Definitions containing the research դի : 9149 results

Սիբնկոն

s.

pig's-skin bag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ կախարդական պահ-պանակ». մէկ անգամ ունի Մանդ. թ. էջ 83. «Եւ եթէ պահարանք և սիբնկոնք ի կռա-պաշտութիւն տանին, որչա՞փ ևս առաւևն յուռութք և հմայք դիւականք»։ Սռա հետ նոյն են՝ սնիկոն Ոսկ. ա. տիմ. էջ 85 (Հը-մայքն, կիւսքն, խտիրքն, ծնունդքն, պա-տահարքն, սնիկոնքն, դիւթութիւնք) և էջ 105 (Ի սնիկոնս հատանել), Եւագր. էջ 139 (սնիկոնս չարկանել), սննիկոն Մանդ. իզ. էջ 194, որ Հին բռ. մեկնում է «հմայողական դիւթութիւնք», իսկ Լծ. եւագր. «գարընկեցու-թիւն»։ Բոլորի մէջ լաւագոյն ձևը համարելի է սնիկոն։


Սիկ, սկոյ

s.

slime, mud, ooze, mire, slough, dirt;
deposit, sediment, dregs, lees.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ լծ. ցիխ, ցեխ։ Հիւնք. ոսկի բա-ռից։ Patrubány ՀԱ 1908, 343 հնխ. k'ei-«պառկիլ» արմատից։ Թիրեաքե-ան, Բազմ. 1913, 342 թրք [arabic word] səη «ծանծաղուտ»։ Պատահական նմանու-թիւն ունի եբր. [hebrew word] sīg «մետաղների դիրտ»։

ԳՒՌ (dialectal) Վն. սիկ «ջրի տակ նստած դիրտ» (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 589), Մշ. սիգ «կարմիր և դեղին կաւ ունեցող հող» (օր. սիգ արտ), Սեբ. սիգ «գետի ե-զերքից հանուած մանր աւազահող, որով ոսկերիչները զանազան բաներ են ձուլում». որից Ալշ. Կր. Նբ. սկիլ, Երև. սկվիլ, Մրղ. սըկկէլ, Սլմ. սկել, սղ'ել «խորասուզուիլ, ընկղմիլ», իսկ Մշկ. Ք. «ջուրը պարզուիլ, պղտորութիւնը անցնիլ», սկռիլ Վն. «ծանր ծանր ջրի տակ իջնել»։


Սիմինդր

cf. Սիմինտր.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. σεμίδαλις «բարակ, նաշիհ ալիւր», որ թերևս լտ. simila հոմանիշի հետ փո-խառեալ է միջերկրեան մի լեզուից (Boisacq 859). յունարէնից են նաև ասոր. [syriac word] simidá «շարմաղ ալիւր» ZDMG 40, 446, արաբ. ❇samīδ «բարակ ալիւր, սպիտակ հաց», թրք. ❇ simid «բոկեղ, օղակաձև հացիկ», պրս. [arabic word] šamand «ընտիր սպիտակ հաց», սանս. samitā «նաշիհ», վրաց. Եემი-დალი սեմիդալի, სამინდალი սամինդալի, სამინდო սամինդո «բարակ ալիւր»Սղ. ա. 13. სიმინდი սիմինդի, სიმიდი սիմիդի «եգիպ-տացորեն», մինգ. სიმინდი սիմինդի, სიმილი նիմիդի, ին գիլ. სმიმდ սմինդ, սվան. სიმინდ սիմինդ «եգիպտացորեն»։ Հայերէնը տար-բերւում է յոյնից ն-ի յաւելումով, որ ունին նաև վրացական լեզուները և ր վերջաւորու-թեամբ փխ. λ։ Ձևի համար հմմտ. նաև կըղ-մինտր։-Հիւբշ. 379։

ԳՒՌ (dialectal) Տփ. սիմինդր և Երև. սիմինդ «եգիպտացորեն», իսկ Մշ. սմինդր, Զթ. սի-մինդռը, Վն. սըմը՛նդր, Սվեդ. սըմընդրmգ, Կր. սմնդրիկ, Տիգ. սմնդրիգ, Արբ. սմինդ, Բբ. սմըրդիք, Հճ. սիմիր, Ակն. Պրտ. սմրուգ, Սեբ. սռմուգ, Եւդ. սըմէռ, որոնք բոլոր նը-շանակում են «մանր ձաւար» կամ «ձա-ւարի խոշոր ալիւր»։


Սինձ, սնձոյ

s.

gluten;
mordant;
preserved fruits, conserves, preserves, jam;
cf. Փշատ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. բոյս՝ որ մեկնւում է ռանա-զան ձևերով. այսպէս «մի տեսակ խիժաբեր ծառ» Ռոշք. «սին, փշատ կամ ալոճ» Տաթև. ձմ. ձդ. Բժշ. «անուշ խնձոր, melimoluni» Գաղիան. «ուտելի մի տեսակ խոտաբոյս. scorzonera hisnanica (ՀԲուս. § 2753)» Կամրկ. «քօշմօրուք, թրք. էմլիք» Հին բժշ. «շակակուլ» Նոր բժշ. «սին, sorbus domesti-ca L» և «քօշմօրուք, tragopogon coloratum CA. Mey» Տիրացուեան, Contributo § 204 և § 570.-արդի գաւառականներում սինձ կամ սէզնը անունով զանազանւում է երկու բոլորովին տարբեր բոյս. մէկը ծառ է՝ ծիրանի ծառի բարձրութեամբ, տալիս է կաղինի մե-ծութեամբ քաղցրահամ կարմրաւուն մի պր-տուղ, որ ալոճի մի տեսակն է (Վն. կոչւում է մկնալոճ, Թաւրիզի թուրքերէնով եմիշան). միւսը մի հասարակ խոտաբոյս է, որ հում ուտւում է։ Որից սնձենի «սինձի ծառը» Յայ-սըմ. սնձնի Յայսմ. դեկ. 17. Վստկ. 143. ննձի Վստկ. 155 (սեռ. սնձեաց՝ որ է ալու-ճըն)։ Թուի թէ սրանց հետ նոյն է նաև սինձ կամ սինծ «մածուցիկ նիւթ» Փիլ. լին. 21, Անյ. պերիարմ. Պիտ. 391. Երզն. մտթ. 390 (հմմտ. շրէշ խոտը և մածուցիկ նիւթը), եթէ սակայն այս բոլորը պէտք չէ փոխել սոսինձ, հակառակ այսքան յաճախ գործա-ծուած լինելուն։


Սիրամարգ, աց

s.

peacock;
էգ —, peahen;
ձագ —ի, pea-chick;
— գոչէ, the peacock cries or screams;
նազել or սիգալ որպէս զ—, to plume oneself;
to boast.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ԴԻՌ.-Ախց. սիրամարք, Մշ. սինամարք, Ալշ. սինամահաֆք, Վն. սինամախաֆք, Բղ. սիմամոն խաֆք։


Սիւնհոդոս, աց

s.

synod.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ sunhodos, որ և [syriac word] ︎ sunodos ձևից (կէտադրեալ չլինելով ընթերցանութիւնը անորոշ է), որ իր հերթին փոխառեալ է յն. σύνοδος «ժողով, մա-նաւանո ռիտական կամ եկեղեցական ժողով» բառից։ Սրանից են նաև լտ. sуnodus, ֆը-րանս. գերմ. Sуnode, վրաց. სინოდი սինոդի, ռուս. cииодь (որից և արևելեան գրաևանև մէջ՝ սինօդ «էջմիածնի Սինօդը»), և մինչև իսկ քրդ. ❇ sinodus (Justi, Dict. Kurde 246)։ Հայերէնը ուղղակի յունարէնից չէ՝ հ ձայնի պատճառաւ, որ չկայ յունարէ-նում, բայց գտնւում է ասորերէնում։ (Այս հ ო ձայնը Յակոբ Եդեսացին (+708) պա-տուիրում է չգրել՝ համաձայն յունարէնի Brockelm. Lex. syr. 231ա)։ Յառաջացած է անշուշտ յն. բառը ստուգաբանելով σύν «կից» +ὄδός «ճանապարհ» բառերից. հմմտ. Կնիք հաւ. էջ 58 «Սիւնհոդոս, որ է ժողով, որ թարգմանի զուգաճանապարհք», նաև Յհ. իմ. խոստ. 12 «Սիւնհոդոս ժողովոյն, որ անուա-նի զուգաճանապարհ»։


Սկահ, ի

s.

cup, bowl, goblet;
— աշտանակաց, drip-receiver.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] ǰesqəfā «բաժակ» բառից (Brockelmann, Lex. syr. 20բ), որ ոռո-ձածուած է Ծն. խդ. 2, ուր հայերէնն էլ ունի ճշտիւ սկիհ. (Եւ զսկիհն իմ արծաթի դիջիք յամանի կրտսերոյն)։ Ձևի համար հմմա. ասոր. [syriac word] ︎ nəšīfā>նաշիհ։ Ասորի բառը փոխառեալ է յունարէնից. հմմտ. σϰάφη, σϰαφίς, σϰάφσς, σϰαφίον և σxνφος «նաւակ, ջրաման, լական, բաժակ», որից նաև լտ. scaphium, scapium, scapha «նաւաև. ա-ման, բաժակ»։ Համարւում է ծագած հնև-sqabh «քերել» արմատից (Boisacq 871-2, 882)։ Սրանց հետ նոյն են հսաքս. skap, հբգ. skaf, գերմ. Schaff «ջրաման», որոնք ոմանք դնում են փոխառեալ լատինականի միջոցով (Kluge 416բ), ուրիշներ ցեղակից յունարէնի՝ իբր ծագած նոյն sqabh արմա-տից (Boisaca)։ սըկի, Հմշ. Շմ. ըսկի, Ալշ. սրգի, Մշ. սըգի, բըգին, Ռ. Սչ. սիգի, Ասլ. սիգիյ, Ախց. Ջղ. Մկ. ըսկին, Խրբ. Տիգ. սիգին, Սվեդ. սըգէն, բոլորն էլ «Հաղորդութեան բաժակ»։


Սկիւռ

s. zool. squirrel;
թռիչ-, flying -;
— գանչէ, the — growls.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ազնիւ մորթով մի անասուն է. թրք. սընճապ, ֆր. écureuil». հնից չէ ա-ւանդուած. գործածական է միայն արդի գը-րականում։


Սնգոյր, գուրի, գուրոյ, գուրաւ

s.

paint, rouge;
ի — շպարիլ, to use paint, to rouge, to paint, to bedaub oneself or one's face.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Փոխառեալ է իրան. անծանոթ մի ձևից. հմմտ. պրս. [arabic word] š̌angār, արաբացեալ [arabic word] šanǰār «anchusa tinctoria, շիկա-տակ, շիկխարի, սնգոյրատակ», ըստ Պա-մուս, թրք. թրգմ. Ա. 925 «փշոտ մորթով մի բոյս է, որի արմատը խիստ կարմիր գոյն ունի և հենց որ ձեռք դիպչի, իսկոյն կաո-միր կներկէ. սրանից պատրաստւում էր հին ժամանակ մի տեսակ նիւթ, որով կանայք իրենց երեսն էին ներկում»։ Այս բոյսը պատ-կանում է շնխաղողի ընտանիքին. պրս. sagangur նշանակում է «շնխաղող» (կազ-մուած ❇sag «շուն» + [arabic word] angūr «խա-ղող» բառերից), որից կրճատմամբ կազ-մուած է ըստ իս *sangur-սնգոյր։


Սող

s. adj. crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«փորի վրայ քսուելով երթալը» Փարպ. «սողացող» Պտմ. աղէքս. 7 որից նողալ Ոսկ. մ. բ. 27, աւելի գործածական՝ սողիլ «փորի վրայ երթալ, կամացուկ ներս մտնել, սպրդիլ, սողոսկիլ» ՍԳր. Սեբեր, Ոսկ. մ. գ. 27. «երեսի վրայ ընկած աղա-չել» Գ. մկ. ա. 10. սողեցուցանել Կոչ. սո-ղուն «զեռուն» ՍԳր. Կոչ. սողնական «սողա-ցող» Անան. պետր. սողնական ախտ «քաղց-ևերղ» Փիլ. ժ. բան. սողնակ «սողուն» Վա-նակ. յոբ. «նիգ, պարզունակ» Վրք. հց. թ։ 189. Ոսկիփ. Յայսմ. փետ. 14. գետնասողու-թիւն Ոսկ. բ. կոր. դիւրասողութիւն Երզն. քեր.-սողալ նշանակում է նաև «կաղալ» Ոսկ. մտթ. 743, որից սողուն «կաղ» Կոչ. 388. Վռր. հզ. ա. 218 (հմմտ. ՀԱ 1910, 369 բ), «ոտքերը բռնուած անդամալոյծ» Շիր. քրոն. 72։ Այս արմատից աճած ձևեր են՝ ՍՈՂԿ, որ գտնւում է միայն սողկագնաց «հո-ղի երեսից իբր սողալով գնացող, երեսկունկ մեծացող (բոյս)» Վեցօր. 96, սողկական «սողալով եղած» Ոսկիփ. բառերի մէջ.-ՍՈՂՄ, որ գտնւում է միայն սողմիլ «սողիլ, սողոսկիլ, սպրդիլ, կամացուկ ներս մտնել» Ոսկ. մ. բ. 12, էջ 557 բառի մէջ. «Եւ տես զիարդ զամենայն զարիս թողեալ և զայն ևեթ դնէ՝ դեռ առժամայն սողմեալ մտեալ արծարծէր». (Վարդանեան ՀԱ 1921, 604 ուղղում է պարզապէս սողեալ մտեալ, քանի որ սողմիլ ձևը բնաւ ուրիշ տեղ գործածուած չէ մեր գրականութեան մէջ).-ՍՈՂՈՍԿ, որից ծառում են սողոսկիլ «սահիլ, ընկնել, ներս սպրդիլ» Նիւս. կազմ. Շիր. քրոն. իգն. Երզն. մտթ. սողոսկուտ «լպիրծ» Մագ. թղ. 145. Երզն. քեր. սողոսկումն Փիլ. սողոսկանք Անան. եկեղ. սողոսկիչ Լմբ. առակ. ռիւրա-նողոսկելի Մաքս. եկեղ. նոյն են նաև սո-ղուսկ «լպրծուն» Փիլ. լին. ա. 41, կրճատ սղոսկել Երզն. մտթ.։

Հներից Տաթև. հարց. 216 սողուն մեկնում է «կա՛մ զի սողալով գնան կամ սղացեալ են ոտիւք կամ զի սուղ են ձայնիւ»։ Sehroder, Thesaur. 45 սողալ դնում է սեմ. zxl (>եբր. [hebrew word] zx1, արաբ. ❇ zahl, ասոր. [syriac word] zxlā) «սողալ, սահիլ, հոսիլ» արմատից փո-խառեալ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 սո-ղուն համարում է ս բնաձայնից։ ՆՀԲ սոռուն լծ. թրք. սողուլճան «բոտոտ»։ Տէրվ. Altarm. 98-99 և Նախալ. 11n հնխ. sar, sarp արմատից է հանում՝ հյ. սողալ, սողոսկել, սողոպել, սահիլ, ռուրհալ ևն, սանս. sar, sarp «սողալ», sarna «օձ», լն. ἔ́ρπω «սողալ», ὄοπετόν «սողուն», լտ. serpere «սողալ», serpens «օձ»։ Հիւնք. սողալ և սողուն հանում է ձող բառից։ Patrubány SA 1, 196 յն. ϰλλας «շողոքորթ», ϰολαϰεύω «շողո-քորթել» բառերին ցեղակից։ Գազան-ճեան, Տարեց. Պապիկեան 1905, 125 և Արև. մամ. 1907, 934-5 սողալ=տճկ. նիւրմէք «քշել», սիւրիւնմէք «սողալ»։ Karst, Յուշարձան 426 սողուն=թրք. valan «օձ»։ Petersson KZ 47, 256 սանս. tsárati լիթ. selḗti, զնդ. sravant. «սահիլ, սպրդիլ» բառերի հետ, հնխ. t-sol-արմատից։ Կրկնում է նոյնը Pokorny 2, 505 հնխ. sel-«սահիլ, սո-ղալ» արմատի տակ, որ ad-«դէպի» նախդիրով տուել է d-sel-, յետոյ t-sel-և ts ձայնախմբի միացմամբ հյ. սո-ղալ։ Իր մեկնութիւնը մերժում է Pe-tersson, Ar. u. Arm. Stud. 84 և այժմ էլ համեմատում է լիթ. szulys «ոառա-տրոփ ընթացք», լեթթ. sčlis «քայլ», մբգ. schel «ցատկռտող» բառերի հետ։


Սոփեստէս

cf. Սոփեստոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«իմաստակ, գիտնական» (ար-դի գրականում «սուտ փիլիսոփայ») Բուզ. 60, 103, Եւս. քր. 584, 589, որ և սոփես-տոս Եփր. ա. կոր. 54. սովփեստեո Նոնն. 14. կրճատ՝ սոփեստ Նար. որից սոփեստու-թիւն Շնորհ. յուդ.։


Սպառ, ի Սպառ

s. adv.

end, term, consumption;
—, ի —, totally, entirely, quite, all, thoroughly;
մինչեւ ի —, to the last extremity, utterly;
մինչեւ ի — ազգին, արշակունեաց, till the extinction of the dynasty of the Arsacides;
մինչեւ ի — շնչոյն, to the last breath;
— եբարձ զայն ի միջոյ, he achieved its destruction;
ի սպառ, to the end;
finally, at length, at last;
fully, altogether, wholly, entirely, quite.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«վերջ» Ոսկ. ա. թես. Խոր. գ. 7. որից ի սպառ «բոլորովին, ամբողջովին, ցվերջ» ՍԳր. սպառել «վերջացնել, վատնել, հատցնել» ՍԳր. սպառիչ Վեցօր. սպառազէն «ամբողջովին զինուած» ՍԳր. Ագաթ. Ոսկ. եբր. սպառուած Դ. թագ. ժթ. 25. Նևեմ. գ. 21. անսպառ Յոբ. լղ. 26. Ողբ. գ. 22. Ագաթ. Եզն. Կորիւն. անսպառական Ոսկ. մ. գ. 14. Եզն. ոգեսպառ Ագաթ. շնչասպառ Նար. յիշ. կենդանասպառ Նար. կրկնաբար՝ սպառսպուռ, ի սպառսպուռ, սպառ ի սպուռ, ի սպառ ի սպուռ Ա. մկ. թ. 42. Դատ. ե. 26. Առաթ. Եւս. պտմ. ևն։-Կայ նաև սառւո բովանդակ Մծբ. 306. որ ըստ Վարդանեան, Բառաք. դիտ. Բ. 75 ուղղելի է սպառսպուռ։

= Պհլ. *spar և [arabic word] spur «կատարեալ, լրացած, վերջացած», spurīk «կատարեալ». spurikih «կատարելութիւն», anasparik «ան-կատար», anavispurīk «չլրացած, անկա-տար», հիւս. պհլ. (Թուրֆանի), cispur «կա-տարեալ», մանիք. պհլ. [hebrew word] ispur (Sa-lemann. Man. Stud ЗAН 8 107) սոռռ spwrn «կատարեալ», պազ. spur. snurī «կատարեալ», պրս. ❇ ︎ siparī, ❇ ispari «վերջ, վախճան, կատարեալ», ❇ siparīdan «կատարել, վերջացնել», զնդ. aspərəna-«լիակատար». կազմուած է par «լցնել» արմատից՝ us-նախդիրով։ Իրա-նեանից է փոխառեալ արամ. [hebrew word] asparnā «ուշադիր, խնամոտ, հոգատար» (բուն նշ. «կատարեալ, հիմնական») Եզր. ե. 8 ևն։-Հիւբշ. 239։


Սպարակ

s. bot. fustic, Indian saffron.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուդիղ մեկնեց ՆՀԲ, որից Lag. Arm. § оo43.


Սպիտակ, աց

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տիգ. սբըդmգ, Սվեդ. իւսբիւդիւգ, Ազլ. սպա՛յտmկ, Հճ. իսբիդօգ, Գոր. Երև. Ղրբ. սի՛պտակ, Տփ. սի՛պտակ, սի՛պտա. Մրղ. սիպտmկ', Շմ. սիպտmգ՝, Ալշ. Մշ, սիբդագ, սիվդագ, Վն. սիվտակ, Մկ. սվտակ, Սլմ. սըվտmկ', սըֆտmկ', Խրբ. բիդագ (<պիտակ<սպիտակ) «ճերմակ», իսկ Պլ. Ռ. իսբիդագ «յստակ՝ որոշ՝ պարզ երևա-ցող»։-Ստակ բառն ունին Պլ. ըսդագ. Սչ. ըսդ'ագ, Խրբ. սդագ ևն։ (Պլ. «ստակ» բառը, բացի ընդհանրապէս «դրամ» նշանակութիւ-նից, յատկապէս նշանակում է տաճկական փոքր մի դրամ, որ է փարա= ls կոպէկ, տճկ. aqče։ Ստակի և սպիտակի մասին աւե-լի երկար տե՛ս Թ. Աւդալբէգեան, Տեղեկ. Ինս-տիտ. 2, 51-53)։ Նոր բառեր են սպիտա-կուց, սպիտակուկ, սպիտակենի, սպիտակա-հատ, սպիտակահող, սպիտակաւուն ևն։


Սպուգ, սըպգոյ

s.

food composed of butter and of dried curds.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ գործածել է Արծր. Գ. 2. «Զփքինս կապար-ճեզն սրպգով ծածկեալ՝ զսատակչական զօ-րութիւն թռուցանէր ընդդէմ սրբոցն»։ ՆՀԲ մեկնում է. «Եթէ զկայցէ սխալ գրչաց, լինի որպէս պրս. սէպքէ. կերակուր իւղով և չոր թանով կազմեալ, ախորժ ուտելի, խայծ, կեր... Այլ լաւ ևս երևի ընթեռնուլ՝ սպնգով, որ լինի այլ փոխաբերութիւն...»։ Իսկ սպունգ բառի տակ էլ՝ յիշելով Ոսկ. ապաշխ. էջ 49 «ընդ սպունկաւն ծածկեալ ունէր զերկաթն (Նաթան ի յանդիմանելն զԴաւիթ ոճով)». աւելացնում է «ի սոյն նմանութիւն թուի բերիլ և բանն Արծր.»։ ՋԲ դնում է «կերա-կուր կազմեալ իւղով և չորթանով», իբռ պրս. բառ. ԱԲ «կերակուր մը, կեր» կամ փխ. ընդ սպնգով կամ սպնգով ծածկէմ զեր-կաթ, զնետ «վարպետութեամբ խրատել կամ յորդորել»։ Հրտր. Պատկ. էջ 129 բառիս տեղ ունի սպնգով։ Վարդանեան ՀԱ 1920, 337 ընդունելով սպուգ իբրև «սպունգ», կցում է ասոր. [syriac word] spūgā ձևին, որ նոյնպէս զուրկ է ն ձայնից։


Ստաքտիկէ

cf. Ստաշխն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ստաշխ» Պտմ. աղէքս. 126 (մէկ անգամ). սրանք գիտական ձևեր էին և ժողովրդի մէջ անգործածական. ժողովուր-դը գիտէր միայն ստաշխ. հմմտ. Ոսկ. ես. 243. «Ջոսկոյ և զարծաթոյ և զստակտէից, որ է ստաշխն»։


Ստերջ, ի, ոյ

adj.

sterile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ster-արմատից, աճած ջ կամ դ աճականով. ցեղակիցներն ևն սանս. starf-«չբեր կով», յն. στεῖρα, ττέριφος, «ամուլ (կով)», լտ. sterilis «ամուլ», գոթ. stairō «չբեր», հբգ. stēro «խոյ», գերմ. գւռ. Stārke «մատաղ կով, որ դեռ ծնունդ չունի», անգսք. styrc «հորթ», իսլ. stirtla (*sterd, հմմտ. հյ. ստերդ) «չբեր կով», բուլգ. sterica «ամուլ», ալբան. štlere «ե-բինջ, գառ», թերևս նաև պրս. ❇ sa-tarvan կամ [arabic word] astarvan և քրդ. ast'o-vər «ամուլ» (Horn § 716, որ յիշում է թէ ժողովրդական ստուգաբանութեամբ այս բա-ռը պարսիկները հանում են պհլ. պրս. [arabic word] astar «ջորի» բառից)։ Հնխ. ster-«ամուլ» հանւում է ster-«խստանալ, ամրանալ, պնդիլ» արմատից, որի բազմաթիւ ժառանգ-ներից յիշենք՝ յն. στερεός «հաստատուն, ամուր, կարծր», իռլ. seirt «ուժ», գալլ. sertn «հաստատուն. պինդ», գերմ. starr «անշարժ. հաստատուն», լիթ. stóras «հաստ», հսլ. starù, ռուս. cтарыи «հին, ծեր» ևն. իսկ այս ster-արմատն էլ հնխ. stā-«կանգնիլ» արմատից (Boisacq 906, 910, Walde 737, Pokorny 2, 627-635 և 640, Ernout-Meillet 231. հայերէնի նախաձևը դնում է *ste-ryā)։-Հիւբշ. 492։


Ստէպ, սպիպոյ, ով, աւ

s. adj. adv.

speed, haste, alacrity, diligence;
frequent, instant;
frequently, often, instantly;
— —, quickly, hastily;
very often, continually, incessantly;
ստիպաւ or —պով, in haste, in a hurry, quick, fast, with great speed or alacrity;
eagerly, hotly;
— կալ, to persevere in, to be assiduous, steadfast in, constant in, to apply or addict oneself to, cf. Հանապազորդեմ

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ հնխ. steib-արմատից այն ձևերը, որոնք նշանակութեամբ մերձա-ւոր են մեր բառին.-յն. στεἰβω «ոտքի տակ կոխոտել, կոխոտել ամրացնելու համար, ճանապարհը շարունակ յաճախել», στίβος «բանուկ ճանապարհ», στιβαρός «կոխո-տուած, սեղմ, ուժեղ, հաստատուն», στιπτὸ քհաստատուն», լիթ. staibus «ուժեղ, կորո-վի» ևն։ Այս արմատը համարւում է աճաձ Lb-աճականով՝ պարզական stāi-, stelā-«խտանալ, խտացնել» արմատից, որի այլ աճած ձևերն են՝ 1) -bh-աճականով՝ steibh-, որից յն. στῖφος «դէզ» (փոխառութեամբ թրք. istii>Պլ. իստիփ «իրար վրայ խիտ ու կուռ դարսած դէզ»), στιφρός «կոխոտած, սեղմ, խիտ, ուժեղ, հսկայ».-2) -p-աճա-կանով՝ steip-, որից լտ. stipo «սեղմել, խտացնել, դիզել, ճնշել», stipulus «հաստա-տուն», լիթ. stipti «խստանալ», stiprus «ու-ժեղ, կորովի», հհիւս. stifr, անգսք. stif «խիստ», մբգ. steppen «սրածայր մի բանով խթել» (Pokorny 2, 646-8, Boisacq 905-

ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։


Ստի, ստուոյ

s.

honour.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կարգ, պատշաճութիւն». մէկ անգամ ունի միայն Ոսկ. եփետ. 833՝ հոլովեալ ձևով. «Թեպէտ և զիւրոյ անձինն շուք արկանիցէ և դիւացեալ անկանիցի ի ստուոյ և ի համոյ»։ Սրանից անստի «անկարգ, ստահակ, անհը-նազանդ» Ոսկ. պօղ. ա. 910. «Եթէ եպիսկո-պոսութեան չիցէ արժանի որ որդիս ան-ստիս (յն. ἀνυποτάϰτους) և ստահակս ու-նիցի... եթէ կին ստահակ ունիցիմք կամ որ-դիս անստիս (յն. ἀταϰτον)»։ Նոյնը անստու ձևով Վեցօր. էջ 185. «Արջ... տգեղ անդամօք անստու և անպատշաճ»։

Ստի բառը ունի միայն ԱԲ, որ մեկ-նում է «պատիւ, բարեկրթութիւն»։ Բա-ցասականը գիտեն անստի «անպատիւ. անկիրթ» ԱԲ, անստու կամ անտուս «անկարգ կամ անհամ» Բառ. երեմ. էջ 24, 25, որից և ՀՀԲ։-Վեցօրէից վկա-յութեան մէջ Վենետկի օրինակն ունի անօտու, որ հրատարակիչը ուղղում է անյօդ. Վիեննայի Մխիթարեանց թ. 249 ձեռագիրն ունի նոյնպէս անօտու, թ. 612 ձեռագիրը անոտու. իսկ Ամմատևա-նի ձեռագիրը (Մասիս 1853, թ. 11-60) անստու, որ Այվատեան կցում է Հին բառարանի անստու ձևի հետ։ Այվա-տեան այս ընթերցուածը ուղղում է ան-ստև «անմազ, լերկ», որ գոնէ արջի հա-մար յարմար ածական չէ։ Բառիս ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 303 և 1914 643, Բառաք. դիտ. Բ. 87։


Վաճառ, աց, ուց

s.

business, trade, commerce, dealings, merchandise, goods, wares, commodities;
market, sale, purchase;
market-place, hall, mart, fair;
—ք, provisions;
cf. Մեծաքանակ;
փոքրաքանակ —, retail trade;
ի — արկանել, to sell, to put up or offer for sale;
— լինել, to be sold, to be on sale;
cf. Հատանիմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա, ու հլ. (յետնաբար ռ հլ. ինչպէս ունի կրկնագիր Ագաթ. էջ 6բ) «ա-ռուտուր, ապրանք» ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. «սակարկութիւն» Պղատ. օրին. «շուկայ, վա ճառանոց» Ես. իգ. 17. Եզեկ. իէ. 12-22. Յհ. բ. 16. Եփր. ա. կոր. 70. «գնում, ծախու առ-նելը» Կոչ. «վաճառելուց ստացածը, համար-ժէքը» Լաստ. ժ. «նուէր, ընծայ» Տադ «գանձ» Բուզ. Գ. 21. «գանձատուն, գանձա-րան» Կղնկտ. Բ. ժդ. «գանձապետութիւն, հարկապետարան, դիւան, աշխարհագիր» Սեբ. Գ. ժը. (վերջին հինգ նշանակութիւննե-րը տալիս է Թ. Աւդալբէգեան. Տեղեկ. ինստ 1. էջ 93-95). որից վաճառել ՍԳր. վաճա-ռանան ՍԳր. Եղիշ. Փարպ. վաճառապետ Եփր. թգ. վաճառանի (յգ.) Մագ. մեծ են, էջ 46. կաղամբավաճառ Բուզ. հատավաճառ Մտթ. իա. 12. Յհ. բ. 15. աղաւնեվաճառ Մտթ. իա. 12. Մրկ. ժա. 15. ծիրանեվաճառ Գծ. ժզ. 4. Ոսկ. մ. բ. 18. գինեվաճառիկ Ոսկ. ես. ժամավաճառ Դան. բ. 8. Փարա-շահավաճառ ՍԳր. Եւս. պտմ. ոչխարավա-ճառ Ոսկ. եբր. ճշդավաճառ Եւագր. մսավա-ճառանոց Եզն. վաճառիկ «տամղա, մաքս, վաճառահարկ» Վիմ. տար. 149 (ըստ Թ. Աւդալբէգեանի, Տեղեկագ. ինստիտ. 1, 94). նոր գրականի մէջ վաճառականապետ, վա-ճառականական, ածխավաճառ, կաթնավա-հառ, ջրավաճառ, մենավաճառ, ածխավա-հառանոզ, վաճառորդ ևն։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ვაჭარი վանարի «վաճառա-կան», სავაჭრო սավաճրո «վաճառականա-կան շուկայ, ապրանք», მოვაჭრე մովանրէ վաճառական», φიდ-ვაჭარი դիդ-վաճարի «առաջնակարգ վաճառական», შევაჭრება շե-վաճրեբա, დავაჭრება դավաճրեբա «գինն ի-մանալ, սակարկել», ვაჭრობა վաճրոբա ռառուտուր անել», սվան. հվաճար «վաճա-ռական», լիղվճար «առուտուր անել», մինգ. վաճարի «վաճառական», վաճրուա, վարճուա «առուտուր անել», ափխ. ախվաջար «վա-ճառական», կայ. վիչար-բարիր «վաճառա-կանութիւն անել», թուշ. վաճար «վաճառա-կան», վաճարբադդար «վաճառականութիւն անել»։


Վան

s.

repulse;
cf. Վանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վռնտելը, քշելը, դուրս վտարելը» Ոսկ. ամբակ. որից վանել «յաղթելով վռըն-տել, դուրս քշել» ՍԳր. «հետր կռուիլ» Վրք. հց. Լմբ. պտրգ. վանումն Փիլ. ել. վանիչ Շար. հնդկավան «հնդիկներին նուաճող» Պտմ. աղէքս. ճանճվան «ճանճ քշելու գոր-ծիք», վանողական (նոր բառեր)։


Սապատ, աց

s.

trunk, coffer, safe;
basket;
cf. Զուգեմ;
— ուղտու, camel's hump;
— ողին, hump, humpback, gibbosity.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա, ու հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «կողով» Ես. գ. 26 Փարպ. ծէ. Կաղանկտ. յետնաբար սապաթ Հայել. էջ 7, 67. որից սապատակ «փոքրիկ կողով» Ոսկ. կող. 572. Գէ. ես. Ճառընտ. սապատաւոր «շրջուն վաճառական, փերե-զակ» Ոսկ. բ. կոր. Կոչ. 120. սապատողն «կուզ» Ղևտ. իա. 19. վերջինը՝ որ կազմուած է փոխաբերութեամբ, ենթադրել է տուած արդի գրականի մէջ սապատ «մէջքի կուզը», որից և կազմուած են սապատաւր, միասա-պատ, երկսապատ «մէջքի վրայ կուզ ունե-ցող, մէկ կամ երկու կուզ ունեցող (ուղտ)»։


Սառն, ռին, ռանց

s. adj.

ice, frost;
glazed frost;
crystal;
frozen;
հատոր սառանց, piece or block of ice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, As. pol. 100, 134, 141 անդի sár, zar, լեզգ. zer, ավար. zuer, բրրտ. šorn, zorn, սամոյէդ šar, zyr հոմա-նիշների հետ։ Ուղիղ համեմատեցին նախ Böttich. Arica 26, 86 և Lag. Ur-gesch. 304։-Müller SWAW 41, 6 հյ. ցուրտ, պրս. sard, յն. ϰρύος ևն ձևերի հետ։ Պատկ. Изслед. 22 զնդ. sarəta, պրս. sard, քրդ. sār. Տէրվ. Altarm. 48 և Նախալ. 72 լիթ. զնդ. և պրս. ձևերի հետ հնխ. çar «սառչիլ» արմատի տակ։ Justi, Litt. Blatt. 1883, էջ 64 լիթ. šalaá, ռուս. cланa «եղեամ»։ Հիւնք. նեռն բառից։ Karst, Յուշարձան 425 թթր. qar «ձիւն» բառի հետ։ Պատահա-կան նմանութիւն ունին անդի sar, ssār, ավար. jar, խունս. çuer, արաբ. zar «սառած ջուր» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 38)։


Վարար, ի, ից, աց

adj.

lascivious, wanton, unchaste.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«յորդ, զեղուն» (գետի, ջրի համար ասուած). հնում առանձին չէ աւանդուած, բայց սրանից ունինք գետավարար, նորա-գիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Օրբել. էջ 31. «Երանելին Տիրոտ ի գետավարարս հանապազ նշան խաչի ա-րարեալ՝ անցանէր ընդ գետն աներկեղա-բար». նշ. «գետի յորդիլը, ջրերի զեղուլը կամ յորդած գետ»։ Հմմտ. յաջորդը։

ԳՒՌ (dialectal) Ադլ. Գնձ. Երև. Կր. Ղրբ. վարար «յորդ, առատ (գետ, ջուր, աղբիւր)», որից վարարիլ «յորդիլ», վարարացնել «յորդաց-նէր,


Վարաւանդ

s.

horse-harness, horse-trappings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *varband ձևից, որ կազմւած է 3 var «կուրծք» և [arabic word] band «կապ» բառերից. հմմտ. պրս. [arabic word] ︎ barband «կրծակապ, թրք. կիւմիւշտիւրիւք. և է իրն այն զոր արկանեն ի կուրծս երիվարաց. և ևս նշանակէ զայն իրն, զոր կապեն կանայք ի կուրծս իւրեանց, որ է կազմեալ ի մարգարտոյ, յոսկւոյ, ի մեղեսկէ, և ի զմրխտոյ». քրդ. [arabic word] bārbān «մէկ գինդից մինչև միւսը ձգուած ոսկի շըղ-թայ» (Justi, Dict. Kurde, էջ 43)։-Հիւբշ. 244։


Վարժ, ից

adj. s.

exercised, practised, versed, erudite, skilful, accustomed, inured, trained;
exercise, instruction, study, science;
— երիվար, a broken or trained horse;
—ք չափականք, study of mathematics;
— լինել, to be practised or well versed in;
լինել ի —ս ուսման, to be studying, learning;
to be at school or at college;
ի — կացուցանեմ, cf. Վարժեմ;
անցուցանէր —իւք զբազում գիտնովք, his erudition surpassed that of very many learned men;
կատարեցի զ—ս իմաստասիրականին, I have passed in philosophy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ, որ ունի միայն Բառ. երեմ. էջ 297 և մեկնում է «ործխիղ կամ պինտ ունիլ կամ կիրթ». վերջին եր-կուսը կարող են կապել բառս նախորդի հետ. բայց ի՞նչ է ործխիղ։


Սոնոպրի

s.

pistachio-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] sanaubar «փիճի», ար-դի պրս. sinoubär «եղևին»։-Հիւբշ. էջ 277։


Սովոր, ից

adj.

accustomed, used to, inured, trained;
customary, usual, habitual, wont;
familiar;
— լինել, to be accustomed or used to;
որպէս — էր, as he was wont to, as he was in the habit of.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «ընտել, վարժ, ծանօթա-ցած» Փիլ. Բրս. արբեց. Պրպմ. «սովորա-կան, հասարակ» Ոսկ. գղ. Փիլ. «սովորու-թիւն» Ոսկ. եփես. սրանից սովոր լինել ՍԳր. սովորական Ագաթ. Եղիշ. սովորիլ Սիր. իգ. 2Ո. սովորութիւն ՍԳր. Եփր. ծն. Ոսև. մ. ա. 6 և Ես. խաւարասովոր Ագաթ. ընդդիմասո-վոր Ագաթ. ևն։

«զօրեղ, դիւցազն»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 ուսանիլ բայից՝ -ւոր մասնի. Տեղեկ. ինստ. 2, 102 վրաց. սծավլա։


Սոր, ոց

s. mech.

hole, bore, opening, orifice, mouth;
den, lair, cave, cavern;
mill-trough;
*mill-hopper;
*boulders, large pebbles.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Վն. սոր «ցորենի անընդհատ հո-սիլը ջաղացքի կրիճակից», Ղզ. սօր տալ «փեթակի ծակից մեղուների անընըհառ դուրս գալը». ունինք նաև Խրբ. սռալ «ինք-նիրան հոսելով ցած թափուիլ» (օր. սարի վրայից հողերն ու քարերը). հմմտ. սորալ՝ նոյն նշանակութեամբ Քուչ. 52. «Այդ ո՞վ է երդիքս եկել, որ օտար հողն կու սորայ»։


Սուլտան

s.

sultan.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մահմետական թագաւոր» Պտմ. վրաց. Վրդն. պտմ. Կոստ. երզն. 130, որ և սուլթան Կոստ. երզն. 140. որից սուլ-տանանալ «թագաւոր նստիլ, իշխել» Պտմ. վր. Վրդ. պտմ. բառախաղով շինուած է շուն-թան Յիշատ. Ժէ դար. (Դիւան ժ, էջ 74, 75)։ Սպանին զշունթան Իբրահիմն և եդին գսուլ-թան Մահմատն։


Սունկն, սնկան

s. med. bot.

mushroom;
cork;
*pumice;
fungid excrescence, fungus;
sonchus, sow-thistle;
— թունաւոր, toadstool;
համեմանք ի սնկոյ, mushroom sauce, ketchup;
ածու սնկոյ, mushroom bed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. spongos ձևից, որից ունինք նաև յն. σπόγγος, ատտ. σφόγγος «սպունգ. փխբ. կոկորդի նշագեղձերը». ու-րիշ լեզուի մէջ պահուած չէ այս արմատը. կայ միայն լտ. fungus «սունկ», որ փո-խառեալ է յունարէնից. նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. Sch, wamm «սպունգ. 2. սունկ» և յատկապէս Erdschwamm «սունկ» (Walde 326, Boi-sacq 899, Berneker 340, Pokorny 2, էջ 681)։ Meillet (Dict. étym. Jt. 386) միջ-երկրեան լեզուից փոխառութիւն է համա-րում յն. σφόγγος, լտ. fungus և հյ. սունկն։ Lidén Göteborgs hogskolas ârsskrift 1933 52 նախաձայնը բացատրելու համար նախա-ձևը դնում է *psongos?


Շղարշ, ից

s.

very transparent veil, gauze;
crape.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բարակ շոր՝ որ կանայք իրենց վրայ են առնում» (կրճատմամբ գրուած է ողաշ, շարշ) Վրդն. պտմ. հրտր. Վենետ. էջ 116. Օրբել. որից շղաշատեռ «շղարշեայ քօղ» Յուդթ. ժզ. 10. Ես. գ. 23 (գրուած շաղաշա-տեռ Ոսկ. ես. 37), «շղարշեայ, բեհեզեայ, բարակ բանուած» Յհ. կթ. արդի գրպևանում ընդունուած է միայն շղարշ ձևը՝ «տիւլ» նշա-նակութեամբ։


Տամալ, ոյ

s.

cf. Տամալի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. որ և տամալի, -լւոյ, լոջ «տանիք, երդիկ, ճեմելիք ի վերայ տան» Ա-ռակ. իե. 24. Պտմ. աղէքս.-Նո՞յն բառն է արդեօք տամալ անստոյգ ձևը, որ ունի Կա-լիսթ. 110 «Թոյլ տուք ինձ այսպէս ի տա-մալսս (այլ ձձ. ի տամակս) անկանել կալ և յոգւոց հանել զանհարթութիւն խառնակու-թեանս դիպուածոյ». (ընդհանուր իմաստն է՝ թագաւորական պատուից ընկած յանծանօթս ծայրագաւառներում թափառիլ)։


Դատաստան, աց

s.

judgement, discernment, criticism;
sentence, condemnation;
act, arbitration, judgement;
justice;
cause, lawsuit, proceedings;
-աւ, judicially;
կոչել ի —, to summon, to cite before a judge;
— տալ, to be condemned;
— առնել, cf. Դատապարտեմ, cf. Մեղադրեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Ղրբ. Ննխ. Շմ. Տփ. դատաս-տա՛ն, Ախց. Կր. դ'ատաստան, Ալշ. Մշ. Ջղ. դ'ադաստան, Ագլ. դադաստա՛ն, դադաստո՛ւն, Պլ. դադասդան (հին լեզւով), թադասդան (նոր լեզւով), Սչ. դ'ադասդ'ան, Խրբ. Սեբ. դ'ադասղան, Զթ. դ'ադասդօն, դ'ադասդոն, Ռ. թադասդան, Հճ. դ'ադաստոն, Ասլ. դ'ա-դասդա, Ողմ. դ'mտաստան, Մկ. Սլմ. Վն տmտmստան, Մրղ. տmդmստան, Տիգ. թm-դmսդmն, բոլորն էլ նշանակում են «հան-դերձեալ կենաց դատաստանը»։ Նոր բառեր են ռատաստանագիր եղբայր կամ դատաո-տանեորայր «մի տեսակ ոգի» (Տիւր. դիք)։


Դար, ուց

s.

age;
century;
ոսկի՝ ոսկեղինիկ —, the golden age;
միջին —, the middle ages;
ի մերում դարու, in our times;
դարուց ի դարս, from age to age, for ever and ever.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳԴ պրս. [arabic word] tār «գլուխ, դագաթ»։-ՆՀԲ սրա հետ նաև նուազականը՝ [arabic word] tārak։ Windisch. 11 սանս. tr։ Bö̈ttich. ZDMG, 1850, 352 և Lag. Ges. Abhd 34 սանս dhara-«բլուր», dhāra «բարձ-րութիւն»։-Տէրոյենց, Երևակ, 1857, 99 լտ. terra «երկիր, հող», սանս. dara «խոռոչ»։ Justi, Dict. kurde քրդ. der «լեռնակող» բառի հետ Հիւնք. դար< պրս. թար, իսկ դարիւ և դարիւ < պրս. զարի զարի «հեծեծելով»։-Buzge, Lyk. Stud. 1, 9 սանս. dhārā «սայր, լեռան եզերք»։ Scheftelovitz, ЗВ, 29, 20 հիսլ. ϑurs «հսկայ»։ Յակոբեան, Բիւզանդիոն, թ. 743 ասոր. թուրա. արաբ. [arabic word] tur, եբր. ցուր «լեռ, ժայռ» և հյ. սար, ժայռ բառերի հետ։ Karst, Յուշարձան, 408 սումեր. tur «բարձ-րութիւն»։ -Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. [arabic word] dar «է այն հարթ և դուր տեղին, որ է ի միջոցս լերանց կամ ստորոտ լերին»։ Եթէ այո՛, հայերէնը փոխառե-ալ է պահլաւական ձևից։ Պատահական նմանութիւն ունի սանս. dhara «սար, լեռ», որ ծագում է dhar «կրել, ունե-նալ» բայից (Böhtlingk. Սանս. բառ. հտ. ԳԴ. էջ 877)։ Իսկ սանս. dhāra «բարձ-րութիւն», որ յիշում է Lag. Ges. Abhd. 34 գոյութիւն չունի անդ՝ էջ 944։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Մշ. Սչ. դ'ար «թեք տեղ punte», Խրբ. դ'ար «բարձրաւանդակ, բլուր» (իբրև յատուկ անուն, ինչպէս նաև Սեբ. Հող-դար), Մկ. Սլմ. Վն. տmր «բարձր տեղ», Զթ. դ'այ, դ'ար, դ'ը՛յ «դաշտ». ունինք նաև իբր ած. Վն. տmր «բարձր». օր. ճակատը դար. հմմտ. հնից դարաճակատ։ Ուրիշ տեղեր պա-հուած է մի քանի բարդութեանց մէջ. ինչ. Ախց. Կր. դ'արիվար, դ'արիվէր, դ'արուփօս, Սեբ. դ'արվար, դ'արվէր, Պլ. դարվար, դար-վէր, Սչ. դ'արնիվար, ղ'էրիվար «ղառիվայր», դ'էրիվեր «զառիվեր», Ջղ. դ'արվեր, Խրբ. դ'արուփօս, Հմշ. տարիվիր, Ասլ. դ'արվէ՛ր, դարվար, Ննխ. դէրվէր, դէրվար, Տիգ. թmր-վmր, թmրվիր, Տփ. դէվէր «դարիվայր», դի-վիր «դարիվեր», դարիդուս «ներքև», Հճ. դ'այվեյ.-Նոր բառեր են՝ դարուխոր, դարու-դարաւի, դարատակ, դարախաղ, դարիվան։


Դար, ից

s.

height, hill, eminence, precipice;
դարիւ եւ դարիւ գալ, to come, to flow in many waves or surges.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳԴ պրս. [arabic word] tār «գլուխ, դագաթ»։-ՆՀԲ սրա հետ նաև նուազականը՝ [arabic word] tārak։ Windisch. 11 սանս. tr։ Bö̈ttich. ZDMG, 1850, 352 և Lag. Ges. Abhd 34 սանս dhara-«բլուր», dhāra «բարձ-րութիւն»։-Տէրոյենց, Երևակ, 1857, 99 լտ. terra «երկիր, հող», սանս. dara «խոռոչ»։ Justi, Dict. kurde քրդ. der «լեռնակող» բառի հետ Հիւնք. դար< պրս. թար, իսկ դարիւ և դարիւ < պրս. զարի զարի «հեծեծելով»։-Buzge, Lyk. Stud. 1, 9 սանս. dhārā «սայր, լեռան եզերք»։ Scheftelovitz, ЗВ, 29, 20 հիսլ. ϑurs «հսկայ»։ Յակոբեան, Բիւզանդիոն, թ. 743 ասոր. թուրա. արաբ. [arabic word] tur, եբր. ցուր «լեռ, ժայռ» և հյ. սար, ժայռ բառերի հետ։ Karst, Յուշարձան, 408 սումեր. tur «բարձ-րութիւն»։ -Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. [arabic word] dar «է այն հարթ և դուր տեղին, որ է ի միջոցս լերանց կամ ստորոտ լերին»։ Եթէ այո՛, հայերէնը փոխառե-ալ է պահլաւական ձևից։ Պատահական նմանութիւն ունի սանս. dhara «սար, լեռ», որ ծագում է dhar «կրել, ունե-նալ» բայից (Böhtlingk. Սանս. բառ. հտ. ԳԴ. էջ 877)։ Իսկ սանս. dhāra «բարձ-րութիւն», որ յիշում է Lag. Ges. Abhd. 34 գոյութիւն չունի անդ՝ էջ 944։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Մշ. Սչ. դ'ար «թեք տեղ punte», Խրբ. դ'ար «բարձրաւանդակ, բլուր» (իբրև յատուկ անուն, ինչպէս նաև Սեբ. Հող-դար), Մկ. Սլմ. Վն. տmր «բարձր տեղ», Զթ. դ'այ, դ'ար, դ'ը՛յ «դաշտ». ունինք նաև իբր ած. Վն. տmր «բարձր». օր. ճակատը դար. հմմտ. հնից դարաճակատ։ Ուրիշ տեղեր պա-հուած է մի քանի բարդութեանց մէջ. ինչ. Ախց. Կր. դ'արիվար, դ'արիվէր, դ'արուփօս, Սեբ. դ'արվար, դ'արվէր, Պլ. դարվար, դար-վէր, Սչ. դ'արնիվար, ղ'էրիվար «ղառիվայր», դ'էրիվեր «զառիվեր», Ջղ. դ'արվեր, Խրբ. դ'արուփօս, Հմշ. տարիվիր, Ասլ. դ'արվէ՛ր, դարվար, Ննխ. դէրվէր, դէրվար, Տիգ. թmր-վmր, թmրվիր, Տփ. դէվէր «դարիվայր», դի-վիր «դարիվեր», դարիդուս «ներքև», Հճ. դ'այվեյ.-Նոր բառեր են՝ դարուխոր, դարու-դարաւի, դարատակ, դարախաղ, դարիվան։


Դար

adj.

even number;
— եւ կոճատ խաղալ, to play at even or odd.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳԴ պրս. [arabic word] tār «գլուխ, դագաթ»։-ՆՀԲ սրա հետ նաև նուազականը՝ [arabic word] tārak։ Windisch. 11 սանս. tr։ Bö̈ttich. ZDMG, 1850, 352 և Lag. Ges. Abhd 34 սանս dhara-«բլուր», dhāra «բարձ-րութիւն»։-Տէրոյենց, Երևակ, 1857, 99 լտ. terra «երկիր, հող», սանս. dara «խոռոչ»։ Justi, Dict. kurde քրդ. der «լեռնակող» բառի հետ Հիւնք. դար< պրս. թար, իսկ դարիւ և դարիւ < պրս. զարի զարի «հեծեծելով»։-Buzge, Lyk. Stud. 1, 9 սանս. dhārā «սայր, լեռան եզերք»։ Scheftelovitz, ЗВ, 29, 20 հիսլ. ϑurs «հսկայ»։ Յակոբեան, Բիւզանդիոն, թ. 743 ասոր. թուրա. արաբ. [arabic word] tur, եբր. ցուր «լեռ, ժայռ» և հյ. սար, ժայռ բառերի հետ։ Karst, Յուշարձան, 408 սումեր. tur «բարձ-րութիւն»։ -Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. [arabic word] dar «է այն հարթ և դուր տեղին, որ է ի միջոցս լերանց կամ ստորոտ լերին»։ Եթէ այո՛, հայերէնը փոխառե-ալ է պահլաւական ձևից։ Պատահական նմանութիւն ունի սանս. dhara «սար, լեռ», որ ծագում է dhar «կրել, ունե-նալ» բայից (Böhtlingk. Սանս. բառ. հտ. ԳԴ. էջ 877)։ Իսկ սանս. dhāra «բարձ-րութիւն», որ յիշում է Lag. Ges. Abhd. 34 գոյութիւն չունի անդ՝ էջ 944։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Մշ. Սչ. դ'ար «թեք տեղ punte», Խրբ. դ'ար «բարձրաւանդակ, բլուր» (իբրև յատուկ անուն, ինչպէս նաև Սեբ. Հող-դար), Մկ. Սլմ. Վն. տmր «բարձր տեղ», Զթ. դ'այ, դ'ար, դ'ը՛յ «դաշտ». ունինք նաև իբր ած. Վն. տmր «բարձր». օր. ճակատը դար. հմմտ. հնից դարաճակատ։ Ուրիշ տեղեր պա-հուած է մի քանի բարդութեանց մէջ. ինչ. Ախց. Կր. դ'արիվար, դ'արիվէր, դ'արուփօս, Սեբ. դ'արվար, դ'արվէր, Պլ. դարվար, դար-վէր, Սչ. դ'արնիվար, ղ'էրիվար «ղառիվայր», դ'էրիվեր «զառիվեր», Ջղ. դ'արվեր, Խրբ. դ'արուփօս, Հմշ. տարիվիր, Ասլ. դ'արվէ՛ր, դարվար, Ննխ. դէրվէր, դէրվար, Տիգ. թmր-վmր, թmրվիր, Տփ. դէվէր «դարիվայր», դի-վիր «դարիվեր», դարիդուս «ներքև», Հճ. դ'այվեյ.-Նոր բառեր են՝ դարուխոր, դարու-դարաւի, դարատակ, դարախաղ, դարիվան։


Դարբին, բնաց

s.

forger;
brasier;
lock-smith;
ironmonger.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հնխ. dhabhro-նախաձևից՝ -ին մաս-նիկով, հմմա. լտ. faber «վարպետ, արհես-տաւոր (երկաթագործ, պղնձագործ, հիւսն, քարտաշ ևն)», իբր ած. «արուեստաւոր կեր-պով, վարպետօրէն, արուեստաևեռա». fabrē Քճարտարօրէն, վարպետ կերպով», fabrica «արուեստ, արհեստ, գործատուն, արհեստա-նոց», fabrire «պատրաստել, յօրինել», fab-ricare «գործել, շինել, ձևակեր պել». գոթ. ga-daban «յարմարիլ, պատշաճիլ, յարմա-րեցնել», ga-dōbs «պատշաճ, յարմար». հիսլ. dafna «ուժով, ամուր դառնալ», անգսք. ge-dafan «պատշաճ», ge-daeftan «կարգա-ւորել», լիթ. dabinú «ղարդարել», darbi-niñks « մշակ, գործաւոր», daba «կերպ, ե-ղանակ, յատկութիւն», dabšnus «գեղեցիկ», հոլ. doba «յարմարոթիւն». udobinū «դիւ-րին», dobru «գեղեցիկ, լաւ», podobati «պատշաճիլ», dobli «ուժով», ná-do «պէտք է». չեխ. dobry «քաջ» ևն։ Բոլորի պարզ արմատն է հնխ. dhabh-«յօրինել, գեղեցիկ կերպով յարմարել» (Walde, 264, Berneker, 203-5, Trautmann, 42-3, Pokorny, 1, 824, Ernout-Meillet, 305)։-Հիւբշ. 438.


Դարիճենիկ

s.

cinnamon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *dar-i-č̌ēnik «կինամոն», որ բուն նշանակում է «Չինաստանի փայտ». պահ-լաւ բառը աւանդուած չէ, բայց կայ պրս- [arabic word] dār-i-čīnī կամ darčinr «կինամոն». որից փոխառեալ են արաբ. ❇ ︎ dār-i-sini, բելուճ. աֆղան. dār-čini, քրդ. dār-čin, թրք. darčin, զւռ. tarčin, վրաց. դա-րիճինի, դարիչինի, թուշ. դարիչի, սերբ. darčin ևն. հակառակ դիրքով է ասոր. ❇ sīndarūg «կինամոն»։ Հալերէն ձևերից առաջինը ուղղակի պահլաւերէնից է, իսկ միւսները արաբերենից են։-Հիւբշ. 137։


Դարձ, ից

s. adv.

turn, circuit, return;
reference;
reduction;
increase;
burden (of a song);
conversion, change;
— յետս or ընդ կրունկն, recoil, putting or drawing back, retreat;
— հիւանդութեան, paroxysm;
— փոխարինի, recompense, return;
retaliation, compensation, retribution;
— առնել, to turn, to turn about, to return;
again.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «գնացած տեղից յետ գալը 2. մի վիճակից մի ուրիշ վիճակի անցնելը կամ փոխուելը» ՍԳր. Ոսկ։ ես., որից՝ դար-ձուցանել ՍԳր. Եզն., դարձեալ «նորից, կըր-կին, վերստին» ՍԳր, դարձադարձ Գ. մակ. ա-11. Եւագր., դարձդարձիլ Սեբեր., դար-ձուած ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ծն., դարձընթաց Կոչ. 409, անդարձ Յոբ. ժզ. 21. Ոսկ. մտթ. և ես., գերեդարձ Բ. մակ. ժ. 1. Ես. ժդ. 17, կապարճադարձոյց Մծբ., դիմադարձ Յուդթ. բ. 15. Եսթ. թ. 1. Ոսկ. ես. մտթ. և Փիլիպ. Ագաթ., ընդդէմդարձութիւն Կոչ., դարձեակ «գերան» (նորագիւտ բառ) Նչ. եզեկ.-յետ-նաբար կազմուած են վերադարձ, ապաթարց (տե՛ս այս բառը), գրադարձ ևն։ Նոյն ար-մատի բայական ձևն էր նախապէս *ոարձ-նալ, որից ձ կրճատուելով յառաջացաւ *դար-նալ և ն-ի պատճառաւ ր թաւանալով՝ դառ-նալ (կտր. դարձայ, հրմ. դա՛րձ, դարձի՛ր ՍԳր. Եփր. ծն. (սրա «շրջիլ, պտոյտ գալ, տճկ. dunmek» նշանակութիւնը գաւառական է և յատուկ արդի գրականին)։ Այս ձևափո-խութեան համար համեմատել բառնալ< բարնալ<*բարձնալ, որից՝ վերադառնալ Տօնակ. Լմբ. պտրգ., դիւրաղառնալի Շնորհ. ամ. չար. անդրադառնալ (նոր բառ)։-Դարձ «բացի» բառի վրայ տե՛ս թարց։


Դարում, այ

s.

end, term, limit.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ա հլ. «հարաւ, հարաւակողմ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Նար. խչ. էջ 385 «Ի կողմանն աջոյ կայից հիւսի-սոյ... ունի զառաքեալսն տիրապատիւս և զԼուսաւորչին սուրբ դաւանարանն. իսկ ըստ հարաւոյ դիմաց դարումայ՝ զեբրայեցի ընտ-րեալ պատանին ոմարտիրոսն Աբռլմը-ւեհ»։

-Եբր. [hebrew word] darōm «հարաւ» բառն է. հմմտ. Եզեկ. ի. 46 «Հաստատեա՛ զերեսս քղ ի Թեման և հայեաց ի Դագովն (եբր. ի դա-րու «հառաւ»)։ Բառս յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է Ἀαρωμας և իբր յատուկ աւնուն առնուելով՝ հասկացւում է «հարաւա-յին Պաղեստին»։ Նարեկացին դիմել է բուն աղբիւրին և գործածում է բառը բուն «հարաւ» նշանակութեամբ, ինչպէս ունինք թեման «հարաւ»՝ փոխառեալ նոյնպէս եբրայեցերէ-նից։


Դաւ, ոյ, ով

s.

stratagem, fraud, contrivance, machination, cheat, circumvention, deceit, trick, imposture, plot, snare, trap, device;
— գործել, to conspire, to circumvent, to plot, to lie in wait;
— անձին առնել, to kill one's self;
—ով, deceitfully, treacherously.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ու հլ.) «խար-դախութիւն, դարանակալութիւն, սպանու-թիւն» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 13. Փարպ., որից դաւել Երեմ. ժբ. 6. Փիլ., դիւրադաւ Ոսկ. ես., դաւանք Պիտ. Յհ. կթ. Փիլ., դաւումն Փիլ., չարադաւ Պիտ.։ Նոր գրականի մէջ՝ դա-ւաղիր, դաւադրութիւն, դաւադրական, ազգա-դաւ ևն. առանձին տե՛ս դաւաճան։


Դդմաճ, ի

s.

macaroni, macaroon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ թուրքական ևեռա-կուր». մէկ անզամ ունի Պօղ. Տարօնեցի. Թուղթ առ Թէսփ. ապ. Պօլիս 1752 «Թուրրին ղդմամն լաւ է քան զայն պատարագն» (ըսա Հացունի, Ճաշերը, էջ 116)։ Արդի գաւառա-կաններում ղդմաճ նշանակում է 1. «գիւղա-կան macaroni, որ լինում է տափակ ձևով. տճկ. էվրիշթէ» (Կր.). 2. «պահոց խմորեղէն մի կերակուր» (Ատն.). 3. «գետեզերքները ռուսնող մի տեսակ բանջար, որի տերևները դդմի տերևների նման կլոր են, բայց կա-ղամբի գոյնով. այս տերևները խաշելով՝ մէ, ջը դօլմա են փաթաթում. նման է asarum ռոյսին (Ազգ. հանդ. Ե. 20). tussilago fariara L» (ըստ Տիրացուեան, Contributo, § 548) (Բլ. Մշ.)։


Դդում, դդմոյ

s. bot.

pumpion;
calabash, gourd;
— դառն, colocynth, colo-quintida.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

հարցնում է թէ գնչու ձև'ն է ծագում հայերէնից, թէ հայերէնն ու գնչուերէ-նը միասին մի երրորդից, որ է պարս-կերենից։-Հիւնք. պրս. [arabic word] tutum «աղ-տոր»!


Դեղեխ

cf. Դաւաճան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ջուրը շարժելով պղտորելը». ար-մատ առանձին անգործածական, որից ու-նինք հին և ընտիր մի բառ՝ ղեղեխեալ «ծր-փուն, շարժելով պղտորուած (ջուր)». մէկ անգամ գործածում է Վեցօր. գ. էջ 62 «Որ ի ներքո երկնից մնացին ջուրքն... պղտո-րեալք և դեղեխեալք են... և այսք չարք գան (տպ. գոն) հանգչին ի վերայ նոցա» (յն. ախ-տից յուզմամբք ծփեալ)։ Նոյն բառը ունի նաև Վրդն. ծն. «Ջուրքս որ առ մեզ են, դեղե-խեալք են և դիւաբնակք»։ Վրդն. սղ. ճխը. էջ 503 գրում է դեխեխեալ. «Կարծեցին ոմանք ռանական գոլ զջուրն զայն և լուսափայլ, և ղներքինս ջուր դեխեխեալ և դիւաբնակ»։ Այստեղ են պատկանում նաև ղեղեխանք «անհանդարտութիւն, տան մէջ խռովութիւն» Կոստ. երղն. 150 (ըստ ՆՀԲ նոյն վկայութիւ-նը կայ նաև դեխեխանք գրչութեամբ՝ Ոս-կիփ.), դեղեղ «դաւաճան, նենգաւոր» Բառ. երեմ. 76, դեղեխ «դաւաճան» ԱԲ, դեղեխի։ «կրքոտ՝ անհանդարտ բնաւորութիւն ունենալ» Վրք. հրց. (Որ սեաւ մաղձն յոլով է՝ սեաւ ն պրնկնոտ լինի երեսն... դեխեխի յոյժ և քինա-կան լինի), դեղեխիչ «խռովարկու» Մանդ. էջ 217։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործա-ծաւած եմ գտնում վատ ածականների մի շար-բում. «... ուռուցկոտ, դէղաւոր, դեղամոր, դե-ղեխիչ, գոռոզ...» (տպ. դեղխիչ, իսկ նոյնը Մանդ. սիր. 23 գեզախին, այսպէս ուղղելի՝ ըստ Նորայր, Կոստ. Երղն. 194)։


Դեղին, ղնոյ, ղնի

adj.

yellow;
fallow;
wan, pale, palid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Ջղ. դ'եղին, Ագլ. Ննխ. Պլ. դէ-ղին, Ալշ. Ախց. Ակն. Խրբ. Կր. Հճ. Մշ. Սեր Սչ. դ'էղին, Ասլ. դ'է'ղին, Սլմ. Վն. տեղին, Գոր. Հմշ. Մկ. Մրղ. Շմ. տէղին, Ռ. Տիգ. թէղին. Ղրբ. տէ՛ղէն, Զթ. դ'էղը՝ն, Ոզմ. դ'էղէ՛ն, Տի. դի՛զին։-Նոր բառեր են՝ դեղնածաղիկ. կեդնահոզ. դեղնաւուն, դեղնափորիկ, ղեղնա-քոլ. դեղնուկ, ղեղնաժիտ, ղեղնակորիլ, զեղ-նակոխ ևն։


Դեղձ, ից

s.

peach.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. դ'եխձ՝, Ադլ. ղէղձ, Զթ. դ'էղձ՝, Երև. դ'էխց, Տփ. դիխց։ Նոր բառ է ղեղձաչիր «չորացրած դեղձ»։


Դեն, ից

s.

religion, faith, sect, belief (of infidels).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. dēn կրօն, հաւատք», որի հետ նոյն են պազենդ. dīn, պրս. [arabic word] dīn, զնդ. daēnā «կրօն»։ Իրանեանից փոխառեալ են նաև ս.-սոր. dēn, եբր. արամ. [hebrew word] dīn «օրէնք» օրդ. թրք. din, չէրքէզ. din, սերբ. din ևն բոլորն էլ «կրօն, հաւատք (մահմետական կամ քրիստոնէական)»։ Հմմտ. նաև դենպ'տ, դենիմազդեզն բառերը։-Իրանեան բառի օա-գումը հետևեալ ձևով է բացատրւում.-կայ զնդ. daena-«կրօն» և daēnā-«ներքին էակ, հոգեղէն եսը, անձնականաթիւն կամ հոդի». Bartholomae, 662 և 665 այս երկա-սը իբր առանձին բառ է համարում. այս-պէս նաև Hlorn, որ առաջինից դնում է պրս. [arabic word] dīn «կրօն», իսկ երկրորդից պոս-❇ jān «հոգի» (տե՛ս § 597 և § 413). Geldner, BВ, 15, 261 երկուսը միացնելով դնում է dāy «տեսնել» արմատից. Jensen (տե՛ս Horn, էջ 133 ծան.) փոխառեալ է համարում ասոր.-բաբել. dinu «օրենք» բառից՝ ելամ. den-ձևի միջոցով, որի հետ Autran, Sumér. et ind. էջ 153 նոյն է դնում սու հեր. di «օրենք, արդարաթիւն» բառը։-*իւբշ. 139։


Դենար, ի

s.

penny, denier, denarius.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ դրամ» Յհ. ժբ. 5. Յայտ. զ. 6. Նար. ժէ. էջ 39. գրուած է նաև դինար Պղատ. օրին. 393. Վրք. հց. ուրիշ վկայութիւն չկայ։

= Յն. δηνάριον հոմանիչից, որ փոխասեալ է լատ. dēnārius «աասանոց (դրամ և կ-իռ)» բառից. այս էլ ծազամ է čeni «տասնեակ» բառից։ Յունարենից փոխառեալ են նոյնպէս արաբ. պրս. [arabic word] dīnār, վրաց. დინარი դինարի, ֆրանս. denier, սպան. dinero, պորտ. dinheiro, իտալ. danaro, denaro, ռում. denariu, հսլ. dinaro, նսլ. denar, սերբ. dinar, պհլ. denār «դենար» (Nyberg, Hilfsb 1, 38 և 2, 55), մինչև սանս. dina-ra և թոխար. քուչ. tinar։ -Հիւբշ. 346։


Դեսպակ, աց

s.

litter, palankeen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *dēspak ձևից, սր թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում հրէարէն dīspaq [hebrew word] «կառք», որ յամախ գործա-ծուած է բաբելական Թալմուդի մէջ և իրանա-կան ծագում ունի։-Հիւբշ. 140։