calamba, agallochum.
• «մի տեսակ խնկաբեր բոյս է յն. ἀοπάλαϑος, որ է genista acanthoclada L» մէկ անգամ գործածուած է Սիր. իդ. 20. ուրիշ վկայութիւն չկայ։
piebald, dapple-grey;
— ձի, — horse;
— ճանճկէն, roan, rubican.
• «ոծաւոր սպիտակ գոյնով, որ է ճանճկէն» Բուզ. գ. 20 (երկիցս) և Գնձ. ու-րիշ վկայութիւն չկայ։
camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.
• թարգմանութիւնը ուղիղ է դուրս բեր-ւում։ Թէ մեր հայրերը յիշեալ յոյն բա-ռը «չուան» են հասկացել՝ ապացուցւում է նրանով, որ նախ՝ մալուխ բառը այլ-ուր միշտ «չուան» նշանակութւինն ու-նի. այսպէս՝ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. Պտմ. աղէքս.-Կտրել զմալուխս առագաստին. Յայսմ.-մինչև ի կտրել զմալուխս (գրուած զմամուլս) առագաստին. Ճա-ռընտ.։ Երկրորդ՝ հայ մեկնիչները գի-տեն որ այս հատուածում «ուղտ»-ի մա-սին ակնարկութիւն կայ, բայց այդ վե-րագրում են ուրիշ լեզուների. այսպէս Մեկն. ղկ.-«Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս և զկորուսեալս վատթար գործովք»։ Երզն. մտթ. 412-«Ջուղտն մալուխ կոչէ արասացին և այլք զնաւատոռն (տպ. նաւատորմիլ) նաւու ասեն մալուխ»։ Այս վկայութիւն-ները ցոյց են տալիս՝ որ հյ. մալուխ «ուղտ» ձևով բառ գոյութիւն չունի։-ՆՀԲ ստուգաբանելով բառս գրում է՝ «փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ, այն է յայլ լեզուս յն. ϰάμηλος լտ. camelus, եբր. gamal, արաբ. ja-mal»։ Lag. Btrg. baktr. Lex. 46 զնդ. manōϑri «գլուխ»։ Հիւնք. թրք. մալախ «ռոմէշի ձագ»։
• «թևի մեծ երակը, բազկերակ, ռառևերակ». այս իմաստով գտնում եմ հե-տևեալ վկայութեանց մէջ. «Աղօթքն նման է մաճասին՝ որ է ի բազուկն. որչափ մաճասն կուտայ՝ նշան է թէ կենդանի է մարդն... և թէ դադարի, նշան է թէ մեռեալ է հոգին, ճանաչի թէ կենդանի է մարդն, յորժամ մա-ճասն հարկանէ». Տաթև. ձմ. հթ և ճծը. գըր-ուած է մէճաս Տաթև. հարց. 244.-նշանա-կում է նաև «բազուկ, դաստակ», ինչպէս ցոյց են տալիս հետևեալ վկայութիւնները. «երակ մաճասային» Մխ. բժշ. էջ 1. «մա-ճասին երակն» Մխ. բժշ. էջ 9, 10 ևն. գրուած է նաև միճաս Մխ. բժշ. էջ 32։
spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).
• «մանանայ» Ել. ժց. 31. «Անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման». ուրիշ վկայութիւն չկայ։
• «մի տեսակ քաշ, որ ըստ Շիր. =44 ունկի» Գ. թագ. ժ. 17 (երեք մանք ոսկւոյ ի մի զէն). ուրիշ վկայութիւն չկայ։
cunning, wiliness, knavery.
• = Պհլ. *mang ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] mang «նեն-գութիւն, խաբեբայութիւն», օսս. maiie, máng «խաբեբայութիւն», máng-äwdisánt'ā «սուտ վկայութիւն»։ Այս բառերը կապւում են յն. μαγγανεύω «խարղախութիւն բանեց-նել», լտ. mango «խարդախ, խանութպան», իռլ. meng «խաբէութիւն» և հպրուս. manga «բոզ» բառերի հետ և բոլորը միասին ծա-ռում են հնխ. mang-արմատից (Boisacq 596, Pokorny 2, 233 և Walde 461)։-Հիւբշ. 191. 513։
stall, stable.
• «ձիու կամ էշի ախոռ» Սեբ. է։ 68, 95. Վրք. հց. (ՆՀԲ դնում է ո հլ. բայց չունի վկայութիւն). որից ախոռապետ Բուզ. ախոռապան Մարթին. տե՛ս և շահախոռա-պետ։
provision;
cf. Համբար.
• «շտեմարան» Ա. մնաց. իը. 12. «մթերք, մթերած բաները» Նար. Լմբ. սղ. գրուած է նաև ամպար. որից ամբարել Յովէլ, աւ 18. ամրարանոց Խոր. Ասող. ջրամբար Արծր. ամբարապետ Փարպ. հին լեզուի մէջ աւելի գործածական է համբար, ի-ա հլ. «մը-թերանոց. 2. մթերք» (այսպէս Ս. Գրքում 20 անգամ գործածուած է համբար, մէկ անգամ ամբար), յետնաբար ո հլ. (ինչպէս է և ամ-բար), որից համբարանոց Ղկ. ժբ. 24 կամ համբարոց Ագաթ. համբարել ՍԳր. Եւս. քր. խոտահամբար Ագաթ. յոգնահամբար Նար. Սկևռ. աղ. համբարակալ. Եփր. ա. 128 (սխալ է համբարակեալ. տե՛ս վարդանեան ՀԱ 1913, 301-2). համբարածու «պարենավաճառ» Յհ. կթ. բամբարական կամ համբարան «ար-գանդ» Թէոդ. Խչ.-հնագոյն վկայութիւնը գտնում ենք հին հայկական առածի մէջ. Թէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամ-բարքն չեն. Խոր. ա. 11։-Առանձին տե՛ս համբարակ, համբարակապետ, համբարա-պաև։
great coat, riding-coat or hood, cloak.
• ՆՀԲ լծ. յն. εμάτιον «զգեստ»։ Առաջին անգամ ուղիղ մեկնեց Lagarde, Arm. Stud. § 84։ Հիւնք. քղամիդ-ից։ Բառը նախապէս միայն Յես. է. 21 վկայու-թիւնից յայտնի լինելով՝ կարծում էին թէ Ս. Գրքի ասորական թարգմանաւ-թեան հետքերից է, ըստ որում ասո-րականումն էլ նոյն տեղը գրուած է amela։ Հիւբշ. Ուսումն. փոխ. բառից, թրգմ. Տաշեան 1894, էջ 14 ծանօթ լի-նելով միայն ասորերեն բառի առաջին ձևին և հայերէնի հետ անհամաձայն գտնելով՝ կարծում է թէ ամղան յու-նաձև ❇μλαν հայցականից է։ Բայց Arm. Gram. 300 հրաժարած այս կառ-ծիքից՝ հյ. բառը սրբագրում է ամղայ, իբրև հասարակ գրչագրական սխալ։ Նմանաաէս Վարդանեան, Բառաք. դիտ. Բ. 13 (=ՀԱ 1913, 557) ամղանի ն տա-ռը մօտի մի թուականի (ամղան մի Յես. է. 21) մ-ից յառաջացած է կար-ծում։ Այս բոլոր ենթադրութիւնները ան-միջապէս կջնջուին, երբ նկատի ու-նենանք այժմ Ոսկեբերանի երկու նոր վկայութիւնները, ասորերէնի երկրորդ āmlōn ձևը և յաջորդ՝
atlas.
• «մի տեսակ թանկագին կտորե-ղէն». հնագոյն վկայութիւնը գտնում եմ 119z թուի մի արձանագրութեան մէջ՝ Վիմ. տար. 39. Եռևու վառ ատլաս. աւելի ուշ՝ 1261 թուին. Վիմ. տար. 103՝ Երկու նափորտ նա-սիճ և ատլաս վառ։
abortive;
Easter;
cf. Անցք.
• ԳՒՌ.-Հհ. Սչ. անցնել, Ննխ. անցնէլ, Գոր. Ղրբ. ընցընէլ, հընցընէլ, Հւր. հընցա-նէլ, Ախց. Կր. Տիգ. անցնիլ, Զթ. անցնըլ, Մշ. Վն. ընցնել, Մկ. ընցնիլ, Ալշ. գընձնել, Երև. Տփ. անց կէնալ, Շմ. անց կանալ, Ջղ. յանց կենալ, անց կալ, Հմշ. օնցնիլ, օսնիլ, Ասլ. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. ասնիլ, Ագլ. յընց կօլ, Յղ. յունց կօլ, Սլմ. ըսնել, Մրղ. ըսնէլ, Ակն. ոսնիլ։ Նոր բառեր են անցանակ, անցա-նանք, անցաւոր «քիչ», անզաւորի, անցոօ-մոռոոց, անցւոր, անցուկ, անցուցք, անցել «բացի» (սրա հին վկայութիւններից հմմտ. Դրնղ. էջ 120 և 328 Ի մեր Սարգսէն ի զատ, (բայց մի քիչ յետոյ)՝ Բայց ի Սարգսէն ան-ցել. Եկեղեցի անուն չկայր ի մէջ վանացն ի ծննդենէն անցել։ Սրա աւելի հին ձևն է անցեալ. հմմտ. Եւ միրգ չունի, քան զծա-ղիկն անցեալ. Ամիրտ. (ըստ ՀԲուս. § 2227). ձևի համար հմմտ. թողել «բացի», որ ծագում է թողեալ ձևից)։
cf. Թաղթ.
• «մի տեսակ բոյս է» Գաղիան. Բժշ, ըստ ՀԲուս. § 764 «լտ. atriplex, pes anseri-nus կամ փրփրեմ, հոռոմ սպանախ», ըստ Նորայր, Բառ. ֆր. 91 (տե՛ս անդ նաև բառիս վկայութիւնները) «ֆրանս. arroche», ըստ Տի-րաց. Contributo § 105 «լտ. atriplex hasta-tum L»։
sheet-iron.
• (ըստ ՆՀԲ ի հլ. թէև առանց վկա-յութեան) «երկաթի անագապատ թիթեղ» Լմբ. ժող. է. ուրիշ վկայութիւն չկայ։
hair-band.
• «ծամակալ, գլխի մազերի կապ». ունի միայն ԱԲ։ Վկայութիւնը անյայտ է։
court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.
• , ի-ա հլ. «դահլիճ, արքունի սրահ, ատեան» Ես. իբ. 15. Երեմ. լզ. 12. Կորիւն, «դպրոց» Գծ. ժթ. 9, «մատենադարան» Խոր., որից՝ դիւանապան Կոչ., ղիւանապետ Նար. դիւանադպիր Վրդն. սղ. Ճառընտ., դիւանա-տուն (չունի ԱԲ) Տաթև. ձմ. լէ., դիւանագիր Խոր.։-Դիւան բառը նշանակում է նաև «մի տեսակ հարկ», որին իբրև վկայութիւն ունինք Օրբել. 360 հետևեալ հատուածները. «Ազատ յամենայն հարկաց և ի դիւանէ անդաւի և ան-հաշիւ յամենայն կողմանց. եւ արդ՝ մի ոք իշխեսցէ իշխանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ»։
mill-hopper.
• . ն հլ. (-խին, -խամբ) «ջաղացքի ձագար» Տաղ. ուրիշ վկայութիւն չկայ։
hearth-cake or griddle-cake;
loaf.
• , ի-ա հլ) «մի տեսակ հաց» ՍԳր. Եփր. համաբ. 122. որից նկանակ ՍԳր. Նոնն նկանակածին ԱԲ.-սրանից պէտք է դնել նաև նկանախոր նոր բառը՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Օրբել. (վկայութիւնը տե՛ս կողմն բառի տակ). սրա համապա-տասխանը դժբախտաբար չունի Կաղանևատ-ուացին, բայց թէ թւում է որ պէտք է հաս-կանալ «նենգաւոր, խարդախ», իբր նկանը կամ հացը խորող, ինչպէս պրս. nānkor (հացին կոյր նայող, ապերախտ, անաղու-հաց)։
painting, picture;
image, figure, effigy;
embroidery or needlework of divers colours;
lively description;
ի —ու հանել, to paint, to take or draw a portrait;
to describe;
cf. Թատրոնական;
cf. Մաւրիտանական.
• . ու հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կեն. դանագիր, պատկեր» Եզեկ. իգ. 14. Եզն, Եփր. համաբ. «երփներանգ՝ նախշուն բան-ուածք» ՍԳր. որից նկարել «գծագրել. 2, կերպարանել, ձև տալ. 3. գրել. 4. օրինակ տալ, ներկայացնել, գաղափարը տալ» ՍԳր Ոսկ. Եզն. Եւս. պտմ. Եփր. ծն. նկարէն ՍԳը նկարիչ Դ. թագ. ժբ. 12. Ոսկ. Բ. տիմ. նկա-րագիր Եբր. ա. 3. Ագաթ. Ոսկ. Եւս. պտմ նկարակերպ ՍԳր. Ոսկ. եփես. ոսկենկար Եփր. թգ. նախանկար Ոսկ. ա. տիմ. նորա-նկար Եւս. քր. դեղանկար Նար. խչ. երփնա-նկար Ճառընտ. բազմանկար Շնորհ. եռես խայտանկար Վրդն. սղ. լուսանկար Անան եկեղ. խաչանկար Լմբ. պտրգ. յոգնանկար Նար. հրաշանկար Յհ. կթ. նոր բառեր են դի-մանկար, իւղանկար, գիւղանկար, որմանը-կար, զարդանկար, ծաղկանկար, լուսանկա-րիչ, լուսանկարչատուն, նկարազարդ, նկար-չական, ծովանկարիչ, զարդանկարիչ ևն։-Պատկեր և նկար հոմանիշների զանազանու-թեան համար հմմտ. հետևեալ վկայութիւն-ները. Նկարիչ ոք որ զդեղսն ընդ միմեանս խառնիցէ՝ ի տգեղութիւն ածէ զնկար պատ-կերին. Ոսկ. եփես. 723.-Զբազում պատ-կերսն զոր ազգի ազգի նկարուք քանդակեալ դրօշեալ. Ոսկ. եփես. 781։-Արդի գրաևա-նում նկար գործածական է արևելեան բար-բառում, իսկ պատկեր՝ արևմտեան բարբա-ռում։
shoes;
slippers;
cf. Կօշիկ.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կօշիկ, կանացի կօշիկ» Երզն. քեր. Տաթև. հարց. 388. Վրք. հց. ա. 628. ուրիշ վկայութիւն չկայ. արդի «ռաևանում (արևմտեան բարբառ) նշանակում է «տա-փակ, առանց կրունկի, յետևը բաց, կարճ երեսով ոտնաման, փապուճ», որից մուճա-կակար, մուճակագործ ևն։
answer, response, reply;
return, repartee, rejoinder;
account, reason, defence, apology, excuse, justification;
հրաման —նւոյ, oracle;
համարձակ, յանդուգն, խուսափական, նպաստամատոյց, հաւաստի, դրական, ժխտական, լակոնական, աննշան, չոր, անմիտ, կարճ —, haughty or imperious, impertinent, evasive, favourable, certain, positive, negative, laconic, insignificant, dry, foolish, curt or short reply;
— առնել, to answer, to reply, to make answer to;
— տալ, to answer for;
to defend, excuse or justify oneself;
տալ վասն անձին —, to plead one's own cause;
ընդունել զ—, to receive the reply;
ի — նամակիդ, in reply to your letter;
չընդունել զ—, to receive no reply;
սպասել —նւոյ, to await a reply;
չիք —, there is no reply, no answer;
cf. Ընդդէմ.
• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Կր. Մրղ. պատաս-խան, Մկ. պmտmսխան, Ալշ. Մշ. պադաս-խան, Ննխ. Շմ. Սչ. Սեբ. բադասխան, Տիգ. բmդmսխmն, Զթ. բադասխօն, բադասխոն.-Միջին հայերէնի ձևն էր պացխուն (Սմբ. ատմ. 79, 90, Անսիզք 13, 15, 51, Կոստ. երզն. 158), որ ծագում է պատասխան բա-ռից միջին ա-ի ջնջումով և տս ձայնախում-բը վերածելով ց (հմմտ. արտառուք>արտ-ռուք>արցունք). կրճատ պատըսխուն ձևը երկու անգամ ունի Քուչակ 121. վերջավան-կի ա ձայնաւորը դարձած է ու՝ յաջորդ ռըն-գականի պատճառաւ, ինչպէս ընդհանուր օրէնք է Ագուլիսի բարբառում (տե՛ս իմ Հայ բարբառագիտութիւնը, էջ 93)։ -Թաւրիզի գաւառականով պատասխանել նշանակում է «ճանապարհ դնել, դուրս հանել, գործից վտարել». սրա հին վկայութիւնը գտնում եմ Մտթ. ևագր. 49. Ասէ դևն... մի՛ տալ յաղ-քատն... և կամ ասէ՝ թէ այսօր պատասխա-նէ, վաղիւն երբ գայ՝ յայնժամն տաս։
chalice for offering libations;
libatorium.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «գաւաթ, բաժակ» Տօ-նակ. ուրիշ վկայութիւն չկայ։
service, office, function, employment;
want, requisite;
furniture, ornaments, trimmings, apparel, moveables, luggage, clothes, goods, service of plate, vessels, utensils;
dinner-service;
meats, victuals, repast, dinner, treat, feast;
pomp, train, equipage;
care, earnestness, solicitude;
—ք եկեղեցւոյ, church ornaments, decorations, plate, chalice;
ի — հայրենեաց, in the public service;
— ունել, տանել, հարկանել, ի —ու կալ, to serve, to take service, to minister;
— ունել կրակի, to worship fire;
— տանել կռոց, to worship idols;
լինել ի —ու պաշտաման ուրուք, to serve, to be in service;
հարկանել, տալ ումեք զյետին —, to pay the last honours;
— տանել ախտից, to obey the passions;
աստուածական մատուցանել անձին —, to be one's own idol;
— առնել, to attend well, to care, to keep, to guard, to watch, to spy, to lie in wait for;
to eat, to dine;
— ուտել or կերակրիլ, to regale, to entertain, to give an entertainment;
— ա րկանել, դնել, to prepare the requisites for the Mass;
զբաղեալ էր ի բազում —ու, he was oppressed by a multitude of things, he was very busy.
• = Պհլ. *spas «ծառայութիւն» բառից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք մանիք. պհլ. [hebrew word] spas (կարդա՛ ispās), սոգդ. špās «հսկել, ծառայել», մանիք. պհլ. [hebrew word] ispasig «ծառայ, հյ. սպասիկ», (Salemann, Manich. Stud. ЗAH 8 (1908), էջ 106), սոգդ. spāsāk «ծառայ», զնդ. spas-yeiti «լրտեսել, հսկել, պահպանութիւն ա-նել», spas-, spaštar «դետ, լըտես», սանս. spáçati, páçyati «դիտել, նայիլ». spaca-«դէտ, լրտես, պահապան»։ Սրանց պէտք է կցել նաև պհլ. ❇ ︎ spās=պրս. ︎ sipās «շնորհակալութիւն» (Horn § 698) որ անցել է «ծառայութիւն, շնորհակալու-թեան արժանի գործ» իմաստներից։ Հայերէ-նի մէջ «դիտել, նայիլ» իմաստը սովորած կան չէ. բայց նոյնը պահում է յստակա-սպաս «պայծառ տեսութեամբ, յստակ կեր-պով տեսնուած» (Հրեշտակք տեսանեն ըստ իւրաքանչիւր չափու կարգացն, այլ յստտ կասպաս տեսիլն Հօր՝ Որդւոյն միայն պահ-եալ է. կոչ.)։ Այս բառերի նախաձևն է հնխ. spek'-արմատը, որի միւս ժառանգներից են լտ. specto «նայիլ, դիտել, ուշադրութիւն դարձնել, հսկել», specio «նայիլ, տեսնել», species «նայուածք, երևոյթ, տեսք, տեռա-րան, տեսակ, պատկեր, զարդ, առարկայ, կահ-կարասիք», speculum «հայելի», aspec-tus «երևոյթ, ձև», con-spectus «ակներև, հայեացք, ներկայութիւն, քննութիւն, ընդհա-նուր ակնարկ», in-spector «տեսուչ», spec-tarzilrm «տետարան», յն. (շրջմամբ) ἔϰεπτομαι «ուշադրութեամբ նայիլ, դիտել, քննել, խորհիլ, հոգ տանիլ», σϰαπός, «դիտող, հսկող, պահապան, պաշտպան»,. ἐπίσϰοπος «տեսուչ, եպիսկոպոս», հբգ. spéhōn, գերմ. խագուշակել, մարգարէանալ», ալբան. paše «տեսայ»։ Գերմանականից փոխառութեամբ՝ իտալ. spiare, ֆրանս. êpier «լըտեսել», որից իտալ. spione, հֆրանս. espie, ֆրանս. es-nion «լրտես», որից էլ անգլ. spy, հոլլ. spie, գերմ. Spion և սրանից էլ ռուս. шīпiонъ «լրտես» (Kluge 458, 462, Pokorny 2, 59-660, Walde 729, Boisacq 873)։
white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.
• . ի-ա հլ. «ճերմակ» ՍԳր. Եզն. երեսի սպիտակացուցիչ ներկ» Մծբ. Ոսկ. ես. «արծաթեայ մի դրամ» Կիր. 219. Մաղաք. աբ. 22. Տաթև. ամ. 315. հնից հմմտ. ար-ծաթասպիտակ (յն. «լաւ դրամ») Ողբ. դ. 3. յետնաբար գործածուիլ սկսաւ իբր համա-պատասխան թրք. aqče «դրամ» (բուն «ճեր-մակ») բառին. հմմտ. Տաթև. ձմ. կթ. ար-ծաթն սպիտակ՝ զոր դրամ կոչեմք. որից էլ կրճատումով՝ ստակ, որի հին վկայութիւնն ունի Տաթև. ամ. 320։ Սրանից սպիտակա-նալ ՍԳր. Եփր. ծն. սպիտակարար Եզն. սպիտակացուցանել Մրկ. թ. 3. Սեբեր. սպիտակաձի բ. մկ. ժա. 8. սպիտակամազ Ոսկ. ես. սպիտակամորթ, սպիտակուցային (նոր բառեր) ևն։ Ունինք նաև սպիտ «սպի-տակ» Հին բռ. և սպետ, որից սպետափառ «սպիտակափառ» (տե՛ս առանձին)։
murderous;
hired assassin.
• «աւազակ, մարդասպան, սը-րիկայ» Գծ. իա. 38 (ուրիշ վկայութիւն չու-նինք)։
basalt;
cf. Փորձաքար.
• (սեր.-ի) «փորձաքար, տճկ մէհէնկ թաշի» Բրս. գոհ. ուրիշ վկայութիւն չկայ։
paint, rouge;
ի — շպարիլ, to use paint, to rouge, to paint, to bedaub oneself or one's face.
• , ի-ա, ո հլ. «երեսը ներկելու կարմիր ներկ, շպար» Իմ ժգ. 14 (արձանի երեսը ներկելու համար), Եզեկ. իգ. 40. Ոսկ. ես. եբր. 514. «շիկատակ բոյսը» Գաղիան. (վկայութիւնը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 141 բ). որից սնգուրիլ «շպարուիլ» Մծբ. սնգոյրա-տակ «atropa belladonna L» (Տիրացուեան, Contributo § 391). գրուած է նաև սնկոյր։
great, noble, illustrious.
• «ազատ, ազնուական, իշխան» Մագ. թղ. 104, 213 (գրուած վէստ). Ապմ. անեց. 106, Կիր. պտմ. ամէնից վաւե-րական վկայութիւնն ունի Խծկոնից արձա-նագրութիւնը՝ 1033 թուից, որ վէստ ձևով է (տե՛ս Շողակաթ, էջ 180 և տախտակ ժԱ). նշանակութիւնը ճշդում է Սամ. անեց. 107, որ գրում է. «Տէր Պետրոս և ազատ Սարզիս (այլուստ գիտենք վեստ Սարգիս) և Գրիգոր Բջնեցին նենգեցին զԳագիկ և զԱնի ետուն ի կայսրն Յունաց»։
press-screw.
• «մամուլի սեդմի, պտուտակը կամ անիւը» Ստ. լեհ. (վկայութիւնը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 250բ clef բառի տակ) որ և պողօսիկ Առաք. լծ. սահմ. 316 (Քեղին՝ որպէս պողօսիկ բարձր գերանն է ցից ի մէջ նաւին). որից պողոսկապնդիչ «պողոսակով պնդող՝ սեղմող» Տաղ. (հրտր. ի Վկ. գէ. էջ 72), պողոսկաձև (չունի ԱԲ) «խղնջաձև, պտուտակաձև» (ականջի արտաքին ձևի հա-մար ասուած) Տաթև. ձմ. լէ։
• «մի տեսակ ձուկ» Փիլ. լիւս. էջ 155. ուրիշ վկայութիւն չկայս
great, grand.
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ջ'ոջ՝, Վն. նոչ (սեռ. ճիւ-չիւ), Մրղ. ճուչ, ճէօչ, Սլմ. ճէօչ, Մկ. ճիւ, Ռ. չօչ. բառս գործածական է նաև Ապ. Արճ. Բլ. Բղ. Խ. Խլ. Նփ. Սր. Ոզմ. Տիգ.։ Նոր ռա-ռեր են ջոջանալ, ջոջագլուխ, ջոջիկ, ջոջկիկ, ջոջութ, ջոջպապ, ջոջւոր, ջոջցնել, ջոջնաևt, ջոջահոգի, ջոջագլխանակ։-Հին հայերէնից աւանդուած է մեզ Ջոջիկ անունը. այս անու-նով յայտնի են Ջոջիկ եղբայր Վազգէնի՝ բդեշխի Վրաց. ամուսնոյ ս. Շուշանկայ (Ե դար), Ջոջիկ վաներէց Արամունից (608 թ.) Ջոջիկ իշխանաց իշխան Տայոց (Ժ դար). Այս վկայութիւնները հասցնում են ջոջ բա-ռի հնութիւնը մինչև Ե դար
water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.
• (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 556)։ ԳԻՌ.-Ննխ. Պլ. Տփ. ջուր, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. ջ'ուր, Ռ. Տիդ. չուր, Ագլ. Մղր. ջիւր, Ասլ. ջ'իւր, Հմշ. ճուր, Գոր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. ճիւր, Ակն. ջ'իւր, Սվեդ. ջ'էօր, Զթ. ճօյ, ջ'օր, Հճ. ջ'ույ. -սրանից կազմուած են շատ բազ-մաթիւ ոճեր ու ածանցներ, որոնք տե՛ս իմ Գաւառ. բառարանը, էջ 940-6։ Յիշելու ար-ժանի են ջրաղաց և ջրորդան «ջրի խողովակ» բառերը։ Սրանք ր-ի կորուստով արդէն մի-ջին հայերէնի մէջ տուել են ջաղաց Յայսմ. Յիշատ. Գաղիան. Երզն. երկն. ջորդան Վստկ.։ Ջրաղաց բառի վկայութիւնները ըստ ՆՀԲ հասնում են ԺԲ դար, բայց ըստ Թ. Աւ-դալբէգեանի, Տեղեկ. ինստիտ. 3, 69 գնում է մինչև 966 թ. (տե՛ս Վիմ. տար. 8)։ ր-ի կորուստը պատճառ է դարձած բոլորովին մոռանալու բառիս ծագումը և ասւում է օր. քամու ջաղաց, ելեկտրական ջաղաց, և մին-չև անգամ ջրաջաղաց! Առաք. լծ. սահմ. 618։ Գաւառական ձևերի համար Ջառառl տե՛ս վերը առանձին. իսկ ջրորդան բառի ձևերն են՝ Մկ. ճուռmթան, Ոզմ. ճուռռա-թան, Վն. ճօռօթան, ճօռթան, ճօլօտրան, Խրբ. ջռթօն, Մշ. ճօլօրտան, Սվ. ջօրդէն, Այն. ջէօրդէն, Բղ. ջլօզդրան, Ագլ. շռի՛դmն, շըռռէօ՜դmն, շռի՛նդmն, Ղրբ. շռօ՜թկան, Ջղ շոնօթակ, Ղրդ. շոնօթ, Ազա ճօռնակաթ, Սլմ. նօռնըկաթ, Նբ. չօռնաղաթ։ (Սրանց մէջ ժողովրդական ստուգաբանութիւնը մեծ դեր ունի. այսպէս Վն. անշուշտ կապուած է ճօռ «խողովակ» բառի հետ, այլուր շոռալ և կաթ, կաթիլ բառերի հետ)։ Այս բոլորի դէմ աւելի հնից ունինք շօռոթ Տաթև. ձմ. ձգ. Շօռոթ՝ որ զջուրն առնու յաղբերէն և հեղու (ըստ այսմ նշանակում է «աղբիւրի առջև շինուած խողովակը»)։-Գաբիկեան, Երիտ. Հյստ. 1921, ժէ. թ. 86, մոռանալով ջորդան ձևը, գւռ. ճըռթօն մեկնում է իբր ջուր+թօն ռանձրև» կամ իբր բնաձայն ռառ։
• ՓՈԽ.-Մեր զանաղան ածանցներից փո-խառեալ են՝ վրաց. ჯურღმული ջուրղմուլի «հոր, ջրհոր» (կազմուած է հյ. ջրհոր բառի վրայից՝ առաջին մասը (ջուր) տառադարձե-լով և երկրորդ մասը (հոր) թարդմանելով վրաց. ღმული «խոր, խորունկ» բառով՝ ըսա Մառ ЗВО 11, 58), արևել. թրք. ︎ čor-tan «ջրանցք, տանիքի վրայից անձրևաջուրը դուրս հոսեցնելու խողովակ, ջրորդան». (այս բառը ունի նաև Будaговъ 1, 493 ըստ Zenker-ի, որ օրինակ է բերում Լեհջեթ-իւլ-Լուղէթի հետևեալ վկայութիւնը. [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] ︎︎ [arabic word] ︎ Cortan be-rumi nāvdān, ya'ni mizāb «Չոր-թան ռումի լեզւով նաւդան, այն է խողո-վակ». որից երևում է թէ Լեհջեթը գիտէր ար-դէն թէ բառը փոխառեալ է, միայն սխալ-մամբ յունարէն էր կարծում). գործածական է նաև արդի լեզւով. հմմտ. թրք. գւռ. jərton (Գաբիկեան, անդ), թրք. գւռ. Խրբ. čortum, ինչպէս և կապադովկ. յն. τουρτάν (Karoli-des, Րλ. συγϰρ. 215), քրդ. [arabic word] ❇ šuretan «ջը-րորդան» (Justi, Dict. Kurde 256 դնում է ջուր և տանիլ ձևերից, որ սխալ է).-թրք. գւռ. Ակն. čərban «ջրբաշխ, այգիների ջրերը բաժանող պաշտօնեան» (<ջրպան).-արաբ. [arabic word] ǰurūr «շատ խոր ջրհոր» Կա-մուս, թրք. թրգ. Ա. 794 (որի տուած ստու-գաբանութիւնը իբր «չուանը իրեն քաշող»՝ շատ անյարմար է).-ն. ասոր. šorat'an «ջրորդան». երևի նաև արաբ. [arabic word] urmūz ռաւազան կամ ջրհոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 164), որին այնպէս նման է գալիս Ղզ. ջրմուզ «ճմճմայ», ուտ. ǰūhär «ջրբաշխ»։-
ensign of victory;
—ք, pomp, show, luxury.
• λrm stua § 1913 ընդունում է ՆՀԲ-ի մեկնութիւնը, բայց Հիւբշ. 275 Ոսկեբե-րանի վկայութեանց պատճառաւ կար-ծում է որ կա՛մ յիշեալ վկայութիւնները խարդախուած են և կամ բառը արաբ. փոխառութիւն չէ։ (Ռայ «դրօշակ» ան-շուշտ արաբ. փոխառութիւն է, ինչպէս երևում է յաջորդ բառից, բայց Հիւբշ. ուշադիր չէ եղած որ Ոսկեբերանի յի-շեալ վկայութեանց մէջ ռայ չի կարող ունենալ «դրօշակ» իմաստը, այլ, ինչ-պէս Թունեան, Հատրնտ. Ա. 319 հաս-կանում է, «բազմութիւն, հանդէս»)։
in season, ripe.
• «լաւ հասած, հասուն» (ցորենի համար ատուած). մէկ անգամ ունի Երեմ. ծա. 33. «Տուն բաբելացւոց որպէս զօրան վականակ կասցի»։ Այս բառը մեկնելով Մխ. մեկն. երեմ. գրում է. «Այսինքն օրան ջախջախ դիւրակաս», ուր ըստ ՆՀԲ հետևել է Ղևոնդի (գլ. է, էջ 22) հետևեալ բացատրու-թեան. «Իբրև զօրան վականակ (հին տպ. համարուած է աղաւաղեալ բառ և դուրս ձը-գուած. նոր տպ. վանակ) փխրեալ, զոր առ ռտն կոխեալ խոզից»։ Այս երեքից դուրս ուրիշ վկայութիւն չկայ։
dark, dull, obscure, sad, gloomy, horrid;
cf. Նսեմութիւն.
• (յետնաբար ի-ա հլ.) «աղօտ, մը-թին» Վրք. հց. Ոսկիփ. Երզն. մտթ. «մթու-թիւն, խաւար» Խոր. Շնորհ. յուդ. Սարև պտմ. ոբից նսեմանալ «մթնել, գիշեր դառ-նալ» Միք. գ. 6. Յհ. զ. 17. նսեմացուցանել Զքր. կթ. Ղևոնդ. Շար. նսեմական Յհ. կթ. ևն։-Այս բառի համար ՆՀԲ ո՛չ մի ընտիր վկայութիւն չի տալիս. բայց Միք. գ. 6, Յհ, զ. 17 գործածուած գտնելով՝ բառիս ոսկե-դարեան գոյութեան համար կասկած չի մը-նում։
minium, red lead, ruddle, vermilion.
• , ի հլ. «մի տեսակ ազնիւ կարմիր ներկ. լտ. minium, rubrica» Երեմ. իբ. 14, ուրիշ վկայութիւն չկայ։
bolt;
padlock;
bar, cross-bar;
curtain-rod.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց չը-կայ վկայութիւն) «զսպանակ, նիգ, սողնակ» ՍԳր. (իսկ Բառ. երեմ. էջ 269 մեկնում է «մարդակ»)։
cf. Պարման.
• [arabic word] burna «երիտասարդ», որ է պհլ, apurnāyak, զնդ. apərənāyuka-«տղայ. մանչ»)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 319 թուրանցի մի կտրիճի անունն է, որ հասարակ անուն է դարձել։ Բառիս վը-րայ խօսում է Ակինեան ՀԱ 1933 509-11, տալիս է վկայութիւնները (Փիլ. տես. 20. Պիտ. Տիմոթ. կուզ. 299 Պետր. սիւն. 20-Աթան. 299) և ստուգա-բանում է պար «շուրջ» ման-ել բառե-րից, իբր յունաբան դպրոցի գործ. հմմտ. պատանի և մանուկ բառերի հա-մար հների տուած ստուզաբանութիւն-ները։
light, beam, shine.
• «լոյս, ճառագայթ, փայլ», որից շառափնաթափ «լոյս թափող», շառափնայո-լով «շատ լուսաւոր», վկայութիւնը գտնում եմ այժմ Յովսիմ. 23 բ. «Ապա պատահի քեզ դաշտ մի սպիտակ իբրև զձիւն, և հոտ անուչ բուրէ ի նմանէ, անջրդի, շառափնայոլով». շառափումն «փայլիլը, ցոլալը». այս բոլորը գիտէ միայն ԱԲ (առանց վկայութեան)։
• Նախ Պատկ. Maтep. II. 12 և յետոյ անկախաբար Աճառ. SA 1, 303 փոխա-ռութիւն են դնում արաբ. [arabic word] šaraf «փառաւորութիւն, պերճութիւն, վեհու-թիւն, շուք» բառից. վկայութիւնները ձեռքի տակ չունենալով յայտնի չէ թէ իրօք շառափ «լո՞յս» թէ «պերճութիւն» պէտք է հասկանալ։ Բայց նախորդ շա-ռափ «տեղատարափ» բառի գիւտը կաս-կածելի է դարձնում երկու իմաստներն էլ. թերևս այս բառն էլ պէտք է միացնել նախորդին։
tent, pavilion, marquee.
• , ի-ա հլ. «վարագոյր, սրսկա-պան, կապերտ, գորգ» Ոսկ. հռովմ. 114, 195 (այս վկայութիւնները չունի ՆՀԲ). Խոր. ա-25. Բրս. արբեց. Լաստ. իա։
hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.
• -Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։
movement, motion;
earthquake.
• ԳՒՌ.-Անփոփոխ են պահուած Սչ. շար-ժել, շարժում «երկրաշարժ».-ր ձայնի ան-կումով ունինք Մկ. շաժիլ «շարժիլ», և ժ ձայ-նը ք-ի մօտ խլանալով՝ շաշք «երկրաշարժ շարժք».-նաև նախաձայնը վերածուելով վերջաձայնի աստիճանին՝ Ալշ. Մշ. ժաժել, Ակն. Ասլ. Կր. Պլ. Ռ. Սեբ. Սվեդ. Տփ. ժաժ, Ախց. ժաժ տալ, Հմշ. ժաժվուշ «շարժուիլ, թօթուել», Գոր. Զթ. Ղրբ. Մրղ. Վն. ժmժ, Ախց. Երև. Հմշ. ժաշ, Ջղ. ժաշկ, Սլմ. ժmշք «երկրաշարժ», Ննխ. ժաժէլ «շարժել», որոն» ցից ածանցուած ձևեր են՝ ժաժկան, ժաժկաի (Ննխ. ժաշքթէլ), ժաժկլտիլ, ժաժմունք, ժաժ-ումաժ, ժիժացնել, ժժնել, ժժկռտալ, անձեռը-ժաժտաւ ևն։ Սրանց հին վկայութիւնն է ժա-ժուն «շարժական իրեր» Սմբ. դատ. 64։
cf. Շճուկ.
• Կապ ունի՞ յաջորդ բառի հետ, որին կցում է ՆՀԲ, ինչպէս նաև Գըչ. արիստ. (վկայութիւնը տե՛ս Նորայր, Բառ. ֆր 180 ա)։
vine-branch;
branch;
cf. Ուռենի;
yew, yew-tree;
— վարսագեղ, vine-branch with foliage and fruit.
• «ուռած տեղը, ուռոյց, պալար» Բռս. մրկ. 118 (Այտուցեալ էի ուռովն). որից ուռ-նուլ կամ ուռչիլ «ուռիլ, այտնուլ» ՍԳր. Եւս. քր. Կիւրղ. թգ. Սեբեր. Ոսկ. մտթ. (ռամկա-ձև ուռենալ Մխ. բժշ.), ուռուցանել Թուոց ե 22, 27. ուռոյցք Փիլ. ուռեցկողմ Եւագր. 21 ուռուցիկ Գծ. իէ. 14. Ոսկ. եբր. հողմուռոյց Ճառընտ. փքոցուռոյց Ագաթ.-Նոյն բառն է անշուշտ ոռնացուցանել «ուռցնել» Ոսկ. կո-ղոս. 601 (վկայութիւնը տե՛ս ըմփորտել)։
female jewelry.
• «մի տեսակ կանացի զարդ» Վրդն. ել. ուրիշ վկայութիւն չկայ. (Հին բռ. մեկ-նում է «պսակ», Քաջունի՝ Գ. էջ 198 «bi-ǰou-գոհար»)։
where, whither;
while;
when, on;
where ? in what place ?
— զի, whereas;
— ուրեմն, hardly, scarcely;
at last, finally;
— ուրեք, where, in whatever place, wherever;
— եւ, — եւ իցէ, wherever, wheresoever, any where, no matter where;
— եւ իցեն, wheresoever they may be, wherever they are;
— եմ, — իցեմ ես, where am I ?
— է նա, where is he ?
— գնաց, where is he gone ?
— եւ ուստի՞ եկն, how and whence came he ?.
• «ո՞ւր, ո՞րտեղ. 2. որտեղ որ» ՍԳը. որից ուրեք, ոչ ուրեք ՍԳր. Եզն. է ուրեք Եղիշ. ուրեք ուրեք Եղիշ. Խոր. ուր ուրեք Փարպ. հազիւ ուրեք Յհ. կթ. դուն ուրեք Պորփ. Սարգ. ուրեմն «մի տեղ» Կիւրղ. գնձ. «մօտաւօրապէս» Եւս. քր. «մի, ինչ որ» Բուռ Դ. 55 (ընդ գաղտնի դուռն ուրեմն). «հե-տևաբար, ասել է թէ» ՍԳր. Ագաթ. ուր ուրեմն Եւս. քր. հազիւ ուրեմն Պիտ. Եղիշ. անդ ուրե-մըն Եւս. քր. աստ ուրեմն Խոր. ուրանօր Յհ իմ. ատ. երև. ուրկայ, ուրկայութիւն Անյ. ստոր. Ոսկիփ. այլուր Իմ. ժը. 18. Վեցօր Կոչ. այլ ուրեք Հռութ. բ. 8. այլ ուրեմն Վրք հց. հանուր (տե՛ս առանձին). ա՛յլ է համուռ, որից միահամուռ։-Հնագոյն գործածութեամբ ո՛ւր ցոյց էր տալիս դադարում. իսկ շարժում ցոյց տալու համար գործածւում էր յո՞. աւե-լի յետոյ վերջինս ջնջուեց և երկու գործածա--թեամբ էլ եղաւ ուր. սրա առաջին հետքերն ունի Փարպ. (տես Այտընեան, Քնն. քերակ. էջ 68)։
• «ցին թռչունը. տճկ. չայլախ» Մարթին. Վրդն. առ. 67 (Ցին այն որ է ու-րուրն). սրա հնագոյն ձևը պիտի լինի որոր «մի տեսակ թռչուն» Ղևտ. ժա. 15 (յն. λάρος, լտ. larus, garia ձևի դէմ). երկուսի համար էլ ուրիշ վկայութիւն չկայ. սրանից է շնորոր կամ շնօրօր «սագի նման մի թռչուն» Բժշ. (ո և ու ձայների փոխանակութեան համար հմմտ. որիշ և ուրիշ, որոյն և ուրոյն)։
long-necked wooden water-pot;
large spoon, ladle.
• (կամ յարմարեալ ձևով՝ չամչեայ շերեփ) «մեծ շերեփ, խոշոր գդալ» Յայսմ. ուրիշ վկայութիւն չկայ։
bad, wicked;
hurtful, sinister, dangerous;
mischievous, malicious, spiteful, flagitious, iniquitous;
evil, malice, wickedness, iniquity, perversity, impiety;
trouble, affliction, disaster, misfortune;
—, —աւ, —իւ, —եաւ or —ով, ill, badly, wickedly;
ferociously, ruthlessly, without pity;
—, —ն, այս —, demon, evil spirit;
մահ —, plague, pest, pestilence;
օր —, unlucky day;
ժամանակ —, calamitous times;
— ծառ, worthless tree;
— ջուր, unwholesome, polluted, very bad water;
— ամօթ, bashfulness, sheepishness;
—, —իս առնել, գործել, to harm, to hurt or wrong any one;
—աւ կորուսանել, to destroy cruelly, without pity or remorse;
զ—սն —աւ կորուսցէ, he will miserably destroy the wicked men;
արար — առաջի տեառն, he did evil in the sight of the Lord;
եւ որ — քան զամենայն է, այլ որ — եւսն է, the most disagreeable that can be, the worst, the worst is that, that is worse;
զի մի — եւս ինչ լինիցի քեզ, for fear lest something worse should happen.
• «մի տեսակ հարկ». նորագիւտ բառ. որ մի քանի անգամ գտնում եմ գործածուած ժԳ դարի արձանագրութեանց մէջ և Օրբելեա-նի մօտ. այսպէս՝ Ազատ յամէն աշխարհած կան հարկաց, ի դիւանէ, ի խալանէ և յամէն չարէ. Արձ. 1296 թ. (Վիմ. տար. 137).-Ոչ շարիատ, ոչ համարելէ, ոչ սուսունի. ոչ եզին թաղար, ոչ մեծ չար, ոչ փոքր հետ եկեղե-ցոյս (Վիմ. տար. 247).-Եւ զԱստուածածնին քահանայքն ազատ արարաք յամենայն ար-քունի չարէ (Օրբել. էջ 132).-Արդ եթէ ոք.. յափշտակել ջանայ զիս հոգեցատուր հողսդ և զայլ ընծայսդ ի քահանայիցդ, և կամ զքահանայ ի չար ընկենու, զոր ազատեցի ես յամենայն ուրեքս (Օրբել. էջ 130).-ԶԳըր-ուակ գիւղ... վերստին հաստատեցի... ազատ յամենայն չարէ և հարկաց (էջ 224).-Ոչ շիւ հետ այս շինորէիցս՝ ոչ չարի, ոչ Տաճ-կաց հարկի, ոչ բերդաչարի, ոչ գունդգահի և ոչ այլ իրաց (էջ 242).-Եթէ հակառակի և կամ չար և հարկ ի վերայ դնէ, ի սուրբ եր-ոորդութենէն նզովեալ լիցի (էջ 243)։ Այս բառից են բնաչար (վկայութիւնը տե՛ս վերը) և անչարութիւն «հարկից ազատ լինելը», որից անչարութեամբ «հարկիզ պռատ». ես Սմբատ զԴուինքթին հողն սուրբ Աստուա-ծածնիս (տուի) անչարութեամբ (Վիմ. տար-էջ 158)։
military coat or mantle, cassock, capote;
doublet, jerkin.
• , ի-ա հլ. «զինւորական վերար-կու» Դատ. գ. 16 (գրուած է նաև տառովտակ Հին բռ., տառովակ Բառ. երեմ. էջ 306, տառոտակ, տառիովտակ ՋԲ, տառիովկատ ՆՀԲ, ԱԲ)։ Ուրիշ վկայութիւն չկայ։
year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.
• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տարի, Ակն. Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դարի, Տիգ. դm-րի, Ղրբ. տա՛րէ, Մկ. տարը, Սվեդ. դարա. Մրղ. տառը՛, Հճ. դայի, Զթ. դայը՛, դարը։ Նոր բառեր են տարուկ, տարեբեր, տարեկ, տարելիցք, տարեմնայ, տարեմտութիւն, տարեատուտ, տարեզ, տարէնը, տարիքոտ, տարիք, տարիքատր, տարւօք, տարվկան, և յատկապէս տարեկան «հաճար», որի հին վկայութիւնն ունի Անկ. գիրք հին կտ. 348 և շատ աւելի ոց Դիւան, ժ. 128 (180Ո թուից)։