Definitions containing the research ետ : 8795 Results

Բէկ

s.

prince, bey.

NBHL (1)

Բառ թուրքաց. պէյ. այսինքն Իշխան։ Ստէպ վարի առ մատենագիրս յետին դարուց։


Բթիմ, եցայ

vn.

to make ones self dull, less keen;
to be dull, stupid, to grow rusty.

NBHL (1)

ἁμβλύνομαι hebesco, languesco Բութ եւ գուլ լինել. նմանութեամբ՝ Տկարանալ. թուլանալ. անգործ լինել. յետնիլ. գուլնալ, գըլնալ


Բժշկական, ի, աց

adj.

medical;
բժշկականն, cf. Բժշկականութիւն.

NBHL (1)

Բժշկական վարդապետքն. (Մխ. բժիշկ.։)


Բժշկարան, աց

s.

place of cure;
doctors shop;
medical book.

NBHL (2)

Բա՛ց հզօր եւ գթած զբժշկարանիդ կենաց վարդապետարան. այսինքն բա՛ց զդպրոց ուսանելոյ զսուրբ գիրս եւ զվարդապետութիւն հոգեւոր բժշկութեանդ. (Նար. ՟Լ՟Ե։)

Առ ժամանակն մարմնոց եւեթ բժիշկս առնէ զնոսա. յետոյ եւ զոգւոց իսկ բժշկարանս տայ ի ձեռս նոցա, զլաւն եւ զկարեւորն. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)


Բիրտ

adj.

big, coarse, aukward, rude, clownish, rough, rustic, wild, base, un-genteel, clumsy, heavy, impolite, dull, ignorant, brutal.

NBHL (1)

Այնչափ բիւրս ամաց համարեցան։ Ի հնգետասան բիւրուցլ ամաց։ Վեց բիւր արանց կոտորեաց. (Եւս. քր.։)


Բիւրապատիկ

cf. Բիւրազգի.

NBHL (1)

Բիւրապատիկ աղետից, կամ աղիտիւք. (Պիտ.։)


Բիւրասպի

adj.

that has ten thousand horses;
that has many wounds.

NBHL (1)

ԲԻՒՐԱՍՊԻ ԱԺԴԱՀԱԿ. պ. պիյուրէսպի էժտէհաք. Անուն ուրուն նախնի նահապետի պարսից, որպէս թէ ունողի զբիւրաւոր ասպս, այսինքն տասն հազար երիվարս. զորմէ տե՛ս ի (Խոր. ՟Ա. 31։)


Բիւրաւոր, աց

adj.

ten thousand or ten millenaries;
thousand, many, immense, numberless.

NBHL (1)

ԲԻՒՐԱՒՈՐ. Որ ունի ընդ ձեռամբ բիւր մի զօրաց. պետ տասն հազար արանց.


Բլշանամ, ացայ

vn.

cf. Բլշակնիմ.

NBHL (1)

Ոչ զի բլչացան աչքն, այլ յետ ծերանալոյն բնականագոյն. քանզի ծերութեան տկարանան երեսք (այսինքն տեսութիւնք). (Փիլ. լին.։)


Բլշեցուցանեմ, ուցի

va.

cf. Բլշացուցանեմ.

NBHL (1)

(լծ. թ. պայըր ). βουνός collis, tumulus, cumulus Գետին բարձր. հոզդիզացեալ. լեառն փոքրիկ. եւ կարկառակոյտ. թումբ. լեռնակ.


Բծկան

adj.

spotted, soiled, vicious, dishonest, ugly.

NBHL (1)

Բծկանք, արատաւորք. յն. բիծք, եւ արատք. ( ՟Բ. Պետ. ՟Բ. 13։)


Բղխեմ, եցի

va.

to produce, to cause;
to spread;
to pour.

NBHL (3)

Բղխեցից զծածկեալսն ի սկզբանէ աշխարհի։ Բղխեսցէ սիրտ իմ զպատգամս կամ զբանս, զօրհնութիւնս։ Յիշատակ բազում քաղցրութեան քո բղխեսցեն։ Օր աւուր բղխէ զբան։ Յամենայնէ՝ զոր ջուրքն բղխիցեն։ Բղխիցէ գետդ գորտ։ Բղխեաց գետն բազմութիւն գորտոց.եւ այլն։

Բղխել աղբերաց ջուրց։ Գետք բղխեսցեն։ Ջուրք բղխեսցեն։ Բղխեսցեն քեզ ջուրք քո ի քումմէ աղբերէ։ Աղբիւր ջրոյ բղխելոյ ի կեանսն յաւիտենականս. Եհար զվէմն, եւ բղխեցին ջուրք։ Ջուր բղխեաց։ Ուր վտակքն ջրոց եւ աղբիւրք անդնդոց բղխեն ընդ դաշտս եւ ընդ լերինս։ Գետ բղխեալ, եւ աղբիւր կենաց։ Գինեաւ հնձանք քո առաւել եւս բղխեսցեն։ Շտեմարանք նոցա լի են, եւ բղխեն ի միմեանս. եւ այլն։

(Հոգին սուրբ) աղբիւր մշտական՝ բղխեալ յարական՝ յերկուց միական, յակնէ հայրական՝ գետէ ծննդական՝ ծով ծաւալական. (Գանձրն.։)


Բղխիմ, եցայ

vn.

to flow, to drop, to gush, to stream, to spout out;
to derive, to emanate, to come, to proceed, to arise, to spring from.

NBHL (1)

Իսահակ յանապատացեալ արգանդէ բխեցաւ տունկ հոգի, որ ի քէն բըխի՝ անսպառելի. (Գանձ.։ եւ Մխ. ապար. եւ այլք յետինք։)


Բղխումն, ման

s.

source, gush, eruption;
emission, spiration, proceeding, emanation.

NBHL (1)

ԲՂԽՈՒՄՆ. Անճառ ելումն կամ ծագումն հոգւոյ սրբոյ՝ ըստ նմանութեան անսպառ աղբեր կամ գետոյ. եւ նոյն ինքն հոգին սուրբ բղխեալ.


Բնաբանութիւն, ութեան

s.

physics.

NBHL (3)

Տեսակ եւ զօրութիւն բնաբանութեանն այսպէս երեւեցաւ մեզ։ Այլ Քրիստոս եկեալ քահանայապետ. եւ թերեւս վայելչական է բնաբանութիւն այս ի պաշտօն ժամուս եւ տեղւոյս. (Վրդն. ծն. եւ Վրդն. քրզ.։)

Զբնաբանութիւն աւետարանին արտաքս մերժեալ. (Երզն. մտթ.։)

Որ է առաջի եդեալ բնաբանութիւնս, որ ասէ. ոչ կամիմ եղբարք, եթէ տգետք իցէք. (Տօնակ.։)


Բնաբարձ՞՞՞առնեմ

sv.

cf. Բնաջինջ՞՞՞առնեմ.

NBHL (1)

ԲՆԱԲԱՐՁ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Զբունն կամ բնաւին բառնալ. բնաջինջ կամ անհետ առնել, լինել.


Բնագիր, գրաց

s.

original, text.

NBHL (2)

Ընթերցողք. եւ գործ է սոցա ընթեռնուլ զմարգարէս, եւ զբնագիրս, եւ զվարդապետականս. (Լմբ. պտրգ. (ուր մարթ է իմանալ եւ իմանալ եւ զթուղթս առաքելոց, կամ զկոնդակս, եւ այլն)։)

Քննեսցու՛ք զտեղիս զայս. նախ՝ բնագիրն, եւ ապա զաւետարանն։ Ասէ բնագիրն այսպէս, եթէ տօնք իմ նուիրեալք սուրբ կոչեսցին ձեզ։ Երիս ժամանակս ի տարւոջն տօնեսցիք. զայս՝ բնագիրն. (Շիր. յայտն.։)


Բնախօսեմ, եցի

vn.

to philosophize;
to discourse of natural things.

NBHL (1)

φυσιολογέω dissero dew rebus naturae որ եւ ԲՆԱԲԱՆԵԼ. Ճառել զբնութենէ զգալեաց. խօսել քաջ քննութեամբ՝ իբրու զննելով զբնութիւն իրաց. ճշգրտաբանել. հետազօտել բանիւ.


Բնախօսութիւն, ութեան

s.

physiology;
physics.

NBHL (1)

Զոր եւ մեք սովորեցաք բնախօսութեամբ՝ յարդգողի հետք անուանել. (Շիր.։)


Բնածին

adj.

innate, natural.

NBHL (1)

Իբրեւ զանխօս անասունս ըստ բնածին բարուցն յեղծումն եւ յապականութիւն. յն. բնութեամբ ծնելոց յեղծումն. (՟Բ. Պետ. ՟Բ. 12։)


Բնակակից, կցի, կցաց

adj.

that dwells together;
cohabitant.

NBHL (1)

Զսուրբ հոգին ետ մեզ Քրիստոս բնակակից եւ ուսուցիչ. (Լմբ. առակ.։)


Բնական, ի, աց

adj.

natural;
—, — իմաստասէր, այր, philosopher;
physician;
—ն, physics;
—ք արուաց, genitals;
—ք, — լոյս, օրէնք, light of nature, natural law.

NBHL (2)

Փոխանակեցին զպետս բնականս ի պէտս անբնականս։ Թողեալ զբնական պէտս. (Հռ. ՟Ա. 26. 27։)

Օրէնք բնական, գրաւորական, աւետարանական։ Բնականն տուաւ Ադամայ. (եւ այլն. Վրդն. քրզ.։)


Բնականաբար

adv.

naturally.

NBHL (1)

Բնականաբար շարժեալ ի գութ ծնողին. (Անան. ի պետր.։)


Բնակարան, աց

s.

habitation, house, home, lodging, dwelling, chamber.

NBHL (1)

οἱκητήριον, κατοικητήριον habitaculum, domicilium Բնակետղ. տուն եւ տեղի բնակելոյ. որ եւ ԲՆԱԿՈՒԹԻՒՆ ասի. օթեւան. օթարան. ընդունարան. եւ Տաճար. տուն տեղ.


Բնակեմ, եցի

vn.

to inhabit, to dwell, to lodge, to reside, to make abode, to sojourn, to settle, to occupy;
—ի միասին, to cohabit.

NBHL (2)

ԲՆԱԿԵՄ ԲՆԱԿԻՄ. οἱκέω, κατοικέω, ἑνοικέω habito, inhabito, σκηνόω, κατασκηνόω commoveor tamquam in tabernaculo, καταλύω diversor եւ այլն. որ եւ ԲՆԱԿԱՆԱԼ. Բնակ լինել, նստել իբրեւ ի բուն տեղւոջ եւ ի բնիկ տան. բունել. որջանալ. տաղաւորիլ. դադարել. զետեղիլ. օթեւանիլ. հանգչիլ. կալ մնալ ուրեք.

Զնորին կողմամբք բնակեցաւ։ Զյորդան գետով բնակեալ էին ամովրհացիքն. (Խոր. ՟Բ. 50։ Եւս. քր. ՟Ա.)


Բնակիչ, չի, չաց

adj. s.

inhabiting, dwelling;
inhabitant.

NBHL (1)

Զամենայն բնակիչս քաղաքացն։ Ամենայն բնակչաց երկրիս։ Բնակիչքն Երուսաղեմի։ Բնակիչք կրետացւոց։ Առ ի չգոյէ բնակչաց.եւ այլն։


Բնակից, կցի, կցաց

adj.

of the same nature or essence, consubstantial;
that dwells together, cohabitant.

NBHL (1)

Զի թէ ամենայն ինչ հօր՝ նորա է, յայտ է թէ եւ հոգին հօր՝ նորա բնակիցէ ... Զհոգին զիւր բնակից ետ ի կենդանութիւն մեռելութեան աշխարհի. (Ոսկ. ես.։)


Բնակցութիւն, ութեան

s.

consubstantiality;
cohabitation.


Բնաշխարհ

s.

country, reign.

NBHL (1)

Առաջին հատուածն եւրոպիա երկոտասան աշխարհ է, եւ է մետասան բնաշխարհ. (Տօնակ.։)


Բնաջինջ

cf. Բնաջինջ՞՞՞առնեմ;
Բնաջինջ՞՞՞լինիմ.

NBHL (1)

ԲՆԱՋԻՆՋ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Բնաւին՝ իսպառ ջնջել, ջնջիլ. անհետ առնել, լինել՞


Բնաւ, ից

adj. adv.

all, total, entire;
— ոչ, ոչ —, — սիկ ոչ, not, none, never, nothing;
—, — իսկ, totally, entirely, absolutely;
ընդ —, everywhere;
throughly.

NBHL (1)

Զբնաւ ճետ որդւոցն Իսրայէլի. (Սարկ. լս.։)


Բնաւորիմ, եցայ

vn.

to custom or habituate one's self.

NBHL (1)

Բիծ յետոյ ի հիւանդութենէ բնաւորեալ. (Փիլ. քհ.։)


Բնիկ, նկի

adj. s.

natural, innate, original, proper, radical, native, natural, indigenous;
— քաղաքակցութիւն, state of a native;
—ք, aborigines.

NBHL (1)

Եւ Նախնի նահապետ՝ որպէս բուն եւ արմատ ազգի.


Բնութիւն, ութեան

s.

nature;
essence, substance;
being, entity;
the elements;
disposition, constitution, temper;
humour, inclination, genius;
birth, naturalism;
person, hypostasis;
quality, manner;
sex;
ստուեր է եւ ոչ — ինչ, it is a shadow and not a substance;
հատուցանել զհարկ բնութեան, to pay the tribute of nature;
դղորդին արարածոց —ք, all nature is in commotion or confounded;
են սոքա բնութեամբ Գերմանացի, these are by origin Germans;
մի թէ յիւրմէ բնութենէ եգ զբանն, did he say it out of his own head ?
բնութեամբ, naturally, really, truly, physically, personally, hypostatically.

NBHL (4)

Զի նոքիմբք աստուածեղէն բնութեանն լինիցիմք հաղորդակիցք. (՟Բ. Պետ. ՟Ա. 4։)

Գիտել զհաստատութիւն աշխարհի, եւ զազդեցութիւն բնութեանց։ Բնութիւնք կիզեալ լուծցին ... եւ բնութիւնք հրդեհեալ հալիցին. (Իմ. ՟Է. 17։ ՟Բ. Պետ. ՟Գ. 10։)

Սարգիս վարդապետ վասն մի անձն ասելոյ զՔրիստոս՝ մի բնութիւն ասէ. (Մխ. ապար.։)

Ըստ այսմ եւ ոմանք առ լատին աստուածաբանս նշանակեն. զի Պետաւիոս գրէ.


Բոլորեմ, եցի

va.

toround;
to crown, to finish;
to environ, to surround, to begird;
to bring together.

NBHL (1)

Լուսինն ի հնգետասան օրն բոլորի, եւ ապա փլանայ. (Տօնակ.։)


Բոլորումն, ման

s.

rotundity;
roundness, circle;
completion, accomplishment, end.

NBHL (1)

Յետինքն զերիցագուիցն գերակայ բոլորմունսն ոչ ունին, բայց մասնաւորս։ Անհաղորդք են գերագունիցն բոլորմանց։ Զամենայն բարերարական աստուածանունութիւն (այսինքն ստորոգելի), յո՛յր վերայ արդեօք եւ կացցէ յաստուածպետականացն անձնաւորութեանց, ի վերայ բոլոր աստուածպետութեանն բոլորման է առնլի անխտրապէս. (Դիոն.։)


Բոկ

adj. adv.

barefooted.

NBHL (1)

Բոկ եւ հետի վարէին զարս եւ զկանայս։ Բոկ եւ հետի երթային ի տուն աղօթից. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)


Բոկանամ, ացայ

vn.

to pull off one's shoes or stockings.

NBHL (1)

Բոկանայր այր զկօշիկ իւր ... եւ բոկացաւ զկօշիկ իւր, եւ ետ ցնա. (Հռութ. ՟Դ. 7. 8։)


Բողբոջ, ից, աց, ոց

s.

shoot, sprout, scion;
bud, germ.

NBHL (3)

Որ նախ քան զքաղցր եւ զկատարեալ պտուղն ի թզենւոջն պտղոյ տեսակաւ յառաջագոյն ընձիւղի, բողբոջ ասի։ Որպէս բողբոջիւք ոմամբք զհանդերձեալ քաղցրութիւն թզենւոյն աւետարանէ։ (Նիւս.)

Ծաղկանցն եւ ծառոցն, բոյս բողբոջոց գարնայնոյն՝ երեւեսցին յետ ձմերայնոյն։ Բուսովքն, բողբոջովքն, եւ ծաղկովքն. (Ագաթ.։)

Ըստ օրինակի բարետոհմիկ բողբոջաց, յորժամ յառաջին աճմանէն ի վեր ուղղին ... այսպէս եւ նա ի սկզբանէ ծաղեցաւ բողբոջօք. (Նիւս. ի Գր. սքանչ.։)


Բոնոս

s.

wild ox.

NBHL (1)

ԲՈՆՈՍ ԲՈՆՈՍՈՍ. Բառ յն. βόνασος Վայրի ցուլ, կամ էրէ վայրի՝ նման ցլու, բառաչօղ որպէս զեզն. եւ բաշաւոր որպէս զձի. իսկ եղջիւրքն գալարեալք ի վայր կոյս, որ ոչ լինին նմա ի պէտս զինու, որպէս կուն՝ այսինքն քակորն զոր ձգէ զհետ իւր ի փախչելն, եւ այրէ զորսորդս.


Բոնոսոս

cf. Բոնոս.

NBHL (1)

ԲՈՆՈՍ ԲՈՆՈՍՈՍ. Բառ յն. βόνασος Վայրի ցուլ, կամ էրէ վայրի՝ նման ցլու, բառաչօղ որպէս զեզն. եւ բաշաւոր որպէս զձի. իսկ եղջիւրքն գալարեալք ի վայր կոյս, որ ոչ լինին նմա ի պէտս զինու, որպէս կուն՝ այսինքն քակորն զոր ձգէ զհետ իւր ի փախչելն, եւ այրէ զորսորդս.


Բովանդակ

adj. adv.

all, total, entire, perfect, complete;
—ն, the whole, the total, together. all, entirely, totally, completely.

NBHL (1)

Բովանդակ սպասեցէ՛ք հասելոց ձեզ շնորհացն ի յայտնութեան Քրիստոսի. (՟Ա. Պետ. ՟Ա. 13։)


Բովանդակեմ, եցի

va.

to assemble, to gather;
to complete, to accomplete, to accomplish, to finish;
to contain, to inclose, to comprehend;
ի համառօտն —, to abridge.

NBHL (2)

Բովանդակեաց զվարդապետութիւնս առաջին առելոց խմբացն. (Խոր. ՟Գ. 60։)

Այլ եւ ոչ Պետրոս ոք բովանդակի ասել. (Յճխ. ՟Ի՟Բ. ձ. ուր տպ. կարէ ասել։)


Բորբոսային

cf. Բորբոսահամ.

NBHL (1)

Ուր իցէ հետք կամ նմանութիւն ինչ բորբոսոյ ըստ բժշկաց.


Բոցագոյն

adj.

flame-colour.

NBHL (1)

Եդովմ՝ առեալ ի հայ լեզու՝ կոչի բոցագոյն, եւ հողեղէն։ Արփի բոցագոյն։ Բոցագոյն է աշունն. քանզի յետ տարեւորականին անցեալ կայ՝ զրաձեւն ցրտացուցանելով։ Առ գարնանային ժամանակաւն բոցագոյն հարաւ սովորեաց ի վերայ անկանել. (Փիլ.։)


Բոցակիզեմ, եցի

va.

to flame, to pass above the flame;
to burn, to kindle.

NBHL (1)

Եւ ետես մանուէ զպատարագն այսպէս բոցակիզեալ. (Փիլ. սամփս.։)


Բուժական, ի, աց

cf. Բուժակ.

NBHL (1)

Առ յովիդայէ քահանայապետիւ իմաստասէր էւն ... իպոկրատէս բուժական, թուկիդիդէս ճարտասան. (Շիր. քրոն.։)


Բուժումն, ման

s.

cure, recovery of health;
treatment, dressing of some disease or wound;
medicament, remedy.

NBHL (1)

Գիտացեալ զախտի պատճառսն՝ հնարին այնուհետեւ առ բուժումն. (Նանայ.։)


Բունեմ, եցի

vn.

to nestle, to make ones nest;
to place one's self.

NBHL (3)

Զետեղել իբրեւ ի բոյն որջացուցանել, բնակեցուցանել.

Ոչ այնուհետեւ ի նա մատնութեան օձն բունի. (Կլիմաք.։)

Ամբարտաւանութիւնն բունեալ ի հոգի ուրուք։ Զի մի՛ երբեք բունեալ ի մեզ զօրէն իժի վնասեսցէ զհոգիս մեր. (Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)


Բունիմ, եցայ

vn.

cf. Բունեմ.

NBHL (2)

Ոչ այնուհետեւ ի նա մատնութեան օձն բունի. (Կլիմաք.։)

Ամբարտաւանութիւնն բունեալ ի հոգի ուրուք։ Զի մի՛ երբեք բունեալ ի մեզ զօրէն իժի վնասեսցէ զհոգիս մեր. (Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)