gluten;
mordant;
preserved fruits, conserves, preserves, jam;
cf. Փշատ.
κόλλα gluten. իտ. colla. որ եւ ՍԻՆԾ. ՍՈՍԻՆՁ. Նիւթ մածուցիչ. նաւթ, կուպր, շաղախ, շաղեալ ալիւր, աղիք եւ այլն.
Որպէս ի նաւի առ այլ իմն պէտս առնանին առ ի մածուցանել՝ իբրեւ սինծն եւ վուշ։ Խզեալ մարմնոց սինձ յարմարութեան։ Զօրէն սընձոյ կապեաց զնոսա առ ինքն. (Անյաղթ պերիարմ.։ Պիտ.։ Երզն. մտթ.։)
ՍԻՆՁ. գ. μελίμηλον melimelum. (որպէս թէ մեղրախնձոր). Պտուղ անոյշ, եւ քաղցրաւենի. սերկեւիլի կամ խնձորոյ ընդ մեղու. մուրապպա.
մեղմեղիոն. սինձ եւ խիձոր. (Գաղիան.։)
Իսկ ըստ Բժշկարանի
Սինձ. իկտէն, փշատն։
• , ո հլ. բոյս՝ որ մեկնւում է ռանա-զան ձևերով. այսպէս «մի տեսակ խիժաբեր ծառ» Ռոշք. «սին, փշատ կամ ալոճ» Տաթև. ձմ. ձդ. Բժշ. «անուշ խնձոր, melimoluni» Գաղիան. «ուտելի մի տեսակ խոտաբոյս. scorzonera hisnanica (ՀԲուս. § 2753)» Կամրկ. «քօշմօրուք, թրք. էմլիք» Հին բժշ. «շակակուլ» Նոր բժշ. «սին, sorbus domesti-ca L» և «քօշմօրուք, tragopogon coloratum CA. Mey» Տիրացուեան, Contributo § 204 և § 570.-արդի գաւառականներում սինձ կամ սէզնը անունով զանազանւում է երկու բոլորովին տարբեր բոյս. մէկը ծառ է՝ ծիրանի ծառի բարձրութեամբ, տալիս է կաղինի մե-ծութեամբ քաղցրահամ կարմրաւուն մի պր-տուղ, որ ալոճի մի տեսակն է (Վն. կոչւում է մկնալոճ, Թաւրիզի թուրքերէնով եմիշան). միւսը մի հասարակ խոտաբոյս է, որ հում ուտւում է։ Որից սնձենի «սինձի ծառը» Յայ-սըմ. սնձնի Յայսմ. դեկ. 17. Վստկ. 143. ննձի Վստկ. 155 (սեռ. սնձեաց՝ որ է ալու-ճըն)։ Թուի թէ սրանց հետ նոյն է նաև սինձ կամ սինծ «մածուցիկ նիւթ» Փիլ. լին. 21, Անյ. պերիարմ. Պիտ. 391. Երզն. մտթ. 390 (հմմտ. շրէշ խոտը և մածուցիկ նիւթը), եթէ սակայն այս բոլորը պէտք չէ փոխել սոսինձ, հակառակ այսքան յաճախ գործա-ծուած լինելուն։
• Տէրվ. Altarm. 100 սինձ և կրկնուած սոսինձ կցում է սանս. snih «պարար-տանալ, կցել», snēha «կպչունութիւն, ճարպ, իւղ» բառերին։ Bugge KZ 32, 86 և IF 1, 451 սինձ «մածուցիկ նիւթ» և սոսինձ փոխառեալ է դնում ոչ-հնդե-ւրոպական մի լեզուից. հմմտ. կազի-կում. sina. ավար. ssino «սոսինձ», ssedéze «սոսինձով կպցնել»։ Հիւնք սանձ և ցանց բառերի հետ։ Աճառ. ՀԱ 1908, 121 նոյն է դնում սէզ բառի հետ և նախաձևը համարում է *սէնձ։ Pat-rubány ՀԱ 1908, 343 հնխ. ek'oi «ու-տել» արմատից։ Պատահակա՞ն նմա-նութիւն ունին արդեօք արաբ. ❇sunǰ (կարելի էր նաև sinj կարդալ) «յու-նաբ» (Կամուս, թրք. թրդմ. Ա. 414), քրդ. sənǰi «փշատ»։
• ԳՒՌ. -Մե. Ջր. սինձ, Զթ. սը՛նձ, Ղրբ. սէ՛զնը, Շմ. սը՛զնը, Գնձ. սի՛զը, Ագլ. սա՛-զնը, Ղզ. սիզ, Սվեդ. սնձmգ (ծառը՝ սընձ-ռինա) «անտառի ալոճ, մկնալոճ» (նոյն է նաև սինձ Տիվրիկում՝ «ալոճ»), որից Ղրբ. սզնէ «սնձենի».-Ալշ. Երև. Մկ. Մշ. Ջղ! Սեբ. Վն. սինձ, Ախց. Կր. սինծ «խոտր» (ըստ Արթինեան, Տունկերը 30 tragopogon pratensis L)։
• ՓՈԽ.-Տիրազուեան, Contributo § 204 Տրապիզոնի թուրքերէնով դրած է անիծ ա-ղաճի (հարցականով և հակառակ իր սովո-րութեան առանց իտալերէն ևս տառադար-ձելու). համարում եմ ա և ս տառերի նմա-նութիւնից յառաջացած սխալ մի ձև, որի ու-ղիղը հայերէնից փոխառեալ մի ձև պէտք է լինի, «մկնալոջ» նշանակութեամբ. ըստ այսմ հմմտ. վերի արաբ. և քրդ. ձևերը։