատուիրել ո՛չ թէ «խրա-տել» է, այլ անելիքը նախապէս իմացնել, հրաւէրը ո՛չ թէ «կոչ» է, այլ «հանդէսը ծա-նըւցանել» և հրաւիրակը այն անձն է՝ որ հանդէսի մասին յայտարարում կամ ծանու-ցում է հրաւիրեալ անձին։ Նոյն իսկ նուիրել (որ այս արմատից է դարձեալ. տե՛ս նուէր), բուն իմաստով «աստուածներին մի բան ձօ-նել», ո՛չ թէ «պարգևել» իմաստով է, այլ «քուրմի կողմից ծանուցում տալ ժողովուր-դին՝ ընծայ բերուած իրի մասին» և նուիրա-գործել (կամ սրբագործել)՝ նշանակում է «սրբազնագործեալ անձի կամ իրի մասին» բարձրից ցած (ni-) ժողովրդին յայտարարել կամ ծանուցանել»։ Այնուհետև աստուածնե-րին միայն յատուկ նուէրը, իր սրբազան ի-մաստը կորցնելով, դարձել է հասարակ ըն-ծայ ամէն մարդու համար, ինչպէս եղել է նաև ձօն բառը։-Աճ.


Շահոքրամ

s. bot. clove, pink, carnation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մեխակ ծաղիկը, լտ. dian-thus fimbriatus M. B.» (ըստ Տիրացուեան, Contributo § 130) Բժշ. (ըստ ՆՀԲ գործած-ուած է Բժշկարանում, իսկ ըստ ՀԲուս. § 2253 «ի գիրս յիշուած չէ»). սովորական բառ է արդի գրական լեզուի մէջ։


Շաղիղ, ղղոյ

s.

raw flesh;
carrion, carcass, dead body.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ռ հլ. «հում միս, մարմին, դիակ» Ել. իա. 34. Ոսկ. եփես. Բ. Եզն. Վեցօր. 192. որից շաղղակեր «գիշակեր, մսակեր» Սեբեր. շաղղակերութիւն Ոսկ. ես. շաղղայեղց Վեցօր. 193. շաղղագործութիւն Ածաբ. յայտ. նեխա-շաղիղ Յհ. իմ. պաւլ. գրուած է նաև շաղակ Ոսկ. ես. 120, որից շաղաղակերութիւն Ոսկ. ես.-Նոր բառ է շաղղանալ «շատ լաց լինե-լուց աչքը փճանալ» Անկ. գիրք հին կտ. 220 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 233)։ Բառ. երեմ. էջ 241 սխալ գրչութեամբ ունի շալիշ։

Հիւնք. պրս. lāšá «դիակ» բառից (-իղ մասնիկով)։ Müller WZKM 10, 277 իբր ոնիկ հայ՝ կցում է սանս. cárira-«մարմ-նի կարծր տարրը, ոսկորները, մարմին» բառին։ Հիւբշ. Arm. Gram. 479 սանս. բառը դնելով հնխ. k'allo-ձևից, ձալ-նապէս անհամաձայն է գտնում հայերէ-նի հետ։ Նոյնը աւելի ընդարձակ Boisacq MSL 17, 113 և Dict. etym. 433։ Պա-տահական նմանութիւն ունի վրաց. შალა-ლი շալալի «թարախ», որ Ղափանցեան Տեղեկ. ինստիտ. 2, 85 հյ. շարաւ բա-ռից է հանում։


Ուրու, աց

s.

phantom, ghost.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երազական տեսիլ, ցնորք» Գնձ. որից ուրուական «երազական՝ երևակայա-կան բան, երևոյթ» Նիւս. բն. Դիոն. ածայ. «ևուռք, չաստուած» Ագաթ. Եզն. «հոգեգէշ, մեռելի ստուերը« Եւս. քր. Ոսկ. մ. բ. 9. ուրուապաշտ «կռապաշտ» Ագաթ. ուրուարար «հմայող» Բռ. ստեփ. լեհ. ուրուաձայն Նար. էջ 243. նոր բառեր են ուրուագիծ, ուրուա-գծել, ուրուանկար։


Ոփ, ոց

s.

large hole, pit, ditch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «խոռոչ կամ փոս, որի մէջ ջուր է հաւաքւում» Վեցօր. էջ 70. Վրք. Աբերկիո-սի ՀԱ 1910, 371, տող 25 (յն. λάϰϰος), Վա-նակ. (տե՛ս Վարդանեան, Բառաք. դիտ. Ա 87). Վրդ. առկ. 36։-Սրանի՞ց է արդեօք խորոփ «խոռոչ» (բարդւած խոր բառով), որ ւեշում է ՆՀԲ ոփ բառի տակ, բայց չունի այբուբենական շարքում։


*Չանչ

s.

husks of pressed grapes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Մկ. Մշ. Մրղ. Սլմ. վն չանչ, Ագլ. Ղրբ. չmնչ, Ջղ. չենչ, Տիգ. չինչ «խաղողի շրուանդ, կոխածի մնացորդը, կու-տերն ու կեղևները». նշանակում է նաև «խնձորի, տանձի, սերկևիլի դէն գղելու մա-սր, քացախի դիրտ, հալած իւղի փրփուրը» (այսպէս Ալշ. Լ. Կր. Վն.)։


Չափար

adj. s.

potent, powerful, sublime;
moveable sheep-cote.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մև. չափար «որսորդի կամ զինւո-իի դիրք», Մշ. չափառ և Ախց. չmփmռ «ցան-կապատ». շատ գործածական է Կովկասի հայ բարբառներում «ցանկապատ» իմաս-տով. նոր բառեր են չափարտակ, չափար-ծակի «մի տեսակ թռչուն», յատկապէս չա-փըռնել «շրջապատել, պաշարել» Ապ. Բլ. Նբ. որի հետ նոյն է թրք. [arabic word] če-perlemek «պարսպել, շուրջ պատել»։