Definitions containing the research ես : 10000 results

Աղճատիմ, եցայ

vn.

to grow childish, to dote, to rave, to talk nonsense;
to stagger, to reel, to waver;
աղճատեալ ծեր, garrulous and decrepit old man.

· Calfa

NBHL (1)

Մերկացաւ, եւ սկսաւ լուանալ. զոր տեսեալ սպասաւորին՝ ասէ, աղճատեցաւ ծերն. (Վրք. հց. ձ։)


Աղմկեմ, եցի

va.

to trouble, to disquiet;
to alarm;
to put into disorder, to jumble, to mix, to confound.

· Calfa

NBHL (1)

Աղմկել զմիտս նոցա։ Աղմկէին զամենայն՝ ի վեր եւ ի վայր յեղյեղլով։ Երկիւղիւ եւ խռովութեամբ բազմաւ ըմբռնեալք աղմկէին։ Մի՛ աղմկեսցիս, քանզի զիջման էր եղեալ իրքն. (Ոսկ. յհ.։)


Աղմուկ, մկի, աւ, աց

s.

alarm, noise, uproar, tumult, bustle;
squabble, fray, scuffle, broil, quarrel, contest;
disorder, confusion;
clamour, riot, rising, sedition, revolt, revolution;
plot, intrigue;
— առնել՝ յարուցանել, յարուցանել աղմուկս շփոթից, աղմուկս յուզել, to trouble, to disturb, to alarm, to embroil, to excite to mutiny or sedition;
զաղմկաւ լինել, to be troubled, in confusion, agitated, embroiled.

· Calfa

NBHL (2)

Տեսանե՞ս զատեանն լի աղմկաւ։ Սուրբ են յարկք նոցա յայնպիսի յաղմկոյ (յն. յաղմկաց). (Ոսկ. յհ. եւ Տիմ.։)

Պահեսցին յաշխարհի աստ յամենայն աղմուկ զբօսանաց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Աղու

adj.

soft, sweet, agreeable, affable;
delicious, tender, delicate;
knavish, dodge.

· Calfa

NBHL (2)

Աղուն քաղցր ասի. որպէս եւ է աղաւնին քաղցր ի տես։ (Լծ.)

Խայթիցես իբրեւ զկարիճ, եւ աղու լինիցիս իբրեւ զիժ (յն. նենգաւոր իբրեւ զաղուէս) (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Աղուաշ, ի

adj.

cf. Աղուաշիկ.

· Calfa

NBHL (2)

Դու ես աղաւաշ. (Հ=Յ.։)

Նման ես դու կարուակի աղուաշի, որ երբեմն կարէ, եւ երբեմն պատառէ. (Մաշկ.։)


Աղուճակ, ի

s.

rock-salt.

· Calfa

NBHL (2)

Աղ մածեալ սառնատեսակ. հատոր եւ շառաշիղ աղի յստակ. փարլագ դուզ փարչէսի, ուլահ դուզու.

Թէոդիտովն ասէ, իբրեւ զաղ մածցին. զվանագոյն ականագոյնն երկնից աղուճակի նմանեցուցանէ կերպարանաց. (Ոսկ. ես. ՟Ծ՟Ա։)


Աղուրայ

s.

slip, cutting (to plant), layer.

· Calfa

NBHL (1)

Վասն աղուրայնոյ, որ զհին այգին նորես։ Քարշէ աղուրայ։ Տար զաղուրայնիդ։ Աղուրայ տար։ Զաղուրայդ գտաք եւ այլն. (Վստկ.։)


Աղուրի, րեաց

s.

cf. Աղուրայ.

· Calfa

NBHL (1)

Վասն աղուրայնոյ, որ զհին այգին նորես։ Քարշէ աղուրայ։ Տար զաղուրայնիդ։ Աղուրայ տար։ Զաղուրայդ գտաք եւ այլն. (Վստկ.։)


Աղջամուղջ, մղջաւ

s.

darkness, obscurity.

· Calfa

NBHL (1)

Ընդ աղջամուղջս առաւօտին ելին արքն արտաքս. (Յես. ՟Բ.) տե՛ս եւ ԱՐՇԱԼՈՒՇ։


Աղտ, ի, ից

s.

salt;
saltness;
ծով աղտից, salt-marsh.

· Calfa

NBHL (4)

Գումարեցան ի ձորն աղի, որ է ծով աղտից։ Քաղաքք աղտիցն։ Գնաց ի հովիտս աղտիցն։ Բաժ աղտից, կամ տարազ պսակաց։ Հարկանէր Յովաբ զձորն աղտից. (Ծն. ԺԴ. 3։ Յես. ԺԵ. 62։ Բ. Մնաց. ԻԵ. 11։ Ա. Մակ. ԺԱ. 35։ Սղ. ԾԹ. վերնագր։)

Ի բա՛ց թօթափեսջիք զամենայն աղտ չարեաց. (Ագաթ.։)

Որ զոգւոցն մաքրեաց զերեսս յաղտոյ մեղացն. (Պիտ.։)

Նախ ընտրեսցէ իբրեւ արծաթ, զի աղտն այրեսցի. (Ագաթ.։)


Աղտաղտուկ

adj.

salt, saline, brackish.

· Calfa

NBHL (4)

Բնակեսցէ յերկիր աղտաղտուկ. (Երեմ. ՟Ժ՟Է. 6։)

Յաղտաղտուկն առաքես ծով. (Մագ. ՟Ծ՟Զ։)

Բնակեսցէ յաղտաղտուկս անապատի։ Բնակութիւնս նմա զաղտաղտուկս։ Արար զերկիրն պտղաբեր յաղտաղտուկս. (Երեմ. ՟Ժ՟Է. 6. Յոբ. ՟Լ՟Թ. 6։ Սղ. ՟Ճ՟Զ. 34։)

Որ յաղտաղտուկ աշխարհի մխեալ ես. (Մաշկ.։)


Աղտեղանամ, ացայ

vn.

to be stained or soiled, to grow greasy or dirty.

· Calfa

NBHL (1)

Ձեռացն եւ երեսացն եւ այլոց անդամոցն աղտեղացեալ ի կայծականց հրոյն. (Նիւս. սքանչ.։)


Աղտեղեմ, եցի

va.

cf. Աղտեղացուցանեմ.

· Calfa

NBHL (2)

Տեսին զսրբութիւնսն աւերեալ, եւ զսեղանսն աղտեղեալ. (Ա. Մակ. ՟Դ. 38։)

Եթէ միով իւիք աղտեղեսցի, ոչ կարասցէ ունել զանաղտութիւնն. (Նիւս. կուս.։)


Աղտեղի

adj.

soiled, dirtied, spotted, befouled, stained;
impure, filthy, obscene;
greasy, muddy, mucky, nasty, dirty.

· Calfa

NBHL (6)

Եւ ամօթալի. անհամեստ. անվայել. պիղծ. անարժան. αἱσχρός turpis, foedus այըպ.

Զերեսացն աղտեղի տեսիլ. (Նար. ՟Ի՟Թ։)

Ոգւով աղտեղեաւ անխտիր մատուցանես. (Լմբ. պտրգ.։)

Ոչ կարեմ յաղտեղի կենաց նորա տեսանել զնա. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Որ ի ծածուկ ինչ գործի ի նոսա, զայն եւ խօսել աղտեղի է. (Եփես. ՟Ե. 12։)

Աղտեղի արուեստագիտութիւն. (Եփր. թուոց.։)


Աղտեղութիւն, ութեան

s.

greasiness, dirtiness, foulness, stain, impurity;
turpitude, excess;
sweepings;
excrement;
տուն աղտեղութեան, privy, necessary;
անօթ աղտեղութեան, chamber-pot or utensil.

· Calfa

NBHL (1)

Ի բաց թօթափեալ զամենայն աղտեղութիւնս։ Զի մի՛ ունիցի ինչ արատ կամ աղտեղութիւն։ Ծագեսցեն երեսք քո իբրեւ զջուր յստակ, մերկասցես զաղտեղութիւն։ Հանին արտաքս զամենայն աղտեղութիւնս՝ որք գտան ի տանն տեառն։ Փորեսցես նովաւ, եւ ածեալ ծածկեսցես զաղտեղութիւն քո. (Յկ.։ Եփես.։ Յոբ.։ ՟Բ. Մնաց.։ Օրին.։)


Աղցք, ցից

s. pl. evil, misery, grief, pain.

· Calfa

NBHL (1)

Աղցից եւ հարկի տեղի է ոգին՝ ի հակառակացն միշտ լցեալ։ Գաղտուկ շոպեսցեն գողանալով՝ յաղցիցն բռնադատեալք. (Փիլ. լին. եւ Փիլ. քհ.։)


Աղքատ, աց

s. adj. beggar, mendicant, pauper;
poor, indigent, needy, necessitous, miserable, beggarly.

· Calfa

NBHL (3)

Ակն աղքատի մի առնուցուս, եւ մի՛ երեսաց աչառիցես կարօտի։ Ոչ չոգար զհետ երիտասարդաց՝ զաղքատաց կամ զմեծամեծաց։ Ոչ ոք մնաց բաց յաղքատաց երկրին։ Զաղքատս անյարկս տա՛ր ի տուն քո։ Մի՛ դարձուցաներ դու զերեսս քո յամենայն աղքատոյ։ Որ կատակէ զաղքատով, բարկացուցանէ զԱրարիչն նորա. եւ այլն։

Մեծատանց տալ պատիւ, եւ զաղքատօքն զանց առնել։ Գարշեցա՞ր յաղքատէն, գարշեսցի ի քէն՝ որ յաղագս աղքատին աղքատացաւ. (Սարգ. յկ. ՟Զ։)

Իբրեւ զայր ոք աղքատ ի մարդասիրութենէ. (Ոսկ. ես. ՟Ծ՟Դ։)


Աղքատամիտ

adj.

of poor abilities, weak, foolish, imbecile.

· Calfa

NBHL (1)

Այնպէս աղքատամիտ ես, եւ զաստիս խնդրես. (Լմբ. պտրգ.։)


Աղքատանք

s. pl. poverty.

· Calfa

NBHL (2)

Աղքատանաց եւ տառապանաց եւ անշքութեան էր կենցաղն Յիսուսի. (Սկեւռ. յեսայ.։)

Կերակրեսցիս յիմում բարին՝ յաղքատանաց եւ ի չնչին։ Ընկալարուք վեհք ի տնանկաց՝ զընծայս բանի աղքատանաց. (Շ. յիսուս որդի. եւ Շ. հրեշտ.։)


Աղքատասէր

adj.

that loves the poor, charitable.

· Calfa

NBHL (1)

Այդչափ աղքատասէր ես, եւ զաղքատս յամենայն տեղիս կարգեցի. (Զքր. կթ.։)


Աղքատատեաց

adj.

that hates the poor, uncharitable.

· Calfa

NBHL (1)

μισόπτωχος odio habens, vel fugiens pauperes Ատեցօղ աղքատաց. ախքըտէն երես դարձընօղ.


Աղքատիմաստ

adj.

cf. Աղքատիմաց.

· Calfa

NBHL (1)

Զայս չնչին եւ աղքատիմաց բան. (Սկեւռ. ես.։)


Աղքատիմաց

adj.

poor in understanding, shallow, empty, witless.

· Calfa

NBHL (1)

Զայս չնչին եւ աղքատիմաց բան. (Սկեւռ. ես.։)


Աղքատութիւն, ութեան

s.

poverty, indigence, beggary, want, necessity, penury;
meanness.

· Calfa

NBHL (1)

Ոչ աղքատութեամբ կերիցես զհաց քո։ Ես ըստ աղքատութեան իմում պատրաստեցի։ Զաղքատութիւն եւ զնեղութիւնս մեր։ Աղքատութիւն զայր խոնարհ առնէ (կամ տնանկութիւն խոնարհեցուցանէ)։ Բեկումն ամբարշտաց, աղքատութիւն։ Զաղքատութիւն եւ զանարգանս ի բաց բառնայ խրատ. եւ այլն։


Աղօթական, ի, աց

adj. s.

of or belonging to prayers;
that prays to God.

· Calfa

NBHL (1)

Դրդուեաց զաղօթականն զԻսահակ առ ի օրհնել զԵսաւ ո՛չ ողորմ, այլ՝ կարծիք ապաշխարութեան առ լաւն. քանզի ետես զնա՝ զի լայր. (Փիլ. լին.։)


Աղօթակեր

s.

cf. Աղօթկեր.

· Calfa

NBHL (1)

Աղօթակիրն քան զայն զոր աղաչեսցէ՝ խոնարհագոյն է. (Սեբ. ՟Թ։)


Աղօթակիր

s.

cf. Աղօթկեր.

· Calfa

NBHL (1)

Աղօթակիրն քան զայն զոր աղաչեսցէ՝ խոնարհագոյն է. (Սեբ. ՟Թ։)


Աղօթասէր

adj.

that loves prayers.

· Calfa

NBHL (1)

Որպէս զի երեւեսցին ասէ մարդկան, թէ աղօթասէրք իցեն. (Երզն. մտթ.։)


Աղօթարան, աց

s.

small chapel, chapel.

· Calfa

NBHL (1)

Եկեսցեն յաղօթարանն առ քահանայսն. (Շ. թղթ.։)


Աղօթեմ, եցի

vn.

to pray, to address one's self to God in prayer;
to supplicate;
to intercede.

· Calfa

NBHL (2)

Թէ թշնամւոյն չաղօթես՝ որպէս քեզ, ապա լա՛ւ է չաղօթել. (Եզնիկ խր.։)

Այլոց աղօթելով՝ զայլոց աղօթս մեզ շահեսցուք. (Խոսր.։)


Աղօթք, թից, թիւք

s. pl. prayer, orison, supplication;
աղօթս առնել, յաղօթս կանխել, յաղօթս կալ, cf. Աղօթեմ.

· Calfa

NBHL (2)

Աղօթք՝ ընդ Աստուծոյ խօսք, ցանկալեացն խնդիր, տեսութիւն իմանալեացն. (Ոսկ. հռ.։)

Զի եւ այս իսկ էին աղօթք նորա, զի յաղթահարեսցի ի գեղոյ նորա. (Եփր. թագ.։)


Աղօտաբար

adv.

obscurely, darkly, indistinctly, dimly.

· Calfa

NBHL (3)

Համառօտաբար եւ արդէն իսկ լուծաք, եւ ո՛չ աղօտաբար։ Աղօտաբար տեսանես զարեգակն. (Առ որս. ՟Ե. եւ ՟Ժ՟Բ։)

Աղօտաբար սուղ ինչ առ աչս մատուցանէ զտեսաւորութիւնն։ Աղօտաբար զլոյսն ձգէ. (Եղիշ. մկրտ.։ Լմբ. պտրգ.։)

Ծխոյ նմանութիւն ունել ասաց՝ ըստ աղօտաբար ակնարկութեան տեսութեանն. (Պիսիդ.։)


Աղօրի, րւոյ, րեաց

s.

mill;
the teeth called grinders;
— ձերաց, hand-mill.

· Calfa

NBHL (1)

Աղօրի կարծէին զտեսուչն, եւ մուրացիկ կարծէին զկերակրիչն։


Աճ

s.

growth;
cf. Աճումն.

· Calfa

NBHL (2)

Եթէ անասուն բերեալ իցէ, զգլուխն տացէ. եւ զաճն յերկուս բաժանեսցեն՝ յաղագս աշխատելոյ ի պահելն. (Մխ. դտ.։)

Տունկք ընդ աչս. զգործնականն ընդ տեսականին. կամ ընդ աճս՝ յոքնաբեղունք լինել. (Ոսկիփոր.։)


Աճական, ի, աց

adj.

cf. Աճելական.

· Calfa

NBHL (1)

Տեսանե՞ս, զիա՛րդ աճական է սէրն. (Ոսկ. յկ. ՟Բ. 32։)


Աճապարեմ, եցի

vn.

to make haste, to use diligence;
to forward, to hasten, to press or push forward;
to prevent, to anticipate, to get the start.

· Calfa

NBHL (3)

Աճապարեաց Դաւիթ, եւ ընթացաւ ի ճակատն։ Աճապարեաց սեմէի, էջ ընդառաջ արքայի։ Աճապարեաց ելանել ի կառս իւր, եւ փախչել։ Աճապարեցի փախչել ի թարշիշ։ Աճապարեաց Աբդիու, անկաւ ի վերայ երեսաց։ Եթէ ոչ վաղ աճապարեսջիք, եւս մեծամեծ ինչ քան զայս գործիցեն։ Աճապարեսցուք գնել ընդ նմա ուխտ. եւ այլն։

Եթէ ոչ արքայդ աճապարեսցես նմա։ Ի ներդեայն աճապարեալ հսկային. (Խոր. ՟Բ. 23. 83։)

Մի՛ աճապարեսցէ այս վտանգ հիւանդութեան մեռուցանել զձեզ. (Յհ. կթ.։)


Աճեմ, եցի

vn.

to grow, to increase, to be augmented, to grow tall or stout;
to make progress;
to vegetate, to sprout, to come up;
to be multiplied;
to be heightened, to grow upon or out of;
to grow dear.

· Calfa

NBHL (5)

Սերմանիքն բուսանիցին եւ աճիցեն։ Յորժամ աճիցէ, մեծ է քան զամենայն բանջարս։ Աճեաց մանուկն։ Աճեցին մանկունքն։ Մինչեւ աճեսցեն մօրուք ձեր. եւ այլն։

Ծառք յարմատոց աճեն, եւ փառք ի հեզութենէ. (Եղիշ. ես.։)

Յաճել լինել մանկան. (Ոսկ. ես.։)

Թուով առաւելուլ. բազմանալ. սերիլ. շատնալ. չօզալմագ. քեսիր օլմագ.

Ընդարձակեա՛, ասէ, եւ աճեցի՛ր. (Գէ. ես.։)


Աճեցողութիւն, ութեան

s.

vegetation.

· Calfa

NBHL (2)

Ըստ աճեցութեան շարժեսցի. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ը։)

Նովին աճեցմամբ՝ առաւելութեամբ քո ողորմութիւնդ աւետարանեսցի. (Նար. ՟Լ՟Է։ )Իսկ ի ՟Ղ՟Գ. սուրբ միւռոնն կոչի աճեցումն տղայոց, իբր աճեցուցիչ։


Աճեցուցանեմ, ուցի

va.

to increase, to make to grow, to augment, to enlarge, to heighten, to make stout, to multiply;
to exaggerate;
to make dear, to raise the price of.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զերկիր՝ որ աճեցուցանէ զծաղիկս իւր։ Ես տնկեցի, Ապողոս ջուր ետ, այլ Աստուած աճեցոյց։ Աճեցուցից զքեզ յոյժ։ Օրհնեցից զնա, եւ աճեցուցից զնա, եւ բազմացուցից զնա յոյժ։ Յաւուր յայնմիկ աճեցոյց Տէր զՅեսու առաջի ամենայն ազգին։ Եւ Տէր աճեցոյց զ Յովբ.։ Աճեցուսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն գործս ձեռաց քոց՝ ծննդովք որովայնի քոյ, եւ արդեամբք երկրի քոյ, եւ ծննդովք անասնոց քոց։ Աճեցուցեալ զվարսս. եւ այլն։


Աճիւն, ի

s.

ashes;
յ— դառձուցանել՝ դատել, to reduce to ashes.

· Calfa

NBHL (2)

Ցանկամ տեսանել զաճիւն մարմնոյ արդարոյն ... զաճիւն ոսկերաց, բերանոյ, աչից. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Քեզ բարձրութիւնս անճառ գովեստից, եւ ինձ զաճիւն լիզելոյ պատիժ. (Նար. ՟Ի։)


Աճումն, ճման, ճմունք

s.

growth, augmentation, increase, enlargement, progress, extension, amplification, multiplication;
exaggeration;
augment;
vegetation.

· Calfa

NBHL (1)

Յաճումն եւ ի փառս տեղւոյն։ Ամենայն մարմինն աճէ զաճումն Աստուծոյ։ Զաճումն մարմնոյ գործէ. (Բ. Մակ. ՟Ե. 16։ Կող. ՟Բ. 19։ Եփես. ՟Դ. 16։)


Աճուն

adj.

cf. Աճեցուն.

· Calfa

NBHL (1)

Յանկարծակի եղեւ աճուն եւ պտղաբեր. (Գէ. ես.։)


Ամամ, ացի

va.

to pour out, to empty, to discharge;
to cast forth or emit.

· Calfa

NBHL (1)

Ամասցես ծարիր յաչս քո. յն. օծանել. (որ եւ ասի ԴԵՂ ԴՆԵԼ։ Երեմ. ՟Դ. 30.)


Ամայանամ, ացայ

vn.

to become desert, to be uninhabited or uninhabitable.

· Calfa

NBHL (1)

Զբազմամեայ ամայացեալ բանս բերի քեզ ի տեսութիւն. (Մագ. ՟Ի՟Ը։)


Ամայացուցանեմ, ուցի

va.

to devastate, to deprive, to spoil.

· Calfa

NBHL (1)

Եզեկիաս բարեպարիշտ՝ ամայացոյց ի կախարդացն զԵրուսաղէմ. (Ոսկ. ես. եւ Գէ. ես.։)


Ամայեմ, եցի

va.

to pour out, to empty;
to collect together;
cf. Ամանեմ;
— ծարիր յաչս, to colour the eyes with prepared antimony.

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ երբեմն եւ զնոսա ... ի ծով ամայեսցէ. (Երզն. մտթ. ՟Ը. 35։)


Ամայութիւն, ութեան

s.

solitude;
desolation, depopulation;
abandonment.

· Calfa

NBHL (1)

Անմարդութիւն եւ ամայութիւն քաղաքաց. (Փիլ. տեսակ.։)


Աման, ոյ, ով, աւ, ոց

s.

vase, vessel, pot;
bag, sack, purse, cloak-bag;
ոտից —, shoe.

· Calfa

NBHL (1)

Լնուլ զամանս նոցա ցորենով։ Յաման մի՛ ամանեսցես։ Չէր թափեալ աման յամանոյ։ Զկահիւն եւ զամանովն։ Խեցեղէն ամանաւ։ Յամանս խեցեղէնս։ Աման ինչ՝ լի քացախով։ Գիտել զիւր աման (զմարմին) ստանալ սրբութեամբ. եւ այլն։


Ամանեմ, եցի

va.

to put in a vessel or bag, to bag.

· Calfa

NBHL (2)

Առեալ հող՝ յայն ամանեաց զարիւնն։ Զենեալ յօշմամբ՝ ի սան ամանեալ՝ եդին ի վերայ հեփեստեայ (այս ինքն կրակի). (Մագ. ՟Ձ՟Ե։)

Զի ամփոփեսցեն ամանեսցեն զպտուղ նորա ի մարմինս իւրեանց. (Եփր. համաբ.։)


Ամաչեմ, եցի

vn.

to be ashamed, to blush with shame, to be confounded.

· Calfa

NBHL (2)

Էին երկոքեան մերկ, եւ ոչ ամաչէին։ ՅԵգիպտոսէ ամաչեսցես, որպէս ամաչեցերն յԱսորեստանւոյն։ Կացին մնացին ամաչեցեալք։ Որպէս խորշիցի զօր ամաչեցեալ։ Թէպէտ եւ նախատի վատ, ոչ ամաչէ։ Ամաչեսցեն եւ յամօթ լիցին։ Ամաչեսցեն անօրէնք յունայնութեան իւրեանց։ Մի՛ ամաչեսցեն վասն իմ՝ որ համբերեն քեզ։ Դարձցին առ ժամայն ամաչեցեալ. եւ այլն։

Ամաչեսցէ սատանայ ի գործս չարեաց։ Ո՞վ ոք զազրացաւ, եւ ոչ ամաչեաց։ Ամաչեցելոց դիմաց. (Նար.։)