Definitions containing the research ետ : 8795 Results

Նստումն, ման

s.

sitting down;
evacuating.

NBHL (1)

Տեղի նստմանն (արիոսի) ի պէտս՝ մինչեւ ցայժմ ցուցանի ի կոստանդնուպօլսի՝ յետոյ վաճառոյն կոստանդնի. (Սոկր. ՟Ա. 38։)


Նստուցանեմ, ուցի

va.

to place on a seat, to seat, to place, to put;
to push in, to thrust;
— զզօրս, to encamp, to pitch a camp;
— զքաղաքաւ, to besiege.

NBHL (1)

καθίζω, καθιζάνω sedere facio, colloco κοιμίζω cubare facio καθίημι demitto συστέλλω coarcto, contraho. Տալ նստել. բազմեցուցանել. հանգուցանել. զետեղել. նստեցնել, չոքեցնել.


Նօսր, սունք

cf. Անօսր;
with its derivatives.

NBHL (1)

Նօսր պարզագոյն ամպ։ Նօսր գետին (այսինքն նօսրահող). (Վստկ. ՟Ժ՟Բ. ՟Ի։)


Նօսրահող

adj.

having but a thin stratum of earth.

NBHL (1)

ետին) որոյ հողն է նօսր, նուազ կամ նուրբ.


Նօտարութիւն, ութեան

s.

notary's functions or profession.

NBHL (1)

Պաշտօն նօտարի՝ գրչի, դպրի. դպրութիւն կամ դպրապետութիւն ի դուռն արքունի.


Նօտր

cf. Նօտր՞՞՞գիր.

NBHL (2)

(գիր) մանր՝ իբր նօսր, կամ սեպհական նօտարաց, եւ երագագիր դպրաց. որ ի յետին դարս հնարեցաւ՝ զկնի բոլոր կոչեցեալ գրոյ հնարելոյ զկնի երկաթագիր ասացեալ հին նշանագրաց.

Ես ղազար աբեղայս բոլո՛ր գրեցի մինչեւ ի հոս. նօտր (այնուհետեւ) ուսայ, նօտր գրեցի. (Յիշատ. պտմ. վրդն.։)


Շաբաթանամ, ացայ

vn.

to keep, to observe sabbath;
to cease from work, to repose, to rest;
to be out of work.

NBHL (1)

Շաբաթանան երկինք եւ երկիր եւ ամենայն արարածք. (Եփր. աւետար.։)


Շաբաթացուցանեմ, ուցի

va.

to cause to keep the sabbath;
to cause to rest or repose from work, to celebrate the sabbath.

NBHL (1)

Շաբաթացոյց աստուած զԵրուսաղէմ. (Եփր. աւետար. ըստ Լմբ.։)


Շաբաթօրեայ

adj.

of saturday.

NBHL (1)

Որ ինչ լինի յաւուր շաբաթու, կամ յետ եօթնեկի միոյ.


Շահաժողով

adj. s.

greedy of gain, grasping;
usurer.

NBHL (1)

Որ զհետ է շահս ժողովելոյ. օգտածարաւ. զօշաքաղ. վաշխառու.


Շահասէր, սիրաց

adj.

interested, selfish, venal, mercenary, covetous.

NBHL (1)

Հակառակ շահասիրացն՝ ստոցն վարդապետաց. (Նախ. ՟ա. տիմ.։)


Շահատակիւն

cf. Շահատակումն.

NBHL (1)

Շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց. (Նաւում. ՟Գ. 2.) յն. հետամուտ. διώκων.


Շահատակութիւն, ութեան

s.

cf. Շահատակումն.

NBHL (1)

Շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց. (Նաւում. ՟Գ. 2.) յն. հետամուտ. διώκων.


Շահատակումն, ման

s.

attack, assault, valour, bravery, military expedition or enterprise, deeds, feats of arms, exploits;
success, conquest, victory.

NBHL (1)

Շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց. (Նաւում. ՟Գ. 2.) յն. հետամուտ. διώκων.


Շահաւէտ, ւետաց

cf. Շահաւոր.

NBHL (3)

Խաբեցին՝ անշահք փոխանակ շահաւետին առնուլ։ Առանց վարդապետաց շահաւետաց եղեր զարմանալի. (Ոսկ. մ. ՟Բ. 3։ ՟Գ. 11։)

Շահաւետ, եւ ողրոմելի պատմութիւն. (Կլիմաք.։)

Բազում ինչ բանս շահաւետս խօսլ։ Ի խրատս շահաւետս։ Բարի ինչ եւ շահաւէտ։ Նոյն ինքն շահաւէտ եւ օգտակար. (Իգն.։ Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։ Շ. ընդհանր.։)


Շահաւորութիւն, ութեան

s.

profit, gain, advantage.

NBHL (3)

ἑμπορία, κέρδος, ὡφέλεια negotiatio, lucrum, utilitas. Շահաւորելն, եւ իլն. շահավաճառութիւն. եւ Շահաւետութիւն. օգտակարութիւն. շահաւորն գոլ. շահ, վաստակ.

Ի հացէն որ եղեն նշանքն՝ այնքան ախորժեցին, եւ ոչինչ զհոգեւորական շահաւորութեանցն զհետ չոգան։ Հատն ցորենոյ թաղելով եւ մեռանելով՝ պտուղս եւ շահաւորութիւնս օգտակարս սերմանողին արդիւնաւորէ. (Նանայ.։)

Ոմն ասէ, թէ հինգ տաղանդ ետուր ցիս, եւ ոմն՝ թէ երկուս. ցուցանեն, եթէ ի նմանէ առին եւ զպատճառս շահաւորութեան. (Ոսկ. մ. ՟Գ. 25։)


Շահեկանութիւն, ութեան

s.

fruit, profit, advantage, gain, lucre;
fertility, fecundity;
enjoyment, pleasure, ease.

NBHL (1)

Զըստ կաթինն եւ մեղու շայեկանութիւն (բերէ երկիրն)։ Հեշտալի շահեկանութիւն (ի դարմանոյ արջառոց)։ Խրախանալ հեշտալի շայեկանութեամբ (յամենայն տնկոց)։ Շայեկանութեան եղեն հասեալք (գնացք գետոց). (Պիտ.։)


Շահեցուցանեմ, ուցի

va. fig.

to be lucrative or profitable;
to invent money profitably;
to instruct, to edify.

NBHL (1)

Ալիքն (մորուցն) զքեզ ոչ շահեցուցանեն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)


Շահիմ, եցայ

vn. fig.

to gain or profit by, to make a profit, to draw an emolument from;
to obtain, to win, to carry away or off;
բազումս —, to gain much, to make a great profit;
— զկեանս, to escape, to save oneself from peril;
— զմահ, to escape death, to have a narrow or hair breadth escape;
— զվիշտս եւ զվնաս, to avoid this harm and loss, not to suffer, to escape suffering;
— զոք, to edify, to set a good example;
չիք ինչ շահելոյ, there is nothing to be gained.

NBHL (2)

(՟Ա. Պետ. ՟Գ. 1.)

Շահեա՛ զմահ։ Շահիմ յետ սակաւ միոյ զմահ. (Ճ. ՟Ա. (մահին ձեռքէն խալըսիլ)։)


Շաղաշար

adj. s. gr.

entwined, conjoined, united;
syllable.

NBHL (2)

Պետրոս շաղաշար ընդ խաչափայտիդ. այսինքն խաչակից տեառնդ. (Ճ. ՟Ա.։)

Յետ ուսուցանելոյ զվանգ եւ զփաղառութիւն՝ ցուցանէ եւ յաղագս հասարակ շաղաշարաց, որ ասի զուգաշարաց, այսինքն ի շարեցելոցն ի հասարակաց խօսս զրուցատրութեան եւ բանից պատմութեան. (եւ այլն. Երզն. քեր.։)


Շաղաշարումն, ման

s.

conjunction, connection;
interweaving, intertwining, wreathing;
copulation.

NBHL (1)

Մետաքսահիւ կարմրայամար շաղաշարման. (Նար. խչ.։)


Շաղապատեմ, եցի

va.

to twine, to twist;
to implicate, to involve.


Շաղբալու

s.

mimic, buffoon.

NBHL (1)

μιμητικός imitabundus. Ծաղրածու միմոս. հետեւօղ այլոյ, նմանեցուցիչ.


Շաղեմ, եցի

va.

to implicate, to involve;
to mix, to mingle, to knead;
to dilute;
to soil, to stain.

NBHL (1)

Որ շաղեն եւ պատեն զոդի։ Շաղեն եւ պատեն զոգիս եւ զմարմինս. (Յճխ. ՟Ի՟Գ։ Շաղեսցի ի թակարդի։ Դարձեալ ընդ նոյնս շաղեալք՝ պարտիցին։ Ի տոռունս մեղաց իւրոց ընդ այնպիսին շաղի. Յոբ. ՟Ժ՟Ը. 8։ ՟Բ. Պետ. ՟Բ. 20։ Առակ. ՟Է. 22. ՟Ի. 3։)


Շաղկապեմ, եցի

va.

to join together, to conjoin, to unite.


Շաղղակեր, աց

adj.

sarcophagus, carnivorous;
voracious.

NBHL (1)

Խորտակեաց զնորա զչաղղակեր ատամունսն. (Ոսկ. աւետար.։ եւ Սեբեր. ՟Ժ՟Զ։)


Շամամ

s.

musk-melon.

NBHL (1)

ետես ի վաչառի անփորձ ոք զշամամն. եւ հարցեալ՝ որ մօտն կային. ասեն թէ ձու է սիրամարգի. (Մխ. առակ. կ։)


Ողորմագին

cf. Ողորմ.

NBHL (1)

Յետ թանալոյ զծնօտն ողորմագին արտասուօք. (Իսիւք.։)


Ողորմանք

s.

cf. Ողորմութիւն.

NBHL (1)

Ընկալեալ գութ ողորմանաց յաղետէն որ անց ընդ նա. (Փիլ. նխ. ՟բ.։)


Ողոքեմ, եցի

va.

to supplicate, to persuade mildly;
to soften, to calm, to appease;
to touch, to move to pity;
to fawn upon, to toady, to flatter.

NBHL (1)

Զառիւծս ողոքես։ Ոչ ողոքէին զոք, այլ կսկծեցուցանէին եւս իբրեւ զաղ։ Հարք զիւրեանց որդիսն ոչ այնչափ ողոքեն, որչափ թշնամանեն։ Մի՛ այսուհետեւ եւ մեք ողոքիցեմք ամենայն ուրեք զայնոսիկ՝ որ ընդ ձեռամբ մերով իցեն, եւ մի մեք յիշխանաց ողոքիլ եւեթ փութայցեմք. (Ոսկ. մտթ.։)


Ողջագուրեմ, եցի

va.

to receive lovingly, to embrace, to kiss.

NBHL (1)

Յետ ողջագուրելոյն գթով համակամութեանն զնորայն որ վասն մեր տնօրէնութիւն. (Լմբ. պտրգ.։)


Ողջախոհ, աց, ից

adj.

thinking soundly, wise, sensible, judicious;
chaste, modest, coy, maidenly, pure, honest;
— միտք, good sense, honesty, plain-dealing.

NBHL (1)

Երեւեցան անդ (ի թաբոր) կոյսք՝ որդիքն որոտման եւ եղիա, եւ ողջախոհ՝ պետրոս եւ մովսէս. զի եկեղեցի ունի կոյսս, եւ ողջախոհս. (Տօնակ.։)


Ողջախոհանամ, ացայ

vn.

to be in one's right senses;
to be chaste, to observe chastity.

NBHL (1)

Մինչեւ յե՞րբ ոչ ողջախոհանամք յամրագոյն եւ սթափիմք։ Յետոյ ողջախոհասցին, եթէ կամեսցին։ Գոյր հնար մեզ այլոցն պատուհասիւք ողջախոհանալ։ Ոչ պատուհաս ընդունել է չար, այլ չողջախոհանալն հարուածովն չարագոյն է. (Ածաբ.։)


Ողջանդամ

adj. adv.

perfect in body, sound in wind and limb;
safe and sound;
entirely, wholly.

NBHL (1)

Այլք ամենայն ողջանդամք ապրեալ՝ երթային զհետ փախստականացն։ Եւ ինքն ողջանդամ անդրէն յերկիր իւր դառնայր. (Եղիշ. ՟Է. ՟Ը։)


Ողջացուցանեմ, ուցի

va.

to cure, to heal, to restore to health, to free from sickness or any harm;
to complete, to render perfect.

NBHL (1)

Յետս դարձուցանեմք ի մեզ զողջացուցանօղ դեղսն յիսուսի. (Վրք. հց. ՟Բ։)


Ողջմտութիւն, ութեան

s.

rightmindedness, good judgment, reasoning;
rectitude, justice, sincerity, loyalty, probity;
ողջմտութեամբ, soundly, sensibly.

NBHL (1)

Ողջմտութիւն բանից, կամ վարդապետութեան. (՟Ա. Տիմ. ՟Զ. 3։ ՟Բ. Տիմ. ՟Ա. 13։ ՟Դ. 3։ Տիտ. ՟Ա. 9։)


Ողջոյն, ջունի

s. adj. adv.

salute, salutation, greeting, compliments, kind regards;
health, state of salubrity;
all, entire, whole;
entirely, wholly, completely;
— հրաժարական, leave-taking, adieu, farewell;
— տալ, to salute;
to compliment;
հարցանել զողջունէ, տեսանել զ— ուրուք, to salute affectionately, with kind expressions;
հարցանել զողջունէ ուրուք, to ask news of;
տալ — հրաժարական, to take leave;
to say good bye, farewell;
—, — քեզ, — ընդ քեզ, good morning ! good day !
— իցէ քեզ, how do you do ? how are you ?
— է, very well;
— է քեզ, is all well with you ?
— է, do you bring good news ?
— է, health, peace, prosperity;
— քեզ տունդ իմ սիրելի, — քեզ երկիր ծննդեան, fare well sweet home ! adieu my native land ! adieu !.

NBHL (2)

Ողջոյն ետուն միմեանց ի խաղաղութիւն, կամ խաղաղութեամբ։ Ողջոյն տաջիք պրիսկեայ եւ ակուիղայ։ Ողջո՛յն տաջիք միմեանց ի համբոյր սրբութեան։ Ողջոյն տան ձեզ ամենայն եկեղեցիք քրիստոսի.եւ այլն։

Համբոյր մի ողջոյն ինձ ոչ ետուր». իմա՛ ըստ յն. մի բառ, որ է համբոյր ողջունի կամ սիրոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Ողջութիւն, ութեան

s.

health, good health, soundness of body;
ողջութեամբ, safe and sound, peacefully.

NBHL (1)

Գնացին ողջութեամբն զայն յայտ առնէ, թէ ունէին այնուհետեւ զհանդերձեալ անվրէպ խաղաղութիւնն։ Դարձուսցէ զիս տէր ողջութեամբ. թէ ողջամբ դարձայց, թէ ողջ ապրեցայց. (Կիւրղ. ծն.։)


Ողջունաբեր

adj.

bearing a salutation or good news;
— թուղթ, letter, epistle.

NBHL (2)

Որ բերէ յինքեան զողջոյն աւետաւոր կամ խաղաղական.

Զոր ողջունաբեր աւետեօք կրեցեր զտուողն ի քեզ զօրէնս ողջունի. (Շար.։)


Ողջունալի

cf. Ողջունական.

NBHL (2)

cf. ՈՂՋՈՒՆԱԲԵՐ. որպէս (գիր) Լի ողջունիւ աւետեաց կամ խաղաղութեան.

(Գաբրիէլ՝ մարիամու) ետ զհրովարտակն ողջունալի՝ գրեալ ի բարձրելոյն. (Եփր. ծն.։)


Ողջունապատում

adj.

narrating, telling good news.

NBHL (1)

Իւրով իսկ աւետարանական եւ ողջունապատում գնացիւք. (Ագաթ.։ Կորիւն.։)


Ողջունեմ, եցի

va.

to salute, to compliment;
— ի հանգիստ սրբոց առաքելոցն, to visit the sepulchres of the holy Apostles.

NBHL (2)

Ողջունեցան յաւետարանէն եւ յեպիսկոպոսացն. (Եղիշ. ՟Գ։)

Ողջունեալ ի հանգիստ սրբոյն պետրոսի եւ պօղոսի. (Խոր. ՟Գ. 62։)


Ոմոփորոն

cf. Եմիփորոն.

NBHL (1)

Օրհնութիւն սուրբ ոմոփորոնին քահանայապետականի։ Ոմոփորոնն՝ ուսոյ զգեստք թարգմանի. զի օմոսն՝ ուսք է, եւ ֆօրօնն՝ զգեստ. (Մաշտ. կիլիկ.։)


Ոչէ, էի, էից

s.

nothing;
void, vacuum;
հաստել յոչէից, to create from nothing;
ստայօդ ոչէիցն երկիր պագանել, to adore false gods.

NBHL (1)

Զոչ էն ի վերայ աստուծոյ էացուցանեն՝ ըստ մեզ զիջանելով։ Որքան ինչ միանգամ ոք ասէ զնմանէ, զոչէն սահմանէ ի վերայ նորա. (Սարգ. յկ. ՟Ժ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)


Ոչէանամ, ացայ

vn.

cf. Ոչնչանամ.

NBHL (1)

Սատանայ ոչէացաւ՝ տկարացեալ յետ խաչին. (Լմբ. յայտն.։)


Ոչինչ, ոչընչի

s. adj. adv.

not any thing, nought, void, nothing;
none, no one, no, not any;
no, in no wise, not at all;
— ամենեւին, nothing at all;
գրեթէ —, almost nothing, scarcely any thing;
— հեռի ի քէն, not very far from you;
վասն ոչնչից, for nothing;
— իւիք, no how, in nowise, by no means;
ստեղծել յոչընչէ, to create out of nothing;
առնել յոչընչէ, to produce from void;
յ— դարձուցանել, to reduce or bring to nothing, to annihilate;
to nullify;
յ— or առ — գրել, համարիլ, to hold or esteem as nothing, to care nothing for, to make no account of, to despise, to contemn;
յոչընչէ յինչ գալ, to be raised or taken from nothing;
ես — ասեմ, I say nothing;
— պատճառ ունիս, you are wrong;
ոյր չիք առողջութիւն՝ չիք եւ —, who has not health has nothing;
— գիտեմ, I know nothing, I don't know.

NBHL (2)

Ոչինչ են իրքդ, անցցուք առ լերամբդ։ Եղիցի յոչինչ։ Ամենայն հեթանոսք ոչինչ են, եւ յոչինչ համարեցան նմա։ Որ տայ զիշխանս յոչինչ իշխանութիւն, եւ զերկիր իբրեւ զոչինչ արար։ Ես ոչինչ մի եմ։ Որպէս առ ոչնչէ մերժեսցես զնոսա։ Մի՛ երթայցէք զհետ ոչնչիցն, որ ոչինչ վճարեն.եւ այլն։

Իբրեւ կարծէին, թէ գտին ինչ, գտին զոչինչ. որպէս եւ գրեալ է, չոգան զհետ ոչնչի, եւ գտին զոչինչ. (Ագաթ.։)


Ոչխարենի, ենւոյ, ենեաց

adj. s.

sheepy;
sheepskin.

NBHL (1)

Յորդանանու հատումն ապտակաւ ոչխարենոյն եղիայի։ Յետ նորա եղիսէոս ժառանգաւոր ոչխարենոյն եւ հոգւոյն. (Նիւս. սքանչ.։)


Ոռոգանամ, ացայ

vn.

cf. Առոյգանամ.

NBHL (1)

Ողջախոհութիւնն ի բաց խլեալ էր, եւ անարգելութիւն ոռոգանայր. (Ոսկ. պետր. եւ Ոսկ. եղ.։)


Ոսկեակ, եկայ

s.

small quantity of gold;
gold mine.

NBHL (1)

Դեմետրիոս արար կին զոմն ի գերեաց, եւ անուն դնէր ոսկեակ։ Խօսեցան նմա կին զոսկեակն. եւ նա զորդիսն՝ որ եղեն յոսկեկայն, չսնուցանէր. (Եւս. քր. ՟Ա։)


Ոսկեբերան, ի

adj.

golden-mouthed.

NBHL (1)

ՈՍԿԵԲԵՐԱՆ կամ ՈՍԿԷԲԵՐԱՆ, կամ ՈՍԿԻԲԵՐԱՆ. χρυσόστομος chrysostomus, aureumos habens. Ոյր բերանն է իբրեւ ոսկի, այսինքն ոսկեղէն կամ ոսկեբուղխ. բերանն ոսկի, սուրբ յովհան հայրապետ՝ տիեզերալոյս վարդապետ։ (Վրք. ոսկ.։ Պրոկղ. յոսկ.։ ՃՃ.։ Խոր. ՟Գ. 57. եւ այլն։)