Your research : 2715 Results for էջ

Վեղար, աց

s.

hood, cowl.

• «կնգուղ, կրօնաւորի գլխանոց» Լմբ. առ լև. որի հետ նոյն է վաղար «թա-գաւորական ոսկեայ մի զարդ» Մխ. դտ. 261, որ և գրուած է բեղար Մխ. դտ. էջ 267. նոր բառեր են վեղարաւր, անվեղար։


Տաճկինակ, աց

s.

whip, rod;
whipping, thrashing.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «ծեծի գաւազան կամ մտրակ, ծեծ» Կանոն. Ոսկիփ.։ (ՆՀԲ դնում է նաև տակճինակ և տակինակ գրչութիւնները. սրանցից առաջինը կարող է ստոյգ լինել, բայց երկրորդը ՆՀԲ-ի հնարածն է թւում ևզելու համար թրք. degenek բառին. եր-կուսն էլ չկան վկայութեանց մէջ. չունի նաև ՋԲ)։-

• -Պհ, *tačikenak «խարազան» բառից. հմմտ. պրս. [arabic word] taziyāna «խարազան», որ ենթադրում է պհլ. *tacikānak ձևը։ Միջին շրջանից փոխառեալ է վրաց. თაჯაგანი տա-ջագանի, ტაჯგანი տաջգանի, თაxგახალ։ տաջգանալա «խարազան, մտրակ»։-Հիւբշ. էջ 515։


Ամիկ, մկի

s.

he-kid.

• «մի տարեկան արու ուլ» ՍԳր. (5 անգամ), Եփր. օրին. էջ 287. ուրիշ տեղ չկայ։

• ՆՀԲ կցում է յն ἀμνός «գառնուկ» բա-ռին։ Այսպէս նաև Հիւնք։ Բայց այս ւն-բառը կցւում է լտ. agnus, հսլ. agne' iaene ևն հոմանիշների հետ և *αβνος ձևի վրայով հասնում է հնխ. aghnos ռառին, որից չի կարող ծագիլ հյ. ա-միկ (հմմտ. Boisacq, էջ 54)։

• ԳՒՌ.-Կայ Ղրբ. m՛մլիգ «նորածին փոք-րիկ գառն». բայց թւում է թէ այս բառը փեռ-խառեալ է թրք. [arabic word] emlik «կաթնկեր գառնուկ» հոմանիշից։ Այս բառը չունին Ա-բիկեան և Будaговъ (վերջինս, էջ 210 գիտէ միայն❇ imlek «cocунъ կաթնկեր»). բայց յիշուած է Կամուսի թրք. թրգմ. Գ. 185։


Փարչ, ի

cf. Փարջ.

• , ի հլ. «ջրի փոքր կուժ» Յայսմ. դեկ. 11, Վրդ. առ. 304. Վստկ. 3. 77, 205. Քուչ. 73. Առաք. պտմ. 371. վրր. իլար. 106. որից փարչիկ (չունի ԱԲ) Քուչ. էջ 54. նշխարփարչ «նշխարի ջուրը լցնելու փարչ» Վրդ. լծ. (ըստ Այրարատ 147)։

• ՆՀԲ «բառ ռմկ. որպէս թրք. bardaq»։ Ադոնց. Aрм. Юстин. էջ 486 պրս. [arabic word] (parča?), որի ընթերցումը և նշանա-կութիւնը չէ դրած։ Չեմ գտնում ԳԴ-ի օլ։


Փարջ, ի

s.

water-pot, jug, flagon, tankard.

• , ի հլ. «ջրի փոքր կուժ» Յայսմ. դեկ. 11, Վրդ. առ. 304. Վստկ. 3. 77, 205. Քուչ. 73. Առաք. պտմ. 371. վրր. իլար. 106. որից փարչիկ (չունի ԱԲ) Քուչ. էջ 54. նշխարփարչ «նշխարի ջուրը լցնելու փարչ» Վրդ. լծ. (ըստ Այրարատ 147)։

• ՆՀԲ «բառ ռմկ. որպէս թրք. bardaq»։ Ադոնց. Aрм. Юстин. էջ 486 պրս. [arabic word] (parča?), որի ընթերցումը և նշանա-կութիւնը չէ դրած։ Չեմ գտնում ԳԴ-ի օլ։


Հարակաշ

s.

associate, partner.

• , ի-ա հլ. «այգու կամ վառաւ-ցանքի ընկեր, կիսրար» Մխ. դտ. 432 (Յա-ղագս դատաստանաց այգեգործաց ընկսրա ւոր մասնաւորաց հարակշաց և վարձկանաց). «բաժնեկից, ընկեր» Օրբել. հրտր. Էմ. էջ 192 -Շահն. Ա. 336 (Մեծամեծ նզովիւք փակէ վասն ջրոյն, զի մի ոք իշխեսցէ կտրել զնա և կամ հարակաշ գոլ և բաժինս առնուլ)։-Տե՛ս նաև հակարաշ։

• Բառ. երեմ. էջ 178 մեկնում է «լուծ եոն անվարաց!» ՆՀԲ չունի բառս։ Առա-ջին անգամ Շահնազարկան, Օրբել. Ա.


Կերատ, ի, աց

s.

carob-seed;
carat.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ.-ի) «փոքր մի կշիռ է. չորս գարե-հատ, իբր այծեղջիւրի մէկ կորիզի ծանրու-թիւն» Շիր. էջ 27. նոյնը յետինների մօտ դարձել է ղերատ։ Աշխարհագրական առու-մով բառս յետոյ ստացել է «գօտի, երկրա-զնտի 1/2։ մասը» նշանակութիւնը. այս նո-ռագիւտ առումով գտնում եմ գործածուած կրկին գրչութեամբ էլ հետևեալ վկայու-թեանց մէջ. «Քսան և չորս կերատ է աշ-խարհս և չորեքտասաներորդն Լիբիա է». Մխ. այրիվ. էջ 42 «Քսան և չորս ղերատ է աշխարհս և զվեշտասանն Քուշանքն ունին և Հնդիկք. Քսանևչորս ղերատ է աշխարհս և 16 ղերատն նոքա են». Միխ. աս. էջ 248, sz3,

• = Յն. ϰερατιον՝ նոյն կշիռը. նուազականն է ϰέρας «եղջիւր» բառի և բուն նշանակում t «եղջիւրիկ կամ այծեղջիւր պտուղը». (այծ-Արմատական բառարան-37 եղջիւր պտղի մի կորիզը իբր ունի նոյն քաշը). փոխառութեամբ անցած է շատ լե-զուների. ինչ. լատ. čeratium, ֆրանս. անգլ. carat, իտալ. carato, գերմ, Karat. ռուս. кapатъ (Berneker 501), պորտ. quirate. սպան. quilate, արաբ. ❇ [arabic word] qirāt կամ ❇ ︎ qirrat (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 503), որի տառադարձութիւնն է յետին հայ. ղերատ։ Նոր լեզուների մէջ գործածական է իբրև «20 սանտիգրամանոց փոքր կշիռ՝ ա-դամանդի կամ մարգարտի և զանագան գո-հարների համար»։-Հիւբշ. 356։

• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան. Բա-ցատր. չփ. և կշռ. էջ 111։ Նոյնը յետոյ ՆՀԲ ևն։


Ծիւ, ք

s. adv.

piece, patch;
flake;
in rags, in tatters.

• «կտոր, պատառ (մանաւանդ շորի»). արմատ առանձին անգործածական, գտնը-ւում է մեայն արդի բարբառների մէջ (տե՛ս տակը գւռ). որից ծուէն «շորի պատռած կր-տոր» Դ. թագ. բ. 12։ Նար. «փայտից կըտ-րած կտոր» Մագ. թղ. 219. ծիրանածուէն «ծիրանիից շինուած շոր» Նար։

• ԳՒՌ -Աոմատական ծիւ ձևն ունին Խրբ «կտոր» (օր. մսի ծիւ), ծիւ ծիւ Ղրբ. «պա-տառ աատառ», ծիւ ծիւ անել Ղրբ. «պատա-ռոտել», ծիւ ծրար Ատն. «կանանց՝ սնտուկ-ների մէջ պահած շորեղէններն ու զարդե րը», ծիւ ծիւ Երև. «պատառ պատառ» (Ա-մատ. Հայոց բառ ու բան, 308). -նոր բա-ռեր են ծուիկ ծուիկ Երև. Լ. Պլ. Վն. Տփ «բզիկ բզիկ», ծուատել Երև. Նբ. «կտրտել, բզկտել», ծուանգ ծուանգ? Ղրբ. «պատառ պատառ եղած, բզկտուած», ծվռտել Ալշ. ծվռթել Վն. ბվծվատել Ղրբ. «բզկտել»։

• «աթար, թրիք վառելու ցան». մէկ անգամ ունի Եղիշ. Բ. էջ 40 (տպ. Վենետ. 1893, էջ 95). «Ծիւք և քակորք ի կրակ մի՛ եկեսցեն կամ մի՛ այրեսցին»։-Այս բառը գիտէ նաև Բառ. երեմ. էջ 150 և մեկնում է ծիւ «ցան» (որ է աթար)։-Եղիշէի ուրիշ ձեռագիրներ գրում են ծիւղ «խռիւ», որից իմացւում է որ ծիւ «աթար» շատ անսովոր բառ էր։

• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ մեկնում են «ծիրտ կամ քուրջի կտոր» (վերջին իմաստով նախորդի հետ նոյն են ըմբռնում)։ Վրաց. բառի հետ ուղիղ համեմատեղ նախ Մառ. Kрит. имелкiя cт. (1903), էջ 27։ Նոյնը անկախաբար նաև ես. բայց ի նկատի ունենալով հայերէն բառի շատ անսովոր լինելը, դրել եմ փոխառեալ վրացերէնից։ Մառ նոյնին է կցում նաև ասոր. [syriac word] saā «կեղ-տոտ, անմաքուր», [other alphabet] sātā «կեղտ աղբ», [syriac word] ︎ savūtā «անմաքրութիւն» ևն։ Եթէ այս բառերը իրօք կապ ունին, հայն ու վրացին պէտք է դնել փոխա-ռեալ ասորերէնից։


Խտիղ

• , ո հլ. «մարմաջ, խտխտալը, ցան-կութեան գրգիռ». ունի միայն ԱԲ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Եփր. եփես 151 («Մերձենայ առ մեզ և ի խտղով». եթէ չէ ուղղելի խտտղով, ինչպէս կայ անդ՝ մի քիչ յետոյ)։ Որից ակնախտիղ Պիտ. Արծր. Օրբել. խտղել Եփր. Թուոց, էջ 250. խտղի «ախորժելի, հեշտալի» Նար. տաղ. 465 (չու-նի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ).-նոյն արմատը տ սաստկականով զօրացած՝ խտղտել Սիր. խգ. 20. Եզն. Եւս. պտմ. Ոսկ. փիլ. խտղտանք Տօնակ. Արծր. նար. Լաստ. խտղտումն Եւս. պտմ. Եփր. ծն. էջ 43, 44. խտղտեցուցանել Լմբ. առակ. խտղտելի «հեշտասէր, անառակ. 2. ախորժելի, հեշտալի» ԱԲ.-երկրորդ սաստկականով՝ խտղտկիլ «գրգռուիլ» Մագ. թղ. 140։ Սրանցից դուրս՝ կրկին՝ տ-ով ու-նինք խտտիղ Եփր. եփես. 151. խտտղել Մծբ. Ոսկ. ա. թես. գ. էջ 439 և մ. ա. 23. խտտղանք Յհ. կթ. խտտղումն Եղիշ. խաչել. սաստկականով՝ խտտղտիլ ԱԲ. խտտղոտել Մծբ. հմմտ. նաև ակնախտիտ Ճառոնտ։


Մագիստրոս, աց

s.

master;
master of the horse;
chief, magistrate.

• , ի-ա հլ. «յունակաս իշխա-նական մի տիտղոս» Շնորհ. վիպ. Լմբ. մատ. 535. Վրք. հց. որ և մաքիստրոս Յայսմ. մա-գիստրիանոս կամ մագեստրիանոս Բուզ. 103. մագիստրիոն ԱԲ. մագիստրինոս ՋԲ. մագիստրեան «իշխաններ» Ճառընտ. միջնա-դարեան յոյն արտասանութեամբ՝ մաժիս-տրոս Ասող. 182. մաժիստռոս Ասող. 279, 260, 261. Լաստ. նոր յունարէնի հնչումով էլ՝ մայիստռ Շնորհ. պտճռ. միաբ. (տե՛ս Շնորհ. ընդ. տպ. Եմ. էջ 144, 146, 155), մայստո Վրք. շնորհ. 76. մայէստր Սկևռ. պատ. 13 սրանցից մագիստրութիւն Եւս. պտմ. ը. 11, էջ 642. մագիստրոսութիւն Ճառընտ. մա-ժիստռոսութիւն Ասող. էջ 278. Լաստ.։

• = Յն. μάγιστρος, μαγιστριανός «կայսե-րական տան գլխաւորը», μαγιστρότης «մա-գիստրոսի պաշտօնը». յունարէնն էլ փո-խառեալ է լտ. magister «նախագահ, գլխա-ւոր, վարպետ» բառից, որ կազմուած է mag-nus «մեծ» բառից՝ կրկնակ բաղդատական մասնիկներով։ Նոյն լատին բառը ռոմանա-կան լեզուների մէջ դարձել է՝ իտալ. maes-tro, հֆրանս. maistre, ֆրանս. maitre, որոն-ցից էլ յետին մայստռ ևն ձևերը։-Հիւբշ. էջ 362։


Քոռ, ից

s.

corus, bushel;
strike.

• = Յն. χόρ և աւելի սովորական՝ ϰορος «մև տեսակ չափ». փոխառեալ է ինքն էլ (Boi-sacq 497) եբր. [hebrew word] kor բառից, որի հետ նոյն են արամ. kor, ասոր. [syriac word] kor, արաբ. ❇ kurr, այն է «չափ ցամաքե-ղէնների»։ Բուն աղբիւրն է ասուր. [other alphabet] gur-ri կամ. [other alphabet] gurru կամ [other alphabet] gur-ru-u «ցամաքեղէնի, ցորենեղէնի և արմաւի մե-ծագոյն չափը» (Delitzsch, Assyr. Hndwь. էջ 205, Strassmaier, Alphabet. Verz. էջ 244), սումեր gar (Autran, Sumer. 155)։ Յոյնից է փոխառեալ նաև լտ. corus։-Հիւբշ. էջ 388։

• Հներից Շիր. հրտր. Պատկ. էջ 31 բառիս համար գրում է. «Ջափ 880 քսեստի լինի քոռ մի և կոչի եբրայեց-ւոցն և ասորւոցն ի Հայոց առեալ (I)... և քոռն ըստ հելլենականին կորոս լտի»։ Նորերից Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 189 եբր. քօռ բառից։ ՆՀԲ եբր. յն. և լտ. ձևերը։ Տէրվ. Altarm. 70 և Հիւնք. 36 եբր.-ից։


Կրկուտ, կտի

s.

sprig, twig;
fagots, fallen-wood, brambles, bushes, briars.

• «խռիւ, փայտի կտորտանք» Գ. թագ. ժե. 12. Եփր. թագ. 433, Եփր. գծ. 40. Նար. էջ 179. որից կրկտակերտ «խռիւներով շինուած» Ագաթ. կրկտաքաղ «խռիւ հաւա-քող» Ոսկ. բ. կոր. Վրդն. Թուոզ։

• Հիւնք. կարկուտ բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 85 համարում և կրկնուած և շրջուած հնխ. grod-ար-մատից, իբր gē-grud-i կամ gi-grud-i> *կկրուտ >կրկուտ. հմմտ. լն. γρυνός «չոր փայտ», զնդ. grava-«եղէդ»։


Ջորեան

s. pl.

s. pl. mules.

• . ի-ա հլ. «փոքր մորեխ» ՍԳր. (Անստոյգ նշանակութեամբ դրուած է Վստկ. 22. յոյն բնագրի համապատասխան բառն է «բորենի».-Քաջունի, հտ. Գ. էջ 210 ունի ջորեակ «bruche. 2. թռչուն ինչ», և ջորիկ «Յասանդր, scolopandre, տճկ. քըրք ա-յաք»)։

• ՆՀԲ «որպէս թե ջորի փոքրիկ»։ Մառ. Bступительныя и закл. строфь... Uo-ть, էջ xIx վրաց. ტანაჯორი տանա-ջորի միջատի անունը ջորի բառից դնե-լով՝ ուժ է տալիս այս համեմատու-թեայն։


Շահաստան, ի

s.

seat of Government, capital, metropolis.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մեծ կամ թագաւորական քաղաք, նահանգի կամ գա-ւառի կենտրոնական քաղաքը» Եղիշ. գ. էջ 59, Փարպ. Արծր. Լաստ. Մամիկ.։

• ՀՀԲ «տեղի կամ բնակարան շահաց»։ ՆՀԲ պրս. շահիսթան։ Այսպէս նաև էմին, Ист. Bарданa, էջ 50։ Lag. Arm. Stud. § 1670 և Պատկ. Aрм. гeorp. 75 միա-ժամանաև մերժում են դնել պրս. šahis-tān և ընդունում են վերի ձևով։ Ուղիղ է նաև Բազմ. 1895, 148։


Կարկուրայ, ի

s.

ship, vessel;
boat;
caracore.

• , ի հլ. «նաւակ» Իսիւք. յոբ 142, որ և կարկուրեայ «նաւակ» Եփր. ել. էջ 164 (դրուած է սեռ. կարկուրէից ձևով, որից ՆՀԲ հետևցնում է ուղ. կարկուրէ. բայց աւելի լաւ է անշուշտ դնել համաձայն նախորդին *կարկուրեայ)։

• ՆՀԲ «լծ. լն. գարա՛վիօն, որ և անուն խեցեմորթի, թրք. գարավիտէս»։ Ուղիղ մեկնութիւնը տսաւ Հիւբշ. ZDMG 36 (1882), էջ 131։ Նորայր, Բառ. ֆր. 199ա յիշում է մալայերէն քօրա-քօրա և ֆրանս. caracore հոմանիշները։


Փուղձ

adj.

soft, damp, moist.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ժ բան. էջ 223. «Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն՝ երեք տառք բաղկանան. հուր և փուղձ և ութանիստն քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ. իսկ ի չորեքանկիւնեացն քուեայն է»։ Բառ. երեմ. էջ 325 մեկնում է «ջուր». նոյն բառը վեց անգամ գտնում եմ գործա-ծուած էֆիմ. հետևեալ ձևով. Շոգիք՝ որք են բարակ փուղձ, նուրբ ճենճեր և անզգայ շունչ (էջ 245). Նծումբն ունի յինքեան ոյժ հրային, փուղձ և խոնաւութիւն սնդկային, նաև աղ հողային (էջ 252). Հոյծ, պարարտ փուղձ և սոսնձանման խոնաւութիւնն է սրն-դիկ (էջ 261). Փայտն ունի առաւել փուղձ և խոնաւութիւն ջրային, բայց քարն ունի սա-կաւ փուղձ և խոնաւութիւն... հրահալելին աարարտ խոնաւութեամբ և փղձով (էջ 262)։ ՆՀԲ մեկնում է «լոյծ, խոնաւ, հոտանուտ», իսկ ՋԲ սրա հետ նաև «ջուր», ԱԲ «թոյլ, լոյծ, խոնաւ»։ Ըստ իս, ինչպէս հուր (պիրա-միդ) և ութանիստ, նոյնպէս և փուղձ երկ-րաչափական մի մարմին է նշանակում։ Ըստ Փիլոնի երեքն էլ հաւասարակողմեան եռանկիւններից կազմւած ձևեր են. քա-ռանկիւններից կազմուած իբր ձև յիշում է քիչ յետոյ խորանարդը (քուեայ). եւ որով-հետև երկրաչափութեան մէջ հառասարա-կողմեան եռանկիւններից կազմուած կանո-նաւռր բազմանիստերը երեք են միայն (պի-րամիդ, ութանիստ և քսանանիստ), որոն-ցից առաջին երկուսը արդէն յիշուած են, աւստի փուղձ նշանակում է «քսանանիստ, իկոսաէդռոն»։-Բոլորովին ուրիշ իմաստ ունի փուղձ՝ էֆիմէրտէի մէջ։ Երկրորդ վը-կայութեան մէջ տեսնում ենք որ ծծումբին վերագրւում է հների չորս տարրերը, հուր (ոյժ հրային), ջուր (խոնաւութիւն սըն-դըկային), հող (աղ հողային), մնում է փուղձ, որ պիտի նշանակէ «օդ»։ Այս իմաս-տով է նաև առաջին վկայութեան մէջ, ուր «օդ» և «գազ» համազօր են։-Երկու նշա-նակութիւնները փուղձ «օդ» և «քսանա-նիստ» թէև շատ անյարիր, բայց միևնոյն բաներն են։ Հները, ըստ Պիւթագորեան փի-լիսոփայութեան չորս տարրերը չորս երկ-րաչափական ձևերի հետ էին կապում. օդը ութանիստի հետ, հողը խորանարդի հետ, ջուրը քսանանիստի հետ և հուրը պիրամի-դի հետ (տե՛ս Փл. Kзджори, Исторiя Зпемент. Mатематики. Qnecca, 1910, էջ 55)։ Սրա համար է որ Փիլոնի մէջ էլ հուր (պիրամիդ) «հրոյ ձև է», փուղձ (քսանա-նիստ) «օդոյ ձև է» և ութանիստն «ջրոյ ձև է»։ Ինչպէս տեսնում ենք, շարքը տեղա-փոխուած է. և դրա համար է որ էֆիմէր-տէն դնում է փուղձ «օդ» ըստ Փիլոնի, իսկ Բռ. երեմ. փուղձ «ջուր»=քսանանիստ՝ ըստ Պիւթագորեանց։


Ժանտ, ից

adj.

wicked, bad;
profligate;
mischievous, hurtful, noxious, injurious, baneful;
pestilential, pestiferous, pestilent, contagious;
obscene, wanton, lascivious;
bitter, sour, harsh to the taste;
—, — ախտ, plague, contagion;
— օդ, foul air;
—ք դժոխայինք, the Furies.

• , ի, ի-ա հլ. «դաժան, անգութ, խիստ չար, գէշ» ՍԳր. «վատ տեսակի, զզվելի» Ոսկ. Եզն. Երեմ. իդ. 3. «ժանտախտ» Բուզ. Ոսկ. մ. ա. 4. որից ժանտագործ ՍԳր. Ագաթ. Կորիւն. ժանտաթզենի Ղուկ. ժթ. 4. ժանտու-թիւն ՍԳր. Ոսկ. յհ. բ. 17. Սեբեր. ժանտկէն Եւս. պտմ. ժանտափուշ Ագաթ. ժանտահոտ Նզն. Ոսկ. յհ. բ. 27. ժանտամահ Սերեռ. ժանտախտ Ոսկ. յհ. բ. 11. ամաժանդ «աղ-տեղութիւն, կղկղանք» Փիլ. լին. 83, 196. կրկնութեամբ՝ ժանտաժուտ Բ. մակ. ժե. 5 ևն։ Այս բոլորը գրւում են նաև ժանդ ձևով. արդի գրականի մէջ ընդունուած է միայն մանտ ձևը։

• = Իրան. *zant բարբառային անծանօթ ձևից։ Սրա հետ հմմտ. զնդ. gainti-, պհլ. gand «ժանտահոտութիւն, վատ հոտ», սոզդ. γantāk «վատ, յոռի, գէշ», γnsy «հոտած» որոնք ծագում են հնագոյն *gonti ձևից. հմ-մտ. սանս. gandhá-«հոտ»։ Բայց հնխ. ար-մատական o՝ ածականների մէջ պիտի ստա-նար e ձևը. որով յիշեալ իրանեան *gonti-«ժանտ հոտ» գոյականի դէմ պիտի ունենա-յինք նաև *gento-«ժանտահոտ» ածականը, որ պիտի տար պրս. *ǰant, žant։ Ահա այս-պիսի բարբառային ձևից՝ որ աւանդւած չէ իրանեան լեզուների մէջ, փոխառեալ է հլ. ժանտ։ Առաջին և նախնական նշանակութիւ-նը (որ է «հոտ») ունի սանսկրիտը. նոյնը ի-րանեանների մօտ դարձել է «վատ հոտ». մի-ջին տեղը բռնում է հայերէնը, իսկ վեր-ջին ծայրն է սոգդ. «գէշ, վատ»։

• Հներից Լմբ. առկ. ստուգաբանում և ժանգ բառով. «Այս է ժանդն, որ ստու-գաբանի ժանգ. զի որպէս ի ժանգն չգոյ ենչ պիտանի, նոյնպէս և նա օտարա-ցեալ է յամենայն բարւոյ» (հրտր. Max. էջ 344)։ Հիւնք. դաժան բառից։ Stackel-berg ZDMG 54 (1900), էջ 106 պրս. [arabic word] žanda բառի հետ, որ ըստ Ֆիր-դուսիի՝ նշանակում է «տդեղ, անճոռնի» և շատ անգամ գործածուած է փղին

• ՓՈԽ.-Չգիտեմ թէ կապ ունի՞ն վրաց. ყანტი ժանտի «խոնաւութիւն, թացութիւն», քրդ. [arabic word] žan «ժանտախտ, ժանտամահ, ծննդականի երկանց ցաւ», žan ketiié «ժան-տախտ ծագեզաւ», ewe žin žan dikešine «այս կինը երկանց մէջ է», žān-asära «գըլ-խացաւ». (այս բառերը Justi, Dict. Kurde էջ 229 դնում է փոխառեալ հյ. ժանտ բառից)։


Սթար

s.

horse-trapping, caparison.

• Մխիթարի սոյն հատուածի մէջ, եր-կու բառից յետոյ մի կէտ ընկած լինե-լով՝ ըսթար անցել է յաջորդին և հա-մարուել է «բժշկական մի խոտ»։ Այս-պէս է ԱԲ, որ և Քաջունի, հտ. Գ. էջ 218 համառում է «caparaçon»։ Առաջին անգամ Seidel, Մխ. հեր. § 402 տալիս է վերի ուղիղ մեկնութիւնը։ Ըստ այսմ

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Böttich. ZDMG 1850, 361, Arica 88, 432, Lag. Urgesch. 155 սնս. sthāpayati ձևի հետ՝ իբրև sthā արմատի անցողականը։ Մերժում է Հիւբշ. Arm. Stud. էջ 13։ Տէրվ. Նախալ. 53 դնում է հնխ. stap արմատից, որից նաև թափ. ուստև և ս աոմատական և յետոյ ընկած։ Այս մեր-ժեւով ուղիղ մեկնութիւնը տալիս է Լե-զու 1887, էջ 16, ինչպէս նաև Հիւնք.։


Երաստ, ից

s.

assembly, company.

• , ի, ու հլ. «դաս, կարգ, խումբ. ժողով, ատեան» Պիտ. Յհ. կթ. 35. Ղևոնդ է, էջ 20, «ժողով, զրուցատեղ, հրապարակ, հոյլ, հոծ, խուռն» Հին բռ., որից՝ ծաղրե-րարստ Պիտ. տպ. 1843, էջ 581, ծաղրերաստ լինել «բազմութեան առջև ծաղր լինել» ՋԲ. -ՓԲ ունի նաև (ըստ Հին բռ.) արաստ «հրապարակ»։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որից յե-տոյ Պատկ. Maтep. I, 15 և Հիւնք. -Bugge, Beitr. 30-31 -ստ մասնի-կով ger կամ gr արմատից. հմմտ. յն. ἀγείρω «հաւաքել», ἀγορά «շուկայ, հ--ւաքոյթ», սանս. gráma «գիւղ»։ Müller, WZKM, 8, 273 պհլ. ❇ և պոս. [arabic word] arš(?) «խումբ մարդկան»։ Patrubánv. ՀԱ, 1908, էջ 25 հբգ. rasta «դադար», հիռլ. arus «բնակարան» բա-ռերի հետ՝ իբրև բնիկ հայ։


Ուռ, ոց

s.

vine-branch;
branch;
cf. Ուռենի;
yew, yew-tree;
— վարսագեղ, vine-branch with foliage and fruit.

• , ո հլ. «ճիւղ, ընձիւղ» ՍԳր. Վեցօր. 94, 95, 97. Եղիշ. զ. էջ 89. «ուռի ծառը» Ես. խդ. 4. Եփր. հռ. 23. Օրբել. հրտր. Էմի-նի, էջ 101? «գեղձի ծառը» Երեմ. խզ. 14, (սրանք սրբագրելի են ուռի՝ ըստ Նորայր, Բառաքնն. 29.-նշանակութեանց զարգաց-ման համար հմմտ. Թթր. tal, որ նշանակում է «1. ճիւղ. 2. ուռի» ըստ Будaговъ 1, 335) որից ուռամիջակ «ուռենու պէս բարակ մէջ-քով» Նար. տաղ. (Նորայր, Հայկ. բառաք. 122), ուռենի Ոսկ. յհ. ա. 45. ուռի Սղ. ճւռ-2. Ղևտ. իգ. 40.-նոյն բառը պիտի լինի նաև ուոն «սրած փայտ, սեպ, երիթ» Եւս-պտմ. 158, Ագաթ. Գոր. և շմ. տող 406. Վե-ցօր. 97. հմմտ. երեքուռնի «եռոտանի, երեք բտոով» Վստկ. 183 (Պարտ է երեքուռնի բարձր սանդուղք շինել)։

• ՓՈԽ.-Չուբինով մեր բառին է կցում վը-րաց. ურნატი ուրնատի «տիկ», բայց սրա նմանութիւնը պէտք է պատահական համա-րել, որովհետև չկայ հայերէն *ուռնատ ձե-ւը։ Պատահական են նաև թրք. ❇ uր «ու-ռեցք»> քրդ. ur «գեղձ, ուռեցք, այտոյց», որի ցեղակիցներն են չաղաթ. ōr (կոկանդ ur, խիվա ur) «բարձրութիւն, բարձրը», urmel «փչել, ուռցնել», urma «բշտիկ», urúk «ու-ռած, մէջը պարապ, սին», hurmak «փչել. ուռցնել», եակուդ. ūr, uräbin «փչել, շան հագեւր», urū «փչումն, շան հաջիւն». ur «ու-ռեցք», ալթայ. ur «փչիւն», մոնգոլ. ur «ծա-ռերի վրայ գոյացած ուռեցք»։

• . անստոյգ նշանակութեամբ բառ. հա-ւանաբար նշանակում է «բարձ կամ սպասի վերաբերեալ մի բան». ունի միայն Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 81, Շահն. Ա. 204. «Եւ գործեալ ճաշ մեծապէս ամենայն մեծամե-ծաց... և ըստ գահու նախապատիւ արարեալ բաժակաւ և ուռով առաջի իւր՝ զամենայն ոք մեծարեալ ցուցանէր»։ Այստեղից առնելով Օրբել. հրտր. Էմինի, էջ 20՝ «Ըստ նախադա-սութեան նախապատիւ արարեալ բաժակօք և ուռովք առաջի իւր՝ զիւրաքանչիւր ոք նախա-մեծար ցուցանէ»։-


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

• , ի-ա՞ հլ. (յետնաբար ո հլ. աւելի յետնաբար ն հլ. յգ. ոլոքունք) «ծունկից մին-չև կրունկը եղած մասը» Ագաթ. Պղատ. տիմ էջ 151. Փիլ. որից բոկոլոք «բոկոտն» (գրը-ուած բոկոլոռ) Սոկր. 308. ոլոքոսկր (նոր բառ). գրուած է նաև ոլոգ, նոյնը օլոխ «ճուռ» Բառ. երեմ. էջ 335.-Քաջունի, Գ. 189 դետէ նաև «ծաղկի կոթ» նշանակութեամբ (նոյն-պէս է դարձեալ Գաբ. բառ.), իսև Գ. 189 «երկար գուլպայ» նշանակութեամբ դնում է ոլոգ ձևով։

• = Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։

• Տէրվ. Altarm. 72, 74 լիթ. linkti «ծը-ևիլ, կորանալ», lenkti «ծռել», պրս. lang «ամբողջ ոտքը»։ Հիւնք. ողոք բա-ռից։ Ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Lidén, Arm. Stud. 95 և KZ 41 (1907), էջ 396։ Չի՛ ընդունում Meillet MSL 15, 355 նշանակութեանց տարբե-րութեան պատճառաւ։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

• Աւգերեան, Չփ. և կշռ. էջ 41 համարում է պրս. [arabic word] äxar «գուռ, աւազան» բառից։ Karst, Յուշարձ. 402 ափ և գոգ բառերի հետ միասին՝ ցեղակից է դնում սումեր. agub «երկնակամար» բառին։

• n հ,. «աղիւս». գործածուած է մէկ անգամ Վրք. հց. Բ. 328. «Աղիւս թրծե-ալն հրով ագուռ՝ կացցէ և ի ջրի լաւ քան ղքար»։ Նորերս Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1910, 369 ա, դտաւ նաև մի երկրորդ վկա-յութիւն այս բառի համար. «Որպէս ագռոյ հարկանել զգլուխ նորա «(Վարք Գէորգայ. էջ 32), որ փոքրիկ սրբագրութեամբ կար-դում է ագռով։

• ՀՀԲ և ՋԲ առնելով հին բառարանից (հմմտ. Բառ. երեմ. էջ 5 «ագուռ. հաս. տատ») մեկնում են բառս «պինդ, անբե-կանելի», ուստի չունին «աղիւս» նշա-նակութիւնը։ Առաջին անգամ Հ. Յ. Աւ-գերեան, Չփ. և կշռ. էջ 41 պրս. aguր բառի համեմատութեամբ և Հարանս Վարքի լատին թարգմանութեան բառ-դատութեամբ՝ գտաւ թէ ագուռ նշանա-կում է «աղիւս» և «պինդ, անբեկանելի» իմաստը գոյութիւն չունի։ ՆՀԲ անտեղի կերպով միացնում է երկու նշանակու-թիւններն էլ, որին հետևում են նաև ՓԲ. ԱԲ և միւսները։ Lag. Ges. Abhd. 278 յն. ἀγουρος, ἂωρος «տարաժամ» (ան-տարակոյս «պինդ, բիրտ» նշանա-կութեան համար), որ յետոյ Arm. St. էջ 166 ցանկից մերժում է։

• ԳՒՌ.-Նբ. ագուռ, Տփ. ագուր. վերջինս նշանակում է նաև «խաղաթուղթի մէջ կար-միր գոյնով քառակուսի նշանը, օրիա, ֆր. carreau, ռուս. бубнь», ճիշտ ինչպէս որ նոյնը Ղրբ. կոչւում է ք'mրփիւճ (=թրք. ker-pij «աղիւս»)։


Զրահ

s.

cuirass;
corslet;
coat of mail, small coat of mail;
breast-plate.

• , ի հլ. (գործածւում է անեզական ձևով) «զրահ» ՍԳր. Բուզ. Եփր. ել. (գրուած է նաև զրայ, զրեայ Եփր. թգ. 447, զրեահ, զրեհ Անսիզք 31, Թլկր. 47, 53). որից զրահիլ «արիանալ» Եղիշ. Բ. էջ 32. զրահապատ Ոսե. մտթ. զ. 16. զրահավառ Մծբ. զրահաւոր Ա. մակ. զ. 39. յետնաբար զրեհակիր Վրք. հց. զրեհիկ Յհ. կթ. էջ 151 ևն։

• = Պհլ. ❇ zrāh, zraī, zrad, zrēh, պա-զենդ. zrəh, պրս. [arabic word] zirih, զնդ. zraδa-❇ րոնք բոլոր նշանակում են «զրահ». սրանց նախնական ծագումը անյայտ է (Horn § 66Ո Bartholomae 1703)։ Իրանեան ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի մէջ զրահ, զրայ և զրեհ գրչագրական խաթարումներ չեն, այյ իւրաքանչիւրը ներկայացնում է առանձին ի-րանեան մի ձև. այսպէս՝ զրահ >zrah, զրայ էջ 477), მუზარადი մուզարադի «զինեալ» (Brossel JAs. 1834, 383)։ Այստեղ է պատկանում նաև պրս. [arabic word] zaradxāna «զրահների պա-հեստանոց», որ յիշում է Horn § 660, իբրև առաբ. փոխառութիւն, որ սակայն չգիտէ Կա-մուս՝ անռ։ Նոյն բառից են վրաց. ზარადხანა զարադխանա (Չուբ. 2 513) և հյ. զառատխա-նայ Միխ. աս. 485, որ բառարանիս Ա. հա-տորում (էջ 502) սխալմամբ գրել եմ առատ-խանայ և թերի եմ մեկնել։-Հիւբշ. 152։

• ՓՈԽ.-Ըստ Մառ, Վրդ. առ. 1, էջ 57 Ա-ռակագրքի թարգմանութեան ժամանակ հա-յերենից է տառադարձուած արաբ. [arabic word] zrx։


Ապուխտ

s.

salted and dried meat;
ham;
ապուխտք, pig-meat.

• (ըստ ՆՀԲ ո հլ. թէև առանց վկայութեան) «աղած ու բաց օդում չորաց-րած միս. տճկ. բաստրմա» Թուոց ժա. 32. Մագ. ժը. որից ապրխտել «ապուխտ շինել, միսը չորացնել» Թուոց ժա. 32. Բարուք. զ. 27. ապխտեալ Եւս. քր. ա. 130. գրուած է ապախտ Մագ. թղ. էջ 231 (տե՛ս իմ Հալ. նոր բառեր, հտ. Բ), ապախտել Թղթ. բա-րուքայ։

• Ուղիղ մեկնութիւնը ունի նախ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 206։ ԳԴ մեկ-նում է իբր փոխառութիւն պրս. [arabic word] ︎ āvīxta «կախուած» բառից։ Lagarde. UIrgesch. 345 զնդ. aoxta «ցուրտ, սա-ռըն», պրս. yax «սառոյց», օսս. ix «կարկուտ», yaxan «սառցային» բառե-

• ՓՈԽ. -Վրաց. აჭოხვი ապոխտի կամ օაάოხტი իապոխտի «չորացրած միս կսս ձուկ», ამოხტება ապոխտեբա «միսը չորաց-նել ապխտել». նոր վրացերէն ձևն է აძუხ-ტი ապուխտի, որ ունի Դրիշաշվիլի, Ձվելի քալաքիս բոհեմա, էջ 235 (հաղորդեց Գ. Ասատուր)։ Լեհ. abucht «ապուխտ, gestampf-tes Fleisch» (տե՛ս Booch-A'rkossy-Koczуи-ski, Polnisch-Deutsch. Wörterbuch, Leipzig 1891, էջ 1). լեհերէն բառը փոխառէալ է ուշ ժամանակ Լեհահայ բարրառիզ և ալս պատճառով հայերէն պ-ի դէմ ունի b՝ լեհա-հայ արտասանութեան համեմատ (տե՛ս Patrubány SA, հտ. 1, էջ 89)։


Առաւօտ, ուց, իւ

s.

morning;
ածջոյն —, forenoon;
ընդ —ն, ընդ —ս, the —, cf. Առաւօտու;
ընդ —ս ընդ —ս, every -;
յառնել ընդ —ն, վաղքաջ ընդ —ն, — առնել, to rise early or betimes;
յ—է մինչեւ ցերեկոյ, from till evening.

• ջսպէս ՀԱ 1906, 341 առ մասնիկ, իսկ աւ՝ հմմտ. ւտ. aurōra «արշալոյս», յն. ἐως «այգ» ևն։ Ղափանցեան ЗВО 23. 351 զնդ. hav «ծնիլ», յն. δίος «որդի» ևն։ Մատիկեան ՀԱ 1919, 32 հաթ ar-i-wa-ar հոմանիշի հետ։ Նոյնը Ա-ճառ. Նորք 1925, л 5, էջ 393arriwar։

• ՓՈԽ.-Բոշայերէն ըրադուհին, ըրադուին «առաւօտեան», արատույնի «այսօր». արա-տույն, ըրատույն «գիշերը, երեկոյին» (տե՛ս Firek. Die sprache der arm. Zigeuner. ЗАН 1909, էջ 106)։


Դուլ

s.

cessation, intermission, pause, relaxation, truce;
— եւ դադար լինել, to cease;
— եւ պատուէր տալ, to permit;
to give directions;
to order, to bid, to command;
to exhort;
— տալ, to cause to cease;
to give rest, to repose;
— առնել, to halt;
to pause;
— առնուլ, to cease, to break off, to take rest or relaxation, to stop;
— զինուց, armistice, truce.

• (անհոլով) «դադար, հանգիստ» Բ. թագ. ժէ. 8. Ողբ. բ. 18. Ես. իգ. Փարպ. փիլ. «2. ջանք, յորդոր, պատուէր» (այս ի-մաստոմ գործածւում է միշտ դուլ և պատուէր ձևով) Ոսկ. մ. գ. 6. Եւս. քր. ա, որից՝ դլալ կամ դղալ «հանգիստ առնել, դադրիլ» Բ. մակ ժբ. 2. Եղիշ. ը. էջ 144, անդուլ «անդառառ. Խոր. Արշ. Յհ. կթ. Արծր. (գրուած է նաև ան-դոյլ Մանդ. էջ 72), անդուլութեամբ «անդա-դար, չդադրած» Եղիշ.։ Նոր գրականում գոր-ծածական են միայն դուլ և դադար, անդուլ անոադար և բազմաթիւ նոր բառեր, ինչ. գոր-ծադուլ, գործադուլաւոր, դասադուլ, հացա-դուլ, ճաշադուլ, մսադուլ ևն։

• Տէրվ. Մասիս, 1881 ապր. 28 լծ. հյ. դադարել, դանդաղ, որոնց բոլորի ար-մատն է հնխ. dhar «կալ, կացուցանել, ունել, տանիլ, կրել»։-Հիւնք. թոյլ բա-ռից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. St. էջ 17։


Անանուխ, նխոյ

s.

mint.

• = Թուի փոխառեալ իրանականից. հմմտ. պրս. [arabic word] nānxāh կամ [arabic word] nānūxēh «հացհամեմ, արջնդեղ, սև սոնիճ. մի տե-սակ սև սերմ՝ որ հացի վրայ ցանելով ու-տում են». կազմուած է [arabic word] nān «հաց»+ x*ah «համեղ» բառերից, ճիշտ ինչպէս հյ, հացհամեմ։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] nān'ā (փոխանակ nā'nəā) «ա-նանուխ», [arabic word] nankuhg «անանուխ», յն, νανοῦχα «հացհամեմ» Du Cange, արաբ. [arabic word] na'na' «անանուխ», թրք. [arabic word] nane «անանուխ»։ Այս երկու բոյսերի (հացհամե-մի և անանուխի) յարաբերութեան վրայ տե՛ս Lów, Aram. Pflanzennamen, էջ 259 ևն. հմմտ. նաև պհլ. nānā nānukspram «անանուխ իբր հացհամեմ» (ըստ Justi))։-Հիւբշ. 96։

• Ուղիղ մեկնեց նախ Pott, Kurdischē Studien ZKM 7, 1850, էջ 143, յետոյ, Lagarde, Urgesch. Arm. 1854, 833, Arm. Stud. § 106 և էջ 166։ Հիւնք. մա-նանեխ-ից։


Մարգաց

s.

the eleventh month of the ancient Armenian calendar, (June).

• = Հպրս. *margazana-ամսանունից, որ գործածուած է Բիսիթունի արձանագրու-թեանց Շօշական թարգմանութեան մէջ (Գ. 87). նշանակում է «թռչունների թուխսի ժա-մանակը» (ըստ Oppert, ZDMG 52 (1898), էջ 266, Justi, Die altpersische Monate ZDMG 51 (1897), էջ 234)։-Հիւրշ. 506։

• Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 201 ստուգաբանում են մարգ բա-ռից. «Մարգացն, որ է ժամանակ ածե-լոյ զմարգս որ ի դաշտս և ի հովիտս իցեն, յայգեստանս և ի բուրաստանս»։ Տաթև. ձմ. ա. մեկնում է «Մարգաց՝ մարդ ծնեալ և Աստուած բովանդակեալ և զմեզ դալարացուցեալ և ծաղկեալ և սրբեալ, արար վայելօղս մարմնոյ և արեան իւրոյ»։ Brosset, JAs 1832. 530 մարս բառից, իսկ էջ 532 ասում է թէ թարգմանուած է վրաց դուբայի «վրացա-կան տոմարի 11ր։ ամիսը» բառից, որ


Խոճոճ

s.

thought.

• «մտածմունք» Հին բռ. որից խո-ճոճել «մտմտալ, մտածմունքի մէջ ընկնել, մտքով որոճալ» Փարպ. ծէ. ուրիշ վկայու-թիւն չկայ.-Բառ. երեմ. էջ 143 դնում է նաև խոճոպ ձևով՝ որ մեկնում է «խորհուրդ կամ փորձանք մտաց»։


Լումայ, ից

s.

mite, small piece of money.

• = Ասոր. [arabic word] lūmā «փող, դրամ» (Bros-kelm. Lex. syr. 173), որ ծագած է հնագոյն nūmā ձևից և այս էլ փոխառեալ է լտ-numus. nummus «դրամ, փող» բառից. (կապւում է յն. νόμιμος «օրինական», νόμი «օրէնք, կարգ, սովորութիւն» բառին՝ ըստ Walde 529)։ Լատին բառի մէջ՝ նախաձայն n տարանմանութեամբ m-ի՝ դարձել է I. այս ձայնափոխութիւնը կատարուած է ասորերէ-նի մէջ. բայց իր նմանն ունի հյ. գւռ. նման >լման ձևի մէջ։ Հմմտ. նաև արաբ. [arabic word] ըս-mā «լումայ, դրամ», որ Կամուս, թրք. թռոմ. Ղ. 943 յունարէնից փոխառեալ է ռնում.-Հիւբշ. 304։

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 93 յն. λεiμμα «նշխարք, կոտորք» ձևից։ ՆՀԲ լծ. լտ. nummus, nummulus, obolus և յն. ὸβολός։ -Ուղիղ մեկնեց նախ Lag. Arm Stud § 930. Հիւնք. արաբ. համէլ «ոչխար, գառն» բառից։


Զատ

adj. adv. prep.

isolated, separate;
apart, aside;
except;
— ի —, different, various;
diversely.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Հիւնք. զօդ բառից է հանում։ Թիրեաքեան, Կարնա-մակ, ծան. 31 պհլ. ջատթար «անջատ». ձևից. իսկ Արիահայ բռ. 158 պրս. [syriac word] ︎ ǰuda «զատ» բառից. վերջապէս՝ անդ, էջ 233 հատանել բայից։


Դաշնակ, աց

s.

poniard, cimeter, cutlass, dagger, sabre;
piano;
— հարկանել, to play on the piano.

• ՀՀԲ համարում է դաշոյն բառի նա-ազականը։ Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ Lag. Urgesch. 1001, Ges. Ab. 36։ Pictet, բ. տպ. հտ. Բ. էջ 287 պրս. tiš «թուր», ռուս. tesakъ «թուր» բա-ռերի հետ։


Գեդդուր

cf. Հէն.

• (սեռ. -այ) «յարձակող թշնամի գունդ, հէն, աւազակ» Ա. թագ. լ. 8, 15, 23. սրանցից դուրս մէկ անգամ էլ գործածուած եմ գտնում Թէոդորոս Քռթենաւորի ս. Կուսի ներբողեանի մէջ, տպ. Վենետ. էջ 181 գե-ղուր ձևով։

• = Եբր. [hebrew word] gədūd «յարձակող թըշ-նամի բանակ, աւազակների խումբ» բառն է, որ Ս. Գրքի յոյն թարգմանութեան մէջ սխալ ընթերցմամբ տառադարձուած է γεδδούρ, իբր թէ բնագրում լինէր [hebrew word] gədur և այստեղից էլ անցել է մեր թարգմանութեան։ -Նուն բառը սակայն Ա. մնաց. ժբ. 21 հիշտ տառադարձուած է γεδδούδ, ուրիշ ձեռադիր-ներ ունին στρατια, որից էլ հայերէնում նոյ-նը թարգմանուած է «հէն»։


Դժնդակ, աց

adj.

painful, troublesome, uneasy, tiresome, bitter, odious, cruel;
haughty, austere, grievous, vexatious, mortal, terrible.

• Ուղիղ մեկնեց Հիւնք. էջ 143։ Թիրեա-քեան, Կարնամակ, ծան. 87 պահլաւ բնագրում ԺԱ 3 դշվադարկ ձևը գտնելով՝ կարդում է դշնդարկ (պհլ.) կարդացւում է թէ՛ վ և թէ՛ ն) և սրանից է հանում հյ. դժնդակ։


Սպահ, ից

s.

spahi;
sepoy.

• , ի հլ. «գունդ, բանակ, զօրական» Ա. մկ. ը. 20. Կոչ. 18. Եղիշ. բ. էջ 23. որից սպահական «իշխանական, ազատաևան» Սկևռ. լմբ. սպահապետ «զօրապետ» ԱԲ. այս բոլորը հնագոյն ձևեր են, որոնց աւելի նոր վիճակն է՝


Որթ, ոյ, ոց

s. bot.

vine;
cf. Զամբիղ;
colocynthis;
coloquintida, bitter apple (purgative);
բեր —ոյ, grapes;
տերեւ —ոյ, vine-leaf;
ուռ —ոյ, vine-tendril;
յօտք —ոյ, vine-branches, vine-cuttings;
թօթափել or քաղել զտերեւս —ոյ, to strip away the superfluous vine-leaves.

• , ո հլ. «խաղողի տունկը, vitis vi-nifera L» ՍԳր. «խաղող» Մագ. մեծ են. էջ 10 (Ճաշէին յորթ, ի հաց և ի կոգի). որից որթատունկ. Մծբ. որթափայտ Եպիփ. բարոյ. որթիք Փիլ. լին. որթոց Թր. քեր.։

• ՓՈԽ.-Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հաւերէնից է դնում ալբան. ourth «աատա-տուկ» (?»։-Հյ. որթյօտ ձևից է Այնթապի հայոց և թրքաց մէջ գործածուած օրթուտ հոմանիշը (Բիւր. 1900, 668)։

• . ո հւ. «կողով, քթոց» Սղ. ձ. 7. Խոր. գ. 27. էր ընդ եղբ. 44. որից որթաւոր «մէջ-քին կողովով մշակ՝ որ աղբ ևն է թափում» Ոսկ. եփես. 782։-Նորայր, Յուշարձան 168 ուղիղ ձևը համարում է որդ։


Որթ, ու, ուց

s.

calf, (pl. calves);
— դիեցիկ, sucking calf;
միս —ու, veal;
— խորովեալ, roast veal;
մորթ —ու, calf-skin;
cf. Քեցեմ;
— եղանց, fawn, young deer;
— ծովային, seal, sea-calf;
cf. Փոկ;
— ոսկի ձուլածոյ, golden calf.

• , ո հլ. «խաղողի տունկը, vitis vi-nifera L» ՍԳր. «խաղող» Մագ. մեծ են. էջ 10 (Ճաշէին յորթ, ի հաց և ի կոգի). որից որթատունկ. Մծբ. որթափայտ Եպիփ. բարոյ. որթիք Փիլ. լին. որթոց Թր. քեր.։

• ՓՈԽ.-Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հաւերէնից է դնում ալբան. ourth «աատա-տուկ» (?»։-Հյ. որթյօտ ձևից է Այնթապի հայոց և թրքաց մէջ գործածուած օրթուտ հոմանիշը (Բիւր. 1900, 668)։

• . ո հւ. «կողով, քթոց» Սղ. ձ. 7. Խոր. գ. 27. էր ընդ եղբ. 44. որից որթաւոր «մէջ-քին կողովով մշակ՝ որ աղբ ևն է թափում» Ոսկ. եփես. 782։-Նորայր, Յուշարձան 168 ուղիղ ձևը համարում է որդ։


Շառաւն, ւունք

s.

camel.

• . ն հլ. «ուղտ». մէկ անգամ ունի Ոսկ. փիլիպ. էջ 430 յգ. հյց. շառաւունս ձե-ւով, որի դէմ միւս ձեռագիրն ունի լաւառ-նունս։ (ԱԲ դնում է նաև «նետ» նշանակու-թեամբ, բայց այս իմաստով տես շաւառն)։


Սաղաւարտ, ից

s.

casque, helm, helmet, head-piece, morion;
Armenian mitre.

• = Հիւս. պհլ. *sārawart(i) «գլխանոց»< հպրս. *sāravarti-«գլխի ծածկոց» բառից փոխառեալ. (հայերէնի մէջ իրան. r-r տա-րանմանութեամբ դարձել է ղ-ր). այս իրան-եան ձևերը աւանդուած չեն, բայց նոյնն են հաստատում ասոր. փոխառեալ ❇ sanvartā «սաղաւարտ» և առանց -ti մաս-նիկի իրանեան ձևերը, զնդ. ❇ sāravāra-և պհլ. [arabic word] sarvar «սաղա-ւարտ»։ Բոլորն էլ ծագում են sar «գլուխ» և var-«ծածկել» բառերից. -ti մասնիկը գտնում ենք նաև վարտիք բառի մէջ (տե՛ս անդ)։-Հիւբշ. 235։

• իրան. sarabara (ըստ Իսիդորի), իբր çiras և var բառերից։ Justi Zendsn էջ 294 զնդ. sā̄rā̄vāra ձևի տակ։ Տէրվ. Նախալ. 74, 106 սար «գլուխ»+var «ծածկել»։-Հիւնք. սկաւառակ բառից։ Վերի ձևով մեկնեց Meillet, Յուշարձան 2։


Գաբ, ի

s. bot.

s. bot. rhubarb (the root);
muzzle, snout;
hook.

• ԳՒՌ.-Մշ. գ'աբ՝, Վն. կ'ապ, Մկ. կ'mփ «խաւարծիլ բոյսի արմատը կամ տակի տե-րևները, որոնք ուտելի չեն». -այս նոյն բա-ռըն ունին նաև Ակն. Զթ. «խաւարծիլ», Բլ. Սս. «խաւարծիլի տակի տերևը» (Ազգ. հանդ. Ե. 21). Բն. «ճիւղ, որի վրայ փաթաթւում են ողկոյզն ու ընձիւղները», Խրբ. «ստեպղին, գազար» (տե՛ս Ծաղիկ, 1903, Ջ 21, 22). Երև. «մի տեսակ բոյս» (Աղբիւր, 1888, էջ 332)։-Բոյսի ընդարձակ նկարագիրը տա-լիս է Յ. Ալլահվէրտեան (Ուլնիա կամ Զէյ-թուն, էջ 181-2) հետևեալ ձևով. «Նառաձև և առ առաւելն կանգնաչափ բարձրութեամբ ե-ռագոյն (կարմիր, կանաչ և սպիտակ) և հաս-տաբազուկ թթուահամ բոյս մը, մի կամ եր-կու մեծ, թանձր և բոլորշի տերևօք, որ Զէյ-թունի և շրջակայ Պէրութ անուն լեռն կը բուսնի ապրիլ ամսոյ վերջերն և մայիսի սկիզբն. սորա միայն բագուկներն կ'ուտուի կեղևելով։ Յոյժ յարգի է ընդ հովանեաւ քուոյ, բուսեալն, զոր «սmլ իրկին գօր» և՛անուա-նեն, այսինքն սալ (տափակ) քարերու շուքին տակ բուսնող»։

• ԳԱԲ «կեռ, ճանկ». իբր միջին հյ. բառ ու-նի Նորայր, Բառ. ֆր. 327ա։ Նոյնը ունի Բառ. երեմ. էջ 59՝ մեկնելով «փայտեայ կեռ գործի ի գլուխ պարանոցի». դարձեալ նոյն է «կորակտուց երկաթ չուանի ջրհորոյ՝ յոր մուծանեն զդոյլն առ ի հանել ջուր». մհյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. էջ 770 ա։


Ապաւանդակ, աց

s.

cord, string, line.

• (ռործածուած է անհոլով. մէկ անգամ Սկևռ. ես. ունի գրծ. ապաւան-դակիւն. իսկ ՆՀԲ դնում է ի-ա հլ.) «վրանի չուան» ՍԳր. (5 անգամ). Գէ. ես. Սկևռ. ես. Նար. իե. էջ 58. սրա լուծման մէջ ապաւան-դակ մեկնւում է «հաստ ճոպան, մալուխ»։

• Lagarde, Urgesch. 417 bandh «կապել արմատից։ Վերի մեկնութիւնը տւաւ Հիւբշ. Pers. Stud. էջ 139։ Հիւնք. ἀπο-βάτρα բառից, որ չգիտէ Bailly (թեր-ևս իմա ἀποβαβρα «նաւից դուրս գալու կամուրջ»)։


Աւսարդ

s.

old woman.

• «պառաւ կին» Փիլ. շն. 272, որ և գրուած օսարդ Ոսկիփ. սրանից է աւսար-դական «երիտասարդական, չափահաս» Նոր վկ. էջ 47 (ԺԲ դարից)։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ La-garde, Ges. Abhd. 274, Baktr. Lex. 5՝ դնելով իբր=զնդ. *aiwisarəδa։ Տէրվ. Altarm. էջ 46, ծան. 2 աւ դնում է փխ. յաւ, որից յաւետ. իսկ սարդ = զնդ. sarəδa։ Նոյն, Մասիս, 1881 մայիս 8 և Նախ. 70 մեկնում է միայն սարդ = զնդ. sarəδa։ Հիւնք. սարդ միջատի անունից։


Մոյն

s. adj.

beauty, floridity, grace, loveliness;
beautiful, florid, lovely, graceful;
զ— տմոյն առնել, զ—ս ի տմունութիւն փոխել, to make beauty fade, to spoil, alter or ruin the beauty of.

• «վայելչութիւն, բարեձևութիւն» Ոսկ. եբր. իը. 558. Պիտ. որից տմոյն «ան-բարեվայելուչ, տխեղծ» Ոսկ. եբր. իը. 558 տմունութիւն «անբարեվայելչութիւն» Պիտ. բարեմոյն «կայտառ, բարեվայելուչ, ուրախ» Առակ. ժէ. 22. չարամոյն «թշուառ, տառապ-եալ» Եփր. թգ. էջ 378. մունաւոր «մարմնի լաւ գոյն և գեղեցկութիւն ունեցող» Ոսկ. կող. էջ 530. հօրամոյն Ա. մակ. ա. 6. Բ. մակ. ժ. 10 (դրուած յն. εύπάτωρ «բարեհայր» բա-ռի դէմ). Ագաթ. հարանցամոյն Կորիւն. (տպ. հարուստ ամացն, որ ըստ Գ. Տ-Մկրտչեան Գոռիա և Շմոն, էջ 19, ուղղելի է հարն-ցամոյն, ինչպէս ունի էջմիածնի Գև. 61r ձե-ռագիրը). երկուսն էլ բուն թպրոմանւում են «հօրը վայել, հօրն արժանի, հօրնմանակ» և ո՛չ «բարեհայր կամ քաջահայր»։

• =Բնիկ հայ բառ՝ հնխ. mou-no-ձևեռ-որ կազմուած է mou-արմատից՝ -nე-մաս-նիկով. արմատը գտնում ենք մի՛ միայն գեր-մանական ընտանիքի մէջ. հմմտ. մհիւս. գերմ. moile), մհոլլ. mooy, հոլլ. mool, ֆրիզ. mōi, բոլորն էլ «զեղեցիկ, սիրուն», ֆրիզ. sik mōien «եղանակը գեղեցկանալ. օդը բացուիլ», որից փոխառեալ շվեդ. moina «քամին նստիլ»։ Ընդհանուր գերմանական նախաձևն է *maula-։

• Բառ. երեմ. էջ 215 մոյն հասկանում է «փափուկ, բողբոջ, զուարթ»։ Canini Et. étym. 46 մոյն կցում է սանս. man՛i «գոյն» բառին, իսկ էջ 226 հյ. այլամոյն ձևից փոխառեալ է դնում արաբ. qala-mūn, յն. χαμαιλέων «քամելէոն» բառե-րը։ Հիւնք. հօրամոյն մեկնում է իբր յն. μητρό-μοιον «հանգոյն մօրն»։ Մոյն բառի առթիւ տե՛ս Մրմրեան, Բիւզ. թ. 922, ուր առաջարկում է բնամոյն «ori. ginal» բառը և որ քննում է Խաչկոնց, Նաղիկ, թ. 1899 հոկտ" 28։ Փորթուդալ փաշա, Եղիշէ 122 լծ. զնդ. vohu manō «բարի ոգին»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 290 կցում է նման-ման արմատին-Վերի մեկնութիւնը տուաւ Petersson. Ar. u. Arm. Stud. I13։

• «մեկնել, մեկնութիւն». անստոյգ բառ, որ երևան է գալիս միայն երազմոյն «Երազներ մեկնող Տիւր դիք» բառի մէջ։

• նութիւն ունեցող»։ Հիւնք. կազմուած է դնում յն. μηνόω «յայտնել, ցուցանել, մեևնել», μηνυμα «ծանօթութիւն, զե-կուցումն» ձևով։ Տաշեան, Ագաթ. էջ 64 մոյն համարելով «բարի», երազմոյն հասկանում է «բարի երազոց մեկնիչ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 290 իբր պրս. երազ+ [arabic word] numūn «երազի ի-մաստը ցոյց տուող»։


Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

• . ի-ա հլ. «ճոխ, հարուստ». աւս բառը չէ՛ գործածուած ոսկեդարեան գրականութեան մէջ, բայց սովորական է յետոսկեդարեան շրջանին. ինչ. Ոսկ. յհ. ա. 21. Ածաբ. մկրտ. Նար. Լմբ. պտրգ. որից փարթամանալ Նար. Սարգ. Ոսկիփ. փար-թամացուցիչ Խոր. ի գն. մեծափարթամ Պիտ. փարթամութիւն Ոսկ. յհ. ա. 42. փար-թամաշնորհ Յհ. կթ. բազմափարթամ Պտմ. աղէքս։ Ըստ Ե. եպս. Դուրեան, Բազմ. 1909, 161 փարթամ բառը գործածուած պիտի լի-նի նաև Դան. ա. 3 «... ածել յորդւոց գե-ռութեանն Իսրայելի և ի զաւակէ թագաւո-րութեանն և ի Պարթևաց մանկունս անարա-տըս», որ յետոյ աղաւաղուելով եղաւ «և ի Պարթևաց». աղաւաղութիւնը ակներև է, ո-րովհետև նոյն տեղը եբրայեցին ունի [hebrew word] umin-hapartomim «յիշ-խանաց», որից և յոյնը տառադարձութեամբ -ἀπὸ τῶν φορϑομμὶν (այլ ձ. πορϑομμειν), Այսպէսով փարթամ բառը մի անգամ գոր-ծածուած պիտի լինի Ոսկեդարում։

• La Croze, Ձեռ. աշխատ. Բազմ. 1897, 8 մարական և եբր. ձևերի հետ։ Brosset JAs. 1834, էջ 369 վրաց. քըր-թամի «նուէր, կաշառք» բառի հետ։ Lag. Urgesch. 959, Justi, Zendsp. 198, Muller. SWAW 38, 579 ևն յիշում են վերի իրանեան ձևերը։ Հիւբշ. KZ 23, 19 և 402. Pers. Stud. էջ 208 թէև իրա-նեանից փոխառեալ է համարում, բայց

• նոյն Arm. Gram. էջ 255 մերժում է ձևի և իմաստի տարբերութեան պատճառաւ-Scheftelowitz BВ 29, 36 իբրև բնիկ հայ կցում է սանս. sphāra «մեծ. ու-ժեղ», հսլ. sporū «ճոխ» բառերի հետ։ (Յիշում են կասկածով Walde 618 և Pokorny 2, 657 հնխ. spē-«գիրանալ, հաստանալ, պարարտանալ» արմատի տակ)։ Գաբրիէլեան ՀԱ 1911, 592 ար-մատը դնում է գւռ. փարթ «փորոտիք»։


Զանկապան, աց

s.

stocking, hose.

• , ի-ա հլ. «սռնապան, ծնկները ծածկող կամ պատող մեծ գուլպայ կամ զրահ» Դան. գ. 21. Կղնկտ. Արծր., որից զանգապանակ՝ նոյն նշ. Սեբ. հրտր. Պատկ. էջ 63 (նորագիւտ բառ)։ Նոր գրականի մէջ աւելի սովորական է զանկա-պան, թէև բառիս ուղիղ ձևն է զանգապան։

• = Զնդ. 'zangōpāna-կամ պհլ. *zangpan «սռնապան» ձևից. այս բառերը թէև աւան-դուած չեն իրանեան գրականութեան մէջ, բայց սովորական են նրանց կազմիչ մասե-րը, այն է՝ զնդ. zanga-=պհլ. zang «սր-րունք» (=սանս. jahgha-«ոլոք», օտս, zan-gā «ոլոքի ետևը») և զնդ. pāna-=պհլ. pān=պրս. [arabic word] -ban «պահող». հմմտ. թաթ-պան, սռնապան, դաստապան ևն. կայ նաև վերջի մասի հայերէն թարգմանութեամբ՝ զանգապահ Արծր. 132։-Իրանեանից փո-խառեալ են նաև արաբ. [arabic word] zunjub, [arabic word] zanjuban, zunǰubān «գօտի» [arabic word] za-njabat «փոքրիկ բարձի նման մի ծրար է, որ արաբ կանայք յետոյքի վրայ են կապում, որպէսզի մեծ երևայ. որովհետև արաբների մէջ յետոյքը մեծ կանայք շատ յարգի են» (ըստ Կամուս թրք. թրգմ. Ա. 156)։-Հիւբշ. 149,

• ՆՀԲ որպէս ծնկապան։ Lag. Urgescn 718 տուաւ նախ ուղիղ մեկնութիւնը, ո-րից յետոյ Lag. Gesam. Abhd. 24, Պատկ. հրտր. Սեբ. էջ 199։ Հիւնք. զան-գակ բառից է հանում։


Քալա

int.

I say ! holla ! hallo !.

• «ա՛յ աղջիկ» (իբր կոչական) Մագ, քեր. 242= Երզն. քեր. նոյն է և քալ «աղջիկ» Բուչ. 121. Ադամ. 139 (չունին ՆՀԲ և ԱԲ). նախատաբար քալիկ Աղթամ. (հրտր. Կոստ. էջ 118)։

• Հներից Առաքել Սիւնեցի հանում է քայլ բառից. «Դարձեալ կոչեն զանունն քալ, քանզի քալեաց ի ծառն չար (ակ-նարկութիսն Եւայի). այսպէս դստերք իւր անհամար՝ քայլ քայլ քարշեն զմար-դիկ ի չար» (Ադամ. էջ 139)։ Մնացեա-յը տե՛ս ծօ բառի տակ։


Բղջախոհ, աց

adj.

luxurious, lascivious, lewd, lecherous.

• = Գրեթէ միշտ գործածուած է իբրև ող-ջախոհ բառի հակառակը, ուստի կարծւում է, որ կազմուած է այս բառից՝բ բացասական մասնիկով. այսպէս է նաև բառիս համապա-տասխանող յն. ἀσωτος «զեղխ, բղջախոհ, libertin» բառը, որ կազմուած է ժ բացասա-կանով σφζω «ողջ առողջ պահել, փրկեւ-ազատել» բայից (Bailly 2987)։ Բայց հայե-րէնի մէջ ո՛չբ բացասական գիտենք այլուր և ոչ էլ ո ձայնաւորի այսպիսի տարապարտ կորուստ։

• Այս մեկնութիւնը տուել է նախ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 207. նոյնը ՆՀԲ, հտ. Ա. էջ 399 ա, որ իբրև օրինակ բ մասնիկի՝ յիշում է ոլոր-բոլոր, ողջ-ամ-բողջ, ուղխ-բուղխ, ողոք-բողոք, ուտ-բուտ, արի-բարի. բոլորն էլ կեղծ ու անճիշտ. իսկ բղջախոհ բառի տակ դը-նում է՝ «իբր ապողջախոհ, ոչ ողջախոհ կամ պղծախոհ»։ Ակինեան ՀԱ, 1930, 498 մեկնում է պղծախոհ>բղձախոհ ձևից՝ ձ վերածելով ջ. ինչպէս որ կայ գրականութիւն> քերականութիւն։ (Սխալ է. քերականութիւն կազմուած է քերել բայից և ո՛չ թէ այլափոխուած գրակա-նութիւն բառից)։


Խակ, աց

s. fig.

unripe, immature;
sour, bitter, harsh;
harsh, rugged, rough, unkind, cruel, inhuman;
inexpert, unpractised, ignorant;
ill-bred, boorish, awkward, rude.

• , ի-ա հլ. «տհաս (պտուղ). անխե-լամուտ, անվարժ, անփորձ (մառռ). ան-կիրթ, անառակ, անգութ (յն. ոճով)» Ոսկ. գաղ, Թես. ես. մ. յհ. ա. և Ա. կոր. որից խակագոյն Ոսկ. յհ. բ. 16. խակագործ Ոսկ. մ. ա. 10. խակագործութիւն Եւս. քր. խակա-կութ Ել. իէ. 20. Ղևտ. իդ. 2. Յոբ. ժե. 33. խակութիւն Ագաթ. Ոսկ. գաղ. և եբր. «անո-ղորմութիւն» Բ. մակ. ժբ. 5. Կոչ. 25 և Վրդ, ատմ. տա. Վենետ. էջ 46 (որ էմինի հրա-տարակութեան մէջ, էջ 66 գրուած է հակա-ռակութիւն), «ապստամբութիւն» Ոսկ. բ. տիմ. ա. խակամիտ Լաստ. ևն։


Զնին

s.

observation, examination;
spectacle, view;
ի — ելանել, մատչել, կալ, to visit, to go to see;
to look at, to observe, to examine;
ի — գալ, to come within view, to be observed.

• ՆՀԲ համարում է քնին, քննել բառի սաստկականը, իբր զքնին, և ք ձայնի անկումով՝ զնին։ Lag. Urgesch. 51 քըն-նել բառի հետ nī արմատից։ Տէրվ. Մա-սիս 1881 յուլիս 4, Լեզու 1887, էջ 18, նախալ. 50, 71 մեկնում է ՆՀԲ-ի ձևով։ Հիւնք. զանազան բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 158 ունի նոյնպէս ՆՀԲ-ի ձևով։ Karst, Յուշարձան 429 թաթար. kun, gun, kón, čun, čin, sin, չաղաթ. šin, sinanlamak, օսման. sinamak, činturmek, ալթայ. čene «փորձեւ»։ Մ Ս. Գաբրիէլեան, Հայք 1892, թ. 1, էջ 4ա հանում է զարնել> զանել բայից, իբր թէ «ակռային զարնելով քննել»։


Կասիա, այի

cf. Կասի.

• = Յն. ϰασία «դարիճենիկ», որ աւելի հա-րազատ ձև է քան ϰασσια, որից նաև լատ. časia, cassia, իտալ. cassia, ֆրանս. cas-se. յոյն բառն էլ փոխառեալ է արևելքից հմմտ. եբր. [hebrew word] qəsī'ā, հր-արամ [hebrew word] kəsiyā, ասուր. kasū (Gesenius17 721, Boisacq 419)։ Ըստ վերջինիս յոյն բառը նշանակում է «laurier-cassa, faux cannelier, կեղծ դարիճենիկ, laurus cassia L», իսկ ըստ Aнненковъ-ի բուսաբանական բառարանի՝ laurus cassia L=cinnamo-mum zeylanicum N. ab. E, որ բուն դար-չինն է. Ս. Գրքի կասիան հաւանաբար է «cinnamomum aromaticum» (տե՛ս անդ էջ 99 և էջ 188)։


Entries' title containing էջ : 44 Results

Definitions containing the research էջ : 419 Results